17
ՋՋՋՋՋՋ

Gayane olimpiada erg

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: Gayane olimpiada erg

Ջութակ

Page 2: Gayane olimpiada erg

ՋութակՋութակ՝ լարային աղեղնավոր երաժշտական գործիք է: Ամենատարածված մենակատարային գործիքներից է:

Page 3: Gayane olimpiada erg

Ունի չորս լար: Լարվածքը կվինտային է (փոքր օկտավայի

սոլ, առաջին օկտավայի ռե, լյա, երկրորդ օկտավայի մի):

Ձայնատարբերման հիմնական միջոցը լարերի վրայով

աղեղը սահեցնելն է (arco), նվագելու հատուկ միջոցներից

է պիցցիկատոն: Չափսը չի գերացանցում 600 մմ: Ուսուցման

ժամանակ օգտագործվում են 1/16, 1/8, 1/4, 1/2 չափերը,

քանի որ երեխաները սկսում են պարապել երեք

տարեկանից: Նվագելուց գործիքը պահում են ուսի վրա:

Page 4: Gayane olimpiada erg

Ծագել է VIII դարում արաբների կողմից Եվրոպական երկրներ բերված աղեղնավոր նվագարաններից, ըստ այլ վարկածի միջնադարյան նվագարաններից՝ կրոտայից և վիելայից: Ջութակի դասական տեսակը մշակվել է XV - XVI դարերի ընթացքում միաժամանակ Իտալիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում: XVI - XVIII դարերում հյուսիսային Իտալիայում ձևավորվեցին ջութակի վարպետների խոշորագույն դպրոցներ՝ Բրեգայում (Գ. Դա սալո, Ջ. Մաջինի) և Կրեմոնայում (Անդրեա և Նիկոլո. Ամատիներ, Ջ. Գվառների, Ա. Ստրադիվարի): Վերջնականապես հաստատվեց ջութակի կառուցվածքը, մշակվեց գործիքների յուրահատուկ տեմբրը:

Page 5: Gayane olimpiada erg

Կրեմոնայի ջութակները մինչև այսօր էլ օգտագործվում են և համարվում են չգերազանցված: Ջութակը որպես մենակատարային համերգային գործիք, մեծ դեր խաղաց երաժշտական արվեստի պատմության մեջ: XVII - XVIII դարերի երաժշտական գործիքային նոր ժանրերը (մենանվագ սոնատ, կոնցերտ) առաջացան սկզբնապես որպես ջութակի երաժշտական ժանրեր: Ջութակների ընտանիքը կազմում է սիմֆոնիկ նվագախմբի կորիզը:

Page 6: Gayane olimpiada erg

XVII - XVIII դարերում ստեղծվեց ջութակի ընդարձակ երկացանկ: Ջութակի կատարողական արվեստի զարգացման գործում մեծ դեր են խաղացել՝ Ն. Պագանինին,Լ.Աուեր, Ջ. Վիոտին, Ռ. Կրեյցերը, Ա. Վյոտանը, Է. Իզային, Հ. Վեյնյավսկին, Ֆ.Կրայսլերը, Ջ. Էնեսկուն, Դ Օյստրախը, Ի. Մենուհինը, Հայֆիցը, Ի. Ստեռնը, Լ. Կոգանը:

Page 7: Gayane olimpiada erg

Կիթառ

Page 8: Gayane olimpiada erg

ԿիթառԿիթառ՝ լարային երաժշտական գործիք, որը մեծ տարածում է գտել ողջ աշխարհով մեկ : Կիթառը  օգտագօրծվում է որպես ուղեկցորդ գործիք բազմաթիվ երաժշտական ոճերում: Հիմնական գործիք է համարվում այնպիսի երաժշտական ոճերի մեջ  ինչպիսիք են Բլյուզը, Կանտրին, Ռոկ – երաժշտությունը, Ֆլամենկոն: XX դարում ստեղծում են էլեկտրոկիթառը, որը ևս մեծ դեր ունեցավ երաժշտության լորտում :

Page 9: Gayane olimpiada erg

«Կիթառ» բառը առաջացել է սանսկրիտ լեզվի  «Կուտուր» բառից և նշանակում է չորսլարանի :  Այս  գործիքը տարբեր երկրներում հայտնի է  տարբեր անվանումներով Հունաստանում` «կիֆարա ϰιθάϱα», Իսպանիայում` «Cithara» : Առաջին անգամ Կիթառ անվանումը հայտնվել է միջնադարյան եվրոպայի գրականության մեջ  XIII :Միջնադարում կիթառի զարգացման հիմնական կենտրոնը Իսպանիան էր , որտեղ կիթառը բերվել էր Հռոմից : XVIII դարում իսպանական կիթառը արդեն  ստացել էր հիմնական տեսք և կազմված էր 6 առանձին լարերից, և այն ուներ նրանով կատարվող ստեղծագործությունների մեծ քանակություն: Այս գործում իր ներդրումն է ունեցել XIX դարի իտալացի կոմպոզիտոր և կիթառի մեծ վարպետ  Մաուրո Դժուլիանին:

Page 10: Gayane olimpiada erg

ԿիֆարաԱռաջին ապացույցները ժամանակակից կիթառների «նախնիների» մասին գտել են պեղումների ժամանակ և պատկանում են  II հազարամյակին : Հին եգիպտոսում և Հնդկաստանում ևս գտել են նմանատիպ գործիքներ: Եգիպտոսում դրանք հայտնի էին նաբլա, նեֆեր, ցիտրա անվանումներով, իսկ Հնդկաստանում՝ վինա և սիտար անվանումներով: Հին Հունաստանում և Հռոմում հայտնի էր այդպիսի մի գործիք կիֆարա անվանումով:

Page 11: Gayane olimpiada erg

II հազարամյակի կիթառներII հազարամյակի կիթառները ունեցել են երկարավուն իրան և երկար պարանոց լարերը վրան քաշած: Իրանը պատրաստում էին ամբողջական կրիայի վահանից, կամ էլ ծառի ամբողջական կտորից :

Page 12: Gayane olimpiada erg

«Յուան»III-IV հազարամյակներում Չինաստանում սկսում են պատրաստել մի գործիք «Յուան» անունով, որի փայտի իրանը հավաքում էին վերևի և ներքևի մասերը միացնելով իրար, այլ ոչ թէ ամբողջական փայտից : Այնուհետև Եվրոպայում սկսում են պատրաստել մավրիտանական և լատինական կիթառներ մոտ VI դարում:

Page 13: Gayane olimpiada erg

Կլասիկ կիթառXVIII—XIX  դարերի ընթացքում իսպանական կիթառը կրել է ակնհայտ փոփոխություններ, կիթառի  վարպետները փորձարկումներ էին կատարում չափսերի եվ տեսքի  կապված: XIX դարում կիթառի վարպետ Անտոնիո Տորրեսը տալիս է  կիթառին այժմյան տեսքը : Այդ տեսքով կիթառներին այսօր անվանում են կլասսիկ կիթառներ:

http://www.fromoldbooks.org/IllustratedLondonNews-Vol56/pages/377-Guitar/377-Guitar-q75-2405x1801.jpg

Page 14: Gayane olimpiada erg

Դուդուկ

Page 15: Gayane olimpiada erg

Դուդուկ

Դուդուկը փողային գործիք է, որը պատրաստվում է ծիրանենուց: Դուդուկի երաժշտության առանձնահատկությունը նրա լիրիկական հնչեղությունն է: Դուդուկն ունի նուրբ և ջերմ ձայն, որն առաջանում է ներս մղվող օդի օդի ազդեցության տակ փայտյա թիթեղների տատանումներից:

Page 16: Gayane olimpiada erg

Ըստ որոշ տվյալների դուդուկը գործածվում է մ.թ.ա. 1200 թ-ից, չնայած կան տեսակետներ, որ այն 1,500 տարվա պատմություն ունի:Հայկական դուդուկի պատմությունը հասնում է մինչև հայկական արքայից արքա Տիգրան Մեծի ժամանակները: Ըստ էթնոերաժշտագետ Պր. Ջոնաթան ՄաքՔոլլումի:Հայաստանը դուդուկ նվագող բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների երկիր է: Հայաստանի լավագույն դուդուկահարներից են Ջիվան Գասպարյանը, Գևորգ Դաբաղյանը, Մկրտիչ Մալխասյանը, Սերգեյ Կարապետյանը և այլք:

Page 17: Gayane olimpiada erg

Ձմեռ մեդիաօլիմպիադ

ա2012

mskh.am