2
Adapted from NASA: Eclipse 101 and American Astronomical Society Ե ՞ րբ է արևի խավարումը։ 2017թ․ օգոստոսի 21-ին, առավոտյան ժամը 9:05-ից մինչև 11:44-ը (Գլենդել, Կալիֆորնիա) Արևի ամբողջական խավարումը տեսանելի կլինի ՞ Գլենդելում։ Ոչ։ Գլենդելում կլինի 69% մասնակի արևի խավարում, որն իր գագաթնակետին կհասնի առավոտյան ժամը 10։21-ին։ Ապահո ՞ վ է լինել դրսում խավարման ժամանակ։ Այո, վտանգավոր չէ, երբ դրսում եք արևի խավարման ժամանակ։ Արևի խավարման ընթացքում ՉԻ ԿԱՐԵԼԻ նայել վերև, եթե ձեր աչքերը պաշտպանված չեն արևից։ Ապահո ՞ վ է նայել արևին խավարման ժամանակ, եթե աչքերը պաշտպանված չեն։ Ոչ, վտանգավոր է նայել արևին ամբողջական խավարման ժամանակ, երբ աչքերը պաշտպանված չեն։ Արևի խավարումը անվտանգ տեսնելու համար պետք է օգտագործել աչքի պատշաճ պաշտպանություն, որը համապատասխանում է հատուկ չափանիշերի։ Զտիչները (filters), որոնք համապատասխանում են ISO 12312-2 չափանիշերին ոչ միայն նվազեցնում են տեսանելի արևի ճառագայթները ապահով և ճիշտ մակարդակի, այլ նաև՝ արգելափակում են արևի ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթումը։ (Նշում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող սովորական արևային ակնոցները ՉԵՆ պաշտպանում ձեր աչքերը խավարման ժամանակ)։ Ինչու ՞ անվտանգ ՉԷ նայել արևին՝ անգամ երբ դրա միայն մի փոքր մասն է տեսանելի։ Խնդիրը նրանում է, որ արևի մակերևույթը շատ պայծառ է, և անգամ եթե նայեք դրա մի փոքր մասին, այն բավական լուսավոր է աչքին վնաս հասցնելու համար։ Դրա համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, բայց դրանից հետո դուք ձեր տեսած արևի մակերեսի չափով մի կետ կտեսնեք, երբ ձեր հայացքը հեռացնեք արևից։ Կախված նրանից, թե որքան երկար եք նայել արևին և որքան մեծ է եղել արևի վնասը, այս կետը կամ կանհետանա կամ մշտապես կմնա։ Երբեք չպետք է ենթադրել, որ արագ նայելով կարող եք խուսափել աչքի վնասից։ Միայն պայծառ լու ՞ յսն է, որ վնասակար է արևին նայելիս Իրականում, աչքի պատշաճ պաշտպանությունը կարող է անվտանգ արգելափակել մեծ քանակությամբ արևի ճառագայթները, արևից եկող ինֆրակարմիր «ջերմությունը» կարող է նաև տեսնելը անհարմար դարձնել, քանի որ այն փաստացի տաքացնում է աչքը։ Հետևաբար, անգամ պատշաճ պաշտպանությամբ մի քանի րոպեով ժամանակ առ ժամանակ արևին նայելը կարող է տաքացնել աչքի հյուսվածքները և հեղուկը, իսկ վերջիններիս հետևանքները կարող են շատ վտանգավոր լինել։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել այս խնդրից խավարման համար նախատեսված ակնոցներ կրելու ընթացքում հաճախակի մի կողմ նայեք՝ աչքերը հանգստացնելու համար։ Սա անհրաժեշտ չէ, եթե օգտագործում եք զտիչներ, որոնք համապատասխանում են ISO 12312-2 չափանիշերին, ոչ միայն նվազեցնում են տեսանելի արևի ճառագայթները ապահով և ճիշտ մակարդակի, այլ նաև՝ արգելափակում են արևի ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթումը։ Կարո ՞ ղ եմ նայել խավարումը տեսախցիկով, հեռադիտակով կամ հեռախոսով։ Ցանկացած տեսակի չզտված ոսպնյակները չեն պաշտպանում ձեր աչքերը։ Համոզվեք, որ զտիչները համապատասխանում են ISO չափանիշերին՝ արևի խավարումը նայելուց առաջ։ Խավարումը նայելու «անվտանգության» վերաբերյալ այս հարցը չափազանցվա ՞ ծ է։ Բացարձակապես ոչ։ Բոլորը պետք է հիշեն, որ Երկիր մոլորակի վրա աչքերը չեն կարող արև տեսնել՝ առանց լուրջ վնաս ստանալու։ Այն բավականին վնագավոր գործողություն է․ հետևաբար, պետք է շատ զգույշ լինել՝ աչքերը վնասելուց խուսափելու համար։ Հիմնվելով հազարավոր մասնագետների փորձի վրա՝ դուք կարող եք կոնկրետ քայլեր ձեռնարկել ոչ միայն աստղագիտության մեջ, այլ նաև բժշկության ասպարեզում։ Այսպիսով, միշտ կարդացեք անվտանգության զգուշացումները և անհրաժեշտ միջոցները ձեռնարկեք մինչև 2017թ․ օգոստոսի 21-ը խավարումը տեսնելու համար, որպեսզի միակ երկարատև տպավորությունը, որ կունենաք, լինի հրաշալի մի հիշողություն այդ օրվանից, այլ ոչ թե ձեր աչքի վնասված եղջրաթաղանթը։ Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել արևի խավարման համար նախատեսված ակնոցներ։ Հետևյալ հանրահայտ հեռադիտակային և արևային զտիչներ արտադրող կազմակերպությունները վաճառում են խավարման ակնոցներ (երբեմն անվանում են խավարման համար նախատեսված երանգավորումներ) և/կամ ձեռքով օգտագործվող դիտակներ, որոնք հաստատվել են լիազորագրված լաբորատորիայի կողմից և համապատասխանում Հաճախակի տրվող հարցեր

Հաճախակի տրվող հարցեր · 2017. 8. 18. · նախատեսված ակնոցներ կրելու ընթացքում հաճախակի մի կողմ նայեք՝ աչքերը

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Հաճախակի տրվող հարցեր · 2017. 8. 18. · նախատեսված ակնոցներ կրելու ընթացքում հաճախակի մի կողմ նայեք՝ աչքերը

Adapted from NASA: Eclipse 101 and American Astronomical Society

Ե՞րբ է արևի խավարումը։

2017թ․ օգոստոսի 21-ին, առավոտյան ժամը 9:05-ից մինչև 11:44-ը (Գլենդել, Կալիֆորնիա)

Արևի ամբողջական խավարումը տեսանելի կլինի՞ Գլենդելում։ Ոչ։ Գլենդելում կլինի 69% մասնակի արևի խավարում, որն իր գագաթնակետին կհասնի առավոտյան ժամը 10։21-ին։

Ապահո՞վ է լինել դրսում խավարման ժամանակ։

Այո, վտանգավոր չէ, երբ դրսում եք արևի խավարման ժամանակ։ Արևի խավարման ընթացքում ՉԻ ԿԱՐԵԼԻ նայել

վերև, եթե ձեր աչքերը պաշտպանված չեն արևից։

Ապահո՞վ է նայել արևին խավարման ժամանակ, եթե աչքերը պաշտպանված չեն։

Ոչ, վտանգավոր է նայել արևին ամբողջական խավարման ժամանակ, երբ աչքերը պաշտպանված չեն։ Արևի

խավարումը անվտանգ տեսնելու համար պետք է օգտագործել աչքի պատշաճ պաշտպանություն, որը

համապատասխանում է հատուկ չափանիշերի։ Զտիչները (filters), որոնք համապատասխանում են ISO 12312-2

չափանիշերին ոչ միայն նվազեցնում են տեսանելի արևի ճառագայթները ապահով և ճիշտ մակարդակի, այլ նաև՝

արգելափակում են արևի ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթումը։ (Նշում՝

ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող սովորական արևային ակնոցները ՉԵՆ պաշտպանում ձեր

աչքերը խավարման ժամանակ)։

Ինչու՞ անվտանգ ՉԷ նայել արևին՝ անգամ երբ դրա միայն մի փոքր մասն է տեսանելի։

Խնդիրը նրանում է, որ արևի մակերևույթը շատ պայծառ է, և անգամ եթե նայեք դրա մի փոքր մասին, այն բավական

լուսավոր է աչքին վնաս հասցնելու համար։ Դրա համար ընդամենը մի քանի վայրկյան է անհրաժեշտ, բայց դրանից

հետո դուք ձեր տեսած արևի մակերեսի չափով մի կետ կտեսնեք, երբ ձեր հայացքը հեռացնեք արևից։ Կախված

նրանից, թե որքան երկար եք նայել արևին և որքան մեծ է եղել արևի վնասը, այս կետը կամ կանհետանա կամ

մշտապես կմնա։ Երբեք չպետք է ենթադրել, որ արագ նայելով կարող եք խուսափել աչքի վնասից։

Միայն պայծառ լու՞յսն է, որ վնասակար է արևին նայելիս

Իրականում, աչքի պատշաճ պաշտպանությունը կարող է անվտանգ արգելափակել մեծ քանակությամբ արևի

ճառագայթները, արևից եկող ինֆրակարմիր «ջերմությունը» կարող է նաև տեսնելը անհարմար դարձնել, քանի որ

այն փաստացի տաքացնում է աչքը։ Հետևաբար, անգամ պատշաճ պաշտպանությամբ մի քանի րոպեով ժամանակ

առ ժամանակ արևին նայելը կարող է տաքացնել աչքի հյուսվածքները և հեղուկը, իսկ վերջիններիս հետևանքները

կարող են շատ վտանգավոր լինել։ Որպեսզի հնարավոր լինի խուսափել այս խնդրից խավարման համար

նախատեսված ակնոցներ կրելու ընթացքում հաճախակի մի կողմ նայեք՝ աչքերը հանգստացնելու համար։ Սա

անհրաժեշտ չէ, եթե օգտագործում եք զտիչներ, որոնք համապատասխանում են ISO 12312-2 չափանիշերին, ոչ

միայն նվազեցնում են տեսանելի արևի ճառագայթները ապահով և ճիշտ մակարդակի, այլ նաև՝ արգելափակում են

արևի ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթումը։

Կարո՞ղ եմ նայել խավարումը տեսախցիկով, հեռադիտակով կամ հեռախոսով։

Ցանկացած տեսակի չզտված ոսպնյակները չեն պաշտպանում ձեր աչքերը։ Համոզվեք, որ զտիչները

համապատասխանում են ISO չափանիշերին՝ արևի խավարումը նայելուց առաջ։

Խավարումը նայելու «անվտանգության» վերաբերյալ այս հարցը չափազանցվա՞ծ է։

Բացարձակապես ոչ։ Բոլորը պետք է հիշեն, որ Երկիր մոլորակի վրա աչքերը չեն կարող արև տեսնել՝ առանց լուրջ

վնաս ստանալու։ Այն բավականին վնագավոր գործողություն է․ հետևաբար, պետք է շատ զգույշ լինել՝ աչքերը

վնասելուց խուսափելու համար։ Հիմնվելով հազարավոր մասնագետների փորձի վրա՝ դուք կարող եք կոնկրետ

քայլեր ձեռնարկել ոչ միայն աստղագիտության մեջ, այլ նաև բժշկության ասպարեզում։ Այսպիսով, միշտ կարդացեք

անվտանգության զգուշացումները և անհրաժեշտ միջոցները ձեռնարկեք մինչև 2017թ․ օգոստոսի 21-ը խավարումը

տեսնելու համար, որպեսզի միակ երկարատև տպավորությունը, որ կունենաք, լինի հրաշալի մի հիշողություն այդ

օրվանից, այլ ոչ թե ձեր աչքի վնասված եղջրաթաղանթը։

Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել արևի խավարման համար նախատեսված ակնոցներ։

Հետևյալ հանրահայտ հեռադիտակային և արևային զտիչներ արտադրող կազմակերպությունները վաճառում են

խավարման ակնոցներ (երբեմն անվանում են խավարման համար նախատեսված երանգավորումներ) և/կամ ձեռքով

օգտագործվող դիտակներ, որոնք հաստատվել են լիազորագրված լաբորատորիայի կողմից և համապատասխանում

Հաճախակի տրվող հարցեր

Page 2: Հաճախակի տրվող հարցեր · 2017. 8. 18. · նախատեսված ակնոցներ կրելու ընթացքում հաճախակի մի կողմ նայեք՝ աչքերը

Adapted from NASA: Eclipse 101 and American Astronomical Society

են նմանանիպ արտադրանքների ISO 12312-2 միջազգային անվտանգության չափանիշերին։ Ներքոհիշյալ՝

թվարկված են այբբենական կարգով։ Աստղանիշով (*) նշվածները արտադրվում են Միացյալ նահանգներից դուրս։

o American Paper Optics (Eclipser) / EclipseGlasses.com / 3dglassesonline.com

o APM Telescopes (Sunfilter Glasses)*

o Baader Planetarium (AstroSolar Silver/Gold Film)*

o Celestron (EclipSmart Glasses & Viewers)

o DayStar (Solar Glasses)

o Explore Scientific (Solar Eclipse Sun Catcher Glasses)

o Lunt Solar Systems (SUNsafe SUNglasses) [see their unique kid-size eclipse glasses]

o Meade Instruments (EclipseView Glasses & Viewers)

o Rainbow Symphony (Eclipse Shades)

o Seymour Solar (Helios Glasses)

o Thousand Oaks Optical (Silver-Black Polymer & SolarLite)

o TSE 17 (Solar Filter Foil)*

Մի շարք այլ աստղագիտական և գիտության հետ առնչվող ընկերություններ և կազմակերպություններ վաճառում

են խավարման ակնոցներ, որոնք արտադրված են վերոհիշյալ կազմակերպությունների կողմից։ Եթե ակնոցներ եք

գնում այս կազմակերպություններից որևէ մեկից, ապա իմացեք, որ ձեռք եք բերում ISO չափանիշերին

համապատասխան անվտանգ արևային դիտակներ։ Մանրամասն ցուցակը կարող եք տեսնել

https://eclipse.aas.org/resources/solar-filters կայքում։

Ցավոք սրտի, կասկածելի կազմակերպությունները կարող են վերցնել ISO լոգոն համացանցից և փակցնել այն իրենց

արտադրանքի և փաթեթավորման վրա՝ եթե անգամ խավարման համար նախատեսված իրենց ակնոցներն ու

դիտակները պատշաճ փորձարկում չեն անցել։ Նշանակում է, որ միայն ISO լոգոն տեսնելը և ISO 12312-2 վկայական

ունենալը չի նշանակում, որ արտադրանքը բավականին լավն է։ Դուք պետք է համոզված լինեք, որ արտադրանքը

ներկայացված է հեղինակավոր կազմակերպության կամ նրանց կողմից արտոնված մատակարարների կողմից։

Խնդրում ենք օգտագործել վերոնշյալ կայքը՝ հեղինակավոր մատակարարների և արտադրողների անուններին

ծանոթանալու համար, որպեսզի պարզ լինի, թե արդյոք խավարման համար նախատեսված ակնոցները ապահով են։

Եթե չեմ կարող ձեռք բերել խավարման համար նախատեսված ակնոցներ, ապա ինչպե՞ս կարող եմ տեսնել

խավարումը։

Փոքր անցքով դիտակետ

o Մասնակի խավարած արևը կարելի է տեսնել՝ օգտագործելով փոքր անցքով դիտակ, որը շատ հարմար

միջոց է։ Դուք պարզապես կարող եք անցկացնել արև լույսը փոքրիկ անցքի միջով (օրինակ՝ անցք կարելի

բացել փոքր քարտի վրա) և արտացոլեք արևի պատկերը մոտակա մակերեսի վրա (օրինակ՝ կարող եք

օգտագործել մեկ այլ քարտ, պատ կամ հատակ)։

o Որևէ հատուկ սարքավորման կարիք չկա։ Պարզապես մեկը մյուսի վրա դրեք ձեր ձեռք ափերը, թեթև բացեք

վերևի ձեռքի մատները, այնուհետև բացեք մյուսները։ Ապա, արևին մեջքով կանգնած, նայեք գետնի վրա

ձեր ձեռքերի շողքին։ Ձեր մատների միջև փոքր տարածությունները մանր պատկերների ցանց կարտացոլեն

գետնի վրա։ Արևի մասնակի խավարման ընթացքում, այս պատկերները կարտացոլեն արևի կիսաշրջանը։

o Եթե դիտարկման ձեր վայրը ծառեր ունի, ապա նայեք տերևների շողքին գետնի վրա։ Արևի մասնակի

խավարման ընթացքում, տերևների միջև փոքր անցքերը դիտանցքի դեր կկատարեն՝ ծածկելով գետինը

արևի կիսաշրջանի պատկերներով։ Նկատի ունեցեք, որ սա ՉԻ նշանակում՝ նայել արևին փոքր անցքով

դիտակետի միջով։

Ոսպնյակային նախագծում

o Ոսպնյակային նախագծման մի քանի մեթոդ կա։ Դուք չպետք է փորձեք կիրառել ոսպնյակային նախագծման

որևէ փորձ, եթե դուք փորձառու աստղագիտական դիտարկող չեք, կամ ամբողջ ժամանակ չեք

օգտագործում ձեր սեփական սարքավորումները և չեք կարող մշտապես հետևել դրա օգտագործմանը։

o https://eclipse.aas.org/eye-safety/projection