ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ INSERT ......ընտանի...

Preview:

Citation preview

ALISO CANYON ՊԱՀԵՍՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ

15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2015Թ.

SO

CA

LG

AS

555

Wes

t Fift

h St

.

Los

Ang

eles

, CA

90

013

INS

ER

T

PO

STA

GE

H

ER

E

© 2015 Southern California Gas Company. All copyright and trademark rights reserved.

N15E0181A 1215

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ

socalgas.com 1-800-427-2200

ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

Դեկտեմբերի 16-ին մենք կբացենք Հանրային ռեսուրսների կենտրոնը, որպեսզի ավելի լավ աջակցենք Porter Ranch համայնքին և ուղղակի պատասխանենք Ձեր ունեցած հարցերին: Այստեղ Դուք կարող եք անձամբ օգնություն ստանալ հետևյալի վերաբերյալ՝

• Վերաբնակեցում • Պահաջներ և աջակցություն • Օդի ֆիլտրացիա

ՀԱՍՑԵ՝ 19731 Rinaldi St. Los Angeles, CA 91326

ALISOUPDATES.COM

Վերջերս մենք մեկնարկ տվեցինք Aliso Canyon-ի բնակիչների համար հատուկ նախատեսված կայքի՝ օժանդակ հորի առաջընթացի վերաբերյալ թարմ տեղեկություններով: Առկա կլինեն նաև լրացուցիչ տեղեկություններ օդի նմուշառման և արդյունքների, վերաբնակեցման, օդի ֆիլտրացիայի, մաքրման և տունը արտաքին ազդեցություններից պահպանման վերաբերյալ:

Si desea obtener esta información en español visite el sitio web alisoupdates.com.

ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՀՈՐԻ ԱՐՏԱՀՈՍՔ

Մեր ջանքերը մնում են կենտրոնացված օժանդակ հոր փորելու վրա, որպեսզի դադարեցվի բնական գազի արտահոսքը կից հորից: Այս օժանդակ հորը փորվում է, որպեսզի հանդիպի արտահոսվող հորի հետ 8000 ֆուտ խորության վրա: Փորման գործընթացը իրականացվում է 24/7, և այն ավարտելու համար կպահանջվի երեքից չորս ամիս: Այս պահի դրությամբ, մենք փորել ենք մոտ 1200 ֆուտ և ավարտել ենք փորման չորս փուլերից առաջինը:*

Հենց որ օժանդակ հորը հանդիպի արտահոսվող հորին, SoCalGas-ը պոմպով հեղուկ և ցեմենտ կլցնի արտահոսվող հորի հատակին՝ բնական գազի արտահոսքը կանգնեցնելու և հորը մշտապես փակելու համար:

ՕԴԻ ՄԱՔՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՏՈՒՆԸ ԱՐՏԱՔԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀՊԱՆՈՒՄ

SoCalGas-ը տեղյակ է, որ բնական գազի հոտը խնդիր է առաջացնում համայնքում՝ սկսած հոկտեմբերից, երբ արտահոսքը տեղի ունեցավ: Մատակարարների և կապալառուների հետ մեկտեղ, մենք ստեղծեցինք մի ծրագրի, որով տեղի բնակիչներին առաջարկում ենք օդի մաքրման և տունը արտաքին ազդեցություններից պահպանման ծառայություններ: Մենք առաջարկում ենք ամբողջ տան օդի մաքրման երեք տարբերակներ: Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել alisoupdates.com: SoCalGas-ի նպատակն է կրճատել և, հետագայում նաև, վերացնել հոտը Ձեր տներից:

1000 ֆուտ

2000 ֆուտ

3000 ֆուտ

4000 ֆուտ

5000 ֆուտ

6000 ֆուտ

7000 ֆուտ

8000 ֆուտ

Փուլ 1.ՀԻՄՆԱՐԿՈՒՄ

Հիմնել օժանդակ հորի սկզբնական

հատվածը:

Փուլ 2.ՄՈՏԵՑՈՒՄ

Հորատել այնքան մոտ, որպեսզի տեխնոլոգիայի միջոցով կարողանանք

գտնել արտահոսվող հորը:

Փուլ 4.ՀԵՏԵՎԵԼ

Հորատել այնքան մոտ, որպեսզի կարողանանք

հանդիպել արտահոսվող հորին:

Փուլ 5.ՀԱՍՆԵԼ ԵՎ ՍՊԱՆԵԼՀորատել արտահոսվող

հորի միջով: Պոմպով լցնել ցեխ և հեղուկներ՝ գազի

հոսքը կանգնեցնելու համար:

Փուլ 3.ՏԵՂՈՐՈՇՈՒՄ

Գտնել արտահոսվող հոր:

Բնական գազի ռեզերվուար

ՍՊԱՆԵԼ ԱՐՏԱՀՈՍՎՈՂ ՀՈՐԸ

WellSpotTM

Տեղորոշիչ

ԽՑԱՆԵԼ ԱՐՏԱՀՈՍՎՈՂ ՀՈՐ

Արտահոսվող հոր Օժանդակ հորՀԱՐԳԵԼԻ SOCALGAS®-Ի ՀԱՃԱԽՈՐԴՄենք ցանկանում ենք շնորհակալություն հայտներ Ձեր շարունակական հասկացողության և համբերության համար, մինչ մենք աշխատում ենք լուծելու համար Aliso Canyon օժանդակ հիմնարկից գազի արտահոսքի խնդիրը:

Մենք հասկանում ենք, որ բնական գազի հոտը տհաճ է, և որոշ մարդիկ ավելի զգայուն են հոտի նկատմամբ: Մենք սերտորեն համագործակցում ենք Լոս Անջելես վարչաշրջանի Հանրային առողջության վարչության հետ և համաձայն ենք նրանց գնահատականի հետ, որ բնական գազի հոտին երթարկվելը “կյանքի համար անմիջական վտանգ չի ներկայացնում և չի ակնկալվում, որ կունենա մշտական, երկարատև ազդեցություն առողջության վրա:” Ակնկալվում է, որ ամենօրյա, կարճատև ախտանիշները կշարունակեն ի հայտ գալ, քանի դեռ հոտը պահպանվում է:

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆ Է

Անվտանգությունը մեր համար մեկ առաջնահերթությունն է և այն առաջնորդող դեր ունի Porter Ranch-ում բնական գազի այս արտահոսքի միջադեպի լուծման ժամանակ: SoCalGas®-ը ձեռնարկել է համապատասխան քայլեր համայնքի, ինչպես նաև մեր աշխատակիցների և կապալառուների անվտանգությունը պահպանելու և պաշտպանել հարցում:

Բնական գազը չի համարվում օդի թունավոր կամ վտանգավոր աղտոտիչ: Այն գույն և հոտ չունի, և, այդ իսկ պատճառով, մենք դրան հոտ ենք ավելացնում, որպեսզի կարողանանք հայտնաբերել դրա բացարձակ ցածր մակարդակները: Բացի դրանից, բնական գազը շատ արագ է ցրվում օդում և ավելի թեթև է, քան օդը: Արտահոսվող բնական գազը ոչնչով չի տարբերվում այն բնական գազից, որ Դուք օգտագործում եք ուտելիք պատրաստելու և տունը տաքացնելու համար:

ՊԱՀԱՆՋՆԵՐ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ

Եթե Դուք կարծում եք, որ այս դեպքի հետևանքով վնասվել կամ վնասվածք եք ստացել, խնդրում ենք լրացնել առցանց ձևաթուղթը alisoupdates.com հասցեով կամ զանգահարեք մեզ՝ 213-244-5151 համարով և մեր պահանջների մշակողներից մեկը կօգնի Ձեզ:

Հարևան համայնքների այն բնակիչների համար, ովքեր ցանկանում են վերաբնակեցվել, մենք տրամադրում ենք ժամանակավոր կացարաններ, ներառյալ կացարաններ, որտեղ կարող են ապրել հաշմանդամություն ունեցող բնակիչները և հատուկ հարմարանքներ և ֆունկցիոնալ կարիքներ ունեցող անձիք: Տնային կենդանիներ ունեցող բնակիչների համար մենք տրամադրում ենք կացարաններ, որ կարելի է պահել ընտանի կենդանիներ:

Ժամանակավոր կացարան ստանալու համար խնդրում ենք զանգահարել 404-497-6808 համարով և նշել, որ Դուք SoCalGas-ի հաճախորդ եք և զանգահարում եք Aliso Canyon պահանջի վերաբերյալ: Այս հեռախոսային ծառայության կենտրոնը աշխատում է օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:

*Ավելի մեծ նկարի համար այցելեք alisoupdates.com

Նկարը միայն տեղեկատվական բնույթ ունի: Մասշտաբը և տեխնիկական մանրամասները ճշգրիտ չեն:

Recommended