8
äºî²Î²Ü вزÈê²ð²Ü ÐàôÜÆê 17, 2016 Ã. 7 (174) Վերջին զանգ. սպասված ու սիրված արարողություն, որին յուրաքանչյուր դպրոցական սպասում է սրտի թրթիռով: Վանաձորի պետական համալսարանի Զ. Գևորգյանի անվան հենակետային վարժարանը մայիսի 27-ին մեծ կյանք ճանապարհեց 117 շրջանավարտների: Վերջին զանգի արարողությունը տեղի ունեցավ հենակետային վարժարանի բակում: Ավանդույթի համաձայն՝ հնչեցին ՀՀ և ՎՊՀ հիմները, որից հետո բեմ հրավիրվեցին վարժարանի 5՝ անգլիական (դասղեկ՝ Էմմա Ասրյան), բնագիտական (դասղեկ՝ Նելի Ավանեսովա), պատմական (դասղեկ՝ Մարինե Բոսնոյան), ֆիզմաթ (դասղեկ՝ Հասմիկ Աղաջանյան) և ռուսական (դասղեկ՝ Հասմիկ Սլավիկովնա) հոսքերի սաները: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլ- յան քառօրյա պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը: Այնուհետ մեկնարկեց հրաժեշտի արարողությունը, որն, ինչպես միշտ, հիշարժան և հուզումնառատ էր: Տոնական միջոցառմանը ներկա էին ՎՊՀ ռեկ- տոր Գուրգեն Խաչատրյանը, ՎՊՀ հենակետային վարժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը, բուհի պրոֆեսորադասախոսական և վարժարանի ուսուց- չական կազմերը, շրջանավարտների ծնողներն ու հա- րազատները: Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց ՎՊՀ ռեկտոր Գ. Խաչատրյանը. «Սիրելի´ ներկաներ, այսօր մենք նոր կյանք ենք ուղարկում մեր հերթական շրջանավարտներին. ուրախ եմ այս օրվա համար, մի քիչ էլ հուզված: Արդեն 19-րդ անգամ վարժարանը իր տնից դեպի նոր կյանք է ճանապարհում իր սաներին: Մեզ համար ողջունելի է, որ մեր 117 շրջանավարտներից շուրջ 80-ը նախընտրել է կրթությունը ՄՆԱՍ ԲԱՐՈ՛Վ, ՎՊՀ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ շարունակել մեր համալսարանում: Շնորհակալություն ձեր տնօրինությանը, ձեր դասղեկներին, ուսուցիչներին՝ տարված մեծ աշխատանքի, ինչպես նաև ծնողներին՝ մեզ վստահելու, բարձր գնահատանքի համար: Այս հրաշալի օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ, մաղթում բարի երթ, բարի ճանա- պարհ»: ՎՊՀ ռեկտորը նաև նշեց այն շրջանավարտների անունները, ովքեր հանրապետական տարբեր մրցաշա- րերում բարձր են պահել հարազատ կրթօջախի անունը: Ողջույնի համար խոսք տրվեց վարժարանի տնօ- րեն Ս. Աղաջանյանին, ով որպես տնօրեն արդեն 6-րդ անգամ շրջանավարտներին ճանապարհ է դնում դեպի մեծ կյանք. «Մեծարգո´ պարոն Խաչատրյան, հարգելի´ հյուրեր, սիրելի´ գործընկերներ, ինձ հարազատ դար- ձած աշակերտնե´ր, այսօր իրոք հանդիսավոր օր է հա- մալսարանի վարժարանում: Ես ևս միանում եմ հնչած շնորհավորանքներին, մաղթում կանաչ ճանապարհ և երազանքների իրականացում: Սիրելի´ շրջանավարտ- ներ, ձեզանից շատերը կհամալրեն հանրապետության բուհերի ուսանողների շարքերը, տղաներից ոմանք կմեկնեն զինվորական ծառայության: Ես նրանց նա- խապես մաղթում եմ բարի վերադարձ: Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ, թող ձեր ուղին միշտ հարթ լինի, խոչընդոտները՝ հաղթահարելի»: Ապա տնօրենն անուն առ անուն թվարկեց վարժարա- նը բարձր առաջադիմությամբ ավարտած, տարբեր մրցա- շարերում վարժարանի անունը բարձր պահած շրջա- նավարտներին: Երաժշտական, պարային գեղեցիկ կատարումներով, հրաժեշտի խոսքերով հանդես եկան հենակետային վարժարանի շնորհալի սաները՝ շնորհակալություն հայտ-

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

  • Upload
    others

  • View
    6

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÐàôÜÆê 17, 2016 Ã.7 (174)

Վերջին զանգ. սպասված ու սիրված արարողություն, որին յուրաքանչյուր դպրոցական սպասում է սրտի թրթիռով: Վանաձորի պետական համալսարանի Զ. Գևորգյանի անվան հենակետային վարժարանը մայիսի 27-ին մեծ կյանք ճանապարհեց 117 շրջանավարտների:

Վերջին զանգի արարողությունը տեղի ունեցավ հենակետային վարժարանի բակում: Ավանդույթի համաձայն՝ հնչեցին ՀՀ և ՎՊՀ հիմները, որից հետո բեմ հրավիրվեցին վարժարանի 5՝ անգլիական (դասղեկ՝ Էմմա Ասրյան), բնագիտական (դասղեկ՝ Նելի Ավանեսովա), պատմական (դասղեկ՝ Մարինե Բոսնոյան), ֆիզմաթ (դասղեկ՝ Հասմիկ Աղաջանյան) և ռուսական (դասղեկ՝ Հասմիկ Սլավիկովնա) հոսքերի սաները:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ապրիլ-յան քառօրյա պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակը:

Այնուհետ մեկնարկեց հրաժեշտի արարողությունը, որն, ինչպես միշտ, հիշարժան և հուզումնառատ էր:

Տոնական միջոցառմանը ներկա էին ՎՊՀ ռեկ-տոր Գուրգեն Խաչատրյանը, ՎՊՀ հենակետային վար ժարանի տնօրեն Սամվել Աղաջանյանը, բուհի պրո ֆեսորադասախոսական և վարժարանի ուսուց -չական կազմերը, շրջանավարտների ծնողներն ու հա-րազատները:

Շրջանավարտներին ողջունեց և շնորհավորանքի ջերմ խոսքեր հղեց ՎՊՀ ռեկտոր Գ. Խաչատրյանը. «Սիրելի´ ներկաներ, այսօր մենք նոր կյանք ենք ուղարկում մեր հերթական շրջանավարտներին. ուրախ եմ այս օրվա համար, մի քիչ էլ հուզված: Արդեն 19-րդ անգամ վարժարանը իր տնից դեպի նոր կյանք է ճանապարհում իր սաներին: Մեզ համար ողջունելի է, որ մեր 117 շրջանավարտներից շուրջ 80-ը նախընտրել է կրթությունը

ՄՆԱՍ ԲԱՐՈ՛Վ, ՎՊՀ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆ

շարունակել մեր համալսարանում: Շնորհակալություն ձեր տնօրինությանը, ձեր դասղեկներին, ուսուցիչներին՝ տարված մեծ աշխատանքի, ինչպես նաև ծնողներին՝ մեզ վստահելու, բարձր գնահատանքի համար: Այս հրաշալի օրվա առթիվ շնորհավորում եմ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ, մաղթում բարի երթ, բարի ճա նա-պարհ»:

ՎՊՀ ռեկտորը նաև նշեց այն շրջանավարտների անունները, ովքեր հանրապետական տարբեր մրցա շա-րերում բարձր են պահել հարազատ կրթօջախի անունը:

Ողջույնի համար խոսք տրվեց վարժարանի տնօ -րեն Ս. Աղաջանյանին, ով որպես տնօրեն արդեն 6-րդ ան գամ շրջանավարտներին ճանապարհ է դնում դեպի մեծ կյանք. «Մեծարգո´ պարոն Խաչատրյան, հարգելի´ հյուրեր, սի րելի´ գործընկերներ, ինձ հարազատ դար-ձած աշա կերտ նե´ր, այսօր իրոք հանդիսավոր օր է հա-մալ սարանի վարժարա նում: Ես ևս միանում եմ հնչած շնորհավորանքներին, մաղ թում կանաչ ճանապարհ և երազանքների իրականա ցում: Սիրելի´ շրջանավարտ-ներ, ձեզանից շատերը կհա մալրեն հանրապետության բուհերի ուսանողների շարքե րը, տղաներից ոմանք կմեկնեն զինվորական ծառայու թյան: Ես նրանց նա-խապես մաղթում եմ բարի վերա դարձ: Բարի երթ ձեզ, սիրելի´ շրջանավարտներ, թող ձեր ուղին միշտ հարթ լինի, խոչընդոտները՝ հաղթահարելի»:

Ապա տնօրենն անուն առ անուն թվարկեց վարժարա-նը բարձր առաջադիմությամբ ավարտած, տարբեր մրցա-շարերում վարժարանի անունը բարձր պահած շրջա-նավարտներին:

Երաժշտական, պարային գեղեցիկ կա տա րումներով, հրաժեշտի խոսքերով հանդես եկան հե նա կետային վարժարանի շնորհալի սաները՝ շնոր հա կալություն հայտ-

Page 2: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 17, 7 (174)

նելով հարազատ ու սիրված կրթօջա խին՝ ջերմության, հոգատար վերաբերմունքի և հաղորդած բարձր գի տե-լիքների համար:

Այնուհետ հնչեց վերջին զանգը: Օդում ծածանվեցին ՀՀ և ՎՊՀ դրոշները: Շրջանավարտները, փոքր-ինչ հուզված, ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց:

Հիշեցնենք, որ այս տարի շրջանավարտները մեծ շուքով նշեցին նաև վերջին դասը, որը ևս լի էր ուրա-խության ու թախծի ելևէջներով: Նրանցից շատերն ար դեն

հստակ ուղենշել են իրենց ճանապարհը, մի մասը՝ դեռ ոչ. նրանք բոլորը ոտք են դնում կյանքի նոր փուլ, որն իր հետ կբերի նորը:

Սիրելի´ շրջանավարտ, միշտ հիշի´ր, որ ՎՊՀ հե-նա կետային վարժարանը պատրաստ է իր հարկի տակ ընդունել Ձեզ և օգնել բոլոր հարցերում:

ՎՊՀ Լրատվության և տպագրության բաժինը ևս շնորհավորում է բոլոր շրջանավարտներին, ուսու ցիչ-ներին, մաղթում նորանոր հաջողություններ ուսման բնա-գավառում:

Հունիսի 6-ին Վանաձորի պետական համալսարա-նում տեղի ունեցավ ռեկտորատի նիստ: Օրակարգում ընդգրկված առաջին հարցը բուհ-դպրոց կապերի շրջա նակում Վրաստանի հանրապետության Բոլնիս և Շահումյան բնակավայրերի հայկական դպրոցներ կա-տարած այցի մասին էր: Հարցի շուրջ զեկուցեց ՎՊՀ ՈՒԽ նախագահ Վրույր Այվազյանը:

ՎՊՀ-ից ՈՒԽ նախագահի հետ գործուղվել են ուսանողներ Ռոբերտ Սարգսյանը, Տատյանա Ավագյանը և Գոռ Մանուկյանը: Նրանք եղել են Շահումյան համայնքի հայկական հանրակրթական դպրոցում և հանդիպել շրջա նավարտների, ուսուցչական կազմի հետ: Մեր ու-սա նողները ներկայացրել են Վանաձորի պետական հա մալսարանը, մասնագիտությունները, գործող կենտ-րոն ներն ու կաբինետները, լաբորատորիաները: Վ. Այ վազյանը նշեց, որ շրջանավարտները ցուցաբերել են ակտիվություն և բազմաթիվ հարցերի միջոցով ամ-բողջացրել բուհի մասին պատկերացումը:

Մեր ուսանողները ծանոթացել են նաև դպրոցի խնդիր-նե րին. շենքային վատթար պայմաններ, հայերեն գրակա-նու թյան պակաս և այլն: Բոլնիսում մեր ուսանող նե րը հան դի պել են 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտնե-րի հետ: Այս տեղ ևս ուսանողները խոսել են մեր բու հում՝ վիրահայությանը տրվող առավելությունների մասին:

ՎՊՀ ռեկտորը հանձնարարեց առաջիկայում ևս մեկ հանդիպում կազմակերպել Ախալցխայի Հովհ. Թու ման-յանի անունը կրող դպրոցում:

Օրակարգի հաջորդ հարցը 2015-2016 ուս տար -վա հեռակա ուսուցման համակարգի 2-րդ կի սամ յա կի ուսումնական շրջանի կազմակերպման նա խա պատ-րաստական աշխատանքների մասին էր: Զե կույցով հան դես եկան ֆակուլտետների դեկանները: Ուսա նող-ներին նախապես տրվել են դասացուցակները, կա-տարվել են անհրաժեշտ այլ նախապատրաստական աշխատանքներ: Ինչպես ամեն ուսումնական տարի, այս ան գամ ևս խիստ վերահսկվելու են բացակայությունները:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՌԵԿՏՈՐԱՏԻ ՆԻՍՏՈՒՄ

Page 3: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

ÑáõÝÇë 17, 7 (174)

Վանաձորի պետական համալսարանում ամիսներ առաջ ձևավորված «Ադելաս» պարի համույթը արդեն գրանցել է հաջողություններ:

Հունիսի 2-ին «Ադելաս»-ի սաները հանդիպեցին ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի հետ՝ ուրախությամբ նշելով իրենց առաջին հաղթանակի մասին:

Օրերս Ծաղկաձորում կայացած «Ծաղկաձորյան ղողանջներ» պարի հանրապետական փառատոնում «Ադելաս» համույթը հանդես եկավ մի քանի պարային համարներով և գրավեց առաջին տեղը:

Խմբի ղեկավար Հասմիկ Խաչատրյանը («Ռուսաց լեզու» մասնագիտության առաջին կուրս) արժանացել է շնորհակալագրի՝ ակտիվ մասնակցության և պա րար-վեստը լավագույնս ներկայացնելու համար:

Ռեկտորը շնորհավորեց ուսանողներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ: Նա նաև խոստացավ աջակցել համույթին բեմական զգեստների ձեռք բերման և այլ խնդիրներում, ինչպես նաև կազ-մակերպել ճանաչողական էքսկուրսիա՝ հաղթանակը տոնելու համար:

Արդեն երեք ամիս գործող պարի խումբը հան-դես է գալիս ներբուհական և համաքաղաքային մի ջո-ցառումներում տարբեր ոճի պարային համարներով՝ ազգային, արտասահմանյան և այլն: Խմբում ընդ-

գրկված են 15 ուսանողներ Վանաձորի պետական հա-մալսարանից, ինչպես նաև ՎՊՀ քոլեջից: Խմբի ղե կա վար Հ. Խաչատրյանը արդեն 8 տարի զբաղվում է պա րով, ավարտել է Վանաձորի արվեստի դպրոցը, հան դես է եկել մարզում գործող տարբեր խմբերում, ունե ցել մի շարք հաջողություններ: Մեզ հետ զրույցում Հաս միկը նշեց, որ խմբին միավորել է սերը պարարվես տի նկատմամբ և հավատը, որ հաջողություն նե րի կհասնեն. «Սա իմ խմբի առաջին և, վստահեց նում եմ, ոչ վերջին հաջողությունն է... Մենք հեշտ չենք հասել այս ամենին, և ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օր ու գիշեր աշխատում էին մեզ հետ: Մենք դեռ նորանոր հաջողություններ կգրանցեք. հետևեք մեզ»:

Ծաղկաձորում մասնակցության հրավեր պարի հա մ ույթը ստացել է ՎՊՀ ուսանողներ Մարիամի և Մարինկայի համատեղ համերգի ժամանակ փայլուն ելույ թի շնորհիվ՝ «Նինահար» պարային համույթի ղե-կավար Արտյոմ Ռաֆայելյանի կողմից: Այստեղ հաղ-թանակ տանելուց հետո այս խմբի հետ ձեռք է բերվել պայ մանավորվածություն համագործակցության և փոր ձի փոխանակման վերաբերյալ:

Շնորհավորում ենք նորաստեղծ պարային համույթին և մաղթում մեծ բեմեր:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

Աշակերտները կրկին ակտիվ մասնակցություն ունե ցան 2016 թ. մայիսի 20-ին բուհ-դպրոց կա պե-րի շրջանակում ռուսաց լեզվի ամբիոնի կողմից կազ-մակերպված “И пробуждается поэзия во мне” խո-րագրով ասմունքի մրցույթին: Մրցույթի նպա տակն էր ստուգել աշակերտների իմացությունը ռու սաց լեզ -վից և գրականությունից՝ բառապաշար, ար տա սա -նու թյուն, ասմունքելու կարողություն, և խթա նել հե-տաքրքրությունը ռուսական պոեզիայի նկատ մամբ: Մրցույ թին մասնակցեցին 30 աշակերտներ: Այս ան-գամ ակտիվություն ցուցաբերեցին Ալավերդու տա րա-ծա շրջանի դպրոցները: Մրցութային հանձնաժողովի կազ մում էին ռուսաց լեզվի ամբիոնի դասախոսներ Կ. Ա ռուստամյանը` հանձնաժողովի նախագահ, Թ. Թա-

դևոսյանը, Ժ. Ալոյանը, Կ. Գրիգորյանը: Հնչեցին ռու ս տարբեր հեղինակների ստեղ ծա գոր ծություններ: Մրցույթն անցկացվեց մեկ փուլով, և հանձնաժողովն անմիջա պես ներկայացրեց մրցույթի հաղթողներին: Հանձնաժողո վի նա խագահը 14 աշակերտի հանդիսավորությամբ հանձ-նեց դիպլոմներ և հատուկ ու խրախուսական մրցա նակ-ներ, իսկ մասնակիցների դպրոցներին ամբիոնը նվի րեց ռուսերեն գրքեր: I կարգի դիպլոմի արժանացավ Շնո ղ գյուղի միջնակարգ դպրոցի XII դասարանի աշակեր տու-հի Շամամ Նորեկյանը: Մյուս մրցանակակիրները ներ-կայացնում էին Վանաձորի թթ. 5, 11, 17, 18, 20, 23, 24, Ալավերդու թ. 8, Ստեփանավանի թ. 1 դպրոցների ա շա-կերտները:

Համագործակցության և կապերի բաժին

Ա Ս Մ Ո Ւ Ն Ք Ո Ւ Մ Ե Ն Լ Ո Ռ Ո Ւ Մ Ա Ր Զ Ի Դ Պ Ր Ո Ց Ա Կ Ա Ն Ն Ե Ր Ը

Վ Պ Հ « Ա Դ Ե Լ Ա Ս » Պ Ա Ր Ա Յ Ի Ն Հ Ա Մ Ո Ւ Յ Թ Ի Ա Ռ Ա Ջ Ի Ն Հ Ա Ղ Թ Ա Ն Ա Կ Ը

Page 4: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 17, 7 (174)

2016 թ. մարտ-ապրիլ ամիսներին Վանաձորի Հ. Թու-մանյանի անվան պետական համալսարանում անց-կաց վեցին Լոռու մարզի դպրոցականների առարկայա-կան օլիմպիադաներ ուսումնական 13 առարկաներից, որոնց նպատակն էր նպաստել դպրոցականների մաս-նա գիտական կողմնորոշմանը և տեղեկություններ տալ մեր համալսարանի մասնագիտությունների մասին: 2016 թվականին անցկացված օլիմպիադաներին մասնակ ցել են Լոռու մարզի դպրոցների IX-XI դասարանների ավելի քան 460 աշակերտներ, այդ թվում՝ Վանաձոր քաղաքի թվով 9 հիմնական դպրոցների և թթ. 5, 10, 11, 17, 18, 24 ավագ և միջնակարգ դպրոցների, ՎՊՀ վարժարանի, «Էվրիկա» դպրոցի, Բազումի, Շահումյանի, Ստեփանավանի ավագ, Ագա րակի, Գյուլագարակի, Կուրթանի, Սպիտակի, Լեռ նավանի, Ջրաշենի, Աթանի, Արդվիի միջնակարգ դպրոց ների բարձր դասարանների աշակերտներ: Մեր հա մալսարանում կազմակերպված օլիմպադաներին մշտա պես ակտիվ մասնակցություն են ցուցաբերում Վա-նաձորի, Ագարակի, Ջրաշենի, Կուրթանի, Լեռնավանի, Շա հումյանի, Գյուլագարակի միջնակարգ դպրոցների աշա կերտները: Նրանք հիմնականում ցանկանում են ուսու մը շարունակել մեր բուհում: Բնագիտական հոսքում օլիմ պիադաներն անցկացվել են ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, քիմիա, կենսաբանություն առարկանե-րից, մասնակցել են 205 աշակերտներ: Հումանիտար հոսքում օլիմպիադաներն անցկացվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, անգլերեն լեզու, հայ գրականություն, հայ ժողովրդի պատմություն, աշխարհագրություն, երաժշտություն, կերպարվեստ առարկաներից, մաս-նակցել են 256 աշակերտներ: Օլիմպադաների անց-կաց ման համար ստեղծվել են առարկայական հանձ-նաժողովներ, որոնց կողմից կազմվել են հետաքրքիր առաջադրանքներ թեստերի և խնդիրների ձևով: Արդ-յունքների վերլուծությունից պարզվել է, որ աշա կերտները բնագիտական առարկաներից հա մե մա տա բար բարձր առաջադիմություն ցուցաբերել են կենսաբանություն (86,9%) և քիմիա առարկաներից (70.3%), հումանիտար առարկաներից բարձր առաջադիմություն ցուցաբերել են երաժշտություն (100%), կերպարվեստ (100%), աշ-խար հագրություն (98,2%), հայոց լեզու (98,2%), հայ գրականություն (95.4%), հայ ժողովրդի պատմություն

(78%) առարկաներից: 2016 թ. մայիսի 16-ին ՎՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ համալսարանում կազ-մակերպված դպրոցականների առարկայական օլիմ-պիադաների և ասմունքի մրցույթի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: Նրանց ողջու նեցին և շնորհավորեցին ՎՊՀ գիտության և մի-ջազգային կապերի գծով պրոռեկտոր Ա. Սանթոյա նը, հանձնաժողովների նախագահներ Կ. Առուստամյանը: Ռ. Հարությունյանը, Գ. Ալավերդյանը Գ. Մալումյանը, ՎՊՀ ուսանողները` իրենց երաժշտական կատարումներով: ՎՊՀ ռեկտորի կողմից դիպլոմների, շնորհակալագրերի և հուշանվերների արժանացան թվով 68 աշակերտներ: I կարգի դիպլոմի արժանացան 13, II կարգի` 10, III կարգի` 10 աշակերտներ, շնորհակալագրերի ար ժա-նացան 20, մասնակցության վկա յա կանների` 5 աշա-կերտ: Առաջին կարգի դիպլոմներ տրվե ցին քիմիա, աշ խարհագրություն, պատմություն, երաժ շտություն, կեր պարվեստ առարկաների, ինչպես նաև ասմունքի մրցույ թի մասնակիցներին: Բնագիտական հոսքում քիմիայից առաջին կարգի դիպլոմ տրվեց «Էվրիկա» դպրո ցից Մոսկվա քաղաքում անցկացված «Մենդե լեև յան օլիմպիադայի» բրոնզե մրցանակակիր, 11-րդ դասա րանի աշակերտ Համլետ Խաչատրյանին և թ.11 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Ալլա Խաչատրյանին: Մաթեմատիկա առարկայից երկրորդ կարգի դիպլոմ տրվեց «Էվրիկա» դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Ռոստոմ Պողոսյանին, շնորհակալագրեր և մասնակցության վկա-յա կաններ տրվեցին քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա, ինֆորմատիկա առարկաների օլիմպիադայի մասնակից 7 աշակերտի: Հումանիտար հոսքում առաջին կարգի դիպլոմների արժանացել են` աշխարհագրությունից ՎՊՀ հենակետային վարժարանի աշակերտներ Սոնա Ղուկասյանը և Կարինե Ներսիսյանը, «Էվրիկա» դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Մարտուն Պապիկյանը, պատմությունից` 11-րդ դասարանի աշակերտներ Արտյոմ Մինասյանը ՎՊՀ հենակետային վարժարանից, Արեն Խազարյանը, Մարիամ Մխիթարյանը և Վոլոդյա Մազ-մանյանը թ. 11 ավագ դպրոցից, երաժշտությունից` 9-րդ դասարանի աշակերտներ Հովիկ և Զորիկ Քոչարյաննե րը, Անի Տիրացույանը` թ. 5 ավագ դպրոցից, Ֆիլի Սահակյա-նը` թ. 21 դպրոցից: 2016 թ. ապրիլի 16-ին «Արտասահ-ման յան պոեզիայի գոհարներ» ասմունքի մրցույթի 10 հաղթողներին մրցանակները հանձնեց հանձնաժո-ղովի նախագահ Գայանե Մալումյանը: Հաղթողներ ճա-նաչվեցին Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Էրիկ Աբազյանը (I տեղ), Կուրթանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Աննա Սարգսյանը (II տեղ), Ագարակի և Շահումյանի միջնակարգ դպրոցների աշակերտուհիներ Լուսինե Աբովյանը և Սյուզի Իսպիրյանը (III տեղ): Մրցութային հանձնաժողովի որոշմամբ 6 աշակերտ արժանացան խրախուսական մրցանակների:

Համագործակցության և կապերի բաժին

«ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ԳՈՀԱՐՆԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Page 5: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

ÑáõÝÇë 17, 7 (174)

Մայիսի 26-ին Վանաձորի պետական համալսարանի նախասրա հում տեղի ունեցավ մանկավարժության ֆակուլտետի «Կերպարվեստ» մասնագիտության ուսա -նողների ստեղծագործական և ուսումնական աշ խա-տանքների ցուցահանդեսը և ՎՊՀ նորաստեղծ իգական երգչախմբի անդրանիկ համերգը:

Մինչ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արա-րողությունը ողջույնի խոսքով հանդես եկավ գեղանկա րիչ Կառլեն Քոչինյանը: «Այս սրահը նման ցուցահանդեսներ շատ է տեսել: Ուրախ եմ, որ ուսանողները հերթա-կան մաս նակցությունն են բե րել` ցուցադրե լով իրենց ինքնատիպ աշխատանքները: Նրանց մեջ մենք արդեն տեսնում ենք ապագա արվեստագետ -ների, գործ ընկերների: Այս կրթօջախը տվել է մեր քաղա քում, ինչ պես նաև հան րա պետությունում ճանաչում ունե -ցող շատ ու շատ արվեստագետներ. այսօր այս ուսանող նե րից շատերը կա-րող են լրացնել նրանց շարքերը՝ վկա-յե լով, որ արվեստի ամբիոնում կրթա-կան գոր ծընթացը ամուր հիմքերի վրա է: Շնորհավորում եմ բոլորիդ, մենք ա վե լին ենք սպասում, ավելին ենք պահանջում»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՎՊՀ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը. «Սիրելի´ ներկաներ, այսօր մենք ներ կա ենք հերթական ցուցահանդեսի բացման հանդիսա վոր արարողությանը: Ուրախ եմ, որ այս բարի ավանդույթը չի ընդհատվում: Ես կարծում եմ, որ այս մասնագիտությունն ընտրած ուսանողները մյուսներից տարբերվում են. նրանք իրենց հույզերը, խռովքը, ուրախությունն ու աշ խարհի մասին պատկերացումները, ըն կալում նե րը ար տա հայտում են նկարների, քանդակ ների, կոլաժների միջո ցով` ամեն տարի կատարելագործե լով դրանք: Շնոր հավո րում եմ բոլորիս այս օրվա կապակցությամբ և մաղթում բարի դիտում»:

Մանկավարժության ֆակուլտետի դեկան Թերեզա Շահվերդյանն ասաց, որ այս մասնագիտության ու-սա նողները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկա-յում և կարող են դասավանդել նաև դպրոցներում, որտեղ կերպարվեստ հիմնականում դասավանդում են դասվարները, ինչը, բնականաբար, անարդյունավետ է. այստեղ ևս մասնագիտական մոտեցում է պետք:

Ցուցահանդեսի բացման պատիվը տրվեց գեղա նկա-րիչ Կառլեն Քոչինյանին, ով ևս մեծ ներդրում ունի բու հում՝ այս մասնագիտության կայացման, ինչպես նաև որակ յալ կադրերի թողարկման գործում:

Ներկաները շրջեցին սրահում, որտեղ ներկայաց-ված էին ընտրված 50 նկարներ, այդ թվում՝ գծան կար, գունանկար, ջրաներկ, դեկորատիվ և կոմպոզիցիոն աշ-խատանքներ:

Ցուցասրահի աշխատանքներին ծանոթանալուց հե -տո ներկաները ՎՊՀ դահլիճում վայելեցին բուհի նո-րաս տեղծ երգչախմբի կենդանի կատարումները: Տար-բեր մաս նա գի տությունների տեր աղ ջիկներին միավորել

էր սերը դե պի երաժշ տությունը: Նրանք կատարե ցին Կոմիտասի, Էդգար Հով-հան նիս յա նի, Մակար Եկ մալյանի, գուսան Շի րի նի, ինչպես նաև արվեստի ամբիո-նի վա րիչ Հայկուհի Հակոբյանի երգե րից, որոնք արժանացան ծափերի:

Երգչախմբի գեղարվեստական ղե -կավար, խմբավար Սերգեյ Հա րու թյուն-յանին հաջողվել է նրանց մեջ արթ նացնել արվեստի նկատմամբ այն կայծը, որի շնորհիվ այսօր երգչախմբին հաջողվում է կատարել բավականին բարդ գործեր: Ս. Հարությունյանը վստահ է, որ անդ-

րանիկ համերգը կնպաստի նաև երգչախմբի անդամնե րի ավելացմանը:

Այս համատեղ միջոցառումը նաև փոքրիկ հաշ-վետվություն է, որը ներկայացնում է արվեստի ամբիո նի պրոֆեսորադասախոսական կազմի կողմից հերթա կան ուսումնական տարում կատարված աշխատանքները:

Զուգահեռ անցկացված երկու միջոցառումների վեր-ջում արվեստի ամբիոնի վարիչ Հայկուհի Հակոբյանը շնորհակալություն հայտնեց վանաձորյան արվեստասեր հանրությանը՝ ներկա գտնվելու, ինչպես նաև հնչած գովեստի խոսքերի, մասնագիտական գնահատական նե-րի համար:

Հավելենք, որ ամբիոնը ՎՊՀ ռեկտոր Գ. Խաչատրյանի հետ համատեղ որոշմամբ նախաձեռնել է առաջիկայում (հավանաբար` աշնանը) հանդես գալ մեծ ցուցահանդես-միջոցառմամբ, որտեղ կներկայացվեն ՎՊՀ արվեստի ամբիոնի՝ տարբեր տարիների շրջանավարտների, ինչ-պես նաև դասախոսների լավագույն աշխատանքները:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԵՒ ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՄԵՐԳ՝ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ

Page 6: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 17, 7 (174)

Օրերս կայացել է ՀՀ մանկապատանեկան և երիտասարդների կարատեի երի-տասարդների կարատեի Հայաստանի 18-րդ առաջնությունը, որին մասնակցել է նաև Վանաձորի պետական համալսարանի հենակետային վարժարանի ռուսերեն հոսքի 11-րդ դասարանի աշակերտ Էրիկ Հաջիկյանը. վերջինս 14-15 տարիքային խմբում կումիտե 63 ձևից գրավել է առաջին տեղը:

Էրիկը մասնակցել է 5 գոտեմարտի և փայլուն հաղթանակներ տարել: Առաջիկայում ևս Էրիկին նոր մրցաշարեր են սպասում, որտեղ ևս նա կփորձի լավագույնս ներ-կայանալ:

Շնորհավորում ենք Էրիկին, մաղթում նորանոր հաջողություններ:

ՎՊՀ ՀԵՆԱԿԵՏԱՅԻՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ ՍԱՆԸ ԳՐԱՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՏԵՂԸ

ՎՊՀ մարզական հա-ջողություններն ապա -հո վող ուսանող-ու սա-նո ղուհիները հու նիսի 1-ին հան դի պեցին ՎՊՀ ռեկ տոր Գուրգեն Խա -չա տրյանի հետ: Հան -դիպմանը ներ կա էին նաև ՎՊՀ մար զա ռազ մա-հայ րե նա սի րա կան դաս-տիա րա կության կենտրոնի ղե կավար Զավեն Էվո յանը, դասախոսներ, մարզիչներ:

Զ. Էվոյանը ռեկտորին ներկայացրեց ՎՊՀ ուսա նող-ուսանողուհիների անհատական և թիմային հա ջողությունները:

ՀՀ բարձրագույն խմբի ֆուտզալի առաջ-նությունում ՎՊՀ թիմը գրավել է 4-րդ տեղը:

Բուհի համար հաղթական էին նաև ՀՀ բարձրագույն ուսում նական հաստատությունների 17-րդ հան րա պե-տական մարզական խաղերը: Սեղանի թենիսի տղաների թիմը գրավել է 2-րդ, իսկ աղջիկների հավաքական թիմը ֆուտզալի ա ռաջ նությունում` մրցա նա-կային 3-րդ տեղը:

Նույն ծրագրով ձյուդոյի առաջ նու-թյան մինչև 60 կգ քաշային կարգում 1-ին տեղ է գրավել Հրաչյա Նիկողոսյանը, իսկ 66 կգ քաշում` Դավիթ Ղազարյանը: Նույն մրցաձևում 90 կգ քաշային կարգում 2-րդ տեղ է գրավել Ալեն Անաքյանը:

«Ուսանողական գավաթ» մարզական խաղերում հանդբոլի տղաների առաջնությունում ՎՊՀ թիմը գրավել է 2-րդ տեղը: Նույն մրցաձևում ֆուտզալի թիմը գրավել է 2-րդ տեղը:

«Լոռու մարզպետի գավաթ – 2016» առաջնությունում մեր ֆուտբոլի թիմը գրավել է 1-ին տեղը, լավագույն հարձակվող մարզիկ է ճանաչվել Էդգար Մկրտչյանը:

Բուհը առիթ ունեցավ նաև նշելու հաղթանակներ սամ բո մրցաձևում: Կազանում կայացած սամբոյի Եվրոպա յի ա ռաջնությանը մեր ուսանող Տիգրան Կի-

րակոսյանը (52 կգ քաշային կարգ) արժանացավ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը (74 կգ քաշային կարգ)՝ բրոնզե մեդալների: Հավելենք, որ Տ. Կիրակոսյանը աշխահի գավաթի խա ղարկության երկու փուլերի ա -ռաջնությունում գրա վել է 1-ին տեղը:

Տարին հաջող էր նաև ըմբ շա-մարտիկ Սենիկ Սե-րոբյանի համար: Նա Թեհ րանում կայացած խուլ ու համ րե րի հու-նահռոմեական ըմ բշա -մարտի աշխարհի ա -ռաջնությունում (50 կգ քաշային կարգ) գրա-վեց 1-ին, իսկ ազատ ըմ բշա մարտում՝ 3-րդ տե ղը:

Մեր սաները տարբեր մրցաձևերում տարել են փայ-լուն հաղթանակներ՝ բարձր պահելով հարազատ բուհի անունը: ՎՊՀ մարզառազմահայրենասիրական դաս տիա-րա կության կենտրոնի ջանքերով ստեղծվել են մարզա-կան թիմեր, որոնք մասնակցում են հանրապետական բոլոր մրցումներին՝ բարձր պահելով բուհի անունը:

ՎՊՀ ռեկտորը խոստացավ նպաստել նրանց նոր հա ջողությունների կայացմանը՝ համագործակցելով պրո ֆեսիոնալ մարզչական կազմի հետ: Ինչպես նաև առա ջարկեց էքսկուրսիա կազմակերպել, հաղթահարել Արա գածի բարձունքը և նրա փեշերին նշել այս հաղ թա-նակների փունջը:

ԱՄՓՈՓՎԵՑԻՆՎՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Page 7: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

ÑáõÝÇë 17, 7 (174)

Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում մայիսի 21-ին տեղի ունեցավ ՎՊՀ ուսանողներ Մարինե Մանուկյանի և Մարիամ Լոռեցյանի համերգա յին շոու-ծրագիրը, որը կրում էր «Небеса» անվանումը:

Դեռ երեք ամիս առաջ երկու մտերիմ ընկերուհիները որոշեցին բուհն ավարտելու կապակցությամբ հանդես գալ համատեղ համերգային ծրագրով: Տարված մեծ աշխատանքի շնորհիվ և ՎՊՀ մյուս ակտիվ ուսանողների աջակցությամբ համերգը կայացավ՝ իրականացնելով նրանց երազանքը:

Համերգային ծրագրի ողջ ընթացքում պարային գե-ղեցիկ կատարումներով հանդես եկավ ՎՊՀ պարի խումբը (գեղ. ղեկավար՝ Հասմիկ Խաչատրյան): Ազգային պարերով հանդես եկան նաև Հրազդանի «Նինահար» (գեղ. ղեկավար՝ Արտյոմ Ռաֆայելյան) և Վանաձորի SD պարային համույթները (գեղ. ղեկավար՝ Սոնա Խաչատրյան):

Վանաձորյան հանդիսատեսը սիրով է հիշում Մա րին-կա Մանուկյանի առաջին մենահամերգը, որտեղ քնքուշ աղջնակի ձայնը անմիջապես տպավորվեց ու սիր-վեց: Երաժշտության ասպարեզում ուսանողական տա-րիներին մեծ ձեռքբերում ունեցավ նաև Մարիամ Լո ռեց-յանը. նա Սանկտ Պետերբուրգում կայացած մի ջազ գային փառատոնում հաղթող ճանաչվեց «Ռուսա կան երգի լավագույն կատարում» անվանակարգում:

Այսպես, մտերիմ ընկերուհիներին տարբեր նա խա սի-րություններից բացի միավորում է նաև երաժշտությունը: Չունենալով երաժշտական կրթություն՝ նրանք կենդանի կատարումներով հանդես եկան մեկ բեմում և գոհացրին վանաձորյան հանդիսատեսին. այդ էին վկայում լեփ-լեցուն դահլիճում տիրող ջերմությունն ու հնչող ծափ-ողջույնները:

Համերգային ծրագրի վերջում հնչեցին նաև ա ջա-կիցների անունները՝ Լոռու մարզպետարան, Վա նա ձորի պետական համալսարան, համայնքի ավագանու ան դամ Վահագն Դավիթավյան, Հրազդանի պարի համույթ:

Համերգի ավարտին Մարինկա Մանուկյանը շնոր-հակալություն հայտնեց բոլոր նրանց, ում շնորհիվ հա-մեր գը կայացավ. «Անչափ շնորհակալ ենք, շնորհակալու-թյուն շնորհավորանքների, ջերմ ծափերի, ծաղիկների համար, շնորհակալ ենք, որ մեր կողքին եք: Պետք է միշտ հավատալ և առաջ շարժվել՝ այդ հավատին ընդառաջ»:

Իսկ Մարիամ Լոռեցյանը հավելեց, որ կյանքում ոչինչ հենց այնպես չի տրվում. պետք է հավատալ սեփական ուժերին. «Շնորհակալ ենք բոլորին, ովքեր այս երեք ամիսների ընթացքում մեր կողքին են եղել, հավատացել են մեզ և հույս ներշնչել՝ լավագույնս ներ կա յա նալու համար: Այդ հույսերը ապարդյուն չէին»:

Չշտապելով խոսել առաջիկա ծրագրերի մասին՝ մտե-րիմ ընկերուհիները նշեցին. «Առաջ Աստված»:

Շնորհավորում ենք մեր ուսանողուհիներին գեղեցիկ հա մերգային ծրագրի առիթով, մաղթում մեծ բեմեր և հռչակ:

Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի տար-բեր մրցաձևերում Վանաձո րի պե տական համալսարանը այս տարի ևս ունեցավ զգալի հա ջո-ղություններ: «Սպարտակ» մար-զահամալիրում տեղի ունեցավ սեղանի թե նիսի առաջնություն, որտեղ իրենց ուժերը փորձեցին հան րապետության տարբեր բու-հերից ժամանած շուրջ 80 ուսա-նող:

Այս մրցաձևում հանդես եկավ նաև ՎՊՀ թիմը (մարզիչ՝ Զ. Էվոյան), որը բաղկացած էր 3 ուսանողներից՝ Հակոբյան Էդուարդ, Կոստանյան Էրիկ, Գևորգյան Արմեն:

Թիմային պայքարում ՎՊՀ թիմը 3:2 հաշվով զիջել է միայն Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի հայկա կան պետական ինստիտուտի թիմին և գրավել պատվա վոր 2-րդ տեղը: Նրանք արժանացել են պատվոգրի և մեդալի:

Անհատական մրցապայքարում ևս ունենք հաղթա-նակ. Էդուարդ Հակոբյանը գրավել է մրցանակային 3-րդ տեղը:

Շնորհավորում ենք մեր թիմին և մաղթում մարզական նոր հաջողություններ:

Նարինե ՆԵՐՍԵՍՅԱՆ

ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍ ՄՐՑԱՁԵՎՈՒՄ

ԵՐԲ ԲԵՄՈՒՄ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒՀԻՆԵՐ ԵՆ

Page 8: äºî²Î²Ü вزÈê²ð²Ü 7 (174).pdf · ուրախ ու թաց աչքերով, շտապեցին շնորհավորել միմյանց: Հիշեցնենք, որ այս տարի

äºî²Î²Ü вزÈê²ð²Ü

ÑáõÝÇë 17, 7 (174)

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃìϳ۳ϳÝ` 727

2001, ÐÐ, ì³Ý³Óáñ, îÇ·ñ³Ý Ø»ÍÇ 36

¾É. ÷áëïª [email protected]

ÐÇÙݳ¹Çñ` ìäÐ Ðñ³ï³ñ³ÏÇã`

§ì³Ý³ÓáñÇ å»ï³Ï³Ý ѳٳÉë³ñ³Ý¦ »ñÏß³µ³Ã³Ã»ñÃÇ ËÙµ³·ñáõÃÛáõÝ

îå³ù³Ý³ÏÁª 150îå³·ñí»É ¿ ìäÐ ïå³ñ³ÝáõÙ

ÊÙµ³·Çñ` ȨáÝ ê²ð¶êÚ²Ü

ä³ï³ë˳ݳïáõ` ²ÝÇ Ê²â²îðÚ²Ü

гٳϳñ·ã³ÛÇÝ Ó¨³íáñáõÙÁ`²ßË»Ý ¶²ÈêîÚ²ÜÆ

1. Մաքիավելի Նիկոլո, Տիրակալը, Հեղինակային հրատ., Երևան, 2010 թ., 200 էջ

2. Խաչատուրյան Սարգիս, Հռետորական արվեստի հի-մունքները, Գիտություն, Երևան, 2015 թ., 207 էջ

3. Գասպարյան Ա., Կենսաաշխարհագրություն, Տիգրան Մեծ, Երևան, 2009 թ., 204 էջ

4. Բոյնագրյան Ա. Ռ., Գագինյան Ռ. Խ., Հողմահարումը և դրա հետևանքները Հեղինակային հրատ., Երևան, 2012 թ., 90 էջ

5. Զալինյան Մ. Գ., Օրգանական քիմիայի դասընթաց: Ու-սում նական ձեռնարկ, Տնտեսագետ, Երևան, 2007 թ., 404 էջ

6. Մարգարյան Կ., Թունագիտական քիմիա, Հեղինակային հրատ., Երևան, 2008 թ., 515 էջ

7. Սահակյան Վ. Ա., Սահակյան Վ. Վ., Գրավոր խոսքի զար-գաց ման ուղեցույց, ՎՊՎ – Պրինտ, Երևան, 2007 թ., 348 էջ

8. Կանթեղ, Գիտական հոդվածների ժողովածու, N 2, 2012 թ., Ասողիկ, Երևան, 268 էջ

9. Բանբեր Հայաստանի պետական տնտեսագիտական հա -մալսարանի, N 2, 2015 թ., Տնտեսագետ, Երևան, 168 էջ

10. Լրատու, Գիտական հոդվածների ժողովածու, N 1, 2012 թ., Լիմուշ, Երևան, 367 էջ

11. Ա. Գ. Ճուղուրյան, Կառավարչական հաշվառում, Տնտե-սա գետ, Երևան, 2005 թ., 404 էջ

12. Գ. Կիրակոսյան, Անցումային տնտեսության վե րա փո-խում ները, Տեսության հարցեր, Տնտեսագետ, Երևան, 2002 թ., 128 էջ

13. Ակադեմիական կրեդիտների կուտակման ու փոխանցման հա մակարգը և առաջադիմության բազմագործոնային գնա հատումը, Ուսումնամեթոդական ուղեցույց, Երևան, 2010 թ., 96 էջ

14. Ա. Ներսիսյան, Շրջանառու կապիտալի ֆինանսական կա ռավարումը արտադրական կազմակերպությունում, Դա սախոսությունների նյութեր, Երևան, 2012 թ., 108 էջ

15. Բարձրագույն կրթության աուդիտ, Ուսումնական ձեռ-նարկ, Տնտեսագետ, Երևան, 2004 թ., 185էջ

16. Լ. Ն. Մեհրաբյան, Քաղաքացիական իրավունք, Ուսում-նա մեթոդական ձեռնարկ, Տնտեսագետ, Երևան, 2003 թ., 200 էջ

17. Ա. Ալեքսանյան, Ֆիզիկայի մեխանիկական հիմունքներ, Խնդիրներ և լուծումներ, Ուսումնամեթոդական ձեռնարկ, ԱրՊՀ, Ստեփանակերտ, 2012 թ., 164 էջ

18. Ա. Զաքարյան, Լեզվական արտահայտչամիջոցների ու-սու ցումը որպես կրտսեր դպրոցականի բանավոր խոս քի զարգացման միջոց, Ստեփանակերտ, 2011 թ., 112 էջ

19. Բ. Ղազարյան, Խոսքի մասերի տեքստային գոր ծա ռու-թյուն ները, Տնտեսագետ, Երևան, 1998 թ., 192 էջ

20. Ս. Ա. Չալաբյան, Գ. Ս. Տոնոյան, Անգլերենի ուսումնական ձեռնարկ, 72 էջ

21. Հիշում եմ և պահանջում, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելից

22. Ա. Վ. Թովմասյան, Մանկան հոգեբանության մի քանի հար ցեր կամ ինչպես են «փիլիսոփայում» երեխաները, Դի զակ պլյուս, Ստեփանակերտ, 2011 թ., 136 էջ

23. Л. Р., Тоноян, Читаем тексты по экономике, Тнтесагет, Ереван, 2002 г., 98 стр.

24. Концепция евразийской безопасности, 47 стр.25. Armenian state university of economics, 45 p.

Վէմ հրատարակչություն

26. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1 (26), ապրիլ – հու-նիս, 2009 թ., 182 էջ

27. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (27), հուլիս – սեպ-տեմ բեր, 2009 թ., 208 էջ

28. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 3 (28), հոկտեմբեր –դեկ տեմբեր, 2009 թ., 215 էջ

29. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1 (29), հունվար –մարտ, 2010 թ., 224 էջ

30. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (30), ապրիլ – հու-նիս, 2010 թ., 224 էջ

31. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 3 (31), հուլիս – սեպ-տեմբեր, 2010 թ., 238 էջ

32. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 4 (32), հոկտեմբեր – դեկ տեմբեր, 2010 թ., 250 էջ

33. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1.(33), հունվար –մարտ, 2011 թ., 243 էջ

34. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (34), ապրիլ – հու-նիս, 2011 թ., 232 էջ

35. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 3 (35), հուլիս – սեպ-տեմբեր, 2011 թ., 259 էջ

36. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 4 (36), հոկտեմբեր –դեկ տեմբեր, 2011 թ., 250 էջ

37. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1 (37), հունվար –մարտ, 2012 թ., 256 էջ

38. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (38), ապրիլ–հունիս, 2012 թ., 243 էջ

39. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 3 (39), հուլիս – սեպ-տեմբեր, 2012թ., 236 էջ

40. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 4 (40), հոկտեմբեր –դեկ տեմբեր, 2012 թ., 243 էջ

41. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1 (41), հունվար –մարտ, 2013 թ., 272 էջ

42. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (42), ապրիլ – հու-նիս, 2013 թ., 257 էջ

43. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 3 (43), հուլիս –սեպտեմբեր, 2013 թ., 257 էջ

44. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 4 (44), հոկտեմբեր –դեկտեմբեր, 2013 թ., 290 էջ

45. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1 (45), հունվար –մարտ, 2014 թ., 265 էջ

46. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (46), ապրիլ – հու-նիս, 2014 թ., 275 էջ

47. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 3 (47), հուլիս – սեպ-տեմ բեր, 2014 թ., 268 էջ

48. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 4 (48), հոկտեմբեր –դեկ տեմբեր, 2014 թ., 292 էջ

49. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 1 (49), հունվար –մարտ, 2015 թ., 263 էջ

50. Վէմ, Համահայկական հանդես, Թիվ 2 (50), ապրիլ –հունիս, 2015 թ., 263 էջ