Upload
satenik-soghoyan
View
624
Download
3
Embed Size (px)
Citation preview
Միսաք Մեծարենց
Կենսագրություն
Մեծարենց ՄիսաքԿարապետի (իսկական
ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886,Խարբերդի
Բինկյան գյուղում (ԱրևմտյանՀայաստան, Ակն քաղաքին
մերձ)–22.6.1908, Կ.Պոլիս), հայ բանաստեղծֈ
Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել էհայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894-96) ևՄարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ քոլեջում
(1896-1901)։ 1902–ին ընտանիքի հետտեղափոխվել Կ.Պոլիս, որտեղ մինչև 1905–ը
սովորել է Ղալաթիայի Կեդրոնականվարժարանումֈ Ուսումն ընդհատել է
սաստկացող հիվանդության պատճառովֈ
Գրել սկսել է 1901–իցֈ 1903–ից տպագրվել է պարբերականմամուլումֈ Աշխատակցել է արևմտահայ շատ
հրատարակությունների՝ «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյանմամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար»,
«Բյուզանդիոն»։ Աշակերտական տարիներին չափածո փորձերըհավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրումֈ Կենդանության
օրոք, 1907–ին, Կ.Պոլսում լույս է տեսել Մեծարենցիբանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան», «Նոր
տաղեր»։ Ուսումնառության տարիներին Մեծարենցըծանոթանում է հայոց պատմությանը, հայ և համաշխարային
գրականությանը, սովորում է ֆրանսերեն և անգլերեն: Բայց նրանվիճակված չէր ավարտել Կեդրոնական վարժարանը:
1905 թվականին հիվանդության վատթարացման պատճառով բժիշկներըխորհուրդ են տալիս ընդհատել ուսումը... Մահացու հիվանդության`
թոքախտի նշանները երևացել են դեռ տարիներ առաջ: Պատճառը եղել էրճակատագրական մի դեպք: Սվազում մի խումբ տղաներ, շփոթելովիրենց թշնամիների հետ, թիկունքից դանակահարում են նրան:
Հարձակման հանկարծակիությունը, մանավանդ արյան տեսքը շատ ենվախեցնում երկչոտ տղային: «Ամեն խնամք ու ջանք թափեցավ` զինքըհիմնապես դարմանելու համար արագորեն,-վկայում է հուշագիրը,-բայցայդ սարսափը տեղավորվել էր իր արբունքին հասած տարիներուն, պիտի ընդլայնվեր ու փոխակերպվեր թոքախտի` Միսաք Մեծարենց
բանաստեղծին կյանքը կարճելով»: Հիվանդությունը գնալով խորանում է: Հարազատները, բարեկամները, ընկերները ամեն ջանք գործ են դնում
պատանի բանաստեղծին փրկելու համար, սակայն ապարդյուն: Մահացել է թոքախտից, 1908-ին:
Մեծարենցի գրական ժառանգությունըբաղկացած է ավելի քան 130 քնարական
ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակբանաստեղծություններից ու պատմվածքից և
մի քանի գրական–քննադատականհոդվածներից, որոնցում շարադրել է իր
ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական
քննադատությունիցֈ
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից: Իր առաջինոտանավորները հավաքել է մի տետրում` «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել: 1907 թ նա
տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները: Մ. Պեշիկթաշյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նորաստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց
դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասականպայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատիհարուստ ներաշխարհըֈ Ընդդիմանալով սուլթանական
ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցըստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսիկերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքըարտադրության ու ներդաշնակ աշխարհի մասինֈ Մեծարենցը
բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայումֈ
Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակպանթեիստական ըմբռնումների («Ինր արբեցությամբ...»)։ Մեծարենցիաշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա
մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտվածդեմոկրատական բովանդակությունֈ Հակադրվելով անկումայինգրականության «անմարդկային անձնաբանությանը», Մեծարենցըգտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության ևանձնազոհության քարոզըֈ Նրա քնարական հերոսը երազում է
«անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանիէակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու
բանվորին» («Տո՛ւր ինձի, Տե՛ր...», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մեծարենցը իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի ևաշխատանքի հովերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը»,
«Տկճորին երգը»)։
Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված էդասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետֈ Նա արևմտահայ
պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նորեղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության
հասցվեցին ոտանավորի ձևերըֈ Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտականբովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայիցֈ Նրա
ստեղծագործության վրա մեծ ազդեծություն են թողել հայ միջնադարյանպոեզիան և ժողովրդական բանահյուսությունըֈ Մեծարենցի
ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայպոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդուև բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության
հարցումֈՄեծարենցը սիրում էր գիշերը: Գիշերային մենակությունը,
հանգստությունն ու լռությունը: Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրումգիշերվա մասին: Օրինակ՝ «Ձմռան պարզ գիշեր»-ը:
[խմբագրել]