Upload
anush-karapetyan
View
413
Download
5
Embed Size (px)
DESCRIPTION
Citation preview
Հովհաննես Թումանյան
Քառյակներ
Անց կացա՜ն…Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.Ախ ու վախով, դարդերովՍիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
Վերջացա՜վ…Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.Ինչ հույս արի` փուչ էլավ,Ինչ խնդություն` վերջը ցավ:
Ատում եմ քաղաքը` դատարկ ու շքեղ,Ծանր է գալիս ինձ` երկիրը ավեր,Տխուր ու դժար` բնությունը մեծ,Էլ ու՞ր մնամ ես սիրտս էլ ավեր…
ՍԻ՛ՐՏԴու գիտես մենակ ճամփեն երկնքի,Դու գիտես գաղտնիքն երջանիկ կյանքի,Դու գիտես ամենն ամենից առաջ,Քո խոսքն է օրենք ամեն օրենքի:
Կյանքն ահա.-Սնունդ, ծնունդ մինչև մահ.Մնացածը ողջ նրանցԿամ հաճույքն են և կամ ահ:
Հանգել են,Կրակներս հանգել են,Ցուրտ ու խավար էս գիշերՃրագներս հանգել են:
Դու մի ճարպիկ մաքսանենգ ես, լոկ ճամփորդ ես ձևանում.Ու չես ասում` մեզնից քեզ հետ ինչ գանձեր ես դուրս տանում:Ինչ սիրող սիրտ, մարգրիտ վշտեր ու ինչ գոհար երազներ…Թե իմանան` քեզ կբռնեն մեր աշխարհքի սահմանում:
Կորցրել եմ, ու՞ր գտնեմ,Տեղդ իմաց տուր` գտնեմ,Ման եմ գալիս էս մթնում
Քեզ մոտ գալու դուռ գտնեմ:
Հե՜յ ճամփանե՛ր, ճամփանե՛ր.Անդարձ ու հին ճամփաներ,Ովքե՞ր անցան ձեզանով,Ո՞ւր գնացին, ճամփանե՛ր:
Դու մի անհայտ Բանաստեղծ ես` չտեսնված մինչ էսօր,Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր:Ես էլ, ասենք, զարմանալի Ընթերցող եմ բախտավոր,Որ կարդում եմ էդ երգերը էսքան հեշտ ու էսքան խոր:
Մեռա՜ն, մեռա՜ն.. Եվ ահա,Խառնվել են կյանք ու մահ.Չեմ հասկանում աշխարհքի“Կան ու չկան” ես հիմա:
Նյութը պատրաստեսց `Գոռ Մարտիրոսյանը 4-2 դասարան , Նոր դպրոց