61
Կլիմայի փոփոխթյան հետևանքով խոցելիթյան գնահատմ ՀԱՅԱՍՏԱՆ

YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

ՀԱՅԱՍՏԱՆ

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության

գնահատումՀԱՅԱՍՏԱՆ

Page 2: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայկական Կարմիր խաչի ընկերություն«Կլիմայի արևելյան հարթակ» ծրագիր

Հայաստան. Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

Պատրաստեց՝ Ա.Գաբրիելյան, Ֆիզմաթ. գիտ. թեկն.

Թարգմանեց անգլերեն՝ Զ.Ստեփանյան

Երևան – 2014

Page 3: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

© Կլիմայի արևելյան հարթակ և Կլիմայի հայկական հարթակ, 2014

Սույն ուսումնասիրության ոչ մի մաս չի կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով. նյութը արտատպելիս հղումը աղբյուրին պարտադիր է: Կլիմայի արևելյան հարթակը և Կլիմայի հայկական հարթակը երախտապարտ կլինեն ուսումնասիրության օգտագործման նպատակով հղումներ տրամադրելու համար: Կոմերցիոն նպատակով ուսումնասիրությունը օգտագործելու համար կարող եք դիմել Կլիմայի հայկական հարթակ՝ [email protected] էլ. հասցեով:

Այս ուսումնասիրությունում տեղ գտած կարծիքները և առաջարկությունները կարող են չհամընկնել Կլիմայի արևելյան հարթակի, Կլիմայի հայկական հարթակի կամ այս ծրագրի գործընկերների պաշտոնական դիրքորոշման հետ: Օգտագործված սահմանումները չեն կարող մեկնաբանվել որպես որևէ տարածքի կամ դրա իշխանության իրավական կարգավիճակի վերաբերյալ Կլիմայի արևելյան հարթակի կամ Կլիմայի հայկական հարթակի տեսակետ: Այս ուսումնասիրությունում օգտագործված յուրաքանչյուր լուսանկարի և թվային տվյալի հեղինակային իրավունքը նշված է համապատասխան վերնագրում:

Սույն ուսումնասիրությունը իրականացվել է Եվրոպական Միության աջակցությամբ: Հրատարակության բովանդակությունը հեղինակի բացառիկ պատասխանատվության ներքո է և որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

www.climateforumeast.org www.facebook.com/climateforumeastcfe

Կլիմայի հայկական հարթակ` http://www.facebook.com/groups/321708517933833/

Հեղինակ` Ա. Գաբրիելյան

Դիզայն` ImreSebastyén, jr/UNITgraphics.com

Կազմի պատկեր`

Տպագրված է` Edgar Partners LLC

Page 4: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

iii

ՆԵրԱծԱԿԱՆ ՄԱՍ

Գիտական շրջանակներում գերակշռում է այն կարծիքը, որ վերջին 150 տարիների ընթացքում մարդկային կենսագործունեությունը բացասական է ազդում կլիմայի փոփոխության վրա: Օդի ջերմաստիճանը ամբողջ աշխարհում բարձրանում է, տեղումներն ավելի անկանխատեսելի են դառնում, բարձրանում է ծովի մակարդակը, և ըստ կանխատեսումների այդ միտումները շարունակվելու են առաջիկա տասնամյակների ընթացքում: Կլիմայի փոփոխության հետևանքով տեղի ունեցող աղետների և ծայրահեղ եղանակի ավելի ուժգին և հաճախակի լինելը սերտորեն կապված է կլիմայի տաքանալու հետ: Արձանագրությունները վկայում են, որ վերջին հարյուրամյակի ընթացքում կլիմայի փոփոխության հետևանքով աղետների թիվը զգալիորեն աճել է, և ներկայումս դրանք ազդեցություն են ունենում տարեկան ավելի քան 250 միլիոն մարդու վրա:

Կլիմայի փոփոխության և ծայրահեղ եղանակային պայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության առիթ է դարձել այն հանգամանքը, որ կլիմայի փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ հասարակության և տնտեսության բոլոր ոլորտների վրա՝ սկսած գյուղատնտեսության ոլորտից մինչև ջրային ռեսուրսները: Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության հետևանքով կտուժեն հատկապես հասարակության ամենաաղքատ և անապահով շերտերը, որոնք արդեն իսկ շատ չնչին ռեսուրսներ ունեն աղետներին դիմակայելու և կլիմայի փոփոխության հետևանքով ծագած մարտահրավերներին արձագանքելու համար:

Ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցով ջանքեր են գործադրվում հնարավորինս դանդաղեցնելու կլիմայի փոփոխության ընթացքը: Սակայն գլոբալ արտանետումների ծավալը

զգալիորեն նվազեցնելու վերաբերյալ պարտադրող միջազգային պայմանագիր կնքելու ձախողումը նշանակում է, որ մոլորակը շարունակելու է տաքանալ առաջիկա տասնամյակների ընթացքում: Մեղմացմանն ուղղված քայլերը բավական չեն՝ հասարակությունը պետք է քայլեր ձեռնարկի կլիմայի փոփոխության հետևանքով կանխատեսվող ազդեցություններին հարմարվելու ուղղությամբ և հզորացնի իր կարողությունները փոփոխվող կլիմայական ռիսկերին յուրաքանչյուր մակարդակում դիմակայելու համար, որոնք ապագայում էլ ավելի անորոշ են դառնում:

Քաղաքացիական հասարակությունը պետք է մեծ դերակատարություն ունենա կլիմայի փոփոխության ռիսկերի վերաբերյալ որոշում կայացնողներին և հանրությանն ահազանգելու գործում և ստեղծի մարդկանց համար շարժառիթ քայլեր ձեռնարկելու՝ հիմնվելով այդ ռիսկերի վրա: «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագիրը, որն իրականացվում է Արևելյան գործընկերության վեց երկրներում, նպատակ ունի զարգացնելու քաղաքացիական հասարակության կարողությունները` այդ խնդիրների շուրջ որոշում կայացնողների հետ համագործակցելու, ինչպես նաև համախմբելու երիտասարդությունը և համայնքները, իրենց երկրներում փոփոխվող կլիմայի պայմաններում մարտահրավերներին արձագանքելու համար: Այս առումով, ծրագրի հիմնական գործողություններից է` յուրաքանչյուր երկրում հասարակական կազմակերպությունների կողմից կլիմայական ռիսկերի և խոցելիության գնահատման իրականացումը ինչպես նաև կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված հնարավոր մոտեցումների վերաբերյալ առաջարկությունների մշակումը` քաղաքացիական հասարակության և որոշում կայացնողների համար: Այս նպատակով ձեր ուշադրությանն է ներկայացվում սոյն «Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում» զեկույցը:

Page 5: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

iv

ՄԵԹոԴԱբԱՆուԹյուՆ

ուսումնասիրության իրականացման համար հիմք է հանդիսացել պաշտոնապես Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած քաղաքականությունը՝ կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականությունը: Թեև այդ մոտեցումը 12 հայտանիշերի տեսքով ամրագրված է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայով, ուսումնասիրությունում տրված է դրա հասկացությունն ու սահմանումը Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության հարմարվողականության ասպարեզում կիրառության հիմնավորման տեսանկյունից: Այդ նպատակով ակնարկված է նաև Հայաստանի Հանրապետության տարածքի յուրահատկությունը որպես հարուստ, սակայն խիստ խոցելի լեռնային էկոհամակարգերով տարածքի և դեպի ծով ելք չունեցող պետության:

Խոցելի ոլորտների ընտրությունը կատարվել է քաղաքացիական հասարակությունը ներկայացնող՝ “Կլիմայի հայկական հարթակ”-ում ընդգրկված հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ՝ սեմինար-խորհրդակցությունների արդյունքում: Հաշվի է առնվել Հայկական Կարմիր խաչի գործունեության շրջանակը (մանդատը), որպես խոցելիության ու հարմարվողականության պրտադիր բնագավառ ընդգրկվել են տարերային աղետներն ու մարդու առողջությունը.

Հայտնի է, որ տնտեսության առավել խոցելի ճյուղը գյուղատնտեսությունն է, որի վրա մեծ ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տարածքի ջրային ռեսուրսների խոցելիությունը, ուստի այդ երկու բնագավառներն էլ ընդգրկվեցին աշխատությունում: Հարմարվողականության Էկոհամակարգային մոտեսումը ինքնին թելադրում է էկոհամակարգերի խոցելիուըթյան գնահատման

ու հարմարվողականության մջոցառումների կարևորությունը, ուստի այդ ոլորտը ևս ընդգրկվեց աշխատությունում: Նշված 5 ոլորտներն ընտրելուց հետո կազմվեցին աշխատության թեզիսներ: Կազմվեց ակնարկի առաջին տարբերակը, բովանդակությունը ներկայացվեց սեմինարին, որի ընթացքում որոշվեց, որ Նպատակային ուսումնասիրությունները (Case Studies) կներկայացնեն “Կլիմայի հայկական հարթակ”-ին անդամակցող կազմկերպությունները: Դրանցից երկուսը տրամադրեցին նյութեր: Country Water Partnership Armenia-ն՝ “Հայաստանի Հանրապետությունում ջրային ռեսուրսների վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմացնող միջոցառում” համառոտագիրը և “Խազեր” հասարակական կազմակերպությունը՝ “Ախուրյան գետի վերին հոսանքի հին հունի ջրաջահճային տարածքի էկոհամակարգի վերականգնում” նախագծի համառոտագիրը:

ուսումնասիորւթյունում ընդգրկվել են հիմնականում մնայուն նյութեր ու մեկնաբանություններ, իսկ առաջարկությունները միտված են գործնական արդյունքի: Հատկապես այնպիսի գործընթացների, որոնք կարող են նախաձեռնել նաև “Կլիմայի հայկական հարթակ”-ը կազմող կազմակերպությունները:

ուսումնասիրությունում կան հեղինակային դրույթներ, որոնք առաջին անգամ են հրապարակվում: Դա հատկապես վերաբերում է էկոհամակարգային մոտեցմանը, բնական ռեսուրսի ու բնական էկոհամակարգի տարբերակմանը, քաղաքացիական շրջանառու հիմնադրամին՝ որպես գործունեության ֆինանսական մեխանիզմի և այլն: Հղում է արվել 20-ից ավել աղբյուրների վրա, խորհրդակցվել է այն հեղինակների հետ, որոնց աշխատանքները ակնարկվել ու որոնց վրա հղում է արվել:

Page 6: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

v

բովԱՆԴԱԿուԹյուՆՆերածական մաս .................................................................................................................................................................. iiiՄեթոդաբանություն .............................................................................................................................................................. ivԱղյուսակների ցանկ ........................................................................................................................................................... viiՆկարների ցանկ ................................................................................................................................................................... viiՀապավումներ և միավորներ ........................................................................................................................................... viii

1. ՆԵրԱծուԹյուՆ ................................................................................................................................................................ 2

2. ՀՀ ներկա աշխարհագրական և կլիմայական պայմանների համառոտ նկարագիր .............................................. 3

3. Կլիմայի փոփոխությունը ՀՀ-ում ....................................................................................................................................... 5

4. Խոցելիություն ու հարմարվողականություն ................................................................................................................... 6

5. բնական ռեսուրս և բնական էկոհամակարգ. Էկոհամակարգային մոտեցում ........................................................ 7

5.1 Տարածաշրջանային համագործակցություն ....................................................................................................... 7

6. բնական վտանգներ և աղետներ ....................................................................................................................................... 11

6.1. բնածին վտանգների ռիսկերը ՀՀ-ում ....................................................................................................................... 11

7. Խոցելիության գնահատում և հարմարվողականություն ............................................................................................. 13

7.1 Ենթակառուցվածքներ և բնակավայրեր.................................................................................................................... 13

7.2. Գյուղատնտեսության խոցելիության գնահատում և հարմարվողականություն ............................................. 16

7.3. Հարմարվողականության միջոցառումներ .............................................................................................................. 20

8. Ջրային ոլորտի (ջրային ռեսուրսների) խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո և հարմարվողականության առաջարկներ .............................................................................................................................. 23

8.1. Արփայի գետավազանի ջրային ռեսուրսների խոցելիությունը ........................................................................... 23

8.2. Սևանա լճի ջրային պաշարի խոցելիությունը ........................................................................................................ 25

8.3. Հարմարվողականության առաջարկներ ................................................................................................................. 27

9. Կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության առողջության վրա .............................................................. 29

9.1. Մակաբուծական հիվանդություններ ....................................................................................................................... 29

9.2. Ջերմային ալիքների հետ կապված հիվանդությունների կանխատեսվող սրացումը .................................... 31

9.3. բնակչության առողջությանը ուղղված հարմարվողական առաջարկություններ .......................................... 32

10. բնական էկոհամակարգերի խոցելիությունն ու հարմարվողականությունը ........................................................ 34

10.1. Համառոտ տեղեկություններ .................................................................................................................................... 34

10.2. բուսականության ու բուսածածկույթի խոցելիությունը .....................................................................................34

Page 7: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

vi

10.3. Հարմարվողականության միջոցառումներ ............................................................................................................ 36

10.4. Կենդանական աշխարհի խոցելիությունը ............................................................................................................. 37

10.5. Հարմարվողականության հնարավոր ուղղությունը ............................................................................................ 39

10.6. Ջրային էկոհամակարգեր ......................................................................................................................................... 39

10.7. բնական հողաշերտ ................................................................................................................................................... 39

11. Կլիմայի փոփոխության հիմնախնդրով զբաղվող հիմնական կազմակերպություններն ու հաստատությունները ՀՀ-ում ................................................................................................................................................. 42

11.1 Հայկական Կարմիր խաչի ընկերության փորձը կլիմայի փոփոխության բնագավառում ............................ 43

12. Հանրային իրազեկում ........................................................................................................................................................ 45

13. Կլիմայի փոփոխությանն առնչվող ՀՀ օրենսդրությունը, կառավարման հիմնական մարմինները ................ 46

14. Եզրակացություններ և առաջարկներ ուղղված որոշում կայացնողներին և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններին ........................................................................................ 48

Գրականություն .................................................................................................................................................................... 50

Page 8: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

vii

ԱղյուՍԱԿՆԵրի ցԱՆԿԱղյուսակ 1. ՀՀ տարածքի միջին տարեկան ջերմաստիճանի և տեղումների փոփո խու թյունները,

ըստ MAGICC / SCENGEN համակարգչային մոդելի A2 և B2 սցենարների 7

Աղյուսակ 2. Կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության սեկտորում 18

Աղյուսակ 3. Օրգանական ածխածնի և հումուսի պարունակության փոփոխությունները ՀՀ տարբեր 18հողատիպերում 19

Աղյուսակ 4. բնական աղետների հետևանքով վնասված տարածքը և պատճառած վնասը ՀՀ գյուղատնտեսության ճյուղում 19

Աղյուսակ 5. Արոտների դեգրադացվածության մակարդակն ըստ բնակավայրից հեռա վո րության 26

Աղյուսակ 6. Սևանա լճի ջրի ջերմաստիճանի կանխատեսման արդյունքներն ըստ A2 և B2 սցենարների

Աղյուսակ 7. Սևանա լճի ներհոսքի փոփոխությունը 2030, 2070, 2100 թթ. 27

Աղյուսակ 8. ՀՀ-ում միջին ջերմաստիճանները, տեղումները և կենդանահամաճարակ ներն ըստ ամիսների 30

ՆԿԱրՆԵրի ցԱՆԿՆկար 1. Օդի միջին ջերմաստիճանի (ա) և տեղումների միջին տարեկան շեղումները (բ)`

1961-1990թթ. միջինի նկատմամբ: 6

Նկար 2. Կլիմայի փոփոխությունից հիմնական խոցելի ոլորտները ՀՀ-ում 10

Նկար 3. Այրումի սողանքը, որի հետևանքով քանդվեց վանաձոր-Ալավերդի-վրաստանի սահման միջպետական ավտոմայրուղու հատվածը 16

Նկար 4. ՀՀ վայոց Ձորի մարզը և Արփայի գետավազանը 24

Նկար 5. Արփայի գետային հոսքի մոդելավորված ամսական արժեքները 2030, 2070, 2100թթ. համար, ըստ A2 սցենարի 24

Նկար 6. Արփայի գետային հոսքի մոդելավորված ամսական արժեքները 2030, 2070, 2100թթ. համար, ըստ B2 սցենարի 24

Նկար 7. Սևանա լճի ավազանում տեղադրված ջրաչափական դիտակետերի և օդերևու թա բանական կայանների քարտեզ 26

Նկար 8. ՀՀ տարածքի հիմնական էկոհամակարգերը ըստ Կլիմայի փոփոխության մասին առաջին ազգային հաղորդագրության 35

Page 9: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

viii

ՀԱՊԱվուՄՆԵր և ՄիԱվորՆԵր0C ցելսիուսի ջերմաստիճան

CO2 ածխաթթու գազ, կամ ածխածնի երկօքսիդ

բՀՊՏ բնության հատուկ պահպանվող տարածք

ԳԷՖ գլոբալ էկոլոգիական ֆոնդ

ՀԿԽԸ Հայկական Կարմիր խաչի ընկերության

կմ կիլոմետր

ԿՓ Կլիմայի փոփոխություն

ԿՓՇԿ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիա

ԿՓՓՄԽ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ

հա հեկտար

հազ հազար

ՀՀ Հայաստանի Հանրապետություն

ՀՆԱ համախառն ներքին արդյունք

ՀՓծ Հայաստանի փրկարար ծառայություն

մ մետր

մ/վ մետր վայրկյանում

մ3 խորանարդ մետր

ՄԱԿ Միավորված ազգերի կազմակերպություն

մմ միլիմետր

ՊոԱԿ պետական ոչ առևտրային կազմակերպություն

տ տոննա

ք.կմ քառակուսի կիլոմետր

Page 10: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության
Page 11: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

2

1. ՆԵրԱծՈՒԹյՈՒՆԿլիմայական պայմանները թերևս ամենամեծ ազդեցությունն են ունեցել Երկրի կենսոլորտի էվոլյուցիայի վրա: բացառություն չի կազմում նաև մարդու էվոլյուցիան: Կյանքի զարգացման ամբողջ պատմության ընթացքում կենսոլորտը իր բաղադրիչներով, այսպես թե այնպես, հարմարվել է արագ, թե դանդաղ փոփոխվող կլիմայական պայմաններին: Եթե կենդանիներն ու բուսականությունը պասիվ ենթարկվել են այդ փոփոխություններին, դրանց մի մասը անհետացել, կամ ֆիզիոլոգիապես վերափոխվել, հարմարվելով փոփոխվող պայմաններին, մարդն իրեն հատուկ գիտակցության ու տրամաբանության շնորհիվ հարմարվել է փոփոխվող կլիմայական պայմաններին տեխնիկական միջոցներով, կառուցելով կացարաններ, օգտագործելով կրակ ու հագուստ է այլն: Տեխնոլոգիաների ու տնտեսության զարգացումը հանգեցրեցին նրան, որ մարդն սկսեց նաև նվաճել ու փոփոխել այն միջավայրերը, որոնք բարենպաստ չէին նրա համար: բնության հետևողականորեն նվաճումը հասավ այն կրիտիկական սահմանագծին, երբ մարդու ներգործության աստիճանը գերազանցեց բնության ինքնավերականգման ունակությունը: Դա որոշ չափով տեսանելի էր արդեն քաղաքակրթության վաղ շրջաններում ու տեղ էր գտել տարաբնույթ կրոնական ուսմունքներում բնապաշտության, բնության տարրերի նկատմամբ երկրպագության դրսևորումներով: Սակայն 19-րդ դարի կեսերից, որը բնորոշվում է որպես արդյունաբերական դարաշրջանի սկիզբ, իրավիճակը սկսեց կտրուկ փոփոխվել: բնական ռեսուրսների շահագործումն հասավ այն աստիճանին, երբ սկսեցին փոփոխվել նույնիսկ համերկրային կլիմայական համակարգը ձևավորող գործոոնները: Եթե մինչ 20-րդ դարի կեսերը դա աննկատ էր շնորհիվ էկոհամակարգի ու մթնոլորտի ինքնավերականգման բավարար ունակության, ապա 1950-ականներից, օդերևութաբանական ու կլիմայագիտական գիտության զարգացմանը զուգընթաց, գիտնականների կողմից սկսվեց ակնարկվել կլիմայական համակարգի վրա մարդու գործունեության հնարավոր ազդեցությունը:

20-րդ դարի 80-ականներին անհանգստու թյունը վերածվեց տագնապի ու հասավ այն աստիճանի, որ ՄԱԿ-ի շրջանակում ստեղծվեց աշխարհի առաջավոր գիտնականներից կազմված մի կառույց` «Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ» (ԿՓՓՄԽ, IPCC) [1], որը նախա պատ րաստեց «Կլիմայի փոփոխության գնահատման» իր առաջին զեկույցը, որը և հիմք հանդիսացավ ՄԱԿ-ի շրջանակում միջկառավարական բանակցությունների ձևավորման համար: բանակցությունների արդյունքը եղավ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխու-թյան մասին շրջանակային կոնվենցիայի (այսուհետ` կոնվենցիյա) տեքստի ընդունումը, որի ստորագրումը կայացավ 1992թ.-ին Ռիո դը Ժանեյրոյում կայացած բնապահպանու թյանը նվիրված համաշխարհային գագաթաժողովում: Հայաստանի Հանրապետու թյունը, բնականաբար, չի մասնակցել ոչ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի աշխատանքներին, ոչ էլ կոնվենցիայի տեքստի մշակմանը, սակայն, ձեռք բերելով ինքնիշխանություն, ՀՀ նախագահի մակարդակով մասնակցել է նշված գագաթաժողովին ու ստորագրել կոնվենցիան:

Կոնվենցիան [2] ՀՀ վավերացրել է 1993թ. մայիսին և իր, զարգացող երկրի կարգավիճակին համապատասխան, կանոնավոր (պարտաճանաչ) կատարում է իր միջազգային պարտավորությունները: 1998թ. Կլիմայի փոփոխության Կողմ երկրների համաժողովին ՀՀ ներկայացրել է Կլիմայի փոփոխության մասին առաջին [3] ապա 2010թ.` երկրորդ [4] ազգային հաղորդագրությունները:

Կոնվենցիայի նպատակն է կրճատել ջերմոցային գազերի արտանետումները, որպեսզի մթնոլորտում դրանց պարունակությունը չգերազանցի վտանգավոր սահմանագիծը և կլիմայի փոփոխությունը չընդունի անդառնալի ու անկառավարելի բնույթ, և որ էկոհամակարգերը հասցնեն հարմարվել այդ փոփոխությանը:

Page 12: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

3

Թեև կոնվենցիայի միակ նպատակը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցով կլիմայի փոփոխության մեղմումն է, կոնվենցիան երկրորդ ու իր նշանակությամբ կարևոր հիմնահարցը դիտարկում է կլիմայի կանխատեսվող փոփոխությանը հարմարվողականությունը (ադապտացիան): Այն մեծապես կախված ու պայմանավորված է կլիմայի փոփոխության կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների ցուցանիշերով ու դրանց հուսալիությամբ: Սույն ակնարկը նվիրված է այդ խնդրին:

Page 13: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

4

2. ՀՀ ներկա աշխարհագրական և կլիմայական պայմանների համառոտ նկարագիր ՀՀ տարածքը 29.743 հազար ք.կմ, աշխարհագրորեն գտնվում է Հայկական լեռնաշխարհի (անվանումը Armenishe Hochlandes տվել է Գերման Աբիխը 1843թ.) հյուսիսարևելյան մասում և կազմում է այդ լեռնաշխարհի 8%-ը: Շրջապատող Փոքրասիական ու իրանական սարահարթերի նկատմամբ Հայկական լեռնաշխարհը բարձր է 600-800 մետրով ու դրանց համեմատությամբ, մի «լեռնային կղզի» է: Դա նկատվել է 19-րդ դարում (Էդուարդ Զյուս) և այդպես անվանվել (Berginzel)` նրա երկրաբանական ու աշխարհագրական առանձնահատկությունների պատճառով [15]: Կլիմայական առանձնահատկություն-ների տեսակետից ծովի մակարդակից այդ աշխարհագրական տարածքի բարձր տեղադիրքը ունի մեծ նշանակություն, քանի որ 600-ից 800 մ. բարձրությունների տարբերությունը օդի միջին ջերմաստիճանի մեջ «դրսևորվում» է միջինը մոտ 5-7 աստիճան տարբերությամբ, ինչը շրջակա տարածք ների նկատմամբ հսկայական կլիմայական տարբերությունների ու առանձնա-հատ կու թյունների է հանգեցնում: Դրա շնորհիվ այն կարելի է անվանել նաև «էկոհամա կարգային կղզի», որի խոցելիությունն ու հարմարվողականությունը կլիմայի ապագա փոփոխությունների նկատմամբ ևս ունի իր առանձնահատկությունն ու հետևանքը:

ՀՀ տա րած քի 76.5% գտնվում է ծ. մ. 1000-2500 մ. բարձ րութ յան վրա: Տա րած քի շուրջ 72%-ը կազ մում են գյու ղատն տե սա կան նշա նա կութ յան հո ղե րը, 12%-ը` անտառային հողեր, սակայն այդ տա րած-քի միայն 10.4%-ն է ան տա ռա ծածկ: բնութ յան

հա տուկ պահ պան վող տա րածք նե րի հո ղե րը 2014թ. դրությամբ կազմում են ավելի քան 10%-ը: Տարածքին բնո րոշ է հա րուստ կեն սա բազ մա զա-նութ յունը, մեկ ք.կմ վրա ա վե լի քան 100 տե սակ:

Հայաստանի գե տե րը Հա րա վա յին Կով կա սի խո շոր գե տե րի` Ա րաք սի և Քու ռի վտակ նե րն են: Դրանց ընդ հա նուր եր կա րութ յու նը շուրջ 25 հազ. կմ է: Ա մե նաեր կար գե տերն են (չհաշված սահմանակից Արաքս գետը), ո րո տա նը (179 կմ), Դե բե դը (178 կմ) և Հրազ դա նը (146 կմ): Գետերին բնորոշ է հոսքի բաշխման մեծ անհամա չափություն` ինչպես տարեկան, այնպես էլ բազմամյա կտրվածքով: Միակ մե ծ լի ճը Սևա նա լիճն է` աշ խար հի ա մե-նա խո շոր քաղց րա համ բարձր լեռ նա յին լճե րից մե կը: Ներ կա յումս (2013թ.) լճի մա կար դա կը ծովի մակարդակից 1900 մ. բարձրության է, հայե-լու մա կե րե սը` 1257 կմ2, ծա վա լը` 33.4 կմ3: Կարևոր է նշել, որ Լիճը ռելիկտային է, ուստի նրա պահպանության ու վերականգման խնդիրը առանձնահատուկ նշանակություն ունի: ՀՀ տա-րած քում կան նաև շուրջ 100 փոքր լճեր:

իր աշխարհագրական դիրքով պայմանավորված կլիմայական տար բե րու թյուն ները շատ մեծ են: Հան րա պե տութ յան տա րած քում առ կա են կլի մա յի գրեթե բո լոր տա րա տե սակ նե րը` չոր մեր ձարևա դար ձա յի նից մինչև ցուրտ բարձրլեռ-նա յին: Օ դի մի ջին տա րե կան ջեր մաս տի ճա նը 5.50C է: Ա մե նա բարձր մի ջին տա րե կան դիտված ջեր մաս տի ճան ը 12-140C է: Ամբողջ տարածքը բնութագրվում է բարեխառն կլիմայով, ամառ վա

Page 14: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

5

մի ջին ջեր մաս տի ճա նը 16.70C է, սակայն Ա րա րատ-յան դաշ տում այն տա տան վում է 24-260C-ի սահ-ման նե րում: Գրանցված բա ցար ձակ ա ռա վե լա գույն ջեր մաս տի ճա նը 430C է:

Ձմե ռը ցուրտ է: Հուն վա րը ձմռան ա մե նա ցուրտ ա միսն է, մի ջին ջեր մաս տի ճա նը կազ մում է -6.70C: բա ցար ձակ նվա զա գույն ջեր մաս տի ճա նը դիտվել է -420C: Հան րա պե տութ յան հյու սիս-արևել յան և հա-րավ-արևել յան շրջան նե րում ձմե ռը բա րե խառն է:

Մի ջին տա րե կան տե ղում նե րի քա նա կը կազ մում է 592 մմ: Ա ռա վել չո րա յին շրջան ներն են Ա րա րատ-յան դաշ տը և Մեղ րու շրջա նը: Այս տեղ դիտ վում են տա րե կան 200-250 մմ տե ղում ներ: Ա ռա վե լա գույն տե ղում նե րը դիտ վում են բարձրլեռ նա յին շրջան նե-րում` տա րե կան մոտ 1000 մմ: Ա րա րատ յան դաշ-տում ա մառ վա ըն թաց քում տե ղում նե րի մի ջին քա-նա կը 32-36 մմ չի գե րա զան ցում, որի պատճառով այն բնութագրվում է չորային, կամ կիսաչորային: ո րոշ շրջան նե րում, հատ կա պես Ա րա րատ յան դաշ տում, ար տա հայտ ված են լեռ նա հով տա յին քա-մի նե րը: Ամ ռա նը նրանց ա րա գութ յու նը հաս նում է 20 մ/վ և ա վե լի:

ՀՀ մշտական բնակ չութ յու նը 2012թ. վեր ջի դրութ-յամբ 3026.9 հազ. մարդ է, բնակ չութ յան մի ջին խտութ յու նը` 101.8 մարդ/ք.կմ:

Page 15: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

6

3. Կլիմայի փոփոխությունը ՀՀ-ումԸստ Կլիմայի փոփոխության առաջին ազգային հաղորդագրության ՀՀ-ում ամենաօպտիմիստական գնահատումով ին միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 2-3 աստիճանով և տեղումների նվազում` 10% [3]: Հայաստանի երկրորդ հաղորդագրության պատրաստման ժամանակ (2006թ.) արձանագրված միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացումը 1961-1990թթ. միջինի նկատմամբ կազմել էր 0.850C և ընդհանուր տեղումների նվազում 6% [4]: Ներկայումս, 2012թ. տվյալներով ամբողջ տարածքի միջինացված ջերմաստիճանը բարձրացել է 1.02 0C, իսկ տեղումները նվազել 10% (նկար 1) [24]:

Կլիմայական մոնիտորինգի, սիստեմատիկ դիտարկումների ու վերջին կանխա տեսումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները ներկայացված են [24]-ում: որպես կլիմայի փոփոխության սցենար սույն ակնարկում օգտագործվում են ստորև՝ աղյուսակ 1-ի ցուցանիշները: ինչ վերաբերում է վտանգավոր օդերևութաբանական երևույթների մասին ազդարարման ու արձագանքման համակարգին, ապա դրանց կարգավորման համար ընդունված են ՀՀ կառավարության մի շարք որոշումներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ներկայացված են ստորև՝ 12-րդ բաժնում [22,25,26,27]:

ա)

-2,0

-1,5

-1,0

-0,5

0,0

0,5

1,0

1,5

2,0

2,5

3,0

3,5

1929

1932

1935

1938

1941

1944

1947

1950

1953

1956

1959

1962

1965

1968

1971

1974

1977

1980

1983

1986

1989

1992

1995

1998

2001

2004

2007

2010

Շեղո

ւմը

1961

-1990

միջի

նից,

0 C

բ)

-250

-150

-50

50

150

250

350

1935

1939

1943

1947

1951

1955

1959

1963

1967

1971

1975

1979

1983

1987

1991

1995

1999

2003

2007

2011

Շեղո

ւմը 1

961-9

0թթ

միջի

նից (

մմ)

Նկար 1. Օդի միջին ջերմաստիճանի (ա) և տեղումների միջին տարեկան շեղումները (բ)` 1961-1990թթ. միջինի նկատմամբ (աղբյուրը՝ [24]):

Կարևոր է նշել, որ ջերմաստիճանի բարձրացումը առավել արտահայտված է ամառային սեզոնին: Դա արդեն հանգեցրել է երաշտների տևողության ու ուժգնության աճին, էքստրեմալ վտանգավոր օդերևութաբանական երևույթների (կարկտահա րություն, ուժեղ քամի, հորդառատ ու սելավաբեր անձրևներ և այլն) հաճախականու-թյան աճին: Այս բոլորի արդյունքում առավել խոցելի է գյուղատնտեսությունը, որը առանց այն էլ, եղանակից կախվածության պատճառով, տնտեսության առավել ռիսկային տնտեսական ոլորտն է:

Page 16: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

7

4. Խոցելիություն ու հարմարվողականությունԿլիմայի փոփոխության հիմնախնդրի մասով ՀՀ համար առավել կարևոր է կլիմայի կանխատեսվող անխուսափելի փոփոխությանը հարմարվելը (ադապտացվելը): Այն պայմանավորված է նրանով, որ Հայաստանը չոր մերձարևադարձային կլիմայով լեռնային երկիր է: Այդպիսի երկրներում կլիմայական համակարգը ձևավորվում է ուղղաձիգ զոտիականությամբ և նույնիսկ չնչին կլիմայական փոփոխություններն առաջացնում են զգալի խախտումներ բուսական և կենդանական աշխարհում, որոնց ներկայացուցիչները հարկադրված են լինում փոխել իրենց բնակատեղին ու երբեմն տեղ չեն ունենում նահանջելու և վերանում են:

Լեռնային երկրներում զգալի փոփոխություններ են տեղի ունենում ջրային էկոհամակարգերում գետերի հոսքի ռեժիմի ու ջրի որակական հատկանիշների փոփոխության պատճառով: Ջրի քանակական, որակական ու հոսքի ռեժիմի փոփոխությունը իր անխուսափելի հետևանքն է ունենում նաև ոռոգելի գյուղատնտեսու թյան, կոմունալ ջրօգտագործման, ենթակառուցվածքների (այդ թվում սողանքների ակտիվացման պատճառով) և հիդրոէներգետիկայի վրա, հանգեցնելով, փաստորեն, նաև վերջիններիս խոցելիությանը` կլիմայի փոփոխության նկատմամբ:

Կլիմայի կանխատեսվող փոփոխությունը, ինչպես հայտնի է, ավելի խիստ է անդրադառնում օվկիանոսներից և ծովերից հեռու գտնվող երկրներում, որտեղ առանց այն էլ ցամաքային կլիման չի մեղմացվում ծովի ազդեցությամբ: Այդպիսի երկրների էկոհամակարգերի բարձր խոցելիությունը իր բացասական հետևանքն է թողնում նաև հարևան երկրների վրա, որի պատճառով ավելի հրամայական է դառնում բնապահ պանական ու տնտեսական բնագավառներում միջազգային համագործակցությունը:

Կլիմայի փոփոխության մասին ՀՀ առաջին ու երկրորդ հաղորդա գրություն ներում, այնպես էլ սույն աշխատությունում որպես ապագայի կլիմայական սցենարներ օգտագործվել է կլիմայի փոփոխության փորձագետների միջկառա վարա կան խմբի (ԿՓՓՄԽ) կողմից առաջադրված կլիմայի փոփոխության կանխա-տեսում ների (ջերմաս տիճանի ու տեղումների) «պեսիմիստական» A2 և «ռեալիստական» B2 սցենարները, որոնք ՀՀ տարածքի համար ունեն հետևյալ ցուցանիշները (աղյուսակ 1):

Աղյուսակ 1. ՀՀ տարածքի միջին տարեկան ջերմաստիճանի և տեղումների փոփոխություն ների կանխատեսումը, ըստ MAGICC/SCENGEN համակարգչային մոդելի A2 և B2 սցենարների (աղբյուրը՝ [4]):

Ջերմաստիճան, 0C Տեղումներ, %A2 B2 A2 B2

20301.1-1.2 1.0-1.1 -2-6 -2-6

20703.2-3.4 2.9-3.0 -6-17 -3-15

21005.3-5.7 4.8-5.1 -10-27 -8-24

ՀՀ որդեգրել է Կլիմայի փոփոխությանը հարմարվելու այսպես կոչված էկոհամակարգային մոտեցումը: Այն համահունչ է ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի դրույթներին, իսկ հաշվի առնելով ներկայումս իր համար նոր ճանապարհ հարթող «կանաչ էկոնոմիկայի» գաղափարախոսությունը, էկոհամակարգային մոտեցումը շահեկան է դառնում ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ու կրճատման գործընթացներում ևս:

Page 17: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

8

5. բնական ռեսուրս և բնական էկոհամակարգ. Էկոհամակարգային մոտեցում Ընդհանրապես «ռեսուրս» եզրույթի տակ հասկացվում է մարդկանց կողմից որևէ գործունեություն կատարելու ու ինչ որ արդյունք ստանալու հնարավորության քանակական չափանիշ: բնական ռեսուրսները դա բնության օբյեկտներն ու բնության հատկություններն են (օրինակ, վերականգնվող ռեսուրս է համարվում՝ քամու ու արևի Էներգիան, իսկ հանքային չվերականգնվող ռեսուրս՝ նավթը, բնական գազը, քարածուխը), որոնք կարող են օգտագործվել մարդկանց կարիքների բավարարման համար:

Այստեղից հարց է ծագում, ինչու՞ է պետք պահպանել ռեսուրսը, եթե ի սկզբանե դա բնությունից հեռացման ու օգտագործման ենթակա օբյեկտ, կամ սուբստանցիա է: Եթե խոսում ենք բնության պահպանության մասին, ապա պահպանության օբյեկտը պետք է լինի ոչ թե ռեսուրսը (հողաին ռեսուրս, կենսառեսուրս, ջրային ռեսուրս, անտառային ռեսուրս և այլ ռեսուրսներ), այլ բնական էկոհամակարգը (հողածածկույթը, կենսահամակարգը, ջրային, անտառային և այլ էկոհամակարգերը): Էկոհամակարգը՝ բնության մեջ կենդանի օրգանիզմների ու իրենց բնակատեղերի միասնությունն է:

Էկոհամակարգային մոտեցումը պահանջում է բնության (էկոհամակարգի) միասնական նկարագրությունն ու ուսումնասիրումը, իսկ բնօգտագործման բնագա վա ռում՝ համապատասխան գործունեության ազդեցությունը ոչ թե կենդանա կան ու բուսա-կան առանձին տեսակների վրա, այլ դրանց համակեցության ու նրանց՝ միջավայրի հետ

փոխազդեցության, փոխկապակցվածության ու միասնականության վրա:

բնօգտագործման Էկոհամակարգային մոտեցումը պահանջում է չափավորել, կամ նորմավորել ու սահմանափակել բնօգտագործումը այնպես, որպեսզի էկոհամա կարգը, չկորցնելով իր ներքին ունակությունը, իր ինքնավերականգման կարողության շնորհիվ վերականգնի իր բնական հավասարակշռությունը:

Էկոհամակարգային մոտեցումը կիրառվում է ամենատարբեր ոլորտներում ու տնտեսավարման ճյուղերում: Դա պայմանավորված է նրանով, որ գործնականում չկա մարդկային գործունեության որևէ ասպարեզ, որը ուղղակի, կամ անուղղակի կապված չլինի բնօգտագործման հետ: Լինի դա բնական ռեսուրսների օգտագործումը, թե բնական միջավայրի վրա ներգործությունը, էկոհամակարգային մոտեցումը պահանջում է գործ ունենալ էկոհամակարգի հետ և չափավորել գործունեությունը, հաշվի առնելով էկոհամակարգի կարողություններն ու ունակությունը:

Page 18: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

9

5.1 ՏԱրԱծԱՇրՋԱՆԱյիՆ ՀԱՄԱԳործԱԿցՈՒԹյՈՒՆ

Էկոհամակարգերի սահմանները, չեն համընկնում միջպետական սահմանների հետ, ուստի, էկոհամակարգային մոտեցումը ընդհանրապես ու, մասնավորապես, կլիմայի փոփոխությանը հարմարվելու էկոհամակարգային մոտեցումը պահանջում է տարածաշրջանային համագործակցություն ու խնդիրների լուծման մոտեսումների համաձայնեցում ու համակարգում: Սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ էկոհամակարգային մոտեցման ակնհայտ առավելությունները իրականում գրեթե տեղ չեն գտնում միջազգային գործընթացներում: Կոնվենցիայի շուրջ ընթացող միջպետական բանակցություններում գերիշխում են պետությունների սուվերեն տնտեսական շահերը: Դրանք հաճախ միմյանցից տրամագծորեն տարբերվում են: բացառություն չեն նաև հարմարվողականության խնդրին այդ տարաբնույթ մոտեցումները: Միաժամանակ ակնհայտ է, որ բոլոր երկրների քաղաքացիական հասարակությունները միակարծիք են ու իրենց ներկայացնող կազմակերպությունները միահամուռ են ու գործում են հանուն կլիմայական հիմնախնդիրների միասնական ջանքերով լուծման: Դա միանգամայն բնական է, քանի որ քաղաքացիական հասարակություններն են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների կրողը` անկախ երկրից:

Հարավային կովկասի երեք պետությունների սահմանում իրականացվել են մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են եղել կլիմայի փոփոխության հարմար վողականությանը: Դրանցից հիշարժանն է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականացված «Հարավային Կովկասում ԿՓ ազդեցության տարածաշրջա-նային ուսումնասիրություն» (EnvSec/UNDP) տարածաշրջանային ծրագիրը, որի շրջանակներում հաջողվեց մասնակիցների միջև աշխատանքի բաժանման ու համաձայնեցման արդյունքում ստանալ ուսումնասիրությունների միասնական արդյունքներ տարածաշրջանային ընդգրկմամբ: Կարևոր արդյունքն էր տվյալների մատչելիության ապահովումն ու կոնկրետ երկու գետավազանների գետերի (Դեբեդ-Խրամի ու Աղստև-Աղստաֆա) խոցելիության երկկողմանի (վրաստան-Հայաստան ու Ադրբեջան-Հայաստան) գնահատումը: ծրագրի թերևս ամենակարևոր

արդյունքը համագործակցության հեռանկարի հաստատումն էր, մասնավորապես, տարածա-շրջա նային ընդգրկմամբ ուսումնասիրությունների, սիստեմատիկ դիտարկումների, խոցելիության գնահատման անհրաժեշտությունն ու հարմարվողականության միջոցառումների իրականացման շահեկանությունը և այդ բնագավառում քաղաքա ցիական հասարակության դերն ու մասնակցության անհրաժեշտությունը:

Տարածաշրջանային համագործակցության հնարավոր ոլորտներն ու ասպարեզներն են.• կլիմայի փոփոխության

ուսումնասիրությունների, սիստեմատիկ դիտարկում ների ու սցենարների ընտրություն,

• վտանգավոր օդերևութաբանական պայմանների կանխատեսում, ազդա րարում ու արձագանքում,

• ջրային էկոհամակարգեր ու ջրային ռեսուրսներ,

• անտառային հրդեհների ու անտառային վնասատու՝ տերևակեր միջատների տարածման կանխարգելում,

• մորեխի դեմ պայքար,• մակաբուծական հիվանդությունների

տարածում և այլն:

Էկոհամակարգային մոտեցումը պաշտոնապես ընդունվել է ՄԱԿ-ի կենսաբազմա զանության մասին կոնվենցիայի [7] կողմ երկրների 5-րդ համաժողովում (Նայրոբի, 2005թ.). Այդ փաստաթուղթը ընդգրկում է 12 սկզբունքնքներ (տես՝ www.biodiv.org/ programmes/cross-cutting/ecosystem/default.asp) և իրենից ներկայացնում է բնական ռեսուրսների (հող, ջուր, ընդերք, բուսական ու կենդանական աշխարհ, էներգիա, այլ կարողություն ներ) համալիր օգտագործման մի եղանակ, որը որպես անհրաժեշտ պայման պահանջում է էկոհամակարգի պահպանում և այդ պայմանի ներքո դրա կայուն օգտագործումն ու դրանից ստացած օգուտների արդարացի բաշխումը: Կարևոր է նշել, որ վերջին՝ արդարացի բաշխման դրույթը հանդիսանում է ՄԱԿ-ի կենսա բազմա զանության մասին կոնվենցիայի երեք նպատակներից մեկը ու դրա կեսագործ ման համար ընդունված է «Նագոյան արձանագրու թյունը» (վավերացման փուլում է):

Page 19: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

10

Ընդհանրապես, արդարության սկզբունքը սովորաբար ընդկրկվում է միջազգային հարաբերությունները կարգավորող փաստաթղթերի մեծ մասում: Դա ակնարկված է նաև ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայում` նրա 3-րդ հոդվածի առաջին կետում:

ՀՀ կառավարությունը որդեգրել է Կլիմայի փոփոխության հարմարվողական նու թյան էկոհամակարգային մոտեցումը: Մինչ այժմ կլիմայի փոփոխության հարմար վողականությանը նպատակաուղղված հիմնական աշխատանքները (գնահատում ներ, վերլուծություններ, կարիքների բացահայտում) կատարվել են Կլիմայի փոփոխության առաջին ու երկրորդ ազգային հաղորդագրությունների մշակման ընթացքում: որոշ աշխատանքներ մեկնարկել են նաև Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության մշակման շրջանակում:

Նկար 2. Կլիմայի փոփոխությունից հիմնական խոցելի ոլորտները ՀՀ-ում

Page 20: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

11

6. բնական վտանգներ և աղետներ

6.1. բՆԱծիՆ վՏԱՆԳՆԵրի ՌիՍԿԵրԸ ՀՀ-ՈՒՄ

ՀՀ առաջ ծառացած և հիդրոօդերևութաբանական երևույթներով պայմանավոր ված հիմնական ռիսկերն են՝ երաշտները, ջրհեղեղները, սելավները, սողանքները, կարկտահարությունը, էրոզիան և անապատացումը: Դեռևս Համաշխարհային բանկի 2005թ. «բնական աղետների թեժ կետեր. գլոբալ ռիսկերի վերլուծություն» զեկույցում, ինչպես նաև բազմաթիվ այլ փաստաթղթերում ՀՀ բնութագրվում է որպես բազմաթիվ վտանգներին ենթակա երկիր: Ըստ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (2004թ.) բնական աղետների ռիսկերի նվազեցման զեկույցի հայաստանցիների ավելի քան 80% ենթարկվում է աղետալի իրադարձություն ների փաստացի ռիսկերի: Երկրի ամբողջ տարածքի 98% ենթակա է երաշտի և 31% ` հեղեղման ռիսկերի:

Սողանքներ. Սողանքային վայրերը կազմում են հանրապետության տարածքի ավելի քան 4%: Ավելի շատ են սողանքավտանգ տարածքները, որտեղ բնակվում է բնակչության մոտ 35%: Թեև սողանքների պատճառը պայմանավորված է տեղանքի գեոֆիզիկական առանձնահատկություններով, սակայն հորդառատ տեղումների, ինչպես նաև ոռոգման, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վատ շահագործման և պահպանման հետևանքով առաջացող ջրային հոսքերը ակտիվացնում են սողանքային պայմանները:

Սելավներ. Հետազոտությունները ցույց են տվել, որ ՀՀ տարածքի կեսից ավելին, հատկապես միջին բարձրադիր լեռնային շրջանները, ենթակա են սելավների: Դրանց առաջացումը ևս պայմանավորված է հորդառատ անձրևներով, որոնց դեպքում բուսականությունից զրկված, կամ անապատացման ենթարկված չոր

լեռնալանջերը ունակ չեն լինում կուտակել ու «յուրացնել» տեղումները ու այդ պատճառով ջրերի մակերևութային հոսքը զգալիորեն ավելանում է:

Ջրհեղեղներ. յուրահատուկ կլիմայական պայմանների հետևանքով ՀՀ-ում գետային հոսքը տարվա ընթացքում խիստ փոփոխական է: Այն փոփոխական է նաև տարեց տարի: Գարնան ամիսներին տեղի են ունենում առավելագույն տեղումները: Այդ ժամանակաշրջանը համընկնում է նաև ձյան հալման ժամանակաշրջանի հետ: Փաստորեն տարեկան ամբողջ արտահոսքի մինչև 70%-ը տեղի է ունենում գարնանը, երբ ավելի քան 10 անգամ մեծանում է գետերի հոսքը և սեզոնային հեղեղումների պատճառ հանդիսանում, մեծ վնասներ պատճառելով բնակավայրերի գույքին և ենթակառուցվածքներին:

Երաշտ. ՀՀ գտնվում է երաշտավտանգ կլիմայական գոտում: Գյուղա տնտեսության բնական խոցելիության տեսակետից այդ երևույթը ամենավտանգավորն է: ՀՀ տարածքի շուրջ 75% ենթակա է չորայնացման: Գյուղատնտեսության ռիսկայնությունը, բարձր է հատկապես ցածր ու միջին բարձրություններում, որտեղ երաշտային պայմանները առավել չափով են արտահայտված:

Կարկուտ. Կարկուտը գյուղատնտեսության համար ամենահաճախ հանդիպող բնածին վտանգներից է, և հանդիսանում է թերևս ոլորտի ամենամեծ վնաս պատճառող երևույթներից մեկը, որի պատճառով ամեն տարի գյուղական բնակչու թյունը մեծ վնասներ է կրում:

Էրոզիա. Հողերի էրոզիոն երևույթները ՀՀ տարածքում բավականին ինտենսիվ են: Դա ևս

Page 21: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

12

պայմանավորված է չոր արևադարձային կլիմայով ու ռելիեֆի մեծ թեքություններով: Էրոզիան արտահայտված է ջրային, սառցային, հողմային, ինչպես նաև մարդածին ձևերով:

Անապատացում. Անապատացումը ՀՀ-ում վտան-գա վոր ընթացք ունի: ՄԱԿ-ի Անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիայի նախաբանում հատուկ ընդգծված է Անդրկովկասը` որպես անապատացման վտանգի ենթակա տարածք: ՀՀ տարածքի շուրջ 80%-ը «ընդգրկված» է անապատացման զարգացման ընթացքում: ի դեպ, պետք է այստեղ ընդգծել ինչպես արտակարգ երևույթներով պայմանավորված խնդիրները այնպես էլ դանդաղ ընթացող պրոցեսները:

Դժվար չէ նկատել, որ նշված բնական վտանգներն ու աղետները միանշանակորեն, ուղղակի ու անուղղակի կախված են ինչպես կոնկրետ եղանակից, այնպես էլ եղանակային ռեժիմից: բնական է, որ այդ ռեժիմի փոփոխությունը հանգեցնելու է նաև վտանգների ու աղետների ռեժիմների, նրանց հաճախականու թյան, ինտենսիվության ու տևողության փոփոխության: Թեև այդ փոփոխությունների ուղղությունը քիչ թե շատ կանխատեսելի է, դրանց քանակական ցուցանիշների մասով կան մեծ անորոշություններ, որոնք թույլ չեն տալիս միանշանակ ու ճշգրիտ եզրակացություններ անել ու համապատասխան հարմարվողական ու կանխարգելիչ միջոցառումներ պլանավորել ու իրականացնել: Դրան ավելանում են այս կամ այն ոլորտում վտանգների ու աղետների ազդեցության առանձնահատկությունները, իսկ հաճախ նաև` այդ ոլորտների վրա տարբեր գործոնների գումարային ազդեցությունը: Դա հարկադրում է ձևավորել այնպիսի մոտեցում, որը արդյունավետ լինի բոլոր հանգամանքների դրսևորման պարագայում: Դա, իհարկե, էկոհամակարգային մոտեցումն է:

բացի նպատակահարմարությունից ու ակնհայտ առավելություններից էկոհամակարգային մոտեցումը կարևոր է նաև կոնվենցիայի նպատակին հասնելու տեսակետից: Խոսքը վերաբերում է կոնվենցիայի երկրորդ հոդվածում ամրագրված դրույթին, ըստ որի կլիմայի փոփոխության մեղմման գործողությունները, այսինքն, մթնոլորտում ջերմոցային գազերի կոնցենտրացիայի կայունացումը պետք

է ապահովել այնպիսի մակարդակում ու ժամկետներում, որպեսզի էկոհամակարգերը բնականորեն ադապտացվեն (հարմարվեն) կլիմայի փոփոխու թյանը: Միանգամայն հասկանալի է, որ այդ նախապայմանին առավելագույնս համապատասխանում է էկոհամակարգային մոտեցումը:

Կլիմայի փոփոխության հետևանքները վտանգների ու աղետների տեսքով այս կամ այն աստիճանի անդրադառնալու են տնտեսության բոլոր ոլորտների, մարդու առողջության ու բնական էկոհամակարգերի վրա՝ առաջացնելով դրանց խոցելիությունը: Այդ ոլորտների նկատմամբ հարմարվողականության միջոցառումների ու պայքարի ուղիների ընտրությունը չափազանց կարևոր է ջանքերի կարժաճամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ առումով՝ ինչպես ծախսարդյունավետության, այնպես էլ դրանց հեռանկարայնության տեսակետից: վերջինս հատկապես կարևոր է ապագա սերունդների իրավունքների ապահովման տեսանկյունից: Այդ միջոցառումները պետք է նաև համահունչ լինեն այլ բնապահպանական հիմնախնդիրների լուծմանը չհակասելու, այլ օժանդակելու տեսակետից:

Կարևոր է նաև, որ կլիմայի փոփոխության մեղմման ու կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումները չհակասեն միմյանց: Դրա պատկերավոր, սակայն բացասական օրինակն է հիդրոէներգետիկայի անզուսպ խրախոսումը, որը նպաստում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը, սակայն ջրային ռեսուրսների սակավության ու կլիմայի սպասվող չորայնացման պայմաններում բարձրացնում է ոռոգելի գյուղատնտեսության, կոմունալ ջրապահովության ու դրա հետ կապված մարդու առողջության ու բնական էկոհամակարգերի խոցելիությունը:

Այս բոլորը վկայում են էկոհամակարգային մոտեցման անվիճելի առավելություն ների ու հեռանկարայնության մասին ինչպես հարմարվողականության, այնպես էլ կլիմայի փոփոխության մեղմման պլանավորման ու իրականացման ասպարեզում:

Page 22: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

13

7. Խոցելիության գնահատում և հարմարվողականություն

7.1 ԵՆԹԱԿԱՌՈՒցվԱծՔՆԵր և բՆԱԿԱվԱյրԵր

Երկրաբանական վտանգների և դրանցից բխող` բնակավայրերի և ենթակառուցվածքների խոցելիության ուսումնասիրությանը նվիրված առավել ծավալուն աշխատանքներ են կատարվել 1980-1990 թվականներին: 1986թ. «Հայպետհողնախագիծ» ինստիտուտի կողմից մշակվել է «ՀՀ տարածքում գյուղական բնակավայրերը, ձեռնարկությունները, շենքերը, շինությունները և հողահանդակները սողանքներից, փլուզումներից, ձնահյուսերից և սելավային հոսքերից պաշտպանման գլխավոր հատակագիծը»: Այն նախատեսում էր մինչև 2000թ ներառյալ հետազոտական աշխատանքների հետ մեկտեղ նաև լայն մոնիտորինգային դիտարկումների կազմակերպում հանրապետության ողջ տարածքում: Սակայն նախանշված ծրագրերի միայն մի փոքր մասը իրագործվեց մինչև 1980-ականների վերջերը, այնուհետև դրանք վերջնականապես դադարեցվեցին Խորհրդային Միության փլուզման հետևանքով:

Հանրապետությունում ընթացող վտանգավոր պրոցեսների զարգացումը, դրանց տարածումն ու ուժգնությունը ըստ ժամանակի բավականին դինամիկ է` փոփոխական, ինչի մասին է վկայում հանրապետությունում հետզհետե աճող ռիսկային իրավիճակների քանակությունը: Այդ տեսակետից, անցյալի տեղեկատվությունը խիստ արժեքավոր է ժամանակի մեջ խոցելիությունը գնահատելու ու կլիմայի փոփոխության միջև պատճառահետևանքային՝ կորելյացիոն կապերի որոնման տեսանկյունից:

7.1.1 ՀՀ տարածքում բնակավայրերի և ենթակառուցվածքների խոցելիության դրսևորման օրինակներըԳետային հեղեղումները և ջրածածկումները զգալի վնասներ են պատճառում հանրապետության բոլոր մարզերին` առանձնապես հյուսիսային մարզերի տնտեսությանը (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արագածոտն, Տավուշ): Ջրածածկ են լինում գյուղատնտեսական հանդակները, տնամերձ հողամասերը, բնակելի շինությունները, քանդվում են գետերի ափերը և ավտոճանապարհները, հորդացած գետերը լվանում են լանջերի ստորոտները և նպաստում սողանքների ակտիվացմանը, որոնք տեղաշարժվելով արգելափակում են տրանսպորտային մայրուղիները, երբեմն նաև գետահուները, առաջացնելով ժամանակավոր ջրամբարներ, ջրով ծածկելով տարբեր շինություններ: Այսպես օրինակ, 1996թ. գարնանային հեղեղումները հանգեցրին իջևան քաղաքի ափամերձ թաղամասերի ջրածածկմանը, որի հետևանքով լուրջ վնաս կրեց քաղաքի սոցիալ-տնտեսական համակարգը: Այդ շրջանում 4 օրվա ընթացքում գերազանցվեց ամսական տեղումների քանակը (55 մմ), ջրածածկ եղան շենքերի նկուղային հարկերը, արձանագրվեցին Աղստև գետի ափերի մասնակի փլուզումներ, ցեխաքարային սելավները քանդեցին 3 կամուրջ, ջրածածկվեցին տնամերձերը և այլն: Համաձայն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալների միայն Տավուշի մարզում 2006թ. ինտենսիվ տեղումներից առաջացած հեղեղումների պատճառով վնասվեցին շուրջ 14հա ցանքատարածքներ, պրակտիկորեն ամբողջությամբ ոչնչացվեցին կարտոֆիլի և ցորենի ցանքերը: Գետահուներում ջրի մակարդակը

Page 23: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

14

բարձրացավ 3-4.5 մետրով, ջրածածկ անելով 160-220մ ափամերձ գոտու հատվածը, քանդվեցին կամուրջներ, քարաթափումները շարքից հանեցին հանրա պետական նշանակության ճանապարհների առանձին հատվածներ:

2006թ. մայիսի սկզբին Աղստև գետի գարնանային կտրուկ վարարման պատճառով ողողվեց և փլուզվեց Հաղարծին գյուղի հարակից սողանքի ճակատային մասը, որը ամբարտակելով գետահունը, փոխեց հոսանքի ուղղությունը: Գետի վարար ջրերը, քանդելով միջպետական մայրուղու որոշ հատվածներ, ներխուժեցին գյուղի ցածրադիր ափամերձ գոտի, մեծ վնասներ պատճառելով համայնքի բնակելի տներին և տնամերձերին:

որպես հանրապետության բնակավայրերի և ենթակառուցվածքների նկատմամբ բարձր ռիսկայնություն պարունակող գործոն ՀՀ-ում բավականին տարածված են նաև հեղեղումները: Դրանք լայն տարածում ունեն Արարատյան և Շիրակի դաշտերում, Լոռու ու Տավուշի մարզերում, զարգացած են նաև վայոց ձորի և Սյունիքի առանձին տեղամասերում (Եղեգնաձոր, Գորիս, Սիսիան): Սակայն հեղեղումներին ենթակա տարածքների առավել մեծ մասը գտնվում է Արարատյան դաշտում, որտեղ ստորգետնյա ջրերի մակարդակը տեղակայված է մակերեսից 0-2մ միջակայքում, որի պատճառով տեղումները չեն ներծծվում հողի մեջ:

ՀՀ-ում մեծ տարածում ունեն նաև սելավային երևույթները: Սելավների ակտիվացումը պայմանավորված է լանջերի մերկացմամբ և հողմնահարվածությամբ և, միաժամանակ, առատ մթնոլորտային տեղումներով: Սելավներից պարբերաբար տուժում են Երևանը, վանաձորը, Գյումրին, Կապանը, Գորիսը, Ալավերդին և շատ ուրիշ բնակավայրեր, գյուղական համայնքներ, երկաթուղիներ և ավտոճանապարհներ: Դրանց խոցելիության և հարմարվողա կանության ապահովման հիմնախնդիրը դարձել են օրակարգային: 2008թ մարտ ամսին, վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասում տեղի է ունեցել ցեխաքարային սելավային հոսք, որը մեծ արագությամբ սլացել է թաղամասի փողոցով, վնասելով բնակելի տները, հասնելով ընդհուպ մինչև վանաձոր-Դիլիջան-Երևան ավտոմայրուղի:

Սելավը ձևավորվել է գարնանային ինտենսիվ ձնհալի և հորդառատ անձրևների հետևանքով և ընթացել մեծ արագությամբ: Այն վնասել է հարակից տները, նկուղները ծացկվել են մոտ 0.5 մ հաստությամբ նստվածքով:

Սողանքներ. ՀՀ տարածքի սողանքային հոսքերի ակտիվացումը պայմանա վորված է դրանց զանգվածում ջրերի շրջապտույտի դինամիկ հավասարակշռության խախտմամբ: Դրանք հիմնականում զարգացած են Եղեգիսի, Ազատի և վեդի գետերի հովիտներում, Սևանա լճի հյուսիս-արևելյան ափին, իջևան քաղաքի շրջակայքում և հանրապետության այլ վայրերում: ՀՀ-ում սողանքները պատկանում են ամենատարածված բնական երևույթների շարքին: վերջին ժամանակներս դրանց ակտիվացումը մեծապես կապված է մարդու ներգործության ակտիվացմամբ, որին մաս է կազմում նաև հիդրոօդերևութաբանական պայմանների փոփոխությունը: Սողանքների ձևավորումը, դրանց վերաակտիվացման պատճառները սերտորեն կապված են ռիսկային գոտի ներթափանցող մակերեսային և ստորգետնյա ջրերի ծավալների հետ, որոնք պայմանավորված են տեղումների քանակությամբ, ձնհալի արագությամբ և այլն: Այսօրվա դրությամբ արտաքին գործոնների` օդերևութաբանական երևույթների անոմալ փոփոխման և ակտիվ անտրոպոգեն ճնշման համատեղ ազդեցության հետևանքով հանրապետությունում դիտվում են սողանքների ակտիվացման զգալի աճ:

Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրվող սողանքային ռիսկի աճի և դրա հետ մեկտեղ բնակավայրերի խոցելիության և հարմարվողականության լուծման ոլորտում կան որոշակի խնդիրներ: Ռիսկային գոտիներում, պաշտպանիչ միջոցառումներից հետո չեն տարվում մշտադիտարկումներ (monitoring) վտանգավոր երևույթների հետագա զարգացման ընթացքը կառավարելու և անցանկալի պրոցեսները կանխելու համար: Երբեմն, պաշտպանիչ ինժեներական կառույցներ և կանխարգելիչ միջոցառումներ կիրառելու փոխարեն, գյուղական համայնքը կամային կերպով տեղափոխվում է մի այլ վայր, որն իր ռիսկայնության մակարդակով ավելի բարձր էր նախորդից:

Page 24: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

15

ՀՀ վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղը այդ օրինակներից մեկն է: Հին գյուղի տեղափոխումը պայմանավորված էր նրանով, որ գտնվում էր դանդաղ զարգացող սողանքային հոսքի և սեզոնային ջրածածկումների գոտում: Այդ պատճառով, 1970թ.-րի սկզբում գյուղը տեղափոխվեց հարևանությամբ գտնվող մի նոր տարածք և կառուցապատվեց տեղում: Սակայն, ինչպես պարզվեց հետագա տարիներին, այս տարածքը նույնպես սողանքավտանգ էր և առանձնանում էր էլ ավելի անբարենպաստ գրունտային և հիդրոերկրաբանական պայմաններով` ստորգետնյա ջրերի բարձր տեղադիրքով, սողանքավտանգ և սելավավտանգ տեղամասերով:

Այնուամենայնիվ, 2013թ-ին ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել “ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը” [28], իսկ 2014թ. նախատեսվում է վերսկսել «ՀՀ-ում սողանքային աղետի կառավարում» ծրագրի երկրորդ փուլի իրագործումը Ճապոնական JICA գործակալության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության շրջանակներում, որով նախատեսված է մոնիտորինգի կազմակերպումը և ռիսկային գոտիներում վաղ ահազանգման համակարգերի տեղակայում:

Քարաթափումները: Այս երևույթները դիտվում են զառիթափ լանջերին, խորը կիրճերում և ակտիվանում են բարձր խոնավության և ջերմաստիճանի կտրուկ տատանումների պայմաններում: ՀՀ-ում լայն տարածում գտած այս երևույթները խոչընդոտում են ավտոմոբիլային ճանապարհների, երկաթգծի անխափան ու անվտանգ շահագործմանը, վտանգ են ներկայացնում բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների համար 2010թ. դրությամբ հանրապետությունում քարաթափումներից տուժող բնակավայրերի թիվը հասել է 45-ի: Խոցելի են համարվում վանաձորը, Ալավերդին, Ախթալան, Գավառը, Կապանը, Մեղրին և Ագարակը: Քարաթափումները տարածված են նաև Երևան քաղաքի վարչական տարածքում, մասնավորապես, Հրազդան գետի կիրճում:

Ձնահյուսերը, թեև հանրապետության տարածքում ունեն սահմանափակ տարածում, սակայն

բավականին մեծ վտանգ են ներկայացնում բնակավայրերի և հաղորդակցման ուղիների համար: Առավել ձնահյուսավտանգ են Զանգեզուրի, վարդենիսի, բազումի և Արագածի բարձրադիր գոտիները: Երևույթը զարգացած է նաև Եղեգիս գետի ավազանում` Եղեգիս, Արատես և վարդահովիտ գյուղերի, ինչպես նաև, Սերս և Շիշկերտ գյուղերի շրջակայքում:

7.1.2 Հարմարվողականության առաջարկներԱյսպիսով, կարելի է եզրակացնել, որ ՀՀ տարածքի ենթակառուցվածքները ենթարկված են բարձր ռիսկայնության և այդ ռիսկայնության աստիճանն աճելու է կլիմայական պայմանների կանխատեսվող փոփոխություններին զուգընթաց: Սակայն վտանգավոր պրոցեսների նկատմամբ մշտադիտարկումների և կանխարգելիչ միջոցառումների թերությունները (հաճախ բացակայությունը) ակնհայտ են և, որոշ դեպքերում էլ, հարմարվողականությանն ուղղված չհիմնավորված, կամ պարզապես սխալ քայլերի և գոծողությունների իրականացումը տալիս է հակառակ արդյունք: Այսպիսի հանգամանքներում խոցելիության նվազեցման խնդիրը դառնում է հրամայական:

Հարմարվողականության առաջարկությունների մեջ պետք է հաշվի առնել անորոշությունները, միջոցառումների հիմքում դնելով այսպես կոչված «առանց ափսոսանքի» միջոցառումները և կիրառել էկոհամակարգային մոտեցում: Օրինակ, սողանքների դեմն առնելու համար ոչ թե պատնեշներ կառուցել, ինչպես դա արվել է Դիլիջանում, այլ այդպիսի տեղամասում վերականգնել բնական էկոհամակարգը կամ վերլուծել լանդշաֆտի վրա մարդկային գործունեության բացասական ներգործության հետևանքով ռիսկի աստիճանը և դրա նվազեցմանը նպատակաուղղված իրատեսական միջոցառումներ իրականացնել:

Հարմարվողականության միջոցառումների մեջ նպատակահարմար է ներառնել ապահովագրական համակարգը, որը բացի վնասի ուղղակի փոխհատուցումից խրախուսական միջավայր կստեղծի հուսալի ու հեռանկարային քայլեր ձեռնարկելու աղետների ռիսկը նվազեցնելու համար:

Page 25: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

16

7. 2 . Գ յ ո ւ ղ ա տ ն տ ե ս ո ւ թ յ ա ն խ ո ց ե լ ի ո ւ թ յ ա ն գ ն ա հ ա տ ո ւ մ և հ ա ր մ ա ր վ ո ղ ա կ ա ն ո ւ թ յ ո ւ ն

7.2.1. Համառոտ տեղեկություն գյուղատնտեսության ոլորտի մասինԳյուղատնտեսության ոլորտը առավել խիստ վտանգվածն ու խոցելին է: Պարենային ապահովության այս կարևոր ոլորտը տալիս է երկրի ՀՆԱ-ի առնվազն 17-20%: բնակչության 52% զբաղված է գյուղատնտեսության ոլորտում:

Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը գյուղատնտեսական գործունեության վրա բարձրացնում է այն գյուղական աղքատ բնակչության սոցիալական խոցելիությունը, որոնց ապրուստի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է: Մշակվող հիմ նա կան

գյուղատնտեսական մշա կա բույ սերն են՝ հա ցա-հա տի կը, կար տո ֆի լը, պտուղ նե րը, խա ղո ղը, բան ջա րա նո ցա յին և կե րա յին մշա կա բույ սե րը: Ա նաս նա բու ծութ յան մեջ գե րա կա յող ուղ ղութ-յուն ներն են խո շոր և մանր եղ ջե րա վոր ա նաս-նաբու ծութ յու նը, ինչ պես նաև խո զա բու ծութ յու նը և թռչնա բու ծութ յու նը:

Գյուղատնտեսությունը գրեթե միշտ տուժում է եղանակի փոփոխականու թյունից և բնական աղետներից, որոնք հանգեցնում են հսկայական սոցիալական և տնտեսական հետևանքների: Ջերմաստիճանի փոփոխությունները, եղանակային ծայրահեղ երևույթների հաճախականության ու

Այրումի սողանքը, որի հետևանքով քանդվեց Մ-6 վանաձոր-Ալավերդի-վրաստանի սահման միջպետական ավտոմայրուղու հատվածը

Սողանքի վառ օրինակներից մեկն է 2011թ հոկտեմբերի 2-ին Մ-6 վանաձոր-Ալավերդի-վրաստանի սահման ավտոճանապարհի 82-րդ կմ տեղի ունեցած սողանքը, որի հետևանքով քանդվեց Այրում քաղաքի մոտակայքով անցնող ավտոմայրուղու հատվածը (նկ. 4), տեղի ունեցան մարդկային զոհեր:Աղետալի այս սողանքին, նախորդել են հորդառատ անձրևները, տեղանքում դիտվել է գրունտային ջրերի մակարդակի բարձրացում: Դրա հետ մեկտեղ սողանքի կտրուկ ակտիվացմանը նպաստել է մարդածին գործոնը` տեղամասում գտնվող այգիների և բանջարանոցների առատ և անկառավարելի ոռոգումը:Համեմատած նախորդ տարիների հետ լանջի ստորոտում բեռնաթափվող գրունտային ջրերի քանակը 2013թ. գարնանից զգալիորեն աճել է, ինչի մասին է վկայում հարևան տեղամասում նոր թացույթների և բնական աղբյուրի ի հայտ գալը:

Նկար 3. Այրումի սողանքը

Լուսանկարները՝ Հայկ բաղդասարյանի

Այրումի սողանքը, որի հետևանքով քանդվեց Մ-6 վանաձոր-Ալավերդի-վրաստանի սահման միջպետական ավտոմայրուղու հատվածը

Page 26: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

17

ուժգնության աճն ապագայում կարող են էապես ազդել մշակաբույսերի բերքատվության վրա, վնասել անասնապահությանը: Երաշտները, հեղեղումները, ձմեռային սառնամանիքները, կարկտահարումը և անապա տա ցումն իջեցնում են պարենային անվտանգության մակարդակը:

ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը» (2010թ.) և «Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը» (2011թ.): Գյուղատնտեսության ռազմավարական խնդիրն է երկրի պարենային անկախության մակարդակը հասցնել նվազագույն անհրաժեշտ մակարդակին, այսինքն՝ հիմնական պարենամթերքների 75-80%-ը բավարարել տեղական արտադրության հաշվին:

Գիտական կանխատեսումները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխության ներկայիս միտումների դրսևորման պայմաններում երկրի պարենային անվտանգու թյան ռիսկերը մեծանում են:

7.2.2. Խոցելիության գնահատումՀՀ-ում գլուղատնտեսության խոցելիության գնահատումները սկիզբ են առել ԿՓ կոնվենցիայի վավերացումից անմիջապես հետո: Դրանց ամփոփումները տեղ են գտել ՀՀ կլիմայի փոփոխության առաջին և երկրորդ ազգային հաղորդագրություններում:

Հաշվի առնելով կոնվենցիայի շրջանակում ընթացող գործընթացները, ՀՀ կառավարության 2011թ. թիվ 1594 որոշմամբ մինչև 2015թ. պետք է մշակվի և հաստատվի կլիմայի փոփոխություններին հարմարվողականության համալիր ծրագիր, որը պետք է ներառի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը, այդ թվում գյուղա տնտեսությունը:

Գյուղատնտեսության խոցելիությունը հիմնականում պայմանավորված է կլիմայի ընդհանուր չորայնացմամբ, կլիմայական գոտիների ռելիեֆով դեպի վեր տեղա-շարժ մամբ ու ոռոգման նպատակով ջրի պահանջարկի ավելացմամբ, ինչպես նաև հիդրո-օդերևութաբանական վտանգավոր երևույթների հաճախականության և ուժգնության ավելացմամբ:

Սակայն մասնագետների կարծիքով կլիմայի փոփոխությունը կունենա նաև որոշ դրական հետևանքներ: Դրանք ներկայացված են ստորև աղյուսակում:

բուսաբուծության ճյուղի վրա կլիմայի փոփոխության ազդեցության առավել զգայուն ցուցանիշ է մշակաբույսերի բերքատվությունը: Եվրոպական հարևանության Գյուղատնտեսության և գյուղական զարգացման ծրագրում հատուկ տեղ է հատկացվել կլիմայի փոփոխության կանխատեսումների հիման վրա գյուղատնտեսության խոցելիության գնահատմանը: Առանձնահատուկ նշվում է. «Հայաստանում բույսերի մշակման արդյունավետությունը կարող է նվազել 8-14 տոկոսով, արոտավայրերը և անասնաբուծությունը մեծ վնաս կկրեն: Անասունների գլխաքանակը կարող է 30 տոկոսով անկում ապրել, իսկ արտադրությունը կնվազի 28-30 տոկոսով»:

Ակնկալվում է, որ կլիմայի փոփոխությունները Հայաստանում մշակաբույսերի վրա կունենան երեք հիմնական ազդեցություն: Առաջինը, յուրաքանչյուր մշակաբույս աճեցնելու համար համապատասխան գոտին, ամենայն հավանականությամբ, կտեղաշարժվի դեպի վեր՝ մինչև 2030թ. 100մ բարձրության վրա, իսկ մինչև 2100թ.՝ 200-400 մ-ի վրա: Երկրորդը, բարձր ջերմաստիճանի համակցումը, ավելի բարձր գոլորշիացման և ավելի քիչ տեղումների մակարդակը կհանգեցնեն շատ մշակաբույսերի արդյունավետության նվազեցման: Երրորդը, փոփոխվող եղանակը կարող է վնաս հասցնել մշակաբույսերին և գյուղատնտեսական նշանակության հողերին [11]:

Կարևոր է նշել, որ բերքատվության վրա մեծ ազդեցություն ունի հողօգտագործման կարգն ու ինտենսիվությունը, որը կարող է հանգեցնել հողերի դեգրադացիայի: Հողերի դեգրադացիա՝ նշանակում է հողերի հատկությունների աստիճանական վատթարացում, հումուսի և օրգանական ածխածնի պաշարների անկում (կորուստ), կառուցվածքի քայքայում, պոտենցիալ և արդյունավետ բերրիության անկում, էրոզիա, պնդացում, աղակալում, ճահճացում և այլն: Ստորև բերված աղյուսակում ցույց է տրված վերջին 25 տարիների ընթացքում օրգանական ածխածնի և հումուսի պաշարների փոփոխությունները տարբեր հողատիպերում:

Page 27: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

18

ինչպես երևում է աղյուսակից, ակնհայտ են նշված հողատիպերում օրգանական ածխածնի և հումուսի պաշարների անկումը, բացառությամբ լեռնամարգագետնային հողերից, որտեղ մարդածին գործոնները գրեթե նույն են մնացել: Ածխածնի նվազումը հողում վկայում է հողի անկայուն օգտագործման մասին, ուստի այն կարող է ծառայել որպես հողի կայուն օգտագործման հայտանիշ ու չափանիշ: Դրա նկատմամբ մշտադիտարկումը անհրաժեշտ է ի նկատի ունենալով նաև հողում մթնոլորտից կլանված ու կուտակված օրգանական ածխածնի պահպանության վերաբերյալ Կոնվենցիայի

պահանջը: Կլիմայի փոփոխության և անապատացման արդյունքում տեղի են ունեցել նաև բնահողային գոտիների սահմանների տեղաշարժ ռելիեֆով դեպի վեր:

Գյուղատնտեսությանը մեծ վնաս են հասցնում օդերևութաբանական վտանգավոր ու աղետավոր երևույթները: Աղյուսակ 4-ում ներկայացված են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տվյալներով կազմված բնական աղետների հետևանքով վնասված տարածքները և պատճառած վնասը գյուղատնտեսության ճյուղում:

Աղյուսակ 2. Կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսության սեկտորում

բացասական Դրական

Հողերի բերրիության նվազում վեգետացիայի համար բարենպաստ ժամկետի երկարացում

Ջրային պաշարների նվազում բարձրարժեք ջերմասեր մշակաբույսերի աշխարհագրության ընդլայնում

Մշակաբույսերի բերքատվության իջեցում Մեկից ավելի բերքի ստացման հնարավորություն

բույսերի հիվանդությունների տարածում Գյուղատնտեսական կենդանիների, դաշտային մշակաբույսերի և պտղատուների ձմեռման նպաստավոր պայմաններ

Կենդանիների հիվանդացության մեծացում

Մթնոլորտային CO2-ի ավելացման հաշվին մշակաբույսերի բերքատվության բարձրացում

Գյուղատնտեսության ծախսատարության ավելացում

Պարենային անվտանգության սպառնալիքԱղբյուրը՝ Ս.Ավետիսյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [12]

Աղյուսակ 3. Օրգանական ածխածնի և հումուսի պարունակության փոփոխություն ները ՀՀ տարբեր հողատիպերում

Հողատիպերը

Շերտ

ը,սմ

1987թ. 2011թ. 2013թ.

C օրգ. Հումուս C օրգ. Հումուս C օրգ. Հումուս

% տ/հա % տ/

հա % տ/հա % տ/

հա % տ/հա % տ/

հա

Կիսաանապատ-ային գորշ 0-25 1.26 44.0 0.88 31.0 1.53 53.4 2.16 75.5 0.85 30.6 1.47 53.1

Շագանա-կագույն հողեր 0-25 1.77 52.2 1.53 45.2 2.64 77.8 3.05 91.0 1.51 45.0 2.63 77.5

Սևահող 0-25 3.56 95.3 2.53 66.1 4.25 113.8 6.14 164.3 2.54 66.3 4.25 113.9

Լեռնամարգա-գետնային հողեր 0-25 6,5 226 11,4 398,5 6,6 229,5 11.6 401,2 6,5 227 11,5 399,4

Աղբյուրը՝ Ս.Ավետիսյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [12]

Page 28: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

19

Աղյուսակ 4. բնական աղետների հետևանքով վնասված տարածքը և պատճառած վնասը ՀՀ գյուղատնտեսության ճյուղում*

Տարիները վնասված տարածքը, հազ. հա

Պատճառված վնասը, մլրդ.

դրամ1995 86,959 17,001996 36,654 12,591997 129,819 26,531998 63,411 14,951999 43,026 11,332000 - 59,782001 83,500 23,942002 74,546 15,142003 48,667 82,632009 35,368 11,892010 17,474 35,502011* 4,061 0,912012* 2,219 0,49

2013-մայիս 11,101 23.92*ՀՀ մարզերի մի մասը տվյալներ չեն տրամադրել:

Աղբյուրը՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Գյու ղատն տե սութ յա նը հատկապես մեծ վնաս են հասց նում երաշտը, կար կու տը, հե ղե ղում նե րը, գար նա նա յին ցրտա հա րութ յուն նե րը և սե լավ-նե րը: Գրեթե յուրաքանչյուր տարի ՀՀ մեկ կամ մեկից ավելի տարածքներում երաշտ է գրանցվում: 2000-2001թթ. սաստիկ երաշտի հետևանքով գյուղատնտեսության վնասը կազմեց 143 մլն. ԱՄՆ դոլար: Անբարենպաստ կլիմայական պայմանների հետևանքով միայն 2010թ. գյուղատնտեսության ճյուղի վնասը կազմեց մոտ 90 մլն. ԱՄՆ դոլար:

Գյուղատնտեսությանը հատկապես մեծ կորուստներ պատճառեց 2013թ. մայիս-հունիս

ամիսներին ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում հաճախակի և տևական կարկտահարության երևույթները: Աննախադեպ էր Արմավիրի մարզի վարչական տարածքում 2013թ. մայիսի 12-ի և մայիսի 17-ի կարկտահարությունը:

Կլիմայի փոփոխությունն ուղղակի ազդեցություն է գործում բնական կերահան դակ ների՝ արոտավայրերի և խոտհարքերի վրա: Արոտային շրջանում գյուղացիական տնտեսությունները բնական կերահանդակներից ստանում են տարեկան արտադրվող կաթի շուրջ 70 տոկոսը, մսի կեսից ավելին, բրդի ողջ քանակը: Հայտնի է, որ դեգրադացվածության բարձր մակարդակ ունեն հատ կապես բնակավայրերին մոտ, ինչպես և հեռավոր արոտավայրերը: Գնահատվել է արոտների դեգրա դացվա ծության մակարդակը՝ ըստ բնակա վայրից հեռավորության (աղյուսակ 5. [12]):

Մթնոլորտային տեղումների պակասը և օդի ջերմաստիճանի բարձրացումը պատճառ են դառնում բնական աղբյուրների ցամաքելուն, որի հետևանքով դժվարանում է արոտավայրերի ջրարբիացումը և այդ տարածքներում համաչափ արածեցումը: Այս հիմնախնդիրը հղի է ոչ միայն տնտեսական, այլ և բնապահպանական լուրջ հետևանքներով: Քանի որ ՀՀ-ում արոտները գրեթե ամբողջովին համայնքային սեփականության են, ուստի դրանց պահպանության համար պետք է բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների կարողություններն ու պատասխանատվությունը: բացի դրանից, պետական և համայնքային բյուջեի, ինչպես նաև նորարարական ֆինանսական մեխանիզմների

Աղյուսակ 5. Արոտների դեգրադացվածության մակարդակն ըստ բնակավայրից հեռավո րության

Գոտի Տարածքը, հազ. հա

Տեսակարար կշիռը, %

Արոտների ծանրաբեռն-վա ծությունը,

պայմ.գլուխ/հա

Դեգրադաց-վածության

մակարդակը (%)

Գոտի I, 0-3 կմ 19.3 1.7 5.7 21Գոտի II, 3-6 կմ 120.1 10.8 2.5 19Գոտի III, 6-9 կմ 204.4 18.3 0.7 8

Գոտի IV, 9-12 կմ 305.7 27.4 0.4 11Գոտի V, 12-15 կմ 429.1 38.4 0.2 15

Գոտի VI, 15-ից ավելի 37.9 3.4 0.06 18Ընդամենը 1116.5 100 0.68 13.3

Աղբյուրը՝ Ս.Ավետիսյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [12]

Page 29: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

20

ներգրավման միջոցով անհրաժեշտ է իրականացնել ջրարբիացման միջոցառումներ, որոնք խիստ անհրաժեշտ են արոտավայրերի համաչափ ծանրաբեռնվածության ապահովման համար:

Անասնաբուծության ճյուղի վրա կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը կլինի զգալի, քանի որ բնական կլիմայական գոտիների տեղաշարժի հետևանքով առավել բարձրարժեք ալպյան և մերձալպյան արոտավայրերի տարածքները կկրճատվեն համապատասխանաբար` 19 և 22 տոկոսով: Միաժամանակ կավելանա կիսա անա պա-տային (17%) և մարգագետնատափաստանային (23%) համե մատա բար ցածր արտադրողական արոտավայրերի տարածությունը: Հետևաբար, այդ գոտիների կառուցվածքային փոփոխությունների պատճառով կաթի արտադրությունը կպակասի մոտ 52.4 հազ. տոննայով կամ 7.3 մլրդ դրամով, մսի արտադրությունը՝ 15.1 հազ. տոննայով կամ մոտ 35 մլրդ դրամով, իսկ բրդի արտադրությունը՝ 116.4 տոննայով կամ 0.2 մլրդ. դրամով:

ՀՀ հատկապես լեռնային և բարձր լեռնային համայնքների բնակչության եկամտի գերակշռող մասը ապահովում է անասնաբուծու թյունը: ուստի կանխատեսելի է, որ այլ հավասար պայմաններում կլիմայի փոփոխության հետևանքով գյուղացիական տնտեսությունները միայն նշված երեք արտադրանքների թերարտադրությունից տարեկան կկորցնեն ավելի քան 42 մլրդ դրամի համախառն արտադրանք: Նման իրավիճակում գյուղացին, զրկվելով եկամտից, որպես կանոն, արտագաղթում է, ինչի պատճառով գյուղատնտեսությունը կորցնում է նաև արտադրողին:

Կլիմայի փոփոխությունը, հատկապես ջերմաստիճանի բարձրացման և մթնոլորտային տեղումների նվազման հետևանքով` անապատացման գործընթացի ակտիվացումը, բացասաբար է անդրադառնում նաև կենդանիների առողջության վրա: Ենթադրվում է, որ հատկապես պիրոպլազմիդոզները, որոնք նախկինում բնորոշ էին հանրապետության ցածրադիր շրջանների համար, կարող են տարածում գտնել նախալեռնային և միջին լեռնային գոտիներում:

Ըստ 2012թ. հողային հաշվեկշռի ՀՀ հողային ֆոնդի կառուցվածքում `ոռոգելի հողերի ընդհանուր մակերեսը կազմում է 207840.6 հա, որից վարելահող` 120288.6 հա, խաղողի այգի` 14087.1 հա, պտղատու այգի` 18498.6 հա, խոտհարք` 1499.2 հա, բնակավայրի հողեր` 53041.8հա, անտառային հողերից` 425,3 հազ. հա:

Կլիմայի փոփոխության հետևանքով ոռոգման ջրի լրացուցիչ պահանջարկ կառաջանա: Հաշվի առնելով ոռոգման գոտիների բարձրությունն ու մակերեսն ու այլ ցուցանիշներ, անհրաժեշտ և բավարար ջրապահովվածության համար լրացուցիչ կպահանջվի 276.6 մլն մ3 ջուր: իսկ ընդունելով ոռոգման համակարգի ՕԳԳ-ն 0.7, ջրառի լրացուցիչ պահանջը ոռոգման աղբյուրից կկազմի 395 մլն մ3: Կլիմայի փոփոխության հետևանքով խոնավության դեֆիցիտ կառաջանա նաև անջրդի տարածքներում: Անջրդի երկրագործական տարածաշրջանների ջրապահովվածության խոցելիությունը անդրադառնալու է հատկապես Ապարանի, Ամասիայի, Սևանի, Տավուշի, իջևանի անջրդի երկրագործական գոտիների վրա: Այս տարածաշրջանների բարձրադիր գոտիների ջրապահովվածության խոցելիությունը կմեծանա 30-40%-ով:

7.3. ՀԱրՄԱրվողԱԿԱՆՈՒԹյԱՆ ՄիՋոցԱՌՈՒՄՆԵր

7.3.1. իրականացված ու իրականացվող միջոցառումների համառոտագրությունԿլիմայի փոփոխության պայմաններում անհրաժեշտ է ուսումնասիրել նոր պայմաններին առավել հարմարեցված մշակաբույսերի և սորտերի կիրառման նպատակահարմարությունը: Գյուղատնտեսական հետազոտությունների

միջազգային խորհրդատվական խմբի (CGIAR) կենտրոնների, մասնավորապես՝ ICARDA-ի և SIMMIT-ի հետ, սելեկցիոն աշխատանքներ են իրականացվում մշակաբույսերի համաշխար-հային հավաքածուի նմուշներից ՀՀ պայմաններին հարմարեցված սորտերի ստացման ուղղությամբ: Ներկայումս բանջարաբոստանային և

Page 30: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

21

տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի բույսերի կենսատեխնոլոգիայի լաբորատորիայում աշխատանք ներ են տարվում հիմնական գյուղատնտեսական մշակաբույսերի նոր սորտերի ստացման համար: Այս նորարարական մոտեցումն արագ փոփոխվող բնակլիմայական պայմանների դեպքում ավելի արդյունավետ է:

Ջերմոցային տնտեսությունների զարգացումը, որը ևս մեկ քայլ է գյուղա տնտեսության վրա բնակլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմացնելու ուղղությամբ: Կլիմայի փոփոխությանը հարմարվողականության տեսանկյունից առանձնահատուկ կարևորություն ունի խոցելի տարածաշրջաններում գյուղա-տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին ցուցաբերվող պետական աջակցությունը: Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում ոռոգման համակարգերի սուբսիդավորմանը: բացի ոռոգման համակարգերի զարգացման ծրագրից, գյուղատնտեսության ճյուղին պետական աջակցություն է ցուցաբերվում հետևյալ հիմնական ուղղություններով. - հողերի բարելավում և պահպանություն, - գյուղատնտեսական արտադրանք

արտադրողների ռիսկերի կանխարգելման ենթակառուցվածքների (դրենաժային, հակահեղեղային և ցամաքուրդային համա-կարգեր, և այլն) զարգացում,

- տոհմային անասնաբուծության զարգացում և անասնաբուժական հակահամա ճարա կային միջոցառումների իրականացում,

- սերմնաբուծության զարգացում, - վնասատուների և հիվանդությունների դեմ

բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում,

- գյուղատնտեսական արտադրանք արտադրողներին տարաժամկետ վճարումով տեխնիկայի տրամադրում, պարարտանյութերի և դիզելային վառելիքի գների, ինչպես նաև՝ վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորում,

- ագրարային գիտության զարգացում, խորհրդատվության և տեղեկատվության տրամադրման ապահովում, ինչպես նաև մասնագիտական կադրերի պատրաս տում,

- գյուղական տարածքների համաչափ զարգացման ծրագրերի իրականացում և այլն:

Գյուղացիական տնտեսությունների փոխօգնության և կոոպերացիայի զարգացումը նույնպես կարևոր միջոց է կլիմայի փոփոխության պայմաններում գյուղատնտեսության հարմարվողականության բարձրացման համար: իրականացվում է արոտօգտագործողների կոոպերատիվների ձևավորում:

7.3.2. Հարմարվողական առաջարկվող լրացուցիչ միջոցառումների լրումն գյուղատնտեսության ոլորտի զարգացման վերը նշված միջոցառումների անհրաժեշտ է. - ազգային հարմարվողականության ծրագրի ու

գործողությունների պլանի մեջ առանձնակի կարևորություն տալ գյուղատնտեսության ոլորտի հիմնախնդիր ներին,

- ոռոգման համակարգի արդյունավետության բարձրացման համալիր ծրագրի մշակում.

• մեծացնել ոռոգման համակարգի պահպանման հուսալիությունն ու արդյունավետությունը, նվազեցնել կորուստները, բարելավել ջրի որակը և կոլեկտորային ջրահեռացման ծառայությունները,

• բարձրացնել կոմունալ-կենցաղային կեղտաջրերի հեռացման ու մաքրման ծառայությունների որակը, զարգացնել ու ներդնել կեղտաջրերի մաքրման կայանների կառուցումը՝ ժամանակակից, ավելի էժան տեխնոլոգիաների կիրառմամբ,

• սահմանել ոռոգման ջրի որակի ստանդարտներ,

• հանրապետության բաց ոռոգման համակարգից աստիճանաբար անցում կատարել փակ ինքնաճնշումային ոռոգման համակարգի,

• վերականգնել և արդիականացնել ոռոգման համակարգերը և գյուղացիա կան տնտեսություններում ոռոգման ցանցերը, աջակցել ժամանակակից ջրախնայող տեխնոլոգիաների կիրառմանը, ջրախնայող տեխնոլոգիա-ների կիրառման տնտեսական մեխանիզմների մշակում և ներդնում,

• բարելավել ջրային համակարգի կառավարումը և հանրային-մասնավոր գործըն կերության զարգացումը՝ ոռոգման ջրի

Page 31: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

22

հաշվառում ոռոգվող դաշտերում, ջրման ժամկետների ճշգրտում այդ թվում նորագույն սարքերի կիրառման պրակտիկայի ընդլայնման միջոցով (հողի խոնավաչափեր, սենսորներ, տենզիոմետրեր),

- ներդնել ապահովագրական համակարգ համայնքային ու միջհամայնքային մակարդակում,

- կատարելագործել օրենսդրությունը հողի բերրի շերտի պահպանության ապահով-ման համար, միաժամանակ ուսուցման ու իրազեկման միջոցով կանխել դաշտերում խոզանի ու խոտի այրման պրակտիկան,

- խոնավասեր մշակաբույսերի փոխարինում ավելի չորադիմացկուն տեսակներով,

- դաշտապաշտպան անտառաշերտերի հիմնում, - ցանքաշրջանառության կիրառում, - բնական մուլչապատում, - ագրոօդերևութաբանական սպասարկման

որակի կատարելագործում, այդ թվում վտանգավոր երևույթների վաղ ահազանգման ու արձագանքման համակարգի կատարելագործում,

- համայնքների մոտակա խոտհարքերի ու արոտավայրերի բեռնվածության իջեցում, հեռավոր ու բարձրլեռնային արոտավայրերի օգտագործման կազմակերպում,

- բնական կերհանդակների և մարգագետինների փաստացի վիճակի բացահայտման և նկարագրման համար կազմակերպել ու իրականացնել գույքագրման և անձնագրավորման աշխատանքներ,

- երկրագործության գոտու տեղափոխում ավելի բարենպաստ գոտիներ,

- Կլիմայի փոփոխությանը հարմարվելուն նպատակաուղղված տեղական (համայնքային ու միջհամայնքային) նպատակային նորարարական ֆինանսական մեխանիզմների մշակում և ներդնում,

- անդրսահմանային նշանակության ու բնույթի խոցելիության հարցերում տարածաշրջանային համագործակցության կազմակերպում,

- խոցելիության ընթացքի մշտական ուսումնասիրման ու դիտանցի և կանխատեսումային ուսումնասիրությունների կազմակերպում,

- հարմարվողականության էկոհամակարգային մոտեցման սկզբունքների ու ցուցանիշների ու չափանիշների մշակում,

- գյուղատնտեսության բնագավառում կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության գործողությունների միջև համակարգման ապահովում,

- գյուղատնտեսության բնագավառում կայուն հողօգտագործման սկզբունքների չափանիշների ընդունում,

- երկրորդային աղակալման դեմ պայքարի նորարարական, բնապահպանական տեսակետից անվնաս տեխնոլոգիաների ներդնում:

Page 32: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

23

8. Ջրային ոլորտի (ջրային ռեսուրսների) խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո և հարմարվողականության առաջարկներԱմբողջ աշխարհում ջրային ռեսուրսների կառավարման պլանավորման ասպարեզում լայն կիրառություն է ստացել «Ջրային ռեսուրսների գնահատման և պլանավորման» WEAP համակարգչային մոդելը: Այն հնարավորություն է տալիս գնահատել նաև կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների խոցելիությունը, ինչպես նաև մշակել այդ պայմանների համար ջրային ռեսուրսների կառավարման օպտիմալացման մոտեցումներ:

ՀՀ կլիմայի փոփոխության առաջին և երկրորդ ազգային հաղորդա գրություն ներում ջրային ռեսուրսների խոցելիությունը գնահատվել է որպես մտահոգիչ: Տեղումների նվազումը և ջերմաստիճանի բարձրացումը ամառային ժամանակա շրջանում կնվազեցնեն հասանելի ջրի քանակը և միաժամանակ կավելացնեն պահանջարկը գործնականում բոլոր, հատկապես գյուղատնտեսության բնագավառում: Մակերևութային հոսքը ոչ միայն կնվազի, այլ կփոխվի նաև նրա սեզոնային ընթացքը:

Ջերմաստիճանի բարձրացումն ու տեղումների նվազումը կանդրադառնան նաև լճերի ջրային հաշվեկշռի ու ջրի ջերմային ռեժիմի վրա, հանգեցնելով ջրային ու մերձջրային էկոհամակարգի խոցելիությանը: Կարևոր է նշել, որ ջրային ռեսուրսների խոցելիությունը նպատակահարմար է գնահատել ջրհավաք ավազանի մակարդակով:

Սույն աշխատությունում այդ գնահատումը արվել է միայն ՀՀ տարածքի սահմաններում և հաշվի առնելով ակնարկի սահմանափակ շրջանակը, ստորև ներ կայաց վում է միայն վայոց ձորի մարզում (որպես ծրագրի շրջանակում ընտրված թիրա խային մարզ) հոսող Արփա գետի ջրային հոսքի ու Սևանա լճի ջրային պաշար ների կանխատեսվող խոցելիությունների գնահատումն ու մեկնաբանություն ները: Այլ ջրային օբյեկտների մասով համապատասխան գնահատումները տես [4] և [9]:

8.1. ԱրՓԱյի ԳԵՏԱվԱԶԱՆի ՋրԱյիՆ ՌԵՍՈՒրՍՆԵրի ԽոցԵԼիՈՒԹյՈՒՆԸ

վայոց Ձորի մարզի հիմնական մակերևութային ջրային ռեսուրսը Արփա գետն է, որի ավազանն ընդգրկում է մարզի գրեթե ամբողջ տարածքը (նկ. 4):

Արփա գետի ջրային ռեսուրսների խոցելիությունը գնահատվել է WEAP մոդելով, A2, B2 սցենարների՝ 2030, 2070, 2100թթ. համար։ Ներմուծվել են օդի

Page 33: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

24

ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների կանխատեսվող արժեքները, մնացած պարամետրերն ընդունելով անփոփոխ:

Ստորև բերվող գրաֆիկներում (նկարներ 5,6) ներկայացված են այդ արժեքները և դրանց համեմատությունը բազիսային ժամանակահատվածի՝ 1961-1990թթ. Արփայի բնական գետային հոսքի հետ։

Նկար 5. Արփայի գետային հոսքի մոդելավորված ամսական արժեքները 2030, 2070, 2100թթ. համար, ըստ A2 սցենարի (աղբյուրը՝ վ.Սարգսյան, Ա.Առակելյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [9])

Նկար 6. Արփայի գետային հոսքի մոդելավորված ամսական արժեքները 2030, 2070, 2100թթ. համար, ըստ B2 սցենարի (աղբյուրը՝ վ.Սարգսյան, Ա.Առակելյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [9])

Հետաքրքիր է նշել, որ օդի ջերմաստիճանների և մթնոլորտային տեղումների փոփոխությունների հիման վրա կատարած ջրի քանակի փոփոխության կանխա տեսման համաձայն, ըստ A2 սցենարի մինչև 2100թ. գետային հոսքը տարեկան կտրվածքով նվազելու է մոտ 240 մլն. մ3-ով, սակայն ձմեռային գետային հոսքը ավելանալու է 12%-ով՝ 1961-1990թթ. միջինի համեմատ: Դա բացատրվում է ձմեռային ջերմաստիճանների բարձրացմամբ (ձմեռային ամիսներին դրական ջերմաստիճան-ներով օրերի ավելացմամբ), երբ տեղումները ոչ թե կուտակվելու են ձյան տեսքով, այլ միանգամից վերածվելու են գետային հոսքի: Այդ պատճառով կտրուկ նվազելու է գարնանային հոսքը (-41.8%) ձյան պաշարների կրճատման հետևանքով:

Նկար 4. ՀՀ վայոց Ձորի մարզը և Արփայի գետավազանը (աղբյուրը՝ վ.Սարգսյան, Ա.Առակելյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [9])

Page 34: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

25

Այսպիսով.

Աշնան սեզոնին Արփայի հոսքը 2100թ. ըստ A2 սցենարի 1961-1990 թթ. միջինի նկատմամբ կնվազի մոտ 22,4%-ով, իսկ ըստ B2 սցենարի` 21,7 %-ով:

Ձմռան սեզոնին Արփայի գետային հոսքն ըստ A2 սցենարի կավելանա մոտ 12 %-ով, իսկ ըստ B2 սցենարի կավելանա 17,9 %-ով):

Ամռան սեզոնին Արփայի գետային հոսքն ըստ A2 սցենարի կնվազի 39,7 %-ով, իսկ ըստ B2 սցենարի` կնվազի 30,7 %-ով:

Հաշվի առնելով, որ կլիմայի չորայնացման հետևանքով աճելու է նաև ջրի պահանջարկը, Արփայի ավազանում փաստացի հոսքի ապագա փոփոխությունները գնահատելու նպատակով դիտարկվել է ամբողջ ավազանի կտրվածքով ջրօգտագործման պահանջարկի աճի 3 սցենար՝ 10, 30 և 50%-ով:

վերլուծությունը ցույց է տվել, որ ջրի պահանջարկի աճի ամենախիստ սցենարի (50%) դեպքում Արփայի տարեկան փաստացի հոսքն ըստ A2 սցենարի բազիսայինի նկատմամբ 2100թ. կնվազի մոտ 41%-ով, իսկ ըստ B2 սցենարի՝ 37%-ով։

8.2. ՍևԱՆԱ ԼՃի ՋրԱյիՆ ՊԱՇԱրի ԽոցԵԼիՈՒԹյՈՒՆԸ

Ստորև ներկայացված է կլիմայի գլոբալ փոփոխությունից Սևանա լճի ջրի ջերմաստիճանի փոփոխության գնահատումը և ներհոսքի խոցելիության կանխատեսումը:

Հայտնի մեթոդով ստացված օդի և ջրի ջերմաստիճանների միջև կապի հավասարումն ունի հետևյալ տեսքը՝

Tջուր = 0.8077Tօդ + 5.1455

Օգտագործելով այդ հավասարումը՝ որոշվել է ջրի ջերմաստիճանի կանխատեսումը A2 և B2 սցենարներով՝ 2030, 2070 և 2100 թվականների համար: Ստացված արդյունքները ներկայացվում են ստորև բերված աղյուսակում (աղ.6):

Ստացված արդյունքները ցույց են տալիս, որ ջրի ջերմաստիճանն ըստ A2 սցենարի մինչև 2100թ. բազիսայինի նկատմամբ կբարձրանա 40C-ով, իսկ B2 սցենարի դեպքում` 3.60C-ով:

Page 35: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

26

Աղյուսակ 6. Սևանա լճի ջրի ջերմաստիճանի կանխատեսման արդյունքները, A2 և B2 սցենար ներ (աղբյուրը՝ վ.Սարգսյան, Ա.Առակելյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [9])

1961-1990 թթ. բազիսային ջերմաստիճանները, 0CՕդի ջերմաստիճանը, 0C(Սևանա լճի առափնյա 5 օդ. կայանների V-IX ամիսներ)

Ջրի ջերմաստիճանը, 0C(Սևանա լճի 4 լճային դիտակետերի, V-IX ամիսներ)

4,9 9,4Կանխատեսում A2օդի ջերմաստիճան ջրի ջերմաստիճան 2030 6,0 2030 10,0 2070 8,1 2070 11.7 2100 10,2 2100 13,4Կանխատեսում B2 օդի ջերմաստիճան ջրի ջերմաստիճան 2030 5.9 2030 9.9 2070 7.8 2070 11.4 2100 9.7 2100 13,0

Նկար 7. Սևանա լճի ավազանում տեղադրված ջրաչափական դիտակետերի և օդերևու թա բանական կայանների քարտեզ (աղբյուրը՝ վ.Սարգսյան, Ա.Առակելյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [9])

Գնահատվել է նաև Սևանա լճի ներհոսքի խոցելիությունը կլիմայի փոփո խությունից (աղ. 7)։

Page 36: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

27

Աղյուսակ 7. Սևանա լճի ներհոսքի փոփոխությունը 2030, 2070, 2100 թթ. (աղբյուրը՝ վ.Սարգսյան, Ա.Առակելյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [9])

Տարիներ Հոսքի փոփոխություն, %

Առավելագույն ներհոսքի ծավալ,

մլն.մ3

1961-1990 - 7872030 -6.7 7342070 -14.5 6732100 -24.4 595

Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ Սևանա լճի ներհոսքը 2030թ.-ին բազիսայինի նկատմամբ կնվազի ավելի քան 50 մլն. մ3-ով, 2070-ին՝ ավելի քան 110 մլն. մ3-ով և 2100-ին՝ մոտ 190 մլն. մ3-ով, այսինքն լճի մակարդակը տարեկան կսկսի իջնել մոտ 16 սմ-ով:

8.3. ՀԱրՄԱրվողԱԿԱՆՈՒԹյԱՆ ԱՌԱՋԱրԿՆԵր

• Հաշվի առնելով, էկոհամակարգային մոտեցման սկզբունքները և որ ջրային ռեսուրսները ձևավորվում են ջրային էկոհամակարգերից ջրային ռեսուրսների հեռացման արդյունքում, անհրաժեշտ է նորմավորել էկոթողքը, ելնելով ջրային էկոհամակարգերի վրա կլիմայի փոփոխության ազդեցությունից: յուրաքանչյուր ջրհավաք ավազանի համար որոշել ջրառի քանակական սահմանագիծն իր ռեժիմով և այդ եզրային պայմանից ելնելով պլանավորել տարբեր սեկտորների միջև այդ ռեսուրսի բաշխման կարգն ու կանոնը;

• ի նկատի ունենալով կանխատեսումների անորոշությունները, հարմար վողական միջոցառումների ընտրությունը և այն ազգային հարմարվողա կանության մեջ ընդգրկումն իրականացնել «առանց ափսոսանքի» սկզբունքով: Դրանք են ջրախնայողությունը, ջրի կորուստների բացառումը, Արտակարգ հիդրոլոգիական ու հիդրոօդերևութաբանական պայման ների նկատմամբ ապահովագրական համակարգերի ներդրումը, շրջա նառու ջրօգտագործման տեխնոլոգիական լուծումների ներդրումը և այլն:

• վերը նշված մջոցառումների հիմքում անհրաժեշտ է դնել շահա գրգռվա ծության վրա հիմնված խրախուսական, այդ թվում՝ ֆինանսական, մեխանիզմները (էկոհամակարգային ծառայությունների դիմաց վճարում ներ, շրջանառու ներդրումային հիմնադրամներ, փոխօգնության ապահո վա-գրական հիմնադրամներ և այլ գործիքներ):

• Զարգացնել տարածաշրջանային համագործակցություն (օրինակ, կատա-րել էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողական աշխատանք ներ Աղստևի համար, որը հանդիսանում է անդրսահմանային՝ Ադրբեջանի հետ, Դեբեդի ավազանի համար՝ վրաստանի հետ, և Ախուրյանի համար՝ Թուրքիայի հետ:

• Սեզոնային կանխատեսումները բարելավելու նպատակով հիմնել ՀՀ տարածքի ձյան պաշարի գնահատման, ու ՝ կլիմայի փոփոխության հետևանքով այդ պաշարի փոփոխության ուղղվածությունը:

• Հաշվի առնելով, որ հանրապետության տարբեր խոշոր գետավազանների ջրաբանական ցիկլերը տարբեր են, ՀՀ յուրաքանչյուր խոշոր գետավազանի համար գնահատել գետային հոսքի կանխատեսումները կատարել ըստ գետավազանների:

Page 37: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

28

ՀՀ-ում ջրային ռեսուրսների վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմացնող միջոցառում

ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքը գտնվում է Երևանից 15կմ հեռա վորության վրա և ունի մոտ 10.000 բնակիչ։ Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվում է բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի հիմնախնդիրների մեջ գլխավորը ոռոգման ջրի սակավությանն է, որն ավելի է սրվում կլիմայական փոփոխությունների ազդեցություններով. այս տարածքում` երաշտներով: Սրան գումարվում էր նաև ոռոգման ջրի աղտոտումը համայնքի կենցաղային կեղտաջրերով, քանի որ կենտրոնացված ջրահեռացման համակարգի առկայության պայմաններում չունենալով կեղտաջրի մաքրման համակարգ, ամբողջ կեղտաջուրը լցվում էր ոռոգման առուն, աղտոտելով ոռոգման ջուրը: Արդյունքում գյուղատնտեսական նշանակության հողակտորների մեծ մասը տարիներով չէր մշակվում և ենթարկվում էր դեգրադացիայի:ԳԷՖ-ի ՓԴծ-ի շրջանակներում Փարաքար համայնքում կառուցվել է կենցաղային կեղտաջրի կենսաբանական մաքրման լճակային համակարգ (արհեստական օդավորվող և նստեցման լճակներ), որի աշխատանքի արդյունքում կեղտաջրի ԹԿՊ-ն նախնական 320մգ/լ-ից իջել է մինչև 70մգ/լ և բացառվել է օրական 870մ3 ծավալով չմաքրված կեղտաջրերի հոսքը դեպի ոռոգման համակարգ:

ծրագրի իրականացումը հնարավություն է տվել.• մաքրված կեղտաջրի հաշվին ստեղծել ոռոգման համար պիտանի 10լ/վրկ լրացուցիչ հաստատուն

ջրաքանակ, որը կախված չի լինի եղանակային պայմաններից և կլիմայական փոփոխությունների ազդեցություններից,

• ստեղծել բարենպաստ պայմաններ համայնքի մակարդակով առկա ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման համար,

• ոռոգել լրացուցիչ 20 հա գյուղատնտեսական հողատարածքներ` բնակիչների համար ապահովել լրացուցիչ եկամուտներ,

• նվազեցնել համայնքի հողերի դեգրադացիան և բնակիչների սննդի անվտանգությունը, • գյուղի բնակչության համար ապահովել բարենպաստ սոցիալ-տնտեսական ու կենցաղային

պայմաններ:

ծրագիրը հիմնված է «Գլոբալ ջրային համագործակցության» կողմից առաջ քաշված հետևյալ գաղափարախոսությունների վրա.1. Կեղտաջուրը դիտարկել որպես արժեքավոր ջրային ռեսուրս և այն վերօգտագործել տարբեր

նպատակներով:2. Կեղտաջրի մաքրման աստիճանը որոշել, ելնելով նրա հետագա օգտագործման նպատակից:

Կեղտաջուրը Փարաքար համայնքում մինչև ծրագրի իրականացումը

Կեղտաջրի մաքրման լճակային համակարգը Փարա քարում

վերականգնված գյուղատնտե սական հողատարածք համայնքում

ԼԼուսանկարը՝ Էդուարդ Մեսրոպյանի

ՀՀ-ում ջրային ռեսուրսների վրա կլիմայական փոփոխությունների ազդեցությունը մեղմացնող միջոցառում

Page 38: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

29

9. Կլիմայի փոփոխության ազդեցությունը բնակչության առողջության վրա

9.1. ՄԱԿԱբՈՒծԱԿԱՆ ՀիվԱՆԴՈՒԹյՈՒՆՆԵր

Մարդու առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրությունները այլևս այդ իրողության վերաբերյալ կասկած չեն հարուցում: Ավելին, այդ ազդեցությունն ավելի ակնառու է քան կանխատեսվում էր հետազոտությունների նախնական փուլում՝ 1990 թվականների սկզբում: Այդ ազդեցությունը պայմանավորված է ոչ այնքան զուտ ջերմաստիճանի բարձրացմամբ, որը Հայաստանի ամբողջ տարածքի համար կազմում է միջինը մոտ մեկ աստիճան, այլ արտակարգ հիդրոօդերևութաբանական երևույթների հաճախության և ուժգնության ավելացմամբ, ինչպես նաև կլիմայի չորայնացմամբ ու կլիմայական գոտիների տեղափոխմամբ: Դա հատկապես արտահայտված է լեռնային երկրներում, որտեղ այդ գոտիների տեղափոխումները տեղի են ունենում համեմատաբար փոքր տարածքների վրա: Այսպիսի պայմաններում տեղի են ունենում հիվանդացություններ տարածող մակաբուծ կենդանիների ու միջատների արեալների ընդարձակում կամ տեղաշարժ, որի արդյունքում հիվանդացության տարածումը դառնում է հավանական այն տարածքներում, որտեղ նախկինում այն չի դիտվել: Չորայնության աճը իր հերթին հանգեցնում է շոգ օրերի թվի աճի և որպես դրա հետևանք՝ ջերմային ալիքների ազդեցության աճի: Ակնարկի այս հատվածի նպատակն է տրամադրել տեղեկություններ ՀՀ տարածքում կլիմայի փոփոխության հետևանքով բնակչությանը սպառնացող որոշ հիվանդությունների տարածման, հնարավոր աճի ու սրացման

վերաբերյալ: Նման տեղեկություններ ներկայացվել ու մեկնաբանվել են նաև ՀՀ կլիմայի փոփոխության ազգային հաղորդագրություններում [3,[4]:

Խոլերա. Կլիմայի փոփոխության ՀՀ առաջին ու երկրորդ հաղորդագրություն ներում կատարած կանխատեսումների զգալի մասը արդարացել է: Առաջին ազգային հաղորդագրության շրջանակներում, պարզ էմպիրիկ-ստատիստիկական վերլուծության մեթոդով, և ցույց էր տրվել, որ ջերմաստիճանների գումարի (իրար հաջորդող օրերի ջերմաստիճանների) որոշակի սահմանի գերազանցման դեպքում Էլտոր խոլերայի հիվանդության բռնկումը կստանա բարձր հավանականություն: Դժբախտաբար 1998թ.-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին եղավ խոլերայի բռնկման դեպք, հիվանդացավ 288 մարդ, երկուսը մահացան: Ճիշտ է, ձեռնարկված միջոցների արդյունքում հիվանդության տարածումը կանխվեց, սակայն մինչ օրս էլտոր խոլերայի հարուցիչը հայտնաբերվում է ՀՀ տարածքի լճերում ու գետերում:

Մալարիա. նույն հաղորդագրությունների շրջանակներում կանխատեսվել էր մալարիայի արեալի ընդարձակում, սակայն կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հաջողվեց կանխել հիվանդության տարածումը: Այս հիվանդության հարուցիչը ևս հայտնաբերվում է կլիմայի փոփոխության հետևանքով այդ հիվանդության համար «ընդարձակված տարածքների»

Page 39: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

30

ջրերում: Սակայն այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ ներկայումս ստացել է «մալարիայից ազատ գոտու» կարգավիճակ:

Ժանտախտ և տուլարեմիա. Այս հիվանդությունների մակաբուծը սովորական դաշտամուկ (обыкновенная полевка) կրծողն է: 1981-ից 2012թթ.-ի տվյալները վկայում են, որ էպիզոոտիյայի (անասնա-, կեդանահամաճարակ) մոտ 650 դեպքերից 541-ը (83%) տեղի են ունեցել հունիս-հուլիս օգոստոս-սեպտեմբեր ամիսների ընթացքում: Նշված ամիսներին ՀՀ-ում միջին ջերմաստիճանները և կենդանահամաճարակները ըստ ամիսների բաշխված են հետևյալ կերպ (աղյուսակ 8):

Համադրելով այդ ցուցանիշերը տարածող կենդանու ներկայիս բնակության վայրերի ու ծովի մակարդակից այդ տարածքների բարձրության հետ կարելի է ցույց տալ, թե ինչպիսի տեղաշարժ տեղի կունենա այդ բնակատեղիների հետ կլիմայի փոփոխության A2 սցենարի կայացման դեպքում և որքանով կենսունակ կգտնվի այդ կենդանին, ի նկատի ունենալով որ էկոհամակարգը ևս պետք է ադապտացվի կլիմայի փոփոխությանը:

ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխության հետևանքով ժանտախտի ու տուլարեմիայի հիմնական տարածողի ու կրիչի` սովորական դաշտամկան (common vole) համար կստեղծվեն անբարենպաստ պայմաններ: Նրա պոպուլյացիայի միայն 10%-ը կհարմարվի ստեղծված պայմաններին: Նրանց բնակության սահմանափակ ու մասնատված տարածքները կհայտնվեն ծովի մակարդակից 2200-2300 մետրից բարձր տարածքներում ու մասամբ գետերի հուների մոտակայքի սահմանափակ տարածքներում, որտեղ նրանք կկարողանան սնվել: որոշ տարածքներում, որտեղ դեպի

վեր նահանջելու հնարավորություն չի լինի կենդանին կվերանա: բնականաբար դա բարենպաստ ազդեցություն կունենա ժանտախտի ու տուլարեմիայի ընդհանուր համաճարակային ներուժի նվազեցման տեսանկյունից:

Միաժամանակ հնարավոր է նաև, որ սովորական դաշտամուկը որպես բնական էկոհամակարգի վայրի կենդանի կարող է հասցնել ադապտացվել նոր պայմաններին: Դիտարկումները ցույց են տալիս, որ անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով պոպուլյացիայի կտրուկ կրճատումից հետո, հաջորդ տարում տեղի է ունենում դաշտամկան պոպուլյացիայի կտրուկ, նորման գերազանցող աճ: ուստի, վերջնական եզրակացություն կազմելու համար անհրաժեշտ են դիտանցով ուղեկցվող շարունակական հետազոտություններ:

ի դեպ, եթե սովորական դաշտամկան արեալները կրճատման միտում ունեն, ապա վինոգրադովի ու պարսկական ավազամկան արեալների ընդարձակման մասին են վկայում: ինչպես հայտնի է, այս կրծողները ևս ժանտախտի ու տուլարեմայի տարածողներ են:

ՀՀ կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրությունում ակնարկվում են նաև մի շարք հիվանդություններ, որոնք ըստ փորձագետերի կարող են ի հայտ գալ, կամ աճել կլիմայական փոփոխությունների հետևանքով: Դրանք են ՝ Կրիմ-Կոնգո հեմորագիկ տենդը, տզային էնցեֆալիտները և մենինգոէնցեֆալիտները: Հատկապես վտանգավոր է համարվում Կրիմ-Կոնգո հեմորագիկ տենդը, որի դեպքում վարակվածների մահացության տոկոսը հասնում է գրեթե 50%: Թեև առայժմ այդ

Աղյուսակ 8. ՀՀ-ում միջին ջերմաստիճանները, տեղումները և կենդանահամաճարակ ներն ըստ ամիսների (աղբյուրը՝ Լ.Սահակյան հաշվետվություն, ՄԱԶծ-ԳԷՖ [16])

Ամիսներ Կենդանահամա-ճարակների տոկոսը

Ջերմաստիճան 0C Կենդանահամա-ճարակների տոկոսը

Տեղումներ (մմ)

հունիս 81% 9,3-14,9 85% 440-780հուլիս 85% 13,0-18,5 91% 240-480

օգոստոս 83% 13,0-18,2 90% 220-440սեպտեմբեր 85% 9,6-14,6 85% 250-380

Page 40: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

31

հիվանդության համար ՀՀ տարածքում բարենպաստ կլիմայական (եղանակային) պայմանները բացակայում են, սակայն ապագայում եղանակների տաքացմանը զուգընթաց այդ հիվադության տարածումը Հայաստանում հավանական է: Տզային էնցեֆալիտների և մենինգոէնցեֆալիտների տարածողները կենդանիներն են՝ տզերի միջոցով, ուստի կլիմայի փոփոխության հետևանքով հնարավոր է այդ հիվանդացության աճ;

վերջին տարիներին ՀՀ տարածքում նաև սիբիրախտի բռնկումներ են տեղի ունեցել:

Այդ հիվանդության տարածողը ևս ընտանի կենդանիներն են: Թեև կլիմայի փոփոխության հետ հստակ պատճառահետևանքային կապ հայտնաբերված չէ, այնուամենայնիվ, մասնագետները անհրաժեշտ են համարում ուսումնասիրել այդ հարցը, հաշվի առնելով կլիմայի փոփոխության երկրորդային էֆեկտները, կապված սողանքների ու հեղեղումների հետ, որի արդյունքում հնարավոր է սիբիրախտով վարակված գյուղատնտեսական կենդանիների թաղման տեղամասերի մերկացումն ու հիվանդության տարածումը:

9.2. ՋԵրՄԱյիՆ ԱԼիՔՆԵրի ՀԵՏ ԿԱՊվԱծ ՀիվԱՆԴՈՒԹյՈՒՆՆԵրի ԿԱՆԽԱՏԵՍվող ՍրԱցՈՒՄԸ

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխության պատճառով, երբ փոփոխվում է տվյալ տարածքի եղանակային ռեժիմը, փոփոխության է ենթակվում բնակչության հիվանդացության դինամիկան: Դա տեղի է ունենում ջերմաստիճանային ռեժիմի, օրինակ, մեծ տևողության ծայրահեղ շոգ, կամ ցուրտ եղանակի պատճառով: Քաղաքներում կլիմայական փոփոխությունների անբարենպաստ ազդեցությունը զուգակցվում է մթնոլորտային օդի բարձր աղտոտվածությամբ: Այս հանգամանքը հատուկ շեշտված է կլիմայի փոփոխության կոնվենցիայի 4-րդ հոդվածի 8-րդ կետի f) ենթակետում որպես խոցելիության բարձրացման հայտանիշ:

բնակչության առողջության վրա կլիմայի ազդեցության ուսումնասիրմանը նվիրված գիտական հետազոտությունների գերակշռող դեպքերում օգտագործվել են բնակչության մահացության ցուցանիշները:

ՀՀ տարածքում վերջին երեսուն տարիների ընթացքում ջերմային ալիքների միջին տևողությունը` մեկ տարվա կտրվածքով, տատանվում է 10-30 օրերի սահմաններում, ընդ որում առավելագույն տևողությունները դիտարկվել են հիմնականում 2000-2010թթ. ընթացքում, իսկ նվազագույն տևողությունները` 1980-1990թթ.: Այսինքն, ներկայումս ջերմային ալիքներն առավել

տևական են: 1998, 2000, 2006 և 2010թթ. տարիները 1961-1990թթ. միջինի համեմատ անոմալ տաք տարիներն են եղել: Առանձնանում է Երևան քաղաքը, որտեղ վերջին 30 տարիների ընթացքում շոգ օրերի քանակի ավելացումը առավելագույնն է` 46 օր: Անկասկած այս փաստը պայմանավորված է «քաղաքային ջերմային կղզյակի» առկայությամբ, որը բնորոշ է մեծ քաղաքներին և լրացուցիչ բացասական գործոն է, որը ուժեղացնում է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված բնակչության առողջության խոցելիությունը: Ջերմային ալիքների օրերի թվի աճով աչքի են ընկնում նաև Մեղրի քաղաքը, խոնավ լեռնանտառային, բարեխառն տաք անտառային գոտիներում գտնվող բնակավայրերը (միջինը 22-28 օր):

Նույն ժամանակահատվածում սառը ալիքները հիմնականում պակասել են, ինչը պետք է համարել բնական, քանի որ մթնոլորտի գլոբալ տաքացման հետևանքով ՀՀ տարածքում ամենուրեք դիտարկվում է միջին կլիմայական ջերմաստիճանի բարձրացում:

Ամփոփելով մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները, ջերմային ալիքների ազդեցության առումով կարելի է կատարել հետևյալ եզրակացությունները.

- ՀՀ ամբողջ տարածքում դիտվում է բնական կլիմայական նորմաները գերազանցող

Page 41: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

32

ջերմային ալիքների օրերի քանակի և տևողության աճ.

- Ջերմային ալիքների փոփոխականությունն առավել արտահայտված է հանրապետության ցածրադիր վայրերում.

- բնակչության առողջության ցուցանիշների վրա առավել կարևոր են օդի ջերմաստիճանի առավելագույն շեմային մակարդակները, որոնք կարող են դիտվել միայն տարվա առավել շոգ ժամանակահատվածում.

- Ամառային շրջանում ջերմային ալիքների օրերի ավելացմանը զուգընթաց հավաստիորեն ավելանում է ընդհանուր պատճառներից, այդ թվում դժբախտ պատահարներից,

վնասվածքներից ու թունավորումներից բնակչության մահվան դեպքերի քանակը:

Այսպիսով, մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ կլիմայի կանխատեսվող փոփոխության հետևանքով Հայաստանի տարածքում ջերմային ալիքների հաճախականության ու տևողության աճի հետևանքով (երբ միջին ամսական ջերմաստիճանը հասնում է 290C-ի, իսկ միջին օրական ջերմաստիճանը 300C և ավելի) կանխատեսվում է նաև հիվանդացության (հատկապես սրտանոթային հիվադությունների) ու մահացության աճ:

9.3. բՆԱԿՉՈՒԹյԱՆ ԱՌողՋՈՒԹյԱՆԸ ՈՒղղվԱծ ՀԱրՄԱրվողԱԿԱՆ ԱՌԱՋԱրԿՈՒԹյՈՒՆՆԵր

- Համաճարակային իրավիճակի կանխատեսման ու վաղ ազդարարման համակարգի ձևավորում,

- Եղանակային պայմաններից կախված հիվանդացության վերաբերյալ բնակչության իրազեկության բարձրացման միջոցառումներ,

- Շենքերում ու սենքերում ջերմաստիճանային բարենպաստ պայմանների ստեղծում, մասնավորապես ջերմամեկուսացման ու օդորակման միջոցով,

- Ջերմային ալիքների առաջացմանը հարմարվելու նպատակով այդ պայմանների համար հատուկ ուսումնաաշխատանքային ռեժիմի ներդնում,

- Ապագայի կլիմայական պայմաններին համապատասխան ճարտարա պետա-շինարարական նորմերի ու ստանդարտների մշակում,

- Անհատական պաշտպանիչ միջոցների (հագուստ, գլխարկ, ակնոց) կիրառում,

- Մշտատև սանիտարահիգիենիկ ու էպիդեմիոլոգիական մոնիտորինգի ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում բնակչության իմունիզացիայի ներդրում,

- Ջրամատակարարման ու մաքուր ջրի մատչելիության ապահովում, բնակա-վայրերի մարդաշատ վայրերում խմելու ջրի ցայտաղբյուրների տեղադրում:

Page 42: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

33

Կլիմայի փոփոխության անդրադարձը մալարիայով բնակչության հիվանդացության վրա

Մալարիայի տարածումն ու նրա արեալի ընդարձակումը բավականին հստակ ու ուղիղ համեմատական է ջերմաստիճանի բարձրացմանը գրեթե ամբողջ աշխարհում: Ընդ որում դա միայն գլոբալ տաքացման ու կլիմայի փոփոխության հետ չի կապված, այլ նաև էկոհամակարգերի խախտմամբ, մասնավորապես, անտառազրկմամբ և անապատացմամբ, որի հետևանքով ևս բարձրանում է օդի գետնամերձ ջերմաստիճանը, ստեղծելով մալարիայի մոծակի բազմացման բարենպաստ պայմաններ: բավականին հստակ ապացուցված է, որ ամբողջ աշխարհում, հատկապես Աֆրիկայում, տեղի է ունենում մալարիայի արեալի տարածումը լեռնային ռելիեֆով դեպի վեր: Ապացուցված է նաև, որ բարձր լեռներում բնակվող բնակչությունը ավելի է ենթարկված ու խոցելի է մալարիայի նկատմամբ, քան ցածրադիր գոտու բնակչությունը, որը որոշ չափով կրում է իմունիտետ այդ հիվանդության նկատմամբ: ՀՀ Կլիմայի փոփոխության մասին առաջին հաղորդագրության մշակման շրջանակում կատարվել էր մալարիայի արեալի հնարավոր փոփոխության կանխատեսում, որը պատկերված է ստորև նկարում [3]: Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ հիվանդության հարուցիչը իսկապես տարածվել է ավելի մեծ տարածքում, շարժվել ռելիեֆով դեպի վեր, ինչպես հիմնականում պատկերված է քարտեզում: Սակայն կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ ՀՀ առողջապահական մարմինների ջանքերով հաջողվել է ոչ միայն կանխել համաճարակը, այլ 2005թ.-ից հետո, երբ տեղի էր ունեցել հիվանդացության վերջին 3 դեպքը, նաև իսպառ վերացնել տեղական մալարիայի հարուցիչով հիվանդությունը: Այժմ գրանցվում են միայն, դրսից ներմուծված մալարիայի առանձին դեպքեր:Հաշվի առնելով նշված հանգամանքը Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը համապատասխան սերտիֆիկատով ճանաչել է ՀՀ որպես «մալարիայից ազատ երկիր», որին նաև հաջողվում է շարունակաբար ու արդյունավետ դիմակայել բերովի մալարիային, որ այն չվերածվի տեղականի: ՀՀ կառավարության կողմից հաստատվել է «Մալարիայի կանխարգելման ծրագիրը»: ծրագրի ավարտը սահմանված է 2015թիվը, ուստի անհրաժեշտ է մշակել հաջորդ, 2016թ.-ից մեկնարկող ծրագիր, որում կարիք կլինի հաշվի առնել կլիմայի փոփոխության ճշգրտված կանխատեսումները և դրա անդրադարձը մալարիայի հնարավոր համաճարակային իրավիճակի վրա: Նոր կանխարգելիչ միջոցառումները տեղ կգտնեն նաև մշակվելիք կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրում, որը նախատեսված է ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը 2015թ.-ին:

زȲðƲÚÆ ìî²Ü¶Æ î²ð²ÌØ²Ü Î²ÜʲîºêìàÔ Þðæ²ÜܺðÀ

²é³í»É íݳëí³Í ï³ñ³ÍùÝ»ñ

ØÇçÇÝ íݳëí³Í ï³ñ³ÍùÝ»ñ

ÂáõÛÉ Ëáóí³Í ï³ñ³ÍùÝ»ñ

²é³í»É³å»ë íï³Ý·Ç »Ýóϳ ï³ñ³ÍùÝ»ñ

ØÇçÇÝ íï³Ý·Ç »Ýóϳ ï³ñ³ÍùÝ»ñ

ÂáõÛÉ íï³Ý·Ç »Ýóϳ ï³ñ³ÍùÝ»ñ

سɳñdzÛÇ ï³ñ³ÍÙ³Ý íï³Ý·Á ãÝãÇÝ ¿

ê º ì ² Ü ² È Æ Ö

ºðºì²Ü

زȲðƲÚÆ î²ð²ÌØ²Ü Þðæ²ÜܺðÀ 1945 - 1958 ÃÃ.

ê º ì ² Ü ² È Æ Ö

ºðºì²Ü

Քարտեղները կազմեց Աշոտ Գաբրիելյանը

Կլիմայի փոփոխության անդրադարձը մալարիայով բնակչության հիվանդացության վրա

Page 43: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

34

10. բնական էկոհամակարգերի խոցելիությունն ու հարմարվողականությունը

10.1. ՀԱՄԱՌոՏ ՏԵղԵԿՈՒԹյՈՒՆՆԵր

ՀՀ տարածքի բու սա կան ծած կույ թում հան դի պում են Կով կա սի բու սա կա նութ յան բո լոր հիմ նա կան տի պե րը (բա ցա ռութ յամբ խո նավ մեր ձարևա-դար ձա յին բու սա կա նութ յան)` ա վա զու տա յին ա նա պատ ներ, կի սաա նա պատ ներ, ա րի դ նոս րան-տառ ներ, լեռ նա յին տա փաս տան ներ, ան տառ ներ, մար գա գետ նա տա փաս տան ներ, մեր ձալպ յան մար-գա գե տին ներ, ալպ յան մար գա գե տին ներ և գոր գեր:

ՀՀ ֆլո րան ներ կա յաց ված է ա նո թա վոր բույ սե րի մոտ 3600 տե սակ նե րով (Կով կաս յան ֆ‎լո րա յի կե-սը, այդ թվում տե ղա կան էն դե միկ 123 տե սակ ներ: Այ սինքն, Հա յաս տա նի ֆլո րիս տիկ հարս տութ յու նը

գնա հատ վում է բարձր` ա վե լի քան 100 տե սակ մեկ կմ2: բա ցի դրա նից, հանրապետության ֆլո րա յի կարևոր հատ կա նի շը կուլ տու րա կան բույ սե րի վայ րի ազ գա կից նե րի գե նո ֆոն դի հա րուստ ներկա­յաց վա ծութ յունն է (հա ցա հա տի կա յին, պտղա տու և բան ջա րա նո ցա յին մշա կա բույ սեր):

ՀՀ-ում առկա են ա նող նա շա րա վոր նե րի 17500 տեսակ, այդ թվում` մի ջատ նե րի մոտ 12000 տե սակ և ող նա շա րա վոր նե րի մոտ 534 տեսակ, այդ թվում` ձկներ՝ 38 տե սակ, երկ կեն ցաղ ներ՝ 8 տե սակ, սո-ղուն ներ՝ 53, թռչուն ներ՝ 351 և կաթ նա սուն նե րի մոտ 85 տե սակ:

10.2. բՈՒՍԱԿԱՆՈՒԹյԱՆ ՈՒ բՈՒՍԱծԱծԿՈՒյԹի ԽոցԵԼիՈՒԹյՈՒՆԸ

Կլի մա յի փո փո խութ յան մա սին ՀՀ ա ռա ջին ազ գա-յին հա ղոր դագ րութ յու նում վեր լուծ վել է լեռ նա յին է կո հա մա կար գե րի հնա րա վոր փո փո խութ յու նը կլի մա յի փո փո խութ յան տար բեր սցե նար նե րի դեպ-քում: Օգ տա գոր ծե լով կլի մա յագ րամ նե րի մե թո դը, ցույց տրվեց, որ մո տա կա 100 տա րի նե րի ըն թաց-քում բնա կան է կո հա մա կար գե րի սահ ման նե րը հնա րա վոր է տե ղա շարժվեն լեռ նա յին պրո ֆի լով 200 մ դե պի վեր, ո րը կա րող է հան գեց նել լուրջ փո-փո խութ յուն նե րի ինչ պես է կո հա մա կար գե րի կա-ռուց ված քում, այն պես էլ կեն սա բազ մա զա նութ յան ա ռան ձին ներ կա յա ցու ցիչ նե րի տա րած ման մեջ:

Նկար 8-ում ներկայացված են ՀՀ տարածքի հիմնական էկոհամակարգերն ըստ ՀՀ կլիմայի փոփոխության մասին առաջին ազգային հաղորդագրության [3]: Պատմական, հնեաբանական, պալեոբուսաբանա կան և այլ տվյալների համաձայն Հայաստանի անտառապատվածությունը կազմել է ներկա տարածքի 35-40%:

Կան խա տես վել էր նաև ան տա ռի վնա սա տու մի-ջատ նե րի զանգ վա ծա յին բազ մա ցում Հա յաս տա նի հա րա վա յին շրջան նե րում: Այդ կան խա տե սու մը լիո վին հաս տատ վեց: ՀՀ Սյու նի քի մար զում 2000թ.

Page 44: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

35

վնա սա տու մի ջատ նե րի զանգ վա ծա յին բազ մաց ման հետևան քով վնաս ված տա րածք նե րը զգալիորեն ընդլայնվեցին և դա նպաստեց նաև վնասված անտառներում հրդեհների առաջացմանը: Երկրորդ ազգային հաղորդագրությունում օգտագործվել է BioClim մոդելը, որը թույլ է տալիս գնահատել առանձին տեսակների արեալների փոփոխությունները` կախված կլիմայի փոփոխությունից: Ներկայումս մշակման ընթացքում է «Հոլդրիջի կենսական գոտիների» («Holdridge Life Zones») վրա հիմնված մոդելը, որը ըստ մշակման հեղինակների [17] առավել հուսալի ու մանրամասն կանխատեսումներ կարող է տալ էկոհամակարգերի ու առանձին տեսակների խոցելիու թյան վերաբերյալ: Սույն ակնարկում համառոտ ներկայացվում են վերջին մոդելի հիման վրա ստացված կանխատեսումները:

Կլիմայական գոտիների ռելիեֆով դեպի վեր տեղաշարժի միտումները արդեն նկատելի են այդ գոտիների սահմանագծերի որոշ հատվածներում:

Ալպիական մարգագետիններ. Այստեղ սպասվում է բոլոր պայմանների ամբողջական փոփոխություն, ոչ թե դեպի մերձալպյան մարգագետիններ, ինչպես կարելի էր ենթադրել, այլ դեպի մերձալպյան բարձրախոտեր և գերխոնավ վայրերի ընդարձակում:

Մերձալպյան մարգագետիններ. կանխատեսվում է դրանց անցումը մարգագետնատափաստանների:

Անտառային շրջաններում, ամենայն հավանականու թյամբ, տեղի կունենա անտառի վերին սահմանի բարձրացում:

Անտառներ. Միջին լեռնային գոտու խոնավ անտառներում, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա տափաստանային, արիդային նոսրանտառներին բնորոշ բույսերի ներթափանցում: որոշ հատվածներում թաց անտառները կվերափոխվեն խոնավ անտառների: Տեղի կունենա անտառային բուսականության վերին սահմանի բարձրացում:

Մարգագետնատափաստաններ. սպասվում է անցում տափաստանային էկոհամակարգերի: որոշ շրջաններում տեղումների քանակի ավելացման դեպքում նույնիսկ հնարավոր է անտառային էկոհամակարգերի ընդարձակում մարգագետնա տափաստանների տարածքների հաշվին:

Տափաստաններ. այս էկոհամակարգերի փոփոխությունների ընդհանուր ուղղությունը քսերոֆիտիզացիան է: Սպաս վում է, որ բուսականությունը լեռ նա յին պրո ֆի լով կտե ղա-շարժ վի դե պի վեր, ո րի հետևան քով տափաստանի տա րած քը կկր ճատ վի և տե ղի կու նե նա բուսական կազ մի ու կա ռուց ված քի զգա լի փո փո խութ յուն ներ: կա րե լի է կանխատեսել, որ դրանք կտա րած վեն նոր բնա կա տե ղի նե րում և կձևավորեն նոր էկո հա-մա կար գեր` նոր կա ռուց ված քով և կազ մով: բա ցի

ºðºì²Ü

γÝ˳ï»ëíáÕ

ºðºì²Ü

ê º ì ² Ü ²

È Æ Ö

вڲêî²ÜÆ ´àôê²Î²Ü ¶àîÆܺðÆ î²ð²ÌøܺðÆ ìºð²´²ÞÊàôØÀ

ºðºì²Ü

1998 Ãí³Ï³ÝÇ ¹ñáõÃÛ³Ùµ

²Ý³å³ï³ÛÇÝ

ÎÇ볳ݳå³ï³ÛÇÝ

²Ýï³é³ÛÇÝ

S³÷³ëï³Ý³ÛÇÝ

Ø»ñÓ³ÉåÛ³Ý

²ÉåÛ³Ý

ê º

ì ²

Ü ²

È Æ

Ö

²é³çÇÝ Ñ³½³ñ³ÙÛ³Ï Ù.Ã.³.

¾ðº´àôÜÆ

ê º

ì ²

Ü ²

È Æ

Ö

Նկար 8. ՀՀ տարածքի հիմնական էկոհամակարգերն ըստ Կլիմայի փոփոխության մասին առաջին ազգային հաղորդագրության (աղբյուրը՝ ԱԱԶ [3])

Page 45: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

36

դրա նից, հնա րա վոր է տափաս տան նե րի ընդ լայ-նում նախ կին ան տա ռա ծածկ տա րածք նե րում (ան-տառ վե րա կանգն ման աշ խա տանք ներ չկա տա րե լու դեպ քում): Ներկայումս այդ երևույթը նկատվում է որոշ տարածքներում:

Կիսաանապատներ. սպասվում է կիսաանապատային բուսականության պահպանում և միաժամանակ այդ գոտու ընդլայնում: սպասվում է նաև այդ էկոհամակարգերի տարածքների մասնակի վերափոխում աղուտների և աղակալած անապատների:

Ա նա պատ նե ր. ՀՀ տարածքում որ պես ա ռան ձին ուղ ղա ձիգ գո տի անապատը հան դես չի գա լիս: Այն հան դի պում է ծ.մ. 400-1000 մ բարձ րութ յուն նե րի վրա ա ռան ձին տե ղա մա սե րով` կի սաա նա պա տա-յին բու սա կա նութ յան մեջ: Այն արտահայտված է ա վա զու տա յին և ա ղու տա յին բնա կա տե ղի նե րով և հանդես է գալիս տի պիկ ա վա զա յին ա նա պա տով և ա ղուտ նե րով: Այս տեղ հան դի պում են մի շարք էն դե միկ և հազ վագ յուտ բույ սե րի և կեն դա նի նե րի տե սակ ներ, միայն այս տեղ կա րող է պահ պան-վել ա րա րատ յան որ դան կար մի րը: Սպաս վում է ա նա պա տա յին տա րածք նե րի ընդ լայ նում ու, հավանաբար անապատային գոտու առաջացում (տես` նկար 7), քա նի որ կլի մա յի ա րի դի զա-ցիան կընդ լայ նի ա նա պա տա յին պայ ման նե րով

տա րածք նե րը, իսկ հո ղի մա կե րե սից գո լոր շիաց-ման ին տեն սի վութ յան ա վե լաց ման հետևան քով կա ռա ջա նան ա ղուտ նե րի նոր տա րածք ներ:

Կենսաբազմազանությունը. Հաշվի առնելով, որ ՀՀ տա րած քը բաշխ ված է ֆլո րիս տիկ եր կու` խո նավ Կով կաս յան և արիդ Հայ-ի րա նա կան, պրո վին ցիա-նե րի միջև, Կլի մա յի չո րայ նութ յան ա վե լա ցու մը կնպաս տի, որ պես զի ի րա նի և Թուր քիա յի չոր շրջան նե րից ՀՀ հա րա վա յին շրջան ներ (Հայ-ի-րա նա կան պրո վին ցիա) ներ խու ժեն և տա րած վեն բույ սե րի և կեն դա նի նե րի ա նա պա տա յին և կի-սաա նա պա տա յին տե սակ ներ: Տե ղի կու նե նա այդ տա րածք նե րի բարձր լեռ նա յին գո տում ներ կա յումս բնակ վող մի շարք մե զո ֆիլ տե սակ նե րի ա րեա-լի կրճա տում և նույ նիսկ ան հե տա ցում: Խո նավ Կով կաս յան պրո վին ցիա յում կա րե լի է սպա սել քսե րո ֆիլ, այդ թվում նաև մո լա խո տե րի և ին վա զիվ տե սակ նե րի, ին տեն սիվ տա րա ծում:

Այսպիսով, ելնելով կլիմայի փոփոխության սցենարներից, կարելի է եզրակացնել, որ բուսականության մասով ընդհանուր առմամբ տեղի կունենա քսերոֆիտիզացիա, որը կհանգեցնի զգալի փոփոխությունների գոյություն ունեցող էկոհամակարգերի կազմում, կառուցվածքում ու բաշխվածությունում ըստ ՀՀ տարածքի ուղղաձիգ գոտիականության:

10.3. ՀԱրՄԱրվողԱԿԱՆՈՒԹյԱՆ ՄիՋոցԱՌՈՒՄՆԵր

բնա կան է կո հա մա կար գե րի վրա կլի մա յի փո-փո խութ յան հետևանք նե րը մեղ մելու հա մար անհ րա ժեշտ է իրականացնել հետևյալ մի ջո ցա-ռում նե րը`(1) որպես արոտավայր և խոտհարք օգտագործվող խոտային համակարգերում պահպանել ա րա ծեց ման նոր մե րը և խոտ հար քի կա նոն նե րը, (2) նոր և ստեղծ վող բնության հատուկ պահպանվող տարածքների (բՀՊՏ) հա մար կա-տա րել ճիշտ գո տիա վո րում` այն ընդ լայ նե լով լեռ նա յին պրո ֆի լով դե պի վեր 200-250 մ -ով, (3) վե րա կանգ նել դեգ րա դաց ված ան տա ռա յին է կո հա-մա կար գե րը: իրա կա նաց նել դեգ րա դաց ված ան տա-ռա յին տա րածք նե րի ան տա ռա պա տում և ստեղ ծել

գյու ղատն տե սա կան ան տա ռա պաշտ պան շերտեր, (4) ան տա ռի վնա սա տու նե րի և հի վան դութ յուն նե րի զանգ վա ծա յին զար գաց ման դեմ պայ քա րե լու նպա-տա կով կազ մա կեր պել ան տա ռի ախ տո րոշ ման կա-նո նա վոր ու սում նա սի րութ յուն ներ և ի րա կա նաց նել ին տեգ րաց ված մի ջո ցա ռում նե ր` կենսա բանական միջոցներով: Մշակել ու համապատասխան իրավական ակտով ընդունել ՀՀ տարածքի օպտիմալ անտառապատվածության սխեմա ու դրա իրականացման ծրագիր, իրավական դաշտը կատարելագործելու ու իրազեկության կամպանիա իրականացնելու միջոցով կանխել դաշտերում խոտի ու խոզանի այրման պրակտիկան:

Page 46: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

37

10.4. ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱրՀի ԽոցԵԼիՈՒԹյՈՒՆԸ

Մինչ խոցելիության գնահատականներին անցնելը անհրաժեշտ է նշել, որ կենդանական աշխարհի խոցելիությանը մինչ այժմ քիչ է անդրադարձվել: Եթե Կլիմայի փոփոխության առաջին ազգային հաղորդագրությունում մի քանի տեսակների խոցելիու թյան վերաբերյալ որոշ անդրադարձ կատարվել է (Կովկասյան ուլար, Դարևսկու իժ և այլն), ապա երկրորդ հաղորդագրությունում ընդհանրապես անդրադարձ չի կատարվել:

Ստորև ներկայացնում ենք համառոտ տեղեկատվություն 2013թ. Մ.ոսկանովի [18] կողմից կատարած նախնական գնահատումները կլիմայի փոփոխության հետևանքով ՀՀ կարմիր գրքում գրանցված մի խումբ ողնաշարավոր կենդանիների խոցելիության վերաբերյալ:

Գնահատումը անցկացվել է 35 տեսակների համար համաձայն էկոհամակար գերի կանխատեսվող փոփոխությունների` կապված կլիմայի փոփոխության կանխատե սում ների հետ: Հատուկ ուշադրություն է դարձվել գերխոնավ տարածքներում բնակվող տեսակների վրա, որոնք կարող են շատ խոցելի դառնալ Հայաստանի տարածքի չորության ենթադրվող աճի հետևանքով: Ստորև բերված է տեղեկություն դրանցից 5-ի վերաբերյալ, մնացածի մասով տեղեկություն կարելի է ստանալ նշված հաշվետվու թյունից [18]:

Կովկասյան մարեհավ. Տեսակը տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի, Կոտայքի և Լոռու մարզերում: բնակվում է հիմնականում անտառների վերին սահմանում, չոր նոսրանտառներում ու մարգագետիններում, ծովի մակարդակից 1500-2500 մ բարձրություններում: Կանխատեսվող կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել մարեհավին իր բիոտոպերից դուրս մղելուն, տեսակի քանակության կրճատմանը և ի վերջո պոպուլյացիայի անհետացմանը ՀՀ կենտրոնական և հյուսիսային շրջաններում:

Փոքրասիական գետնասկյուռ. այս տեսակը տարածված է Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում: Տափաստանային գոտու ընդլայնումը կանխատեսվող կլիմայի փոփոխության պատճառով կնպաստի այս տեսակի արեալի ընդլայնմանը, Այդ ընթացքում կարող է տեղի

ունենալ կրծողներին բնորոշ` քանակության կտրուկ աճ, ինչն իր հերթին կարող է այժմ օրենքով պաշտպանվող այդ տեսակին դարձնել գյուղատնտեսական հանդակների ակտիվ վնասատու: Փաստորեն, կանխատեսվող կլիմայի փոփոխությունը բարենպաստ կանդրադառնա այս տեսակի պոպուլյացիաի վրա:

Հնդկական վայրենակերպ կամ մացառախոզ. այս կենդանին տարածված է Արարատի, Գեղարքունիքի, վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: Տեսակի հիմնական ապրելավայրերն են անտառներն ու նոսրանտառները, ծովի մակարդակից 550-ից մինչև 1900 մ բարձրությունների վրա: Այս գոտու էկոհամակարգերի կանխատեսվող փոփոխությունները կհանգեցնեն կերային պաշարների սահմանափակմանը և մացառախոզը ստիպված կլինի տեղափոխվել ավելի բարձր գոտի` մինչև ծովի մակարդակից 2100-2200 մ: Շնորհիվ այն բանի, որ մացառախոզը ջերմասեր կենդանի է և չունի ձմեռային քնափություն, նրա տեղափոխությունը այս բարձրությունների վրա անհնար կլինի, ուստի նրա արեալը կտրուկ կնվազի: Տեսակի գոյության լուրջ սպառնալիք է հանդիսանում որսագողությունը, որը կարող է հանգեցնել մացառախոզի ամբողջական անհետացմանը ՀՀ-ում:

բեզոարյան այծ. տարածված է Արարատի, Գեղարքունիքի, վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: բեզոարյան այծերը, նստակյաց կենդանիներ են, ներկայումս չեն զբաղեցնում երկրի բարձրլեռնային նոսրանտառների և անտառների ժայռային հատվածների իրենց գոյատևման համար պիտանի բոլոր բիոտոպերը: Էկոհամակարգերի կանխատեսվող փոփոխությունները չեն հանգեցնի այս տեսակի բնակմիջավայրի էական փոփոխությունների: Այս տեսակի պահպանմանը հիմնական վտանգն է հանքարդյունաբերությունը, ենթակառուցվածքների զարգացումը և որսագողությունը:

Հայկական մուֆլոն. այս տեսակը հանդիպում է Արարատի, վայոց Ձորի և Սյունիքի մարզերում: ի տարբերություն բեզոարյան այծի, հայկական մուֆլոնը առավել գերադասում է լեռնային

Page 47: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

38

տափաստանների և նոսրանտառների բաց, զառիկող լանջերը և կատարում է ոչ հեռավոր սեզոնային միգրացիա իր արեալի սահմաններում: Էկոհամակարգերի կանխատեսվող փոփոխությունները կհանգեցնեն մուֆլոնի արեալի նեղացմանը շնորհիվ իր մոտեցմանը կտրուկ լանջերին, ժայռերին և չոր քարքարոտ թափվածքերին, որոնցից այդ կենդանիները խուսափում են: բացի այդ, արոտա վայրերի տարածքների ու արտադրողականության սպասվող նվազումը կհանգեցնի այդ տարածքների մարդածին ծանրաբեռնվածության և ընտանի կենդանիների կողմից մուֆլոնի հանդեպ կերային մրցակցության աճին (մուֆլոնը խուսափում է այցելել տարածքի այն հատվածները, որտեղ արածեցվել է անասունը): Այդ դեպքում, հայկական մուֆլոնը արդեն մինչև 2070թ. կարող է դուրս մղվել իր պատմական արեալից, ինչպես դա եղավ Արագածում, որտեղ անցյալ դարի կեսից մուֆլոնն ու բեզոարյան այծն արդեն չեն հանդիպում: Տեսակի պահպանմանը վտանգող հիմնա կան գործոնն է մարդկային գործոնը` հանքարդյունաբերության ենթա կառուց վածք ների զարգացումը, ճանապարհների, խողովակաշարերի, բարձր լարման հոսան քի հաղորդագծերի կառուցումը մուֆլոնի բնակման վայրերում և միգրացիոն ուղիների վրա, ընտանի կենդանիների կողմից կերային մրցակցությունը, որսագողությունը:

Գերխոնավ տարածքների կենդանիների խոցելիությունը. Գերխոնավ տարածքների կենդանիների տեսակների համար, այդ թվում, «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում, էկոհամակարգերի կանխատեսվող փոփոխությունները կունենան դրական ազդեցություն մոխրաայտ սուզակի, մարգահավի, ջրասամույրի և կուտորայի կենսապայմանների, թվաքանակների աճի և արեալների ընդլայման առումով: «Արփի լիճ» ազգային պարկի ջրամբարի ձկնապաշարների աճի և տարածքում գործառնական գոտիավորման պահպանման դեպքում հնարավոր է գանգրափետուր հավալուսնի թվաքանակի աճ և բնադրավայրի ընդլայնում:

Հաշամի և Հայկական կարմրակնի ձվադրման շրջանները կտեղափոխվեն դեպի ավելի վաղ ժամանակաշրջան, սակայն գետերի հոսքի կանխատեսվող կրճատումը և այդ պատճառով ձվադրման միգրացիաների հնարավորության

սահմանափակումը կարող է հանգեցնել դրանց ոչնչացմանը: Սիրիական սխտորագորտի կենսապայման ները առաջիկա տասնամյակներին կպահպանվեն, և հնարավոր է, որ կբարելավվեն, սակայն, խոնավության և տեղումների հետագա նվազումը, արդեն մինչև 2070թ. իրավիճակը կփոխի հակառակ ուղղությամբ, պոպուլյացիան կտրուկ կնվազի վայոց Ձորի մարզում, և հնարավոր է դարի ավարտին պահպանվի սխտորագորտի մի քանի մասնատված խմբեր: «Էրեբունի» արգելոցում նրա պոպուլյացիան կվերանա: Տրիտոնի փոքրաքանակ տեղական պոպուլյացիան ամենայն հավանականությամբ դարի ավարտին կվերանա Հայաստանի տարածքից: Մինչև 2070թ. Մոխրագույն կռունկի բնադրավայրերը կկրճատվեն, այն այլևս չի բնադրի Լոռու մարզում, և դարի ավարտին, ամենայն հավանականությամբ, նաև «Արփի լիճ» ազգային պարկում, իսկ այս թռչունը Հայաստանում կհանդիպի միայն չունի ժամանակաշրջանում:

Էկոհամակարգերի փոփոխությունների կանխատեսման հիման վրա ողնաշա րավոր կենդանիների խոցելիության գնահատումը կարող եր լինել շատ ավելի լիարժեք, եթե լինեին կենդանիների թվաքանակների և արեալների չափերի վերա բերյալ ավելի ճշգրիտ տվյալներ: ցավոք, համապատասխան ուսումնասիրու-թյուն ներ չեն իրականացվում ոչ ԳԱԱ, ոչ էլ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից: Նույնը վերաբերում է և կենդանիների թվաքանակի պետական հաշվառմանը, որը նախատեսված է «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքով:

Էկոհամակարգերի փոփոխությունների կանխատեսման հիման վրա ողնաշարավոր կենդանիների խոցելիության գնահատման այս ուսումնասիրության հիմնական եզրահանգումները հետևյալն են. կլիմայի հիմնական բաղադրիչների` ջերմաստիճանի և խոնավության կանխատեսվող փոփոխությունները չեն ունենա անմիջական ազդեցություն այդ ցանկի ոչ սառնարյուն ոչ էլ տաքարյուն կենդանիների վրա, քանի որ այդ փոփոխությունները գտնվում են կենդանիների անհատական և տեսակային հարմարվողականության տիրույթում: Սակայն, կենսամիջավայրի պայմանների կանխատեսվող փոփոխությունները, կարող են ունենալ տարբեր ազդեցություն կենդանիների արեալների (ներառյալ պահպանվող տարածքների), պոպուլյացիաների վիճակի և տեսակների թվաքանակի վրա:

Page 48: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

39

10.5. ՀԱրՄԱրվողԱԿԱՆՈՒԹյԱՆ ՀՆԱրԱվոր ՈՒղղՈՒԹյՈՒՆԸ

Կենդանիների մշտադիտարկումների ու հաշվառման բացակայությունից առաջացած անորոշությունները ստիպում են հարմարվողականության խնդրի լուծումը տանել այնպիսի ուղղությամբ, որ խոցելիության տարբեր աստիճանի ու ուղղության դեպքում էլ լուծումը համապատասխանի խնդրին: Դա «առանց ափսոսանքի» (без сожаления) մոտեցումն է, որի լավագույն տարբերակը հարմարվողականության էկոհամակարգային մոտեցումն է: վերականգված ու ներկա պայմաններին համապատասխանող առողջ էկոհամակարգն իր ներքին կարողությունների շնորհիվ ավելի հեշտ ու հստակ կարող է ադապտացվել կլիմայի փոփոխությամբ

պայմանավորված փոփոխվող պայմաններին: Անհրաժեշտ է վերականգնել ու պահպանել բնական ցամաքային ու ջրային էկոհամակարգերը: Ստեղծել պահպանվող տարածքների միջև միջանցքներ, կանոնակարգել որսորդությունը, իսկ որսագողության դեմ պայքարը խստացնել: Անհրաժեշտ է էկոհամակարգերի պահպանության համար նյութականացված դրական շարժառիթներ ստեղծել բնակչության շրջանում նորարարական ֆինանսական մեխանիզմների միջոցով (էկոհամակարգային ծառայություններ, բնապահպանական ներդրումային հիմնադրամներ և այլն):

10.6. ՋրԱյիՆ ԷԿոՀԱՄԱԿԱրԳԵր

բնական միջավայրում ջրային օբյեկտները հանդես են գալիս որպես բնական էկոհամակարգի բաղադրամաս: Սակայն ինչպես ջրային օրենսգրքով, այնպես էլ օրենսդրական այլ ակտերով ջուրը դիտարկվում է որպես ռեսուրս և սովորաբար այդ ռեսուրսի կառավարման շրջանակում է իրականացվում նաև «բնապահպանական կառավարումը»: Այս իրավիճակը հանգեցրել է նրան, որ ջրի որակի ու քանակի բնո րոշ ման համար կիրառվում են բացառապես նրա խմելու, ոռոգելու ու այլ նպատակով օգտագործելու չափանիշներ: Դա հանգեցրել է նրան, որ ներկայումս ՀՀ-ում (և ոչ միայն) ջրային օբյեկտները՝ որպես ջրային էկոհամակարգեր գործնականում կորցված են և խոսք կարող է գնալ այդ օբյեկտները որպես բնական էկոհամակարգի բաղադրիչ վերադարձնելու ու վերականգնելու մասին:

Կլիմայի փոփոխության պայմաններում, երբ մակերեսային բնական հոսքը նվազելու է և, ինչպես նշված է վերը, միանշանակ աճելու է ջրօգտագործման պահանջը, այդ խնդիրն ավելի է դժվարանալու: Ներկա փուլում մենք կանգնած ենք դեռ խնդիրն ըմբռնելու, կարևորությունը հասկանալու ու դրա լուծմանն անդրադառնալու շեմին: Նույնիսկ ջրօգտագործման պայմանով օրենսդրորեն սահմանված այսպես կոչված «էկոլոգիական թողքը» որևէ կապ չունի ջրային ու մերձջրային էկոհամակարգի պահպանության էկոլոգիական պահանջի հետ:

Անհրաժեշտ է սկզբունքային վերանայման ենթարկել ՀՀ ջրային օրենսգիրքը, նրա առանցքում դնելով ջրային էկոհամակարգերի պահպանությունը որպես ջրային ռեսուրսի հատկացման եզրային պայման:

10.7. բՆԱԿԱՆ ՀողԱՇԵրՏ

Հողը՝ այնպես ինչպես և ջուրը, դիտարկվում է որպես օգտագործման ենթակա ռեսուրս: Գործը հասել է նրան, որ այն հողաշերտը, որը պիտանի չէ որևէ տնտեսական գործունեության համար օրենսդրորեն որակավորված է որպես արժեք չներկայացնող «անօգտագործելի

հող»: Այսպիսի «ռեսուրսային» մոտեցման պայմաններում տարեց տարի, ըստ հողային հաշվեկշռի, բնական հողաշերտը ՀՀ տարածքում պակասում է: Հողաշերտը որպես բնական էկոհամակարգի բաղադրիչ դիտարկելու փորձ կատարվել է ՀՀ կառավարության կողմից

Page 49: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

40

հավանության արժանացած «ՀՀ շրջակա միջավայրի պահպանության երկրորդ ազգային ծրագրում», որով նախատեսված էր մշակել ու ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել հողերի (հողաշերտի) պահպանության հայեցակարգ:

ՀՀ կառավարության 19 փետրվարի 2009 թվականի N 276-Ն որոշմամբ հաստատվել է հողերի մոնիտորինգի իրականացման կարգը [13], որով սահմանված են հողերի (հողաշերտի) վիճակը բնութագրող ցուցանիշներ, որոնց նկատմամբ պետք է իրականացվի մշտադիտարկում (դիտանց): Սակայն մինչ օրս այդ երկու փաստաթղթերով նախանշված գործողություններ չեն կատարվում: Հակառակը, եթե նախկինում հողաշերտի (հողի բերրի շերտի) հանումը թույլ էր տրված միայն

սահմանափակ նպատակներով (կառուցապատում), ապա ՀՀ կառավարության 8 սեպտեմբերի 2011 թվականի «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու, ՀՀ 2002թ. սեպտեմբերի 19-ի N1622-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1396-Ն որոշմամբ զգալիորեն թուլացվել են հողաշերտի տեղափոխման նկատմամբ պահանջները [14]: Հողաշերտը որպես էկոհամակարգի բաղադրամաս դիտարկելու ու որպես այդպիսին վերականգնելու ու պահպանելու համար անհրաժեշտ է վերանայել ու վերափոխել հողի նկատմամբ սպառողական ու շահագործման ներկայիս մոտեցումը, մշակել էկոհամակարգային մոտեցմամբ «Հողաշերտի վերականգման ու պահպանու թյան հայեցակարգ», «Հողերի պահպանության օրենք»:

«Ախուրյան գետի վերին հոսանքի հին հունի ջրաճահճային տարածքի էկոհամակարգի վերականգնում»

Տրամադրեց «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն

Ախուրյան գետը սկիզբ է առնում ՀՀ հյուսիս-արևելյան մասում գտնվող Արփա լճից:

Նախորդ դարի 50-ական թվականներին Ախուրյան գետի ամբողջ ջրերը հեռացվեցին իր բնական հունից ու ուղղվեցին ջրատար ջրանցք, նպատակ ունենալով չորացնել բնական հունի ջրաճահճային տարածքները՝ գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Միաժամանակ դրենաժային համակարգի ստեղծումը հանգեցրեց էկոլոգիական հավասարակշռության ու բնական էկոհամակարգի, որտեղ կենտրոնացված էր ջրաճահճային բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը, արմատական խախտմանը: Այս փոփոխությունները բացասական ազդեցություն ունեցան հատկապես այստեղ տարածված Կարմիր գրքում գրանցված կենդանիների, մասնավորապես` ջրասամույրի և մոխրագույն կռունկի, ինչպես նաև ջրային բույսերից` դեղին կոկոռի, կենսապայմանների վրա: Ջրի մակարդակի իջեցումը հանգեցրել էր հատակի մերկացմանը և դրա համատարած բուսակալմանը, որի պատճառով խախտվել էր ջրային բույսերի և կենդանիների կենսամիջավայրը: Կոկոռի արմատները ցրտահարվում էին ձմռանը, իսկ ձկան պաշարի նվազումը և ջրասամույրի բների մուտքերի բացվելը ստիպեց նրանց լքել այս տարածքները: բացի այդ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցումը հանգեցրեց գետի հին հունի որոշ հատվածներում բնադրող ընդամենը 2-3 զույգ մոխրագույն կռունկների կերի նվազմանը:

Ախուրյան գետի հին հունը սակավաջուր վիճակում մինչ ծրագրի մեկնարկը և դեղին կոկոռը

«Ախուրյան գետի վերին հոսանքի հին հունի ջրաճահճային տարածքի էկոհամակարգի վերականգնում»

Page 50: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

41

Դեղին կոկոռը հանդիպում է միայն Ախուրյան գետի հին հունում և գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Այս բույսի պահպանությունը գիտական մեծ նշանակություն ունի, քանի որ այն ռելիկտային է, այսինքն պահպանվել է նախորդ ` սառցե դարաշրջանից:Մոխրագույն կռունկը կռունկների միակ տեսակն է, որը բնադրվում է ՀՀ տարածքում, այն ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:Ջրասամույրը արժեքավոր մորթատու կենդանի է, որը նախկինում տարածված էր ՀՀ բոլոր գետերում և ջրավազաններում: վերացնելով մեծ քանակությամբ ջրամերձ մանր ողնաշարավոր կենդանիների և հիվանդ ձկների, ջրասամույրը մեծ օգուտ է բերում էկոհամակարգին: Ներկայումս, ջրային էկոհամակարգերի ծայրահեղ վատթարացման պատճառով այս կենդանին հազվադեպ է հանդիպում իր պատմական արեալում և գրանցվել է Հայաստանի Կարմիր գրքում որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ:Գլոբալ էկոլոգիական ֆոնդի (ԳԷՖ) Փոքր դրամաշնորհների ծրագրի (SGP) շրջանակներում, բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի համաֆինանսավորմամբ, «Խազեր» էկոլոգոմշակութային ՀԿ-ն 2012-2013թթ. իրականացրել է «Ախուրյան գետի հին հունի վերին հոսանքի էկոհամակարգի վերականգնում» ծրագիրը, որի նպատակն է անհապաղ ձեռնարկել ` այս տարածքի բնական էկոհամակարգի վերականգման միջոցով կենսաբազմազանության պահպանումը և էկոհամակարգային մոտեցմամբ կլիմայի փոփոխությանը հարմարվողականության բարձրացումը:Այդ նպատակով բնական հունի մի հատվածում (մոտ 2 կմ) կառուցվել է ամբարտակ` որի շնորհիվ հին հունի այդ հատվածում ջրի մակարդակը բարձրացել է առնվազն 1մ-ով:

Ջրի ծավալի ավելացումը, մակարդակի բարձրացումն ու կայունացումը հնարավորու թյուն տվեցին կայունացնելու գետի հին հունի ջրային ռեժիմը և ստեղծել նորմալ պայմաններ այստեղ տարածված կենսաբազմազանության գոյատևման համար:Այս փոփոխությունները նպաստեցին ջրային և ցամաքային մանր կենդանիների քանակության աճին, ինչը գրավիչ է դրանցով սնվող կենդանիների համար: Արդեն 2013թ. գարնանից այս տարածքներում հաճախակի են հանդիպում արագիլները, կռունկները, գիշատիչ թռչունները: Ջրի ափերին կարելի է տեսնել ջրասամույրի բազմաթիվ հետքեր:

Լուսանկարները՝ Միխայիլ ոսկանովի

Page 51: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

42

11. Կլիմայի փոփոխության հիմնախնդրով զբաղվող հիմնական կազմակերպություններն ու հաստատությունները ՀՀ-ումԿլիմայի փոփոխության հարցերով զբաղվող միջազգային կազմակեր պու թյուն ներից կարևոր է նշել ԳԷՖ-ի իրականացնող հետևյալ կազմակերպությունները.

1. ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը օժանդակում է «Հայաստանի Հանրապետության Կլիմայի փոփոխության մասին ազգային հաղորդագրությունների» մշակմանը, ԳԷՖ-ի գործառնական ծրագրերից պրակտիկորեն բոլոր ուղղությունների իրականացմանը (էներգախնայողություն, հողօգտագործման ու անտառային սեկտոր, աղետների ռիսկերի կառավարում, փոքր դրամաշնորհների ծրագրի վարում և այլն):

2. ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիրը իրականացնում է կլիմայի փոփոխության կոնվենցիայի 6-րդ հոդվածի պահանջներից բխող ուսուցման, իրազեկման ու կադրերի պատրաստման բնագավառի, ինչպես նաև տեխնոլոգիական կարիքների գնահատման, տեխնոլոգիաների զարգացման ու փոխանցման օժանդակման ծրագրեր,

3. Համաշխարհային բանկն իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրերին օժանդակում է ԳԷՖ-ի դրամաշնորհային բաղադրիչով: Կլիմայի փոփոխության բնագավառում դրանք հիմնականում վերականգնվող էներգետիկան ու էներգախնայողությունն են:

4. ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը օժանդակում է մաքուր

արտադրության ու մաքուր էներգետիկայի, վերականգնվող էներգետի կայի ու էներգախնայողության տեղնոլոգիաների զարգացմանը:

Կլիմայի փոփոխության շրջանակի ծրագրեր են իրականացնում նաև մի շարք այլ կազմակերպություններ, մասնավորապես. - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի

ու էներգախնայողության հիմնա դրամը, որի հիմնական նպատակն է վերականգնվող էներգետիկայի ու էներգա խնայողության բնագավառում խոչընդոտների հաղթահարման աջակցությունը,

- Կովկասի ռեգիոնալ էկոլոգիական կենտրոնի Հայաստանյան մասնաճյուղը, որն իրականացնում է ինչպես կլիմայի փոփոխության մեղմման, այնպես էլ հարմար-վողականության ծրագրեր:

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանական ծառայությունը կատարում է Հայաստանում գործնականում կլիմայի ու կլիմայի փոփ ո խության երևույթի բոլոր ուսումնասիրություններն ու սիստեմատիկ դիտար կում ները: Կատարում է հիդրոօդերևութաբանական սպասարկման բոլոր աշխատանք ները, կլիմայական կանխատեսումների հիման վրա գնահատում է տնտեսության մի շարք սեկտորների ու ջրային ռեսուրսների խոցելիությունը,

Page 52: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

43

- Եվրոպայի անվտանգության ու համագործակցության կազմակերպությունը աջակցում է ազգային մակարդակում «շրջակա միջավայր և անվտանգություն» գործընթացին, օժանդակում է Հայաստանում

«Օրհուս» տեղեկատվական կենտրոնների գործունեությանը:

- վերակառուցման ու զարգացման Եվրոպական բանկը ևս աջակցում է էներգախնայողությանը ու վերականգնվող էներգետիկայի զարգացմանը:

11.1 ՀԱյԿԱԿԱՆ ԿԱրՄիր ԽԱՉի ԸՆԿԵրՈՒԹյԱՆ ՓորՁԸ ԿԼիՄԱյի ՓոՓոԽՈՒԹյԱՆ բՆԱԳԱվԱՌՈՒՄ

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) գործունեության մեծ փորձ ունի Աղետների ռիսկերի նվազեցման, նախապատրաստման և արձագանքման, առողջապահության, բնակչության տեղաշարժման, երիտասարդական և սոցիալական ոլորտներում: իր 11 տարածա-շրջանային, 3 մարզային և 52 համայնքային մասնաճյուղերի միջոցով գործունեություն ծավալելով ամբողջ հանրապետությունում՝ ՀԿԽԸ նպատակ ունի նվազեցնելու ազգաբնակչության խոցելիությունը մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվելու դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են ազգաբնակչության խոցելիության պատճառ դառնալ:

ՀԿԽԸ իր 2011-2020թթ. Ռազմավարական պլանում ընդգծում է կլիմայի փոփոխությունը, որպես բնական աղետների պատճառներից մեկը: Ըստ փաստաթղթի՝ «Կլիմայի փոփոխության արդյունքում առաջանում են ծայրահեղ եղանակային պայմաններ, ինչպիսիք են` երաշտներ և ջրհեղեղներ, որոնք կարող են հանգեցնել ավելի հաճախակի և ինտենսիվ բնական աղետների:» (http://www.redcross.am/en/ whoweare/Strategy+2011-2020/2/7/24)

Կլիմայի փոփոխությունը նոր բնագավառ է ՀԿԽԸ համար: Դրա բաղադրիչ մասը ներառվել է կազմակերպության գործունեության մեջ 2010թ.-ից, երբ մեկնարկեց Կարմիր խաչի/ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի կողմից ֆինանսավորվող առաջին կլիմայի փոփոխության ոլորտին առնչվող ծրագիրը, որի շրջանակներում մշակվեց «Կլիմայի փոփոխության գնահատում» զեկույցը և կազմակերպվեցին թեմա տիկ դասընթացներ ՀԿԽԸ 35 աշխատակիցների համար: բացի այդ, տպագրվեց ուսումնական բուկլետը (10 հազար օրինակ) և տեղեկատվական պաստառը

(1200 օրինակ), որոնք օգտագործվեցին իրազեկման մակարդակի բարձրացման նպատակով:

Մինչ այսօր, ՀԿԽԸ ինտեգրել է կլիմայի փոփոխության բաղադրիչը աղետ ների ռիսկերի նվազեցմանն ուղղված տարբեր ծրագրերում: Այսպես, «Կառուցենք անվտանգ տեղական համայնքներ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակ ներում, Շիրակի մարզի 14 թիրախային գյուղական համայնքներում անցկացվել են դասընթացներ կլիմայի փոփոխության թեմայով: բացի այդ, մարզային 65 թիրախային դպրոցների ուսուցիչների համար ևս կազմակերպվել են թեմատիկ դասընթաց ներ՝ ստացած գիտելիքը համանման դասընթացների միջոցով դպրոցականներին փոխանցելու նպատակով: ծրագիրն իրականացվել է Եվրոպական Հանձնաժողովի Մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության Գլխավոր վարչության աղետներին նախապատրաստման ծրագրի (DIPECHO) ֆինան սա կան աջակցությամբ և Դանիական, Ավստրիական և իսլանդական Կարմիր խաչի ընկերություն-ների համաֆինանսավորմամբ՝ Կարմիր խաչի և կարմիր մահիկի ընկերու թյուն ների միջազգային ֆեդերացիայի հետ միասին:

Ավելին, «Կառուցենք անվտանգ և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակ ներում, որը ներկայումս իրականացվում է ՀԿԽԸ կողմից Ավստրիական զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի և Շվեյցարական կարմիր խաչի ընկերությունների համա-ֆինանսավորմամբ, գյուղական չորս համայնք-ների համայնքային աղետերին արձագանքման կամավորական թիմերի և Լոռու մարզի դպրոցների 28 ուսու ցիչ ների համար անցկացվում են կլիմայի փոփոխության վերաբերյալ դասըն թաց ներ:

Page 53: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

44

2013թ. հունվարից մեկնարկել է «Կլիմայի արևելյան հարթակ» տարածաշրջանային ծրագիրը: ծրագրի նպատակն է նպաստել կլիմայի փոփոխության ոլորտում քաղաքականության մշակման առաջընթացին, Արևելյան գործընկերության անդամ երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես նաև այդ տարածաշրջանում բնապահպանության ու կլիմայի փոփոխության ոլորտներում առաջնայնությունների հստակեցմանը: Սույն ուսումնասիրությունը՝ «Հայաստան. Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում» խորագրով նույնպես իրականացվում է «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի շրջանակներում:

Page 54: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

45

12. Հանրային իրազեկումԿլիմայի փոփոխության մասին հանրային իրազեկումն իրականացվում է սեմինարների, թեմային վերաբերող նյութերի հրապարակման ու տարածման, զանգվածային լրատվամիջոցների և համացանցի միջոցով: բնապահպանության նախարարությունում գործում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից հիմնած կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնը, որը սպասարկում է www.nature-ic.am կայքը: 2009թ.-ից պարբերաբար հրատարակվում է «Կլիմայի փոփոխության տեղեկագիր», որը տարածվում է էլեկտրոնային ցանցերով ու տեղադրվում նշված կայքում: Պատրաստվում են նաև տեսաֆիլմեր: Հանրային իրազեկման ասպարեզում նշանակալից ավանդ ունեն բնապահպանական հասարակական կազմակերպություն ները: Մասնավորապես 2013թ.-ի վերջին Հայկական կարմիր խաչի «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի օժանդակությամբ 3000 օրինակով ու համապատասխան լրացումներով վերահրատարակվեց «Մենք ու մեր մոլորակը» ժողովածուի «Կլիմայի փոփոխություն» գրքույկը որը տրամադրվեց ՀՀ բոլոր դպրոցներին:

Հանրապետության տարածքում գործում են 14 «Օրհուս» կենտրոններ, որոնք ևս նպաստում են կլիմայի փոփոխության հիմնախնդրի մասին իրազեկմանը:

որպես կլիմայական ռիսկերի վերաբերյալ իրազեկման կարևոր հրատարակում պետք է նշել «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում» զեկույցը (72 էջ) [24], որը մշակվել է «Կլիմայական ռիսկերի կառավարման-տեխնիկական օժանդակու թյան ծրագրի» շրջանակներում: Այն նպատակաուղղված է ճգնաժամերի վաղ ահազանգման համակարգի ձևավորմանը, կանխմանն և վերականգնողական գործողու թյունների ձևակերպանը: Հաշվետվությունը անգլերեն ու հայերեն լեզուներով տեղադրված է www.nature-ic.am կայքում:

իրազեկման արդյունավետությունը ապահովելու համար անհրաժեշտ է ձևավորել ուսուցման ու իրազեկման համակարգ, որին կարիք կլինի

ներգրավել հնարավորինս մեծ թվով մարդկանց, հատկապես երիտասարդների ու կանանց: Անհրաժեշտ է ուսուցումն ու իրազեկումը կազմակերպել երկաստիճանային սկզբունքով, այսինքն, պատրաստել ուսուցանողների, որոնք կտարածեն գիտելիքն ու հմտությունը տեղերում (համայնքներում): որպես ուսուցման ու իրազեկման հանգույցներ նպատակահարմար է օգտագործել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող «Օրհուս» կենտրոնները:

Գործնական աշխատանքի ուղեկցությամբ ուսուցման ու իրազեկման աշխատանքների շնորհիվ գյուղական համայնքների երիտասարդներն ու կանայք ձեռք կբերեն հմտություններ ինքնուրույն նախաձեռնելու բնապահպանական ուղղվածու թյան միջոցառումներ, իրենց առորյա գործունեության մեջ ներդնել բնապահպանական տեսակետից նախընտրելի մոտեցուներ ու տեխնոլոգիաներ, որոնք միաժամանակ կնպաստեն զբաղվածության աստիճանի բարձրացմանն ու աղքատության նվազեցմանը, իրական պայմաններ կստեղծեն աշխատանքային միգրացիայի նվազեցման համար:

Page 55: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

46

13. Կլիմայի փոփոխությանն առնչվող ՀՀ օրենսդրությունը, կառավարման հիմնական մարմինները

ՀՀ-ը ՄԱԿ ԿՓՇԿ-ն վա վե րաց րել է 1993թ, հան դես գա լով որ պես Հա վել ված I մեջ չընդգրկ ված Կողմ Երկիր: 2002թ. դեկ տեմ բե րին ՀՀ-ը վա վե րաց րել է նաև Կիո տո յի ար ձա նագ րութ յու նը: ՀՀ կա ռա-վա րութ յան որոշմամբ ( 2006թ. հու լի սի 13-ի թիվ 974-Ն) ՀՀ բ նա պահ պա նութ յան նա խա րա րութ յու նը ճա նաչ վել է որ պես Կիո տո յի ար ձա նագ րութ յան ՄԶՄ Լիա զորված ազգային մար մին:

ՀՀ կա ռա վա րութ յու նը պարբերաբար հաս տա տում է եր կա րա ժամ կետ (հնգամյա) մի ջո ցա ռում նե րի պլան: Դրանցից վերջինն է «ՀՀ բնա պահ պա նա կան կոն վեն ցիա նե րից բխող ՀՀ պար տա վո րութ յուն նե րի կա տար ման մի ջո ցա ռում նե րի ցան կը հաս տա տե-լու մա սին» ո րո շու մը (10.11.2011թ., N 1594-Ն) [21], որով ի թիվս այլ կոնվենցիաների սահ ման ված են նաև Կլի մա յի փո փո խութ յան մասին կոն վեն ցիա յի դրույթ նե րից և Հա յաս տա նի պար տա վո րութ յուն նե-րից բխող մի ջո ցա ռում նե րը:

2010թ.-ի հունվարին ՀՀ-ը ներկայացրել է կոնվենցիայի քարտուղարությանը «Կոպենհագենյան համաձայնագրին» ասոցացվելու իր հայտարարագիրը: Հայտա րարա գրում ներկայացված է ՀՀ դիրքորոշումը Կիոտոյի արձանագրության շարունակ ման ու ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման վերաբերյալ: Հայտարարագրում ընդգծված են այն ոլորտները, որոնցում նախատեսվում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատման ու կլանիչների զարգացման միջոցառումները:

«Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի [25] 5-րդ և 12-րդ հոդվածներից ելնելով, 16.09.2003թ.-ին ՀՀ

կառավարությունն ընդունել է «ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման մասին տեղեկատվության ստացման և ազդարարաման կարգը հաստատելու մասին» N 1304-Ն որոշումը [26], որով կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության տարածքում այդպիսի իրավիճակների վերաբերյալ ազդարարումը: իսկ 2004թ.-ի մարտի 18-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների մասին հույժ շտապ և ընդհանուր նշանակության տեղեկատվության ցանկը հաստատելու մասին» N 349-Ն որոշումը [27], որով հստակեցվել են այն երևույթները, որոնք առավել մեծ վտանգավորություն են կրում:

16 հոկտեմբերի 2008թ. ՀՀ կառավարությունն ընդունել է «Մթնոլորտի գերնորմատիվ վային աղտոտվածության, կլիմայի փոփոխության և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին» N 1186-Ն կարևոր որոշումը [22], որով կանոնա կարգվում են պատասխանատու գերատեսչությունների գործողությունները սպասվելիք վտանգավոր երևույթների դեպքում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրեքոով «…արգելված է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում»: Այս դրույթը նպատակաուղղված

Page 56: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

47

է հողում ու վերգետնյա բուսականությունում օրգանական ածխածնի պահպանմանը, կուտակմանը ու հողաշերտը հողատարումից, էրոզիայի ու անապատացումից, ինչպես նաև անտառները հրդեհներից պաշտպանելուն: Այդ նպատակին է ծառայում նաև ՀՀ կառավարության ընդունած «Հողերի մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» որոշումը (19.02. 2009թ., N 276-Ն) [13], որով հողի ու հողաշերտի պահպանությանը միտված 15 կարևոր ցուցանիշների ցանկում ընդգրկված է հողում օրգանական ածխածնի քանակի ու շարժի նկատմամբ պետական մոնիտորինգի իրականացման պահանջը:

ՀՀ վարչապետի 2012թ. հոկտեմբերի 2-ի N 955-Ա որոշմամբ [23] ստեղծված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ և այդ խորհրդի մասնագիտական սպասարկումն ապահովող միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի խնդիրներից է վերը նշված N 1594-Ն որոշմամբ ամրագրված խնդիրների, այդ թվում հարմարվողակա նությանը նպատակաուղղված ազգային գործողությունների ծրագրի նախագծի քննարկումն ու ընդունումը: Խմբում ընդգրկվում են կլիմայի փոփոխության հարցերի գծով փորձագետներ ու խորհրդատուներ:

Ներկայումս Հայաստանում աղետների ռիսկի կառավարման գործում ներգրավված են հետևյալ առանցքային մարմիններն ու հաստատությունները, որոնք պատասխանատու են հիմնական վտանգների, ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակների կառավարման համար:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն. հիմնադրվել է 2008թ., որի երեք հիմնական գերակայություններն են` մշակել ռիսկի գնահատման և արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագիր, իրականացնել արտակարգ իրավիճակների արձագանքման և վերականգնողական աշխատանքների միջոցառումներ և համակարգել ռիսկի մեղմման համապետական քաղաքակա նությունը: Նախարարության կազմում է Հայաստանի պետական հիդրոօդերևութաբա նության և մոնիթորինգի ծառայություն ՊոԱԿ-ը (Հիդրոմետ),

Հայաստանի փրկարար ծառայությունը (ՀՓծ) և այլ կառույցներ:

ՀՀ բնապահպանության նախարարություն. պատասխանատու է երկրում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) համակարգման համար, կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականություն ծրագրերի համակարգման, ինչպես նաև բնական էկոհամակարգերի պահպանության քաղաքականության մշակման համար: Նախարարության կազմում են Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն ՊոԱԿ-ը, բնապահպանության պետական տեսչությունը, Ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը, Կենսառեսուրսների կառավարման գործակալությունը և այլն:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պատասխանատու է բուսաբուծու թյուն, անասնապահություն, անտառային տնտեսություն և այլ ոլորտների համար, համակարգում է գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնները:

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն. համակարգում է տեղական (համայնքային) մակարդակում տարածքային զարգացման պետական քաղաքակա նության իրականացումը: Նախարարությունը իր Ջրային տնտեսության պետական կոմիտեի միջոցով կարգավորում է խմելու ջրի, ոռոգման և հողի մելիորացիայի, ինչպես նաև ջրահեռացման ոլորտը:

ՀՀ քաղաքաշինության նախարարություն. պատասխանատու է տարածական պլանավորման և դրանից բխող կարևորագույն գործառույթների համար: Քաղաքաշինության նախարարությունը նաև պատասխանատու է սողանքավտանգ տարածքների վերաբնակեցման վերաբերյալ առաջարկությունների մշակման և տեխնիկական վիճակի բարելավման համար:

ՀՀ առողջապահության նախարարություն: մշակում և իրականացնում է առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: իր կազմում են՝ Պետական առողջապահական գործակալու թյունը և Առողջապահական պետական տեսչությունը:

Page 57: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

48

14. Եզրակացություններ և առաջարկներ ուղղված որոշում կայացնողներին և քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպություններինԿլիմայի փոփոխության հարմարվողականության էկոհամակարգային մոտեցումը ամրագրված է ՀՀ կառավարության 2011 թ. նոյեմբերի 10-ի N 1594-Ն, որոշմամբ, որով տրված է հանձնարարական հետևյալ սահմանմամբ «Կլիմայի փոփոխության նկատմամբ էկոհամակարգային մոտեցմամբ հարմարվողականության հայեցակարգի ու հարմարվողականությանը նպատակաուղղված ազգային գործողու թյուն ների ծրագրի (Natiօnal Adaptatiօn Prօgramme-NAP) մշակում և այն ՀՀ կառա վարության հաստատմանը ներկայացնելը» (Կատարման ժամկետը՝ 2015թ.): Էկոհամակարգային մոտեցումը հետևողականորեն շեշտվում է նաև կոնվենցիայի Կողմ երկրների համաժողովներում ՀՀ պաշտոնական հայտարարություններում:

Քաղաքացիական հասարակության ներգրավման կարևոր միջոցներից է իրազեկումը: Սակայն տեղեկատվության պասիվ տրամադրումն ու ուսուցումը առանց գործնական աշխատանքի արդյունավետ չէ: Հաշվի առնելով, որ խոցելիության հիմնա կան թիրախները գտնվում են համայնքներում ու ազդակիր համայնքը գյուղական բնակչությունն է, այնտեղ պետք է ձևավորել, բարձրացնել ու ամրապնդել

կլիմայի փոփո խության հարմարվողական կարողությունները: Գործողությունների համար բացի գիտելիքից անհրաժեշտ են նյութական, այդ թվում՝ նոր տնտեսական գործիքների մշակում և ֆինանսական միջոցներ, որոնցից ներկայումս գյուղական համայնքները գրեթե զրկված են: Տարածքային ինքնակառավարման մասին ՀՀ օրենքով բնա պահ պանական գործունեության ծավալման համար համայնքներին տրված է ուղղակի լիազորություն, սակայն ֆինանսական միջոցներով այդ լիազորությունը չի ապահովված:

Այդ հիմնախնդրի հաղթահարման համար նպատակահարմար է ստեղծել համայնքային ու միջհամայնքային մակարդակի գործուն ֆինանսական մեխանիզմներ, ներգրավելով նաև կոնվենցիայի շրջանակում ձևավորված ու ձևավորվող ֆինանսական մեխանիզմները, ինչպիսին են ԳԷՖ-ը, ադապտացիոն հիմնադրամը, կանաչ կլիմայական հիմնադրամը և այլն: Հաշվի առնելով, որ այդ մեխանիզմները սովորոբար տրամադրվում են հավելյալության սկզբունքով, անհրաժեշտություն է առաջանում ձևավորել տեղական ֆինանսական գործիքներ ու մեխանիզմներ, որոնց գոյությունը կխթանի արտաքին ֆինանսական միջոցներ ներգրավելու

Page 58: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

49

ու «կանաչ ներդրումների սխեմայի» օրինակով համայնքների զարգացմանը դրանք ուղղելու:

որպես այդպիսի մեխանիզմի ձևավորման ու քաղաքացիական հասարակության ներգրավման կարևոր միջոց պետք է նշել ՀՀ կառավարության կողմից 2013թ.-ի ապրիլի 25-ի և 2013թ.-ի նոյեմբերի 14-ի նիստերի արձանագրային որոշումներով տրված հանձնարարականները՝ բնավճարների միջոցներից քաղաքացիական ներդրումային շրջանառու հիմնադրամներ ձևավորելու վերաբերյալ [19][20]: Հանձնարարականի կատարման ժամկետը՝ 2016թ.-ի վերջն է:

բնավճարների միջոցներով համայնքային մակարդակով քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամներ ստեղծելու իրական հնարավորություններ ներկայումս ունեն միայն երկուսից երեք տասնյակ գյուղական ու քաղաքային համայնքներ, որոնք ստանում են սուբվենցիաներ բնավճարներից գոյացած պետական բյուջեյի միջոցներից: Անհրաժեշտ է այդ պրակտիկան տարածել բոլոր համայնքների վրա, որի համար անհրաժեշտ են օրենսդրության որոշակի լրամշակումներ:

Այդ կարևոր ու հեռանկարային գործընթացին նպատակահարմար է մասնակցեն քաղաքացիական հասարակության տարբեր շերտերն ու խմբերը ներկայացնող հասարակական (քաղաքացիական) միավորումները այդ թվում և Հայկական կարմիր խաչի «Կլիմայի արևելյան հարթակին» անդամակցող կազմակերպությունները:

Ելնելով վերը շարադրվածից, առաջարկվում են հետևյալ քայլերն ու գործողությունները: 1. ուսումնասիրել ու մշակել քաղաքացիական

հասարակության կարիքներից բխող կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրների լուծման առաջարկներ, որոնք կներառվեն ՀՀ կառավարության 2015թ.-ի քննարկմանը ներկայացվելիք Հայաստանի կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային ծրագրում,

2. իրազեկության լայն գործընթաց կազմակերպել համայնքներում կլիմայի փոփոխության խնդիրների լուծմանը նպատակաուղղված քաղաքացիական շրջանառու ներդրումային հիմնադրամների ստեղծման ուղղությամբ,

3. Քաղաքացիական հանրության շրջանում բարձրացնել տեղեկացվածությունը կոնվենցիայի շրջանակում ձևավորված ու ձևավորվող խրախոսական մեխանիզմ-ների (կարողությունների ձևավորման ու ամրապնդման, տեխնոլոգիաների փոխանցման, ֆինանսական ռեսուրսներին հասանելիության) վերաբերյալ,

4. «Օրհուս» բնապահպանական տեղեկատվական ցանցի ու մարզպետարանների միջոցով ու Հայկական կարմիր խաչի օժանդակությամբ ապահովել համայնքների հետևողական իրազեկումը կլիմայի փոփոխության կոնվենցիայի շրջանակում ընթացող զարգացումների վերաբերյալ,

5. Ամրապնդել ու ընդարձակել «Կլիմայի Արևելյան հարթակը», համալրելով նոր, հատկապես երիտասարդական ու կանանց կազմակերպություններով,

6. Հենվելով մարդու բնական իրավունքի վրա, հորդորել ՀՀ Ազգային Ժողովին օրենսդրական համապատասխան փոփոխությունների միջոցով ընկերություն ների կողմից մուծվող բնապահպանական ու բնօգտագործման վճարները ամբողջությամբ հատկացնել բոլոր համայնքներին,

7. Կապեր հաստատել Արևելյան գործընկերության երկրների նմանատիպ «Կլիմայի Արևելըան հարթակների» քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների հետ՝միասնական գործողությունների համակարգման, քննարկման, ու փորձի փոխանակման համար:

8. Հաղորդակցական կապ հաստատել ոչ կառավարական կազմակերպություն ներից կազմված «Կլիմաըական գործողությունների միջազգային ցանցի» (Climate Action Network International) հետ:

Page 59: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

50

Գրականություն 1. Կլիմայի փոփոխության փորձագետների

միջկառավարական խումբ (IPCC)

2. ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիա, 1992թ.

3. Հայաստանի Հանրապետության Կլիմայի փոփոխության մասին առաջին ազգային հաղորդագրությունը, 1998թ.

4. Հայաստանի Հանրապետության Կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային հաղորդագրությունը, 2010թ.

5. Կլիմայի փոփոխության կոնվենցիային կից Կիոտոյի արձանագրությունը,1997թ.

6. Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմ, www.nature-ic.am

7. ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիա, 1992թ.

8. IPCC, Կլիմայի փոփոխություն 2007, ամփոփիչ զեկույց

9. վիլիկ Սարգսյան, Ալեքսանդր Առաքելյան, «Ջրային ոլորտի խոցելիությունը կլիմայի փոփոխության ներքո», Երևան 2012

10. «Կլիմայի փոփոխության ներքո ՀՀ ջրային ռեսուրսների խոցելիության գնահատումը» հաշվետվությունից, Զաքարյան և ուր., 2008։

11. European Unionՙs Neighbourhood Programme Assessment of the Agriculture and Rural Development Sectors in the Eastern Partnership Countries: the Republic of Armenia (ENPARD), p 22.

12. Ս. Ավետիսյան «Հայաստանի գյուղատնտեսությունը և ագրովերամշակումը» «Լիմուշ» հրատարակչություն, Երևան, 2010թ., էջ 61

13. ՀՀ կառավարության 19 փետրվարի 2009 թվականի «Հողերի մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշում

14. ՀՀ կառավարության 8 սեպտեմբերի 2011 թվականի «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2002

թվականի սեպտեմբերի 19-ի N1622-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և 2001 թվականի ապրիլի 12-ի N 286-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1396-Ն որոշում

15. Հ.Կ.Գաբրիելյան «Հայկական լեռնաշխարհ», Երևան, 2000թ.

16. Լ.Սահակյան «բնակչության առողջության խոցելիությունը կլիմայի փոփոխու թյան հետևանքով», հաշվետվություն` ԿՓ 3-րդ ազգային հաղորդագրության համար, 2013թ.

17. Գ.Ֆայվուշ «բնական էկոհամակարգերի ու կենսաբազմազանության խոցելիու թյունը կլիմայի փոփոխության հետևանքով», հաշվետվություն` ԿՓ 3-րդ ազգային հաղորդագրության համար, 2013թ.

18. Մ.ոսկանով «Հայաստանի ողնաշարավոր կենդանիների խոցելիությունը կլիմայի փոփոխության հետևանքով», հաշվետվություն` ԿՓ 3-րդ ազգային հաղորդա գրության համար, 2013թ:

19. ՀՀ կառավարության 2013 թ., ապրիլի 25-ի նիստի «բնապահպանական ոլորտի նորարարական ֆինանսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգին հավա նու թյուն տալու մասին» N 16 արձանագրային որոշում, բաժին 5` «բնա-պահ պանական ոլորտի այլ նորարարական ֆինանսական մեխանիզմներ և գործիքներ»

20. ՀՀ կառավարության 2013 թ. նոյեմբերի 14-ի նիստի «բնապահպանական ոլորտի նորարարական ֆինանսական մեխանիզմների ստեղծման հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 47 արձանագրային որոշում, հավելված, կետ 4

21. ՀՀ կառավարության 2011թ նոյեմբերի 10-ի «ՀՀ բնա-պահ պա նա կան կոն վեն ցիա նե րից բխող Հա յաս տա նի Հան րա պե տութ յան պար տա վո րութ յուն նե րի կա տար-ման մի ջո ցա ռում նե րի ցան կը հաս տա տե լու մա սին» N 1594-Ն ո րո շու մը

22. ՀՀ կառավարության 16 հոկտեմբերի 2008թ. «Մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածության, կլիմայի փոփոխության

Page 60: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Հայաստան

51

և օզոնային շերտի վիճակի հետ կապված վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման, ազդարարման և արձագանքման կարգը հաստատելու մասին» N 1186-Ն որոշումը

23. ՀՀ վարչապետի 2 հոկտեմբերի 2012 թվականի «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդ և միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 955 - Ա որոշումը

24. «Կլիմայական ռիսկերի կառավարումը Հայաստանում», երկրի հաշվետվություն, Հայաստան, 2013թ.

Page 61: YJ^JfhJ - Climate Forum Eastպայմանների ազդեցությունը մարդու վրա զգալիորեն կմեծանա: Ամբողջ աշխարհում անհանգստության

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում

ՀԱՅԱՍՏԱՆ

Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության

գնահատումՀԱՅԱՍՏԱՆ