10
Սասունցի Դավիթ էպոս

Սասունցի Դավիթ

Embed Size (px)

Citation preview

Page 1: Սասունցի Դավիթ

Սասունցի Դավիթ էպոս

Page 2: Սասունցի Դավիթ

«Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական հերոսավեպըվիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև ՝

• «Սասնա տուն»• «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ»,• «Դավիթ և Մհեր»• «Դավթի պատմություն»,

Page 3: Սասունցի Դավիթ

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ• «Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին

Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան

Կրպոյից և հրատարակել Կ. Պոլսում («Գրոց ու բրոց և Սասունցի

Դավիթ կամ Մհերի դուռ», 1874թ.):

• Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ

Աբեղյանը` Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում

(«Դավիթ և Մհեր», 1889թ.):

• Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս.

Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա.

Ղանալանյանը և ուրիշներ:

Page 4: Սասունցի Դավիթ

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ

▫ «Սասնա ծռերը» հայ ազգային էպոսն է՝ դյուցազնավեպը. ստեղծվել էմիջնադարում՝ արաբական արշավանքների ժամանակ: Էպոսիգաղափարական ոգին հայ ժողովրդի հերոսական մաքառումն էթշնամիների դեմ՝ հանուն ժողովրդի ազատության ևանկախության, հայրենիքի և պետականության պահպանման:

▫ «Սասնա ծռերը» բաղկացած է վիպական 4 մասից կամճյուղից, որոնցից յուրաքանչյուրը կոչվում է հերոսների մեկ սերնդիանունով՝ «Սանասար և Բաղդասար», «Մեծ Մհեր», «ՍասունցիԴավիթ» և «Փոքր Մհեր»:

Page 5: Սասունցի Դավիթ

«Սանասար և Բաղդասար»

Հայոց Գագիկ թագավորը հարկատու էր Բաղդադի կռապաշտխալիֆին:Վերջինս, լսելով արքայադստեր՝ Ծովինարի գեղեցկությանմասին, ցանկանում է կնության առնել նրան, բայց մերժվում է:Կատաղած խալիֆն սկսում է ավերել Հայոց երկիրը: Ծովինարըորոշում է հոժարակամ դառնալ կռապաշտի կինը, որպեսզիհայրենիքը փրկի ավերուՀայրենի լեռներում շրջելիս նածարավում է և Աստծուց ջուր է աղերսում: Հանկարծակի բխածԿաթնաղբյուրից Ծովինարը մի լիքը և մի կիսատ բուռ ջուր էխմում ու հղիանում: Հետո նա մեկնում է Բաղդադ: Որոշժամանակ անց ծնվում են Սանասարն ու Բաղդասարը, որոնքօրեցօր մեծանում են ու հզորանում: Խալիֆն ուզում է սպանելեղբայրներին, բայց նրանք են սպանում խալիֆին և իրենց մոր հետփախչում գալիս են հայրենիք, հիմնում իրենց բերդը՝Սասունը, հզորացնում ու շենացնում այն: Սանասարնամուսնանում է Դեղձուն-Ծամի հետ: Ունենում են 3 զավակ՝Մհերը, Ձենով Օհանը և Վերգոն:

Page 6: Սասունցի Դավիթ

«Մեծ Մհեր»

• Սանասարին հաջորդում է որդիներից ամենաքաջը՝ Մհերը: Այդ տարիներինՍասունը հարկատու էր Մըսրա Մելիքին: Չափահաս դառնալով՝ Մհերըտիրություն է անում երկրին ու ժողովրդին. հացի ճանապարհը փակող հսկաառյուծի երախը պատռելով՝ երկու կես է անում, որի համար նրան անվանում ենԱռյուծաձև Մհեր, Սպիտակ Դևից ազատում է գեղեցկուհի Արմաղանին ուամուսնանում նրա հետ, մենամարտում հաղթում է Մըսրա Մելիքին և Սասուննազատում հարկերից, հիմնում է Մարութա Բարձրիկ Աստվածածինը, Ծովասարըդարձնում իր որսատեղին, շինում բերդեր ու կամուրջներ:

• Մըսրում մեռնում է Մելիքը: Նրա կինը՝ Իսմիլ Խաթունը, խնդրում է Մհերին գալ ևտեր կանգնել իր երկրին՝ գաղտնի մտադրություն ունենալով ժառանգ ունենալնրանից: Ծնվում է արու զավակ, որին Իսմիլ Խաթունը կոչում է Մելիք՝ ի հիշատակմեռած ամուսնու: 7 տարի նա Մհերին պահում է իր մոտ՝ արբեցնելով թունդ գինով: Ի վերջո սթափվելով և զգալով իր սխալը՝ Մհերը վերադառնում է Սասուն: Արմաղանը դժվարությամբ ներում է նրան: Մհերը նորից շենացնում է Սասունը: Որոշ ժամանակ անց Արմաղանը ծնում է մի տղա, որին անվանում են Դավիթ: Երեխայի ծնվելուն պես Մհերն ու Արմաղանը, պայմանի համաձայն, մեռնում են:

Page 7: Սասունցի Դավիթ

«Սասունցի Դավիթ»

Որբացած նորածին Դավթին ուղարկում են Մըսր՝ Իսմիլ Խաթունի մոտ, որտեղքաջազունը մեծանում է ժամ առ ժամ: Մըսրա Մելիքը փորձում էխորամանկությամբ սպանել Դավթին, բայց պատանի դյուցազնը հաղթահարում էբոլոր փորձությունները և վերադառնում Սասուն: Ձենով Օհանը Դավթին կարգումէ գառնարած, ապա՝ նախրապան, որսորդ: Դավիթն սպանում է Սասունըկողոպտած դևերին և երկրի ամբարները լցնում բարիքներով, միայնակ կոտորում էՄըսրա Մելիքի զորքին, վռնդում է նաև հարկահավաք Կոզբադինին: Մելիքըբազմահազար զորքով ինքն է արշավում Սասուն: Դավիթը սրի մեկ հարվածովերկու կես է անում խոր հորի մեջ թաքնված Մըսրա Մելիքին:

• Սասունն ազատագրելուց հետո Դավիթը նշանվում է Չմշկիկ Սուլթանի հետ, բայցլսելով Կապուտկողի արքայադուստր Խանդութի գեղեցկության մասին՝ մի շարքքաջագործություններից հետո ամուսնանում է նրա հետ: Ապա գնում էԳյուրջիստան և 7 տարի մնում այնտեղ: Խանդութը ծնում է արու զավակ և անունըդնում Մհեր: Չափահաս դառնալով՝ նա որոշում է գնալ և գտնել հորը: Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են և, իրար չճանաչելով, մենամարտում: Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել էմենամարտել իր հետ և անիծում է. «Անմա՜հ ըլնես, անժառա՜նգ»: Դավիթնսպանվում է Չմշկիկ Սուլթանի աղջկա թունավոր նետից, իսկ ամուսնունհավատարիմ Խանդութը ցած է նետվում բերդի գլխից:

Page 8: Սասունցի Դավիթ

«Փոքր Մհեր»

Դավթին փոխարինած Փոքր Մհերը պատերազմում է թշնամիների դեմ ևհաղթում, սպանում է Չմշկիկ Սուլթանին՝ լուծելով հոր վրեժը: Ապաամուսնանում է գեղեցկուհի Գոհարի հետ: Բայց կատարվում է հորանեծքը. Մհերը մնում է անժառանգ: Մեռնում է Գոհարը: Հողն այլևս չիդիմանում Մհերի ոտքերի տակ: Սասնա վերջին քաջազունը փակվում էԱգռավաքար ժայռի մեջ՝ պատգամելով՝

Քանի աշխարք չար է,Հողն էլ ղալբցեր (ծուլացել) է,Մեջ աշխարքին ես չեմ մնա:Որ աշխարք ավերվի, մեկ էլ շինվի,Երբ որ ցորեն էղավ քանց մասուր մի,Ու գարին էղավ քանց ընկուզ մի,Էն ժամանակ հրամանք կա,որ էլնենք էդտեղեն:

Page 9: Սասունցի Դավիթ

• «...ամեն մի ժողովուրդ չունի համաշխարհային գրականությանմեջ իր ազգային էպոսը: Հայկական էպոսը հայ ցեղի ապրածկյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն ուիր մեծության աններելի վկայությունն է աշխարհքի առջև»:

Հովհաննես Թումանյան

ՍԱՍՆԱ ԾՌԵՐ

Page 10: Սասունցի Դավիթ

ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ

ԱՇԱԿԵՐՏ՝ ԴԱՎԻԹ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ 2013