64
տարածվում Է անվճար #4(5) 2012 Ապրիլ կամ ինչպես Երևանը դարձավ գրքի մայրաքաղաք, և դա առաջացրեց բուռն ոգևորություն և խոր տարակուսանք ԿԻՐՔ ԳՐՔՈՑ

Yerevan City Magazine

  • Upload
    -

  • View
    238

  • Download
    7

Embed Size (px)

DESCRIPTION

"ԵՐԵՎԱՆ" քաղաքի ամսագիր / городской журнал "ЕРЕВАН"

Citation preview

Page 1: Yerevan City Magazine

տարածվում Է անվճար

#4(5)2012

Ապրիլ

կամ

ինչպես Երևանը դարձավ գրքի մայրաքաղաք,

և դա առաջացրեց բուռն ոգևորություն և խոր տարակուսանք

ԿԻՐՔԳՐՔՈՑ

Page 2: Yerevan City Magazine
Page 3: Yerevan City Magazine

Ընդամենը մի քանի օր առաջ ընկերս շվարած դեմքով պատմեց, որ մի ամբողջ օր փորձում էր Երևանում գտնել Չարենցի «Երկիր Նաիրին»: Չկար: Մեղմ ասած՝ տարօրինակ է, որ Հայաստանի մայրաքաղաքում հնարավոր չէ գնել՝ սեփական գրադարանի կամ նվիրելու համար, մեծագույն հայ գրողի լավագույն ստեղծագործություններից մեկը: Չէ, իհարկե կարելի է գետնանցումներից ճարել խեղճ ու կրակ մեկից կոպեկներով գնված քրքրված խորհրդային հրատարակությունը, բայց մի՞ թե

այստեղ չկա ինչ-որ սխալ: Առաջին հայացքից՝ կա: Մյուս կողմից, այս իրավիճակը թերևս վերջին տարիների տրա- մաբանության մեջ է: Ինչպե՞ս կարելի է Չարենցի հատոր գտնել մի քաղաքում, որտեղ բոլորիս աչքի առաջ մի գրա- խանութը վերածվեց բանկի, մյուսը՝ տնային կենդանիների աքսեսուարների խանութի (արդարության համար նշեմ, որ շնիկների զարդեր վաճառող խանութը նույնպես երկար չապրեց), երրորդը՝ սուպերմարկետի և այդպես շարունակ: Միևնույն ժամանակ այս տարի Երևանը դառնալու է Գրքի 12-րդ համաշխարհային մայրաքաղաք: Ասում են, որ այդ առիթով քաղաքում տասը գրախանութ է բացվել: Լավատեսները պնդում են, որ դրանք գրքի խանութ են, որտեղ վաճառվում են նաև գրենական պիտույքներ, հոռետեսները (կամ իրատեսնե՞րը)՝ թե դրանք ընդամենը տետր-գրչի խանութ են, որտեղ նաև մի քանի գիրք կարելի է գտնել: Այդ նույն հոռետեսները իսկույն կհիշեն, որ մինչ Խորհրդային Միության փլուզումը այս նույն, սակայն ոչ գրքի համաշախարհային մայրաքաղաքում գործում էր վաթսունյոթ գրախանութ: Բայց անկախության երկու տասնամյակները ցույց տվեցին, որ մեզ տասն էլ շատ է: Ասում են, որ այս գրքային տարին (բացի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի միջոցառումներից նաև տոնելու ենք հայ գրատպության 500-ամյակը) շրջադարձային կլինի և շատ շուտով հասարակությունը նորից լուրջ կվերաբերվի ընթերցանությանը: Միգուցե, Չարենցի նոր հրատարակությունները այլևս չեն փոշոտվի տասը գրախանութների պահեստներում, իսկ ժամանակակից գրողները (այո, այո, այդպիսիք կան) կփորձեն տարածել իրենց ստեղծագործությունները ոչ միայն համացանցով, այլև իրենց նախորդների պես նաև յուրահատուկ հոտ ունեցող թղթային գրքով: Բանգկոկի իշխանություններն էլ, ստանձնելով Երևանից հետո Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը, մեզնից օրինակ վերցնեն: Ինչ խոսք, միայն ուրախալի կլինի: Իսկ եթե չստացվի, կսպասենք նոր հանձնաժողովների նոր հայեցակարգերի, որոնց միջոցով շատ շուտով իրավիճակը կսկսի շտկվել: Միգուցե:

Գլխավոր խմբագիրԱրտավազդ Եղիազարյան

Page 4: Yerevan City Magazine

Նախագծի ղեկավար՝ Էդուարդ այանյանԳլխավոր խմբագիր՝ արտավազդ ԵղիազարյանԱրտ-տնօրեն՝ արսԵն ԿիրաԿոսյանԹողարկող խմբագիր՝ արմԵն յոլյան Դիզայներ՝ անի ԿարամանուԿյանԳրական խմբագիր՝ արքմԵնիԿ նիԿողոսյանՍրբագրիչ՝ ԳայանԵ անանյանՆկարահանումների գծով տնօրեն՝ մարիաննա իսԿանդարյանՖոտոխմբագիր՝ ՀայԿ մԵլքոնյան, մարիամ լորԵցյանՖոտոմշակում՝ արմԵն ՀայրապԵտյան, արմինԵ ԳԵսիյանԷջադրում՝ արմԵն յոլյան

Համարի վրա աշխատել են՝ Աննա Լորենց, Նե Թադևոսյան, Լենա Գևորգյան, Իրինա Մերդինյան, Արամ Պաչյան, Կարինա Ղազարյան, Սոնա Խաչատրյան, Անի Հայկազուն, Նունե Մելքումյան, Հակոբ Լևոնյան, Արսեն Կարապետյան, Շուշանիկ Արևշատյան, Սարհատ Պետրոսյանլուսանկարներ՝ Սուրեն Մանվելյան, Առնոս Մարտիրոսյան, Մարիամ Լորեցյան, Արթուր Լյումեն Գևորգյան, Կարեն Անթաշյան, Արսեն Կարապետյան, Բիայնա Մահարիարխիվներից՝Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտիպատկերազարդումներ՝ Վիլյամ Կարապետյան, Արմեն Պրոյանտառատեսակ Arek Armenian by Rosetta

«Երևան փրոդաքշնս» ՓԲԸՀրատարակչության տնօրեն՝ Էդուարդ Այանյան

© 2011-2012 «ԵՐԵՎԱՆ»Գովազդային նյութերի բովանդակության համար խմբագրությունը պատասխանա- տվություն չի կրում:Ամսագրի նյութերը վերատպվում են միայն «Էտնոպրես» ՓԲԸ-ի գրավոր համաձայնու- թյամբ: Հղումը «ԵՐԵՎԱՆ»-ին պարտադիր է:Համարը տպագրության է հանձնվել՝ 27.03.2012Տպագրված է «Նուշիկյան պրինտ» տպագրատանը, Երևան, ՀՀՏպաքանակ՝ 3000 օրինակ

Հիմնադիր՝ «Էտնոպրես» ՓԲԸ, Ռուսաստան 123104, Մոսկվա, Մալայա Բրոննայա փող., 13, շին. 1Հեռ.՝ +7 (495) 926 38 66, +7 (495) 926 38 67 Էլ. փոստ՝ [email protected] URL̀ www.yerevanmagazine.com

Ամսագիրը գրանցված է Զանգվածային հաղորդակցությունների ոլորտում օրենսդրության հսկողության և ՌԴ մշակութային ժառանգության պահպանման դաշնային ծառայությունում:

Հայաստանի Հանրապետություն, 0037, Երևան, Բաբայան 2Հեռ.՝ +374 (10) 20 26 89, +374 (10) 20 22 89Ֆաքս՝ +374 (10) 20 25 69Էլ. փոստ՝ [email protected]̀ www.yerevanmagazine.com

Գովազդի բաժին՝Հեռ.՝ +374 (10) 20 23 89

ԹԵՄԱ

20 ՀարցազրույցԸնթերցանության ժամՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Գրքի համաշխար- հային մայրաքաղաքի շրջանակ- ներում անցկացվող միջոցառում- ների և նպատակների մասին:

22 տեսակետԳրքախառնված մտքերՌադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը փորձում է հասկանալ, արդյոք արդյունավետ կլինի՞ Գրքի մայրաքաղաքի ծրագիրը:

24 տեսակետՔաղաքաբնակ գրքասերի նոթատետրերիցԱրձակագիր Արամ Պաչյանը պատմում է, թե ինչպես և որտե- ղից է սովորաբար գրքեր գնում:

26 դեմքերԳետնի տակիցՇրջանայինի գետնանցման գրքա- վաճառները համոզված են, որ գիրք վաճառելը սուրբ գործ է:

32 որոնումներ Գրքեր որոնողըԿհաջողվի՞ արդյոք պեղել Երևա- նում Շեքսպիրի դրամաները, Անրի Վերնոյի հուշերը և արդի հայ արձակի նմուշներից մեկը:

34 ուղեցույց Գրախանութները գարնանն են հաշվումՔանի՞սն էին և որտե՞ղ էին գտնվում խորհրդային Երևանի գրախանութները:

36 այնտեղ Լավագույն նվերըՈրտեղից են գրքեր գնում այլ քաղաքների բնակիչները:

ՔԱՂԱՔ

40 ԿարծիքՏորթաշինությունՃարտարապետ Արսեն Կարապետյանը տրամաբանական կապ է գտնում ցուրտումթին Երևանում մեծ շուքով հանրությանը պատիվ տրված տորթի և քաղաքաշինական այսօրվա իրավիճակի միջև:

42 ապագա8 տարի անցՈւրբանԼաբԵրևան կենտրոնի հիմնադիրներից մեկի՝ Սարհատ Պետրոսյանի երևակայական զբոսանքը 2020 թվականի Երևանի կենտրոնով:

44 պատերԿոնդահամարՆույնիսկ սովորական ցուցանակները նայվում են բոլորովին այլ կերպ Կոնդի խորհրդավոր դռներին ու պատերին:

46 ՖոտոնախագիծՋրի խնդիրԻնչպես նշել Ջրի համաշխարհային օրը առանց մի կաթիլ ջուր ծախսելու:

50 Խորհրդանիշ Բարեկամության ձեռքերԻնչպես Հավանայի Քրիստոսի ձեռքերը Կարարայով հասան Երևան:

54 միջավայր ՓաբաստանՈրտեղ է ապրում, խմում ու տժժում այլընտրանքային Երևանը:

60 Կադրերի բաժինԱբովյան փողոց, 2000 թ.Մի դրվագ Երևանի ֆոտոպատմությունից:

ՔԱՂԱՔԱՄԵՋ

04 ի՞նչ անելԱպրիլին ԵրևանումԿինո, թատրոն, երաժշտություն, ցուցահանդեսներ:

06 զրից Սովետի երկու լավ բաներըԻնչի մասին են խոսում երևանյան տաքսիստները:

08 նստավայրԿտոր մը պիցցաԵրևանցիների ամենասիրելի պիցցաները:

10 նստավայրԱմեն ինչ հանուն աղանդերիՈր դեպքում կարելի է գնալ Araks Lounge սրճարան և երբ արժե այն շրջանցել:

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ

12 իմ ԵրևանըՆռան գույնըԵրևանի գույնը կխամրեր առանց ոսկերիչ Արման Դավթյանի, ավելի հայտնի որպես Նուռ:

16 ՕրագիրԴիզայն անող պռառաբուհինՀայաստանի «առաջին կին պռառաբի» աշխատանքի նրբությունները:

18 պատմություններԾառըԴերասան Նարեկ Դուրյանի սրտաճմլիկ պատմությունը պրոռեկտորի և ինստիտուտի մուտքի մոտ աճած ծառի լարված հակամարտության մասին:

23 Ապրիլ 2012

ԲոՎԱՆԴԱԿուԹյուՆ

Page 5: Yerevan City Magazine
Page 6: Yerevan City Magazine

Ապրիլին ԵրևանումՀամր կինո դիտելԾանոթանալ այլընտրանքային արվեստին

Համերգ գնալ

Թատրոն գնալ

Երաժշտություն լսել

The Club, ապրիլի 3, 10, 17Թումանյան 40, հեռ.՝ 53 13 612012 թվականի «Օսկարի» մրցանակաբաշխությունը նշանավորվեց ֆրանսիացի Միշել Ազանավիշյուսի «Արտիստը» ֆիլմի բենեֆիսով, որը ճանաչվեց տարվա լավագույն ֆիլմ: Ֆիլմի ամենամեծ առանձնահատկությունը, անշուշտ, այն էր, որ համր դարաշրջանի Հոլիվուդի հիշատակին նվիրված «Արտիստը» ամբողջովին սև-սպիտակ էր ու համր, ի՞նչ անենք, որ նկարահանվել է «Ավատարից» երկու տարի անց: Բնական է, որ ֆիլմի հաղթարշավը պետք է հետաքրքրության նոր ալիք բարձրացներ նախահնչյունային կինոյի նկատմամբ: Ապրիլի 3-ին, 10-ին և 17-ին, օրինակ, The Club-ում կարելի է դիտել Էրնսթ Լյուբիչի համր շրջանի (1918-1921 թթ.) կատակերգությունները:

ՆՓԱԿ, Ապրիլի 1-30Փավստոս Բուզանդ 1/3, հեռ.՝ 56 82 25Արվեստի Այլընտրանքային Ամենամյա Փառատոնը խոստանում է արվեստի դաշտում նոր անուններ հայտնաբերել՝ տրամադրելով նրանց դրսևորման համար հարթակ: Հարկ է նշել, որ կազմակերպիչները հատուկ շեշտում են, որ ԱԱԱՓ-ն կազմակերպվում է ոչ թե արվեստի տեսակների (կերպարվեստ, երաժշտություն, կինո և այլն), այլ գլխավոր և զուգահեռ նախագծերի տարանջատման սկզբունքով: Հաղթողին կշնորհվի ԱԱԱՓ-ի մրցանակ, որով երաշխավորվում է մրցանակակրի՝ ՆՓԱԿ-ի գալիք տարվա ծրագրում առաջնային իրավունքով, առանց սահմանափակման հեղինակային նախագծի իրագործումը:

Գաֆէսճեան արվեստի կենտրոն, ապրիլի 7«Կասկադ» համալիր, հեռ.՝ 56 72 621858 թվականի ապրիլի 7-ին ծնվել է հայ գրականության դասական Ալեքսանդր Շիրվանզադեն: Մեծանուն գրողը, հավանաբար, դեմ չէր լինի սեփական ծննդյան օրը նշել լավ երաժշտություն լսելով: Օրինակ՝ այս տարվա ապրիլի 7-ին Շիրվանզադեն մեծ հաճույքով կայցելեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայանալիք «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգին, որի ընթացքում կհնչեն վարդապետի ստեղծագործու- թյունները, ինչպես նաև Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» շարքը, գրված Կոմիտասի բանաստեղծությունների հիման վրա: Մեներգիչներ՝ Հասմիկ Բաղդասարյան և Վահան Արծրունի:

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն, ապրիլի 19, 20, 22Սայաթ-Նովայի պող., 4, հեռ.՝ 56 32 43 Ինչպես հայտնի դարձավ, Սթիվեն Սփիլբերգը ոչ մի վայրկյան չի մտածել Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու մասին: Բայց դա, իհարկե, չի նշանակում, Մեծ եղեռնի հետ առնչվող արվեստի գործերի պակաս է զգացվում: Այդ առումով, մասնավորապես, ակտիվ է թատերական աշխարհը: Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանը, օրինակ, այս տարվա ապրիլինի կրկին ներկայացնելու է հայ հանդիսատեսին իր՝ «Օպերացիա Նեմեսիս» պատմափաստագրական ներկայացումը, որի հիմքում ընկած են Ժերար Շալյանի, Իվ Տերնոնի, Ժակ Դերոժի և Պերճ Զեյթունցյանի ստեղծագործությունները: Ներկայացման պրեմիերան տեղի է ունցել 2000 թվականին Փարիզում, իսկ մեկ տարի անց այն առաջին անգամ բեմադրվել է Երևանում:

Արամ Խաչատրյան համերգասրահ, ապրիլի 3Մաշտոցի պող., 46, հեռ.՝ 54 57 42Ինչո՞վ է հայտնի Ճապոնիան: Սամուրայներո՞վ, նինձյաներո՞վ, սակեո՞վ, Բրյուս Լիո՞վ, անիմեո՞վ: ոչ միայն. այս ցուցակին պետք է ավելացնել նաև դասական երաժշտությունը: «Տոկիո» լարային քառյակը սրա ամենավառ ներկայացուցիչներից է: 1969 թվականին կազմավորված կոլեկտիվը ելույթ կունենա Երևանում ապրիլի 3-ին «Երևանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում:

45 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ ի՞նչ անել

Page 7: Yerevan City Magazine

Հայերեն կոմիքս կարդալ

Դասական ֆուտբոլ դիտելՄի անգամ էլ տեսնել խորտակվող Դի Կապրիոյին

Գիրք ընտրել

TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, ապրիլի 20-22Հալաբյան 16, հեռ.՝ 39 84 13Ֆրանսիական Անգուլեմ քաղաքն ունի 43 181 բնակիչ: Այդ 43 հազար անգուլմենցիներից, սակայն, ոչ բոլորը հավանաբար գիտեն, որ 2007 թվականին իրենց հարազատ քաղաքում ստեղծվել է Հայաստանում Պատկերապատման Զարգացման Միությունը, նպատակ ունենալով խթանել մեր երկրում պատկերապատման (այլ բառով՝ կոմիքսների) արվեստի զարգացմանը: Նույն այդ Միությունը 2010 թվականին արդեն մեր մայրաքաղաքում հիմնեց Երևանի պատկերապատման միգազգային փառատոնը: Այս տարվա ապրիլի 20-22-ը այն երրորդ անգամ կանցկացվի՝ TUMO ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Փառատոնի ընթացքում տեղի կունենան ցուցահանդեսներ, «Իմ Հայաստան» ժողովածուի շնորհանդեսը, ինչպես նաև պատկերապատումների մրցույթ՝ «Այբ, Բեն, Գիմ» խորագրով:

Տանը կամ որևէ գարեջրատանը, ապրիլի 22Պատմության մեջ ամենաերկար հակամարտությունը տևել է երեք հարյուր երեսունհինգ տարի՝ Նիդեռլանդների և Մեծ Բրիտանիայի կազմի մեջ մտնող Սիլի արշիպելագի միջև: Պաշտոնապես այն սկսվել է 1651 թվականին, իսկ խաղաղության պայմանագիրը կնքվել է միայն 1986-ին: Իսկ ահա ամենասկզբունքային մարզական հակամարտությունը սկիզբ է առել 1902 թվականին՝ Իսպանիայում և առայժմ խաղաղության մասին խոսք անգամ չի գնում՝ իսպանական և համաշխարհային ֆուտբոլի երկու առաջատար ակումբներ Մադրիդի «Ռեալն» ու կատալոնական «Բարսելոնան» շատ շուտով միմյանց դեմ դուրս կգան արդեն 218-րդ անգամ: Ապրիլի 22-ին նրանք կհանդիպեն կատալոնացիների «Կամպ նոու» մարզադաշտում, Իսպանիայի առաջնության շրջանակներում:

«Մոսկվա» կինոթատրոն, ապրիլի 4-իցԱբովյան 18, հեռ.՝ 52 12 101941 թվականի նոյեմբերի 7-ին Ղրիմի մոտակայքում գերմանական ավիացիան խորտակեց խորհրդային «Արմենիա» ջերմանավը, զոհերի թիվը հասավ 7000-ի՝ մի քանի անգամ ավելի, քան դրանից մոտ երեսուն տարի առաջ խորտակված «Տիտանիկի» զոհերի թիվը: Բայց եթե «Արմենիայի» մասին գիտեն քչերը, ապա «Տիտանիկի» մասին լսել են բոլորը: Իսկ շատերի համար այսբերգի ձեռքով գնացած մարդատար շքեղ նավի խորտակումը արդեն 15 տարի է, ինչ անձնական ցավ է, չէ՞ որ ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի շնորհիվ այն դարձել է աղքատ նկարչի և հարուստ աղջկա ողբերգական սիրո պատմության վայրը: Այս տարվա ապրիլին 11 «Օսկար» շահած «Տիտանիկը» կրկին աշխարհի էկրաններին է (զարմանալի է, բայց նաև երևանյան)՝ այս անգամ 3D ձևաչափով: Այո, Դի Կապրիոյի հերոսի մահն էլ ավելի տպավորիչ կլինի:

Հայաստանի նկարիչների միություն, ապրիլԱբովյան 18, հեռ.՝ 56 47 24Ֆրանկֆուրտի գրքի ամենամյա տոնավաճառը ոչ միայն ամենահինն է աշխարհում, այլև ամենախոշորը. ամեն տարի այստեղ հինգ օրերի ընթացքում ավելի քան 100 երկրներից ժամանում են 7000-ից ավելի մասնակիցներ, որոնք ներկայացնում են իրենց հրատարակու- թյունները մոտ 285 հազար այցելուների: Չնայած երևանյան Book Fest գրքի փառատոնից նման մասշտաբներ ակնկալելը ճիշտ չէր լինի, միջոցառումն ուշագրավ է նրանով, որ այստեղ կներկայացվի ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում հայերի և Հայաստանի մասին տպագրված գրականություն:

Հայ գրատպության 500-ամյակի կապակցությամբ ապրիլին նաև նախատեսվում է.Ապրիլի 23-ին՝ «Հայոց գիրն ու գիրքը» ցուցահանդեսի բացումը Հայաստանի պատմության թանգարանումԱպրիլի 23-ին՝ աշխարհում այսօր կիրառվող այբուբենների ներկայացում-շքերթ, որը կնախանշի Երևանի՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսի ստանձնումըԱպրիլի 23-ից 25-ը՝ «Հեղինակային իրավունքը խախտողները» բացօթյա ցուցահանդես Շառլ Ազնավուրի հրապարակում, որտեղ կներկայացվեն հեղինակային իրավունքը խախտողների ծաղրապատկերներ:Ապրիլի 24-ին՝ «Գիրքը որպես վկայարան» ցուցահանդեսը Ցեղասպանության թանգա- րանում, ուր կներկայացվեն Մեծ եղեռնի վերաբերյալ աշխարհում տպված գրքերը

«Մոսկվա» կինոթատրոնը ապրիլին նաև կցուցադրի. Մարտի 30-ից՝ «Սոված խաղեր» ֆանտաստիկ արկածային ֆիլմը գլոբալ աղետից հետո հազիվ փրկված մարդկանց նոր դաժան հասարակության և կենաց-մահու խաղերի մասինԱպրիլի 13-ից՝ «Տիտանների ցասումը» հին հունական լեգենդների մոտիվներով բլոքբասթերը զայրացած տիտանների մասինԱպրիլի 20-ից՝ «Մերիգոլդ». լավագույն էկզոտիկ հյուրանոց» բրիտանական կատակերգությունը Հնդկաստան մեկնած մի խումբ թոշակառուների մասինԱպրիլի 27-ից՝ «Օրը ցերեկով» մարտաֆիլմը գաղտնի գործակալ Բրյուս ուիլիսի և իր՝ բանից անտեղյակ որդու մասին

Page 8: Yerevan City Magazine

Երևանցիները սիրում են խոսել ամեն ինչի մասին: Բայց քաղաքային անցուդարձի, նորությունների և պարզապես հետաքրքիր մտքերի

խտացումը, անշուշտ, կարելի է հանդիպել միայն երևանյան տաքսիներում: Մենք որոշեցինք սովորականից ավելի ուշադիր լսել

տաքսու վարորդների խոսքերը՝ ինչն էր ավելի լավ Սովետի ժամանակ, ինչու Կենտրոնը ապրելու տեղ չէ և այլն:

Սովետի երկու լավ բաները

67 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ զրից

Page 9: Yerevan City Magazine

Ախպերս, ինձ սենց մի նայի հա: Ես 10 տարի Ռուսաստան եմ աբրել՝ Կռասնադար: Հզոր երգիր ա, կարգուկանոն կա, բան կա: Էս տաքսու գորձը ժամանակավոր ա, հեսա գորձերս լավանան, էրեխեքիս հավքեմ էլի Կռասնադար եմ գնալու:

***Ի՛, էս Էրևանը աբրելու տեղ չի, ո՛չ օդ կա շնչելու, ո՛չ երևանցիք են բանի պետք՝ չոր, կոպիտ. նստում են սկի չեն էլ բարևում, թե ասա ձեզնից ինչա՞ գնում, մարդ ենք էլի ռուլին նստած, հո ռոբոտ չե՞նք, բարևեք էլի: Չէ, էս քաղաքում յավնի մի բան էն չի: Ստե էս խեղճ ջահելները ամեն կանաչի համար քյալա են տալի, ինչքան պռոսպեկտով անցնեմ հա հավքված են ընդե, իսկ այ մեր Եղեգնաձորում էնքան կանաչ կա գլուխդ ֆռա: Վայ, բա ընդեյի մարդիկ, գիդե՞ս ինչ բարի սիրտ ունեն: Այ սենց սաղ օրը ստից ընդե եմ քշում, բայց մտքումս մեր գյուղում եմ՝ վարում եմ, ցանում եմ, գնում եմ գորձի՝ ես ֆիզկուլտի դասատու եմ է, ինձնից ի՞նչ շոֆեռ:

***Արա հլը նայի սրան ոնց ա հագնվե՜լ... Սովետի վախտ երկու բան էր ավելի լավ. մեկը, որ Պոնչիկանոցում ծիրանի ջեմով պոնչիկ էին տալիս, մեկն էլ որ գիտեիր՝ ցիրկի մոտ բ*զերն են կայնած: Հիմա փողոցով քայլում ես՝ չես ջոգում, ով ա բ*զ, ով ա գյ*թ:

***Էս մեր հայ աղջկերքի ոռը էս վերջին տարիներին փոքրացել ա՞: Մի քանի օր առաջ Գառնիի կողմերն էի, պըտի արդեն Երևան գայի, մեկ էլ ինչ-որ ջահելներ էին՝ մեկը եկավ, ասեց՝ «հոպար, կըլնի՞ մառշռուտնու նման նստենք՝ քշենք Երևան»: Ասի՝ «խի՞ չի ըլնի, նստեք»: Ախպեր, կպատկերացնե՞ս, հետևը վեց հոգի աղջիկ էր նստած:

***Էս ազգում մեկը կա՞, որ չգիտի էդ անտեր ամերիկյան դեսպանատան տեղը: Մեր ազգում էն վախտ սենց բաներ չկային, որ մտածեին՝ Ամերիկա, դոլար, տո եսիմինչ: Սաղ իրանց համար կուշտ ապրում էին, ոչ մի պրոբլեմ չունեին: Բայց որ 46 թվին սփյուռքահայերը եկան, դեպի Ամերիկա ձգտում սկսվեց: Հա, ճիշտ ա, 88-ին երկրաշարժից հետո սկսվեց, հետո էլ... Նենց չի, որ մեղադրում եմ գնացածներին, բայց դե փախան էլի: Մեկ էլ էն որ սկսում են ընդեից ճոռոմ-ճոռոմ խոսալ, ասում եմ՝ «բա տենց լավն էիք, մնայիք մեր հետ զենքը վեկալեիք էթայիք պատերազմ, ոչ թե ձեր Ամերիկաներից գոռայիք՝ «Ղարաբաղը մերն ա»: Սկի հըմի էլ պարզ չի, Ղարաբաղն ա՞ մերը, թե մենք Ղարաբաղինը:

***Չծխեմ ու երաշտությունը անջատե՞մ: Դե ասա առանց հաց ու ջուր ես էլի ինձ թողում, սոված ծարավ քշեմ էլի:

***Ճիշտ են էլի ասում, որ էս երգիրը երգիր չի, պիտի քանդես թազուց հավքես: ով ասես քշում ա, ով ասես պռավա ունի: Ախր շոֆեռ չեն դառնում, շոֆեռ ծնվում են: Գիդե՞ս Սովետի վախտով քանի քննություն եմ հանձնել, որ տաքսու շոֆեռ դառնամ: Իսկ հիմա մեզ ովա բանի տեղ դնում, սաղ շոֆեռ են դառել: Մենակ էսօր քաղաքում արդեն 4 հատ ավարիա եմ տեսել, ըհը բա մարդ ե՞ն: Ի՛, դե լավ է:

***Էս դատարան ե՞ս գնում: Քուր ջան, էս երգրում սենց տեղերը ապասնի ա, գամ հետդ, քեզ հանկարծ բան ման ասող չլնի:

***Եթե էս թաղերում ես մնում, քուր ջան, Քիթ Նորոյին պտի իմա- նաս, իմ ախպերնա: ո՞նց, էս ձեր հայաթներում շեմուշկա ծախող Վարդուշ տոտային էլ չգիտե՞ս՝ ընգերոջս մերն ա: Բա տաքսամա- տոռնու կողի Կառլենի բուտկեն հըլը կա՞ ՝ ջահել վախտ ընդե շատ էինք լռվում կվաս մվաս էինք խմում: Դու ինձ է տեղը չես բերու՞մ:

***Հլը ստե նայի՝ փոխանակ չոր ճյուղերը կտրեն, դնում ծառի կեսը տանում, հերը անիծում են, սարքում են Վեներա Միլոսկայա: Բա սա երգիր ա՞:

***Ձեր միամսյակը շնորհավոր: Չնայած մարդ վախում ա հիմա մեկին մի բան ասի: Էն օրը մի հատ աղջիկ էր նստել, մարտի 8-ը շնորհավորեցի: Իրիգունը ընգերը էկավ հետս ռազբիրատի, թե բա՝ խի՞ ես շնորհավորել: ով ա սրանցից բան հասկանում, լավ ես հետները՝ լավ չի, վատ ես՝ էլի լավ չի:

***Hello, first Kievyan than Mashtots? Հա ախպերս, մի զարմացի, անգլերեն եմ սովորում: Նայի ինչ թույն ռազգավոռնիկ եմ առել, ասի սովորեմ էլի՝ պետք կգա: Հեսա էտ պարսիկ-մարսիկ, որ լցվում են Երևան շատ ա պետք գալիս՝ նեղվում եմ, որ խոսում են բան չեմ ջոկում: Բա մեր գորձի մեջ էլ պիտի ձգտենք, բա ոնց:

***Կինո «Արագածի» տեղը հիմա ինչ ա՞... Հազիվ էլ ավտոներ ծախեն: Էդքան կինո կար՝ սաղ փակին, մի հատիկ թողին, իբր ի՞նչ: Բա գիտե՞ս, Անդրոպովի ժամանակ միլիցեքը ցերեկվա սեանսներին մտնում էին կինոներ, լույսը վառում էին ու մարդկանց հարցնում էին՝ ինչի գործի չեն: Մի անգամ ինձ էլ բռնեցին՝ շոֆեռ էի, մեքենայիս մատոռը խփել էր: Գնացինք, ցուց տվեցի՝ լավ պրծա:

***Ձնից հազիվ պրծանք, բայց դե դրանից կյանքը հո չէ՞ր դզվելու: Էս ճամփեքով քշել կլինի՞: ուղղակի, գիտես, իրանց համար էդ անբնական ա, որ ամեն նորմալ, սիրուն կարգավորված լինի, չեն կարում տենց ապրեն ու վերջ:

***Էնքան կուզեի չծխեի: Կրճատել եմ քանակը, բայց չեմ կարում թարգեմ: Էն օրը մտածում եմ՝ լավ չի՞, որ մուսուլմանները ոչ ծխում են, ոչ խմում են: Ինչքան լավ կլիներ, եթե մենք էլ արաղի ու թթվով զակուսկիի տեղ չայ խմեինք, ասենք խմորեղենով: Թե չէ հարբում են, սկսում են էշ-էշ խոսալ:

***Զզվում եմ էս կենտրոնից, ստե ապրելու տեղ չի: Էս կամեռա- ներն էլ բերին դրին՝ ամիսը մեկ նկարվենք, վաբշե ձեռ չի տա աշխատելը… Բոնժո՜ւր, Ֆրանսիայի դեսպանատուն: Հլը նայի՝ ինչ հերթ ա դեմը: Գիտես չէ՞, էս իմ նստած տեղից սաղ երևում ա, էնքա՜ն բան եմ տենում օրվա մեջ, մեկ-մեկ տուն եմ գնում կնգաս ասում եմ՝ այ կնիկ, կարող ա՞ ինձ կտցրել ա: Էդքան մարդու հետ որ ես եմ օրվա մեջ շփվում հանգիստ կարա կտցնի:

Հակոբ Լևոնյան, Նե Թադևոսյան Արթուր Lumen Գևորգյան

Page 10: Yerevan City Magazine

Պատմաբանները պնդում են, որ պիցցայի տիպի ուտեստներ մարդիկ պատրաստում էին դեռ նեոլիտի դարաշրջանում: Հայաստանում պիցցերիաների մշակույթը ձևավորվել է

բոլորովին վերջերս, միայն անկախությունից հետո: Այսօր այս կերակրատեսակն արդեն դարձել է քաղցի հետ հարցերը լուծելու շատ հարմար միջոցներից մեկը: «ԵՐԵՎԱՆ»

ամսագիրը փորձեց պարզել իր ընթերցողներից, թե մայրաքաղաքի որ ռեստորանում են նրանք սիրում ուտել պիցցա, ապա՝ հենվելով հարցման արդյունքների վրա,

ամենասիրված վեց տեղերից պատվիրեց դրանց լավագույն պիցցաները:

Կտոր մը պիցցա

1

2

3

5

4

6

89 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 11: Yerevan City Magazine

Pizza HutՁայների 34%

Pepperoni 4050 դրամ

Բաղադրություն. խոզի աղացած միս, բիբար,

պանիր, մայոնեզ

ԱնկյունՁայների 26%4 պանրով պիցցա4500 դրամԲաղադրություն. պարմեզան, ռոկֆոր, մոցառելա-ֆրեշ և պեկորինո պանրատեսակներ

Pizza TashirՁայների 17%

Տաշիր2800 դրամ

Բաղադրություն. երշիկ, սունկ, խոզապուխտ, մայոնեզ,

ձիթապտուղ, լոլիկ

Pizza AmericanoՁայների 9%Ամերիկանո3000 դրամԲաղադրություն. խոզի ֆիլե, սունկ, բիբար, մայոնեզ

The ClubՁայների 8%

Լեոնարդո3400 դրամ

Բաղադրություն. հավի միս, հոլանդական պանիր, սունկ,

ձիթապտուղ

Mediterraneo PizzeriaՁայների 6%Pizza ai Quattro Formaggi2700 դրամ Բաղադրություն. գաուդա, սուրգուտ, ռոկֆոր, մոցառելա պանրատեսակներ

1

2

3

5

4

6

Սուրեն Մանվելյան

Page 12: Yerevan City Magazine

Մտնելով Araks Lounge՝ դուք կհայտնվեք մեծ, լուսավոր սրահում, որ թվում է՝ ամբողջովին պատրաստված է ապակուց. սկսած սեղաններից ու պատուհաններից

մինչև գունավոր ջահերը: Առաջ այստեղ գունավոր աթոռներ էին դրված, որոնք տարօրինակ էին նայվում մուգ փայտից պատրաստված խոշոր բարի ստոյկայի հետ:

Լավ է՝ ինչ-որ մեկի մտքով անցավ դրանք փոխել շագանակագույն երեսպատումով մետաղական խիստ ոճի աթոռներով: Այսպիսի ներքին հարդարանքը զուտ

սրճարանային ոճի մեջ է. «Արաքսը» լաունջ է դառնում միայն առաջին և երկրորդ հարկերում. թույլ լույս, բազմոցիկներ և ցածր լրագրային սեղաններ: Ճիշտ է՝ երկրորդ հարկում թեթև ֆոնային ջազի փոխարեն հնչում է փոփ: Փոխարենը,

ներքևում գրեթե ամեն օր ջազ է, և ոչ թե ինչ-որ ֆոնային, այլ կենդանի կատարմամբ: Այնուամենայնիվ, հենց առաջին այցելությունից այդ ամենը տեսնելն անհնար է.

բավական ընկերասեր և աշխույժ մատուցողները ձեզ միանգամից կմոտենան, կնստեցնեն և կհանձնեն երկու հաստափոր մատյան, այսինքն՝ մենյուն:

Ամեն ինչ հանուն աղանդերի

1011 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՄԵՋ նստավայր

Page 13: Yerevan City Magazine

Իր նրբաճաշակությամբ զարմացնում է «Պիցցա» բաժինը՝ բառի ամենագլամուրային իմաստով: Եվ այսպես, «Պրիմավերա» (1900 դր.): Իտալական նրբահունչ անվանումներ սիրում են մեր բոլոր ռեստորաններում, բայց

ամեն տեղ չէ, որ պիցցային կարմիր գինի են ավելաց- նում: Կամ, ասենք՝ «Չիքեն չեդեր» (1700 դր.): Սա հավի կրծքամսով և արքայախնձորով պիցցա է, իսկ ավելի կոնկրետ՝ միջին չափսի բարակ բլիթ չորացրած հավի մսի և արքայախնձորի կտորների կույտով: Ինձ համար պիցցան միշտ էլ եղել է ու կմնա հասարակ, արագ և կշտացնող սնունդ, և դրան գլամուր ավելացնելը լավ գաղափար չէ: Նույնը կարելի է ասել սենդվիչների մասին: Սենդվիչի ինչի՞ն է պետք «սպիտակ գինու մեջ մարինացված հավի կրծքամիս»: Ըստ երևույթին, խոհա- րարները փորձել են համապատասխանեցնել սենդվիչը իր «Դե Լյուքս» (1900 դր.) անվանը: Հիմնական ճաշատե- սակների չափաբաժինները մի փոքր սարսափեցնում են՝ Araks Lounge պետք է գալ շատ-շատ քաղցած: Գինը չափին համապատասխանում է, համը՝ նույնպես: Սերուցքային սոուսի մեջ հավի մսով ֆետուչինին (2500 դր.) դեռ երկար կհիշեք աշխատանքային սովյալ օրերին: Սակայն, եթե դուք գնացել եք Araks մեծ խմբով, ստիպված կլինեք ձեր պատվերին սպասել մի ամբողջ հավերժություն: Ինչպես պարզաբանեց մատուցողը՝ պատճառն այն է, որ միկրոալիքային վառարանները

չեն հերիքում: Ինչ արած, հանուն ֆետուչինիի արժե գցվել և Araks-ին մի երկու վառարան նվիրել: Աղանդեր. ահա հանուն ինչի արժե այստեղ գալ: Աղան- դերային մենյուն բավական մեծ է և մտածված: յուրա- քանչյուր անվանը կցված է համապատասխան լուսա- նկար, ինչը շատ հարմար է, եթե դուք նախորդ կյանքում հրուշակագործ չեք եղել: Գները միջինից քիչ բարձր են, բայց լիովին ընդունելի, առավել ևս՝ ոչ որակից, ոչ էլ ձևավորումից բողոքել հնարավոր չէ: Անձամբ ինձ ուրախացրեց, որ այստեղ խնձորի շտրուդելը (2000 դր.) իսկապես պատրաստում են բարակ խմորից, ինչը Երևանում հազվագյուտ բան է: Մի «բայց» կա՝ ֆրան- սիական պաստան: Այն այստեղ փորձել չարժե ուղղակի այն պատճառով, որ La bohème-ի պաստայի մի երկու տասնյակ տեսակներից հետո այստեղի շոկոլադե պաս- տայի միակ տարբերակը միայնակ ու անհամ է թվում: Թեյի և սուրճի մենյուն նույնպես ուրախացնում է. այն բավական մեծ է և հարմար կազմած: Բացի այդ, թեյն այստեղ մատուցում են դուրեկան կերամիկական թեյնիկներով, այլ ոչ թե երկար պլաստիկ-մետաղական նմանակներով, որոնց ցանցը համառորեն հրաժարվում է մնալ հորիզոնական դիրքում: Ընդհանուր առմամբ, այստեղ կարելի է և համեղ ուտել, և լավ երաժշտություն լսել: Բայց եթե դուք չեք սիրում ֆետուչինի և թխվածքների հանդեպ էլ անտարբեր եք, ապա ոչ մի ջազ էլ չի փրկի:

Կարինա Ղազարյան Մարիամ Լորեցյան

Page 14: Yerevan City Magazine

1213 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Page 15: Yerevan City Magazine

Մեր քաղաքը, անկասկած, լիարժեք չէր առանց ամենավառ, հայրենասեր, յուրահատուկ ու անսահման երևակայություն ունեցող կերպարներից մեկի՝ Արման Դավթյանի, ով ավելի հայտնի է որպես դիզայներ Նուռ: Քաղաքի գույնը կխամրեր

առանց նրա արվեստանոցի կապույտ դռան, կարմիր պատերի և մոխրագույն Չերչիլ կատվի: Մշտապես մարդաշատ այս արվեստանոցը, պատերի վրա փակցված նկարները, դարակներում ներկայացված զարդերը, հյուրասիրված սև սուրճն իրենց

վարպետի նման անսահման սեր ու ջերմություն են արձակում:

Նռան գույնը

Երևանում եմ ծնվել՝ N16 ծննդատանը, հիմա պոլիկլինիկա է: Երբ պատմում եմ այս մասին, շատերն անլուրջ են վերաբերում, բայց կան մարդիկ, ովքեր կարող են փաստել. ես հիշում եմ իմ ծնունդը ու այն բժշկին, ով ընդունեց ծնունդս, նրա ակնոց- ները, սենյակը ու էլի փոքր դրվագներ: Եվ առհասարակ, շատ լավ վիզուալ հիշո- ղություն ունեմ, որն էլ, ի դեպ, ինձ շատ է օգնում աշխատանքիս մեջ: Հիշում եմ 40 օրականս, ինչպես էր մայրիկս պոլիկլինիկայից ինձ տուն բերում, ինչպես 6 ամսակա- նում քեռուս աղջիկը ինձ քաշեց ու գետնից գցեց, ինչ գույնի էին քույրիկիս բանտիկ- ները, բազմոցի ճղված մասը, մեկ տարեկանում նշագեղձերիս վիրահատությունը…

Ես ցեղական երևանցի եմ: Ծնողներս, տատիկներս ու պապիկներս Երևանում են ծնվել: Ես գենետիկորեն ընկալում եմ այս քաղաքը որպես իմ տունը:

Յոնջալախում եմ մեծացել՝ առաջին մասում: Լավ մանկություն եմ ունեցել այնտեղ՝ ուրախ ու վառ գույներով: Հետո արդեն, սիրելով Կոմիտասը, տեղափոխվել եմ այնտեղ, ուր այժմ էլ բնակվում եմ: Այս փողոցը մաքսիմալ հարմարեցված է ապրելու համար:

Առաջին մասի մեր շենքում կար մի տանիք ու նկուղ: Երբ փոքր էինք, դրանք մեր շտաբներն էին, իսկ մենք՝ «Թիմուրն ու նրա թիմն» էինք: Մեր թիմ ընդունվելու համար սկզբում նկուղ էինք տանում նորեկին, որովհետև դա էր պաշտոնական շտաբը, իսկ տանիքի մասին գիտեր միայն հիմնական թիմը: Եթե նորեկը չէր բացահայտում մեր՝ նկուղ ունենալու գաղտնիքը, նոր նրան տանիքն էինք ցույց տալիս: Մենք ունեինք դրոշ, որ տանիքին էր ու բարի գործեր էինք անում: Հետո մեր թիմը վերածվեց «երեք հրացանակիրների»: Այդ ժամանակ ապրում էինք գրքերի, ֆիլմերի իրականության աշխարհում:

Մեր հորինած խաղերն էինք խաղում բակում: Ի դեպ, «գործնագործը» մեր բակում «բադերն ու որսորդ» էին անվանում: Չէի սիրում խաղալ ֆուտբոլ, հոկեյ: Երբ բոլորը ֆուտբոլ էին խաղում, ես թռչնի բույն էի սարքում, մեխերով ինչ-որ բաներ էի իրար կպցնում, արդյունքում բոլորը թողնում էին խաղն ու իմ շուրջը հավաքվում: Փչացած մարտկոցներ կային, հանում էինք դրանց միջից արճիճը ու գաջի կտորներ էինք գտնում: Փորագրում էինք դրանց մեջ, արճիճ լցնում ու ձուլվածքը հանում: Ստացվում էին խաչեր, հոլեր: Ես ամենալավ հոլ սարքողն էի բակում: Այդ ժամանակ շատ լավ ունակություն ունեի՝ փորագրում էի: Հիմա էլ երևի վատ չի ստացվում:

Առաջին մասում՝ Գործարանային մետրոյի հարևանությամբ գեղասահք էի սովորում: Հայաստանի չեմպիոն ու սպորտի վարպետ դարձա: 5-12 տարեկանում դա իմ սպորտաձևն էր:

Մանկապարտեզում ՝ 4 տարեկանում նռան դեր խաղացի աշնանային մրգերի հանդեսին: Հետո բոլորը սկսեցին ինձ Նուռ անվանել: Հիմա արդեն իրական անունս է մականուն դարձել:

Բելինսկու անվան N38 դպրոցն եմ ավարտել: Շատ լուրջ դպրոց էր: Իմ ամենամտերիմ ընկերը դիմացի շենքից էր: Իր հետ ամեն առավոտ դպրոց էինք գնում: Մի գեղեցիկ աղջիկ եկավ մեր դասարան: Արդեն նրա հետ սկսեցի դպրոց գնալ ու նույն նստարանին նստել: Այն ընկերներս, ում հետ մտերիմ եմ եղել

մանկության ընթացքում, հիմա էլ իմ կողքին են: Շատերի հետ բարեկամացել ենք՝ քավոր-սանիկ հարաբերություններ ունենք: Վստահորեն կարող եմ ասել՝ լինելով 40 տարեկան, ես ունեմ 38 տարվա ընկերներ:

Իգիթյանի կենտրոն էի հաճախում, Սամվել Բաղդասարյանի դասարան, կերամիկա էի սովորում:

Դպրոցից հետո տարօրինակ կյանք սկսվեց: ուզում էի նկարիչ դառնալ: Ծնողներս պնդեցին, որ ժողինստիտուտ ընդունվեմ: Հայտ ներկայացրեցի, բայց բողոքի ակցիա կազմակերպեցի՝ հատուկ կտրվեցի մաթեմատիկայի քննությունից: որպեսզի չվարկաբեկեմ ուսուցչիս՝ սևագրում ամենը ճիշտ գրեցի ու սխալ արտագրեցի մաքրագրում: Նստած բոլորի խնդիրները լուծեցի ու այնքան լավ նվերներ ստացա այդ տարի ծնունդիս:

Ծնողներս խնդրեցին, որ ճարտարապետական ինստիտուտ ընդունվեմ: Երկրորդ ակցիան արեցի՝ ընդունվեցի գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերական բաժնի դերասանական ֆակուլտետ: 1987 թվականն էր: Խորեն Աբրահամյանի դասարան ընդունվեցի, բայց այնտեղ էլ չսովորեցի: ուզում էի ապացուցել, որ կարող եմ ընդունվել, բայց նկարիչ եմ ուզում դառնալ:

Կամերային թատրոնի ստուդիայում սովորեցի: Այնտեղ որպես դերասան ու բալետմայստեր էի աշխատում: Հետո գնացի բանակ: Ծառայում էի երկաթուղայինների զորքում, կարելի է ասել՝ ամբողջ Սովետական Միության տարածքում:

Կնոջս հետ քրոջս տանն եմ ծանոթացել: Հենց հանդիպեցինք, հասկացա՝ նա իմն է: Մի օր Պարոնյան թատրոն գնացինք, «Ավե Մարիա» բեմադրությունը դիտեցինք, որ դրանից հետո այլևս չցուցադրվեց: Թատրոնից հետո գնացինք Կինոյի տան կողքը գտնվող «Բաթերֆլայ» բարը ու այնտեղ հասկացա, որ նա արդեն իմ կինն է և ոչ թե ապագա կինս: Արդեն 14 տարի է այդ ընկալումը շարունակվում է:

Հանրապետության հրապարակում՝ տոնածառի տակ, ես նրան հարցրեցի՝ «Մենք միմյանց սիրում ե՞նք», նա պատասխանեց՝ «Այո, թե՞ ոչ»: Ես ասացի՝ «Ինչպե՞ս թե ոչ, այո»:

Գազանանոցում սիրում եմ նստել ու աշխատել: 11 տարեկան երկվորյակ աղջիկներ ունենք: Վերցնում ենք թղթապանակներն ու երեքով գնում ենք այնտեղ նկարելու: «Մոսկվա» կինոթատրոն ենք հաճախ գնում միասին, սիրում ենք պարզապես քայլել քաղաքում ու զրուցել: Աշխատանքիս բերումով երեխաներիս շաբաթը մեկ անգամ եմ տեսնում և այդ կարոտը մենք քաղաքի ներքո ենք հանում:

Հերացի փողոցի վրա գտնվող արվեստանոցս ինքն ինձ ընտրեց ու երկար համոզեց, որ գամ: Ես եկա ու այլևս չհեռացա: Այստեղ աշխատել է մեր մեծ վարպետ, Էջմիածնի ադամանդե տառերի հեղինակ Ժիրայր Չուլոյանը: Իր մահից մոտ 20 տարի հետո դուստրը խնդրեց, որ ես վերցնեմ ու աշխատեմ այս արվեստանոցում, որպեսզի հոր շունչը պահպանվի: Մոտ 9 տարի է այստեղ եմ աշխատում, հավանաբար մինչև վերջ հենց այստեղ էլ կմնամ:

Page 16: Yerevan City Magazine

1415 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ իմ Երևանը

Page 17: Yerevan City Magazine

Երևանին նվիրված իմ առաջին զարդը՝ Հրապարակի «յոթ աղբյուր» ցայտաղբյուր- ներն են: ունեմ նաև «Արծաթե Երևան» կոչվող զարդերի հավաքածու, որի լուսանկարները տպվել են «Երևան» ամսագրում: Այն իրենից ներկայացնում է մատանիներ, վզնոցներ՝ քաղաքի պաշտամունքային դարձած տեսարաններով, իմ սիրելի ճարտարապետական լուծումներով: Հուսամ, որ կոնկրետ Երևանին նվիրված դեռ շատ զարդեր կունենամ: Համենայն դեպս, դեռ չիրագործած նախագծեր շատ կան: Բայց դա՝ ես: Իսկ կուզեմ, որ Աստված մի զարդ պատրաստի՝ «Ճիշտ երևանցիներ»:

«Յոթ աղբյուր» պուլպուլակը մանկության երազանք էր: Ինձ միշտ թվում էր, թե հենց այնտեղ է ամենահամով, ամենակարևոր ու սուրբ ջուրը ու եթե խմես այն, այլ մարդ կդառնաս: Երբ ցայտաղբյուրի օրիգինալ շտուցերները մեկը մյուսի հետևից գողացվեցին, շատ էի ցավում: «Երևան» ամսագիրը առաջարկեց, որ ինքս պատրաստեմ նորերը: Դա իմ քաղաքի, կյանքի, մանկության մի մասն է: Քչերը գիտեն ցայտաղբյուրների լուծման խնդիրները, գաղտնաբառերը, որոնք կոդավորված են շտուցերներում: Արդեն բացահայտել եմ 4 գաղտնաբառ, գարնանը կբացահայտեմ հինգերորդը և այդպես 50 տարի շարունակ: Մի անգամ կատակեցին, ասացին՝ «Իսկ եթե 50 տարի հետո գաղտնիքները ավարտվեն, իսկ դու դեռ ապրե՞ս»: Վերջերս 3 հատ շտուցեր էին գողացել, պատասխանեցի, երբ դրանք ավելացրել եմ, 3 նոր գաղտնաբառ եմ հորինել:

Կարևոր չի արդյունքում ինչ է ստացվում: Կարևոր է քո մոտեցումն ու վերաբերմունքը աշխատանքին: Իմ կյանքի ամեն փուլում շատ լուրջ եմ վերաբերվել աշխատանքիս: Ինձ միշտ թվում էր, թե ես շատ լուրջ աշխատանք եմ անում: Հիմա նույնպես այդպես է թվում՝ երեք տարի հետո միգուցե ծիծաղեմ արածիս վրա:

Խնկո Ապոր գրադարանի դիմացի այգին եմ սիրում: Այնտեղ է անցել մանկությունս, որովհետև գրանցված էի այդ գրադարանում ու միշտ գրքեր էի վերցնում: Համարում եմ, որ գրադարանի աջ կողմի շենքը քաղաքի ամենագեղեցիկ բնակելի շենքերից է: Կուզենայի այդ տարածքի գեղեցկացման հարցում մի փոքրիկ լումա ունենալ ու հատուկ տեսողություն ստեղծել այդ տարածքի նկատմամբ ուշադրության հարցում: Նման նախագիծ արդեն կա:

Երևանը, բառիս բուն իմաստով, իմ տունն է, իմ բնակարանը: Այստեղ ես ուտում, քնում, ապրում, ստեղծագործում ու շնչում եմ: Երբ վատ հյուրերը, նկատի չունեմ այլազգիներին, այլ հենց մեր ազգի վատ հյուրերը, ինչ-որ բան են նետում գետնին, ես կռվում եմ: Լինում է, որ կապտած աչքով եմ տուն գալիս, որովհետև դա մինչև լացելու աստիճան ինձ ցավ է պատճառում: Եթե ամեն մեկը կարողանար ընկալել այս քաղաքը որպես տուն… Ես չեմ կարողանում հասկանալ մարդկանց, ովքեր այս քաղաքի նկատմամբ այդպիսի զգացմունք չունեն: Մեկը հարցնի՝ բա էլ ինչո՞ւ եք ապրում այստեղ: Իսկ եթե հյուր եք եկել, ուրեմն որպես հյուր պահեք ձեզ իմ տանը:

Երևանում չկա մի կետ, որ չսիրեմ: Ինչպե՞ս կարող ես չսիրել որևէ բան քո տանը: Ես սիրում եմ՝ սիրելու համար: Սիրում եմ ամբողջությամբ՝ թերություններով ու առավելություններով: Սիրում եմ, որպեսզի այն դառնա այնպիսին, ինչպիսին ես նրան ուզում եմ տեսնել: Պահանջում եմ, որ բոլորը սիրեն՝ այլապես վատ կլինի:

Երբ տասը օրով գործուղման ես գնում, սկսում ես կարոտել քաղաքում մի վայր, որ ընդհանրապես մոռացված է քո կողմից: Օրինակ՝ պատի ճաքած մի անկյուն, որի կողքը լիքը աղբ կա: Բայց հասկանում ես, որ կարոտում ես:

Երևանը տարօրինակ քաղաք է: Այն միևնույն ժամանակ լավն ու վատն է, բայց մեզանով: Երբ սկսում են փնովել, օրինակ, Հյուսիսային պողոտան, ես չեմ հասկանում: որովհետև այն արդեն կայացած ճարտարապետական կետ է Երևանում: Դե ուրեմն եկեք այնպես անենք, որպեսզի սիրենք նրան, այսինքն՝ դարձնենք մերը: Ընդունում եմ, որ հին շենքեր քանդելը, ճարտարապետական տգեղ լուծումներով շենքեր կառուցելը սխալ է, բայց մի բան գիտեմ՝ քաղաքը ընկալվում է աչքիդ բարձրությունով: Եվ եթե այդ բարձրությունը ճիշտ լուծում ստանա, ապա վերևում կատարվելիքը էական չի դառնա:

Երևանը նրանով է հետաքրքիր, որ արվեստով լի է: Մեր ազգն է այդպիսին, որովհետև մենք հանքային պաշարներ չունենք, աշխարհին առաջարկելու նավթ ու գազ չունենք: Միայն տաղանդավոր մարդիկ կարող ենք առաջարկել: Մեր ազգը էքստրեմալ է՝ կամ շատ լավը, կամ վատը:

Ոչ մի այլ երկրում ես չեմ կարողանում ստեղծագործել: Այնտեղ ես չունեմ այն սերը, որը ունեմ Երևանում: Սերը շոշափելի չի: Չեմ կարող ասել, ինչու եմ սիրում: Եթե ես նռան ծառ լինեի ու աճեի Երևանում, կչորանայի, եթե ինձ այլ հողի մեջ դնեին: Միայն մոլախոտն է ամենուրեք աճում: Եկեք մոլախոտ չլինենք:

«Յոթ աղբյուր» պուլպուլակը մանկության

երազանք էր: Ինձ միշտ թվում էր, թե հենց

այնտեղ է ամենահամով, ամենակարևոր ու սուրբ ջուրը, ու եթե խմես այն,

այլ մարդ կդառնաս

Լենա Գևորգյան Առնոս Մարտիրոսյան

Page 18: Yerevan City Magazine

Դիզայն անող պռառաբուհին

ԵսԻնչպես թատրոնն է սկսվում հանդերձարանի կախիչից, այնպես էլ իմ մասնագիտությունը սկսվում է շինարարությունից: Ես մտնում եմ շինհրապարակ որպես դիզայներ, երբ բանվորներն ու շինարարները դեռ շարունակում են իրականացնել ճարտարապետի նախագծի գծագրերը: 4 տարվա աշխատանքային փորձ ունենալով հանդերձ, դեռ հիմա էլ երբեմն ահով եմ մտնում շինարարություն, կարծես քննության գնամ: Չեք պատկերացնի, թե որքան էի սարսափած, երբ առաջին անգամ հայտնվեցի շինհրապարակում: Ինձ թվաց, որ շրջապատված եմ ուրիշ քաղաքակրթության ներկայացուցիչներով, ովքեր խոսում են օտար լեզվով` ինձ բացարձակ անծանոթ բաների մասին: Նույն պահին հօդս ցնդեցին կարմիր դիպլոմս ու բոլոր առարկաներից վաստակածս գերազանցները: Պարզ դարձավ, որ եթե ուզում ես որ քեզ լսեն, պիտի խոսես իրենց լեզվով: Ժամանակի ընթացքում յուրացրեցի շփման առանձնահատկությունները, գործին մոտեցման նրբությունները, մասնագիտական բառապաշարի կարևոր տերմինները: Տարբեր տարիքի, մասնագիտության, բովանդակության ու նախասիրությունների տղամարդկանց համար սկզբում դժվար էր լուրջ ընդունել ու նաև ենթարկվել երիտասարդ, անփորձ ու, որ պակաս կարևոր չէ, աղջնակի ասածներին: Սակայն ճիշտ մոտեցման դեպքում շատ հեշտ է «բռնել սամթը» ու դառնալ նրանց համար մասնագետ ու թիմակից:

***Մի օր մեր գրասենյակը աշխատակիցների կազմի համալրման համար հայտարարություն տվեց. «պահանջվում են համապա- տասխան կրթությամբ ու մասնագիտական ծրագրերի փաթեթի իմացությամբ անձինք»: Շատ չանցած պարզվեց, որ Երևանի բնակչության զգալի մասը իրեն դիզայներ է համարում: Աշխա- տանքի թափուր տեղի համար եկած մի աղջնակ որպես աշխա- տանքային փորձ նշեց, որ ծաղկի սրահում է աշխատել, մի տարիքով տղամարդ ինքնուսույցով գծագրական ծրագիր էր յուրացրել, մյուսն էլ ինքն իր ձեռքերով սեփական բնակարանը «դիզայն էր արել», մի տղա էլ համառորեն պնդում էր, որ իր հայրը արհես- տավոր է, ու որ ինքը «տենց սիրուն բաներ շատ ա տեսել»: Նրանք վստահ էին, որ «դիզայն անողները» մարդիկ են, ովքեր նստում են գրասենյակում, թերթում են ամսագրերը ու էլեկտրոնային կայքերը, համադրում են գույնը գույնի հետ, որևէ ծրագրով «սիրուն նկար ստանում»:

ՇինարարությունԱմեն անգամ շինարարությունից վերադառնում եմ գրասենյակ թարմացրած շինարարական բառապաշարով: Զրույց շինարարի հետ.— Իռա ջան, աբալոֆկան վաղը քանդում են, դու ինձ ասա էս բադագոյնիկի քարը պռոշով ենք խփում, թե՞ պադլիցո, — գոռում է քար խփողը ականջիս մեջ:— Իհարկե պռոշով,- պատասխանում եմ ես նույն լեզվով,-վրայի քարը 2 սմ առաջ եք բերում:

— Պլենդուզ տակը խփում ե՞նք, թե՞ հըլը պիտի պառավոյ բերեք:— Չէ', ջեռուցիչ չի լինելու, հանգիստ կպցրեք, — լեզուս չի պտտվում կրկնեմ «պառավոյ» բառը:— Ազիզ ջան, դե սպասի մայլառին էլ կանչեմ, քեզ հարցեր ուներ, — ասում է նա ու հեռանում:Մեջքիս հետևում, աղմուկի միջից, լսում եմ նրա բամփ ձայնը.— Արա', Էտ բառգալկի ձենը կտրեք էս աղջկա հետ մի էրկու բերան բան խոսանք...Մոտենում է ներկարարական աշխատանքներ անողը:— Քուրս, էս մասում աբո կպցնելու ենք, թե շուշա-սվաղ անեմ, մեկ էլ պատերը չեմ կարա ուգոլնիկի բերեմ, կառնեզ լինելույա՞...

***Գրասենյակում: Հեռախոսազանգ.— Բարև ձեզ, յուռային կարելի է՞:— Սխալ եք զանգահարել, — ասում եմ ես և անջատում հեռախոսը:Նորից.— Կներեք, ես դիզայներ յուռային եմ խնդրում:Կռահում եմ.— Մի գուցե Իռայ՞ին:— Հա՜, հա՜, յուռա ջան, կգա՞ք շինարարություն, հարցեր կան....

***Շինհրապարակ: Ես ու պահակը:— Է, Իռա ջան, էս գենդեռային անհավասարության պայմաններում... — զարմանքից աչքերս կլորանում են, բայց ավաղ... — ո՞նց ես վիժիվատ անում:

***Պատվիրատու (իմիջիայլոց՝ բարձրագույն կրթություն ունեցող).— Իռա ջան, ըստեղ աֆիցանտի համար ուզում եմ սերվանտ կանգնած լինի, տիլեշկով ու տմբուշկով, կողքը գարդիրոֆ՝ մեջը վիշիլկեք, մյուս կողմից էլ խալաձիլնիկի դրած լինի սալաթեղենի համար, մեջն էլ լագաններ, որ աֆիցանտները պիաֆկեքով սալաթը վերցնեն բաժանեն:Վարագույր:

Շինարարներ ու արհեստավորներՇին հրապարակում ծանոթացել եմ հայոց ազգի հայ շինարարի հավաքական կերպարի հետ: ոմանց համար իրենց աշխատանքը փեշակ է, ոմանց համար արվեստ, ոմանց համար էլ արհեստ: ոմանք գործի ընթացքում Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան են սուլում քթի տակ, ոմանք իրավաբանական կրթությամբ հանդերձ մանրահատակ են հավաքում:

***Մինչև վերջերս դարբնոցում երբեք չէի եղել, իսկ տեսածս միակ դարբնոցը «Եռանկյունի» ֆիլմում էր: Երբ ծանոթացա դարբնի գործի առանձնահատ- կությունների ու դժվարությունների հետ, երբ տեսա թե ինչ բծախնդրու- թյամբ են աշխատում ու թե վերջում ինչ եթերային թեթևության իրեր են ստեղծում այդ ծանր նյութերից դարբինները, էլ ավելի հարգեցի իրենց

Դիպլոմումս գրված է մասնագիտությանս հպարտ անունը՝ ճարտարպետ-դիզայներ, սակայն ինքս ինձ հաճախ հումորով անվանում եմ «գծիչ-դիզայներ»: Ճարտարապետներ են Քենզո Տանգեն, Օսկար

Նիմեյերը, Ալվար Ալդոն, ես ինչ ճարտարապետ... Երբ երաժշտական կրթությունից հետո կտրուկ անցա այս աշխատանքին, նոր մասնագիտությունս անհաղթահարելի բարդություն թվաց ինձ:

Սակայն աստիճանաբար սկսեցի սիրել մասնագիտությունս, և նույնիսկ ինձ մասնագիտությանս մեջ: Իրինա, աշխատանքային փորձը՝ 8 տարի

1617 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ Օրագիր

Page 19: Yerevan City Magazine

աշխատանքն ու հիացա նրանց պրոֆեսիոնալությամբ: Հերթական այցի ժամանակ դարբնոց, ինչ-որ դետալ քննարկելուց հետո, դարբինը խորքի սենքերից մեկից ինձ նվեր բերեց մի մեծ մետաղյա վարդ: Նրա ձեռքերում վարդը շատ թեթև էր թվում: Երբ վարդը հայտնվեց իմ ձեռքում, հասկացա, որ այն առնվազն 2 կգ քաշ ունի: Երբեք չեմ սիրել ծաղիկ նվեր ստանալ, բայց այս դեպքը բացառություն էր:

***Ձմեռը նոր էր սկսվել: Շեֆիս հետ գնացել էի գործուղման Ղարաբաղ: Էն տիպի բուք էր, որ Գորիսի ճանապարհը նույնիսկ փակել էին ու, բնականաբար, ահավոր ցուրտ էր: Մի խոսքով, երեկոյան հասանք Ստեփանակերտ, գտանք շինարարությանը ենթակա օբյեկտը, փակ էր: Զանգեցինք պռառաբին, որ գա դուռը բացի: Ասեց, որ հեսա երկու հոգի կուղարկի, որ օգնեն: Եկան, ու առաջին բանը, որ մտքովս անցավ՝ ինչ տարօրինակ մուգ մաշկ ունեն: Իրականում, մգացած շինարար տեսնելուն վաղուց սովորել էի՝ մարդիկ ամբողջ օրը արևի տակ աշխա- տում են, բայց ախր ձմեռվա կե՜սն էր: Ինչ-որ ժամանակ հետո գաղտնիքը բացահայտվեց. մաշկի գույնը արևի հետ կապ չուներ, ուղղակի մեկը պակիստանցի էր, մյուսը՝ հնդիկ: Ստեփանակերտում: Այստեղից հետևություն՝ հայերը բնավ ամենաէժան աշխատուժը չեն աշխարհում:

ՊռառաբՀերթական անգամ գնացել էի շինարարություն: Այնպես էր ստացվել որ այդ օրը երկարաճիտ կոշիկներով էի ու կարմիր շրթներկով: Ինձ բիզնես-լեդի էի զգում: Շինարարները դրան պատրաստ չէին: Ավանդական «էս ո՞նցա լինելու» հարցը փոխարինվեց հաճելի կոմպլիմենտներով, իսկ պռառաբը, ով մինչ այդ տարիքային տարբերության պատճառով ինձ հետ դու-ով էր խոսում, կտրուկ անցավ դուք-ի: Եվ ահա կանգնած եմ ես շին հրապարակում, խոսում եմ պռառաբի հետ, շինարարների ուշադրության կենտրոնում: Պատերը ու առաստաղը նոր էին սվաղել, սվաղը չէր հասցրել չորանալ: Մեկ էլ մի թաց ցեմենտ-ավազի խառնուրդ պոկվում-ընկնում է ուղիղ ճակատիս: Անակնկալից, զզվանքից ու ամոթից կարմրում եմ ու զուր փորձեր կատարում մաքրելու այդ գորշ խառնուրդը դեմքիցս: Պռառաբն էլ որոշում է օգնության ձեռք մեկնել ինձ այդ անհեթհեթ իրավիճակից հանելու համար: Ձեռքը տանում է գրպանը, հանում պռառաբական մի գուցե և մաքուր թաշկինակը ու առաջարկում ինձ: Իհարկե հրաժարվում եմ այդ օգնությունից:Հեռանում եմ շինարարությունից շվարած ու ամոթով լի, սակայն լավ զգալով, որ շինարարներից ոչ ոք թույլ չտվեց իրեն ծիծաղել ստեղծված անշուշտ ծիծաղելի իրադրության վրա:

Պատվիրատու Բացի շինարարների հետ շփումից, աշխատանքիս անբաժան մասն է կազմում նաև պատվիրատուի հետ շփումը: որպես կանոն վերջիններս լինում են ղեկավար անձինք, պաշտոնյաներ, մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն նորակառույց բնակելի շենքում բնակարան գնելու և դիմելու դիզայների ծառայություններին: Հետևաբար, կարծում ես, որ այդ մարդը մի գուցե եղել է աշխարհի տարբեր երկրներում,

ունի բարձրագույն կրթություն, ունի չափի ու գեղեցիկի զգացողու- թյուն: Մի անգամ պատվիրատուն երկար պնդում էր, որ ուզում է պատերը սիֆտակ ներկվեն ու որ գարդիռոֆում վիշիլկա չմոռանամ նախատեսել: Գլիկներով աթոռ, դուշեվնի կաբինա, կուխնի, կառա- վաթ ու տմբուշկա, և սա ամենը չէ, ինչ ես կռահում եմ, թարգմանում և իրականացնում:

***Իսկ գեղագիտական նախասիրությունների մասին խոսելը որոշ դեպքե- րում անգամ ավելորդ է: Լինում են դեպքեր, երբ պատվիրատուի ցանկու- թյունները այնքան են հակասում քո գեղեցիկի պատկերացմանը, որ խուճապի ես մատնվում: Սկզբում, երբ նոր էի ավարտել դասական ճարտարապետադիզայներական կրթությունս, ընդվզում էի ու պայքարում նման դեպքերում: Հիմա շրջանցում եմ կամ փորձում կոմպրոմիսի գալ պատվիրատուի ու իմ պատկերացումների մեջ: Երբեմն էլ դիմում եմ խորամանկության ու պատվիրատուի «սենց կսազա՞» հարցին պատաս- խանում եմ հայերեն խրթին բառերով ու մասնագիտական տերմինալո- գիայով հագեցած բարդ ստորադասական երկար նախադասություններով, ինչից հետո պատվիրատուն համոզվում է ու հանձնվում: Պարզվում է դիզայների աշխատանքը նաև հռետորական արվեստ է:

ԳործընկերներԻնձ հետ գրասենյակում աշխատում է 3 երիտասարդ, ովքեր դիզայներին հարիր շատ նրբանկատ աչք ունեն: Բավական է փոխեմ սանրվածքս, նոր կոշիկ գնեմ կամ նոր բաճկոն և դա չի վրիպի նրանց մասնագիտական աչքից: Շատ դիպուկ ու կոնկրետ կգնահատեն ձեռք բերումս ու «դաբռո» կտան հետագա շահագործման համար: Շատ անգամ հենց իրենց ջենտլմենական արարքների շնորհիվ է, որ ծանր շինարարական առօրյայում ինձ շարունակում եմ կին զգալ: Ծննդյանս օրն էր: Ըստ ստեղծված ավանդույթի՝ նվերը սպասում էի աշխատանքային օրվա սկզբում, պաչիկ-շնորհավորանքների հետ: Սակայն առօրյա վազվզոցի ընթացքում մոռացա սպասվելիք նվերիս մասին: Հիշեցի միայն այն ժամանակ, երբ գործնական հանդիպումների ու շինարարությունների արանքում ժամանակ ունեցա խանութից գնելու ավանդական տորթն ու գինին: Ինքս ինձ մխիթարեցի նրանով, որ երևի թե ժամանակ չեն ունեցել կամ էլ դեռ կգտնեն հարմար պահ ինձ նվեր գնելու համար: Օֆիսում կերանք տորթը, խմեցինք գինին, կենաց ասացինք ու լսեցինք: Իսկ անակնկալս դեռ չկար: Հուսախաբ երեխայի դեմքով ու ձայնով քիչ էր մնում հարցնեի. «իսկ ո՞ւր է նվերս», երբ ձեռքս տվեցին թղթե մի մեծ, բայց թեթև տոպրակ: Մեջն էլ լիքը ճմռած թերթեր: Տոպրակը այնքան թեթև էր, որ մի պահ ինձ թված, թե հենց այդ ճմռած թերթերն են իմ նվերը, հետևաբար կարիք էլ չկա դատարկելու: Այնինչ թերթերի տակ, տոպրակի խորքում ինձ սպասում էր նվերների նվերը՝ ալ կարմիր, իսկական շինարարական սաղավարտ՝ կասկա, ճիշտ այնպիսին, ինչպիսին պարտադիր կրում են ցիվիլ երկրների ցիվիլ շինարարություններում: Բայց իմը տարբերվում էր մյուսներից: Իմ կասկայի վրա գրված էր «առաջին կին պռառաբ» («первий женщина прораб»): Մինչև հիմա տեսնելիս էնպես եմ ուրախանում, կարծես Օսկար ստացած լինեմ:

Page 20: Yerevan City Magazine

Ծառը

Երբ 70-ականների կեսերին սովորում էի Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, մեր պրոռեկտորը Մանուկ Կարպիչն էր՝ ինքնատիպ ու վառ անձնավորություն: Այն ժամանակ

Երևանում ծառեր աճում էին որտեղ ասես, անգամ ասֆալտի վրա: Եվ ահա, այդպիսի մի ծառ էլ աճել էր մեր ինստիտուտի մուտքից բառացիորեն երկու քայլ այն կողմ: Մի անգամ Մանուկ Կարպիչը հենվեց այդ ծառի ծռմռված բնին, ընկավ ու կոտրեց ձեռքը: Կազդուրվեց, վերադարձավ աշխատանքի: Հենց մուտքի մոտ պրոռեկտորին կեղծ հոգատարությամբ շրջա- պատեցին ուսանողները, սկսեցին հարց ու փորձ անել.— Վայ, բա ո՞նց պատահեց: ուղիղ տեղն ընկնե՞լ:— Դե՛, հիմար պատմություն ստացվեց: Դուրս եմ գալիս, կանգնում այս ծառի մոտ, զրուցում, — պատմելուն զուգահեռ Մանուկ Կարպիչը ցույց էր տալիս, թե ինչ- պես է ամեն ինչ պատահել, — ահա այսպես հենվում եմ:Նա կրկին հենվեց, ընկավ ու կրկին կոտրեց ձեռքը: Հիվանդանոց, գիպս, ողջ Երևանը սկսեց պատմել այս պատմությունը, փոխանցելով մեկը մյուսին ու ծիծա- ղելով կրկնակի կոտրված ձեռքի պատմության վրա:որոշ ժամանակ անց, վերադառնալով ինստիտուտ, Մանուկ Կարպիչը դեպքի վայրում հանդիպեց միայն ծառից մնացած կոճղին: Ասում են՝ նա էր հրահանգել վերացնել այդ ճակատագրական ծառը:

Դերասան Նարեկ Դուրյանը տարիներ առաջ տեղափոխվել է Ավստրիա, ապա, անընդհատ շրջելով տարբեր եվրոպական երկրներով, ի վերջո վերա- դարձել Երևան: Գուցե այն պատճառով, որ ուրիշ ոչ մի քաղաքում նման պատմություն- ներ չեն պատահում:

Աննա Լորենց Առնոս Մարտիրոսյան

1819 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ պատմություններ

Page 21: Yerevan City Magazine
Page 22: Yerevan City Magazine

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը պատասխանում է ԵՐԵՎԱՆ-ի հարցերին՝ կապված Գրքի համաշխարհային մայրաքաղաքի շրջանակներում անցկացվող միջոցառումների

և դրանց նպատակների հետ:

Ընթերցանության ժամ

Տիկին նախարար, մի կողմից՝ հաշվի առնելով նախորդ քաղաքների փորձը, կարելի է վստահ լինել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս ծրագիրը շատ հետաքրքիր ու օգտակար երևույթ է: Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ արդյոք ժամանա՞կն էր այսպիսի մեծ իրադարձության համար Երևանում, այն դեպքում, երբ վերջին քսան տարիների ընթացքում գիրքը մեզանում մղվել է երրորդ-չորրորդ պլան:— Նախ և առաջ, սա պատասխանատվության ստանձնում է: Եթե չլիներ Գրքի մայրաքաղաքը, մենք ժամանակ չէինք ունենա դրանով զբաղվելու, քանի որ ամեն անգամ կասվեր, որ կան ավելի լուրջ խնդիրներ, պետք է բարելավել սոցիալական վիճակը և այլն: Այսօր մենք դադարել ենք վերաբերվել ընթերցանությանը որպես առաջնահերթության: Եվ հիմա ճիշտ ժամանակն է հասկանալու, որ մենք պետք է ունենանք ընթերցող, կրթված, զարգացած հասարակություն: Գրքի մայրաքաղաքը առիթ է դրանով զբաղվելու:

տրոնային գրականության զարգացմանը, գրադա- րանների՝ ավելի մատչելի և ժամանակակից դարձնելու նախագծեր, երիտասարդական ֆլեշ-մոբեր, էլ չեմ խոսում բավական մեծ մանկական բաժնի մասին: Այ օրինակ, խաղի տեսքով ցույց ենք տալու երեխաներին, թե ինչպես է ստեղծվում գիրքը՝ գրելուց, սրբագրելուց մինչև ձևավորումն ու բուն տպագրությունը: Այս ամենը մտածվել է հասարակական կարծիքի հիման վրա: Ծրագիրը շատ դինամիկ է, և մենք միշտ բաց ենք նոր առաջարկությունների համար: Ի մի բերելով, ինչպիսի՞ն եք տեսնում հասարա- կություն-գիրք հարաբերությունները մեկ տարի անց, երբ Երևանը Գրքի մայրաքաղաքի էստաֆետը կփոխանցի Բանգկոկին:— Կարծում եմ, որ մարդիկ կհասկանան, թե իրենք ինչ առավելություն են ձեռք բերում գիրք ընթերցելով: Աշ- խարհը պրագմատիկ է դարձել, և մեր գերխնդիրն այն է, որ ցույց տանք հնարավոր օգուտը: Ընթերցանությունը կարող է և պետք է դառնա համախմբող գաղափար:

չեն կարող լինել նույնքան շահութաբեր, որքան պարենային խանութները: Դժվարությունն այն է, որ մարդիկ քիչ են գիրք գնում: Մենք պետք է անենք այնպես, որ մարդիկ ավելի շատ ընթերցեն, այսինքն՝ ավելի շատ գիրք գնեն: Ի դեպ, մեզ մոտ գրքերի գները շատ մատչելի են, և բոլոր խոսակցությունները դրանց թանկ լինելու մասին անհիմն են:Բայց խնդրի մյուս կողմն էլ այն է, որ շատ քիչ է հայալեզու գրականությունը, մասնավորապես՝ արտասահմանյան գեղարվեստական գրականության թարգմանությունները:— Դա այդպես չէ: Նախ՝ թարգմանական հրատարակություններն ընդգրկված են պետական պատվերով և պետական աջակցությամբ լույս տեսնող գրքերի ցանկում: Դրանից բացի, կա երեք-չորս հրատարակչություն, որոնք մասնավոր կերպով բավական մեծ ծավալով իրականացնում են թարգմանչական հրատարակություններ: Միգուցե այդ

ԵԹԵ ՉԼԻՆԵՐ ԳՐՔԻ ՄԱյՐԱՔԱՂԱՔԸ, ՄԵՆՔ ԺԱՄԱ- ՆԱԿ ՉԷԻՆՔ ուՆԵՆԱ ԴՐԱՆոՎ ԶԲԱՂՎԵԼու, ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ԿԱՍՎԵՐ, ոՐ ԿԱՆ ԱՎԵԼԻ ԼուՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ, ՊԵՏՔ Է ԲԱՐԵԼԱՎԵԼ ՍոՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԵՎ ԱյԼՆ

Փաստորեն, եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ն չհամաձայնվեր տալ մեր քաղաքին այս կոչումը, չէի՞նք զբաղվելու այս խնդրով:— Եկեք հասկանանք մի շատ կարևոր բան: յուՆԵՍԿՕ-ն հաղթող ճանաչեց մեր հայտն այն բանից հետո, երբ տեսավ, որ պետությունն ունի հստակ քաղաքականություն այս հարցում: Դեռ 2008-ին մենք հայտարարել էինք, որ տոնելու ենք հայոց գրատպության 500-ամյակը, ստեղծվեց պետական հանձնաժողով, որը գլխավորեց երկրի Նախագահը, արվեցին վիճակը բարելավելու մի շարք քայլեր:Ընթերցողների թիվը շատացա՞վ այդ ընթացքում:— Համենայն դեպս, սկսվեցին շարժումներ:Միևնույն ժամանակ, մեկը մյուսի հետևից փակվեցին մի շարք գրախանութներ, օրինակ՝ «Անին»:— Փակվեց միայն մեկը, մի քանիսը վերապրոֆիլա- վորվեցին, իսկ վերջին տարիներին բացվել է տասը այլ խանութ: Ընդ որում՝ ոչ միայն քաղաքի կենտրոնում, այլ նաև ծայրամասերում: Անշուշտ, գրախանութները

ամենը բավարար կերպով չի գովազդվում, բայց Գրքի մայրաքաղաքի ծրագիրը, ըստ էության, դառնալու է գրքի տարածման և գրքի գովազդման հսկայական մի արշավ: Մենք անելու ենք ամեն ինչ մարդկանց իրազեկելու համար եղածի մասին: Պետք է ցույց տանք նաև, թե ինչով է առավել կրթված, գիրք կարդացած մարդը նրանից, ով չի կարդում: Եթե դրանից հետո էլ հասարակությունը չհետաքրքրվի՝ դա արդեն կնշա- նակի, որ մեզ չհաջողվեց անել այն, ինչ մտածված էր:Մարդիկ կան, ովքեր ծանոթանալով կայքում տեղակայված ծրագրի հետ, նշում են, որ այն ժամանակակից չէ և չի կարող հետաքրքրել երիտասարդ սերնդին:— Մենք պատրաստ ենք լսել բոլոր առաջարկություն- ները: Բայց կարծիք արտահայտելու դեպքում պետք է առաջարկել սեփական տարբերակը, ոչ թե պարզա- պես ասել, որ ամեն ինչ վատ է: Բացի այդ, ծրագրում կան ընթերցանության միջոցառումներ՝ ռոք երաժշտու- թյան ուղեկցությամբ, հատուկ բաժին՝ նվիրված էլեկ-

2021 Ապրիլ 2012

ԹԵՄԱ Հարցազրույց

Page 23: Yerevan City Magazine

Մայրաքաղաքի ու երկրի մշակութային կյանքում Երևանը գրքի համաշխար- հային մայրաքաղաք 2012-ը շրջադար- ձային ու կարևոր իրադարձություն կդառնա: Կարվի հնարավոր ամեն ինչ՝ մեծարելու գրքի կայացման բարդ շղթայի բոլոր մասնակիցներին՝ գրողին, թարգմանչին, հրատարակչին, գրադա- րանին, գրավաճառին և գնորդին: Մեր երկրի մշակութային հարուստ ժառան- գությունը կներկայացվի աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայտնի գրողներին և հրատարակիչներին, և այդ իմացությունները համատեղ հրատարակչական-թարգմանական նոր նախագծերի հարթակ կդառնան՝ հարստացնելով երկրի գրական կյանքը և ազգերի փոխադարձ ճանաչումը:Հայաստանի ու աշխարհի լավագույն գրողների (որոնց թվում ՝ գրականության Նոբելյան մրցանակակիրների) և գրական հռչակ ունեցող սիրելի գրքերի

1512-2012Այս տարի Հայաստանում նաև նշվում է հայոց գրատպության 500-ամյակը: Առաջին հայալեզու գիրքը տպագրել է Հակոբ Մեղապարտը Վենետիկում: Գուտենբերգի գյուտը Իտալիա էր հասել 1464 թվականին: Արդեն 1510-ին շուրջ 200 տպագրատուն կար Վենետիկում, որոնք տպագրում էին տարբեր լեզուներով գրքեր: Բացի այդ, այս քաղաքում մեծ ու ակտիվ հայկական գաղութ կար: Հակոբ Մեղապարտը 1512-13 թվականներին տպագրեց հինգ գիրք՝ «Ուրբաթագիրք», «Պարզատումար», «Պատարագատետր», «Աղթարք» և «Տաղարան»:Քանի որ այս գրքերի տպագիր տարբերակները անծանոթ էին հայերին, իսկ ձեռագիր գրքերը մեծ արժեք ունեին, Հակոբ Մեղապարտը դրանց տվել էր ձեռագրի տեսք և ոճ: Հետևելով Հակոբ Մեղապարտին՝ Աբգար Թոխաթեցին 1565-66թթ. առաջին անգամ հայերեն տպագրեց Սաղմոսարանը, հետագա տարիներին հայերենով տպագրեց ուրիշ գրքեր: Ընդհանուր առմամբ XVI դարում 17 հայերեն գրքեր էին տպագրվել. վեցը՝ Վենետիկում, երեքը՝ Կոստանդնուպոլսում, երեքը՝ Հռոմում, հինգը՝ Ամստերդամում:Չնայած պետականության բացակայությանը, 1512-1918թթ. ընդհանուր առմամբ ավելի քան 20 հազար անուն հայերեն գիրք է հրատարակվել: Ներկայումս հայկական տպարաններ են գործում աշխարհի 22 երկրում:

քննարկումներին կմասնակցեն նաև ընթերցողները՝ կենդանի կապ ստեղ- ծելով գրքի ու ընթերցողի միջև: Տարվա ընթացքում միջազգային բազմաթիվ նախագծերի միջոցով (գրքի միջազգային ցուցահանդեսներ ու տոնավաճառներ Իտալիայում, Գերմանիայում, Չինաստա- նում, Հոլանդիայում, Ֆրանսիայում, Ռումինիայում, Լեհաստանում և այլուր) հայ գիրքը ներկայանալի ու ճանաչելի կդառնա աշխարհում:Համաժողովների, սիմպոզիումների և ցուցահանդեսների ժամանակ կքննարկվեն հեղինակային իրավունքին, թարգմանական գործին, խոսքի ազատությանը և ժամանակակից գրականության հիմնախնդիրներին, նոր տեխնոլոգիաներին վերաբերող հարցեր:Կմեծարվեն գրադարանավարները՝ որպես նվիրյալ միջնորդներ գրողի ու ընթերցողների միջև: Այս ծրագրերը մշտապես փոփոխվող և արագ քայլերով

ընթացող աշխարհի հետ գիտելիքների փոխանակման ասպարեզ և կապող օղակ կդառնան:Ցուցահանդեսների, սեմինարների և ֆիլմերի պրեմիերաների միջոցով կլուսաբանվեն կինոյի, երաժշտության և արվեստի բնագավառներին վերաբերող լավագույն գրքերը: Գրականության ու ազատ խոսքի նկատմամբ խորհրդա- յին իշխանության 70 տարիների գրա- քննության, արգելքների և տաբուների վերացումից հետո 2012թ. գրքի տարին շրջադարձային նշանակություն կունե- նա Հայաստանի և ընդհանրապես տարածաշրջանի համար: Մեկ վայրում համախմբելով ողջ աշխարհի հայտնի գրողներին, ժուռնալիստներին, տպա- գրիչներին, գրադարանավարներին, գրավաճառներին ու գիրք սիրողներին՝ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում 2012թ. գրքի, գիտելիքի նկատմամբ սիրո և ջերմության միջազգային տոն է լինելու:Երևանը ընտրվել է իր որակյալ ու բազ- մակողմանի ծրագրի շնորհիվ, որը, հա- մաձայն նախընտրական հանձնաժողովի, «շատ մանրամասն է, իրականությանը մոտ և սերտորեն կապված քաղաքի սոցիալական գործվածքի, ոգու հետ: Այն կենտրոնացված է գրական ոլորտի բոլոր մասնագետների լիարժեք ներգրավման վրա»:«Ես շնորհավորում եմ Երևան քաղաքին, որը ներկայացրել է չափազանց հետաքրքիր ծրագիր՝ ներառելով բազմաթիվ թեմատիկ նախագծեր, որոնք խթանում են ինքնաարտահայտման ազատությանը: Ծրագիրը նախատեսում է նաև միջոցառումներ երեխաների համար, որոնք ապագայի ընթերցողներն ու գրողներն են, — ասել է Իրինա Բոկովան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը, և ավելացրել, — գրական աշխարհի մոբիլիզացիան՝ գրողներից մինչև հրատարակիչները, կհանդիսանա երևանյան ծրագրի հաջողության և շարունակական արդյունավետության գրավականը»:

Նախագծի բնութագիրը Գրքի մայրաքաղաքի պաշտոնական կայքից (yerevan2012.org)

Արտավազդ Եղիազարյան Սուրեն Մանվելյան

Page 24: Yerevan City Magazine

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչումը Երևանին փոխանցելու մասին որոշումն ընդունվել է 2010 թ-ի հուլիսի 3-ին: Սակայն, եթե այսօր՝ այդ որոշումից գրեթե մեկ ու կես տարի

անց, փողոցում շարքային երևանցուն հարցնեն, թե ինչ գիտի նա այդ կարևոր իրադարձության մասին, ապա տասը հարցվածներից առնվազն ութն ուսերը թափ կտան: Իսկ պատճառն այն է, որ պետական մակարդակով երկրում իրականացվող միջոցառումները կառուցվում են արձանագրային-ձևական սկզբունքի վրա: Եթե միջոցառումների մեկնարկի համար նշանակվել է 2012 թվականի ապրիլի 21-ը, ուրեմն հենց այդ օրն էլ կսկսենք: Միջոցառման կազմակերպիչները անիմաստ շռայլություն են համարել քաղաքի զարդարումն այդ նշանակալի իրադարձության տոնակատարության համար, չնայած որ պետական գանձարանից շուրջ 900 հազար դոլար է հատկացվել: Իսկ որքան հրաշալի կլիներ, եթե անավարտ կառույցները,

տանիքները, քաղաքի մայրուղիների երկայնքով անցնող գորշ պատերը գունազարդվեին վառ գրապահարաններով, բազում գովազդային վահանակներ ճչային Գրքի մեծարման տոնի մասին: Չէ՞ որ դրա համար ընդամենը մեկ ստեղծագործ գաղափարը բավական կլիներ: Թատրոնը սկսվում է կախիչից, իսկ մայրաքաղաքային տոնը՝ քաղաքի հարդարանքից: Պատահական չէ, որ անցած տարի Բուենոս Այրեսում միջոցառումը մեկնարկել էր հենց դրանից. Սուրբ Մարտին հրապարակում պաշտոնական բացումից մեկ ամիս առաջ կայացավ գրքերից պատրաստված «Բաբելոնյան աշտարակի» բացումը, որն իրականացվել էր լատինաամերիկյան ամենահայտնի ավանգարդ նկարիչներից մեկի՝ Մարթա Մինուխինի նախագծով:Վստահ եմ, որ մեր երկրում կան բազում ստեղծագործ միտք ունեցող ձևավորողներ, ինժեներներ, կառուցողներ, որոնց Մշակույթի նախարարությունը պարտավոր էր ներգրավել

Ռադիո «Վանի» տնօրեն Շուշանիկ Արևշատյանը փորձում է հասկանալ, թե ինչ է իրեն և իր համաքաղաքացիներին

սպասվում մոտակա մեկ տարվա ընթացքում:

Գրքախառնված մտքեր

ժամանակակից և հետաքրքիր լուծումներ գտնելու և մշակելու համար: Անձամբ ես ճանաչում եմ Արման Դավթյանին, ով առաջարկել է Խնկո Ապոր անվան գրադարանի առջև տեղադրել ընթերցողի արձանը: Ցավոք, նախագիծն առ այսօր փոշոտվում է նախարարության դարակներում: Դրա փոխարեն միջոցառումների պաշտոնական կայքում (www.yerevan2012.org) խնամքով հրապա- րակված է բավական տխուր միջոցառումների ծրագիրը: Ահա, օրինակ՝ 2012թ-ի դեկտեմբերի 12-ին տեղի կունենա «Գիրքն արվեստում, արվեստը՝ գրքում» ցուցահանդեսը, որն ինձ հիշեցրեց «գնահատիր արվեստը քո մեջ, ոչ թե քեզ արվեստի մեջ» արտահայտությունը: Ես անպայման գնալու եմ այդ միջոցառմանը, որպեսզի հասկանամ, թե ինչպես են կազմակերպիչները պատկերացնում մատից ծծած այդ իրադարձությունը: Կարդում եմ հաջորդ անմոռանալի միջոցառումը. «…ընթերցանություն և այլ գրական միջոցառումներ հիվանդանոցներում, ծերանոցներում, անազատու-

2223 Ապրիլ 2012

ԹԵՄԱ տեսակետ

Page 25: Yerevan City Magazine

Պատմություն 1996-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջին անգամ նշեց ապրիլի 23-ը իբրև Գրքի և հեղինակային իրավունքների համաշխարհային օր: Միջոցառումներն այնքան հաջող անցան, որ մի քանի տարի անց սկսեց մշակվել Համաշխարհային գրքի մայրաքաղաքի նախագիծը: 2001 թվականի ապրիլի 23-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդն առաջինն էր, որ մեկ տարով հռչակվեց Գրքի մայրաքաղաք: Մայրաքաղաքների ամբողջական ցուցակը հետևյալն է.

Բաբելոնի գրադարան2011 թվականի Գրքի համաշխարհային մայրաքաղաք Բուենոս Այրեսի գրքային այցեքարտը արգենտինացի քանդակագործ Մարտա Մինուխինի նախագծով ստեղծված 25 մետր բարձրություն և 16 մետր տրամաչափ ունեցող աշտարակն էր, որը կերտվել էր ավելի քան 30 հազար գրքերից: Աշխարհի գրեթե բոլոր լեզուներով գրականություն-շինանյութը տրամադրել էին անհատներ, գրադարաններ և դեսպանատներ: Աշտարակը կազմող բոլոր գրքերը հետագայում փոխանցվել են Հալվեսի գրադարանին, որը դարձավ Լատինական Ամերիկայի առաջին բազմալեզու գրադարանը: Հարկ է նաև նշել, որ մի քանի ամսվա ընթացքում Բուենոս Այրեսի գրքի միջազգային տոնավաճառն այցելել է մեկ միլիոնից ավելի մարդ:

Ալեքսանդրիայի գրադարան 2.0Եգիպտական հնագույն քաղաքներից մեկի մայրաքաղաքության տարվա շրջանակներում 2002-ի հոկտեմբերին, տեղի ունեցավ Ալեքսանդրիայի հռչակավոր գրադարանի ժամանակակից տարբերակի Ալեքսանդրինայի հանդիսավոր բացումը: Հսկայական նախագծի իրագործման համար ծախսվել էր մոտ 220 միլիոն դոլար և տասը տարի: Ալեքսանդրինան այսօր ունի ընդհանուր առմամբ 7 միլիոն գիրք ամբողջ աշխարհից և տարբեր ժամանակշրջաններից:

ԳրքականգառներՔաղաքի բնակչության ընթերցասիրությունը բարձրացնելու համար Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի իշխանությունները դեռ 2006-ին տեղադրեցի հանրային վայրերում մի քանի գրադարան-կանգառներ պահարանից ու նստարաններից բաղկացած մի կոնստրուկցիա, որտեղ անցորդը գրանցվելով կարող էր ընտրել 300 գրքերից մեկը (հատուկ ուշադրություն է դարձվում մանկական գրականությանը) և տեղում կարդալ: Գրքականգառների թիվը զգալիորեն մեծացավ երբ Բոգոտան դարձավ Գրքի համաշխարհային մայրաքաղաք:

թյան վայրերում, մանկատներում և նմանատիպ հաստատություններում»: ուզում եմ պատկե- րացնել այդ տեսարանը. բանտարկյալները հավաքվում են նիստերի դահլիճում և Մշակույթի նախարարությունից ինչ-որ մեկը բարձրաձայն կարդում է «Կոմս Մոնթե Քրիստոն»: Ընթերցանու- թյունն ընդհատվում է բուռն ծափահարություն- ներով և բացականչություններով: Այսպիսի ծրագիր կարելի էր մշակել միայն երկու դեպքում: Համաշխարհային գրատպության մեջ ազգի ներդրման բացակայության կամ սակավ ներդրման պարագայում կամ, մեղմ ասած, կազմակերպիչների ազգային և ժամանակակից մտածողության բացակայության դեպքում: ուշադրություն դարձրեք, որ որևէ միջոցառում նվիրված հայկական գրքի պատմությանն ու գրատպությանը նախատեսված չէ: Եվ դա այն պարագայում, երբ 1512 թվականին սկիզբ է առել հայկական գրատպությունը՝ 50 տարի ավելի վաղ, քան Ռուսաստանում: Փաստորեն, հայոց լեզուն

2001՝ Մադրիդ, Իսպանիա2002՝ Ալեքսանդրիա, Եգիպտոս2003՝ Նյու Դելի, Հնդկաստան2004՝ Անտվերպեն, Բելգիա2005՝ Մոնրեալ, Կանադա2006՝ Տուրին, Իտալիա

2007՝ Բոգոտա, Կոլումբիա2008՝ Ամստերդամ, Հոլանդիա2009՝ Բեյրութ, Լիբանան2010՝ Լյուբլյանա, Սլովենիա2011՝ Բուենոս Այրես, Արգենտինա2012՝ Երևան, Հայաստան

դարձել է Ասիայում և ԱՊՀ-ում գրատպության առաջին լեզուն: Սակայն ոչ մի անուն, ոչ մի անվանական մրցանակ, ոչ մի քաղաքային էքսկուրսիա հայ գրողների անունը կրող փողոցներով ծրագրում չկա: Անգամ հուշարձանների ճանաչողական զբոսանք նախատեսված չէ: ունենալով ահռելի ներդրում համաշխարհային գրքի պատմության մեջ, այսօր մենք մեր երեխաներին և աշխարհին ցուցադրելու ոչինչ չունենք: Ամստերդամը միջոցառումների հայեցակարգը կառուցել էր երեք կետերի վրա, որոնք դարձան ամբողջ տարվա տոնակատարությունների խորհրդանիշը՝ Բենեդիկտ Սպինոզան, Աննա Ֆրանկը և Աննի Շմիդտը: Հոլանդացիները ցուցադրեցին այն ամենը, ինչ ունեին և աշխարհը իմացավ: Լուբլյանայում, օրինակ, վերականգնեցին իրենց հին տպարանը, որտեղ մեկ տարվա ընթացքում բոլոր ցանկացողների համար տպագրվում էին այցեքարտեր՝ փայտե տառերով: Նրանք վերականգնեցին գեղագրության արհեստանոցը,

ներգրավեցին երիտասարդներին գրքերից դուրս բերված արտահայտություններով շապիկների և բաճկոնների արտադրության գրական մրցույթում: Երիտասարդ քանդակագործների համար կազմակերպեցին ցուցահանդես՝ «Գրական բանաստեղծական արվեստը քանդակագործության մեջ» խորագրով, անցկացվեց «շոշափվող» գրքերի թեմայով նորաձևության ցուցադրություն, իսկ ծրագրավորողները ներկայացրեցին մուլտիմեդիայի նոր արտադրանքները: Մի խոսքով, բնակչության բոլոր շերտերը ներգրավված էին գրքի հետ շփման գործընթացին, նրա պատմության, նշանակության և ապագայի կարևորման հարցում: Սա տոն է բոլորի, այլ ոչ թե մշակույթի նախարարության և դրան կից դուստր և բարեկամական ձեռնարկությունների համար: Այս տարին շատ արագ կանցնի և, ինչպես ես հասկանում եմ, աննկատ: Բոլորը կզեկուցեն թե՛ կազմակերպած միջոցառումների և թե՛ ծախսած միջոցների մասին, իսկ ժողովրդի համար տոնը հերթական անգամ այդպես էլ չի կայանա:

Սուրեն Մանվելյան

Page 26: Yerevan City Magazine

Երիտասարդ արձակագիր և մոլի գրքասեր Արամ Պաչյանը պատմում է, թե ինչպես և որտեղից է սովորաբար գրքեր գնում և ինչ սպասումներ

ունի Երևանի՝ գրքի մայրաքաղաքի կյանքով ապրելուց:

Քաղաքաբնակ գրքասերի

նոթատետրերից

Գրառումն արված է 03.03.2012 թ-ին արծաթագույն կազմով գրպանի նոթատետրում՝ Nootebook. The art of planning վերնագրովԲժշկուհին, ում մատների ծայրերը դեղնած էին յոդից, անկետայիս մեջ գրառումներ էր անում: Ձեռագիրը լղոզված էր: Մորս ոտքին հենված, ես փորձում էի մտքումս պատկերել այն բոլոր պատմությունները, որոնց գլխավոր հերոսը մարմինս էր և տարօրինակ, բայց հաճելի զգացողություն, որին հիվանդություն էին կոչել: Իմ բժշկական անկետան առաջին գիրքն էր, որի մասին գիշերը երկար մտածում էի ու հորինում նոր հիվանդություններ, խաղում էի նրանց հետ, փոփոխում իրավիճակը: Բարձիս երեսից հանկարծ առնում էի բժշկուհու մատների յոդի հոտը: Հիմա անկետայի մեջ նա գրում էր այնպես, ինչպես ես էի երևակայում: Ես մեռնում էի հարբուխից, հետո, երբ ուզում էի, կենդանացնում էի կյանքս, ջրծաղիկի դեմքիս քսված զիլյոնկաները ծառերի էին վերածվում ու դեմքս արդեն թավ անտառ էր, որտեղ փախչելով վազում էի խաղալու ընկերներիս հետ, որոնց հիվանդության փուլում արգելել էին շփվել ինձ հետ: Ազատությունից սարսափած ես մխրճվում էի անտառի մեջ ու անվերջ վազում հեռացող ընկերներիս հետևից: Բժշկական անկետան առաջին գիրքն էր, որտեղ հնարավորի և անհնարինի սահմանները որոշում էր հորինվածքը, և գլխավոր հերոսներին անագե զինվորիկների պես խաղացնում էր արկածը: Վախը, որ հիվանդություններից կմահանամ, խաղաղվեց իմ ներսում, որովհետև ուրիշ տարածությունում ես կարողացա ստեղծել նոր մահ, որ ենթարկվում էր միայն իմ կանոներին: Ես տուն վարձեցի անտառում:

Գրառումն արված է 11.05.2011թ-ին, առանց շապիկի ուղղանկյունաձև նոթատետրի մեջ: Նոթատետրը նվիրել է քույրս: Նա դեղագետ է: Բոլոր էջերի վրա աջից ամենաներքևում գրված է՝ «Քուն առանց խռմփոցի»:Գրքերը նա շարում է Կոմիտասի ծաղիկների կանգառում, կակտուսների կողքին դրված սեղանի վրա: Անունը չգիտեմ, ամաչում եմ հարցնել: Երբ երկար ժամանակ մարդու անունը չես հարցնում, դրա

կարևորությունն ինքնըստինքյան կորչում է, որովհետև նա նույնպես լռում է անունդ: Գրքավաճառը միշտ սև ապակիներով ակնոց է կրում, գուցե մի աչքը չկա ու տեղը բաց կապույտ գնդիկ է խցկած, համենայն դեպս՝ փորձել եմ առանձին-առանձին ուշադիր նայել ակնոցի սև ապակիներին՝ բաց կապույտ մոլորակը չի երևացել: Նրա մոտից 200 դրամով էլ եմ գրքեր առել, չճարվող բաներ, օրինակ՝ Շատոբրիանի մեմուարները, Դեստուլ Խազայի «Երակը»: Առաջ ամիսը մեկ անգամ էի նրա մոտից գիրք գնում, բայց անցած շաբաթ սկսեցի ամեն օր գնալ ու մի գիրք գնել: Սեղանը, որի վրա շարում է գրքերը, մեծ չէ՝ համարյա բացված նարդու չափ: Ես գնում էի գրքերը լրիվ անջատվածի պես (ծխող մարդիկ կհասկանան ինձ), դրամանոցները դնում էի բռի մեջ, վերցնում իմ ընտրած գիրքն ու հեռանում: Սեղանը դատարկվում էր, մնացել էր երեք-չորս գիրք: որոշեցի բոլորը միասին գնել: Փողս հանեցի, տվեցի նրան՝ մերժեց: Խնամքով սափրված դեմքը կարմրել էր: Մոտեցավ ու ականջիս շշնջաց. «Մոտս էլ գիրք չի մնացել, նոր բերողներ էլ ոնց որ թե չկան: ուրիշ աշխատանք չունեմ: Պարապությունից կմեռնեմ. ախպերական, կարաս էն առածդ գրքերը հետ բերես, փողդ կտամ, մինչև տենամ ինչ եմ անում»: Մեր տնից մինչև ծաղիկների կանգառ 300 մետր կլինի, չհաշված, որ մեկ-մեկ թեքություն եմ վերցնում ու դիսկերի խանութ մտնելով՝ ձգում եմ ճանապարհը: Շաբաթվա գնած բոլոր գրքերը դրեցի տոպրակի մեջ ու 300 մետրը կտրելով հետ դարձա կանգառ, գրքերը վերադարձրի նրան: Հաշվեց, ընդհանուր գումարը տվեց: Ասաց, որ մյուս շաբաթվա մեջ անպայման երևամ, հնարավոր է հետաքրքիր բաներ լինեն մոտը: Նորից ուշադիր նայեցի ակնոցի սև ապակիների մեջ՝ բաց կապույտ գնդիկ չկար: Տեսնես գնդիկի մեջ գրադարան կա՞ ՝ մտածեցի ես ու նայեցի մոտակա ծառի սև ճյուղերին:

Գրառումն արված է մի երկու օր առաջ՝ հորս «Erevan» բարակ ֆիլտր ծխախոտի տուփի վրա: Տառերը մի կերպ են ընթերցվում:Չորեքշաբթի ժամը 11-ին Կոլիկը Զվեվոյի վեպը կբերի՝ 1000 դրամով. դզեց:

Գրառումն արված է 09. 01.2012թ-ին առանց շապիկի նոթատետրի վրա, որի բոլոր էջերը դեղին են ու պոկ- վում են, երբ գրիչով կտրուկ շարժումներ եմ անում:«Մի անգամ ես կարդացի մի գիրք, որ փոխեց իմ կյանքը»: Օրհան Փամուկի «Նոր կյանք» վեպը սկսվում է այս նախադասությամբ: Ես էլ գրում եմ «Մի անգամ ես մտա մի հին բուկինիստական, որ փոխեց իրակա- նությունս, իսկ գրավաճառը՝ Օրհան Փամուկն էր»:Դա Մաշտոցի 45 հասցեի հին բուկինիստական գրախանութն է, որտեղ ոտք դնելով՝ հանկարծ պտտվում է ժամանակի անիվը, ու դու անկշռությամբ սահում ես, հեռանում անցյալ՝ տրվելով հին արևելյան ոճի կամարաձև առաստաղի մթության մեջ կայծկլտող եզրերով աստղիկների տատանումներին: Փայտե, շագանակագույն, նախշազարդ, ուռուցիկ դռնակներով գրապահարանները, անակնկալ ու կիսաբաց դարակները ներսում անորսալի մթնոլորտ են պարուրում: Քարացած ստվերների մեջ գրքերն ավելի անմատչելի են թվում, և հետաքրքրասիրությունն ու ձգողականությունը նրանց հանդեպ կրկնապատկվում է: Երևանի փոքրիկ բուկինիստական գրախանութը միակն է, որտեղ վառվում են թույլ լամպերը, ու գրքերն ընտրվում են ներքին ինտուիտիվ բնազդով, որտեղ ոտքերդ հանկարծակի դիպչում են գրքերի դարս-դարս կույտերի, ու լսվում են մութ խոռոչներում ընթերցող հավերժական փոքրիկ մարդուկների փնթփնթոցները, իսկ տամկության համով բարձրացող փոշեգնդիկները ձյան փաթիլների քնքշությամբ իջնում են ընթերցողների ու գրավաճառի ուսերին: Ամեն անգամ, երբ ուզում եմ տեսնել ու բարևել Փամուկին, գնում եմ Մաշտոցի 45 հասցեում գտնվող հին բուկինիստական, ներս եմ մտնում ու մի քանի վայրկյան նայելով նրա հարազատ դեմքին՝ ժպտում եմ՝ մտքումս կրկնելով՝ «Բարև, Օրհան. բարև»: Երդվում եմ, չեմ հորինում, ինքներդ կարող եք գնալ ու համոզվել, որ բուկինիստականի գրավաճառը Օրհան Փամուկի նմանակն է, թեպետ ինքը հնարավոր է չգիտի այդ մասին: Ամաչում եմ ասել, որ շատ ժամանակ բուկինիստական եմ մտնում հենց իրեն տեսնելու համար. գրողին, որ սիրում է թափառել ստամբուլյան փողոցներով, որտեղ վաճառվում են հին գրքեր: Եվ

2425 Ապրիլ 2012

ԹԵՄԱ տեսակետ

Page 27: Yerevan City Magazine

ես մտածում եմ՝ գուցե ստամբուլյան մի գրավաճառի դեմքին ուշադիր նայելով Փամուկն էլ ինձ է տեսնում, ում երբեք չի հանդիպել, չգիտի նրա գոյության մասին, բայց տեսնում է: Ահա ես ժպտում եմ:

Գրառումն արված է 02.03.2012թ-ին հեռախոսահա- մարներիս նոթատետրի մեջ: Կազմը կաշեպատ է, շագանակագույն: Ապրիլի 23-ին Երևանում մեկնարկում է «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումների շարքը, իսկ մենք երկու օր առաջ դուրս էինք եկել փողոց՝ բողոքի ակցիայի: Գրքերը թանկանում են, հարկվում, գրախանութները փակվում են: Գիրքը հեռանում է մի քաղաքից, որտեղ ամպուտացվում են երևակայելու ազդակները: «Երևան՝ գրքի գերեզմանաքաղաք» գրառումը փակցրեցինք փակված «Անի» գրատան ցուցափեղկին: Շարժվեցինք կառավարության շենքի մոտ՝ նամակ-բողոքը հանձնելու: Իմ կարծիքով՝ գոնե պիտի քաղաքում

գրքի թանգարան-դամբարան կառուցեն ի հիշատակ և փառաբանում նրա անցյալին: Թանգարան-դամբարանում թող ցուցադրվեն հին ու նոր գրքեր, պատառոտված ու խունացած էջեր, փոշու մեջ կորած հատորներ: Թող լինի՝ «Երբեք չընթերցված գրքեր»-ի սրահ, «Փակված գրախանութների սրահ», «Բացված գրադարանների» սրահ: Թող լինի՝ «Գիրք ընթերցողների մոմե արձանիկների» սրահ. ասենք՝ մի սրճարան, սեղանի վրա բացված գիրք, աղջիկ կամ տղա, ով տարված է ընթերցանությամբ և չի զգում սուրճի բաժակից բարձրացող անուշ բույրն ու փոքրիկ սափորի մեջ քնած կաթի սպիտակությունը: Կարճ ու երկար դադարից հետո միայն լսվում է թերթվող էջերի խշխշոցը: Թող լինի «Գիրք գնողների» սրահ, որտեղ գրադարակների վրա ոգևորված գիրք կփնտրեն բազմաթիվ մարդիկ, գրախանութների դռների մոտ կգոյանան հսկայական հերթեր, նույնիսկ շնիկներով և կատվիկներով զինված երկարաոտ աչիկոներ: Թող լինի «Երևան քաղաքի հռչակավոր գրավաճառների»

սրահ, որտեղ հայ գրավաճառները Փարիզում գտնվող «Շեքսպիր ընդ Քոմփընի» գրախանութի տնօրեն Ջորջ ուիթմընի նման, հաճախորդներին իրենց անարատ ձեռքերով կեքս կթխեն ու ինքնատիպ ըմպելիքներ կպատրաստեն և ցանկացողներին գրախանութում քնելու և աշխատելու հնարավորություն կտան, իսկ համարձակները գուցե վերջում Ջորջի պես մոմով վառեն իրենց մազերը: Եվ, ի վերջո, գրքի թանգարան-դամբարանում, որպես էքսկլյուզիվ պտուղ թող ներկայացվի «Գրողներ» սրահը, որտեղ սեղանների դիմաց նստած կլինեն երազկոտ ու փայլող դեմքերով պատմություններ հորինողները, իսկ նրանց գլխավերևում հուշատախտակ, որի վրա գրված կլինի տողեր Դոն Կիխոտի գերեզմանի տապանագրից.Այստեղ հանգչում է մի արի ասպետ,Այնքան հզոր էր և հուժկու այնքան,Որ մահը նրան տարել է թեպետ,Չի հաղթել սակայն, և աճյունն անգամՄեռած էլ՝ մնաց կենդանի հավետ:

Կարեն Անտաշյան Արամ Պաչյան

Page 28: Yerevan City Magazine

Եթե Շրջանայինի գետնանցումով անցնելիս մի պահ ոտքդ կախ գցես, ապա գիրք վաճառողների հետ հաճելի զրույցի կբռնվես, ու չի բացառվում, որ քաղցրավենիք

կամ թեյ էլ հյուրասիրեն, ինչպես, օրինակ, իմ դեպքում: Ճիշտ է, դրա համար վճարել պետք չէ, բայց գիրք գնել պարտադիր է, որովհետև գիրքը իմունիտետ է ապահովում «դուխդ» բարձր պահելու և երբևէ ոգու սով չզգալու համար: Համ էլ,

այստեղ կարելի է այնպիսի գրքեր գտնել, որ ուրիշ ոչ մի տեղ չես հանդիպի:

Գետնի տակից

2627 Ապրիլ 2012

ԹԵՄԱ դեմքեր

Page 29: Yerevan City Magazine

Արսեն

Մի քիչ թեյ, տաք հագուստ ու շա՜տ սեր է պետք, որ պադզեմկայում չմրսես: Ես սիրով եմ անում իմ գործը, դրա համար էլ ոչ մրսում եմ ու ոչ էլ երբևէ ձանձրանում: Անկեղծ եմ ասում, մեկ-մեկ էնքան լավ գրքեր են լինում, որ ափսոսում եմ վաճառել: Գիրքը պետք է էժան լինի, որպեսզի կարդան, քանի որ Հայաստանում սպառողական զամբյուղը շատ քիչ է: Իսկ չկարդալու պատճառն այն է, որ այսօր մարդիկ զբաղ- ված են միայն օրվա ապրուստ հոգալով, աշխատանք փնտրելով: Թե չէ, որ ժամանակ ունենան, լավ էլ կկարդան. մեր ազգը կարդացող է: Արդեն 12 տարի է՝ պադզեմկայում եմ ու նկատում եմ, որ ընթեր- ցողները քչանում են: Ես երազում եմ իմ սեփական գրախանութը բացել՝ մեծ, երեքհարկանի, լուսավոր, որտեղ շատ հետաքրքիր գրքեր կլինեն: Եթե մաքուր գրախանութ լինի ու գրագետ վաճառող, ապա համոզված եմ, որ գրախանութ մտնող ու կարդացող կլինի:

Page 30: Yerevan City Magazine

Գարիկ

Գնային հատուկ քաղաքականություն կամ մարկետինգ չեմ անում, բայց պադզեմկայում ես իմ մշտական ընթերցող-հաճախորդն ունեմ: Վաճառում եմ միայն գեղարվեստական գրականություն և մոտ երկու հարյուրի հասնող շատ հին հրատարակության արժեքավոր գրքեր ունեմ: Օրինակ՝ 1801 թվականին Վիեննայում հրատարակված Աստվածաշունչ ու 1830-ի Սաղմոսարան: Ես ինքս հիմնականում հայագիտական գրականություն եմ կարդում: Երիտասարդներն այսօր եթե կարդում են, ապա սիրային վեպեր, «Դա Վինչիի ծածկագիրը» կամ «Հարի Փոթեր»: Սա իհարկե ծրագրային հանձնարարված գրականություն չի, պարզապես հայտնի ու մոդայիկ գործեր են: Իսկ դասականներից Մարկես են շատ կարդում: Գրական ճաշակ ասվածը չեմ հասկանում. կարևորը կարդան, կարևոր չի, թե ինչ: Նախընտրելի գրականություն չկա, ամեն մեկն իր սրտի ուզածն է կարդում, ու ոչ մեկը չի կարող մյուսին համոզել՝ Սևա՞կ է պետք կարդալ, թե՞ Կոելյո: Համակարգչով կարդալը մի քիչ նորաձևություն, մի քիչ էլ թիթիզություն եմ համարում: Գրքով կարդալն ուրիշ է: Օրինակ՝ կարո՞ղ ես նույն զգացողությունն ունենալ, երբ համակարգչով և գրքով կարդաս երկու հարյուր տարի առաջ տպված այս Աստվածաշունչը:

Սուրեն

Գիտե՞ս գործիս մեջ ամենահետաքրքիրը որն ա: Երբ որ գալիս են «Կամասուտրա» առնելու: Աղջիկները՝ շշուկով, տղաները՝ ծիծաղելով են հարցնում: Մի լավ հրատարակություն ունեմ՝ «Կամասուտրա 21-րդ դար»: Սրա մեջ ոչ թե հնդկական բնանկարներ են, այլ ֆոտոներ, իլյուստրացիաները ավելի պարզ ու բացահայտ են: Նշանակում ա՝ «Կամասուտրան» 21-րդ դարում էլ իրա նշանակությունը չի կորցրել: Դե ախր, ո՞նց կարա կորցնի, էս գիրքը հենց կյանքն ա. բա, կյանքն իրա արժեքը կկորցնի՞: Ես շա՜տ վաղուց եմ ծանոթացել դրա հետ, մինչև բանակ գնալս: Սովորում էի Գյումրու շինարարական տեխնիկումում, իսկ Գյումրիում էդ ժամանակ շատ ռուս աղջիկներ կային: Դրանից հետո էլ 7 տարի Լենինգրադում եմ եղել: Ընենց որ, իմ համար «Կամասուտրան» արդեն նորություն չէր: Պարտադիր չի, որ գիրքը բոլորը առնեն ու տանն ունենան, բայց պարտադիր է, որ բոլորը սերը որպես արվեստ, այլ ոչ թե որպես լկտիություն ընդունեն: Սեքսը բնական պահանջ է, մարդ ինչքա՞ն կարա առանց դրա մնա: Սեքսը կուլտուրա է, ինքնագոյացման արվեստ, որ մարդն իրեն մարդ զգա: ու նույնիսկ մեր դարում էս հարցում կարող է օգնել գիրքը:

2829 Ապրիլ 2012

ԹԵՄԱ դեմքեր

Page 31: Yerevan City Magazine
Page 32: Yerevan City Magazine

3031 Ապրիլ 2012

ԹԵՄԱ դեմքեր

Page 33: Yerevan City Magazine

Հարութ

Գրեթե չկա մի գիրք, որ էստեղ չլինի: Երբեք մտքովդ չի անցնի, թե մեկը կգա ու ինչ գիրք կհարցնի: Լատարեի պես բան է դա. հարցրեց, ունես, վաճառեցիր: Բայց իրականում մարդիկ գրքին դժվարությամբ են փող տալիս: Ավելի շատ գիրք վաճառող կա, քան գիրք գնող: Օրինակ՝ ես այսօր ընդամենը երկու գեղարվեստական գիրք եմ վաճառել: Եթե կարդացողները շատ լինեին, պադզեմկայում գրքերը մինչև առաստաղ շարած չէին լինի: Գրքերը ձեռք ենք բերում տարբեր մարդկանցից, ովքեր կամ կարիքի մեջ են ու վաճառում են դրանք, կամ էլ տուն-տեղ վաճառել, գնում են ու գրքերն էլ մեզ են վաճառում: Շատ հաճախ տեղ չունենալու պատճառով չեմ վերցնում նորերը, բայց հետո ափսոսս գալիս են, որովհետև գիտեմ, որ եթե չվերցնեմ, տանելու են որպես մակուլատուրա հանձնեն:

Սմբատ

Շրջանայինի պադզեմկան գրախանութ է, իսկ մենք՝ գիրք վաճառողներ: Գիրք վաճառողն ու գրավաճառը տարբեր մարդիկ են: Գիրք վաճառելը սուրբ գործ է: Գիրք վաճառողը պետք է գրագետ լինի, գրքի արժեքն իմանա, իսկ գրավաճառը գրիչ ու մատիտ վաճառողն է, զուտ առևտուր անող: Գիրք վաճառողը հոգով առևտրական չի, նա արժեք, մշակույթ է վաճառում: Արդեն 12 տարի է պադզեմկայի «բնակիչ» եմ ու ոչ մի օր աշխատանքի չեմ եկել շահույթ կամ եկամուտ ունենալու ակնկալիքով: Կարևորը աշխատանքով ինչ-որ մեկին պետք լինելու ցանկությունն է, և, փառք Աստծո, շատ ենք պետք գալիս մարդկանց: Քառասունից բարձր տարիքի մարդիկ հիմնականում գեղարվեստական գրականություն են տանում, իսկ երիտասարդները զբաղված են մասնագիտական կրթությամբ: Մի ժամանակ պադզեմկան 24 ժամ բաց էր, հիմա՝ ոչ, երեկոյան փակում-գնում ենք: Գողություն չի լինում: Չնայած ասում են՝ գրքի գողը գող չի, բայց ես կարծում եմ, որ գրքի գողը սրիկա է, իսկ գրքից գողացողը այն մարդն է, ով նպատակներ ունի: Գրքից գողը վաղվա գիտության ու առաջընթացի տերն է:

Սոնա Խաչատրյան Սուրեն Մանվելյան

Page 34: Yerevan City Magazine

Վ երջերս Երևանում մի քանի նորաբաց գրախանութ եմ տեսել: Աչքիս մի քիչ տարօրինակ ու անհավանական թվաց ու որոշեցի հենց այդ գրախանութներից մեկից էլ

սկսել: Երկար-բարակ փնտրտուքներից հետո գտա Կոմիտասի 49/2-ն ու «Զանգակ» գրատունը: Մարտի 13-ից պաշտոնապես բացվել են, դեռ դասավորվում ու վերադասավորվում են, շատ գրքերի տեղեր վաճառողը ինքն էլ վստահ չէր հիշում: Լուսավոր ու ընդարձակ սրահներից մեկը ուսումնական էր՝ մի ամբողջ պատով անգլերեն գրականություն էր, լեզվի ուսուցման ձեռնարկներ, դասագրքեր, բառարաններ ու զրուցարաններ: Նույն սենյակի մեկ այլ պատի վրա էլ դպրոցական դասագրքեր ու ձեռնարկներ էին: Խելացի գրատախտակով (smart board), աթոռներով, սեղաններով՝ մի խոսքով ներշնչող միջավայր էր գիրք կարդալու համար: Հարցրի՝ կարո՞ղ եմ գիրք վերցնել, նստել՝ կարդալ: «Եթե ցանկանում եք գնել, կարող եք նստել՝ ծանոթանալ», — պատասխանեց վաճառողը: Մասնագիտական գրականության հատվածն էլ խիտ էր՝ փիլիսոփայություն, տնտեսագիտություն, բայց այ իրավունք չկար. մի երկու բան ունեին, այն էլ ռուսերեն՝ Խրոպանյուկ չկար: Անրի Վերնոյի ինքնակենսագրությունը, որի հիման վրա նույն ինքը նկարահանել է հայ ժողովրդի սիրելի ֆիլմը՝ «Մայրիկը», վաճառողին մի քիչ զարգամացրեց, ճշտեց, թե արդյո՞ք դա ֆիլմ չէ: Մի խոսքով վեպը չունեին, Սյուզան Քոլինզ էլ հարցրի՝ չկար, իսկ Շեքսպիրից՝ թե՛ դասական գրականության բաժնում կար, թե՛ մանկական բաժնում՝ գունազարդ կազմով «Ռոմեո և Ջուլիետ»: Երկու հատված ունեին հայ ժամանակակից գրողներին նվիրված, բայց Անահիտ Վայաչյանի «Բալագոյեն» չգտա: Վանո Սիրադեղյան էլ կար, բայց ռուսերեն: Մնում էր հայ գրականությունը օտար լեզվով կարդանք:

Արդեն վաղուց սեղանիս գրքերի մի ցանկ կար: Կիրակի առավոտը աչքիս ջերմ թվաց ու որոշեցի վերջապես շրջել Երևանի գրախանութներում գրքերիս ցանկի հետքերով: Ցանկը

մոտավորպես հետևյալն էր՝ ընկերուհիս կոմիքսների սիրահար է, ցանկումս առաջին գիրքը նրա համար էր նախատեսված: Քրոջս հանձնարարել էին Շեքսպիրի դրամաները

կարդալ, պարզվեց տանը Շեքսպիր չունենք: Տատս դեռ վաղուց խնդրել էր Անրի Վերնոյի «Մայրիկը» գնել իր համար, հայրս անընդհատ հարցնում էր Սյուզան Քոլինզի «Սոված

խաղեր» վեպը ինչ-որ տեղ վաճառքում տեսե՞լ եմ, իսկ ինձ հետաքրքիր էր գտնել Լուսինե Վայաչյանի վերջերս հրատարակված առաջին վեպը՝ «Բալագոյե»: Նաև փնտրում

էի մասնագիտական մի գիրք՝ Խրոպանյուկի «Իրավունքի տեսություն» ու մի տեսակ հետաքրքիր էր ձեռքի հետ կարդալ Վանո Սիրադեղյանի ստեղծագործություններից:

Գրքեր որոնողը

Փնտրտուքներս ինձ հասցրին Ամիրյան փողոցի վրա անանուն մի գրախանութ: Պարզվեց այնտեղ միայն հոգևոր գրականություն են վաճառում: Մինչ ես շրջում էի սրահով՝ միգուցե մի հետաքրքիր բան հանդիպեմ, երկու կին ներս մտան ու Նարեկացի հարցրին: Վաճառողուհին նրանց ցույց տվեց մի քանի տարբերակ, ինչից հետո կանանցից մեկը սկսեց հարց ու փորձ անել. «Էս էն Նարեկացին ա չէ՞, որ կարդում են, լավանում են: Բայց էս ի՞նչ լեզվով ա գրած, կարծեմ պիտի գրաբարով լինի չէ՞, որ բուժի, ձեր ցույց տվածը տենց չի»: Վաճառողուհին համբերատար փորձում էր բացատրել, որ խնդիրը լեզվի մեջ չէ, այլ հավատքի: Կանայք այդպես չկողմնորոշված դուրս եկան խանու- թից, ես էլ նրանց հետևից՝ Նարեկացի տանը ունենք: Հաջորդ ամենամոտ խանութը «Գրքերի աշխահն» էր կամ բոլորիս ավելի հայտնի «Բուկինիստը»: Այ այնտեղ բոլորովին այլ մթնոլորտ էր: Սիրում եմ գրքի հոտը: Երևի հենց դա է պատճառներից մեկը, որ տանել չեմ կարողանում համակարգչով կարդալ՝ չեմ զգում գրքի ո՛չ հոտը, ո՛չ տրամադրությունը, ո՛չ ջերմությունը… Գրքերը բուկինիստում խիտ-խիտ, իրար մեջք մեջքի տված, զգաստ շարված են հատակից մինչև առաստաղ ու ինք- նուրույն դժվար է մի բան գտնել՝ լավ է դիմես վաճառողին: Կոմիքսներից շատ հարուստ չէին՝ ընկերուհուս սիրած մանգաներից առհասարակ չկար: Չնայած վաճառողի խոսքով մեկ ու մեջ լավ կոմիքսներ ունենում են, բայց ցանկացողներն ընդհանրապես քիչ են՝ շաբաթական մեկ կամ երկու անգամ հարցնեն, թե ոչ: Հետաքրքիր հայրենասիրական պատկերապատում առաջարկեցին՝ Խաչիկ Չիլինգարյանի «Գարեգին Նժդեհ»: Անկեղծ ասած, մի քիչ զարմացա, բայց աչքի անցկացրի՝ հետաքրքիր էր: Հետո հարցրի Անրի Վերնոյի «Մայրիկը»: Սկզբում վաճառողն ասաց որ կա, հետո ստուգեց ու ներողություն խնդրեց՝ չունեին, ինքը շփոթել էր ուրիշ գրողի հետ: Շեքսպիր գրախանութում բոլ-բոլ կար, բայց անգլերեն ու ռուսերեն, ոչ հայերեն:

Քոլինզի «Սոված խաղերը» ունեցել էին ռուսերեն, բայց վերջացել էր: Մեկ էլ աչքս ընկավ հենց Սիրադեղյանի գրքին, որը բավականին հետաքրքիր դիզայն ուներ՝ երկկողմանի էր ու հենց երկու ստեղծագործությամբ՝ «Երկիր ցպահանջ» և «Գյադաների ժամանակը»: — Իսկ Լուսինե Վայաչյան ունե՞ք, «Բալագոյե», — հարցրի ես:— Էտ վերնագիրն ա՞, — զարմացած հարցրեց վաճառողը ու մոտեցավ սրահի կենտրոնում դրված մեծ էկրանով համակարգչին, որը մի տեսակ ճնշված տեսք ուներ այդքան գրքերի մեջ: Համակարգիչը փաստեց, որ այդ գրքից ոչ ունեն, ոչ էլ ունեցել են: Այդուհանդերձ, ուղևորվեցինք հայ ժամանակակիցների հատված, որն ի դեպ բավական խիտ էր: Վաճառողը մեծ ոգևորությամբ սկսեց ծանոթացնել ինձ ժամանակակից հայ գրողների հետ: Անուններ կային, որ առաջին անգամ էի լսում:— Օրինակ գիտեի՞ք, որ Անի Մաղաքյան գրող ունենք, բա, իսկ ինքը գիրք ունի մեջը լիքը բազմակետերով, — գրքերն արագ թերթելով քթի տակ խոսում էր վաճառողը, — իսկ Անինային գիտե՞ք, նա իրեն համարում է առաջին հայ ֆենթեզի գրողը՝ վիպակը կոչվում է «Ֆիա»... Պարզվեց նաև, որ լավ վաճառվող հեղինակներ են Վահրամ Սահակյանը, Արամ Պաչյանը, Անահիտ Թոփչյանը, Նոր Այրը և սկանդալային Դօրիանը: ոլորապտույտ աստիճանով իջա ներքևի հարկ, որտեղ տեղակայված է մասնագիտական գրականությունը: Մինչ ստուգում էին Խրոպանյուկի «Իրավունքի տեսու- թյան» առկայությունը, աչքովս ընկավ մեծ ցուցանակի վրայի գրությունը՝ «Բոլոր գրքերը 50 տոկոս զեղչված»: Սա նորություն էր: Սրահը լիքն էր դետեկտիվներով, ֆանտաստիկ ու այլ ժանրի գրականությամբ: Պարզվեց, որ զեղչային սենյակում հայտնվում են ընթերցասերների ուշադրությանը չարժանացած գրքերը, որոնք ամիսներ շարունակ փոշոտվում են

3233 Ապրիլ 2012

ԹԵՄԱ որոնումներ

Page 35: Yerevan City Magazine

պատվավոր տեղում դրված, իսկ հետո իջնում են ներքև, որ գոնե զեղչված վաճառվեն: Չվաճառվող գրքերի կողքին, կան նաև այնպիսիք, որ օրը մի հարյուր հոգի հարցնում է: Իրար մեջ վաճառողները այդ գրքերին «պապսա» են ասում՝ Պաուլո Կուելիո, Ռիչարդ Բախ և այլն: Առհասարակ, վաճառողի կարծիքով լավ էլ կարդացող են երևանցիները՝ ակտիվ օգտվում են գրախանութից: Թեպետ ոչինչ միանշանակ չէ, ասենք եթե Պոնչիկանոցում աշխատեր, հավանաբար տպավորություն կունենար, որ բոլորը Երևանում պոնչիկ են ուտում:Մաշտոցից քայլեցի Սարյան՝ «Բյուրոկրատ»: Մոտ կես ժամ մնացի այնտեղ, այդ ընթացքում մարդ չմտավ խանութ: Այնտեղ կոմիքս գտա, Բուկինիստում տեսածս Վանո Սիրադեղյանի ստեղծագործություններն էլ կային, իսկ «Սոված խաղերը» երիտասարդական ֆանտաստիկ բեսթսելերը վաճառողուհուն ծանոթ չէր: Այստեղ Շեքսպիրի դրամաները հատկապես ուշադրությունս գրավեցին՝ սեղմվել էին ու դարձել գրպանի փոքրիկ գիրք: — Շատ լավ են վաճառվում, նվերի համար շատ են տանում, — պատմեց վաճառողուհին, — «Կամասուտրա» էլ ունեինք՝ գրպանի գրքի տեսքով, շատ արագ գնեցին՝ վերջացավ: Մի հատ էլ «Կամասուտրայի» մեծ գեղեցիկ հրատարակություն էինք ստացել՝ դա հարսանիքի համար նվեր տարան: Իսկ այ հայ գրականության ու մասնագիտական գրականության առումով գրախանութը աչքիս շատ հարուստ չերևաց: Խրոպանյուկ չկար: Հայ ժամանա- կակից գրողների շարքում էլի Վայաչյան չգտա: — Հայ ժամանակակիցները մեզ մոտ ընդհանրապես լավ չեն վաճառվում, — բացատրեց վաճառողուհին: Սարյանով քայլելիս հիշեցի, որ Պոնչիկանոցի դիմացի մայթին էլ գրքերի պստիկ խանութ կա: Գրքերի այս խանութի ներքին դիզայնը շատ տպավորիչ է: Վաճառողն ասում է, որ 40-ական թվականների

վերանորոգում է ու այն ժամանակ խանութում նախատեսված է եղել թութուն վաճառել: Այս գրախանութը մյուսներից բոլորովին տարբերվում էր: Նախ, այստեղ հայ ժամանակակից գրականություն առհասարակ չկար, երբ հետաքրքրվեցի ինչու՞, վաճառողը բացատրեց, որ ինքը հրաժարվում է ու չի ընդունում հայ ժամանակակիցների գործերը: — Բերում են, ասում են նենց տեղ դիր, որ լավ ծախվի: յա, ասում եմ, ու՞ր դնեմ, Թումանյանի կողքը դնե՞մ: Մի օր էլ բարկացա ու առհասարակ էլ չեմ վերցնում: Իմ ցանկից այս գրախանութում գրեթե ոչինչ չգտա, միայն Շեքսպիրի հատորներ կային՝ կոմեդիաներն ու տրագեդիաները: Այդուհանդերձ, այս խանութն ինձ ամենից շատ տպավորեց՝ մի տեսակ հետաքրքիր տրամադրություն ուներ:Պոնչիկանոցի ճանապարհին՝ Իսահակյանով անցնելիս, մի նոր գրախանութ էլ նկատեցի: Մոտեցա՝ փակ էր: Աշխատանքային ժամերը 20:00-ից մինչև 10:30 էր: ուրախացա, որ փաստորեն գիշերային գրախանութ էլ կա մեր քաղաքում: Ավելի ուշ վերադարձա, բայց գրախանութը միևնույնն է փակ էր: Ընկերներիցս հարցրի ու պարզվեց նրանք էլ այդ գգրախանութը դեռ բաց չեն տեսել: Ահա այսպիսի տարօրինակ կերպով է այս նորաբաց խանութը պատրաստվում դիմավորել Երևանի՝ Գրքի համաշխարհային մայրաքաղաքի կոչման ստանձնումը: Գրքային փնտրտուքներիս վերջին հանգրվանը «Արտ Բրիջն» էր, որը չնայած փոքր տարածքին լավ էլ խիտ էր բնակեցված գրքերով: Դեռ չէի հասցրել հարցնել մասնավորապես ինչ եմ փնտրում հայ ժամանակակից գրողներից, վաճառողուհին առջևս փռեց մի ամբողջ շարք՝ Անահիտ Թոփչյան, Արամ Պաչյան, Կարեն Անտաշյան, Շուշան Ավագյան: Գրքաթաթախ կիրակիի ավարտին Վայաչյան այդպես էլ չգտա, տատս էլ առանց իր ուզած գրքի մնաց: Սյուզան Քոլինզն էլ երևի օնլայն փորձեմ գտնել ու պատվիրել:

Նե Թադևոսյան

Page 36: Yerevan City Magazine

1990-ականներին մեր աչքի առաջ մեկը մյուսի հետևից սկսեցին փակվել Երևանի գրախանութները, իրենց

տարածքները զիջելով ավելի եկամտաբեր երևույթների համար: Ի վերջո, Գրքի համաշխարհային մայրաքաղաքում

այսօր գործում են երեք-չորս քիչ թե շատ լուրջ գրախանութներ (թեպետ ընդհանուր թիվը տասներեքն է),

մինչդեռ արյունարբու սովետների օրոք քաղաքամայրի բնակիչները կարող էին գիրք գնել ամբողջ քաղաքով սփռված գրքի 67 համարակալված խանութներից: Եվ

այսպես, Երևանի ամենախոշոր գրախանութները անկախացումից առաջ:

Գրախանութները գարնանն են հաշվում

12

37

435

48

28

3435 Ապրիլ 2012

ԹԵՄԱ ուղեցույց

Page 37: Yerevan City Magazine

Գործում է մինչ օրս

Փակվել է

40

13

33

3

5

2232

23

3143

31

2

Հիմա գրենական պիտույքների խանութ է

6

Այժմ «Գրքերի աշխարհ» խանութի պահեստն է

14

Հիմա Մայր աթոռի գրախանութն է

Փակ շուկայի գրախանութ

25

Այժմ «Գրքերի աշխարհ» գրախանութն է

Այժմ «Կնիգոլյուբ» գրախանութ

26

Այժմ տեղում սուպերմարկետ է

44

15

16

Այժմ մթերային խանութ է

7

1

Page 38: Yerevan City Magazine

Librería El Ateneo Grand Splendid, Բուենոս Այրես, ԱրգենտինաԱրգենտինայի ամենամեծ ու հայտնի գրախանութներից մեկը, որը 2000 թվականին բացվել է նախկին Teatro Gran Splendid թատրոնի տեղում, տարեկան վաճառում է մինչև 700 հազար գիրք և ունենում մեկ միլիոնից ավելի այցելու:

Ինչպես հայտնի է՝ գիրքը լավագույն նվերն է: Իսկ գիրք գնելը, թերևս, ամենահաճելի զբաղմունքներից մեկն է: Հատկապես եթե մի վայրում կարող ես

գտնել ուզածդ գիրքը և ձեռքի հետ, բացառիկ ճարտարապետական միջավայրում, մի գավաթ սուրճ կամ թեյ ըմպել: Ցավոք, այս տարվա գրքի համաշխարհային

մայրաքաղաքում չկան այնպիսի գրախանութներ, ինչպիսիք կան Բուենոս Այրեսում, Հռոմում կամ Սանտորինիում:

Լավագույն նվերը

3637 Ապրիլ 2012

ԹԵՄԱ այնտեղ

Page 39: Yerevan City Magazine

Livraria Lello, Պորտու, ՊորտուգալիաԱշխարհում գործող ամենատարեց գրախանութներից մեկն իր դռները բացել է 1906 թվականին և բացի հսկայական տեսականուց, հայտնի է իր փառահեղ ինտերյերով:

Bookàbar, Հռոմ, ԻտալիաԳրախանութը զբաղեցնում է 450 քառակուսի մետր տարածք Հռոմի Palazzo delle Esposizioni արտ-կենտրոնում, ներառելով երեք մեծ դահլիճ, որոնցում վաճառվում են զանազան գրքեր, կատալոգներ, երաժշտական CD և DVD սկավառակներ, ինչպես նաև հավելյալ աքսեսուարներ:

Page 40: Yerevan City Magazine

Selexyz Dominicanen, Մաաստրիխտ, ՀոլանդիաSelexyz հոլանդական գրախանութների ցանցի մաաստրիխտյան ներկայացուցչի բացառի- կությունն այն է, որ խանութը տեղակայված է նախկին դոմինիկյան տաճարի շենքում:

Atlantis Books, Սանտորինի, ՀունաստանԲացվել է 2004 թվականին, Հունաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում ՝ ամերիկացի, անգլիացի և կիպրոսցի երիտասարդների կողմից, մի քանի տարում դառնալով ընդամենը 7000 բնակչություն ունեցող կղզյակի տեսարժան վայրերից մեկը:

3839 Ապրիլ 2012

ԹԵՄԱ այնտեղ

Page 41: Yerevan City Magazine

Shakespeare and Company, Փարիզ, ՖրանսիաԱմերիկացի Ջորջ Ուիթմանը բացել է իր խանութը 1951 թվականին, կոչելով այն դրանից մի քանի տարի առաջ փակված հանրահայտ գրախանութի անունով և առավել քան մեծ հաջողությամբ շարունա- կելով նախորդի գործը. Shakesepeare and Company-ն շատ շուտ դարձավ փարիզյան բոհեմի կարևորագույն վայրերից մեկը, դառնալով Ալեն Գինսբերգի, Ուիլյամ Բորոուզի և այլ նշանավոր հեղինակների աշխատանքի և ժամանցի վայրը:

El Pendulo, Մեխիկո, ՄեքսիկաԱյս գրախանութի ամենամեծ առավելություններն են հսկայական տեսականին (հիմնականում իսպանալեզու գրականություն), գրախանութի համար անսովոր կանաչապատումը, Մեխիկոյի տապից փրկող օդափոխությունը և տարածքում գործող շատ հայտնի սրճարանը:

Page 42: Yerevan City Magazine

Ճարտարապետ բլոգեր Արսեն Կարապետյանը տրամաբանական կապ է գտնում ցուրտումթին Երևանում մեծ շուքով հանրությանը պատիվ տրված տորթի, Փակ շուկայի անհասկանալի

վիճակի և հայտարարված մեծամասշտաբ և նույնքան կասկածելի նախագծի միջև:

Տորթաշինություն

Քաղաքաշինությունը պետության կառուցվածքի և գաղափարախոսության հայելին է: Կայացած, հանդարտված հասարակարգերում քաղաքաշինությունը խարսխի դեր է խաղում, կապելով

քաղաքացիներին տվյալ տեղի և տվյալ ժամանակի հետ: Բայց փոփոխությունների ժամանակաշրջաններում, լինեն դրանք արհավիրքներ, հեղափոխություններ, հին պետության կործանում և նորի առաջացում, քաղաքները ինչ-որ ժամանակ իներցիայով շարունակում են սովորական դարձած աճը, բայց հետո անպայման առաջանում են նոր իրականության էությունը խորհրդանշող գաղափարներ: Դրանք կարող են մարմնավորված լինել, ինչպես օրինակ Մուսսոլինիի Հռոմի թաղամասը: Կարող են մնալ թղթի վրա, հաճախ լինելով անիրական, ինչպես ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանի թղթե ճարտարապետությունը, ռուսական ֆուտուրիստական նախագծերը կամ 60-ականների ամերիկյան թռչող քաղաքները: Հաճախ ժամանակի այդ խորհուրդ-նշանները առաջանում են ինքնըստինքյան, և հեղինակները չեն էլ պատկերացնում, թե ինչ խոր իմաստ ունի իրենց ստեղծագործությունը: Եվ բացարձակ կարևոր չէ ֆիզիկական չափը: Կարևոր չէ նաև, թե ինչի մասին ենք

խոսում, առարկայի՞, թե իրադարձության: Այդպես, եթե Ազգային պատկերասրահի մուտքի մոտ տեղադրված քարե ցայտաղբյուրը (չեմ վախենում օգտագործել միամիտ ու ջերմ «պուլպուլակը») համարձակ կարելի է ընդունել իբրև 60-ականների մոդեռնիստական Երևանի խորհրդանիշ, ապա այսօրվա Հայաստանի հասարակարգի առաջին և մինչև օրս արդիական ճարտարապետական խորհրդանիշն էր 1992 (եթե հիշողությունս չի դավաճանում) թվականի Վանո Սիրադեղյանի թեթև ձեռքով երևանցիներին մատու- ցած ահռելի տորթը: Այդ թխվածքի երկրաչափական ձևն ու չափսերը թույլ են տալիս համարել այն առնվազն փոքր ճարտարապետական ձև, իրադարձությանը մասնակցած մարդկանց քանակը և բարձրացրած աղմուկը մեծ էին բավական: Չտեսնված մեծ, խնամքով կառուցված և անխնա զարդարված բազմահարկ բուրգը հիշեցնում էր Լենինի առաջին փայտե դամբարանը, որը կարճ կյանք ունեցավ, տեղը զիջելով դարերի համար կառուցված քարե նմանակին: Մեր տորթն էլ երկար չապրեց, կես ժամ, և նրանից միայն ասֆալտին լղոզված շիրա մնաց: Եվ ո՞րն է սրա խորհուրդը, կհարցնեք դուք: Պատասխանեմ. հանրային, բայց ոչ հասարակական, այլ բազարային ատրակցիոն, փուչ գեղեցկություն, պճնանք, հարստության պատրանք, դատարկ և աննպատակ շարժում,

ժամանակավորը և կերակրող ուժեղի ձեռքը, հասնող ու մեծահոգի, եթե, իհարկե, ընդունես կաստաների նոր բաժանումն ու արմատավորումը: 20 տարի է անցել այդ տորթը խժռելու պատմական միստերիայից: Մինչև հիմա դեռ չենք ծնել նոր գաղափարներ, և նոր խորհրդանիշները նորից ու նորից նույնն են խարսխում, չնայած իրարից տարբերվում են չափերով, ձևերով: Այդ տորթի հոգեբանությամբ ներշնչված մենք քանդում ենք Երևանի պատմական շենքերը, մնացորդները հավաքելով մի տեղ, քաղաքաշինական Տյուսոյի թանգարան կառուցելով: Վառ օրինակ է Փակ շուկայի պատմությունը՝ թողնենք միայն կեղևը, ճակատը, խժռենք միջուկը: Ծնվում են նոր նախագծեր. Աշխարհի քաղաք, մեծ խնջույք, տարբեր ազգերի կերակրատեսակներով: Եվ ահա, մանր-մունր տաղավարների, հրեշավոր շենքերի հեղեղից կարծես փրկվելու համար ծնվեց Նոյյան տապանի կառուցման գաղափարը: Բայց սա էլ է տորթ. տապանի նմանակ, մակետ, թեկուզ և մեծ, որի ուղևորներ են սպանված կենդանիների խրտվիլակները, նոր ատրակցիոն, որը վերջակետի պես կկախվի Մատենադարանի և Մայր-Հայաստանի արձանի միջև: Երևի մեզ գաղափարային մաքրող ջրհեղեղ է անհրաժեշտ, որ մեր քնած գիտակցությունը այլևս չծնի նորանոր հրեշներ և պատրանքներ:

«Նոյյան տապանի» նախագիծը noyantapan-armare.com պաշտոնական կայքից

4041 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ Կարծիք

Page 43: Yerevan City Magazine
Page 44: Yerevan City Magazine

Սուրբ Կաթողիկե եկեղեցուց դուրս գալով՝ քայլերս ուղղեցի Աբովյանով դեպի ներքև։ Անցնելով Սայաթ-Նովա պողոտան՝ մտա մի

քանի տարի առաջ ամբողջովին հետիոտն ճեմուղու վերածված Աբովյան փողոց։ Այն լցված էր մանկական աղմուկով, որն ինչպես պարզվեց՝ Մանկական գեղարվես- տական կենտրոնի (երևանցիների շրջա- նում հայտնի որպես Իգիթյանի կենտրոն) սաներն էին, ովքեր Նախագահին կից բնապահպանության տեսչության նախա- ձեռնությամբ նկարում էին բնության պահպանության հետ կապված ինչ-որ նկարներ՝ հիմնականում Հայաստանի տար- բեր բնապատկերներ։ Ակամա նկատեցի, որ ինչ-որ կարևոր բան է փոխվել. մի քանի տարի առաջ նման միջոցառումներ կազմակերպում էին հիմնականում միջազգային կազմակերպությունները։ Չնայած որ ժամերով կարելի էր նայել երեխաների ստեղծագործություններին, մանկական աղմուկին չդիմանալով՝ քայ- լերս ուղղեցի դեպի հանդիպակաց մայթը։ Այստեղ երեխաների փոխարեն աղմկում էին գրեթե միմյանց կպած սեղաններին նստած երիտասարդներն ու երևանյան բոմոնդը։ Հատկապես մարդաշատ էր «Հայկական սուրճ» կոչվող սրճարանը, որի հիմնադիրն արդեն երրորդ սերնդի սուրճի ու սրճարանի բիզնես ունեցող ընտանիքից էր, որը Հայաստան էր տեղա- փոխվել անկախությանը հաջորդած առաջին տարիներին։ Դրան գրեթե կպած «Արտբրիջ» սրճա- րանի առջևում մի խումբ մարդիկ էին

հավաքված։ Սրճարանը միակն էր, որը չուներ դրսում նստելու տեղեր, քանի որ սրճարանի սեփականատիրոջ նախա- ձեռնությամբ առջևի հատվածը վերած- վել էր մի քանի նստարանով փոքրիկ այգու։ Նկատեցի, որ կենտրոնում իմ շատ լավ ընկերն է կանգնած, որը բարձ- րաձայն կարդում էր իր բանաստեղծու- թյունները։ Շատ ուրախացա՝ տեսնելով, որ նորից սկսել է ստեղծագործել, թե չէ՝ մի ժամանակ ակտիվ քաղաքականու- թյամբ էր զբաղվում։ Չնայած որ նրա ստեղծագործությունները շատ հավա- նում եմ ու մեծ հաճույքով կլսեի, մտա- ծեցի՝ մյուս անգամ, երբ նրան հանդիպեմ «Կազիրյոկում» ու էլի խմած լինի՝ միև- նույն է, նորից արտասանելու է։ որոշեցի հեռանալ։ Դրան նպաստեց նաև աղմկոտ տրամվայը, որը շեղեց ուշադրությունս։ Հետևից ցատկեցի դանդաղ ընթացող տրամվայի հարթակին ու գրեթե կախ- ված սլացքին զուգահեռ նկատեցի, որ Թումանյան-Աբովյան խաչմերուկին գտնվող նախկինում թանկարժեք ժամա- ցույցների խանութում տեղի են ունենում ինչ-որ շինարարական աշխատանքներ։ Արտաքինից պաստառապատված էր. «Շուտով մեր հին Կաթնատունը այստեղ»։ ու ակամա հիշեցի, թե ինչպես էին ծնողներս ինձ բերում այդտեղ, երբ փոքր էի ու մատնաքաշ հիշեցնող հացի վրա քսված տոմատի շերտն ու մի քիչ կանա- չին մատուցվում էր որպես պիցցա։ Իհարկե, ինձ համար զարմանալի էր, թե ինչպես են սեփականատերերը պատ- րաստվում «Մոսկվա» կինոթատրոնի առաջին հարկում գտնվող «Մակդոնալդսի»

հետ մրցել, սակայն ամեն դեպքում ուրախացա ու մտածեցի. տեսնես այն քանդված երեք ջրավազաններն ու պուլպուլակն էլ կվերակագնե՞ն, թե ոչ։ Իմ մտորումներից ինձ շեղեց տրամվայի վարորդի գոռգոռոցը, որի վարած փոխադրամիջոցը մխրճվել էր բոլորովին վերջերս ավտոմեքենաների ու տրանս- պորտի համար փակված Թումանյան փողոցով շարժվող հոծ ամբոխի մեջ։ Ինչպես պարզվեց, «Մոսկվա» կինոթատ- րոնի ամառային դահլիճում ռոք համերգ էր ու Հայկական ռոքի ասոցիացիայի «կազմակերպած աղմուկն» ու վարորդը մի պահ մտան մրցակցության մեջ։ Նյարդերս չդիմացան՝ թողեցի տրամ- վայն ու շարժվեցի դեպի Օպերայի հրա- պարակ։ Ճանապարհին «Թումանյանի» շաուրմայից գնած պաղպաղակը նոր լիցքեր հաղորդեց։ Կանաչի միջից հան- ված սրճարանների սեղանները լցրել էին հրապարակի ողջ օղակը, իսկ մեջտեղի համեմատաբար ազատ տարածքում տեղադրված մանկական ժամանակա- վոր ատրակցիոնն իր աղմկոտ ու անդա- դար պտտվող ձիերով դարձրել էին այդ տարածքը գրեթե «Հաղթանակի» այգի։ Չնայած շատ ուրախ էի, որ հրապարա- կին վերադարձվել էր կանաչը, սակայն այդ ողջ աղմուկն ու նեղացված օղակը հրապարակը դարձրել էին շատ ակտիվ վայր։ Այդ իսկ պատճառով որոշեցի իջնել Մաշտոցի այգու ուղղությամբ, գնել Հին Երևան թաղամասում նորաբաց «Հրաչի» շաուրմայից պասային շաուրմա ու կար- դալ հայերեն «Երևան» ամսագրի վերջին համարում իմ նախկին ուսանողի, իսկ այժմ ճարտարապետության լավագույն քննադատներից մեկի վերջին հոդվածը։ Ճանապարհ ընկա Տերյան փողոցով: Պուշկինի փողոցի խաչմերուկում ուշա- դրությունս գրավեց մոտ 10 տարի առաջ կառուցված նախկին էլիտար, այժմ ար- դեն շատ սովորական թվացող շենքերից մեկի պատուհանից կախված պաստառը՝ «Մենք ուզում ենք ապրել քաղաքում ու վարել ավտոմեքենա»։ Պարզվեց, որ նախկինում ավտոմեքենաների համար հասանելի այս շենքի բնակիչները այսօր չեն կարողանում մեքենա վարել, քանի որ չունեն կայանման տեղեր։ ու հիշեցի, որ այդ նույն շենքի հեղինակը, որն ինձ

դասավանդում էր համալսարանում, անվերջ պնդում էր, որ ես՝ իմ Աբովյան փողոցում գտնվող մշակութային կենտ- րոնի ուսանողական նախագծի համար նախատեսեմ ավտոմեքենայի մոտեցում, իսկ ես բնականաբար ընդդիմանում էի։ ուսանողական տարիներիս հուշերից դուրս շպրտվեցի ձիու խրխինջի պատճա- ռով՝ երկու քայլ հեռավորության վրա նկատեցի մի սպիտակ ֆայտոն, որը շտապում էր մյուս մայթին գտնվող Աֆրիկյանների արդեն մոտ 130 տարե- կան ակումբի շենքում տեղի ունեցող ընդունելությանը։ որքան հասկացա՝ հարուստ ընտանիքների ամուսնության արարողություն էր։ Հարսանիքի գա- ղափարը գրգռեց ախորժակս, չնայած որ կարող էի երկար կանգնել այդ շենքի առջևում ու հիշել, թե ինչպես էինք պայ- քարում դրա պահպանության համար: Քայլերս արագացրեցի, որ շուտ հասնեմ նշանակետիս։ Արամի փողոցի վրա նկատեցի նույն տրամվայը, որը կատարում էր գծի վեր- ջին «կռուգը»: Միգուցե պետք էր մի քիչ համբերել ու դրանով գալ։ «Հրաչի» մոտ արդեն հերթ էր, չնայած որ վերջերս էր բացվել։ «Հրաչը» նախկինում կինո «Երևանի» մոտ նկուղային հարկում մի փոքրիկ շաուրմայի կետից իր զավակ- ների շնորհիվ վերածվել էր տասնյակից ավելի մասնաճյուղեր ունեցող արագ սննդի ցանցի ու ակտիվ մրցում էր աշխարհահռչակ արագ սննդի կետերի հետ՝ մատուցելով միայն տեղական ու բնական սնունդ։ Նրա՝ քացախի մեջ մարինացված թարմ սոխերն ու նռան հյութից պատրաստված սոուսն ան- կրկնելի են ու դուրս մրցակցությունից։ Վերցնելով իմ պասային՝ բանջարեղենով պատրաստված շաուրման, շարժվեցի դեպի Մաշտոցի այգի՝ մի քիչ մաքուր օդին նստելու։ Մի նստարան էր մնացել, որը դեռ չէր «բռնագրավվել» համբուր- վողների կողմից։ Նստարանը գտնվում էր Էկոշունիկի արձանի կողքին։ Բրոն- զաձույլ, փոքրիկ շան արձանիկը տեղա- դրվել էր 2012 թվականին, այդ տարածքը կրպակներից ազատած շարժման ակ- տիվիստների պայքարը խորհրդա- նշելու համար։ Բացեցի ամսագիրն ու սկսեցի կարդալ։

ՈւրբանԼաբԵրևանը սկսում է միջոցառումների շարք, որոնք միտված են բարձրաձայն մտորելու Երևանի ու, առհասարակ, Հայաստանում մարդածին միջավայրում տեղի ունեցող քաղաքաշինական փոփոխությունների վերաբերյալ։ ՈւրբանԼաբԵրևանի հիմնադիրներից

մեկի՝ Սարհատ Պետրոսյանի էսսեում, օրինակ, ներկայացվում է մի զբոսանք 2020 թվականի Երևանի կենտրոնով: Այս տարվա մայիսի 3-ին տեղի կունենա մասնագետների

առաջին հանդիպումը The Club-ում՝ «փեչակուչա» ձևաչափով։

8 տարի անց

Սուրեն Մանվելյան

4243 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ ապագա

Page 45: Yerevan City Magazine
Page 46: Yerevan City Magazine

Կոնդը Երևանի ամենախորհրդավոր թաղամասն է: Այն քաղաքի մեջ է, բայց միևնույն ժամանակ ապրում է իր առանձին ռիթմով ու սեփական կյանքով:

Նույնիսկ ցուցանակները՝ առաջին հայացքից սովորական ու անհետաքրքիր, նայվում են բոլորովին այլ կերպ Կոնդի խորհրդավոր դռներին ու պատերին:

Կոնդահամար

4445 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ պատեր

Page 47: Yerevan City Magazine

Բիայնա Մահարի

Page 48: Yerevan City Magazine

Այս տարվա մարտի 22-ն արդեն 19-րդ անգամ նշվեց որպես Ջրի համաշխարհային օր: Աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցան զանազան միջոցառումներ, քննարկումներ

և ցուցահանդեսներ: Հայաստանում՝ ջրի հետ կապված զանազան խնդիրների արծարծումն ու պատասխանների որոնումն իրենց վրա վերցրեցին SPRINGroup

փիառ ընկերությունը, Demo փրոդաքշնը և «Գլոբալ ջրային համագործակցություն» միջազգային կազմակերպությունը, որոնք, մասնավորապես, «ԵՐԵՎԱՆ» ամսագրի և ճանաչված դեմքերի հետ համատեղ որոշեցին ներկայացնել մի շարք հետաքրքիր

վիճակագրական տվյալներ ֆոտոշարքի տեսքով: Կարևոր ավելացում. նկարահանումների ընթացքում չի ծախսվել ոչ մի կաթիլ ջուր:

Ջրի խնդիր

4647 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ Ֆոտոնախագիծ

Page 49: Yerevan City Magazine
Page 50: Yerevan City Magazine

4849 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ Ֆոտոնախագիծ

Page 51: Yerevan City Magazine

Առնոս Մարտիրոսյան Վիլյամ Կարապետյան, Արմեն Պրոյան

Page 52: Yerevan City Magazine

Երևանի օղակաձև զբոսայգում, «Երիտասարդական» մետրոյի վերգետնյա կայարանի հարևանությամբ աչք են շոյում բարեկամության սպիտակ ձեռքերը, որոնք վաղուց արդեն

դարձել են քաղաքի առավել սիրված և ճանաչելի հորինվածքներից մեկը: Սակայն ինչո՞ւ բարեկամության, և ի՞նչ խորհուրդ ունեն այդ մարմարյա ձյունաճերմակ քանդակները:

«Ձեռքերի» մասին տեղեկություններ փնտրելիս, չէինք էլ կարծում, որ հասնելու ենք հեռավոր 1950-ական թվականներ, առավել ևս, որ կհատենք անգամ Ատլանտյան օվկիանոսն

ու կհայտնվենք հեռավոր Կուբայի մայրաքաղաք Հավանայում:

Բարեկամության ձեռքեր

Կուբայի համար սև ու մութ տարիներ էին 1950-ական- ները: Ժողովուրդն այլևս չէր կարողանում տանել բռնապետական լուծը, օր-օրի աճում էին հեղափոխական տրամադրությունները: 1950 թվականի սեպտեմբերի 13-ին երիտասարդ

հեղափոխականների զինված մի խումբ մահափորձ ձեռնարկեց Բատիստայի նկատմամբ, ով տարիներ առաջ զինվորական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրել էր իր ձեռքը և դաժանաբար իշխում էր Կուբայում: Հենվելով իտալաամերիկյան մաֆիայի հզոր ներուժի վրա, Բատիստան Հավանան վերածել էր իսկական «խաղատան»: Հարձակումը տեղի էր ունեցել բռնապետի կնոջ աչքի առջև, ով այդ տեսարանից սարսափած դիմում է Աստծուն և աղերսում. «Եթե Ֆուլջենցիոն փրկվի, խոստանում եմ կանգնեցնել Հիսուսի արձանը, ինչպես այն մեկը, որը վեր է խոյանում

Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում»: Կարելի է ենթադրել, որ աղոթքը հասավ հասցեատիրոջը, քանի որ բռնապետի նկատմամբ ձեռնարկած մահափորձը ձախողվում է, իսկ իրագործողները սպանվում են: Մարթա Բատիստան չի մոռա- նում խոստումը: Ապագա արձանը պատվիրում են քանդակագործուհի Ջիլմա Մադերային: Հավակնոտ Բատիստաներն ուզում էին, որ Փրկչի արձանը լինի սպիտակ մարմարից, իսկ բարձրությամբ գերազանցի Հավանայի ամենաբարձր շենքերը: 42-ամյա Մադերան ներկայացնում է ապագա քանդակի մեկ մետր բարձրությամբ էսքիզը, որը պատկերում էր արևադարձային երկրների բնակիչներին բնորոշ դիմագծերով վեր հառնող Քրիստոսին: Այս ծրագրի իրականացմանը ներգրավվում է Իտալիայում Կուբայի դեսպանատունը: 1957 թվականին օվկիանոսից հազարավոր

Քրիստոսի արձանը Հավանայում

5051 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

Page 53: Yerevan City Magazine

կիլոմետրեր հեռու, կարարյան քանդակագործ Ալդո Բուտինին հանդիպում է Հռոմում Կուբայի դեսպանի հետ: Վերջինս նրան խնդրում է աջակցել Մադերային՝ հսկայական ծավալաչափերով այդ գործն իրականացնելու համար: Անհրաժեշտ էր Իտալիայում գտնել համապատասխան որակի ու երանգի մարմարը, պատրաստել Փրկչի քանդակն ու տեղափոխել Կուբա: Բացի այդ, Հավանայում արձանը վերջնական տեսքի բերելու, տեղադրելու և մոնտաժելու համար համապատասխան մասնագետներ ու վարպետներ էին անհրաժեշտ: Այս ամենի արժեքը հաշվարկված ու համաձայնեցված էր՝ այն կազմում էր մոտավորապես 100 միլիոն լիր: Շուտով Կարարա է հասնում Ջիլմա Մադերան՝ լատինական հմայքով և հմտությամբ հարուստ մի արվեստագետ կին, որի անունը կարիբյան ցեղերի լեզվով նշանակում է վայրի խոլորձ:

Մեկ տարի ու կես, մինչ 1958-ի օգոստոսը, քանդակագործուհին օրական 16 ժամ աշխատում է Տիրոջ քանդակի վրա: Ժամանակի Կուբայի թերթերը հաղորդում են. «Քանդակագործուհի Ջիլմա Մադերան տեղափոխվել է Կարարա, ուր ծնվում են մոլորակի ամենագեղեցիկ արձանները: Սպիտակ մարմարը, որի մասին երազել էր, մշակվել է, և այժմ նա քանդակում է Քրիստոսի մի պատկեր, որը ներկայացնում է իր ժամանակի տղամարդուն և լիդերին, Կուբայի քավության Քրիստոսին, որը դիտողի մեջ առաջացնում է եռանդ, ուժ, խաղաղություն և վստահություն: Օր ու գիշեր Մադերան բանվորների մոտ է, փոխում է չափերը՝ ծավալի փոփոխման և ստվերի թեորիային համապատասխան: Մարմարե մարմինը ձև է ստանում: Մարդկային ձեռքով պատրաստված մասերը բարձրացվում են վերամբարձ կռունկով, ամրացվում և մոտենում են ավարտուն տեսքին»: Այդ ժամանակ, սակայն,

Ջիլմա Մադերան և Օտտավիո դել Ամիգան Քրիստոսի գլխաքանդակի մոտ

Ջիլմա Մադերան և Արմանդո Չինկան «Քրիստոսի ձեռքի» քանդակի մոտ

Page 54: Yerevan City Magazine

Կուբայից հեղափոխական լուրեր են հասնում. Ֆիդել Կաստրոն և Չե Գևարան հետզհետե գրավում են կղզին: 1958 թվականի օգոստոսի վերջին բետոնե և պողպատյա հիմնակմախքով հսկայական արձանը Հիսուս Փրկչի նմանությամբ և տեսքով արդեն քանդակված է մարմարից: Երեք հիմնական կտորները բեռնավորվում են երկաթուղային վագոններում և ուղղություն վերցնում նախ Ջենովայի Սուրբ Մարտինո նավահանգիստ: Մարմարյա հսկա ստեղծագործությունը, որն այժմ կշռում է 320 տոննա, բեռնվում է Հավանա մեկնող մի նավի վրա: Սեպտեմբերի 3-ին արձանն արդեն բարձրացվում է Կասաբլանկայի մոտ, ծովի մակարդակից 51 մետր բարձրության վրա գտնվող բլրակին: Ջիլմա Մադերան հիմնաքարի խորշերից մեկում դնում է մի քանի ոսկյա և արծաթյա դրամներ՝ իր ծննդյան տարեթվով: 1958 թվականի ծննդյան տոներին տեղի է ունենում Հիսուսի արձանի բացումը: Դեպի բլրակ են շտապում Ֆուլջենցիո Բատիստան և նրա կինը: Սակայն ճոխ միջոցառում տեղի չունեցավ՝ ինչպես հետո կգրեն թերթերում, քանի որ «իրավիճակը երկրում այնպիսին էր, որ նույնիսկ Հիսուս Քրիստոսն անձամբ կուզենար բռնապետությունը փրկել հոգեվարքից»:1959 թվականի հունվարին Կուբայում հեղափոխությունը հաղթա- նակում է: Ֆիդել Կաստրոն արդեն տապալել է բռնապետ Ֆուլջենցիո Բատիստային, որը հենց Նոր տարվա գիշերն ինքնաթիռով փախել էր Սան Դոմինգո՝ իր հետ տանելով միլիոնավոր դոլարներ: Քաոսային և քավության ժամերին ինչ-որ մեկը տեղեկացնում է Ֆիդելին, որ հեղափոխականները ականապատել են մի հսկայական մարմարե արձան, որը պատվիրված էր բռնապետության կողմից և բացումը կատարվել էր ժողովրդական շարժման հաղթանակից մի քանի օր առաջ: Հետաքրքրված Ֆիդելն ուղևորվում է դեպի արձանը և տեսնում սպիտակ Քրիստոսին, որը հանգիստ և վեհորեն վեր է հառնում իր պատվանդանին, ասես օրհնելով մարդկանց: «Նա եկել է ինձ հետ: Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ

հաջողություն կբերի», — որոշում է նա: Այսպես մարմարյա Հիսուսի արձանը նոր իմաստ ու կյանք է ստանում: Այս դեպքերից երեք տարի անց, 1962 թվականի հունիսին Կարարայի Ջունիո հրապարակում կատարվում է հասարակական նոր պալատի բացումը: Եվ քանի որ հարուստ պատմություն ու մշակույթ ունեցող իտալական այս քաղաքն արդեն բավականին ժամանակ բարեկամական հարաբերությունների մեջ է Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ, ուստի նրա կյանքում խոշոր այդ իրադարձությանը մասնակցում է նաև հայկական պաշտոնական պատվիրակությունը՝ քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի գլխավորությամբ: Հունիսի 12-ին քաղաքային խորհուրդը պաշտոնապես հաստատում է Երևանը որպես քույր քաղաք և կազմում է երկարաժամկետ բարեկամության արձանագրությունը: 1963 թվականի օգոստոսի 8-ին, Կարարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելին գրում է Երևանի իր գործընկերոջը. «որախ եմ տեղեկացնելու, որ երկաթգծով Ձեզ եմ ուղարկում սպիտակ մարմարից քանդակված մեծ ձեռքեր պարունակող երկու արկղ: Կարարա քաղաքի կողմից արվող այդ նվերը կդառնա բարեկամության խորհրդանիշ և, որպես քույր քաղաքների քաղաքապետարաններ, ավելի կմերձեցնի մեզ: Հուսով եմ, որ այն անվնաս տեղ կհասնի ու վստահ եմ, որ Երևանի բնակիչները կհավանեն կարարացիների նվերը: Խնդրում եմ ընդունեք իմ և Կարարա քաղաքի սրտանց շնորհավորանքները»: Մարմարյա երկու ձեռքերը, որոնք ավելի քան երկու մետր են, ոչ այլ ինչ են, քան Հավանայի Քրիստոսի ձեռքերի կրկնօրինակը: Քաղաքապետ Մարտինելլին խնդրեց կերտել դրանք Մադերային ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերի շնորհիվ ապագա արձանի համար Կարարայում գտնվեցին և մշակվեցին մարմարի հսկա բեկորները: Գրեթե կես դար անց էլ նրանք պահպանել են իրենց գեղեցիկ տեսքը Երևանի կենտրոնում գտնվող ու մշտապես մարդաշատ այս զբոսայգում: Կարծես աղոթքի համար

«Բարեկամության ձեռքեր» քանդակը Երևանում

5253 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ Խորհրդանիշ

Page 55: Yerevan City Magazine

միացած ձեռքեր, որ երևանցիներն անվանում են «Բարեկամության ձեռքեր»: Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի օղակաձև զբոսայգում: Այդ նրբագույն կոթողների հանդիսավոր բացումը մեծ շուքով տեղի ունեցավ 1965 թվականին: Այսքանով, սակայն, պատմությունը չի ավարտվում, քանի որ Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանը չէր կարող իտալական, կարծես աղոթքի համար մեկնված, ձեռքերը «օդում» թողնել և ըստ պատշաճի չարձագանքել: Երևանցիներից շատերը, անշուշտ, տեսել են Տերյան փողոցին աջից հարող օղակաձև զբոսայգում տեղադրված երկու խոյերով պահպանվող «Կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը, շատերն էլ գուցե խմել են նրա սառնորակ ջրից: Ահա այս աղբյուր-հուշարձանն էլ պատճենն է այն բնօրինակի, որը Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանն իր ու երևանցիների կողմից 1965 թվականին նվիրեց Իտալիայի Կարարա քաղաքին՝ ի նշան բարեկամության, մաղթանքով, որ այդ բարեկամությունը «ջրի նման երկար, հավերժ ու զուլալ» լինի: Աղբյուր-հուշարձանի հեղինակներն են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը և քանդակագործ Արա Հարությունյանը: Այստեղ տեղին է հիշատակել նաև ճարտարապետ Արմեն Զարյանին և նրա քրոջը՝ իտալաբնակ քանդակագործուհի Նվարդ Զարյանին, որոնք մեծ ջանք թափեցին հայ-իտալական մշակութային կապերի ամրապնդման, ինչպես նաև «Ձեռքերը» Հայաստան և «Խոյերը» Իտալիա տեղափոխման՝ Կարարայի և Երևանի քաղաքապետների բանակցությունների ընթացքում:Այսպիսով, արվեստի լեզվով և պատմությամբ իրար են կապվում, մտերմանում և բարեկամանում մարդիկ, երկրներ և ժամանակներ: Երևան, Կարարա, Հավանա եռակապը, իր հիմքում ունենալով արվեստագետների, քաղաքական և հասարակական գործիչների, արդյունաբերողների և արհեստավորների համագործակցություն, մեծապես նպաստեց, որպեսզի իրականություն դառնա հետաքրքիր պատմությամբ այս «հուշարձանային» ծրագիրը:

«Խոյեր և կենաց ծառ» աղբյուր-հուշարձանը Երևանում

Անի Հայկազուն Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի արխիվից

Page 56: Yerevan City Magazine

Այն, որ Երևանում փաբերն ու բարերը թվով մի քանի անգամ գերազանցում են ակումբներին ու դիսկոտեկներին, ինձ՝ քաղաքի բնակչիս համար, սովորական բան է: Իսկ արտասահմանցի ընկերներս չէին հավատում, որ նման բան հնարավոր է:

Քաղաքի բարային մշակույթին նրանց ծանոթացնելու համար պլանավորեցինք մի գիշերվա ճամփորդություն՝ ջրի ճամփա նրանց համար, ովքեր սիրում են անցկացնել

ազատ ժամանակը պայմանական բարային թաղամասում, որ բուսնել է քաղաքի ամենակենտրոնում՝ Փարպեցու, Թումանյանի, Պուշկինի ու Սարյանի փողոցներով

պարփակված: Փաբերն այնքան կիպ են դասավորված, որ թվում է՝ մի ընդհանուր վայր է, որտեղ ապրում է այլընտրանքային Երևանը՝ գիշերային, աղմկոտ, տժժացող:

Այն թմրադեղերից ոչ պակաս կախվածություն է առաջացնում, և ուրբաթն անմիջականորեն համաբանվում է փայտե սեղան-աթոռի, նեղ, նկուղային տարածքների

հետ, որտեղ, ֆիզիկայի օրենքներին հակառակ, տեղավորվում է քո ամբողջ Երևանը:

Փաբաստան

5455 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ միջավայր

Page 57: Yerevan City Magazine

Բարային զարթոնքԲարային թաղամասը ցերեկը հազիվ թե նկատես: Բարերը, իրենց մշտական քլաբերների նման, մինչև երեկո թաքնվում են արևի լույսից: Նրանք կարծես տեղ էլ չեն զբաղեցնում երևանյան նեղ, գողտրիկ փողոցներում: Փոխարենը՝ երեկոյան տասնյակ նկուղային հարկեր բացում են իրենց դռները: Ի տարբերություն շատ այլ քաղաքների, Երևանում կապ չունի՝ վաղն աշխատանքային օր է, թե՞ ազատ. զբոսանքը միշտ էլ խրախուսվում է: Ամեն դեպքում, բարային ճամփորդությունը նախընտրելի է պլանավորել ուրբաթ կամ շաբաթ երեկոյի կամ էլ գիշերվա համար: Այստեղ կյանքն սկսվում է իննին մոտ և, սովորաբար, ավարտվում վերջին հաճախորդների հեռանալով:

Ճաշի կանոններըԲարերով շրջելուց առաջ, իհարկե, անհրաժեշտ է մի կուշտ փորով հաց ուտել: Մենք ուղևորվեցինք Թումանյան, որտեղ, մի շարք փոքր փաբերի մոտով անցնելիս, բախվեցինք մի դռան, որի վերևում գունավոր շշերի շարան է կախված. Yellow Street-ն է: Վայրը բավական նոր է, այնպես որ՝ ես էլ էի այն հայտնաբերում ընկերնե- րիս հետ: Այստեղ հայտնվելու պահին մենք հասկացանք, որ «Դեղին փողոցը» հազիվ թե բար անվանես: Չնայած, դժվար է նաև ներս չմտնել: Զննեցինք hand made իրերի փոքրիկ խանութը, որի միջով էլ անցանք սրճարան: Այստեղ կա երկու սրահ՝ ծխողների և չծխող- ների. սրճարանը Երևանի այն քիչ վայրերից է, որտեղ հարգում են առողջ ապրելակերպը: Վնասակար սովորություններ չունեցող- ները գնում են աջ, ծխողները՝ ձախ: Այստեղ մոխրագույն պատերից կախված են գրքերից պատրաստված պահարաններ, պահարան- ներին՝ զարթուցիչներ, թեյնիկներ, հին ֆոտոխցիկներ, գունավոր

ԲԱՐԵՐոՎ ՇՐՋԵԼուՑ ԱՌԱՋ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿուՇՏ ՀԱՑ ուՏԵԼ: ուՂԵՎոՐՎԵՑԻՆՔ ԹուՄԱՆյԱՆ, ոՐՏԵՂ, ՓոՔՐ ՓԱԲԵՐԻ ՄոՏոՎ ԱՆՑՆԵԼԻՍ, ԲԱԽՎԵՑԻՆՔ ՄԻ ԴՌԱՆ, ոՐԻ ՎԵՐԵՎուՄ ԳուՆԱՎոՐ ՇՇԵՐԻ ՇԱՐԱՆ Է ԿԱԽՎԱԾ. YeLLOw STReeT-Ն Է

շշեր, մոմեր, հեռախոսներ. իսկական ռետրո թանգարան: Այստեղ, մեծ հաշվով, շեշտը դրված է ներքին հարդարման վրա, իսկ հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթող է ճանաչվում… զուգարանի ձևավորումը: Հատակը պատված է եվրոցենտերով, իսկ պատերին փակցված են երաժշտական դպրոցի դասագրքերի թերթեր: Լավ է՝ հանրագիտարաններից ու գրքերից էջեր չկան, թե չէ, ով գիտի, մեկը կարդալով ընկնի. զուգարանը Yellow Street-ում մեկն է, ժողովուրդը՝ լիքը:Մենք տեղավորվեցինք վանդակավոր սփռոցով մեծ սեղանի շուրջ ու սկսեցինք զննել դպրոցական տետրակի նման ձեռագիր մենյուն: Մինչդեռ հարևան սեղանի շուրջ Yellow Street-ի տեր Արթուրը համտեսում էր տարբեր խմիչքներ: — ուզում եմ զովացուցիչ ըմպելիքներ ավելացնել մենյուի մեջ: Ասենք՝ սառը կիսել: Բայց մեզ կսազի՞ կիսել մատուցել:— Անշուշտ:ու իսկապես, սա այն տեղն է, որտեղ ուզում ես ինչ-որ տնական բան խմել, փաթաթվել տաք սվիտերի մեջ և երկար ու ձիգ զրույցներ վարել Արթուրի հետ: Ի դեպ, նա մեզ խորհուրդ տվեց պատվիրել բագետ: Մենյուի մեջ՝ հավով, խոզապուխտով, թունա ձկով, նաև բրոկոլիով՝ հատուկ բուսակերների համար: Ամեն մեկս իրենն ընտրեց: Հույս էլ չկար, որ ֆասթֆուդային արվեստի մի մետրանոց ստեղծագործությունը կտեղավորվի մեկ ափսեի մեջ: Այն տեսնելիս էլ անմիջապես պարզ դարձավ, որ մենք գերագնահատել ենք սեփական ուժերը: Ստիպված էինք պատվիրածներիս տակից դուրս գալ: ուտելով համեղագույն բագետները՝ մենք «բարով» ասացինք Արթուրին, առանց կասկածի, որ այստեղ դեռ շատ կգանք:

Page 58: Yerevan City Magazine

Իռլանդական թեքումովԼքեցինք սրճարանը ժամը տասին մոտ, հատեցինք Թումանյան փո- ղոցն ու հասանք Փարպեցի: Այստեղ արդեն բավականին աշխույժ է: ուրախ ընկերախմբերը մի բարից մյուսն են սուզվում: Լավ է, որ յուրաքանչյուր նոր նշանակման կետը մյուսից երկու քայլի վրա է: Այնպես որ, ոչ տապը, ոչ սառնամանիքը սարսափելի չեն:Մեր ճանապարհի առաջին բարը Irish 26-ն է՝ ամենահայտնիներից մեկը: Իռլանդական պատկանելությունը ճանաչելի է հենց դռնից, որին սոսնձված է դեղին եռոտնուկ: Ներքին հարդարումն էլ կասկած չի թողնում բարի անվան ճիշտ ընտրության հարցում: Միանգամից մտքիս եկավ Պրահայի Irish pub-ը, որտեղ իռլանդա- կանության միակ տարրը լցնովի «Գինեսն» էր:Վարդգեսը բարի համասեփականատերն ու բարմենն է՝ երկուսը մեկում: Երբ կյանքն ու տրամադրությունը պահանջում են անկանխատեսելիություն, ես նրան ասում եմ՝ «Այսօր ինձ համար քո ճաշակով մի բան խառնիր»: ոչ մի անգամ չի գցել: «Ստոյկայի» մոտ իրեն պահում է ինչպես բեմի վրա: Սև սվիտեր, քշտած թևքեր, լիքը բաժակներ, լիքը շարժումներ: Բարմենները դերասաններ, քահանաներ ու հոգեբաններ են՝ երեքը մեկում: Դժվար էլ պատկերացնեմ՝ քանի մարդ է, տխրությունը բաժակի մեջ սուզելով, Վարդգեսին պատմել ամենագաղտնին:Ժողովուրդը լցվում ու լցվում է:— Սրա վերջն ի՞նչ է լինելու,– հարցնում եմ Վարդգեսին:— Սուրբ Պատրիկի օրվանից վատ հաստատ չի լինի, — սառնա- սրտորեն պատասխանում է սեփականատեր-բարմենը:

5657 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ միջավայր

Page 59: Yerevan City Magazine

Irish-ում իռլանդական տոներ, իհարկե, սիրում են: Վարդգեսի կարծիքով իռլանդացիները, ընդհանրապես, շատ ուրախ ու միավորված ազգ են: Մոտ մեկ տարի առաջ՝ Հայաստան-Իռլանդիա խաղից մի քանի օր առաջ, որ տեղի էր ունենալու Երևանում, ուղիղ օդանավակայանից բար ներս ընկավ կենսուրախ իռլանդացիների մի խումբ: Փաբի մասին նրանք լսել էին դուբլինյան Irish Daily Star հանդեսից: Խաղից առաջ երեք օր շարունակ ամեն երեկո խումբը գալիս էր բար ու ազգագրական երգեր երգում: Իքս օրը իռլան- դացիները մարզադաշտից բերանները ջուր առած եկան: Իրենց հավաքականը հաղթանակ էր տարել ու, ինչպես նրանք էին հետո պատմում, տղաները շատ էին վախենում, որ հայ ռազմատենչ երկրպագուներն իրենցից վրեժ կլուծեն: Մի անգամ Անգլիայում իրենց հետ հենց այդպես էլ վարվել են: Բայց հայ երկրպագուները ընդամենը կարեկցանքով ծիծաղեցին բրիտանական բարբարո- սության վրա, այնպես որ իռլանդացիները շուտով համարձակու- թյուն հավաքեցին, խմեցին գարեջրի բոլոր պաշարները ու սկսեցին երգել մինչև առավոտյան յոթը: Վարդգեսը ստիպված եղավ անցնել «ստոյկայի» սրբազան սահմանն ու ֆուտբոլային ֆանատներին անձամբ ցույց տալ դուռը: Հետո նրանք Վարդգեսին Դուբլինից նամակներ էին ուղարկում՝ հրավիրում, խնդրում այնտեղ փաբ բացել:Այս ամենը պատմելով Վարդգեսը «ստոյկային» թափով խփեց վիսկիով բաժակը և այն ուղարկեց աջ անկյուն՝ սևազգեստ երիտասարդին: Նայում եմ նրան՝ սև տաբատ, սուր քթով կոշիկներ,

լպստած մազեր ու ոսկե ձեռնաշղթա: Ընդամենը մի քանի տարի առաջ face control-ը նրան ներս չէր թողնի, իսկ հիմա նա մշտականներից է: Միացնում են Rolling Stones, երիտասարդը արտաբերում է հաղթական ճիչ ու սկսում մոլեգին զուգերգել: ուրբաթ երեկոյան քաղաքը զարմանալիորեն ազատական է:

Մուտքը միայն զույգերով Irish-ը մենք լքեցինք այն զգացումով, որ «գուցե այսօր էլի մտնենք»: Թաղում միշտ էլ այդպես է՝ երբեք չես իմանա՝ մնացածը դուրդ կգա, թե չէ: Փարպեցու հայտնի բարերի շարքում է նաև Metro Music Pub-ը: Ի դեպ, այդ կողմերում մի քանի մանրներ էլ կան. մի մասը՝ ծանր ռոքի սիրահարների համար, մնացածը՝ ուղղակի սիրահար- ների: Այնտեղ դժվար թե մեծ ընկերախմբով տեղավորվես, իսկ շեմքին միշտ կաշվե բաճկոններով ու ականջօղերով տղամարդիկ են ծխում: Metro Music Pub-ը կամ ուղղակի Մետրոն ինչպես միշտ աղմկոտ ու լցված էր: Մենք այստեղ մտանք ուղղակի համոզվելու, որ տեղ չկա, ու առաջ շարժվեցինք: Պուշկինի վրա կա ևս մի սիրված բար՝ Calmet ethnic Lounge Bar-ը (կամ ուղղակի Calumet, արտասանում ենք՝ Կալյումե): Կանաչ դռանը մակագրություն կա՝ «Մուտքը միայն զույգերով»: Մյուս հաստատություններում նման գրությունները հաճախ ձևական են, զգուշավորություն առավել կատաղիներից: Բայց այստեղ ամեն ինչ լուրջ է. դռան մոտ կանգնած է «ֆեյս» տղան ու ներս մտնել հնարավոր է միայն նրա լուռ համաձայնությամբ:

ՀԱյ ԵՐԿՐՊԱԳուՆԵՐԸ ԿԱՐԵԿՑԱՆՔոՎ ԾԻԾԱՂԵՑԻՆ ԲՐԻՏԱՆԱ- ԿԱՆ ԲԱՐԲԱՐոՍուԹյԱՆ ՎՐԱ, ԵՎ ԻՌԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ՇուՏոՎ ՀԱՄԱՐՁԱԿուԹյուՆ ՀԱՎԱՔԵՑԻՆ, ԽՄԵՑԻՆ ԳԱՐԵՋՐԻ ԲոԼոՐ ՊԱՇԱՐՆԵՐԸ ու ՍԿՍԵՑԻՆ ԵՐԳԵԼ ՄԻՆՉԵՎ ԱՌԱՎոՏյԱՆ յոԹԸ

Page 60: Yerevan City Magazine

Ի դեպ, առանց զուգընկերոջ աղջիկների մոտ խնդիրներ չեն ծագում: Այ այսպիսի սեռական խտրականություն: Ես առաջ էլ էի եղել «Կալյումեում», դրա համար էլ գիտեի, որ այն իրենից ներկայացնում է բեմային մասով լայն տարածություն, որի վրա՝ փոքր սեղանների շուրջ, փռված են պուֆիկներ: Ժողովրդի խտության պատճառով վերը թվարկվածներից և ոչ մեկը հնարավոր չէր նշմարել: «Ստոյկա» հասնելու և որևէ բան վերցնելու համար մենք ստիպված եղանք լրջորեն տրամադրվել, իսկ նստելու տեղ գտնելու մասին խոսելն անգամ ավելորդ էր:«Կալյումեի» «ստոյկայի» մոտ մենք ասացինք մոգական բառը՝ դոդո: Ընկերներս հետաքրքրությամբ հետևում էին՝ ինչպես բարմենը մեր առջև դրեց երեք սառեցված գավաթ, ամեն մեկի մեջ մեկական ձիթապտուղ գցեց, օղի լցրեց, գերկծու սոուս տաբասկոն ու կիտրոնի հյութ ավելացրեց: Լուռ քաշեցինք գլուխներս:— Այ հիմա դուք մերոնքական եք, — ասում եմ ընկերներիս, որոնք ըմպելիքի կծվությունից դեմքերը կնճռոտում են: «Կալյումեի» այս ֆիրմային շոթը մեծ պահանջարկ է վայելում: ոչ մեկ հաստատ չգիտի՝ այն այստե՞ղ են հնարել, թե ուղղակի մի փոքր ձևափոխման են ենթարկել, բայց բոլոր նրանց, ովքեր «նման մի բան» են ուզում, ուղարկում են դոդոյի հետևից: Տոթը, գուցե, այնքան էլ ուժեղ չէ, բայց տաբասկոյի կծվության պատճառով մենք երեքից ավելին չձգեցինք: Հնչում է շատ բարձր երաժշտություն: Մենք խմում ենք, զրուցում, ժամանակ առ ժամանակ բարևելով արտասահմանցիների ամբոխից դուրս լողացող ծանոթներին: «Կալյումեում» Երևանի զգացողություն

չկա, փոխարենը՝ կա Հայաստանի կատարյալ զգացողություն: Հնչում է հայկական ժողովրդական երաժշտություն ու բարի համասեփակա- նատերերից մեկը՝ Հրաչը, համատակտ դհոլ է խփում: Պարող մարդիկ մղվում են բարի միջնամաս: Զարմացած արտասահմանցիները սովորում են հայկական ժողովրդական պարերի շարժումները, որ հետ չմնան տեղացիներից, որոնք արդեն շուրջպար էին կազմել Հրաչի կնոջ՝ Սիլվայի ղեկավարությամբ, ով կախարդական կերպով բարի կենտրոնում փոքր տարածք էր ազատել: Մենք, ինչպես բոլորը, մինչև շունչներս կտրվելը պարում ենք: Նրանք, ովքեր հոգնել էին, ուղ- ղակի հետ էին ընկնում, ամբոխի մեջ մի տեղ՝ շունչը տեղը բերելու, մի բան խմելու, որ շարք վերադառնան: Երբ Հրաչը դհոլը տարավ, բարմենները Metallica, SOAD (Aerials-ի հենց առաջին հնչյուններից այնպիսի մի ճիչ արձակվեց, որ, թվում էր, ամբողջ քաղաքն արթնա- ցավ), Pink Floyd, Sting, պարացնող երգեր, հին ու նոր, մի խոսքով այն ամենը, ինչից կարելի է ուրախանալ, երգել, ճչալ ու պարել: Տեղի պակասի պատճառով, ի դեպ, պարում էինք անգամ սեղաններին: Հատակին նստած էին հոգնած մարդիկ՝ օղու բաժակներով ու շշերով, հսկա սեղանները դարձել էին պարահրապարակներ, մեկն անգամ հաջողացրել էր բեմի խախուտ փոքրիկ սեղաններին տեղավորվել: Շեմին ֆեյս-քընթրոլ տղան ջանում էր նոր եկածներին բացատրել, որ տեղ չկա. «Ես հասկանում եմ, որ կարող եք կանգնել, բայց կանգնելու տեղ էլ չկա»: Ահա զանգում է փաբի «ստոյկայի» զանգակը: Նշանակում է՝ ցրվելու ժամանակն է:

5859 Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ միջավայր

Page 61: Yerevan City Magazine

Կանգառ ըստ պահանջիՊուշկինը ցերեկվա պես մարդաշատ է: Calumet-ից, Beatles-ից, Friends-ից, Tortuga-ից ու մյուս փաբերից դուրս են թափվել ուրախ ու զվարթ մարդկանց խմբեր: Մենք բարձրացանք դեպի Սարյան, այնտեղից թեքվեցինք Մոսկովյան: Ահա և նա՝ ամենահին ու նշանավոր ակումբներից մեկը՝ Stop-ը: Ակումբը բացվել է 2000-ին և այն ժամանակ Երևանի միակ անդեգրաունդային վայրն էր: Ասում են՝ ակումբի առաջին տերն իսկական կովկասյան առատաձեռնությամբ էր օժտված. կատաղի հաճախորդներին երբեք դուրս չէին հանում: Դրա փոխարեն հաստատությունը նրանց գարեջուր ու ծիրան էր հյուրասիրում, որից հետո պարզամիտ ու զգացված ռոքերը ամբողջ երեկո զուգարանից դուրս չէր գալիս: Մինչև հիմա էլ բոլոր համերգների առյուծի բաժինը հենց այստեղ է անցկացվում: Կարելի է վստահորեն ասել, որ Stop-ում ձևավորվել է քաղաքի այլընտրանքային երաժշտության պատմությունը: Ընդ որում՝ ոչ առանձնահատուկ դիզայնով, ոչ էլ հարուստ մենյուով ակումբը երբևէ չի առանձնացել: Երևի գաղտնիքը մթնոլորտն է:Գիշերով Stop-ի «ստոյկայի» մոտ նստելը բոլոր նրանց to do list-ի հատուկ կետն է, ովքեր դա չեն արել: Մենք տեղավորվեցինք բարձր աթոռների վրա ու բարմեն Արթուրից թեյ խնդրեցինք: Այն երկար խոսակցություններից մեկը բացվեց, որոնք անպայման վերաճում են թեժ քննարկումների: Արթուրը ոգևորությամբ

պատմում էր բարի երաժիշտների մասին, որ այստեղ նվագել են: Նույն պահին ներքևի հարկում հարվածային գործիքներ էին տեղադրում:— Ի՞նչ խումբ է:— Ջահելներ են, — չի խորանում, — սա քեզ ոստան Հայոցը չէ:Ժամը երեքը-չորսն է… Ես ու Արթուրը փորձում ենք ընկերներիս համար հիշել ու հաշվել թաղի բոլոր բարերը: Դյուժինից ավե՞լ: Չէ, տասնհինգից ավել… Համարյա քսան: «Ստոյկայի» մյուս բոլոր բնակիչներն արդեն ցրվել են, թեյնիկն էլ չի եռում: Հարևան սեղանի մոտ ծխող մատուցողուհի Անահիտն ինձ պատմում է մի չափից դուրս կրքոտ զույգի մասին, որին այսօր ստիպված եղավ դուրս հրավիրել: Ես ձգում եմ ձեռքերս «ստոյկային», գլուխս դրանց վրա եմ դնում: Արթուրը բաժակիս մեջ ջուր է լցնում ու պատմում ընկերներիս՝ ինչպես էին ակումբի ծննդյան օրը հարյուր հոգի այստեղ տեղավորվել: Ես լուռ աչքի եմ անցկացնում փոքրիկ երկհարկանի տարածքը: Ակումբը դատարկ է, միայն մենք ենք ու անկյունում տեղավորված մի զույգ: Այստեղ այդպիսի մարդկային ամբոխ պատկերացնելն անհնար է, բայց Փաբաստանի՝ քաղաքի մեջ գտնվող քաղաքի ամբողջ գեղեցկությունը հենց սա է: Այնքան փոքր, որ չիմացողը դժվար էլ հավատա, որ հենց այստեղ է անկախ եղանակից ու շաբաթվա օրից ամեն գիշեր հավաքվում ամբողջ անքուն ու տժժացող Երևանը:

ԱյԴ ուՇ ԺԱՄԻՆ ՊուՇԿԻՆԻ ՓոՂոՑԸ ՑԵՐԵԿՎԱ ՊԵՍ ՄԱՐԴԱՇԱՏ Է: BeATLeS-ԻՑ, CALUMeT-ԻՑ, FRIenDS-ԻՑ, TORTUgA-ԻՑ ու ՄյուՍ ՓԱԲԵՐԻՑ ԴուՐՍ ԵՆ ԹԱՓՎԵԼ ուՐԱԽ ու ԶՎԱՐԹ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՄԲԵՐ

Նունե Մելքումյան Արթուր Lumen Գևորգյան

Page 62: Yerevan City Magazine

1

5

4

3

2

Աբովյան փողոց, 2000 թ.

«Մանկական աշխարհ»Մայրաքաղաքի ամենամեծ հանրախանութներից մեկի շենքը կառուցվել է 1937 թվականին Ա. Ահարոնյանի, Հ. Մարգարյանի, Մ. Մազ- մանյանի, Գ. Քոչարի նախագծով: Շենքի առաջին հարկում գտնվում էր հանրահայտ «Գաստրոնոմ համար մեկը», որի տեղը հետագայում զբաղեցրեցին Marco Polo և Square One սրճարանները, ինչպես նաև երաժշտական սկավառակ- ների և հուշանվերների խանութները: Բուն «Մանկա- կան աշխարհի» հսկայական տարածքը 2000-ականների սկզբից դատարկ է:

Մեքենաներ2000 թվականին Երևանում դեռ գերակշռում էին խորհրդային ժամանակներից մնացած մեքենաները: Նույնիսկ անեկդոտների հերոս դարձած «ԵրԱԶ»-ները զարմանք չէին առաջացնում:

ԿասկադՀամալիրը սկսել է կառուցվել է 1970-ականներին: Սակայն լայնածավալ շինարարու- թյունը կանգ առավ 1988-ի երկրաշարժի և 1991-ի ԽՍՀՄ փլուզման հետևանքով: 2000 թվականին հսկայական համալրի ճակատագիրը դեռ բավական մշուշոտ էր: Այդ տարիներին Կասկադն օգտա- գործվում էր որպես կարճ ճանապարհ քաղաքի հյուսի- սային մասից Կենտրոն հասնելու համար: Սակայն երկու տարի անց Կասկադը գնեց ամերիկահայ գործարար Ջերարդ Գաֆէսճեանը, որը հիմնեց այնտեղ սեփական անունը կրող արվեստի կեն- տրոնը, շարունակեց շինարա- րությունը, այդ ընթացքում նաև վերանորոգելով արդեն համալրի արդեն գոյություն ունեցող հատվածը:

Կարա-ԲալաՔանդակագործ Լևոն Թոքմաջյանի կերտած քանդակը երկար տարիներ գտնվում էր Աբովյան փողոցի այս հատվածում: Բանն այն է, որ կերտված հերոսը՝ ծաղկավաճառ Ստեփան Հարությունյանը, ավելի հայտնի Կարա-Բալա մականունով, անցյալ դարի կեսերին իր «բիզնեսը» վարում էր հենց Աբովյանի վրա, դուր եկած կանանց պարզապես ծաղիկ նվիրելով: Կարա-Բալան մահացավ 70-ականներին՝ սառցամահ եղավ փողոցում: Իսկ մի քանի տարի անց անմահացավ քանդակի տեսքով: Սակայն 2008-ին արձանը տեղափոխվեց Կարա-Բալայի հարազատ Աբովյանից Տերյան փողոց:

1 32 4 5Հյուսիսային պողոտաՕպերայի շենքը Հանրապե- տության հրապարակի հետ կապող պողոտայի կառու- ցումն ավարտվեց 2007 թ.: Ալեքսանդր Թամանյանի՝ տասնամյակներ առաջ ստեղծված նախագծի կամային իրագործման հետևանքով քանդվեցին բազմաթիվ կառույցներ: Թու- մանյան, Աբովյան, Տերյան, Պուշկին և Լալայանց փողոց- ները հատող այս հատվածում բացի բնակելի շենքերից կանգնած էին նաև XIX դա- րավերջի XX դարասկզբի 4 պատմամշակութային շենք: Իսկ Աբովյան 1/4 հասցեով գտնվող Տեր-Գաբրիելյան- ների եկամտաբեր տնից մնաց միայն ֆասադը, որը դարձավ նոր էլիտար շենքի ֆասադի մի հատվածը:

Արսեն Կարապետյան

Ապրիլ 2012

ՔԱՂԱՔ Կադրերի բաժին

60

Page 63: Yerevan City Magazine
Page 64: Yerevan City Magazine