9
ՇՇՇՇՇՇՇՇՇ ՇՇՇՇՇՇՇՇ 10-3

Susanna shahbazyan

Embed Size (px)

Citation preview

Շահբազյան Սուսաննա10-3

Եղնիկ

Եղնիկները հնուց ի վեր խորհրդանշել են ազնվականություն և բարություն, գեղեցկություն և մաքրություն: Շատ ժողովուրդներ են եղնիկներին դարձրել իրենց առասպելների ու հեքիաթների հերոս, իսկ աշխարհի լավագույն մուլտիպլիկատորների շնորհիվ նրանք հայտնվում են նաև մեր սիրելի մուլտֆիլմերում:

Հանդիպում են տարբեր չափերի եղնիկներ ՝ նապաստակի մեծությունից մինչև ձիու չափերի:  Եղնիկների մարմնի երկարությունը մոտ 200 սմ է, կենդանի զանգվածը՝ 100–300 կգ: Ունեն երկար ոտքեր, կարճ պոչ, երկար ու շարժուն ականջներ: Ունենում են 1–2 ձագ:

Արուները (որոշ տեսակներում նաև էգերը) ունեն ճյուղավորված եղջյուրներ, որոնք ամեն տարի փոխարինվում են նորերով: Նրանց եղջյուրների ճյուղերից կարելի է որոշել նաև նրանց տարիքը: Եղջյուրներ չունեն միայն ջրային եղնիկները, բայց փոխարենը նրանք փոքրիկ ժանիքներ ունեն, որոնք նրանց համար եղջյուրների պես պաշտպանիչ դեր են կատարում:

Ապրում են անտառներում, անտառատափաստաններում, փոքր խմբերով: Եղնիկները կամ եղջերուները ապրում են գրեթե ամենուր՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում, Ամերիկայում, նաև Հայաստանում: Եղջերուների գունավորումը հաճախ շիկակարմիր է կամ գորշ, մատղաշները (երբեմն` նաև հասունները) բծավոր են:

Հյուսիսային եղջերուներն աշնանը և ձմռանը մեծ հոտեր են կազմում ու անցնում հարյուրավոր կիլոմետրեր: Սնվում են ճյուղերով, տերևներով, խոտերով, մամուռներով, քարաքոսերով: Ի դեպ, եղնիկները շատ են սիրում բանան ուտել: Իսկ ձմռանը ստիպված են լինում կերը փնտրել և փորելով հանել ձյան տակից: Եղնիկները մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունեն: Գիտնականները բացահայտել են, որ նրանք կանգնում են դեմքով կամ հյուսիս կամ հարավ և երբ խմբով են լինում, ապա ողջ խումբը նայում է մեկ ուղղությամբ:

Շնորհակալություն ուշադրության համար