Upload
hrgors
View
82
Download
2
Embed Size (px)
Citation preview
Բ-4 դպրոց- պառտեզ2-1դասարան
Մուսայելյան Վահե
Կենդանիների և թռչունների մասին
ԶեբրերԶեբրերը գծավոր ձիեր են: Նրանք իրենց գույներով և գծերով տարբերվում են 3 տեսակի: Զեբրերը խմբերով են գնում խոտ ուտելու և ջուր խմելու:Բայց, եթե գիշատիչ կենդանիները տեսնում են զեբրերի խումբը, նրանք ընտրում են ամենաթույլ շարժվող զեբրին և հարձակվում նրա վրա:Զեբրերը ունենում են 1-2 ձագ:Նրանք ունեն շատ գեղեցիկ մորթի,որը կարճ բրդից է,իսկ պոչի ծայրը երկար մազերով է:Քանի որ զեբրերը քանակով քիչ են, մարդկանց արգելվում է որսալ զեբրերին:
Փղերի մասինԳոյություն ունեն 2 տեսակի փղեր՝
Աֆրիկական և Հնդկական:Փղերը ապրում են, գազանանոցում: Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են:
ԱգռավներՀայաստանում տարածված է 8 տեսակի՝ագռավներ,բայց ամենից շատը՝ սև և մոխրագույն ագռավներն են:Հյուսիսում ապրողները՝ չվող են,հարավում ապռողները՝ նստակյաց:Սև ագռավը լայնորեն տարածված է լեռներում։ Բազմանում են տարին մեկ կամ երկու անգամ՝ դնելով 2-8 խայտաբղետ ձու։Ընդունակ է որոշ տրամաբանական գործողություններ կատարելու, օրինակ ընկույզը կոտրելու համար այն բարձրությունից նետում է քարերին:
ԿոկորդիլոսներԿոկորդիլոսների մեծ մասն ապրում է չոր, շոգ և տաք տեղերում։ Շարժման ընթացքում կոկորդիլոսի մարմինը կպնում է գետնին, շարժվում է սողալով, դրա համար էլ կոկորդիլոսները սողունների դասին են պատկանում։Նրանք բազմանում են ցամաքում։Կոկորդիլոսների միսը օգտագործում են սննդի մեջ, իսկ կաշիով կարում են բաճկոններ, պայուսակներ,կոշիկներ, զարդեր և նույնիսկ փոքր չափսերի կոկորդիլոսներին չորացնում ու որպես արձանիկներ պատրաստում:Այդպիսի չորացած կոկորդիլոսի ձագ մեր տանը ունենք,այն պապիկս է Աֆրիկայից բերել:
Դելֆիններ
Դելֆինները ՝ժպտացող, բարի,խելացի, օգնության հասնող և նուրբ մաշկ ունեցող կենդանիներ են:Դելֆինները ուտում են ձկներ, որիշ փափկամարմիններ և թռչուններ:Նրանք ուտում են օրական 30 կգ ձուկ:Նրանք ամեն 3-5 րոպեն մեկ դուրս են գալիս ջրի երես օդ շնչելու:Նրանք իրար հետ շփվում են սուլոցների և մարմնի շարժումների՝ ժեստերի լեզվով:
Արագիլներ
Հայտնի է արագիլների 18 տեսակ:Մարմնի երկարությունը մինչև 100–115 սմ է, թեվերի բացվածքը՝ 155–165 սմ, կենդանի զանգվածը՝ 4 կգ: Արագիլները դնում են 3–7 ձու, ունենում 3–5 ձագ:
Վերջ