15
ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳ

Gmo

Embed Size (px)

Citation preview

Գենետիկորեն մոդիֆիկացված  օրգանիզմ

Ի՞նչ է ԳՄՕ-ն ~Գենետիկորեն մոդիֆիկացված  օրգանիզմ (ԳՄՕ) կարող ենք կոչել ցանկացած միաբջիջ կամ բազմաբջիջ օրգանիզմ, որի ժառանգական ապարատում ներդրված են օտարածին գեներ` նոր որակների կամ նոր ֆունկցիաների ստացման նպատակով: ~Այսօր մշակված է ԳՄՕ բույսերի ավելի քան 120 տեսակ` սոյա,եգիպտացորեն, բրինձ, դդմիկ, վարունգ, լոլիկ,ցորեն, կարտոֆիլ, բամբակ, շաքարի ճակնդեղ և այլն: ~ԳՄՕ-ները իսկապես լայն կիրառում ունեն ողջ աշխարհում: Արտադրողների համար այս միջոցը իրոք, որ ավելի ձեռնտու և շահավետ է: Բայց մեզ համար այն վտանգ է ներկայացնում: Մարդը, որքան, որ հեռանում է բնությունից և բնականից այնքան ավելի աղետալի է դառնում մարդկության վիճակը, հաշվի առնելով բազմաթիվ հիվանդությունները:

ԳՄՕ-ի ստեղծման պատությունը• 70-ական թվականների սկզբից արագ տեմպերով

սկսեց զարգանալ ռեկոմբինատ ԴՆԹ-ի տեխնոլոգիան և ստեղծվեց նոր ուղղություն մոլոկուլյար գենետիկայում` Գենային ինժեներիան:Գենային ինժեներիայի մեթոդները հնարավորություն էին տալիս կենդանի օրգանիզմներում տեղագրել այնպիսի գենետիկական ծրագրեր, որոնք ավելի ցանկալի էին և գիտության մեջ և պրակտիկայի համար: Գենային ինժեներիայի կարևոր նպատակներից մեկը եղավ նոր տրանսգեն բույսրի և կենդանիների ստեղծումը:Նորաստեղծ օրգանիզմները, որոնց մեջ տեղագրել էին օտար գեներ, անվանեցին տրանսգեն կամ գենետիկորոն ձևափոխված օրգանիզմներ:

ԳՄՕ-ները կիրառվում են գյուղատնտեսության, բժշկության և այլ բնագավառում

• Ներկայումս գիտությունն այնքան է զարգացել, որ հնարավոր է դարձել արհեստականորեն փոփոխություններ մտցնել օրգանիզմների գեներում: Դրա համար կիրառվում են գենային ինժեներիայի մեթոդները:

• Գյուղատնտեսության մեջ գենային ինժեներիայի մեթոդները կիրառվում են նոր՝ անբարենպաստ պայմաններին ավելի դիմացկուն բուսատեսակների ստացման համար, որոնք կունենան ավելի լավ համ, ավելի արագ կաճեն ու ավելի շատ պտուղներ կտան:

• Բայց Իրականում ԳՄՕ-ները այնքան էլ անվտանգ չեն: Փաստորեն, օրգանիզմ են ներմուծում այլ օրգանիզմից վերցված գեներ, ինչը կարող է ունենալ նաև շատ բացասական հետևանքներ թե՛ այդ օրգանիզմի, թե՛ մարդու համար, ով հետագայում կիրառում է այն իր սննդի մեջ:

• Այժմ աշխատանքներ են տարվում բակտերիաների վրա՝ էկոլոգիապես մաքուր վառելիք ստանալու նպատակով: Նաև՝ 2003թ. շուկայում հայտնվեցին «GloFish» փոքրիկ ակվարիումային ձկնիկներ

• Այդպիսի հետաքրքիր մոդիֆիկացիա ստացել էին ձկնիկների օրգանիզմ մեդուզայի գեներ ներմուծելով:

• Բժշկության մեջ ԳՄՕ-ները ևս կարևոր տեղ են զբաղեցնում: Գենային ինժեներիայի շնորհիվ մարդու օրգանիզմում արտադրվող մի շարք նյութեր հնարավոր է ստանալ՝ մոդիֆիկացիայի ենթարկելով բակտերիաները:

• Օրինակ, վերջին ժամանակներում այդ ճանապարհով կարողացել են ստանալ ինսուլին, որը, ինչպես գիտենք, շատ կարևոր դեր ունի շաքարախտով հիվանդների համար: 

Ինչպես տարբերել ԳՄO մթերքները

Եթե մթերքը պարունակում է ավելի քան 0.9% ԳՄՕ, դրա մասին անպայման պետք է նշված լինի փաթեթավորման վրա: ԳՄՕ-ի առկայությունը և տոկոսային հարաբերությունը պետք է նշված լինի մթերքի բաղադրության ցուցակում: 

Ի՞նչը կարող է ԳՄՕ պարունակել

• -Երշիկը, նրբերշիկը և այլն

• -Բուսական յուղը, մարգարինը, մայոնեզը

• -Մանկական սնունդը

• -Պաղպաղակը

• -Կոնֆետը, հրուշակեղենը, շոկոլադը

• -Հացաբուլկեղենը

• -Կոսմետիկան

• -Ծխախոտը

• -Պատրաստի սնունդը

Շնորհակալություն...