Presentation4 copy

Preview:

Citation preview

ԱՐԵԳԱԿ

Արեգակը մի շիկացած,հսկայական գունդ է,որը կազմված է,հիմնականում,երկու գազերից՝ ջրածնից և հելիումից:Մենք Արեգակից գտնվում ենք շուրջ 150 մլն. կիլոմետր հեռավորության վրա:Այդ պատճառով մեզ թվում է,որ այն փոքրիկ,շլացուցիչ սկավառակ է:

Արեգակի տրամագիծը 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից:Իսկ Արեգակը կազմող նյութից կարելի է 330000 հատ այնպիսի երկրագունդ պատրաստել,ինչպիսին մերն է:Արեգակի մակերևույթի ջերմաստիչանը 6000 աստիճան է,իսկ նրա ներսում,կենտրոնին մոտ,հասնում է 15.000000 աստիճանի:Այդպիսի բարձր ջերմաստիճանում ջրածինը,ասես այրվելով,աստիճանաբար փոխակերպվում է հելիումի:Այս փոփոխություններից հետո արեգակնային նյութը փոխակերպվում է լույսի և ջերմության,որոնց շնորհիվ էլ Երկրի վրա կյանք գոյություն ունի:Արեգակը լույս է տալիս և թվում է որ անընդհատ նվազեցնում է իր զանգվածը:Բայց Արեգակն այնքան հսկա է,որ,նունիսկ,այդքան նյութ և էներգիա ծախսելով դեռ կշարունակի լուսավորել միլիարդավոր տարիներ:

Երբեմն Արեգակի մթնոլորտում տեղի են ունենում շատ ուժեղ պայթյուններ,որոնք կոչվում են արեգակնային բռնկումներ:Արեգակի այն տեղից,ուր տեղի է ունեցել պայթյունը,դուրս են նետվում մեծ թվով շատ արագ շարժվող մասնիկներ:Լուսնի վրա կամ բաց տիեզերքում գտնվող տիեզերագնացների համար այդ բռնկումները վտանգավոր են:

Արեգակը մեր մոլորակի վրա կյանքի գոյության աղբյուրն է:Առանց արեգակնային ճառագայթների էներգիայի Երկրի վրա կյանքն անհնար կլիներ:Արեգակի էներգիան օգտագործվում է տարբեր սարքերում:Արեգակը էներգիայի աղբյուր է նաև արևային մարտկոցների համար,որոնք տեղադրվրած են բոլոր տիեզերանավերուն:

Գիտնականներն Արեգակը ուսումնասիրում են ասղադիտարաններում ՝ արեգակնային աստղադիտակների օգնությամբ: