12

ջուր ջուր

Embed Size (px)

Citation preview

Page 1: ջուր ջուր
Page 2: ջուր ջուր

Դիջիթեք 2014

digitech.mskh.am

Page 3: ջուր ջուր
Page 4: ջուր ջուր

Մաս-1

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտումկանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկէ: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝սառույց:

Ջուրը Երկրի վրա ամենատարածված ևամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյությանտարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված ենօդերևութաբանական պայմաններով:

Մարդկության զարգացման սկզբնական շրջանումջուրն օգտագործվել է խմելու և կենցաղայինկարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար:

Page 5: ջուր ջուր

Մաս-2

Տարածվածության և կենսականանհրաժեշտության պատճառով ջուրը միշտհամարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այնդասել է բնության 4 հիմնական տարրերի(կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հինժամանակներում ջուրը եղել է նաևպաշտամունքի առարկա, և ջրի աստծունզոհեր են մատուցվել: Հայկականլեռնաշխարհում ջրանցքների ակունքներումկանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքըպահպանեին չար աչքից:

Page 6: ջուր ջուր

Մաս-3

Առանց ջրի կյանք չկա. կյանքը, էվոլյուցիոն տեսության համաձայն, առաջացել է ջրում, և ջուր կայուրաքանչյուր կենդանի էակիօրգանիզմում. մարդը և շատ կենդանիներգրեթե 2/3 մասով, իսկ որոշ բույսերմոտավորապես 4/5 մասով կազմված ենջրից: Ջուրն օրգանիզմի հիմնականմիջավայրն է, որտեղ ընթանում էնյութափոխանակությունը: Առանց սննդիավելի երկար կարելի է ապրել, քանառանց ջրի:

Page 7: ջուր ջուր

Մաս-4

դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում էժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիսկաթսայում գոյանում է գորշ կարմրավուննստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնելվարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնքունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում էմանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանումպահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաներիընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկներիպարունակությունը:

Ջրի շրջապտույտը բնության մեջ Ջուրն անընդհատ «կռվի» մեջ է քարոլորտի հետ:

Page 8: ջուր ջուր

Մաս-5

Հոսող ջրերը պոկում են ժայռաբեկորներ, քշում-տանում բերրի հողը, ջարդում-մանրացնումապարները, քանդում ափերն ու հունը, փորումանդնդախոր կիրճեր, հարթավայրերումկուտակում նստվածքներ և այլն:

Բացառիկ է նաև ջրի դերը արդյունաբերության ևգյուղատնտեսության զարգացման գործում. 1 տպողպատ ձուլելու համար ծախսվում է 100 մ3 ջուր, 1 տ թղթի արտադրության համար՝ 250 մ3, կապրոնի արտադրության համար՝ 5000 մ3, իսկմիջին հզորության ատոմակայանին օրական պետքէ 1 մլն մ3 ջուր:

Page 9: ջուր ջուր

Մաս-6

Հոսող ջրի էներգիան մարդնօգտագործել է անհիշելիժամանակներից՝ ջրաղացներում, իսկXIX դարից՝ ջրէկներում: Օգտագործվում է նաևմակընթացությունների և ծովայինալիքների էներգիան: Այժմ ամենուրեքարգելված է արդյունաբերականթափոններն ու կեղտաջրերըջրավազանների մեջ լցնելը:

Page 10: ջուր ջուր

Մաս-7

Յուրաքանչյուր ջրային ավազանի աղտոտումբերում է ընդհանուր ջրոլորտի աղտոտման, որն էլ իր հերթին բացասական ազդեցությունէ ունենում ամբողջ աշխարհագրականթաղանթի վրա:

Երկրի վրա եղած ջրի ընդհանուր քանակը չիփոխվում և անընդհատ շարժման մեջ է: Ծովերի ու օվկիանոսների, գետերի ու լճերիմակերևույթից ջուրը գոլորշիանում է, մթնոլորտի վերին շերտերում խտանալով՝առաջացնում է ամպեր, որոնք անձրևի կամձյան տեսքով թափվում են Երկրի վրա:

Page 11: ջուր ջուր

Մաս-8

Սա ջրի փոքր կամ տեղական շրջապտույտնէ: Ավելի բարդ է ջրի համաշխարհային կամմեծ շրջապտույտը. օվկիանոսիցգոլորշիացած ջրի մի մասը թափվում էօվկիանոսի վրա, իսկ մյուս մասը քամիներիմիջոցով տարվում է ցամաքի խորքը ևտեղումների ձևով թափվում այնտեղ: Դրա միմասը սնում է գետերը, մյուս մասը ներծծվումէ՝ առաջացնելով ստորգետնյա ջրեր, կամկուտակվում լճերի, ճահիճների կամսառցադաշտերի մեջ և ի վերջո կրկինվերադառնում օվկիանոս:

Page 12: ջուր ջուր

Նյութը պատրաստեցին՝

Արման ԱֆշարիզադեՖերդինանդ Մկրտչյան

Նոր դպրոց