10
ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱ

Արարատի մարզ

  • Upload
    -

  • View
    190

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Արարատի մարզ

Ինչպես միշտ մենք շատ ուրախ հավաքվեցինք մեր սիրելի դպրոցում և ,տեղավորվելով երթուղայինի մեջ,ուղևորվեցինք դեպի Խոր Վիրապ:Ես էլի եմ այնտեղ եղել,բայց այսքան տպավորիչ և հետաքրքիր չի եղել ոչ մի անգամ:

Չնայած Արարատի մարզը այդքան էլ մոտ չի,և ես միշտ վատ եմ զգում երթուղայիններում,բայց այս անգամ ճանապարհն ինձ շատ կարճ թվաց:

Ինչպես միշտ ես ինձ զբաղմուն ք էի գտել,խաղում էի Արմենի հեռախոսով:

Դեպի Խոր Վիրապ

Ահա և մենք տեղում ենք

Մենք եղանք երկու փոսերում էլ,որտեղ ժամանակին նետել էին Սբ.Գրիգոր Լուսավորչին:

Սկզբում մի քիչ վախենալու էր,բայց հետո մենք բոլորս էլ հաղթահարեցինք այն:

Դժվար էր պատկերացնել,որ այդտեղ մարդ կարող է ապրել,այն էլ 14 տարի:

Փոսում միայն սրբապատկեր էր,Աստվածաշունչ…ու էլ ոչինչ,ինչքան որ հիշում եմ:

Մենք փոսում ենք

Խաղաղություն մեր երկրին

Դեպի Տափի բերդ տանող ճանապարհին մենք անակնկալ ունեինք.ձիերի խմբի հանդիպեցինք,և նրանց տերն այնքան բարի գտնվեց,որ թույլ տվեց մեզ նստել և նկարվել ձիերի վրա: Ես ձի նստել էի Մեղրաձորում,մեր ամառային ճամբարի ժամանակ,և մի անգամ էլ Վրաստանում,որտեղ ես ընկա ձիու վրայից:Բայց այս անգամ ամեն ինչ լավ ստացվեց: Մինչ ձիերին հանդիպելը մենք հաց էինք կերել,հանգստացել էինք,և հիմա թարմ ուժերով չարչարում էինք ձիերին: Մենք մի մեծ շան հանդիպեցինք,մի քիչ սիրեցինք,չնայած ընկեր Սոնան չէր թողնում ձեռք տայինք:

Մենք առաջ ենք գնում

Ախր ես շուն շաաատ եմ սիրում

Չնայած ամրոցը շատ հին էր,բայց պատերը կանգուն էին մնացել:Գեղեցիկ էր ամրոցը այդ ամայի տարածքում,և մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ:

Եղանք նաև մատուռում,խաղացինք դաշտում,վազվզեցինք,պարան ու գնդակ խաղացինք,չլվեցինք,հոգնեցինք,բայց շատ հաճելի,հիշվող և շատ ուրախ օր ունեցանք:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ շաաաատ սիրելի ընկեր Սոնային,մեր առօրյան այսքան հետաքրքիր ու իմաստալից դարձնելու համար:

Տափի բերդ-ամրոց

Մենք Ձեզ սիրում ենք