Kisam. hashv

Preview:

Citation preview

Դասավանդողի կիսամյակային հաշվետվություն

Գեղարվեստի դպրոց-պարտեզ

Արմինե Աբրահամյան

www mskh.am

Դասարան

Օտար լեզուների և համակարգչային ծրագրերի խորացված ուսուցման գիտափորձի երրորդ դասարան, ուսուցման երկրորդ տարի

Սովորողների թիվը`

Ընդամենը 22 սովորող7 աղջիկ15 տղա

Ուսումնական ծրագիրԿրթահամալիրի կրտսեր դասարաններում

իրագործվող ծրագիրը Իմացումի հրճվանքն է, որը մայրենի լեզու, մաթեմատիկա, օտար լեզուներ /անգլերեն, ռուսերեն/, տեխնոլոգիա, երջեցողություն, մարմնակրթություն, ես և շրջակա աշխարհը, շախմատ, համակարգչային գրագիտություն առարկաների ինտեգրված ուսուցումն է:

Ծրագրի նպատակը` սովորողի ինքնուրույն, ստեղծագործական և հետազոտական գործունեության արդյունքում ձեռք բերած կարողությունների ձևավորումն ու զարգացումն է:

Ոսումնական պլան Ուսումնական պլանով նախատեսված

ժամաքանակն արտացոլված է դասացուցակում, սակայն դասավանդողը` տվյալ դասարանում իրականացվող ծրագրի ղեկավարը, մասնակցում է ուսումնական պլանով նախատեված բոլոր առարկայական ծրագրերին և հետևաբար կարող է տեղափոխություններ կատարել կամ ուսումնական պլանով նախատեսված տարբեր դասաժամեր համադրել, հարմարեցնելով դրանք տվյալ դասարանում սովորող երեխաների տարիքային առանձնահատկություններին կամ օրվա ծանրաբեռնվածությանը: «Իմացումի հրճվանք» ծրագրում նախապատվություն է տրվում ինտեգրված ուսուցմանը, որի ընթացքում ճկունորեն անցում է կատարվում մի առարկայից մյուսին, միջառարկայական կապերի արդյունքում ամրապնդելով գիտելիք-կարողություն-հմտություն կապը:

Ոսումնական պլանԱռարկայի անվանումը

Շաբաթական ժամաքանակ

Առարկայի անվանումը

ՇաբաթականԺամաքանակ

Մաթեմատիկա

4 ժամ Շրջակա աշխ. 2 ժամ

Մայրենի լեզու 6 ժամ Երգ 2 ժամ

Անգլերեն 3 ժամ Ֆիզկուլտուրա 3 ժամ

Ուսաց լեզու 3 ժամ Համակարգչ. գրագիտություն

1 ժամ

Տեխնոլոգիա 1ժամ Ընտրությամբ գործունեություն

2 ժամ

Կերպարվեստ 1 ժամ

ԴասացուցակԵրկուշաբթի Երեքշաբթ

իՉորեքշաբթի

Հիգշաբթի Ուրբաթ

Անգլերեն Երգ Մաթեմ. Անգլերեն Երգ

Մաթեմ. Անգլերեն Մայր.լ Մաթեմ. Ռուս.լ

Մայր.լ Ռուս.լ Մայր.լ Մայր. լ Ընտր. գործ.

Շրջակա աշխ.

Տեխնոլոգիա

Ընտր. գործ.

Ռուս.լ Մաթեմ.

Համակարգչ.Գրագիտ.

Շրջակա աշխ.

Մայր.լ Ֆիզկուլտ. Մայր.լ

Ֆիզկուլտ. Կերպարվ. Ֆիզկուլտ.

Սովորողի ընտրությամբ գործունեություն

Ուսումնական պլանի համաձայն, շաբաթական երկու ժամ իրականացվում է սովորողների ընտրությամբ գործունեության կազմակերպումը

Երաժշտություն` պատասխանատու`Մերի Առաքելյան

Տեխնոլոգիա` Մարիամ Թովմասյան, գրիգոր Խաչատրյան

Ֆիզկուլտուրա` Սուսաննա Տեր- Կարապետյան

Ընտրությամբ գործունեության մասնակցության տվյալներ

Երաժշտություն- 11 սովորողՏեխնոլոգիա- 7 սովորողՖիզկուլտուրա- 4 սովորող

Ուսումնակազմակերպական աշխատանքներ

Ինտերնետային կայքերից ուսումնական նյութեր, հոդվածներ եմ հայթայթել և թարգմանել

Աշխատել եմ ծրագրում դասավանդող բոլոր ուսուցիչների հետ, որի արդյունքում կազմակերպվել են ինտեգրացված ուսուցման խաղ- պարապմունքներ, մշակվել ինտերակտիվ գրատախտակի համար նախատեսվածառաջադրանքների փաթեթ, ուսումնական ֆիլմեր:

Մշտապես համագործակցել եմ սովորողների ծնողների հետ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունենում կրթահամալիրում կազմակերպվող բոլոր տեսակի միջոցառումներին և ստուգատեսներին:

Սովորողների հետ համատեղ կազմել ենք ուսումնական փաթեթների թղթային և էլեկտրոնային տարբերակները

Սովորողների և նրանց ծնողների հետ պատրաստվել ենք ամենամյա հոտկեմբերյան բաց հավաքին

Ուսումնական գործի սպասարկումՍովորողների հետ միասին պարբերաբար

սպասարկել եմ կրթահամալիրի կայքը Սպասարկել եմ կրթահամալիրի կայքը,

թողարկել եմ նյութեր և ֆոտոնկարաշարերԿրթահամալիրային ստուգատեսների և այլ

միջոցառումների ժամանակ ապահովել եմ սովորողների մասնակցությունը

Ուսումնական պրոցեսում կիրառել եմ տեխնիկական տարբեր միջոցներ` էլեկտրոնային գրատախտակ, թվային ֆոտոխցիկ, համակարգիչ, DVD նվագարկիչ

Լրացրել եմ սովորողների աճի զարգացման բնութագրերը

Լրացրել եմ, դասամատյանը, գրանցել սովորողների բացակայությունները

Նախակրթարանների վերապատրաստման Հանրապետական ծրագրի շրջանակներում, երկու օր իրականցրել եմ վերապատրաստում «Ստեղծագործական երևակայության զարգացումը» թեմայով:

Վարել եմ բաց դասեր:

ԻնքնակրթությունՄասնակցել եմ մասնագիտական

զարգացման վերապատրաստումներին, որոնց արդյունքում յուրացրել եմ Vegas 8.0 Pro և Notebook ծրագրերը

Ինչպես նաև մասնագիտական զարգացման սեմինար-պարապմունքներին

Մասնակցել եմ «Նորարար ուսուցիչ» միջազգային մրցույթին, ներկայացրել եմ ուսումնական աշխատանքային նախագիծ, որը հրապարակվել է էլեկտրոնային «Դպիր» ամսագրում

Մանկական ուսումնական կայքերից փնտրել և դուրս եմ բերել Օստերի խնդիրների ժողովածուն, որոնք ըստ անհրաժեշտության թարգմանում և կիրառում եմ ամենօրյա աշխատանքներում

Հետազոտական, ստեղծագործական աշխատանքներ

Notebook ծրագրով կազմել եմ առաջադրանքներ էլեկտրոնային գրատախտակի համար

Երեխաների և մյուս դասավանդողների հետ ստեղծեմ եմ ուսումնական ֆիլմեր

Կատարել եմ թարգմանություններ

Ուսումնական ճամփորդություններ

Բուժականում

Էրեբունի Երևան

Ուսումնահասարակական նախագծերԿազմակերպել եմ

ուսումնահասարակական նախագծեր, որի ընթացքում երեխաների հետ ջրել ենք դպրոցի արտաքին բակի նորատունկ ծառերը

Մաքրել ենք դպրոցի բակը

Աշխատանքը որպես խորհրդատու ուսուցիչ

Նախադպրոցական խմբում և կրտսեր դպրոցում դասավանդող դասվարների հետ կազմել ենք աշխատանքային էջեր քննարկել աշխատանքային նախագծեր, թարգմանություններ, ուսումնական կայքերի ինտերնետային հասցեներ

Ծանոթացրել եմ կրթահամալիրի կայքի սպասարկման աշխատանքներին,

Տրամադրել եմ աշխատանքային պլաններ, ֆիլմեր և առաջադրանքներ / թղթային և էլեկտրոնային տարբերակներով/

Ժամանակ առ ժամանակ դասեր եմ անցկացրել

Recommended