2
ALISO CANYON ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015Թ. SOCALGAS 555 West Fifth St. Los Angeles, CA 90013 INSERT POSTAGE HERE © 2015 Southern California Gas Company. All copyright and trademark rights reserved. N15E0181A 1215 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ socalgas.com 1-800-427-2200 ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ Դեկտեմբերի 16-ին մենք կբացենք Հանրային ռեսուրսների կենտրոնը, որպեսզի ավելի լավ աջակցենք Porter Ranch համայնքին և ուղղակի պատասխանենք Ձեր ունեցած հարցերին: Այստեղ Դուք կարող եք անձամբ օգնություն ստանալ հետևյալի վերաբերյալ՝ Վերաբնակեցում Պահաջներ և աջակցություն Օդի ֆիլտրացիա ՀԱՍՑԵ՝ 19731 Rinaldi St. Los Angeles, CA 91326 ALISOUPDATES.COM Վերջերս մենք մեկնարկ տվեցինք Aliso Canyon-ի բնակիչների համար հատուկ նախատեսված կայքի՝ օժանդակ հորի առաջընթացի վերաբերյալ թարմ տեղեկություններով: Առկա կլինեն նաև լրացուցիչ տեղեկություններ օդի նմուշառման և արդյունքների, վերաբնակեցման, օդի ֆիլտրացիայի, մաքրման և տունը արտաքին ազդեցություններից պահպանման վերաբերյալ: Si desea obtener esta información en español visite el sitio web alisoupdates.com.

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ INSERT ......ընտանի կենդանիներ: Ժամանակավոր կացարան ստանալու համար խնդրում

  • Upload
    others

  • View
    9

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ INSERT ......ընտանի կենդանիներ: Ժամանակավոր կացարան ստանալու համար խնդրում

ALISO CANYON ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ

15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015Թ.

SO

CA

LG

AS

555

Wes

t Fift

h St

.

Los

Ang

eles

, CA

90

013

INS

ER

T

PO

STA

GE

H

ER

E

© 2015 Southern California Gas Company. All copyright and trademark rights reserved.

N15E0181A 1215

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

socalgas.com 1-800-427-2200

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Դեկտեմբերի 16-ին մենք կբացենք Հանրային ռեսուրսների կենտրոնը, որպեսզի ավելի լավ աջակցենք Porter Ranch համայնքին և ուղղակի պատասխանենք Ձեր ունեցած հարցերին: Այստեղ Դուք կարող եք անձամբ օգնություն ստանալ հետևյալի վերաբերյալ՝

• Վերաբնակեցում • Պահաջներ և աջակցություն • Օդի ֆիլտրացիա

ՀԱՍՑԵ՝ 19731 Rinaldi St. Los Angeles, CA 91326

ALISOUPDATES.COM

Վերջերս մենք մեկնարկ տվեցինք Aliso Canyon-ի բնակիչների համար հատուկ նախատեսված կայքի՝ օժանդակ հորի առաջընթացի վերաբերյալ թարմ տեղեկություններով: Առկա կլինեն նաև լրացուցիչ տեղեկություններ օդի նմուշառման և արդյունքների, վերաբնակեցման, օդի ֆիլտրացիայի, մաքրման և տունը արտաքին ազդեցություններից պահպանման վերաբերյալ:

Si desea obtener esta información en español visite el sitio web alisoupdates.com.

Page 2: ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ INSERT ......ընտանի կենդանիներ: Ժամանակավոր կացարան ստանալու համար խնդրում

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀՈՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

Մեր ջանքերը մնում են կենտրոնացված օժանդակ հոր փորելու վրա, որպեսզի դադարեցվի բնական գազի արտահոսքը կից հորից: Այս օժանդակ հորը փորվում է, որպեսզի հանդիպի արտահոսվող հորի հետ 8000 ֆուտ խորության վրա: Փորման գործընթացը իրականացվում է 24/7, և այն ավարտելու համար կպահանջվի երեքից չորս ամիս: Այս պահի դրությամբ, մենք փորել ենք մոտ 1200 ֆուտ և ավարտել ենք փորման չորս փուլերից առաջինը:*

Հենց որ օժանդակ հորը հանդիպի արտահոսվող հորին, SoCalGas-ը պոմպով հեղուկ և ցեմենտ կլցնի արտահոսվող հորի հատակին՝ բնական գազի արտահոսքը կանգնեցնելու և հորը մշտապես փակելու համար:

ՕԴԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՏՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀՊԱՆՈՒՄ

SoCalGas-ը տեղյակ է, որ բնական գազի հոտը խնդիր է առաջացնում համայնքում՝ սկսած հոկտեմբերից, երբ արտահոսքը տեղի ունեցավ: Մատակարարների և կապալառուների հետ մեկտեղ, մենք ստեղծեցինք մի ծրագրի, որով տեղի բնակիչներին առաջարկում ենք օդի մաքրման և տունը արտաքին ազդեցություններից պահպանման ծառայություններ: Մենք առաջարկում ենք ամբողջ տան օդի մաքրման երեք տարբերակներ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել alisoupdates.com: SoCalGas-ի նպատակն է կրճատել և, հետագայում նաև, վերացնել հոտը Ձեր տներից:

1000 ֆուտ

2000 ֆուտ

3000 ֆուտ

4000 ֆուտ

5000 ֆուտ

6000 ֆուտ

7000 ֆուտ

8000 ֆուտ

Փուլ 1.ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հիմնել օժանդակ հորի սկզբնական

հատվածը:

Փուլ 2.ՄՈՏԵՑՈՒՄ

Հորատել այնքան մոտ, որպեսզի տեխնոլոգիայի միջոցով կարողանանք

գտնել արտահոսվող հորը:

Փուլ 4.ՀԵՏԵՎԵԼ

Հորատել այնքան մոտ, որպեսզի կարողանանք

հանդիպել արտահոսվող հորին:

Փուլ 5.ՀԱՍՆԵԼ ԵՎ ՍՊԱՆԵԼՀորատել արտահոսվող

հորի միջով: Պոմպով լցնել ցեխ և հեղուկներ՝ գազի

հոսքը կանգնեցնելու համար:

Փուլ 3.ՏԵՂՈՐՈՇՈՒՄ

Գտնել արտահոսվող հոր:

Բնական գազի ռեզերվուար

ՍՊԱՆԵԼ ԱՐՏԱՀՈՍՎՈՂ ՀՈՐԸ

WellSpotTM

Տեղորոշիչ

ԽՑԱՆԵԼ ԱՐՏԱՀՈՍՎՈՂ ՀՈՐ

Արտահոսվող հոր Օժանդակ հորՀԱՐԳԵԼԻ SOCALGAS®-Ի ՀԱՃԱԽՈՐԴՄենք ցանկանում ենք շնորհակալություն հայտներ Ձեր շարունակական հասկացողության և համբերության համար, մինչ մենք աշխատում ենք լուծելու համար Aliso Canyon օժանդակ հիմնարկից գազի արտահոսքի խնդիրը:

Մենք հասկանում ենք, որ բնական գազի հոտը տհաճ է, և որոշ մարդիկ ավելի զգայուն են հոտի նկատմամբ: Մենք սերտորեն համագործակցում ենք Լոս Անջելես վարչաշրջանի Հանրային առողջության վարչության հետ և համաձայն ենք նրանց գնահատականի հետ, որ բնական գազի հոտին երթարկվելը “կյանքի համար անմիջական վտանգ չի ներկայացնում և չի ակնկալվում, որ կունենա մշտական, երկարատև ազդեցություն առողջության վրա:” Ակնկալվում է, որ ամենօրյա, կարճատև ախտանիշները կշարունակեն ի հայտ գալ, քանի դեռ հոտը պահպանվում է:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է

Անվտանգությունը մեր համար մեկ առաջնահերթությունն է և այն առաջնորդող դեր ունի Porter Ranch-ում բնական գազի այս արտահոսքի միջադեպի լուծման ժամանակ: SoCalGas®-ը ձեռնարկել է համապատասխան քայլեր համայնքի, ինչպես նաև մեր աշխատակիցների և կապալառուների անվտանգությունը պահպանելու և պաշտպանել հարցում:

Բնական գազը չի համարվում օդի թունավոր կամ վտանգավոր աղտոտիչ: Այն գույն և հոտ չունի, և, այդ իսկ պատճառով, մենք դրան հոտ ենք ավելացնում, որպեսզի կարողանանք հայտնաբերել դրա բացարձակ ցածր մակարդակները: Բացի դրանից, բնական գազը շատ արագ է ցրվում օդում և ավելի թեթև է, քան օդը: Արտահոսվող բնական գազը ոչնչով չի տարբերվում այն բնական գազից, որ Դուք օգտագործում եք ուտելիք պատրաստելու և տունը տաքացնելու համար:

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ

Եթե Դուք կարծում եք, որ այս դեպքի հետևանքով վնասվել կամ վնասվածք եք ստացել, խնդրում ենք լրացնել առցանց ձևաթուղթը alisoupdates.com հասցեով կամ զանգահարեք մեզ՝ 213-244-5151 համարով և մեր պահանջների մշակողներից մեկը կօգնի Ձեզ:

Հարևան համայնքների այն բնակիչների համար, ովքեր ցանկանում են վերաբնակեցվել, մենք տրամադրում ենք ժամանակավոր կացարաններ, ներառյալ կացարաններ, որտեղ կարող են ապրել հաշմանդամություն ունեցող բնակիչները և հատուկ հարմարանքներ և ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձիք: Տնային կենդանիներ ունեցող բնակիչների համար մենք տրամադրում ենք կացարաններ, որ կարելի է պահել ընտանի կենդանիներ:

Ժամանակավոր կացարան ստանալու համար խնդրում ենք զանգահարել 404-497-6808 համարով և նշել, որ Դուք SoCalGas-ի հաճախորդ եք և զանգահարում եք Aliso Canyon պահանջի վերաբերյալ: Այս հեռախոսային ծառայության կենտրոնը աշխատում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

*Ավելի մեծ նկարի համար այցելեք alisoupdates.com

Նկարը միայն տեղեկատվական բնույթ ունի: Մասշտաբը և տեխնիկական մանրամասները ճշգրիտ չեն: