65
0 «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից ազդակիր համայնքներում իրականացվող ծրագրերի և բնակիչների ակնկալիքների համապատասխանության ուսումնասիրություն Վանաձոր 2017 ՎԱՆԱՁՈՐ, 2017 ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆԻ և ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԿՈՂՄԻՑԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ և ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

0

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության

զարգացման կազմակերպություն

Ալավերդու պղնձաձուլական գործարանի և

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի

կողմից ազդակիր համայնքներում

իրականացվող ծրագրերի և բնակիչների

ակնկալիքների համապատասխանության

ուսումնասիրություն

Վանաձոր 2017

ՎԱՆԱՁՈՐ, 2017

ԱԼԱՎԵՐԴՈՒ ՊՂՆՁԱՁՈՒԼԱԿԱՆ ԳՈՐԾ ԱՐԱՆԻ և

ԱԽ ԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏԻ

ԿՈՂՄԻՑ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ

ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ Ծ ՐԱԳՐԵՐԻ և ԲՆԱԿԻՉՆԵՐԻ

ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽ ԱՆՈՒԹՅԱՆ

ՈՒ ՍՈՒ Մ ՆԱՍԻՐՈՒ ԹՅՈՒՆ

Page 2: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

1

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Սույն հետազոտությունն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական

հասարակության զարգացման ՀԿ-ի «Եղի՛ր իրազեկ և պաշտպանի՛ր քո կյանքը»

ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի

Հանրապետության դեսպանության աջակցությամբ:

Զեկույցում արտահայտված տեսակետները հեղինակներինն են և հնարավոր է, որ

չհամապատասխանեն ֆինանսավորող կազմակերպության տեսակետներին

Հետազոտող՝ Արփինե Հակոբյան

Page 3: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

2

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Բովանդակություն

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ 4

Ծրագրի նպատակը և խնդիրները

Ծրագրի հիմնական ռազմավարությունները

Ծրագրի շահառուները

Ծրագրի Ժամկետները

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ 6

Հետազոտության նպատակը

Հետազոտության խնդիրները

Հետազոտության օբյեկտը և առարկան

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ 7

ՄԱՍ I ԹԻՐԱԽ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ 9

Ախթալա

Ալավերդի

Օձուն

Հագվի

Աքորի

Հաղպատ

Շամլուղ

ՄԱՍ II ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ

/անդրադարձ առկա հետազոտություններին/ 16

Հանքարդյունաբերությունը

Թիրախ համայնքների բնապահպանական խնդիրները

ՄԱՍ III ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ 19

Ի՞նչ է ԿՍՊ-ը

Ինչո՞ւ ընկերությունները պետք է հոգ տանեն իրենց սոցիալական և

բնապահպանական պարտականությունների մասին

Page 4: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

3

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ինչպե՞ս է ԿՍՊ-ը աջակցում առևտրային կազմակերպություններին

Ինչը՞ չի կարելի անվանել ԿՍՊ

ՄԱՍ IV ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ և ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ

28

Ազդակիր համայնք, բնապահպանական վճարներ հասկացությունները

Ազդակիր համայնքների չափանիշները

Մասհանումների բաշխման կարգը

ՄԱՍ V ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 36

Ուսումնասիրված համայնքներ

Ռեսպոնդենտների սոցիալ-դեմոգրաֆիկ պատկերը

Բնակչության իրազեկվածության մակարդակը

Բնակչության վերաբերմունքը հանքարդյունաբերական ընկերությունների

նկատմամբ

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 57

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՑԱՆԿ 59

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 61

Բնապահպանական քաղաքականություն

Սոցիալական քաղաքականություն

Page 5: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

4

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Սույն հետազոտությունն իրականացվել է «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական

հասարակության զարգացման ՀԿ-ի «Եղի՛ր իրազեկ և պաշտպանի՛ր քո կյանքը»

ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանի

Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության դեսպանության

աջակցությամբ:

Ծրագրի նպատակը՝

Նպաստել Լոռու մարզի հանքարդյունաբերական հիմնարկությունների կողմից

իրականացվող Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության

փաթեթների առավել նպատակային իրականացմանը։

Ծրագրի խնդիրները՝

1. Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում հանքարդյունաբերական

ընկերությունների կողմից իրականացվող կորպորատիվ սոցիալական

պատասխանատվության (ԿՍՊ-ների) գործառույթների և հանրային

ակնկալիքների համապատասխանությունը:

2. Խթանել ակտիվ քաղաքացիական դիրքորոշման ձևավորումը՝

բնապահպանական խնդիրների և իրավունքների վերաբերյալ

հասարակության իրազեկման մակարդակի բարձրացման միջոցով:

3. Աջակցել ազդակիր համայնքներում շրջակա միջավայրի վրա ազդեցության

մասնակցային գործողությունների պլանի մշակմանը:

Ծրագրի հիմնական ռազմավարությունները՝

● Հետազոտության իրականացում ազդակիր 7 համայնքներում:

● Վերլուծության պատրաստում:

● Տեղեկատվական հանդիպումներ համայնքներում, որը կուղեկցվի

հաշվետվության ներկայացմամբ և վավերագրական ֆիլմի դիտմամբ ու

քննարկմամբ:

● «Բաց տարածք» ֆորմատով հանդիպում, որին կմասնակցեն 7 համայնքների

բնակիչներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, բնապահպանական ՀԿ-ների,

հանքարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես

նաև մարզային ու կենտրոնական կառավարման մարմիններ:

● Գործողությունների պլանի մշակում և ներկայացում պատկան

մարմիններին:

Ծրագրի շահառուները՝

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Page 6: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

5

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ազդակիր համայնքների բնակիչները, որոնց իրազեկվածության աստիճանը

համայնքում իրականացվող ծրագրերի և ծրագրերի բյուջեների մասին

կբարձրանա։ Ծրագրի արդյունքում նախատեսվում է նաև, որ բնակիչները

մասնակիցը կդառնան իրենց համայնքներում հանքարդյունաբերական

ընկերությունների և ՏԻՄ-երի կողմից իրականացվող բնապահպանական և

առողջապահական ծրագրերի մշակմանը։

Ազադակիր համայնքների ՏԻՄ-երը, որոնք կտեղեկանան ազդակիր

համայնքների համար կատարվող հատկացումների ընթացակարգերին և

չափորոշիչներին։

Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Ախթալայի լեռնահարստացման

կոմբինատը, որոնք կտեղեկանան իրենց կողմից իրականացվող ծրագրերի մասին

բնակիչների իրազեկվածության մակարդակի և միևնույն ժամանակ բնակչության

ակնկալիքների մասին։

ՀՀ բնապահպանության նախարարությունը, որը կտեղեկանա ազդակիր

համայնքներին հատկացվող գումարների հաշվարկման և նպատակային

ծախսման վերաբերյալ թե՛ բնակչության, և թե՛ ՏԻՄ ներկայացուցիչների

վերաբերմունքի մասին։

Ծրագրի ժամկետները`

Հուլիս-հոկտեմբեր 2017թ.

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Page 7: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

6

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Հետազոտության նպատակն է՝

Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում (Ախթալա, Ալավերդի, Օձուն, Հագվի,

Հաղպատ, Աքորի, Շամլուղ) Ալավերդու պղնձաձուլական գործարանի և

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից իրականացվող

կորպորատիվ սոցիալական պատասխանատվության (ԿՍՊ-ների)

գործառույթների և հանրային ակնկալիքների համապատասխանությունը:

Հտազոտության խնդիրներն են՝

● Ուսումնասիրել Ալավերդու և Ախթալայի հանքարդյունաբերական

ընկերությունների կորպորատիվ սոցիալական պատասխանատվության

փաթեթները:

● Ուսումնասիրել 7 ազդակիր համայնքների ՏԻՄ բյուջեները (Ախթալա,

Ալավերդի, Օձուն, Հագվի, Հաղպատ Աքորի, Շամլուղ):

● Ուսումնասիրել բնակիչների՝ որպես ազդակիր համայնքի

ներկայացուցիչների, տեղեկացվածությունը հանքարդյունաբերական

ընկերությունների և ՏԻՄ-երի կողմից իրականացվող բնապահպանական և

առողջապահական ծրագրերի մասին։

Հետազոտության օբյեկտն է` 7 ազդակիր համայնքների բնակչությունը, ՏԻՄ-ը,

Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Ախթալայի լեռնահարստացման

կոմբինատը։

Հետազոտության առարկան է` համայնքներում իրականացվող առողջապահական

և բնապահպանական ծրագրերը։

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Page 8: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

7

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Հետազոտության վերոնշյալ խնդիրների լուծման համար կիրառվել են

ինֆորմացիայի հավաքագրման հետևյալ քանակական և որակական մեթոդները․

1. Փաստաթղթերի վերլուծություն: Որպես փաստաթղթեր հանդես են եկել՝

- Օրենսդրությունը՝ օրենքներ, որոշումներ, քաղաքականություններ և

հայեցակարգեր:

- Հանքարդյունաբերական ընկերությունների կայք էջերը,

հրատարակությունները։ Այս տեսակ փաստաթղթերը հիմք են հանդիսացել

Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի լեռնահարստացման

կոմբինատի կողմից վերջին երեք տարիների ընթացքում համայնքներում

իրականացված ծրագրերի մասին տեղեկատվության հավաքագրման համար,

ինչպես նաև հնարավորություն են տվել պարզել, թե արդյոք ընկերություններն

ունեն ԿՍՊ ռազմավարություն ընդհանրապես։

- Ազդակիր յոթ համայնքների ՏԻՄ բյուջեները և կայք էջերը։ Բյուջեների

ուսումնասիրությունը թույլ է տվել հասկանալու` որքան գումար են

համայնքներն ստանում պետական բյուջեից որպես ազդակիր համայնքներ և

ինչպիսի ծրագրեր են իրականացվում ստացված գումարներով։

- Տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված վերլուծությունները,

որոնք գնահատել են առողջապահական և բնապահպանական ռիսկերը

հանքարդյունաբերական ընկերություններին կից կամ հարակից

համայնքներում:

- Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանն առնչվող

փաստաթղթերը, առկա վերլուծությունները, ինչպես նաև ԿՍՊ

քաղաքականությունը։ Նպատակն էր մանրամասն ուսումնասիրելու և

հասկանալու ԿՍՊ հայեցակարգը և կիրառության շրջանակները ՀՀ-ում։

2. Փորձագիտական հարցում։ Որպես փորձագետներ հանդես են եկել 7 ՏԻՄ

ներկայացուցիչները (համայնքապետեր և տեղակալներ), համայնքներում գործող

բնապահպանական ՔՀԿ-ները (3 ներկայացուցիչ), Լոռու մարզպետարանի

ներկայացուցիչ։ Այս մեթոդի կիրառման նպատակն է պարզել համայնքներում

իրականացվող ծրագրերի պլանավորման, իրականացման և վերահսկման

գործընթացում թիրախային համայնքների բնակչության մասնակցությունը,

ինչպես նաև իրականացվող ծրագրերի կանոնավորությունը, ֆինանսավորման

աղբյուրները, ՏԻՄ – հանքարդյունաբերական ընկերություն - բնակիչ

Page 9: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

8

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

համագործակցությունը և ազդակիր համայնքներին ֆոնդերի տրամադրման

մեխանիզմներն ու ընթացակարգերը։

3. Ներկայացուցչական սոցհարցում ազդակիր 7 համայնքների բնակչության

շրջանում։ Բոլոր 7 համայնքների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 29.667։

Ընտրանքային համախմբությունը կազմել է 200։ Ընտրանքային համախմբության

թիվը հաշվարկվել է 7% ընտրանքային սխալի դեպքում։ Մանրամասները

Աղյուսակ 1-ում։

Աղյուսակ 1

Համայնքը Բնակչությունը % -ն

ընդհանուրի

մեջ

Հարցաթերթիկների

քանակը

Ալավերդի 16,400 55 48

Օձուն 5,812 20 36

Հագվի 501 2 16

Աքորի 2,987 10 30

Հաղպատ 767 3 20

Ախթալա 2, 754 8 30

Շամլուղ 800 3 20

ԸՆԴՀԱՆՈՒՐ 30, 021 100 200

Page 10: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

9

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

ՄԱՍ I ԹԻՐԱԽ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ

Ախթալա

Ընդհանուր տեղեկություններ

Ախթալան հայտնի է որպես տարածաշրջանի հնագույն հանքարդյունաբերական

բնակատեղի, ծովի մակարդակից ունի 900 մ բարձրություն: Քաղաքի կարգավիճակ

տրվել է 1995թ.: Գտնվում է Դեբեդ գետի ենթագոտում, Վիրահայոց լեռների թեք,

անտառապատ լանջին: Հարուստ է պատմա-մշակութային, հնագիտական

հուշարձաններով, բերդ-ամրոցներով, որոնք մինչ այժմ ուսումնասիրվում են:

Կլիման չափավոր մեղմ է:

Դեմոգրաֆիկ տվյալներ

Ախթալայում հաշվառված է 3200 մարդ, փաստացի բնակվում է 2920-ը, որից`

կանայք 1579: Բնակավայրից բացակայողների թիվը կազմում է 910 հոգի, որից

արտագնա աշխատանքի մեկնածներ` 60, հանրապետության այլ վայրեր

աշխատանքի մեկնածներ` 10 մարդ: Մինչև 18 տարեկան երեխաների թիվը

կազմում է 293, թոշակառուների թիվը՝ 492: Ընտանիքների թիվը 889 է, որոնցից 64-

ն ընդգրկված են «Ընտանեկան նպաստ» համակարգում:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Ժողովուրդը հիմնականում զբաղվում է հանքարդյունագործությամբ:

Բնակչության 45%-ը գործազուրկ է, հիմնականում` կանայք: Մյուս մասն

զբաղվում է մանր ու միջին բիզնեսով: Աշխատունակ բնակիչների թիվը կազմում է

1786 մարդ, բայց զբաղված են նրանցից 580-ը, որից 11-ը` քաղաքապետարանում:

Page 11: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

10

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ալավերդի

Ընդհանուր տեղեկություններ Քաղաքային համայնք Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից

գտնվում է 50 կմ հեռավորության վրա: Ընդհանուր մակերեսը կազմում է 23,5 քկմ:

Քաղաքը տեղադրված է Դեբեդ գետի կիրճում, ծովի մակարդակից 770 մ

բարձրության վրա: Համայնքի կլիման մերձարևադարձային է, չափավոր շոգ և

չորային ամառներով, մեղմ ձմեռներով:

Դեմոգրաֆիկ տվյալներ

Բնակչության թիվը` 16400: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 46%,

կանայք` 54%:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Հնագույն ժամանակներից ի վեր այստեղ իրականացվել է պղնձի հանույթ և

մշակում: Քաղաքի տնտեսական զարգացմանը նպաստել է նաև 1809թ.-ի Թիֆլիս-

Ալեքսանդրապոլ երկաթուղու կառուցումը:

Ալավերդիում 1920-30թթ. շահագործման է հանձնվել կարբիդի, պղնձարջասպի,

ծծմբաթթվի գործարանները: 1940-50-ական թթ. հիմնադրվել է պղնձաքիմիական

կոմբինատը: Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը ամբողջ Անդրկովկասում

միակ լրիվ ցիկլի գործարանն է, սակայն Դեբեդ գետի հովտի բնական միջավայրը

պահպանելու նպատակով այժմ գործում է միայն ստորին հարկերը` հանքաքարի

արդյունահանում և հարստացում: Պղնձի ձուլումից արտազատվում է մեծ

քանակությամբ ծծմբական գազ, որն օգտագորվծում է ծծմբաթթվի արտադրության

մեջ: Քաղաքում կառուցված են նաև մի շարք սննդի և թեթև արդյունաբերության

Page 12: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

11

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

ձեռնարկություններ:

Համայնքում զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ:

Զբաղվում են հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաների

մշակությամբ, պտղաբուծությամբ: Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր

անասնապահությամբ:

Օձուն

Ընդհանուր տեղեկություններ Գյուղը գտնվում է Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա,

Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք: Մակերեսը կազմում է 53,13 քկմ:

Օձուն անունը հիշատակվում է ութերորդ դարից: Գյուղում կան բազմաթիվ

պատմաճարտարապետական հուշարձաններ:

Դեմոգրաֆիկ տվյալներ Բնակչության թիվը` 5812:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Զբաղվում են անասնապահությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի,

կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: Գյուղը

գազաֆիկացված է: Գործում են սննդի կոմբինատ, հացի գործարան,

թռչնաբուծական-ինկուբատորային կայան, Ալավերդու կարի արտադրական

միավորման արտադրամաս, գյուղտեխմատպետկոմի շրջանային բաժանմունք,

շրջանային հրշեջ կայան:

Page 13: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

12

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Հագվի

Ընդհանուր տեղեկություններ Հագվի գյուղը գտնվում է հանրապետության հյուսիս-արևելքում, Ալավերդի

քաղաքից 15 կմ հեռավորության վրա: Չնայած գյուղը հիմնադրվել է 17-րդ դարում,

սակայն գյուղում կա 12-րդ դարի փոքրիկ եկեղեցի: Գյուղը գտնվում է ծովի

մակերևույթից 1200 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն է, ձմեռը՝ մեղմ,

ամառը` զով: Մակերեսը կազմում է 11,84 քկմ:

Դեմոգրաֆիկ տվյալներ

Բնակչության թիվը` 501:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Համայնքի հողատարածություններն ամբողջովին զրկված են ոռոգման ջրից, որի

պատճառով հնարավոր չէ լիարժեք կազմակերպել գյուղմթերքների

արտադրությունը: Բնակչությունը հիմնականում զբաղվում է ցորենի և կարտոֆիլի

մշակմամբ: Անասնապահությամբ զբաղվողներն արտադրում են կաթ, միս, ձու,

մեղր, բուրդ:

Աքորի

Ընդհանուր տեղեկություններ

Գյուղը գտնվում է Ալավերդու տարածաշրջանում, Ալավերդի քաղաքից 3 կմ

հարավ-արևելք, մարզկենտրոնից՝ 52 կմ հեռավորության վրա: Տեղադրված է

Ալավերդի-Վանաձոր ավտոմայրուղու վրա: Գյուղը գտնվում է Լալվար լեռան

հարավ-արևելյան ստորոտին, սարավանդում` ծովի մակարդակից 1400մ

Page 14: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

13

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է՝ տևական, ցուրտ ձմեռներով:

Ամեն տարի հաստատվում է կայուն ձնածածկույթ: Ամառները տաք են,

համեմատաբար խոնավ: Մակերեսը կազմում է 24,8 քկմ:

Դեմոգրաֆիկ տվյալներ

Գյուղի բնակիչների նախնիների մի մասը տեղափոխվել է Թբիլիսիի և

Ստեփանավանի շրջաններից: Բնակչության թիվը` 2987: Սեռային կազմում

տղամարդիկ կազմում են 45%, կանայք` 55%:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Գյուղի մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է: Զբաղվում են

պտղաբուծությամբ (տանձ, խնձոր, կեռաս), դաշտավարությամբ, մշակում են

հացահատիկային, կերային, բանջարաբոստանային կուլտուրաներ: Զբաղվում են

նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ:

Հաղպատ

Ընդհանուր տեղեկություններ

Հաղպատ գյուղը գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան տարածքում` Լոռվա

մարզում: Հաղպատը, որպես բնակավայր, թվագրվում է մոտավորապես մթա 8-7-

րդ դարերից:

Միջնադարում Հաղպատն անվանվել է նաև մայրաքաղաք, բայց ոչ թե մարդաշատ

կամ քաղաքական տեսակետից, այլ որպես հոգևոր մեծ կենտրոն: Հաղպատն

աշխարհին հայտնի է իր պատմաճարտարապետական կառույցներով`

Հաղպատավանքով, որը եզակի կառույց է և գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի

համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում: Հաղպատը ծովի

մակերևույթից բարձր է 950 մետր: Կլիման միապաղաղ է, ամռանը շոգ չէ, իսկ

Page 15: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

14

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

ձմռանը` առանց սառնամանիքի, օդն ու ջուրն առողջարար են: Մակերեսը

կազմում է 15,28 քկմ:

Դեմոգրաֆիկ տվյալներ

Բնակչության թիվը` 767: Ներկայիս հաղպատցիների նախնիները Արցախի Խաչեն

գավառից են:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Բնակչությունը զբաղվում է կերային կուլտուրաների, ծխախոտի և բանջարեղենի

մշակությամբ:

Շամլուղ

Ընդհանուր տեղեկություններ

Քաղաքային համայնք Ալավերդու տարածաշրջանում, մարզկենտրոնից գտնվում է

69 կմ հեռավորության վրա` Վանաձոր-Թբիլիսի ավտամայրուղուց 6-7 կմ

արևմուտք: Համայնքի վարչական տարածքի մեջ մտնում են Շամլուղ քաղաքը,

Ախթալա և Բենդիկ գյուղերը: Շամլուղը սկզբում եղել է գյուղ, իսկ 1938 թ. դարձել է

քաղաքատիպ ավան, 1995 թ. վարչատարածքային ռեֆորմից հետո այն դասվել է

Հայաստանի քաղաքների շարքին: Համայնքի կլիման մերձարևադարձային է,

չափավոր շոգ և չորային ամառներով, մեղմ ձմեռներով: Մակերեսը կազմում է 3,6

քկմ:

Page 16: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

15

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Դեմոգրաֆիկ տվյալներ

Նախկինում համայնքի մեջ մտնող գյուղական բնակավայրերում մեծ տեսակարար

կշիռ են ունեցել հույները և ադրբեջանցիները: 1988-1989 թթ., կապված հայ-

ադրբեջանական հակամարտության հետ, տեղի ադրբեջանցիները տեղափոխվել

են Ադրբեջանի Հանրապետություն: Համայնքում սեռային կազմում տղամարդիկ

կազմում են 46%, կանայք` 54%: Բնակչության թիվը` 800:

Սոցիո-տնտեսական տեղեկություններ

Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը արդյունաբերությունն է, որի

մեջ մեծ տեսակարար կշիռ ունի ծանր արդյունաբերությունը: Այստեղ կառուցված

է Շամլուղի պղնձաձուլական գործարանը:

Համայնքում զբաղվում են գյուղատնտեսությամբ, հացահատիկային, կերային,

բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ:

Զբաղվում են մանր ու խոշոր եղջերավոր անասնապահությամբ,

թռչնաբուծությամբ, մեղվապահությամբ:

Page 17: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

16

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

ՄԱՍ II ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՇՐՋԱԿԱ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ (անդրադարձ առկա հետազոտություններին)

Հանքարդյունաբերությունը

Լեռնահանքային արդյունաբերությունը նշանակալի տեղ է զբաղեցնում

Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ: Ելնելով մետաղական

օգտակար հանածոների համեմատաբար հարուստ պաշարներից` ՀՀ

լեռնահանքային արդյունաբերության մեջ մեծ չափաբաժին ունի մետաղական

հանքաքարի կորզումն ու վերամշակումը:

ХХ դարի սկզբին Հայաստանի հյուսիսային ավանդական հանքային շրջանում`

Ալավերդի և Ախթալա քաղաքներում, ձևավորվեցին արդյունաբերական

կենտրոններ, որոնց բազմամյա գործունեությունը հանգեցրեց բազմաթիվ

էկոլոգիական խնդիրների1:

Ալավերդի քաղաքում տեղակայված պղնձաձուլական գործարանն ու պղնձի

հանքն ունեն 245 տարվա պատմություն։ Առաջին փոքր հանքարդյունաբերական

գործարանը կառուցվել է ֆրանսիացիների կողմից 19-րդ դարում։ Արդյունքում

Ալավերդին սկսեց զարգանալ որպես հանքարդյունաբերական կենտրոն։ Այդ

ժամանակ Հայաստանը տալիս էր Ռուսաստանում արտադրվող պղնձի մեկ

հինգերորդ մասը, որի 67%-ը բաժին էր ընկնում Ալավերդուն և նրան հարակից

ձեռնարկություններին։ Ալավերդու պղանձաձուլական ընկերությունը տալիս էր

60-200 տոննա պղնիձ։ 20-րդ դարում այն դարձավ 2000 տոննա, իսկ 1980-90-

ականներին այն հասավ 55 000 տոննայի։ 1988թ. գործարանը փակվեց և կրկին

վերագործարկվեց 1997թ.՝ որպես «Մանես և Վալլեքս» ՓԲԸ։

Ընկերությունն սպասարկում է Ալավերդու պղնձի գործարանը, որը գտնվում է

Ալավերդուց 3 կմ հյուսիս։ Շահագործման հանձնված հանքային ռեզերվը կազմում

է 158,69 հա՝ հետևյալ մետաղների միջին պարունակությամբ․ պղինձ՝ 5.16%, ոսկի

0.12 գ/տ, արծաթ ՝ 5.76 գ/տ։

1978-80-ականներին, որպես Ալավերդու պղնձաձուլական ընկերության

քիմիական թունավոր նյութերի թափոնների պահեստավայր, կառուցվեց

«Մկնդեղի գերեզմանոցը»։ Մկնդեղի պահեստանոցն այս պահին լքված է,

բետոնապատ տարածքը գրեթե ամբողջությամբ քանդված՝ թողնելով թունավոր

1 ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և

շրջակա միջավայրի (ՔԳՀԱՇ ՆԱԽԱԳԻԾ), ՀՀ գյուղմթերքի ծանր մետաղներով աղտոտվածության

ռիսկի գնահատում, Երևան, 2011:

Page 18: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

17

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

քիմիական նյութերի մեծ կույտերն ու դրանցից արձակվող սարսափելի հոտը,

նպաստելով հողերի էռոզիային2։

Թիրախ համայնքների բնապահպանական խնդիրները

Այսօր մի շարք համայնքներ, որոնք հարակից են Ալավերդու և Ախթալայի

հանքարդյունաբերական ընկերություններին, կանգնած են մի շարք

բնապահպանական խնդիրների առջև։ Համաձայն ՀՀ բնապահպանության

նախարարության «Շրջական միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի

կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվետվությունների Ալավերդի քաղաքում մթնոլորտում

ծծմբի երկօքսիդի պարունակությունը 1.9- 2.4 անգամ գերազանցում է ՀՀ-ում

մթնոլորտի սահմանային թույլատրելի նորմը։ Ազոտի երկօքսիդի և փոշու

առավելագույն կոնցենտրացիաները նույնպես գերազանցում են նորմերը

համապատասխանաբար՝ 2,2 – 2,4 և 1,9 – 12,0 անգամ3։

Տարածաշրջանի հիմնական խնդիրն է շրջակա միջավայրի աղտոտումը ծանր

մետաղներով: Այս տեսանկյունից վտանգավոր են ոչ միայն տիպոմորֆ տարրերը`

պղինձը (Cu), ցինկը (Zn), կապարը (Pb), այլ նաև ուրիշ թունավոր մետաղներ`

սնդիկը (Hg), կադմիումը (Cd), արսենը (As) և այլն: Վերջիններիս

կոնցենտրացիաները հանքաքարում մեծ չեն, սակայն ընդերքից հանքաքարի

կորզման և վերամշակման գործընթացում դրանք ընկնում են շրջակա միջավայրի

բաղադրիչների մեջ` դառնալով էկոլոգիական ռիսկի հիմնական գործոն:

Որպես շրջակա միջավայրի աղտոտիչներ` ծանր մետաղներն ունեն մի շարք

յուրահատկություններ: Դրանք չեն ներգրավվում ինքնամաքրման գործընթացների

մեջ. միգրացիայի ընթացքում փոփոխվում են միայն կոնցենտրացիաները և

պարունակության ձևերը: Ներառվելով միգրացիայի բոլոր տեսակներում և

կենսաբանական շրջապտույտի մեջ` ծանր մետաղները հանգեցնում են բոլոր

կենսապահովող բնական միջավայրերի` ջրի, օդի, հողի աղտոտմանը և

թափանցում սնման շղթա: Կենդանի օրգանիզմներում կուտակվելու

հատկությունը հանգեցնում է ինչպես յուրահատուկ հիվանդությունների

առաջացմանը (բնածին անոմալիաներ և զարգացման շեղումներ, սոմատիկ

խրոնիկական և էնդոկրին հիվանդություններ), այնպես էլ իմունային համակարգի

թուլացմանը և ընդհանուր հիվանդացության մակարդակի աճին: Բացի ուղղակի

2 ՀՀ լոռու մարզի, Ալավերդի քաղաքի մանկապարտեզների և դպրոցների հողի և խմելու ջրի

հետազոտման արդյունքներ, ՀԱՀ պատասխանատու հանքարդյունաբերական կենտրոն, Հունիս

2016թ. 3 ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջական միջավայրի վրա ազդեցության

մոնիթորինգի կենտրոն>> ՊՈԱԿ-ի հաշվետվություն http://www.armmonitoring.am/

Page 19: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

18

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

թունավոր ազդեցությունից, ծանր մետաղներին հատուկ են այսպես կոչված

երկարատև էֆեկտները, որոնք խախտում են օրգանիզմի հիմնարար

ֆունկցիաները` վերարտադրությունը և ժառանգականությունը: Վերջին հաշվով

ծանր մետաղների վնասակարության աստիճանը մեծ է, քանի որ վտանգն

առաջանում է ոչ թե առանձին օրգանիզմների, այլ ամբողջ սերունդների համար։

Ծանր մետաղները առավելապես վտանգավոր են սնման բուրգի գագաթում

գտնվող մարդու համար: Սննդով մարդու օրգանիզմը ստանում է թունավոր

նյութերի 40-50%-ը4:

4 ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, Քաղաքացիական գործողություններ հանուն անվտանգության և

շրջակա միջավայրի (ՔԳՀԱՇ ՆԱԽԱԳԻԾ), ՀՀ գյուղմթերքի ծանր մետաղներով աղտոտվածության

ռիսկի գնահատում, Երևան, 2011:

Page 20: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

19

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Չլինելով նորություն աշխարհի զարգացած հատվածում՝ կորպորատիվ

սոցիալական պատասխանատվության և էթիկական առաջնորդության

գաղափարներն առաջին քայլերն են անում զարգացող երկրներում լայն

տարածում ձեռքբերելու ուղղությամբ, և Հայաստանն այդ առումով բացառություն

չէ: Այսօր Հայաստանում սակավաթիվ են այն մարդիկ, ովքեր կկարողանան

բացատրել, թե ինչ է նշանակում լինել կորպորատիվ լավ քաղաքացի: Այն

բավականին հաճախ մարդիկ շփոթում են բարեգործության հետ: Ակնհայտ է, որ

առևտրային ցանկացած կառույցի հիմնական նպատակը շահույթի ստացումն ու

դրա ծավալների մեծացումն է, սակայն ներկայիս համաշխարհային տենդենցը

վկայում է այն մասին, որ միայն դա չէ ընկերությունների գոյության և

երկարաժամկետ հաջողության որոշիչ գործոնը: Բիզնես ոլորտի շատ և շատ

ներկայացուցիչներ գիտակցում են, որ իրենք չեն գործում մեկուսացման մեջ:

Շարունակական շփումը տարատեսակ շահագրգիռ կողմերի հետ չափազանց

կարևոր է, քանի որ վերջինս լուրջ ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի,

բնակչության տնտեսապես խոցելի շերտերի և ընդհանուր առմամբ

հասարակության խնդիրների վրա:

Ի՞նչ է կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը, որպես այդպիսին,

միասնական ընդունված սահմանում չունի և բավական լայն հասկացություն է:

Այն բնութագրելու համար օգտագործվում են բազմաթիվ եզրույթներ:

Մասնագետները, կազմակերպությունները և մասնավոր ընկերությունները ԿՍՊ-ը

հասկանում են յուրովի և տալիս են բազմաթիվ սահմանումներ: Ստորև տրված են

դրանցից մի քանիսը․

• Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը կորպորատիվ

ինքնակարգավորման ձև է, որն ինտեգրվում է ռազմավարական բիզնես

ծրագրի մեջ։ Այն անվանում են նաև «կորպորատիվ խիղճ», «սոցիալական

դիրքի ներկայացում», «պատասխանատվության վրա հիմնված կենսունակ

ձեռներեցություն» և այլն5։

5 Վիքիպեդիա, https://hy.wikipedia.org/wiki/

ՄԱՍ III ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Page 21: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

20

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

• Ըստ Եվրամիության հանձնաժողոովի՝ ԿՍՊ-ը այն ըմբռնումն է,

որով կամավոր սկզբունքով, նաև հասարակական և բնապահպանական

նկատառումներով առաջնորդվում են ընկերություններն իրենց

գործունեության մեջ և շահառուների հետ աշխատանքում:

• Ըստ Համաշխարհային բանկի՝ ԿՍՊ-ը մասնավոր ընկերությունների`

կայուն տնտեսական զարգացմանն աջակցելու պատրաստակամության

դրսևորումն է, որն իրականացվում է կազմակերպությունների

աշխատակիցների, նրանց ընտանիքների, տեղական համայնքների և

առհասարակ հասարակության հետ համագործակցելով, միևնույն

ժամանակ օգուտ բերելով և՛ բիզնեսին, և՛ զարգացմանը:

• Ըստ Price water house Coopers ընկերության՝ ԿՍՊ-ը մասնավոր

ընկերությունների այն ըմբռնումն է, որ իրենք պատասխանատու են ոչ

միայն իրենց շահույթի, այլև իրենց աշխատակիցների, հաճախորդնդերի,

լայն առումով՝ հասարակության պահանջմունքների բավարարման համար:

• Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ կորպորատիվ սոցիալական

պատասխանատվությունն արտացոլում է մասնավոր կամ պետական

ոլորտում գործող ցանկացած առևտրային և այլ կազմակերպության

նվիրումը այն հասարակությանը, որում գործում է այդ

կազմակերպությունը:

• Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է

ճանաչել և գիտակցել այդպիսի ազդեցությունները և կառավարել բիզնեսն

այնպես, որ այն նպաստի սոցիալական, բնապահպանական և տնտեսական

արժեքների աճին, այդպիսով կայուն դրական ազդեցություն գործելով թե՛

հասարակության և թե՛ բիզնեսի վրա: Այլ կերպ ասած, ԿՍՊ-ը իրենից

ներկայացնում է կենդանի կառավարչական լեզու, որը ներթափանցում է

յուրաքանչյուր գործառույթ և չի կարող սահմանափակվել առանձին

վարչությունների կողմից իրականացվող իրարից մեկուսացված

ծրագրերով:

• Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը նշանակում է

հավատ, խոսքերի ու խոստումների իրական գործողություններ6:

• Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը այն բիզնես

գործառույթն է, որը վերաբերում է ընկերությանն առնչվող տնտեսական,

սոցիալական և բնապահպանական խնդիրներին։

6 ՎիվաՍել - ՄՏՍ, https://www.mts.am/about-us/vivacell-mts-to-armenia/Corporate-Social-Responsibility

Page 22: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

21

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

ԿՍՊ-ի նպատակն է գտնել նման խնդիրների լուծումներ, որոնք շահավետ

կլինեն և՛ ընկերության, և՛ հասարակության, և՛ պետության համար7:

Փաստն այն է, որ ընկերություններն իրենց գործունեության, արտադրանքի,

ծառայությունների, ինչպես նաև հիմնական շահառուների` այն է՝ աշխատողների,

հաճախորդների, ներդրումներ կատարողների, տեղական համայնքների,

մատակարարների և մյուսների հետ շփման հետևանքով ազդեցություն են

ունենում հասարակության և շրջակա միջավայրի վրա:

Բացի այս սահմանումներից, գոյություն ունեն շատ ուրիշները, սակայն

կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հիմնական գաղափարը

ճիշտ ընկալելու համար կարևոր է հասկանալ այն բնութագրող հետևյալ կետերը.

• ԿՍՊ-ը հիմնված է ընկերության երկարաժամկետ նպատակների և

տեսլականի վրա: Եթե մի ընկերությունում կամ ձեռնարկությունում

որոշումները կայացվում են միայն կարճաժամկետ նկատառումներից

ելնելով, ապա այդ կազմակերպությունում դժվարությամբ կընկալվեն ԿՍՊ-

ի կարևորությունն ու առավելությունները:

• ԿՍՊ-ի արդյունավետ ռազմավարությունը մեծապես կախված է «շահառու»

հասկացության ընկալումից: Եթե մի ընկերությունում կամ

ձեռնարկությունում որպես շահառու դիտարկվում են միայն բաժնետերերը,

հաճախորդները և/կամ աշխատակազմը, ապա այնտեղ ԿՍՊ-ը լիարժեք չի

ընկալվի: Շահառուները ներառում են մարդկանց ավելի մեծ, երբեմն

նույնիսկ կազմակերպության հետ անմիջական շփում չունեցող զանգված:

• Մասնավոր ոլորտի ներկայացուցիչները, ինչպես բոլորը, երկրի օրենքով

առաջադրված պարտավորություններ ունեն: Միայն օրենքով սահմանված

պարտավորությունների կատարման հանգամանքը դեռևս բավարար չէ

ընկերության ԿՍՊ-ի մասին դատելու համար: ԿՍՊ-ին բնորոշ են

ընկերությունների այն նախաձեռնությունները, որոնք իրականացվում են

կամավոր սկզբունքով:

Մեկ այլ աղբյուրում նշվում են ԿՍՊ-ի վերաբերյալ հետևյալ էական տարրերը,

որոնք պետք է ճանաչել:

7 «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն․ ուղեցույց հայկական

կազմակերպությունների համար», երկրորդ լրամշակված հրատարակություն 2010թ, 2016թ, «Բի Էս

Սի» բիզնեսի աջակցման կենտրոն և ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ

http://www.osce.org/hy/yerevan/261381?download=true

Page 23: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

22

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

• ԿՍՊ-ը կամավոր գործունեություն է

• ԿՍՊ-ը բազմաբնույթ է և փոփոխական իր գործունեությամբ

• ԿՍՊ-ը կապող օղակ է հանդիսանում կորպորատիվ կառույցների և

հասարակության միջև

• ԿՍՊ-ը ծավալվում և զարգանում է ընթացիկ ուսումնասիրություններին և

ժամանակին համընթաց:8

Որպես կազմակերպության ռազմավարության տարր ԿՍՊ-ը

ինքնակարգավորման հնարավորություն է ապահովում՝ օգնելով վերահսկել

ծավալվող ձեռնարկատիրական գործունեությունը և վարել այն օրինական դաշտի

ոգուն, էթիկայի նորմերին և միջազգային ստանդարտներին համահունչ կերպով։

ԿՍՊ-ը նպատակ է հետապնդում պատասխանատվություն ստանձնել

կազմակերպության կողմից ընդունվող որոշումների և կատարվող քայլերի

հանդեպ և օժանդակել այնպիսի քայլերի և միջոցառումների իրականացմանը,

որոնք դրական ազդեցություն կունենան շրջակա միջավայրի վիճակի վրա, ինչպես

նաև սպառողների, աշխատողների, համայնքների և առհասարակ բոլոր այն

հետաքրքրված կողմերի վրա, որոնք որոշակի առնչություն ունեն այն ոլորտների

հետ, որոնցում կազմակերպությունը ծավալում է իր գործունեությունը։

ԿՍՊ-ով ուղղորդվող ձեռներեցությունը միտված է ակտիվորեն պաշտպանել

հասարակական շահերը և գործել դրանց օգտին՝ աջակցելով համայնքների

բարգավաճմանն ու զարգացմանը և ինքնակամորեն հրաժարվելով այնպիսի

գործունեությունից, որը կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով

հնարավոր վնասներ կարող է հասցնել շրջակա միջավայրին կամ ներգրավված

հասարակությանը։ Ընդ որում, այդպիսի ինքնակասեցնող քաղաքականությունը

վերաբերում է նաև այնպիսի դեպքերին, երբ իրավական տեսանկյունից վնասաբեր

գործունեության դիմաց պատժամիջոցներ չեն նախատեսվում։

ԿՍՊ-ը հասարակական շահերը կորպորատիվ իրականության և իրականացվող

որոշումների նախապայմանների մեջ գիտակից ընգրկելու որոշումն է, այդպիսի

շահերի սահմանումը որպես կազմակերպության առաջնային սկզբունք և

նպատակ՝ որպես երեք հիմնասյուներ կարևորելով մարդկանց, երկրագունդը և

ստացվող շահույթը։

Որպես նոր հասկացություն՝ «կորպորատիվ սոցիալական

պատասխանատվություն»-ը առաջացել է 1960-70-ական թվականներին՝ բազում

վերազգային կազմակերպությունների ձևավորումից հետո։ 1984 թ. Ռ. Էդվարդ

8 ՎիվաՍել - ՄՏՍ, https://www.mts.am/about-us/vivacell-mts-to-armenia/Corporate-Social-

Responsibility

Page 24: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

23

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ֆրիմենի «Ռազմավարական մենեջմենթ՝ սթեյքհոլդերային մոտեցում» գրքի

հրատարակումից հետո սկսեց օգտագործվել նաև «ստեյքհոլդեր» (stakeholder)

հասկացությունը, որն, ի տարբերություն «բաժնետերերի», ավելի ընդգրկուն էր և

վերաբերում էր բոլոր նրանց, ում համար նշանակալից է լինելու

կազմակերպության ծավալած գործունեությունը։

ԿՍՊ կողմնակիցները որպես փաստարկ օգտագործում են այն գաղափարը, որ

հեռանկարային տեսանկյունից կազմակերպություններին ավելի նպատակարմար

է առաջնորդվել այդպիսի սկզբունքներին համաձայն։ Հակառակորդների

կարծիքով այդ ամենը ոչ ավել, քան լոկ ցուցադրական ներկայացում է և

վերազգային կազմակերպությունների հնար՝ պետական վերահսկիչ մարմինների

ուշադրությունից ձերբազատվելու համար։

ԿՍՊ-ը իրենից ներկայացնում է նաև խորհրդատվական բնույթի նորմերի մի

ամբողջություն, որը կոչված է ուղղորդել կազմակերպություններին՝ սպառողների

համար առավել արդյունավետ լինելու գործում։ Բարգավաճման բիզնես էթիկան

կիրառական էթիկայի ճյուղերից մեկն է, որը դիտարկում է էթիկական բնույթի այն

հնարավոր խնդիրներն ու երկընտրանքները, որոնք կարող են ծագել

ձեռնարկատիրական գործունեության ընթացքում։ ISO 26000-ը միջազգային

ճանաչում ունեցող այնպիսի ստանդարտ է, որը լույս է տեսել 2010 թ. նոյեմբերի 1-

ին և կոչված է ուղղորդել կազմակերպություններին դեպի արդյունավետ և

փոխշահավետ գործունեություն։ Հասարակական կառույցները (օրինակ՝ ՄԱԿ-ը)

նույնպես հղվում են կորպորատիվ պատասխանատվության երեք

հիմնասյուներին9։

Ինչո՞ւ ընկերությունները պետք է հոգ տանեն իրենց սոցիալական և

բնապահպանական պարտականությունների մասին

«Բնապահպանական և սոցիալական պատասխանատվությունը պետք է իր

ուրույն տեղն ունենա յուրաքանչյուր գործարարի սրտի խորքում», - ասել է Անիտա

Րոդդիքը:

Ընկերությունները չեն գործում աշխարհագրական կամ սոցիալական

մեկուսացման մեջ, դրանք հասարակության մի մասն են և ֆիզիկապես

տեղակայված են որոշակի համայնքներում և տարածքներում: Դրանով է մասամբ

9 Վիքիպեդիա, https://hy.wikipedia.org/wiki/

Page 25: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

24

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

պայմանավորված քաղաքացիական և սոցիալական պատասխանատվությունն

այն համայնքների հանդեպ, որտեղ գործում է ընկերությունը:

ԿՍՊ-ի համապարփակ ռազմավարության զարգացումն ու իրազեկումը

պահանջում է ժամանակ, նվիրվածություն, մարդկային և ֆինանսական

ռեսուրսներ: Այն պահանջում է նվիրվածություն` ընկերության բարձրաստիճան

ղեկավարից մինչև յուրաքանչյուր բաժնի աշխատակից:

Կորպորատիվ պատասխանատվության ռազմավարությունը պետք է

ներթափանցի յուրաքանչյուր գործողության մեջ` աշխատանքի ընդունելության

գործընթացից, բրենդինգից մինչև արտադրություն և վաճառք:

Ինչպե՞ս է ԿՍՊ-ը աջակցում առևտրային կազմակերպություններին

Իր պատասխանատվությունների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակի

բարձրացումը հնարավորություն է տալիս առևտրային կազմակերպությանը

ունենալու կարևոր և ազդեցիկ դեր հասարակության մեջ, լինելու ավելի մրցունակ

և ցնցումներին դիմացկուն, ինչպես նաև ձեռք բերելու և պահպանելու նոր

հաճախորդներ և բարձրորակ կադրեր:

Տնտեսական զարգացման հիմնական գրավականը կայուն ընկերությունների

առկայությունն է: Յուրաքանչյուր բիզնեսի հաջողությունն իր հերթին կախված է

քաղաքացիների և, առավել լայն իմաստով, հասարակության բարեկեցության

մակարդակից: Հաշվի առնելով այն, որ ԿՍՊ-ի անմիջական նպատակն է

ապահովել տնտեսության, շրջակա միջավայրի և հասարակության առավելագույն

կատարելագործումը, ընկերություններն ու գործարար աշխարհը պետք է առավել

շահագրգռված լինեն իրականացնելու ԿՍՊ ծրագրեր: Պատահական չէ, որ ԿՍՊ-ը

հայտնի է որպես «վի-վին փոլիսի», որ նշանակում է բոլորի համար

հավասարապես փոխշահավետ քաղաքականություն:

ԿՍՊ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակը գնալով այնքան է բարձրանում,

որ յուրաքանչյուր շահառու ցանկանում է տեղեկացված լինել այն ընկերության

մասին, որի հետ նա շփվում է:Հաճախորդները պահանջելու են, որ

ընկերությունները, շահութաբերության և հարկեր վճարելու սովորական

պարտականություններից զատ, նաև նպաստեն սոցիալական ավելի խոր

նպատակների իրագործմանը10:

ԿՍՊ-ից ստացվող շահույթի և առավելությունների մասշտաբներն ու

առավելությունը չափազանց տարբեր կարող են լինել՝ կախված նրանից, թե որ

ոլորտներում է ներգրավված կազմակերպությունը, և թե ինչպիսի քայլերի է նա

10 ՎիվաՍել - ՄՏՍ, https://www.mts.am/about-us/vivacell-mts-to-armenia/Corporate-Social-

Responsibility

Page 26: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

25

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

իրականում դիմում։ Առավել հաճախ, սակայն, կազմակերպություններն իրենց

մշակած քաղաքականությունով չեն ձգտում կարճաժամկետ շահույթի ստացման:

Շահութաբերության և նպատակահարմարության տեսանկյունից ֆիրմաները

հաճախ կարող են առաջնորդվել հետևյալ դատողություններով.

● Մարդկային ռեսուրսների ներգրավում - ԿՍՊ ծրագիրը կարող է ուղղված լինել

թարմ կադրերի հավաքագրման խրախուսմանը և նրանց հոսունության

նվազեցմանը։ Դա հատկապես վերաբերում է նորավարտ ուսանողների

աշխատանքային շուկային։ Հաճախ հնարավոր նոր աշխատողները

հարցազրույցի ժամանակ հետաքրքրվում են ֆիրմայի ծավալած

գործունեությամբ` բարեգործության կամ ԿՍՊ ոլորտում, և այսպիսի

ակտիվության առկայությունը թույլ է տալիս կազմակերպությանը որակյալ

կադր շահել մրցակիցներից։ Բացի դրանից, արդյունավետ իրականացված

ԿՍՊ ծրագրերը կարող են բարձրացնել աշխատողների թիմային ոգին և նրանց

հարգանքի զգացումը սեփական աշխատատեղի հանդեպ։ Երբեմն նաև

բարեգործական նվիրատվություններ են կազմակերպվում ի օգուտ

աշխատողների կողմից ընտրված այս կամ այն բարեգործական

կազմակերպության՝ այսպես կոչված «payroll giving»-ի միջոցով, երբ դեռ

չհարկազրկված աշխատավարձից մի մասն անմիջականորեն ուղղվում է

նշված բարեգործական կազմակերպության հաշվին։

● Ռիսկի վերահսկում- հատկապես խոշոր և երկարամյա

կազմակերպությունների համար շատ կարևոր է Գուդվիլի սահմանումը և

գուդվիլային ռիսկի վերահսկումը։ Համբավը, որը դժվարությամբ կառուցվել է

տարիների կամ նույնիսկ տասնամյակների ընթացքում, կարող է արագորեն

կործանվել մեկ տգեղ կրեդիտային պատմության կամ արտադրական

պատահարի պատճառով։ Այդ պատճառով կազմակերպությունները ձգտում են

առավելագույնս ապահովագրվել նման ռիսկերից, և այդ գործում օգտակար

կարող է լինել ԿՍՊ ռազմավարության իրականացումը։

● Բրենդային տարբերակում - եթե նպատակային շուկայում շատ են միանման

մրցակից կազմակերպությունները, և կազմակերպությանը դժվար է

առանձնանալ նրանցից սպառողների մտապատկերում, ապա հաջող որոշում

կարող է լինել ուշադրության գրավումը բարեգործական կամ հասարակական

գործունեության հաշվին։ Սպառողի հավատարմությունն այդպիսով

կառուցվում է ուժեղ բարոյական արժեքների հիման վրա և որոշ դեպքերում

այն կարող է օգնել պահպանել սպառողական շուկան ճգնաժամային

պայմաններում։

Page 27: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

26

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

● Գործունեության ծավալման արտոնագիր - կազմակերպությունները ձգտում

են խուսափել իրենց գործունեության վերահսկումից և կարգավորումից

հարկավորման և պետական կարգավորման լծակների միջոցով։ Այդ

պատճառով հաճախ նրանք որոշում են հոժարակամ դիմել որոշ քայլերի՝

այդպիսով կանխարգելելով հնարավոր պետական պարտավորումները և

պահպանելով որոշակի ազատություններ պրոբլեմատիկ ոլորտում11։

Ի՞նչը չի կարելի անվանել ԿՍՊ։

1. ԿՍՊ-ը բաղկացած չէ առանձին մտածված և իրականացված «ակցիաներից»։

Գրագետ աշխատանքի դեպքում ԿՍՊ-ը ենթադրում է տվյալ ընկերության

գործունեության խոր վերլուծություն և խնդիրների բացահայտում, որոնց

լուծման համար հատուկ ռազմավարություն է մշակվում։

2. ԿՍՊ-ը «խաբելու» միջոց չէ և չի կարող օգտագործվել տվյալ ընկերության

կողմից չկատարված իրավական կամ բարոյական պարտականություններից՝

ուշադրություն շեղելու համար։ Այսօրվա հագեցած տեղեկատվական դաշտի

պայմաններում շատ դժվար է նման խախտումները երկար թաքցնել։ Իսկ

ԿՍՊ-ի ճիշտ կիրառման դեպքում ընկերությունը պետք է լինի առավել

թափանցիկ և բաց, այնպես որ ցանկացած իրավական կամ բարոյական

խախտում ավելի արագ կբացահայտվի, որն ավելի մեծ հարված կլինի

ընկերության համար։

3. ԿՍՊ-ը միայն խոշոր բիզնեսին վերաբերող հասկացություն չէ։ Ճիշտ է` որոշ

դեպքերում ԿՍՊ-ը գումարային ներդրումներ է պահանջում, բայց անգամ

զրոյական բյուջեով կարելի է մշակել և իրականացնել այնպիսի ԿՍՊ

ռազմավարություն, որն օգտակար ու շահավետ կլինի և՛ ընկերության, և՛

հասարակության համար։

4. ԿՍՊ-ը բարեգործություն չէ։ Եթե ինչ-որ ընկերություն բարեգործությամբ է

զբաղվում, դա հիմնականում արվում է տվյալ բիզնեսի վարկանիշը

բարձրացնելու կամ բարձր պահելու նպատակով։ Իհարկե, ընկերությունը,

հավանաբար, իր բարեգործական ակցիայով անկեղծորեն ուզում է օգնել

թիրախավորված խոցելի խմբին։ Բայց, վերջին հաշվով, ընկերությունը ոչինչ չի

ստանում բարեգործությունից՝ բացի տեսանելիությունից, բարի համբավից և

11 Վիքիպեդիա, https://hy.wikipedia.org/wiki/

Page 28: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

27

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

անհատ աշխատակիցների և ղեկավարների «հոգու հանգստությունից»։

Ընդհանուր առմամբ, բարեգործությունը վատ երևույթ չէ, բայց այն ԿՍՊ

անվանել չի կարելի, որովհետև այն անմիջականորեն կապված չէ տվյալ

ընկերության բիզնես գործունեության հետ։

Page 29: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

28

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ազդակիր համայնք, բնապահպանական վճարներ հասկացությունները

Ազդակիր են համարվում որևէ ընկերության գործունեության հետևանքով

վնասակար ազդեցության ենթարկվող համայնքները։

Համաձայն 2001 թվականի մայիսի 15-ին ընդունված «Ընկերությունների կողմից

վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ

օրենքի՝ ընկերությունների կողմից ամեն տարի պետական բյուջե են վճարվում

բնապահպանական գումարներ։ Բնապահպանական վճարներից մասհանումներ

կատարվում են անմիջապես պետբյուջեից` սուբվենցիայի տեսքով, և առանձին

տողով արտացոլվում են այն համայնքների բյուջեներում, որոնց տարածքում

նշված ընկերությունների գործունեությունը թողնում է վնասակար ազդեցություն,

եթե վերջիններս կատարել են նույն օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված

պարտականությունները, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից մշակվել է ծրագրի

նախագիծ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ մարզի կամ

համայնքի զարգացման (սոցիալ-տնտեսական զարգացման) կամ շրջակա

միջավայրի պահպանության տեղական գործողությունների ծրագրերի կամ այլ

ծրագրային կամ ռազմավարական նշանակության փաստաթղթերի հիման վրա:

Այնուհետև համայնքի ղեկավարը հրապարակում է ծրագիրը: Ընկերությունները,

ինչպես նաև այլ իրավաբանական և ֆիզիկական անձինք ծրագրի նախագծի

վերաբերյալ կարող են համայնքի ղեկավարին ներկայացնել գրավոր

առաջարկություններ դրա հրապարակումից հետո` տասնհինգoրյա ժամկետում12:

Բնապահպանական վճարներից համայնքների վարչական և ֆոնդային բյուջեներ

մուտքագրվող մասհանումները հանդիսանում են նպատակային միջոցներ և

օգտագործվում են այդ համայնքների տարածքում՝ բացառապես

բնապահպանական ծրագրերի իրականացման համար:

12 «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային

օգտագործման մասին» օրենք, 15 մայիսի 2001թ.,

http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=55110

ՄԱՍ IV ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ և ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻՑ

ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ

Page 30: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

29

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Համայնքների ցանկը և բնապահպանական վճարներից նրանց վարչական և

ֆոնդային բյուջեներ մասհանվող գումարների չափերը յուրաքանչյուր տարվա

համար հաստատվում են տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով:

Մասհանումների չափերը որոշվում են` ելնելով սույն հոդվածում նշված

համապատասխան ընկերությունների կողմից առաջիկա բյուջետային տարվան

նախորդող երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով պետական

բյուջե փաստացի վճարված բնապահպանական վճարների հանրագումարից`

պակասեցնելով այն բյուջետային տարվան նախորդող առաջին երկու տարիների

կտրվածքով սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան

համայնքներին կատարված մասհանումների չափով13:

Համայնքին տրամադրվող մասհանումների մասով օրենքի համապատասխան

հոդվածի մանրամասների մասին հարցմանը մասնակցած փորձագետները թերևս

տեղյակ չէին, սակայն լիովին ապավինում էին պետության որոշմանը, և չէին

առաջանում հարցեր, թե ինչու է որոշակի տարիների ասվում, որ ֆոնդը սպառվել

է, և առաջիկա տարում իրենք չեն ստանալու բնապահպանական գումարներ։

- Տարբեր տարիների տարբեր է եղել, ընդհանուր հաշվարկը գնում է մի քանի տարիների

կտրվածքով: Այդ մի քանի տարիների հաշվարկը մի որոշակի թիվ է, որ տարիների

ընթացքում հատկացվում է համայնքին, կարող է մի տարի ստանալ, նենց լինի

7.500.000, մի տարի նենց լինի 48 մլն, բայց վերջում հաշվարկ է կատարվում, ասենք,

վերջին տարին ստանում ես մնացածը կամ չես ստանում, ինչպես օրինակ մենք 2018-ին

չենք ստանալու,- ՏԻՄ ներկայացուցիչ:

- Հիմա, կոնկրետ 2016 թ. Ալավերդի համայնքի բնապահպանական գումարը եղել է 0,

որովհետև անցած տարիների հաշվարկվածը եկել-եկել է, հասել է նրան, որ ավել տված

գումար է եղել, այդ տարին 0 է եղել, - ՏՒՄ ներկայացուցիչ:

Մասհանումներ ստացող ազդակիր համայնքների ցանկը որոշվում է ըստ

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված

բնապահպանական հարկերի տեսակների:

Ստորև ներկայացված է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի

կողմից բնապահպանական և առողջապահական ծրագրեր իրականացնելու

համար Լոռու մարզի վնասակար ազդեցության ենթարկվող համայնքներին

տրամադրված գումարների վերաբերյալ տվյալներ14:

13 ՀՀ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային

օգտագործման մասին» օրենք, Ընդունված է 2001 թվականի մայիսի 15-ին 14 Լոռու մարզպետարան

Page 31: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

30

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Աղյուսակ 2

Հազ. դրամ

Համայնքներ Տարիները

2013 2014 2015 2016 2017

Ալավերդի 110 000.0 120 000.0 94 097.0 - 29 757.0

Հաղպատ 25 000.0 27 000.0 27 081.1 - 3 155.4

Օձուն 58 664.8 12 498.4 7 403.5 47 918.2 19 806.2

Աքորի 28 000.0 30 000.0 20 173.5 - 24 903.2

Հագվի 50 000.0 30 000.0 - 30 051.1

Ախթալա 3 500.0 4 500.0 - 4 588.2 -

Շնող - 2 120.0

Ճոճկան 1 192.0

Մեծ Այրում 682.3

ԸՆԴԱՄԵՆԸ 275 164.8 223 988.4 148 755.1 52 506.4 111 667.2

Ինչպես տեսնում ենք, կան համայնքներ, որոնք այս կամ այն տարեթվին

գումարներ չեն ստացել, քանի որ, ըստ իրենց, նախորդ տարիներին սպառել էին

այդ տարվա գումարները ևս։ Երևում է նաև, որ Շնող, Ճոճկան և Մեծ Այրում

համայնքները միացել են ազդակիր համայնքների ցանկին 2017թ. որոշման

համաձայն, այսինքն՝ ջրային ռեսուրսների աղտոտվածության հիմքով։

Ազդակիր համայնքների չափանիշները

Համայնքներն ազդակիր են համարվում ըստ հետևյալ չափանիշների՝

1. Ամրակայված աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր

արտանետման մասով տվյալ ընկերության ազդակիր համայնքները որոշվում

են ընկերության անշարժ (ամրակայված) աղբյուրից վնասակար նյութերի

մթնոլորտային օդ արտանետումների տվյալների մոդելավորման (ցրման

հաշվարկի) միջոցով ստացված՝ օդի գետնամերձ շերտում աղտոտվածության

մակարդակների հիման վրա: Ազդակիր են համարվում այն համայնքները,

որոնց վարչական տարածքներում մթնոլորտային օդն աղտոտող նյութերի

սահմանային թույլատրելի խտությունները (կոնցենտրացիաները)

գերազանցում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2006

թվականի փետրվարի 2-ի N160-Ն որոշմամբ հաստատված նորմատիվները:

2. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ) միացությունների

արտանետման մասով տվյալ ընկերության ազդակիր համայնքներ են

համարվում այն համայնքները, որոնց վարչական տարածքում է գտնվում

ջրային ռեսուրսը, որտեղ վնասակար նյութեր և (կամ) միացություններ է

արտանետում տվյալ ընկերությունը։

Page 32: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

31

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

3. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և

(կամ) սպառման թափոնների տեղադրման և պահման մասով տվյալ

ընկերության ազդակիր համայնքներ են համարվում այն համայնքները, որոնց

վարչական տարածքում տվյալ ընկերության կողմից տեղադրվում կամ

պահվում են ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման

թափոնները15։

Հարկ է նշել նաև, որ միևնույն ընկերության գործունեության արդյունքում

վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի համայնքների դեպքում այդ

ընկերության կողմից կատարված բնապահպանական վճարներից

մասնահումները բաշխվում են բոլոր համայնքների միջև։

Մասհանումների բաշխման կարգը

Մասհանումների բաշխման կարգը տարբեր է ըստ ազդակիր համայնքների

կարգավիճակի ձեռքբերման հիմքի, այսպես․

• Մթնոլորտային օդ. Միևնույն ընկերության գործունեության հետևանքով

վնասակար ազդեցության ենթարկվող մեկից ավելի ազդակիր համայնքների

միջև Օրենքով uահմանված մասհանումների գումարների բաշխման

համամասնությունները որոշվում են ըստ Հայաստանի Հանրապետության

հարկային օրենսգրքով սահմանված բնապահպանական հարկերի

տեսակների, որոնցից կատարվում են մասհանումներ։ Ամրակայված

աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետման մասով

մասհանումների գումարների բաշխման համամասնություններն ազդակիր

համայնքների միջև որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների

բնակչության թվաքանակը և տվյալ համայնքի մթնոլորտային օդի գետնամերձ

շերտում ցրման գործակցով պայմանավորված աղտոտիչների գումարային

արժեքի մեծությունը։

• Ջրային ռեսուրսներ. Ջրային ռեսուրս վնասակար նյութերի և (կամ)

միացություններ արտանետման մասով մասհանումների գումարների

բաշխման համամասնություններն ազդակիր համայնքների միջև որոշվում են՝

15 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ, 2017 թ.

Page 33: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

32

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը, ջրային

ռեսուրսի աղտոտման մակարդակը, ջրային ռեսուրսից տվյալ համայնքի

կողմից ոռոգվող գյուղատնտեսական նշանակության հողերի մակերեսը, ջրի

ինքնամաքրման գործակիցը և համայնքի վարչական տարածքի

հեռավորությունը ջրային ռեսուրսից։ Գետի դեպքում հեռավորությունը

հաշվարկվում է գետի հունով։

• Ընդերքօգտագործման սպառման և/կամ թափոնների տեղադրում․ Հատուկ

հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ)

սպառման թափոնների տեղադրման կամ պահման մասով մասհանումների

գումարների բաշխման համամասնություններն ազդակիր համայնքների միջև

որոշվում են՝ հաշվի առնելով այդ համայնքների բնակչության թվաքանակը,

թափոնների տեղադրման կամ պահման տարածքի մակերեսը և ծավալը,

դրանց վտանգավորության դասը, թափոնների տեղադրման կամ պահման

հետևանքով առաջացած շրջակա միջավայրի աղտոտվածությունը16։

Թերևս առկա օրենքներն ու որոշումներն անթերի են, և մանրամասն

ներկայացվում է թե՛ ազդակիր համայնքների որոշման, և թե՛ մասհանումների

հատկացման կարգերը, բայց այդուհանդերձ հարցմանը մասնակցած և ոչ մի

փորձագետ գործնականում այս գործընթացները նկարագրելիս չտվեց նույնական

և, առավել ևս, օրենքին համապատասխան բացատրություն։ Ազդակիր

համայնքների որոշման և մասհանումների կարգը որոշ փորձագետներ համարում

են որոշում կայացնողի «անձնական ճաշակի» հարց և երբեմն «աբսուրդի» հասնող։

- Հիմա տես , եթե անորակ ջուր է մատակարարվում, իրենք էլ ասում են, որ այգիները

ջրում են, ու դեղձը չորանում է և այլն, բայց ըստ օրենքի ոռոգման ջրի որակը եթե չի

համապատասխանում ստանդարտներին, ապա պետք է ջրօգտագործման

կազմակերպությունները այդ ջրերը չմղեն այգիներ, իսկ եթե ջուրը համապատասխան

չի և վնաս է հասցնում, ապա պետք է փոխհատուցվի ընկերության կողմից հենց

ջրօգտագործման հիմնարկություններին։ Բայց որոշում է կայացվել, որ ջուրն անորակ է

և այդ համայնքները դարձել են ազդակիր, - հարցման փորձագետ։

- Ազդակիր համայնքը որոշվում է ըստ բնակչության , բայց դա ճիշտ չէ։ Պետք է որոշվի

ըստ օդի թունավորվածության, - մեկ այլ փորձագետ։

16«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ ԱԶԴԱԿԻՐ

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ, 2017 թ.

Page 34: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

33

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

- Ես ձեզ ասեմ, դա պատահական որոշում է, չի չափվել, - երրորդ փորձագետ։

- Ցանկացած ՏԻՄ կարող է դիմել ազդակիր ճանաչվելու համար։ Բայց այդ գործընթացն

այդքան էլ հեշտ չի, ավելի շատ հենց վերևում է որոշվում, վերևի իշխանությունների

օղակներում է որոշվում, թե որոնք են ազդակիր, որոնք՝ ոչ, - ՔՀԿ ներկայացուցիչ

Ազդակիր համայնքների որոշումը պետք է կայացվի օրենքում սահմանված

կարգին և հիմքերին համապատասխան, ինչը ենթադրում է մոնիթորինգի

ենթարկել թիրախ համայնքների օդի գետնամերձ շերտում աղտոտվածության

մակարդակների և ջրային ռեսուրսի վնասակար նյութերի և (կամ)

միացությունների մակարդակը։ Հարցված փորձագետների մի մասը պնդում է, որ

որևէ մոնիթորինգ չի արվում, իսկ մյուս մասը տեղյակ չի, թե ինչպես են

իրականացվում մասհանումները և հետաքրքրված էլ չի տեղեկանալու։ Միայն մեկ

ներկայացուցիչ է, որ նշեց, որ իրենց համայնքն օդի մոնիթորինգի արդյունքում է

ազդակիր դարձել, բայց միևնույն ժամանակ նշեց, որ մոնիթորինգ իրականացնող

կենտրոնը Ալավերդում է գտնվում և այն Օրհուս կենտրոնն է։ Ինչն իրականության

հետ չի համապատասխանում։

– Պետք է որոշվի մոնիթորինգի հիման վրա։ Բայց միանշանակ էդ իմ ասած որևէ

համայնքում ոչ մի մոնիթորինգ էլ չի արվել ընգրկելու համար։ Մոնիթորինգ պետք է

արվի, ասենք օրինակ էդ ջրով հողը ոռոգվեց, վնաս հասցվեց, ինչ կարգի վնաս է

հասցվել։ Հիմա էդ հողի մեջ պղինձը, ցինկը որքան է գերազանցում թույլատրելի

չափաքանակը։ Ոչ մի էդպիսի բան չկա արված։

Իրականում շրջակա միջավայրի մոնիթորինգի համար պատասխանատու է

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ

առևտրային կազմակերպությունը (ՇՄՄՏԿ ՊՈԱԿ), որն ստեղծվել է Հայաստանի

Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1277-Ն

որոշմամբ։

Երևան, Ալավերդի, Վանաձոր, Գյումրի, Հրազդան, Արարատ, Կապան, Քաջարան,

Չարենցավան, Մարտունի քաղաքներում և Սյունիք գյուղական համայնքում,

ինչպես նաև ֆոնային տարածքներում` Ծաղկաձորում և Ամբերդում, գործում է

220-ից ավել պասիվ նմուշառման դիտակետ, որտեղից վերցվում են օդի

Page 35: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

34

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

գետնամերձ շերտում ծծմբի և ազոտի երկօքսիդների նմուշներ` միջին

շաբաթական ռեժիմով:

ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ը իրականացնում է մակերևութային ջրերի մոնիթորինգ`

նմուշառման 131 դիտակետում, որոնք ընդգրկում են հանրապետության մեծ և

միջին մեծության մոտ 43 գետեր, 6 ջրամբարներ և Սևանա լիճը։

ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ը հանրապետության էկոլոգիական վիճակի մասին

տեղեկատվությունը ներկայացնում է ամենամսյա և տարեկան տեղեկանքների

տեսքով, կազմվում են օդի աղտոտվածության

բաշխվածության շաբաթական և ամսական քարտեզներ: Բարձր և արտակարգ

բարձր աղտոտվածությունների գրանցման դեպքում ահազանգվում է ՀՀ

բնապահպանության նախարարություն` հաղորդագրերի տեսքով,

համապատասխան լրացուցիչ միջոցառումների անցկացման համար17:

ՇՄՄՏԿ ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված 2017թ հաշվետվության մեջ առկա էին

տվյալներ միայն Ալավերդի համայնքի մասին, որտեղ կան դիտակետեր։ Մյուս

թիրախային համայնքների մասին տեղեկատվություն առկա չէր։

Ալավերդի

Ալավերդի քաղաքում կատարվում են ընդհանուր փոշու, ծծմբի

երկօքսիդի, ազոտի օքսիդների և ածխածնի մոնօքսիդի

դիտարկումներ: Քաղաքում գործում է ակտիվ նմուշառման երեք

դիտակայան և պասիվ նմուշառման 38 դիտակետ:

Ակտիվ (24-ժամյա) նմուշառման եղանակով վերցվել է օդի 192,

պասիվ նմուշառման եղանակով` 220 փորձանմուշ: Ավտոմատ

դիտարկումների կայանում կատարվել է ածխածնի մոնօքսիդի 2976,

ծծմբի երկօքսիդի` 4462 և ազոտի օքսիդների` 2232 դիտարկում:

Ամսվա առավելագույն կոնցենտրացիաները դիտվել են. ածխածնի

մոնօքսիդինը հունվարի 8-ին ժամը 1715-ին` 2.436 մգ/մ3 և ազոտի

մոնօքսիդինը հունվարի 2-ին ժամը 1600-ին` 0.009 մգ/մ3:

Ծծմբի երկօքսիդի միջին ամսական կոնցենտրացիան գերազանցել է

ՍԹԿ-ն 2.2 անգամ: Որոշված մյուս ցուցանիշների միջին ամսական

կոնցենտրացիաները չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-

ները:

17 «Տեղեկանք ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ

ՄԱՍԻՆ», ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԷԿՈՄՈՆԻՏՈՐԻՆԳ, (ՇՐՋԱԿԱ

ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ), ՀՈՒՆՎԱՐ, 2017թ.

http://www.armmonitoring.am/bulletin_tbl.php?folder_name=2017&month_path=0

Page 36: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

35

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Փորձագետների մոտ առկա էր տարակարծություն այն մասով, թե ով պետք է

իրականացնի մոնիթորինգը: Մի մասը կարծում է, որ հենց պետությունը պետք է

իրականացնի, որպեսզի և ինքն իր արածին «հավատա» և որոշի ազդակիր

համայնքները։ Մյուս մասը գտնում է, որ միջազգային անկախ ընկերությունը

պետք է իրականացնի, որպեսզի արդյունքները լինեն վստահելի․

- Մոնիթորինգ անողը պետք է միջազգային անկախ կառույց լինի։ Մոնիթորինգը չպետք է

լինի պատվիրված։ Թե չէ մի անգամ եկան չափեցին օդի աղտոտվածությունը ու

ասեցին, որ աղտոտված է, բայց կրկնակի եկան արեցին ու ասեցին, որ հիմա մաքուր է,-

ՏԻՄ ներկայացուցիչ։

Այսպիսով՝ միանշանակ է, որ ազդակիր համայնքներում հանքարդյունաբերական

ընկերությունների գործունեության չափերի մոնիթորինգ պետք է իրականացվի, և

ըստ վերջինիս տվյալների որոշվի ազդակիր համայնքների ստատուսը և

մասհանումների չափը։ Միևնույն ժամանակ մոնիթորինգ անող կառույցը պետք է

ընդունելի լինի թե՛ պետության, թե՛ համայնքների կողմից։

Page 37: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

36

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Տեղեկատվության հավաքագրման համար կիրառվել են և՛ որակական, և՛

քանակական մեթոդներ։ Հետազոտությունն իրականացվել է 7 համայնքներում,

որոնք համարվում են Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի

լեռնահարստացման կոմբինատի գործունեության հետևանքով ազդակիր

համայնքներ, որտեղ իրականացվել կամ շարունակում են իրականացվել

բնապահպանական և առողջապահական ծրագրեր հանքարդյունաբերական

ընկերությունների ԿՍՊ-ների շրջանակներում և/կամ ՏԻՄ-երի կողմից՝ ազդակիր

համայնքներին հատկացվող բնապահպանական գումարների շրջանակներում։

Ուսումնասիրված համայնքներն են՝

գծապատկեր 1

Համայնքների ընտրությունն իրականացվել է պաշտոնական աղբյուրների

տեղեկատվության հիման վրա, ըստ որի Ալավերդու պղնձաձուլական

գործարանի և Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի գործունեության

հետևանքով վնասակար ազդեություն կրող համայնքները մինչև 2017թ. համարվել

են վերոնշյալ 7 համայնքները՝ համաձայն ազդակիր համայնքների առաջին հիմքի,

այսինքն՝ մթնոլորտային օդի աղտոտվածության (տե՛ս նախորդ գլխի Ազդակիր

համայնքների չափանիշները):

Միևնույն ժամանակ, համաձայն 2017թ. ՀՀ կառավարության «Հայաստանի

Հանրապետության օրենքով մասհանումներ ստացող ազդակիր համայնքների»

որոշման՝ ազդակիր են համարվել նաև Դեբեդ գետի ավազանից օգտվող

համայնքները (ըստ ջրային ռեսուրսների աղտոտվածության հիմքի), որոնք

48

30

3016

20

20

36

Համայնքները

Ալավերդի

Ախթալա

Աքորի

Հագվի

Հաղպատ

Շամլուղ

Օձուն

ՄԱՍ V ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ

ԳՆԱՀԱՏՈՒՄ

Page 38: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

37

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

օգտագործում են ջրային ռեսուրսները՝ այգիների ոռոգման նպատակով։ Ըստ այս

հիմքի՝ տվյալ ընկերության ազդակիր համայնքներ են համարվում այն

համայնքները, որոնց վարչական տարածքում է գտնվում ջրային ռեսուրսը, որտեղ

վնասակար նյութեր և (կամ) միացություններ է արտանետում տվյալ

ընկերությունը։ Այսպիսով, վնասակար ազդեցություն կրող համայնքները

համալրվել են ևս 14 –ով (տե՛ս աղյուսակ 3)

Հատկանշական է, որ հետազոտության ընթացքում այն հարցին, թե որոնք են

համարվում ազդակիր համայնքներ, փորձագետները տվել են տարբեր

պատասխաններ։

Պատասխաններն ու աղբյուրները նշված են աղյուսակ 3-ում․

Աղյուսակ 3.

Համայնքները Փորձագետ քաղ

հասարակությունից

Փորձագետ

ՏԻՄ-ից

Լոռու

մարզպետարան

1 Ալավերդի V V V

2 Օձուն V V V

3 Հագվի V V V

4 Աքորի V V V

5 Ախթալա V V V

6 Հաղպատ V V V

7 Շամլուղ V V

8 Շնող V V

9 Ճոճկան V V

10 Մեծ Այրում V V

11

-

22

ևս 11 համայնքներ՝

Քարկապ, Արճիս,

քաղաք Այրում,

Լճկաձոր,

Հաղթանակ,

Պտղավան,

V

Page 39: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

38

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Դեբետավան,

Բագրատաշեն,

Բերդավան,

Զորական, Նեղոց

Այսպիսով, լիարժեք համընկնում են առաջին 6 համայնքները, մյուսներում կան

տարբերություններ։ Առավել խոր ուսումնասիրությունը թույլ է տալիս նշել, որ

հարցվողները համայնքների թվարկման ժամանակ առաջնորդվել են տարբեր

հիմքերով, թեև հարցը եղել է հստակ և նույնը։ Քաղհասարակության փորձագետը

թվարկել է բոլոր այն համայնքները, որոնք ազդակիր են համարվում

գործարանների՝ մթնոլորտային օդ արտանետվող թունավոր նյութերից հասցվող

վնասների պատճառով, այսինքն՝ մինչ 2017 թվականը սահմանված ազդակիր

համայնքները: Լոռու մարզպետարանի փորձագետը նշել է միայն այն

համայնքները, որոնք պետական բյուջեից դոտացիայի տեսքով գումարներ են

ստացել կամ ստանում բնապահպանական և առողջապահական ծրագրերի

իրականացման համար: Այստեղ նախնական 7 համայնքներից դուրս է մնացել

միայն Շամլուղ համայնքը, որը թերևս ստացել է ազդակիր համայնքի ստատուս,

սակայն երբեք չի մշակել և մարզային կառավարմանը ներկայացրել

համապատասխան բնապահպանական և առողջապահական ծրագիր, դրանով

իսկ այսքան տարիներ չստանալով որևէ գումար: ՏԻՄ փորձագետը նշել է բոլոր

ազդակիր համայնքները։

Ինչպես արդեն նշվել է զեկույցի Մեթոդաբանություն բաժնում, ներկայացուցչական

հարցումներ են իրականացվել թիրախ համայնքների բնակիչների շրջանում։

Հետազոտության նպատակն է եղել պարզելու բնակիչների տեղեկացվածությունը

համայնքում իրականացվող բնապահպանական և առողջապահական ծրագրերից,

ինչպես նաև վերջիններիս ակնկալիքներն ու վերաբերմունքը

հանքարդյունաբերության նկատմամբ։ Ընդհանուր առմամբ հարցվել են 7

համայնքների 200 բնակիչ։ Ընտրանքային համախմբության սոցիալ–դեմոգրաֆիկ

պատկերն արտացոլված է 2-7 գծապատկերներում։

Page 40: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

39

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ռեսպոնդենտների սոցիալ-դեմոգրաֆիկ պատկերը

Գծապատկերներ 2,3

Գծապատկերներ 4,5

14% 17%

32%

37%

Տարիքային կազմը

(18-25)

(26-35)

(36-50)

(51 ևավելին)

34%

35%

31%

Կրթություն

միջնակարգ

միջնակարգ

մասնագիտական/թերիբարձրագույն

բարձրագույ

ն

Page 41: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

40

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Գծապատկերներ 6,7

Բնակչության իրազեկվածության մակարդակը

Գնահատվել է բնակչության իրազեկվածությունը հանքարդյունաբերական

ձեռնարկությունների՝ շրջակա միջավայրի, ինչպես նաև մարդու առողջության

վրա ունեցած ազդեցության մասին։ Այս հարցը բաց հարց է եղել, և

պատասխանները խմբավորվել են, այսպես օրինակ` «Դրական ազդեցություն»

պատասխանը մեկնաբանվել է հետևյալ կերպ․ վերանում են միջատները և

բերքատվությունը բարձրանում է։ «Ոչ մի» պատասխանն իր մեջ ներառում է

այնպիսի դատողություններ, ինչպես օրինակ, այս պահին գործարանը թույլ

հզորությամբ է աշխատում և չի վնասում, կամ՝ ծխնելույզը բարձրացրել են վերջին

տարիներին և այլևս չի վնասում։ Իհարկե կային նաև «հստակ ոչ մի վնաս չի

տալիս» և առանց մեկնաբանությունների պատասխաններ։ «Բուսականության և

կենդանական աշխարհի վրա է ազդում» հավաքական պատասխանը ներառում է․

Մեղուները ոչնչացել են, այգիները որոշ տեղերում չորացել են, ոչնչանում է

բնությունը, անտառապատ տարածքները պակասում են, տնային կենդանիները

սատկել են գործարանային ծխի հետևանքով, բերքը թունավոր է և ուտել չի կարելի

և այլն։ Գծապատկերներ 8,9:

Ինչ վերաբերում է ծխնելույզի բարձրացման հետ կապված ազդեցության

թուլացմանը, ապա հարցմանը մասնակցած փորձագետներն այլ կարծիքի են՝

օրինակ`

3%

20%

77%

0%

10%

20%

30%

40%

50%

60%

70%

80%

90%

մինչև 5 տարի

6-20 տարի

Ավելին

քան 21 տարի

1. Որքան տարի եք

բնակվում այս համայնքում

Series1

0% 5% 10%15%20%25%

քաղաքական…

պետական…

մասնավորի մոտ…

հանքարդյունա…

հասարակական…

գործազուրկ

տնային տնտեսուհի

թոշակառու

ուսանող

1%

21%

13%

10%

3%

14%

18%

14%

5%

1%

Զբաղվածությունը

Page 42: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

41

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

- Հետագայում, երբ որ Ալավերդու գործարանը ծխնելույզը բարձրացրեց, ինքն սկսեց հիմնավորել, որ ծուխն արդեն ավելի բարձր է գնում: Բայց եթե մենք ուշադիր լինենք, որպես սովորական համայնքի բնակիչներ, ապա ծուխը ոչ միայն բարձրանում է, այլ նաև իջնում է, այսինքն՝ կախված նրանից, թե ինչ եղանակային պայմաններ են: Ծխնելույզի բարձրացմամբ ծուխն սկսեց հասնել նույնիսկ Ջիլիզա համայնք, այսինքն՝ կարելի է ասել, որ մենք մի ազդակիր համայնք էլ ավելացրեցինք ծխնելույզը բարձրացնելով, Ջիլիզայի համայնքի անտառներին է հասնում, - ՔՀԿ ներկայացուցիչ

- Հիմա որ ծխնելույզը բարձրացրել են սարի հաշվին, ես չգիտեմ ինչ ճանապարհով են հասել նրան, որ ընդամենը 20 մ ծխնելույզ են բարձրացրել ու դրանով արդեն 120 մ-ի բարձրություն են ցույց տվել, բայց կոնկրետ հարակից համայնքները դրա հետևանքով շատ ավելի մեծ չափով են աղտոտվում, որովհետև ծխնելույզը բարձրացել է, ահագին մեծացել է շառավիղը: Ալավերդունը քչացել է, բայց բոլոր հարակից համայնքներինը՝ շատացել, - ՏԻմ ներկայացուցիչ

Գծապատկերներ 8,9

Ազդակիր համայնքներում իրականացվող ծրագրերը կարող են իրականացվել 2

եղանակով․

0 20 40 60 80 100 120 140

ՕԴԻ ԱՂՏԵՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԷ

ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

ՋՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԷ

ԱՌԱՋԱՑՆՈՒՄ

ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸև

ԿԵՆԴԱՆԱԿԱՆԱՇԱՐՀ ՎՐԱ Է

ԱԶԴՈՒՄ

ՄԻԱՆՇԱՆԱԿՎԱՏ

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԷ ՈՒՆԵՆՈՒՄ

ՈՉՄԻ

ԴՐԱԿԱՆԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

69

21

128

24

32

9

Ազդեցությունը

շրջակա միջավայրի

վրա

115

40

23 6 1930

Ազդեցությունը մարդու

առողջության վրա

Page 43: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

42

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

• Ընկերությունն ինքն ինքնուրույն է նախաձեռնում և իրականացնում ծրագրեր

ԿՍՊ-ի շրջանակներում

• Ընկերության կողմից ըստ օրենքի պետական բյուջե ամենամյա կատարվող

բնապահպանական վճարներից ՏԻՄ-ը ստանում է դոտացիա և

իրականացնում ծրագրեր։ Համայնքների՝ այս եղանակով հատկացված

գումարները կարող են ծախսվել բացառապես բնապահպանական կամ

առողջապահական ծրագրերի համար՝ համապատասխանաբար 70% և 30%

հարաբերակցությամբ։

Ուսումնասիրվել են Ալավերդու պղնձաձուլական գործարանի և Ախթալայի

լեռնահարստացման կոմբինատի կողմից կատարվող բնապահպանական

վճարները և իրականացված ծրագրերը:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի կողմից վճարվում են

բնապահպանական վճարներ՝ ըստ սահմանված կարգի, սակայն իրենց կողմից

կանոնակարգված և ինստիտուցիոնալ կերպով չեն իրականացվել այլ ծրագրեր

համայնքում։ Թերևս հաճախակի արձագանքում են համայնքների կարիքներին,

եթե դիմում են, օրինակ տեխնիկայի կամ այլ ընթացիկ ծրագրերի համար։

-Եթե մենք ինչ -որ խնդիր ենք ունենում, ասենք տեխնիկայի հետ կապված , օրինակ

անցած տարի մեր ճանապարհները նորոգեցին, մի տարի եղել է մանկապարտեզի

ջեռուցման խնդիրն են լուծել, սակայն իրենք ծրագրային փաթեթ չունեն։

Ալավերդու պղնձաձուլական գործարանի կողմից կատարվում են

բնապահպանական վճարներ, միաժամանակ ընկերությունը 2005-2015 թթ.

իրականացրել է ծրագրեր իր ԿՍՊ-ի շրջանակներում (Ընկերության

բնապահպանական և սոցիալական քաղաքականությունները ներկայացված են

հավելվածում)։ Ընկերությունն այդ ծրագրերն իրականացնում էր «Մանես»

բարեգործական հիմնադրամի միջոցով, որը հիմնադրվել է 2005 թ.։ Հիմնադրամի

գործունեության նպատակն էր ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի

սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը: «Մանես» բարեգործական

հիմնադրամի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը 2016թ. փետրվարի

22-ից ժամանակավորապես կասեցված են:

- Մանես բարեգործական հիմնադրամը մանկապարտեզներին տրամադրում էր

ուժեղացված սնունդ, հաշվի առնելով իրենց կողմից օդի աղտոտելը, ուներ քաղաքի

ներքևի հատվածում գործող անապահովների և ծերերի համար ճաշարան, որտեղ

ծերերը օրվա ընթացքում մեկ անգամ սնունդ էին ստանում, քաղաքի բոլոր

միջոցառումներին իրենց ներդրումները կատարում էին՝ պետական տոներին,

քաղաքային տոներին, և անապահով ընտանիքների 125 երեխաների մանկապարտեզի

Page 44: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

43

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

վարձն իրենք էին վճարում։ Այս պահին ոչինչ չի արվում, - ՏԻՄ ներկայացուցիչ։

Հիմնադրամն իր գործունեության տասը տարիների ընթացքում իրականացրել է

կայուն կերպով և ըստ իրադրության կազմվող ծրագրեր:

Ինստիտուցիոնալիզացված կերպով կայուն իրականացված ծրագրեր.

- բարեգործական ճաշարանը, որտեղ ամեն օր կերակրվել են սոցիալապես

անապահով հարյուրավոր մարդիկ,

- ամառային բակային ճամբարները, որոնց տարվա կտրվածքով մասնակցել են

Ալավերդի, Թեղուտի, Շնողի և այլ համայնքների 1000-ից ավելի երեխաներ,

- Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտի գործունեության ապահովումը, որի

հիմնական նորոգումը ևս իրականացվել է հիմնադրամի միջոցներով:

Կայուն իրականացվող այլ ծրագրերից են.

- սոցիալապես անապահով տասնյակ ընտանիքների երեխաների

մանկապարտեզի վարձավճարների վճարումը,

- Ալավերդի քաղաքի տարբեր փողոցների ասֆալտապատման աշխատանքների

ֆինանսավորումը,

- Ալավերդու, Թեղուտի և Շնողի դպրոցներին, արհեստագործական

ուսումնարանին, բժշկական ուսումնարանին և այլ կրթական

հաստատություններին աջակցությունը,

- յուրաքանչյուր նոր ուսումնական տարվա կապակցությամբ 1-4 դասարանի

աշակերտներին տրամադրվել են պայուսակներ, գրենական պիտույքներ, իսկ

անապահով ընտանիքի երեխաներին՝ նաև համազգեստ և այլ հագուստ,

- Հիմնադրամը միջոցներ է տրամադրել զանգվածային մշակութային

միջոցառումների կազմակերպման համար, մշակույթի կենտրոնում և քաղաքում

կազմակերպվող բոլոր տոնական միջոցառումների համար,

- մարմնակրթական հաստատություններին աջակցություն,

- Հայրենական պատերազմի վետերանների և արցախյան ազատամարտի զոհված

ազատամարտիկների ընտանիքներին սոցիալական օժանդակություն:

Ըստ իրադրային անհրաժեշտության իրականացվող ծրագրերից են.

- Հիմնադրամը հոգ է տարել նաև քաղաքի սոցիալապես անապահով, կարիքավոր

ընտանիքների մասին. դրամական օգնություն է տրամադրել բուժման համար

միջոցներ չունեցող հիվանդներին` դեղորայքի ձեռքբերման և Երևանում

բժշկական հետազոտության ծախսերի համար,

- Ալավերդի քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանն

աջակցություն,

- կրթության և մշակույթի բնագավառների օբյեկտների տեխնիկական

Page 45: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

44

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

վերազինում,

- սոցիալական օժանդակության այլ ծրագրեր:

Այս տարիների ընթացքում իրականացված ծրագրերի համար ծախսված

գումարների մանրամասները ներկայացված են Աղյուսակ 4-ում.

Աղյուսակ 4

Տարեթիվ

Ծրագրերի ուղղությամբ ծախսեր /հազ. դրամ/

2005 23193,9, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 2083,6

2006 67594,0, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 4143,6

2007 82914,9, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 4320,3

2008 95381,0, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 4769,05

2009 68691,0, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 4805,7

2010 160185,4, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 6207,0

2011 132504,9, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 6695,4

2012 210857,4, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 7000,6

2013 179753,2, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 8033,2

2014 110297,2, այդ թվում` վարչակառավարչական ծախսերի

մասով 8881,7

2015 650883,62, այդ թվում` վարչակառավարչական

ծախսերի մասով 5528,7

Հարցերի մյուս խումբը նպատակ է հետապնդել չափելու բնակչության

իրազեկությունը իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև ծրագրերի

նախագծման մասնակցայնությունը և նպատակայնությունը։ Հարկ է նշել, որ

հարցվածների 75% նշել է, որ տեղյակ չէ ընկերությունների կողմից իրականացվող

բնապահպանական և առողջապահական ծրագրերից։ Իսկ ՏԻՄ-ի կողմից

իրականացվող ծրագրերից տեղյակ չէ հարցվածների 50%։

Page 46: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

45

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Միևնուն ժամանակ ՏԻՄ փորձագետները պնդում են, որ բնապահպանական

ծրագրերի համար հատկացվող գումարներն առանձին և հստակ երևում են ՏԻՄ

բյուջեում, և այդ ծրագրերի մասին տեղեկատվությունը պարտադիր տարածվում է

իրենց կայքերի միջոցով, ինչպես նաև մինչև Ավագանու կողմից դրանց վերջնական

հաստատումը կազմակերպվում են հանրային լսումներ։

- Ծրագրերն ընտրվում են, հաշվի առնելով քաղաքի առջև ծառացած խնդիրները: Պետք է

ինքը լինի զուտ բնապահպանական, որպեսզի բնապահպանության նախարարությունը

հաստատի: Ավագանու անդամների հետ քննարկում ենք անում, կատարել ենք նաև

լսումներ ազգաբնակչության հետ, հանրային լսումներ, քննարկում, թեպետ մասնակիցները

քիչ են եղել, բայց էլի կարծիքներ են եղել, ու բոլոր այդ դեպքերում մեր կողմից

ներկայացված ծրագրերը հավանության են արժանացել, ու եղել են նաև առաջարկներ,

որոնք ներառվել են ծրագրի մեջ, - Ալավերդի

- Մենք ամեն ինչ, ինչ որ անում ենք, կայքում տեղադրում ենք , գրում ենք ինչը որ

միջոցներով է արվում, որ դա բնապահպանական ծրագիր է , - Ախթալա

- Ցանկացած բնակիչ գիտի՝ ինչ ենք անում։ Մենք կազմակերպում ենք հանրային լսումներ

մինչև ծրագրի ուղարկելը։ Չնայած քիչ են մասնակցում, բայց ստաբիլ եկողներ ունենք, -

Հաղպատ

- Ամեն անգամ, որ ծրագիրը կազմվում է, հանրային լսում է կազմակերպվում: Ավագանին է

հաստատում մեր ծրագիրը, մինչև ավագանու հաստատումը հանրային լսում է

կազմակերպվում։ Թեպետ այդքան ակտիվ չեն պրոցեսում: Համենայն դեպս, դեմ չեն լինում

այն ծրագրերին, որ մենք իրականացնում ենք այդ միջոցների հաշվին, - Օձուն

Այսպիսով, բնակչության զգալի մասը տեղյակ չէ իրականացվող ծրագրերից, իսկ

տեղեկացվածությունը մասնակցության ամենացածր աստիճանն է, ուստի

չտեղեկացված քաղաքացուց մասնակցության այլ մակարդակներ չես կարող

ակնկալել։

Page 47: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

46

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Գծապատկերներ 10,11

Այսպիսով, հարցվածների միայն 18%-ն է նշել, որ տեղյակ է, որ

հանքարդյունաբերական ձեռնարկությունը ծրագրեր է իրականացնում

համայնքում։ Այդ 18%-ն էլ պատասխանել է այն հարցին, թե ինչ ծրագրեր են

իրականացվում։ Յուրաքանչյուր հարցվող հնարավորություն է ունեցել նշելու

առնվազն 3 ծրագիր։ Գերակշռող մասը տեղյակ է, որ մանկապարտեզներին և

դպրոցներին անվճար սնունդ է տրամադրվել, մյուս հիմնական մասն էլ տեղյակ է,

որ իրականացվել են ասֆալտապատումներ։ Այլ հարց է, որ ընկերությունների

կողմից ամենևին չեն իրականացվել ասֆալտապատումներ, այլ դրանք

իրականացվել են ՏԻՄ-ի կողմից՝ բնապահպանական վճարներից ստացած

գումարներով։ Եվ մեկ այլ մեծ հարց է, թե ինչպես է ասֆալտապատումը

հրամցվում բնապահպանական ծրագրերի ներքո։ «Այլ» պատասխանի ներքո նշվել

է՝ տեխնիկայի տրամադրում, ճամբարների կազմակերպում, տեղեկատվական

սեմինարներ և դրամական օգնություն շրջանավարտներին, թոշակառուներին և

այլն:

18%

75%

7%

Տեղեկացվածությունը

ընկերությունների կողմից

իրականացվող ծրագրերից

Այո

Ոչ

ԴԺ.ՊԱՏ.

41%

50%

9%

Տեղեկացվածությունը

պետությունից ստացվուղ

գումարներից որպես

ազդակիր համայնք

Այո

Ոչ

ԴԺ. ՊԱՏ

Page 48: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

47

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Գծապատկեր 12

Իրականում, օրինակ Օձուն համայնքում բնապահպանական ծրագրերի

շրջանակներում կոյուղագծեր են կառուցել։ Այս տարի էներգախնայող

լուսավորության ծրագիր ունեն փողոցների լուսավորության համար։

- Իրականացրել ենք նաև ասֆալտապատում, չնայած դա այդքան էլ

բնապահպանական չի համարվել, բայց արվել է,-նշում է ՏԻՄ ներկայացուցիչը։

Ալավերդի համայնքը որոշել է շարունակել «Մանես» հիմնադրամի կողմից

ֆինանսավորվող մինչ 2015 թ. իրականացված հիմնական ծրագրերը։ Օրինակ,

մանկապարտեզներին «ուժեղացված» սննդի տրամադրում, ամառային ճամբար և

այլն։ Սակայն, ինչպես նշեց ՏԻՄ ներկայացուցիչը, իրենք չեն կարող

բնապահպանական գումարների շրջանակներում շարունակել բոլոր ծրագրերը,

քանի որ իրականում վերջիններս բավականին ծախսատար են։

- Հիմա մենք այդ ծրագրերը, բնականաբար, բոլորը չենք կարող համայնքային

կամ բնապահպանական գումարներով բերել բալանսի: Բնապահպանական

ծրագրերից արդեն 2018 թ. ներառել ենք, որպեսզի մանկապարտեզներին

ուժեղացված սնունդ տանք, 10 մլն դրամի սնունդ ենք տրամադրելու եկող տարի

թվով 6 մանկապարտեզի: Արդեն 2017 թ., հիմա, ճամբարում են երեխաները, 54

երեխա ուղարկվել են «Ծիծեռնակ» ճամբար, եկող տարի նախատեսվում է

ուղարկել 100-ից ավելի երեխա: Ճաշարանը չենք կարող պահել, որովհետև դա

նախ բնապահպանական խնդիր չէ, հետո ավելի մեծ ֆինանսներ են, բայց

«Առաքելություն Հայաստանը», քաղաքապետարանի հետ համատեղ

ֆինասավորմամբ, Սարահարթ թաղամասում ունի ճաշարան, այնտեղ թիվը մի

52% 49%

31%

20%

Իրականացված ծրագրեր ըստ

բնակչության հարցման տվյալների

Page 49: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

48

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

փոքր ավելացրել ենք, ծերերի տեղափոխման հարցը մենք լուծում ենք, որոշ

չափով այդտեղ էլ ենք հոգսը թեթևացրել, և արդեն եկող տարի այս նույն, բոլոր

ծրագրերը ներառված են մեր բնապահպանական գումարներում, -ՏԻՄ

ներկայացուցիչ։

Իսկ, օրինակ Հաղպատում բնապահպանական վճարներով իրականացվել են

գազաֆիկացում, ասֆալտապատում, ջրագծերի ներքին ցանցի կառուցում, ինչպես

նաև հղի կանանց սնունդ է տրամադրվել, իսկ փաստացի բնակվող յուրաքանչյուր

անձի՝ 15-20 կգ ալյուր։ Թերևս Հաղպատը միակ համայնքն է, որ

բնապահպանական գումարներից անձնական և անմիջական մասհանում է

իրականացրել բոլոր բնակիչներին՝ ալյուրի տեսքով և, թերևս, հենց այդ է

պատճառը, որ միայն Հաղպատ համայնքում է, որ բնակչությունն ավելի շատ

«տեղյակ է» բնապահպանական ծրագերից, քան թե «անտեղյակ»։ Տե՛ս գծապատկեր

13:

Գծապատկեր 13

Իրականացվող ծրագրերի մասին բնակչության «տեղյակ» ներկայացուցիչները

/18%-ը/ ընկերությունների կողմից իրականացված ծրագրերը համարում են

հիմնականում համապատասխան բնակչության իրական կարիքներին։ Տե՛ս

գծապատկեր 14:

Գծապատկեր 14

2 38 5

103 5

3725

21

118

17

30

9

2 1

2

1

0

10

20

30

40

50

60

ԱլավերդիԱխթալա Աքորի Հագվի Հաղպատ Շամլուղ Օձուն

Տեղակացվածությունը ծրագրերից ըստ

համայնքների

Այո Ոչ ԴԺՊԱՏ

Page 50: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

49

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Բնակիչների կարծիքը իրականացված ծրագրերի և համայնքի իրական կարիքների

համապատասխանության վերաբերյալ

լիովին համապատասխանում

են

ավելի շուտ

համապատասխանում են

ավելի շուտ չեն

համապատասխանում

բոլորովին չեն

համապատասխանում

ԴԳ. ՊԱՏ.

Միևնույն ժամանակ իրազեկ բնակչության ընդամենը 12%-ն է նշում, որ

հանքարդյունաբերական ընկերությունը ծրագրերը նախագծելիս

համագործակցում է և՛ բնակչության, և՛ ՏԻՄ-ի հետ՝ հաշվի առնելով կարիքները։

Գերակշռող մասը՝ 48%-ը, գտնում է, որ ընկերությունը համագործակցում է միայն

ՏԻՄ-ի հետ (Տե՛ս գծապատկեր 15): Այս հարցում բնակչության կարծիքը

համընկնում է նաև հարցմանը մասնակցած ՏԻՄ փորձագետների

պատասխաններին.

- Ալավերդու ընկերությունն ուներ որոշակի ֆոնդ ամեն տարվա համար ու

քաղաքապետարանին հարցնում էր, թե ինչ ուղությամբ եք ուզում ծախսել այդ

գումարը։ Իրար հետ համագործակցելով՝ ծախսում էին այդ գումարը։ ՏԻՄ բյուջե չէին

փոխանցում, իրենց հիմնադրամն էր անում ծրագրերը։ Բայց մեծ հաշվով կարևոր էլ չէ,

թե ով էր ծախսում։ Կարևորը որ իրականացվում էր ծրագրեր,- ՏԻՄ ներկայացուցիչ:

Գծապատկեր 15

Հանքարդյունաբերական ընկերության կողմից իրականացվող ծրագրերի նախագծման

գործընթացը

1. Հանքարդյունաբերական ընկերությունը

ինքնուրույն է մշակում ծրագրերը՝

առանց որևէ մեկի հետ

համագործակցության

2. Հանքարդյունաբերական ընկերությունը

համագործակցում է ՏԻՄ–ի հետ

ծրագրերի մշակման գործընթացում

3. Հանքարդյունաբերությունը ծրագրերը

նախագծելիս համագործակցում է

28%

46%

11%

9%6%

լիովին

համապատասխանում

են

ավելի շուտ

համապատասխանում են

ավելի շուտ չեն

համապատասխանում

բոլորովին չեն

համապատասխանում

17%

48%

2%

10%

23% 1

2

3

4

5

Page 51: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

50

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

բնակչության հետ և հաշվի առնում

բնակչության կարծիքը

4. Հանքարդյունաբերական ընկերությունը

ծրագրերը նախագծելիս

համագործակցում է և՛ բնակչության, և՛

ՏԻՄ-ի հետ

5. ԴԺ. ՊԱՏ

Հետաքրքիր է նաև բնակչության կարծիքն այն մասին, թե ինչու է ընկերությունն

իրականացնում բնապահպանական ծրագրեր։ Առաջին եռյակում են՝ «որովհետև

բացասական ազդեցություն է ունենում շրջակա միջավայրի վրա» (34%),

«որովհետև ուզում է օգնել բնակիչներին» (26%) և «մարդկանց լռեցնելու համար»

(14%)։

Գծապատկեր 16

ինչու է հանքարդյունաբերական ընկերությունն իրականացնում սոցիալական կամ

բնապահպանական ծրագրեր համայնքում

որովհետև բացասական

ազդեցություն է ունենում

շրջակա միջավայրի վրա

34

%

որովհետև ուզում է օգնել

բնակիչներին

26

%

որովհետև ցանկանում է

բարեգործություն անել

4%

որովհետև կառավարությունն է

պարտադրում

9%

որովհետև ուզում է

հանրայնացվել (PR-ի համար)

7%

որովհետև մասնաճյուղ է և այն

մտած է իրենց պարտադիր

ծրագրերի մեջ

6%

մարդկանց լռեցնելու համար 14

%

34%

26%

4%

9%

7%

6% 14%

Ծրագրեր իրականացնելու

նպատակը/մոտիվացիան

1

2

3

4

5

6

7

Page 52: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

51

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Հասկանալու համար համայնքներում իրականացվող բնապահպանական և

առողջապահական ծրագրերի համապատասխանությունը բնակչության

կարիքներին, ուսումնասիրվել է վերջիններիս ակնկալիքները։ Եվ այն հարցին, թե

ինչ ծրագրեր կցանկանային, որ իրականացվեր համայնքներում, հարցվածների

գրեթե կեսը՝ 80 մարդ, նշել է, որ համայնքում կարիք կա երեխաների և

երիտասարդների համար սպորտային և մշակութային կենտրոնների կառուցման և

գործարկման։ 48 ռեսպոնդենտներ նշել են, որ հարկավոր է մաքրել շրջակա

միջավայրն աղտոտումից, այլ ծրագրեր պետք չեն։

Page 53: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

52

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Գծապատկեր 17

80

76

70

48

47

35

25

19

11

0 10 20 30 40 50 60 70 80 90

1. Երեխաների և երիտասարդների համար

սպորտային և մշակութային կենտրոնների ժամանցի

վայրերի, զբոսայգու կառուցում

2. Աշխատատեղեիր հիմնում, գյուղմթերքիարտադրություններ

3. Ֆինանսական և նյութկան օժանդակության

տրամադրում /դպրոցներին, մանկապարտեզների, թոշակառուների, սոց անապահովներին,

բազմազավակ ընտանիքներին/

4. Միջավայրն աղտոտումից մաքրում, ուրիշծրագրեր պետք չեն

5. Հիվանդանոցի հիմնում , որակյալբուժանձնակազմի ապահովում

6. Ճանապարհը վերանորոգում

7. Մանկապարտեզների հիմնում

8. խմելու ջրի կարգավորում

9. Ճամբարների կազմակերպում

Բնակիչներիակնկալած ծրագրերը

Page 54: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

53

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Որոշ փորձագետներ նույն կածիքին էին՝ ավելի լավ է վնասներ չլինեն, և այդ

դեպքում ծրագրերն էլ հարկավոր չեն լինի, քանզի միևնույնն է՝ փոխհատուցումը

համարժեք չի կարող լինել:

- Այո, իհարկե քիչ է: Եթե վնասակար ազդեցությունը հաշվենք մարդկային ռեսուրսի

վրա, դա որևէ գումարով չափել չի կարելի: Թող իրենք այդ ծուխն օգտագործեն, 0

բնապահպանական վճար մուծեն, մենք էլ 0 դրամ ստանանք, այդ դեպքում համենայն

դեպս մթնոլորտը չի աղտոտվի, - ՏԻՄ ներկայացուցիչ

Բնակչության վերաբերմունքը հանքարդյունաբերական

ընկերությունների նկատմամբ

Հարցերի այս խմբի առաջադրումը նպատակ է ունեցել հասկանալու բնակչության

վերաբերմունքը հանքարդյունաբերական ընկերությունների նկատմամբ. արդյոք

այն դիտում են որպես համայնքի տնտեսական զարգացման գործոն և անտեսում

վերջինիս գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։

Հարցվածների 37%-ը դրական է վերաբերվում հանքարդյունաբերական

ընկերությանը՝ այն համարելով աշխատատեղի հիմնական հնարավորություն, և

ընդհամենը 20%-ի վերաբերմունքն է բացասական։ (Տե՛ս գծապատկեր 18)

Գծապատկեր 18

Հանքարդյունաբերական ընկերության գործունեության նկատմամբ վերաբերմունքը

Դրական, քանի որ այն ապահովում է

աշխատատեղեր

Չեզոք, քանի որ այն դրական

ազդեցություն ունի համայնքի

տնտեսության վրա, բայց միևնույն

ժամանակ բացասական՝ շրջակա

միջավայրի վրա

Բացասական, քանի որ այն ունենում

է բացասական ազդեցություն շրջակա

միջավայրի և մարդկանց առողջության

վրա

37%

43%

20%

դրական

չեզոք

բացասական

Page 55: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

54

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Ինչ վերաբերում է բնակչության վերաբերմունքին ըստ համայնքների, ապա

հիմնականում պատկերը նույնն է։ Մեծամասամբ չեզոք են, քանզի այս դեպքում

այն հեշտ և խուսափողական պատասխան է: Ալավերդիում, Ախթալայում,

Շամլուղում և Օձունում ավելի շատ դրական են վերաբերվում, քան

բացասական(Տե՛ս գծապատկեր 19)։ Թերևս առաջին երեք համայնքներում

հանքարդյունաբերությունում աշխատողների թիվը բավականին բարձր է

(համապատասխանաբար 24%, 29%, 50%), ինչն էլ կարող է հիմք հանդիսանալ

դրական վերաբերմունքի համար։ Այս ենթադրությունից դուրս է մնում Օձունը,

որն ունի ընդամենը 7% աշխատողներ հանքարդյունաբերությունում (Տես

աղյուսակ 5)

Գծապատկեր 19

դրական չեզոք բացասական ԸՆԴ

Ալավերդի 13 23 12 48

Ախթալա 19 9 2 30

Աքորի 10 9 11 30

Հագվի 4 7 5 16

Հաղպատ 5 10 5 20

Շամլուղ 5 11 4 20

Օձուն 16 17 3 36

Ընդամենը 72 86 42 200

Տարբեր հետազոտություններում և առավել ևս հոդվածներում շեշտադրվում է

հանքարդյունաբերական ընկերությունների տնտեսական կարևոր դերը։ Այս

պարագայում հարկավոր էր հասկանալ, թե ազդակիր համայնքների բնակչության

քանի տոկոսն է աշխատում ընկերություններում և, արդյոք այն իրականում

կարևոր տնտեսական խնդիր է լուծում տեղական համայնքի մակարդակում (Այս դեպքում չի դիտարկվում երկրի մակարդակում տնտեսական դերակատարումը)։ Առավել ևս, որ այդ փաստը հնչեցվեց նաև մեր հետազոտությանը մասնակցած

ՏԻՄ ներկայացուցչի կողմից։

- 60-70 հոգի աշխատում է ACP-ում և Թեղուտում։ Սա նշանակում է, որ էդքան ընտանիք,

այսինքն անգամ 3-4 ու կստանանք, որ էդքան մարդ ապահովված է, - ՏԻՄ

ներկայացուցիչ

0

5

10

15

20

25

դրական

չեզոք

բացասական

Page 56: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

55

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Թիրախ համայնքների հանքարդյունաբերությունում աշխատողների քանակները

(ըստ համայնքապետարանների տվյալների) և նրանց ընտանիքների անդամների

քանակները տե՛ս ներքոշարադրյալ աղյուսակում։

Աղյուսակ 5

Համայնքը

Բնակչությունը

Աշխատողների քանակ

հանքարդյունաբերություն

ում

Օգտվող մարդկանց

թիվը

% -ն

ընդհանուր

բնակչության

մեջ

Ալավերդի 16,400 1000 –ից ավել 1000 * 4 = 4000 24%

Օձուն 5,812 100 100*4=400 7%

Հագվի 501 5 5*4=20 4%

Աքորի 2,987 7 7*4=28 1%

Հաղպատ 767 60-70 70*4=280 37%

Ախթալա 2,754 200 200*4=800 29%

Շամլուղ 800 80-100 100*4=400 50%

ԸՆԴՀԱՆՈՒՐ

30, 021

1482

5928

20%

Վերոշարադրյալ աղյուսակից ակնհայտ է, որ թիրախ համայնքների բնակչության

ընդամենը 5%-ն է աշխատում հանքարդյունաբերությունում։ Հասկանալու համար,

թե համայնքում մոտավոր քանի մարդ է օգտվում այդ աշխատանքից,

յուրաքանչյուր աշխատողի համար հաշվարկել ենք ընտանիքի միջինը 4 անդամ։

Այսպիսով ստացվում է, որ յոթ համայնքների ամբողջ բնակչության մոտ 20% -ն է

հանքարդյունաբերության զբաղվածությամբ տնտեսական խնդիր լուծում։

- Շատ են ասում , որ աշխատատեղերի հարց են լուծում, բայց ոչ ոք չի նստում հաշվում,

թե ինչքան ընտանիքի հարց են լուծում։ Իրականում շատ քիչ։ Ու ավելին ասեմ, մի բան

էլ վատացնում են, քանի որ գուղատնտեսությամբ գյուղացին չի կարող զբաղվել, համ

հետ է վարժվել՝ աշխատելով հանքում, համ էլ բնությունն է վնասվել, - ՏԻՄ

ներկայացուցիչ

- Միգուցե մեր համայնքի համար լուրջ հարց չի լուծում, բայց այդ ընկերություններն

աշխատանքով ապահովում են նաև հարակից այլ համայնքներին: Ես չէի ուզենա ասել,

Page 57: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

56

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

որ Վալլեքս խմբի ընկերությունները պետք է փակվեն, որ մենք բնապահպանական

խնդիր չունենանք, այլ ես կուզենայի, որ նրանց վնասակար ազդեցությունների

հետևանքները վերացվեին,- հարցման փորձագետ։

Միևնույն ժամանակ բնակչությունը հանքարդյունաբերության առկայությունը

համայնքում դիտում է որպես աշխատատեղերի հիմնական աղբյուր և

առողջության հավանական վատթարացումը դնելով ոչ բարեկեցիկ կյանքի

հակառակ նժարին՝ ցավոք ընտրում է՝ «Ունենալ աշխատատեղեր ի դեմս

հանքարդյունաբերության և կարողանալ հոգալ ընտանիքի այսօրվա ապրուստը՝

միևնույն ժամանակ վտանգելով ընտանիքի անդամների առողջությունը» սցենարը։

(Տե՛ս գծապատկեր 20)

- Եթե չունենանք աշխատանք, հենց այսօր կմահանանք, իսկ էդպես գոնե մի

քսան-քսանհինգ տարի կապրենք , - բնակիչներից մեկը։

Սա մի կողմից ցավալի, բայց և հասկանալի ընտրություն է այսօրվա մեր

իրականության մեջ:

Գծապատկեր 20

Եթե ունենայիք ընտրության հնարավորություն, հետևյալ սցենարներից որին

նախապատվություն կտայիք

1. Ունենալ աշխատատեղեր ի դեմս

հանքարդյունաբերության և

կարողանալ հոգալ ընտանիքի

այսօրվա ապրուստը՝ միևնույն

ժամանակ վտանգելով ընտանիքի

անդամների առողջությունը

2. Ապրել ոչ բարեկեցիկ, սակայն

լինել առողջ

3. ԴԺ. ՊԱՏ

45%

38%

17%

1

2

3

Օգտագործված աղբյուրների ցանկ

Page 58: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

57

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

• Ազդակիր համայնքների կարգավիճակի, ինչպես նաև բնապահպանական

վճարների մասհանման մասին տեղեկատվությունը լինի հստակ և չափելի

ցուցիչների վրա հիմնված։

• Տեղեկատվությունը լինի հասանելի բոլոր համայնքներին և տարըմռնման

հնարավորություն չտա։

• Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների

սահմանման գործընթացը դարձնել թափանցիկ։

• Առնվազն տարին մեկ անգամ բոլոր ազդակիր համայնքներում իրականացնել

մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների մոնիթորինգ, հրապարակել

հաշվետվությունները։

• Հնարավորության սահմաններում մոնիթորինգը պատվիրակել անկախ

կազմակերպությանը կամ հնարավորություն ընձեռել քաղաքացիական ակտիվ

խմբերին ներգրավվել գործընթացում՝ որպես հանրային մոնիթորներ։

• Ազդակիր համայնքներում իրականացվող բնապահպանական և

առողջապահական ծրագրերը մշակել մասնակցային մեթոդով՝ ապահովելով

մասնակցության բոլոր մակարդակները՝ իրազեկում, խորհրդատվություն ,

ակտիվ մասնակցություն։

• Ակտիվացնել բնակչության մասնակցությունը բնապահպանական ծրագերի

մշակման գործընթացում՝ տրամադրելով մանրամասն և համապարփակ

տեղեկատվություն (իրազեկման հանդիպումներ):

• Բնապահպանական ծրագրերը մշակելիս և իրականացնելիս հիմք ընդունել ՀՀ

«Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների

նպատակային օգտագործման մասին» օրենքի հոդված 3-ում սահմանված

ոլորտները և իրականացնել միմիայն բնապահպանական և առողջապահական

ծրագրեր։

• Խթանել բնապահպանական վճարներից չօգտվող ազդակիր համայնքներին

(օրինալ Շամլուղ)՝ մշակելու և նպատակային ծախսելու հասանելիք

գումարները։

• Պարտադրել համայնքներում գործունեություն ծավալող ընկերություններին՝

որդեգրելու ԿՍՊ գործելակերպ և ունենալու համապատասխան

ռազմավարություն։

• Ձևավորել և զարգացնել հանրային մոնիթորինգի մշակույթ ընկերությունների

գործունեության, ինչպես նաև ԿՍՊ-ների մոնիթորիգ իրականացնելու համար։

• Կազմակերպել էկոլոգիական անվտանգության ապահովման, բնության

պահպանության և շրջակա միջավայրի վրա մարդածին ներգործության և դրա

Առաջարկություններ

Page 59: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

58

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

հետևանքների մոնիթորինգի վերաբերյալ կարողությունների զարգացման

միջոցառումներ։

Page 60: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

59

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

1. Հողերի դեգրադացիայի մեղմացման և Հարավային Կովկասում աղքատության

դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում,

Հաշվետվություն, ք. Ախթալա, 22 հունվարի, 2010թ, Օրհուս կենտրոն

2. Հողերի դեգրադացիայի մեղմացման և Հարավային Կովկասում աղքատության

դեմ պայքարի համար հողային ռեսուրսների կայուն կառավարում,

Հաշվետվություն, ք. Ալավերդի, 03 փետրվարի, 2010թ, Օրհուս կենտրոն

3. Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Հանրային առողջապահության

ֆակուլտետի Առողջապահական ծառայությունների հետազոտման և

զարգացման կենտրոն (ԱԾՀԿ) /Բլեքսմիթ ինստիտուտ (Blacksmith Institute),

սեպտեմբեր, 2013 թ.

4. ՀՀ լոռու մարզի Ալավերդի քաղաքի մանկապարտեզների և դպրոցների հողի և

խմելու ջրի հետազոտման արդյունքներ, ՀԱՀ պատասխանատու

հանքարդյունաբերական կենտրոն, հունիս, 2016թ

5. ՀՀ գյուղմթերքի ծանր մետաղներով աղտոտվածության ռիսկի գնահատում,

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, Քաղաքացիական գործողություններ հանուն

անվտանգության և շրջակա միջավայրի (ՔԳՀԱՇ ՆԱԽԱԳԻԾ), Երևան, 2011

6. Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության

վերաբերյալ հայեցակարգային փաստաթուղթ, ՄԱԶԾ Հայաստանյան

գրասենյակի ՄԱԿ-ի Գլոբալ Պայմանագիր ծրագիր, Երևան, 2010թ.

7. «Կորպորատիվ Սոցիալական Պատասխանատվության Ուղեցույց հայկական

կազմակերպությունների համար», «Բի Էս ՍԻ» բիզնեսի աջակցման կենտրոն և

ԵԱՀԿ Երևանյան գրասենյակ, 2016թ.

http://www.osce.org/hy/yerevan/261381?download=true

8. ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջական միջավայրի վրա

ազդեցության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաշվետվություն

http://www.armmonitoring.am/

9. Վիքիպեդիա, https://hy.wikipedia.org/wiki/

10. ՎիվաՍել - ՄՏՍ, https://www.mts.am/about-us/vivacell-mts-to-armenia/Corporate-

Social-Responsibility

11. «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների

նպատակային օգտագործման մասին» օրենք, 15 մայիսի, 2001 թ.

http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=55110

Օգտագործված աղբյուրների ցանկ

Page 61: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

60

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

12. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ՍՏԱՑՈՂ

ԱԶԴԱԿԻՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ

ԵՆԹԱՐԿՎՈՂ ՄԵԿԻՑ ԱՎԵԼԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ

ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՀԱՄԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ», 2017 թ.,

13. «Տեղեկանք ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ», ՀՀ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ,

ՀԱՅԷԿՈՄՈՆԻՏՈՐԻՆԳ, (ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ), հունվար, 2017թ.

http://www.armmonitoring.am/bulletin_tbl.php?folder_name=2017&month_path=0

Page 62: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

61

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

Բնապահպանական քաղաքականություն

http://vallexgroup.am/hy/Sustainable-Development-Social-Policy

«Վալլեքս» խմբի ընկերությունների շրջակա միջավայրի պահպանության հիմնական

նպատակային առաջնահերթություններն են.

- շրջակա բնական միջավայրի վրա սեփական գործունեության բացասական

ազդեցության նվազագույնացումը և հասցված բնապահպանական վնասի համարժեք

հատուցման ուղղությամբ ծրագրերի իրականացումը,

- շրջակա անտրոպոգեն-հասարակական միջավայրի՝ ներառյալ ազդակիր համայնքների

ներկայացուցիչների առողջության և կենսապայմանների վրա բացասական ազդեցության

բացառումը կամ նվազագույնացումը:

Շրջակա միջավայրի պահպանությանն նպատակների իրագործման ուղղությամբ

կատարվող քայլերում մենք ղեկավարվում ենք հետևյալ սկզբունքներով.

1. Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարում

Կատարվող ցանկացած գործողություն պետք է խստիվ համապատասխանի

բնապահպանական ոլորտը կարգավորող օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով

նախատեսված պահանջներին, իսկ առանձին դեպքերում, երբ համապատասխան

տեսական հնարավորությունը հիմնավորված է նաև առաջադեմ համաշխարհային

փորձով, տնտեսվարողները պետք է սեփական գործունեության ազդեցությունը շրջակա

միջավայրի նկատմամբ գնահատեն նույնիսկ առավել խիստ չափորոշիչներով, քան

նախատեսված է օրենսդրորեն:

2. Բնապահպանական արդյունավետ կառավարում և համապատասխան համակարգերի

շարունակական կատարելագործում

Ելնելով այն հանգամանքից, որ տնտեսական գործունեության ընթացքում հնարավոր

բնապահպանական վտանգները կանխատեսելու, բնապահպանական իրադրության

պատշաճ վերահսկման և արագ արձագանքման մեխանիզմների ստեղծման ուղղությամբ

իրականացվող գործողություններն առավել արդյունավետ կարող են լինել

համակարգային փոխհամաձայնեցվածության դեպքում՝ «Վալլեքս» խմբի

ընկերությունները բնապահպանական կառավարման համակարգի՝ հասարակայնության

ակտիվ կառուցողական մասնակցությամբ և վերահսկողությամբ մշակումը համարում են

խոշոր տնտեսական ծրագրերի իրականացման կարևոր պայման:

3. Շրջակա միջավայրի վրա նվազագույն բնապահպանական ծանրաբեռնվածություն

ենթադրող տեխնոլոգիաների կիրառում, շրջակա միջավայրին հասցված հնարավոր

վնասի համարժեք փոխհատուցման ծրագրերի մշակում և իրականացում:

4. Սեփական գործունեության նկատմամբ լայն հասարակական վերահսկողության

հնարավորության, բնապահպանական խնդիրներին առնչվող տեղեկատվության

Հավելվածեր

Page 63: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

62

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

մատչելիության ապահովում, ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հասարակայնության

շրջանում բնապահպանական արժեհամակարգերի ամրապնդմանը նպաստող

տեղեկատվական քաղաքականություն:

«Վալլեքս» խմբի ընկերությունները մշտապես ձգտել են ապահովել իրենց գործունեության

նկատմամբ հնարավորինս լայն հասարակական վերահսկողության հնարավորություն և

բնապահպանական նշանակություն ունեցող տեղեկատվության առավելագույն

թափանցիկություն:

- Մենք ձգտել ենք պատշաճ պատասխանել մեր գործունեության բնապահպանական

ազդեցություններին վերաբերող հարցումներին և օպերատիվ կերպով տրամադրել

հարցվող տեղեկատվությունը հասարակության տեղեկատվական շահերը ներկայացնող

անձանց:

- Մենք ձգտել ենք պատշաճ արձագանքել մեր գործունեության բնապահպանական

կողմերին առնչվող թեմաների շուրջ քննարկումներին և այլ հրապարակային

միջոցառումներին մասնակցելու առաջարկներին:

- Ի լրումն օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսվածի՝

բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային քննարկումներ,

հասարակության իրազեկման և գործունեության հրապարակայնության ապահովման

ուղղությամբ այլ միջոցառումներ կազմակերպվել են նաև մեր նախաձեռնությամբ:

Սոցիալական քաղաքականություն

Սոցիալական քաղաքականության հիմնական ուղղություններն են՝

- կազմակերպության ներսում վարվող սոցիալական քաղաքականություն (ներքին

քաղաքականություն),

- ազդակիր համայնքների սոցիալական իրադրության բարելավում և շրջակա

սոցիալական միջավայրի վերընթաց զարգացման նախադրյալների ապահովում

(արտաքին քաղաքականություն):

Ներքին քաղաքականության հիմնական սկզբունքներ.

1. Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների լիակատար բավարարում

Մենք ելնում ենք այն սկզբունքից, որ յուրաքանչյուր գործատու պետք է խստորեն

պահպանի աշխատանքային օրենսդրության և ոլորտը կարգավորող այլ իրավական

ակտերի պահանջները, իսկ ողջամիտ հնարավորության դեպքում՝ ներքին իրավական

ակտերով սահմանի աշխատողների համար առավել բարենպաստ աշխատանքային

պայմաններ, քան նախատեսված է օրենսդրորեն:

2. Աշխատակցի հանդեպ մարդասիրական վերաբերմունք

«Վալլեքս» խմբի ընկերություններում աշխատողը երբեք չի դիտարկվում որպես միայն

վերացական աշխատուժ, որի հետ հարաբերությունները սահմանափակվում են

Page 64: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

63

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

իրավական դաշտով, այլ ընկալվում է որպես կոնկրետ մարդ: Աշխատողների նկատմամբ

վերաբերմունքը միտված է այն բանին, որ ի դեմս ընկերության՝ աշխատողը տեսնի իր և

իր ընտանիքի ներկա և ապագա սոցիալական կայունության երաշխիքը:

3. Թիմային գիտակցության ձևավորում

Մենք կարևորում ենք մեր ընկերությունների աշխատանքային կոլեկտիվների ներքին

միասնականության, աշխատողների միջև միջանձնային հարաբերությունների որակի

շարունակական բարելավման, կոլեկտիվների անդամների կողմից ընդհանուր գործի,

շահի և նպատակի ընկալման ապահովման խնդիրները: Ի լրումն աշխատողների

շրջանում կորպորատիվ էթիկայի սկզբունքների տարածման ուղղությամբ

աշխատանքների՝ աշխատողների միջև պատշաճ միջանձնային հարաբերությունների և

թիմային գիտակցության ձևավորման նպատակով տարբեր տոների և այլ առիթներով

պարբերաբար կազմակերպվում են կորպորատիվ մշակութային միջոցառումներ:

Արտաքին սոցիալական քաղաքականություն

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը «Վալլեքս» խմբի

ընկերությունները համարում են ժամանակակից աշխարհում գործարարության կարևոր

նախապայման: Արտաքին սոցիալական քաղաքականության մեջ մեզ համար

առաջնահերթ նշանակություն ունի պետության և հասարակության առջև մեր՝

ներպետական օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը՝

ներառյալ բոլոր հարկերի, տուրքերի և պարտադիր այլ վճարումների իրականացումն ըստ

համապատասխան բյուջեների: Բացի այդ, «Վալլեքս» խմբի ընկերություններն ազդակիր

համայնքների սոցիալական իրադրության շարունակական բարելավման ծրագրեր են

իրականացում նաև սեփական նախաձեռնությամբ:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր ընկալումը չի

սահմանափակվում դրվագային բարեգործությամբ, այլ ենթադրում է շրջակա

սոցիալական միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ հետևողական

գործունեություն: ՀՀ Լոռու մարզում սոցիալական աջակցության և այլ բարեգործական

ծրագրերը ճշգրիտ հասցեավորելու և համակարգելու, այդ գործընթացներում

հասարակության պատշաճ մասնակցությունն ապահովելու նպատակով «Վալլեքս» խմբի

նախաձեռնությամբ ստեղծվել է «Մանես» բարեգործական հիմնադրամը: Թեև որոշ

դեպքերում մեր ընկերությունները սոցիալական օժանդակություն ցուցաբերում են նաև

ուղղակիորեն, Լոռու մարզում «Վալլեքս» խմբի սոցիալական ծրագրերի գերակշիռ մասն

իրականացվում է «Մանես» բարեգործական հիմնադրամի միջոցով:

«Վալլեքս» խմբի ընկերությունների սոցիալական քաղաքականության կարևոր

սկզբունքներից է շրջակա սոցիալական և պատմամշակութային միջավայրի վրա

ընկերությունների գործունեության հետևանքով հնարավոր բացասական

ազդեցությունների մեղմումը: Մենք հաշվի ենք առնում այն, թե ինչ տնտեսական

Page 65: «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ ՀԿ քաղաքացիական ...ngoc.am/wp-content/uploads/2017/10/Report-final-1...Վերլուծել Լոռու մարզի 7 համայնքներում

64

«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔՀԶ ՀԿ

նկարագիր ունի ազդակիր համայնքը, և ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մեր

գործունեությունը ազդակիր համայնքի տնտեսական կյանքի վրա:

Մենք իրականացնում ենք նաև ազդակիր համայնքների մշակութային կյանքին

նպաստելուն կոչված ծրագրեր: Մասնավորապես՝ Հայաստանի մշակութային կյանքի

համար բնութագրական մարզեր-մայրաքաղաք երկփեղկվածությունը հաղթահարելու և

ՀՀ Լոռու մարզի ազգաբնակչությանը մշակութային անցուդարձին հաղորդակից

դարձնելու նպատակով Ալավերդի քաղաքում պարբերաբար կազմակերպվում են

միջոցառումներ, որոնց լայնորեն ներգրավվում են մայրաքաղաքի մշակութային

գործիչները:

Նպատակը և խնդիրները

http://manes.vallexgroup.am/hy

Նպատակը.

Հիմնադրամի գործունեության նպատակն է ՀՀ Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի

սոցիալ-տնտեսական կայուն զարգացումը:

Խնդիրները և գործունեության հիմնական ուղղությունները.

Լոռու մարզի և ԼՂՀ Մարտակերտի շրջանի կայուն զարգացմանն ուղղված

միջոցառումների, ծրագրերի մշակումն ու իրականացումը, համազգային նշանակության

ծրագրերին աջակցությունը, ինչը մասնավորապես ենթադրում է.

• Սոցիալական ծրագրերի իրականացում, սոցիալապես անապահով և խոցելի խմբերին

աջակցություն,

• Անապահով խավերի ներկայացուցիչների համար բարեգործական ճաշարանների

կազմակերպում,

• Բնապահպանական միջոցառումների կազմակերպում և բնապահպանական

ծրագրերի, գիտական և գիտահանրամատչելի հետազոտությունների իրականցմանն

աջակցություն, բնապահպանական կազմակերպությունների գործունեությանը

սատարում,

• Կրթական-մշակութային ծրագրերի իրականացում, դպրոցներին աջակցություն,

• Սպորտային ակումբներին և տաղանդավոր մարզիկներին ու մարզիչներին

աջակցություն,

• Բարեգործական համերգների, ցուցահանդեսների, ճամբարների, մարզական

միջոցառումների կազմակերպում: