Ջուր. Լուծույթներ. Հիմքեր

Preview:

DESCRIPTION

 

Citation preview

Քիմիայի հետազոտական աշխատանք

Ջուրը հիշողություն ունիՓաստ.Հարավ-արևելյան Ասիա, 1956 թ.:

Ռազմական ինստիտուտի մասսայական ոչնչացման զինամթերքի պատրաստման գաղտնի լաբորատորիա: Արդեն մի քանի տարի աշխատում են ուժեղագույն բակտերոլոգիական զենքի ստեղծման վրա: Բազմաթիվ խորհրդակցություններից մեկի ժամանակ քննարկվում են այն հատկությունները, որը պիտի ունենա այդ զենքը: Քննարկումն անսպասելի ընդհատվում է. բոլոր մասնակիցներին տեղափոխում են հոսպիտալ` սուր սննդային վարակի ախտանիշերով (սիմպտոմ): Բացի ջրամանների ջրից, գիտնականները ուրիշ ոչինչ չէին օգտագործել: Ջուրը ստուգեցին` ոչ մի վնասակար խառնուրդ, քիմիական կազմը H2O: Հետաքննությունը մտնում է փակուղի: Հաշվետվության մեջ այդպես էլ գրեցին. թունավորման պատճառ է դարձել սովորական ջուրը: 

Թվեր.Վերջին 9 տարում Գրենլանդիայի սառույցի հալման արագությունը աճել է 3 անգամ: Վերջին 30 տարում փոթորիկների կործանիչ ուժը աճել է 2 անգամ:

1973-1982 թ. աշխարհում տեղի է ունեցել 1,5 հազար տարերային աղետ:1983-1992 - 3,5 հազար: 1993-2002 - 6 հազար:

Ինֆորմացիոն աղտը թունավորում է ջուրը` կուտակվելով նրա մեջ: Ջրին տրված է ինքնամաքրման հատկություն: Դա տեղի է ունենում ագրեգատային վիճակի փոփոխության ժամանակ: Սակայն, այսօր մարդու կողմից ջրի աղտոտման արագությունը գերազանցում է նրա ինքնամաքրման արագությանը, որի հետեւանքով էլ խախտվել է բնության օրինաչափությունը:

Ստորեւ ներկայացված են բազմաթիվ փորձերի ժամանակ ջրի վրա արտաքին ազդեցություններից (միտք, խոսք, երաժշտություն) նրա կառուցվածքային

փոփոխության արդյունքներ:Սեր եւ վերածնունդ

Շնորհակալություն

Ես քեզանից հոգնել եմ,ես կսպանեմ քեզ

Դու հիմար ես

Ադոլֆ Հիտլեր

Ես քեզ ատում եմ

Մայր Թերեզա

Հույս

Բուդդայական աղոթք

Քրիստոնեական աղոթք

Մուսուլմանական աղոթք

Ֆիզիկական հատկությունները

Սովորական պայմաններում անգույն,անհամ,անհոտ հեղուկ է, tհալ=0°С,tեռ=100°С,ամենամեծ խտությունը 4°С-ում p=1 գ/մլ:Դրանից ցածր և բարձր ջերմաստիճաններումp>1:Ջերմաստիճանից կախված խտության այս անոմալ կախվածությամբ ջուրը խիստ տարբերվում է մյուս նյութերից,որոնց խտությունը ջերմաստիճանի բարձրացումից փոքրանում է,սառույցի խտությունը փոքր է ջրի խտությունից,դրա համար այն լողում է ջրի վրա,դրա շնորհիվ է ձմռանը ջրի տակ կյանքը շարունակվում է:Ջուրը ունի ամենամեծ ջերմունակությունը,այդ պատճառով դանդաղ տաքանում է,դանդաղ սառչում:Դրա շնորհիվ ջրավազանները կարգավորում են մեր մոլորակի ջերմաստիճանը:

Քիմիական հատկությունները  1.Ջուրը ամֆոտեր միացություն է,ունի դիսոցման շատ փոքր աստիճան (10-9)H2Օ⇌H++OH- կամ HՕH+HOH⇌H3Օ++OH-

2.Փոխազդում է մետաղների հետ.ակտիվ մետաղներ՝2Na+2HO=2NaOH+H2↑Ca+2H2O=Ca(OH)2+H2↑պակաս ակտիվ՝Zn+H2O=ZnO+H2↑3Fe+4H2O=Fe3O4+4H2↑պասիվ մետաղների հետ ջուրը չի փոխազդում:3.Փոխազդում է ակտիվ մետաղների օքսիդների հետ.K2O+H2O=2KOHBaO+H2O=Ba(OH)2

4.Փոխազդում է թթվային օքսիդների հետ (բացի SiO2)SO3+H2O=H2SO4

P2O5+3H2O=2H3PO4

5.Հաստատուն հոսանքի ազդեցությամբ քայքայվում է.6.Առաջացնում են բյուրեղահիդրատներnH2O+H2SO4=H2SO4 • nH2OCuSO4+5H2O=CuSO4 • 5H2ONa2CO3+10H2O=Na2CO3 • 10H2ONa2SO4+10H2O=Na2SO4 • 10H2OԱյն միացությունները,որոնք ջուր են միացնում, կարող են ծառայել որպես չորացնող նյութեր գազերի համար (P2O5, CaO, BaO խոնավածուծ են):7.Ուժեղ տաքացնելիս փոխազդում է ոչմետաղների հետ.C+H2O=CO+H2 (ջրագազ)8.Որոշ աղեր ջրային միջավայրում հիդրոլիզվումեն.Na2CO3+2H2O=2NaOH+H2CO3

MgS+2H2O=Mg(OH)2+H2S

 

ՀիմքերՀիմքերը քիմիական նյութեր են, որոնց

մոլեկուլները բաղկացած են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիդ խմբից: Հիմքերը ջրում դիսոցվելիս առաջացնում են հիդրօքսիդ իոններ՝ OH-: Ըստ դիսոցման աստիճանի մեծության՝ հիմքերը լինում են ուժեղ, միջին և թույլ: Ուժեղ հիմքերը կոչվում են ալկալիներ: Ըստ մոլեկուլում պարունակած հիդրօքսիդ իոնների թվի` հիմքերը լինում են միաթթու (NaOH, KOH), երկթթու [Ca(OH)2, Ba(OH)2] և այլն: Հիմքերը փոխազդում են թթուների հետ՝ առաջացնելով աղ և ջուր:

Ըստ թթուների ջրածնային տեսության՝ թթուների թթվային հատկությունները վերագրվում են միայն մետաղների ատոմներով տեղակալվելու ունակ ջրածնի ատոմներին: Ըստ էլեկտրոլիտային դիսոցման տեսության՝ թթուները ջրային լուծույթում դիսոցվում են՝ որպես կատիոն առաջացնելով միայն ջրածնի իոններ, իսկ որպես անիոն՝ թթվային մնացորդի իոններ: Հիմքերը դիսոցվելիս որպես անիոն առաջացնում են միայն հիդրօքսիդ իոններ, իսկ որպես կատիոն՝ մետաղի իոններ:

Թթուների և հիմքերի վերաբերյալ ժամանակակից տեսություններից գործնական նշանակություն ունեն դանիացի քիմիկոս Ի. Բրենստեդի պրոտոնային և ամերիկացի քիմիկոս Գ. Լյուիսի էլեկտրոնային տեսությունները: Ըստ պրոտոնային տեսության՝ թթու համարվում է ցանկացած մոլեկուլ կամ իոն, որը տալիս է պրոտոն՝ H+, իսկ հիմք համարվում է ցանկացած մոլեկուլ կամ իոն, որն իրեն միացնում է պրոտոն:

Ըստ էլեկտրոնային տեսության՝ թթուները էլեկտրոնային զույգի վերցնողներ (ակցեպտորներ) են, օրինակ՝ BF3, AlCl3, SnCl2 և այլն, իսկ հիմքերը՝ էլեկտրոնային զույգի տվողներ (դոնորներ), օրինակ՝ NH3, ամիններ և այլն: Թթուների և հիմքերի փոխազդեցությունների ժամանակ թթվի էլեկտրոնների պակասը լրացվում է հիմքի էլեկտրոնների ավելցուկի հաշվին, և առաջանում է էլեկտրոնների ավելի կայուն խմբավորմամբ նոր միացություն՝ աղ:

Թթուների և հիմքերի ջրային լուծույթներն էլեկտրականության հաղորդիչներ են: Աղաթթուն, ծծմբական թթուն, ազոտական թթուն մեծ կիրառություն ունեն ժողովրդական տնտեսության մեջ: Թթուները բազմազան ֆունկցիաներ են կատարում կենդանի օրգանիզմում. մասնակցում են բազմաթիվ կենսաքիմիական շարժընթացների: Ողնաշարավորների ստամոքսի լորձաթաղանթի գեղձերն արտադրում են աղաթթու, որը նպաստում է մարսողությանը և ոչնչացնում սննդի հետ ստամոքս մտած մի շարք վնասակար բակտերիաներ: Ստամոքսի հիվանդությունների ժամանակ աղաթթվի քանակությունը (0,3%) ստամոքսում նվազում կամ աճում է: Առաջինի դեպքում հիվանդին նշանակում են աղաթթվի նոսր լուծույթ՝ ստամոքսի հյութազատության խթանման համար: 

Ազոտական թթուն օգտագործվում է պարարտանյութերի, պայթուցիկ նյութերի, ծծմբական թթվի, ներկանյութերի, նիտրոմիացությունների արտադրության, գունավոր մետաղաձուլության մեջ, հրթիռային տեխնիկայում: Ծծմբական թթուն կիրառվում է հանքային պարարտանյութերի, թթուների, աղերի, ներկանյութերի, դեղանյութերի, պայթուցիկ նյութերի արտադրության, մետաղամշակման, տեքստիլ, կաշվի, նավթամշակման արդյունաբերության մեջ: Խիտ թթուներն օրգանիզմում առաջացնում են ներքին օրգանների ուժեղ այրվածքներ, սրտի գործունեության անկում, որոշ դեպքերում՝ օրգանիզմի մահ:

Ուստի, թթուներով աշխատելիս անհրաժեշտ է շատ զգույշ լինել, իմանալ դրանց հետ վարվելու կանոնները և խստորեն պահպանել դրանք

Ջրում լուծելի հիմքերը կոչվում են ալկալիներ, դրանք շատ չեն, ալկալիական և հողալկալիական մետաղների հիմքերն են` LiOH, NaOH, KOH, RbOH, CsOH, Ca(OH)2 , Sr(OH)2, Ba(OH)2, FrOH, Ra(OH)2: Մնացած հիմքերը ջրում անլուծելի են: Հիմքերի թթվայնությունը որոշվում է նրա մոլեկուլում եղած հիդրօքսիլ խմբերի թթվով: Օրինակ, NaOH միաթթու հիմք է, Ca(OH)2-երկթթու, Fe(OH)3-եռաթթու և այլն: Երկթթու և բազմաթթու հիմքերը դիսոցվում են աստիճանաբարCa(OH)2=Ca(OH)++OH-   (I աստիճան)Ca(OH)+ ‹–› Ca2++OH- (IIաստիճան)Դրանով է բացատրվում հիմնային աղերի առաջացումը:

Հիմքի ուժը կախված է տարրի և OH խմբի կապի ամրությամբ, որքան այն թույլ է, այնքան հիմքը ավելի ուժեղ է: Խմբի սահմաններում անփոփոխ լիցքի դեպքում իոնի շառավղի մեծացման հետ  հիմքի ուժը մեծանում է, ուրեմն հետևյալ շարքում հիմքերի թթվայնությունը ուժեղանում է ձախից աջ.LiOH<NaOH<KOH<RbOH<CsOH<FeOH   

Իսկ պարբերության (փոքր) սահամաններում հիմքերի ուժը մեծանում է ձախից աջ, սովորաբար իոնի լիցքի մեծացման հետ նրա շառավիղը փոքրանում է: Այդ բոլորը հանգեցնում է նրան, որ Mg(OH)2-ն ավելի փոքր է, քան NaOH-ը, իսկ Mg(OH)2  հաջորդող Al(OH)3 արդեն ամֆոտեր հիմք է, ուրեմն հիմնային հատկությունները հետևյալ շարքում նվազում  են : NaOH>Mg(OH)2>Al(OH)3

Նյութը պատրաստեցին՝Քնարիկ Մարտիրոսյանը և Հասմիկ Սերոբյանը

Recommended