19

Movses Baxramyan

Embed Size (px)

Citation preview

Page 1: Movses Baxramyan
Page 2: Movses Baxramyan

Մովսես Բաղրամյանը 18-րդ դարի երկրորդ կեսի հայազատագրական մտքի նշանավոր գործիչ է: Նա ծնունդով

արցախեցի էր, կրթությունը ստացել էր ՆորՋուղայում, զբաղվել է վաճառականությամբ:

Որոշ ժամանակ ապրել է Ռուսաստանում: 1762թհամագործակցել է Էմինի հետ, որի հետ եկել է Կովկաս

իրանա-թուրքական լծի դեմ Հայաստանում ապստամբականշարժում կազմակերպելու նպատակով: Սակայն

համոզվելով, որ Հայաստանի ազատագրման էմինյանծրագիրն անիրագործելի է,1768թ.-ից բնակվել է Հնդկաստանի

Մադրաս քաղաքում: Մ

Page 3: Movses Baxramyan

Այստեղ էլ ծանոթացել է Շ. Շահամիրյանի

հետ ու համաձայնվել դառնալ նրա որդիների

Հակոբի և Եղիազարի ուսուցիչը: Շահամիր

Շահամիրյանի հետ հիմնադրել է Մադրասի

քաղաքական խմբակ, մշակել հայրենի երկրի

ազատագրման նոր ծրագիր: Հայաստանի

ազատագրման եւ վերափոխման

վերաբերյալ իր հայացքները 1772թ.

շարադրել է ,,Նոր տետրակ որ կոչի

Յորդորակ,, գիրքը: Գ

Page 4: Movses Baxramyan

«Նոր տետրակ, որ կոչվիյորդորակ»

Page 5: Movses Baxramyan

«Նոր տետրակը» տպագրվել է Մադրասում1772-1773թթ.: 18րդ դարի հայ մտավորմիջավայրի սովորության համաձայն

«տետրակ» արտահայտությունն այստեղօգտագործվել է «Գիրք» հասկացության

փոխարեն: Մ

Page 6: Movses Baxramyan

Գրքի մտահաղացման գաղափարըպատկանում է Շ. Շահամիրյանի որդուն`

Հակոբ Շահամիրյանին, որը, ինչպես ինքն էխոստովանում, երկար ժամանակ «Խորհում էրորևէ պիտանի բան կատարել անցկալի հայոցազգի համար» և «ավելի բարի, քան այս գիրքն

էր», չկարողացավ կատարել: Գ

Page 7: Movses Baxramyan

Գրքում ներկայացվում են հայ ժողովրդի հերոսականանցյալը, նրա աշխարհագրական լայնարձակսահմանները, և դրան հակադրվում է առկա վիճակը, երբերկիրը կողոպտվում է օտարների կողմից: Նոր տետրակիմեջ միապետական կարգը համարվում է հայոցպետականության անկման պատճառներից մեկը: Մեկմարդն իվիճակի չէ անսխալ կառավարելու, իսկթագավորի սխալը դժբախտություն է երկրի համար:

Ուստի առաջարկվում է ստեղծել սահմանադրություն ևերկիրը կառավարել ժողովրդի ընտրովիներկայացուցիչների միջոցով: Մ

Page 8: Movses Baxramyan

Հայերը դիմել են եվրոպական հզոր պետություններին`

օգնություն հայտնելով, բայց ոչ մի օգնություն չեն ստացել:

Հետևապես հայերն առաջին հերթին հույսն իրենց վրա

պետք է դնեն: Գ

Page 9: Movses Baxramyan

Ազատագրվելու միակ միջոցը զինված

ապստամբությունն է, ուստի, ժողովուրդը

պետք է զինվի: «Լավ է մեկ անգամ մեռնել

քաջաբար, քան ապրել այսպիսի

թշվառությամբ».- ասում է հեղինակը: Մ

Page 10: Movses Baxramyan

Գիրքը կոչ է անում հայ երիտասարնդներին. «Խիզախությա՛մբ

եղեք, եղե՛ք նմանվողներ մեր նախահոր` քաջ Արամի որդիներին, որ

միգուցեթե այդպիսով կարողանաք վերագտնեք մեր հայրենիքն

Արարատյան»: Գ

Page 11: Movses Baxramyan

Գրքում Բաղրամյանը դրվատանքով է խոսում նախորդ դարերի հայ

հոգևոր հայրերի մասին, կշտամբում և ժամանակակից

հոգևվորականությանը: Նա մեղադրում է հոգևվորականությանը այն

բանում, որ ժողովրդին հայրենիքի ազատագրությանը համար ոգեշնչելու

փոխարեն անընդհատ անեծք են կարդում նրա գլխին, ժողովրդի

ստրկական վիճակը ներկայացնում են, որպես նրա գործած մեղքերի

համար ի վերուստ ուղարկված պատիժ: Մ

Page 12: Movses Baxramyan

Ստանալով «Նոր տետրակը» և զգուշանալով ապստամբելու կոչերի

ազդեցությամբ, հայ երիտասարդների կողմից տարերային ու

անժամանակ ելույթների և Օսմանյան կայսրության հնարավոր

արձագանքի ու պատժիչ գործողությունների վտանգից` Սիմեոն

Երևանցի կաթողիկոսը կարգադրում է հավաքել և այրել այդ

գիրքը, փակել տպարանը և հեռացնել Մովսես Բաղրամյանին: Նրա

սպառնալիքները չեն կասեցնում գրքի տարածումը: Գ

Page 13: Movses Baxramyan

«Նոր տետրակի» հրապարակումից հետո մադրասցիները մեծ

ջանքեր թափեցին նրա օրինակները հայ իրականության մեջ

տարածելու համար: Նրանք Արցախի մելիքներին ուղարկեցին «Նոր

տետրակի» մի քանի օրինակ, զենք ու զինամթերք, ռազմական

գրականություն, միաժամանակ նրանց կոչ անելով ապստամբել

պարսկական տիրապետության դեմ: Մ

Page 14: Movses Baxramyan

1786թ. «Նոր տետրակը» թարգմանվում է ռուսերեն և լույս

է տեսնում Պետերբուրգում, այնուհետև թարգմանվում է

նաև վրացերեն: Գ

Page 15: Movses Baxramyan
Page 16: Movses Baxramyan

Հայ ազատագրական շարժումների պատմության մեջ կարևոր դեր են

խաղացել Հնդկաստանի հայկական գաղթավայրերը

մասնավորապես` Մադրասը: XVIII դարի 2-րդ կեսին այդ

գաղթավայրերում լայն աշխատանքներ ծավալվեցին հայ

ազատագրական շարժման գաղափարախուսության հետագա

մշակման ուղղությամբ: Մ

Page 17: Movses Baxramyan

Հնդկահայ միջավայրում տարածված այս շարժումն ուներ ժամանակի

ամենաառաջադիմական բովանդակությունը և պայմանավորված էր մի շարք

հանգամանքներով: Հնդկական առևտրական շրջանները սերտ կամեր ունեին

արևմտաեվրոպական երկրների, իսկ հնդկաստանում` ամենօրյա շփումներ

անգլիացիների հետ: Այդ նպաստել է, որ հնդկահայ գործիչները լավատեղյակ

լինեին եվրոպական լուսավորիչների գաղափարներին: Գ

Page 18: Movses Baxramyan

Դա նաև մի ժամանակաշրջան էր, երբ տեղի անգլիական գաղութային

իշխանությունները բոլոր միջոցներով փորձում էին հայերին դուրս

մղել հնդկաստանից: Անգլիացիներն ուղղակի հաշվեհարդար

սկսեցին անպաշտպան հայ առևտրականների նկատմամբ`

բռնագրավելով նրանց նավերը և վերացնելով ապրանքները: Մ

Page 19: Movses Baxramyan

Նյութը պատրաստեցին՝ Համբարձումյան Միլենան

Սիմոնյան Գոհարը