38
ԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽԽ ԽԽԽԽԽԽԽԽ ՖՖՖՖՖՖՖՖՖ` ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖ` ՖՖՖՖՖ ՖՖՖՖՖ Ֆ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖ`3-ՖՖ ՖՖՖՖ` Ֆ ՖՖՖՖՖՖ` ՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖ` ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖ` Ֆ. ՖՖՖՖՖՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ`ՖՖՖ ՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖՖ ԵԵԵԵԵԵ 2012

Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԵՎԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՖակուլտետ` բանասիրական

Բաժին` հայոց լեզու և գրականություն

Կուրս`3-րդ

Հոսք` Բ

Առարկա` Հայ գրականություն

Թեմա` Առասպելաբանական հատվածները Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ մեջ

Կուրսայինի ղեկավար` Պ. Սահակյան

Page 2: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Ուսանողուհի`Անի Հարությունյան

ԵՐԵՎԱՆ 2012 ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1. Բովանդակություն --------------------------------------------12. Պլան -----------------------------------------------------------23. Ներածություն -------------------------------------------------34. Խորենացու կյանքը --------------------------------------------55. Ստեղծագործական գործունեությունը ----------------------76. Հայոց պատմություն -----------------------------------------107. Առանձնահատկությունները --------------------------------118. Պատմության աղբյուրները ----------------------------------129. Առասպելաբանական հատվածները -----------------------1410. Հայկ և Բել ------------------------------------------------------1611. Հայկյան Արամ -------------------------------------------------1812. Արա Գեղեցիկ և Շամիրամ -----------------------------------1913. Վահագն վիշապաքաղ ----------------------------------------2114. Տիգրան և Աժդահակ ------------------------------------------2215. Արտաշես և Արտավազդ --------------------------------------2316. Մեթոդական հատված -----------------------------------------2517. Դասի նմուշօրինակ --------------------------------------------2618. Եզրակացություն ------------------------------------------------2819. Օգտագործված գրականության ցանկ ---------------------30

Page 3: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

1

ՊԼԱՆ1.Խորենացու կյանքը և ստեղծագործական գործունեությունը2.՛՛Հայոց պատմություն՛՛3.Առասպելաբանական հատվածները Խորենացու Պատմության

մեջ

Page 4: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

2

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայ հին գրականության պատմությունը և նրա հետ կապված բազմաթիվ հարցեր ուսումնասիրել են մեծ թվով թե՛ հայ, թե՛ եվրոպացի գրականագետներ ու բանասերներ: Եվ դա հասկանալի է. հայ հին գրականությունն ունի համաշխարհային արժեք ու նշանակություն: Հունա-հռոմեական անտիկ շրջանի հռչակավոր պատմագիրներից հետո, վաղ միջնադարում, քրիստոնեական կրոնի տարածման հանգամանքներում՝ հինգերորդ դարի հայ գրականության ու մշակույթի խոշորագույն դեմքերը, մեր դասական պատմիչները իրենց գործերի աշխարհիկ-քաղաքական էությամբ և գաղափարական բովանդակությամբ պատմագիտական մտքի ընդհանուր զարգացման մի նոր, բարձր փուլ ներկայացրին1: Կարելի է ասել, որ հայ հին գրականության պատմությունը սկիզբ է առել 5-րդ դարից: 5-րդ դարը հայ ժողովրդի պատմության մեջ մտել է ոսկեդար անվամբ՝ ի նշանավորումն հոգևոր աննախադեպ վերելքի: Ոսկեդարի հայ ազգային գրականությունն ու մատենագրությունն ունեցան բազմաճյուղ զարգացում: Առաջին հերթին հայ մատենագրությունը փայլեց պատմագրության, փիլիսոփայության, դավանաբանական գրականության մեջ: Այս մատենագրության ծաղկմանը նպաստեց թարգմանական գրականության ավանդույթի հիմնադրումը: Հայ հեթանոսական շրջանի բանահյուսությունից մեզ հասել են փշրանքներ, և դրանք պահպանված են հիմնականում պատմահայր Մովսես Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ մեջ: Չնայած հեթանոսական շրջանի մշակույթը Հայաստանում քրիստոնեության մուտքի հրամայական պահանջով ենթարկվեց ոչնչացման, սակայն մնաց բանավոր հիշողությունը, որից և օգտվեցին ոսկեդարի պատմիչներից հատկապես Մովսես Խորենացին, Ագաթանգեղոսը և Փավստոս Բուզանդը: 5-րդ դարի գրականության մեջ ամենանշանակալին հայ պատմագրությունն է, որի կարևորությունը անպայմանորեն դուրս է գալիս ազգային նեղ շրջանակից և գնում դեպի համաշխարհային արժևորում2: 5-րդ դարի հայ մատենագիրներից են Կորյուն Վարդապետը, Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Եղիշեն, Ղազար Փարպեցին և, իհարկե, նշանավորագույնը՝ Մովսես Խորենացին: Այս մեծանուն 1 Մ. Մկրյան, Հայ հին գրականության պատմություն, Երևան,1976, էջ 32 Աելիտա Դոլուխանյան,Հայ գրականության պատմություն,Երևան 2006, էջ 5 3

Page 5: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

մատենագիրները համաշխարհային արժեք են ունեցել ոչ միայն ոսկեդարում, այլ մեր օրերում: Այս բոլոր պատմիչների երկերն ունեն նաև գրական-գեղարվեստական արժանիքներ և նպաստել են հայ գեղարվեստական արձակի սկզբնավորմանը: 5-րդ դարի պատմիչների մեջ Մովսես Խորենացին առանձնանում է իր երկով. Նա գրել է ամբողջական ՛՛Հայոց պատմություն՛՛, մինչդեռ մյուսները սահմանափակվել են կոնկրետ ժամանակահատվածների միջև: 5-րդ դարի հայ պատմիչների գործերը տարբեր ժամանակներում և բազմիցս թարգմանվել են օտար լեզուներով և արժանացել են ամենատարբեր մեկնաբանությունների3: Հայ գրավոր մշակույթի պատմության մեջ առանձնանում է Մովսես Խորենացու հմայիչ կերպարը: Նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական, հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները միշտ ակնածանքով ու երախտագիտությամբ են հիշել Խորենացուն, մեծարել նրան Պատմահայր, Քերթողահայր, Մեծն Մովսես և այլ պատվանուններով4:

3 Աելիտա Դոլուխանյան,Հայ գրականության պատմություն,Երևան 2006, էջ4 Վ. Ներսիսյան, Լ. Մնացականյան, Հայ գրականություն 10, Երևան 2009 4

Page 6: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ԽՈՐԵՆԱՑՈՒ ԿՅԱՆՔԸ և ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Page 7: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Խորենացու մասին կենսագրական տեղեկություններ քիչ ունենք: Այս տեղեկությունների մեծ մասը հաղորդում է ինքը՝ հեղինակը Պատմության մեջ: Պատմահոր կենսագրության վերաբերյալ կարճառոտ, բայց կարևոր տեղեկություններ է մեզ հաղորդել նաև Ղազար Փարպեցին: Համաձայն այս տվյալների Մովսես Խորենացին ծնվել է Տարոն գավառի Խորնի (կամ

Page 8: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Խորեան) գյուղում: Ըստ Ստ. Մալխասյանցի ՛՛Խորենացին պետք է ծնված լիներ 410 թվականի շուրջը, մի քանի տարով առաջ կամ հետո՛՛5: Այս թվականը լավ հարմարվում է Խորենացու այն վկայությանը, թե Պատմությունը գրելիս, 480-ական թվականներին, եղել է ՛՛այր ծեր և հիւանդոտ և անպարապ ի թարգմանութեանց՛՛6: Համաձայն Կորյունի վկայությունների Խորենացին մանկության տարիներում սկզբնական կրթությունը ստացել է հենց Սյունիքում, Մեսրոպ Մաշտոցի այնտեղ հիմնած դպրոցում: Իր ցուցաբերած աչքի ընկնող ընդունակությունների շնորհիվ 431 թվականին տեղի ունեցած Եփեսոսի համաքրիստոնեական ժողովից հետո Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի ջանքերով մի խումբ երիտասարդ հայ հոգևորականների հետ ուղարկվել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքը՝ ուսման մեջ կատարելագործվելու համար:Այստեղ նա ուսումնասիրել և սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, դիցաբանություն, պատմություն: Գիտելիքների մեծ պաշարով զինված՝ հայ ուսանողները նավ են նստել Հունաստանով հայրենիք վերադառնալու համար: Սակայն անբարենպաստ քամիները նրանց առագաստանավը քշել են Իտալիա, և հայ ուսանողները կարճ ժամանակով հանգրվանել են Հռոմում, այցելել Քրիստոսի երկու գլխավոր առաքյալների՝ սուրբ Պողոսի և սուրբ Պետրոսի գերեզմաններ, այնուհետև անցել են Աթենք և Բյուզանդիոնի վրայով վերադարձել հայրենիք: Ալեքսանդրիա մեկնելիս հայ ուսանողները եղել են նաև Եդեսիայում, ծանոթացել նրա գրադարանին: Մովսես Խորենացու ուսումնառության տարիները սերտորեն կապված են 5-րդ դարի քաղաքակիրթ աշխարհի մշակութային կարևոր կենտրոններին, որոնցում նա ուսանել է, զարգացել, ընդլայնել իր աշխարհայացքն ու մտահորիզոնը7 : Հայտնի չէ, թե որքան ժամանակ հայ ուսանողները մնացին պանդխտության մեջ, համենայն դեպս ոչ պակաս, քան 5-6 տարի: Նրանք վերադարձան 439 թվականից հետո, երբ Հայաստանի երկու լուսավորիչներն ու նրանց ուսուցիչներն արդեն վախճանված էին: Նրանց համար անակնկալ էր այս ցավալի իրողությունը8: Այս առիթով Խորենացին իր վիշտն է արտահայտում ՛՛Ողբում՛՛. ՛՛Եվ մինչ նրանք սպասում էին մեր դարձին, որ փառավորվեն իմ ամենիմաստ արվեստով և լիակատար պատրաստությամբ, և մենք էլ Բյուզանդիայից շտապ դիմելով հույս ունեինք հարսանիքներում պարել,-այժմ, այդ ուրախության փոխարեն, գերեզմանի վրա ողբեր եմ ասում, ողորմելի հառաչելով.

5 Մովսես Խորենացի,՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 9 6 Նույն տեղում, էջ 97 Աելիտա Դոլուխանյան,Հայ գրականության պատմություն,Երևան 2006, էջ 358 ՛՛Հայոց պատմություն՛՛ Ստ. Մալխասյանի թարգմանությամբ, 1940, էջ 10 6

Page 9: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին ձայնը և օրհնությունը՛՛9: Խորենացու ՛՛Ողբից՛՛ և հին աղբյուրներում պահպանված ուրիշ տեղեկություններից երևում է, որ ապագա մեծագույն պատմիչը և իր ուսանող ընկերները Հայաստան հասնելով իրենց մահացած ուսուցիչներին փոխարինած եկեղեցական պետերի կողմից ոչ միայն արժանի ընդունելություն չեն գտնում, այլև հալածանքների են ենթարկվում ու ամեն տեսակետից ծանր վիճակի մեջ ընկնում: Ստ. Մալխասյանցի այս առիթով տված բացատրությունների համաձայն Խորենացին Ալեքսանդրիայում հունական կրթություն ստանալով՝ դավանանքով դարձել է քաղկեդոնական և հետևաբար պայքարը մղվում էր հայ հոգևորականության երկու խավերի միջև, որոնցից մեկը ասորական օրիենտացիայի հետևող էր, մյուսը՝ հունականի: Ըստ ավանդության, Խորենացին, խուսափելով այս հալածանքներից, երկար ժամանակ ապրել է ծպտված կյանքով: Մովսես Խորենացին հալածանքներից ազատվել է արդեն ծերացած տարիքում՝ Գյուտ կաթողիկոսի շնորհիվ և նշանակվել է Բագրևանդի եպիսկոպոս: Խորենացու վախճանվելու թվականը մեզ հայտնի չէ, ստույգ հայտնի չէ նաև նրա գերեզմանի վայրը: Սակայն նրա գերեզմանն ավանդաբար ցույց է տրվում Տարոնի Առաքելոց վանքի մոտակայքում:Ստեղծագործական գործունեությունը:

9 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 314 7

Page 10: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Մովսես Խորենացին եղել է նշանավոր մատենագիր և մեր հին մատենագրության մեջ Խորենացին միակ անձն է, որի արհեստը, սովորական պարապմունքը եղել է գրելը, թարգմանելն ու մատենագրելը: Երբ պատմիչը Բագրատունի իշխանից առաջարկություն է ստանում Հայոց Պատմությունը գրելու՝ ուրախությամբ ընդունում է այն և ասում, թե ՛՛դա սիրելի է իմ ճաշակին և մանավանդ սովորությանը՛՛10: Թե մինչ իր գլուխգործոցը՝ ՛՛Հայոց պատմությունը՛՛, ձեռնարկելը և այն ավարտելուց հետո Խորենացին ուրիշ ի՛նչ գործեր է գրել, քիչ բան է հայտնի: Նա ինքը հիշատակել է, որ անընդհատ զբաղված է եղել թարգմանական աշխատանքով: Ցավոք, Խորենացու գրածներն ամբողջապես մեր ձեռքը չեն հասել: Անհետ կորել են նրա այն գրվածքները, որտեղ նա, իր հալածանքների մոտ 30 տարիներում, մաքառել է միաբնակների դեմ: Հավանաբար հայ հոգևորականության խիստ գրաքննությունը ոչմչացրել է նրա այս գրվածքները թե՛ ուրիշ ընթերցողների չգայթակղեցնելու և թե՛ նրա անունը երկաբնակության արատից մաքրելու համար: ՛՛Յաղագս պիտոյից՛՛ գործը ենթադրվում է, որ Խորենացու թարգմանություններից մեկն է: Սա մի ճարտասանական ձեռնարկ է՝ բաղկացած տասը ՛՛գրքից՛՛, որոնք վերնագրված են ՛՛Պետք՛՛, ՛՛Յաղագս խրատու՛՛, ՛՛Յաղագս եղծման՛՛, ՛՛Սահման հասարակ տեղւոյ՛՛, ՛՛Սահման ներբողինին՛՛, ՛՛Յաղագս պարսաւի՛՛, ՛՛Սահման բաղդատութեան՛՛, ՛՛Սահման արտասանութեան՛՛, և ՛՛Սահման գրութեան՛՛: Ամեն գրքի սկզբում համառոտ բացատրվում է նրա վերնագրով սահմանվածի էությունն ու թեման, ապա բերվում են մի շարք օրինակներ, թե տվյալ թեման գործնականում հռետորական ինչպիսի արվեստով ու տրամադրությամբ պետք է ներկայացնել11:

10 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 9311 Մ. Մկրյան, Հայ հին գրականության պատմություն, Երևան,1976, էջ 177 8

Page 11: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Խորենացու անունով մեզ են հասել հետևյալ ինքնուրույն աշխատությունները.1. Ներբողյան Հռիփսիմյանց,2. Պատմութիւն Հռիփսիմյանց,3. Ճառ Վարդավառի,4. Թուղթ առ Սահակ Արծրունի,5. Պատմություն Հայոց: Կան նաև որոշ մանր գրվածքներ քերականական բովանդակությամբ, որոնք ձեռա-գիրներում վերագրվում են Խորենացուն, բայց դրանք տպագրված և ստուգված չեն: Բոլոր դեպքերում Խորենացուն վերագրված վերոհիշյալ գործերը, մանավանդ կրոնական զանազան ավանդություններին ու լեգենդներին վերաբերող պատմություն-բացատրությունները և սրբերին նվիրված ներբողները երբ դիտվում են նրա ՛՛Հայոց պատմության՛՛ ֆոնի վրա, թե՛ լեզվա-ոճական, թե՛ գաղափարական և թե՛ բազմաթիվ այլ կողմերով թվում են Խորենացու հանճարին բոլորովին չպատշաճող գործեր: Շատ հավանական է, որ դրանք գրվել են հետագա դարերում և վերագրվել են մեծահռչակ Խորենացուն, ըստ երևույթին, Մովսես անունով ուրիշ քերթողների շփոթելով նրա հետ12: Այսպիսով՝ Խորենացու անունով տպված մատենագրությունից անկասկած նրան են պատկանում Պիտոյից գրքի թարգմանությունը և ինքնագիր Հայոց Պատմությունը:

12 Նույն տեղում, էջ 178 9

Page 12: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Միջնադարյան ձեռագրերը Մովսես Խորենացուն են վերագրում ինքնուրույն և թարգմանական մի շարք երկեր՝ ճառեր, թուղթ, ներբողյան, հոգևոր երգեր (շարականներ), քերականական, փիլիսո-փայական աշխատանքներ ու թարգմանություններ: Սակայն, այնուա-մենայնիվ, նրա մատենագրական վաս-տակի թագն ու պսակը ՛՛Պատմություն Հայոց՛՛ երկն է: Սա համարվում է Խորենացու գլուխգործոցը, այն, անխոս, անմահացրել է Քերթողահոր անունը և հայ մատենագրության համար մնացել է անմահ հիշատակարան:

՛՛Հայոց Պատմություն՛՛-ը հեղինակը շարադրել է իշխան Սահակ Բագրատունու պատվերով՝ նրա առաջարկությունն արժանացնելով արտակարգ մեծ գովեստի. ՛՛Բայց ես շատ եմ զարմանում քո մտքի ծննդականության վրա, որ մեր (նախա-րարական) ցեղերի հներից սկսած մինչև այժմյանները մենակ գտնվեցիր այսպիսի մեծ խնդրի ձեռնարկելու և մեզ առաջարկեցիր հետազոտություն կատարել: Ուստի ոչ միայն պետք է քեզ գովել, այլև քեզ համար աղոթել, որ միշտ այսպես մնաս՛՛13 : Պատմահայրը ՛՛Հայոց պատմությունը՛՛ գրել է Ալեքսանդրիայից վերադառնալուց մոտ քառասուն տարի հետո, այսինքն՝ մոտավորապես 480 թվականից հետո, քանի որ Մալխասյանցը նշում է, որ պատմիչը ծնվել է մոտավորապես 410 թվականին, 431 թվականին մեկնել է Ալեքսանդրիա և վերադարձել է հայրենիք միայն 5-6 տարի անց: Խորենացու ՛՛Հայոց Պատմությունը՛՛ բաղկացած է 3 մասից, որոնք կոչվում են գրքեր և վերջում կցել է ՛՛Ողբը՛՛ : Առաջին գիրքը բաղկացած է 32 գլխից և կրում է ՛՛Հայոց մեծերի ծննդաբանությունը՛՛ վերնագիրը: Հիմնականում պանծացնում է հայոց Հայկ, Արամ, Արա Գեղեցիկ նահապետներին, Պարույր Սկայորդի, Երվանդ Սակավակյաց, Տիգրան Մեծ թագավորներին: Այս անձինք աչքի են ընկել իրենց քաջությամբ,

13 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 93 10

Page 13: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ազատասիրական ոգով, երկիրը շենացնելու, հայության վարկը բարձրացնելու առաքելությամբ14: Երկրորդ գիրքը, որ կոչվում է ՛՛Միջին պատմություն մեր նախնիների՛՛, կազմված է 92 գլխից և ընդգրկում է Հայաստանում Արշակունիների թագավորության շրջանի պատմությունը՝ մինչև Տրդատ Մեծի գահակալությունը, երկրում քրիստոնեության՝ որպես պետական կրոնի ճանաչումը: ՛՛Մեր հայրենիքի պատմության ավարտը՛՛ խորագրով վերջին գիրքը կազմված է 68 գլխից: Այն ընդգրկում է հայ կյանքի փոթորիկներով ու դրամատիկական անցքերով լի մի ժամանակաշրջան, երբ երկրի պաշտպանության ու լիակատար անկախության հասնելու համար բուռն պայքար էր մղվում հարևան երկու հզոր պետությունների՝ Բյուզանդիայի և Պարսկաստանի դեմ15: Այս գրքում արտացոլվում է նաև հայ գրերի գյուտը, Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի վախճանը: Խորենացու ՛՛Հայոց պատմությունն՛՛ ավարտվում է հռչակավոր ողբով: Պատմա-հայրը ողբում է հայոց թագավորության վերացումը, ինչպես նաև կաթողիկոսական աթոռը Լուսավորչի տոհմի ժառանգներից վերցնելը: Խորենացին խտացնում է քննադատվածներին սևացնելու գույները այդ միջոցով լսելի լինելու համար: Պատ-մահոր ողբը հայրենիքին ուղղված սթափ քննադատություն է, հայրենակիցներին ինքնազգաստացման մղելու հզոր մի փորձ16: ( ՛՛Ողբում եմ քեզ, Հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերիդ մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ և ուսուցանողդ. Վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախատվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը՛՛17 ): Խորենացու ՛՛Հայոց պատմությունը՛՛ հինգերորդ դարի հայ քաղաքական-հասարակական մտքի ամբողջ հարստությունն արտացոլող ու նրա ամենաբարձր արտահայտությունը հանդիսացող մի հոյակապ հուշարձան է: Այս գիրքը ոչ միայն հայ գիտական մտքի, այլև գեղարվեստական ճաշակի ու զգացողության ամենացայտուն արտահայտություններից մեկն է, այն հին ժամանակների հայ պատմագիտական մշակույթի խոշորագուն մարմնավորումն է, հինգերորդ դարի հայ գեղարվեստական խոսքի ու էսթետիկական ըմբռնումների լավագույն արտահայ-տություններից մեկը: ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ : Մեծ է Խորենացու պատմության ճանաչողա-կան և գրական-մշակութային արժեքը: Առանձնապես բարձր են գնահատվում հեթանոսական ժամանակների, այսպես ասած՝ հայոց ազգի նախնական պատմությանը վերաբերող մասերը և մանավանդ հայ հնագույն բանավոր ստեղծագործություններից բառացի ու 14 Վ. Ներսիսյան, Լ. Մնացականյան, Հայ գրականություն 10, Երևան 2009

15 Մ. Մկրյան, Հայ հին գրականության պատմություն, Երևան,1976, էջ 20716 Աելիտա Դոլուխանյան,Հայ գրականության պատմություն,Երևան 2006, էջ 4817 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 313 11

Page 14: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

պատմողաբար կատարած մեջբերումները: Բավական է նշել, որ այս ձևով Քերթողահայրն անդառնալի կորստից փրկել և հետագա սերունդներին է փոխանցել ժողովրդական ստեղծագործության մի շարք բարձրարժեք նմուշներ, որոնք հայ գեղարվեստական խոսքի ամենահին հորինվածքներն են: Մովսես Խորենացու երկն աչքի է ընկնում մի շարք առանձնահատկություններով.

1. Հայ մատենագրության առաջին հուշարձանն է, որն ընդգրկում է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը՝ ազգի կազմավորումից մինչև հեղինակի ապրած ժամանակները:

2. Քերթողահայրն իր աշխատությունը գրելիս, բացի հայ հին բանահյուսական ստեղծագործություններից, օգտագործում է նաև բազմաթիվ ու բազմալեզու գրավոր աղբյուրներ, որոնց մեծ մասը հիշատակում է անուններով:

3. Պատմահոր մատյանը հայ իրականության մեջ քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է:

Այս սկզբունքների հետևողական գործադրման շնորհիվ Խորենացու գիրքը ձեռք է բերել ճշմարտապատում սկզբնաղբյուրի նշանակություն:ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ : Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ ուսումնասիրման ամենակարևոր և միաժամանակ վիճահարույց ոլորտներից մեկը նրա օգտագործած աղբյուրներն են՝ առնչվող բոլոր տարաբնույթ առեղծվածներով հանդերձ: Բազմաթիվ ճշմարտանման մեկնաբանության սպասող հարցեր կան, որոնք վերաբերում են նրա հաղորդած տեղեկությունների արժանահավատության խնդրին: Աղբյուրագիտական հարցերի լուսաբանումից է, վերջին հաշվով, մեծապես կախված նաև պատմագրի ապրած ժամանակի շուրջը հարյուրամյակից ավելի շարունակվող բանավեճի լուծումը: ՛՛Հայոց պատմության՛՛ աղբյուրների հետազոտման կարևորությունն օրինաչափ է, քանի որ Խորենացին, հանձն առնելով իր գրքում ընդգրկել Հայաստանի լիակատար պատմությունը՝ սկսած ամենավաղեմի իրադարձություններից, միջնադարյան հայ պատմագիրներից ամենից շատն է կարիք ունեցել անցյալի մասին պատմող արժանահավատ աղբյուրների և բնականաբար կանգնել մեծագույն դժվարությունների առաջ մի երկրում, որտեղ, ինչպես ասում է Ստ. Մալխասյանը ՛՛գիրքն ընդհանրապես հազվագյուտ մի բան էր՛՛18: Գիտությունը Խորենացու պատմության մեջ տեսնում է շուրջ 40 աղբյուրների օգտագործման փաստեր, որոնց գերակշիռ մասը նշում է հենց ինքը՝ պատմահայրը: Խորենացին օգտագործել է հայկական, հունական, պարսկական, ասորական, վրացական և այլ ժողովուրդների աղբյուրներ, նա ջանացել է իր ժամանակի համաշխարհային պատմության մեջ որոշել հայերի իրավական և պատմական տեղը19: Խորենացին իր տրամադրության 18 Արամ Թոփչյան, Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը, Երևան, 200119 Աելիտա Դոլուխանյան,Հայ գրականության պատմություն,Երևան 2006, էջ 37 12

Page 15: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

տակ ունեցած աղբյուրներից ամենից բարձր է գնահատում հունականներն ու գերազանցապես օգտվում է դրանցից, իհարկե, դարձյալ ոչ մեքենայաբար, այլ մշտապես հանդես բերելով իր վերաբերմունքը՝ պատմական եղելությունների իսկական բնույթն ու նշանակությունը բացահայտելու ուղղությամբ: Թե ինչու է նա գերապատվությունը տվել հունական աղբյուրներին, ինքն այդ բացատրում է նրանով, որ ժամանակի ընթացքում հույները թե՛ քաղդեական, թե՛ ասորական ու այլ լեզուներով եղած մատյանները թարգմանել են իրենց լեզվով և օգտագործել, դրա համար էլ Խորենացին ասում է, ՛՛ես չեմ տատանվում՝ ամբողջ Հունաստանը գիտության մայր կամ դայակ կոչել՛՛: Խորենացու հիշած աղբյուրների թվին են պատկանում ս. Գիրքը, Մար-Աբաս Կատինայի պատմությունը, հայ ժողովրդական առասպելները կամ երգերը, Եդեսացի, Ագաթանգեղոս, Հոմերոս, Հերոդոտոս, Պղատոն, որոնցից ստանում է տեղեկություններ, Պոլիկրատես, Արտիթեոս, Սկամադրոս, Մանեթոն և այլն: Նշված աղբյուրներից ամենակարևորները և բանասերներին ավելի զբաղեցնողները եղել են Մար-Աբասի Պատմությունը և հայ ժողովրդական առասպելները20: Բայց և այնպես, երբ խոսվում է Խորենացու գործի գեղարվեստական առանձնահա-տուկ գծերի մասին, պետք է ասել, որ դրանք, առաջին հերթին պայմանավորված են ժողովրդական առասպելների ու էպոսի՝ իբրև պատմության աղբյուրի, լայն օգտագործմամբ: Նրա կարծիքով խողովրդական բանահյուսության այդ նմուշներն իրենց մեջ թաքցնում են ճշմարիտ իրողություններ: Նա անհրաժեշտության դեպքում դիմում է ժողովրդական առասպելներին ու էպոսին, ձգտելով դրանց մեջ ՛՛թաքնված ճշմարտությունը՛՛ բացահայտել և այն ուրիշ գրավոր աղբյուրների հետ համեմատելով օգտագործել իբրև պատմության նյութ21:

20 Մ. Խորենացի, Հայոց պատմություն, թարգմ., ներած. և ծանոթ. Ստ. Մալխասյանցի,Երևան 1981,էջ 3121 Մ. Մկրյան, Գրականության պատմության հարցեր, Երևան, 1982, էջ 16 13

Page 16: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ԱՌԱՍՊԵԼԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԸ Ինչպես հայ ժողովրդի հնագույն պատմության, այնպես էլ կուլտուրայի՝ առանձնապես ժողովրդական բանահյուսության հնագույն հարուստ նմուշների փրկության գործում անգնահատելի են Խորենացու ծառայությունները: Նա ոչ միայն համարյա լիովին գաղափար է տվել հայ հին առասպելների ու էպոսի բովանդակության հիմնական գծերի մասին, այլև այդ բանահյուսության բավական թվով նմուշներ փրկել է անդառնալի կորստից22: Մեր պատմիչ-գրողները, հիանալի իմանալով ժողովրդական բանահյուսությունը, սերտորեն կապված էին նրա ավանդների հետ՝ թե՛ իրենց պատմելու արվեստով և թե՛ իրենց լեզվաոճական մտածողությամբ: Նրանց մոտ որոշակի է նաև պատկերավոր նկարագրություններով ու ճարտասանական փայլով տպավորություն թողնելու ձգտումը: Նրանք մեծ դեր են կատարել նաև հայ հին գրական լեզվի զարգացման ու հարստացման ուղղությամբ: Մովսես Խորենացու գրքում՝ որպես պատմական սկզբնաղբյուր, զգալի տեղ է հատկացված հայոց հին բանահյուսության նմուշներին: Դրանք պատմիչը գերազանցապես վերցրել է հեթանոսական այն անգիր զրույցներից, որոնք իր օրոք մարդկանց հիշողության մեջ դեռ պահպանվելիս են եղել: Խորենացու համոզմամբ՝ բանավոր ստեղծագործություններն առասպելներն են, որ իրենց մեջ ՛՛այլաբանաբար թաքցրած ունեն ճշմարտությունը՛՛: Հայ հին առասպելներն ու վիպական երգերը, որ պահպանվել են Խորենացու գրքում, առավելապես նվիրված են վաղնջական ժամանակների պատմական դեպքերին ու անձանց: Հին առասպելներից և վիպասանքից վկայակոչված հատվածները, որ երկար դարեր գոյատևել են բանավոր կյանքով, գեղարվեստական շունչ ու ոգի են հաղորդում Պատմահոր շարադրանքին: Առասպելի՝ նրա գրականագիտական սահմանումն այսօր էլ պահպանում է իր արժեքը և ընդունվում է ներկա չափանիշներով: Առասպելի տեսակին հատուկ է գերագույն չափազանցումը: Խորենացին այս մասին խոսում է,երբ ներկայացնում է Տորք Անգեղի անհավատալի սխրանքը իր հայրենիքը պաշտպանելիս. Պոնտոս ծովի կողմից Հայաստանի վրա են գալիս թշնամու նավեր, Տորքը պոկում է բլրաչափ ժայռեր ու նետում ծովը: Նավերի մի մասը խորտակվում են, իսկ մի մասը հետ են շպրտվում ահագին ասպարեզներ: Այս պատմելուց հետո Պատմահայրը չի մոռանում հիշեցնել, թե դեպքի նկարագրությունը առասպելի կանոնների համաձայն չափազանցված է23 :

22 Մ. Մկրյան, Գրականության պատմության հարցեր, Երևան, 1982, էջ 1723 Աելիտա Դոլուխանյան,Հայ գրականության պատմություն,Երևան 2006, էջ 37 14

Page 17: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Առասպելի գլխավոր հերոսները սովորական մարդիկ չեն, նրանք գերմարդիկ են: Դա հենց երևում է Տորքի կերպարում: Այս մարդիկ կիսաստվածներ են: Առասպելը վաղնջական ժամանակների պատմության չափազանցված, դիցաբա-նական երանգ ստացած էպիկական պատումն է: Մի շարք առասպելների հիմքում սկզբնապես ընկած են եղել տվյալ ցեղի, խողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերն ու հերոսները: Սակայն բնության դեմ մղած պայքարում դեռևս անզեն մարդն իր դիցաբանական մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արդյունք: Մովսես Խորենացու պատմության առասպելական և վիպասանական հատվածներն են՝ ՛՛Հայկ և Բել՛՛, ՛՛Հայկյան Արամ՛՛, ՛՛Տիգրան և Աժդահակ՛՛, ՛՛Վահագն վիշապաքաղ՛՛, ՛՛Արտաշես և Արտավազդ՛՛: Երբ ժողովրդական բանահյուսության առնչությամբ խոսվում է Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ գրական-գեղարվեստական խոշոր արժանիքների մասին, ապա անհրաժեշտ է հատկապես նշել, որ մեծ պատմիչ-գրողը բնավ էլ չի եղել իր օգտագործած բանահյուսության գործերի բուն բովանդակության անտարբեր շարադրողը: Ինչպես նկատել է Մ. Աբեղյանը, նա շատ դեպքերում իր սեփական ստեղծագործական կնիքն է դնում դրանց վրա՝ որոշակի գրական մշակման ենթարկելով: Այնպես որ Պատմության մեջ, մանավանդ առաջին գրքում, օգտագործված բանահյուսության թեմաներն ու սյուժեները իրենց գեղեցկությամբ ժողովրդական հանճարի արդյունք լինելով հանդերձ՝ մեզ հասած տեսքով կրում են նաև Խորենացու գրական բարձր և նուրբ ճաշակի դրական ներգործությունը24:

24 Մ. Մկրյան, Հայ հին գրականության պատմություն, Երևան,1976, էջ 221 15

Page 18: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ՀԱՅԿ և ԲԵԼ Այս առասպելը պատմական ժամանակով ամենանախնականն է հայ ժողովրդի առասպելների մեջ, որի հիմքը հայկական ցեղերի միավորման և հայ ժողովրդի կազմավորման պատմական իրողությունն է: Ի դեմս Հայկի՝ առասպելում արտացոլվում է իր անկախության համար Ասորեստանի դեմ հայկական ցեղերի մղած տևական կռիվները: Խորենացու ներկայացմամբ՝ Հայկը արտաքին ու ներքին բազում բարեմասնություններով օժտված քաջ ու առաքինի անհատականություն է: Ահեղ ու երևելի առաջին աստվածներից սերում է հսկաների սերունդը: Այդ հսկաներից էր Հայկը: ՛՛Այս Հայկը ,ասում է, վայելչակազմ էր, թիկնավետ, խիստ գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Սա քաջ և երևելի հանդիսացավ հսկաների մեջ, դիմադրող այն բոլորին, որոնք ձեռք էին բարձրացնում բոլոր հսկաների և դյուցազունների վրա տիրապետելու՛՛25: Հայկին Քերթողահայրն անվանում է ՛՛ուշիմ հսկա՛՛: Նա ժողովրդասեր է և հանուն իր հարազատների խիզախորեն ելնում է Բելի դեմ: Հայկի էությունը բնութագրում են այն խոսքերը, որով նա դիմում է իր փոքրաթիվ զորքին՝ Բելի դեմ ճակատամարտից առաջ. ՛՛ Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր ազգը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողությունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի, և մենք հաղթություն տանենք՛՛26: Ի հակադրություն Հայկի՝ Բելը որակվում է որպես ՛՛անճոռնի տիտանյան ՛՛, վախկոտ է և բռնակալ, ռազմի դաշտում նա կանգնում է իր ընտիր զորականներով շրջապատված27: Երբ Բելին հաջողվում է բռնությամբ երկիրն իրեն ենթարկել, Հայկն ըմբոստանում է և իր ողջ գերդաստանով ու ծառաներով թողնում է Բաբելոնը, գալիս է հյուսիս, բնակվում Արարադի երկրում: Սակայն Բելն ամեն կերպ ուզում է իր կողքին ունենալ Հայկի նման քաջ մարդու աջակցությունը և պատգամավորների միջոցով հաշտություն է առաջարկում, բայց ազատատենչ Հայկը մերժում է բռնակալին: Բելը սա չի հանդուրժում և մեծ զորք է հավաքում ու հարձակվում Հայկի վրա: Հայկը չի երկնչում Բելի ընտիր սպառազինված զորքից, շտապ իր շուրջն է համախմբում որդիներին, թոռներին, ուրիշ աղեղնավոր մարդկանց, գնում թշնամուն ընդառաջ: Հայկն իր անձնական 25 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 10926 Նույն տեղում, էջ 111 1627 Աելիտա Դոլուխանյան, Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան 2006, էջ 37

Page 19: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

օրինակով քաջալերում է իր սակավաթիվ զինակիցներին, մինչդեռ Բելը, որ զինված էր այն ժամանակվա համեմատ(«նա կրում էր երկաթե գլխանոց, թիկունքի և լանջի վրա՝ պղնձե տախտակներ, սրունքների և թևերի վրա՝ պահպանակներ, մեջքը կապել էր գոտի, որի ձախ կողմից կախված էր երկսայրի սուր, աջ ձեռքում բռնել էր հսկայական նիզակը, իսկ ձախում՝ վահան»28), իրեն շրջապատել էր ընտիր զորականներով և աշխատում էր մարտը շահել նրանց միջոցով: Սկսվում է մի զարհուրելի ճակատամարտ, երկու կողմից տապալվում են բազմաթիվ քաջեր, իսկ ճակատամարտի ելքը մնում է անլուծելի: Այս տեսնելով սարսափում է Բելը և սկսում է բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր: Մտածում էր ամրանալ բազմության մեջ մինչև ամբողջ զորքը տեղ հասներ: Հայկը, կռահելով նրա մտադրությունը, առաջ է նետվում, մոտենում է նրան, մինչև վերջ ձգում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը խրում է Բելի կրծքի մեջ՝ նրան շեշտակի գետնին տապալելով: Նետն անցնում է Բելի մարմնով, թիկունքի կողմից դուրս գալիս և խրվում է հողի մեջ: Բելը տապալվում է և շունչը փչում: Բազմությունը, այս տեսնելով, դիմում է փախուստի՝ ամեն մեկը իր երեսը դարձրած կողմը: «Բայց Բելի դիակը, ասում է (Մար Աբաս), դեղերով զմռսելով՝ Հայկը հրամայում է տանել Հարք և թաղել մի բարձրավանդակ տեղում ի տես իր կանանց և որդիների: Իսկ մեր աշխարհը մեր նախնի Հայկի անունով կոչվում է Հայք»29:

28 Նույն տեղում, էջ 112 29 Նույն տեղում, էջ 113 17

Page 20: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ՀԱՅԿՅԱՆ ԱՐԱՄ «Հայկյան Արամ» առասպելը բաղկացած է մի քանի հատվածից: Նրանում պատմվում է հայ ժողովրդի երկրորդ անվանադրի՝ Արամի քաջագործությունների մասին. ՛՛Արամի մասին պատմում են, թե շատ քաջ գործեր է կատարել հաղթական պատերազմներում և ընդարձակել է Հայաստանի սահմանները բոլոր կողմերից, որի անունով էլ բոլոր ազգերը կոչում են մեր աշխարհը, ինչպես հույները՝ Արմեն, իսկ պարսիկներն ու ասորիները Արմենիկ՛՛30: Արամը պատերազմում է արևելցիների դեմ և հաղթում է իր գլխավոր թշնամուն՝ Նյուքար Մադեսին: Առասպելում պատկերված է Արամի էությունը, ՛՛Սա աշխատասեր ու հայրենասեր մարդ լինելով, ինչպես ցույց է տալիս նույն պայմանագիրը, լավ էր համարում հայրենիքի համար մեռնել, քան տեսնել, թե ինչպես օտարացեղ ազգերը ոտնակոխ են անում հայրենիքի սահմանները, և օտարները տիրում են իր արյունակից հարազատների վրա՛՛31: Արամի թշնամիներից էին Ասորեստանից Բարշամը, Նինոսը և Հայաստանի արևմտյան կողմից տիտանյան Պայապիս Քասղյանը: Արամը գրավում է իր թշնամիների երկրներից որոշ տարածքներ, նույնիսկ այդտեղ բնակվողներին հրամայում է սովորել և խոսել հայերեն: Արամն ամենից շատ ատում էր Նյուքար Մադեսին: Վերջինս քուշանների նման ասպատակելով ձիերի սմբակներով ոտնակոխ է անում Հայաստանի սահմանները և երկու տարի երկիրը մնում է նրա տիրապետության տակ: Արամը, որն ազատատենչ ու հայրենասեր մի անձ էր, դաժանորեն պատժում է իր երկիրը գրաված թշնամուն. Նրան բռնում է, բերում Արմավիր, հրամայում վարսել պարսպի աշտարակին՝ ցից խփելով ճակատին: Չնայած նրան, որ սա չափազանց դաժան արարք էր, որ թույլ էր տրված Արամի կողմից, այնուամենայնիվ սա մեծ հայրենասերի ձեռքի գործ էր, ով սիրում էր իր հայրենիքը, իր ժողովրդին և հանուն նրա պատրաստ էր ամեն բանի: Ինչպես արդեն նշեցինք, հարևան ազգերը մեր պետությունը մինչև այժմ էլ անվանում են Հայկյան Արամի անունով. ՛՛Սա այսպես հզոր և անվանի դառնալով՝ նրա անունով մինչև այսօր մեր աշխարհն անվանում են մեր շրջակա ազգերը, ինչպես ամենքին հայտնի է՛՛32:

30 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 1981, էջ 11631 Նույն տեղում, էջ 117 1832 Նույն տեղում, էջ 119

Page 21: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ և ՇԱՄԻՐԱՄ ՛՛Արա Գեղեցիկ և Շամիրամ՛՛ առասպելն ունի անկրկնելի հմայք: Նրանում խիստ հակադրման մեթոդով կերտվել են Հայաստանի թագավոր Արա Գեղեցիկի և Ասորեստանի տիրուհի Շամիրամի կերպարները: Արան ոչ միայն գեղեցիկ է, այլև խոհեմ է ու խիզախ, նա չի դավաճանում հայրենիքին և չի անտեսում բարոյական պարտադիր չափանիշները: Արային չեն գայթակղում Ասորեստանի հզոր տիրուհու՝ Շամիրամի առաջարկները: Հենց սա էլ դառնում է Արայի մահվան պատճառը: Շամիրամը չի ցանկանում լինել մերժված, մեծ զորք է հավաքում ու հարձակվում Արայի վրա՝ նախապես հրահանգ տալով իր զինվորներին, որ Արային ոչ մի դեպքում չվնասեն: Արան, սակայն, զոհվում է

ճակատամարտում, և Շամիրամի ջանքերն իզուր էին նրան արալեզների միջոցով

վերակենդանացնելու: Հայ ժողովրդի ցասումն իջեցնելու համար նա Արայի զգեստները հագցնել է տալիս իր հոմանիներից մեկին և հայտարարում, թե իբր աստվածների զորութ-յունը կենդանա-ցրեց նրան: Նման հայ- տարարությունը վերջ է դնում հայերի ըմ-բոստացմանը, և Շամիրամը հաստատվում է Հայաստանում, ուր կառուցում է ամառանոցներ՝ շատ հավանելով երկրի թարմ, լեռնային օդը: Պատմահայրը ներկայացնում է նրա շինարարական աշխատանքները՝ գեղեցիկ ու ընտիր փո-ղոցների կառուցում, չքնաղ և զարմանալի բաղնիքներ, ոռոգման ցանց, որպեսզի գետը հոգա ամեն տեսակ պիտույքներ, ոռոգի բուրաստաններն ու ծաղկանոցները: Կառուցում է նաև իր ամրոցը քարաժայռի բարձունքի վրա և քարերի վրա թողնում է բազում արձանագրություններ: Սակայն երբ Շամիրամի որդիները չափահաս դարձան, հանդիմանեցին նրան ՛՛իր սաստիկ վավաշոտ և անառակ վարքի պատճառով՛՛33:Այս պատճառով էլ Շամիրամը կոտորեց իր որդիներին, ազատվեց միայն ամենափոքրը՝ Նինվասը: Այնուհետև Շամիրամը Զրադաշտից փախուստ

33 Մ. Խորենացի, Հայոց պատմություն, էջ 124 19

Page 22: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

տվեց և դիմեց Հայաստան: Սակայն այստեղ էլ սպանվեց իր Նինվաս որդու ձեռքով: Մինչև հիմա էլ Վան քաղաքում պահպանվում են Շամիրամի կառուցած բերդի մնացորդները, որոնք վկայում են առասպելի պատմականությունը: ՛՛Արա Գեղեցիկ և Շամիրամ՛՛ առասպելում Արան պատկերված է որպես Շամիրամի հակառակորդ, որը, սակայն, անձնազոհությամբ և հայրենասիրությամբ դառնում է նահատակ: Շամիրամի և Արայի կերպարները ներշնչել են հայ գրողներին և արվեստագետներին: Նրանց ազդեցությամբ ստեղծվել են գլուխգործոցներ: Հայ անվանի նկարիչ Վազգեն Սուրենյանցը պատկերել է մի տպավորիչ կտավ, որը կոչվում է ՛՛Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ՛՛: Իսկ նշանավոր գրող Նաիրի Զարյանը գրել է ՛՛Արա Գեղեցիկ՛՛ դիցապատմական ողբերգությունը, որի մեջ պահպանված են Մովսես Խորենացու առասպելի հիմնական գաղափարները:34

34 Ա. Դոլուխանյան, Հայ գրականության պատմություն, Երևան, 2006, էջ 40 20

Page 23: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

ՎԱՀԱԳՆ ՎԻՇԱՊԱՔԱՂ ՛՛Վիպանքի՛՛ այն բոլոր բառացի հատվածները, որոնք պահպանվել են Խորենացու ՛՛Հայոց պատմության՛՛ մեջ մարդու՝ գեղեցիկի զգացողության հրաշք-արտահայտություններ են, նրբագեղ ու ինքնատիպ բանաստեղծական պատկերների մի հարուստ աշխարհ, որը հայ ժողովրդի հոգեկան հարստությունների և ստեղծագործական ուժեղ երևակայության փայլուն ապացույց է35: ՛՛Վահագնի՛՛ առասպելը պատմահայրը լսել է Գողթան երգիչներից, որոնք փանդիռների նվագակցությամբ փառաբանում էին Վահագնի սխրանքները: Սակայն մինչև առասպելը սկսելը, պատմահայրն իր ընթերցողներին հիշեցնում է, թե պատմական հիշողությունն առասպելներում հենվում է պատմական անձի կատարած գործի վրա36: Տիգրան Երվանդյանի որդիներից մեկին պատմահայրը համարում է Վահագնին, որի մասին Հայաստանի առասպելները պատմում են հետևյալը.

Երկնէր երկին,Երկնէր երկիր, Երկնէր և ծովն ծիրանի:

Երկն ի ծովուն ուներ և զկարմրիկն եղեգնիկ՝Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,Ընդ եղեգան փող բոց ելանէր,Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ուներ,Ապա թեԲոց ունէր մորուս,Եւ աչկունքն էին արեգակունք:37

Մ. Խորենացին վկայում է, թե այս վիպական հատվածը լսել է իր ականջով: Գողթան գինեվետ գավառի երգիչները Վահագնի քաջագործություններն էին պատմում, ասում էին, թե ինչպես կռվել ու հաղթել է վիշապներին: ՛՛Մենք մեր ականջով լսեցինք, ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով: Դրանից հետո երգում, ասում էին, թե կռվել է վիշապների հետ ու հաղթել, և Հերակլեսի քաջագործություններին շատ նման բաներ էին երգում նրա մասին38:

ՏԻԳՐԱՆ և ԱԺԴԱՀԱԿ35 Մ. Մկրյան, Գրականության պատմության հարցեր, Երևան, 1982, էջ 2036 Ա. Դոլուխանյան, Հայ գրականության պատմություն, Երևան, 2006, էջ 40 37 Մ. Խորենացի, Հայոց պատմություն, էջ 10138 Մ. Խորենացի, Հայոց պատմություն, էջ 141 21

Page 24: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Այս առասպելական վիպասքը սկսվում է ՛՛անցնենք այսուհետև գրելու Տիգրանի և նրա գործերի մասին: Որովհետև սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանցից բոլորից քաջ՛՛39 տողերով: Սա ներբող է՝ նվիրված Տիգրան Երվանդյանին: Խորենացին ներկայացնում է, թե ինչպիսին պետք է լինի թագավորը, որպեսզի երկիրն ապրի խաղաղ ու բարգավաճ, և մեր ազգի մեծերի մեջ որպես ուղեցույց առանձնացնում է երեքին. ՛՛ՈՒստի ես սիրում եմ ըստ քաջության այսպես կոչել-Հայկ, Արամ, Տիգրան, որովհետև քաջերի սերունդները քաջեր են, իսկ նրանց միջև եղածներինը, ով ինչպես ուզում է՝ թող կոչի՛՛40: Խորենացին հաճույքով է հիշում Տիգրան Երվանդյանի գործերը, որոնց շնորհիվ Հայաստանն ապրում էր լիության ու խաղաղության մեջ: Հայոց արքա Տիգրանի նկատմամբ դավեր է նյութում Մարաստանի թագավոր Աժդահակը, որն աստղագետների մեկնությամբ ուզում է իմանալ իր տեսած անսովոր երազի իմաստը: Նրան ասում են, թե վիշապին հեծած դյուցազունը, որը երազում հարձակվել է Աժդահակի վրա, եղել է Տիգրանը: Աժդահակը դիմում է խորամանկության՝ Տիգրանի քրոջը՝ Տիգրանուհուն, վերցնում է իրեն կին և կեղծ բարեկամություն ստեղծելով կամենում է վնասել Տիգրանին: ՛՛Տիգրան և Աժդահակ՛՛ վիպասքային զրույցում պատկերված է անձնազոհ հայուհու կերպար՝ հանձին Տիգրանուհու: ՛՛Խորագետ՛՛ գեղեցկուհին, ինչպես նրան անվանում է պատմահայրը, կռահում է Աժդահակի պատրաստած դավադրությունը և ծածուկ այդ մասին տեղեկացնում է եղբորը: Աժդահակը բարեկամական տեսակցության պատրվակով Տիգրանին հրավիրում է երկու երկրների սահմանը, սակայն Տիգրանը պատվիրակների միջոցով հայտնում է, որ ինքը տեղյակ է Աժդահակի նենգ նպատակներին: Բախումը դառնում է անխուսափելի: Քաջամարտիկ նիզակավոր Տիգրանը այնպես է հարվածում Աժդահակին, որ նրա թոքի կեսն էլ զենքի հետ դուրս է բերում: Վիպասքն ավարտվում է Աժդահակի մահով և Տիգրանի քաջության փառաբանումով. ՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին ամեն կերպ պատշաճեցրած, կատարյալ գեղեցիկ հասակով, առույգ և ուժի կողմից հավասարը չունեցող՛՛41 : Ի դեպ՝ ՛՛Տիգրան և Աժդահակ՛՛ վիպասքում որոշակի է Աժդահակի և Բելի բնութագրերի նմանությունը, քանզի բոլոր բռնակալներն ունեն ընդհանրություններ:

ԱՐՏԱՇԵՍ և ԱՐՏԱՎԱԶԴ39 Խորենացի, Հայոց պատմություն, էջ 132 40 Նույն տեղում՝ էջ 140 2241 Նույն տեղում՝ էջ 145

Page 25: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Վիպասքին անդրադառնալուց առաջ պատմահայրը հիշեցնում է իր մեկենասին՝ Սահակ Բագրատունուն, թե Արտաշես թագավորի գործերից շատ բան հայտնի է նրան՝ ըստ Գողթնում տարածված պատմությունների, սակայն ինքը, վերաշարադրելով վիպասքի հատվածները, կաշխատի մեկնել նրանցում եղած այլաբանությունները42: Ալանները կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին և նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Սակայն Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է Քուռ գետի ափը և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր 

խոսքը՝Տո՜ւր պատանուն,Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազուններըԱյլ դյուցազունների զավակներին 

զրկեն կյանքիցԿամ ծառա դարձնելով՝ ստրուկների 

                             կարգում պահենԵվ հավերժ թշնամությունԵրկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվում է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկում է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջում դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշում է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանըԵվ որպես սրաթև արծիվ 

անցկացավ գետըԵվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,Գցեց մեջքը ալանաց օրիորդիԵվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ 

                                           օրիորդի՝

42 Ա. Դոլուխանյան, Հայ գրականության պատմություն, Երևան, 2006,էջ 44 23

Page 26: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Գողթան երգիչները առասպելաբանելով նկարագրում են Արտաշեսի և Սաթենիկի շքեղաշուք հարսանիքը.

Տեղ ոսկի տեղայրԻ փեսայութեանն Արտաշիսի, Տեղայր մարգարիտԻ հարսնութեանն Սաթինկանն43 :

Արտաշեսի և Սաթենիկի ամուսնությունից ծնվում է Արտավազդը, որին մանուկ հասակում իբր փոխում են վիշապազունները և փոխարենը մանկան օրորոցում դև են դնում: Պատմահայրը կրկին վկայակոչում է Գողթնի երգիչներին, որոնք առասպելաբանում էին, թե Արտաշեսի մահվան ժամանակ, հեթանոսների սովորության համաձայն, մարդկանց կոտորածներ են լինում, որից Արտավազդը սրտնեղում է, դիմում հորն ու ասում.

Մինչ դու գնացեր,Եւ զերկիրս ամենայն ընդ քեզ տարար,Ես ավերակացս ու՞մ թագավորեմ44:

Սրա համար Արտաշեսը նրան անիծելով այսպես է ասում.

Եթե դու յորս հեծցիսյԱզատն ի վեր ի Մասիս,Զքեզ կալցին քաջք,Տարցին յԱզատն ի վեր ի Մասիս,Անդ կայցես, և զլոյս մի՛ տեսցես45 :

Հոր անեծքը կատարվում է. Արտավազդը բռնվում է քաջքերի կողմից և բանտարկվում քարանձավում: Երկու շներ կրծում են նրա շղթաները, նա ջանում է դուրս գալ և վերջ տալ աշխարհին, սակայն դարբինների կռանահրությունից շղթաներն ամրանում են: Այս ամենը, սակայն, պատմահայրը համարում է պառավների զրույցներ. Իրականում Արտավազդը որսի գնալիս ընկել է մի խոր փոսի մեջ և անհետացել:

ՄԵԹՈԴԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ Բոլոր ժամանակներում մարդկային հասարակության գործունեության անբաժան մասը կազմել է կրթության կազմակերպման դասը: Մարդկությունը մշտապես հոգ է տարել, որ իր զարգացման ընթացքում ձեռք բերած գիտելիքները, հմտությունները և արժեքները արդյունավետ կերպով կարողանա փոխանցել նոր սերնդին:43 Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 198144 Նույն տեղում, էջ 23045 Նույն տեղում, էջ 231 24

Page 27: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Հասարակական զարգացմանը զուգընթաց կրթական գործը ձեռք է բերում ինքնուրույն գործառույթի հատկանիշներ: Առաջ եկավ այդ գործընթացի գիտականորեն հիմնավորված պահանջը: Ստեղծվեց մի գիտություն, որը կոչվեց դիդակտիկա: Սրանից էլ հետևություն, որ գրականության դասավանդման մեթոդիկան հենվում է առաջին հերթին մանկավարժության վրա: Գրականության դասավանդման մեթոդիկան կապված է նաև հոգեբանության, գեղագիտության,լեզվաբանության հետ: Գրականության դասավանդման մոթոդիկան հասարակական գիտություն է, և այն գիտություն է գրականության ուսուցման վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Հայաստանի դպրոցներում խորապես ուսուցանվի հայ գրականությունը, որովհետև այն երեխաների մեջ ձևավորում է մի շարք հմտություններ, կարողություններ, գեղագիտական բարձր ճաշակ, սահուն ընթերցանություն և ամնակարևորը` դաստիարակություն: Դասավանդման որևէ մեթոդ ընտրելուց առաջ չպետք է մոռանալ, որ գրականության ուսուցումը երկկողմյան կապի առկայություն ունի: Այն նշանակում է ուսուցչի և աշակերտի փոխկապը, որը մշտական լինելով հանդերձ ժամանակի հետ փոխվում է կապված կյանքի և ուսման առաջընթացի հետ: Առավել հիմնավոր ուսուցում է պահանջում ՛՛Մովսես Խորենացի՛՛ նյութը (6 դասաժամ): Պետք է ջանալ, որ աշակերտներն անպայման կարդան Խորենացու ՛՛Հայոց պատմությունը՛՛, որը հիմք է ամեն ինչի՝ թե՛ հայոց պատմության և թե՛ հայոց բանահյուսության: Ցանկալի է, որ աշակերտները ոչ միայն կարդան, այլև սեղմ գրառումներ անեն գրքից՝ ուշադրություն դարձնելով նախ՝ առասպելների բաժնին և ապա՝ այն հատվածներին, որոնք հետագայում օգտագործվել են մեր պատմավիպասանության կողմից: Նախկինում Խորենացու ավանդած առասպելներն ուսուցանվում էին առանձին՝ հաշվի առնելով դրանց ժամանակային հեռավորությունը և այն, որ դրանցով սկիզբ է առնում ՛՛Հայոց պատմությունը՛՛: Այժմ դրանք միավորված են ՛՛Մովսես Խորենացի՛՛ նյութին, քանի որ Խորենացու ՛՛Հայոց պատմությունը՛՛ գրականության բնագավառում, այն էլ դպրոցական ուսուցման համակարգում, հիմնականում մտապահվում է այդ առասպելներով: Խորենացու բոլոր առասպելներն էլ կարևոր են և նրանցից պետք է անցնել նաև բուն պատմական դեպքերին ու դեմքերին:

25

ԴԱՍԻ ՆՄՈՒՇՕՐԻՆԱԿԱնուն-ազգանուն՝ Ա. ՀարությունյանԱմիս-ամսաթիվ՝ 15.05.2012թ.Առարկա՝ Գրականություն

Page 28: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

Դասարան՝ 10Դասի թեման՝ ՛՛Հայկ և Բել՛՛Ժամաքանակը՝ 1 ժամՆպատակները՝ սովորողը պետք է՝

1. Ընկալի և վերարտադրի առասպելի բովանդակությունը2. Բնութագրի գլխավոր հերոսնորին3. Քննարկի առասպելում արտահայտված գաղափարները4. Զարգացնի գեղագիտական ճաշակ և պատկերային

մտածողությունԳործունեությունը՝ ՛՛Հայկ և Բել՛՛ առասպելի ուսուցումը կազմակերպել ԽԻԿ

համա- կարգի մեթոդներով, կատարել վարժություններ և առաջադրանքներ:

Կիրառելի մեթոդները՝ մտագրոհ, կարճ դասախոսություն, վերլուծություն, երկու աստղ և մեկ ցանկություն, Վենի դիագրամ:

Դասի ընթացքը՝ Խթանման փուլում աշակերտներին հարցնում ենք, թե ինչ գիտեն առասպելի մասին: Այնուհետև կարճ դասախոսության միջոցով սովորողներին ենք ներկայացնում առասպելի՝ իբրև գրական ժանրի մասին այն, ինչ նրանք չգիտեն: Այնուհետև անցում ենք կատարում ՛՛Հայկ և Բել՛՛ առասպելին, նրա քննարկմանը:

Իմաստի ընկալման փուլում կիրառում ենք վերլուծություն մեթոդը: Այս առասպելը բաղկացած է մի քանի մասերից: Աշակերտներից մեկը կարդում է մի հատվածը, իսկ մյուսները վերլուծում են այն, ներկայացնում են այն հատվածները, որոնք իրենց կարծիքով ամենահետաքրքրականն են կամ ամենաանհասկանալին: Մեկ այլ աշակերտ ընթերցում է առասպելի հաջորդ հատվածը: Աշակերտներից մի քանիսն այս հատվածի վերաբերյալ կարծիքներ են արտահայտում, ներկայացնում են իրենց տպավորությունները: Այս աշխատանքը կատարվում է նաև մյուս հատվածների ընթերցանությունից հետո: Ուսուցիչը նույնպես մասնակցում է այս աշղատանքին, նա ներկայացնում է իր պատկերացումները, իր կարծիքն է արտահայ-

26տում, սակայն դրանք աշակերտներին չի պարտադրի որպես բացարձակ ճշմարտություն: Վերլուծության ընթացքում ուսուցիչը ոչ մի պարագայում ածակերտին չպետք է ասի, որ իր արտահայտած այս կամ այն կարծիքը կամ դատողությունը սխալ է: Ընդհակառակը, նա պետք է խրանի, որ աշակերտն իր արտահայտած յուրաքանչյուր միտք, կարծիք, տեսակետ ձևավորի,

Page 29: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

հիմնավորի, քննարկի ու պաշտպանի: Սակայն եթե կարիքը կա՝ ընդունի նաև դիմացինի կարծիքը: Որպեսզի համոզվենք, որ աշակերտներն ընկալել են ՛՛Հայկ և Բել՛՛ առասպելը, մտագրոհի միջոցով կազմում և աշակերտներին ենք հղում առասպելի վերաբերյալ որոշ հարցեր: Համոզվելով, որ աշակերտներն ընկալել են դասը, անցնում ենք կշռադատման փուլին: Այս փուլում կիրառում ենք ՛՛ Երկու աստղ և մեկ ցանկություն՛՛ մեթոդը: Աշխատանքը կատարելու համար աշակերտներին տրվում է 5 րոպե ժամանակ: Սովորողները նախ գրում են 2 նախադասություն, որոնք կարտահայտեն ամենահետաքրքիր, կարևոր, գլխավոր միտքը, պահը առասպելում: Այս 2 նախադասությունները ՛՛2 աստղերն են՛՛: Այնուհետև նրանք գրում են , թե ինչպես կցանկանային ավարտվեր տվյալ առասպելը: Այս մեթոդը նպաստում է բառապաշարի հարստացմանը, գրավոր խոսքի և պատկերային մտածողության զարգացմանը: Դասի ավարտին որպես տնային հանձնարարություն ուսուցիչն աշակերտներին հանձնարարում է գրականության տետրում Վենի դիագրամի միջոցով վերլուծել Հայկի և Բելի կերպարները, ինչպես նաև կիրառելով T-աձև աղյուսակը՝ առանձնացնել դրական և բացասական կերպարներին:

27

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ V դ. սկզբնավորվում և ծաղկում է ապրում հայ պատմագրությունը: Պատմահայր Մովսես Խորենացին առանձնանում է V դ. հայ պատմագիրների շարքում: Սահակ Բագրատունու մեկենասությամբ գրված նրա «Պատմություն Հայոց»-ը մի զարմանահրաշ երկասիրություն է, որն ընդգրկում է հայոց պատմությունը՝ սկսած մեր ժողովրդի ծագումից մինչև V դ. կեսերը: Հայոց Պատմահայրն ի մի է բերել և սերունդներին թողել հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունը, որը նա բաժանել է

Page 30: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

երեք գրքի: Առաջին գրքում պատմվում է Հայկ Նահապետի և նրան հաջորդած սերունդների կատարած գործերի մասին: Երկրորդ գրքում հանդես են գալիս հայոց մեծ բարեփոխիչներ Վաղարշակ և Արտաշես թագավորները, տրվում է մի շարք այլ թագավորների գործունեությունը: Երրորդ գիրքը, որ նվիրված է Հայաստանի IV-V դդ. պատմությանը, ավարտվում է «Ողբ»-ով, որտեղ հեղինակը սգում է Հայոց թագավորության անկումը և քննադատում հայ հասարակության հոռի կողմերը: Մովսես Խորենացին ճշգրիտ ժամանակագրության կողմնակից է և այդ կապակցությամբ գրում է. «Չկա հավաստի պատմություն առանց ժամանակագրության»: Պատմահայրն օգտվել է ոչ միայն նախորդ հայ հեղինակների գործերից, այլև օտար հեղինակների երկասիրություններից, ինչպես նաև «Աստվածաշնչից»: Նրա երկը մեզ է հասցրել ժողովրդական բանահյուսության շատ նմուշներ՝ Հայկի և Բելի պատմությունը, Արայի և Շամիրամի ավանդազրույցը, Վահագնի ծննդյան երգը, Արտաշես արքային ձոնված երգերը և այլն: Ի տարբերություն իրեն նախորդած կամ հաջորդած շատ հեղինակների, նա աշխատել է իր օգտագործած նյութերի պատմական մասերը զատել առասպելականից: Պատմահայրը հայ ժողովրդի պատմությունը գրել է հարևան ժողովուրդների պատմության ընդհանուր հենքի վրա և այդ պատճառով նրա երկը հարուստ նյութ է պարունակում նաև Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի, Ասորիքի և անգամ առավել հեռավոր աշխարհների մասին՝ Իռլանդիայից մինչև Չինաստան: Այդ հատկապես արտացոլվել է նրա հեղինակած «Աշխարհացույց»-ում: Մովսես Խորենացին հակիրճ և հստակ բնութագրել է հայ ժողովրդին. «Թեպետ մենք փոքր ածու (փոքրաքանակ ժողովուրդ) ենք և թվով քիչ, և շատ անգամ օտար թագավորությունների կողմից նվաճված, բայց և այնպես մեր երկրում էլ գրելու և հիշատակելու արժանի շատ սխրագործություններ են կատարվել...»: Ուշագրավ է նաև Պատմահոր՝ հայ ժողովրդին տված գնահատականը, երբ դիմում է Սահակ Բագրատունուն. «... դու պատկանում ես նախնական և քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ, այլև բազմաթիվ մեծամեծ փառավոր գործերով...»: 28Մովսես Խորենացու գրքում՝ որպես պատմական սկզբնաղբյուր, զգալի տեղ է հատկացված հայոց հին բանահյուսության նմուշներին: Դրանք պատմիչը գերազանցապես վերցրել է հեթանոսական այն անգիր զրույցներից, որոնք իր օրոք մարդկանց հիշողության մեջ դեռ պահպանվելիս են եղել: Հայ հին առասպելներն ու վիպական երգերը, որ պահպանվել են Խորենացու գրքում, առավելապես նվիրված են վաղնջական ժամանակների պատմական դեպքերին ու անձանց: Հին առասպելներից և վիպասանքից վկայակոչված հատվածները, որ երկար դարեր

Page 31: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

գոյատևել են բանավոր կյանքով, գեղարվեստական շունչ ու ոգի են հաղորդում Պատմահոր շարադրանքին: Մի շարք առասպելների հիմքում սկզբնապես ընկած են եղել տվյալ ցեղի, խողովրդի կյանքում տեղի ունեցած իրական դեպքերն ու հերոսները: Սակայն բնության դեմ մղած պայքարում դեռևս անզեն մարդն իր դիցաբանական մտածողությամբ երևույթները բացատրել է որպես աստվածների և ոգիների գերբնական ուժի արդյունք: Մովսես Խորենացու պատմության առասպելական և վիպասանական հատվածներն են՝ ՛՛Հայկ և Բել՛՛, ՛՛Հայկյան Արամ՛՛, ՛՛Տիգրան և Աժդահակ՛՛, ՛՛Վահագն վիշապաքաղ՛՛, ՛՛Արտաշես և Արտավազդ՛՛: Նշենք, որ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը ամբողջ միջնադարում ծառայել է որպես դասագիրք, որով հայրենասիրական ոգով դաստիարակվել են հայ ժողովրդի տասնյակ սերունդներ: Նա անվանվել է «Մեծն Քերթող», «Քերթողահայր», այսինքն մեծ իմաստուն և բանաստեղծ: Պատմահոր անունը հայտնի է ամբողջ աշխարհին, իսկ նրա գործը թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով:

29

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Ա. Դոլուխանյան, Հայ գրականության պատմություն, Երևան, 20062. Ա. Դոլուխանյան, Հայ ժողովրդական բանահյուսություն, Երևան, 20083. Ա. Դոլուխանյան, Հայ գրականության դասավանդման մեթոդիկա, Երևան,

20064. Ա. Թոփչյան, Մովսես Խորենացու հունական աղբյուրների խնդիրը,Երևան,

2001

Page 32: Usum · Web view՛՛Բայց գովում եմ իմ քաջամարտիկ նիզակավորին, որ բոլոր անդամներով համաչափ էր, մեկը մյուսին

5. Ժամկոչյան, Պիվազյան, Աղայան, Հայ մշակույթի նշանավոր գործիչներ (5-18-րդ դդ)ԵՊՀ հրատարակչություն

6. Հայոց լեզու և գրականություն, Գիտամեթոդական ամսագիր, Երևան, 2009

7. Մ. Աբեղյան, Երկեր Ա, Երևան, 19668. Մ. Աբեղյան, Հայ ժողովրդական առասպելներ, Երևան, 19589. Մ. Մկրյան, Գրականության պատմության հարցեր, Երևան, 198210. Մ. Մկրյան, Հայ հին գրականության պատմություն, Երևան,197611. Մովսես Խորենացի, ՛՛Հայոց պատմություն՛՛, Երևան, 198112. Ն. Տողանյան, Հ. Խաչատրյան, Գրականություն 9, Երևան 201213. Վ. Ներսիսյան, Լ. Մնացականյան, Հայ գրականություն 10, Երևան

2009

30