9
ՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄ ՄՄՄՄՄ 3-2 ՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄՄՄ ՄՄՄՄՄՄ

Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Embed Size (px)

Citation preview

Page 1: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ՆՈՐ ԴՊՐՈՑ3-2 ԴԱՍԱՐԱՆ

Գևորգյան Աստղիկ

Page 2: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Գուլիելմո ՄարկոնիՌադիոյի մարդը

Գուլիելմո Մարկոնին ծնվել է Իտալիայի Բոլոնիա քաղաքում` 1874թ:Նա երազկոտ երեխա էր,սիրում էր գրքեր կարդալ:Ֆիզիկան և քիմիան նրա սիրած առարկաներն էին,որոնք օգնում էին նրան փոքրիկ սարքեր ստեղծել:Նրան գրավում էր էլէկտրական և մագնիսական դաշտերի փոխազդեցությունը:

Page 3: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Մարկոնիի հետաքրքրությունը Հերցի փորձերով

Մարկոնիի հետաքրքրությունն ավելի խորացավ,երբ ծանոթացավ Հերցի փորձերին վերաբերվող մի հոդվածի,ով հայտնագործել էր օդային ալիքները:Կարևորելով Հերցի հայտնագործությունը Մարկոնին նվիրվեց այդ տեսությանը:Նա մտածում էր,որ օդում ձայնի կտրած ճանապարհի երկարությունը կախված է նրան տրված էլէկտրական ազդակի հզորությունից:

Page 4: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Մարկոնիի առաջին փորձերը

Մարկոնին դեռ 21 տարեկան էր,երբ սկսեց փորձեր կատարել իր ծնողների տան ձեղնահարկում:Նա կարողացավ էլէկտրամագնիսական ալիքների միջոցով ազդանշաններ ուղարկել:Նա ամբողջովին տարված էր անթել հեռագրի գաղափարով:Առաջին քայլն արված եր.դա ալեհավաքի գյուտն էր,ինչը թույլ էր տալիս ալիքներն ուղարկել ավելի հեռու:

Page 5: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Մարկոնիի առաջին քայլերըՄեծ Բրիտանիայում

Մարկոնիի ծնողները հարուստ էին և սկզբնական շրջանում հոգում էին նրա ծախսերը,բայց քանի որ իտալական կառավարությունը ուշադրություն չէր դարձնում նրա գյուտին,Մարկոնին տեղափոխվեց ապրելու Մեծ Բրիտանիա:1986թ. Հուլիսի 28-ին Լոնդոնում Մարկոնին ներկայացրեց լարերի հեռագրման համակարգը:Սակայն այտեղ էլ շատերը չվստահեցին այդ գյուտին:

Page 6: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Հետագա հաջողությունները Այնուամենայնիվ մի

խումբ անգլիացի մեծահարուստներ ստեղծեցին հեռահաղորդման մի ընկերություն,որը բրիտանական ողջ տարածքում տեղադրեց 30-մետրանոց ալեհավաքների խոշոր կետեր:Մրկոնին կատարեց 19 կիլոմետրի վրա առանց լարերի հաղորդակցման ցուցադրություն,որը բացարձակ ռեկորդ էր:

Page 7: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Նոր ռեկորդներ

1899-ին Մարկոնին սահմանեց նոր ռեկորդ:Նա ԱԼՀ-ով կտրեց Լա-Մանշի նեղուցը,որը Ֆրանսիան բաժանում է Մեծ Բրիտանիայից:Նա հաջորդ տարի ձեռք բերեց հայտնի 7777 պատենտը:Դրան հաջորդեց բազմաթիվ այլ գյուտերի պատենտավորումը և ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը:

Page 8: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Մարկոնիի երազանքի իրականացումը

Մարկոնիի երազանքն էր կտրել Ատլանտյան օվկիանոսը:1901թ. դեկտեմբերի 12-ին, նա Ատլանտյան օվկիանոսի հեռու կղզիներից մեկում ականջին հագցրած ընդունիչի օգնությամբ փորձում էր լսել Լոնդոնից իր օգնականի ուղարկած ազդանշանները:Նա շատ անհանգիստ էր:Եվ հանկարծ լսեց Մորզեի բանալու 3 կետերից բաղկացած << Տ >>տառը:Վերջապես նրան հաջողվեց իրականացնել իր մեծագույն երազանքը:

Page 9: Գուլիելմո Մարկոնի. Աստղիկ Գևորգյան

Մարկոնիի մեծ ներդրումը Այդ մեծ հաջողությունից

հետո օվկիանոսում կորած նավերը,ինքնաթիռներն ու կղզիները կարող էին լսել և լսել տալ իրենց:Հաղորդակցումն այլևս կապված չէր լարերից և կարող էր շատ կյանքեր փրկել:Այստեղից մինչև ռադիոհաղորդումների կազմակերպումը կես քայլ էր:Մարկոնին մահացավ 1937թ.հուլիսի 20-ին և այդ լուրը սփռվեց ռադիոյի օգնությամբ:Դա ապացուցեց որ Մարկոնիի երազանքները գերազանցել էր բոլոր սպասելիքները: