թե ինչպես ինձ այցելեց ձմեռ պապն այս տարի

Preview:

Citation preview

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԻՆՁ ԱՅՑԵԼԵՑ ՁՄԵՌ ՊԱՊՆ ԱՅՍ ՏԱՐԻՎաչագան ՄխիթարյանԱրևմտյան դպրոց-պարտեզ3.2 դասարան

ԱՄԱՆՈՐ

Մի երկու խոսք Ձմեռ պապին…Ես շատ եմ սպասել քեզ, Ձմեռ պապ, և երազել եմ քեզ տեսնել:   Բայց այդպես էլ իմ երազանքը չկատարվեց:   Բայց հուսով եմ, որ մյուս ՆՈՐ ՏԱՐԻ Ձեզ լավ կկերակրեմ ու տասներկուսին կտեսնեմ:

Ճիշտ է, երբ իմ նամակը կորել էր և ես շատ էի  վախեցել, որ ՆՈՐ ՏԱՐՈՒՆ  դուք ինձ նվեր  չեք բերի, և մեկ էլ իմ ականջին հասել էր, որ դուք իմ քույրիկի նամակը չեք տարել, կներեք, որ ես սկսեցի էլ Ձեզ չհավատալ:

   Իսկ հիմա ես կպատմեմ, թե ինչպես գտա իմ նվերները:Հենց որ զարկեց ժամը տասներկուսը, մենք ամբողջ ընտանիքով հավաքվեցինք մեր պատշգամբում և կազմակերպեցինք մի մեծ հրավառություն:  Հետո գնացինք հյուրասենյակ, որպեսզի համտեսենք մեր սեղանի համեղ կերակուրները:  Եվ ահա, ես տեսա մեր նվերները տոնածառի տակ:  Ես աչքերիս չէի հավատում, որ ունեցա նոր համակարգիչ՝ իր լիցքավորման լարով:  Ես զարմացա, որ Ձմեռ Պապն իմ ուզածից ավել էր բերել և ուրախությունից թռվռացի, չէ՞ որ տարվա ընթացքում ես ինձ այդքան էլ խելոք չէի պահել:Ձմեռ Պապ, հիմա ես Ձեզ առաջվանից ավելի շատ եմ հավատում:

ԱՄԱՆՈՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

ԱՄԱՆՈՐԸ ՍՏԵՓԱՆԱՎԱՆՈՒՄ

Recommended