8
ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ, ՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍՍՍ ՍՍ ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ Ս ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍՍՍՍՍ

տարբեր երկրների ՝ամանորը

Embed Size (px)

DESCRIPTION

Մայիլյան Լուսինե/ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր Գեղարվեստի դպրոց-պարտեզ, 4-րդ դասարան

Citation preview

Page 1: տարբեր երկրների  ՝ամանորը

ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ՝ ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Page 2: տարբեր երկրների  ՝ամանորը

ՇՈՏԼԱՆԴԻԱ ԸՍՏ ԱՎԱՆԴՈՒՅԹԻ ԱՄԱՆՈՐԻ ԳԻՇԵՐԸ ՇՈՏԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ ԱՅՐՈՒՄ ԵՆ ՏԱԿԱՌՆԵՐ, ԱՅԴ ԿԵՐՊ ԱՅՐԵԼՈՎ ՀԻՆ ՏԱՐԻՆ և ՏԵՂ ԱԶԱՏԵԼՈՎ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ: ՆՐԱՆՔ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՅՆ ՄԱՐԴՈՒՑ՝ ՈՎ ԱՌԱՋԻՆՆ Է ՄՏՆՈՒՄ ՆՈՐ ՏԱՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՏՈՒՆ, ԿԱԽՎԱԾ Է ԻՐԵՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ և ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ ԵԿՈՂ ՏԱՐՈՒՄ: ԸՍՏ ՇՈՏԼԱՆԴԱՑԻՆԵՐԻ, ՄԵԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ ՄՈՒԳ ՄԱԶԵՐՈՎ և ՆՎԵՐՆԵՐՈՎ ՏՈՒՆ ՄՏՆՈՂ ՏՂԱՄԱՐԴԸ: ՈՒՂԻՂ ԿԵՍԳԻՇԵՐԻՆ ԲԱՑՎՈՒՄ ԵՆ ԲՈԼՈՐ ԴՌՆԵՐԸ, ՈՐՊԵՍԶԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄՏՆԻ ՏՈՒՆ:  

Page 3: տարբեր երկրների  ՝ամանորը

ԻՍՊԱՆԻԱ

•Իսպանացիները հաստատված ավանդույթի համաձայն,

գիշերվա ժամը 12-ին դուրս են գալիս փողոց, որպեսզի աշտարակի ժամացույցի յուրաքանչյուր ղողանջի հետ ուտեն մեկական խաղողահատիկ՝

միաժամանակ ցանկություն պահելով։

Page 4: տարբեր երկրների  ՝ամանորը

ՖՐԱՆՍԻԱ

•Ֆրանսիական տոնածառի մոտ դրվում են սանտոններ` փայտե կամ կավե արձանիկներ: Ըստ ավանդության` լավ գինեգործ-տանտերն անպայման պետք է բաժակով չրխկացնի գինու տակառին, շնորհավորի դրա տոնը և խմի ապագա բերքի համար:

Page 5: տարբեր երկրների  ՝ամանորը

ԷԿՎԱԴՈՐ• Էկվադորում, ովքեր ուզում են ամբողջ տարի ճանապարհորդել, պետք է

ժամացույցի 12 հարվածի ընթացքում ճամպրուկով կամ մեծ պայուսակով վազվզեն տան մեջ: Էկվադորում, ըստ ավանդույթի, եթե նոր տարում ուզում ես հարուստ լինես, ապա ժամացույցի 12 հարվածների ընթացքում պետք է հագնես դեղին գույնի ներքնազգեստ, իսկ եթե երջանկություն ես ուզում, ապա դեղին ներքնազգեստի փոխարեն պետք է հագնես կարմիր ներքնազգեստ: Որպեսզի ազատվեն բոլոր տխուր միջադեպերից, որոնք եղել են հին տարում, էկվադորցիները պատուհանից դուրս են գցում ջրով բաժակ՝ կարծելով, որ այդպես բոլոր վատ միջադեպերը փշրվում և մնում են նախորդ տարում:

Page 6: տարբեր երկրների  ՝ամանորը

ԿՈՒԲԱ Ամանորի նախօրեին կուբացիները տան եղած բոլոր ամանների մեջ ջուր են լցնում և ուղիղ ժամը 12-ին սկսում են այդ ջուրը պատուհանից դուրս թափել: Դա նշանակում է, որ հին տարին հեռանում է և նրան մաղթում են ջրի պես մաքուր ճանապարհ։ Ու նաև պետք է ուղիղ ժամը 12-ին ուտել 12 հատ խաղողի հատիկ, ինչը նշանակում է, որ հաջողությունը և բարեկեցությունը կուղեկցի ուտողին եկող տարվա բոլոր 12 ամիսներին:

Page 7: տարբեր երկրների  ՝ամանորը

ԼԱՊԼԱՆԴԻԱ

• Լապլանդիայում, որը Սանտա Կլաուսի հայրենիքն է, Ամանորին կարելի է ականատես լինել հիասքանչ տեսարանի. սարերի լանջերից իջնում են ջահակիր դահուկորդները, ամենուր հրավառություն է և վառվող մոմերով եղևնիներ։ Ժամը 12-ին մոտ եղջերուին հեծած գալիս է Սանտա Կլաուսը՝ բոլորին շնորհավորում ու նվերներ բաժանում։

Page 8: տարբեր երկրների  ՝ամանորը

ՆՅՈՒԹԸ ՊԱՏՐԱՍՏԵՑ ՝ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆԸ

ԳԵՂԱՐՎԵՍԻ ԿՐՏՍԵՐ-ԴՊՐՈՑ 4-1 ԴԱՍԱՐԱՆ