8
Դեկտեմբերը -ի հետ Հունվար 2013 #1 Առաջիկա ամսվա ակումբները Մանրամասների համար: https://www.facebook.com/ www.yic.am Պատկերացրեք... 2012 թվականի վերջին շաբաթն է: Բոլորը շտապում են դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ: Արդեն ավարտվել են ամանորյա նախապատրաստական աշխատանքները... Այս ի՞նչ աղմուկ է: Միթե՞ հնչում է Christmas carols երգը: Միթե՞ շուտ չէ նման երգերի համար. չէ որ այսօր դեռ միայն դեկտեմբերի 29-ն է: Կանգ ես առնում, որպեսզի ավելի ուշադիր լսես երգի բառերը "... A pokój na ziemi.” Երգը լեհերեն լեզվով է: Լսելով երաժշտությունը` հետզհետե սկսում ես նկատել հրապարակում տեղակայված գունագեղ սեղանները, որոնք զարդարված են տարբեր երկրների դրոշներով, իսկ ափսեները լի են ուտելիքներով, քաղցրավենիքներով: Սեղանները զարդարված են մոմերով, տոնածառի ճյուղերով և անցորդների համար փոքրիկ նվերներով: Մի խումբ երիտասարդներ հավաքվել էին ներկայացնելու իրենց երկրներում Ամանորը տոնելու սովորույթները: Անցորդներին հյուրասիրում էին իրենց իսկ կողմից պատրաստած աղանդներ և խմիչքներ: Դեկտեմբերի վերջին, այն ամենը, ինչ Գյումրու բնակիչները միայն լսել էին ինչ-որ մեկից կամ տեսել հեռուստացույցով, վերածվել էր իրականության նրանց համար, ովքեր այցելել էին Սուրբ Ծննդյան Միջազգային Տոնավաճառին: Սա մի նախաձեռնություն էր, որ կազմակերպվել էր ԵՆԿ ՀԿ -ի Միջմշակութային ակումբի կողմից: ԵՆԿ ՀԿ միջազգային կամավորները, ովքեր ներակայցնում էին 7 տարբեր երկրներ` Ավստրիա, Գերմանիա, Լեհաստան, Դանիա, Պորտուգալիա, Ռումինիա և ԱՄՆ, կազմակերպության մի շարք ակտիվ անդամների և Միջմշակութային ակումբի ղեկավար Սոնա Սահակյանի օգնությամբ կազմակերպել էին Սուրբծննդյան այս միջոցառումը: Նախաձեռնության մասնակիցները հնարավորություն ունեին համտեսելու լեհական պիրոգներ, դանիական նուշ, պորտուգալական թխվածքաբլիթներ, պատրաստելու ծղոտե աստղիկներ գերմանական/ ավստրիական տոնածառի համար և ավելի մոտիկից ծանոթանալու Ռումինիայում սուրբծննդյան սովորույթներին և ավանդույթներին: ԵԿԾ կամավոր, Յոհաննա Թոյբլեր «Սուրբ Ծննդյան Ոգին» Երկուշաբթի. 15:00 Ռուսերենի ակումբ (Գագիկ Գրիգորյան) 16:00 Անգլերենի ակումբ/ միջին մակարդակ (Վոլոդյա Խաչատրյան) 17:00 Անգլերենի խոսակցական ակումբ (Քիմ ՎանՔիրք) Երեքշաբթի. 16:00 Անգլերենի ակումբ / միջին մակարդակ (Վոլոդյա Խաչատրյան) 17:00 Իսպաներենի ակումբ (Յուստինա Պասկար) Չորեքշաբթի. 16:00 Պորտուգալերենի կումբ (Լուիշ Կարվալո) 16:00 Լուսանկարչության ակումբ (Լուիշ Կարվալո) 17:30 Անգլերենի ակումբ սկսնակների համար (Սիրանուշ Մինասյան) Հինգշաբթի. 15:00 Եվրոպական ակումբ (ԵԿԾ կամավորները) 15:00 Եվրամիության (ԵՄ) ակումբ (EyoU Club) (Ալեկսանդրա Զիեբա և Վիկտորիա Վալտեր յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը) 16:00 Վրացերենի ակումբ (Արման Մելքոնյան) 17:00 Գերմաներենի ակումբ (Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր) Ուրբաթ. 14:00 Լեհերենի ակումբ (Ալեկսանդրա Զիեբա) 15:00 Պարսկերենի ակումբ (Գալյա Հովհաննիսյան)

ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Embed Size (px)

DESCRIPTION

ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Citation preview

Page 1: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Դեկտեմբերը -ի հետ Հունվար 2013 #1

Առաջիկա ամսվա

ակումբները

Մանրամասների համար:

https://www.facebook.com/www.yic.am

Պատկերացրեք... 2012 թվականի վերջին շաբաթն է: Բոլորը շտապում են

դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ: Արդեն ավարտվել են

ամանորյա նախապատրաստական աշխատանքները...

Այս ի՞նչ աղմուկ է: Միթե՞ հնչում է Christmas carols երգը: Միթե՞ շուտ չէ

նման երգերի համար. չէ որ այսօր դեռ միայն դեկտեմբերի 29-ն է: Կանգ ես

առնում, որպեսզի ավելի ուշադիր լսես երգի բառերը "...A pokój na ziemi.”

Երգը լեհերեն լեզվով է: Լսելով երաժշտությունը` հետզհետե սկսում ես

նկատել հրապարակում տեղակայված գունագեղ սեղանները, որոնք

զարդարված են տարբեր երկրների դրոշներով, իսկ ափսեները լի են

ուտելիքներով, քաղցրավենիքներով: Սեղանները զարդարված են մոմերով,

տոնածառի ճյուղերով և անցորդների համար փոքրիկ նվերներով: Մի խումբ

երիտասարդներ հավաքվել էին ներկայացնելու իրենց երկրներում Ամանորը

տոնելու սովորույթները: Անցորդներին հյուրասիրում էին իրենց իսկ կողմից

պատրաստած աղանդներ և խմիչքներ:

Դեկտեմբերի վերջին, այն ամենը, ինչ Գյումրու բնակիչները միայն լսել էին

ինչ-որ մեկից կամ տեսել հեռուստացույցով, վերածվել էր իրականության

նրանց համար, ովքեր այցելել էին Սուրբ Ծննդյան Միջազգային

Տոնավաճառին: Սա մի նախաձեռնություն էր, որ կազմակերպվել էր ԵՆԿ ՀԿ

-ի Միջմշակութային ակումբի կողմից: ԵՆԿ ՀԿ միջազգային կամավորները,

ովքեր ներակայցնում էին 7 տարբեր երկրներ` Ավստրիա, Գերմանիա,

Լեհաստան, Դանիա, Պորտուգալիա, Ռումինիա և ԱՄՆ, կազմակերպության

մի շարք ակտիվ անդամների և Միջմշակութային ակումբի ղեկավար Սոնա

Սահակյանի օգնությամբ կազմակերպել էին Սուրբծննդյան այս

միջոցառումը: Նախաձեռնության մասնակիցները հնարավորություն ունեին

համտեսելու լեհական պիրոգներ, դանիական նուշ, պորտուգալական

թխվածքաբլիթներ, պատրաստելու ծղոտե աստղիկներ գերմանական/

ավստրիական տոնածառի համար և ավելի մոտիկից ծանոթանալու

Ռումինիայում սուրբծննդյան սովորույթներին և ավանդույթներին:

ԵԿԾ կամավոր, Յոհաննա Թոյբլեր

«Սուրբ Ծննդյան Ոգին»

Երկուշաբթի.

15:00 – Ռուսերենի ակումբ

(Գագիկ Գրիգորյան)

16:00 – Անգլերենի ակումբ/

միջին մակարդակ

(Վոլոդյա Խաչատրյան)

17:00 – Անգլերենի խոսակցական

ակումբ

(Քիմ ՎանՔիրք)

Երեքշաբթի.

16:00 – Անգլերենի ակումբ /

միջին մակարդակ

(Վոլոդյա Խաչատրյան)

17:00 – Իսպաներենի ակումբ

(Յուստինա Պասկար)

Չորեքշաբթի.

16:00 – Պորտուգալերենի կումբ

(Լուիշ Կարվալո)

16:00 – Լուսանկարչության

ակումբ

(Լուիշ Կարվալո)

17:30 – Անգլերենի ակումբ

սկսնակների համար

(Սիրանուշ Մինասյան)

Հինգշաբթի.

15:00 – Եվրոպական ակումբ

(ԵԿԾ կամավորները)

15:00 – Եվրամիության (ԵՄ)

ակումբ (EyoU Club)

(Ալեկսանդրա Զիեբա և Վիկտորիա

Վալտեր – յուրաքանչյուր ամսվա

վերջին հինգշաբթի օրը)

16:00 – Վրացերենի ակումբ

(Արման Մելքոնյան)

17:00 – Գերմաներենի ակումբ

(Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր)

Ուրբաթ.

14:00 – Լեհերենի ակումբ

(Ալեկսանդրա Զիեբա)

15:00 – Պարսկերենի ակումբ

(Գալյա Հովհաննիսյան)

Page 2: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

«Մի անգամ 3 ծառեր կանգնում են լեռան գագաթին և

սկսում են երազել, թե ինչ են ուզում դառնալ: Ծառերից

ամենափոքրը հանկարծակի սկսում է նայել երկնքում

առկայծող աստղերին, որոնք ադամանդների էին

նման...»:

Այսպես էր սկսվում դեկտեմբերի 27-ին Գյումրու

«Հույս» մանկատանը բեմադրված ներկայացումը: Սա

մի պատմություն էր փոքրիկ եղևնու մասին, որն

երազում է տոնածառ դառնալ, և որի երազանքն

իրականանում է անտառի տարբեր կենդանիների և

ընկնող աստղի օգնությամբ:

Բեմականացման մասնակից մանկատան սաները

յուրահատուկ աշխատանք կատարեցին որպես

դերասաններ, և «ռեժիսորները»՝ ԵՆԿ-ի տեղական և

միջազգային կամավորները, շատ գոհ էին երեխաների

ներկայացմամբ: Մանկատան սաները և կամավորները

բազմաթիվ դրական մեկնաբանություններ ստացան

հատկապես մանկատան աշխատակազմը շատ

տպավորված էր նրանով, որ երեխաները ներկայանում

էին անգլերեն լեզվով:

Այս ծրագրի նախապատրաստական աշխատանքները

սկսվել էին նոյեմբեր ամսից, երբ ԵԿԾ ութ կամավորներ

մանկատան սաների համար պատրաստեցին «Փոքիկ

տոնածառը» ներկայացումը: Տեղի կամավորների հետ

միասին, ովքեր օգնում էին թարգմանության

հարցերում, խումբը շաբաթական երկու անգամ

այցելում էր մանկատուն, որտեղ օգնում էին

երեխաներին ներկայացման փորձերն անել և

հետաքրքիր զարդարանքներ պատրաստել

տեսարանների համար:

Չնայած այն հանգամանքին, որ գործընթացը

բազմաթիվ մարտահրավերներ էր առաջացնում՝

հատկապես լեզվային արգելքները և չարաճճի

երեխաների հետ աշխատանքը, միշտ զվարճալի

առիթներ էին լինում, իսկ երեխաների ջերմությունն ու

անկեղծությունը քաջալերում էին կամավորներին:

Երկու կողմերն էլ՝ և՛ երեխաները, և՛ կամավորները,

ծրագրի վրա աշխատելիս շատ բան սովորեցին,

ինչպիսիք են բեմահարթակի վրա խոսելով` իրենց

անգլերեն լեզվի հմտությունների բարելավումը կամ

երեխաների հետ հաղորդակցվելու համար ընդհանուր

լեզու գտնելը:

Ե՛վ դժվարություններով, և՛ պարգևատրումներով

հարուստ մանկատան աշխատանքը բոլորովին

տարբերվում էր այն աշխատանքներից, որ ԵԿԾ

կամավորները կատարել և կատարում են ԵՆԿ

գրասենյակում: Գրասենյակում կամավորները

կազմակերպության անդամներին են ներկայացնում

իրենց մշակույթը և փոխանցում իրենց հմտությունները,

առաջարկում տարբեր ակումբներ, ինչպիսիք են՝

Եվրոպական և տարբեր լեզուների` իսպաներենի,

պորտուգալերենի, գերմաներերի և լուսանկարչության

ակումբները: Այնուամենայիվ, Հույս մանկատան

աշխատանքի հաջողությունը ցույց է տալիս, որ

կամավորների աշխատանքն ավելի մեծ

հասարակական խմբերի հետ նույնպես շատ կարևոր է:

«...Ծառն այնքան գեղեցիկ էր, որ անտառի բոլոր

կենդանիները որոշեցին գալ և հիանալ նրանով:

Տոնածառը շատ երջանիկ էր...»:

Երբ ներկայացումն ավարտվեց, և երեխաները

միասին կանգնած էին բեմահաթակին՝ ստանլով

վաստակած ծափահարությունները, միայն վերջիններս

չէին, որ ուրախ էին և բավարարված իրենց կատարած

աշխատանքով: ԵՆԿ ՀԿ-ի ութ ԵԿԾ կամավորների

համար սա իրենց աշխատանքի գագաթնակետն էր և

թանկարժեք պարգևատրում ը մանկատանն

անցկացրած շատ ժամերի դիմաց:

ԵԿԾ կամավոր ՎիկտորիաՎալտեր

ԵԿԾ Հյուրընկալություն

«Փոքրիկ տոնածառը»

Page 3: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

1985 թ-ին արված ՄԱԿ-ի հայտարարությանը

հ ա մ ա ձ ա յ ն ` դ ե կ տ ե մ բ ե ր ի 5 - ը հ ռ չ ա կ վ ե ց

կամավորության օր: Ըստ ՄԱԿ-ի կամավորների

գործադիր համակարգող Ֆլավիա Պանսիերի

խոսքերի` կամավորությունը հետկոնֆլիկտային

հասարակության մեջ վստահության վերականգման

բուժիչ դեր ունի: Կամավորության այնպիսի

արժեքներ, ինչպիսիք են միասնությունը և

ներգրավումը, կոչ են անում ապրել այնպես, որ

մ ե ր գ ո ր ծ ո ղ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը բ ա ց ա ս ա բ ա ր

չանդրադառնան ապագա սերունդների

հետաքրքրությունների վրա:

Եվ քանի որ ԵՆԿ ՀԿ-ում կամավորությունը

առնաձնահատուկ նշանակություն ունի, ուստի

կամավորության կարևորությունը չէր կարող

չգնահատվել նաև ԵՆԿ ՀԿ-ի կողմից:

Կամզակերպության անդամները, տեղական և

միջազգային կամավորները մինչև դեկտեմբերի 5-ը

ընկած ժամանակահատվածում նախաձեռնել էին

միջոցառումների մի շարք` նվիրված տեղական և

միջազգային կամավորներին, ովքեր մեծ սիրով և

պատրաստակամությամբ նվիրել էին իրենց

ժամանակն ու ներուժը ԵՆԿ ՀԿ-ին: Միջոցառումը

բաղկացած էր 4 բաժիններից, որոնցից

յուրաքանչյուրը նվիրված էր կամավորության

վ ե ր ա բ ե ր յ ա լ տ ա ր բ ե ր տ ե ս ա կ ե տ ն ե ր ի

բացահայտմանը:

Միջոցառումը սկսվեց «Կենդանի գրադարան»

խորագրով նախաձեռնությամբ, որի նպատակն էր

հնարավորություն ընձեռնել երիտասարդներին

ավելի մոտիկից ծանոթանալու ԵՆԿ ՀԿ միջազգային

կամավորների հետ: Միջոցառման ընթացքում

կամավորները «վերածվել» էին հետաքրքիր գրքերի,

որոնց ընթերցանությունը միջոցառման

մասնակիցներին հնարավորություն էր տալիս

բացահայտել նորանոր պատմություններ

կամավորների և նրանց կամավորական

աշխատանքի վերաբերյալ: «Կենդանի գրադարան»-

ին հաջորդեց ֆոտոցուցահանդեսը, որի նպատակն

է ր զ ա ն ա զ ա ն գ ե ղ ա ր վ ե ս տ ա կ ա ն

մեկնաբանությունների միջոցով բացահայտել

կ ա մ ա վ ո ր ո ւ թ յ ա ն ը ն կ ա լ ո ւ մ ը տ ե ղ ա կ ա ն

հասարակության տարբեր ներկայացուցիչների

կողմից, որն իսկապես հիանալի հնարավորություն

էր մասնակիցների համար նկարչության միջոցով

արտահայտել իրենց տեսակետը կամավորության

վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել այն

նախաձեռնություններն ու ծրագրերը, որոնք նրանք

կցանկանային իրականացնել Գյումրիում:

Կամավորության միջազգային օրվան նվիրված

միջոցառման ընթացքում ԵՆԿ ՀԿ անդամ Գագիկ

Գրիգորյանի առաջնորդությամբ մի քանի ԵՆԿ

անդամներ ֆորում թատրոնի օգնությամբ փորձեցին

ներկաներին ներկայացնել կամավորության

վերաբերյալ ընդհանուր սխալ ըմբռնումներ, որի

ընթացքում խրախուսվում էր հանդիսատեսի

մասնակցությունը խնդրին հստակ լուծումներ

գտնելու համար:

Միջոցառումը եզրափակվեց ներկաների կողմից

ամենասպասված` մեկշաբաթյա քվեարկության

արդյունքների ամփոփմամբ: Քվեարկությունը

հնարավորություն էր տվել կազմակերպության

տեղական և միջազգային կամավորներին

առաջադրել մի շարք նոմինացիաներում, որոնց

հաղթողներն էլ պարգևատևվեցին վկայականներով և

հուշանվերներով: Եվ ինչպես Ամերիկյան

«Խաղաղության կորպուս»-ի կամավոր Քիմ

Վանքիրքը միջոցառման վերջում նշեց` չնայած

կամավորության միջազգային օրվան նվիրված

միջոցառումը ավարտվեց, այնուամենայնիվ,

կամավորության ճանաչումը և գնահատումը

այնպիսի արժեքներ են, որոնք կշարունակեն մեզ

ուղեկցել ԵՆԿ ՀԿ-ում ծավալած աշխատանքներում:

«Խաղաղության կորպուս»-ի կամավոր Քիմ ՎանՔիրք

Կամավորության միջազգային օր

Page 4: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Ֆորում թատրոն Կամավորության միջազգային օր

Ֆորում թատրոնը ինտերակտիվ ներկայացման տեսակ է և լավագույն միջոցներից է մարդկանց սովորեցնելու, թե

ինչպես լուծել սոցիալական հիմնախնդիրներն ու հակասությունները: Սովորաբար, ֆորում թատրոնը հիմնված է

իրական իրավիճակների վրա և ներկայացման մեջ հանդիսատեսին թույլ է տալիս «դերասաններ» դառնալ և

փոխել հիմնական սցենարով նախատեսված արդյունքները:

Միջազգային կամավորության օրվա միջոցառման շրջանակներում ԵՆԿ ՀԿ հինգ անդամներ «մարտահրավեր»

նետեցին միջոցառման մասնակիցներին իրենց 15 րոպեանոց ներկայացմամբ, որի ժամանակ ներկայացրին

Հայաստանում տարածված մի հակասություն` աղոտ պատկերացումը կամավորության մասին: Սա մի խնդիր է,

որին առօրյա կյանքում բախվում են երիտասարդ կամավորները` ներառյալ ԵՆԿ ՀԿ-ի տեղական շատ

կամավորներ: Հատկապես դժվար և հաճախ անխուսափելի են կամավորության մասին հակասություները

ընտանիքների ներսում:

Նախքան սցենարը գրելը երիտասարդ «դերասանները» ուսումնասիրել են կամավորության մասին տարածված

կարծրատիպերին: Արդյունքում, ծնվեց ներկայացման ընդնահուր ուրվագիծը, որում հիմնական հակասությունը

մայրիկի և նրա դստեր` որպես կամավորի, մեջ է:

Ֆորում թատրոնում կային հինգ տիպական կերպարներ` ճնշողը, ճնշվողը, երկու դաշնակիցներ և չեզոք կողմ:

Մեր ներկայացման մեջ ճնշողը մայրն էր` ներկայացնելով կարծրատիպային և պահպանողական ծնողի, որը դեմ

էր իր դստեր կամավորությանը: Դուստրը` ճնշվող կողմը, ներկայացնում էր սովորական երիտասարդ կամավորի:

Ի հավելումն այս երկու գլխավոր դերասանների, ներկայցման ժամանակ առկա էին ճնշողի` մայրիկի

դաշնակիցը` որդին, որը կիսում էր մոր տեսակետը և ճնշվողի դաշնակիցը` դստեր ընկերուհին, ով այն

կազմակերպությունից էր, որտեղ գլխավոր հերոսուհին կամավորություն էր անում: Չոզոք կողմը ներկայացնում

էր ընտանիքի հայրը, որը ոչ մի հետաքրքրություն չէր ցուցաբերում առկա հակասության նկատմամբ:

Ֆորում թատրոնը տեղի ունեցավ երկու մասով. սկզբում` իրական սցենարով գրված ներկայացումը, իսկ հետո`

ինտերակտիվ ֆորումը: Հետևելով սցենարով գրված ներկայացմանը` «Ջոկերը», որը հանդես էր գալիս որպես

հեղինակ և շփվում էր հանդիսատեսի հետ, սկսեց ներկայացման ֆորում մասը:

Այս մասում կերպարները նորից սկսեցին կատարել ներկայացումը, բայց այս անգամ հանդիսատեսը իրավունք

ուներ ընդհատել ներկայացումը, երբ կամենար: Ներկայացումը դադարեցնելու համար հանդիսատեսը պետք է

ծափահարեր և հետո ընտրեր այն կերպարին, որին կցանկանար փոխարինել և նոր փոխազդեցություն մտցներ

ներկայացման մեջ, սակայն «նոր» դերասաններն իրավունք չունեին խուսափել հակասությունից կամ էլ

փոխարինել ճնշողին` մորը, որը նորից կհանգեցներ հակասությունից խուսափելուն:

Ապահովելով ֆորում թատրոնի ամենանշանակալից ասպեկտը` հանդիսատեսի կողմից ներմուծած

փոխազդեցությունները ձևավորված են բացահայտելու, թե ինչ տարբերակներ կարող են մարդիկ առաջարկել

ցանկացած հակասության լուծման համար: Այս ֆորում թատրոնի ժամանակ ևս հանդիսատեսը մի քանի

յուրօրինակ և հետաքրքիր փոխազդեցություններ ներմուծեց, որոնք վերջապես հանգեցրին հակասության

լուծմանը:

Ի վերջո, ԵՆԿ ՀԿ անդամները այս ֆորում թատրոնը կազմակերպեցին` երիտասարդներին ցույց տալու այն

բազմաթիվ միջոցները, որոնցով կարելի է լուծել նմանատիպ հակասությունները և օգնելու մարդկանց

հասկանալու կամավորության արժեքը: ԵՆԿ ՀԿ անդամ Գագիկ Գրիգորյանի

Page 5: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Կամավորության միջազգային օր

«Որոշ մարդիկ կարծում են, որ ես գիժ եմ, քանզի լքել եմ Ամերիկան՝ այսքան երկար ժամկետով

կամավորական աշխատանք անելու համար: Շատերը հարցնում են, թե արդյոք ես կարոտում եմ իմ

տունը: Այո՛, կարոտում եմ: Իհա՛րկե, կարոտում եմ: Կարոտում եմ ընտանիքս ու ընկերներիս,

հատկապես կարոտում եմ զարմիկիս, ով յոթ տարեկան է: Սակայն ես կամավոր եմ, քանզի ուզում եմ

ապրել այնպիսի մի աշխարհում, որտեղ մարդիկ օգնում են միմյանց և հավատում եմ, որ

կամավորությունը դարձնում է մեր աշխարհը ավելի լավը»:

Քիմ ՎանՔիրքի «Իմ կամավորական պատմությունը»-ից

Փոխըմբռնումը խթանելու և խտրականությունը նվազեցնելու

նպատակով 2000թ-ից օգտագործվել են կենդանի

գրադարաններ` մարդկանց ոգևորելու` միմյանցից

տեղեկանալու և միմյանցից սովորելու համար: Բաղկացած

լինելով ընթերցողներից և "մարդկային գրքերից"` "կենդանի

գրադարանները" առաջակում են դեմ առ դեմ շփում և

փոխազդեցություն, քանի որ գրքերը պատմում են իրենց

պատմությունները, և ընթերցողները տեղեկանում են նրանց

ծագման, հեռանկարների և փորձառության մասին:

Միջազգային կամավորության օրվան նվիրված միջոցառման

ժամանակ ԵՆԿ ՀԿ-ի միջազգային կամավորները դարձել էին

կենդանի գրքեր և հետաքրքրված ընթերցողների հետ կիսում

էին իրենց եզակի պատմություններն ու կարծիքները

կամավորության մասին: Նրանց պատմությունները ծնունդ

էին տալիս հետագա զրույցի կամավորության արժեքների ու

հնարավությունների մասին և օգում էին կոտրել

կամավորների ու կամավորության մասին տարբեր

կարծրատիպեր: Ահա "Կենդանի գրադարանի"

պատմություններից երկու քաղվածք:

Կենդանի գրադարան

«Այս կամավորկան աշխատանքն անելն իմ համար գերագույն հաճույք էր, քանզի երեխաները ինձ ոգեշնչում

էին: Ես ստացա դրական արձագանք նրանց ծնողներից և իմ համագյուղացիներից: Այս և այն փորձը, որը

ձեռք բերեցի երեխաների հետ աշխատելու ընթացքում, հանդիսացան դա անելու երկու պատճառները: Ես

հետհայացք եմ նետում այն երեք տարիներին՝ հիշում երեխաների ժպտացող դեմքերը, և թե ինչպես էին

պատմում իրենց մանկապարտեզի ու դպրոցի մասին պատմությունները: Կարոտում եմ նրանց:»

Վիկտորյա Վալտերի «Իմ կամավորական պատմությունը»-ից

Page 6: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Ծանոթացեք Օֆելյայի հետ, ով Հուլիս ամսից սկսել

է իր միամյա ԵԿԾ ծրագիրը Գերմանիայի Լայպցիգ

քաղաքում, որտեղ աշխատում է նախակրթարանում:

Չգիտեմ՝ ինչպես սկսեմ։ Ասես՝ 5-ամսյա երազի մեջ

լինեի։ Չեմ կարող պատկերացնել՝ ինչքան արագ

դեպքերը զարգացան վերջին շրջանում։ Հիշում եմ`

ամառը, ընկերներիս հետ անցկացրած գեղեցիկ

ամառը, գեղեցիկ Լայպցիգը, առաջին օրն

աշխատավայրում, երեկույթներ, խնդիրներ, սթրես,

ճանապարհորդություն, ժամանման դասընթացը,

լեզվի կուրսեր․.․ամեն ինչ..

Առաջին երեք ամիսների ընթացքում ես մտածում

էի, որ ԵԿԾ-ն միայն կամավորություն է։ Լեզվի

պատճառով չէի կարող շատ բան անել: Ունենում էի

խնդիրներ և կարծում էի, որ ԵԿԾ-ն ինձ համար չէ։

Սակայն, որոշ ժամանակ անց, սկսվեցին

գերմաներենի կուրսերը, և օրեցօր ամեն ինչ ավելի էր

հեշտանում, քանի որ ես կարողանում էի ավելի շատ

բաներ կազմակերպել երեխաների հետ։

Իմ աշխատավայրն ասես մի փոքրիկ ընտանիք

լինի, երեխաներն ավելի են ընկերանում ինձ հետ և

ես վայելում եմ այդ պահերը։ Ես արդեն

կազմակերպել եմ երկու ցուցահանդես․ մեկը՝

ամռանը երեխաների նկարներով, իսկ մյուսը՝

ֆոտոցուցահանդես նվիրված Սուրբ Ծննդին, որտեղ

ներկայացրեցի այն ամենն, ինչ երեխաներն արել են

այս վերջին հինգ ամիսների ընթացքում։

Ես շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Գյումրու

Երիտասարդական նախաձեռնությունների

կենտրոնին հիանալի ու գնահատելի

գործունեություն ծավալելու համար։ Ես շատ բան եմ

սովորել իմ կամավորական ծառայության ընթացքում

և դեռ ժամանակ ունեմ նոր բաներ սովորելու։

Անհամբեր սպասում եմ հաջորդ հինգ ամիսնեին,

որ դեռ անցկացնելու եմ Լայպցիգում։

ԵԿԾ կամավոր Օֆելյա Պապիկյան

ԵԿԾ ուղարկված կամավոր

Օֆելյա՝ կամավոր Գերմանիայում

Page 7: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

«Մենք կարող ենք»

Երիտասարդական մեդիա ծրագիր

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն Նորվեգիայի

թագավորության դեսպանատան հովանավորությամբ մեկնարկել է «Մենք կարող ենք»

երիտասարդական մեդիա ծրագիրը: Ծրագիրն ուղղված է աջակցելու մարզաբնակ

երիտասարդների իրազեկության և քաղաքացիական ակտիվության բարձրացմանը`

խրախուսելով վերջիններիս ակտիվ մասնակցությունը երիտասարդական քաղաքականության

մշակման և որոշումների կայացման գործընթացում:

Ծրագրի շրջանակներում երիտասարդների կողմից պատրաստվելու և առցանց թողարկվելու

են ռեպորտաժներ, որոնք անրադառնալու են ՀՀ 10 մարզերում առկա`

երիտասարդական հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղղիներին,

գործող ակտիվ երիտասարդական խմբերին և կազմակերպություններին,

երիտասարդներին տրամադրվող տեղական և միջազգային ծրագրերին

մասնակցության հնարավորություններին:

Շիրակի մարզում բնակվող 16-30 տարեկան 15 հայտատուների դիմում հայտերի հիման վրա

ընտրվել են 7 երիտասարդներ, որոնք մասնակցելու են լրագրողական արվեստի

նախապատրաստական մեկամսյա դասընթացի` լրագրողական արվեստին և տեղեկատվության

մատուցման հիմնական սկզբունքներին ծանոթանալու համար: Դասընթացը հաջողությամբ

անցած 7 երիտասարդներից կընտրվեն 6-ը, որոնց աջակցությամբ էլ կպատրաստվեն և առցանց

կթողարկվեն ռեպորտաժները: Ըստ ծրագրի ղեկավար Արթուր Նաջարյանի խոսքերի` մարտ

ամսից արդեն կթողարկվեն պատրաստված ռեպորտաժները:

Page 8: ԵՆԿ Ամսաթերթ_ Դեկտեմբեր 2012

Կոնտակտային տվյալներ Հասցե: Ջիվանի 71 , Գյումրի 3107, Հայաստան

Հեռ.: 077 42 66 89

Էլ-հասցե: [email protected]

Վեբ-կայք: www.yic.am

Հարցազրույց - ԵՆԿ դեկտեմբեր ամսվա անդամ Սիրանուշ Մինասյան

Պատմեք մի փոքր Ձեր մասին /ուսում, կարիերա/:

Ծնվել եմ 1988 թ. Գյումրիում: Սովորել եմ Հ.

Սահյանի անվան թիվ 38 դպրոցում: Դպրոցն

ավարտելուց հետո ընդունվել եմ ԳՊՄԻ Օտար

լեզուներ ֆակուլտետը և շարունակել նույն բաժնի

մագիստրատուրան: Այժմ աշխատում եմ Հայ

Կաթողիկե Առաջնորդարանում:

Ի՞նչ նախասիրությունները և հոբի ունեք:

Անչափ շատ եմ սիրում երաժշտություն լսել: Գուցե

մի քիչ կրկնվող նախադասություն կասեմ, բայց

իսկապես կյանքս առանց

երաժտության չեմ

պատկերացնում: Ես

երաժտությունը համարում եմ

իմ կյանքի soundtrack-ը: Սիրում

եմ նաև պարել: Շատերի

համար անհասկանալի է

թվում, բայց ազատ ժամանակ

շատ եմ պարում միայնակ:

Ո՞րն է Ձեր երազած

աշխատանքը/

մասնագիտությունը:

Մանկուց երազել եմ պարուհի

դառնալ, բայց ծնողներս երբեք

պարի չեն տարել: Երբ արդեն

բավական մեծ էի և կարող էի

ինքնուրույն որոշել և պարի հաճախել, արդեն ուշ էր

պրոֆեսիոնալ պարուհի դառնալու համար: Կարող

եմ ասել, որ միակ մասնագիտությունն է, որ իմ մեջ

նախանձ է առաջացնում: Շատ եմ սիրում

թարգմանչուհու մասնագիտությունը, որն էլ հենց

պատճառ դարձավ որպեսզի անգլերեն սովորեմ:

Ինչքա՞ն ժամանակ է ինչ Դուք ԵՆԿ ՀԿ անդամ եք:

ԵՆԿ ՀԿ անդամ եմ 2010թ.-ի փետրվարից:

Հպարտությամբ կարող եմ ասել, որ ԵՆԿ առաջին

լիիրավ անդամներից մեկն եմ:

Ինչու՞ որոշեցիք միանալ ԵՆԿ ՀԿ-ին:

Առաջին անգամ ԵՆԿ ՀԿ մուտք եմ գործել այն

ժամանակ, երբ հիմնադիր անդամներից մեկն

առաջարկեց վարել անգլերենի ակումբը: Ես սիրով և

մի փոքր էլ վախենալով համաձայնվեցի: Սկզբից ԵՆԿ

ՀԿ-ն ինձ համար պարզապես կամավորություն

անելու և փորձ ձեռք բերելու հաստատություն էր, իսկ

հիմա այն հարազատ միջավայրն է, որտեղ իսկապես

ինձ լավ եմ զգում:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի ծրագիրը/միջոցառումը

որին Դուք մասնակցել եք որպես ԵՆԿ ՀԿ անդամ:

Բավական մեծ է այն սիրելի միջոցաառումների ու

ծրագրերի շարքը, որոնց

հաճույքով մասնակցել եմ, բայց

կարող եմ հստակ

առանձնացնել «Բավարար

պիցցա բոլորի համար»

միջազգային դասընթացը՝

կազմապերպված ԵՆԿ-ի

կողմից Դիլիջանում, որից

ստացած տպավորություններն

ինձ համար անմոռանալի են :

Ո՞րն է ամենակարևոր բանը,

որ սովորել ես ԵՆԿ ՀԿ-ում:

Սովերել եմ թիմով աշխատել և

հնարավորիս հանդուրժող

լինել այլ մշակույթների հետ

ունեցած մեր

տարբերությունների հանդեպ: ԵՆԿ-ն օգնեց ինձ

ավելի ազատ մտածել և ավելի վստահ լինել ինքս ինձ

վրա:

Ի՞նչ խորհուրդ կտաք ԵՆԿ ՀԿ-ի մյուս անդամներին:

Թող ակտիվ լինեն, մասնակցեն միջոցառումներին,

օգտվեն ընձեռնված հնարավորություններից՝

զարգանալու և նոր բաներ սովորելու համար:

Իհարկե նաև պատրաստակամ լինելու

հնարավորության սահմաններում սեփական

ներդրումն ունենալ ԵՆԿ ՀԿ-ի զարգացման ու

հզորացման գործում:

ԵՆԿ ՀԿ անդամ Նունե Մինասյան