View
22
Download
1
Category
Preview:
Citation preview
ՀՏԴ 930.22 (038) ԳՄԴ 66.49 ց2 Թ 896
Թութխալյան Լիլիթ.Թ 896 Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարան. - Եր.:
Տիգրան Մեծ, 2004. - 56 էջ:
1991թ. Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն մուտք գործեց միջազգային ասպարեզ, հաստատելով դիվանագիտական հարաբերություններ ավելի քան 150 երկրների հետ, անդամակցելով բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և ստորագրելով միջազգային համաձայնագրեր, որոնց թիվը հասնում է տասնյակ հազարի:
«Դիվանագիտական տերմինների և հապավումների բառարանը» առաջին վարձն է հայերենով ներկայացնել դիվանագիտական պրակտիկայում կիրառվող ամենատարբեր հասկացությունները, հապավումներն ու արտահայտությունները:
Բառարանում տեղ են գտել նաև տեղեկություններ այն միջազգային կազմակերպությունների մասին, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, կամ որոնք մեծ դեր են խաղում միջազգային կյանքում:
4602ՉՅՕՉՉ.Օ 774 (01) 2004
2004թ. ԳՄԴ 66.49 ց2
ISBN 99941-0-090-4
© Թութխալյան Լիլիթ, 2004թ.
Ա
a dato (լատ.) - ստորագրման օրվանից: ab initio (լատ.) - ամենասկզբից:աբոլիցիա (լատ. abolitio) - որոշման կամ օրենքի վերացում: աթրոգացիա (լատ. abrogatio) - հնացած օրենքի վերացում: ագրեման (ֆր. agrement) - կառավարության համաձայնությու
նը որոշակի անձի դիվանագիտական ներկայա- ցուցչի կարգավիճակով նշանակելու համար: Ա. հայցվում է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարության միջոցով, սովորաբար այն դիվանագիտական ներկայացուցչության կողմից, որի երկիրը պատրաստվում է կատարել նշանակումը: Ա. հայցելիս ԱԳՆ-ին, որպես կանոն, տրամադրվում են նշանակվող անձի վերաբերյալ որոշ տվյալներ' կենսագրականը, դիվանագիտական աստիճանը, կրթությունը, աշխատանքային գործունեության հիմնական փուլերը, ընտանեկան կարգավիճակը: Նշված բոլոր տեղեկությունները շարադրվում են սովորական թղթի վրա առանց ստորագրության, ամսաթվի կամ կնիքի: Ընդունված կարգի համաձայն Ա. հայցելու փաստը, ինչպես նաև հնարավոր մերժումը, պահվում են գաղտնի: Ա. ընդունված է տրամադրել հնարավորին կարճ ժամկետում:Ա. ստանալու դեպքում անձը դառնում է persona grata (ցանկալի անձ) և նրա նշանակման մասին տրվում է պաշտոնական հաղորդագրություն: Բացասական պատասխանի դեպքում անձը դառնում է persona non grata (ոչ ցանկալի անձ) և նշանակումը տեղի չի ունենում: Ա. հայցվում է միայն դիվանագիտական ներկայացուցիչների համար'
3
դեսպան, հավատարմատար, մշտական ներկայացուցիչ: Դիվանագիտական այլ ներկայացուցիչների համար Ա. չի պահանջվում: Առանձին երկրների արարողակարգը պահանջում է, որպեսզի Ա. հայցվի նաև ռազմական կցորդների համար:
ագրեսիա (ֆր. agression) - որևէ պետության հարձակումը մեկ այլ պետության վրա: Ա. հասկացողությունն իր մեջ ներառում է նախաձեռնության հատկանիշ և նշանակում է հարձակում, որն առաջինն իրականացրել է տվյալ երկիրը: Այդ իսկ պատճառով, հարձակման ենթարկված երկրի պատասխան ինքնա- պաշտպանական ռազմական գործողությունները, նույնիսկ եթե դրանք կրում են հարձակողական բնույթ, չեն որակավորվում որպես Ա.:
addendum (լատ.) - հավելում, որը կատարվում է համաձայնա- գրում:
ադեկվատ (լատ. adaequatus) - հավասարազոր, համընկնող, նույնատիպ:
ad interim, կամ par interim (լատ.) - ժամանակավոր, սովորաբար գրվում է a.i. կամ p. i., օգտագործվում է դիվանագիտական անձի պաշտոնի անվանումից առաջ և նշանակում է, որն անձը նշված պաշտոնը զբաղեցնում է ժամանակավորապես: Օրինակ' դիվանագիտական հիմնարկի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող դիվանագետն անվանվում է charge d’affaires ad interim' գործերի ժամանակավոր հավատարմատար:
ad hoc (լատ.) - տվյալ նպատակի համար, տվյալ դեպքի համար: ad litteram (լատ.) - բառացիորեն:
4
ad referendum (լատ.) - տերմին, որը նշանակում է «վերը կանգնած ատյանի հավանության դեպքում»: Նման վերապահում երբեմն արվում է բանակցությունները վարող անձի կողմից որևէ համաձայնության, ակտի, առաջարկի կամ փաստաթղթի նախագծի ստորագրման ժամանակ, ցույց տալու համար, որ իր ստորագրությունը կրում է պայմանական բնույթ և ենթակա է կառավարության հավանությանը:
Aide Memoire (ֆր.) - մեմորանդում:ազգային ռեժիմ - համաձայնագրերով կամ պայմանագրերով
հաստատվող իրավական ռեժիմի տեսակ, համաձայն որի այլ պետության իրավաբանական և ֆիզիկական անձանց մեկ այլ պետության տարածքում տրվում են նույն իրավունքներն ու արտոնությունները, որոնք տրվում են սեփական իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ա.ռ. կարող է լինել միակողմ, երկկողմ անսահմանափակ և երկկողմ սահմանափակ:
ազգայնացում (ֆր. nationalisation) - մասնավոր սեփականության որոշ տեսակների հռչակումն ազգային (պետական) սեփականություն:
alliance (ֆր.) - պետությունների միավորում պայմանգրային հիմունքներով:
alias (լատ.) - այլ կերպ ասած: altera pars (լատ.) - մյուս, հակառակ կողմը: ալտերնատ (լատ. alternare) - կանոն, համաձայն որի միջազ
գային պայմանագրի բնօրինակում, որը նախատեսված է պայմանավորվող տվյալ կողմի համար, կողմի անվանումը, լիազորված անձանց ստորագրությունները, ինչպես նաև պայմանագրի բուն տեքստը տվյալ պայմանավորվող կողմի մայրենի լեզվով դրվում է առաջին տեղում: Ստորագրու-
5
թյուննեբի համար առաջին տեղ է համարվում պայմանագրի տեքստի ներքևի ձախ կողմը: Այն դեպքում, երբ ստորագրությունները դրվում են սյունյակով' առաջին տողը: Ա. կիրառումը շեշտում է պայմանավորվող կողմերի հավասարությունը: Ա. խստիվ պահպանվում է երկկողմ համաձայնագի ր ի ստորագրման դեպքում և ավելի հազվադեպ' բազմակողմ պայմանագրերի ստորագրման դեպքում:
a.k.a. (անգլ. also known as) - հայտնի է նաև որպես այսինչը: անարխիա (հուն, anarchia) - քաոս, իշխանության բացակայու
թյուն:ւսնգարիսւ (իսպ. angaria) - ռազմական գործողություններ իրա
կանացնող պետության կողմից այլ երկրներին (սովորաբար չեզոք) պատկանող տրանսպորտային միջոցների զավթում' ռազմական գործողություններում օգտագործելու նպատակով:
անեքսիա (ֆր. annexation) - այլ պետությանը պատկանող տարածքի բռնի միացում, զավթում:
անկլավ (ֆր. enclave) - պետության տարածք, որը բոլոր կողմե- րից շրջապատված է այլ պետության կամ պետությունների տարածքով: Ա. գոյանում է այն դեպքերում, երբ առկա է «փակ տարածք», որը բոլոր կողմերից շրջափակված է այլ պետության ցամաքային տարածքով և չունի ելք դեպի ծով: Ծովափի առկայության դեպքում նման տարածքը կոչվում է կիսաանկլավային:
անտագոնիզմ (հուն, antagonizing) - անհաշտ հակասություն: անուլիացիա (լատ. annulare) - պայմանագրի Ա., պայմանագ
րի չեղյալ հայտարարումը:
6
աշխարհաքաղաքականություն (անգլ. geopolitics) - քաղաքական տեսություն, համաձայն որի երկրի սոցի- ալ-տնտեսական և քաղաքական զարգացումը պայմանավորված է դրա աշխարհագրական պայմաններով:
ապաստան (քաղաքական) - իր երկրում քաղաքական, կրոնական, ռասայական և այլ հետապնդումների համար օտարերկրացուն այլ պետության կողմից ապաստանի տրամադրում:
ապատրիտիզմ, ապոլիտիզմ (լատ. patria) - քաղաքացիություն չունեցող անձի իրավական կարգավիճակ: Ա. կարող է գոյանալ այն դեպքերում, երբ անձը տարբեր պատճառներով զրկվում է մեկ պետության քաղաքացիությունից և դեռ ձեռք չի բերել մեկ այլ պետության քաղաքացիություն: Քաղաքացիություն չունեցող անձն ենթարկվում է այն երկրի օրենքներին, որում գտնվում է տվյալ պահին: Քաղաքացիություն չունեցող անձը չի կարող օգտվել որևէ երկրի դիվանագիտական պաշտպանությունից:
ապարտեիդ (աֆրիկաանս. apartheid) - ռասայական խտրականության քաղաքականություն:
ԱՊՀ — Անկախ պետությունների համագործակցություն,ստեղծվել է 1991թ. դեկտեմբերին' Խորհրդային Միության փլուզումից հետո: ԱՊՀ-ն հանդիսանում է քաղաքական, ռազմական և տնտեսական կառույց, որը միավորում է նախկին խորհրդային հանրապետությունները, բացառությամբ Մերձբալթյան երկրների: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մինսկում, Բելառուս:
apostille (ֆր.) - ապոստել, փաստաթղթերի վավերացման պարզեցված ձև, որը կիրառվում է այն երկրներում, որոնք միացել են Հաագայի Կոնվենցիային:
7
a propos (ֆր.) - ի միջիայլոց, ասվածին վերաբերող: առավել բարենպաստ կարագավիճակ - համաձայնագրով
կամ պայմանագրով սահմանված իրավական ռեժիմ, որի նպատակն է պայմանավորվող կողմերին ապահովել նույնքան բարենպաստ պայմաններ, որոնցից օգտվում են կամ ապագայում կօգտվեն երրորդ երկրները: Կիրառվում է մասնավորապես առևտրային ոլորտում:
ավանդապահ ^p .depositeur) ֊ միջազգային իրավունքում պետություն կամ միջազգային կազմակերպություն, ուր պահվում է միջազգային պայմանագրի բնօրինակը, որը նրան է հանձնվում մասնակից կողմերի համաձայնությամբ: Ա. սովորաբար հանդիսանում է այն պետությունը, որի տարածքում ստորագրվել է պայմանագիրը:
ավտարկիա (հուն, autarkeia) - ինքնաբավարար, երկրի ինքնա- բավարար տնտեսություն հաստատելու քաղաքականություն:
ավտոկրատիա (հուն, autokrateia) - կառավարման համակարգ, որում գերագույն և անսահմանափակ իշխանությունը պատկանում է մեկ անձի:
ավտոնոմիա (հուն, autonomia) - ինքնակառավարում: ավտորիտար (լատ. auctoritas) ֊ իշխանություններին անվերա
պահ ենթակայության համակարգ: a tout prix (ֆր.) ֊ ամեն գնով:արարողակարգ (դիվանագիտական) - դիվանագիտության
մեջ ընդունված և ավանդական դարձած կանոնների և պայմանականությունների համակարգը: Ա. դ.. սահմանում է այցերի կարգը, դիվանագիտական նամակագրության կանոնները, ընդունելությունների կազմակերպումն ու անցկացումը և այլն:
8
արբիտրաժ (լատ. arbitrari) - պետությունների միջև ծագած վեճերի կարգավորումն իրենց կողմից ընտրած արբիտրի (դատավորի) կամ արբիտրների կողմից: Ա. հնարավոր է միայն այն դեպքերում, երբ. ա) կողմերը համաձայն են դիմել Ա., բ) կողմերն իրենք են ընտրում արբիտրին, գ) կողմերը ճանաչում են Ա. լիազորությունները և դ) Ա. որոշման կատարումը պարտադիր է կողմերի համար:
աբենդա (լատ. arrendare) - միջագգային-իրավաբանական' վարձակալություն, պետության տարածքի մի մասի տրամադրումը մեկ այլ պետությանը պայմանագրային հիմունքներով ժամանակավոր օգտագործման համար, օրինակ' ռազմական հենակա- յանների ստեղծման պարագայում:
արտաքին հարաբերություններ իրականացնող մարմիններ - պետական այն մարմինները, որոնց միջոցով պետությունները իրականացնում են հարաբերություններ այլ երկրների հետ: Այդ մարմինների գործունեությունը դիտարկվում է որպես պետության գործունեություն և դնում է վերջինիս վրա որոշակի պարտավորություններ:Ա. հ. ի. մ. լինում են ներպետական և արտասահմանյան: Ներքին Ա. հ. ի. մ. շարքին են պատկանում երկրի ընդհանուր քաղաքական կառավարման օղակները' երկրի ղեկավարը, կառավարությունը, օրենսդիր մարմինը, արտաքին գործերի նախարարությունը և այն մարմինները, որոնք իրականացնում են արտաքին հարաբերություններ հատուկ ոլորտներում, օրինակ' առևտրի, ներդրումների, ռազմական և այլն:Ա. հ. ի. մ. արտերկրում կարող են լինել մշտական և ժամանակավոր: Մշտական մարմիններն են դեսպանությունները, հյուպատոսությունները և մի
9
ջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունները: ժամանակավոր Ա. հ. ի. մարմիններն են պետությունն արտերկրում նե- րակայացնող պատվիրակությունները:
աուդիենսիա (իսպ. audiencia) - դիվանագիտության մեջ' երկրի ղեկավարի, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի հանդիպումը դիվանագիտական ներ- կայացուցչի հետ: Ելնելով Ա. բնույթից այն կարող է լինել հանդիսավոր, պաշտոնական կամ ոչ պաշտոնական:
աութենտիկ տեքստ (լատ. authentic) - լիազորված անձերի ստորագրություններով և կնիքներով ամրագրված դիվանագիտական փաստաթղթի բնօրինակը: Միջազգային իրավունքում' միջազգային պայմանագրի տեքստ, որը պայմանավորվող կողմերը դիտում են որպես սկզբնաղբյուր: Երբ պայմանագի- րը կնքվում է մեկից ավելի լեզուներով, ապա դրա եզրափակիչ հոդվածներում նշվում է, որ տփալ տեքստի տարբեր լեզուներով գրված բոլոր տարբերակները հանդիսանում են աութենտիկ' այսինքն «հավասարազոր են»:
Բբարդ տիպի պետություն - պետական կառուցվածքի տեսակ,
որը միավորում է երկու կամ ավելի պետություններ, որոնք պահպանում են բարձրագույն պետական կառավարման և դատական մարմինները: Բ. տ. պ. են հանդիսանում կոնֆեդերացիան և ֆեդերացիան:
բաց թերթիկ (ֆր. laissez-passer) - փաստաթուղթ, որը տրվում է արտաքին գործերի նախարարության կամ դի-
10
վանագիտական ներկայացուցչության կողմից, և որով խնդրվում է սահմանապահ և մաքսային իշխանություններին ամենայն աջակցություն ցուցաբերել Բ. թ. կրող անձին: Բ. թ. տրվում է դիվանագիտական արտոնություններ ունեցող անձին կամ երկրի հյուր հանդիսացող անձանց և վավեր է միայն այն երկրի սահմանապահ և մաքսային մարմինների համար, որը տրամադրել է Բ. թ:
beau monde (ֆր.) - վերնախավ:Benelux - Բենելյուքս, եվրոպական երեք երկրների' Բելգիայի,
Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կրճատ անվանումը:
բիպատրիդ, բիպոլիդ (հուն, patris, polis) - այն անձը, որը հանդիսանում է երկու կամ ավելի պետությունների քաղաքացի:
Blitzkrig (գերմ.) - «սրընթաց պատերազմ», ամենակարճ ժամկետներում հաղթանակի հանգեցնող պատերազմ վարելու տեսությունը:
բոյկոտ (անգլ. boycott) - պետությունների միջև քաղաքական և տնտեսական պայքարի միջոց: Միջազգային հարաբերություններում Բ. նշանակում է հրաժարում հաստատել կամ պահպանել հարաբերություններ որևէ պետության հետ: Տնտեսական Բ, արտահայտվում է մերժումով համապատասխան երկրի հետ հաստատել առևտրային կամ այլ կապեր:
բուֆերային պետություն (անգլ. buffer) - ռազմական և քաղաքական առումով թույլ պետություն, որը գտնվում է երկու թշնամական պետությունների միջև:
bona fide (լատ.) - անկեղծ, ազնիվ, չկեղծված, հավաստի: bons offices (ֆր.), good offices (անգլ.) - բարի ծառայություն
ներ - պետությունների միջև ծագած վեճերի խաղաղ կարգավորման եղանակներից մեկը: Այն կա-
11
յանում է նրանում, որ երկու պետությունների միջև ծագած վեճի դեպքում երրորդ պետությունը (կամ պետություններ), որը վեճի կողմ չի հանդիսանում, կողմերից մեկի խնդրանքով կամ իր նախաձեռնությամբ, ձեռնարկում է քայլեր վիճող կողմերի միջև օղակ հանդիսանալու նպատակով: Ի տարբերություն միջնորդության, երբ երրորդ պետությունն ինքն է մասնակցում բանակցություններին և որոշ չափով ազդում դրանց վրա, բարի ծառայությունների ինստիտուտն ազդեցություն գործելու կոչված չէ:
Bretton Woods Agreements - Բ. Վ.-ի (Նյու Հեմփշիր, ԱՄՆ) հա- մաձայնագրեր' միջազգային համաձայնագրեր, որոնք հիմք հանդիսացան Համաշխարհային բանկի և Միջազգային արժույթային հիմնադրամի ստեղծման համար:
BSEC - Organization of the Black Sea Economic Cooperation, ՍՏԾՀ'Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ.: Կազմակերպության անդամներ են 12 երկիր: ՍՏԾՀ-ի գործունեությունն ուղղված է տարածաշրջանի երկրների տնտեսական համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը: Գլխավոր գրասենյակը տեղակայված է Ստամբուլում, Թուրքիա:
Գգետեր (միջազգային) - նավագնացության համար պիտանի գե
տեր, որոնք հատում են մի քանի պետությունների սահմանները կամ հանդիսանում են սահման պետությունների միջև:
12
գետեր (սահմանային) - այն գետերը, որոնցով անցնում է երկր- ների պետական սահմանը, կամ որոնք բաժանում են մեկ պետություն մյուսից և հանդիսանում են այդ պետությունների տարածքի մի մասը:
գործերի ժամանակավոր հավատարմատար (ֆր. charge d ’affaires cd interim) - այն անձը, որը ղեկավարում է դիվանագիտական ներկայացուցչությունն առաջին դեմքի բացակայության դեպքում: Գ. ժ. հ. սովորաբար նշանակվում է դիվանագիտական ներկայացուցչության ավագ դիվանագետը: Գ. ժ. հ. օգտվում է բոլոր իրավունքներից և արտոնություններից, բացառությամբ որոշ արարողակար- գային արտոնությունների: Գ. ժ. հ. նշանակելու համար ագրեման չի պահանջվում: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի երկրից մեկնելուց առաջ հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարությունը նամակով կամ նոտայով տեղեկացվում է Գ. ժ. հ. նշանակման մասին:
gratis (լւստ.) - անվճար:
Դդեբլոկադա (ֆր. debloquer) - ռազմական գործողությունների
ճանապարհով շրջափակման, բլոկադայի վերացում:
delict (լատ.) - դելիկտ, օրենքի խախտում: Միջազգային հարաբերություններում Դ. նշանակում է պետության կողմից միջազգային իրավունքի նորմերի խախտում:
դելիմիտացիա (լատ. delimitatio) - պետությունների միջև սահմանների որոշում, որը կարգավորվում է համա-
13
ձայնագրերով: Դ. կատարվում է քարտեզի վրա և նկարագրության հետ միասին կցվում համաձայ- նագրին: Այդ նյութերը հետագայում հիմք են հանդիսանում դեմարկացիայի, այն է' տեղանքում սահմանների հաստատման համար:
դեկլարացիա (լատ. declaratio) - դիվանագիտության մեջ' քաղաքական հռչակագիր, հայտարարություն, որը հռչակվում է պետության, կառավարության կամ միջազգային կազմակերպության անունից, և որում շարադրված են հիմնարար սկզբունքներ:
դեմարկացիա (ֆր. demarcation) - պետական սահմանի նշում հատուկ սահմանային ազդանշանների կիրառ- մամբ: Դ. կատարվում է դելիմիտացիայի փաստաթղթերի հիման վրա և իրականացվում է շահագրգիռ պետությունների ներկայացուցիչներից բաղկացած խառը հանձնաժողովի կողմից, որում մասնակից պետությունները ներկայացված են հավասարապես:
դեմարշ (ֆր. demarche) - դիվանագիտական քայլ, որը ձեռնարկում է երկրի կառավարությունը, արտաքին գործերի նախարարությունը կամ դիվանագիտական ներկայացուցչությունը մեկ այլ պետության հանդեպ: Դ. կարող է ունենալ տարբեր ձևեր' նոտա, մեմորանդում, հայտարարություն, ինչպես նաև տարբեր բովանդակություն' հարցում, խնդրանք, բողոք, զգուշացում: ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն Դ. նյութ չի կարող հանդիսանալ ուժ գոր- ծադրելու սպառնալիքը:
դենատուրալիզտցիա (լատ. denatura) - որևէ պետության քաղաքացիությունից դուրս գալը:
դենոնսացիա (ֆր. denonciation) - պետության կողմից արվող հայտարարություն առ այն, որ մեկ այլ պետության հետ գործող պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ:
14
դեպեշ (ֆր. depeche) - շտապ հաղորդագրություն: դեպոզիտ (լատ. deposit) - ի պահ հանձնել, միջազգային պայ
մանագրի, վավերացման փաստաթղթերի, պայմանագրին միանալու կամ դենոնսիացիայի վերաբերյալ փաստաթղթերի բնօրինակների հանձնումն ավանդապահին: Դ. կատարելու փաստը հավաստիացվում է հատուկ արձանագրությամբ, որը կազմվում է ավանդապահ երկրի արտաքին գործերի նախարարությունում կամ ավանդապահ միջազգային կազմակերպության քարտուղարությունում:
դեպորտացիա (լատ. deportatio) - վտարում երկրից որպես պատիժքրեական կամ վարչական հանցանքի համար:
դեսպան - լրիվ անվանումը' արտակարգ և լիազոր դեսպան: Միջազգային դասակարգման մեջ ընդունված դիվանագիտական ամենաբարձր աստիճանը կամ պաշտոնը:
դեսպանորդ - լրիվ անվանումը' արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, դեսպանին հաջորդող դիվանագիտական աստիճանը կամ պաշտոնը:
de facto (լատ.) - փաստորեն, իրականում: de jure (լատ.) ֊ իրավաբանորեն, ֆորմալ ձևով: desavouer (ֆր.) - հրաժարվել, հետ կանգնել: Դիվանագիտա
կան տերմին, որը նշանակում է երկրի կառավարության կամ այլ իրավասու մարմնի գործողություն, որով հայտարարվում է, որ դիվանագիտական ներկայացուցիչը կամ այլ լիազորված պաշտոնյան գերազանցել է իր լիազորությունները կամ նախաձեռնել է քայլ, որի համար լիազորված չի եղել:
դիսկրիմինացիա (ֆր. discrim ination) - խտրականություն, միջազգային հարաբերություններում' որևէ պետու
15
թյան ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար սահմանել պակաս իրավունքներ, քան մեկ այլ պետության ներկայացուցիչների, կազմակերպությունների կամ քաղաքացիների համար:
դիվանագետ - դիվանագիտական աստիճան ունեցող պաշտոնական անձ, որի գործունեությունն առնչվում է այլ երկրների հետ քաղաքական հարաբերությունների իրականացման ոլորտին:
դիվանագիտական իմունիտետ և արտոնություններ - արտոնություններ և իրավունքներ, որոնք տրվում են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին և անձնակազմին: Դ. ի. հանդիսանում է միջազգային իրավունքի հնագույն ինստիտուտներից մեկը: Դ. ի և ա. կարելի է բաժանել երեք կարգի' 1) անձանց, փոստի և շինությունների անձեռնմխելիություն, 2) ազատում քրեական, քաղաքացիական և վարչական պատասխանատվությունից, 3) հատուկ արտոնություններ' ազատում հարկերից, արարողակարգային արտոնություններ և այլն:
դիվանագիտական կորպուս - տվյալ երկրում ներկայացված բոլոր օտարերկրյա ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների աշխատա- կազմի դիվանագիտական անձնակազմը:
դիվանագիտական ներկայացուցչություն - որևէ պետության կողմից մեկ այլ պետության մեջ հաստատված և այդ պետության հետ պաշտոնական հարաբերություններ վարելու կոչված դեսպանություն կամ ներկայացուցչություն, որը ղեկավարում է դիվանագիտական ներկայացուցիչը: Դեսպանի կողմից ղեկավարվող ներկայացուցչությունը կոչվում է դեսպանություն: Հավատարմատարի կամ մշտա
16
կան ներկայացուցչի կողմից ղեկավարվող Դ.ն. կոչվում է ներկայացուցչություն: Դ. ն. այս երկու տեսակներին համապատասխանում են Վատիկա- նի ներկայացուցչությունները' նունցիատուրա և ինտերնունցիատուրա:Դ. ն. դադարեցնում է իր գործունեությունը փակման, ներկայացուցչի հետ կանչման, դիվանագիտական հարաբերությունների խզման կամ երկու պետությունների միջև պատերազմական գործողությունների դեպքում: Դ. ն. փակման բոլոր նշված դեպքերում հյուրընկալ երկիրը պարտավոր է հարգել և պահպանել Դ. ն. շենքը, ունեցվածքը և արխիվները:
դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմ - դիվանագիտական ներկայացուցչության հաստիքային անձնակազմը, որը բաժանվում է երեք խմբերի'1) դիվանագիտական աստիճան ունեցող աշխատակիցներ, 2) տեխնիկական անձնակազմ' քարտուղարուհի, հաշվապահ և այլն, 3) սպասարկող անձնակազմ' վարորդ, հավաքարար, այգեպան և այլն: Մի շարք երկրներում առաջին խմբին դասում են նաև դեսպանության բժիշկին:
դիվանագիտական ներկայացուցիչների դասակարգումը - դիվանագիտական պրակտիկայում հաստատված և միջազգային իրավունքում ամրագրված դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնական անվանումները, որոնք համապատասխանում են իրենց ղեկավարած ներկայացուցչություններին և որոշում են նրանց տեղը դիվանագիտական ներկայացուցիչների հիերարխիայում: ժամանակակից միջազգային իրավունքում ընդունված են հետևյալ Դ. ն. 1) դեսպաններ և նունցիոներ,2) դեսպպ^ւյվնե^-նախարարներ և ինտերնունցիո-
ներ, 3) գործերի հավատարմատարներ: Առաջին և երկրորդ դասի դիվանագիտական ներկայացուցիչները հավատարմագրվում են երկրի ղեկավարին կից, իսկ երրորդ դասի դիվանագիտական ներկայացուցիչները' տվյալ երկրի արտաքին գործերի նախարարին կից: Որպես կանոն, պետությունները փոխանակում են նույն դասի դիվանագիտական ներկայացուցիչներ: Գործերի հավատարմատարները սովորաբար նշանակվում են այն դեպքերում, երբ երկու պետությունների միջև հարաբերությունները բավականաչափ զարգացած չեն կամ այն դեպքերում, երբ այս կամ այն քաղաքական պատճառներով ավելի բարձր մակարդակի ներկայացուցչի նշանակումը նպատակահարմար չի դիտվում:
դիվանագիտական ներկայացուցչի հետկանչում - դիվանագիտական ներկայացուցիչը կարող է հետ կանչվել հետևյալ դեպքերում, ա) իր կառավարության որոշմամբ, բ) հյուրընկալ երկրի նախաձեռնությամբ' դիվանագիտական ներկայացուցչին per- sona non grata հայտարարելու դեպքում կամ գ) երկու՛ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզման դեպքում: Դիվանագիտական ներկայացուցչին persona non grata հայտարարելու դեպքում ուղարկող երկրի արտաքին գործերի նախարարությունն այդ մասին տեղեկացվում է բանավոր ձևով:
դիվանագիտություն - պետությունների, կառավարությունների և միջազգային հարաբերություններով զբաղվող կառույցների ներկայացուցիչների պաշտոնական գործունեությունը, որն ուղղված է տվյալ երկրի արտաքին քաղաքականության հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաև արտերկրում տվյալ երկրի շահերի և քաղաքացիների պաշտպանությանը:
18
divide et impera (լատ.) - «բաժանիր և տիրիր»: դիտորդ - պետության կամ միջազգային կազմակերպության
ներկայացուցիչ, որը մասնակցում է միջազգային հավաքի առանց ձայնի իրավունքի կամ կատարում է հատուկ նշանակության առաքելություն:
դրոշ (պետական) - պետական ինքնիշխանության խորհրդանշաններից մեկը: Պետական, պաշտոնական դրոշի տեսքը ամրագրվում է օրենսդրական եղանակով' սովորաբար երկրի սահմանդրության մեջ: Դրոշին վերաբերող միջազգային արւււրողակարգը նւսխւստեսում է, որ տարբեր պետությունների դրոշների միաժամանւսկ ցուցադրման պարագայում դրանց չափսերը և մակարդակը լինեն նույնատիպ: Դրոշներից ոչ մեկը չի կարող դրվել մյուս դրոշից ավելի բարձր դիրքում: Դրոշների տեղա- վորմւսն ամենաընդունված ձևն է հանդիսանում դրանց տեղադրումն ըստ այբենական կարգի (լատինական կամ տվյալ երկրի լեզվի):
doyen (ֆր.) - դիվանագիտական կորպուսի ավագն ըստ հավատարմագրերի հանձնման ժամկետի: Դ. միշտ հանդիսանում է առաջին կարգի դիվանագետը' դեսպան կամ նունցիո; Դ. պարտականությունները կրում են արարողակարգային բնույթ:
ԵEBRD - European Bank for Reconstruction and
Development, Վերականգնման և զարգացման Եվրոպական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվել է 1990թ., ուժի մեջ է մտել 1991թ.: Բանկի նպատակն է աջակցել շուկայական տնտեսության կւսյացմւսնը Եվրուդայի և Կենտրո
19
նական Ասիայի 27 երկրներում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
եզրափակիչ ակտ - միջազգային համաժողովի կատարած աշխատանքների ամփոփագիր, որը կցվում է համաժողովի ընթացքում ընդունված այլ փաստաթղթերին:
եզրափակիչ արձանագրություն - հատուկ ակտ, որը ստորագրում են համաձայնագրի կողմերն այն դեպքերում, երբ տվյալ համաձայնությունն անհրաժեշտ է հա- վելել որոշ պարզաբանումներով, դիտողություններով և այլն: Ե. ա. հանդիսանում է համաձայնագրի անբաժան մասը:
երաշխիքներ (միջազգային) - օգտագործվում է լայն իմաստով: Սովորաբար նշանակում է միջազգային պարտա- վորությունների կատարման ապահովման, ինչպես նաև միջազգային հարաբերություններում որոշակի վիճակի պահպանման տարբեր միջոցներ: Ե. մ. հիմնական ձևերից է երաշխիքային պայմանագիրը, որն իրենից ներկայացնում է համաձայնագիր մի քանի պետությունների միջև առկա իրավիճակի պահպանման կամ իրենց իսկ կողմից հաստատվող միջազգային իրավիճակի ամրագրման կամ այլ պետությունների միջև կնքված պայմանագրի կատարման վերաբերյալ: Երաշխիքային պայմանագիրը հաճախ հանդես է գալիս որպես հավելյալ միջազգային համաձայնագիր, որի նպատակն է ապահովել հիմնական համաձայնագրի կատարումը:
երկքաղաքացիություն - այն անձի կարգավիճակը, որը հանդիսանում է երկու կամ ավելի պետությունների քաղաքացի: Միջազգային պրակտիկայում ընդունված է մոտեցում, համաձայն որի բազմակի քաղա
20
քացիություն ունեցող անձը երրորդ երկրի կողմից կարող է դիտարկվել միայն որպես մեկ երկրի քաղաքացի:
EAPC - Euro-Atlantic Partnership Council, ԵԱՀԽ - Եվրաատ- լանտյան համագործակցության խորհուրդը միավորում է 46 անդամ երկրներ: Կազմակերպության նպատակն է անդամ երկրների ռազմաքաղաքական համագործակցության ընդլայնումը: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Բրյուսելում, Բելգիա:
EU - European Union, ԵՄ ֊ Եվրոպական միությունը ստեղծվել է 1950թ.: Կազմակերպությունը, որին անդամակցում է 25 երկիր, կոչված է իրականացնելու եվրոպական երկրների տնտեսական և քաղաքական ինտեգրումն ամենալայն իմաստով: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյու- սելում, Բելգիա:
Զզինադադար - միջազգային իրավունքում' համաձայնություն
հակամարտող կողմերի միջև ռազմական գործողությունների ժւսմանակավոր դադարեցման վերաբերյալ: Զ. կարող է լինել ընդհանուր կամ մասնակի: Մասնակի Զ. դեպքում ռազմական գործողությունները կասեցվում են ռազմաճակատի միայն որոշակի հատվածում:
21
էէկզեկվատուրա (հյուպատոսական) (լատ. exsequare) - հյու
պատոսին այդ կարգավիճակում ճանաչող փաստաթուղթ, որը տրվում է ընդունող երկրի կողմից: Է. տրվում է գլխավոր հյուպատոսներին, փոխհյուպատոսներին և հյուպատոսական ներկայացուցիչներին, որոնք ղեկավարում են հյուպատոսական հիմնարկը, ինչպես նաև պատվավոր հյուպատոսներին: Ըստ երկրի ներքին օրենսդրության է. տրվում է կամ երկրի ղեկավարի կողմից կամ կառավարության կողմից' արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:
Էմբարգո (իսպ. embargo) - արգելք կառավարության կողմից իր երկիր ցանկացած ապրանքի ներկրման կամ իր երկրից արտահանման վերաբերայլ: Է. կարող է կիրառվել ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղության պայմաններում:
Էսկալացիա (անգլ. escalation) - ծավալում, ընդլայնում, օրինակ' ռազմական գործողությունների կամ լարվածության:
ex officio (լատ.) - ի պաշտոնե:Էքսպանսիա (լատ. expancio) - քաղաքական, տնտեսական
կամ ռազմական ազդեցության տարածում:Էքսպատրիացիա (լատ. ex patria) ֊քաղաքացու մեկնումը հայ
րենի երկրից արտասահմանում մշտական բնակություն հաստատելու նպատակով, որը որպես կանոն հանգեցնում է սեփական երկրի քաղաքացիության կասեցմանը և այլ երկրի քաղաքացիության ընդունմանը: Է. կարող է լինել կամավոր (օպ- տացիա) կամ պարտադրված:
Էքստերիտորիալություն (լատ. ex territorialis) - տարածքից դուրս գտնվող, դիվանագիտության մեջ' հատուկ
22
արտոնություններ (անձեռնմխելիություն, քրեական պատասխանատվությունից ազատում և այլն), որոնք փոխադարձ սկզբունքով տրամադրվում են դիվանագիտական ներկայացուցչություններին և դիվանագիտական անձնակազմին:
Էքստրադիցիա (լւստ. ex out traditio) - երկրի օրենքները խախտած անձի հանձնումն այն պետության կողմից, որի տարածքում անձը գտնվում է տվյալ պահին: Է. չի հանդիսանում իրավական պարտավորություն, քանի որ հանձնման մասին միջազգային ընդունված նորմեր գոյություն չունեն: Է. վերաբերյալ պահանջը կարող է ներկայացվել միայն այն դեպքերում, երբ շահագրգիռ կողմերի միջև առկա են է. վերաբերյալ հատուկ համաձայնություններ:
ԻIMF - International Monetary Fund, ՄԱՀ - Միջազգային արժութա
յին հիմնադրամ, ստեղծվել է 1944թ.: Կազմակերպությունը միավորում է 184 երկիր և զբաղվում է միջազգային ֆինանսական համակարգի ամրապնդման, համաշխարհային ֆինանսական համագործակցության ընդլայնման և կայուն զարգացման խրախուսման հիմնախնդիրներով: ՄԱՀ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:
իմփիչմենտ (անգլ. impeachment) - մի շարք երկրներում օրենսդիր մարմնի կողմից երկրի բարձրագույն ղեկավարությունը դատի ենթարկելու գործընթացը:
in camera (լւստ.) - փակ դռների հետևում: ինդեմնիտետ (անգլ. indemnity) - միջազգային իրավունքում'
վնասների փոխհատուցում, կոմպենսացիա:
23
in deposito (լատ.) - ի պահ:ինդիգենատ (ֆր. indigenat) - միջազգային իրավաբանական
տերմին, որը նշանակում է անհատի կարողությունը չլինելով միջազգային իրավունքի սուբյեկտ պետության հետ իր ունեցած կապի հետևանքով (քաղաքացիություն) օգտվել իրավաբանական պաշտպանությունից:
ինսիդենա (լատ. incidens) - միջադեպ: ինտերնունցիո (լատ. internuncio) - Վատիկանի դիվանագի
տական ներկայացուցիչ, հաջորդը նունցիոյից հետո, համապատասխանում է դեսպանորդի աստիճանին:
ինտերվենցիա (ֆր. intervention) - միջամտություն, մեկ կամ միքանի պետությունների միջամտությունն այլ երկրի ներքին գործերին:
ինքնապաշտպանություն - միջազգային իրավունքում Ի. նշանակում է ռազմական բնույթի գործողություններ, որոնք ձեռնարկում է հարձակման ենթարկված պետությունը: Պետության գործողությունները համարվում են Ի. միայն այն դեպքում, երբ ձեռնարկվում են ի պատասխան ագրեսիայի: Ի. չի բացառում հարձակողական բնույթի ռազմական գործողություններ:
ինքնիշխանություն (ֆր. еоиуегате1ё) - երկրի ներսում բարձրագույն իշխանության գերակայությունը և միջազգային հարաբերություններում' այլ իշխանություններից բացարձակ անկախություն: Ի. հանդիսանում է պետության կարևորագույն քաղաքական և իրավական հատկանիշը:
իրեդենտա (իտ. irredenta) - տարածք, որը էթնիկապես կամ պատմականորեն կապված է որևէ երկրի հետ, սակայն ղեկավարվում է այլ պետության կողմից:
24
իրեդենտիզմ - տեսություն, համաձայն որի տարածքը պետք է միավորվի այն պետության հետ, որին էթնիկապես կամ պատմականորեն պատկանում է:
ւlaisser fa ire (ֆր) - ոչ մի սահմանափակում, գործողությունների
լիակատար ազատություն տրամադրել, չմիջամտել:
լեգիտիմացիա (լատ. legitimus) - որևէ իրավունքի կամ լիազորության իրավասության ճանաչում:
լիազորագիր - միջազգային իրավունքում' փաստաթուղթ, որը կրողին իրավունք է տալիս ստորագրել միջազգային պայմանագրեր կամ վարել բանակցություններ: Որպես կանոն, Լ. տրվում է երկրի ղեկավարի անունից և նրա ստորագրությամբ այն պայմանագրերի ստորագրման համար, որոնք պահանջում են վավերացում կամ տրվում է կառավարության կողմից այն պայմանագրերի ստորագրման համար, որոնք վավերացում չեն պահանջում: Միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրման համար Լ. կարող է տրամադրել նաև շահագրգիռ նախարարությունը: Լ. պետք է լինի կնքված և ստորագրված:
Խխաղաղության պրելիմինար պայմանագիր - խաղաղության
նախնական պայմանագիր, նախնական համաձայնություն, որով կողմերը սահմանում են խաղաղության պայմանագրի հիմնական դրույթները: Խ. պ. պ. կնքումը չի հանդիսանում անհրաժեշտ պայման խաղաղության պայմանագիր կնքելու համար:
25
խզում (դիվանագիտական հարաբերությունների) - պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում, կատարվում է որևէ պետության նախաձեռնությամբ և այդ մասին հայտարարվում է պաշտոնական ուղիներով:
5ծով (իրավ, կարգավիճակ) - իրավաբանական առումով ծովա
յին տարածքների ռեժիմը միատեսակ չէ: Բաց ծովերի, փակ ծովերի, նեղուցների, ծովածոցերի և այլ ջրային տարածքների ռեժիմները տարբեր են: Բաց ծ. են հանդիսանում ծովային այն տարածքները, որոնք գտնվում են պետությունների տարածքային ջրերից դուրս: Բաց ծովեր բաց են բոլոր պետությունների ծովագնացության համար և բաց ծովերում նավերը ենթարկվում են միայն այն պետության օրենքներին, որի դրոշի տակ գտնվում են: Փակ ծ. են հանդիսանում այն ծովերը, որոնք բոլոր կողմերից շրջափակված են մեկ կամ մի քանի պետությունների ցամաքային տարածքով:
Կկապիտուլյացիա (լատ. capitulatio) - ռազմական դիմադրու
թյան դադարեցում պայմաններով, որոնք ներկայացնում է հաղթող կողմը կամ հակամարտող բանակների հրամանատարների միջև ձեռք բեյւված համաձայնության հիման վրա: Վերջնական Կ. սովորաբար կատարվում է Կ. մասին ակտի ստորագրման տեսքով:
26
casus belli (լատ.) - «պատերազմի պատճառը», պետությունների միջև, պատերազմական վիճակի ստեղծման ուղղակի կամ ձևական պատճառը:
casus foederis (լատ.) - բառացիորեն նշանակում է «միություն կազմելու պատճառ», այն հանգամանքները, որոնց առաջացումը պարտավորեցնում է պետությունը ռազմական միության պայմանագրի համաձայն մասնակցել պատերազմի կամ սկսել պատերազմ դաշնակից պետությանն աջակցելու համար:
clausula rebus sic stantibus (լատ.) - «անփոփոխ հանգամանքների վերապահում», վերապահում, որը պայմանավորվող կողմերից մեկին կամ մի քանիսին հիմք է տալիս պայմանագրի միակողմ կասեցման համար այն դեպքերում, երբ այդ պայմանագրի կնքման և գործողության հանգամանքները կրել են լուրջ փոփոխություններ:
կոալիցիա (լատ. coalitio) - միություն, դաշինք, սովորաբար ժամանակավոր, ստեղծված երկու կամ ավելի պետությունների համատեղ քաղաքական կամ ռազմական գործողությունների նպատակով:
comme il faut (ֆր.) - պատշաճ, ինչպես որ կարգն է, վայելուչ: կոմյունիկե (ֆր. communique) - պաշտոնական հայտարարու
թյուն միջազգային բանակցությունների կամ հա- մաձայնագրերի վերաբերյալ:
կոմպլեմենտարիզմ (անգլ. complementarity) - փոխլրացում, կոմպլեմենտար արտաքին քաղաքականություն' փոխլրացման քաղաքականություն, երբ հարաբերությունները տարբեր երկրների հետ ոչ թե հակադրվում, ա յլ փոխլրացնում են միմյանց:
conditio sine qua non (լատ.) - անհրաժեշտ պայման: կոնդոմինիում (լատ. condominium) - միջազգային-իրավական
համատիրություն, միևնույն տարածքի հանդեպ գերագույն իշխանության համատեղ և անբաժան
27
իրականացում երկու կամ ավելի պետությունների կողմից: Կ. սահմանվում է այն դեպքերում, երբ միևնույն տարածքի հանդեպ հավակնություններ ունեցող երկու կամ ավելի պետությունների միջև ծագած հակասությունները և մրցակցությունն անհնար է կարգավորել այլ ուղիներով, միջազգային պրակտիկայում հանդիպում է հազվադեպ:
կոնկորդատ (լատ. concordato) - երկրի կառավարության և Հռոմի Պապի միջև կնքված պայմանագիր, որը որոշում է կաթոլիկ եկեղեցու դիրքը և արտոնությունները տվյալ պետության տարածքում:
կոնսենսուս (լատ. consensus) - ընդհանուր համաձայնություն, որին գալիս են միջազգային բանակցությունների մասնակիցները վիճելի հարցերի շուրջ: Կ. հետագայում կարող է հիմք հանդիսանալ միջազգային համաձայնագրի ստորագրման համար:
կոնվենցիա (լատ. conventio) - միջազգային պայմանագիր կամ համաձայնություն հատուկ հարցի շուրջ, օրինակ' կենսաբանական զենքի արգելման, հեղինակային իրավունքի պաշտպանության և այլն:
կոնցեպցիա (լատ. conceptio) - գլխավոր, առաջնորդող գաղափար, որի շուրջ կառուցվում է դիրքորոշումը, տեսակետը:
կոնֆեդերացիա (լատ. confoederatio) - բարդ պետության տեսակ, որը միավորում է մի քանի սուբյեկտ, որոնցից յուրաքանչյուրն ունի ինքնակառավարման չափազանց մեծ իրավունքներ, օրինակ' Շվեյցա- րիան:
կցորդ (ֆր. attache) - դիվանագիտական աստիճան կամ պաշտոն: Արտաքին հարաբերություններն իրականացնող կառույցում Կ. հանդիսանում է ամենացածր դիվանագիտական աստիճանը: Սակայն, դիվանագիտական ներկայացուցչություններում այն Կ.,
28
որոնք զբաղվում են հատուկ հարցերով, զբաղեցնում են բարձր դիրք, օրինակ, ռազմական Կ. ավագության կարգով դասվում են խորհրդականներից հետո: Դիվանագիտական պրակտիկայում ընդունված են Կ. հետևյալ դասակարգումը, ա) Կ. ռազմական, ռազմաօդային, ռազմածովային, որոնք ներկայացնում են իրենց գերատեսչությունը հյուրընկալ երկրի ռազմական կառույցներում: Միևնույն ժամանակ նրանք հանդիսանում են դիվանագիտական ներկայացուցչի խորհրդականներ ռազմական հարցերով, բ) հատուկ Կ.' առևտրի, մշակույթի, գիտության և այլ հարցերով, գ) մամուլի Կ.' տեղեկատվության և մամուլի հարցերով, դ) դիվանագիտական Կ.' Արտաքին գործերի նախարարության կամ դիվանագիտական ներկայացուցչության կրտսեր դիվանագիտական աշխատակից: Դիվանագիտական ներկայացուցչությունում հատուկ գծով Կ. հանդիսանում է դիվանագիտական կազմի անդամ և օգտվում է դիվանագիտական բոլոր արտոնություններից:
coup d ’etat (ֆր.) - պետական հեղաշրջում: cui bono? (լւստ.) - ու՞մ է օգտակար: cui prodest? (լատ.) - ո՞վ կշահի: curriculum vitae (լատ.) - կենսագրական տվայլներ:
Հհակամարտության կողմ ֊ Հ. կ. է համարվում այն կողմը, որը
մասնակցում է երկու կամ ավելի պետությունների միջև հայտարարված կամ չհայտարարված պատերազմին, ինչպես նաև այն կողմը, որը մասնակցում է այն հակամարտությանը, որը չի կրում մի
29
ջազգային բնույթ (քաղաքացիական պատերազմ): Պետությունը համարվում է Հ. կ. պատերազմական վիճակի սկզբից ի վեր' անկախ ռազմական գործողությունների փաստացի մեկնարկից:Որոշ դեպքերում, երբ պետության գործող կառավարության փոխարեն կամ դրա հետ մեկտեղ հակամարտության մեջ ընդգրկված են այլ քաղաքական ուժեր, ծագում է Հ. կ. ճանաչելու հարց' նման մասնակցի իրավական կարգավիճակը որոշելու համար:
համաձայնողական հանձնաժողով - նաև' խառը հանձնաժողով, հատուկ մարմին, որը ստեղծվում է հավասարության հիմունքներով և պետությունների համաձայնությամբ' միջազգային վեճերի խաղաղ կարգավորման ծրագիր մշակելու համար:
հավատարմագիր (լատ. credent) - փաստաթուղթ, որը հավաստում է դիվանագետի ներկայացուցչական բնույթը և այդ կարգավիճակով հավատարմագրում է նրան հյուրընկալ երկրում: Հ. ստորգրվում է ուղարկող երկրի ղեկավարի կողմից և հասցեագրված է ընդունող երկրի ղեկավարին: Հ. ամրագրվում է ուղարկող կողմի արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:Հ. տրվում են դեսպաններին, հավատարմատարներին, ինչպես նաև հատուկ պատվիրակություններին: Մշտական ներկայացուցիչներին տրվում է ոչ թե Հ., այլ ուղարկող կողմի արտաքին գործերի նախարարի նամակն ուղղված ընդունող երկրի արտաքին գործերի նախարարին: Հ. կրում են դիվանագիտական ներկայացուցչի ընդհանուր լիազորությունները նկարագրող բնույթ: Հատուկ հարցեր բանակցելու կամ պայմանագիր ստորագրելու համար դիվանագիտական ներկայացուցչին տրվում են հատուկ լիազորություններ:
30
հավատարմագրում - դիվանագիտական ներկայացուցչի պարտականություններին անցնելը հյուրընկալ երկ- րում: Ըստ տվյալ երկրում ընդունված կարգի, դիվանագիտական ներկայացուցիչը համարվում է իր պարտականությունների կատարմանն անցած կամ Հ. հանձնման պահից, կամ երկիր ժամանելու պահից:
հավատարմատար - Հ. կարող է լինել մշտական և ժամանակավոր: Գործերի մշտական Հ. հավատարմագրվում է ոչ թե երկրի ղեկավարին, այլ արտաքին գործերի նախարւսրին կից: Հավատարմագրերի փոխարեն Հ. հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարին հանձնում է իր երկրի արտաքին գործերի նախարարի նամակը:Գործերի ժամանակավոր հավատարմատարը ղեկավարում է դիվանագիտական ներկայացուցչությունն այն դեպքերում, երբ դիվանագիտական ներկայացուցիչը բացակայում է երկրից: Գործերի ժամանակավոր հավատարմատարի նշանակման մասին ներկայացուցչությունը տեղեկացնում է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարությունը և օտարերկրյա այլ ներկայացուցչությունները շրջաբերական նոտայով:
հետկանչագիր - փաստաթուղթ, որը տեղեկացնում է հյուրընկալ երկրի ղեկավարին դիվանագիտական ներկայա- ցուցչին զբաղեցրած պաշտոնից հետ կանչելու մասին: Հ. հասցեագրվում է այն երկրի ղեկավարին, որտեղ հավատարմագրված է դիվանագիտական ներկայացուցիչը և ստորագրվում է ներկայա- ցուցչին ուղարկած երկրի ղեկավարի կողմից: Սովորաբար, Я. հաձնում է նորանշանակ դիվանագիտական ներկայացուցիչը' իր հավատարմագրերի հետ միասին:
31
հյուպատոս (լատ. consul) - պաշտոնական անձ, որը նշանակվում է պետության կողմից մեկ այլ պետությունում և այդ պետության կողմից ընդունվում է որպես մշտական ներկայացուցիչ' հյուպատոսական աշխատանք կատարելու համար: Հ. ի տարբերություն դեսպանի կամ հավատարմատարի չի հանդիսանում իր երկրի քաղաքական ներկայացուցիչը: Միջազգային իիավունքի համաձայն Հ. գլխավոր խնդիրներն են հյուրընկալ երկրռւմ սեփական երկրի տնտեսական և իրավական շահերի պաշտպանությունը, ինչպես նաև սեփական երկրի իրավաբանական անձանց և քաղաքացիների տնտեսական և իրավական շահերի պաշտպանությունը: Հ. գործունեությունն ընդգրկում է նաև անհրաժեշտության դեպքում իր երկրի քաղաքացիներին, իրավաբանական անձանց, նավերին և օդան ավերին իրավական օգնության տրամադրումը, հյուրընկալ երկրում ժամանակավորապես կեցություն հաստատած իր երկրի քաղաքացիների հաշվառումը և քաղաքացիական ակտերի գրանցումը, փաստաթղթերի նոտարական վավերացումը (կտակ, ժառանգություն և այլն), փաստաթղթերի վավերացում և այլն:
հյուպատոս (պատվավոր) - արտահաստիքային հյուպատոս, որը նշանակվում է նստավայր պետության համաձայնությամբ' որոշակի հյուպատոսական հանձնարարություններ կատարելու համար: Հ. պ. կարող է հանդիսանալ նստավայր կամ այլ երկրի քաղաքացի:
հյուպատոսական արտոնագիր (պատենտ) - փաստաթուղթ, որը տրվում է հյուպատոսին իր երկրի կառավարության կողմից այլ երկրռւմ պաշտոնական նշանակում ստանալիս: Հ. ա. հաստատում է, որ նշված
32
անձը հանդիսանում է տվյալ երկրի հյուպատոսը հյուրընկալ երկրի տվյալ վայրում և կատարելու է իր պարտականությունները տվյալ հյուպատոսական շրջանում:
հյուպատոսական գանձումներ - գանձումներ, որոնք կատարում է հյուպատոսական հաստատությունն իր երկրի և օտարերկրյա քաղաքացիներից ու հաստատություններից պաշտոնական ծառայություններ տրամադրելու համար:
հյուպատոսական դասակարգում - միջազգային պրակտիկայում ընդունված է հյուպատոսական հետևյալ դասակարգումը' գլխավոր հյուպատոս, հյուպատոս, փոխհյուպատոս և հյուպատոսական ներկայացուցիչ:
հյուպատոսական տարածք ֊ հյուրընկալ երկրի տարածքի այն հատվածը, որի սահմաններում հյուպատոսը կատարում իր պաշտոնական գործողությունները:
հպատակություն - քաղաքացիություն, հպատակ են անվանվում միապետություն հանդիսացող երկրների (թագավորություն, սուլթանություն և այլն) քաղաքացիները:
հռչակագիր (ֆր. declaration) - միակողմ, երկկողմ կամ բազմակողմ ակտ, որով պետությունները կամ միջազգային կազմակերպությունները հռչակում են քաղաքականության, միջազգային հարաբերությունների կամ միջազգային իրավունքի դրույթներ:
Ղղեկավար (երկրի) - այն անձը, որն ըստ սահմանադրության կամ
գերագույն օրենքի հանդիսանում է տվյալ երկրի ղեկավարը' նախագահ, թագավոր, թագուհի և այլն:
33
ղեկավար (կառավարության) - վարչապետ (prime minister), այն անձը, որը գլխավորում է երկրի կառավարման գլխավոր մարմինը:
ճճանաչում (միջազգային) - դիվանագիտական ակտ, որով պե
տությունները հայտարարում են նորաստեղծ պետության կամ ոչ սահմանադրական ուղիով կառավարությունը փոփոխած երկրների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու մասին:
Մմանդատ (լատ. mandatum) - միջազգային իրավունքում4 լիա
զորություն, օրինակ' որևէ երկրին կամ միջազգային կազմակերպությանը հակամարտության գոտի խաղաղապահ ուժեր ուղարկելու Մ., վիճելի տարածքի ժամանակավոր կառավարման Մ. և այլն:
մեմորանդում (լատ. memorandum) - դիվանագիտական փաստաթուղթ, որում մանրամասն շարադրված են քննարկվող հարցի դրույթները: Մ. չի ստորագրվում և չի կնքվում: Մ. կարող է ներկայացվել նոտային կից կամ որպես առանձին փաստաթուղթ:
Messrs (ֆր. Messieurs) - պարոնայք, նամակագրության մեջ ընդունված հապավում:
միջազգային իրավունք - իրավունքի ճյուղ, որը կանոնակարգում է քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ հարաբերություններ պետությունների միջև:
միջազգային իրավունքի աղբյուրները - տերմին, որը նշանակում է միջազգային իրավունքի նորմերի հաստատման միջոցները, ինչպես նաև այն ձևերը,
34
որոնցով ամրագրվում են այդ նորմերը: Մ. ի. հիմնական աղբյուրներն են միջազգային պայմանագրերը և միջազգային ավանդույթները:
միջազգային իրավունքի կոդիֆիկացիա - գործող միջազգային իրավունքի նորմերի դասակարգում, որն անցկացվում է միջազգային իրավունքի տարբեր աղբյուրների ուսումնասիրության, դրանց համաձայնեցման և. դրանց միջև առկա բոլոր հակասությունների վերացման եղանակով:
միջնորդություն - պետությունների միջև ծագած հակասությունների խաղաղ կարգավորման միջոցներից մեկը: Մ. կայանում է նրանում, որ հակամարտության կողմ չհանդիսացող երրորդ պետություն կամ պետություններ, հակամարտող կողմերի համաձայնությամբ, հանդես է գալիս որպես միջնորդ' կազմակերպում և մասնակցում է կողմերի միջև բանակցություններին: Միջնորդը չի կարող որոշումներ պարտագրել հակամարտող կողմերին և նրա առաջարկները պարտադիր չեն կողմերի կատարման համար:
modus operandi (լատ.) - «գործողության եղանակը», դիվանագիտական տերմին, նշանակում է ինչպես է գործողությունը կատարվում կամ պետք է կատարվի:
modus procedenti (լատ.) - «գործողությունների հաջորդականության եղանակը» դիվանագիտական տերմին, նշանակում է ինչպես և ինչ հաջորդականությամբ պետք է կատարվեն գործողությունները:
modus vivendi (լատ.) -«համագոյակցության եղանակ», դիվանագիտական տերմին, նշանակում է ժամանակավոր, սովորաբար կարճատև համւսձայնություն, որը կնքվում է այն դեպքերում, երբ առկա են հանգամանքներ, որոնք թույլ չեն տալիս հասնել մշտական կամ երկարատև համաձայնության:
35
մորատորիում (լատ. maratorius) - պետությունների կողմից ընդունված միակողմ կամ բազմակողմ որոշում որևէ գործողություն ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, օրինակ' նոր զենքերի փորձարկում:
Ննախաստորագրում (ֆր. paraphe) - մինչև պայմանագրի
վերջնական ստորագրումը երբեմն կիրառվում է և.: Ն. կամ համաձայնեցված պայմանագրի յուրաքանչյուր էջում լիազորված անձի ստորագրությունը նշանակում է, որ պայմանագրի տեքստը համաձայնեցված է տվյալ խմբագրությամբ: Ն. հետո պայմանագրի տեքստում ուղղումներ չեն կատարվում: Ն. կատարվում է այն դեպքերում, երբ միջազգային համաձայնգիրն ամբողջությամբ համաձայնեցված է կողմերի միջև, սակայն անհրաժեշտ է նաև կառավարության համաձայնությունը, կամ երբ համաձայնեցված վերջնական տեքստի ստորագրումը հետաձգվում է որևէ պատճառով: Ն. անհրաժեշտ պայման չէ, քանի որ համաձայնեցված տեքստը կարող է մնալ առանց Ն. մինչև ստորագրումը: Սակայն, Ն. թույլ է տալիս խուսափել թյուրիմացություններից, քանի որ անհերքելի վկայություն է լիազորված անձանց համար մշակված տեքստի ընդունելի լինելու մասին: Ն. չի փոխարինում համաձայնագրի ստորագրումը:
նամակագրութուն (դիվանագիտական) - նամակագրություն արտաքին գործերի հաստատության և երկրում գտնվող դեսպանությունների և առաքելություննե
36
րի միջև, ինչպես նաև նամակագրություն հյուրընկալ երկրում գտնվող դեսպանությունների և առաքելությունների միջև:Ըստ իրենց բովանդակության և տեխնիկական ձևակերպման ընդունված են դիվանագիտական նամակագրության հետևյալ տեսակները, անձնական կամ ստորագրված նոտա, վերբալ նոտա, շրջաբերական նոտա և մեմորանդում:
Նանսենի անձնագրեր - սահմանվել են 1Ց22թ. Ազգերի Լիգայի կողմից նորվեգացի հայտնի գիտնական և բարերար Ֆ. Նանսենի նախաձեռնությամբ' իրենց երկ- րի պաշտոնական փաստաթղթեր չունեցող փախստականների համար: Ն. ա. առկայության դեպքում փախստականն անհրաժեշտության դեպքում կարող էր մուտք գործել իր նախընտրած երկիրը: Այն պետությունը, որին դիմում էր փախստականը Ն.ա. դիտում էր որպես իրավական ուժ ունեցող՛ փաստաթուղթ, որում դրվում էր մուտքի արտոնագիր, կամ որի հիման վրա տրվում էին փաստաթղթեր սահմանը հատելու համար:
NATO - North Atlantic Treaty Organization, ՆԱՏՕ, Հյուսիս- ատլանտյան դաշինքի կազմակերպություն, ստեղծման մասին պայմանագիրը ստորագրվել է 1949թ.: ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Բրյուսելում, Բելգիա:
նատուրալիզացիա (ֆր. naturalisation) - պետության կողմից իր քաղաքացիության տրամադրումն այլ երկրի քաղաքացու կամ առանց քաղաքացիության անձի: Ն. կարգը որոշվում է յուրաքանչյուր պետության ներքին օրենսդրությամբ:
ներճամբարում (լատ. internus) - ազատության սահմանափակման հատուկ ռեժիմ, որը սահմանում է պատերազմող կողմը մյուս կողմի քաղաքացիական բնակ
37
չության հանդեպ կամ չեզոք երկիրը' հակամարտող կողմերի բանակայինների հանդեպ:
ներքին ծով - ծով, որի ափերը պատկանում են մեկ պետությանը: Ն. ծ. հանդիսանում է երկրի տարածք և գտնվում է նրա լիակատար ինքնիշխանության ներքո:
ներքին ջրային ուղիներ - գետեր, լճեր և ջրային ուղիներ, որոնք գտնվում են տվյալ պետության տարածքում, երկրի նավահանգիստների ջրային տարածքը, ներքին ծովերը և ծոցերը, որոնց մուտքի լայնությունը չի գերազանցում 24 մղոն, կամ որոնք հաստատված են պատմականորեն: Ն. ջ. ու. հանդիսանում են երկրի տարածք և գտնվում են տվյալ պետության լիակատար ինքնիշխանության ներքո: Ծովագնացության կամ ձկնորսության իրավունքի տրամաղրումը Ն. ջ. որոշում է տվյալ պետությունը: Միջազգային նշանակություն ունեցող ջրային ուղիների կարգավիճակը որոշվում է հատուկ պայմանագրերով:
ne varietur (լատ.) - «փոփոխման ենթակա չէ», արտահայտություն, որը սովորաբար օգտագործվում է որևէ պայմանագրի վերջնական համաձայնեցման կամ նախաստորագրման ժամանակ:
նոտա (դիվանագիտական) (լատ. nota) - դիվանագիտական նամակագրության տարածված տեսակ: Ն. միջոցով պետությունն իր կարծիքն է հայտնում այս կամ այն հարցի շուրջ, հաղորդում տեղեկություններ և այլն:Դիվանագիտական պրակտիկայում ընդունված են նոտաների երեք տեսակներ'Անձնական կամ ստորագրված նոտա - պաշտոնական, փաստաթղթի ուժ ունեցող գրություն, որն ուղարկում է դիվանագիտական ներկայացուցիչը հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարա-
38
րին (կամ նրա տեղակալին) և հակառակը' հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարը (կամ նրա տեղակալը) ուղարկում է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայա- ցուցչին: Միջազգային պրակտիկայում ստորագրված նոտա ներկայացնելը նշանակում է, որ քննարկվող հարցին տրվում է մեծ նշանակություն: վերբալ նոտա - դիվանագիտական նամակագրության ամենատարածված տեսակը: Վերբալ նոտայով հաղորդվում են ընթացիկ տարաբնույթ տեղեկություններ: Վերբալ նոտայի տեքստը կազմվում է երրորդ անձի անունից, գրվում է նոտայի բլանկի վրա և չի ստորագրվում: շրջաբերական նոտա - ուղարկվում է կարևոր հարցերի կամ պաշտոնական տեղեկատվության կարգով մեկից ավելի հասցեատերերի, օրինակ' հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն և երկրում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններին: Ի պատասխան շրջաբերական նոտայի նույնպես ուղարկվում է շրջաբերական նոտա:
նոաիֆիկացիա (ֆր. notification) ֊ ծանուցում, արտաքին գործերի նախարարության կամ դիվանագիտական ներկայացուցչության կողմից պաշտոնապես հանձնվող պետական փաստաթուղթ, որում շարադրված է երկրի դիրքորոշումն այս կամ այն հարցի շուրջ:
նուլիֆիկացիա (լատ. nullificatio) - միջազգային որևէ ակտի կամ օրենքի չեղյալ հայտարարումը:
նունցիո (լատ. nuncio) - Վռոմի Պապի ներկայացուցիչ: Ն. կարգավիճակը հավասար է դեսպանի կարգավիճակին:
39
շշրջափակում (անգլ. blockade) - հակառակորդի համար կեն
սական կարևորություն ունեցող տարածքները (նախկինում միայն ծովային, ներկայումս նաև ցամաքային) փակելու ռազմական միջոց: Շ. կարող է լինել նաև տնտեսական, ինչի նպատակն է մեկուսացման միջոցով շրջափակման ենթարկված երկ- րի տնտեսության քայքայումը:
Չչեզոքություն (ֆր. n e u tra l^ ) - պետությունների միջև ծագած
պատերազմում ռազմական գործողություններին չմասնակցող և այդ պետություններին ռազմական օժանդակություն չցուցաբերող պետության քաղաքական և իրավական կարգավիճակ:
չեզոքություն (մշտական) - երկրի ներքին օրենսդրությամբ կամ միջազգային համաձայնագրով հաստատված պարտավորություն չմասնակցել որևէ պատերազմի, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է սեփական տարածքը պաշտպանելու մասին:
չմիջամտության սկզբունք - միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, նշանակում է որևէ երկրի ներքին գործերին միջամտելու անընդունելիությունը: Չ. սկզբունքը հիմնվում է պետությունների ինքնիշխանության և հավասարության վրա:
40
Պպակտ (լատ. pactum) - անվանում, որն օգտագործվում է մեծ
քաղաքական նշանակություն ունեցող տարբեր տեսակի միջազգային պայմանագրերի համար: Պ. տերմինը սովորաբար կիրառվում է միջազգային այն երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի առնչությամբ, որոնք կարգավորում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են փոխադարձ կամ կոլեկտիվ փոխաջակցությունը ռազմաքաղաքական ոլորտում:
pacta sunt servanda (լատ.) - «համաձայնությունները պետք է կատարվեն», արտահայտություն, որն օգտագործվում է դիվանագիտության և միջազգային իրավական գրականության մեջ: P. տ. տ. սկզբունքը միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է և պարտավորեցնում է պետությունը կամավոր կատարել միջազգային համաձայնագրերով ստաձնած պարտավորությունները:
պայմանագրեր (առևտրային) - առևտրային պայմանագրերը պետությունների միջև կարգավորում են առևտրային և այլ տնտեսական հարաբերությունները:
պայմանագրեր (միջազգային) - երկու կամ ավելի պետությունների միջև կամքի հստակ դրսևորում քաղաքական, տնտեսական կամ այլ հարաբերություններում իրենց փոխադարձ իրավունքների և պար- տավորությունների վերաբերյալ: Պ. մ. հանդիսանում են միջազգային իրավունքի հիմնական աղբյուրներից մեկը: Պ. մ. կարող են ունենալ ամենատարբեր անվանումները' համաձայնագիր, պակտ, կոնվենցիա, հռչակագիր, արձանագրություն և այլն: Պ. մ. իրենց բնույթով լինում են երկկողմ և
41
բազմակողմ: Բազմակողմ պայմանագրերը լինում են բաց և փակ: Բաց պայմանագրին կարող է միանալ որևէ պետություն' ըստ պայմանագրում նախատեսված կարգի: Մինչդեռ փակ պայմանագրին մեկ այլ պետություն կարող է միանալ միայն մասնակից պետությունների համաձայնության դեպքում:
Պառլամենտյոր (ֆր. parlementaire) - հակամարտության կողմի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, որն ուղարկված է հակառակորդի հրամանատարության հետ ռազմաճակատում բանակցություններ վարելու համար: Միջազգային իրավունքի համաձայն Պ. համարվում է անձեռնմխելի անձ: Հակառակ կողմը կարող է նրան ընդունել կամ հետ ուղարկել, սակայն, նրան պետք է տրվի իր դիրքերն անվտանգ վերադառնալու երաշխիք: Նախկինում Պ. պարտադիր ատրիբուտ էր հանդիսանում սպիտակ դրոշը: Ներկայումս հակառակորդին Պ. ուղարկելու վերաբերյալ կիրառվում են այլ ազդանշաններ:
par excellence (ֆր.) - առավելապես, առավելագույնս: pariah state (ւսնգլ., թամիլ, paraiyan) - միջազգային հանրու
թյան կողմից մերժված, մեկուսացված պետություն:
պարիտետ (լատ. paritas) - հավասարություն, հավասար դիրք, կողմերի հավասարություն:
պետական քարտուղար, պետքարտուղար (անգլ. Secretary of State) - որոշ երկրներում, մասնավորապես ԱՄՆ-ում, պետքարտուղարության ղեկավար, անձ, որի պաշտոնը համապատասխանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնին:
per se (լատ.) - որպես այդպիսին:
42
persona grata (լատ.) - ցանկալի անձ, դիվանագիտական ներկայացուցիչ, որի նշանակմանը որպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար հյուրընկալ երկրի կառավարությունը տվել է իր համաձայնությունը: Բոլոր մյուս դիվանագետները, որոնք ստացել են երկիր մուտք գործելու արտոնագիր նույնպես դիտվում են որպես P.g.:
persona non grata (լատ.) - ոչ ցանկալի անձ, դիվանագիտական ներկայացուցիչ, որի նշանակմանը որպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավար հյուրընկալ երկրի կառավարությունը չի տվել իր համաձայնությունը: P.n.g. համարվում է նաև. այն դիվանագետը, որին հյուրընկալ երկիրը ներկայացրել է երկիրը լքելու պահանջ: Դիվանագետին P.n.g. հայտարարելու պատճառներից կարող են հանդիսանալ նրա միջամտությունը հյուրընկալ երկրի ներքին գործերին, հետախուզական գործունեությունը, դիվանագիտական արտոնությունների չարաշահումը և այլն:
plebiscite (լատ.) - ռեֆերենդում, համազգային հանրաքվե պետական կյանքի կարևորագույն հարցերը որոշելու համար:
պրեամբուլա (ֆր. preambule) - միջազգային պայմանագրի կամ այլ կարևոր փաստաթղթի ներածությունը, որում շարադրված են այն հանգամանքները, որոնք հանդիսացել են տվյալ փաստաթղթի ստեղծման շարժառիթները և հետապնդվող նպատակները: Երբեմն Պ. կարող են զետեղվել նաև այլ տեղեկություններ:
պրելիմինար (լատ. prae limen) - նախնական, Պ. բանակցություններ, համաձայնություններ, ժամանակավոր լուծումներ:
43
պրեվենտիվ (ֆր. preventif) - կանխարգելող, Պ. միջոցներ' հակառակ կողմի գործողությունները կանխարգելող քայլեր:
պրեցեդենտ (լատ. praecedens) - նախադեպ, դեպք, որը տեղի է ունեցել ավելի վաղ և օրինակ է ծառայում նմանատիպ խնդիրների լուծման համար:
պրեֆերենսիա (ֆր. preference) - հատուկ արտոնություններ առևտրի ոլորտում: Պ. վերաբերյալ պայմանագրերը կարող են կնքվել երկու կամ ավելի պետությունների միջև:
պրիորիտետ (լատ. prior) - առաջնայնություն, առաջնային նշանակություն ունեցող:
pro et contra (լատ.) - կողմ և դեմ:պրոլիֆերացիա, պրոլիֆիկացիա (լատ. proles ferre, proles
facere) - դիվանագիտության մեջ' զենքերի տարածում:
պրոլոնգացիա (ֆր. prolongation) - միջազգային իրավունքում' պայմանագրի կամ համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգում:
post factum (լատ.) - այն բանից հետո, երբ դեպքն արդեն տեղի է ունեցել:
pro tempore (լատ.) - ժամանակավոր:
Ջջենտլմենական համաձայնություն (անգլ. gentlemen’s agree
ment) - կողմերի միջև բանավոր ձևով հաստատված համաձայնության պայմանական անվանում:
44
Ռraison d ’& a t (ֆր.) - պետական շահ, երկրի շահ, պետական
նկատառումներ:raison d ’etre (ֆր.) - գոյության իմաստը:ռազմակայան - որևէ պետության տարածքում այլ երկրի ռազ
մական հենակետ:ռազմական օկուպացիա (ֆր. occupation) - հակառակորդի
ողջ տարածքի կամ դրա մի մասի ժամանակավոր զավթումը ռազմական միջոցներով:
rapprochement (ֆր.) ֊ դիվանագիտության մեջ' շահերի կամ հետաքրքրությունների մոտեցում, մերձեցում:
ռաուտ (անգլ. rout) - պաշտոնական երեկո, ընդունելություն: rebus sic stantibus (լատ.) - «անփոփոխ հանգամանքների վերա
պահում», վերապահում, որը պայմանավորվող կողմերից մեկին կամ մի քանիսին հիմք է տալիս պայմանագրի միակողմ կասեցման համար այն դեպքերում, երբ այդ պայմանագրի կնքման և գործողության հանգամանքները կրել են լուրջ փոփոխություն:
ռեդեմարկացիա (ֆր. redemarcation) - հաստատված պետական սահմանի ստուգում, սահմանային նշանների վերականգնում կամ փոփոխում:
ռեզիդենտ (լատ. residens) - որոշ երկրների դիվանագիտական համակարգում ներկայացուցիչ, որի դիվանագիտական աստիճանը հաջորդում է դեսպանորդի աստիճանին:
ռեզոլյուցիա (լատ. resolutio) - բանաձև, միջազգային իրավունքում' գրավոր որոշում, որն ընդունվել է կոլեգիալ քննարկումների արդյունքում, սովորաբար վերաբերում է միջազգային կազմակերպություններում ընդունված որոշումներին, օրինակ' ՄԱԿ, ԵԱՀԿ:
45
ռեկոմենդացիա (լատ. recommendatio) - տերմին, որով սովորաբար անվանվում են միջազգային մարմինների որոշումները, որոնք պետությունների վրա իրավական պարտավորություններ չեն դնում: Ռ. դրույթների իրականացման համար չեն կարող կիրառվել որևէ պարտադրողական միջոցներ: Այդ առումով, Ռ. որպես այդպիսին չեն ստեղծում միջազգային իրավունքի նորմեր և չեն հանդիսանում միջազգային իրավունքի աղբյուր:
ռեկրեդիտիվ (լատ. re creditum) - դիվանագիտական ներկայա- ցուցչի հետ կանչման փաստաթուղթը:
ռեմիլիտարիզացիա (լատ. remilitaris) - դեմիլիտարիզացված, զինաթափված տարածքում ամրակետերի, հենա- կայանների վերականգնում, ռազմական ուժերի տեղակայում:
ռեպատրիացիա (լատ. repatria) - ներգաղթ, գաղթածների վերադարձը ծննդավայրի երկիր: Վերաբերում է նաև ռազմագերիներին և պատերազմի ընթացքում տեղահանված քաղաքացիական անձանց վերադարձին հայրենիք:
ռեպարացիա (լատ. reparatio) - պատերազմ սկսող պետության նյութական պատասխանատվության տեսակ, որը նշանակում է նշված պետության կողմից հարձակման ենթարված պետությունների նյութական վնասի փոխհատուցում: Ռ. կարող է սահմանվել միջազգային համաձայնագրով կամ այլ պայմանավորվածություններով:
R.S.V.P. (ֆր. repondez s’il vous plait) - նամակագրության մեջ ընդունված հապավում, նշանակում է «խնդրվում է պատասխանել»:
46
ռեստիտուցիա (լատ. restitutio) - միջազգային իրավունքում նշանակում է այն ունեցվածքի վերադարձը, որը պատերազմի ընթացքում անօրինականորեն դուրս է բերվել հակառակորդի տարածքից:
ռետորսիա (լատ. retorsio) - միջազգային իրավունքում ներազդման միջոցներ, որոնք կիրառում է պետությունն ի պատասխան այլ պետության կողմից ձեռնարկվող անհիմն միջոցների, որոնք Ապառնում են երկրի տնտեսական շահերին: Ռ. կարող է հանդիսանալ մաքսատուրքերի բարձրացումը և այլ միջոցներ, որոնք չեն հակասում միջազգային իրավունքի դրույթներին:
ռեֆերենդում (լատ. referendum) ֊ հանրաքվե, պետական կյանքի կարևորագույն հարցերի շուրջ ժողովրդի կարծիքը հայցելու միջոց:
Սսահման (պետական) - պետության տարածքի ցամաքային,
օդային և ջրային եզրագծերը: Սահմանները հարևան երկրների միջև որոշվում են համաձայ- նագրերի հիման վրա:
սանկցիա (լատ. sanctio) - միջազգային իրավունքում' տնտեսական, ռազմական կամ ֆինանսական պատժամիջոց այն պետությունների հանդեպ, որոնք խախտել են միջազգային նորմերը կամ համաձայնագրերը:
summit (անգլ.) - սամմիթ, ամենաբարձր մակարդակի պաշտոնական հանդիպում:
CE - Council of Europe, ԵԽ' Եվրոպայի խորհուրդը Եվրոպայի հնագույն քաղաքական կազմակերպությունն է, հիմնվել է 1949թ.: ԵԽ-ն ներկայումս միավորում է 46 պետություն: Կազմակերպության
47
նպատակներն են մարդու իրավունքների, պառլամենտական ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպանությունը: Կազմակերպության կենտրոնական գրասենյակը գտնվում է Ստրասբուրգում, Ֆրանսիա:
սեպարատիզմ (լատ. separatus) - միջազգային իրավունքում' անջատողականության:
սերվիւաստ (լատ. servitus) - միջազգային իրավունքում և դիվանագիտության մեջ' որևէ երկրի որոշակի տարածքի հանդեպ ինքնիշխանության սահմանափակումը հօգուտ մեկ այլ պետության կամ պետությունների, օրինակ' զորքերի փոխադրման, ճանա- պարներից օգտվելու համար և այլն:
sic (լատ.) ֊ «այսպես է», գրվում է փակագծերում հաստատելու համար, որ շարադրվածը ճշգրիտ է կամ ընթերցողի ուշադրությունը հրավիրելու համար:
status quo (լատ.) - ստատուս քվո, ներկայում կամ որոշակի ժամանակահատվածում գոյություն ունեցող փաստացի կամ իրավաբանական դրություն: Վերականգնել «ստատուս քվո»-ն նշանակում է վերադառնալ այն վիճակին, որը գոյություն ուներ փոփոխություններից առաջ:
status quo ante bellum (լատ.) - պատերազմից առաջ գոյություն ունեցող իրավիճակը:
սուբյեկտ (միջազգային իրավունքի) - միջազգային-իրավաբա- նական հարաբերությունների մասնակիցներ, որոնք ունեն միջազգային իրավունքներ և պար- տավորություններ և կիրառում են դրանք միջազգային իրավունքի հիմունքներով: Միջազգային իրավունքի սուբյեկտ են հանդիսանում ինքնիշխան պետությունները, որոնք միևնույն ժամանակ հանդիսանում են միջազգային իրավունքի նորմերի ստեղծողներն ու երաշխավորողները:
48
սուրհանդակ (դիվանագիտական) - անձ, որին հանձնարարված է դիվանագիտական փոստի առաքումը: Ս., ինչպես նաև նրա մոտ եղած դիվանագիտական փոստի անձեռնմխելիությունը, հանդիսանում է միջազգային իրավունքի ճանաչված կանոն:
սուրհանդակի թերթիկ - հատուկ փաստաթուղթ, որն արտոնում է դիվանագիտական փոստի առաքումը: Ս. թ. տրվում է երկրի արտաքին գործերի կամ դիվանագիտական ներկայացուցչության կողմից:
Վվափզ (ֆր. valise) ֊ դիվանագիտական սուրհանդակի փոստի
պարկ, որն անձեռնմխելի է:վավերացում, կոնֆիրմացիա (լատ. ratificatio) - Որոշ դեպքե
րում պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ է Վ., որը կատարվում է պայմանագրի պաշտոնական ստորագրումից հետո: Որպես կանոն, միջազգային պայմանագրերը վավերացնում է երկրի ղեկավարը' հաճախ օրենսդիր մարմնի համաձայնությունը ստանալուց հետո: Վ. մեկ այլ տեսակ է հանդիսանում կոնֆիրմացիան (անգլ. confirm - հաստատել), որը կատարվում է կառավարության կողմից: Պետությունը կարող է որոշ հանգամանքներում հրաժարվել վավերացնել իր ներկայա- ցուցչի կողմից ստորագրված պայմանագիրը, ինչը չի դիտվում որպես իրավախախտ գործողություն: Ստորագրված, սակայն չվավերացված միջազգային պայմանագրերի թիվը բավականին մեծ է:
վետո (լատ. veto) - ա) երկրի ղեկավարի մերժումը ստորագրել օրենսդիր մարմնի ներկայացրած օրենքը, բ) որոշ միջազգային կազմակերպություններում' անդամ
49
պետությունների կողմից որոշումն ընդունելու մերժում:
վերապահում - հայտարարություն, որը կատարվում է պետության կողմից բազմակողմ համաձայնագրի ստորագրման կամ վավերացման ժամանակ այն դեպքերում, երբ համաձայնագիրը սկզբունքորեն ընդունելի է կողմի համար, սակայն դրա որոշ դրույթներն ընդունելի չեն: Վ. նշանակում է, որ ստորագրող կողմը չի ընդունում համձայնագրի որևէ դրույթ, փոփոխում է դրա իմաստը կամ հաղորդում դրան որոշակի իմաստ:
versus (լւստ.) ֊ սովորաբար գրվում է vs. և նշանակում է «ընդդեմ»:
vice versa (լատ.) - «և հակառակը»:WB - World Bank, ՀԲ' Համաշխարհային բանկ, հիմ
նադրվել է 1944թ.: ՀԲ-ի նպատակներից են պայքարն աղքատության դեմ և կենսամակարդակի բարձրացումը զարգացող երկրներում, ինչը իրականացվում է թույլ և միջին զարգացած երկրնե- րին վարկեր, լրավճարներ, տեխնոլոգիաներ և տեխնիկական օժանդակություն տրամադրելու եղանակներով: Կազմակերպությունը միավորում է ավելի քան 100 երկիր: ՀԲ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, ԱՄՆ:
WTO - World Trade Organization, Առևտրի համաշխարհային կազմակերպություն, հիմնվել է 1995թ.: ԱՀԿ- ն միավորում է 147 երկիր և միակ միջազգային կազմակերպությունն է, որը սահմանում է պետությունների միջև առևտրի կանոնները: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է ժնևում, Շվեյցարիա:
50
sտարածաշրջանային համաձայնագրեր - միջազգային պայմա
նագրեր, որոնց մասնակիցներն են որոշակի աշխարհագրական տարածքի պետությունները (Հարավային Կովկաս,Հյուսիսային Ամերիկա և այլն):
տարածք (միջազգային) - տարածք, որի հանդեպ շահագրգիռ կողմերը սահմանում են հատուկ միջազգային կարգավիճակ:
տարանցում (լատ. transitus) - անձանց, բեռների, փոստի շարժն այլ պետությունների տարածքով:
terra incognita (լատ.) - «անհայտ տարածք», անհասկանալի, չուսումնասիրված:
tete-a-tete (ֆր.) - առանձին, դեմ առ դեմ: tour de force (ֆր.) - ուժի ցուցադրում:
Ցցավակցություն (դիվանագիտական արարողակարգում) -
ցավակցում պետական գործիչի մահվան, բնական կամ այլ աղետների դեպքում և այլն: Ց. հայտնելը քաղաքական քա յլ է: Ց. կարող է լինել նամակի տեսքով, որը ստորագրվում է երկրի ղեկավարի, կառավարության ղեկավարի կամ արտաքին գործերի նախարարի կողմից: Ց. ուղարկվում է նաև դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի անունից հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարին: Ց. կարող է արտահայտվել նաև բանավոր ձևով: Այդ նպատակով դիվանագիտական ներկայացուցիչն այցելում է հյուրընկալ երկրի արտաքին գործերի նախարարություն: Ց. արտահայտում է հանդիսանում նաև դիվանագի-
51
տակտն ներկայացուցչության շենքի վրա տեղադրված պետական դրոշի իջեցումը, ծաղկեպսակների տեղադրումը, մասնակցությունը հուղարկավորությանը և այլն:
ցեղասպանության - բնակչության առանձին խմբերի ոչնչացում ըստ նրանց ռասայական, ազգային, կրոնական կամ այլ հատկանիշների: Ց. կարող է տեղի ունենալ սպանությունների, ֆիզիկական կամ հոգեկան ծանր վնասվածքներ հասցնելու, կյանքի անտանելի պայմաններ ստեղծելու միջոցներով, որոնք ուղղված են թիրախ խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացմանը:
ceteris paribus (լատ.) - « այլ հավասար պայմանների պարագայում»:
Ուultima racio (լատ.) - վերջին, որոշիչ փաստարկը: ultimatum (լատ.) - վերջնագիր, դիվանագիտական նոտա, որը
դիվանագիտական ուղիներով հանձնվում է պետությանը մեկ կամ մի քանի պետությունների անունից, պահանջելով կատարել որոշակի գործողություններ և կարող է պարունակել սպառնալիքներ ներազդեցության միջոցներ կիրառելու վերաբերյալ:
UN ֊ Organization of the United Nations, ՄԱԿ' Միավորված ազգերի կազմակերպություն: Ստեղծվել է 1945թ., փոխարինելով Ազգերի Լիգան: Ներկայումս կազմակերպությանն անդամակցում են շուրջ 200 երկիր: ՄԱԿ-ը բաղկացած է բազմաթիվ գործակալություններից և կառույցներից, որոնք ներգրավված են միջազգային կյանքի բոլոր ասպարեզներում: Կազմակերպության գլխավոր գրե-
52
սենյակը գտնվում է Նյու Տորքում, ԱՄՆ: ՄԱԿ-ի գրասենյակներ են հաստատված նաև ժնևում, Շվեյցարիա և Նայրոբիում, Քենիա:
ունիա - պետությունների միության տեսակ: uti possidetis (լատ.) - պայմանագրի հիմք կամ սկզբունք, հա
մաձայն որի հակամարտող կողմերին փոխադարձության սկզբունքով հանձնվում են այն տարածքները, որոնք զավթվել են ռազմական գործողությունների ընթացքում: Ս. P. հավասարազոր է “Status Quo" իրավիճակին, սակայն վերաբերում է միայն տարածքների փաստացի տիրապետմանը, մինչ դեռ “Status Quo”- ն ունի ավելի լայն իմաստ և ներառում է բոլոր դրույթները' իրավական, հանրային և այլն: Ս. P. տերմինի օգտագործումը նախատեսում է հստակ սահմանում այն ժամանակահատվածի վերաբերյալ, որին վերաբերում է:
Փփոխադարձության սկզբունք (ֆր. reciproque) - միջազգային
հարաբերություններում հիմնարար սկզբունքներից մեկը: Միջազգային հարաբերություններում Փ.ս. ծագում է պետությունների ինքնիշխան հավասարությունից:
փոխհյուպատոս (լատ. vice consul) - հյուպատոսական աստիճան կամ պաշտոն, որը հաջորդում է հյուպատոսի աստիճանին կամ պաշտոնին: Փ.հ. հանդիսանում է կամ գլխավոր հյուպատոսի (կամ հյուպատոսի) տեղակալ, կամ ինքնուրույն հյուպատոսական հիմնարկի ղեկավար, որը կոչվում է փոխհյուպա- տոսարան և հաստատվում է պետության համար պակաս կարևորություն ներկայացնող կետերում:
53
Քքաղաքացիություն - ֆիզիկական անձի մշտական պատկանե
լիությունը տվյալ երկրին, որը ենթադրում է անձի իրավունքների և պարտականությունների ամբողջություն: Իր պետությանը պատկանելիությունից ելնելով քաղաքացին օգտվում է երկրի դիվանագիտական պաշտպանությունից այն դեպքերում, երբ նրա իրավունքները խախտվում են այլ պետությունների կողմից: Ք. ձեռք բերելու հիմնական սկզբունքներն են ծննդյան իրավունքը և նատու- րալիզացիան: Ծննդյան իրավունքը լինում է երկու տեսակի, «ըստ արյան», երբ երեխայի Ք. որոշվում է ըստ ծնողների քաղաքացիության (օրինակ' Դա- նիայում) և «ըստ հողի», այսինք ծննդյան վայրի (օրինակ' ԱՄՆ, Արգենտինա): Ք. որոշումը հանդիսանում է յուրաքանչյուր երկրի ներքին գործը:
քարտ բլանշ (ֆր. carte blanche) - անսահման լիազորություններ կամ գործողությունների լիակատար ազատություն:
քլերային հեռագիր - չծածկագրված հեռագիր, ուղարկվում է այն դեպքերում, երբ դրա բովանդակությունը գաղտնի չէ:
քվորում (լատ. quorum) - օրենքով կամ կանոնակարգով սահմանված հավաքին ներկաների անհրաժեշտ թիվը, որի առկայության դեպքում միայն ընդունված որոշումներն ունեն իրավական ուժ:
qui pro quo (լատ.) - մեկը մյուսի փոխարեն:
54
оօդային տարածքի ռեժիմ - նորմերի և կանոնակարգերի համա
կարգ, որը որոշում է օդային փոխադրումների, օդանավերի, դրանց անձնակազմի և ուդևորների իրավական կարգավիճակը: 0 . տ. ռ. պետության տարածքում որոշվում է համաձայն տվյալ պետության օրենքների, սակայն 0 . տ. ո. որոշ հարցեր կանոնակարգվում են միջազգային համաձայնագ- րերով:
օմբուդսմեն (շվեդ, ombudsman) - անկախ պաշտոնական անձ, որը վերահսկում է երկրում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, ինչպես նաև պետական մարմինների գործունեության օրինականությունը:
օկուպացիա (լատ. occupatio) - պետության զինված ուժերի կոդմից մեկ այլ պետության տարածքի կամ դրա մի մասի ժամանակավոր բոնի զավթում' առանց այդ տարածքի հանդեպ ինքնիշխան իրավունքների ձեռքբերման:
օպտացիա (լատ. optatio) - քաղաքացիության ընտրություն, սովորաբար առաջարկվում է այն տարածքի բնակչությանը, որն անցնում է մեկ պետության իրավասությունից մեկ այլ պետության իրավասության ներքո:
OSCE ֊ Organization for Security and Cooperation in Europe, ԵԱՀԿ' Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն, հիմնվել է 1973թ.: ԵԱՀԿ-ն անվտանգության հարցերով տարածաշրջանային ամենամեծ կազմակերպությունն է, որը միավորում է 55 անդամ երկրներ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից և Հյուսիսային Ամերիկայից: Կազմակերպությունը գործում է կան
55
խարգելման, հակամարտությունների կարգավորման, ճգնաժամային իրավիճակների կառավարման և հետ-կոնֆլիկտային վերականգնման ոլորտներում: Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Վիեննայում, Ավստրիա: ԵԱՀԿ գրասենյակներ և կառույցներ գործում են նաև Կոպենհագենում, ժնևում, Հաագայում, Պրագայում և Վարշավայում:
Ֆfait accompli (ֆր.) - կատարված փաստ: ֆեդերացիա (լատ. foederatio) - բարդ կառուցվածքով պետու
թյան տեսակներից մեկը, պետական կարգի տեսակ, որը կազմվել է մի քանի պետությունների միանալու արդյունքում' Գերմանիա, ԱՄՆ և այլն:
force majeure (ֆր.) - ֆորս մաժոր, իրավաբանության մեջ' դեպքեր, իրադարձություններ, որոնք չի կարելի կան- խատեսել, կանխարգելել կամ վերացնել, օրինակ' բնական աղետներ, անհաղթահարելի խոչընդոտներ և այլն:
Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են
Պատվեր' 1118: Տպաքանակ' 500:
Տպագրված է «Տիգրան Մեծ» հրատարակչության տպարանում
56
Recommended