9
Ջ ՋՋՋՋՋՋՋՋՋ ՋՋՋՋՋ, ՋՋՋՋՋՋՋՋ ՋՋՋ, ՋՋՋՋՋՋՋՋՋ ՋՋՋՋՋՋ ՋՋՋՋՋՋՋՋ ՋՋՋՋ

Haykakan harc

Embed Size (px)

Citation preview

Page 1: Haykakan harc

Ջանիբեկյան Մարիա,Զաքարյան Անի,Առաքելյան Գայանե

ՀԱՅԿԱԿԱՆ Հարց

Page 2: Haykakan harc

Հայկական հարցն առաջին անգամ իր արտահայտությունը գտավ 1878թ. Սան Ստեֆանոյում ստորագրված ռուս-թուրքական պայմանագրում:

ՍԱՆ-ՍԵՖԱՆՈ

Page 3: Haykakan harc

«Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրսբերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից, կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն, Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ, և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»:

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 16-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՒՄ ԱՍՎՈՒՄ ԷՐ.

Page 4: Haykakan harc

ՊԱՅՄԱՆԱԳՐԻ 19-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԷԻՆ ԱՆՑՆՈՒՄ ԿԱՐՍԸ, ԱՐԴԱՀԱՆԸ, ԲԱՅԱԶԵՏԸ, ԲԱԹՈՒՄԸ, ՕԼԹԻՆ, ԱՐԴԱՆՈՒՇԸ, ԱՐԴՎԻՆԸ, ԱԼԱՇԿԵՐՏԸ, ԿԱՂԶՎԱՆԸ, ԽՈՒՄԱՐԸ:

Page 5: Haykakan harc

Բեռլինի կոնգրեսի (1878թ. հունիսի 13– հուլիսի 13) հրավիրման նախօրեին Մկրտիչ Խրիմյանի գլխավորությամբ Եվրոպա մեկնեց հայ ազգային պատվիրա- կությունը՝ եվրոպական պետությունների կառավարությունների հետ բանակցություններ վարելու նպատակով:

Բեռլինի կոնգրես

Page 6: Haykakan harc

Պատվիրակությունը մեկնեց Բեռլին, սակայն նրան չթույլատրվեց մասնակցել կոնգրեսի նիստերին: 

Բեռլինի կոնգրեսի ընդունած 61-րդ հոդվածում նշվում էր, որ «Բարձր Դուռը պարտավորվում է առանց հետագա հապաղման իրագործել հայաբնակ մարզերում տեղական կարիքներից հարուցված բարելավումներն ու բարենորոգումները և ապահովել հայերի անվտանգությունը չերքեզներից ու քրդերից:

Page 7: Haykakan harc

Եթե Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի համաձայն՝ ռուսական զորքի ներկայությունը Արևմտյան Հայաստանում կարող էր հանդիսանալ բարենորոգումների իրագործման իրական երաշխիք, ապա Բեռլինում ստորագրված պայմանագրի 61-րդ հոդվածից չէր երևում, թե ինչպես են Եվրոպայի տերությունները հսկողություն իրականացնելու Բարձր Դռան կողմից ձեռնարկված միջոցառումների հանդեպ:

Բեռլինի կոնգրեսը և Սան Ստեֆանոյի պայմանագիրը

Page 8: Haykakan harc

Սան Ստեֆանոյի պայմանագրում հիշատակվում էր Հայաստան անվանումը, իսկ Բեռլինի դաշնագրում խոսվում էր միայն հայաբնակ մարզերի մասին:

Մեծ Բրիտանիայի քաղաքականությունն ընդհանրապես խուսափում էր Հայաստան աշխարհագրական անվանման օգտագործումից՝ ապագայում նույնիսկ ինքնավար շրջանի ստեղծումը բացառելու նպատակով:

Page 9: Haykakan harc

19-րդ դարի 70-ական թթ. վերջին – 80-ական թթ. սկզբին Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ անցկացնելու պահանջով առավել գործուն կերպով հանդես էր գալիս Մեծ Բրիտանիան:

Բրիտանական դիվանագիտության նախաձեռնությամբ 1880թ. եվրոպական տերությունները համատեղ հայտագրեր ներկայացրին սուլթանական կառավարությանը՝ պահանջելով անհապաղ իրագործել բարենորոգումների վերաբերյալ ստանձնած իր պարտավորությունները: