ՄԿՀԽ և Մարտունի Ինֆոտուն 05.10.2012

Preview:

DESCRIPTION

 

Citation preview

ՄԱՐՏՈՒՆՈՒ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՀԿ

Մարտունի Ինֆոտուն

ք. Մարտունի , 5 հոկտեմբեր 2012թ.

ՄԿՀԽ-Ն ՍՏԵՂԾՎԵԼ Է 2000Թ.-ԻՆ

ՀԿ-ի առաքելությունը Նպաստել համայնքի անդամների մասնակցային

վարքի

ձևավորմանը, համայնքային կառավարման գործընթացներում

բնակչության մասնակցության ապահովմանը:

ՀԿ-ի գործունեության իրականացման վայրը՝ Գեղարքունիքի մարզ

ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ 60-ԻՑ ԱՎԵԼԻ ԾՐԱԳՐԵՐ

Ուղղվածությունը Սոցիալական և առողջապահական բնագավառներում. hիմնանորոգվել և

կահավորվել են մարզի 40-ից ավելի առողջապահական հաստատութուններ և նախակրթարաններ:

Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և հակակոռուպցիոն ծրագրեր. աջակցել է մարզում ազատ և թափանցիկ ընտրությունների կայացման գործընթացներին, երկու առաջարկությունների փաթեթ է ներկայացվել ՀՀ Առողջապահության նախարարություն՝ ուղղված անվճար բուժօգնության և պետպատվերի շրջանակներում բուժվող հիվանդների իրավունքների պաշտպանությանը:

Համայնքային մոբիլիզացիա և ներգրավում . Մարտունու քաղաքապետարանի կողմից ընդունված 6 և մարզխորհրդի կողմից ընդունված 1 որոշումների նախագծերի հեղինակ:

Համայնքային ուժերի մոբիլիզացիայի դրական օրինակ է Մարտունիում կազմակերպված քանդակագործական սիմպոզիումը (մեկ ամսում հավաքագրվեց մոտ 7.5 մլն. դրամ և 3 մլն. էլ՝ ոչ դրամական միջոցներ): Արդյունքում՝ 6 քանդակ պատրաստ է, մեկի աշխատանքներն էլ ընթացքի մեջ են:

Եվս մեկ դրական օրինակ. կազմակերպության հեղինակությունը նպաստեց, որպեսզի Մարտունի ԻնֆոՏան կառավարիչ Եղիազար Դավթյանն ընտրվի համայնքի ավագանու անդամ:

Ռեսուրս կենտրոն. ի աջակցություն միգրանտների և նրանց ընտանիքների անդամների - Տարածաշրջանում արձանագրվում է աշխատանքային միգրացիայի բարձր ցուցանիշ և խիստ կարևոր էր տարաբնույթ աջակցությունը միգրանտներին և նրանց ընտանիքների անդամներին:

Աղքատության նվազեցման և աշխատատեղերի ստեղծման, տուրիզմի զարգացման ծրագրեր . հավաքագրվել է տարածաշրջանում տուրիզմի համար հետաքրքրություն ներկայացնող արժեքների մասին տեղեկատվություն և ներկալացվել հասարակությանը: ՈՒսուցում ստացած ընտանիքները կարող են հյուրընկալել զբոսաշրջիկներին, իսկ տեղի արվեստագետներն ու արհեստավորները կարող են իրացնել իրենց ձեռքի աշխատանքները: Սա նաև հաջողված նախադեպ է հետագայում սոցիալական ձեռնարկության ձևավորման համար:

Եվ այս ողջ գործունեության ընթացքում հանգել ենք այն եզրակացությանը, որ խնդիրների մեծ մասը կապված է բնակչության տեղեկատվության անհասանելիության, երբեմն անմատչելիության, իրազեկության, նոր տեխնոլոգիաներից օգտվելու հմտությունների պակասի, ինչպես նաև տեղական ՀԿ-ների թույլ ինստիտուտոցիոնալ կարողությունների հետ:

Այս կարիքի հիման վրա է Մարտունիում ստեղծվել և գործում Ինֆոտունը` հասարակական գիտակցության նոր որակի

հարթակը

ԻՆՖՈՏՈՒՆ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ. Ի՞ՆՉ Է ՏԱԼԻՍ ԱՅՆ

Ինտերնետ գրագիտություն Գյուղական համայնքներում արձանագրվում էր համայնքի անդամների

անտարբերություն, ապատիան նույնիսկ համայնքի ներսում առկա իրադարձությունների հանդեպ

Ներգրավվածություն սոց ցանցերում՝ Facebook և այլն. Սրանց թիվը անցնում է հինգ հազարից, շատերը վիրտուալ ակտիվ մասնակցում են ոչ միայն համայնքային, այլև հանրապետությունում ընթացող գործընթացների

Սկայպ, էլ .փոստ և այլ հմտությունների վերաբերյալ ուսուցումների մասնակցած 150-ից ավել մարդ

Սկայպի օգտագործումը հնարավորություն է տալիս շատ-շատերին, հատկապես ավագ սերնդին վիրտուալ շփվելու հարազատների հետ

Քաղլրագրություն.սովորական քաղաքացին կարող է իր շուրջը կատարվող երևույթին արձագանքել, դրա մասին տեղեկացնել, հրապարակնություն տալ: Մարտունի Ինֆոտունն ունի 13–ից ավելի քաղլրագրողներ

Բացի Մարտունի քաղաքից քաղլրագրողներ կան նաև Լիճք, Ն. Գետաշեն, Վաղաշեն, Աստղաձոր համայնքներից

ԱՆԴՐԱԴԱՐՁ ԶԼՄ-ՆԵՐՈՒՄ

Մարտունի Ինֆոտան բլոգի մեծաթիվ հրապարակումներ արտատպվել են հեղինակավոր ԶԼՄ-ներում

Ա1+ Առավոտ Երկիր Lragir.am Երկիր մեդիա Հետք mamul.am Դիտակետ Գրագողության` առանց հղման արտատպման 1 դեպք armlur.am

կայքում Ընտրական գործընթացների ժամանակ ակտիվություն iditord.org

և irazek.am կայքերում Մարտունի Ինֆոտան գործունեությանը պարբերաբար

անդրադարձել է տեղական « Զանգակ» ՀԸ-ն «Ա1+» ՀԸ-ն “E-club” հաղորդաշարում անդրադարձել է մեր

ծրագրին` շեշտելով Մարտունի Ինֆոտան գործունեության կարևորությունն ու արդյունավետությունը

Հրատապ լուծում պահանջող նյութերն արձագանք են ստացել, օրինակ՝ Լիճքի էլ. սնուցման ենթակայանի նյութը (ՄԻՊ գրասենյակ, ռադիոընկերություն)

Ինֆոտունը յայլատեղերում, որտեղ ապրող մարդիկ ասում են. «Աշխարհը մեզանից խաբար չի, մենք՝ աշխարհից»

ԻՆՖՈՏՆԱԿՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄ Լիճքում ակտիվ թիմի ձևավորումը հիմք

հանդիսացավ առաջին «Ինֆոտնակի» ստեղծման համար

Ամենապասսիվ համայնքներից մեկում՝ Աստղաձորում ևս նախադրյալ է ստեղծվում Ինֆոտնակ ստեղծելու համար

ՄԱՐՏՈՒՆԻ ԻՆՖՈՏՈՒՆԸ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ http://martuniinfo.blogspot.com/ 17.800 այցելու

http://www.facebook.com/infomartuni http://www.facebook.com/groups/168959556524937/

http://twitter.com/@infomartuni http://www.youtube.com/user/infomartuni

http://www.flickr.com/photos/infomartuni/

Մասնակցություն Հայաստանի ինտերնետ հանրության միջոցառումներին. Բարքեմփ-2012 և այլն

ԻՆՖՈՏԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱԼԻՍ ՄԱՐՏՈՒՆԵՑՈՒՆ, ՈՐՊԵՍԶԻ ՆԱ

Կարողանա հանրային կարևորության հարցերի վերաբերյալ լսի հայտնի փորձագետներին /Երևանի մամուլի ակումբ, Ինտերնյուս և այլն/, նաև արտահայտի իր կարծիքը

Շփվի մայրաքաղաքային մշակույթի ներկայացուցիչների հետ / «ՄԷԿ» նախագիծ, քանդակագործներ, նկարիչներ/

Ստեղծագործող անհատներն էլ լայն սպեկտրում իրենց դրսևորելու հնարավորություն են ստացել /Օնլայնից՝ օֆլայն ցուցահանդես և այլն/

Ինֆոտան տեսադարանի հանրային առումով ոչ բոլորին մատչելի և եզակի տեսանյութեր դիտել, քննարկել, վերլուծել («Ֆելո» և այլն)

ԼԱՈ ՉՈՒ (Ù.Ã.³. 700Ã.)

¶Ý³ó»ù ÅáÕáíñ¹Ç Ùáï,²åñ»ù Ýñ³ Ñ»ï,êáíáñ»ù Ýñ³ÝÇó,γéáõó»ù Ýñ³Ýáí, ÇÝã Çñ»Ýù áõÝ»Ý,ºí, »ñµ ³ß˳ï³ÝùÝ»ñÝ ³í³ñïí»Ý,Æñ»Ýó ³Ù»Ý³É³í ³é³çÝáñ¹Ý»ñÇ ßÝáñÑÇíÜñ³Ýù ϳë»Ý` غÜø ¸² ²ðºòÆÜø

Ձեր աջակցությամբ մենք սա արեցինք Շնորհակալություն Ամերիկայի ժողովրդին, որը մեր

ՀԿ-ի ստեղծման իսկ օրից առ այսօր աջակցում է մեզ

Շնորհակալություն Օրանժ Արմենիային Շնորհակալություն Եվրասիա

համագործակցություն հիմնադրամին

ԼՐԱԲԵՐ ԿՌՈՒՆԿ

Տեղեկատվության տարածումը կռունկի բերած լուրից այսօր հասել է համակարգչի մեկ ստեղնի հարվածին:

Հետագայում ինչպե՞ս կզարգանա. միգուցե միայն շրթունքների շարժում և ինֆորմացիան արդեն տարածվա՞ծ է…

Տա Աստված, որ այս առաջընթացում մենք ետ չմնանք...