21
Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ ՀՀ Հ Հ ՀՀ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ ՀՀ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ «16 » ՀՀՀՀՀՀՀ 2016 ՀՀՀՀՀՀ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ ՀՀ Հ Հ ՀՀ Հ N 4 Հ Հ ՀՀ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ ՀՀ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ Հ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ Հ.Հ.ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ. ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Ա.ԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ: ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Ա. ԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱ: ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ` ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ` Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ` ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա. ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա. ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա. ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա. ԱԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա. ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ ԱԱ. ԱԱԱԱԱԱԱԱԱ, ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱ ԱԱԱ Ա.ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ: ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ ՀՀՀՀ` ՀՀՀ-ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀ-ՀՀՀ (ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ Հ) ՀՀՀՀՀՀ. 1. ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ 2016 ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ 16-Հ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ (ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ. ՀՀՀՀՀՀՀՀՀՀ) ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ – 16 ՀՀՀ – 0 1

€¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

  • Upload
    others

  • View
    3

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ

Գ Յ ՈՒ Մ Ր Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք

«16» հունիսի 2016 թվական

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N 4

Գ Յ ՈՒ Մ Ր Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ի Ա Վ Ա Գ Ա Ն ՈՒ Հ Ե Ր Թ Ա Կ Ա Ն Ն Ի Ս Տ Ի

ՆԻՍՏԸ ՎԱՐՈՒՄ Է՝ Գյումրի համայնքի ղեկավար Ս.Մ.Բալասանյանը

ՆԻՍՏԸ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է՝ Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հ. Սուլթանյանը

ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ՝ Գյումրի համայնքի ավագանու անդամներ

Ա.Ադամյանը, Գ.Ադամյանը, Լ.Բարսեղյանը, Ա.Բաղրամյանը, Ա.Գրիգորյանը, Վ.Եդիգարյանը, Գ.Թաթարյանը, Հ.Խաչատրյանը, Հ.Կարապետյանը, Տ.Հովհաննիսյանը, Ն.Մեսրոպյանը, Ռ.Մխիթարյանը, Մ.Սահակյանը, Տ.Փանոսյանը, Վ.Շիրինյանը, Ե.Պողոսյանը: Հարգելի պատճառով բացակայում են Գյումրի համայնքի ավագանու անդամներ Վ.Հունանյանը, Է.Մկրտչյանը, անհարգելի պատճառով՝ Ա. Բադեյանը, Ա.Վարդանյանը, Մ.Գաբոյանը: ՆԻՍՏԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ` Համայնքի ղեկավարի խորհրդականներ` Ա.Բալաբեկյանը, Վ.Սուքիասյանը, համայնքապետարանի աշխատակազմի` ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանը, բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կ.Մանասյանը, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Ա.Հակոբյանը, քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանը, կրթության բաժնի պետ Հ.Սուլթանյանը, համայնքային գույքի հաշվառման և կառավարման բաժնի պետ Ա.Դավթյանը, բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Ս.Մինասյանը, քարտուղարության բաժնի պետ Ն.Բարսեղյանը, անձնակազմի կառավարման բաժնի պետ Ս.Վարդևանյանը, ծրագրերի, արտաքին կապերի և արարողակարգի բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը, ներքին աուդիտի բաժնի պետ Կ.Խաչատրյանը, տրանսպորտի բաժնի պետ Ա. Սարգսյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյանը, գովազդի բաժնի պետ Հ. Թադևոսյանը, առևտրի և սպասարկման որորտի համակարգման բաժնի պետ Կ. Բադալյանը, ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Յա. Պողոսյանը, համատիրությունների մոնիտորինգի բաժնի պետ Շ.Շահնազարյանը:ՆԻՍՏԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ` ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ՀԿ-ներ (ցուցակը կցվում է)

ԼՍԵՑԻՆ.

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ. Հաստատել Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի հունիսի 16-ի հերթական նիստի օրակարգը՝ համաձայն հավելվածի:Որոշումն ընդունվեց

1

Page 2: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

ԼՍԵՑԻՆ.

2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 219-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Գյումրի համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 219-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1) Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի (այսուհետ՝ բյուջե) եկամուտներն ավելացնել 3.144.870 (երեք միլիոն հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամով, այդ թվում`ա. այլ եկամուտներ՝ 2.094.870 (երկու միլիոն իննսունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) բ. այլ ընթացիկ դրամաշնորհներ՝ 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար ), 2) բյուջեի ծախսերն ավելացնել 3.144.870 (երեք միլիոն հարյուր քառասունչորս հազար ութ հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամով՝ 1/1/1 գործառական դասակարգման (4111) «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածը՝ 3.006.950 (երեք միլիոնվեց հազար իննը հարյուր հիսուն), (4269) «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածը՝ 137.920 (մեկ հարյուր երեսունյոթ հազար ինը հարյուր քսան), 3)հաստատել բյուջեի՝ ա. եկամուտները՝ 3.180.516.370 (երեք միլիարդ հարյուր ութսուն միլիոն հինգ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ,բ. ծախսերը՝ 3.252.770.170 (երեք միլիարդ երկու հարյուր հիսուներկու միլիոն յոթ հարյուր յոթանասուն հազար հարյուր յոթանասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Բյուջեի 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ հատվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն համապատասխանաբար NN 1,2,3,4 հավելվածների:3. Բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի 93.887.500 (իննսուներեք միլիոն ութ հարյուր ութսունյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամը ուղղել ֆոնդային մաս` ըստ եռամսյակային համամասնությունների:4. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ կատարել համապատասխան փոփոխությունները՝ օրենքով սահմանված կարգով: Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

3. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը: ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

2

Page 3: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ. 1. Գյումրի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացման համար հատկացնել 500.000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտե-սագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016թվականի բյուջեի 5/6/1 գործառական դասակարգման (4262) «Գյուղատնտեսական ապրանքներ» և (5131) «Աճեցվող ակտիվներ» տնտեսագիտական դասակարգման հոդվածներից` օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՊԱՅՈՒՍԱԿՆԵՐ ԵՎ ԳՐԵՆԱԿԱՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ. 1.Հատկացնել 4 200 000 (չորս միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով:2. Դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու գործընթացը կազմակերպել և իրականացնել բացառապես «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան: 3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման առաջին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4261) «Գրասենյակային նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 163

Page 4: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Երկրապահ կամավորականների միությանը, որպես օգնություն, հատկացնել 500 000 (հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` Գյումրու տարածքային բաժանմունքի սոցիալապես անապահով թվով 10(տաս) ազատամարտիկներին դրամական աջակցություն տրամադրելու նպատակով՝ համաձայն հավելվածի:2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման առաջին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 10/4/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

6. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-ի ԹԻՎ 57-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ. 1.Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի թվով 16 (տասնվեց) համատիրությունների սպասարկման տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերի տանիքների, մուտքերի վերանորոգման, ինչպես նաև մուտքերում արհեստական լույսերի տեղադրման համար սուբսիդիա հատկացնելու մասին» որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝1) 1-ին կետի «25.000.000 (քսանհինգ միլիոն)» թիվը և բառերը փոխարինել «26.000.000 (քսանվեց միլիոն)» թվով և բառերով, 2 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

7. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.4

Page 5: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

1. Հայաստանի թատերական գործիչների միավորմանը, որպես նվիրատվություն, հատկացնել 700 000 (յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` Գյումրու Վարդան Աճեմյանի անվան թատրոնում «Պոլոզ Մուկուչի կշեռքը» պիեսի բեմադրման հետ կապված ծախսերը հոգալու համար:

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման առաջին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

8. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Հայաստանի Հանրապետության նկարիչների միության Գյումրու մասնաճյուղին, որպես

նվիրատվություն, հատկացնել 600 000 (վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` 2016 թվականին Գյումրու նկարիչների կողմից նախատեսված «Գյումրու նկարիչներ» ալբոմի տպագրման համար:

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման առաջին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

9. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 189 (ՀԱՐՅՈՒՐ ՈՒԹՍՈՒՆԻՆԸ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Թվով 189 (հարյուր ութսունինը) անձանց կանխիկ տրամադրել 1 920.000 (մեկ միլիոն ինը հարյուր քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016թվականի բյուջեի 10/7/1 գործառական դասակարգման (4729) «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածից`օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

5

Page 6: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

ԼՍԵՑԻՆ.

10. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ BMW X5 4.41 ՄԱԿՆԻՇԻ 075LL70 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԵՎ BMW X5 3.01 ՄԱԿՆԻՇԻ 112LL70ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող BMW-X5 4.41 մակնիշի 075LL70

պետհամարանիշով (նույնականացման համար`WBAFB33561LH22666) և BMW-X5 3.01 մակնիշի 112LL70 պետհամարանիշով (նույնականացման համար` WBAFA53541LM66507) ավտոմեքենաներն օտարել աճուրդային եղանակով:

2.Ելնելով «Պ.Ա.Գ.Էսթեյթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2016թվականի մայիսի 03-ի թիվ 054 հաշվետվության եզրակացությամբ գնահատված շուկայական արժեքից`

1) հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների աճուրդի մեկնարկային գները.

ա. BMW X5 4.41 մակնիշի 075LL70 պետհամարանիշի ավտոմեքենայի համար` 1860000(մեկ միլիոն ութ հարյուր վաթսուն հազար)Հայաստանի Հանրապետության դրամ,

բ. BMW X5 3.01 մակնիշի 112LL70 պետհամարանիշի ավտոմեքենայի համար՝ 1750000(մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:Որոշումն ընդունվեց ԼՍԵՑԻՆ.11. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏԱՐԱԾՔ ՎԱՐՁԱԿԱԼԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Տալ համաձայնություն վարձակալելու Գյումրի քաղաքի Հանեսօղլյան փողոց N 2/2 հասցեի քաղաքացի Հունան Սիմոնի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18032015-08-0060) 0,138718 (զրո ամբողջ հարյուր երեսունութ հազար յոթ հարյուր տասնութ միլիոներորդական) հեկտար մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ տարածքը՝ 5 (հինգ) տարի ժամկետով:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձավճարի չափ սահմանել՝ տարեկան 1.100.000 (մեկ միլիոն հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

6

Page 7: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

3. Հանձնարարել Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ ապահովելու որոշման 2-րդ կետում սահմանված վարձավճարի վճարումները:

4. Սահմանել, որ.1) վարձակալած տարածքի օգտագործման պայմաններն ու պահանջները կարգավորվում

են վարձակալության պայմանագրով,2) Վարձակալած տարածքը նախատեսվում է օգտագործել Մարզադպրոցի

աշխատանքային, ինչպես նաև Մարզադպրոց հաճախող սաների ուսումնամարզական գործունեության պայմաների բարելավման նպատակով:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

12. ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյան: Ա. Մկրտչյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ.Լ. Բարսեղյան.«Ինչի՞ համար է հրավառությունը, եթե հայտնի է, որ Հռոմի Պապը հրավառություն չի սիրում»:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. 2016 թվականի հունիսի 25-ին Հռոմի պապի Գյումրի համայնք այցելելու կապակցությամբ համաքաղաքային միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով հատկացնել 1 600 000 (մեկ միլիոն վեց հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 8/6/1 գործառական դասակարգման (4861) «Այլ ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

13. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ «ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ» ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

((ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյան: Ա. Մկրտչյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

7

Page 8: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

1. 2016 թվականին Գյումրի համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների «Հրաժեշտ մանկապարտեզին» համաքաղաքային միջոցառման կազմակերպման և անցկացման նպատակով հատկացնել 317.500 (երեք հարյուր տասնյոթ հազար հինգ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ` համաձայն հավելվածի: 2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտե-սագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 8/6/1 գործառական դասակարգման (4861) «Այլ ծախսեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱՆԻ ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա.ՄԿՐՏՉՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Ա. Մկրտչյան: Ա. Մկրտչյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Գյումրի համայնքի «Անի փողային նվագախումբ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացնել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ՝ կազմակերպության աշխատակիցներին խրախուսելու նպատակով՝ համաձայն հավելվածի:2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտե-սագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ի կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրու համայնքի 2016 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԵՆԻՍԻ ԵՎ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ա. ԲԱՂՐԱՄՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց Գյումրի համայնքի ավագանու անդամ Ա. Բաղրամյանին:Ա. Բաղրամյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1.Գյումրի համայնքի «Ալեքսան Հակոբյանի անվան թենիսի և սեղանի թենիսի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը, որպես նվիրատվություն, հատկացնել 900.000 (ինը հարյուր հազար) Հայաստանի

8

Page 9: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

Հանրապետության դրամ՝ մարզադպրոցի շինվերանարոգման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:2.Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտե-սագիտական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 8/1/1 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություն այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ օրենքով սահմանված կարգով:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ

16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԳԾԱՆՇՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ, ՄԻՆՉԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՅԱՑՈՒՄԸ, ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ, ԱՌԱՆՑ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԽԱՊԵՍ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ, ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ ՄԱՆԱՍՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կ. Մանասյանին:Կ. Մանասյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Գյումրի քաղաքի փողոցների ճանապարհային երթևեկության նշանների և գծանշման աշխատանքների գնման համար հատկացնել 4 000 000 (չորս միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ:2. Թույլատրել անհրաժեշտ գնումներն իրականացնել բանակցային ընթացակարգի կիրառմամբ՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի4/5/1 գործառական դասակարգման (4239) «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածից՝ 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, (4269) «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից՝ 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ:Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

17. ՔԱՂԱՔԱՑԻ ՏԻԳՐԱՆ ԵՐՎԱՆԴԻ ԱԹՈՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ՄԻՆԱՍՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Մ. Ղազարյանին:Մ. Ղազարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.9

Page 10: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

1.Սահմանել արտոնություն Տիգրան Երվանդի Աթոյանին սեփականության իրավունքով պատկանող MERCEDES-BENZ E 55 A մակնիշի, 94 QT 444 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի 2015 թվականի նոյեմբերի 16-ից հետո գոյացած գույքահարկի ապառքի և տույժերի վճարման նկատմամբ՝ ազատելով գույքահարկի 223446 (երկու հարյուր քսաներեք հազար չորս հարյուր քառասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի վճարումից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ «ՄՈՒՇ-2» ԹԱՂԱՄԱՍԻ ՓՈՂՈՑՆԵՐԻՑ ՄԵԿԻ ԱՆՎԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑ.Լ. Բարսեղյան.-«Առաջարկում եմ «Ապրիլյան պատերազմի 7 հերոսների» փողոցի անվանման մեջ «պատերազմ» բառը փոխարինել «ճակատամարտ» բառով և ավելացնել «գյումրեցի» բառը»:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասի փողոցներից մեկը անվանել «Ապրիլյան մարտերի հերոսների» փողոց՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնին՝ իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ կապված փողոցի անվանման, ինչպես նաև անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման հետ:

3. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ ապահովելու անվանատախտակի նախագծման, պատրաստման և տեղադրման համար անհրաժեշտ վճարումը՝ համաձայն ներկայացվող ակտերի:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո օրենքով սահմանված կարգով ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ անվանման պետական գրանցումն իրականացնելու համար:

5. Սույն որոշմամբ անվանված փողոցի վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության «Կումայրի» բաժնին, Հայաստանի Հանրապետության Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության «Կումայրի» անձնագրային բաժանմունքին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանմանը և Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ. 19.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

10

Page 11: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող, կառուցապատման նպատակով առանձնացված հողամասերն օտարել աճուրդով և հաստատել աճուրդի մեկնարկային գներն ու պայմանները՝ համաձայն հավելվածի: Որոշումն ընդունվեց

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 190-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2015 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ հաստատելու մասին» N 190-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը` 2-րդ տողի 6-րդ սյունակում 1 110 000 թիվը փոխարինել 870 000 թվով:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 42-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016

թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության Շրակի մարզի Գյումրի համայնքի

11

Page 12: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

սեփականությունը հանդիսացող հողամասերն աճուրդով օտարելու և աճուրդի մեկնարկային գներ ու պայմաններ հաստատելու մասին» N 42-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը` 1-ին տողի 6-րդ սյունակում 1 000 000 թիվը փոխարինել 950 000 թվով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

22. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՄԵԾ ԲԵՐԴԻ N 91/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մեծ Բերդի N 91/1

հասցեում ինքնակամ կառուցված 156.03 (մեկ հարյուր հիսունվեց ամբողջ երեք հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով բնակելի և օժանդակ շինությունները և դրանց պահպանման ու սպասարկման համար զբաղեցրած 498.32 (չորս հարյուր ինսունութ ամբողջ երեսուներկու հարյուրերորդական) քառակուսի մետր մակերեսով հողամասը 15 (տասնհինգ) տարի ժամկետով վարձակալության տրամադրել տվյալ շինությունները կառուցած քաղաքացիներ Վարդիթեր, Հովհաննես, Հակոբ, Համլետ Գասպարյաններին:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի և օժանդակ շինությունները և հողամասի վարձակալության վարձավճարի չափ սահմանել` տարեկան 30000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ :

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ ԽՃՈՒՂԻ N 3/26 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող Ղարիբջանյան խճուղի N 3/26 հասցեի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 26042016-08-0022) բնակավայրերի այլ հողեր գործառնական նշանակությամբ 4,3 (չորս ամբողջ երեք տասնորդական) հեկտար մակերեսով հողամասը մրցույթով տրամադրել

12

Page 13: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

վարձակալության՝ 99 (ինսունինը) տարի ժամկետ՝ բարեկարգման և կանաչապատման նպատակով:

2. Վարձավճարի մեկնարկային չափ սահմանել՝ տարեկան 301000 (երեք հարյուր մեկ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

24. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ԱՐՏԱՀԱՅՏՎԵՑԻՆ.

1. Լևոն Բարսեղյան.-«Ի՞նչ երաշխիքներ կան, որ ջրի վարձավճարը չի բարձրանա: Կառավարությունը արդյոք պարտականություններ ստանձնու՞մ է, թե՞՝ ոչ: Այդ բաժնեմասը ահռելի գումար է կազմում: Կառավարությունը մեզ առաջարկում է, ոչ թե պարտադրում:Առաջարկում եմ այս հարցի շուրջ կազմակերպել հանրային քննարկում, լսել քաղաքացիների կարծիքները, այնուհետև նոր որոշում կայացնել»,

2. Հրայր Կարապետյան.-«Եթե կառավարությունը հսկայական ներդրումներ պահանջող միասնական ծրագիր է իրականացնելու, ապա միայն «Անի» թաղամասի ջրագծի և կոյուղագծերի վերանորոգման գումարը արդեն կգերազանցի այդ բաժնետոմսերին համարժեք գումարը»,

3. Արամայիս Բաղրամյան.-«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի օրինակով մենք չենք կարող սակագնի վերաբերյալ որևէ երաշխիքներ տալ, բայց սպասարկման որակը հաստատ կլավանա»,

4. Հրայր Խաչատրյան.-«Ես, որպես «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի աշխատակից, համոզված եմ, որ խոշոր ներդրումների արդյունքում ջրի կորուստները, որը Գյումրիում կազմում է 90%, վերացնելուց հետո սպասարկումը կլինի որակյալ և ջրի սակագինը կիջնի»,

5. Մխիթար Սահակյան.-«Պարոն Բարսեղյան, մեկ ու կես տարի որտե՞ղ էիք Դուք, երբ վերականգնում էին քաղաքի փողոցները և լուսավորությունը կամ, երբ քաղաքապետին անհրաժեշտ էր լիազորել Լոնդոնում 23.5 մլն եվրո արժողությամբ վարկային պայմանագիրը ստորագրելու»:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ

կողմ – 15 դեմ – 1 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. «Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում 17.49 (տասնյոթ ամբողջ քառասունինը հարյուրերորդական) տոկոս մասնաբաժնով (23,597 հատ հասարակ (սովորական) բաժնետոմս, յուրաքանչյուրը՝ 100,000.0 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ անվանական արժեքով) համայնքային սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը նվիրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:  2. Առաջարկել Գյումրի համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Շիրակ-Ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությունում համայնքի կողմից տնօրինվող բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ կնքելով բաժնետոմսերի նվիրատվության մասին պայմանագիր:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

25. «ՕՅՈՒՆՋՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՀՈՂԱՄԱՍ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13

Page 14: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.«Օյունջյան» բարեգործական հիմնադրամին նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մհեր Մկրտչյան փողոց N 47/4 հասցեի Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի հասարակական կառուցապատում գործառնական նշանակությամբ 0,1125 (զրո ամբողջ մեկ հազար հարյուր քսանհինգ տասհազարերորդական) հեկտար հողամասը՝ «Օյունջյան» արհեստների կենտրոնի կառուցում» բարեգործական ծրագրի իրականացման նպատակով:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

26. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 51-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Հ.ԳԱՍՊԱՐՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետի տեղակալ Հ.Գասպարյանին:Հ.Գասպարյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու մասին» N 51-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը` նախաբանում «2-րդ» թիվը փոխարինել «1-ին» թվով:2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

27. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ «ԱՐՄԻՆԵ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16

14

Page 15: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

1. Հաշմանդամություն ունեցող անձանց «Արմինե» կրթամշակութային հասարակական կազմակերպության կամավորների նախաձեռնությամբ բակային ճամբարի կազմակերպման և թվով 100 (մեկ հարյուր) հաշմանդամություն ունեցող և ոչ հաշմանդամ երեխաների ամառային հանգիստը բակային ճամբարում լավագույնս կազմակերպելու նպատակով, որպես նվիրատվություն, հատկացնել 200 000 (երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման առաջին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 8/4/2 գործառական դասակարգման (4819) «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» տնտեսագիտական դասակարգման հոդվածից:

Որոշումն ընդունվեց

ԼՍԵՑԻՆ.

28. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԳԱԾ 7-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ 4-Ա ՇԵՆՔԻ 8-ՐԴ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լ.Ջիլավյանին: Լ.Ջիլավյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.1. Գյումրի համայնքի հաշվեկշռում գտնվող Արագած 7-րդ թաղամասի 4-ա շենքի 8-րդ

բնակարանի վերանորոգման աշխատանքների իրականացման համար հատկացնել 1 200 000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ

2. Հանձնարարել Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսա-տնտեսագիտական բաժնի պետին՝ սույն որոշման առաջին կետում նշված գումարի հատկացումը կատարել Գյումրի համայնքի 2016 թվականի բյուջեի 6/6/1 գործառական դասակարգման (4269) «Հատուկ նպատակային այլ նյութեր» տնտեսագիտական դասակարգման հոդվածից` օրենքով սահմանված կարգով:

Որոշումն ընդունվեց

29. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 36-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(ԶԵԿՈՒՑՈՂ՝ Ս.ԲԱԼԱՍԱՆՅԱՆՀԱՐԱԿԻՑ ԶԵԿՈՒՑՈՂ՝ Կ. ԲԱԴԱԼՅԱՆ)

Համայնքի ղեկավարը ներկայացրեց հարցը և հարակից զեկուցման իրավունքը տվեց աշխատակազմի առևտրի և սպասարկման ոլորտի բաժնի պետ Կ. Բադալյանին: Կ. Բադալյանը ներկայացրեց հարցը և հիմնավորումը:

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ կողմ – 16 դեմ – 0 ձեռնպահ – 0

ՈՐՈՇԵՑԻՆ.

15

Page 16: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2016 թվականի մարտի 24-ի «Քաղաքացի Հովհաննես Հովհաննիսյանին կառուցապատման իրավունքով տրամադրված Գյումրի քաղաքի Պռոշյան փողոցի հարևանությամբ գտնվող 6 (վեց) քառակուցի մետր մակերեսով հողամասի գծով գոյացած տույժը մասնակի ներելու մասին›› N 36-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը՝ նախաբանում ‹‹օրենքի›› բառից հետո լրացնել ‹‹16-րդ հոդվածի›› թիվը և բառը:2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

Որոշումն ընդունվեց

16

Page 17: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

17

Page 18: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

18

Page 19: €¦ · Web view2016/06/16  · Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ ՈՒ Ն. Շ Ի Ր Ա Կ Ի Մ Ա Ր Զ . Գ Յ ՈՒ Մ . Ր Ի. Հ Ա Մ Ա Յ Ն Ք

19