Upload
umay
View
61
Download
0
Embed Size (px)
DESCRIPTION
Համագործակցության նոր ձևեր Կովկասում՝ հանուն կենսաբազմազանության պաշտպանության Համագործակցության հաստատում Հայաստանի Հանրապետության մասնավոր ձեռնարկությունների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների միջև. Dominik Sopart 14.09.2014. Ո՞վքեր են ծրագի րն իրականացնողները - PowerPoint PPT Presentation
Citation preview
Համագործակցության նոր ձևեր Կովկասում՝ հանուն կենսաբազմազանության
պաշտպանությանՀամագործակցության հաստատում Հայաստանի
Հանրապետության մասնավոր ձեռնարկությունների և բնապահպանական
հասարակական կազմակերպությունների միջև
Dominik Sopart 21.04.23
Ո՞վքեր են ծրագիրն իրականացնողները
• Գերմանիայի բնության
պահպանության միություն (NABU)
• Եվրոպայի խոշորագույն
բնապահպանական
կազմակերպություններից մեկն է՝
520.000 անդամ և հովանավոր
• Միության գլխամասային
գրասենյակ –Միջազգային բաժին–
Կովկասյան ծրագիր
• Գործընկեր - ՀՀ բնապահպանության
նախարարություն
• Ֆինանսավորող - ԳԴՀ շրջակա
միջավայրի, բնության պահպանության
և միջուկային ռեակտորների
անվտանգության նախարարություն
Որո՞նք են ծրագրի նպատակները
Ինչպե՞ս հասնել այդ նպատակների իրականացմանը
• Հայաստանում կենսաբազմազանության
պաշտպանության ոլորտում
համագործակցության հաստատում
ձեռնարկությունների և ՀԿ-ների միջև՝
կորպորատիվ սոցիալական
պատասխանատվության (ԿՍՊ) հիմունքներով
• Հասարակության գիտակցության մեջ
“Գործարարություն և
կենսաբազմազանություն“ թեմայի
ամրապնդում
• Մասնակիցների,
կենսաբազմազանության
ձեռնարկչատիրական պաշտպանության
և կառավարման ոլորտում
մասնագիտացում
• Բոլոր հատվածների մասնակցություն
(պետություն, տնտեսություն և ՀԿ-ներ)
Որո՞նք են ծրագրի նպատակներին հասնելու համար իրականացվող միջոցառումները
• Նպատակային խմբերի՝ ՀԿ-ների, պետական
կառույցների և ձեռնարկությունների համար
սեմինարների կազմակերպում
• “ԿԲ պաշտպանություն
ձեռնարկչատիրության միջոցով” լավագույն
փորձի օրինակների ձեռնարկ
• Ծրագրի կայքէջ՝ ընթացիկ
տեղեկատվությամբ
• Շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորում
• Գաղափարների մրցույթ
• Փորձնական ծրագրերի իրականացում
• Կոնֆերանսի կազմակերպում՝ լավագույն
գաղափարների մրցանակը հանձելու
նպատակով
Կայքէջ
www.csr-biodiversity.am
• Ծրագրի մասին ընդհանուր տեղեկատվություն
• Տեղեկատվություն ծրագրի մշակման նախապատմության մասին
• Ընթացիկ տեղեկություններ
• Ծրագրի հետ առնչվող փաստաթղթեր
• Ֆորում
Նպատակային խմբեր
• Հայաստանում գործող ձեռնարկությունների
ներկայացուցիչներ՝ անկախ դրանց չափից
և գործունեության ոլորտից
• Հայաստանում գործող բնապահպանական
ՀԿ-ների ներկայացուցիչներ
• Հանրապետական, տարածքային և
տեղական ինքնակառավարման
մարմինների գործարարությամբ և
կենսաբազմազանության
պաշտպանությամբ զբաղվող
գերատեսչություններ
Ժամանակացույց
• 2013թ-ի ամառ –2015թ-ի գարուն
• Հիմնական գործողությունների ժամկետները
• 2013թ-ի հոկտեմբեր-ձեռնարկ, սեմինարներ, ինտերնետային կայքէջ
• 2014թ-ի փետրվար-շահագրգիռ կողմերի երկխոսության ֆորում
• 2014թ-ի մարտ – գաղափարների մրցույթի սկիզբ
• 2014թ-ի հունիս - փորձնական ծրագրերի իրականացում
• 2015թ-ի փետրվար – կոնֆերանս՝ մրցանակի հանձնման արարողությամբ
Կոնտակտային տվյալներ
• NABU միության գլխամասային գրասենյակ, միջազգային բաժին
Ծրագրի համակարգող՝ Դոմինիկ Սոպարտ
Email [email protected]
Հեռ. +49(0)302849841713
Հասցե՝ Շարիտեշտր. 3
Գ – 10117 Բեռլին
• NABU-ի հայաստանյան մասնաճյուղ
Ծրագրի համակարգող՝ Նարեկ Գրիգորյան
Email [email protected]
Հեռ. +374(0)93420062
Հասցե՝ Խանջյան 13 ա, գրասենյակ 503
0010 Երևան
Շնորհակալություն