Մասնագիտական գիտելիք
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
1. Էկոլոգիան ուսումնասիրում է. I.Օրգանիզմների արտաքին և ներքին կառուցվածքը, II. Օրգանիզմների փոխհարաբերությունը և դրանց հարաբերությունը բնակության միջավայրի հետ, III. Մարդու գործունեության ազդեցությունը օրգանիզմների և դրանց գոյության միջավայրի վրա, IV.Օրգանիզմների բազմացումը :
(ა) Միայն I, II և III (ბ) Միայն II և III (გ) Միայն I, II և IV (დ) Միայն III և IV
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
2. Բույսերի և կենդանիների մոտ հիմնականում տեղի չի ունենում մարդածին ( անթրոպոգեն) գործոնների նկատմամբ հարմարվածության ( ադապտացիայի) ձևավորում, քանի որ նրանց ազդեցությունը (ა) Երկարատև է և մշտական (ბ) Կախված է կլիմայից (გ) Պատահական բնույթ ունի (დ) Ռիթմիկ է և կարճատև
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
3. Հակաբիոտիկներով ոչնչանում են հիմնականում բակտերիաները և ոչ թե վիրուսները , քանի որ (ა) Վիրուսի մեջ նյութափոխանակություն (մետաբոլիզմ) չի ընթանում (ბ) Վիրուսը շատ փոքր չափի է և հակաբիոտիկը չի կարող ազդել դրա վրա (გ) Վիրուսը կատարում է հակաբիոտիկի շրջափակում (დ) Հակաբիոտիկը առաջացնում է իմունային համակարգի ակտիվացում բակտերիաների, բայց ոչ վիրուսների նկատմամբ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
4. Ախտահարում և մանրազերծում. երկու պրոցեդուրան էլ միկրօրգանիզմներից պաշտպանվելու միջոց է,բայց նրանց միջև գոյություն ունեն նաև սկզբունքային տարբերություններ:
I. Մանրազերծման արդյունքում ոչնչանում են բոլոր միկրոօրգանիզմները, ներառյալ բակտերիայի սպորները II. Մանրազերծման արդյունքում ոչնչանում են բոլոր միկրոօրգանիզմները, փրկվում են միայն բակտերիայի սպորները III. Ախտահարման արդյունքում ոչնչանում են բոլոր միկրոօրգանիզմները,բացի վիրուսներից IV. Ախտահարման արդյունքում ոչնչանում են միայն ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմները ներառյալ
բակտերիայի սպորները V. Ախտահարման արդյունքում ոչնչանում է ախտածին (պաթոգեն) միկրոօրգանիզմների մեծամասնությունը , բայց
փրկվում են բակտերիայի սպորները Ճիշտ դրույթներ են. (ა) I և III (ბ) II և III (გ) I և V (დ) II և IV
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
5. Lathyrus palustris և Angelica palustris դասակարգման խմբերի օրգանիզմների վերաբերյալ ստորև ներկայացված դրույթներից ո՞րն է արդարացի: (ა) Նրանք միավորված են միևնույն ցեղում, բայց տարբեր տեսակի ներկայացուցիչներ են, (ბ) Երկուսն էլ միավորված են միևնույն ցեղում և պատկանում են նույն տեսակին, (გ) Երկուսն էլ պատկանում են միևնույն տեսակին, բայց տարբեր ցեղերի, (დ) Նրանք պատկանում են տարբեր տեսակի և տարբեր ցեղերի:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
6. Ի՞նչ առավելություն ունի քառախորշ սիրտը եռախորշ սրտի համեմատությամբ: (ა) Մեծացնում է արյան ծավալը, (ბ) Արյունը ավելի ինտեսիվ է տեղաշարժվում թոքերի մեջ,ինչն առաջ է բերում օրգանիզմի ավելի լավ մատակարարում
թթվածնով (გ) Գլխուղեղին ավելի շատ արյուն է մատուցվում,ինչը բարելավում է ուղեղի մատակարարումը թթվածնով (დ) Իրարից զատում է թթվածնով հարուստ և թթվածնով աղքատ արյունը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
7. Ստորև թվարկածներից ո՞րն է աչքի ընկնում ամենաարագ վերականգնվելու ունակությամբ. (ა) Մաշկի էպիթելիումը (ბ) Ոսկրային հյուսվածքը (გ) Մկանային հյուսվածքը (დ) Գլխուղեղը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
8. Բերանի խոռոչ ընկած սնունդը մարսողության համակարգի ո՞ր օրգաններով և ի՞նչ հերթականությամբ կանցնի: (ა) Բերանի խոռոչ – կերակրափող– ենթաստամոքսային գեղձ – բարակ աղիք – հաստ աղիք (ბ) Բերանի խոռոչ – կերակրափող– ենթաստամոքսային գեղձ – ստամոքս – հաստ աղիք – բարակ աղիք (გ) Բերանի խոռոչ – կերակրափող – ստամոքս – լյարդ – բարակ աղիք – հաստ աղիք (დ) Բերանի խոռոչ – կերակրափող – ստամոքս – բարակ աղիք – հաստ աղիք
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
9. Ո՞ր արյունատար անոթում է հոսում թթվածնից ամենաաղքատ արյունը: (ა) Աորտայում (ბ) Մազանոթում (გ) Թոքի զարկերակում (დ) Թոքի երակում
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
10. Ո՞ր կորն է համապատասխանում իմունային համակարգի պատասխանին՝ ինֆեկցիայով (ი) ուղեկցվող պատվաստմանը (ვ): (ა) (ბ) (გ) (დ)
հակամարմնի մակարդակ
(ი) (ვ) ժամանակ
հակամարմնի մակարդակ
(ი) (ვ) ժամանակ
հակամարմնի մակարդակ
(ი) (ვ) ժամանակ
հակամարմնի մակարդակ
(ი) (ვ) ժամանակ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
11. Ստորև տրված են դրույթներ. I. Պրոդուցենտը առաջին տրոֆիկական մակարդակի օրգանիզմ է, II. Առաջին տրոֆիկական մակարդակի օրգանիզմը պրոդուցենտներով է սնվում, III. Երկրորդ տրոֆիկական մակարդակի օրգանիզմը առաջնային կոնսումենտներով է սնվում. IV. Երրորդ տրոֆիկական մակարդակի օրգանիզմը երկրորդային կոնսումենտ է, V. Նույն կոնսումենտը կարող է սնման շղթայում լինել տարբեր տրոֆիկական մակարդակի վրա: Դրանցից ո՞ր դրույթներն են ճիշտ: (ა) I և III (ბ) I, IV և V (გ) II, III և V (დ) II և IV
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
12. Սահմանեք համապատասխանություն համակեցության, տարբեր տեսակի առանձնյակների փոխհարաբերության և դրանց պարզաբանությունների միջև: Ստորև տրված աղյուսակում պարզաբանման նշած տառի մոտ գրեք համապատասխան փոխհարաբերության ձևի թիվը: (Առավելագույն միավոր 1) (ა) Երկարատև համակեցություն, որը օգտակար է տեսակներից մեկի կամ երկուսի համար: (ბ) Փոխհարաբերության ամենասուր ձև, երբ համակեցության մեկ անդամը հարձակվում և սպանում է երկրորդին: (გ) Մեկ տեսակի առանձնյակը երկարատև օգտագործում է երկրորդին գոյության համար, դրանով վնասում է նրան, չնայած
շահագրգռված չէ զոհի մահով (დ) Համակեցության անդամների միջև հակասություն է սննդի, զույգի կամ ապաստարանի համար (ე) Համակեցության տարբեր տեսակի ներկայացուցիչները իրար վրա ազդեցություն չեն գործում 1. Գիշատչություն 2. Մրցակցություն 3. Մուտուալիզմ 4. Չեզոքություն 5. Մակաբուծություն 6. Սիմբիոզ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
13. Սովորաբար, բույսի տարեց բջիջը, երիտասարդի համեմատ, մեծ է: Առավելապես ո՞ր բաղադրիչին պետք է վերագրել բույսի բջջի մեծ չափսը:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
14. Ոսկրային ձկները ազատ տեղաշարժվում են ջրի տարբեր խորությունների մեջ, դրանում նրանց օգնում է լողափամփուշտը լողակների հետ միասին: Ինչպե՞ս են կիրառում ձկները լողափամփուշտը:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
15. Հետազոտողները սահմանեցին սկյուռի և մողեսի կողմից ամռանը օգտագործվող թթվածնի քանակը միջավայրի ջերմաստիճանի կտրուկ անկման (300C-ից 100C-ը) պայմաններում: Պարզվեց, որ սկյուռի կողմից օգտագործված թթվածնի քանակը ավելացավ ,իսկ մողեսինը՝ նվազեց: Բացատրեք ,ինչո՞ւ:
( Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
16. Զարգացող երկրներում սովի խնդիրը լուծելու համար հողերը գերադասում են օգտագործել հատիկայինների ցանքի համար և ոչ թե որպես արոտավայր : Բացատրեք , ինչո՞ւ:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
17. Քաղաքների կանաչապատման համար լայնորեն կիրառում են բարդի և ուռենի, որոնք արագ աճում են և աչքի են ընկնում թունավոր նյութերի կլանման ունակությամբ: Դրա հետ մեկտեղ բարդու և ուռենու ծաղկի փոշին ալերգեն է: Ի՞նչ խորհուրդ կտայիք քաղաքային կանաչապատման ծառայությանը բնակչությունը ալերգիայից պաշտպանելու համար, եթե նկատի ունենաք ,որ երկու բույսն էլ երկտուն են:
( Առավելագույն միավոր 2)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
18. Ջրաբույս հելոդեայի (ջրաժանտախտի) օրինակով պլանավորեք փորձ այն գործոնները բացահայտելու համար, որոնք ֆոտոսինթեզի գործընթացում ավելացնում են թթվածնի արտազատման ինտենսիվությունը: 1. Նշեք ինչը՞ կարող է լինել ֆոտոսինթեզի ընթացքի ակնառու նշանը: 2. Բացատրեք, ինչու՞ է այս կամ այն գործոնի ազդեցությունը առաջացնում ֆոտոսինթեզի արագացում:
(Առավելագույն միավոր 3)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
19. Ուսումնասիրեք նկարը:Ամանի մեջ լցված ալկալը ակտիվ կերպով կլանում է ածխաթթու գազը: Ո՞ր դեպքում մազանոթում կբարձրանա ջրի սյունը: Պատասխանը բացատրեք:
(Առավելագույն միավոր 2)
Ալկալ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
20. Բացատրեք ,թե ինչու՞ վակուումում ձայնը չի տարածվում:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
21. Դեռ հին ժամանակներում նկատել էին ,որ հրանետային գնդակը թաց հողի վրա ընկնելու ժամանակ պատվում էր գոլորշիով: Այդ ի՞նչ գործընթացի արդյունք էր:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
22. Օդում անշարժ վիճակում կախված օդապարիկից իջեցված է պարանե աստիճաններ:Այս աստիճաններով մարդը սկսեց բարձրանալ օդապարիկի մեջ: Ի՞նչ ուղղությամբ կտեղափոխվի օդապարիկը՝վերև,թե ներքև:Բացատրեք , թե ինչո՞ւ կտեղաշարժվի օդապարիկը այդ ուղղությամբ:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
23. Ո՞ր ժողովրդի պատկերացումներին է համապատասխանում նկարի վրա պատկերված Երկրի մոդելը:
(ა) Հույների (ბ) Եգիպտացիների (გ) Հռոմեացիների (დ) Հնդիկների
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
24. Ո՞ր ճանապարհորդի արշավախմբերի ուղիներն են նշված քարտեզի վրա:
(ა) Վասկո դա Գամայի (ბ) Ֆեռնան Մագելանի (გ) Քրիստափոր Կոլումբոսի (დ) Ամերիգո Վեսպուչիի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
25. Ո՞ր դիագրամայի վրա է պատկերված Երկրագնդի ցամաքի ճիշտ հարաբերակցությունը ըստ մայրցամաքների:
Ավստրալիա 7%
Ասիա 30%
Աֆրիկա 20%
Եվրոպա 5%
Հս Ամերիկա 16%
Հվ. Ամերիկա
12%
Անտարկտիդա 10%
ა. Ավստրալիա5%
Ասիա 30%
Աֆրիկա 20% Եվրոպա
7%
Հս Ամերիկա 16%
Հվ Ամերիկա 12%
Ատրակտիդա
10%
ბ.
Ավստրալիա 5%
Ասիա 30%
Աֆրիկա 20%
Եվրոպա 7%
Հս Ամերիկա 12%
Հվ Ամերիկա 16%
Անտարկտիդա10% გ. Ավստրալիա
5%
Ասիա 20%
Աֆրիկա 30%
Եվրոպա 7%
Հս Ամերիկա 16%
Հվ Ամերիկա
12%
Անտարկտիդա 10%
დ.
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
26. Թվարկածներից որո՞նք են այն աշխարհագրական օբյեկտները, որոնցով անցնում են բոլոր միջօրեականները: (ა) Ասիան և Խաղաղ օվկիանոսը (ბ) Անտարկտիդան և Հարավային օվկիանոսը (გ) Աֆրիկան և Հնդկական օվկիանոսը (დ) Հյուսիսյան Ամերիկան և Ատլանտյան օվկիանոսը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
27. Ո՞ր զուգահեռականն է գտնվում ցուրտ գոտում: (ა) Հս. լ. 17° (ბ) Հվ. լ. 37° (გ) Հս. լ. 47° (დ) Հվ. լ. 77°
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
28. Թվարկածներից ո՞ր կղզու վրա են տեղադրված տրված աշխարհագրական կոորդինատները ՝ հվ. լ. 49°15′ և արլ. եր. 69°35′: (ა) Յամայկայի վրա (ბ) Հրո Երկրի վրա (გ) Կերգելենի վրա (დ) Լուսոնի վրա
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
29. Հիպսոմետրիայով ո՞րտեղ է ձյան գիծը գտնվում ավելի բարձր: (ა) Արևելա-Աֆրիկական սարահարթի վրա (ბ) Հիմալայան լեռների վրա (გ) Գրելանդիայի կղզու վրա (დ) Անտարկտիդայի մայրցամաքի վրա
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
30. Ո՞ր ծովի վերին շերտի ջրի ջերմաստիճանն է ավելի բարձր: (ა) Սպիտակ (ბ) Կարմիր (გ) Դեղին (დ) Սև
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
31. Սահմանեք համապատասխանություն (նկատի ունեցեք, որ մեկ հավանական պատասխանն ավելորդ է. առավելագույն միավոր 1):
Լանդշաֆտի նկար
Տարածման արեալ
ა ბ გ
დ ე
1 2 3
4 5 6
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
32. Սահմանեք համապատասխանություն (նկատի ունեցեք,որ երկու հավանական պատասխաններն ավելորդ են. առավելագույն միավոր 1):
Քարտեզի հատված
Քաղաք 1 2 3 4 5 6 7 8
Ախալցիխե Գորի Բաղդադի Զեստաֆոնի
Թերջոլա Խաշուրի Ծալկա Սուրամի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
33. Սահմանեք համապատասխանություն (նկատի ունեցեք, որ մեկ հավանական պատասխանն ավելորդ է. առավելագույն միավոր 1):
Մոլորակի նկար
(ა) Վեներա (ბ) Յուպիտեր (გ) Մերկուրի
(დ) Սատուրն
Տեղեկատվություն մոլորակի վերաբերյալ 1 2 3 4 5
Գտնվում է Արեգակին ամենամոտ
Երկրագնդի երկնքի վրա
երկնային մարմինների միջև փայլատակությամբ երրորդ տեղում է
Գտնվում է Արեգակնային համակարգի
ամենամեծ հրաբուխը
Արեգակնային համակարգում
գոյություն ունեցող ամենամեծ
արբանյակն ունի
Արեգակնային համակարգում ըստ
մեծությամբ երկրորդ մոլորակն է
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
34. Սահմանեք համապատասխանություն (նկատի ունեցեք երկու հավանական պատասխանն ավելորդ է. առավելագույն միավոր 1 ):
Պաշտպանված տարածություն Ռեգիոն ა Բածարիի արգելանոցը 1 Կախեթի ბ Կինտրիշի արգելանոցը 2 Սամցխե-Ջավախեթի გ Սաթափլեի արգելանոցը 3 Աջարիա დ Ռիծայի արգելանոցը 4 Աբխազիա 5 Իմերեթի
6 Քվեմո Քարթլի
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
35. Սահմանեք համապատասխանություն (նկատի ունեցեք, որ հնարավոր է պատասխանի կրկնություն. առավելագույն միավոր 1 ):
Ծով Օվկիանոս ა Ամունդսենի 1 Խաղաղ օվկիանոս ბ Կարմիր 2 Ատլանտյան օվկիանոս გ Սև 3 Հնդկական օվկիանոս დ Դեղին 4 Հյուսիսային սառուցյալ օվկիանոս ე Սպիտակ 5 Հարավային օվկիանոս ვ Ռոսսի ზ Կարիբյան
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
36. Ինչպե՞ս են անվանում Երկրագնդի վրա այն կետը, որի դիրքը որոշելու համար բավական է իմանալ լայնությունը:Քանի՞ աստիճան է այս տեղի լայնությունը:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
37. Ուսումնասիրեք տրված գծային մասշտաբը և պատասխանեք հարցերին.
37. 1. Ինչպե՞ս են անվանում 0-ից ձախ տարված բաժանմունքներով հատվածը:
(Առավելագույն միավոր 1) 37. 2. Տրված գծային մասշտաբը գրեք թվային մասշտաբի տեսքով:
(Առավելագույն միավոր 1)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
38. Վերլուծեք տեղեկատվությունը և պատասխանեք հարցերին: Երկրագնդի ջերմային գոտիների և բնական զոնաների թեման բացատրելուց հետո VI դասարանի համար ուսուցիչը պատրաստեց ստուգողական առաջադրանք:
1. Գլոբուսի վրա կատարում եք երևակայական ճանապարհորդություն հյուսիսային բևեռից մինչև հարավային բևեռ:
Որքա՞ն ջերմային գոտի կանցնեք: ա. 3; բ. 5; գ. 7; դ. 9
2. Ո՞ր զուգահեռականների միջև է տարածվում տաք ջերմային գոտին: ա. Հյուսիսային և հարավային բևեռային շրջաններում, բ . Հասարակածի և հյուսիսային արևադարձի գ. հարավային արևադարձի և հասարակածի դ . Հարավային և հյուսիսային արևադարձերի
3. Կոնկրետ ո՞ր ջերմային գոտիներում են բնակվում նկարում ցուցադրված կենդանիները :Լրացրեք աղյուսակը
Կենդանի Ջերմային գոտի Օրինակ.ամուրյան վագր
Օրինակ. Հյուսիսային բարեխառն
Կայսերական պինգվին Սպիտակ արջ Յագուար
4. Ո՞ր ջերմային գոտում է գտնվում հասարակածը և ո՞ր օրերին է
այստեղ արեգակը զենիթում:
5.Անվանեք երեք նշանակալի գործոն, որը պայմանավորում է երկրագնդի վրա ջերմության և լույսի անհավասարաչափ բախշումը:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
Դուրս գրեք այս առաջադրանքի թվերը ,որոնց աշակերտը թերի կամ սխալ է պատասխանել:Ուղղեք աշակերտի
սխալները և գրեք լիարժեք պատասխանները ( միավորի կարժանանաք միայն այն դեպքում ,եթե կգտնեք և ճիշտ կգրեք աշակերտի կողմից սխալ տրված պատասխանը):Նկատի ունեցեք ճիշտ պատասխանը սխալ ուղղելու դեպքում մեկ միավոր կնվազի:
Ստորև տրված է աշակերտներից մեկի աշխատանքը.
1. ա
2. դ
Կենդանի Ջերմային գոտի Կայսերական պինգվին Բևեռային Սպիտակ արջ Բևեռային Յագուար Տաք
3.
4. Հասարակածի վրա Արեգակը զենիթի վրա է դեկտեմբերի 21-ին և հունիսի 22-ին:
5. Երկրագնդի գնդաձևությունը, Երկրագնդի պտույտը ուղեծրի վրա Արեգակի շուրջը,երկրագնդի պտույտը
երևակայական առանցքի շուրջը:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
Ընթերցած տեքստի վերաիմաստավորում
Ուշադրությամբ ընթերցեք և վերաիմաստավորեք տեքստը: Յուրաքանչյուր հարցի ենթադրական պատասխաններից ընտրեք այն տարբերակը, որը արդարացված է տվյալ տեքստի համաձայն:
Այս կամ այն հարցին ծանոթանալուց հետո, պատասխանելու համար հնարավոր է պահանջվի կրկին տեքստին վերադառնալ, համապատասխան հատվածը կրկին ընթերցել և նորից հարցին անցնել: Դա կհեշտացնեք ինչպես տեքստի, այնպես էլ յուրաքանչյուր հարցի վերջում տրված համապատասխան նշումները «սեղմելով»:
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
Հնարավո՞ր է, որ գլխուղեղի հետազոտության արդյունքները մանկավարժության համար դառնան օգտակար: «Ուսում և գլխուղեղ՝ ճանապարհ դեպի նոր մանկավարժություն» այսպիսի լավատեսական պաթոսով վերջին տարիներին բազմաթիվ գիտական հոդվածներ և գրքեր գրվեցին: Գլխուղեղի գործառույթի և կառուցվածքի հետազոտության արդյունքների հիման վրա ուսումնական մոտեցումների մշակումը կրթության գիտությունների նոր ուղղություն է, որը օր-օրի զարգանում և ավելի ու ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում: Նեյրոմանկավարժությունը հենվում է հոգեբանության, մանկավարժության և նեյրոգիտությունների ոլորտի հարուստ գիտական նյութի վրա և նպատակադրված է մշակել ուսուցման մոտեցումներ գլխուղեղի զարգացման օրինաչափումների հաշվառմամբ: Նեյրոկենսաբանների կողմից ուղեղի զարգացման դինամիկայի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ կոգնիտուր զարգացմանը ուղեկցում են հույզեր և հիմնարար դեր են կատարում մարդու մոտիվացիայի, ինքնագնահատման, որոշումների ընդունման և ուսման ունակությունների զարգացման մեջ: Եթե ուսումնասիրվող նյութը աշակերտի համար հետաքրքիր է, ապա նրա գլխուղեղում արտազատվում է դոֆամին (այսպես կոչված ուրախության) հորմոնը: Մարդը ընտելանում է դոֆամինի գոյությանը և ձգտում է պահպանել այն որոշակի մակարդակի վրա: Սթրեսի, վախի, հուզմունքի ֆոնի վրա մտածելու, վերլուծելու գործընթացը խախտվում է, քանզի ամիգդալան (ուղեղի կառուցվածք, որը պատասխանատու է հուզական ռեակցիաների ձևավորման համար) վերևում նշված վտանգներին պատասխանում է ինֆորմացիայի արգելմամբ:
Նեյրոգիտության ոլորտի նորագույն նվաճում է համարվում, այսպես կոչված, հայելանման նեյրոնների հայտնաբերումը: Երբ մենք որևէ գործողություն ենք կատարում կամ որևէ հուզմունք ենք ունենում, ակտիվանում են Անցնել հարցերին. 39 40 41 42 43 44 45
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
որոշակի նեյրոններ: Սա արդեն գիտենք, սակայն զարմանալին այն է, որ գոյություն ունի այնպիսի նեյրոնների խումբ, որոնք ակտիվանում են նաև այն ժամանակ, երբ մարդը զննում է ուրիշի վարքը կամ հուզմունքը (կամ պարզապես պատկերացնում է նույնը այնպես, կարծես այս ամենը կատարվում է իր հետ): Այս, այսպես կոչված, հայելանման նեյրոնները «չեն նկատում» տարբերությունը մեր և ուրիշների միջև: Նեյրոգիտնականները ենթադրում են, որ ճիշտ այս նեյրոններն են մասնակցում էմպաթիայի զարգացմանը, այլ մարդու վարքը հասկանալու և իմիտացիայի միջոցով նոր ունակություններ ձևավորելու մեջ:
Աշակերտների հուզականորեն հասունացած չլինելը առաջացնում է կարգապահության հիմնախնդիրներ և կոգնիտուր ունակությունների զարգացման մեջ արգելակումներ: Նեյրոմանկավարժությունը խորհուրդ է տալիս աշակերտներին հաղորդել տեղեկատվություն ուղեղի գործունեության մասին, ինչը կնպաստի սեփական անձի կառավարմանը, ինքնավերահսկմանը և ինքնադիտարկման ունակությունների զարգացմանը, ինչպես նաև ուսման ռազմավարությունների մտածված կիրառմանը:
Այսօրվա դրությամբ նեյրոմանկավարժության մասին գիտական շրջաններում սուր վեճեր են ընթանում: Այս ուղղության կողմնակիցները նեյրոմանկավարժության գլխավոր վաստակ են համարում դրա կողմից նեյրոգիտական գիտության կիրառումը ուսման ինչպես վարքի, այնպես էլ ընդհանուր առմամբ, վարքի բացատրության համար: Իսկ թերահավատները գտնում են, որ նեյրոմանկավարժական «հայտնագործությունները» ոչ այլ ինչ են, եթե ոչ հոգեբանությունում տարիների ընթացքում հավաքված գիտելիք: Անցնել հարցերին. 39 40 41 42 43 44 45
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
39. Ի՞նչ գործառույթ ունի տեքստի առաջին պարբերության երկրորդ նախադասությունը:
(ა) Դրանում ներկայացված է տեքստի առաջին նախադասության մեջ տրված հարցի սպառիչ և համոզիչ պատասխանը:
(ბ) Հստակեցնում է հետաքրքրությունը կրթության գիտության այն նոր ուղղության նկատմամբ, որի մասին խոսվում է ամբողջ տեքստում:
(გ) Ակնարկում է նեյրոգիտական գիտությունը մանկավարժության մեջ կիրառելու անհրաժեշտությունը և այս
ուղղությամբ բարձր գիտական արժեքների մասին: (დ) Ապացուցում է նեյրոմանկավարժության բարձր գործնական արժեքը և հաստատում է կարծիքը դա հաջողությամբ
կիրառելու հնարավորության մասին:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
40. Տեքստի համաձայն, հույզի և ուսման գործընթացի միջև հարաբերակցության մասին կարելի է ասել, որ.
(ა) Հույզերը միանշանակորեն դրական ազդեցություն են գործում ուսումնական գործընթացի վրա, մեծացնում են
մոտիվացիան, օժանդակում մտածողության գործընթացին: (ბ) Ուսումնական գործընթացին ուղեկցող հույզերը գլխուղեղում առաջացնում են նեյրոկենսաբանական
փոփոխություններ, ինչը պայմանավորում է գոյություն ունեցող մտավոր ռեսուրսների ակտիվացում:
(გ) Ուսումնական գործընթացին ուղեկցող ցանկացած հույզի վերամշակմանը պատասխանատու է գլխուղեղի մասը՝ ամիգդալան, որը խոչընդոտում է կոգնիտուր գործընթացները:
(დ) Դրական հուզումներ առաջացնելու ուղիով հասնում է ուսման և ընդհանուր առմամբ ճանաչողական գործընթացների
բարելավման:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
41. Երրորդ պարբերության մեջ կարդում ենք. «Հայելանման նեյրոնները տարբերություն «չեն նկատում» մեր և ուրիշների միջև»: Ստորև թվարկածներից ո՞րն է այս նախադասության արդարացված մեկնաբանությունը:
(ა) Հայելանման նեյրոնների ակտիվացումը գլխուղեղի գործունեության մի տեսակ սխալ է, ինչը մարդու սխալ արարքների հիմք է ստեղծում:
(ბ) Հայելանման նեյրոնների ակտիվացման համար անհրաժեշտ պայման է այն, որ մարդը իրականացնի նույն վարքը,
ինչը զննում է այլ մարդու դեպքում: (გ) Հայելանման նեյրոնների ակտիվացումը այլ մարդու վարքի կամ ապրումների սիմուլյացիայի հնարավորություն է
տալիս:
(დ) Հայելանման նեյրոնները ակտիվանում են նաև այն ժամանակ, երբ այլ մարդու նկատմամբ զգում են էմպաթիա:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
42. Ստորև տրված են աշակերտի կողմից սեփական անձի կառավարման ունակությունների զարգացման ռազմավարությունները: Դրանցից ո՞րի հիմնավորումը կգտնվի տեքստում:
(ა) Դիտողություն անենք անցանկալի վարքի դրսևորման դեպքում: (ბ) Ցույց տանք կոնֆլիկտային իրավիճակում մտածված արձագանքի օրինակ:
(გ) Զրուցենք այս կամ այն ցանկալի վարքի բարոյական կողմի մասին:
(დ) Նրա հետ միասին քննարկենք կոնֆլիկտային իրավիճակում մտածված արձագանքի ուղիները:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
43. Ստորև թվարկածներից ո՞ր նախադասությունների զույգում չեն ներկայացված նախապայմանը (I) և արդյունքը (II) ճիշտ հաջորդականությամբ:
(ა) I. Աշակերտը վախենում է ուսուցչից, II. Նա դժվարանում է մտածել և ինֆորմացիան վերլուծել:
(ბ) I. Սովորելու նյութը աշակերտի համար հետաքրքիր է,
II. Նրան տիրապետում է հաճելի հույզը: (გ) I. Աշակերտը գիտի գլխուղեղի գործունեության առանձնահատկությունները,
II. Նա կարող է սովորելու ռազմավարությունները մտածված կիրառել:
(დ) I. Աշակերտի մոտ լավ չի զարգացած իր անձը կառավարելու ունակությունը, II. Նա հուզականորեն հասունացած չէ:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
44. Ինչո՞ւ է տեքստի վերջին նախադասության մեջ հայտնաբերումներ բառը չակերտների մեջ դրված:
(ა) Ակնարկում է այս նոր ուղղության նկատմամբ նեյրոմանկավարժության հակառակորդների թերահավատ
վերաբերմունքի մասին: (ბ) Ակնարկում է նեյրոմանկավարժական հայտնագործությունների ցածր գիտական և գործնական արժեքի մասին:
(გ) Ընդգծված է տեքստի հեղինակի թերահավատ վերաբերմունքը նեյրոմանկավարժական հայտնագործությունների
նկատմամբ: (დ) Ընդգծված է նեյրոմանկավարժության հակառակորդների քննադատական վերաբերմունքի անհիմն լինելը:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
45. Առաջին պարբերության սկզբում առաջադրված է հարց. «Հնարավո՞ր է, որ գլխուղեղի հետազոտության արդյունքները մանկավարժության համար դառնան օգտակար»: Ստորև թվարկածներից ո՞րն է դրա պատասխանը:
(ა) Հնարավոր չէ, քանզի նեյրոմանկավարժությունը չգտավ պատշաճ և համոզիչ հետազոտական ապացույցներ ուսումնական գործընթացի բարելավման ռազմավարությունների օգտին:
(ბ) Հնարավոր է, քանզի նեյրոմանկավարժությունը նեյրոգիտական հետազոտության արդյունքների կիրառման ուղիով
ուսումնական գործընթացի բարելավման համար կմշակի հանձնարարականներ: (გ) Հնարավոր է, քանզի նեյրոմանկավարժության նորարարական հայտնագործությունները միանգամայն տարբեր
մոտեցումներ են առաջարկում ուսումնական ենթատեքստի և, ընդհանուր առմամբ կրթական գործընթացի
բարելավման համար: (დ) Հնարավոր չէ, քանզի նեյրոմանկավարժության փորձը նորովի իմաստավորելու ուսումնական գործընթացը, իր վրա
չկենտրոնացրեց գիտական շրջանների ուշադրությունը:
Վերադարձ տեքստի I էջին
Վերադարձ տեքստի II էջին
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
46. Անալիտիկ գրություն
Մի քանի երկխոսություն սոցիալական ցանցից.
*** - «Մեկն ու մեկդ օգնեք լուծելու այս խնդիրը, PLEASE !“ – Գիո
- «Ես արդեն լուծեցի, այնքան էլ բարդ չէ»: – Նինո
- «Կեցցես, Նինո, իսկապես տղայի խելք ունես:» – Էկա (Մաթեմատիկայի ուսուցիչ)
***
- «Ուսուցիչը հանձնարարեց ասեմ, որ Նիկան շատ է ծուլանում:» –Նատոյի ծնողը - «Իմ որդին, ճիշտ է, ծույլ է, սակայն շատ ընդունակ է:» – Նիկայի մայրը
- – Նատոյի ծնողը
***
- «Այս բեմադրությունը Գիորգին դեռ չի դիտել:» – Էլենե
- «Գնա, առաջինը դու հրավիրիր, շատ կուրախանա:» – Նիկա - «Օ, լավ էլի... Տղայի հետ հարաբերության մեջ աղջիկը չպետք է լինի նախաձեռնող:» – Էլենե
- Հա, հա, ո՞ր դարում ես գտնվում: )) – Նիկա
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46
Կարծրատիպերի (ստերեոտիպ) գոյության մեջ հետաքրքիր է այն փաստը, որ նրանց մասին ոչինչ չի գրված գրքերում,
չի դասավանդվում դպրոցներում, թերևս որոշակի պատկերացումներ թե «խրատներ» խորն են նստած մարդկանց գիտակցության մեջ: Տեղեկատվությունը, որը կարծրատիպը մատուցում է, ուշադրության արժանի է: Դա որոշակի
տիպի սխեմա է, որը կարող է օգնել տեղեկատվությունը մշակելու գործում:
Կարծրատիպ – [հուն. stereos պինդ, ամուր և typos դրոշմվածք ] – մետաղյա ամբողջական տպվածքի ձև, որը
ներկայացնում է տպագրական շարվածք կամ կլիշեի ճիշտ պատճեն, որը մեկ անգամ ձևավորելուց հետո
դժվարությամբ է փոփոխվում:
Քննարկեք.
• Ինչպես են հայտնվում (ոտք դնում) մեր մտածողության մեջ կարծրատիպերը, • Ինչ բացասական արդյունքներ կարող է պայմանավորել կարծրատիպային, տրաֆարետային մտածողությունը,
• Ինչպես կարող ենք հաղթահարել հասարակության մեջ արմատավորված կարծրատիպերը:
Դատողությունն ամրապնդելու համար բերեք փաստարկներ և օրինակներ: Ձեր կողմից գրված հորինվածքը պետք է պարունակի առնվազն 100 բառ:
(Առավելագույն միավոր 11)
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46