20
Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010 Հիմնական արդյունքներ Հայաստան

Adhs key findings_arm

Embed Size (px)

DESCRIPTION

Հայաստան. Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2010

Citation preview

Page 1: Adhs key findings_arm

Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Հիմնական արդյունքներ

Հայաստան

Page 2: Adhs key findings_arm

2010թ Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտությունը (ՀԺԱՀ-2010) իրականացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: «Այ Սի Էֆ Ինթերնեյշնլ» կազմակերպությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն, իսկ ՀԺԱՀ ծրագրի ֆինանսավորումը GPO-C-00-08-00008-00 պայմանագրի շրջանակում տրամադրել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալությունը: ՀԺԱՀ ծրագրին հավելյալ աջակցություն են ցուցաբերել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակը (UNFPA) և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ՄԱԿ-ի միացյալ ծրագրի Հայաստանյան գրասենյակը (UNAIDS):

Սույն զեկույցում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է ոչ միշտ համընկնեն ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կամ այլ հովանավոր կազմակերպությունների տեսակետների հետ:

«Այ Սի Էֆ Մակրո» կազմակերպությունը ցուցաբերել է տեխնիկական աջակցություն ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «MEASURE DHS» ծրագրի շրջանակում, որն աջակցում է տարբեր երկրներում բնակչության և առողջության վերաբերյալ հետազոտությունների իրականացմանը:

ՀԺԱՀ-ն հանդիսանում է աշխարհի տարբեր երկրներում իրականացվող «MEASURE DHS» ծրագրի մի մաս, ինչը միտված է պտղաբերության, ընտանիքի պլանավորման, ինչպես նաև մոր և մանկան վերաբերյալ տվյալների հավաքագրմանը:

Հետազոտության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել`

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, Կառավարության տուն 3, Հանրապետության Հրապարակ, 0010, Երևան, ՀՀ, Հեռախոս` (+374 10) 52-42-13, Ֆաքս` (+374 10) 52-19-21, Էլ-փոստ` [email protected], Կայք` http://www.armstat.am

«MEASURE DHS» ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ`

«Այ Սի Էֆ Ինթերնեյշնլ», 11785 Beltsville Drive, Suite 300, Կալվերթոն, Մերիլենդ 20705, ԱՄՆ, Հեռախոս` +301-572-0200, Ֆաքս` +301-572-0999, Էլ-փոստ` [email protected], Կայք` http://www.measuredhs.com

Առաջարկվող մեջբերում՝

Ազգային վիճակագրական ծառայություն [Հայաստան], Առողջապահության նախարարություն [Հայաստան] և Այ Սի Էֆ Ինթենեյշնլ, 2012թ:

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2010

Կալվերթոն, Մերիլենդ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն, ՀՀ առողջապահության նախարարություն, և Այ Սի Էֆ Ինթենեյշնլ:

Շապիկի նկարի լուսանկարիչ` Զարա Մկրտչյան, 2011

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

ՀՀ առողջապահության նախարարություն

Page 3: Adhs key findings_arm

Էջ 1Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

ՀԺԱՀ 2010-ի ՄԱսին2010թ-ի Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտությունը (ՀԺԱՀ-2010) հանրապետության մակարդակով ներկայացուցչականությունն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որի նպատակն է հանրությանը տրամադրել տեղեկատվություն Հայաստանի բնակչության և առողջության հարցերի վերաբերյալ: Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտությունը Հայաստանում իրականացվող թվով երրորդ հետազոտությունն է: ՀԺԱՀ-2010-ի նպատակն է` ազգային և տարածաշրջանային մակարդակով, տեղեկատվություն հավաքագրել պտղաբերության և հակաբեղմնավորման մեթոդների օգտագործման, մոր, մանկան և չափահասների առողջության, ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների մասին:

Ովքեր են մասնակցում այս հետազոտությանը2010թ-ի Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտությունը (ՀԺԱՀ-2010) հանրապետության մակարդակով ներկայացուցչականությունն ապահովող ընտրանքային հետազոտություն է, որում ընդգրկվել են 15-49 տարեկան 5922 կանայք̀ բոլոր ՏՏ-ից և յուրաքանչյուր երրորդ ՏՏ-ից ընտրված 1584 տղամարդիկ: Այս ցուցանիշները հավաքագրվել են կանանց պարագայում 98, իսկ տղամարդկանց դեպքում` 97 տոկոս պատասխանների տեսակարար կշռի պայմաններում: Ընտրանքը թույլ է տալիս ցուցանիշներ ստանալ ինչպես Հայաստանի, այնպես էլ քաղաքային և գյուղական բնակավայրերի և ցուցանիշների հիմնական մասի դեպքում նաև` ըստ 11 մարզերի կտրվածքով:

Page 4: Adhs key findings_arm

Էջ 2 Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

ՏՏ կազմՄիջինում, Հայաստանում տնային տնտեսության միջին չափը կազմում է 3.6 մարդ: ՏՏ-ն անդամների մեկ հինգերորդը (19 տոկոս) մինչև 15 տարեկան երե խաներ են, 17 տոկոսը̀ 60-ից բարձր տարիքի անձինք:

Կացարանային բնութագրիչներՀայաստանի բոլոր ՏՏ-ն ունեն էլեկտրականություն: Գրեթե բոլոր (95 տոկոս) տնային տնտեսություններում առկա է խմելու ջրի ապահով աղբյուր, ինչպիսին է ջրի կենտրոնացված մատակարարումը դեպի կացարան, բակ կամ հողատարածք: Գյուղական բնակավայրերում առավել քիչ է առկա խմելու ջրի ապահով աղբյուր (88 տոկոս): Գյուղական ՏՏ-ի 10 տոկոսի համար խմելու ջրի աղբյուր է հանդիսանում ջրատար մեքենան, բաքը: Ընդհանուր առմամբ, ՏՏ-ի 80 տոկոսն օգտվում է բավարար հիգիենիկ սանիտարական պայման ներով հագեցած զուգարանից, սակայն այս ցուցա նիշը խիստ տարբերվում է ըստ քաղաքային և գյուղական բնակավայրերի: Գյուղական բնա-կա վայ րերի ՏՏ-ի միայն 48 տոկոսն է օգտվում բավարար հիգիենիկ սանիտարական պայմաններով հագե ցած զուգա-րանից, քանի որ գյուղական բնակավայրերի ՏՏ-ի 50 տո-կոսն օգտվում է փոսի ձևով զուգարանից: Քաղաքային բնա-կավայրերի տնային տնտեսու թյունների մեծա մասնությունն ունեն բավարար հիգիենիկ սանի տարական պայմաններ (97 տոկոս), ինչպիսին է դեպի կոյուղի ողողվող զուգարանը:

ՏՏ-ն անդամների կրթական մակարդակՀայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը հաճա խել է միջնակարգ ուսումնական հաստատություն: 15-49 տարեկան կանանց և տղամարդկանց 30 տոկոսը միջնակարգ կրթություն ստանալուց հետո շարունակել է ուսումը: Այս երևույթն առավել տարածված է քաղա-քա յին բնակավայրերում` հատկապես Երևանում, ուր 15-49 տարեկան կանանց 47 և տղամարդկանց 49 տոկոսը հաճախել է բարձրագույն ուսումնական հաստատություն:

Զանգվածային լրատվական միջոցների /ԶԼՄ/ մատչելիությունՀայաստանում հեռուստացույցը հանդիսանում է տեղե-կատվության ստացման հիմնական միջոցը: Հայաստանի կանանց և տղամարդկանց 90 տոկոսից ավելին հարցմանը նախորդող շաբաթվա ընթացքում առնվազն մեկ անգամ դիտել է հեռուստացույց: Տեղեկատվության ստացումը ռադիոյի և թերթերի միջոցով առավել քիչ է տարածված:

Տնային տնտեսության ունեցվածքՀայաստանի տնային տնտեսությունների 98 տոկոսն ունի գունավոր հեռուստացույց, իսկ 12 տոկոսը̀ ռադիոընդունիչ: ՏՏ-ի մոտ 30 տոկոսն ունի համակարգիչ, իսկ 87 տոկոսը̀ բջջային հեռախոս:

Հայաստանում չորս տնային տնտեսությունների 30 տոկոսն ունի ավտոմեքենա կամ տրակտոր: Հայաստանի տնային տնտեսությունների 42 տոկոսն ունի գյուղատնտեսական նշանակության սեփական հողատարածք: Ինչպես ակնկալ-վում էր, ի տարբերություն քաղաքային բնակավայրերի, գյուղական բնակավայրերում այս ցուցանիշը շատ ավելի բարձր է (համապատասխանաբար̀ 16 և 90 տոկոս):

ՏնԱյին ՏնՏեսությԱն (ՏՏ) ԲնութԱգրիչներ

© Զարա Մկրտչյան, 2011

© Զարա Մկրտչյան, 2011

Կրթություն15-49 տարեկան կանանց և տղամարդկանց տոկոսային բաշխումն ըստ հաճախած ամենաբարձր կրթական մակարդակի

Կանայք

ՄիջնակարգՄիջին-

մասնագի-տական

Բարձրագույն

Տղամարդիկ

Ոչ լրիվ

միջնակարգ

Page 5: Adhs key findings_arm

Էջ 3Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Ծնելիություն եվ Այն ՊԱյՄԱնԱվորող գորԾոններԾնելիության գումարային գործակից (ԾԳԳ)Վերջին տասնամյակում ծնելիության գումարային գործա-կիցը (ԾԳԳ) Հայաստանում պահպանվել է կայուն մակար-դակի վրա: Ներկայում, Հայաստանում կանայք միջինում ունենում են 1.7 երեխա:

Թեպետ ըստ մարզերի այս ցուցանիշը խիստ տատանվում է, այդուհանդերձ, ի տարբերություն քաղաքային բնակա վայ-րերի, գյուղական բնակավայրերում ծնելիությունը փոքր-ինչ ավելի բարձր է (համապատասխանաբար̀ 1.6 և 1.8 երեխա): ԾԳԳ-ն ըստ մարզերի տատանվում է՝ կազմելով մեկ կնոջ հաշվով 1.5 Երևանում և 2.0՝ Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում:

Ընդհանուր առմամբ, մոր կրթության և բարեկեցության մակար դակի աճին զուգընթաց նվազում է ծնելիության մակարդակը: Բարձրագույն կրթությամբ կանանց շրջանում ԾԳԳ-ն կազմել է 1.4 երեխա, մինչդեռ միջնակարգ կրթու-թյուն ունեցողների շրջանում նույն ցուցանիշը կազմել է 1.9 երեխա: Առավել աղքատ տնային տնտեսությունների կանայք միջինում ունեցել են 1.8 երեխա, ի տարբերություն առավել բարեկեցիկ ՏՏ-ի կանանց, ովքեր միջինում ունեցել են` 1.5 երեխա*:

Տարիքն առաջին ամուսնության ժամանակԱմուսնության նպատակով` կանայք դեռևս շարունակում են սպասել մինչև 20 տարեկան հասակը: 25-49 տարեկան կանանց շրջանում, միայն 16 տոկոսն է ամուսնացել նախ-քան 18 տարեկանը: Ամուսնության մեդիան տարիքը 25-49 տարեկան կանանց շրջանում կազմել է 21.1, իսկ 30-49 տարեկան տղամարդկանց մոտ` չորս տարով առավել̀ 25.8: Տարիքն առաջին ամուսնության ժամանակ աճում է կրթական մակար դակին զուգընթաց: Բարձրագույն կրթու-թյուն ունեցող կանանց շրջանում առաջին ամուսնության մեդիան տարիքը կազմել է 24, իսկ միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում` 19.5:

Տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակԸնդհանուր առմամբ, Հայաստանի կանայք սկսում են իրենց սե ռական կյանքն ամուսնության հետ համատեղ: Մյուս կող-մից, 30-49 տարեկան տղամարդիկ իրենց առա ջին սեռական հարաբերությունն ունենում են 20.1 տա րե կա նում, ինչը շուրջ 5 տարով առավել վաղ է, քան նրանց ամուս նության տարիքը: 25-49 տարեկան կա նանց 16 և տղա մարդկանց 23 տոկոսն իրենց առաջին սե ռա կան հարա բե րությունն ունեցել են նախքան 18 տա րե կան հասակը: Առաջին սե ռական հա-րա բերության ժա մա նակ կանանց մեդիան տարիքը կազմել է 21.1, իսկ տղա մարդ կանցը̀ 20.2:

Տարիքն առաջին ծննդաբերության ժամանակԸնդհանուր առմամբ, կանայք հակված են երեխա ունենալ ամուսնությունից հետո մեկ տարվա ընթացքում: 25-49 տա-րեկան կանանց շրջանում առաջին ծննդաբերության ժամա-նակ տարիքի մեդիանը կազմել է 22.5: Քաղաքաբնակ

* ՏՏ-ի բարեկեցության մակարդակը հաշվարկվել է ՀԺԱՀ շրջանակում հավաքագրված ՏՏ-ն ունեցվածքի վերաբերյալ տվյալների հիման վրա, այսինքն ՏՏ-ում առկա հատակի ծածկույթի որակի, խմելու ջրի աղբյուրի, էլեկտրականության առկայության, երկարաժամկետ սպառման առարկաների առկայության և այլ ցուցանիշների հիման վրա: Այս տեղեկատվությունը խմբավորվել է բարեկեցությունն արտահայտող մեկ ցուցանիշի ներքո: Այնուհետև, բոլոր ՏՏ-ը բաշխվել են բարեկեցությունն արտահայտող հինգ համաչափ խմբերի` քվանտիլների, իսկ անհատները բաշխվել են ըստ խմբերի` համապատասխան այն տնային տնտեսության ընդհանուր մակարդակի, որում նրանք բնակվում են:

© Զարա Մկրտչյան, 2011

կանայք իրենց առաջին երեխան ունենում են գյուղաբնակ կա նան ցից երկու տարի անց (համապատասխանաբար̀ 23.3 և 21.3): 25-49 տարեկան կանանց միայն 5 տոկոսն է ծննդաբերել նախքան 18 տարեկանը:

Page 6: Adhs key findings_arm

Էջ 4 Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

ԱԲորՏ (ՀղիությԱն ԱրՀեսՏԱկԱն ընդՀԱՏուՄ)Հղիության ելքերՀարցմանը նախորդող երեք տարվա ընթացքում տեղի ունեցած բոլոր հղիությունների 63 տոկոսն ավարտվել են կենդանի ծնունդով, իսկ 29 տոկոսը̀ աբորտով: 2005թ-ից ի վեր, երբ աբորտով էին ավարտվում հղիությունների 45 տոկոսը, աբորտի ցուցանիշը զգալիորեն նվազել է: Աբորտով ավարտվող հղիությունների մասնաբաժինը նկատելիորեն աճում է կնոջ տարիքին և հղիության հերթականությանը զուգընթաց:

Կյանքի ընթացքում կատարած աբորտներԲոլոր հարցվողների մեկ երրորդը երբևէ կատարել է հղիության արհեստական ընդհատում (31 տոկոս): Աբորտ ների հաճախականությունն աճում է տարիքին և երեխաների թվաքանակին զուգահեռ: Ի տարբերություն մեկ երեխա ունեցող կանանց 17 տոկոսի, երկու և ավելի երեխա ունեցող կանանց կեսից ավելին երբևէ կատարել է աբորտ:

Երբևէ աբորտ կատարած կանանց շրջանում 64 տոկոսը կատարել են երկու և ավելի, իսկ 17 տոկոսը̀ չորս և ավելի հղիության արհեստական ընդհատում:

Հակաբեղմնավորման մեթոդների օգտագործումը նախքան աբորտըԱբորտով ավարտված հղիությունների շուրջ կեսի պարա-գայում կանայք օգտագործելիս են եղել հակաբեղմ նա-վորման մեթոդներ, որոնց մեծ մասը (աբորտով ավարտված հղիությունների մեկ երրորդը) պայմանավորված է եղել հակաբեղմնավորման ավանդական մեթոդների ձախող-մամբ: Ժամանակակից մեթոդների ձախողման արդյունքում աբորտով են ավարտվել հղիությունների ընդամենը 11 տոկոսը:

Աբորտ կատարելու պատճառներ եվ մեթոդներՀամաձայն տվյալների, վերջին երեք տարվա ընթացքում կատարված աբորտների 39 տոկոսը պայմանավորված է եղել այլևս երեխա չունենալու կնոջ ցանկությամբ, սոցիալ-տնտեսական պատճառներով` 15 տոկոսը, և հաջորդ երե-խայի ծնունդը հետաձգելու ցանկությամբ̀ ևս 15 տոկոսը:

Վերջին երեք տարվա ընթացքում կատարված աբորտների 57 տոկոսն իրականացվել են գործիքային միջամտությամբ քերելով, իսկ 39 տոկոսը̀ վակումային ասպիրացիայի մի-ջոցով:

Հարցմանը նախորդող հինգ տարիների ընթացքում աբորտ կատարած հինգ կանանցից չորսը (81 տոկոս) աբորտից հետո չեն զրուցել հակաբեղմնավորման մեթոդների մասին բուժաշխատողի հետ:

Հակաբեղմնավորման մեթոդների օգտագործումը նախքան հղիությունը

Հարցմանը նախրդող 3 տարվա ընթացքում տեղի ունեցած հղիությունների ելքերի տոկոսային բաշխումը

Կենդանի ծնունդ Աբորտ

Ժամանակակից մեթոդ

Ավանդական մեթոդ

Հակաբեղմնավորման մեթոդ չի օգտագործել

Հղիության ելքերի միտումներՀարցմանը նախորդող 3 տարվա ընթացքում տեղի

ունեցած բոլոր հղիությունների տոկոսները

Կենդանի ծնունդ Աբորտ Ինքնաբեր վիժում/Մեռելածին

Page 7: Adhs key findings_arm

Էջ 5Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Հակաբեղմնավորման մեթոդների վերաբերյալ իմացությունՀայաստանում հակաբեղմնավորման մեթոդների մասին իմացության մակարդակը գրեթե համատարած է: 15-49 տարեկան կանանց 98 տոկոսն իմացել է հակաբեղմ նա-վորման առնվազն մեկ մեթոդի մասին: Առավել հայտնի մեթոդներն են` տղամարդու պահպանակը (97 տոկոս), հաբերը (88 տոկոս) և ՆԱՄ-ը (87 տոկոս):

Հակաբեղմնավորման մեթոդի օգտագործումը հարցման պահինԱմուսնացած կանանց մեկ քառորդից ավելին (27 տոկոսը) հարցման պահին օգտագործել է հակաբեղմնավորման ժա մա նակակից մեթոդ, իսկ 28 տոկոսը̀ ավանդական: Տղա մարդու պահպանակը (15 տոկոս) և ՆԱՄ-ը (10 տոկոս) ամուս նացած կանանց շրջանում առավել հաճախ օգտա-գործվող հակաբեղմնավորման ժամանակակից մեթոդ-ներն են, մինչդեռ կանանց 25 տոկոսն նախընտրում է ընդհատված սեռական հարաբերությունը:

Ի տարբերություն գյուղաբնակների, քաղաքաբնակ կանայք ավելի են հակված ժամանակակից մեթոդների օգտա-գործմանը (համապատասխանաբար՝ 19 և 33 տոկոս): Հա-կաբեղմնավորման ժամանակակից մեթոդների օգտա գործ-ման ցուցանիշը տատանվում է ամենացածրը 10 տոկոսից` Տավուշի մարզում, մինչև ամենաբարձրը 42 տոկոս` Երևա-նում:

Ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների օգ տա -գոր ծումն աճում է կրթական և բարեկեցության մակար-դակին զուգընթաց: Բարձրագույն կրթություն ունեցող կանայք կրկնակի անգամ ավելի են հակված հակաբեղմ-նավորման ժամանակակից մեթոդների օգտագործմանը, քան հիմնական կրթություն ունեցող կանայք (համապա-տասխանաբար՝ 39 և 21 տոկոս):

Հակաբեղմնավորման մեթոդի օգտագործման ցուցանիշի միտումներԱմուսնացած կանանց շրջանում հակաբեղմնավորման ժա-մա նակակից մեթոդների օգտագործման ցուցանիշն աճել է 2005թ-ի 20 տոկոս ցուցանիշից: Այս աճը մեծապես պայ-մանավորված է վերջին հինգ տարվա ընթացքում պահ-պանակի օգտագործման աճով` 8 տոկոսից մինչև 15 տոկոս: Հակաբեղմնավորման ավանդական մեթոդների օգ տա գոր-ծումը կրճատվել է 2005թ-ի 34 տոկոս ցուցանիշից մինչև 28 տոկոս` 2010թ-ին: Մասնավորապես, անկում է ապրել ընդհատված սեռական հարաբերության մեթոդի ցու ցա-նիշը̀ 2000թ-ի 32 տոկոսից մինչև 28 տոկոս` 2005թ-ին, և 25 տոկոս` 2010թ-ին: Այս ցուցանիշի նվազումն առավել ակնառու է ամուսնացած գյուղաբնակ կանանց շրջանում` 2000թ-ի 40 տոկոսից, մինչև 31 տոկոս` 2005թ-ին, ապա 28 տոկոս` 2010թ-ին:

Ընտանիքի պլանավորման միջոցների ձեռքբերման աղբյուրՀարցման պահին հակաբեղմնավորման մեթոդներ օգտա-գործողների 61 տոկոսի համար աղբյուր է հանդիսացել մասնավոր հատվածը̀ հիվանդանոցը, դեղատունը և այլն, իսկ 37 տոկոսի համար̀ պետական հատվածը: Պահ-պանակը և հաբերը (յուրաքանչյուրը̀ 96 տոկոս) մեծապես ձեռք են բերվել մասնավոր հատվածից, իսկ ՆԱՄ-ը̀ պետական (96 տոկոս):

ընՏԱնիքի ՊլԱնԱվորՄԱն Մեթոդներ

Ընտանիքի պլանավորման մեթոդների օգտագործման միտումներ

Հարցման պահին ամուսնացած կանանց տոկոսը, ովքեր օգտագործում են ընտանիքի պլանավորման

մեթոդներ

Որևէ ժամանակակից

մեթոդ

Որևէ ավանդական

մեթոդ

Տղամարդու պահպանակ

Հաբեր ՆԱՄ

Page 8: Adhs key findings_arm

Էջ 6 Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Ծնելիությունը սահմանափակելու կամ հետաձգելու ցանկությունՀարցման պահին ամուսնացած կանանց կեսից ավելին (58 տոկոս) այլևս չի ցանկացել երեխա ունենալ, իսկ 13 տոկոսը ցանկացել է հետաձգել ծնելիությունն առնվազն երկու տարով: Այս կանայք կարող են հանդիսանալ հակա-բեղմնավորման մեթոդների հիմնական օգտագործողները:

Ընտանիքի պլանավորման մեթոդների չբավարարված պահանջարկՀարցման պահին վերարտադրողական տարիքի ամուս-նացած կանայք, ովքեր չեն ցանկանում այլևս երեխա ունենալ կամ ցանկանում են սպասել առնվազն երկու տարի մինչև հաջորդ երեխայի ծնունդը, սակայն չեն օգտագործում հակաբեղմնավորման որևէ մեթոդ, համարվում են ընտա-նիքի պլանավորման հարցում չբավարարված պա հան-ջարկ ունեցողներ: Ընդհանուր առմամբ, հարցման պա-հին ամուսնացած կանանց 21 տոկոսն ունի ընտանիքի պլա նա վորման չբավարարված պահանջարկ, որի 6 տոկոսը պայմանավորված է հղիության հետաձգման հետ, իսկ 15 տոկոսը՝ սահմանափակելու: Չբավարարված պահան ջարկը բարձր է գյուղաբնակների, ցածր կրթական և բարեկե ցու-թյան մակարդակներ ունեցող կանանց շրջանում: Չբա-վարարված պահանջարկը հատկապես բարձր է Շիրակի (39 տոկոս) և Գեղարքունիքի (42 տոկոս) մարզերում:

Բաց թողնված հնարավորությունԸնդհանուր առմամբ, կանանց 60 և տղամարդկանց 30 տոկոսը ընտանիքի պլանավորման վերաբերյալ հաղոր-

ընՏԱնիքի ՊլԱնԱվորՄԱն ԱնՀրԱԺեշՏություն

դագրություն է ստացել ռադիոյով, հեռուստատեսությամբ, թերթերի, հա սարակական միջոցառման կամ բուկլետների միջոցով:

Հակաբեղմնավորման մեթոդներ չօգտագործող կանանց միայն 4 տոկոսն է հարցմանը նախորդող մեկ տարվա ըն-թացքում այցելել բուժհաստատություն և բուժաշխատողի հետ քննարկել ընտանիքի պլանավորման մեթոդները: Առա-վել հաճախ հակաբեղմնավորման մեթոդներ չօգտա գործող կանայք այս թեմայի շուրջ զրուցել են գինեկոլոգների հետ:

Իրազեկ ընտրությունԸնտանիքի պլանավորման ծառայություններից օգտվող-ներն իրավասու են տեղեկատվություն ստանալ իրենց նախընտ րած հակաբեղմնավորման մեթոդի կողմնակի երևույթ նե րի մասին, ինչպես նաև պետք է տեղեկացվեն հա կա բեղմնավորման այլ մեթոդների վերաբերյալ: Հակա-բեղմ նա վորման մեթոդ օգտագործող տաս կանանցից յոթը (69 տոկոս) իրազեկ է եղել կողմնակի հետևանքների մասին, իսկ 62 տո կոսը նաև դրանց առաջացման դեպքում անհրա-ժեշտ ձեռ նարկվող միջոցառումների վերաբերյալ: Հարցման պա հին ամուս նացած կանանց միայն կեսն է իրազեկ եղել հա կա բեղմնավորման այլ մեթոդների մասին:

Ընտանիքի նախընտրելի չափՀայ կանանց համար երեխաների միջին իդեալական թվա քանակը 2.5-ն է, իսկ տղամարդկանց համար̀ 2.7-ը: Ցուցանիշն ըստ կրթական և բարեկեցության մակար դակ-ների էապես չի տատանվում:

© Զարա Մկրտչյան, 2011

Page 9: Adhs key findings_arm

Էջ 7Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Մանկամահացություն Հայաստանում մանկամահացությունն արտահայտող ցուցա-նիշները զգալիորեն կրճատվել են: Ներկայում, հարց մանը նախորդող հինգ տարվա կտրվածքով մանկական մա հա-ցության ցուցանիշը 1000 կենդանածին երեխայի հաշվով կազմել է 13 մահ: Նույն ցուցանիշը ՀԺԱՀ 2005-ի ար-դյունքում կազմում էր 26 մահ: Մինչև 5 տարեկան երե-խաների մահացության ցուցանիշը ևս էապես նվազել է և 2005թ-ին գրանցված 1000 կենդանածին երեխայի հաշվով 30 մահի փոխարեն 2010թ-ին կազմել է 16 մահ:

Մահացության ցուցանիշները փոքր-ինչ ավելի բարձր են գյուղական, քան քաղաքային բնակավայրերում: Օրի նակ` մանկական մահացության ցուցանիշը գյուղական բնա կա-վայրերում 1000 կենդանածին երեխայի հաշվով կազմել է 22 մահ, իսկ քաղաքային բնակավայրերում` 16 մահ:

Պատվաստումների ընդգրկվածությունՀամաձայն ՀԺԱՀ 2010-ի տվյալների, 18-29 ամսական Հայաստանի երեխաների 92 տոկոսը ստացել է բոլոր անհրաժեշտ հիմնական պատվաստումները, այսինքն ԲՑԺ-ի և կարմրուկի մեկական դեղաչափ, ինչպես նաև ԱԿԴՓ-ի և Պոլիոյի երեքական դեղաչափ: Երեխաների 87 տոկոսը, ի հավելումն նշված պատվաստումների, ստացել է նաև խոր-հուրդ տրվող երեք դեղաչափ Հեպատիտ Բ պատվաստում: Պատվաստումների ընդգրկվածության ցուցանիշը համաչա-փորեն բարձր է կրթական և բարեկեցության բոլոր մակար-դակներում:

Պատվաստումների ընդգրկվածության միտումներՊատվաստումների ընդգրկվածությունը 2005թ-ից ի վեր խիստ աճել է: Ըստ ՀԺԱՀ 2005-ի արդյունքների, երե խա-ների 78 տոկոսն էր ստացել հիմնական, իսկ 74 տոկոսը̀ նաև հավել յալ 3 դեղաչափ Հեպատիտ Բ պատվաստումները:

Երեխաների հիվանդություններՀետազոտությանը նախորդող երկու շաբաթվա ընթացքում, 5 տարեկանից ցածր երեխաների 5 տոկոսն ունեցել է սուր շնչառական վարակի (ՍՇՎ) ախտանիշեր: Նրանց 57 տոկոսը դիմել է բուժհաստատություն կամ բուժաշխատողի, իսկ երեխաների 36 տոկոսին տրվել են հակաբիոտիկներ: Մինչև 5 տարեկան երեխաների 12 տոկոսը հարցմանը նախորդող 2 շաբաթների ընթացքում ունեցել է ջերմություն: Տենդն առավել տարածված է քաղաքաբնակների, քան գյու-ղաբնակների շրջանում (համապատասխանաբար̀ 15 և 8 տոկոս): Երեխաների շուրջ կեսը (54 տոկոս) հիվանդության բուժ ման համար դիմել է բուժհաստատություն կամ բժշկա-կան խորհրդատվության, և 29 տոկոսին տրվել են հա կա -բիոտիկներ: Հարցմանը նախորդող երկու շաբաթվա ըն-թաց քում մինչև հինգ տարեկան երեխաների 9 տոկոսը ունե ցել է փուրլուծություն: Ցուցանիշն առավելապես բարձր է եղել 6-11 ամսականների շրջանում (15 տոկոս): Փոր լու-ծություն ունեցող երեխաների 42 տոկոսի դեպքում դիմել են բուժհաստատություն կամ բուժաշխատողի խորհրդա տվու-թյանը: Փորլուծություն ունեցող երեխաներին անհրաժեշտ է տալ մեծ քանակությամբ հեղուկ, մասնա վորապես օրալ ռեհիդրատացիոն աղերից (ՕՌԱ) պատ րաստված լուծույթ: Փորլուծություն ունեցող երեխաների մեծամասնությանը (90 տոկոս) տրվել է ՕՌԱ լուծույթ կամ պարզապես մեծ քանակությամբ հեղուկ:

ՄԱնկԱՄԱՀԱցություն եվ երեխԱների Առողջություն

Մանկամահացության միտումներըՄահերն ըստ 1000 կենդանածին երեխայի հաշվով

Մանկական մահացություն

1-5 տարեկան երեխաների

մահացություն

Մինչև 5 տարեկան երեխաների

մահացություն

Պատվաստումների ընդգրկվածության միտումներ

18-29 ամսական երեխաների տոկոս

ԱՀԿ-ի կողմից խորհուրդ տրվող պատվաստումներ (ԲՑԺ, կարմրուկ և երեքական չափաբաժին ԱԿԴՓ ու Պոլիո)

ԿՉ

ՀԺԱՀ 2000 ՀԺԱՀ 2005 ՀԺԱՀ 2010

ՀՀ ԱՆ-ի կողմից խորհուրդ տրվող պատվաստումներ (ի հավելումն ԱՀԿ փաթեթի նաև երեքական բաժին Հեպատիտ Բ)

Page 10: Adhs key findings_arm

Էջ 8 Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Նախածննդյան բուժօգնություն եվ խնամքՀայաստանում գրեթե բոլոր մայրերը (99 տոկոս) բուժաշ-խատողի` մեծամասամբ գինեկոլոգի (93 տոկոս), կողմից ստացել են նախածննդյան բուժօգնություն և խնամք (ՆԲԽ): 2005թ-ին կանանց 6 տոկոսը չէր ստացել ՆԲԽ, ինչը վկայում է այս ցուցանիշի տարեց տարի բարելավման մասին:

Կանանց 80 տոկոսն իրենց առաջին նախածննդյան խնամքը ստացել են հղիության առաջին երեք ամիսների ընթացքում: Գրեթե բոլոր (93 տոկոս) կանայք վերջին հղիու-թյան ընթացքում կատարել են խորհուրդ տրվող առնվազն 4 նախածննդյան այցելություն: Դեռևս կան կա նայք, որոնց համար չեն իրականացվել ՆԲԽ-ի մաս կազմող միջո-ցառումների մի մասը: Կանանց միայն 29 տո կոսն է ստացել երկաթ պարունակող հաբեր, իսկ 57 տոկոսը̀ տեղեկացվել հղիության բարդության նշանների մասին: ՆԲԽ-ի շրջա-նակում գրեթե բոլոր կանանց համար իրակա նացվել է արյան ճնշման չափումը, արյան և մեզի հետազո տությունը: Կանանց երկու երրորդի պարագայում կատարվել է նաև ՄԻԱՎ-ի հետազոտում:

Հարցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում ծննդա բե-րած կանանց երեք քառորդը նշել է, որ իրավունք է ունեցել ստանալ անվճար ՆԲԽ, իսկ կանանց 54 տոկոսը նշել է անվճար դեղորայքի ստացման իրենց իրավունքի մասին:

Ծննդաբերական եվ հետծննդյան բուժօգնություն եվ խնամքԳրեթե բոլոր ծննդաբերությունները (99 տոկոս) տեղի են ունեցել բուժհաստատությունում, որից 94 տոկոսը̀ պետա-կան հատվածի բուժհաստատություններում, իսկ 5 տոկոսը̀ մասնավոր: Բուժհաստատությունում տեղի ունեցած ծննդա-բերու թյունների մասնաբաժինն աճել է 2005թ-ի` 97 տոկոսի համեմատ:

Կենդանի ծնունդների 97 տոկոսն ընդունվել է բժշկի, իսկ 2 տոկոսը̀ բուժքրոջ կամ որակավորված մանկաբարձուհու կողմից:

Կեսարյան հատումով ծննդաբերությունների ցուցանիշը կազ մել է 13 տոկոս: Կեսարյան հատումով ծննդաբե րու թյուն-ների տարածվածությունը տատանվում է նվազագույնը Արա-գա ծոտնում (5 տոկոս), իսկ առավելագույնը̀ Երևանում (20 տոկոս): Կեսարյան հատումով ծննդաբերությունների մեկ քա ռորդը բաժին է ընկել բարեկեցիկ, իսկ 7 տոկոսը̀ առավել աղքատ ՏՏ-ին:

Հարցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում ծննդա-բերած կանանց 60 տոկոսը տեղեկացված է եղել ծննդօգ-նության անվճար ծառայություններից օգտվելու, իսկ 49 տո կոսը՝ անվճար դեղորայքի ստացման իր իրա վա սության մասին:

Հետծննդյան խնամքը կարևոր է, քանի որ պաշտպանում է նրանց հետծննդյան շրջանում առաջացող բարդու թյուն-ներից: Կանանց 90 տոկոսից ավելին ստացել է հետծննդյան բուժօգնություն և խնամք ծննդաբերությանը հաջորդող եր-կու օրվա ընթացքում, իսկ նրանց կեսը̀ ծննդաբերությանը հա ջորդող 4 ժամվա ընթացքում:

ՄԱյրԱկԱն Առողջություն

Առողջության խնամքի ստացման հետ կապված խոչընդոտներ

15-49 տարեկան երեք կանանցից երկուսի համար գոյու-թյուն ունեն որոշակի գործոններ, որոնք խոչըն դոտ են հան դիսանում հիվանդության ժամանակ բուժօգնության չստացման համար: Անհրաժեշտ բուժօգնության ստացմանը չդիմելու հիմնական գործոնը հանդիսացել է անբավարար դրամական միջոցները (53 տոկոս), իսկ երեք կանանցից մեկի կարծիքով բուժօգնության չստացման համար լուրջ խնդիր է հանդիսանում մենակ չգնալու ցանկությունը (33 տոկոս): Ցածր կրթության և բարեկեցության մակարդակ ունեցող կանայք առավել հաճախ են նշել բուժօգնության չստաց ման համար արգելք հանդիսացող տարբեր գոր-ծոններ:

15-49 տարեկան կանանց երկու երրորդից ավելին (78 տո-կոս) չի իմացել ինչպես կատարել կրծքի ինքնազննում, ինչը հանդիսանում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման մեթոդ: Հարցմանը նախորդող երեք ամիսների ընթացքում կրծքի ինքնազննում իրականացրել են կանանց 11 տոկոսը: Թեպետ տվյալները փոքր են, այդուհանդերձ կրծքի ինք-նազննման իմացության ցուցանիշը վերջին տարիներին փոքր-ինչ աճել է:

Կանանց մեծամասնությունը (85 տոկոս) նշել է, որ երբևէ բուժաշխատողի կողմից չի իրականացվել կրծքի զննում: Կանանց 10 տոկոսը նշել է շոշափման մեթոդով բուժաշ-խատողի կողմից կրծքի զննում ստանալու մասին: Կանանց 5 տոկոսից քիչն են իրականացրել կրծքի զննման մա մո-գրաֆիկ կամ սոնոգրաֆիկ հետազոտություն: 15-49 տա րե-կան կանանց 10 տոկոսից քիչն է երբևէ հանձնել ՊԱՊ քսուքի քննություն:

Մայրական առողջության խնամքի ստացման միտումներ

Հարցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում կենդանի երեխա ունեցած 15-49 տարեկան կանանց տոկոսը

Նախածննդյան խնամքի ստացում

որակավորված բուժաշխատողի

կողմից

Ծննդաբերությունը բուժհաստատությունում

(հարցմանը նախորդող հինգ տարվա ընթացքում կենդանածին երեխաների

շրջանում, %)

Ծննդաբերական օգնության ստացում

որակավորված բուժաշխատողի

կողմից

Page 11: Adhs key findings_arm

Էջ 9Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

ԶբաղվածությունՀԺԱՀ 2010-ի շրջանակում հարցված 15-49 տարեկան կա-նանց 35 տոկոսն է եղել տնտեսապես ակտիվ, իսկ տղա-մարդկանց` 74 տոկոսը: Զբաղված կանանց հիմնական մասն ընդգրկված է եղել մասնագիտական/տեխնիկական/ղեկավար աշխատանքներում (45 տոկոս), ինչպես նաև առևտրի և ծառայությունների ոլորտում (29 տոկոս), մինչդեռ տղամարդիկ առավելապես կատարում են առևտրի և ծա ռա-յությունների ոլորտի (39 տոկոս), մասնագիտական/տեխ նի-կական/ղեկավար (21 տոկոս), որակավորում չպա հան ջող (17 տոկոս) և գյուղատնտեսական (15 տոկոս) աշխա տանքներ:

Զբաղված կանանց շրջանում, 76 տոկոսը վարձատրվում են միայն կանխիկ, իսկ 10 տոկոսը̀ աշխատում է անվճար: Տղամարդկանց 87 տոկոսն է վարձատրվում միայն կանխիկ, իսկ 5 տոկոսը̀ աշխատում է անվճար:

Կնոջ մասնակցությունը ՏՏ-ի որոշումների կայացմանըՀիմնականում, Հայաստանի կանայք ներգրավված են որո-շումների կայացման գործընթացում: Կանանց 82 տոկոսը նշել է, որ իրավունք է ունեցել ինքնուրույն կամ ամուսնու հետ համատեղ որոշումներ կայացնել ինչպես իր առողջության, այնպես էլ ընտանիքի բարեկամներին և ընկերներին այցե-լությունների վերաբերյալ: Կանանց միայն 3 տոկոսը չի մաս-նակցել ՀԺԱՀ-ի շրջանակում հարցվող երեք որո շում ներից ոչ մեկի ընդունմանը:

Որոշումներ կայացնելու կնոջ իրավասության ցուցանիշը տա տանվում է ըստ մարզերի: Ի տարբերություն մյուս

կԱնԱնց լիԱզորություններմար զերի կանանց, Արմավիրի և Արագածոտնի կանայք ամե նաքիչն են հակված ՏՏ-ի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակից լինելուն:

Կնոջ ծեծի եվ սեռական հարաբերության մերժման նկատմամբ վերաբերմունքՀայաստանում կնոջ ծեծն ընդունելի երևույթ չէ: Կանանց միայն 9 տոկոսն է իրավացի համարել ամուսնուն, եթե նա հատուկ իրավիճակներում ծեծում է կնոջը: Կանայք առա-վելապես արդարացի են համարել ամուսնուն, եթե վերջինս ծեծում է կնոջը̀ երեխաներին անուշադրության մատնելու պատճառով (7 տոկոս): Տղամարդիկ առավել հակված են կնոջ ծեծն արդարացի համարելուն: Նրանց 20 տոկոսը ար-դարացրել է ամուսնու կողմից կնոջ ծեծը ՀԺԱՀ-ով նշված պատճառներից առնվազն մեկի պարագայում: Համաձայն տղամարդկանց, կնոջ ծեծի համար կարող է պատճառ հան դիսանալ ամուսնուն հակաճառելու հանգամանքը (17 տոկոս), ինչպես նաև երեխաներին անուշադրության մատ-նելու փաստը (13 տոկոս):

Կանանց 80 տոկոսից ավելին նշել է, որ իրավունք ունի մերժել ամուսնուն ունենալ սեռական հարաբերություն, եթե տեղյակ է, որ ամուսինը սեռական հարաբերություններ ունի այլ կանանց հետ կամ կրում է սեռական ճանապարհով փո-խանց վող վարակ (ՍՃՓՎ): Ի հակառակ նշվածի, տղա-մարդկանց միայն 55 տոկոսն է համարում, որ կինն իրավասու է մերժել ամուսնուն ունենալ սեռական հարա-բե րություն, եթե տեղյակ է նրա սեռական կապի մասին` այլ կանանց հետ:

© Պաուլ Ջեֆրի, 2006

Page 12: Adhs key findings_arm

Էջ 10 Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Կրծքով կերակրում եվ հավելյալ սնունդԿրծքով կերակրումը լայն տարածում ունի Հայաստանում: Ընդհանուր առմամբ, հարցմանը նախորդող երկու տարիների ընթացքում ծնված բոլոր երեխաների 97 տոկոսը կերակրվել է կրծքի կաթով: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս մինչև մանկան 6 ամսական դառնալը կերակրել բացառապես կրծքի կաթով: Մինչև վեց ամսական հասակը բացառապես կրծքով կերակրման խորհրդին հետևել են մայրերի միայն մեկ երրորդը (35 տոկոս): Բացառապես կրծքով կերակրումը ենթադրում է, որ երեխաներին չպետք է տրվի ջուր, հյութ, այլ կաթնային հեղուկ կամ հավել յալ սնունդ մինչև վեց ամսական հասակը: Հայաստանի մանուկների 54 տոկոսին մինչև վեց ամսական հասակը կրծքի կաթին զուգահեռ տրվել է նաև այլ հեղուկ կամ սնունդ, իսկ 11 տոկոսն ընդհանրապես կրծքով չի կերակրվել: 0-35 ամսական երեխաների շրջանում կրծքով են կերակրվել միջինում մինչև 13 ամիս և բացառապես կրծքով` միջինում 3 ամիս:

Երեխայի նորմալ աճի և զարգացման համար 6 ամսականից հետո կրծքի կաթին զուգահեռ երեխայի սննդակարգում անհրաժեշտ է ավելացնել նաև կիսակոշտ կամ կոշտ (հավել յալ) սնունդ: Հայաստանում, 6-9 ամսական երեխաների 46 տոկոսը կրծքի կաթին զուգահեռ ստացել է նաև հավել յալ սնուցում, իսկ երեխաների 38 տոկոսը̀ կրծքով չի կերակրվել: Նորածինների և տարիքով փոքր երեխաների սնուցման գործելակերպը ենթադրվում է, որ 6-23 ամսական երեխաները կրծքի կաթին զուգահեռ պետք է կերակրվեն օրվա ընթացքում առնվազն մի քանի անգամ` սննդի 4 և ավելի հիմնական խմբերից պատրաստված կերակուրներով: Երեխաների միայն մեկ երրորդն է կերակրվել համապատասխան նշված չափորոշիչների: Խորհուրդ է տրվում նաև, որ ի հավելումն նշված 4 և ավելի սննդախմբերի, կրծքով չկերակրվող երեխաներին տրվի կաթ կամ կաթնամթերք` անհրաժեշտ հաճախականությամբ: Այդուհանդերձ, երեխաների միայն 30 տոկոսն է սնուցվել համապատասխան խորհուրդ տրվող երեք չափորոշիչների:

կերԱկրՄԱն գորԾելԱկերՊ եվ երեխԱների ու կԱնԱնց սնուցՄԱն կԱրգԱվիճԱկ

© Զարա Մկրտչյան, 2011

Վիտամին A և երկաթի հավելումներՎիտամին A-ն կանխարգելում է կուրությունը և վարակներն ու հատկապես կարևոր է երեխաների և ծննդկան կանանց համար: Հարցմանը նախորդող 24 ժամվա ընթացքում, 6-23 ամսական երեխաների 75 տոկոսը կերել է վիտամին A-ով հարուստ միրգ և բանջարեղեն: Երեխաների երկու երրորդը հարցմանը նախորդող օրվա ընթացքում ընդունել է երկաթ պարունակող սնունդ, սակայն երեխաների միայն 7 տոկոսին է տրվել երկաթ պարունակող հավելումներ: Հարցմանը նախորդող վեց ամսվա ընթացքում երեխաների միայն 6 տոկոսին է տրվել հակաճիճվային դեղորայք:

Հղի կանանց 90 օր շարունակ անհրաժեշտ է ընդունել երկաթ պարունակող հաբեր կամ օշարակ, ինչը կանխարգելում է սակավարյունությունը և զերծ պահում մի շարք բարդություններից: Վերջին հղիության ընթացքում կանանց միայն 2 տոկոսն է առնվազն 90 օր անընդմեջ ընդունել երկաթ պարունակող հաբեր կամ օշարակ, իսկ 1 տոկոսից պակասը̀ ընդունել է հակաճիճվային դեղորայք:

Page 13: Adhs key findings_arm

Էջ 11Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Երեխաների սնուցման կարգավիճակՀԺԱՀ-ի շրջանակում երեխաների սնուցման կարգավիճակը գնահատվում է հասակի և քաշի չափումների և միջազգային բնակչության չափորոշիչների համեմատականի հիման վրա: Համաձայն ՀԺԱՀ 2010-ի, մինչև հինգ տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ է, այսինքն կարճա հա սակ է իր տարիքի համեմատ: Այն արտահայտում է տևական ժամանակաշրջանում բավարար սնուցման բացակա յու-թյունը: Կարճահասակությունն առավել տարածված է գյուղական (22 տոկոս), քան քաղաքային բնակավայրերում (17 տոկոս): Ցուցանիշը բարձր է նաև ցածր կրթական մակարդակ ունեցող մայրերի երեխաների (22 տոկոս) և առավել աղքատ ՏՏ-ի երեխաների (26 տոկոս) շրջանում: Կարճահասակության ցուցանիշը տատանվում է 11 տոկոսից` Երևանում, մինչև 30 տոկոս` Արագածոտնում և Սյունիքում:

Թերսնվածությունը (չափազանց նիհար̀ հասակի համե-մատ) բնութագրվում է շարունակական անբավարար սնուց-մամբ և առավել քիչ տարածում ունի երեխաների շրջանում (4 տոկոս): Այդուհանդերձ, ցուցանիշը բարձր է հիմնական կրթությամբ մայրերի երեխաների շրջանում (14 տոկոս): Թերքաշությունը (չափազանց նիհար̀ տարիքի համեմատ) ևս լայն տարածում չունի Հայաստանի երեխաների շրջա-նում և մինչև հինգ տարեկան երեխաների մոտ կազմում է ընդամենը 5 տոկոս: Գերքաշությունը շատ երկրներում հանդիսանում է մեծ խնդիր: Մինչև հինգ տարեկան հայ երեխաների 15 տոկոսը գերքաշ է: Գերքաշ երեխաների մասնաբաժինը հատկապես բարձր է Լոռու մարզում, ուր երեխաների 34 տոկոսն իրենց հասակի համեմատ համարվել են շատ ավելի գեր:

© Զարա Մկրտչյան, 2011

Երեխաների սնուցման կարգավիճակի միտումները

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը̀ համաձայն ԱՀԿ-ի Երեխայի Զարգացման Չափորոշիչների

Թերաճ Թերսնված Թերքաշ Գերքաշ

2005թ-ից ի վեր թերքաշության և թերաճության ցուցա-նիշները փոքր-ինչ ավելացել են, իսկ թերսնվածության ցուցանիշը̀ կրճատվել: Գերքաշության ցուցանիշը 2005թ-ին նվազել էր 2000թ-ի համեմատ, իսկ 2010թ-ին կրկին աճել է:

Page 14: Adhs key findings_arm

Էջ 12 Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

ԻմացությունՀամաձայն ՀԺԱՀ 2010-ի, 15-49 տարեկան ինչպես կա-նանց, այնպես էլ տղամարդկանց 96 տոկոսը լսել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին, սակայն ՄԻԱՎ-ի կանխարգելման վերա-բերյալ գիտելիքների չափորոշիչների մակարդակը փոքր-ինչ ցածր է: Կանանց 69 և տղամարդկանց 80 տոկոսը տեղյակ են եղել, որ յուրաքանչյուր սեռական հա րա բե րու-թյան ժամանակ պահպանակի օգտագործումը, ինչ պես նաև միայն մեկ հավատարիմ զուգընկեր ունենալը նվա զեց նում է ՄԻԱՎ-ի փոխանցման հավանականությունը: Կանխար-գելման վերաբերյալ տեղեկացվածության մակար դակը 2005թ-ից ի վեր չի փոփոխվել:

Կանխարգելման վերաբերյալ տեղեկացվածությունը բարձր է կրթական և բարեկեցության բարձր մակարդակ ունեցող-ների շրջանում: Իմացության ցուցանիշը տատանվում է ըստ մարզերի: Ի տարբերություն Երևանի և Կոտայքի կանանց 79 տոկոսի, Սյունիքի մարզի կանանց միայն 9 տոկոսն է տեղյակ եղել կանխարգելման երկու մեթոդների մասին:

18-49 տարեկան հայ կանանց և տղամարդկանց 60 տո կոսից քիչն է համաձայնել, որ ՁԻԱՀ-ից խուսափելու նպա տակով 12-14 տարեկան երեխաներին անհրաժեշտ է ուսու ցանել պահ պանակի օգտագործման հմտությունները: Բարձր կրթա կան և բարեկեցության մակարդակ ունեցող անձինք առա վելապես հակված են եղել այս գաղափարը խրախու-սելուն:

Հարցված կանանց միայն կեսը և տղամարդկանց մեկ երրորդն է տեղյակ եղել, որ ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել կրծքով կերակրելիս: Առավել քիչ թվով անձինք են իմացել, որ մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է կանխել̀ հղիության ընթացքում հատուկ դեղահաբեր ըն-դունելու շնորհիվ (կանանց` 17, և տղամարդկանց` 9 տոկոսը):

Դեռևս գոյություն ունեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ թյուր կարծիքներ: Կանանց միայն 65, իսկ տղամարդկանց 51 տոկոսն է նշել, որ առողջ տեսք ունեցող մարդը կարող է լինել ՄԻԱՎ-ով վարակված, ինչպես նաև կանանց 52 և տղամարդկանց 41 տոկոսն է իրավացիորեն կարծում, որ ՄԻԱՎ վարակը չի կարող փոխանցվել համբույրի միջոցով:

Բազմաթիվ սեռական զուգընկերներ և վճարովի սեռական հարաբերություն15-49 տարեկան տղամարդկանց 15 տոկոսը հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել է մեկից ավելի սեռական զուգընկեր: Վերջին 12 ամիսների ընթացքում մեկից ավելի կանանց հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց գրեթե երեք քառորդը վերջին սե-ռական հարաբերության ժամանակ օգտագործել է պահ-պանակ: Տղամարդիկ միջինում կյանքի ընթացքում ունենում են շուրջ վեց սեռական զուգընկեր:

15-49 տարեկան տղամարդկանց 16 տոկոսը նշել է, որ երբևէ վճարել է սեռական հարաբերության համար: Սեռական հարաբերության համար երբևէ վճարած տղամարդկանց մասնաբաժինն առավել մեծ է արտասահմանում աշխատած (23 տոկոս) և Երևանի (27 տոկոս) ու Գեղարքունիքի (32 տոկոս) մարզերի տղամարդկանց շրջանում:

ՄԻԱՎ-ի հետազոտումԿանանց 43 և տղամարդկանց 35 տոկոսն իմացել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություններ անցնելու վայրի մասին: ՄԻԱՎ-ի վերաբերյալ երբևէ հետազոտվել և ստուգման արդյունքները ստացել են կանանց 9 և տղա-մարդկանց 2 տոկոսը: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետա զո-տություն կատարած անձանց մասնաբաժինն առավել մեծ է արտասահմանում աշխատած անձանց, ինչպես նաև Կոտայքում բնակվող կանանց շրջանում (23 տոկոս): Հարցմանը նախորդող տարվա ընթացքում սեռական հարա բերություն ունեցած երիտասարդ կանանց 9 տոկոսը կատարել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և ստացել է արդյունքները վերջին մեկ տարվա ընթացքում:

ՄիԱվ/ՁիԱՀ-ի վերԱԲերյԱլ իՄԱցություն եվ վԱրքԱգիԾ

ՄԻԱՎ-ի կանխարգելման վերաբերյալ գիտելիքներ

Մորից երեխային վարակի փոխանցումը

Այն անձանց տոկոսը, ովքեր տեղեկացված են ՄԻԱՎ-ի փոխանցման ռիսկի կրճատման

մասին, ըստ հետևյալ ուղիների̀

Անձանց տոկոսը, ովքեր գիտեն, որ̀

Կանայք

Տղամարդիկ

Օգտագործել պահպանակ

ՄԻԱՎ-ը կարող է փոխանցվել կրծքով կերակրելիս

Սեռական հարաբերություն ունենալ միայն մեկ̀ չվարակված

զուգընկերջ հետ

ՄԻԱՎ-ի փոխանցումը հնարավոր է կանխել, եթե մայրն ընդունի հատուկ

դեղահաբ

Օգտագործել պահպանակ և սեռական հարաբերություն

ունենալ միայն մեկ̀ չվարակված

Page 15: Adhs key findings_arm

Էջ 13Հայաստանի Ժողովրդագրության և Առողջության հարցերի Հետազոտություն 2010

Առաջնային օղակի բուժաշխատողԿանանց կեսից ավելին (58 տոկոս) ընտրել է իր առող-ջության պահպանման առաջնային օղակի բուժաշ խա-տողին: Առաջնային բուժաշխատող ունեցող հարցվողների շրջանում, կանանց 70 տոկոսը, որպես իրենց առաջնային օղակի բուժաշխատող ընտրել են թերապևտին, 15 տոկոսը̀ ընտանեկան բժշկին, իսկ 10 տոկոսը̀ մանկաբույժին: Տղա մարդկանց առավել քիչ մասնաբաժինն է ընտրել իրենց առաջնային օղակի բուժաշխատողին (38 տոկոս): Տղա մարդիկ ևս առավել հակված են եղել թերապևտի ընտրությանը (60 տոկոս), որին հաջորդում է ընտանեկան բժիշկը (17 տոկոս):

Ընտանեկան բժիշկ1997թ-ին ՀՀ առողջապահության նախարարությունը նախա ձեռնեց “Ընտանեկան բժշկության” ներդրման ծրա-գիրը: Հարցվողների շուրջ երեք քառորդ դեպքերում ընտա-նեկան բժիշկը հանդիսացել է իրենց նախկին թերապևտը: Իրենց ընտանեկան բժշկին ընտրած տաս հարցվողից ինը նշել է, որ նրանց առաջնային օղակի բուժաշխատողն աշխատում է իրենց տարածքային բուժհաստատությունում: Հարցվողների 97 տոկոսը բավարարված է եղել իրենց վերջին այցելության ժամանակ ընտանեկան բժշկի մա-տուցած ծառայություններից:

Առաջնային բուժծառայությունների արդյունավետությունԿանանց շուրջ մեկ քառորդը և տղամարդկանց 15 տո-կոսը նշել են, որ հարցմանը նախորդող երկու ամսվա ընթացքում կարիք են ունեցել պոլիկլինիկա կամ ամբու-լատոր բուժհաստատություն այցելելու: Նրանց 60 տոկոսն այցելել է պոլիկլինիկա կամ ամբուլատոր բուժհաս տա-տություն: Բուժզննման առավելապես կարիք են ունեցել Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի կանայք (30 տո-կոսից ավելի): Որպես պոլիկլինիկա կամ ամբուլատոր բուժհաստատություն չայցելելու պատճառ կանանց 50 և տղամարդկանց 41 տոկոսը նշել է ծառայությունների թանկ լինելը, իսկ կանանց 24 և տղամարդկանց 21 տոկոսը̀ ժամանակի սղությունը:

ՀՀ ԱՆ-ն խորհուրդ է տալիս տարեկան մեկ անգամ իրա-կանացնել կանխարգելիչ բուժզննում: Հարցմանը նախոր-դող երեք տարվա ընթացքում չորս կանանցից մեկը և հինգ տղամարդկանցից մեկն այցելել է բուժհաստատություն` կանխարգելիչ բուժզննման նպատակով:

Առողջության մասին հաղորդագրությունների ստացման հիմնական աղբյուր է հանդիսանում հեռուստատեսությունը: Կանանց 80 և տղամարդկանց 55 տոկոսը նշել են, որ հարցմանը նախորդող մի քանի ամիսների ընթացքում ԶԼՄ-ի միջոցով ստացել են առողջությանը վերաբերող տեղեկատվություն:

ԱռողջությԱն խնԱՄքի սՏԱցուՄը եվ ԾխԱխոՏի

Կանանց միայն 1 և տղամարդկանց 2 տոկոսն է նշել, որ օգտվում է առողջության ապահովագրությունից: Այն ան-ձանց շրջանում, ովքեր նշել են առողջության ապա հո-վագրության ծածկույթի առկայության մասին` տղա մարդ-կանց մեծամասնությանն այն տրամադրել է գործատուն, իսկ կանայք օգտվել են պետական` Հիմնական Ծառա-յությունների Փաթեթի (BBP) շրջանակում:

ԾխախոտԻ տարբերություն տղամարդկանց, ծխախոտի օգտա գոր-ծումը լայն տարածում չունի կանանց շրջանում (միայն 2 տոկոս): Տղամարդկանց 60 տոկոսից ավելին ծխում է ծխախոտ: Ծխող տղամարդկանց 96 տոկոսը մեկ օրվա ընթացքում ծխում է ավելի քան 10 գլանակ: Տղամարդկանց ծխելու սովորույթը համամասնորեն բարձր է բոլոր մարզերում: Ծխելու հակվածությունը հատկապես բարձր է տղամարդկանց 45-49 տարիքային խմբում` կազմելով 76 տոկոս:

© Զարա Մկրտչյան, 2011

Page 16: Adhs key findings_arm

Ծնելիություն Ընդամենը Քաղաքային Գյուղական Երևան Արագածոտն Արարատ Արմավիր Գեղարքունիք Լոռի Կոտայք Շիրակ Սյունիք Վայոց ձոր Տավուշ

Ծնելիության Գումարային Գործակից (ԾԳԳ) 1.7 1.6 1.8 1.5 1.9 1.6 1.8 1.8 1.6 2.0 1.8 2.0 1.8 2.0

15-19 տարեկան կանայք, ովքեր մայր են կամ հարցման պահին հղի են եղել 5 4 7 3 8 6 10 5 0 11 6 (9) (11) 9

Մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ 25-49 տարեկան կանանց շրջանում 21.1 22.0 20.0 22.8 20.4 21.2 19.9 19.5 20.7 20.7 20.4 20.9 20.0 20.2Մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 25-49 տարեկան կանանց շրջանում 21.1 21.9 20.0 22.7 20.5 21.2 19.9 19.5 20.7 20.7 20.4 20.9 20.0 20.3

Մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 25-49 տարեկան կանանց շրջանում 22.5 23.3 21.3 24.1 21.7 22.7 21.2 21.1 21.8 21.9 21.8 22.6 21.5 21.5

15-49 տարեկան ամուսնացած կանանց շրջանում այլևս երեխա չցանկացողների տոկոսը 58 58 58 59 58 52 59 53 61 52 61 56 60 63

Երեխաների միջին իդեալական թվաքանակը 15-49 տարեկան կանանց շրջանում 2.5 2.5 2.6 2.5 2.6 2.4 2.7 2.7 2.6 2.8 2.4 2.6 2.4 2.6

15-49 կանանց շրջանում աբորտ կատարածների տեսակարար կշիռը 31 30 33 30 31 30 40 33 19 41 33 16 31 31Հարցմանը նախորդող երեք տարվա ընթացքում աբորտով ավարտված հղիությունների տոկոսը 29 29 28 29 9 16 40 24 17 35 38 6 23 36

Ընտանիքի պլանավորումՀարցման պահին որևէ ժամանակակից մեթոդ օգտագործողների տոկոսը (15-49 տարեկան կանանց շրջանում) 27 33 19 42 22 23 23 19 36 14 18 21 11 10Ընտանիքի պլանավորման չբավարարված պահանջարկ ունեցող հարցման պահին ամուսնացած կանանց տեսակարար կշիռը1 21 19 24 13 13 20 13 42 26 23 39 19 18 20

Մոր և մանկան առողջությունՄայրական խնամք (վերջին հինգ տարվա ընթացքում ծննդաբերած կանայք)Որակավորված բուժաշխատողի կողմից նախածննդյան բուժօգնություն և խնամք ստացած կանանց տոկոսը2 99 98 100 99 100 100 100 100 97 99 100 100 100 99

Որակավորված բուժաշխատողի կողմից ծննդօգնություն ստացած կանանց տոկոսը2 100 100 99 100 100 100 99 97 100 100 99 100 100 100

Բուժհաստատությունում ծննդաբերած կանանց տոկոսը 99 100 99 99 100 100 99 98 100 100 99 100 100 100

Երեխաների պատվաստումներՀարցմանը նախորդող որևէ ժամանակահատվածում բոլոր պատվաստումները3 ստացած 18-29 ամսական երեխաների տոկոսը 92 91 92 * * * * * * * * * * *

ՍնուցումՄինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր թերաճ են (միջին կամ սուր) 19 17 22 11 32 29 22 25 23 17 21 37 16 16

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր թերսնված են (միջին կամ սուր) 4 3 5 3 6 12 4 7 3 1 7 2 2 1

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր թերքաշ են (միջին կամ սուր) 5 3 7 2 6 17 8 7 5 2 3 6 3 5

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր գերքաշ են (միջին կամ սուր) 15 15 16 11 9 17 10 23 34 11 18 22 18 15

ՄանկամահացությունՄահերի թիվն ըստ 1000 կենդանածնի4

Մանկական մահացություն (ծննդից մինչև մեկ տարեկան հասակը) 13 16 22 * * * * * * * * * * *

Մինչև հինգ տարեկան երեխաների մահացություն (ծննդից մինչև 5 տարեկանը) 16 18 26 * * * * * * * * * * *

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված գիտելիքներ և վարքագիծՏեղյակ է ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխող ուղիների մասին`

Սահմանափակել սեռական զուգընկերների թիվը միայն մեկ չվարակված զուգընկերոջով (%, կանայք/տղամարդիկ) 81/87 86/89 74/84 90/91 69/62 72/84 87/98 83/90 87/73 88/95 74/80 14/74 67/73 68/97

Օգտագործել պահպանակ (%, կանայք/տղամարդիկ) 74/83 78/86 66/79 83/85 65/64 71/68 75/94 63/87 71/72 83/95 76/84 15/68 59/68 62/100Երբևէ կատարել է ՄԻԱՎ-ի հետազոտում և ստացել է արդյունքները (%, կանայք/տղամարդիկ) 9/2 10/2 8/1 9/3 1/<1 <1/0 18/0 5/4 14/0 23/2 2/1 11/0 4/2 5/2

ՀԺԱՀ Հիմնական Արդյունքներ

Փակագծերում ներկայացված տվյալները հիմնված են քիչ դեպքերի վրա, իսկ աստղանիշով ներկայացված են ոչ բավարար տվյալները1. Այն կանայք, ովքեր չեն ցանկանում այլևս երեխա ունենալ կամ ցանկանում են սպասել առնվազն երկու տարի մինչև հաջորդ երեխայի ծնունդը,

սակայն չեն օգտագործում հակաբեղմնավորման որևէ մեթոդ, համարվում են ընտանիքի պլանավորման հարցում չբավարարված պահանջարկ ունեցողներ

2. Որակավորված բուժաշխատող համարվում են բժիշկները, բուժակները, բուժքույրերը կամ մանկաբարձները

Բնակավայր

Page 17: Adhs key findings_arm

Ծնելիություն Ընդամենը Քաղաքային Գյուղական Երևան Արագածոտն Արարատ Արմավիր Գեղարքունիք Լոռի Կոտայք Շիրակ Սյունիք Վայոց ձոր Տավուշ

Ծնելիության Գումարային Գործակից (ԾԳԳ) 1.7 1.6 1.8 1.5 1.9 1.6 1.8 1.8 1.6 2.0 1.8 2.0 1.8 2.0

15-19 տարեկան կանայք, ովքեր մայր են կամ հարցման պահին հղի են եղել 5 4 7 3 8 6 10 5 0 11 6 (9) (11) 9

Մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ 25-49 տարեկան կանանց շրջանում 21.1 22.0 20.0 22.8 20.4 21.2 19.9 19.5 20.7 20.7 20.4 20.9 20.0 20.2Մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 25-49 տարեկան կանանց շրջանում 21.1 21.9 20.0 22.7 20.5 21.2 19.9 19.5 20.7 20.7 20.4 20.9 20.0 20.3

Մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 25-49 տարեկան կանանց շրջանում 22.5 23.3 21.3 24.1 21.7 22.7 21.2 21.1 21.8 21.9 21.8 22.6 21.5 21.5

15-49 տարեկան ամուսնացած կանանց շրջանում այլևս երեխա չցանկացողների տոկոսը 58 58 58 59 58 52 59 53 61 52 61 56 60 63

Երեխաների միջին իդեալական թվաքանակը 15-49 տարեկան կանանց շրջանում 2.5 2.5 2.6 2.5 2.6 2.4 2.7 2.7 2.6 2.8 2.4 2.6 2.4 2.6

15-49 կանանց շրջանում աբորտ կատարածների տեսակարար կշիռը 31 30 33 30 31 30 40 33 19 41 33 16 31 31Հարցմանը նախորդող երեք տարվա ընթացքում աբորտով ավարտված հղիությունների տոկոսը 29 29 28 29 9 16 40 24 17 35 38 6 23 36

Ընտանիքի պլանավորումՀարցման պահին որևէ ժամանակակից մեթոդ օգտագործողների տոկոսը (15-49 տարեկան կանանց շրջանում) 27 33 19 42 22 23 23 19 36 14 18 21 11 10Ընտանիքի պլանավորման չբավարարված պահանջարկ ունեցող հարցման պահին ամուսնացած կանանց տեսակարար կշիռը1 21 19 24 13 13 20 13 42 26 23 39 19 18 20

Մոր և մանկան առողջությունՄայրական խնամք (վերջին հինգ տարվա ընթացքում ծննդաբերած կանայք)Որակավորված բուժաշխատողի կողմից նախածննդյան բուժօգնություն և խնամք ստացած կանանց տոկոսը2 99 98 100 99 100 100 100 100 97 99 100 100 100 99

Որակավորված բուժաշխատողի կողմից ծննդօգնություն ստացած կանանց տոկոսը2 100 100 99 100 100 100 99 97 100 100 99 100 100 100

Բուժհաստատությունում ծննդաբերած կանանց տոկոսը 99 100 99 99 100 100 99 98 100 100 99 100 100 100

Երեխաների պատվաստումներՀարցմանը նախորդող որևէ ժամանակահատվածում բոլոր պատվաստումները3 ստացած 18-29 ամսական երեխաների տոկոսը 92 91 92 * * * * * * * * * * *

ՍնուցումՄինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր թերաճ են (միջին կամ սուր) 19 17 22 11 32 29 22 25 23 17 21 37 16 16

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր թերսնված են (միջին կամ սուր) 4 3 5 3 6 12 4 7 3 1 7 2 2 1

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր թերքաշ են (միջին կամ սուր) 5 3 7 2 6 17 8 7 5 2 3 6 3 5

Մինչև հինգ տարեկան երեխաների տոկոսը, ովքեր գերքաշ են (միջին կամ սուր) 15 15 16 11 9 17 10 23 34 11 18 22 18 15

ՄանկամահացությունՄահերի թիվն ըստ 1000 կենդանածնի4

Մանկական մահացություն (ծննդից մինչև մեկ տարեկան հասակը) 13 16 22 * * * * * * * * * * *

Մինչև հինգ տարեկան երեխաների մահացություն (ծննդից մինչև 5 տարեկանը) 16 18 26 * * * * * * * * * * *

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված գիտելիքներ և վարքագիծՏեղյակ է ՄԻԱՎ-ի փոխանցումը կանխող ուղիների մասին`

Սահմանափակել սեռական զուգընկերների թիվը միայն մեկ չվարակված զուգընկերոջով (%, կանայք/տղամարդիկ) 81/87 86/89 74/84 90/91 69/62 72/84 87/98 83/90 87/73 88/95 74/80 14/74 67/73 68/97

Օգտագործել պահպանակ (%, կանայք/տղամարդիկ) 74/83 78/86 66/79 83/85 65/64 71/68 75/94 63/87 71/72 83/95 76/84 15/68 59/68 62/100Երբևէ կատարել է ՄԻԱՎ-ի հետազոտում և ստացել է արդյունքները (%, կանայք/տղամարդիկ) 9/2 10/2 8/1 9/3 1/<1 <1/0 18/0 5/4 14/0 23/2 2/1 11/0 4/2 5/2

Մարզ

3. Համաձայն ԱՀԿ-ի բոլոր անհրաժեշտ պատվաստումները ներառում են` ԲՑԺ-ի և կարմրուկի մեկական դեղաչափ, ինչպես նաև ԱԿԴՓ-ի և Պոլիոյի երեքական դեղաչափ

4. Մահացության ցուցանիշները հիմնված են 10 տարվա տվյալների վրա, բացառությամբ թեքությամբ գրված տվյալների, որոնք հիմնված են 5 տարվա վրա

Page 18: Adhs key findings_arm

© Զարա Մկրտչյան, 2011

Page 19: Adhs key findings_arm
Page 20: Adhs key findings_arm