6
Համար 1 Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով Ծրագրի մասին Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները: Ծրագրի խնդիրներն են` - Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում: - Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները: - Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի աջակցությամբ: - Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար: Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն 20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր: Ծրագրի ընթացքում կիրականացվեն դասընթացներ հետևյալ թեմաներով` 1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում 2. Միջմշակութային կառավարում 3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում 4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում 5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային կառավարման մեջ 6. Ծրագրի կառավարում Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի հետ համագործակցությամբ և ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

Հավասար հնարավորություններ

Embed Size (px)

DESCRIPTION

Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով  Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Citation preview

Page 1: Հավասար հնարավորություններ

Համար 1

Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և

խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար.

հարստություն բազմազանության միջոցով

Ծրագրի մասին

Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել

ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը`

հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման

մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և

մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Ծրագրի խնդիրներն են`

- Զարգացնել տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական

հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների

ղեկավարների կարողությունները` Ուկրաինայում և Հայաստանում ազգային

փոքրամասնությունների մշակույթների պահպանման գործում:

- Մշակել մշակութային զարգացման պլաններ/ծրագրեր, որոնք կներառեն

ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքները:

- Ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի համար ներկայացնել

նորարար ծառայություններ մշակութային ոլորտում, որոնք հիմնված կլինեն

տեղական համայնքային կառույցների ցանցի վրա, որը վերակառուցվել է

Ուկրաինայում և Հայաստանում Սոցիալական Ներդրումային Հիմնադրամի

աջակցությամբ:

- Հզորացնել Ուկրաինայի, Հայաստանի և Լեհաստանի միջև կապն ու

երկխոսությունը մշակութային բազմազանության պահպանման ոլորտում և

մշակույթի հասանելիության ուղիներ ստեղծել խոցելի խմբերի համար:

Ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում և Ուկրաինայում կընտրվեն

20 թիրախ համայնքներ, կձևավորվեն համայնքային ակտիվ

խմբեր, կիրականացվի կարողությունների զարգացման դասընթացներ և

կնախագծվեն մշակութային զարգացման ծրագրեր:

Ծրագրի ընթացքում կիրականացվեն դասընթացներ հետևյալ թեմաներով`

1. Ազգային փոքրամասնությունների կարիքների վերհանում

2. Միջմշակութային կառավարում

3. Համայնքային զարգացումը բազմամշակութային միջավայրում

4. Առաջնորդություն և համագործակցության հաստատում

5. Բազմազան և նորարար գործիքների կիրառությունը մշակութային

կառավարման մեջ

6. Ծրագրի կառավարում

“Հավասար

հնարավորություններ ազգային

փոքրամասնությունների և խոցելի խմբերի

մշակութային իրավունքների

իրագործման համար. հարստություն

բազմազանության միջոցով” ծրագիրը իրականացվում է “ԳՈՒՐՏ” ռեսուրս

կենտրոնի կողմից. ՀԿ Կենտրոնի և ՔԶՀՀ-ի

հետ համագործակցությամբ և

ԵՄ ֆինանսական աջակցությամբ”:

Page 2: Հավասար հնարավորություններ

Ս.թ. Ապրիլի 13-ի, ժամը՝ 11:00-13:00-ն, Արմենիա Մարիոթե հյուրանոցի Տրդատ 2-րդե սրահում (Ամիրյան 1 փող,. Երևան) տեղի

ունենացավ ‘’Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների

իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով’’ ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառումը:

Սույն ծրագիրը մեկնարկել է 2012թ-ի փետրվար ամսից և իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության

հիմնադրամի (ՔԶՀՀ), “ՀԿ Կենտրոն” քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերության և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ

Ռեսուրս Կենտրոն”-ի կողմից, Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է ապահովել մշակութային

բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և

Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և

մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

Միջոցառմանը ներկա գտնվեցին ավելի քան 60 հրավիրվածներ ՝ պետական հաստատություններից, տեղական ինքնակառավարման

մարմիններից, Հայաստանում գործող ազգային փոքրամասնություններով զբաղվող քաղաքացիական հասարակության կառույցներից,

տեղական և միջազգային կազմակերպություններից, ՀՀ-ում գործող դեսպանություններից, զանգվածային լրատվական

միջոցներից: Միջոցառման ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ի համակարգող Արփինե Հակոբյանը ,

ՔԶՀՀ-ի ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը, ՛՛Հայաստանում մշակութային կյանքի մասին և դրանում ազգային

փոքրամասնությունների և խոցելի խմբերի ներգրավվածության՛՛ թեմայով հանդես ելավ ՛՛Հազարաշեն՛՛ ՀԿ-ի նախագահ, ազգագրագետ

Հրանուշ Խառատյանը:

Արփինե Հակոբյանը իր ելույթում նշեց հետևյալը. “Ճիշտ է, Հայաստանը հանդիսանում է մոնոազգային երկիր, որտեղ 97 տոկոսը հայեր

են և միայն 3 տոկոսը՝ ազգային փոքրամասնություններ, բայց միևնույն ժամանակ պետք է հիշել, որ Հայաստանը բոլոր քաղաքացիների

հայրենիքն է, և յուրաքանչյուր քաղաքացի իր ինքնադրսևորման համար պետք է ունենա բարենպաստ միջավայր: Եվ այդ բարենպաստ

միջավայրի ճանապարհի հիմնաքարը հենց հանդուրժողականությունն է: Կերտելով հանդուրժողականության մթնոլորտ

Հայաստանում՝ մենք մեկ քայլ առաջ ենք գնում դեպի այս արժեքի տարածմանը ամբողջ աշխարհում: Արփինե Հակոբյանը իր ելույթում

կոչ արեց ակտիվ դիրքորոշում ենթադրող և ոչ թե պասիվ համբերատարություն դրսևորող հանդուրժողականության ցուցաբերել

ազգային փոքրամասնությունների նկատմամբ և խոսքը փոխանցեց Մարիա Պողոսյանին, ով ողջունելով ներկաներին՝ ներկայացրեց

միջոցառման օրակարգը:

Տիկին Խառատյանը խոսեց ընդհանուր մշակութային կյանքի մասին և ազգային փոքրամասնությունների ներգրավվածության մասին՝

իր խոսքով հավաստիացնելով, որ նրանց մշակութային զարգացումը չի ընթանում դանդաղ տեմպերով, այն ընթանում է այն նույն

տեմպերով, ինչ որ ընդհանուր երկրի մշակույթը: Տիկին Խառատյանը իր խոսքում անդրադարձավ նաև ՀՀ ազգային

փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությանը`նշելով, որ այն զգալիորեն զարգացած է, բացի այդ՝ Հայաստանը միացել է

միջազգային կոնվեցիաներին, որոնցով շատ լավ իրավական պարարտ հող կա, որպեսզի Հայաստանում բնակվող ազգային

փոքրամասնությունները կարողանան իրենց մշակույթների զարգացումն ապահովել:

Այնուհետև, ՔԶՀՀ ծրագրի համակարգող Մարիա Պողոսյանը ծրագրի առջև ծառացած նպատակները, խնդիրները: Շարունակելով

ծրագրի նկարագրի ներկայացումը Արփինե Հակոբյանը ներկայացրեց ծրագրի խնդիրները և ընտրված թիրախ համայքները:

Միջոցառման խոսնակների ելույթը շատ մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում, շատերը գոհունակություն հայտնեցին այսպիսի

ծրագիր նախաձեռնելու համար՝ ասելով, որ նման ծրագրերի կարիքն իսկապես շատ է Հայաստանում:

Վերջում խոսքի հնարավորություն ընձեռնվեց ծրագրի համայնքների ներկայացուցիչներին, որոնք իրենց խոսքում շնորհակալություն

հայտնեցին կազմակերպիչներին և ներկայացրերին համայնքներում տիրող իրավիճակը և մեծ հույս հայտնեցին, որ ծրագիրը

կակտիվացնի համայնքներում մշակութային կյանքը և նոր խթան կհանդիսանա ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի

համար իրենց մշակութային իրավունքները լավագույնս իրագործելու համար:

Այնուհետև Մարիա Պողոսյանը ամփոփեց ելույթները և բոլորին հրավիրեց հյուրասիրության:

Ծրագրի մեկնարկի միջոցառման ամփոփ հաշվետվություն

Էջ 2

Page 3: Հավասար հնարավորություններ

Էջ 3 Համար 1

“ՀԿ Կենտրոն”-ի և ՔԶՀՀ-ի իրականցրած դասընթացները

Հուլիսի 27-28 “ՀԿ

Կենտրոն”ն

իրականացրեց

“Կարիքի

գնահատում”

դասընթացը, որը

վարեցին Արփինե

Հակոբյանը և

Նունե

Գրիգորյանը:

Դասընթացին

մասնակցեցին

ընդհանուր թվով

20 մասնակից

ընտրված թիրախ համայնքներից` Դիլիջան, Ալավերդի,

Ազատան, Մեծ Այրում և Աղավնավանք: Ներկա էին

համայնքի ղեկավարներ, ներկայացուցիչներ

փոքրամասնություններից և համայնքի ակտիվներ:

Դասընթացի արդյունքում մասնակիցները իրազեկ

դարձան փոքրամասնությունների կարիքի

գնահատմանը, աշխատեցին իրենց համայքների

կարիքների գնահատման պլանների վրա և այլն:

Հուլիսի 30-31ը ՔԶՀՀ-ն անցկացրեց “Կարիքի

գնահատում” դասընթացը: Դասընթացավարներն էին

Փիրուզա Մանուկյանը և Տաթևիկ Մարգարյանը: Ներկա

էին 12 ներկայացուցիչ ծրագրի համայքներից` Մեծամոր,

Լուկաշին, Ճամբարակ և Ռանչպար համայնքներից:

Մասնակիցները ստացան համայնքների ազգային

փոքրամասնությունների և խոցելի խմբերի կարիքների

գնահատման գիտելիքներ և այլն:

Հոկտեմբերի 26-27-ին կայացավ “ՀԿ Կենտրոն” ի

կողմից իրականացնացվող “Առաջնորդություն և

գործընկերություն” դասընթացը: Դասընթացին

մասնակցեցին չորսական ներկայացուցիչ Դիլիջան,

Ալավերդի, Մեծ Այրում, Աղավնավանք և Ազատան

համայնքներից: Դասընթացը վարեց Քնարիկ

Արաբյանը:

Հոկտեմբերի 19-20 ՔԶՀՀ-ն իրականացրեց

“Առաջնորդություն և գործընկերություն”

դասընթացը, որը վարեցին Արտակ Շաքարյանը և

Փիրուզա Մանուկյանը: Ներկա էին 16 մասնակից 5

թիրախ համայնքներից:

Page 4: Հավասար հնարավորություններ

Համար 1 Էջ 4

Ուկրաինացի գործընկերները Հայաստանում

Ծրագրի գործընկերների հանդիպում

1-4 օգոստոս, 2012 թ.

Ինչպես արդեն նշեցինք ս.թ. փետրվար ամսից “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿն, Քաղաքացիական զարգացման և

համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) և Ուկրաինայի “ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոն”-ի հետ միասին և

Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ իրականացնում է “Հավասար հնարավորություններ

ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար.

հարստություն բազմազանության միջոցով” ծրագիրը:

Ծրագրային զարգացումները քննարկելու և

հայաստանյան փորձի հետ ծանոթանալու նպատակով

սույն թվականի օգոստոսի 1-4-ը ՔԶՀՀ-ն և “ՀԿ

Կենտրոն”ը հյուրընկալեցին իրենց ուկրաինացի

գործընկերներ՝ “Գուրտ” ռեսուրս կենտրոնի տնօրեն

Բոհդան Մասլիչին և Կիևի տարածքային

ադմինիստրացիայի ներքին քաղաքականության

վարչության պետ Պյոտր Զախարչենկոյին:

Այցը հնարավորություն տվեց Ուկրաինացի

գործընկերներին տեղում ծանոթանալ ծրագրային

գործընկերների, ազգային փոքրամասնությունների և

խոցելի խմբերի ներկայացուցիչների հետ և քննարկել

համատեղ իրականացվող ծրագրի հետագա քայլերը:

Գործընկերային հանդիպման օրակարգը հագեցած էր տարբեր բնույթի հանդիպումներով, Երևանում

ծրագրային զարգացումները քննարկելուց հետո տարածաշրջանային այց կատարվեց Լոռվա մարզ՝

ծրագրային 2-րդ գործընկեր “ՀԿ Կենտրոն”-ի գրասենյակ: Այցելությունն սկսվեց ծրագրի թիրախ համայքների

ղեկվարների ներկայացուցիչների և Լոռու մարզի ՏԻՄ ներկայացուցիչների հետ հանդիպմամբ, որին հետևեց

այցելությունը Մեծ Այրում համայնք: Այցը հնարավորություն տվեց Ուկրաինացի գործընկերներին տեղում

ծանոթանալ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի խնդիրներին և քննարկել համատեղ

իրականացվող ծրագրի հետագա քայլերը:

Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային

փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը՝ հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական

ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և

մշակութային կառույցների ղեկավարների

կարողությունները:

Ծրագիրն առանձնանում է նրանով, որ իր ողջ

եռամյա տևողության ընացքում ուղղված է լինելու

Հայստանում և Ուկրաինայում ազգային

փոքրամասնությունների և խոցելի խմբերի

մշակութային արժեքների

պահպանմանը`համայնքներին փոքր

դրամաշնորհային ծրագրերի տրամադրման, ՏԻՄ

կարողությունների զարգացման, ինչպես նաև

Լեհաստան և Ուկրաինա ուսուցողական փորձի

փոխանակման ծրագրերի միջոցով:

Page 5: Հավասար հնարավորություններ

Եվրոպայի օրը

1950թ. մայիսի 9-ն էր, երբ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբերտ Շումանը

ներկայացրեց կազմակերպված Եվրոպայի կառուցման իր տեսլականը: Այս օրվանից

սկսած յուրաքանչյուր տարի նշվում է Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և

տոնակատարությունների միջոցով:

Այս տարի՝ մայիսի 12-ին, Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ

մեծ հանդիսավորությամբ նշվեց Եվրոպայի օրը: Կազմակերպվել էին միջոցառումներ,

որոնց թվում՝ ԵՄ պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներկայացում-

ցուցահանդես, մշակութային միջոցառումներ՝ լիտվական և հունական ժողովրդական

երգերի կատարում, լիտվական, լեհական պարեր, վիկտորինա, եվրոպական խոհանոցի

համտես, ֆրանսիական կարաոկե և այս ամենը եզրափակվեց տոնական մեծ համերգով:

Տոնական միջոցառումներին իր անմիջական մասնակցությունն ունեցավ նաև “ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն իր և

“Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ”-ի կողմից իրականացվող ՛՛Հավասար

հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների

իրագործման համար. Հարստություն բազմազանության միջոցով՛՛ ծրագրով: Ծրագիրը իրականացվում է

ուկրաինական գործընկեր ՛՛ԳՈՒՐՏ՛՛ ռեսուրս կենտրոնի հետ համատեղ, ԵՄ ֆինանսական աջակցությամբ:

ՔԶՀՀ-ն և ՛՛ՀԿ Կենտրոն՛՛ ՔՀԶ ՀԿ-ն ներկայացան հանրությանը ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներով,

ծրագրի պաշտոնական մեկնարկի զեկույցով, ծրագրի պաստառով, ՔԶՀՀ-ի օրացույցներով և գրիչներով, իսկ գեղեցիկ

նարնջագույն վարդերը և գունազարդ կոնֆետները զարդարում էին ծրագրի տաղավարը՝ դրան հաղորդելով էլ ավելի

տոնական տեսք:

Հյուսիսային պողոտան մարդաշատ էր, կային նաև հյուրեր, այդ թվում՝ ՀՀ-ում Եվրոպական երկրների դեսպաններ,

դեսպանությունների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնց հետ

ներկաները հնարավորություն ունեին շփվելու և ուղղելու իրենց հուզող

հարցերը ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին: Ավելի քան 200

մարդ ստացավ ծրագրի մասին տեղեկատվական թերթիկներ:

http://www.youtube.com/watch?

v=idQPKQoTDqA&feature=youtube_gdata_player

http://www.youtube.com/watch?v=k4DUhdxh_LQ&feature=related

http://www.aravot.am/2012/05/13/70216/

Համար 1 Էջ 5

Page 6: Հավասար հնարավորություններ

Հաջորդ համարում կարող եք գտնել`

“Միջմշակութային կառավարում” թեմայով դասընթաց

“Համայնքային զարգացում” թեմայով դասընթաց

Ֆոտոմրցույթի մեկնարկ

Համայնքային զարգացման ծրագրերի հնարավորություններ

Համար 1

ԱՄՍԱԹԵՐԹԸ

ՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է “ՀԿ

ԿԵՆՏՐՈՆ” ՔՀԶ ՀԿ-Ի

ԿՈՂՄԻՑ

Էջ 6 Հարցերի և

առաջարկների համար

կարող եք դիմել

www.ngoc.am կամ

www.cdpf.am

“ՀԿ Կենտրոն” ՀԿ,

Վանաձոր,

Հեռ.: +374 322 4 33 15 Էլ. փոստ: [email protected]

ՔԶՀՀ, Երևան,

Հեռ.: +374 10 58 60 12 Էլ. փոստ: [email protected]