Upload
lilitvilly
View
772
Download
3
Embed Size (px)
Citation preview
Սելևկյանների պարտությունը Հռոմին
և Արտաշեսյան թագավորության կազմավորումը
ՍելևկյաններՍելևկյան հարստության հիմնադիրը Սելևկոս I Նիկատորն է, որ գահակալել է ն.Ք. 312-280 թթ.Սելևկյանների մակեդոնական դինաստիան մեծ դեր են կատարել քաղաքական ասպարեզում Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից հետո։
Սելևկոս I Նիկատորն
Անտիոքոս III Մեծ (ն. Ք. 223–187 թթ.).
Անտիոքոս III 25 տարիների ընթացքում արևելյան տարածքների վրա վերականգնում է Սելևկյանների իշխանությունը և ամբողջովին իրեն ենթարկում ողջ տարածաշրջանը, ընդհուպ մինչև Հնդկաստան: Ք. 210–197թթ. Անտիոքոսը դառնում է հելլենիստական բոլոր պետությունների արքաներից մեծագույնը, որ համեմատելի էր միայն Ալեքսանդր Մակեդոնացու հետ: Անտիոքոսին թուլացնելու նպատակով հռոմեացիները ստիպում են նրան գնալ բազմաթիվ զիջումների, մասնավորապես հրաժարվել Փոքր Ասիայի մաս կազմող Տավրոսի լեռնաշղթայի հյուսիսային և արևմտյան հատվածներից՝ նրա տերության ամենահարուստ հատվածից:
Սելևկյան թագավորության կենտրոնը Սիրիան էր, սակայն ժամանակի ընթացքում իրեն միացնելով Մերձավոր Արևելքի մեծ մասը՝ Փոքր Ասիայից մինչև հս. Հնդկաստան, ընդարձակեց իր սահմանները:Սելևկիդների ժամանակ ողջ Ասիայով շարունակվում էր տարածվել հունական մշակույթը:
Այս դինաստիայի տիրակալներն անըդհատ պատերազմում էին նահանգային կառավարիչների, հելլենիստական այլ պետությունների տիրակալների, Գաղատացիների պարբերաբար հարձակումների, իսկ ավելի ուշ՝ հռոմեացիների դեմ: Փոքր Ասիայի Մագնեսիա քաքղաքի մոտ Ք. ա. 190 թ. Տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցինՀռոմից:
Սելևկյանների պարտությունից հետո Ք. ա. 189 թ. Արտաեսը Մեծ Հայքում, Զարեհը Ծոփքում, վերականգնեցին անկախությունը: Հռոմին ձեռնտու էր Սելևկյանների թուլացումը և այդ պատճառով անմիջապես ճանաչեց նրանց անկախացումը:
Մ.թ.ա. 190թ-ին Մագնեսիայի ճակատամարտում՝ Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ի պարտությունից հետո, Արտաշես Ա Բարի թագավորը Մեծ Հայքը հռչակել է անկախ թագավորություն: Վերամիավորել է հայկական հողերի մեծ մասը, ստեղծել կենտրոնացված հզոր հայկական պետություն: Նրան չի հաջողվել Հայաստանին միավորել միայն բուն հայկական հողատարածքներ Փոքր Հայքը, Ծոփքը և Կոմմագենեն: Կարգավորել է պետական կառույցը, կատարել հողային բարենորոգումներ, երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների: Մեծացրել և հզորացրել է Հայկական բանակը: Կառուցել է Արտաշատ մայրաքաղաքը, Զարեհավան և Զարիշատ քաղաքները:
Արտաշես I-ին Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ
Լիլիթ Գրիգորյան6-4 դասարան
Միջին Դպրոց Մխիթար Սեբաստացի կրթահամալիր