17
8-րր րրր. րրրրր րրրրր 4ր րրրրրրրրր րրրրր, րրրրրրրր րրրրր,րրրրրրրրր րրրրրր, րրրրրրրրրրրր րրրրրրր ԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿ

Kecharis vanq

Embed Size (px)

Citation preview

Page 1: Kecharis vanq

8-րդ դաս. խումբ համար 4՝ Գասպարյան Խաչիկ, Զաքարյան Հելեն,Բաշրաթյան Անահիտ, Մարտիրոսյաան Էդուարդ

ԿԵՉԱՌԻՍ ՎԱՆՔ

Page 2: Kecharis vanq

Կեչառիսի վանքային համալիր, Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում XI-XIIIդդ ընթացքում կառուցված վանքային համալիր։ Բաղկացած է չորս եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից, որից գլխավորը՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցվել է 1033թ-ին Գրիգոր Մագիստրոսի կողմից։ Միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ, կրոնական ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։Կեչառիսի տարածքում կան XII - XIII դդ բազմաթիվ խաչքարեր, որոնցից աչքի է ընկնում Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դ)։

Կեչառիսի վանքային համալիր

Page 3: Kecharis vanq

Կեչառիսի վանքային համալիրը միջնադարյան Հայաստանի նշանավոր կրոնական ու մշակութային կենտրոններից էր: Գտնվում է Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում։ Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը, Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։

Ովքեր են աշխատել ու գործել

Կեչառիսում

Page 4: Kecharis vanq

Կառուցվածքը Համալիրը կազմված է չորս

եկեղեցիներից, գավթից և երկու մատուռից։ Գլխավոր՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, ըստ հարավային մուտքի վերևի արձանագրության, 1033թ.-ին կառուցել է Գրիգոր Մագիստրոսը։ Հորինվածքով գմբեթավոր դահլիճ է՝ բեմի երկու կողմերին երկհարկանի ավանդատներով։ Արտաքին հարդարանքը զուսպ է, արևելյան ճակատը մշակված է երկու «հայկական խորշերով», որոնցից լուսամուտներ են բացված դեպի բեմ։

Ողջ հորինվածքի վրա իշխում է 10,4մ տրամագծով գմբեթը։ Եկեղեցուն արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով (14,8մ×16,5մ), չորս սյուներով կենտրոնակազմ գավիթը (XIIդ. վերջ), որի կենտրոնական մասը ծածկված է երդիկավոր ութանիստ գմբեթով։ Ի տարբերություն ճակատների պարզության, ներսի հարդարանքը բավականին հարուստ է։

Page 5: Kecharis vanq

Գլխավոր եկեղեցուց հարավ գտնվում է սլացիկ համաչափություններով գմբեթավոր Ս.Նշան ոչ մեծ եկեղեցին։ Այն որոշակի թվագրված չէ, սակայն, ելնելով XIդ. ճարտարապետական բնորոշ ձևերից և այն պատմական տեղեկությունից, որ Գրիգոր Մագիստրոսը Կեչառիսում 1051թ.-ին ևս մեկ եկեղեցի է կառուցել, ենթադրվում է, որ վերջինս Ս.Նշանն է։ Երրորդ՝ Կաթողիկե եկեղեցին, որը կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը 1203-1214թթ.-ին (հավանաբար՝ Վեցիկ վարդապետի ձեռքով), տեղադրված է համալիրի հարավային մասում, Ս.Նշանի կողքին։ Ուղղանկյուն, ներքուստ խաչաձև գմբեթավոր շենք է՝ չորս անկյուններում երկհարկանի ավանդատներով։ Կաթողիկեն իր հարդարանքով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է։

Page 6: Kecharis vanq

Ինչ շինությունների հարեվանությամբ է գտնվում

Շինությունների հիմնական խմբից արևմուտք, 120 մ հեռու, կանգուն է վանքի չորրորդ՝ Ս.Հարություն փոքրիկ եկեղեցին, որը, ըստ շինարարական արձանագրության, կառուցվել է 1220թ.-ին։ Արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից մի ամբողջություն է կազմում։

Page 7: Kecharis vanq

Կեչառիսի խաչքարները Կեչառիսում կան XII-XIIIդդ.

բազմաթիվ խաչքարեր, որոնք գունագեղություն են հաղորդում վանքային համալիրին՝ դառնալով նրա բաղկացուցիչ տարրերը։ Համալիրի կարևոր կառույցներից է Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIIIդ.), որը կանգնեցրել են նրա ճարտարապետ եղբայրները։ Կեչառիսի վանքում են թաղված նաև սելջուկների դեմ մղված ճակատամարտում զոհված Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099թ.), Մեծ իշխան Պռոշը (1284թ.)։

Page 8: Kecharis vanq

XII դարում սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը հայտնվել է ծանր վիճակում: 1161–65 թթ-ին Զաքարիա ամիրսպասալարն այն ազատագրել է և վերակենդանացրել վանքի հոգևոր կյանքը:

Համալիրի հարավում գտնվող Կաթողիկե եկեղեցին 1203–14 թթ-ին կառուցել է իշխան Վասակ Խաղբակյանը: Կաթողիկեն ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր շինություն է, հարդարանքով՝ համալիրի եկեղեցիներից ամենաշքեղը: Հուշարձանախմբից դուրս (120 մ հեռավորությամբ)  1220 թ-ին կառուցված Սբ Հարություն փոքրիկ եկեղեցին է, որի արևմտյան ճակատին կից գավիթը եկեղեցու հորինվածքի հետ արտաքինից կազմում է մի ամբողջություն: Համալիրում է նաև Վեցիկ ճարտարապետի մահարձան-խաչքարը (XIII դար): 

Կեչառիսի վանքում են թաղված սելջուկների դեմ մղված ճակատամարտերում զոհված Պահլավունյաց տոհմի  Ապիրատյան Գրիգոր իշխանը (1099 թ.) և Մեծ իշխան Պռոշը (1284 թ.):

Ընդհանուր տեղեկություններ

Page 9: Kecharis vanq

1248 թ-ին Խաչենի Խոյախան բերդի տեր  Վախթանգի որդի Հասան իշխանը կնոջ՝ Բաղաց թագավորի դուստր Մամքանի հետ վերանորոգել է մոնղոլների ավերած Կեչառիսի եկեղեցիները: 

XVIII դարում Կեչառիսի վանքն ամայացել է, 1828 թ-ին երկրաշարժից քանդվել է Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու գմբեթը: 

Page 10: Kecharis vanq

1947–49 թթ-ին վանքի տարածքը բարեկարգվել է, պարսպապատվել, շենքերի տանիքները ծածկվել են քարե սալերով: 1990-ական թվականներին նորոգվել են Կաթողիկե և Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները: Նորոգումից հետո՝ 2000 թ-ին, Կեչառիսի վանքը վերաօծվել է և դարձել Կոտայքի թեմի առաջնորդանիստը:

Page 11: Kecharis vanq

Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց (1828) հետո Կեչառիսը դարձել է Երևանի պետական հիմնարկների ծառայողների համար ամառանոց: 1843-ին, ամռանը հանգստացողների համար ժամերգություններ կատարելու նպատակով, վանքի ընդարձակ գավթի արևմտյան կողմում բեմ են կառուցել, և գավիթը ծառայել է որպես եկեղեցի: 1947-49-ին Կեչառիսի վանքի շենքերը վերանորոգվել են, տանիքները ծածկվել են քարե սալերով, վանքի տարածքը բարեկարգվել է և պարսպապատվել: 1990-ական թթ. նորոգվել են Կաթողիկե և Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների գմբեթները:

Page 12: Kecharis vanq

Վանքի բոլոր շենքերը կառուցված են սրբատաշ բազալտ քարով: Գլխավոր` Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք` բեմի երկու կողմերում երկհարկանի ավանդատներով: Արևմուտքից կից է ուղղանկյուն հատակագծով, քառասյուն կենտրոնակազմ գավիթը: Հարավային կողմում գտնվում են ոչ մեծ, սլացիկ համաչափություններով, գմբեթավոր Ս. Նշան եկեղեցին և նրա կողքին` Կաթողիկեն, որը ներքուստ` խաչաձև, չորս անկյուններում երկհարկ ավանդատներով է

Page 13: Kecharis vanq

Նրանցից 120 մ  արևմուտք կանգուն է Ս. Հարություն փոքրիկ եկեղեցին` բարձր թմբուկով գմբեթով: Կեչառիսի վանքի XI-XIII դդ. բազմաթիվ խաչքարերի շարքում  առանձնանում է ճարտարապետ Վեցիկի մահարձանը, որը կերտել են նրա ճարտարապետ եղբայրները: Այն բաղկացած է երկաստիճան որմնախարսխով պատվանդանից և նրա վրա դրված, հիմնաքարի վրա բարձրացող խաչքարից: Կեչառիսի վանքի համալիրի արտահայտչականությունը պայմանավորված է առանձին կառուցվածքների բազմապիսի ու տարբեր չափերի ծավալների ներդաշնակ համաչափություններով (որը կազմակերպում և խմբավորում է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին), բնապատկերին համահնչուն ճարտարապետությամբ, գունագեղությամբ:

Նորոգումից հետո (բարերար` Վ. Հարությունյան) 2000-ի հուլիսի 9-ին տեղի է ունեցել Կեչառիսի վանքի վերաօծումը` ձեռամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի:

Page 14: Kecharis vanq

Վանքի եկեղեցին ներսից

Page 15: Kecharis vanq

Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին(1013թ.)

Page 16: Kecharis vanq

Սբ. Հարություն եկեղեցին(1220թ.)հյուսիս-արեվմուտքից

Page 17: Kecharis vanq

ՀԵԼԵՆ

ԷԴՈՒԱՐԴ ԽԱՉԻԿ

ԱՆԱՀԻՏ

ՎԵՐՋ