հովհաննիսյան սուսաննա և տաթև ղազարյան

Preview:

DESCRIPTION

ewafw

Citation preview

Հովհաննիսյան Սուսաննա և Տաթև Ղազարյան

Ինչո՞ւ է պետք թեյ խմել

Թեյն աշխարհի ամենահայտնի և ամենագործածվող ըմպելիքներից մեկն է, որն ունի նաև առողջարար հատկություններ: Հայտնի է, որ չինացիներն են հայտնագործել թեյի բուժիչ հատկությունները և օգտագործել այն կենցաղում:

Թեյի օգտակար հատկությունները

Աղիների թուլություն: Շնորհիվ նրանում պարունակվող թաննինի` սև թեյն օգնում է բուժելու աղիների խանգարումը: Նրանց, ովքեր տառապում են աղիների խանգարումով՝ խորհուրդ է տրվում կում-կում ըմպել սև թեյ:

Ասթմա: Տաք հեղուկները և գարեջրային խմիչքները հայտնի են ասթման մեղմելու հատկությամբ:

Նմանապես  սև թեյը նույնպես թեթևացնում է ասթման, քանի որ այն մեծացնում է օդի հոսքը` ասթմատիկ

հիվանդներին թույլ տալով ավելի հեշտությամբ շնչել:

ՔաղցկեղԲազմաթիվ գիտական հետազոտություններ պարզել են, որ թեյը

հարուստ է այնպիսի պոլիֆենոլներով, ինչպիսին են կատեխինները (catechins), որոնք առկա են թեյի ֆլավոնոիդների մեջ, և որոնցով էլ

պայմանավորված է թեյի հոտը:  Թեյը հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի զարգանա լյարդի, աղիների, հաստ

աղիքի, երիկամի, կրծքի և թոքերի քաղցկեղը: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինը կասեցնում են քաղցկեղածին բջիջների առաջացումը:

Հակածերացման հատկություններ 

Ինչպես ապացուցել են չինացիները՝ թեյի մեջ առկա հակաօքսիդանտները դանդաղեցնում են օրգանիզմի ծերացման պրոցեսները: Դրանք թույլ չեն տալիս, որ ազատ ռադիկալներն օքսիդացման հետևանքով  ազդեն արյան շրջանառության, մարսողական, շնչառական ֆունկցիաների և նյարդային համակարգի վրա: Այս հակաօքսիդանտներն արդյունավետ կերպով չեզոքացնում են ազատ ռադիկալներին: Կանաչ թեյը կամ սպիտակ թեյը, որին ավելացնում են լիմոն կամ լիմոնի հյութ, շատ ավելի օգտակար է համարվում առողջության համար: Թեյը նաև թույլ չի տալիս, որպեսզի տարիքի հետ ի հայտ գան մակուլոդիստոֆիան, տեսողական խնդիրներ, մկանների թուլացում և այլ խնդիրներ: 

Դեպրեսիա և հոգնածություն Թեյը մեծ

հակադեպրեսանտ է և էներգիայի աղբյուր: Ալկալոիդները` թաննինը և կոֆեինն, արդյունավետ, արագ տոնուսը բարձրացնող բնական միջոցներ են: Թեյը վերացնում է հոգնածությունը, թարմացնում է ուղեղը և հավասարակշռում տրամադրությունը: Եթե ցանկանում եք վանել քունը, ապա մի հապաղեք և խմեք մեկ բաժակ թեյ: Թեյի մեջ առկա L-Theanine ամինաթթուն ավելացնում է ուղեղի զգոնությունը 

Ռեհանով թեյՇատ ու շատ մարդիկ ասում են որ ռեհանով թեյը շատ առողջարար է:Ես չէի հավատում որ կարող է ռեհանով թեյը մարդուն ոտքի կանգնացնի:Իմ տատիկը 5շաբաթ առաջ շատ վատ էր ըզգում իրեն,ուներ բարձր ջերմություն:Ես նրան առաջարկեցի ռեհանով թեյ և նա ինձ չմերժեց.Նա մեկ օրում խմեց 2բ. Թեյ և առողջացավ և ես համուզվեցի որ ռեհանով թեյը մարդուն ոտքի է կանգնացնում 1 օրում:

Թեյերը և ինրենց հատկանիշներըԱմենատարծված թեյերը դրան կանաչ և սև թեյերն են:Ի դեպ, կանաչ թեյը շատ ավելի օգտակար եւ առողջարար հատկանիշներ ունի, քանի որ ավելի քիչ ջերմամշակման է ենթարկվում իսկ սեւ թեյն ունի հիանալի համ եւ կազդուրող ազդեցություն։

Թեյերի տարբեր տեսակներ օրինակ`Դեղին թեյԴեղին թեյն իր պատրաստման

տեխնոլոգիաներով շատ նման է կանաչ թեյին, սակայն վերջում այն մի քիչ ավելի շատ են եփում, որի արդյունքում թեյը կորցնում է իր սուր հատկությունները եւ ձեռք բերում դեղին երանգ։

Սպիտակ թեյՍպիտակ թեյ պատրաստելու համար հավաքում են ամենից դալար եւ ամենափոքր տերեւները,

որոնք հետո շատ զգուշորեն չորացնում են, ինչը այս թեյին շատ նուրբ համ է հաղորդում։

Կարմիր թեյԿարմիր թեյի յուրահատկությունն այն է, որ հատուկ մեթոդներով չորացնելուց բացի, այն մի փոքր բովում են, ինչն էլ թեյին հիանալի բույր եւ կարմիր երանգ է

հաղորդում։ 

Նյութի հեղինակ`Սուսաննա և ՏաթևՆյութի աղբյուրը` 168hours

Recommended