43
ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՙ ՀԱՅՋՐՄՈւՂԿՈՅՈւՂԻ՚ ՓԲԸ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Հանձնման ամսաթիվ – 24/10/2013 Հաստատման ամսաթիվ - 01/01/2014 Ենթածրագիր VI ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ L2860-ICB 1-06/4 ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈւՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ ք. Երևան, հունվար, 2014թ.

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

  • Upload
    others

  • View
    13

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՙՀԱՅՋՐՄՈւՂԿՈՅՈւՂԻ՚ ՓԲԸ

Ա Ս Ի Ա Կ Ա Ն Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Կ Ո Ղ Մ Ի Ց Ֆ Ի Ն Ա Ն Ս Ա Վ Ո Ր Վ Ո Ղ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ

ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ –

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ

Հանձնման ամսաթիվ – 24/10/2013

Հաստատման ամսաթիվ - 01/01/2014

Ենթածրագիր VI ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ

ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

L2860-ICB 1-06/4 ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԲԱՐԵԼԱՎՈւՄ

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

ք. Երևան,

հունվար, 2014թ.

Page 2: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՙՀԱՅՋՐՄՈւՂԿՈՅՈւՂԻ՚ ՓԲԸ

Ա Ս Ի Ա Կ Ա Ն Զ Ա Ր Գ Ա Ց Մ Ա Ն Բ Ա Ն Կ Ի Կ Ո Ղ Մ Ի Ց Ֆ Ի Ն Ա Ն Ս Ա Վ Ո Ր Վ Ո Ղ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ

ՍԵԿՏՈՐԻ ԾՐԱԳԻՐ –

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ

Ենթածրագիր VI ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ

ՔԱՂԱՔԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ

ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

L2860-ICB 1-06/4 ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԲԱՐԵԼԱՎՈւՄ

Գիրք VI.4-3 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

ՋԻՆՋ ՍՊԸ տնօրեն Է. Մեսրոպյան

Բնապահպան Ա. Հովսեփյան

ք. Երևան,

հունվար, 2013թ.

Page 3: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՙՀԱՅՋՐՄՈւՂԿՈՅՈւՂԻ՚ ՓԲԸ

Ենթածրագիր VI ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԲԱՐԵԼԱՎՈՒՄ

L2860-ICB 1-06/4 ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ

ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

ԲԱՐԵԼԱՎՈւՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԸ

Գիրք VI.4.1 - Ընդհանուր դրույթներ և բացատրական մաս

Գիրք VI.4.2 - Տեխնիկական մասնագրեր

Գիրք VI.4.3 - Շրջակա միջավայրի կառավարման պլան

Գիրք VI.4.4 - Աշխատանքային գծագրեր

Գիրք VI.4.5 - Աշխատանքային ծավալներ

Գիրք VI.4.6 - Նախահաշիվներ

Page 4: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 4

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

1. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 6

2. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . 6

3. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 7

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9

4.1 Ջրամատակարարման և ջրահեռացման գոյություն ունեցող համակարգերի

նկարագրություն .............................................................................................................................. 9

4.2 Առաջարկվող վերականգնման աշխատանքների նկարագրությունը................................. 10

5. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 13

5.1 Սևան քաղաքի աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները ........................... 13

5.2 Կենսաբազմազանությունը .......................................................................................................... 15

6. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ . . . . . . 17

7. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 19

8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

ՇՐՋԱՆԱԿՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 22

9. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 24

10. ԱԶԴԱԿԻՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ՄԵԽԱՆԻԶՄ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 26

11. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 27

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ

ՀԱՎԵԼՎԱԾ 1: ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՂՅՈւՍԱԿ . . . . . . . . . . . . . . . . . . . . . 29

ՀԱՎԵԼՎԱԾ 2: ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԱՄԱՍԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ . . . . 34

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ԴԱՇՏԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԻԿ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 37

FIELD VISITS CHECKLIST . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 37

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ԲՈՂՈՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 40

ՀԱՎԵԼՎԱԾ 5: ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ /ԶԳԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ /

ՎԹԱՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 41

ՀԱՎԵԼՎԱԾ 6: ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ / ՇՐՋԱԿԱՅՔԻ ՄՈՆԻՏՈՐՆԳԻ ՁԵՎԱԹԵ ՐԹ . . 42

ՀԱՎԵԼՎԱԾ 7: ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 43

Page 5: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 5

ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ

Նկար 1: Ձկնագետ գետի հովտային տեղամասը 13

Նկար 2: Սևան քաղաքի և Ձկնագետ գետի աշխարհագրական դիրքը 15

Նկար 3: Anthemis cotula - Անթեմ շնային 17

Նկար 4: Cichorium intybus - Ճարճատուկ սովորական 17

Նկար 5: Taraxacum officinale - Խատուտիկ դեղատու 18

Նկար 6: Բնապահպանական խորհրդատվություն Սևան քաղաքում 27

ՀԱՊԱՎՈւՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ԱՆ Աշխատանքային նախագիծ

ԿՏ ՇՄԿՊ Կոնկրետ տեղամասի շրջակա միջավայրի կառավարման պլան

ՀՀ Հայաստանի Հանրապետություն

ՀՀ ԱՆ ՀՀ Առողջապահության նախարարություն

ՀՀ ԲՆ ՀՀ Բնապահպանության նախարարություն

ՀՀ ՄՆ ՀՀ Մշակույթի նախարարություն

ՀՀ ՏևԿՆ - ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՁ Համատեղ ձեռնարկություն

ՀՋԿ ԱԶԳ ԾԻԳ Հայջրմուղ կոյուղի ՓԲԸ-ի Ասիական զարգացման բանկի ծրագրի

կառավարման գրասենյակ

ՇՄԱԳ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

ՇՄԿՊ Շրջակա միջավայրի կառավարման պլան

ՇՄՆԶ Շրջակա միջավայրի նախնական զննություն

ՋՋՍԾ Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագիր

ՍԹԱ Սահմանային թույլատրելի արտանետում

ՏԻՄ Տեղական ինքնակառավարման մարմին

Page 6: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 6

1. ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՋևՋ համակարգերի բարելավման ծրագրի իրականացումը հնարավորություն կտա

18 քաղաքներում և 92 գյուղերում ապահովել մոտ 400,000 սպառողների (տնային

տնտեսությունների և այլ սպառողների) անվտանգ, հուսալի և կայուն

ջրամատակարարումը, բարելավել հանրային առողջությունն ու շրջակա միջավայրը:

Ծրագրի արդյունքում բնակչության համար պետք է մատչելի դառնան անվտանգ, հուսալի

և կայուն ՋևՋ ծառայությունները և վերջիններս պետք է կառվարվեն առևտրային

սկզբունքներով ու էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով:

Ծրագիրը կաջակցի նաև աղքատության կրճատմանը` (i) նվազեցնելով ջրով

փոխանցվող հիվանդությունների դեպքերի թիվը և բուժօգնության ծախսերը, (ii)

ազատելով կանանց ժամանակ պահանջող տնային աշխատանքից` հեռու տարածքներից

ջուր բերելուց և ջուր հավաքելուց, ինչը թույլ կտա նրանց ավելի շատ մասնակցելու

սոցիալական և տնտեսական գործունեությանը, (iii) ապահովելով անվտանգ, ավելի

հուսալի և կայուն ջրամատակարարում, և (iv) ծրագրի բոլոր քաղաքներում և գյուղերում

բարձրացնելով տնտեսությունների կյանքի որակը:

Ինչպես և ՋևՋ առաջին ծրագիրը, լրացուցիչ ֆինանսավորման ծրագիրը նույնպես

ֆինանսավորում է ծրագրի երկու բաղադրիչներ. (I) քաղաքային ենթակառուցվածքների

վերականգնում և բարելավում, և (ii) կառավարման բարելավում և զարգացում, ներառյալ

գենդերային առանձնահատկությունները:

2. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ

Ըստ ԱԶԲ Բնապահպանական քաղաքականության (2002թ.), ենթածրագիրը

դասակարգվում է Բ կարգի, որը կարիք չունի ընդլայնված ՇՄԱԳ-ի, ինչպես նաև

բնապահպանական փորձաքննության` համաձայն «Շրջակա միջավայրի վրա

ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (20 նոյեմբերի, 1995 թ. ) և “Շրջակա

միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ենթակա գործունեությունների

սահմանային չափերի մասին” ՀՀ կառավարության որոշման (N-193, 30 Մարտի 1999) այն

ենթակա է բնապահպանական փորձաքննության, որի համար էլ մշակվել է ՇՄԱԳ

հաշվետվություն և ներկայացվել ՀՀ ԲՆ “Բնապահպանական փորձաքննություն” ՊՈԱԿ:

Որպես Բ կարգի ծրագիր, ԱԶԲ քաղաքականությունը պահանջում է յուրաքանչյուր

ենթածրագրի համար Նախնական բնապահպանական զննության (IEE)

հաշվետվությունների և տվյալ տեղանքի համար առանձնահատուկ բնապահպանական

կառավարման պլանի (ԲԿՊ) մշակում (առանձին հաշվետվություն յուրաքանչյուր

ենթածրագրի համար):

Ծրագրի իրականացման շինարարկան փուլը սկսելու համար պահանջվում է ՀՀ ԲՆ

Բնապահպանական փորձաքննություն ՊՈԱԿ-ի մասնագիտական դրական

եզրակացությունը ծրագրի վերաբերյալ:

Page 7: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 7

3. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Սույն հաշվետվությունը մշակված է ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի

ջրամատակարարման համակարգի բարելավման փաթեթի համար, որի նախագծումը

կատարվել է ՀԳՇՆ և ՋԻՆՋ ՍՊԸ-ների միավորման պայմանագրով` Ասիական

Զարգացման Բանկի ֆինանսավորմամբ:

Աշխատանքներն իրականացվելու են Սևան քաղաքի ջրամատակարարման

արտաքին համակարգում` ավելացնելու համար մատակարարավող ջրաքանակը և

բարելավելու մատուցվող ծառայությունների մակարդակը` հասնելով տեխնիկական,

սոցիալ-տնտեսական, բնապահպանական ու կառուցվածքային բարեփոխումների:

Աշխատանքային նախագիծն իրականացվել է “Գեղարքունիքի տարածաշրջանի

բնակավայրերի ՋևՋ համակարգի բարելավում” VI ենթածրագրի շրջանակներում`

համաձայն Հայջրմուղկոյուղի ՓԲԸ կողմից տրված տեխնիկական առաջադրանքի և 2012թ.

կատարված հիդրոերկրաբանական ուսումնասիրությունների եզրակացության (հեղ. Հ.

Աղինյան):

Ջրամատարարարման արտաքին համակարգի վերականգնան աշխատանքներով

նախատեսվում է.

Գնահատել Ձկնագետ գետի վերին հոսանքի ավազանում լրացուցիչ

ստորերկրյա ջրաղբյուրների հզորությունը:

Գնահատված ջրաղբյուրներին կից նախատեսել ջրհավաք կառուցվածքներ:

Ավելացված ջրաքանակը տեղափոխել գոյություն ունեցող և ներկայումս գործող

Ձկնագետ-Սևան ինքահոս համակարգ:

Սևան քաղաքի բաժանորդներին ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:

Այս ենթածրագրով նախատեսված շինարարական աշխատանքների, ինչպես նաև

ջրամատակարարման համակարգի հետագա շահագործման ու պահպանման ընթացքում

կարող են լինել անցանկալի բացասական ազդեցություններ` շրջակա միջավայրի վրա:

Կանխատեսվում է, որ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ

շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները կհասցվեն նվազագույնի և

կկրեն ժամանակավոր բնույթ: Դրանք կարող են ներառել Ձկնագետի ջրային

էկոհամակարգերի խախտումը, կենսաբազմազանության ոչնչացումը, ափամերձ

տարածքի բուսականության հատումը, հողի էրոզիան, օդի աղտոտումը, ինչպես նաև

հողային ու ջրային ռեսուրսների աղտոտումը քսայուղերով, քլորի միացություններով,

կենցաղային ու շինարարական աղբով:

Շահագործման փուլում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունները

կարող են նվազել` կապված շահագործման կանոնների պատշաճ կերպով կատարելու

հետ:

Page 8: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 8

Ենթածրագրի դրական ազդեցություններից էականը ջրային ռեսուրսների

պահպանությունն է և կայուն օգտագործումը:

Ջրամատակարարման համակարգերի բարելավման սոցիալական և տնտեսական

ազդեցությունը մեծ մասամբ դրական է` խմելու և ոռոգման, կոյուղու կեղտաջրերի

խառնման բացառում, ջրերի աղտոտման վտանգի նվազում, խմելու ջրում վարակիչ

հիվանդությունների հարուցիչների ներթափանցման կանխում և բացառում,

ջրամատակարարման տևողության ավելացում, կայուն ջրօգտագործման ապահովում, ջրի

արդյունավետ սպառում:

Ստորև բերվում են ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի

իրականացման տարբեր փուլերում հնարավոր բացասական ազդեցությունների

մեղմացման նախապայմանները:

Նախագծային փուլ

Ջրային համակարգերի նախագծային աշխատանքները կատարվել են ՀԳՇՆ և ՋԻՆՋ

ՍՊԸ-ների միավորման կողմից, որն ընտրվել է որպես ԱԶԲ “Ջրամատակարարման և

սանիտարիայի ոլորտի նախագիծ` հավելյալ ֆինանսավորում” ծրագրի ինժեներական

նախագծերի խորհրդատու: Նախագծային փաստաթղթերը ներառում են բնակավայրերի

կլիմայական պայմանները, ռելիեֆը, բնահողի տեսակները, ջրաբանությունը,

բուսականությունը արտացոլող հոդվածներ, ինչպես նաև ՀՀ ԲՆ և այլ

նախարարություններից անհրաժեշտ թույլտվություններ ձեռք բերելու պահանջները:

Դրանք ներառում են նաև համապատասխան բնապահպանական ու սոցիալական

գլուխներ: Նախագծային փաթեթում ներառված են նաև սույն փաթեթի ՇՄԿՊ-ն: Նախագծի

խորհրդատուն պարտավոր է հետևել ՀՀ բնապահպանական և սոցիալական

օրենսդրության համապատասխան դրույթներին, ինչպես նաև ԱԶԲ ուղեցույցներին ու

ռազմավարություններին, որոնք նշված են Պայմանագրում:

Շինարարության փուլ

Շինարարության փուլում շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը

մեղմացնող անհրաժեշտ միջոցառումների ցանկը բերված է ՇՄԿՊ աղյուսակում

(Հավելված 1):

Շինարարությունը պետք է իրականացվի շինարարական նորմերի ու կանոնների

համաձայն:

Շահագործման փուլ

Շահագործման փուլում շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազեցնելու

համար այն պետք է իրականացվի ըստ ջրամատակարարման համակարգի շահագործման

կանոնների ու նորմերի:

Page 9: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 9

4. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

4.1 Ջրամատակարարման և ջրահեռացման գոյություն ունեցող համակարգերի նկարագրություն

Ջրամատակարարման արտաքին համակարգ

Սևան քաղաքի ջրամատակարարումը ներկայումս իրականացվում է ՀՋԿ ՓԲԸ-ի

կողմից սպասարկվող Լճաշենի խորքային հորերից և Ձկնագետ գետի վերին

հոսանքներում գոյություն ունեցող կապտաժային կառուցվածքներից`

համապատասխանաբար Լճաշեն-Սևան և Ձկնագետ-Սևան (որը միացած է նախկին

Արևիկ-Սևան ջրատարին) ջրատարներով:

Սևան քաղաքին մատակարարվող ջրաքանակի հիմնական մասը տրվում է Լճաշենի

խորքային հորերից` Լճաշեն-Սևան 500մմ տրամագծի պողպատե ջրատարով`

երկաստիճան մղումով: Գոյություն ունեցող խորքային հորերը երեքն են, որոնցից

յուրաքանչյուրի դեբիտը կազմում է մոտ 60լ/վ, սակայն ներկայումս գործում են երկուսը:

Խորքային հորերից ջուրը տրվում է վերջին տարիներին Գոմաձոր թաղամասում

կառուցված պոմպակայան, որտեղից էլ պոմպերով մղվում գոյություն ունեցող 2x2000մ3

(1960մ), և 1x1000մ3 (2000մ) ՕԿՋ-ներ:

Չնայած Լճաշենի խորքային հորերի դեբիտը բավարար է քաղաքի խմելու-

տնտեսական, հակահրդեհային և վթարային պաշարները ապահովելու համար, սակայն

մեխանիկական մղման արդյունքում համակարգի շահագործման ծախսերը զգալիորեն մեծ

են:

Ձկնագետի աղբյուրներից ջուրը 24կմ երկարությամբ 500-400մմ տրամագծի

պողպատե և 9.5կմ 250-225մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներով տեղափոխվում է

2000մ նիշում գտնվող 1000մ3 տարողությամբ ՕԿՋ, որտեղից էլ ինքահոս եղանակով

տրվում բաշխիչ ցանց:

Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում Արևիկ-Սևան ջրատարի

“Ախթամար-Հարսնաքար” հատվածը, որը ձգվում է ներկայիս Դիլիջան-Սևան

ավտոմայրուղու երկայնքով, հայտնվել էր ջրի տակ: Նախորդ տարի ԱԶԲ

ֆինանսավորմամբ, իրականացվել է սյդ հատվածի շրջանցում` de250-de225մմ տրամագծի

պոլիեթիլենե խողովակներով, որը Ցամաքաբերդ թաղամասում միացվել է գոյություն

ունեցող 400մմ տրամագծի պողպատե խողովակին:

Վերակառուցվել է նաև Ճամբարակ-Ծովագյուղ ավտոճանապարհի խաչմերուկում

գտնվող Արևիկ-Սևան բաժանարար հանգույցը:

Ձկնագետի աղբյուրների ելքը տարբեր է` կախված սեզոնային տատանումներից: Այդ

իսկ պատճառով ամռան ամիսներին քաղաքի որոշ թաղամասերի ջրամատակարարումը

իրականացվում է միայն Լճաշենի խորքային հորերից` մեխանիկական եղանակով և

ջրաքանակը չի բավարարում:

Page 10: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 10

Ջրամատակարարման ներքին ցանց

Քաղաքի ջրամատակարարման ներքին ցանցն ունի մոտ 25.0կմ երկարությունը, որը

իրականացված է 100-400մմ տրամագծի թուջե և պողպատե խողովակներից, իսկ

ներթաղամասային ջրագծերը` 50-100մմ տրամագծի պողպատե խողովակներից:

Ներկայումս ՀՋԿ ՓԲԸ պատվերով, Եվրոպական Վերակառուցման և Զարգացման

Բանկի կողմից տրամադրած վարկային միջոցների հաշվին վերակառուցման

աշխատանքներ են իրականացվում քաղաքային բաշխիչ ցանցում: Քաղաքի հիմնական

բազմաբնակարան շենքերի ջրամատակարարումն իրականացվում է տեղային փոքր

պոմպակայաններով, բացառությամբ I-VI միկրոթաղամասերի, որոնց սնուցումը

ներկայումս իրականացվում է ինքնահոս եղանակով` ՕԿՋ-ից:

Նախորդ տարիներին ԱԶԲ կողմից տրամադրած վարկային միջոցների հաշվին

վերակառուցվել և վերանորոգվել է որոշ փողոցների բաշխիչ ցանցի ջրագծեր:

Ջրահեռացման համակարգ

Քաղաքի գործող ջրահեռացման ցանցը մոտ 22կմ է, որը իրականացված է 150-800մմ

մետաղական, թուջե, բետոնե և ասբոցեմենտե խողովակներից: Ջրահեռացման ցանցը

գտնվում է անմխիթար վիճակում և կարիք ունի վերակառուցման:

Քաղաքային կեղտաջրերը մոտ 30կմ երկարությամբ ջրահեռացման կոլեկտորով

տեղափոխվում են Քաղսիի կեղտաջրի մաքրման կայան, որը սակայն այսօր չի գործում և

կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ:

4.2 Առաջարկվող վերականգնման աշխատանքների նկարագրությունը

Նախագծի համար հիմք են հանդիսացել 2012թ.-ի ընթացքում Ձկնագետ գետի

ավազանի վերին հոսանքներում ստորերկրյա քաղցրահամ ջրային ռեսուրսների

բացահայտման, նրանց որակական և քանակական ցուցանիշների գնահատման

ուղղությամբ կատարված հետազոտությունների արդյունքները: Ուսումնասիրությունները

կատարվել են Ձկնագետ գետի հովտային տեղամասերում (Քյորօղլի վտակի և գետի

միացման հատվածից մոտ 400մ ներքև հոսքի ուղղությամբ): Այս տեղամասում կատարվել

են երթուղային բնույթի քարտեզագրման, փորձնական ֆիլտրացիոն և ջրաչափական

աշխատանքներ, փորվել և փաստագրվել են մի շարք շուրֆեր:

Կատարված հետազոտությունների հիման վրա առաջարկվել է.

Ձկնագետի հովտային տեղամասում կառուցել ստորգետնյա հորիզոնական

դրենաժային՝ ենթահունային ջրընդունիչ կառուցվածք,

կառուցել մոտ 1.7կմ ջրատար, որով ջրհավաք կառուցվածքից ջուրը կհասցվի

Ձկնագետ-Սևան գործող ջրատար:

Ենթածրագրի փաթեթի հատակագիծը տես Հավելված 7-ում

Page 11: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 11

Ստորգետնյա հորիզոնական ենթահունային ջրընդունիչ

Աշխատանքային նախագծով նախատեսված է հորիզոնական տիպի ենթահունային

ջրընդունիչ կառուցվածք: Կառուցվածքը բաղկացած է 2 ճյուղերից` 500մմ տրամագծի

պողպատե և 300մմ տրամագծի պոլիէթիլենե խողովակներից` համապատասխանաբար

250մ և 70մ երկարությամբ:

Ճյուղերը տեղադրվում են գետին զուգահեռ`հունից միջինը 3մ և 25մ

հեռավորությունների վրա:

Կառուցվածքի սկզբնամասից, միմյանցից 50.0մ հեռավորության վրա, ինչպես նաև

ուղեգծի թեքման հատվածներում նախատեսվում է կառուցել դիտահորեր`երկարատև

շահագործման ընթացքում առաջացող խցանումների վերացման և հիմնականում

հետազոտական ուսումնասիրությունների համար:

Առանձնահատուկ ուշադրությամբ և առանց նախագծային փոփոխությունների

պետք է իրականացվի ջրհավաք խողովակաշարերի շուրջը նախատեսվող հակադարձ

ֆիլտրող շերտերը: Վերջիններս ամբողջությամբ պետք է տեղադրել միմիայն ձեռքով:

Ջրհավաք խողովակները տեղադրվում են 200-250մմ խոշորության լվացված

գլաքարի շերտի մեջ, որի վրա ևս 25սմ հաստությամբ տեղադրվում է նույն շերտից: Ըստ

հաջորդականության, գլաքարի շերտի վրա տեղադրվում է 50սմ հաստությամբ և 70-150մմ

խոշորության լվացված գլաքարի շերտ, 50սմ հաստությամբ և 20-50մմ խոշորության, 25սմ

հաստությամբ և 2-10մմ խոշորության լվացված խճի շերտեր, այնուհետև 15սմ

հաստությամբ և 1.2-2.0մմ խոշորության լվացված ավազի շերտ: Վերջին ֆիլտրող շերտի

վրա տեղադրվում է կողալիցքի մշակված ավազագլաքարային շերտը, ինչից հետո

ուղեգիծը ռեկուլտիվացվում է` ամբողջ երկայնքով վերականգնվում բուսահողի շերտով:

Համաձայն հիդրավլիկական հաշվարկների, անհրաժեշտ ջրաքանակը հավաքելու

նպատակով խողովակների վրա, 100մմ միմյանց հեռավորությամբ և շախմատաձև

դասավորությամբ նախատեսված է 20մմ լայնությամբ և 75մմ երկարությամբ անցքերի

բացում:

Ջրընդունիչներից հեռացնող խողովակի վերջում նախատեսված է կառուցել

փականային կարգավորման հոր` հավաքված ջրերի կարգավորման, ջրընդունիչների

դատարկման և ավելցուկային ջրերի հեռացման նպատակով:

Աշխատանքային նախագծով նախատեսվում է ջրընդունիչների սանիտարական

պահպանման գոտու կառուցում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2012թ. №803 հրամանի համաձայն,

խմելու-տնտեսական մակերեսային ջրաղբյուրների սանիտարական պահպանման

տարածքները բաղկացած են I-ին, II-րդ և III-րդ գոտիներից, սակայն վերջին երկու

գոտիները կոնկրետ դեպքերի համար են և մեր նախագծած ենթահունային ջրընդունիչին

չեն վերաբերվում: Սանիտարական պահպանման I-ին գոտու համար պահանջվող

սահմանները հետևյալն են.

1. Ջրաղբյուրից հոսանքով վերև`200.0մ-ից ոչ պակաս,

2. Ջրաղբյուրից հոսանքով ներքը`100.0մ-ից ոչ պակաս,

3. Ջրաղբյուրին սահմանակից ափով`100.0մ-ից ոչ պակաս,

4. Ջրաղբյուրին հակառակ ափով`50.0մ-ից ոչ պակաս:

Page 12: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 12

Սակայն մեր կողմից նախագծված ենթահունային ջրընդունիչի սանիտարական

պահպանման գոտու տեղադիրքը թույլ չի տալիս պահպանել 3-րդ և 4-րդ կետերում նշված

պայմանները, քանի որ ջրընդունիչին սահմանակից ափով միջինը 50.0մ հեռավորության

վրա անցնում է գրունտային ավտոճանապարհ, իսկ վերջինից անմիջապես հետո սկսվում

է սարի լանջը: Նույնը վերաբերվում է հակառակ ափին` առանց ճանապարհի:

Սանիտարական գոտու ցանկապատը իրականացվում է փշալարերից` ամրացնելով

միմյանցից 3.0մ հեռավորության վրա տեղադրվող պողպատե խողովակների վրա:

Ցանկապատի բարձրությունը կազմում է 1.5մ` 0.15մ միջփշալարային հեռավորությամբ:

Սանիտարական գոտու պահպանության տեղամասը յայլաներից գտնվում է 0.7կմ

հեռավորության վրա գետի հոսքի հակառակ ուղղությամբ և 2.0կմ հեռավորության վրա`

հոսքի ուղղությամբ: Տեղամասի մակերեսի նիշերը տատանվում են 2098.0մ-2084.0մ

սահմաններում:

Նկար 1-ում պատկերված է Ձկնագետ գետի հովտային տեղամասը, որտեղ

նախատեսվում է կառուցել ստորգետնյա հորիզոնական դրենաժային կառուցվածք:

Նկար 1: Ձկնագետ գետի հովտային տեղամասը

Նախագծվող ջրատար

Աշխատանքային նախագծով նախատեսված է ենթահունային ջրընդունիչի

սանիտարական պահպանության գոտու տարածքում գտնվող կարգավորման հորից նոր,

250մմ տրամագծի պոլիէթիլենե ջրատարի կառուցում մինչև Դդմաշենի ձորի սկիզբը, որը

պետք է միանա Դդմաշեն-Սևան գործող 300մմ տրամագծի պողպատե ջրատարին:

Նախագծվող ջրատարի ուղեգիծը անցնում է գրունտային ավտոճանապարհով`

գոյություն ունեցող 500մմ տրամագծի Ձկնագետ-Սևան գործող ջրատարին զուգահեռ`2.0-

5.0մ հեռավորության վրա: Նրա ընդհանուր երկարությունը կազմում է 1700.0մ:

Page 13: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 13

Կառուցվող ջրատարի ուղեգիծը տեղ-տեղ հատում է Ձկնագետ գետի և նրա մեջ

լցվող առուների հետ: Հատման տեղերում նախատեսված են պողպատե պատյան

խողովակներ:

Ջրատարի խրամուղու քանդումը նախատեսված է իրականացնել 1.75մ խորության:

Մինչ խողովակների տեղադրումը խրամուղու մեջ, անհարաժեշտ է այն մաքրել ավելորդ

գրունտներից, հարթեցնել, ապա իրականացնել 10սմ հաստությամբ ավազի

նախապատրաստական շերտ, այնուհետև տեղադրել խողովակը`վրան փռելով 15սմ

հաստության ավազի պաշտպանիչ շերտ: Խրամուղու ետլիցքից հետո պետք է

իրականացվի ջրատարի ուղեգծի հարթեցում և տոփանում:

5. ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

5.1 Սևան քաղաքի աշխարհագրական դիրքը և կլիմայական պայմանները

Սևան քաղաքը գտնում է Գեղարքունիքի մարզում, ծովի մակերևույթից 1925մ

բարձրության վրա, Սևանա լճի հյուսիս-արևմտյան ափին, Երևանից 65 կմ հեռավորության

վրա:

Քաղաքի բնակչության թիվը 2013թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 24000 մարդ

(կամ 3900 տնային տնտեսություն): Կառուցապատված է ինչպես անհատական 1-2 հարկանի,

այնպես էլ բազմահարկ և բազմաբնակարան բնակելի շենքերով:

Իր աշխարհագրական դիրքով Սևանը Հայաստանի ամենալնային շրջաններից է.

գտնվում է Արեգունի, Փամփակի և Գեղամա լեռնաշղթաների հանգուցակետում:

Այս շրջանն ունի բարեխառն կլիմա` կարճատև զով ամառներով և ցուրտ երկարատև

ձմեռներով:

Օդի բացարձակ առավելագույն ջերմաստիճանը կազմում է +330C:

Օդի բաձարձակ նվազագույն ջերմաստիճանը հասնում է -320C:

Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը կազմում է 588մմ, գերակշռում են

3,2մ/վրկ արագության արևմտյան և հյուսիս-արևմտյան ուղղության քամիները: 20 տարվա

ընթացքում մեկ անգամ հնարավոր են 27մ/վրկ ուժգնության քամիներ: Ձյան ծածկույթի

հաստությունը հասնում է 163սմ, ճնշումը` 150կգ\մ2:

Հողի սառչելու առավելագույն խորությունը կազմում է 114.սմ:

Վտանգավոր ֆիզիկաերկրաբանական պրոցեսներից և երևույթներից լայն տարածում

ունեն քարաթափերը, քարահոսքները, ափամերձ գոտիներում ջրածածկման և

ջրահեղեղման երևույթներ, հեղեղուտների և ջրերի հուներում` կողային և հունային էռոզիան:

Ինտենսիվ ափաքայքայման պրոցեսներ են տեղի ունենում Սևանա լճի ափի ամբողջ

երկարությամբ: Տղմացած գրունտները հանդիսանում են ագրեսիվ միջավայր բետոնի

նկատմամբ:

Page 14: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 14

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման անմիջական տարածքը

Ձկնագետ գետի հովիտն է, որը Սևան Ազգային պարկից գտնվում է 15.0կմ հեռավորության

վրա:

Նկար 2: Սևան քաղաքի և Ձկնագետ գետի աշխարհագրական դիրքը

Ձկնագետը Սևանի խոշոր վտակներից է, որը սկիզբ է առնում Փամբակի լեռանաշղթայի

հյուսիս-արևելյան լանջերից, 1310մ բարձրությունից: Գետի երկարությունը 22կմ է, ջրհավաք

ավազանի մակերեսը` 90.5կմ2: Գետի սնուցումը հիմնականում ձնաանձրևային է (82%)`

գարնանային վարարումներով, որի ժամանակ էլ ձևավորվում է տարեկան հոսքի 75%-ը:

Տարեկան միջին ծախսը կազմում է 1.11մ3/վ, հոսքը` 35մլն մ3:

Սևանի մակարդակի իջեցումից հետո ուժեղացել է գետային էրոզիան և Ձկնագետում

արդեն ստեղծվել է 6 -10մ խորությամբ հովիտներ: Գետի ստորին հոսանքներում ուժեղ է ոչ

միայն խորքային, այլև կողային էրոզիան, որի հետևանքով քանդվում են գետի ափերը`

առաջացնելով գալարներ (մեանդրներ): Ձկնագետի տարածքի տարբեր հատվածներում,

հիմնականում գետահովիտներում տարածված են տարբեր մասշտաբի և ծագման սահքեր և

քարահոսքեր:

Page 15: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 15

5.2 Կենսաբազմազանությունը

Սևանի ավազանի աշխարհագրական դիրքը, ինքնատիպ կլիման և բույսերի

բազմազանությունը հարմարավետ միջավայր են ստեղծել բուսական ու կենդանական

աշխարհի համար:

Կենդանական աշխարհ:

Մարզի տարածքը գտնվում է Գեղամայի ֆլորիստիկ շրջաններում, որում ներառված են

Հայաստանի ֆլորայի հազվագյուտ, անհետացող և էնդեմիկ տեսակներ: Կենդանական

աշխարհը բաժանվում է եկու խոշոր խմբերի` ջրային և ցամաքային: Կարգաբանական

առումով հանդիպում են կաթնասուններ (34 տեսակ), թռչուններ (267 տեսակ), երկկենցաղներ

(3 տեսակ), սողուններ (17 տեսակ) և ձկներ (9 տեսակ):

Ձկնագետի գետի կենսաբազմազանությունը

Ձկնագետի ակունքում հատակի բնահողը 70%-ով գլաքար է և մանրախիճ: Քարերի

մամռակալման աստիճանն աննշան է, ջրասույզ մակրոֆիտները բացակայում են:

Գետաբերանում բնահողը 100%-ով կազմված է գլաքարից, խճաքարից և մանրախճից:

Ձնագետի կենսաբազմազանության ուսումնասիրությունը կատարվել է 2012թ.-ին, ՀՀ

ԳԱԱ հիդոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի կողմից: Ըստ ուսումնասիրության

արդյունքների գետի ակունքում հատակային կենդանիների ընդհանուր թվաքանակը կազմել

է 1172 առանձ./մ2, իսկ կենսազանգվածը` 3,14 գ/մ2: Ընդ որում կենսազանգվածի 39% կազմել

են Baetidae, Ephemerellidae, Ceanidae և Heptageniidae ընտանիքի միօրիկները (Ephemeroptera):

Հաջորդ խումբն ըստ կենսազանգվածի Elmidae ընտանիքի բզեզներն են, որոնք կազմել են

ընդհանուր կենսազանգվածի 26%:

Գետաբերանում հատակային կենդանիների ընդհանուր թվաքանակը կազմել է 2035

առանձ./մ2, իսկ կենսազանգվածը` և 3,81գ/մ2: Ըստ թվաքանակի գերակայել են բզզան

մոծակի թրթուրները (Chironomidae)` (1728 առանձ./մ2), որը կազմել է հատակային

կենդանիների ընդհանուր թվաքանակի 85%, ըստ կենսազանգվածի գերակայել են երկարաոտ

մոծակները (Tipulidae)` (2,5 գ/մ2: Ակունքի և գետաբերանի հատակային կենդանիների

որակական և քանակական կազմի նման փոփոխության պատճառը հավանաբար

գետահովտի երկայնքով ձգվող բնակավայրերից կոյուղաջրերի և գյուղատնտեսական

հոսքաջրերի մուտքն է ջրավազան: Քարերի վրա զարգացած պերիֆիտոնն ունի ինչպես

կանաչ, այնպես էլ գորշ գունավորում, որը նույնպես վկայում է որոշակի օրգանական

աղտոտվածության առկայության մասին:

Ձկնագետի գետաբերանի ջրի որակը ըստ ԹԿՊ5 ցուցանիշի (2.3մգ/լ) և ընտանիքի

կենսաբանական ինդեքսի (5.6 միավոր) գնահատվել է որպես «միջին աղտոտված»:

Ձկնագետի մակրոֆիտային համակեցությունների հետազոտությունների արդյունքում

գետի ակունքում, ինչպես նաև միջին հոսանքում, հիդրոֆիտներ չեն գրանցվել : Գետաբերանի

հատվածում բացահայտվել է Batrachium trichophyllum տեսակը, շատ քիչ քանակով ( h – 1, s -

2): Գետի այս հատվածի սապրոբայնության աստիճանը ըստ մակրոֆիտների քանակական և

որակական ցուցանիշների գնահատվել է բետա - մեզոսապրոբային (S - 2):

Page 16: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 16

Ձկնագետ գետում իրականացված ձկնաբանական հետազոտությունների ընթացքում

հայտնաբերվել են արծաթափայլ լճածածան (կարաս) (Carassius auratus gibelio), Սևանի

կողակ (Varicorhinus capoeta sevangi), Սևանի բեղլուի (Barbus goktschaicus) և հայկական

տառեխիկ (Alburnoides bipunctatus armeniensis):

Անմիջական ներգործության ենթակա տարածքի բուսականությունը

Անմիջական ներգործության ենթակա տարածքն իր մեջ ներառում է հետևյալը

հատվածները.

Ձկնագետի հովտային տեղամասում նախատեսվող ստորգետնյա հորիզոնական

դրենաժային՝ ենթահունային ջրընդունիչ կառուցվածքի տարածքը` 3.5 հա

մակերեսով,

1.7կմ երկարությամբ ջրատարի համար նախատեսվող տարածքը /մոտ 1.2 հա

մակերեսով/, որով ջրհավաք կառուցվածքներից ջուրը կհասցվի Ձկնագետ-Սևան

գործող ջրատար,

Շահագործման նպատակով նախատեսված տարածքի ընդհանուր մակերեսը

կազմում է մոտ 2.0 հա, որից 0.8-ը ջրընդունիչ կառուցվածքների համար, իսկ 1.2

հա` խողովակաշարի:

Ուսումնասիրվող տարածքների բուսաբանական հետազոտությունը կատարվել է

2013թվականի սեպտեմբերի սկզբին գծա-երթուղային մեթոդով: Լուսանկարվել են նաև

լանդշաֆտները (նկար 1) և առանձին բուսատեսակներ (նկար 3,4,5): Կարելի է վստահաբար

նշել, որ բոլոր տեղամասերում էլ աճում են հիմնականում նույն բուսատեսակները, աննշան

տարբերությամբ:

Նկար 3: Anthemis cotula - Անթեմ շնային Նկար 4: Cichorium intybus - Ճարճատուկ սովորական

Դաշտային հետազոտությունների ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է

դարձվել հազվագյուտ և անհետացող բուսատեսակների, ինչպես նաև տարածքում

հանդիպող լայն կիրառում ունեցող /դեղաբույսեր և ուտելի բույսեր/ տեսակների վրա:

Ուսումնասիրությունների արդյունքում` ՀՀ բույսերի Կարմիր գրքում ընդգրկված տեսակներ

հետազոտվող տարածքում չեն հայտնաբերվել:

Page 17: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 17

Նկար 5: Taraxacum officinale - Խատուտիկ դեղատու

Ներգործության ենթակա տարածքների բուսականությունը հիմնականում

ներկայացված է լեռնային տափաստանային համակեցությունների տեսքով, այստեղ

գերիշխում են Festuca valesiaca /Շյուղախոտ վալեսյան/, Koeleria cristata /բարակոտնուկ

սանրաձև Stipa tripsa /Փետրախոտ տխուր/ և այլն: Հանդիպում են նաև Carex hurmilis /Բոշխ

ցածր/, Poa pratensis /Դաշտավլուկ մարգագետնային/, Cichorium intybus /Ճարճատուկ

սովորական/, Anthemis cotula /Անթեմ շնային/, Taraxacum officinale /Խատուտիկ դեղատու/ և

այլն:

Հանդիպում են նաև ցաքուցրիվ թփուտներ` արոսենու /Sorbus kuznetsovii/, մասրենու

/Rosa spinosissima, R. canina/, ասպիրակի /Spiraea crenata/, ալոճենու / crataegus orientalis/,

ուռենու /Salix caprea/ և այլն:

Բնության հատուկ պահպանվող տարածքները

Ներգործության ենթակա տարածքից բավականին մեծ հեռավորության վրա (մոտ 15կմ)

գտնվում է “Սևան” ազգային պարկը:

6. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՈՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սույն աշխատանքի իրականացման ընթացքում հնարավոր են շրջակա միջավայրի և

մարդու առողջության վրա դրական և բացասական ազդեցություններ:

Բնակավայրերի ջրամատակարաման և ջրահեռացման համակարգերի վերականգնման

աշխատանքների արդյունքում ակնկալվում են հետևյալ դրական ազդեցությունները

մարդկանց սոցիալական վիճակի և առողջության վրա`

բնակչութանը խմելու ջրի բավարար քանակով ապահովում,

խմելու ջրի բարձր որակի ապահովում,

խմելու ջրի աղտոտման վտանգի նվազում, վարակիչ հիվանդությունների

հարուցիչների ներթափանցման կանխում, բացառում,

բնակչության առողջական վիճակի լավացում,

ջրակորուստների կրճատման արդյունքում բնակչությանը ջրամատակարարման

տևողության ավելացում, կայուն ջրօգտագործման ապահովում,

ջրի հաշվառման համակարգի ներդրմամբ, ջրի արդյունավետ սպառում:

Page 18: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 18

Որպես բնապահպանական դրական ազդեցություն նշանակալի է ջրային ռեսուրսների

խնայողաբար օգտագործման արդյունքում դրանց պահպանությունը:

Շրջակա միջավայրի նախնական զննությունը (ՇՄՆԶ) բացահայտել է, որ Սևան

քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման աշխատանքերի իրականցման

տարածքում լանդշաֆտների, բուսական ու կենդանական աշխարհի վրա անդառնալի

բացասական ազդեցություն չի ակնկալվում:

Հնարավոր բացասական ազդեցությունը հիմնականում առնչվում է շինարարական

աշխատանքների հետ` ուստի նրանք սահմանափակ են և կարճատև:

Ենթահունային ջրընդունիչների շինարարության ժամանակ հնարավոր բացասական

ազդեցություններն են.

1. Ձկնագետ գետի էկոհամակարգի խախտում, ջրաշխարհի ոչնչացում, ինչը կարող է

հետևանք լինել.

Ձկնագետ գետում ջրի քանակի նվազեցման, գետի ցամաքեցման,

Գետի հուների խախտման,

Գետի աղտոտման կենցաղային և շինարարական աղբով,

Գետի աղտոտման վառելանյութերով ու քսայուղերով:

2. Ձկնագետ գետի գոգավորությունում լանդշաֆտների խախտում` բուսական ու

կենդանական տեսակների ապրելավայրերի ոչնչացում, ինչը կարող է հետևանք

լինել.

Բուսահողի շերտի ոչնչացման,

Ստորերկրյա ջրերով տարածքի ողողման,

Շինարարական և կենցաղային աղբով աղտոտման,

Վառելանյութերով ու քսայուղերով աղտոտման:

3. Ստորերկրյա ջրերի աղտոտում, ինչը կարող է հետևանք լինել.

Շինարարական հրապարակի աղտոտման կենցաղային և շինարարական

աղբով,

Շինարարական հրապարակի աղտոտման վառելանյութերով ու քսայուղերով:

4. Ենթահունային ջրընդունիչում ջրի որակի խախտում, ինչը կարող է հետևանք լինել.

Դրենաժային համակարգի (խողովակների կամ կառուցվածքների) կառուցման

ժամանակ նախագծային շեղումների,

Ֆիլտրող շերտերի ոչ ճիշտ կառուցման,

Նախագծային լուծումներից շեղման:

Ջրատարի շինարարության ժամանակ հնարավոր են հետևյալ բացասական

ազդեցությունները շրջակա միջավայրի վրա.

1. Օդի աղտոտում

2. Աղմուկ

3. Խրամուղուն կից լանդշաֆտների խախտում

4. Հողի էրոզիա և հողատարման պրոցեսներ

5. Շրջակա միջավայրի աղտոտում շինարարական և կենցաղային աղբով

Page 19: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 19

6. Հողային և ջրային ռեսուրսների աղտոտում վառելանյութով և քսայուղերով

7. Ջրային և հողային ռեսուրսների աղտոտում քլորով

8. Գետի հատման հատվածներում գետի էկոհամակարգի խախտում

Քանի որ ծրագրի իրականացման տարածքը գտնվում է ամենամոտ բնակավայրից

(գյուղ Ծովագյուղ) մոտ 12 կմ իսկ Սևան քաղաքից 23կմ հեռավորության վրա, ապա տվյալ

համայնքների բնակչության առողջության վրա ազդեցություններ չեն ակնկալվում:

Միևնույն ժամանակ այս հեռավությունը պարտադրում է, որպեսզի շինարարության

ընթացում ստեղծվի շինհրապարակ, որտեղ կգտնվեն մեքենա-մեխանիզացմները,

պահեստային կառույցները, ինչպես նաև շինարարների համար սանիտարա-հիգենիկ

սարքավորումներ, որոնք ևս իրենց բացասական ազդեցությունը կունենան ջրային ու

ցամաքային էկոհամակարգերի և լանդշաֆտների վրա: Այս բոլոր ազդեցությունների համար

Կառավարման պլանում նախատեսված են կանխարգելման ու մեղմացման միջոցառումներ:

Բացասական ազդեցությունները նվազեցնելու կամ կանխարգելելու նպատակով

նախատեսված միջոցառումները պետք է իրականացվի շինարարի կողմից, իսկ

իրականացման հսկողությունը պետք է իրականացվի հսկող և վերահսկող մարմինների

կողմից:

Շրջակա միջավայրի կառավարման և մոնիտորինգի պլանը (ՇՄԿՊ) հանդիսանում են

շրջակա միջավայրի գնահատման փաստաթուղթ և ներառված են աշխատանքային

նախագծերում:

Այս աշխատանքների իրականացումը կունենա դրական սոցիալական արդյունքներ:

Այն կբարելավի Սևան քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակչության կյանքի

որակի և շրջակա միջավայրի վրա` ապահովելով կայուն և հուսալի ջրամատակարարում և

ջրային ռեսուրսների խնայողաբար օգտագործում մոտ 25 հազար մարդու համար:

7. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵՂՄԱՑՆՈՂ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Բնապահպանական

Ձկնագետ գետի էկոհամակարգի խախտում:

Ըստ հիդրոերկրաբանական տվյալների Ձկանգետ գետի ելքը Քյորօղլի վտակի միացման

կետում կազմում է 88լ/վրկ, իսկ ենթահունային ջրընդունիչի կառուցման հատվածից ներքև

այն դառնում է 64լ/վրկ: 24լ/վրկ ջրաքանակ դրենաժվում է գետի ափամերձ տարածքներում:

Նախագծով նախատեսվում է այդ դրենաժված ջրաքանակը հավաքել հորիզոնական տիպի

ենթահունային ջրընդունիչ կառուցվածքում և օգտագործել Սևան քաղաքի

ջրամատակարարման համար: Այսպիսով, Ձկնագետ գետի ջրի քանակի պակասեցում

ծրագրի իրականացումից հետո չի կանխատեսվում, քանի որ ջրառն իրականացվում է

դրենժված ջրաքանակի հաշվին:

Քանի որ ենթահունային ջրընդունիչը նախատեսվում է կառուցել Ձկնագետի հովտային

տեղամասում գետի տվյալ հատվածի երկարությամբ` հունից միջինը 3.5մ հեռավորության

Page 20: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 20

վրա, ապա շինարարական աշխատանքների ժամանակ հնարավոր է գետի էկոհամակարգի և

ափամերձ տարածքների լանդշաֆտների ժամանակավոր խախտում:

Ձկնագետ գետի գոգավորությունում լանդշաֆտների խախտումը` բուսական ու

կենդանական տեսակների ապելավայրերի ոչնչացումը` կանխելու նպատակով, որը կարող է

առաջանալ բուսահողի շերտի ոչնչացման և ստորերկրյա ջրերով տարածքի ողողման

արդյունքում, անհրաժեշտ է.

Խրամուղին իրականացնել 50-ից 60մ երկարությունից ոչ ավել հատվածներով,

որպեսզի գրունտային ջրերը չքանդեն խրամուղու հատակը, չառաջացնեն

փլուզումներ և հնարավոր լինի իրականացնել դրենաժային խողովակների

մոնտաժումը:

Խրամուղու ուրվագով աշխատանքային հատվածում մշակել մինչև 0.15մ

խորությամբ և 4.2մ լայնությամբ բուսահողի շերտը և տեղափոխել մինչև 100.0մ`

ժամանակավոր թափոնակույտերի տարածքներ:

Խրամուղին մշակել ԱՆ-ում տրված հաջորդականությամբ, որպեսզի բացառվի

խրամուղու փլուզումը, խորը շերտերից մշակված մաքուր ճալաքարակոպճային

գրունտները հետագայում հնարավոր լինի օգտագործել ետլիցքի նպատակներով:

Առանձնահատուկ ուշադրությամբ և առանց նախագծային փոփոխությունների

պետք է իրականացվի ենթահունային կառուցվածքի ջրհավաք խողովակաշարի

շուրջը նախատեսվող հակադարձ ֆիլտրող շերտը: Հակադարձ ֆիլտրող շերտերի

հզորությունները ամբողջությամբ նախատեսված է իրականացնել միմիայն ձեռքով:

Աշխատանքները տվյալ հատվածում ավարտելուց հետո նախորդ հատվածում

վերականգնել բուսահողի շերտը` վերադարձնելով տեղափոխված զանգվածը:

Ստորերկրյա և մակերևութային ջրերի աղտոտումը կենցաղային ու շինարարական

թափոններով, ինչպես նաև վառելանյութով ու քսայուղերով բացառելու նպատակով

շինարարական հրապարակը ստեղծել ենթահունային ջրընդունիչի կառուցման տարածքից

դուրս: Շինհրապարակում տեղադրել կենցաղային աղբի համար փակ աղբարկղներ և

շինարարության ավարտից հետո շինարարական և կենցաղային աղբը հեռացնել տարածքից:

Զուգարանների և կենցաղային կեղտաջրերի հավաքման համար նախատեսել

մետաղական բաքեր և դրանք պարբերաբար դատարկել ու տեղափոխել համապատասխան

վայրեր:

Բացառել վառելանյութերի ու քսայուղերի ներթափանցման հնարավորությունը

ստորերկրյա և մակերևութային ջրեր, վառելանյութերն ու քսայուղերը պահել

շինհրապարակում` հատուկ տրամադրված տարածքներում: Իրականացնել մեքենաների ու

սարքերի պարբերական զնումներ` վառելանյութերի ու քսայուղերի արտահոսքը կանխելու

նպատակով: Վառելանյութերով ու քսայուղերով պատահականորեն վնասված հողի

մակերեսները անմիջապես հեռացնել առավել անվտանգ տարածքներ:

Ենթահունային ջրընդունիչներում ջրի որակի խախտումը բացառելու նպատակով

անհրաժեշտ է.

Հակադարձ ֆիլտրող 5 շերտերի հզորությունները ամբողջությամբ իրականացնել

միմիայն ձեռքով, հատված առ հատված:

Page 21: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 21

Հակադարձ ֆիլտրող շերտի վրա կատարել ետլիցք տեղում մշակված

ավազագալաքարերից:

Սողանքների առաջացումը կանխելու նպատակով պետք է բացառել պայթեցման

աշխատանքները և ժայռային գրունտների նախնական փխրեցումն իրականացնել

մեխանիկական եղանակով:

Հողի էրոզիան ու հողատարման պրոցեսները կանխելու նպատակով ջրագծերի

անցկացման թեք տեղանքում իրականացնել թեքությունները պահպանող միջոցառումներ,

նվազագույնի հասցնելով ջրագծերի խրամուղիները, ինչպես նաև կարգավորիչ ու

ջրաչափական հանգույցների համար փոսորակները բաց թողնելու ժամանակը:

Շինարարական աշխատանքներն ավարտելուց հետո բոլոր աշխատանքային

տեղանքները մաքրել և բերել նախնական տեսքի: Իրականացնել վնասված լանդշաֆ տների

վերականգնում, հողի ռեկուլտիվացում:

Ջրային և հողային ռեսուրսների քլորով աղտոտումը բացառելու նպատակով

ջրամատակարարման ջրատարը քլորով լվանալու և ախտահանելու աշխատանքները

կազմակերպել ըստ հաշվարկների: Ապահովել համապատասխան տեխնիկական

հնարավորություններ: Խողովակների լվացումից հետո քլորը դեպի մակեևութային ջրային

օբյեկտ արտահոսքն իրականացնել ըստ համապատասխան նորմերի:

Շինարարության ժամանակ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու նպատակով

ապահովել քիմիական նյութերի, վառելանյութերի, քսուկների, պայթունավտանգ նյութերի

պահեստավորման և պահպանման անվտանգությունը: Ժամկետն անց կամ ավելցուկային

նյութերը վնասազերծել և վերացնել (թաղում, հեռացում, այրում և այլն) ըստ գործող կարգի:

Վառելանյութերն ու քսայուղերը պահեստավորել ջրընդունիչ կառուցվածքից մեծ

հեռավորութուն ունեցող մեկուսացված մակերեսների վրա: Բանվորական ժամանակավոր

զուգարանների կառուցման համար տեղադրել երկաթե տարրաներ և շինարարության

ավարտին դրանք դուրս բերել տարածքից և տեղափոխել համապատասխան վայր: Արգելել

կենցաղային աղբի այրումը շինարարության տարածքում:

Խմելու ջրի որակի փոփոխություն – Շրջակա միջավայրի մոնիտորինգի պլանը պետք է

ներառի նաև հսկողություն ջրի որակի և մնացորդային քլորի մակարդակի նկատմամբ:

Համակարգում խմելու ջրի որակը ապահովելու նպատակով ՀՋԿ-ն պետք է

իրականանացնի պլանային նմուշառում` ստուգելով Առողջապահության նախարարության

կողմից պահանջված բոլոր պարամետրերը: Ջրի որակի մոնիտորինգ իրականացվում է նաև

Պետական հիգենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից, ըստ “Խմելու ջուր:

Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներակայացվող

պահանջներ: Որակի հսկողություն № 2-III-Ա2-1 սանիտարական կանոններ և նորմեր”

(գրանցված է 28.12.2002թ), փաստաթղթի, որով սահմանվում են խմելու ջրի որակին

ներկայացվող պահանջները, ինչպես նաև արտադրվող ու բնակավայրերին

ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակի հսկողության կանոնները:

Page 22: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 22

Հրազդան գետի ջրի որակի փոփոխություն – Սևան քաղաքի ջրամատակարարման

համակարգի բարելավումը կբերի կենցաղային կեղտաջրի քանակի ավելացման: Սևան

քաղաքի կեղտաջրերը ջրահեռացման համակարգով հոսում են Քաղսիի կեղտաջրի մաքրման

կայան և լվցում Հրազդան գետ: Քանի որ Քաղսիի մաքրման կայանը ներկայումս չի գործում,

ապա կենցաղային կեղտաջրերն առանց մաքրման լցվում են Հրազդան գետ և աղտոտում այն:

Առաջին հայացքից կեղտաջրի քանակի ավելացումը պետք է հավելյալ աղտոտում

առաջացնի Հրազդան գետի համար, սակայն քանի որ բնակչության թվաքանակը մնում է

հաստատուն, ապա տեղի է ունենում կեղտաջրի նոսրացում, որի հետևանքով լրացուցիչ

աղտոտման վտանգը չի ակնկալվում:

Վերը նշված վնասակար ազդեցությունները մեղմացնելու կամ կանխելու համար

նախատեսվել են մեղմացնող միջոցառումներ և մշակվել է Շրջակա միջավայրի

կառավարման պլան (Հավելված 1) և տեղանքին հատուկ ՇՄԿՊ (Հավելված 2), որն պետք է

հետևեն շինարարը, հսկող և վերահսկող կազմակերպությունները:

Սոցիալական

Շինարարության ժամանակ շինարարներին սպառնացող վտանգերը կանխելու

նպատակով ցանկապատել շինհրապարակը, վերահսկել չլիազորված անձանց մուտքը

շինհրապարակ, վտանգավոր տեղերում տեղադրել նախազգուշացնող նշաններ,

իրականացնել սարքավորումների պարբերական զնումներ` որակավորված

աշխատակիցների միջոցով, ինչպես նաև անվտանգության պարբերական աուդիտներ,

շինարարների համար կազմակերպել առաջին օգնության և անվտանգության դասընթացներ:

Ապահովել համայնքի մասնակցությունը ենթածրագրի աշխատանքներին, ինչը

կնվազեցնի համայնքի հասարակական կյանքին շինարարական աշխատանքների

պատճառած անհանգստությունը:

8. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ

ՇՐՋԱՆԱԿՆԵՐ

Առաջարկված մեղմացնող միջոցառումների իրականացման համար

կազմակերպչական պարտավորությունները բաշխված են հետևյալ գործակալությունների

միջև:

Իրականացնող գործակալություններ, որոնք պատասխանատու են միջոցառումն

իրագործելու համար:

1. Այս հատուկ առաջադրանքի համար, իրականացնող գործակալությունը

նախագծային փուլում (ՀԳՇՆ և ՋԻՆՋ ՍՊԸ-ների միավորումը) պետք է ապահովի բոլոր

անհրաժեշտ համաձայնությունների ու թույլատվությունների ձեռքբերումը

համապատասխան պետական ու տեղական իշխանության մարմիններից` նախքան

շինարարական աշխատանքները մրցութային կարգով բաշխելը:

բնապահպանական փորձաքննության եզրակացություն,

Page 23: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 23

պատմա-մշակութային հուշարձանների պահպանության պետական

գործակալության համաձայնություն, եթե նախագծով նախատեսվում է

վերջիններիս վրա ազդեցություն:

2. Իրականացնող գործակալությունները շինարարության փուլում (շինարարության

կապալառուներ) պատասխանատվություն են ստանձնելու ՇՄԿՊ-ով նախատեսված

մեղմացման միջոցառումների ֆիզիկական իրականացման, ինչպես նաև շինարարական

աշխատանքների կատարման հետ կապված բոլոր թույլատվությունների ու

համաձայնությունների ստացման համար:

տեղական ինքնակառավարման մարմիններից թափոնների ու շինարարական

աղբի տեղադրման սահմանված վայրերի վերաբերյալ համաձայնությունները,

պատմա-մշակութային հուշարձանների պահպանության պետական

գործակալության համաձայնությունը, եթե անսպասելիորեն հայտնաբերվում են

պատմամշակութային կամ հնագիտական հուշարձաններ` շինարարական

աշխատանքների իրականացման ընթացքում:

3. Մինչև շինարարական աշխատանքների սկսելը ADB/PMU-ի կողմից

անհրաժեշտության դեպքում պետք է ձեռք բերվեն հետևյալ թույլտվությունները և

վկայականները`

հողահատկացման վերաբերյալ կադաստրի վկայական,

անհրաժեշտության դեպքում ջրօգտագործման թույլտվություն:

Վերահսկող գործակալություններ, որոնք պատասխանատու են վերահսկել

իրականացնող միավորներին` ապահովելու վերջիններիս կողմից ՇՄԿՊ պլանի

միջոցառումների կատարումը:

1. “Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ/ԱԶԲ ԾԿԳ-ի բնապահպանության մասնագետը

պատասխանատու է աշխատանքներն ու միջոցառումները ՇՄԿՊ-ով նախատեսված

հաջորդականությամբ ժամանակին, պատշաճ և հուսալի կատարելու համար: Նշված

մասնագետը պարբերաբար ստուգայցեր կատարի շինարարական տեղամասեր, որպեսզի

ապահովի աշխատանքների և ազդեցությունների մեղմացմանն ուղղված համապատասխան

միջոցառումների պատշաճ իրականացումը: Այցերի ընթացքում դաշտային այցերի

ստուգաթերթիկի միջոցով կվերհանվեն հնարավոր բացթողումները, ինչպես նաև

կբացահայտվեն շինարարական կազմակերպության կողմից մեղմացման միջոցառումների

իրականացման խախտումները (Հավելված 3):

“Հայջրմուղկոյուղի” ՓԲԸ/ ԱԶԲ ԾԿԳ-ն իրավունք ունի նաև պահանջել և ստուգել, թե

արդյոք առկա և վավերական (ժամկետանց չեն) են բոլոր թույլատվությունները, արդյոք

շինարարության փուլում հիմնովին կատարվել է ՇՄԿՊ-ն` ազդեցությունները մեղմացնող

միջոցառումների և մոնիտորինգի մասով, ըստ ԱԶԲ-ի բնապահպանական ուղեցույցների և

ըստ ՀՀ բնապահպանական ու սոցիալական օրենսդրության:

Page 24: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 24

2. ՀԳՇՆ և ՋԻՆՋ ՍՊԸ-ների միավորման կողմից ևս կիրականացվի մեղմացնող

միջոցառումների կատարման վերահսկողություն` շինարարական աշխատանքների

իրականացման ընթացքում: Բնապահպանության մասնագետը պետք է այցեր կատարի

ՇՄԿՊ-ի և ՏՀՇՄԿՊ-ի կատարումը հսկելու նպատակով` ըստ Դաշտային այցելությունների

ստուգաթերթի (Հավելված 3).

Եվ Պատվիրատուի, և Խորհրդատուի կողմից շրջակա միջավայրի աղտոտման

գործիքային գնահատում իրականացվելու է համաձայն Արտանետումների/շրջակա

միջավայրի մոնիտորինգի ձևաթերթի (Հավելված 6) և նորմայից շեղումներ նկատվելու

դեպքում շինարարից պահանաջվելու է դրանց շտկում:

Պետական մոնիտորինգ իրականացնող գործակալություններ, որոնք

պատասխանատու են ՇՄԿՊ-ի իրականացման աստիճանն ու ազդեցությունները

մեղմացնող միջոցառումների արդյունավետությունը դիտարկելու և

անհրաժեշտության դեպքում, ծրագրի մեջ ճշտումներ մտցնելու համար:

Մոնիտորինգ իրականացնող պետական գործակալություններն են`

ՀՀ Բնապահպանության նախարարության Պետական բնապահպանական

տեսչությունը,

ՀՀ Առողջապահության նախարարության Պետական հակահակահամա-

ճարակային տեսչությունը,

Ահրաժեշտության դեպքում, ՀՀ Մշակույթի նախարարության

Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալությունը

ՀՀ Տեղական ինքնակառավարման մարմինները

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

ՇՄԿՊ-ում ընդգրկված բնապահպանական միջոցառումների իրականացման համար

նախատեսված գումարները ներառված են աշխատանքային նախագծում:

Բնապահպանական ազդեցությունները մեղմացնող միջոցառումների իրականացումը

կվերահսկվի` շինհրապարակներ պարբերաբար այցելություններ միջոցով: Օգնությամբ

Հատուկ մշակված ստուգաթերթիկի օգնությամբ կհայտնաբերվեն բացթողումներն ու

թերությունները:

Մեղմացուցիչ միջոցառումների չիրականացման կամ խախտումների դեպքում

շինարարը կնախազգուշացվի, և այն չվերացնելու դեպքում կդադերեցվի հաջորդ վճաումը,

մինչև խախտումն ամբողջությամբ վերացվի:

9. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սևան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավման ենթածրագրի

շրջանակներում քաղաքի շահառու և ազդակիր հանրությանը ծրագրի վերաբերյալ

իրազեկելու նպատակով նոյեմբերի 26-ին Սևան քաղաքի քաղաքապետարանում տեղի է

ունեցել հասարակական լսում:

Page 25: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 25

Հասրակական լսումն անց է կացվել նաև բնապահպանական փորձաքննության

գործընթացի շրջանակներում, որտեղ նախատեսվում է շահագրգիռ հանրությանը

ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) զեկույցը:

Հանդիպմանը բոլոր շահառուների ներկայությունն ապահովելու նպատակով

նախապես պայմանավորվածություններ են ձեռք բերվել Սևանի քաղաքապետի, ջրմուղի

աշխատակիցների, քաղաքում գործող ՀԿ-ների և այլ շահագրգիռ կազմակերպությունների

ներկայացուցիչների հետ: Բացի դրանից հասարակական լսման վերաբերյալ

հայտարարություն է տարածվել Օրհուս կենտրոնների ցանցի և Հայաստանի

Հանրապետություն օրաթերթի միջոցով:

Հանդիպմանը մասնակցել են Սևանի փոխքաղաքապետը, քաղաքապետարանի

աշխատակիցները, Սեմյոնովկա (որի վարչական տարածքում նախատեսվում է կառուցել

ջրընդունիչը) և Ծովագյուղ գյուղերի գյուղապետերը, տեղական ԶԼՄ-ների, ՀԿ-ների

ներկայացուցիչներ և բնակիչներ (ընդամենը 17 մարդ):

Մասնակիցներին ներկայացվել է աշխատանքային նախագիծը և նախատեսված

աշխատանքները, որից հետո շրջակա միջավայրի մասնագետը ներկայացրել է շրջակա

միջավայրին հասցվող հնարավոր բացասական ազդեցությունները, որոնք ամփոփված են

ՇՄԿՊ-ում:

ՇՄԿՊ-ն իրենից ներկայացնում է շրջակա միջավայրի, մարդու առողջության ու

շինարարների անվտանգության վրա հնարավոր բացասական ազդեցությունների

նկարագրությունը, որոնք հնարավոր են ենթածրագրի իրականացման նախագծման,

շինարարության և շահագործման փուլերում և դրանք կանխող, մեղմացնող

միջոցառումների ցանկը:

Հանդիպման մասնակիցները հիմնականում իրենց մտահոգությունն են արտահայտել

շինարարական աշխատանքների ժամանակ առաջացող հետևյալ խնդիրների վերաբերյալ.

– Ձկնագետ գետի ջրի քանակի պակասեցում և ջրի որակի վատացում,

– Գետի ափերի խախտում և լանդշաֆտի վտանգում,

– Շինարարական ու կենցաղային աղբով գետի ափերի աղտոտում և

շինարարությունից հետո չհեռացված շինաղբի առկայություն,

– Ջրատարի ոչ պատշաճ լվացում և ախտահանում, ինչի արդունքում բնակիչները

երկար ժամանակ կեղտոտ ջուր են ունենում իրենց բնակարաններում:

ՇՄԿՊ-ն ներկայացնելուց հետո շրջակա միջավայրի մասնագետը խնդրել է

մասնակիցներին մանրամասն ծանոթանալ ՇՄԿՊ-ին և շինարարական աշխատանքների

իրականացման ժամանակ հետևել Պլանում տեղ գտած միջոցառումների իրականացմանը:

ՇՄԿՊ-ի օրինակը թողնվել է Սևանի քաղաքապետարանում:

Սևան քաղաքի կոնտակտային տվյալներն են.

Սևան քաղաք` հեռ.: (+37261) 24323, Հասցե: ք. Սևան, Նաիրյան փող. շ. 164

Էլ.փոստ: [email protected]

Կայք; www.sevansity.am

Page 26: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 26

Քաղաքապետ` Ռուդիկ Ղուկասյան:

Նկար 6: Բնապահպանական խորհրդատվություն Սևան քաղաքում

10. ԱԶԴԱԿԻՐ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

ՄԵԽԱՆԻԶՄ

Արտաքին շահագրգիռ կողմերի և ազդակիր հասարակության համար բողոքների

ներկայացման մեխանիզմը մի գործընթաց է, որը հիմնականում ուղղված է ASMWP

մակարդակով ազդակիր համայնքների կողմից ծրագրի հետ կապված դժգոհությունների

ստացմանը, գնահատմանը և լուծմանը: Բողոքների ներկայացման մեխանիզմը տարբերվում

է վեճերի լուծման այլ ձևերից (օրինակ դատարաններ, վարչական համակարգեր, և այլն), այն

առաջարկում է խնդիրները կարգավորել տեղում հիմնված, պարզեցված և փոխշահավետ

ճանապարհով, ՋՋՍԾ և համայնքի միջև հարաբերությունների շրջանակներում:

Բողոքների կառավարման պատշաճ նախագծված և իրականացվող գործընթացները

կարող են օգտակար լինել թե’ ՋՋՍԾ -ի և թե’ համայնքների համար, ավելացնելով փոքր

վեճերի արագ, էժան և արդար լուծման հավանականությունը այնպիսի լուծումների միջոցով,

որոնք ողջամտորեն բավարարում են երկու կողմերին էլ, առանց բողոքները այլ

(պաշտոնանական) վեճերի լուծման մարմին տեղափոխելու: Բողոքների ներկայացման

մեխանիզմները կարող են օգնել բացահայտելու և լուծելու խնդիրները, նախքան դրանք

պաշտոնական վեճերի լուծման ավելի բարձր մակարդակի, այդ թվում` դատական կարգով

լուծման մեթոդներին կհասնեն: Բողոքների ներկայացման մեխանիզմի արդյունավետ

գործունեության համար կարևոր է սահմանել բողոքներին ընթացք տալու կառուցվածքը և

բաշխել մեխանիզմի իրականացման պատասխանատվությունները և դրանք պարզաբանել

շահագրգիռ կողմերին:

ՋՋՍԾ արտաքին շահագրգիռ կողմերի կողմից հարցերի, բողոքների ու

առաջարկությունների համար կապ պահպանելու մանրամասները հետևյալն են.

1 71 - ՀայՋԿ Հաճախորդների աջակցության կենտրոն ,

Ներդրումային ծրագրերի համակարգման վարչություն

Տիկ. Լիլիթ Հովհաննիսյան - Բնապահպանական և սոցիալական ազդեցության

մասնագետ

8ա Վարդանանց փակուղի, Երևան 0010 , Հայաստան

Page 27: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 27

Հեռախոս / Ֆաքս ` (+374 10) 542877

Էլ-փոստ. [email protected]

Հայջրմուղը կգրանցի բոլոր բողոքները: Գրանցման մատյանի ձևը բերված է Հավելված

4-ում:

Բողոքների ներկայացման մեխանիզմի ուշադրության կենտրոնացումը ազդակիր

համայնքների կարիքների վրա հիմնավորվում է նրանով, որ դրանք անմիջականորեն, իսկ

որոշ դեպքերում` զգալիորեն ազդեցություն են կրում ծրագրի իրականացման ընթացքում,

սակայն հաճախ չունեն կենսունակ տարբերակներ կամ կարողություններ` իրենց

մտահոգությունները այնպիսի պաշտոնական կառույցների միջոցով բարձրացնելու համար,

ինչպիսիք են դատարանները: Սա, մասնավորապես, ճիշտ է համայնքների անապահով

խավերի համար: ՋՋՍԾ-ը պետք է պարբերաբար վերանայի բողոքների ներկայացման

գործընթացի համապատասխանությունը, համայնքների մասնակցությամբ, և համաձայնեցնի

փոփոխությունները: Կապի տվյալների մանրամասները կտրամադրվեն շինարարության

տեղեկատվական պաստառների վրա և տեղեկատվական թերթիկներում, որոնք տարածվում

են ծրագրի հանրային խորհրդակցությունների ժամանակ: Հանրային հանդիպումների

ընթացքում արտահայտված հարցերը և մեկնաբանությունները կգրանցվեն և կհասցեագրվեն

ՋՋՍԾ նախագծման և իրականացման ընթացքում:

Բողոքների ներկայացման մեխանիզմը թույլ կտա, որպեսզի դիմողը բողոք ներկայացնի

շինարարական աշխատանքների ժամանակ ցանկացած որոշման, պրակտիկայի կամ

անհանգստության համար, որոնց վերաբերյալ անհամաձայնություն կա: Հանրային

քննարկումների ընթացքում ազդակիրները լիովին տեղյակ կպահվեն իրենց իրավունքների և

բողոքների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ, թե բանավոր, թե գրավոր և

խորհրդատվության, հարցումների, և փոխհատուցման ժամանակի վերաբերյալ: Սրան

կարելի է հասնել, ապահովելով լիարժեք մասնակցություն և խորհրդատվություն

ազդակիրների հետ, ինչպես նաև հաստատելով ակտիվ հաղորդակցություն և կոորդինացում

տուժած համայնքների, ԾԻԳ-ի և քաղաքի կամ համայնքի ղեկավարների միջև: Բողոքների

ներկայացման մեխանիզմը չի սահմանափակում գործը դատարան ներկայացնելու

քաղաքացու իրավունքը բողոքի ներկայացման հենց առաջին փուլում:

11. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆ

Շրջակա միջավայրի կառավարման պլանը պլանը և կոնկրետ տեղամասի շրջակա

միջավայրի կառավարման պլանը հիմնված են այս ենթածրագրի ՇՄՆԶ-ի արդյունքների վրա

և ներառում է բացասական ազդեցությունները մեղմացնող համպատասխան միջոցառումներ:

ՇՄԿՊ-ն բաղկացած է երկու բաղադրիչներից:

1. Մեղմացման միջոցառումները և իրականացնողների ինստիտուցիոնալ

պարտականությունները:

2. Բնապահպանական մոնիտորինգ:

Page 28: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 28

Շինարարության ընթացքում շրջակա միջավայրի վրա չկանխատեսված ազդեցություն

առաջանալու դեպքում կլրացվի Հավելված 5.-ում բերված աղյուսակը (Չկանխատեսված

ազդեցություն/Նշանակալի իրադարձություն/Վթարի ծանուցում) և կկցվի փոփոխված

պատվերներին:

Կապալառուն պետք է խստորեն հետևի ՇՄԿՊ-ով նախատեսված բնապահպանական

մեղմացման միջոցառումների իրականացմանը: ՇՄԿՊ-ում և ԿՏ ՇՄԿՊ-ում ներառված բոլոր

միջոցառումների իրականացման համար նախատեսված ծախսերը ներառված են

պայմանագրի ընդհանուր արժեքի մեջ:

Տեխնիկական վերահսկողություն իրականացնող ընկերությունը (ՏՎԸ) կամ

Պատվիրատուն ՇՄԿՊ-ում ներառված միջոցառումների ոչ պատշաճ կերպով իրականացում

հայտնաբերելու դեպքում, այդ մասին անմիջապես գրավոր պետք է ծանուցի Կապալառուին:

Ծանուցում ստանալուց հետո հաջորդ խախտման գրանցումը գործի կդնի վնասի

փոխհատուցման մեխանիզմը` պայմանագրի ընդհանուր արժեքի 0.1%-ի չափով: Վնասի

փոխատուցումը չի ազատի Կապալառուին խախտումները վերացնելու

պարտականությունից: Արձանագրված խախտումները պետք է վերացվեն երկու

աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատված վնասները կպահվեն հաջորդ

կատարողականի վկայագրից, իսկ շինարարական աշխատանքների ավարտից հետո

արձանագրված խախտումների գնահատված վնասները կպահվեն պահումի գումարից:

Երեք անգամ փոխհատուցման դեպքում Պայմանագիրը կարող է դադարեցվել

միակողմանիորեն:

ՇՄԿՊ խախտման վերը նկարագրված ուղղիչ միջոցառումները կներառեն ՋևՋ ծրագրի

ներքո ՀայՋԿ-ի կողմից աշխատանքների ապահովման պայմանագրերում:

Page 29: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 29

ՀԱՎԵԼՎԱԾ 1: ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՂՅՈւՍԱԿ

Հնարավոր բացասական

ազդեցություններ Առաջարկվող մեղմացման միջոցառումներ Իրականացնող Վերահսկող

Պետական

մոնիտորինգ

իրականացնող

Գետերի ափերի և

մակերևութային ջրային

ռեսուրսների աղտոտում

շինարարական ու

կենցաղային թափոններով

- Շինարարական ու կենցաղային թափոնների

տեղադրման պայմանագիր համայնքի ղեկավարի

կամ աղբավայրը շահագործողի հետ,

- Շինարարական ու կենցաղային թափոնները

կուտակել ենթահունային ջրընդունիչի կառուցման

տարածքից դուրս,

- Շինհրապարակում տեղադրել կենցաղային աղբի

հավաքման տարաներ,

- Շինհրապարակում չհավաքել ու չայրել աղբը,

- Շինարարության ավարտին շին աղբը տեղափոխել

համայնքի համապատասխան աղբավայր:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ

ՏԻՄ

Ձկնագետ գետի էկոհամա-

կարգի խախտում` գետի

ափերի խախտում և

ջրաշխարհի վնասում

- Ջրագծերի անցկացման թեք տեղանքում

իրականացնել թեքությունները պահպանող

միջոցառումներ,

- Նվազագույնի հասցնել ենթահունային ջրընդունիչի

ջրագծերի խրամուղիները, ինչպես նաև

կարգավորիչ ու ջրաչափական հանգույցների

համար փոսորակները բաց թողնելու ժամանակը,

- Ջրընդունիչի շինարությունն իրականացնել

հատված առ հատված, հստակ կատարելով

նախագծային պայմանները,

- Շինարարությունըից հետո վերականգնել

խախտված մակերեսները հնարավորիս սեղմ

ժամկետում, ըստ նախագծի պահանջների:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ

ՏԻՄ

Page 30: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 30

Հնարավոր բացասական

ազդեցություններ Առաջարկվող մեղմացման միջոցառումներ Իրականացնող Վերահսկող

Պետական

մոնիտորինգ

իրականացնող

Ենթահունային

ջրընդունիչում ջրի որակի

խախտում

- 25-ից 30մ երկարությամբ դրենաժային համակարգը

(խողովակների ու կառուց-վածքների) մշակել ԱՆ-

ում նշված հաջորդականությամբ,

- Հակադարձ ֆիլտրող 4 շերտերի հզո-րություններն

ամբողջությամբ իրականացնել միմիայն ձեռքով,

հատված առ հատված, ժամանակավոր` բարակ

տախտակների օգնությամբ,

- Հակադարձ ֆիլտրող շերտի վրա իրականացնել

50սմ հաստությամբ տեղում մշակված

ավազագալաքարերի ետլիցք,

- Վերականգնել 50սմ հաստությամբ բնահողի շերտը,

- Ենթահունային ջրընդունիչի կառուցվածքի

շինարարության ավարտից հետո, ջրհավաք սրահը

վերջնական մաքրել հնարավոր

ավազագլաքարային կուտակումներից,

- Պարբերաբար իրականացնել ջրի որակի

մոնիտորիգ` ստուգելով խմելու ջրի

ստանդարտների համապատասխանությունը

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԱՆ

ՀՀ ԲՆ

ՏԻՄ

ՀՀ ԱՆ

Ձկնագետ գետի

գոգավորությունում

լանդշաֆտների խախտում,

բուսական ու կենդանական

տեսակների

ապրելավայրերի ոչնչացում

- Խրամուղին իրականացնել 25-30մ երկարությունից

ոչ ավել հատվածներով, որպեսզի գրունտային

ջրերը չքանդեն խրամուղու հատակը, չառաջացնեն

փլուզումներ և հնարավոր լինի իրականացնել ե/բ

հավաքովի կոնստրուկցիաների մոնտաժումը,

- Խրամուղու ուրվագծով աշխատանքային

հատվածում մշակել մինչև 0.5մ խորությամբ և 4.6մ

լայնությամբ բուսահողի շերտը և տեղա-փոխել

մինչև 200.0մ հեռավորությամբ` ժամանակավոր

թափոնակույտերի տարածքներ,

- Աշխատանքները տվյալ հատվածում ավարտելուց

հետո նախորդ հատվածում վերականգնել

բուսահողի շերտը` վերադարձնելով տեղափոխված

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ, ՏԻՄ

Page 31: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 31

Հնարավոր բացասական

ազդեցություններ Առաջարկվող մեղմացման միջոցառումներ Իրականացնող Վերահսկող

Պետական

մոնիտորինգ

իրականացնող

զանգվածը, լանդշաֆտները բերել նախկին տեսքին,

- Խրամուղին մշակել ԱՆ-ում տրված

հաջորդականությամբ, որպեսզի բացառվի

խրամուղու փլզումը, խորը շերտերից մշակված

մաքուր ճալաքարա-կոպճային գրունտները

հետագայում հնարավոր լինի օգտագործել ետլիցքի

նպատակներով:

Հողային ու ջրային

ռեսուրսների աղտոտում

վառելանյութերով ու

քսայուղերով

- Անհրաժեշտ վառելանյութերը և քսայուղերը

պահեստավորել մեկուսացված մակերեսի վրա`

հողային և ջրային ռեսուրսներից հեռու

տարածքներում,

- Օգտագործված քսայուղերի հավաքման համար

նախատեսել հատուկ տարողություններ,

հետագայում դրանք հեռացնել հատուկ

տեղադրման վայրեր կամ վերամշակման համար

հատկացված տեղանքներ:

- Վառելանյութերով ու քսայուղերով

պատահականորեն վնասված հողի մակերեսները

անմիջապես հեռացնել առավել անվտանգ

տարածքներ:

- Իրականացնել մեքենաների ու սարքերի

պարբերական զնումներ` վառելանյութերի ու

քսայուղերի արտահոսքը կանխելու նպատակով:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ, ՏԻՄ

Հողի և գետի կողային

էրոզիա և հողատարման

պրոցեսներ, սողանքների

առաջացում

- Ջրագծերի անցկացման թեք տեղանքում

իրականացնել թեքությունները պահպանող

միջոցառումներ,

- ժայռային գրունտները նախնապես փխրեցնել

մեխանիկական եղանակով, բացառել պայթեցման

աշխատանքները,

- Շինարարական աշխատանքների ավարտից հետո

հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնել

վնասված մակերեսները:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ, ՏԻՄ

Page 32: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 32

Հնարավոր բացասական

ազդեցություններ Առաջարկվող մեղմացման միջոցառումներ Իրականացնող Վերահսկող

Պետական

մոնիտորինգ

իրականացնող

Ջրային ու հողային

ռեսուրսների աղտոտում

քլորաջրով

- Խողովակների լվացումից հետո քլորաջուրի

արտահոսքը դեպի մակեևութային ջրային օբյեկտ

կամ ցամաքային տարածք իրականացնել ըստ

սահմանված կարգի և ՍԹԱ-ի, հաշվի առնելով

տվյալ ջրային օբյեկտի ֆոնային կոնցենտրացիան:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ

Աղմուկ և տատանումներ - Խուսափել աղմկահարույց մեքենաների և

սարքավորումների օգտագործումից,

անհրաժեշտության դեպքում տեղադրել

խլացուցիչներ:

- Շին. սարքավորումների վիճակը կանոնավոր

ստուգել:

- Աղմկահարույց սարքրերով աշխատող

բանվորներին ապահովել անհրաժեշտ

պաշտպանիչ հարմարանքներով:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ

Ճանապարհների

խաթարման հետևանքով

բնակչությանը պատճառած

անհանգստություն

- Տեղադրել համապատասխան ճանապարհային

նշաններ կամ պատնեշներ, որոշ դեպքերում

կազմակերպել շրջանց,

- Շին. աշխատանքների վերաբերյալ իրազեկել

բնակչությանը:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ

Օդի ժամանակավոր

աղտոտում, փոշու

առաջացում

- Փոշիացող շինանյութերը տեղափոխելիս

օգտագործել փակ/ծածկած բեռնատար մեքենաներ,

- Փոշու ժամանակ բանվորներին ապահովել

անհրաժեշտ պաշտպանիչ հարմարանքներով

(շնչադիմակով):

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ, ՀՀ ԱՆ

Page 33: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 33

Հնարավոր բացասական

ազդեցություններ Առաջարկվող մեղմացման միջոցառումներ Իրականացնող Վերահսկող

Պետական

մոնիտորինգ

իրականացնող

Շինարարական

հրապարակի աղտոտում

- Շին. տեխ./ սարքավորումների համար տրամադրել

մեկուսացված տարածք,

- Վառելանյութերըի/քսանյութերը պահեստավորել

սահմանված կարգով,

- Տեղադրել ժամանակավոր զուգարաններ,

- Տեղադրել աղբամաններ կենցաղային թափոնների

համար:

Շինարարության

կապալառու

§Հայջրմուղ¦/ ԱԶԲ

ԾԿԳ

Խորհրդատու

ՀՀ ԲՆ,

Page 34: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 34

ՀԱՎԵԼՎԱԾ 2: ԿՈՆԿՐԵՏ ՏԵՂԱՄԱՍԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Սևան քաղաքի և ջրամատակարարման համակարգերի բարելավում

4-րդ փաթեթի

ՀՀ Շինարարական աշխատանքներ

Բացասական ազդեցություններ

Ռիսկի հավանակա-նություն/արժեք

Ռիսկի հետևանք/

արժեք

Ռիսկ/ արժեք

Մեղմացնող միջոցառումներ

1. Ենթահունային

ջրընդունիչի և նոր

ջրատարի կառուցում

Ձկնագետ գետի

էկոհամակարգի

խախտում

Հավանական/5 Էական/5 25 Բացառել վառելանյութերի և քսայուղերի հոսքը

դեպի գետ

Բացառել գետի հունի խախտման դեպքերը

Ջրատարի անցման տեղերում գետի հունը

վերականգնել, բերելով նախնական տեսքի

(հնարավորինս վերականգնել հատակի

կառուցվածքը)

Ափամերձ տարածքների լանդշաֆտների

վերականգնում, բուսահողի շերտի

վերականգնում

Աշխատանքային նախագծով նախատեսված

պայմանների հստակ կատարում

Ձկնագետ գետի

գոգավորությունում

լանդշաֆտների

խախտում

Հնարավոր/5 Էական/5 25 Խրամուղու իրականացում մինչև 50մ

երկարությունից ոչ ավելի հատվածներով,

որպեսզի գրունտային ջրերը (10-20լ/վրկ ելքով)

չքանդեն խրամուղու հատակը, չառաջացնեն

փլուզումներ և հնարավոր լինի իրականացնել ե/բ

հավաքովի կոնստրուկցիաների մոնտաժումը

Խրամուղու ուրվագծով աշխատանքային

հատվածում մինչև 0.15մ խորությամբ և 4.2մ

լայնությամբ բուսահողի շերտի մշակում և

տեղափոխում մինչև 100.0մ հեռավորությամբ`

Page 35: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 35

ՀՀ Շինարարական աշխատանքներ

Բացասական ազդեցություններ

Ռիսկի հավանակա-նություն/արժեք

Ռիսկի հետևանք/

արժեք

Ռիսկ/ արժեք

Մեղմացնող միջոցառումներ

ժամանակավոր թափոնակույտերի տարածք

Խրամուղու մշակում ԱՆ-ում տրված

հաջորդականությամբ, բացառելու համար

խրամուղու փլզումը

Խորը շերտերից մշակված մաքուր ճալաքարա-

կոպճային գրունտների հեռացում և կուտակում`

հետագայում ետլիցքի նպատակներով

օգտագործելու համար

Աշխատանքները տվյալ հատվածում

ավարտելուց հետո նախորդ հատվածում

վերականգնել բուսահողիշերտը` վերադարձ-

նելով տեղափոխված զանգվածը

Խրամուղու մշակում ԱՆ-ում տրված

հաջորդականությամբ, բացառելու համար

խրամուղու փլուզումը

Հողի և գետի

կողային էրոզիա և

հողատարման

պրոցեսներ,

սողանքների

առաջացում

Հավանական/5 Էական/3 15 Ջրագծերի անցկացման թեք տեղանքում

թեքությունները պահպանող միջոցառումների

իրականացնում

Ժայռային գրունտների նախնական փխրեցում

մեխանիկական եղանակով, պայթեցման

աշխատանքների բացառում

Շինարարական աշխատանքների ավարտից

հետո հնարավորինս սեղմ ժամկետներում

վնասված մակերեսների վերանորոգում ըստ

նախագծի

Շրջակա Հավանական/5 Էական/5 25 Շինհրապարակում չհավաքել ու չայրել աղբը:

Page 36: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 36

ՀՀ Շինարարական աշխատանքներ

Բացասական ազդեցություններ

Ռիսկի հավանակա-նություն/արժեք

Ռիսկի հետևանք/

արժեք

Ռիսկ/ արժեք

Մեղմացնող միջոցառումներ

միջավայրի

աղտոտում

շինարարական ու

կենցաղային աղբով

Շինարարական ու կենցաղային աղբը

ժամանակավորապես կուտակել գետի ափերից

100մ հեռավորության վրա:

Շին աղբը տեղափոխել համայնքի

համապատասխան աղբավայր, նախապես

ունենալով պայմանագիր համայնքի ղեկավարի

կամ աղբավայրը շահագործողի հետ:

Կենցաղային աղբը չխառնել շինարարակն աղբի

հետ և այն տեղադրել աղբարկղներում:

Բացառել շինարարական ու կենցաղային աղբի

լցվելը գետի մեջ

Ջրատարի

լվացումից

առաջացած

քլորաջուր

Հավանական/5 Աղետալի/5 25 Ջրամատակարարման խողովակների

ախտահանումը քլորով իրականացնել ըստ

տեխնիկական հաշվարկների

Ապահովել համապատասխան տեխնիկական

միջոցներ

Խողովակների լվացումից հետո քլորի դեպի

մակեևութային ջրային օբյեկտ կամ ցամաքային

տարածք արտահոսքն իրականացնել ըստ

սահմանված կարգի և ջրային օբյեկտի ֆոնային

կոնցենտրացիայի

Page 37: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 37

ՀԱՎԵԼՎԱԾ 3: ԴԱՇՏԱՅԻՆ ԱՅՑԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԻԿ

FIELD VISITS CHECKLIST

Ընդհանուր

տեղեկա-

տվություն

General

information

Ամիս/ամսաթիվ D/M/Y

Co

rrec

tive

Act

ion

Req

ues

t ո

ւղղ

իչ

մի

ջոցա

ռո

ւմն

եր

ի

պա

հա

նջ

Ենթածրագիր / Subproject

Տեղակայում / Location

Շինարարական կազմակերպություն / Constriction contractor

Մարզ / Marz

Նախագծում

Design

Անհրաժեշտ

թույլտվությունն

եր Required

permissions

Բնապահպանական փորձաքննության

եզրակացություն / EEC

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Հողհատկացման գրավոր

համաձայնություն / writen consent on land

acquisition

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Պատմամշակութային փորձաքննություն /

assessment of impact on cultural heritage

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շինարարություն

Construction

Անհրաժեշտ թույլ-

տվություններ

Required

permissions

Շին.թափոնների տեղադրման գրավոր

համաձայնություն / written consent on

disposal of construction waste

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Անսպասելիորեն հայտնաբերման

դեպքում պատմամշակ.

համաձայնություն / written consent in case

of sudden discovery of cultural heritage

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Հասարակությանիրազեկում

Public awereness

Շին.աշխատանքների վերաբերյալ

բնակչության համապատասխան

իրազեկում համաձայն նախագծի /

awareness of population regarding

construction works according to the project

design

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Համայնքի մասնակցություն

շինարարական աշխատանքներին

Համաձայն նախագծի / community's

participation in construction works according

to the project design

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Page 38: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 38

Անվտանգություն

Safety

Բանվորների

անվտանգություն

Safety of workers

Բանվորների անվտանգության

հանդերձանքի

առկայություն/ականջակալներ,

շնչադիմակ/ availability of safety uniforms

(earflaps,mask)

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շինարարության մեջ ներառված

տեխնիկական միջոցների պարբերական

զննումներ` անվտանգությունն

ապահովելու նպատակով / regular study of

equipment used for construction for safety

matter

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Բնակչության

անվտանգություն

Safety of

population

Երթևեկության սահմանափակման կամ

խախտման ժամանակ

համապատասխան ճանապարհային

նշանների կամ պատնեշների

տեղադրում, շրջանցի կազմակերպում /

Installation of road signs or fences,

organization of a bypass during interrupted or

limited traffic

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շինարարության իրականացման ժամանակ կառավարման միջոցառումներ

Management measures during construction

Շին.հրապարակի/

տեղանքի

շահագործում /

Operation on

area/construction

site

Շին.հրապարակի/տեղանքի

պարբերաբար ջրում / regular sprinkling to

area/construction site

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Մեքենաների համար ապահով

տարածքի առկայություն շին.

հրապարակում / availability of safe place at

the construction site for vehicles

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Յուղերի և քսուկների համապատասխան

պահեստների առկայություն շին.

հրապարակում / availability of storagefor

oils and lubricants at the appropriate part of

the construction site

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Օդի ժամանակավոր աղտոտում

Temporary air pollution/dust

Շինանյութ տեղափոխող բեռնատարների

վրա ծածկի օգտագործում / use of cover for

the vehicle transporting construction waste

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շինարարության տարածքի խոնավեցում

ջրի շիթով / moisturing of the construction

site by water

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Page 39: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի տարածաշրջանի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI. Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 39

Հողի էրոզիա

Soil erosion

Զառիվար տեղերում հողի էրոզիայի

կանխարգելման միջոցառումների

իրականացում ըստնախագծի / soil

erosion prevention measures at the slope

places according to the project design

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Փոսորակների ժամանակին հետլիցք /

timely coverage of holes by soil

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շին.աշխատանքների ավարտից հետո

վնասված մակերեսների վերանորոգում

ըստ նախագծի / repair of damaged surface

after completion of construction works

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Ջրի աղտոտում

Water pollution

Ջրի աղտոտում քսանյութերով և

վառելանյութերով / water pollution caused

by fuel and lubricants

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Խողովակների լվացումից հետո քլորի

արտահոսք համապատասխան

նախագծով նախատեսված ռեժիմի /

Leakage of chlorine after wash up of the pipes

according to the scheduled regime.

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Աղմուկ բնակավայրերի տարածքին մոտ

Noise close to settlements

Աշխատանքների իրականացում

սահմանված աշխատանքային ժամերին,

հակառակ դեպքում սահմանված կարգով

/ implementation of the works during working

hours, otherwise in projected manner

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շինարարական և կենցաղային թափոնների տեղադրում

Construction west disposal

Շինարարական և կենցաղային աղբի

տեղափոխում և տեղադրում համայնքի

համապատասխան աղբավայրում /

transportation and disposal of construction and

consumer waste in appropriate community

landfill

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Շահագործում

Operation

Խմելու ջրի

աղտոտում /

Drinking water

pollution

Մնացորդային քլորի քանակի

համապատասխանում խմելու ջրի որակի

նորմերին / Correspondence of balance

quantity of residual chlorine to the quality of

potable water

Այո

Yes

Ոչ No

Ո/Կ

N/A

Page 40: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 40

ՀԱՎԵԼՎԱԾ 4: ԲՈՂՈՔՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՏՅԱՆ

Մատյանի

համար Ամսաթիվ/վայր

Հայցվոր/ Դիմելու

ամսաթիվ Բողոքի մանրամասներ

Ուսումնասիրություն/ Մեղմացման

գործողություն

Լուծման

իրավիճակ*

*Բաց կամ փակ (Եթե փակ է, ներառեք ամսաթիվը)

Գրանցված է ԾԻԳ-ի ՇՄ մասնագետի կողմից:________________________________________________

Ամսաթիվ:___________________________

Page 41: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 41

ՀԱՎԵԼՎԱԾ 5: ՉԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ /ԶԳԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ / ՎԹԱՐԻ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Իրադարձության

օրը/վայրը

Իրադարձության նկարագիրը

/Ազդեցությունը, ներառյալ ուժգնությունը և

այդ ժամանակ ձեռնարկված վերահսկիչ

գործողությունը

Հետևանքների գնահատում

Ուղղիչ գործողության պահանջ

(ՈՒԳՊ), ներառյալ

վերջնաժամկետը, և քաղված

դասերը

Համատեղ ստոագրված է:

Տեղմասի տեխ. հսկողության ինժեներ:_______________________________________ Ամսաթիվ:___________________________

Կապալառու:________________________________________________ Ամսաթիվ:___________________________

Հավելվածներ:

(Օրինակ. Լուսանկարներ, լաբորատոր հաշվետվություններ, և այլն)

Page 42: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 42

ՀԱՎԵԼՎԱԾ 6: ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ / ՇՐՋԱԿԱՅՔԻ ՄՈՆԻՏՈՐՆԳԻ ՁԵՎԱԹԵՐԹ

Պարամետր Օր/վայր

Ում

կողմից է

չափվել

Մոնիտորինգի

մեթոդ /

օգտագործված

սարքեր

Արդյունք Կատարողականության

ստանդարտ

%

մակարդակի

գերազանցում

Գերազանցման

պատճառը և ուղղիչ

գործողության

պահանջը, եթե

կապված է

աշխատանքների հետ

Նախորդ

ՈՒԳՊ-ի

իրականացման

կարգավիճակը

Page 43: ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈւՄ Ենթածրագիր VI .... Gegharkunik...կեղտաջուրն առանց մաքրվելու լցվում է Հրազդան գետ: 4.2

ՀԳՇՆ ՍՊԸ - ՋԻՆՋ ՍՊԸ Գեղարքունիքի մարզի ջրամատակարարման համակարգերի բարելավում

Ենթածրագիր VI, Փաթեթ VI.4 Շրջակա միջավայրի կառավարման պլան 43

ՀԱՎԵԼՎԱԾ 7: ԵՆԹԱԾՐԱԳՐԻ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԱԿԱԳԻԾ