Upload
nazik-hovasapyan
View
105
Download
2
Embed Size (px)
Citation preview
Գիտությունը, ճարտարագիտությունը, Ճարտարապետությունն ու կերպարվեստը Հին
Հռոմում
Հռոմեական գիտությունը առավել;ապես կիրառական բնույթ ուներ:Ստեղծվում էին տարբեր բնագավառների վերաբերյալ աշխատություններ,գյուղատնտեսության վերաբերյալ Կատոն Ավագի աշխատություններ էին իսկ ճարտարապետության մասին գրել էր Վիտրովիոսը:Հանրագիտական բնույթի աշխատություն էր ստեղծել Պլինիոս Ավագը:Հռոմեական ճարտարագիտությունը օգտագործում էր գիտության նվաճումները, գործնական խնդիրներ լուծելու համար:Ստեղծում էին աշխատանքի գործիքներ և կառուցում էին ճանապարհներ, կամուրջներ և ջրմուղներ:Հռոմից բազմաթիվ ճանապարհներ կառուցեցին դեպի երկրի բոլոր ծայրեր դրա համար հայտնի ասացվածք կա` <<Բոլոր ճանապարհները տանում են Հռոմ>>:Հռոմեացիները կառուցել էին երկհարկանի ջրմուղներ:
Հռոմեական կառույցներն աչքի էին ընկնում իրենց չափերով ու հորինվածքի բարդությամբ:Բետոնը ստանում էին կրաքարի լուծույթի և հրաբխային մոխրի համադրությամբ:Դա իսկական հեղաշրջում է եղել շինարարական արվեստում:Երևացին միաձույլ պատեր, կամարներ,գմբեթներ:Հռոմի Ֆորումում (հրապարակ),որն աչքի է ընկնում պալատական շինություններով,տաճարներով,հաղթակամարներով:Կոլիզեումը {70.000 հանդիսատեսով} և Պանթեոնը նույն սկզբունքով էին կառուցվել:Հռոմեացինրը իրենց ճարտարապետությունը զարդարում էին շքեղ զարդաքանդակներով և զարդանախշերով:
Հեղինակ` Մեսրոպ Օնանյան Խորհրդատու` Հայկազ Մարգարյան