14
ՁԳՏԵԼ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ 2020-2021 ՈՒՍՏԱՐԻ ԴԻՄՈՐԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

  • Upload
    others

  • View
    4

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

ՁԳՏԵԼ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ

ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

2020-2021 ՈՒՍ․ ՏԱՐԻ

ԴԻՄՈՐԴԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Page 2: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

UFA

RՀՖՀՀ

հիմնադրում

Առաջին

պետական

դիպլոմների

հանձնում

Ֆինանսերի

ֆակուլտետի

բացում

Անցում

Բոլոնիայի

համակարգին

Շրջանավարտների

ասոցիացիայի

ստեղծում

ԻԿՄ ֆակուլտետի

բացում

ՈՒՖԱՌ20+կամպուսինախագիծ

2000

2005

2006

2014

2018

2018

2019

Հայաստանում Ֆրանսիական համալսարանը միջպետական համալսարան

է, որը միաժամանակ շնորհում է բակալավրի և մագիստրոսի

ֆրանսիական և հայկական պետական դիպլոմներ։ Այն հիմնվել է ՀՀ և

Ֆրանսիայի կառավարությունների կողմից։

20 ՏԱՐՎԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ընդունվելով Հայաստանում ֆրանսիական

համալսարան (ՀՖՀՀ)՝ Դուք կատարում

եք ընտրություն դեպի որակյալ և գերազանցությանը

միտված կրթություն։ Այն Ձեր առջև կբացի

մասնագիտական հաջողված ուղու դռները։ Ընտրել

ՀՖՀՀ-ն նշանակում է ընտրել ճանապարհ,

որտեղ աշխատասիրության, ազնվության ու

ջանքերի շնորհիվ կհասնեք հաջողության։ Ընտրել

ՀՖՀՀ-ն նշանակում է ձգտել գերազանցության։

Պրոֆեսոր Ժան-Մարկ Լավեստ

ՀՖՀՀ ռեկտոր

Համալսարանը կոչված է պատրաստելու

Հայաստանի աշխատաշուկայի պահանջներին

համապատասխանող բարձրակարգ մասնագետներ,

որոնք իրենց միջազգային փորձը, գիտելիքներն ու

հմտությունները կծառայեցնեն ի նպաստ

Հայաստանի տնտեսության, ինչպես նաև

Հայաստանի, Ֆրանսիայի ու Եվրոպայի միջև

հարաբերությունների զարգացմանը:

Page 3: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

ՀՖՀՀ-Ի ՄԱՍԻՆ՝ ՄԻ ՔԱՆԻ ԹՎՈՎUFA

R2250

շրջանավարտ

>93%JOB

վերջին 3 տարիներիշրջանավարտների 93 %-նունեն զբաղվածություն(մանրամասներըհասանելի են ufar.amկայքում)

ուսանող

1280

բակալավրիատում,մագիստրատուրայում, ևնախապատրաստական

դասընթացներում

270+

ավելի քան 270պրակտիկայի

պայմանագիր

Հայաստանում ևարտերկրում

2018-2019 ուս.տարում2

ակադեմիական

գործընկեր

- Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանը2005թ․-ից (univ-lyon3.fr)- Թուլուզ 3 Պոլ Սաբատիեհամալսարանը 2018թ․-ից (univ-tlse3.fr)

*ուսումն ավարտելիս ուսանողները,հայկական դիպլոմից բացի,ստանում են հենց այսհամալսարաններից մեկի դիպլոմը՝ըստ ֆակուլտետի։

Իրավաբանական

5ֆակուլտետ

Ինֆորմատիկա ևկիրառականմաթեմատիկա Ֆինանսներ

ՄարքեթինգԿառավարում

Ավելի քան

Page 4: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

ԻՆՉՈՒ՞ ԸՆՏՐԵԼ ՀՖՀՀ-Ն

- շրջանավարտների ավելի քան 93%-ն ունեն զբաղվածություն, գրեթե

40%-ն աշխատանք են գտնում ուսման տարիներին (վերջին 3

տարիների շրջանավարտների հարցումների ցուցանիշ)

- Համալսարանի Կարիերայի կենտրոնն ուսանողներին աջակցում է

իրենց մասնագիտական ծրագիրը կազմելու և այդ ծրագրին

համապատասխան աշխատանք գտնելու հարցում

Աշխատանքի տեղավորման բարձր ցուցանիշ

հայ և ֆրանսիացի

դասախոսներ (ամեն տարի

70 դասախոս Ֆրանսիայից),

ովքեր իրենց ոլորտի

որակյալ մասնագետներ են

և աշխատում են հայտնի

ընկերություններում

Որակյալ

կրթություն

ուսանողական տարբեր

ակումբներ (Ինտելեկտուալ

ակումբ, Ֆրանսախոսների

ակումբ, թատերական և

արշավական խմբեր,

սպորտային ակումբ, ՀՖՀՀ

ստարտափ)

Ակտիվ

ուսանողական կյանք

նոր կամպուսի կառուցում

ԹՈՒՄՈ-ի կողքին, ինչը

թույլ կտա դարձնել ՀՖՀՀ-ն

միջազգային և նորարար

համալսարան

Նոր կամպուս

Համալսարանի ավելի քան2250 շրջանավարտները

հնարավորություն ունեն

կապ պահպանելու միմյանցև համալսարանի հետ

շրջանավարտների

ասոցիացիայի միջոցով

Շրջանավարտների

ասոցիացիա

Միջազգային

համագործակցությունընդունվելիս ֆրանսերենի

իմացությունը պարտադիր չէ,

սակայն բակալվրիատն

ավարտելիս ուսանողը

տիրապետում է

մասնագիտական

ֆրանսերենի (ինչպես նաև

երկու այլ օտար լեզվի)

Լեզուներ

- բակալավրիատումարտերկրում

մասնագիտական

պրակտիկա անցնելուհնարավորություն - մագիստրատուրայում մեկկիսամյակ արտերկրումսովորելու հնարավորություն

UFA

R

Page 5: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՀՖՀՀ-ՈՒՄՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆԴԱՍԸՆԹԱՑ ՀՖՀՀ-ՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԻՇՈՒԿԱ

Իրավագիտություն,

Մարքեթինգ,

Կառավարում,

Ֆինանսներ,

Ինֆորմատիկա և

կիրառական մաթեմատիկա

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Մարքեթինգ,

Իրավագիտություն,

Ֆինանսներ

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ

Տնտեսագիտություն

Հանրային և մասնավոր

իրավունք

ՖՐԱՆՍԻԱԿԱՆԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ

ՄԻՋՆԱԿԱՐԳ ԿՐԹՈՒԹՅԱՆԱՎԱՐՏԱԿԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

UFA

R

Page 6: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ

Աշխատել որպես․

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Շարունակել կրթությունս․

Փաստաբանական դպրոցում,

Մասնավոր կամ հանրային

իրավունքի մագիստրատուրայում,

Քաղաքագիտության, միջազգային

հարաբերությունների, վարչական

կառավարման

մագիստրատուրայում։

Հայաստանում աշխատող բազմաթիվ

իրավաբաններ կրթվել են ՀՖՀՀ-ի

Իրավաբանական ֆակուլտետում։

Հիմնվելով Ֆրանսիայում իր

ակադեմիական բարձր մակարդակով

հայտնի Լիոն 3 համալսարանի

Իրավաբանական ֆակուլտետի փորձի

վրա՝ կրթությունն այս ֆակուլտետում

թույլ է տալիս ուսանողին ստանալ

իրավագիտության հիմնարար

գիտելիքներ և հետագայում ընտրել իր

գործունեության իրավագիտական

ոլորտը՝ կառուցելով ավելի նեղ

մասնագիտական ուղի։ Օտար լեզուների

ուսուցումը թույլ է տալիս

մասնագիտական գիտելիքներին

տիրապետել նվազագույնը 4 լեզվով։

Ակադեմիական գործընկեր՝ ԺանՄուլեն Լիոն 3 համալսարան

Ուսման տևողություն՝ 4 տարի

Դատավորի խորհրդական

դատարանում,

Իրավախորհրդատու վարչական

մարմիններում, միջազգային

կազմակերպություններում,

Փաստաբան, նոտար (մրցույթ

անցնելուց հետո),

Իրավաբան ձեռնարկությունում,

ՀԿ-ում, բանկում,

ապահովագրական

ընկերությունում, մարդկային

ռեսուրսների բաժնում,

Ազգային անվտանգության և

պաշտպանության

ծառայություններում,

Լրագրության, հանրային կապերի

ոլորտում։

UFA

R

Page 7: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

UFA

RԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼԿԱՌԱՎԱՐՄԱՆԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Աշխատել․

Շարունակել կրթությունս

մագիստրատուրայում հետևյալ

մասնագիտացումներով․

Ֆինանսներ և վերահսկողություն,

Տնտեսագիտություն,

Կառավարում,

Ֆինանսեր և բանկային գործ։

Տնտեսագետ,

Ֆինանսական մենեջեր,

Բանկային գործի և

ապահովագրության մասնագետ,

Ֆինանսական վերլուծաբան,

Ղեկավարի կամ մենեջերի

ֆինանսների գծով խորհրդական

և օգնական։

Կառավարման ֆակուլտետում

առաջարկվող կրթությունն ընդհանրական

է և հիմնվում է իր ակադեմիական

մակարդակով մեծ հեղինակություն

վայելող Լիոն 3 համալսարանի

կառավարման ինստիտուտի վրա

(վերջինս Eduniversal 2018-2019թթ ցանկի

լավագույն հնգյակում է)։ Սովորելով այս

ֆակուլտետում՝ ուսանողը կառավարման,

ֆինանսների, տնտեսագիտության,

որակի կառավարման,

փոփոխությունների կառավարման և

ձեռնարկատիրության ոլորտում իր

ստացած բազում հմտությունների շուրջ

կառուցում է իր մասնագիտական ուղին և

ընտրում է պետական կամ մասնավոր

հատվածում այդ ուղուն

համապատասխանող շրջանակը։

Ուսումն այս ֆակուլտետում հիմնարար

տեսական գիտելիքներ է տրամադրում

կառավարման ոլորտում հետագայում

տնտեսության մակրո և միկրո

մակարդկաներում, ֆինանսների, որակի և

ձեռնարկատիրության ոլորտներում

ուսումնասիրություններ և

վերլուծություններ կատարելու համար։

Ակադեմիական գործընկեր՝Ժան Մուլեն Լիոն 3

համալսարան

Ուսման տևողություն՝ 4 տարի

Հայաստանի պետական

կառավարման մարմիններում և

հայրենական ու արտերկրի

մասնավոր հատվածի

կազմակերպություններում՝

կառավարման միջին և բարձր

օղակներում որպես․

Page 8: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼՖԻՆԱՆՍՆԵՐԻ

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Աշխատել․

Շարունակել կրթությունս

մագիստրատուրայում հետևյալ

մասնագիտացումներով․

Ֆինանսական մենեջեր,

Հաշվապահ,

Աուդիտոր,

Ֆինանսական վերլուծաբան,

Վիճակագիր-տնտեսագետ

վերլուծաբան։

Ֆինանսներ և

վերահսկողություն,

Տնտեսագիտություն,

Կառավարում,

Ֆինանսեր և բանկային գործ,

Մարքեթինգ և վաճառք։

Բանկային գործի և ապահովագրության

ոլորտը օրեցօր զարգանում է

Հայաստանում։ Մի շարք պաշտոններ

ենթադրում են այս ոլորտի

քաջածանոթություն, հաճախորդի հետ

շփում, իսկ հետագայում նաև թիմի և

մասնաճյուղի կառավարում։ Այս

ֆակուլտետում սովորելը թույլ է տալիս ձեռք

բերել հիմնարար տեսական գիտելիքներ և

մասնագիտական ունակություններ

ֆինանսների, բանկային գործի և

ապահովագրության ոլորտում՝ ուսանողին

պատրաստելով․·

- կատարելու տնտեսական

ուսումնասիրություններ և վերլուծություններ

միկրո և մակրո մակարդակներում,

վերլուծելու հաճախորդների պահանջները

բանկային և ապահովագրական ոլորտում,

մասնակցելու առաջնային գծում

հաճախորդների սպասարկմանը,

- ապահովելու արտադրանքի

առաջխաղացումը։

Այս ֆակուլտետի առանձնահատկությունն

իր պրակտիկ մասնաբաժնի մեծ չափն է․

4-րդ կուրսում ուսանողները, բացի

յոթշաբաթյա լրիվ դրույքով պրակտիկայից,

անցնում են նաև 15-շաբաթյա կես դրույքով

պարտադիր մասնագիտական պրակտիկա։

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՖԻՆԱՆՍՆԵՐԻ

Ակադեմիական գործընկեր՝ ԺանՄուլեն Լիոն 3 համալսարան

Ուսման տևողություն՝ 4 տարի

UFA

R

Կառավարման միջին և բարձր

օղակներում հայաստանյան և

արտերկրի ֆինանսական

կազմակերպություններում,

բանկերում

և ապահովագրական

ընկերություններում, ինչպես նաև ՀՀ

կենտրոնական բանկում որպես․

Page 9: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼՄԱՐՔԵԹԻՆԳԻԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Աշխատել որպես․

Շարունակել կրթությունս

մագիստրատուրայում հետևյալ

մասնագիտացումներով․

Կազմակերպության/

ընկերության ղեկավար,

Կոմերցիոն տնօրեն,

Մարքեթինգի/վաճառքի

տնօրեն,

Գովազդային գործակալության

տնօրեն,

Միջազգային առևտրի

պատասխանատու,

Հանրային կապերի (PR)

մենեջեր,

Բրենդ մենեջեր,

Ծրագրերի ղեկավար,

Մերչենդայզեր,

Բիզնես վերլուծաբան։

Մարքեթինգ և վաճառք,

Մարքեթինգային (թվային,

միջազգային, միջմշակութային,)

հաղորդակցություն,

Բիզնեսի կառավարում,

Գովազդ և հանրային կապեր,

Միջազգային առևտուր։

Մարքեթինգը երիտասարդ, բայց շատ

հեռանկարային և ունիվերսալ

մասնագիտություն է․ բոլոր

ընկերություններն ու

կազմակերպությունները, լինեն

պետական թե մասնավոր ոլորտի,

միջազգային թե հասարակական,

մարքեթոլոգների կարիք ունեն իրենց

արտադրանքն ու ապրանքանիշը

զարգացնելու համար։ Այս

մասնագետները պահանջված են

տնտեսության բոլոր բնագավառներում

(ՏՏ, արդյունաբերություն,

առողջապահություն, և այլն)։ ՀՖՀՀ-ի

Մարքեթինգի ֆակուլտետն առաջարկում

է ուսանողի մասնագիտական

ծրագրերին համապատասխան

կրթություն։ Գործնական

պարապմունքների մասնաբաժինը մեծ է,

ինչը թույլ է տալիս արագ աշխատանք

գտնել ըստ մասնագիտության և

ինտեգրվել մասնագիտական կյանքին։

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՄԱՐՔԵԹԻՆԳԻ

Ակադեմիական գործընկեր՝ ԺանՄուլեն Լիոն 3 համալսարան

Ուսման տևողություն՝ 4 տարի

UFA

R

Page 10: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ԻԿՄԲԱԿԱԼԱՎՐԻԱՏՆԱՎԱՐՏԵԼՈՒՑ ՀԵՏՈ

Աշխատել որպես․

Շարունակել կրթությունս

մագիստրատուրայում հետևյալ

մասնագիտացումներով․

Համակարգչային գիտնական,

Ծրագարակազմի մշակման

մասնագետ,

Ծրագրավորող (օբյեկտ

կողմնորոշված, ցանցային,

ֆունկցիոնալ, նաև

խելախոսների հավելվածների

մշակում, տվյալների հենքերի

նախագծում),

Ծրագրավորողների կամ

ծրագրային արտադրանքի

թիմի ղեկավար բարձր

տեխնոլոգիաների ոլորտում,

Տվյալների վերլուծաբան

(գերմեծ տվյալներ, տվյալների

բացահայտում, մեքենայական

ուսուցում),

Կիրառական մաթեմատիկայի

մասնագետ տարբեր

ոլորտներում։

Համակարգչային գիտություն,

Կիրառական մաթեմատիկա,

Ցանցեր և

հեռահաղորդակցություն։

ԻԿՄ ֆակուլտետը հնարավորություն է ընձեռումձեռք բերելու հիմնարար գիտելիքներ

համակարգչային գիտության ոլորտում, նաև

խորքային գիտելիքներ կիրառական

մաթեմատիկայի և ալգորիթմների մշակման

մեջ։ Ուսանողները սովորում են գտնել

տարաբնույթ խնդիրների լավագույն

լուծումները, ստեղծել նոր տեխնոլոգիաներ ևառաջարկել նորարար մտքեր։ Նրանք մշակումև փորձարկում են ծրագրային ապահովումները՝կիրառելով տեսությունը պրակտիկայում և

նորարարություն ներմուծելով

ռոբոտաշինության, արհեստական

տեսողության և խելացի համակարգերի

ոլորտներ։ Առաջին կուրսից սկսած՝ ԻԿՄ-իուսանողները մասնակցում են նաև

նախագծերի մշակման և կառավարման, նաևձեռնարկատիրության դասերին՝ շնորհիվ ՀՖՀՀ-ի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաներիկենտրոնի կողմից համակարգվող և ԵՄ

աջակցությամբ իրականացվող

Կոնվերգենցիայի կենտրոնի (convergence.center)ծրագրի։ ՀՖՀՀ-ն նաև ձևավորել է կայուն

համագործակցություն հայաստանյան ՏՏ

ոլորտի խոշոր կազմակերպությունների հետ

(Synopsys, PicsArt, IBM, Microsoft, NationalInstruments, RINA, SoftConstruct), ինչը թույլ էտալիս ուսանողներին լինել ՏՏ միջավայրի մեջիրենց ուսման առաջին տարվանից։

ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ

Ակադեմիական գործընկեր՝ Թուլուզ 3

Պոլ Սաբատիե համալսարան

(աշխարհի լավագույն

համալսարանների ցանկի 45-րդ

հորիզոնական)

Ուսման տևողություն՝ 4 տարի

ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱՅԻ ԵՒ ԿԻՐԱՌԱԿԱՆՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ (ԻԿՄ)

UFA

R

Page 11: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

Իրավաբանական,Կառավարման, Ֆինանսների ևՄարքեթինգի ֆակուլտետներ

ՀՖՀՀ-ն Հայաստանում Ֆրանսիայի

դեսպանության, Հայկական

Բարեգործական Ընդհանուր Միության,

Ընկերական Օգնության Հայկական

Ընկերակցության, Ֆրանկոֆոն

փաստաբանների միության և այլ

բարերարների աջակցությամբ

կրթաթոշակներ և սոցիալական

օգնություն է տրամադրում ՀՖՀՀ-ի

ուսանողներին։ 2018-2019 ուս․ տարվա

ընթացքում հատկացվել են ավելի քան 80

սոցիալական օգնության թոշակ և 140

գերազանցության կրթաթոշակ՝ ըստ

կիսամյակային առաջադիմության։

Մանրամասները՝ ufar.am կայքում։

ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ

ԵՒ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԵՐ 2020-2021

Ինֆորմատիկայի և

կիրառական մաթեմատիկայի

ֆակուլտետ

Մասնագիտական պրակտիկան

համալսարանական կրթության

կարևոր բաղադրիչն է։ Այն թույլ է

տալիս կիրառել ստացած

գիտելիքները, ձեռք բերել

մասնագիտական փորձ և նոր

ունակություններ և նպաստում է

աշխատանքի տեղավորմանը։

ՊՐԱԿՏԻԿԱ

Բակալավրիատի ավարտական

կուրսում լավագույն

ուսանողները հնարավորություն

ունեն 7 շաբաթյա պրակտիկա

անցնելու Ֆրանսիայում,

Շվեյցարիայում, Բելգիայում։

875 000 AMD

4-րդ կուրս 935 000 AMD

900 000 AMD3-րդ կուրս

2-րդ կուրս

1-ին կուրս 850 000 AMD

4-րդ կուրս

3-րդ կուրս

2-րդ կուրս

1-ին կուրս 995 000 AMD

1030 000 AMD

1055 000 AMD

1090 000 AMD

UFA

R

Page 12: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏUFA

R1․ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԵՄ ՀԱՅՏՍ

2․ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ*ՀՖՀՀ-ի քննություններն անկախ են պետական միասնական քննություններից և հիմնվում ենհանրակրթական դպրոցի ծրագրերի վրա։Նախորդ տարիների թեստերի նմուշները հասանելի են ufar.am կայքում։

Ֆակուլտետ Քննություններ Քննությանտևողություն

Առավելագույնմիավոր

Ընդունվելու համարնվազագույն միավոր

Իրավագիտություն Կառավարում,Մարքեթինգ,Ֆինանսներ Ինֆորմատիկա ևկիրառականմաթեմատիկա

Հասարակագիտություն Օտար լեզու (ֆրանսերեն,անգլերեն կամգերմաներեն) Հայոց լեզու

Մաթեմատիկա Օտար լեզու (ֆրանսերեն,անգլերեն կամգերմաներեն) Հայոց լեզու

Խորացված մաթեմատիկա Օտար լեզու (ֆրանսերեն,անգլերեն կամգերմաներեն)

2 ժամ 2 ժամ 3 ժամ

3 ժամ 2 ժամ 3 ժամ

4 ժամ 2 ժամ

60

60

60

60

60

60

120

60

15

15

15

15

15

15

48

15

- Լրացված գրանցման դիմում-հայտ (հասանելի է ufar.am

կայքում),

- Միջնակարգ կրթության վկայականի պատճենը կամ

տեղեկանք դպրոցից 12-րդ դասարանում սովորելու

վերաբերյալ,

- Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը

(գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը),

- 3x4 չափի երկու լուսանկար,

- Զինվորական հաշվառման թերթիկի կամ զինգրքույկի

պատճենը,

- Գործերի ընդունման համար համալսարանում վճարվող

գումարի անդորրագիր (7500 դրամ)

Ընդունելության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել

հետևյալ փաստաթղթերը․

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

2020-2021Դուք կարող եք

ներկայացնել Ձեր

դիմումի փաթեթը

2020թ․ մայիսի 15-ից

հունիսի 12-ը

ընդունելության

հանձնաժողովին։

Տարվա մեջ 2 անգամ

համալսարանը

կազմակերպում է Բաց

դռների օր՝ կրթությունն ու

քննությունները

ներկայացնելու և Ձեր

հարցերին պատասխանելու

համար։

*Ֆրանսերենի իմացությունը դիմելու համար պարտադիր չէ։

Page 13: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

Նախապատրաստական

դասընթացների նպատակն է

դիմորդներին պատրաստել

համալսարանի ընդունելության

քննություններին: Դասընթացներին

մասնակցությունը նաև լավ

հնարավորություն է ծանոթանալու

ՀՖՀՀ-ի առանձնահատկություններին

և դասավանդման մեթոդներին:

Ի՞ՆՉ ԿՏԱ ԻՆՁ

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ

2018-2019 ուստարվա

նախապատրաստական

դասընթացների մասնակիցների

98%-ն ընդունվել է ՀՖՀՀ-ի

բակալավրիատ։

98%

հայոց լեզու՝ 110 000 դրամ

օտար լեզու՝ 120 000 դրամ

հասարակագիտություն՝ 120 000դրամ

մաթեմատիկա՝ 120 000 դրամ

խորացված մաթեմատիկա՝ 150 000դրամ

Գումարի առաջին կեսը վճարվում է

մինչև 2019թ. սեպտեմբերի 20-ը

(ներառյալ), իսկ մյուս կեսը` մինչև

2020թ. հունվարի 17-ը (ներառյալ):

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՎԱՐՁԵՐ 2019-2020

- լրացված գրանցման թերթիկը (կարելի

է լրացնել տեղում),

- անձնագրի 2-րդ, 3-րդ և 5-րդ էջերի

պատճենը կամ ծննդյան վկայականի

պատճենը (գործերը հանձնելուց

ներկայացվում է բնօրինակը),

- լրացված, ստորագրված պայմանագիր

(լրացվում է տեղում, անչափահաս

ուսանողների համար պարտադիր է

ծնողի ներկայությունը, ինչպես նաև

ծնողի անձնագրի պատճենը),

- 3x4 չափի 1 լուսանկար,

- գործերի ընդունման համար

համալսարանի հաշվապահությունում

վճարված գումարի անդորրագիր:

ԻՆՉՊԵ՞Ս ԵՄ ԳՐԱՆՑՎՈՒՄ*

Նախապատրաստական դասընթացինգրանցվելու համար անհրաժեշտ էներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

*Գրանցվել կարելի է մեկ կամ մի քանի

առարկայի դասընթացին։ Գրանցումները

հասանելի են նաև ուսումնական տարվա

ընթացքում։

Հավելյալ տեղեկությունների համար

այցելե՛ք ufar.am կայքը։

ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՏՐԱՍՏՎԵԼՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանում ֆրանսիական համալսարանը կազմակերպում է

նախապատրաստական դասընթացներ իր 5 ֆակուլտետներ

ընդունվել ցանկացողների համար:

UFA

R

Page 14: Copie de dimord new - UFAR...մակարդակով մեծ հեղինակություն վայելող Լիոն 3 համալսարանի կառավարման ինստիտուտի վրա

"Հայաստանում ֆրանսիական համալսարան" հիմնադրամ0037 ք․ Երևան, Դավիթ Անհաղթի 10

+374 10 24 96 [email protected]

/ufarofficial

[email protected]

/ufarofficial

/ufar-official

/ufarofficial