աշխարհի 7 հրաշալիքներ

Preview:

Citation preview

ՔԵՈՓՍԻ ԲՈՒՐԳ

Քեոփսի (Խուֆույի) մեծ բուրգ, եգիպտական ամենամեծ բուրգը։ Սկզբնական բարձրությունը կազմել է 146.6 մ (481 ոտնաչափ), այժմ քայքայման արդյունքում՝ 138.8 մ (455 ոտնաչափ)։ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, դրանցից հնագույնն ու միակը, որ պահպանվել է մինչև մեր օրերը։ Կառուցվել է ավելի քան 20 տարվա ընթացքում մոտավորապես մ.թ.ա. 2560 թ շրջանում։ Կառուցվել է, որպես եգիպտական չորրորդ հարստության փարավոն Խուֆույի (հունականացված տարբերակը՝ Χεωψ, Քեոփս)։

Եգիպտական բուրգերը գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեից հարավ։ Ամենամեծը՝ Քեոպս փարավոնի բուրգն է։ Նրանից ընդամենը երկու մետրով ցածր է Քեպրենի բուրգը։

Քեոփս թագավորին լեռան մեծությամբ դամբարանը չի բավարարել, և նա հրամայել է դամբարանի կողքին կանգնեցնել ամբողջական ժայռակտորից կերտած՝ մարդու դեմքով, առյուծի մարմնով մի պահապան, որը կոչվում էՍֆինքս։ Սֆինքսը մարդկանց վախ էր ներշնչում, և նրան անվանում էին սարսափի հայր։

Ըստ արաբական առածի «Երկրի վրա ամեն ինչ վախենում է ժամանակից, բայց ժամանակը վախենումէբուրգերից»։

Եգիպտական բուրգերի համալիրը գտնվում է Գիզայում` Հին Եգիպտոսի հուշարձանների համալիրում, որը գտնվում է Գիզա սարահարթում` Կահիրե քաղաքի արվարձանում: Գիզայի համալիրը գտնվում է մոտավորապես 8 կմ հեռավորության վրա Նեղոսի վրա գտնվող հին Գիզա քաղաքից դեպի անապատի կենտոնը և մոտավորապես 25 կմ դեպի հարավ-արևմուտք Կահիրե քաղաքի կենտրոնից: Գիզայի համալիրի Քեոփսի բուրգը հին աշխարհի յոթ հրաշալիքներից միակն է, որը հասել է մինչև մեր օրերը: 

Շատերը պնդում են, որ բուրգերը կառուցվել են ոչ մարդկային ձեռքով, ասում են, որ դրանք ստեղծվել են այլմոլորակայինների կամ Ատլանտիդային բնակչության կողմից: Մեկ այլ տեսակետի համաձայն` բուրգերը կառուցվել են «ջրհոսի ժամանակաշրջանում», երբ մարդիկ ապրել են հոգիների հետ միասին, և վերջիններիս օգնությամբ են կառուցվել եգիպտական բուրգերը: Իհարկե, միանշանակ ոչինչ չի կարելի ասել, քանի դեռ առեղծվածը բացահայտված չէ: Բուրգերն առավել խորհրդավոր են դարձել նաև նրանով, որ այնտեղ են թաղված եգիպտական փարավոնները: Շատերն են փորձ կատարել մտնել փարավոնների դամբարաններ: Գիտնականների խմբերի հիմնական նպատակը ոչ միայն բուրգերի գաղտնիքը բացահայտել էր, այլև այն թանկարժեք զարդերը և ոսկեղենը հափշտակելը, որոնք թաղված էին դամբարաններում: Հետազոտական խմբերի անդամները, սակայն, չէին պատկերացնում, որ իրենց կյանքը վտանգված էր. բուրգերը հսկվում էին առեղծվածային պահապանների կողմից: Ըստ տարածված տեսակետի` դամբարաններից մեկը հսկում է արձանը, որի գլխին փաթաթված է օձ: Օձը խայթում է յուրաքանչյուրին, ով փորձում է մոտենալ դամբարանին: 

Ալեքսանդրիայի փարոս

Ալեքսանդրիայի փարոս (հուն.՝ Φάρος της Αλεξάνδρειας) - մ.թ.ա. 3-րդ դարում կառուցված անտիկ աշխարհի ամենամեծ փարոսը, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, որից ծագում է հայերենում «փարոս» բառը։ Գտնվել է Նեղոս գետի գետաբերանում Փարոս կղզում (Ալեքսանդրիա քաղաքի մոտ)։ Կառույցը իրենից ներկայացնում էր եռահարկ աշտարակ։ Բարձրությունը 120մ։ Նրա գագաթի քարե կլոր սյունասրահում վառվում էր խարույկը՝ճանապարհ ցույց տալով նավերին։ Այն համարվում էր նաև դիտակետ, քանի որ նրանում տեղադրված հայելիների համակարգը թույլ էր տալիս աշտարակի բարձունքից հետևել ծովին և հայտնաբերել թշնամու նավերը։ Այն կործանվեց մ.թ. 796 թ. երկրաշարժից։

Հետագայում Եգիպտոս եկած արաբները փորձում էին վերականգնել այն։ 14-րդ դարում փարոսի բարձրությունը կազմում էր 30 մ, իսկ 15-րդ դարում սուլթան Քայթ-բեյը դրա տեղը կանգնեցրեց ամրոց, որը մինչև այժմ էլ կանգուն է։

Զևսի արձանը

Զևսի արձան, հույների գերագույն աստված Զևսի արձանը օլիմպիակն խաղերի հայրենիք Օլիմպիա քաղաքի Զևսի տաճարում։ Աշխարհի յոթ հրաշալիքներիցմեկը։

Կերտվել է մ.թ.ա. 5-րդ դարում մեծանուն քանդակագործ Ֆիդիասի կողմից։ Արձանի բարձրությունը տասնչորս մետր էր։ Զևսի գլուխը զարդարում էր ձիթենու ճյուղերից հյուսված ոսկե պսակը՝ ի նշան ահեղ աստծու խաղաղասիրության։ Գլուխը, կուրծքը, ձեռքերը, ուսերը փղոսկրից էին, թիկնոցն ու մազերը՝ ոսկուց։ Զևսի արձանը կործանվել է մեր թվարկության 5-րդ դարում։ Այն այրվել է։

Հռոդոսի կոթող

Հռոդոսի կոթող, Հելիոս աստծո հսկայական արձանը Հռոդոս կղզու Հռոդոս քաղաքում, հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Մ. թ. ա. 5-րդ դարում Հռոդոս կղզու վրա հարձակվեց Դեմետրիոսը, սակայն նա պարտություն կրեց։ Ի հիշատակ այդ իրադարձության հռոդոսցիները կանգնեցրեցին մի արձան, որը անվանեցին Հռոդոսի կոթող։ Դա 36 մ բարձրությամբ քանդակ էր։ Արձանը պատկերում էր արևի աստված Հելիոսին, որին կղզու բնակիչները իրենց հովանավորն էին համարում։ Ըստ առասպելի, աստվածները Հռոդոոս կղզին բարձրացրել են ծովի հատակից արևի աստված Հելիոսի խնդրանքով, այդ պատճառով էլ Հռոդոսը հնում անվանում էին Հելիոսի «սրբազան քաղաքը»։ Արձանի գլուխը զարդարում էր ճառագայթահյուս թագը։

Կոթողը կործանվել է մ. թ. ա. 222 թվին երկրաշարժից։

Շամիրամի կախովի այգիներ

Շամիրամի կախովի այգիներ, Հին աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Այս այգիները գտնվել են Բաբելոն քաղաքում։ Ըստ պատմական տեղեկությունների Նաբուգոդոնոսոր թագավորը այն կառուցել է իր սիրելի կնոջ՝ Մարաստանի թագուհու համար, որը շատ էր կարոտում իր երկրի կանաչ լեռներն ու անտառները։ Ցանկանալով թեթևացնել հայրենիքի կարոտը Նաբուգոդոնոսոր թագավորը նվիրեց նրան մի ամբողջ օազիս, որը հիշեցնում էր Մարաստանի լեռներն իրենց հարուստ բուսականությամբ։ Այս գեղեցիկ այգիները ավերվել են ջրհեղեղից [փա՞ստ]։ Առասպելը դրանք դարձրեց «Շամիրամի կախովի այգիներ»՝ վերագրելով դրանք Ասորեստանի կիսաառասպելական թագուհի Շամիրամին, որը թագավորել է Նաբուգոդոնոսոր արքայից շատ ավելի առաջ։

Պարտեզները աճում էին միջնաբերդում և բարձրանում ամֆիթատրոնի ձևով՝ հարկ առ հարկ։

Այն կործանվել է Ասորեստանի թագավոր Սենեքերիմի կողմից Մ. թ. ա. 689 թ.ին։

Հալիկառնասոսի դամբարան

Հալիկառնասոսի դամբարան, մ. թ. ա. IV դարում Փոքր Ասիայի հարավ-արևմտյան Կարիա երկրամասի մայրաքաղաք Հալիկառնասոսումերկրամասի կառավարիչ Մավսոլոսի դամբարան-հուշարձան, աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։ Կառուցվել է Մավսոլոսի կնոջ՝ Արթեմիսիայի պատվերով, ճարտարապետներ Պիթեասի և Սատիրոսի կողմից։

Իրենից ներկայացնում էր երկհարկանի կառույց, որի առաջին հարկը խուլ պատով վերցվել էր շրջանակի մեջ։ Հանգուցյալի հերոսականացված պաշտամունքի համար նախատեսված երկրորդ հարկը շրջապատված էր հոնիական օրդերի սյունաշարով, իսկ վերջինիս վրա բարձրանում էր սանդուղքավոր մի բուրգ, որը պսակում էր չորս չորս ձի լծած մարտակառքի վրա կանգնած Մավսոլոսի և նրա կնոջ քանդակը։ Պլինիոս Ավագի տվյալներով կառույցի բարձրությունը 140 ոտնաչափ էր (46 մետր)։

Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգով։

Դամբարանի ավերակներն այսօր

Կառույցի ճարտարապետական ձևերի մեջ զուգակցվում էին երկու տարրեր՝ հելլենական, որն արտահայտված էր հոնիական սյունաշարով, և արևելյան, որը ներկայացված էր սանդուղքավոր բուրգով։

Դամբարանը (մավզոլեոնը) զարդարված էր բազմաթիվ քանդակներով, որոնց ստեղծմանը մասնակցել էին այն ժամանակի հռչակավոր քանդակագործներ Սկոպասը, Լեոքարեսը, Բրիաքսիսն ու Տիմոթեոսը։

Դամբարանը կանգուն է մնացել մինչև 13-րդ դարը, որից հետո փլվել է ուժեղ երկրաշարժերի արդյունքում խաթարվել են նրա հիմքերը։ 1522 թ. կառույցի մնացորդները օգտագործվել են Հովհաննեսյան միաբանության ասպետների կողմից սբ. Պետրոսի ամրոցի կառուցման վրա։

Արտեմիսի տաճարը Եփեսոսում

Արտեմիսի տաճար հունական աստվածուհի, Արտեմիսին (բնության, լուսնի և որսի աստվածուհի) նվիրված տաճար Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում։ Սկսվել է կառուցվել մ.թ.ա. 550 թվականինԼ Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը։

Տաճարի կառուցումը տևել է հարյուր տարի և ավարտվել է մ.թ.ա. 450 թվականին։ Տաճարը փառաբանված է իր հոյակապ զարդաքանդակներով, թանկարժեք իրերի առատությամբ։

Մ.թ.ա. 356 թվականին Արտեմիսի տաճարն այրվեց։ Ավանդության համաձայն, Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատես, ցանկանալով հավերժացնել իր անունը, հրդեհեց այն։ Նրա հանցագործությունը այնքան զայրացրեց հույներին, որ նրանք որոշեցին տաճարի հրդեհի մասին պատմելիս չհիշատակել նրա անունը։ Սակայն Հերոստրատեսի անունն այնուամենայնիվ մտավ պատմության մեջ «Հերոստրատեսի փառք» դարձվածքով։

Recommended