59

Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Embed Size (px)

DESCRIPTION

Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Citation preview

Page 1: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs
Page 2: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Ես՝ յուրաքանչյուրս

(«Մղձավանջ» շարքից)

Ձեզ հետ էլ, երևի, նման բան պատահած լինի.

երազ ես տեսնում, որ քնած ես ու երազ ես տեսնում:շ

Բայց չգիտեմ՝ պատահե՞լ է, որ երազ տեսնեք,

որ քնած եք ու երազ եք տեսնում՝ միաժամանակ գիտակցելով,

որ երազի մեջ եք երազ տեսնում,

և ինքներդ հյուսելով երազում տեսնվող երազի պատումը:

Մի խոսքով՝ ինչ-որ խճողված, խառնաշփոթ մի բան, որից դժվար թե

կարողանամ գլուխ հանել,

բայց կփորձեմ պատմել,

թե ինչ տեսա երազում տեսածս երազում:

Մինչ այդ ասեմ, որ երազում տեսած երազս շարունակությունն էր

(իմ կամքով՝ փաստորեն) ցերեկվա իրական մեր խոսակցության՝

իմ և Դերվիշ Բաբայի միջև:

Նրա հետ երբեմն փիքր ենք անում աշխարհի բաներից՝

փորձելով փիլիսոփայությամբ սփոփել մեզ (քաք սրտի մխիթարանք):

...Դարձյալ ու դարձյալ շեշտելով իր սևեռուն միտքը,

թե մեզ միայն հրաշքը կփրկի՝ Դերվիշ Բաբան փակեց աչքերը,

նիրհելով մի տասը րոպեի չափ:

Հետո աչքերը բացեց, բուի հայացքով նայեց դեմքիս

ու նորից սկսեցինք խոսել:

Հիշեցինք մի առակ,

թե ինչպես տիրակալներից մեկն իր հպատակներին հորդորում է,

Page 3: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

որ ամեն մեկը մի սափոր գինի լցնի մեծ ավազանի մեջ,

իսկ երբ բոլորը լցնում-ավարտում են,

պարզվում է,

որ ավազանը լցված է միայն ջրով:

Հպատակներից յուրաքանչյուրը, մտածելով,

թե մյուս բոլորը գինի կբերեն,

սովորական ջուր է բերած լինում պարզապես.

դե այդքան գինու մեջ մեկ սափոր ջուրն ի՞նչ պիտի զգացվեր:

Ահա այս հայտնի առակը հիշեցինք:

Ու հանկարծ ուղեղս լուսավորվեց.

հրաշք կարո՛ղ է տեղի ունենալ...Իսկ հիմա՝ երազում տեսած երազի մասին:

Ես, ուրեմն, իբր քուրմ եմ ինչ-որ ցեղի (ասենք՝ մումբու-յումբու):

Սովորական, շարքային քուրմ չէ՛, այլ քրմապետ:

Ու կամենում եմ, որ երազիս երազի մեջ կամենամ,

որպեսզի իմ ցեղի բոլոր տղամարդ ներկայացուցիչները

(որոնք բոլորն առանձին-առանձին ես եմ.

այս մեկը գիտեմ երազիս մեջ, բայց ո՛չ երազիս երազի մեջ)

մեկական սափոր գինի բերեն ու լցնեն հսկայական կարասի մեջ:

Այդպես է հաճո աստվածներին՝ ասում եմ ցեղակիցներիս:

Եվ գիտեմ

(ես՝ քնածս, երազումս և երազիս երազի մեջ),

որ ցեղակիցներիցս ոչ մեկը գինի չի բերելու,

այլ ջո՛ւր կբերի. լավ եմ ճանաչում նրանց:

Ու սկսվում է...

...Մենք՝ տասը հազար հպատակներս,

մեկական սափոր լցնում ենք ջրով,

Page 4: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

իհարկե՝ բոլորից թաքուն և ձևացնելով, թե գինի է:

Բերում ենք, խոնարհվում քրմապետին (ինձ) ու լցնում կարասի մեջ:

Նախ բերում եմ ես, հետո նա

(որ դարձյալ ես եմ, բայց երազիս երազի մեջ չգիտեմ, որ բոլորն էլ ես եմ,

իսկ երազիս մեջ գիտեմ,

և գիտեմ ու այդպես եմ կամենում կրկնակի երազ տեսնող քնածս),

հետո մյուսը (դարձյալ ես՝ նույն կարգով),

և այդպես՝ տասը հազար անգամ։

Բերում ենք (եմ), խոնարհվում քրմապետին (ինձ),

ջուրը լցնում կարասի մեջ՝ որպես գինի ու հեռանում՝

համոզված, որ ոչ ոք չի էլ կասկածի, թե կեղծում ենք (եմ)։

Երազիս երազում քրմապետս,

որ շատ լավ գիտեմ ցեղակիցներիս,

որոնց ծոցից եմ ելել,

համոզված եմ՝ կարասը լցվել է մաքուր ջրով։

Դա գիտեմ միայն ես՝ քրմապետս, բայց չգիտենք մենք՝

ցեղի (մումբու-յումբու) ներկայացուցիչներս։

Միայն ցեղի ներկայացուցիչներից յուրաքանչյուրս

(ես+ես+ես+.... ես տասը հազարերորդս)

գիտենք, որ կարասի գինու մեջ մեկ սափոր ջուր կա ընդամենը՝

մեր (իմ) բերած ջուրը. դա ոչ ոք չգիտե, այլ միայն մենք (ես)։

Մեկ անգամ էլ ասեմ, որ ես՝ քնածս,

իմ կամքով հյուսում եմ երազիս երազը

և առաջին երազիս մեջ գիտեմ ինչն-ինչոց է,

իսկ երկրորդ երազիս մեջ ամեն բան գիտեմ միայն քրմապետս,

և տասը հազար անգամ եսս գիտե,

Page 5: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

որ միայն ինքն է կեղծ բան արել՝

ջուր լցնելով կարասի մեջ։

Փոքր-ինչ շունչ առնեմ. ինձ թվում է՝ խճճվեցի

.............................................................................................

Կարասն, ուրեմն, լիքն է:

Մենք խոնարհվում ենք քրմապետին

(իմ բյուր եսերով խոնարհվում եմ ինձ):

Աստվածների ցանկությունը կատարել ենք

(կատարել եմ, կատարել եմ, կատարել եմ... տասը հազար եսս):

Եվ քրմապետս հանճարեղ միտք եմ հղանում:

-Ի՛մ ժողովուրդ,-

դիմում եմ հավաքված ամբոխին,-

ես հիմա կխնդրեմ ամենազոր աստվածներին,

որպեսզի արյան պես կարմիր գինին ջրի պես թափանցիկ դառնա:

Աստվածների կամոք այդ հրաշքը կատարելով

ես թողություն կտամ ձեր մեղքերին:

Ձեռքերս երկինք եմ կարկառում ու աբրակադաբրա խոսքեր մրմնջում:

Ամբոխը ցնծում է (ցնծում եմ տասը հազար անգամ), գոռում-գոչյուններ

արձակում: Մի պահ, միայն մի պահ տասը հազարից յուրաքանչյուրս (ես՝

տասը հազար անգամ) կարկամում է (եմ).

«Իսկ եթե իմ լցրած ջուրը պատճառ դառնա, որ ամեն ինչ բացահայտվի,

եթե դա խանգարի հրաշքին,

ու բոլորն իմանան, որ կեղծիք եմ թույլ տվել»:

Բայց հաջորդ վայրկյանին քրմապետս շրջում եմ կարասը,

և ջուրը հոսում է ճերմակ մարմարե հատակն ի վար՝

թրջելով բոլորիս (իմ+իմ+իմ...+իմ) բոբիկ ոտքերը:

Հրա՜շք է:

Ջուր է, զուտ ջուր, ո՛չ մի կաթիլ գինի:

Page 6: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Հպատակներիցս յուրաքանչյուրն ապշահար նայում է այդ հրաշքին:

Ես նայում եմ քսան հազար աչքերով,

չէ՛, ներողություն, տասնինը հազար ինը հարյուր ինսունինը աչքերով.

հպատակներիցս մեկը միաչքանի է (եմ):

Այդ միայն քնածս և երազ տեսնողս գիտեմ,

որ բոլորս ջուր ենք լցրել կարասի մեջ,

բայց երազիս երազում միայն գիտեմ,

որ մի՛միայն ես եմ ջուր լցրել կարասի մեջ,

ու մյուսներին չեմ կասկածում:

Ու չեմ էլ ուզում (տասը հազար եսս),

որ հանկարծ մյուսներն իմանան այդ մասին:

Այդ մասին չգիտեն նաև ո՛չ կողակիցս (կողակիցներս),

ո՛չ զավակներս:

Հրաշքը կատարված է:

Քրմապետս համոզված եմ,

որ աստվածների կամո՛ք իմ հպատակ ցեղակիցները ջուր բերեցին՝

չիմանալով, որ մյուսներն էլ են ջուր բերելու.

այդպես եղավ, որպեսզի ես հրաշք կատարեմ:

Հպատակներիցս յուրաքանչյուրը (ես՝ տասը հազար անգամ)

համոզված է (եմ),

որ հրաշքին մեծապես նպաստել է իր (իմ) բերած մեկ սափոր

(միայն մեկ սափոր) ջուրը:

Հրաշքի արարմանը մասնակից եմ (ենք) ուրեմն:

Ցնծում ենք ցեղովի

(ցնծում եմ տասը հազար մեկ անգամ՝

երկնքին նայելով քսան հազար մեկ աչքերով).

աստվածների ընտրյալ ցեղի համար հրաշք կատարվեց։

Page 7: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Սա՝ երազիս երազի մեջ։

Մինչդեռ երազիս մեջ, խորապես ամաչելով իմ տասը հազար մեկ եսերի

կատարած կեղծիքի համար, ուղղակի տառապում եմ մեղքիս

ահավորությունը գիտակցելով։

Այսպե՛ս, հիացագին ցնծության (երազիս երազում)

ու մեղքի ահավոր գիտակցումի տառապանքի խառնուրդը (երազումս)

ինձ հանգիստ չի տալիս ամբողջ մի հավերժություն...

Քնածս, որ ամբողջ ժամանակ գիտակցել եմ,

որ երազ եմ տեսնում երազի մեջ,

ուզում եմ արթնանալ։

Բավական է այս կամա-ակամա փորձությունը։

Բայց մեծագույն ճիգեր եմ գործադրում ու չեմ կարողանում։

Այսպես՝ ամբողջ մի հավերժություն.....

......................................................................................

…Հետո (ո՛չ երազումս, ո՛չ էլ երազիս երազում) քնածիս հուշում եմ՝

բացի՛ր Գիրքը։

Եվ իսկույն արթնանում եմ...

......................................................................................

Գիրքը բացեցի։

Այնտեղ գրված էր.

«Եւ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայում...»։

Սիրո անդրաշխարհ

Վեցն անց է հիսունութ րոպե...

Աչքերս փակում եմ:

Նա է:

Ծաղկաբույր, մաքուր:

Արևոտ, բայց թախծոտ:

Page 8: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Շոշափելիորեն տեսանելի, մոտիկ:

Իսկ աչքերում՝ ժպիտ-հեգնանք-տագնա՞պ...

Կարթնանամ, հիմա կարթնանամ...

Բայց բույրը լուսավոր ամպի պես պարուրում է ինձ...

Սպիտակ խալաթ:

Կանաչ պատեր:

Մանուշակագույն մշուշ:

Ինքն է:

Մանկաժպիտ, մանկաձայն:

Ու ես՝ հիվանդ:

Ձեռքինը փուշ է:

Վարդի փուշ:

Արագ մի հարվածով ծակում է ձախ ձեռքիս մատը,

ու ցավը խփում է սրտիս:

Մոտեցնում է ապակե բարակ խողովակը:

Արյունն անցնում է խողովակի միջով, որը երկարում է, պարուրաձև

ձգվում մինչև լուսամուտը: Արյունս պտտվում է պարույրի միջով:

Լուսամուտագոգին հայտնվում է ալ-կարմիր մի վարդ՝ ծաղկամանի մեջ:

Սերը՝ վարդ է ծաղկող,

Իսկ սերն առանց ցավի՝

Վարդ է անիսկական:

Ուզում եմ մեկնել ձեռքս:

Անպտուղ ճիգեր:

Անշարժ եմ, կաթվածահար:

Ձայն՝ «Վախենո՞ւմ ես»:

Չգիտեմ:

Page 9: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Հնչում է երաժշտություն:

Լուսամուտից դուրս եմ նայում:

Անձրև է գալիս:

Հեռվում՝ անձրևից լվացված լեռներին,

բոսորագույն ամպի ետևից արևը լույս է ցողում,

ծիածանը յոթներանգ կամար է կապել:

Անշարժ եմ, տեղում գամված:

Հատակի ճեղքից ոզնու փշերով հսկայական մի մուկ է գալիս դեպի ինձ:

Հեռախոսը զրնգում է դիմացի սեղանին:

Մատներս անգամ չեմ կարող շարժել:

Վերցնում է գրիչը՝ նիզակը:

Ամազոնուհի:

Դիպուկ մի զարկով խոցում է մկանը...

Շարժվելու ունակությունս վերստանում եմ:

Բռունցքի հարվածով փշրում եմ հեռախոսը,

թափահարում թևերս ու թռչում:

«Թռչուն դառնամ, այս աշխարհի որոգայթից բարձրանամ»:

Առաստաղը ետ է քաշվում:

Վերևում էլեկտրալարեր են, բարձր լարման հաղորդագծեր:

Դողդողում են, դժժում:

Սարդոստայն է:

Հեղձուկ է:

Օդը չի բավարարում:

Ընկնում եմ:

Ձեռքինը սուր է:

Մյուս ձեռքինը՝ կշեռք:

Աչքերը կապված են ժապավենով:

Page 10: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Սուրը մի կողմ է նետում, աչքերից հեռացնում է կապը:

La femme fatale. Օրհասական կին:

Հեգնախառն ժպիտն ինձ գամում է բազկաթոռին:

Էլեկտրական աթոռ:

Սեղմում է զանգի կոճակը:

Սուր, ծակող, ականջներս, ուղեղս, սիրտս խոցող ցավն սպանում է ինձ:

Մահապատիժն ի կատար է ածված... Ո՜ւ, ո՜ւ, ո՜ւ...

Գնացքն էր՝ սուլելով անցավ:

Ուղեղս պայթում է:

Գնացքի վերջին թխկթխկոցը լսվում է հեռվում,

ու այդ թխկթխկոցին համաչափ՝ սեղանիկի վրա տկտկում է ժամացույցը:

Յոթն է:

Մի կես ժամ էլ կարող եմ քնել:

Տը՛կ, տը՛կ, տը՛կ... կը՛տ, կը՛տ, կը՛տ...

Բարակ, կիսաթափանց շորի տակից ուրվագծվում է կրծկալը,

հետույքի վրա կիսավարտիքի եզրագծերն են պարզորոշ երևում թեթև

շրջազգեստի տակից...

Այս մեկը կիրք է... Ահա, շրջվեց՝ ցցուն կրծքերով... Սեքս-ռումբ...

Կը՛տ, կը՛տ, կը՛տ...

«Անսանձ նժույգս ծառս է լինում»:

Կա՛ց...

Գնա՛...

Նա չէ...

Քե՛զ չէի փնտրում...

Դու միշտ կա՛ս... կա՛ս... կա՛ս... Ուզեմ՝ կգա՛ս... կտա՛ս... կտա՛ս... (Եղել

է, այո, մոմեր եմ վառել վաճառվող սիրո զոհասեղանին):

Քայլերս տանում են բույրի ետևից:

...Պլատոն, բարեկա՛մս,

Page 11: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ես էլ այն Պիեռոյի նման այնքան եմ սիրում կյանքը,

որ դա չի կարող ինձ համար վատ չվերջանալ...

զի բուռն է իբրեւ զմահ սէր:

Եվ սերն առանց ցավի՝ վարդ է անիսկական: Իսկ կյանքը դիմահար

կրակոց է:

Բույրն ինձ տանում է շենքերի արանքով, նեղ լաբիրինթոսի միջով:

Մարդիկ պակասում են, մարդիկ անհետանում են:

Շենքերը սեղմվում են իրար,

նեղ մի ճանապարհ է մնում նրանց արանքում:

Քայլում եմ՝ արդեն ոտաբոբիկ:

Ցերեկ է, բայց շենքերի ներսում

վառվում-մարում, վառվում-մարում, վառվում-մարում են լույսերը:

Բացվում-փակվում, բացվում-փակվում, բացվում-փակվում են

լուսամուտները:

Ինձ են նայում՝ թաքուն:

Քչփչում են:

Չը՛ք, չը՛ք, չը՛ք...

Գնում եմ՝ բույրի ետևից:

Դաշտեր են:

Հնձած արտ է:

Խոզանը ծակծկում է բոբիկ ոտքերս:

Գնում եմ՝ բույրի ետևից:

Լեռան քարքարոտ փեշերին եմ:

Հեռվում՝ վերևում, նշմարում եմ այգին։

Դղյակն է:

Ոտքերիս տակից նախշազարդ մի օձ է սողում:

-Ո՜ւշշ, ո՜ւշշ, ո՜ւշշ է,- ֆշշացնում է ու անհետանում քարերի տակ:

Page 12: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

(Չէ՛ (չէ՛, չէ՛), հինգ րոպե էլ չի՛ անցել):

Գնում եմ՝ բույրի ետևից:

Դղյակի պարիսպների շուրջ առու է հոսում:

Պարիսպների վերևում ոսկե փշալարեր են,

որոնց արանքից հյութեղ պտուղները՝

կանաչ, բուրավետ փայլով կանչում են...

Բոբիկ ոտքերով մտնում եմ առվի մեջ,

և զուլալ ջուրը պղտորվում է:

Անցնում եմ առվի միջով:

Ոտքերս, մինչև ոտնակոճերս, ամբողջովին ցեխոտ են:

Ու... հանկարծ... դղյակի պատին նկատում եմ մեծ, արնակարմիր

տառերով գրված՝

PRIVATE PROPERTY

Վա՜րդը...

Կա՛նգ առ...

Շրջվում եմ:

Ետ պիտի դառնամ:

Գոնե ոտքերս կլվանամ առվի ջրում:

Բայց առուն չկա:

Տարածքն ամբողջությամբ ձյունածածկ է:

Ձյունով էլ կարելի է ցեխը մաքրել...

Ոտաբոբիկ՝ հեռանում եմ ձյուների միջով...

«Եղբայրաբար...»,- կրկնում եմ մտքումս ու ժպտում՝

քառասուն հազար եղբոր ժպիտով:

Յոթն անց է տասը րոպե:

Անձրև է գալիս:

Սովորական,

Page 13: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

տխուր,

միապաղաղ,

անփոփոխ

աշխատանքային օր է...

Page 14: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ՁԱԽ ԿԻՍԱԴԵՄԻ ՍՊԻՆ...

(ԲՈՐԽԵՍԸ ԵՎ ԵՍ)

Մարդու ձախ կիսադեմի սպին

կարող ես տեսնել նաև նրա աջ կիսադեմին:

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

Բնաբանը Բորխեսի ստեղծագործություններից չէ, որ վերցրել եմ:

Նա այդ խոսքն ասել է երազում:

Ի՛մ երազում:

Ասել է ինձ:

Թե ի՛նչ մանրամասներով, ինչպե՛ս տեսա երազը՝ լավ չեմ հիշում:

Տարիներ շարունակ

(երազը տեսել եմ 2002 թվականի հուլիսին.

այդ մասին նշում եմ կատարել օրագրիս մեջ)

մտածել եմ՝ գրե՞լ, հանձնե՞լ թղթին և այդպիսով՝ բոլորին,

թե՞ ոչ:

Հիմա էլ չգիտեմ՝ գրե՞մ արդյոք:

Մանավանդ այսօր՝ 2010 թ. սեպտեմբերի 13-ին,

մեռելոցի օրը, Սուրբ խաչի տաղավար տոնից մեկ օր հետո:

Բայց եթե սկսել եմ, փորձեմ ավարտին հասցնել:

Գրում եմ առանց երկար մտածելու.

ինչպես գրվում է՝ թող այդպես էլ մնա:

Գիտակցում եմ (այն ժամանակ էլ),

որ երազը տեսել եմ՝ Բորխեսի «Քոլրիջի երազը»

գործից տպավորված լինելով

Page 15: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

(անգամ երազում դա գիտակցում էի):

... Քունը ծանրացրեց կոպերս:

Ձայների, գույների, բույրերի, համերի ու պատկերների

պատառիկներ սկսեցին պտտվել ուղեղումս:

Գիտակցությունս կիսով չափ մասնակից էր այդ ամենին.

հետաքրքիր էր հետևել քաոսի ընթացքին,

բայց նաև՝ ահավոր դժվար:

... Իմ առջև Մեծ Կույրն էր, Մեծ Տեսանողը:

Կիսափակ կոպերով նայում էր իմ փակ աչքերին:

Գլուխն էր միայն, շուրթերը հազիվ շարժվում էին:

Այդ պահին կույրը ե՛ս էի կարծես:

Եվ ասաց:

Շուրթերը հազիվ շարժելով ասաց:

Բայց խոսքը հնչեց ի՛մ գլխում, ի՛մ ուղեղում,

այնպես որ՝ նաև ե՛ս ասացի:

Գիտեի՝ իսպաներեն է խոսում,

իսկ իմ գլխում հնչում է հայերեն.

«Մարդու ձախ կիսադեմի սպին կարող ես տեսնել

նաև նրա աջ կիսադեմին»...

... Ասա՞ց, թե՞ ես ասացի:

Իրար էինք նայում դեռ,

երբ արթնացա

(բայց քնա՞ծ էի):

Վերջին բառերը հնչում էին դեռ գլխումս,

աչքերս արդեն բացել էի,

ու Նրա դեմքը լողալով,

ծփալով, դողդողալով անհետանում էր:

Page 16: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Ձեռքս տարա դեպի աջ այտս,

շոշափեցի:

Ժպտացի.

դեմքիս վրա սպի չկա:

... Մնացածն ավելի լավ եմ հիշում՝ մանրամասներով:

Անկողնուց վեր կացա. ծարավ էի:

Գնացի ջուր խմելու:

Միջանցքում անցա մեծ հայելու մոտով,

շրջվեցի դեպի հայելին:

Անբացատրելի մի վախից՝

թե հիմա այնտեղ ի՞նչ իմանամ՝ ի՞նչ կտեսնեմ, անջատիչը սեղմեցի:

Լույսը վառվեց, ու ես նայեցի իմ դեմքին՝ հայելու մեջ:

Ուղեղումս անմիջապես փայլատակեց՝

հայելու մեջ ձախ կիսադեմը դառնում է աջ, և հակառակը:

Գիտեի`

Բորխեսն առանձնահատուկ վերաբերմունք ուներ

երազների, հայելիների, լաբիրինթոսների ու նման բաների հանդեպ:

... Հիմա մտածում եմ՝

մարդու ձախ կիսադեմի սպին հայելու մեջ

կարող ես տեսնել նրա աջ կիսադեմին,

բայց միայն հայելու մե՞ջ արդյոք:

Նաև մտածում եմ՝

դա ի՞մ միտքն է,

թե՞ Բորխեսի:

Իսկ եթե Նա մտածե՞լ է այդպես,

իսկ եթե գրե՞լ է...

Շատ եմ փնտրել Իր գործերում,

Page 17: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

բայց դեռ չեմ գտել այդպես ձևակերպված:

Բայց ինչո՞ւ չի կարելի համարել,

որ դա հենց Ի՛ր խոսքն է,

Ի՛ր միտքը:

Չէ՞ որ ամբողջ տիեզերքը Գիրք է:

Ինչո՞ւ չմտածել,

որ, ինչպես Ինքն էր հիշում Չժուան-ցզիի երկմտանքը,

իրականությունը կարող է երազ լինել,

իսկ երազը՝ իրականություն...

Մտավորական բարեկամներս քանիցս

հորդորել են գրի առնել երազներս:

Դրանց մի մասն իրոք գրի եմ առել:

Բայց այս մեկը վարանում էի թղթին հանձնել:

Մտավախություն ունեի՝ թե ակամա կսկսեմ հորինել,

ավելացնել չեղած բաներ:

«Դու էլ փորձիր չհորինել:

Իսկ եթե հորինես էլ՝ ի՞նչ կա որ:

Երազներդ էլ ինքդ չե՞ս հորինում կամա թե ակամա»,-

ասաց ընկերս՝ ակնարկելով,

որ հաճախ իմ կամքով էլ եմ երազ տեսնում:

Եվ ահա փորձեցի:

Ի՞նչ տարբերություն՝

քնած հորինես թե հարթմնի.

երազն էլ մեր ուղեղի հորինվածքն է...

Այսքանն ասելուց հետո մի գաղտնիք բացեմ:

Այս գիշեր երազումս ինձ պարտադրեց

արթնանալուց հետո գրել ութ տարի առաջ տեսած երազս:

Page 18: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Բայց ո՞վ պարտադրեց:

Չեմ հիշում...

Սեպտեմբերի 13, 2010 թ.

Հ.Գ.

Որոնումներս դեռ արդյունք չեն տվել։

Սակայն երեկ Բորխեսի արտահայտած մտքերից մեկը

վերստին կարդացի

ու չեմ կարող այդ մասին չասել:

«Գրականությունը կառավարելի երազատեսություն է»,-

ասում է Բորխեսը:

Խ. Գ. 18.09.2010 թ.

Հ.Գ.

Արձակագիր ընկերս խորհուրդ տվեց հանել վերջին տողերը։

«Կասեն՝ հորինել ես, սարքել ես այն մասը՝

թե երազումդ ինչ-որ մեկը պարտադրեց, որ գրես»։

Ճիշտ ասաց. գրելիս ես էլ նույն մտավախությունն ունեի։

Հիշեցի՝ Կոնան Դոյլի պիեսներից մեկի բեմադրության ժամանակ

իսկական օձը հանդիսատեսին ու քննադատներին

անբնական է թվում,

իսկ օձի խրտվիլակը՝ բնական։

Եվ, այնուամենայնիվ, ոչինչ չհանեցի։

Ինչպես կա, թող այդպես էլ մնա։

Բայց չհանեցի նաև,որովհետև վախեցա.

չէ՞ որ ինձ պարտադրվել է՝ գրել,

Page 19: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ուրեմն ինչո՞ւ նաև այդ մասին չգրել։

Այնպես որ՝երազն է այս դեպքում կառավարում գիրը։

Խ.Գ. 20.09.2010 թ.

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ. –

Որոնումներիս վերջնական արդյունքն է սա, թերևս։

Երեկ ինտերնետում գտա Բորխեսի «Երազների գիրքը»՝

ռուսերեն։

Եվ այդտեղ՝ «Երազների ունայնությունը»

վերնագրի ներքո կարդացի Բորխեսի մեջբերումը Սիրաքից.

«Երազները միանգամայն նույն բանն են,

ինչ դեմքի նմանությունը դեմքի դիմաց»։

Իսկ այսօր Աստվածաշնչում կարդացի.

«Ինչպէս ունայն է դէմքի անդրադարձը դէմքի դիմաց,

այնպէս էլ՝ երազներ տեսնելը» (Սիրաք 31։3)։

Չէ՛, չեմ ցնցվել.

ընդունել եմ հանգիստ

(այնքա՜ն այդպիսի բաներ են եղել)։

Պարզապես խորհում եմ՝

եթե երազներն ունայն են,

ուրեմն ա՞յդ էր ուզում երազում ինձ ասել Բորխեսը,

և եթե այդ էր ասում,

արդյո՞ք ունայն են երազները...

ՆՈՒՅՆ ԻՆՔԸ՝ Խ.Գ.

Page 20: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Գրախոսություն

301 ԳՐԱՄ ԿԱՄ ԳՐՈՂԻ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՆԵՐԸ

Լույս է տեսել Արարատ Գյուլբանգյանի պատմվածքների «301

գրամ» վերտառությամբ ժողովածուն: Գիրքն ընդգրկում է հեղինակի 13

պատմվածք. վերջին տարիներին գրված գործերից բացի, այստեղ տեղ

են գտել նաև Ա.Գյուլբանգյանի նախորդ երկու գրքերից («Կենսատա-

րածք», 1994, «Պատերազմի քմահաճույքները», 2004) որոշ գործեր՝ նո-

րովի վերափոխված:

Այս գիրքը ևս, նախորդ երկուսի նման, ընթերցողի մեջ հակասական

զգացումներ կարող է առաջացնել՝ զարմանք, հետաքրքրություն, զայ-

րույթ, բայց դժվար թե անտարբերություն: Եվ տարիներ առաջ ասածս

խոսքերը Ա.Գյուլբանգյանի գրքերի առթիվ՝ կարող եմ ասել նաև «301

գրամ» ժողովածուի հետ կապված, ինչն էլ անում եմ՝ բնականաբար, նոր

հավելումներով՝ չփորձելով խմբագրել մտքերիս իրարահաջորդ, թերևս՝

իրար չկապվող, պատառիկները...

Գյուլբանգյան արձակագիրը հավատարիմ է իր էությանը։ Նրա այս

գիրքը նախորդ գրքերի օրգանական շարունակությունն է: Անհատ-հա-

սարակություն, մարդ-պետական մեքենա, մարդ-գաղտնի կառույցներ

փոխհարաբերությունները Ա.Գյուլբանգյանի պատմվածքներում ներկա-

յացվում են գրոտեսկի, սև հումորի, պարոդիայի, նոնսենսի պատկերա-

վորման միջոցներով, բացահայտվում է մարդկային կեցության ծիծաղե-

լի, աբսուրդ, միաժամանակ՝ տրագիկոմիկական վիճակը: Պատկերա-

վորման այդ միջոցներն ու գեղարվեստական հնարքներն ավելի են շեշ-

տում իրականության, մարդկային բարքերի հոռի կողմերը, ինչպես ծուռ

հայելում են առավել ցայտուն երևում մարդու դիմագծերն ու մարմնի մա-

սերը կամ ինչպես ստվերն է առավել շեշտում բնօրինակ-բնորդի դիմա-

գիծն ու պատկերը:

Page 21: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Արարատ Գյուլբանգյանը դատավճիռ չի կարդում իր ժամանակին,

ոչ էլ բարոյախոսում է: Նա վկայում է, բայց վկայում է համարձակորեն,

առանց վախի, առանց քաղքենիական երեսպաշտության ու ամոթխա-

ծության: Եվ դա Է իր դատավճիռը:

Նա հաճախ խաղում է և հաճույք է ստանում այդ խաղից: Կոմիկա-

կանը նրա գործերում կողք կողքի է դաժանության հետ: Արտասովորի,

հանելուկայինի, միստիկականի, պաթոլոգիկի նկատմամբ կարծես թե հի-

վանդագին սեր ունի գրողը: Սովորական փաստը նրա մոտ վերածվում է

ինչ-որ կախարդական ուժի ենթարկվող տարօրինակ երևույթի: Եվ

ստեղծված անորոշ վիճակն ընթերցողին համակում է ճնշող մի զգացու-

մով՝ վերջինիս մղելով իռացիոնալի ոլորտը: Դիտավորյալ անմտության

հասցնելով պատումը՝ արձակագիրը ծաղրում է մարդկանց «լուրջ նպա-

տակամղվածությունը», ի ցույց հանում նրանց անհեթեթ կեցությունը:

Արարատ Գյուլբանգյանի գրական մեթոդը պոստմոդեռնիզմն է:

Նրա արձակը կոնցեպտուալ արձակ է: Այստեղ կգտնես և՛ թաքնված, և՛

անթաքույց ակնարկում (ալյուզիա), ոճավորում, պարոդիա: Իր գրչակից

ընկերների գործերի, խոսքերի, հայ կամ լատինամերիկյան հեղինակների

(օրինակ՝ Օտյան, Մարկես) վեպերի, Աստվածաշնչի (ուղղակի կամ վե-

րափոխված տողերի մեջբերումներով) յուրօրինակ արձագանք-անդրա-

դարձ է դա, նույնիսկ թաքուն բանավեճ այս կամ այն եվրոպացի հեղինա-

կի (Ջոն Ֆաուլզ) հետ: Գյուլբանգյանի արձակում անսպասելի մի բան ես

գտնում սովորականի մեջ, որ կարող է խաթարել հանգիստդ, ասես այս

աշխարհին զուգահեռ՝ վիրտուալ հոֆմանակաֆկայական մի աշխարհ

ես մտնում, որն ընդգծում է ինքնավստահ գոյությանդ հեղհեղուկ վիճա-

կը: Հեղինակը կարծես համոզված է՝ ամեն ինչ կղանք է շուրջբոլորդ, քո

տեղն աղբանոցում է, հետևաբար «ոռային տարածքից» (իր արտահայ-

տությունն է) պետք է փախուստ տալ հաճույքի աշխարհ, ապահով մի

կենսատարածք, ինքնարտահայտվել ու ինքնադրսևորվել առանց տա-

բուի: Հոռետեսական աշխարհընկալում է սա, որն էլ պայմանավորում է

գրքի հերոսների (հեղինակի) էքզիստենցիալ ընտրությունը՝ անհատա-

պաշտություն: Հետևաբար՝ անհրաժեշտ է կանխիկ (cash) վայելք (սեր--

Page 22: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

սեքս և այլն)՝ իշխանության, այն է՝ փողի (cash փողի) միջոցով: Չմոռա-

նամ հավելել՝ Ա.Գյուլբանգյանի պոետիկան կապված է հոգեվերլուծու-

թյան հետ: Նա խոսում է այնպիսի բաների մասին, որոնք իրական կյան-

քում պակասում են կամ չկան: Եվգրականության միջոցով յուրատեսակ

սուբլիմացիա է կատարվում: Նրա գրականության մեջ յուրատեսակ կո-

դավորում կա նաև, որի բանալին կարող են տալ ընթերցողի ինտելեկտը,

ենթագիտակցությունն ու ինտուիցիան։

Առնչվելով սատանայականին ու աստվածայինին, մեղանչելով

ֆանտազիայում և մեղա գալով՝ գրքի հերոսները, ավելի ճիշտ՝ հերոսը

(քանի որ Ա.Գյուլբանգյանի գլխավոր հերոսն ինքն է և մենք), փորձում են

(է) փրկել մարմինը վերահաս կործանումից: Մարմինը, քանի որ խեղդ-

վողների մարմնի փրկությունը խեղդվողների գործն է, իսկ հոգու փրկու-

թյունն արդեն Աստծո գործն է (չշփոթվենք՝ կարդալով՝ «մեզ արտոնված

է փրկել միայն մեր հոգիները, բայց երբեք՝ մարմինները», «1948»):

Աստծո մասին խոսեցի և չեմ կարող չնշել Արարատ Գյուլբանգյանի

այս երրորդ գրքում նկատվող մի բան, որ չկար կամ սաղմնային վիճա-

կում էր առաջին երկուսում. դա մի քանի գործերում սիրո և արարման

փառաբանումն է, թող որ ոչ միագիծ ու ծեծված-ընդունված ձևով, այլ շա-

տերի համար անընդունելի, անգամ սրբապիղծ թվացող (օրինակ՝ «Հղի-

ության կանխավարկած» գործում), բայց իր խորքում խորապես կենսա-

մետ, կենսասեր ու աստվածասեր… Իզուր չէ գիրքը կոչվում «301

գրամ». դա մարդկային սրտի կշիռն է, ինչպես նաև… գուշակեք ինքներդ:

Հավարտ այս խոսքիս՝ մի բան էլ ասեմ. Արարատ Գյուլբանգյանին՝

անորսալի, անսպասելի, արտասովոր ու պարադոքսալ այդ գրողին,

պետք է կարդալ լրջորեն: Բայց միաժամանակ էլ հավելեմ. չպետք է նրա

գործերը չափազանց լուրջ ընդունել, որովհետև այդ դեպքում գրողն ին-

քը կծիծաղի քեզ վրա (հիշենք իր տողերը՝ «...գրելով կյանքը չես վերա-

փոխի, մարդուն բարի չես դարձնի, կնոջը՝ հավատարիմ...», «Ինչպես

դարձա միլիոնատեր». այստեղ կարող ենք ասել՝ ականջդ կանչի, Ար-

թյուր Ռեմբո): Միշտ պետք է հաշվի առնել գրողի քմահաճույքները:

Page 23: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Թարգմանություններ

Գրիգորի Չխարտիշվիլի

Գրողը և ինքնասպանությունը

(Հատվածներ գրքից)

Ոչ ինչպես մարդկանց մոտ

Ստեղծագործական ճգնաժամ

...Սովորական մարդը հոգեբանական և աշխարհայացքային ճգնա-

ժամի պահեր է ապրում սկզբում քսանամյա սահմանագծին հասնելուց

առաջ, ապա` հիսնամյա սահմանագծից առաջ (այսպես կոչված midlife

crisis1) և մեկ անգամ էլ` ծերության շեմին, որն, ինչպես հայտնի է, բոլորի

մոտ տարբեր ժամանակներում է վրա հասնում: Այս եռագագաթ

ճգնաժամը համապատասխանաբար անդրադառնում է ինքնասպա-

նության վիճակագրության վրա: Երեք անգամ կյանքի ճանապարհի

ընթացքում տեղի է ունենում տարաբնույթ գործոնների վտանգավոր

միավորում, գործոններ, որոնք մարդուն ստիպում են իր գոյությանը

նայել նոր աչքերով և հաճախ անմխիթարական հետևություններ անել:

Ֆիզիոլոգիական սթրեսը (սեռական հասունացում, մարմնական զար-

գացման բարձրակետի հաղթահարում, հորմոնալ թոշնում) բարդվում է

հոգեբանականի (չափահաս տարիքին անցում, սեփական անձի

մահկանացու լինելու գիտակցում, վերջնասահմանի մոտիկության

գիտակցում) և տնտեսականի վրա (պատանեկության աղքատ ու

Page 24: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

կախյալ վիճակ, միջին տարիքում՝ բարեկեցիկ կյանքի հույսերի փլուզում,

ծերության անօգնականություն ու չքավորություն):

Բոլոր այս համամարդկային փորձանքներին լիովին ենթակա է նաև

արվեստագետը, բայց նրա մոտ խոցելի մասերի ցանկին ավելանում է ևս

մեկը, գուցե ամենացավոտը՝ ստեղծագործական կարողությունը: Արվես-

տագետն ամբողջ կյանքում երկյուղ է ապրում, թե մի օր կարթնանա ու

հանկարծ կզգա, որ իր կեցության գլխավոր բովանդակությունը կազմող

կախարդական ձիրքն անվերադարձ լքել է իրեն: Երբ ստեղծագործող

մարդն ընկնում է վերը նշված տարիքային թակարդներից մեկը, երկյուղն

այդ բազմապատիկ սաստկանում է արվեստագետը, զգալով, որ իր մեջ

փոփոխություններ են տեղի ունենում, վախենում է, թե ֆիզիկական

կերպափոխության հետ միաժամանակ կկատարվի նաև ստեղծա-

գործական փոխակերպում` ներշնչանքը կմնա մյուս կողմում՝ անցնող

պատանեկության, երիտասարդության հետ, ծաղկուն ժամանակի մեջ և

չի կարողանա հաղթահարել այդ արգելապատնեշը: Արվեստի մարդու

տարբերությունը սովորական մարդկանցից՝ նաև նրանում է, որ կյանքի

միջին տարիքի ճգնաժամը ստեղծագործողի մոտ տեղի է ունենում

տասը տարի առաջ՝ մարմնավոր և հոգեմտավոր երիտասարդության

ավարտի հետ. այսպես կոչված «37 տարեկանի համախտանիշն» է դա:

Հենց այդ սահմանագիծն է գրողների համար դառնում տարիքային

գլխավոր փորձություն:Բայց նախքան պարզելը, թե ինչու հենց քառասնամյակի շեմն է

այդպես լիառատ գրողական ինքնասպանություններով, փորձենք պար-

զել «ստեղծագործական» ինքնասպանության բնույթը: Ինձ թվում է,

ողբերգական այդ իրադարձության էությունը գրեթե միշտ` հնազան-

դության և ճշմարիտ կրոնականության բացակայության մեջ է, այսինքն`

Աստծո հետ արվեստագետի գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար

մրցակցության մեջ:

Գրողի մոտ դա այսպես է տեղի ունենում: Այն ամենն, ինչ նա

պատկերում է բառերի օգնությամբ, գոյեղենանում է, փոխարկվում իրի,

Page 25: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

թղթին բևեռված առարկայի: «Գրականությունը և մահվան իրավունքը»

աշխատության մեջ Մորիս Բլանշոն գրում է, որ իր խնդիրը դարձնելով

իսկական իրերի բառերով փոխարինումը` գրականությունը չի կարող

կանգ առնել, մինչև չարտաքսի կեցությունն ամբողջ աշխարհից, մինչև

չհասնի նրա լիակատար կործանմանը: Ես այդ միտքը կձևակերպեի

փոքր-ինչ այլ կերպ, սկսելով իրականությունը բառերով փոխարինել՝

գրականությունը կանգ չի առնի, մինչև ամեն բան բառերով չանվա-

նակոչի, այսինքն` մինչև չկերտի իրական աշխարհի լիակատար կրկըն-

օրինակը: Այդպես առաջանում է աշխարհի վրա իշխանություն ունենալու

պատրանք: Ֆլոբերը գրում էր, որ հեղինակն ստեղծում է իր սեփական

աշխարհը, ինչպես Աստված: Դե ինչ, գրողն իրոք որ տիրակալ է իր

կողմից ստեղծված տիեզերքում, նա այնտեղ ամենազոր արարիչ է, և

որպես այդպիսին մրցակցության մեջ է մտնում այն Արարչի հետ, որը

հորինել է աշխարհը, ուր ապրում է ինքը` գրողը: Ահա թե ինչու գրողներն

այդքան սիրում են ստեղծել վեպեր գրողների մասին, հեղինակն ինքն է

դառնում Արարիչ, որ քաշում է մյուս արարչի՝ հորինված գրողի թելերից,

և, հավանաբար, ընդսմին երևակայում է, թե Աստծուն՝ իր իսկ Արարչին,

նույնպես լիովին կարող է թելերից քաշել ոմն առավել գերհզոր Գրող:

Արվեստի մարդու համար ինքնասպանությունը հաճախ Արարչի հետ

հավասարվելու, նրանից գլխավոր իշխանությունը սեփական կյանքիդ

վրա ունեցած իշխանությունը խլելու փորձ է դառնում: «Եթե մեկը

կարողանա տիրապեւոել ինքն իրեն ընդհուպ մինչև մահը, մահվան

միջով,– գրում է Բլանշոն,– ապա նա իր տիրապետությունը կհաստատի

նաև այն ամենազորության վրա, որը վրա է հասնում մեզ մահվան մեջ,

դարձնում այն ոչ ավելին, քան մեռած ամենազորություն: Այս կերպ՝

Կիրիլովի2 ինքնասպանությունը հանդիսանում է Աստծո մահը»: Ես

նույնիսկ կասեի Աստծո սպանությունը:

«Եթե ես ինքնասպանություն գործեմ, ապա կգործեմ ո՛չ թե նրա

համար, որ ինձ կործանեմ, այլ նրա համար, որ ինձ ամբողջացնեմ:

Ինքնասպանությունն ինձ համար դառնում է միակ միջոցը՝ բռնությամբ

Page 26: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ետ նվաճելու ինքս ինձ, կոպտորեն ներխուժելու իմ էության մեջ,

կանխելու Աստծո անխուսափելի մերձեցումը» (Անտոնեն Արտո):

Ստեղծագործական ճգնաժամի տառապանքների աստվածամարտա-

կան բնույթը միշտ չէ, որ գիտակցվում է գրողի կողմից, և այդժամ նա

ինքնասպան լինելու իր մտադրության դրդապատճառը բնորոշում է այլ

կերպ: Նա գրում և խոսում է «ստեղծագործական տառապանքներից

փախչելու» ցանկության մասին, գանգատվում է հոգու ուժասպառ

հյուծումից առաջացած մահացու հոգնությունից: Ինչ վերաբերում է

հոգուն` դժվար է պարզել, բայց ստեղծագործող մարդու ուղեղը, թվում է,

իրոք որ կարող է ժամանակից շուտ ծերանալ: Բայրոնի մարմնի

դիահերձման արդյունքում նրա ուղեղում և սրտում հայտնաբերվել են

ծերացման բացահայտ նշաններ. և դա` 36 տարեկանում:

Երբ Ձիրքը լքում է արվեստագետին կամ վախեցնում է, թե ուզում է լքել,

որտեղից որտեղ հայտնվում է Բրյուսովի երգած «Ինքնասպանության

դևը»...

Միայն թե դևն այդ ամենևին նման չէ Բրյուսովի երգած սևաչ «հմայիչ

պատանուն»՝ «արտասովոր-տևական ժպիտով»...

Գրողական ինքնասպանության դևը տգեղ է, անժպիտ, կիսախելա-

գար, անքնությունից բորբոքված աչքերով: Դա ստեղծագործության դևի

մեկ այլ էական մասն է, իպոստասը, որ եկել է ստանալու հաշվարկով

հասանելիքը: Երբեմն հատուցումը շատ վաղ է վրա հասնում, կյանքի

ճանապարհի հենց սկզբին. բուռն ծաղկող տաղանդի շնչառությունը

լինում է կրակոտ, բայց կարճատև: «Կարճ տարածության արագա-

վազորդ»՝ «սպրինտեր» գրողները (ամենից հաճախ բանաստեղծները),

ովքեր իրենց ձիրքն սպառում են նախքան հասուն տարիք մուտք

գործելը, ստեղծագործական ճգնաժամն ընկալում են ոչ այնքան ցավոտ:

Տաղանդը նրանք տառապանքով չեն ձեռք բերել, այն կարծես ինքն իրեն

է տրվել, դեռ լրիվ չապրած, հազիվ շուրթերին հասած կյանքը, թվում է,

այնքա՜ն տարբեր, ստեղծագործությունից ոչ պակաս սուր զգացողու-

թյուններ է պարունակում: Տասնութամյա ՌԵմբոյին կամ տասնիննամյա

Page 27: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Դյուպրեին հավանաբար թվում էր, թե իրենք լիովին կարող են ապրել և

առանց պոեզիայի: Բայց դա, ավա՜ղ, պատրանք է: Ծաղկման շրջանը

վաղ ապրած շնորհալիները «նորմալ», «բնականոն» կյանքի համար

սովորաբար միանգամայն անպետք են լինում, ապրում են ոչ այնպես,

ինչպես բոլորը, մեռնում են ոչ այնպես, ինչպես բոլորը:

Տրիստան

Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին,

Մատնված է մահվան մի խորհրդով գաղտնի,

Կտոչորվի անանց ծարավից իր ներքին,

Կսարսափի սակայն իր մահաշունչ բախտից,

Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին:

Սիրո ցավն իր խորքում կմորմոքի հավերժ,

Քանզի հիմարին է հույսը միայն խաբում,

Թե կարոտն այս տանջող մի օր կունենա վերջ:

Գեղեցկության նետով ով խոցվել է կյանքում,

Սիրո ցավն իր խորքում կմորմոքի հավերժ:

Ինչպես աղբյուր՝ շիթ-շիթ ցամաքում է կամաց,

Ամեն հովի շնչից թույն է խմում կրկին,

Մահ է նա ներշնչում՝ ծաղիկներից քամած.

Ով մեկ անգամ նայեց գեղեցկության դեմքին,

Աղբյուրի պես շիթ-շիթ ցամաքում է կամաց:

Ավգուստ ֆոն Պլատեն3

Page 28: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Եվ, այնուամենայնիվ, ստեղծագործական ճգնաժամի պատճառով ինք-

նասպանությունները «սպրինտեր»– գրողների մոտ ծայրահեղ հազվա-

դեպ են լինում: Ինչպես, ի դեպ, նաև «սթայերների»՝ «երկար տարա-

ծության վազորդների» մոտ, որոնց ձիրքը բավարարել է մինչև վերջնա-

գծին հասնելը, ներշնչանքը վերջնականապես լքել է միայն ծեր տարի-

քում, երբ գլխավորն արդեն գրված ու արված է: «Ստեղծագործության

պատճառով ինքնասպանների» ամենաբազմաքանակ խումբը, եթե շա-

րունակենք մարզական փոխաբերությամբ արտահայտվել, միջին հեռա-

վորության վազորդներն են: Նրանք, ում Մուսան գայթակղել է և լքել

կյանքի ճանապարհի մեջտեղում: Այդ սահմանագծին ստեղծագործական

կարողությունը արվեստի շատ մարդկանց մոտ է ցամաքել, և ամենևին էլ

ո՛չ միայն գրական արտադրամասի ներկայացուցիչների: Հասկանալի է,

նրանք ոչ բոլորն են պարանը վիզները գցել: Նրանց ճնշող

մեծամասնությունը շարունակել է ապրել, և նույնիսկ փորձել են ստեղ-

ծագործել, բայց այն ամենը, ինչ ստեղծել են, նախկին կախարդանքի գու-

նատ ստվերն է եղել միայն: Քոլրիջն, օրինակ, դադարեց գրել

երեսունում, բայց ապրեց մինչև վաթսունհինգ տարեկանը: Ուորդսվորթի

մոտ ստեղծագործական և ֆիզիկական մահվան միջև ընկած ժամա-

նակամիջոցը ձգվեց ավելի քան քառասուն տարի: Բայց ձիրքի սպա-

ռումը՝ ժամանակից շուտ թոշակի անցնել չէ, ինչպես բալետի 35-ամյա

պարուհու դեպքում է, այլ` ահավոր ողբերգություն նրա համար, ով

ստեղծագործության խաղաթղթի վրա դրել է իր ամբողջ կյանքը: Հիվան-

դության ախտանիշները հուսահատեցնելու չափ միանման են: «...Ինձ

տանջում է ահավոր այն միտքը, որ ամեն օր պետք է գրել ու գրել»,–

ասում է ճապոնացի 35-ամյա դրամատուրգ Կատո Սիտիոն՝ մահից

առաջ թողած գրության մեջ:

36-ամյա Լեոնիդ Անդրեևը տրտնջում է իր նամակում. «Անքնություն է

սկսվել: Ոչ մի կերպ չեմ կարողանում քնել, գլխումս ասես թանձր սոսինձ

Page 29: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

է: Հանկարծ միանգամից դադարում է աշխատել ամբողջ մեքենան:

Ակներև պատճառներ կարծես թե չկան: Աներևույթներն ինչ-որ տեղ

հոգուս խորքում են: Ամեն ինչ ցավում է, աշխատել չեմ կարողանում,

սկսածը թողնում եմ»: Դրանից հետո նա ապրեց ևս 12 տարի, բայց

«մեքենան» այդպես էլ չաշխատեց:

«Ամբողջ մեքենան շարքից դուրս է եկել: Վախենում եմ կորցնել

աշխատելու ցանկությունը»,– ասում է վենեսուելացի բանաստեղծ Խոսե

Անտոնիո Ոամոս Սուկրեն (1890-1930) իր վերջին գրության մեջ, ով

սովորական անիծյալ «մեքենայից» գերադասեց կամավոր մահը:

Դենիս Իվանովիչ Ֆոնվիզինը, կորցնելով գրելու ընդունակությունը,

հաշմանդամ դարձավ բառի ամենաուղղակի իմաստով, հիվանդացավ,

զրկվեց քայլելու կարողությունից և մի քանի տարի անց մահացավ:

«Կաթվածահար Ֆոնվիզինին տանում էին փոքրիկ սայլակով,–

պատմում է Սիխայիլ Զոշչենկոն «Վերադարձված երիտասարդություն»

գրքում,– ընդ որում, քիչ չի պատահել, որ նա հրամայել է ծառային

սայլակը կանգնեցնել գետափին, Գիտությունների ակադեմիայի առաջ, և

երբ ուսանողները դուրս էին գալիս ինստիտուտից, Ֆոնվիզինը ձեռքը

թափահարում էր նրանց կողմն ու բղավում. «Մի՛ գրեք, երիտասարդներ,

մի՛ գրեք: Ահա, տեսնո՞ւմ եք, ինձ ինչ օրը գցեց գրականությունը»:

Ամենավառ օրինակը, թե ստեղծագործության դևն ինչպես է ամբող-

ջությամբ իրեն ենթարկել գրողին, նրանից քամել բոլոր կենսահյութերը և

ապա թողել` դրանով դատապարտելով հուսահատության, խելա-

ցնորության ու ինքնաոչնչացման, Ակուտագավա Ռյունոսկեն է (1892-

1927): Այս ճապոնացու միջոցով ընդհանրապես կարելի է ուսումնասիրել

տիպական գծերը, բնորոշ առանձնահատկություններն ու վարքագիծը

հօmօ sapiens4 հօmօ scribens5 անունը կրող հատուկ ենթատեսակի՝ իր

ողջ պերճանքով ու թշվառությամբ, մասնագիտական հիվանդության

բոլոր ախտանիշներով:

Page 30: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

...Ակուտագավան... ստեղծագործական ճգնաժամի դասական զոհ է:

Ակուտագավան մի նովել ունի՝ «Քիթը», որ գրվել է Գոգոլի համանուն

վիպակի ներշնչմամբ: Միայն թե ճապոնացին շրջել է սյուժեն`

կառուցելով այլ կերպ, ի՞նչ անի մարդը, ում քիթը ոչ թե կորել է, այլ

ընդհակառակը` չափից դուրս ակներև է՝ ցցված է ամբողջ հինգ սուն6

երկարությամբ: Վանական Ձենտին՝ անատոմիական այդ ավելորդության

տերը, ամբողջ կյանքում երազում է ազատվել այդ այլանդակությունից,

քիթը դարձնել սովորական չափի: Վերջիվերջո, երկար տարիների ջանք

ու հնարքներից հետո, դա նրան հաջողվում է, բայց, տարօրինակ բան,

կյանքը սովորական քթով` հանկարծ դառնում է իմաստազուրկ և

նույնիսկ անհնար: Ծիծաղաշարժ այդ նովելի 24-ամյա հեղինակը, ըստ

երևույթին, դեռ չէր ենթադրում, որ «հինգ սուն երկարությամբ քթի»

ստվերը ծածկելու է իր ամբողջ հետագա ճակատագիրը` դառնալով

հենց իր մասին ստեղծած անողոք մի այլաբանություն: Գրողական

տաղանդը շատ է նման վանական Ձենտիի վիթխարի քթին, այն ծանր

բեռ է, որ խանգարում է վայելել սովորական մարդկային կյանքի

հաճույքները: Բազմաթիվ ստեղծագործող մարդիկ, սկսած ընտանեկան

խաղաղ, արվեստից հեռու կյանքի մասին երազող Վագներից կամ

«վենետիկյան լուսամատով և խաղողի փաթաթվող վազով հավեր-

ժական տան» հրապույրները գովերգող Բալգակովից, կարոտել են

բնականոն, սովորական կյանքին: Նմանատիպ երազանքները խորթ

չէին նաև Ակուտագավային: «Դու Ցզիչուն» նովելի հերոսը ծերունի

դաոսից որպես պարգև իր կրած փորձությունների համար ստանում է ոչ

թե հարստություն կամ փառք, այլ «փոքրիկ մի տուն Տայշան լեռան

հարավային լանջին», ուր ծաղկափթիթ դեղձենիներ են աճում:

Այդուհանդերձ, երբ չորրորդ տասնամյակի կեսին Ակուտագավային

թվաց, թե «հինգ սուն երկարությամբ քիթը» ուր որ է կարող է ընկնել,

գրողին համակեց սարսափը, և առանց այդ այլանդակ գոյացության նա

չուզեց ապրել:

Իսկ ի՞նչ էր տեղի ունեցել:

Page 31: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Ավելի ու ավելի դժվար էր դառնում գրիչ վերցնելը: Օր-օրի աճում էր

պատճառ չունեցող, անբացատրելի տագնապը: Ակուտագավան հան-

կարծ սկսեց վախենալ, թե կխելագարվի, ինչպես ժամանակին

խելագարվել էր իր մայրը: Սարսափելի, ճնշող մի բան էր թաքնված

ենթագիտակցության խորքերում. «Այն մասը, որը ես չեմ գիտակցում, իմ

ոգու Աֆրիկան տարածվում է անսահմանափակ: Ես վախենում եմ

նրանից: Այնտեղ` խավարում, ապրում են հրեշներ, որպիսիք լույսի տակ

չեն լինում»: Նա անչափ շատ է գրում, բայց ավելի ու ավելի հաճախ է

առաջանում այն զգացողությունը, թե ձիրքն սպառվել է, թե այլևս գրել չի

կարողանա: Դա նույնիսկ արդեն ոչ թե ստեղծագործական ճգնաժամ էր,

այլ` խուճապային սարսափ ստեղծագործական ճգնաժամի անխուսա-

փելիության հանդեպ: Կարելի է ասել` Ակուտագավան մեռավ վախից,

նրա այն տարատեսակից, որն արվեստի մարդկանց համար շատ ավելի

վտանգավոր է բոլոր այլ վախերից: Բնականաբար, անմիջապես

հայտնվեց անքնությունը` քայքայված նյարդերի և ստեղծագործական

փակուղու հավերժական ուղեկցուհին: Քնաբերի չափաբաժինները

մշտապես ավելանում էին. դեղերի թմրեցուցիչ ազդեցությունը չէր ցրվում

նույնիսկ ցերեկը:

«Գրիչ բռնած նրա ձեռքը դողում էր,– իր մասին երրորդ դեմքով

գրում է Ակուտագավան: - Ավելի վատ բերանից փսլինք էր կաթում:

Գլուխը պարզ էր լինում ոչ ավելի, քան օրվա մեջ կես ժամ քնից

արթնանալուց հետո: Քուն, որ վրա էր հասնում միայն վերոնալի մեծ

չափաքանակից հետո: Հիմա նա ապրում էր հավերժական մթնշաղում»:

Հպարտ, պատկառազդու Ստեղծագործության Դևը, որի հետ Ակու-

տագավան մինչ այդ սիրում էր հաղորդակցվել, ինչպես հավասարը

հավասարի հետ («Դժոխքի տանջանքները» նովելներում կամ «Երկ-

խոսություններ խավարում» գործի մեջ), այլասերվելով` վերածվում է

ճղճիմ, մանր չարքի, այն «ախտավոր, դոդոշի արյունով սատանի ճտի»

նման, որ, Նաբոկովի խոսքերով, տանջում էր հանգչող Գոգոլին:

Ակուտագավայի ինքնակենսագրական «Ատամնավոր անիվներ» նովելի

Page 32: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

հերոսը բացում է «Կարամազով եղբայրները» և երկնչում. ,...Մեկ էջ էլ

չէի կարդացել, երբ զգացի, որ դողում եմ ամբողջ մարմնով: Դա Իվանի

մասին գլուխն էր, որին տանջում էր սատանան... Իվանին,

Ստրինդբերգին, Մոպասանին կամ հենց ինձ այս սենյակում»:

Ակուտագավայի համար, որ պնդում էր, թե մարդկային կյանքը Բոդլերի

մեկ տողը չարժե, այն միտքը, թե ներշնչանքը հեռանում է, իրեն թողնում

է կյանքի հետ մեն-մենակ, անտանելի էր: Այնուհետ հարկ կլինի ապրել

ինչպես բոլորը, առանց «հինգ սուն երկարությամբ քթի», որպես

ընտանիքի սովորական կերակրող, երեք երեխայի հայր: «Վերջիվերջո

ես ինքս ավելին չեմ, քան միջին մակարդակի մսյո Բովարի»,–

դառնությամբ գրել է Ակուտագավան, և նրա շուրթերին չէր կարոդ լինել

առավել վատ ինքնանվաստացում, ոչ թե պարզապես միջակության, այլ`

միջակություն քառակուսի, ճղճիմություններից ճղճիմագույնը: Մահից

առաջ գրած նամակում գրողն իր երեխաներին տալիս է մի խորհուրդ,

որը հազվադեպ կարելի է լսել ծնողից. «Եթե դուք էլ պարտության կկրեք

կենաց պայքարում, նույնպես հեռացեք կյանքից ինքներդ, ինչպես դա

արեց ձեր հայրը»:

Ընկերոջը գրած նամակում («Նամակ բարեկամիս»), արդեն ընդու-

նելով վերջնական որոշում, Ակուտագավան մանրամասն (և խիստ

անըմբռնելի) շարադրում է ինքնասպանության պատճառները: Նրա՝

մինչև ուղնուծուծը գրողի համար կարևոր է, որ ամեն բան իր մասին ինքը

գրի, ենթադրությունների ու մեկնաբանությունների համար տեղ չթողնի:

Նա նույնիսկ ինչ-որ նպատակով մանրամասնորեն բացատրում է այն

պատճառաբանությունները, որոնցով առաջնորդվել է մահվան միջոցն

ընտրելիս. «Առաջին բանը, ինչի մասին մտածեցի, այն էր, թե ինչպես

անեմ, որ մեռնեմ առանց տանջանքների: Հասկանալի է, դրա համար

ամենալավ միջոցը կախվելն է: Բայց հենց որ պատկերացրի ինձ

կախված, զգացի, որ լցվում եմ դրա հանդեպ գեղագիտական

հակակրանքով: (Հիշում եմ ժամանակին սիրում էի մի կնոջ, բայց հենց որ

տեսա, թե ինչքան տգեղ է նա պատկերում հիերոգլիֆները, սերն էլ

Page 33: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ակնթարթորեն չքացավ): Ինձ չի հաջողվի ցանկալի արդյունքի հասնել

նաև ջրասույզ լինելու դեպքում, քանի որ լողալ գիտեմ: Բայց եթե անգամ

հակառակ սպասածի՝ դա ինձ հաջողվի, շատ ավելի տանջանքներ

կկրեմ, քան կախվելու դեպքում: Մահը գնացքի անիվների տակ՝ ինձ

նույնպիսի հակակրանք է ներշնչում, որի մասին արդեն ասացի:

Ինքզինքս գնդակահարել կամ դանակահարել նույնպես չի հաջողվի,

քանի որ ձեռքերս դողում են: Տգեղ տեսարան կլինի, եթե ցած նետվեմ

բարձրահարկ շենքի տանիքից: Ելնելով սրանից` որոշեցի մեռնել

քնաբեր օգտագործելով: Այս կերպ մեռնելն ավելի տանջալից է, քան`

կախվելը, բայց փոխարենը չի առաջացնում այն նողկանքը, ինչ

կախվելը, և, բացի դրանից, վտանգ չի պարունակում, թե ինձ կարող են

կյանքի կոչել, սրա մեջ է այս մեթոդի առավելությունը...»:

Ակուտագավան ինքն իրեն չէր խղճում, ավելի շուտ` իր հանդեպ

արհամարհանքի զգացում ուներ, ոչ թե Աստված, ինչպիսին երբևէ

երազում էր դառնալ, այլ չնչին ու ողորմելի «մսյո Բովարի», մարդանման

կապիկ: Եվ ավանդական եռատող բանաստեղծությունը, որով

Ակուտագավան մեկնաբանել է իր գալիք հեռացումը, ընդգծում է այդ

իրադարձության խղճուկ ու ծիծաղելի աննշանությունը: Եթե կապիկը

չկարողացավ իրեն պահել գարնանային բողբոջներից ծանրացած

ստեղծագործության ճյուղին, ուրեմն դա է նրա ճանապարհը: Դե, մի

թեթև կճոճվի ճյուղը, ո՛չ ավելին:

Գարնան ճյուղի դող:

Մեկ ակնթարթ առաջ էր`

Կապիկն ընկավ ցած:

Կյանքն ինչպես վեպ

Page 34: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Մեռի՛ր ժամանակին, այսպես է սովորեցնում Զրադաշտը:

Ֆ. Նիցշե

Յուրաքանչյուր ստեղծագործող մարդու դարանամուտ հետապնդող

ամենահին ու ամենավտանգավոր փորձությունն է` շփոթել իրական

կյանքն արվեստի, իսկ սեփական անձը` սեփական ստեղծագործության

հերոսի հետ: Արվեստագետին ոչ թե պարզապես թվում է, որ ամբողջ

աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ այնտեղ` դերասաններ, այլ հաճախ

նա իրեն ընդունում է որպես այդ թատերախաղի բեմադրիչ, փորձում է

փոփոխել նրա ժանրը, երբեմն էլ իր ձևով ներկայացնել խաղավարտը:

Մահից առաջ ասված Ռաբլեի խոսքերը («Փակե՛ք վարագույրները,

ֆարսն ավարտված է»), Բեթհովենի բացականչությունը

(«Ծափահարություննե՛ր, բարեկամներ: Կատակերգությունն ավար-

տված է») և նմանատիպ այլ արտահայտություններ` ոչ այնքան

ինքնահեգնանք են, որքան հրաժեշտի խոնարհում հանդիսատեսի

առջև:

Յուրաքանչյուր ստեղծագործողի մեջ ուժեղ զարգացած է էթեռ-

նիզացիայի բուռն ձգտումը, այսինքն` ցանկությունը սեփական երկրային

գոյությունը երկարաձգել մահվան սահմաններից անդին: Թվում է,

ամբողջ հույսն այստեղ պետք էր դնել սեփական ստեղծագոր-

ծությունների վրա: Բայց կան անձի արտիստական խառնվածք ունեցող

ստեղծագործողներ, ում համար դա քիչ է: Ակնհայտորեն հույսեր

կապելով կյանքի ետմահու առասպելականացման հետ` նրանք ձգտում

են գլուխգործոց դարձնել սեփական կյանքը: Սակայն արվեստն, ինչպես

հայտնի է, զոհեր է պահանջում: Այդ թվում` և բացարձակ զոհեր,

ընդհուպ մինչև մահ, հանուն սեփական ստեղծագործության

անբասիրության: Հատկապես եթե ստեղծագործությունը կոչվում է

Հանճարի կենսագրություն:

Page 35: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Այս տիպի արվեստագետներն ամբողջ կյանքում դեր են խաղում,

նրանց գրեթե յուրաքանչյուր արարքը հեփընինգ7 է: Իսկ ամենից շատ

նրանք վախենում են բաց թողնել հեռանալու ճշգրիտ պահը: Պետք է

հեռանալ տպավորիչ ու արդյունավետ ձևով` կանգնեցնելով ակնթարթը

դարերի մեջ: Չկա ավելի ահավոր բան, քան բեմի վրա լռվել մնալն է,

երբ հասարակությանը ներկայացումը ձանձրացրել է, երբ մարդիկ

սկսում են հորանջել, ոտքերով թփթփացնել և կամաց-կամաց ցրվել: «Եվ

ամեն մեկը, ով փառքի է ձգտում, պետք է կարողանա ժամանակին

պատվով հրաժեշտ տալ և պետք է իմանա դժվարին արվեստը`

հեռանալ ժամանակին,–սովորեցնում է նման արվեստագետներին

Նիցշեն:–Հարկավոր է թույլ չտալ, որ քեզ ուտեն, երբ քեզ չափազանց

համեղ են համարում, դա գիտեն նրանք, ովքեր ուզում են, որ իրենց

երկար սիրեն»: Նրանք, ովքեր ուզում են, որ իրենց սիրեն երկար, հազար

տարի, հենց նրանք էլ էթեռնիզացիայի մոլեռանդ երկրպագուներ են:

Գրողի համար շատ ավելի հեշտ է սեփական ստեղծագործության

գործող անձ դառնալ, քան երգահանի, նկարչի կամ բեմադրողի համար:

Թեկուզ և այն պատճառով, որ գրականությունն ստեղծում է առավել

ճշմարտանման ու համընդգրկուն, «գրեթե ինչպես իրական» թվացյալ

աշխարհներ: Գեղեցկությունն իրոք որ ահավոր ուժ է, քանի որ

փոխզիջումներ չի ընդունում: Հիշենք «Ով մեկ անգամ նայեց

գեղեցկության դեմքին, մատնված է մահվան մի խորհրդով գաղտնի»:

Երբ գեղեցկությանն առավելություն է տրվում գործնականության

հանդեպ, իսկ երևութականին` իրականի հանդեպ, այդ դիրքորոշումն

ինքնըստինքյան ինքնասպանական բնույթ է կրում, ողջ մնալն այստեղ

գերակայությունների թվին չի դասվում:

Շատ գրողներ են փորձել գեղեցիկ ինքնակենսագրություն ստեղծել:

Ատացվել է, իհարկե, ոչ բոլորի մոտ: Բայց «այդուհանդերձ» համաշ-

խարհային գրականության պատմության մեջ ձևավորվել է գրողների մի

ամբողջ կաճառ, պանթեոն, ում փառքը հիմնվում է ոչ միայն ստեղ-

Page 36: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ծագործական ժառանգության, այլ նաև ռոմանտիկ, վիպականացված

կենսագրության վրա: Գրեթե յուրաքանչյուր գրող մարդու համար այդ

երջանիկների օրինակը հավերժական գայթակղություն է հանդիսանում:

Իսկապես, մի՞թե կկարողանար Բայրոնն այդ աստիճան հմայել

Եվրոպան, եթե չլիներ կյանքի հոգեհույզ, աֆեկտային ոճը, գերմարդու

լուսապսակը և, գլխավորը, հերոսական մահը հինավուրց Հելլադայի

հողի վրա...

Իսկ մի՞թե գեղեցիկ չի պատկերանում լայնաճակատ, խոշոր

աչքերով ու գանգրամազ քունքերով հուսարական պորուչիկի կյանքը:

Լերմոնտովին, թերևս, նույնիսկ ավելի լավ կենսագրություն է հաջողվել

կերտել, քան կաղ անգլիացուն, որի հետ մեր սիրելի բանաստեղծը

միանգամայն գիտակցաբար մրցակցում էր: Մենամարտում մեռնելը

շատ ավելի գեղեցիկ է տենդից մեռնելուց, 26 տարիները թոշնած 36

տարիներ չեն, և Պեչորինն էլ, վկա է Աստված, առավել հետաքրքիր է

Չայլդ Հարոլդից:

Բայրոնն ու Լերմոնտովն, ըստ էության, կարող էին

սահմանափակվել միայն գրական գործունեությամբ. դրանից չէին

դադարի լինել դասականներ, միգուցե նրանց դիմանկարները քիչ

մասսայականություն վայելեին: Կան սակայն գրողներ, ովքեր ետմահու

փառքի համար գլխավորապես պարտական են իրենց

առասպելականացված կենսագրությանը...

...Այնքան էլ քիչ չեն նրանք` այն գրողները, որոնց կյանքն արվեստի

ավելի մեծ ստեղծագործություն է եղել, քան իրենց ստեղծած գործերը:

...Բայց, անշուշտ, միշտ էլ եղել են բավականաչափ թվով գրողներ,

ովքեր իմացել են, որ ստեղծագործող մարդու համար

ամենաարժանավոր մահը տենդը չէ և ոչ էլ նույնիսկ ինչ որ մեկի հիմար

գնդակը (որոնց հարցում Բայրոնի և Լերմոնտովի ու Մառլինսկու բախտը

բերել է), այլ «մահերի մեջ արիստոկրատը» սեփական ձեռքով

վարագույրը փակելը նախապես պատրաստած, ձևավորած բեմի վրա:

Page 37: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Գեղեցիկ ավարտ է, որը հուսալիորեն սրբագրում է նախորդող

կենսագրության բոլոր տգեղություններն ու անճշտությունները:

1. Անգլերեն՝ կյանքի միջին տարիքի ճգնաժամ (Ծ.թ.)

2. Դոստոևսկու «Դևեր» վեպի հերոսներից (Ծ.թ.)

3. Ավգուստ ֆոն Պլատեն (1796-1835)–գերմանացի քնարերգու և դրամատուրգ (Ծ.թ.)

4. Բանական մարդ (լատ.)

5. Գրող մարդ (լատ.)

6. Մեկ սունը հավասար 13,3 սմ-ի (ծ.թ.)

7. Happening– անգլերեն դեպք, իրադարձություն, այս դեպքում՝ ինքնաբուխ իմպրո-

վիզացիա ներկայացման մեջ (Ծ. թ.):

Հիվանդություն

Կերակրից առաջ հեծութիւնն հասաւ.

արցունքներով ու ահով եմ ընկճուած,

քանզի ինչ բանի երկիւղն ունէի՝ հասաւ ինձ վրայ.

ինչից որ վախ կար՝ հէնց ի՛նձ պատահեց:

ՅՈԲ, 3:24-25

Սա մի դրդապատճառ է, որի առջև ընկրկում են ինքնասպանության

նույնիսկ ամենաանհաշտ հակառակորդները: Երբ խոսքը ծանր ու

անբուժելի հիվանդի տառապանքների մասին է, կենաց պարգևի

սրբությունը պաշտպանելը և Բարձրյալի անսահման բարեգթության

մասին հիշեցնելը դառնում է նույնիսկ մի տեսակ ոչ այնքան գեղեցիկ.

հատկապես եթե տառապում է մեկ ուրիշը, ոչ ինքդ: Հիվանդության

հանդեպ ժամանակակից մարդու ունեցած վախը պարզապես ցավի ու

մահվան վախ չէ. դա նաև (իսկ արժանապատվության զարգացած

զգացում ունեցող մարդու համար՝ նույնիսկ առաջին հերթին) վախ է

նվաստացման և սեփական «եսի» կենսակա կորստյան հանդեպ:

Page 38: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Նվաստացուցիչ է ցավից աղաղակել և մերձավորների համար բեռ լինել:

Եվ արդեն բոլորովին սարսափելի է՝ չկարողանալ իշխել բանա-

կանությանդ վրա, վերածվել մեկ այլ, ինքդ քեզ չնմանվող էակի:

Մենամարտում վիրավորված Պուշկինը մեռնում էր երկար ու դժվար:

«Դա մի ահավոր տառապանք էր.- կարդում ենք Ի.Տ.Սպասկու մոտ:-

Պուշկինի դեմքն ամբողջովին փոխվել էր, հայացքը դարձել էր վայրի,

թվում էր՝ աչքերը պատրաստ են դուրս թռչել ակնակապիճներից,

ճակատը պաղ քրտինքով էր պատվել, ձեռքերը սառել էին... Հիվանդը

սարսափելի տանջվում էր»: Պուշկինը դիմանում էր, որքան ուժ ուներ.

«Պետք չէ տնքալ. կինս կլսի: Ծիծաղելի է, ախր, որ այս անհեթեթությունն

ինձ հաղթահարի. չեմ ուզում» (Վ.Ի.Դալ): Երբ «անհեթեթությունն»

այնուամենայնիվ հաղթահարեց, սպասավորին հրամայեց բերել

ատրճանակը: Ատրճանակն, իհարկե, խլեցին և թողեցին, որ Պուշկինը

մինչև վերջ տանջվի:

Ինքը Բերդյաևը՝ անձնասպանության դեմ պայքար մղող գաղափա-

րական մարտիկը, ինքնասպանությունների այս կարգի համար բացա-

ռություն էր անում. «Երբ մարդ սպանում է ինքն իրեն, որովհետև նրան

տանջանք է սպասվում և նա վախենում է դավաճանություն գործել,

ապա դա ըստ էության նույնիսկ ինքնասպանություն էլ չէ»: Շատերի

համար հիվանդությանն անձնատուր լինելը ընկալվում է որպես

դավաճանություններից վատթարագույնը՝ դավաճանություն ինքդ քո

հանդեպ: Ավելի լավ է արագ մահը սեփական ձեռքով:

Ճշմարիտ հավատ ունեցող քրիստոնյան կասի՝ ցանկացած տառա-

պանք Աստծո կողմից տրված փորձություն է: Ում որ ամենաշատն է Նա

սիրում, նրան էլ խստագույնս փորձության է ենթարկում. հիշիր բազմա-

չարչար Հոբին.»Ծածկուած է մարմինս զազրելի որդերով. խեցեր եմ

մաշել ես թարախոտ վէրքերն իմ քերելու»: Մի՞թե Հոբի վիճակից էլ վատ

է քո վիճակը: Տառապանքն անիմաստ չի լինում, եթե անգամ դրան

ակնհայտորեն հետևելու է ոչ թե թեթևացում և ապաքինում, այլ մահ:

Page 39: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Բայց այդպիսի հավատը մեր դարի համար չէ: Եթե տառապանքը բարիք

է, ապա, ուրեմն, ցանկացած ցավազրկում ու անզգայացում

Սատանայի՞ց է: Եվ ի՞նչ անել, եթե մերձավորդ, որ երկար ու ահավոր

հիվանդությունից տանջվելով մահանում է, ուզում է հեռանալ

արժանապատվորեն: Լսել նրա աղերսանքն ու աղո՞թք մրմնջալ: «Ապու-

շը» վեպում թոքախտից մեռնող Իպոլիտը, Աստծուն նկատի ունենալով,

ասում է. «Մի՞թե այնտեղ իրոք ինչ-որ մեկը կվիրավորվի այն բանից, որ

ես չեմ ուզենա սպասել երկու շաբաթ»: Հազիվ թե ապրողներից որևէ

մեկը գիտե, թե ինչպես պատասխանի այս հարցին: Թերևս միայն Հոբի

Գրքում հնչած հարցով.»Եւ ի՞նչ է մարդը, որ Դու այդքան մեծարել ես

նրան, կամ էլ՝ որ միտքդ ես սեւեռում իր վրայ, կամ էլ՝ որ քննում ես նրան

մինչ առաւօտ, հանգստի ժամերին, փորձում միշտ»:

Ինչ էլ որ լինի, ինքնասպանությունը, որի համար պատճառ է դարձել

ծանր հիվանդությունը, դժվար է մերժել, իսկ դատապարտել հնարավոր

չէ: Սնահավատությունն ինքն էլ թույլ չի տալիս:

Ժամանակակից հոգեբուժությունը տարբերակում է անբուժելի

հիվանդ մարդու հոգեվիճակի մի քանի փուլ. հիվանդության մահացու

լինելու մասին գաղափարի ժխտումից (denial), ճակատագրի անար-

դարության դեմ զայրույթից (anger), ճակատագրի հետ սակարկելուց

(bargaining) և ընկճվածությունից (depression) մինչև սեփական վիճակն

ընդունելը և դրանից բխող հաշտվողականությունը (acceptance):

Ինքնասպանությամբ ամենից հաճախ ավարտում են նախավերջին

փուլում, երբ արդեն հույս չկա, իսկ վախճանի և մերձմահու տառա-

պանքների վախը դեռ հաղթահարված չէ: Վաղուց է հայտնի, որ ցավի

սպասումը--ֆիզիկական թե հոգեկան--հարյուրապատիկ ավելի վատ է,

քան ինքը ցավը: Եվ արդեն նախավերջին՝ մահացման դեպրեսիվ

փուլում հիվանդի համար անտանելիորեն սարսափելի է դառնում, որ նա

կդադարի ինքը լինելուց:

Page 40: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Առանձնահատուկ մի համառությամբ է սեփական արժանապատ-

վությունից ու անկրկնելի անհատականությունից կառչում ստեղծա-

գործող մարդը: Եվ հաճախ գերադասում է իր կամքով հեռանալ, եթե

սեփական «եսը» պահպանելը դառնում է անհնար: Սա գրողների

ինքնասպանության ամենատարածված դրդապատճառն է:

Ահա տարբեր դարաշրջաններից վերցված մի քանի օրինակ, թե

ինչպես են գրողները մահն ավելի փոքր չարիք համարել, քան

հիվանդության հարուցած ֆիզիկական ու բարոյական տառապանքները:

Նախաքրիստոնեական ժամանակներում ինքնասպանության պատ-

րաստ մարդուն վիճակված չէր տանջվել սեփական մտադրությունների

մեղավորության գիտակցումից: Դա միայն քաջության, միայն անձնական

համբերատարության խնդիր է եղել: Ալեքսանդրիացի նշանավոր

բանասեր Արիստարքոս Սամոթրակիացին (մ.թ.ա. II դար), ով հա-

մարվում է բոլոր բարյացակամ գրաքննադատների նախահայրը (ի

տարբերություն Բելինսկու, Պիսարևի և ժամանակակից ռուս գրա-

խոսների մեծամասնության, որ սերել են չարալեզու Զոիլոսից), 72

տարեկանում հիվանդացավ ջրգողությամբ, որն անբուժելի հիվան-

դություն էր համարվում, և ինքն իրեն սովամահության մատնեց:

Նույն կերպ վարվեց հռոմեացի գրող, կապալառու և էպիկուրյան Տիտուս

Պոմպոնիուս Ատտիկուսը (109-32 մ.թ.ա.), որ ծանր հիվանդությունից

տանջահար էր եղել: Կորցնելով ապաքինվելու հույսը՝ Ատտիկուսը

դադարեց ուտել և չորս օր հետո հոգին ավանդեց:

Հների օրինակը ներշնչել էր անտիկ դարաշրջանի հետազոտող,

հռոմեական պոեզիայի թարգմանիչ Պերրո դ,Աբլանկուրին (1606-1664)՝

քաղցից մահանալը գերադասել միզաքարային հիվանդության

տառապանքներից: XVII դարի Ֆրանսիայի համար ոգու այդքան

հեթանոսական կայունությունը արտասովոր բան էր և մեծ ազդեցություն

գործեց ժամանակակիցների վրա:

Page 41: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Ֆրանսալեզու լեհ գրող Յան Պոտոցկին (1761-1815)՝ «Սարա-

գոսայում գտնված ձեռագիրը» հանրահայտ վեպի հեղինակը, տար-

օրինակ մարդ էր, ոչ ուղղափառ հավատք էր դավանում և կյանքից

հեռացավ ոչ սովորական ձևով: Այդ մասոնը և մալթացի ասպետը վերջին

տարիներին ապրում էր ճգնավորի պես իր կալվածքում և շատ էր

տառապում դաժան միգրեններից, որոնք ի վերջո նրան ինքնա-

սպանության հասցրին: Կոմսը, թվում է, չէր հավատում Փրկչին, սակայն

հավատում էր չար ոգուն: Սովորական գնդակը նրան բավական չթվաց.

նա իրեն գնդակահարեց շաքարամանի կափարիչի վրայի արծաթե

գնդիկով՝ նախապես օրհնել տալով քսյոնձի մոտ. «այն դեպքի համար,

եթե Աստված այնուամենայնիվ կա»:

Պոտոցկին ոգով և կենսաոճով դեռ պատկանում էր XVIII հարյուր-

ամյակին, իսկ նոր դարում, հավատի ճգնաժամի և ամբարտավանության

համընդհանուր աճի հետ կապված, ֆիզիոլոգիական պատճառներով

գրողների ինքնասպանությունները դադարել էին բացառիկ ինչ-որ բան

լինելուց: Ֆրանսիացի գրող Ալֆոնս Ռաբբը (1784-1829) mors voluntaria1-

ի համոզված ջատագով էր և մեռավ լիովին իր հայացքներին

համապատասխան: Երիտասարդ հասակում նա բավականին գեղեցիկ

էր, սակայն հիվանդացավ սիֆիլիսով, որն այն ժամանակ դեռ չէին

կարողանում բուժել, և հետզհետե հիվանդությունը նրան այլանդակեց:

Կյանքի վերջին տարիներին Ռաբբը գրեթե դուրս չէր գալիս տնից:

Ժամանակակիցներից մեկը, որ տեսել է գրողին մահից ոչ շատ առաջ,

գրում է. «Նրա բիբերը, ռունգերը, շուրթերը քայքայվել էին հիվան-

դությունից: Մորուքը թափվել էր, ատամները՝ սևացել: Պահպանվել էին

միայն փարթամ բաց գույնի մազերը, որ իջնում էին ուսերին, և միայն մեկ

աչքը...»: Գրողը ողջ-ողջ փտում էր հինգ տարի, իսկ հետո թունավորվեց

կոկաինի մահացու չափաբաժնով:

Սարսափելի էր ավստրիական գրականության դասական Ադալ-

բերտ Շտիֆտերի (1805-1868) մահը: Նա տառապում էր լյարդի թորշոմ-

Page 42: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ախտից, և նոպաներն այնքան տանջալից էին, որ մի անգամ Շտիֆտերը

չդիմացավ ցավին և ածելիով սրածեց կոկորդը: Նա այնքան անհաջող

արեց դա, որ մահացավ ոչ թե անմիջապես, այլ միայն երկու օր անց:

Դողաց նաև պորտուգալացի Անտերո Կենտալի (1842-1891) ձեռքը, ով

տառապում էր ողնաշարի հիվանդությամբ: Նա իրեն գնդակահարեց

քաղաքային հրապարակում, վանքի պատի մոտ, որի վրա ճակատագրի

դառն հեգնանքով գրված էր «Հույս» բառը: Գլխին արձակած առաջին

կրակոցը մահացու չէր, բայց Կենտալի ուժերը բավականացրին մեկ

անգամ էլ սեղմել ձգանը. XIX դարավերջին ատրճանակներն արդեն

բազմալիցք էին:

Բոլորովին այլ կերպ՝ լուռ, առանց հանրության ու աղմուկի կյանքից

հեռացավ անգլիացի գրող Մարգրեթ Բարբերը (1869-1901), ում վիպակ-

ներն ու պատմվածքները մեծ ժողովրդականություն էին վայելում: Դա մի

բարի, մարդասիրական նկարագրի տեր անձնուրաց կին էր, ինչպիսիք

գրողների շարքերում հազվադեպ են լինում: Դեռ շատ երիտասարդ

տարիքում նա գթության քույր էր աշխատել լոնդոնյան ետնախորշերում,

իսկ այն բանից հետո, երբ ողնաշարի ծանր, աստիճանաբար սաստ-

կացող հիվանդությունը նրան անկողնուն գամեց, իր տունը դարձրեց

մուրացկանների ու թափառաշրջիկների համար մի յուրատեսակ բարե-

գործական կենտրոն: Մարգրեթի սպասուհիներն էին զառամյալ մի

պառավ և մտավոր հետամնաց մի աղջիկ, որոնց հազիվ թե աշխատանք

տային մեկ այլ տան մեջ: Բարբերի կենսագրությունը կարելի էր համարել

օրինակելի-քրիստոնեական, կարելի էր անգամ կանոնականացնել, եթե

չլիներ եկեղեցական տեսանկյունից դատապարտելի ավարտը. ցավի

նոպաներից թուլացած, գրեթե կաթվածահար՝ Մարգրեթը դադարեց

սնունդ ընդունել: Նրա հացադուլը շարունակվեց ինն օր, և ամբողջ այդ

ժամանակ Բարբերը թելադրում էր իր վերջին գիրքը: Այդ գիրքը

(«Ճանապարհային գործերի վարպետը») լույս տեսավ միայն երեսուն

տարի անց և մեկ տասնյակ հրատարակություն չէ, որ ունեցավ ու

քննություն բռնեց:

Page 43: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Մեր հարյուրամյակում ջրգողությունը, միզաքարային հիվանդու-

թյունն ու սիֆիլիսը սովորել են բուժել, սակայն մնացել են բավա-

կանաչափ հիվանդություններ՝ այն աստիճանի տանջալից ու անհույս, որ

հաճախ դրանց փոխարեն գերադասում են արագ մահը:

Այդ հիվանդությունների թվին է պատկանում առաջին հերթին,

իհարկե, քաղցկեղը:

Արգենտինացի բանաստեղծուհի Ալֆոնսինա Սթոռնին (1892-1938),

ի տարբերություն Մարգրեթ Բարբերի, ամենևին նման չէր սրբի: Կրքոտ,

անհաշտ, կռվազան՝ նա նախ թափառաշրջիկ թատրոնի դերասանուհի

էր, ապա սկսեց էրոտիկ բանաստեղծություններ գրել, որոնք նրան

լատինամերիկյան առաջին ֆեմինիստուհիներից մեկի աղմկոտ, սկան-

դալի երանգ ունեցող փառքը բերեցին: Սթոռնին ինքնասպան եղավ, երբ

բժիշկները նրա մոտ հայտնաբերեցին վիրահատության ոչ ենթակա

չարորակ ուռուցք: Բանաստեղծուհին ծովը նետվեց՝ թողնելով կարճ մի

գրություն, որտեղ կարմիր թանաքով երկնագույն թղթի վրա այդպես էլ

գրված էր. «Ես նետվեցի ծովը»: Էլ ուրիշ ոչ մի խոսք:

Ամերիկացի գրող և հասարակական գործիչ Հարրի Քոդիլը (1922-

1990) մեկ այլ սարսափելի ախտի՝ Պարկինսոնի հիվանդության զոհ

դարձավ: Երբ Քոդիլը որոշեց հրազենով ինքնասպան լինել, դողն

այնքան սաստիկ էր, որ ստիպված էր ատրճանակը բռնել երկու ձեռքով:

ՁԻԱՀ-ը՝ հիվանդություն, որ մեզ վերջերս է «նվեր տրվել», արդեն շատ

տաղանդավոր մարդկանց կյանք է խլել, և, որքան էլ որ տխուր է, նրա

զոհերի ցանկը, այդ թվում և ինքնասպան զոհերի, անխուսափելիորեն

համալրվելու է:

Բայց երբեմն խեղճ գրողներին բաժին են հասնում նաև տար-

աշխարհիկ հիվանդություններ: Ճապոնուհի Կոբայասի Միյոկոն (1917-

1973) ախտահարվեց մի հիվանդությամբ, որ XX դարում հազվագյուտ

բան էր՝ բորոտությունը: Համոզվելով, որ այն անողոք կերպով

Page 44: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

սաստկանում է, Միյոկոն բաժանվեց ամուսնուց, խզեց բոլոր կապերը:

Վերջին ամիսներին, հեռանալով բորոտանոցից, նա ոչ ոքի հետ չէր

հանդիպում, գրում էր «Բոժոժ-կինը» ինքնակենսագրական վիպակը:

Գրքում այսպիսի խոսքեր կան.»Ես միայնակ եմ, իմ միակ հավատարիմ

ընկերուհին հիվանդությունն է: Նա ինքն ինձ կհուշի, թե երբ պետք է

մեռնել»: Հիվանդությունը հուշեց, որ ժամանակն է, և Միյոկո Կոբայասին

թունավորվեց քնաբերով: Հարևանները նրա մարմինը հայտնաբերեցին

երկու շաբաթ անց:

Որպեսզի գրողը որոշում ընդունի վերջ տալ կյանքին, ամենևին էլ

պարտադիր չէ, որ հիվանդությունը մահացու լինի: Բավական է արդեն,

եթե այն սպառնում է կյանքի լիարժեքությանը, ստեղծագործական

աշխատանքի ունակությանը: Բոլոր ժամանակների գրողների համար,-

առավել, քան սովորական մարդկանց համար,- մղձավանջ է եղել

կուրությունը, այսինքն՝ անհնարինությունը՝ դիտել կյանքը և գրել նրա

մասին:

Գրողներից առաջինը, ում համար հավերժական խավարն ավելի լավ էր,

քան կուրության խավարը, հին հույն բանաստեղծ և աստղագետ

Էրատոսթենես Կյուրենացին էր (մոտ 276-194մ.թ.ա.): Նրա՝

Ալեքսանդրիայի գրադարանի պահապանի համար անտանելի էր այն

միտքը, որ այլևս չի կարողանա կարդալ: Կուրությունից վախենալով՝

ինքնասպան եղան շվեյցարացի Շառլ Դիդյեն (1805-1864), պոր-

տուգալացի Կամիլո Կաստելո-Բրանկոն (1825-1890), ամերիկուհի

Ֆրենսիս Նյումենը (1888-1928): «Կուրությունից վախի» մահացու

հետևանքի համեմատաբար վերջին օրինակներից է Անրի դը Մոն-

տեռլանի (1896-1972) ողբերգական վախճանը: Նշանավոր գրողը և

դրամատուրգը, համոզված հակադեմոկրատը, նիցշեականը և արիու-

թյան երգիչը օր ծերության սկսեց կորցնել տեսողությունը: Սկզբում

կուրացավ մեկ աչքը, ապա կուրությունն սպառնում էր երկրորդ աչքին:

Մոնտեռլանը որոշեց, որ ավելի լավ է հրազենով ինքնասպան լինի:

Մահից առաջ գրած տողերում ինքնասպանության պատճառը ծայր-

Page 45: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

աստիճան հստակ է նշված.«Ես կուրացա և վերջ եմ տալիս կյանքիս»:

Հիվանդության պատճառով ինքնասպանության մասին գլուխը՝ ամենա-

տխուր գլուխներից մեկն իմ այս՝ առանց այն էլ անուրախ գրքում, ուզում

եմ ավարտել գերմանացի գրող Սանդրա Պարետտիի (1935-1994)

հմայիչ տողերով: Իմանալով ախտորոշման մասին (քաղցկեղ)՝ այդ կինը

հեռացավ կյանքից՝ չսպասելով հիվանդության վերջին փուլին: Նախքան

մահանալը նա թերթին ծանուցում ուղարկեց սեփական վախճանի մասին

և հրաժեշտի մեկ բանաստեղծություն: Դա միաժամանակ և՛ պաթոսից

զերծ ինքնադամբանական էր, և՛ ապրողներին մխիթարանք, և՛ ներման

խնդրանք.

Բարեկամներ, արժե՞ արդյոք սգալ

Նրա համար, ով արձակուրդ է գնում:

Իմ կյանքը գեղեցիկ ու թեթև է եղել:

Ինչպես Մոցարտի սիմֆոնիան՝

Այն գեղեցիկ ու թեթև ավարտ ունեցավ՝

Անհամբերությամբ թեթևակի լուսավորված:

Ինչպես է դա արվում

Իր գործն իմացող մարդը ընտրում է նավը, որով նավարկելու է, և

տունը, որի մեջ ապրելու է: Ուրեմն մի՞թե նա իրավունք չունի՝ ճիշտ նույն

կերպ ընտրել մեռնելու իր ձևը: Մահվան ընտրության մեջ պետք է

առաջնորդվել նախևառաջ սեփական ճաշակով:

ՍԵՆԵԿԱ

Page 46: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Պատահում է, որ ինքնասպանությունը տեղի է ունենում ինքնաբերաբար,

վայրկենական պոռթկումի ազդեցության տակ, և մարդն իր կյանքը

ընդհատելու համար օգտագործում է մտքին եկած առաջին իսկ միջոցը:

Մահացած Ռոմեոյին տեսած Ջուլիետի համար միևնույն էր, թե ինչպես

կմեռնի. միայն թե արագ լիներ դա: Տեսնելով, որ թույնի սրվակը

դատարկ է, նա առանց երկար մտածելու՝ դաշույնով խոցեց իրեն

(«Ուրեմն՝ շտապեմ. երջանիկ դաշույն»)...

Լինում է և այնպես, որ հանգամանքներն ընտրության ժամանակ ու

հնարավորություն չեն տալիս. պետք է անհապաղ ինքնասպան լինել՝

խուսափելու համար ավելի դաժան ճակատագրից: («Սաւուղն ասաց իր

կապարճակրին. «Սուրդ մերկացրո՛ւ և դրանով ինձ մահացու խոցի՛ր:

Չլինի, թէ անթլպատները գան, ինձ խոցոտեն ու ծաղր ու ծանակի

ենթարկեն»:- Ա Թագավորաց, 31։4):

Սակայն նման դեպքերը հաճախ չեն լինում: Սովորաբար

ինքնասպանության որոշումը հասունանում է աստիճանաբար, և նրա

երկրորդ փուլը՝ ինքնաոչնչացման միջոցի ընտրությունը, դառնում է ոչ

պակաս տևական ու դժվար, քան առաջինը: Հավանական է՝ չկայացած

ինքնասպանների մեծ մասը կանգ է առնում հենց այդ՝ գաղափարից դրա

իրագործման գործնական քայլերին անցնելու սահմանին: Կամ էլ

ընտրում են այնպիսի միջոց, որը փրկության հույս է թողնում: Այդ իսկ

պատճառով՝ ինքնասպանության գրանցված փորձերի քանակը 7-8

անգամ գերազանցում է ավարտուն ինքնասպանությունների քանակը:

Ուսանող Չիժը՝ Արցիբաշևի՝ ինքնասպանական դատողություններով

հարուստ «Վերջին սահմանագծին» վեպից, ասում է. «Կյանքը ոչինչ

չարժե, մահը սարսափելի չէ, բայց վայրկյանի այն հարյուրերորդական

մասը, որ պետք է անցնի ձգանը սեղմելու և վախճանի միջև,

անհաղթահարելի դուրս եկավ»:

Page 47: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Հավատ և ֆիզիկական վախ. ահա երկու «բան»՝ մեծ և փոքր, որոնք,

ինժեներ Կիրիլովի խոսքերով, վաղուց ի վեր պաշտպանել են մարդուն

ինքնասպանությունից: Հնարավոր է, մեր դարաշրջանում նկատվող՝

ինքնասպանության աննախընթաց տարածման պատճառ է

հանդիսանում այն, որ այդ երկու «բաները» թեև չեն դադարել

սարսափելի լինելուց, բայց, այնուամենայնիվ, արդեն այնքան էլ ուժեղ

չեն մեզ վախեցնում: Իսկական հավատացյալ (ոչ թե պարզապես

ծիսակարգերը պահող) քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայա-

կանների թիվը կտրուկ նվազել է, այժմ այդ մարդիկ ակնհայտ

փոքրամասնություն են կազմում: Մարդկության հիմնական մասի համար

Աստծո զայրույթից վախն այլևս զսպող գործոն չի հանդիսանում:

Նույնիսկ իսկապես աստվածավախ մարդիկ ինքնասպանության

հանդեպ, թվում է, արդեն առաջվա պես անհաշտ չեն տրամադրված...

...Հազար անգամ իրավացի է Ջոն Դոնը. «Ամբողջ պատմության մեջ

չկան խորամանկության ու հնարամտության, արիության ու ցասման

այնքան օրինակներ, որ դրսևորված լինեին հանուն կյանքի փրկության,

որքան դրանք դրսևորվել են կյանքի ոչնչացման համար»:

Բայց մեզ առաջին հերթին, իհարկե, հետաքրքրում է, թե կյանքից

հեռանալու ինչպիսի միջոց են ընտրում գրողները. չէ՞ որ բոլոր

մարդկանցից հենց նրանք են օժտված ամենաանզուսպ

երևակայությամբ: Կյանքից և ստեղծագործությունից գերադասելով մահն

ու ինքնաոչնչացումը՝ գեղարվեստական երևակայությունը, հավանորեն,

պետք է ծնունդ տա ինքնասպանության միանգամայն արտասովոր ու

տարաշխարհիկ ձևերի...

Կանադացի բանաստեղծուհի Գվենդոլին Մաքյուենը (1941-1987)

«Ընտրություն» անունով մի բանաստեղծություն ունի. այստեղ նա

փորձում է ինքնասպանության ձևը.

Եվ այսպես, ընտրության համար մի քանի

մահ ունենք:

Page 48: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Առաջին մահը նման է ինքնանետիչ սարքի

նետումին:

Դուրս ես նետվում որովայնից, գանգի

քարանձավից,

Ինչպես զանգակատնից թռչող չղջիկ,

Ինչպես փախուստ բոլոր դժոխքներից,

Ինչպես ստվարաթղթե-օրացուցային

բնանկարից

Դուրս սլացող ձի:

Թիվ երկու մահը շատ ավելի լավն է:

Թիվ երկու մահը. չես էլ նկատում այն:

Մետրոյի ռելսերի վրա

Փաթաթվում ես երեկվա լրագրով:

Եվ հետո ինչ-որ մեկը վերցնում է քեզ՝

Այդպես էլ կարդալու ժամանակ չգտնելով:

Թիվ երեք մահը կեղտից էլ կեղտոտ է:

Թիվ երեք մահը վատն է նրանով,

Որ այն ծրագրում ես:

Վիրավորում է մարդկանց, վատն է այն:

Մեքենան գլորվում է ժայռից, կամ անցք ես

բացում

Երկու աչքիդ մեջտեղում, կամ թմրադեղային

քուն...

Բայց Գվենդոլին Մաքյուենը բոլորովին այլ մահ ընտրեց՝ թունավորվեց

ալկոհոլով, այսինքն, ավելի պարզ ասած, մահու չափ հարբեց...

Page 49: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Այնքան էլ շատ չեն սեփական կյանքը գեղարվեստական ստեղծա-

գործություն համարող և հետևաբար՝ վարագույրն առավել ազդեցիկ

ձևով փակել փորձող գրողները: Բայց այդուհանդերձ կան գրողական

ճակատագրեր, որոնց ավարտը ցնցում է իր անօրինակությամբ ու

յուրահատուկ ողբերգականությամբ:

Բացառիկ հնարամտություն և տեխնիկական կանխատեսություն

ցուցաբերեց հռոմեացի զորավար, գրող և հռետոր Կվինտուս

Լուտացիուս Կատուլուսը: Պարտություն կրելով Մարիուսի հետ պայ-

քարում՝ նա չսպասեց անխուսափելի մահապատժին և գերադասեց

ինքնուրույն հեռանալ կյանքից: Կատուլուսը հրամայեց խարույկ վառել

նոր սվաղած պատերով փակ շենքի մեջ և շնչահեղձ եղավ թունավոր

գոլորշուց՝ այդպիսով կանխագործելով երկու հազարամյակ անց

մասսայական դարձած՝ կենցաղային և այրված գազերով

ինքնասպանությունները:

Տպավորիչ է նաև Պետրոնիուսի՝ «Նրբաճաշակության օրենսդրի»

ինքնասպանությունը... Ներոնի սիրելի գրողի երկարատև թշնամանքը

քմահաճ բռնակալի մյուս ֆավորիտի՝ պրետորիական պրեֆեկտ Տիգել-

լինուսի հետ ավարտվեց վերջինիս հաղթանակով: Երբ Պետրոնիուսը

հասկացավ, որ դատապարտված է, հրավիրեց հյուրերի ու կազմա-

կերպեց ճոխ խնջույք: Եվ խնջույքի թունդ պահին բացեց իր ձեռքերի

երակները: Սակայն գեղագետը ցանկանում էր մահը վայելել նույնքան

հանգամանորեն, ինչպես վայելել էր կյանքը, այդ իսկ պատճառով

կապեց ձեռքերը, որպեսզի կյանքը չափազանց արագ չլքի իրեն: Նա մի

քանի ժամ անցկացրեց հյուրերի հետ հաճելի զրույցի մեջ,

երաժշտություն ու բանաստեղծություն էր լսում, նվերներ բաժանում,

պարգևատրում կամ պատժում էր ծառաներին: Ի վերջո ուժերը լքեցին

խնջույքի տիրակալին, և նա խորասուզվեց քնի մեջ՝ դրանով լիովին ի

կատար ածելով իր մտադրությունը՝ «իր հարկադիր մահվանը բնական

տեսք հաղորդեց» (Տակիտուս):

Page 50: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Այդքան նրբագեղ չստացվեց մեկ այլ արիստոկրատի ինքնա-

սպանությունը, ով ապրում էր այլ դարաշրջանում և այլ մշակույթի կրող

էր: Ճապոնացի գրող Արիմա Յորիտիկան (1918-1980)... հայտնի

վիպասան, 50-60-ական թվականների հայտնի գրողներից մեկն էր: Նրա

համար ահավոր հարված էր իր բարեկամ և ուսուցիչ Կավաբատա

Յասունարիի ինքնասպանությունը 1972 թվականին: Նոբելյան մրցա-

նակի դափնեկրի մահից մեկ ամիս անց Արիման հետևեց նրա օրինակին՝

թունավորվեց գազով: Սակայն մահացումը տևեց շատ ավելի երկար,

քան նա հաշվի էր առել: Բժիշկների կողմից փրկված Արիման կորցրեց

խոսելու, կարդալու, գրելու ունակությունը և դանդաղ մարում էր ութ

երկարուձիգ տարիների ընթացքում: Թերևս, սա մեզ հայտնի գրողական

ինքնասպանություններից ամենադանդաղն ու տանջալիցն է:

Դժբախտ Ժերար դը Ներվալը կախվեց փարիզյան Հին Լապտերի

փողոցում՝ գոգնոցի երիզահանգույցով, որը, չգիտես ինչու, նրա

մթագնած բանականությանը թվում էր չքնաղ տիրուհի դը Մենտենոնի

կախակապը: Երիզը կարճ էր, և ցնորյալը երկար խռխռացնում ու

ջղաձգվում էր թափառական անբանների աչքի առջև, որ չէին շտապում

օգնության հասնել: Երբ ի վերջո գրողին սեղմօղակից ազատեցին, նա

արդեն մեռած էր:

Իսկական միստիֆիկացիայի վերածեց իր կյանքը ամերիկացի

բելետրիստ Յուջին Իզզին (1952-1996): Չիկագոյի մանր մաֆիոզիի որդի

Իզզին անչափահաս տարիքում հանցագործ էր ու թմրամոլ, սակայն

փրկություն գտավ գրականության մեջ: Դեկտեմբերյան մի առավոտ սուր

սյուժեներով հայտնի 16 վեպերի հեղինակին հայտնաբերեցին 14-րդ

հարկի իր աշխատասենյակի պատուհանի դրսի կողմից կախված:

Կախվածի գրպաններում գտան համակարգչային երեք սկավառակ՝ նոր

վեպի գլուխներով, որի հերոսը թափանցում է ռազմականացված

ծայրահեղական մի կազմակերպության որջը, որպեսզի այդ կազմա-

կերպության մասին վեպ գրի: Իզզիի անավարտ այդ ստեղծագործության

Page 51: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

մեջ կա մի դրվագ, որտեղ հերոսը,- նույնպես գրող, զինված և զրա-

հաբաճկոն հագած,- ընկնում է ծայրահեղականների ձեռքը, որոնք

փորձում են նրան կախել իր աշխատասենյակում: Հայտնի է, որ Իզզին

իրոք նյութ էր հավաքում Ինդիանայի ծայրահեղականների մասին, իսկ

վերջիններս էլ իսկապես ուզում էին նրա հետ հաշվեհարդար տեսնել.

ոստիկանությունը հայտնաբերել էր սպառնալից նամակներ և

ձայնագրություններ նրա ինքնապատասխանիչի վրա:

Ամենաապշեցուցիչն այն էր, որ Իզզիի դիակը զրահաբաճկոնով էր և

զենքով. ճիշտ և ճիշտ ինչպես վեպում: Տարակուսանք էր հարուցում

միայն մեկ բան. աշխատասենյակի դուռը ներսից փակված էր:

Ոստիկանական հետաքննություն էր պետք, որպեսզի հաստատվեր

ինքնասպանության փաստը: Մասնավորապես, պարզվեց, որ գրողը

տառապում էր դեպրեսիայով և բուժման կուրս էր անցել հոգեբույժի մոտ:

Յուջին Իզզիի մահը կարելի է համարել դժբախտ պատահար արտա-

դրությունում. գրողին մշտապես սպառնում է երևակայության և իրա-

կանության միջև ընկած լաբիրինթոսում մոլորվելու վտանգը: Իզզին իր

մահը դարձրեց ներկայացում, բայց միանգամայն անշահախնդիր, քանի

որ դրամայի գլխավոր գործողությունը - տարբերակներ, ենթա-

դրություններ, կասկածներ (իսկ եթե հանկարծ այնուամենայնիվ սպա-

նությո՞ւն է)- պետք է ծավալվեր արդեն իրարանցման մեղավորի բացա-

կայությամբ: Մինչդեռ մեկ այլ գրողի՝ հոլանդացի արվեստաբան և

պատմաբան Ադրիան Վենեմայի (1941-1993) ինքնասպանությունը

բեմադրիչին հնարավորություն տվեց վայելելու դրա տպավորիչ ներ-

գործությունը դեռ կյանքի օրոք: Վենեման, որ սիրում էր ուշադրության

կենտրոնում լինել, վաղօրոք հայտնեց կյանքից իր կամավոր հեռացման

մասին՝ դեռ նախքան ինքնասպանությունը՝ հայտարարելով, որ

բավականին ապրել է այս աշխարհում, լիովին բավարարված է

արդյունքներով, այնպես որ՝ ժամանակն է պատվով հեռանալու: Գրողի

կյանքի վերջին օրերը հետաքրքիր անցան. բարեկամներն ու ծանոթները

համոզում էին նրան՝ ետ կանգնել ճակատագրական քայլից, թերթերը

Page 52: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ամենահակասական կարծիքներ էին արտահայտում առաջիկա կորըս-

տյան առթիվ, հեռուստալրագրողները Վենեմայից հարցազրույցներ էին

վերցնում: Իսկ երբ Վենեման իրագործեց իր մտադրությունը, մահա-

խոսականների քանակն ու տևականությունը գերազանցեցին բոլոր

սպասումները:

Page 53: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Արձակ բանաստեղծություններ

(անգլերենից)

ՎԱՐՊԵՏԸ

Մի երեկո նրա հոգում ցանկություն արթնացավ՝ կերպավորել Խինդը,

որ տևում է մեկ ակնթարթ: Եվ նա գնաց աշխարհում բրոնզ փնտրելու:

Քանզի միայն բրոնզի մասին կարող էր մտածել:

Բայց աշխարհի ամբողջ բրոնզն անհետացել էր, և ողջ աշխարհում

ոչ մի տեղ բրոնզ չկար ձուլելու համար, բացի այն բրոնզից, որ

կերպավորում էր Թախիծը, որ ձգվում է հավերժ: Եվ ինքն էր դա կերտել՝

իր իսկ ձեռքերով և տեղադրել նրա շիրմաթմբին, ում սիրել էր կյանքում:

Հանգուցյալի գերեզմանին, ում բոլորից շատ էր սիրել, նա դրել էր իր

կերտած այդ ստեղծագործությունը, որպեսզի այն ծառայի որպես անմեռ

սիրո նշան և որպես խորհրդանիշ թախծի, որ ձգվում է հավերժ: Եվ ողջ

աշխարհում չկար ուրիշ բրոնզ, բացի այդ ստեղծագործությունը

կերպավորող բրոնզից:

Եվ նա վերցրեց անդրին, որն ինքն էր կերտել, և դրեց մեծ հալոցի

մեջ և հանձնեց կրակին:

Եվ բրոնզից, որ կերպավորում էր Թախիծը, որ ձգվում է հավերժ, նա

կերտեց մի ստեղծագործություն, որ կերպավորում էր Խինդը, որ տևում է

մեկ ակնթարթ:

ԲԱՐԻՔ ԳՈՐԾՈՂԸ

Գիշերաժամ էր, և միայնակ էր Նա:

Page 54: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Եվ հեռու-հեռվում տեսավ քաղաքը շրջանակող պարիսպները և

քայլեց դեպի քաղաք:

Եվ երբ մոտ էր արդեն, քաղաքի ներսում լսեց ուրախ ոտնաձայն և

ծիծաղ և վիների աղմկոտ նվագ: Եվ Նա թակեց դարպասը, և

դռնապանները բացեցին այն:

Եվ Նա տեսավ մարմարակերտ մի պալատ՝ առջևում գեղեցիկ

մարմարակերտ սյուներով: Սյուներից դրասանգներ էին կախված, իսկ

ներս ու դրսից մայրու փայտից պատրաստած ջահեր էին դրված: Եվ Նա

մտավ պալատ:

Եվ երբ անցնելով քաղկեդոնաքարե ու հասպիսե դահլիճներով՝ Նա

հասավ խնջույքի երկար սրահին, տեսավ ծովագույն-ծիրանի մահճին

ընկողմանած մի երիտասարդի, ում վարսերը վարդերով էին պսակված,

իսկ շուրթերը գինուց կարմիր էին:

Եվ Նա ետևի կողմից մոտենալով, ձեռքը դրեց երիտասարդի ուսին և

ասաց. «Ինչո՞ւ ես նման կյանքով ապրում»:

Եվ երիտասարդը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ պատասխան

տալով ասաց. «Բայց ես բորոտ էի մի ժամանակ, և դու բժշկեցիր ինձ:

Ուրիշ էլ ի՞նչ կերպ պետք է ապրեի»:

Եվ Նա անցավ պալատի միջով և կրկին փողոց ելավ: Եվ փոքր-ինչ

անց Նա տեսավ մի կնոջ, ում դեմքը ներկված էր և զգեստը գունագեղ և

ոտքերին սադափե ոտնամաններ էին: Իսկ կնոջ ետևից, դանդաղընթաց,

ինչպես որսորդը, քայլում էր մի երիտասարդ, որ երկգույն թիկնոց էր

կրում: Եվ կնոջ դեմքն ասես կուռքի գեղեցիկ դեմք լիներ, իսկ երի-

տասարդի աչքերը փայլում էին տարփանքից:

Եվ Նա արագ հասավ նրանց և բռնեց երիտասարդի ձեռքը՝ ասելով.

«Ինչո՞ւ ես նայում այդ կնոջն այդպիսի հայացքով»:

Եվ երիտասարդը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ ասաց. «Բայց ես

կույր էի մի ժամանակ, և դու իմ աչքերին լույս պարգևեցիր: Ուրիշ էլ

ինչի՞ն պետք է նայեի»:

Page 55: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

Եվ Նա առաջ նետվեց և դիպավ կնոջ գունագեղ զգեստին և ասաց

նրան. «Մի՞թե չկա անցնելու մեկ այլ ճանապարհ՝ մեղքի ճանապարհից

բացի»:

Եվ կինը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ ծիծաղեց և ասաց. «Բայց դու

ներեցիր իմ մեղքերը, իսկ այս ճանապարհը հաճելի ճանապարհ է»:

Եվ Նա դուրս ելավ քաղաքից:

Եվ երբ դուրս էր ելել քաղաքից, տեսավ ճամփեզրին նստած մի

երիտասարդի, որ արտասվում էր:

Եվ քայլեց նրա կողմը և ձեռքով դիպավ նրա երկար գիսակներին և

ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս»:

Եվ երիտասարդը վեր նայեց և ճանաչեց Նրան և պատասխանեց.

«Բայց ես մեռած էի մի ժամանակ, և դու ինձ հարություն տվեցիր ի

մեռելոց: Ուրիշ էլ ի՞նչ էր մնում ինձ, եթե ոչ լաց լինել»:

ՀԵՏԵՎՈՐԴԸ

Երբ Նարցիսը մեռավ, նրան հաճույք պատճառող լճակը

քաղցրահամ ջրի գավաթից վերածվեց աղի արցունքով լի գավաթի, և

Օրեադներն արտասվելով եկան անտառի միջով, որպեսզի երգեն լճակի

մոտ և սփոփեն նրան:

Եվ երբ տեսան, որ լճակը քաղցրահամ ջրի գավաթից վերածվել է

աղի արցունքով լի գավաթի, արձակեցին իրենց կանաչ վարսերը և

ձայնելով լճակին՝ ասացին. «Չենք զարմանում, որ այդպես սգում ես

Նարցիսի մահը. այնքա՜ն գեղեցիկ էր նա»:

«Բայց մի՞թե Նարցիսը գեղեցիկ էր»,- հարցրեց լճակը:

«Ո՞վ կարող էր դա իմանալ ավելի լավ, քան դու»,-

պատասխանեցին Օրեադները: «Մեր կողքով անցնում էր նա՝ առանց

նկատելու, բայց քեզ փնտրում էր և պառկում էր քո ափերին և քեզ էր

Page 56: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

նայում հայացքը խոնարհած: Եվ քո ջրերի հայելու մեջ նա իր սեփական

գեղեցկության անդրադարձն էր տեսնում»:

Եվ պատասխանեց լճակը. «Բայց ես սիրում էի Նարցիսին,

որովհետև, երբ նա պառկում էր իմ ափերին և ինձ էր նայում հայացքը

խոնարհած, նրա աչքերի հայելու մեջ ես տեսնում էի իմ սեփական

գեղեցկության անդրադարձը»:

ՈՒՍՈՒՑԻՉԸ

Երբ արդեն խավարն էր իջել երկրի վրա, Հովսեփ Արիմաթացին,

սոճեփայտե ջահը վառած, բլրի բարձունքից իջնում էր հովիտ: Նա տուն

էր գնում իր գործերը հոգալու:

Եվ Լքյալ Հովտի քարերին ծնկի իջած մի երիտասարդի տեսավ, որ

մերկ էր ու լալիս էր: Մեղրագույն մազեր ուներ նա, և մարմինն ասես

ճերմակ ծաղիկ լիներ: Բայց փշերով խոցել էր իր մարմինն ու վերքեր

պատճառել, իսկ մազերին պսակի տեղ մոխիր էր լցրել:

Եվ նա, ով մեծ ունեցվածքի տեր էր, ասաց երիտասարդին, որ մերկ

էր ու լալիս էր. «Չեմ զարմանում, որ քո վիշտն այդքան խորն է, քանզի

անկասկած արդար մարդ էր Նա»:

Եվ երիտասարդը պատասխանեց. «Նրա համար չէ, որ արցունք եմ

թափում, այլ ինձ համար: Ես նույնպես ջուրը գինի եմ դարձրել և

նմանապես բժշկել եմ բորոտին և կույրին տեսողություն եմ պարգևել: Ես

քայլել եմ ջրի վրայով և քարայրներում ու գերեզմանոցներում

բնակվողների միջից դուրս եմ քշել դևերին: Կերակրել եմ քաղցածներին

անապատում, ուր ուտելու ոչինչ չկար, և մեռյալներին կենդանացրել եմ

ու հանել իրենց նեղ խցերից: Եվ իմ հրամանով, մարդկանց մեծ

բազմության առջև, անպտուղ թզենին չորացավ: Ամեն բան, ինչ այդ

մարդն է արել, արել եմ և ես: Եվ սակայն ինձ չեն խաչել»:

Page 57: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ

կանգնեց Աստծո առջև:

Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:

Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես

եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների

հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և

դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի

հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և

հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր

երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին

ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում

էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ

քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»:

Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:

Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:

Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ

էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ

պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին

նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի

ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց

դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և

քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո

կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն

էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը

և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց

ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց

կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում

Page 58: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին

արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո

խելագարությունը»:

Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:

Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ

ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել

բարուն և բարի գործերը՝ չարագործությամբ: Խոցել ես քեզ կերակրող

ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ համար ջուր

էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող

անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում

էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնայում էր քեզ, որոգայթն էիր

գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ

Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»:

Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:

Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած,

Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»:

Եվ գոչեց Մարդը. «Չե՛ս կարող»:

Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դժոխք

ուղարկել, և ի՞նչ պատճառով»:

«Որովհետև Դժոխքո՛ւմ եմ մշտապես ապրել»,- պատասխանեց

Մարդը:

Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:

Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն.

«Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի

ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»:

Եվ գոչեց Մարդը. «Չե՛ս կարող»:

Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դրախտ

ուղարկել, և ի՞նչ պատճառով»:

Page 59: Khoren Gasparyan Yes Yurakanchyurs

«Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել

դա»,- պատասխանեց Մարդը:

Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը: