7
Մարտը -ի հետ Առաջիկա ամսվա ակումբները Մանրամասների համար: https://www.facebook.com/ www.yic.am Մարտի 9-ից 16-ը Վրաստանի Ռուստավի քաղաքում «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում անցկացվեց երիտասարդական փոխանակման ծրագիր «Փոքրամասնությունների լեզուները մեծամասնական Եվրոպայում » խորագրով: Երեսուն երիտասարդներ՝ Վրաստանից, Հայաստանից, Ուկրանիայից, Թուրքիայից և Իսպանիայից հավաքվել էին միասին սովորելու մշակույթային ժառանգության մասին ազգային փոքրամասնությունների լեզուների միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ մենք բոլորս ներկայացնում էինք տարբեր լեզուներ, կարողացանք ազատ հաղորդակցվել, արտահայտել մեր մտքերը և գաղափարները: Խմբի փորձառու առաջնորդները օգտագործում էին ոչ ֆորմալ կրթության մեթոդները` ստեղծելով աշխատանքային դրական մթնոլորտ` նպաստելով մ շ ա կ ո ւ յ թ ա յ ի ն փոխըմբռնմանը: Երիտասարդական փոխանակման ծրագրի ընթացքում կիսվեցինք մեր անձնական փորձով, առաջարկություններ արեցինք, թե ինչպես պահպանել փոքրամասնությունների լեզուները մեր երկրներում և նույնիսկ փաստաթուղթ մշակեցինք մեր երկրների համապատասխան մարմիններին ուղղելու համար:’ Ծրագրում ընդգրկված «Հարլեմ շեյք» խորագրով ֆլեշմոբը, զվարճալի խաղերը, ինտերակտիվ քննարկումները, բանավեճերը և շնորհանդեսները մեզ հեշտությամբ համագործակցելու և միմյանց հետ ընկերանալու հնարավորություն տվեցին: Անցկացվեց նաև «Ազգային երեկույթ», որի ժամանակ համտեսեցինք համեղ ազգային ուտեստներ, սովորեցինք հետաքրքիր պարեր, լսեցինք հաճելի երաժշտություն: Հետազոտեցինք Ռուստավի քաղաքը, հնարավորություն ունեցանք շրջել Թբիլիսիում, այցելել Վրաստանի ազգային թանգարանը և տեսնել Մցխետին, որը համարվում է Վրաստանի ամենահին քաղաքը: Շատ հետաքրքիր և հաջողված ծրագիր էր, քանի որ բոլոր մասնակիցները վերադարձան իրենց երկրներ ոչ միայն լավ հիշողություններով և ձեռք բերած ընկերներով, այլ նաև նոր մոտեցումներով, գաղափարներով, ապագա գործընկերներով և նոր ծրագրեր իրականացնելու հավանականությամբ: Անի-Տաթևիկ Մարկոսյան «Փոքրամասնությունների լեզուները մեծամասնական Եվրոպայում» Երկուշաբթի. 15:00 Ռուսերենի ակումբ (Գագիկ Գրիգորյան) 16:00 Անգլերենի ակումբ/ միջին մակարդակ (Վոլոդյա Խաչատրյան) 17:00 Անգլերենի խոսակցական ակումբ (Քիմ ՎանՔիրք) Երեքշաբթի. 16:00 Անգլերենի ակումբ / միջին մակարդակ (Վոլոդյա Խաչատրյան) 17:00 Իսպաներենի ակումբ (Յուստինա Պասկար) Չորեքշաբթի. 16:00 Պորտուգալերենի կումբ (Լուիշ Կարվալո) 16:00 Լուսանկարչություն ակումբ (Լուիշ Կարվալո) 17:30 Անգլերենի ակումբ սկսնակների համար (Սիրանուշ Մինասյան) Հինգշաբթի. 15:00 Եվրոպական ակումբ (ԵԿԾ կամավորնէրը) 15:00 Եվրամիության (ԵՄ) ակումբ (EyoU Club) (Ալեկսանդրա Զիեբա և Վիկտորիա Վալտեր յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը) 16:00 Վրացերենի ակումբ (Արման Մելքոնյան) 17:00 Գերմաներենի ակումբ (Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր) Ուրբաթ. 14:00 Լեհերենի ակումբ (Ալեկսանդրա Զիեբա) 15:00 Պարսկերենի ակումբ (Գալյա Հովհաննիսյան) 2013 # 2

ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Embed Size (px)

DESCRIPTION

ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Citation preview

Page 1: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Մարտը -ի հետ

Առաջիկա ամսվա

ակումբները

Մանրամասների համար:

https://www.facebook.com/www.yic.am

Մարտի 9-ից 16-ը Վրաստանի Ռուստավի քաղաքում «Երիտասարդությունը

շարժման մեջ» ծրագրի շրջանակներում անցկացվեց երիտասարդական

փոխանակման ծրագիր «Փոքրամասնությունների լեզուները մեծամասնական

Եվրոպայում» խորագրով: Երեսուն երիտասարդներ՝ Վրաստանից,

Հայաստանից, Ուկրանիայից, Թուրքիայից և Իսպանիայից հավաքվել էին

միասին սովորելու մշակույթային ժառանգության մասին ազգային

փոքրամասնությունների լեզուների միջոցով: Չնայած այն հանգամանքին, որ

մենք բոլորս ներկայացնում էինք տարբեր լեզուներ, կարողացանք ազատ

հաղորդակցվել, արտահայտել մեր մտքերը և գաղափարները:

Խ մ բ ի փ ո ր ձ ա ռ ո ւ

առաջնորդները օգտագործում

էին ոչ ֆորմալ կրթության

մեթոդները` ստեղծելով

աշխատանքային դրական

մթնոլորտ` նպաստելով

մ շ ա կ ո ւ յ թ ա յ ի ն

փ ո խ ը մ բ ռ ն մ ա ն ը :

Ե ր ի տ ա ս ա ր դ ա կ ա ն

փ ո խ ա ն ա կ մ ա ն ծ ր ա գ ր ի

ընթացքում կիսվեցինք մեր

ա ն ձ ն ա կ ա ն փ ո ր ձ ո վ ,

առաջարկություններ արեցինք, թե ինչպես պահպանել փոքրամասնությունների

լեզուները մեր երկրներում և նույնիսկ փաստաթուղթ մշակեցինք մեր երկրների

համապատասխան մարմիններին ուղղելու համար:’

Ծրագրում ընդգրկված «Հարլեմ շեյք» խորագրով ֆլեշմոբը, զվարճալի խաղերը,

ինտերակտիվ քննարկումները, բանավեճերը և շնորհանդեսները մեզ

հեշտությամբ համագործակցելու և միմյանց հետ ընկերանալու

հնարավորություն տվեցին: Անցկացվեց նաև «Ազգային երեկույթ», որի

ժամանակ համտեսեցինք համեղ ազգային ուտեստներ, սովորեցինք հետաքրքիր

պարեր, լսեցինք հաճելի երաժշտություն: Հետազոտեցինք Ռուստավի քաղաքը,

հնարավորություն ունեցանք շրջել Թբիլիսիում, այցելել Վրաստանի ազգային

թանգարանը և տեսնել Մցխետին, որը համարվում է Վրաստանի ամենահին

քաղաքը:

Շատ հետաքրքիր և հաջողված ծրագիր էր, քանի որ բոլոր մասնակիցները

վերադարձան իրենց երկրներ ոչ միայն լավ հիշողություններով և ձեռք բերած

ընկերներով, այլ նաև նոր մոտեցումներով, գաղափարներով, ապագա

գործընկերներով և նոր ծրագրեր իրականացնելու հավանականությամբ:

Անի-Տաթևիկ Մարկոսյան

«Փոքրամասնությունների լեզուները

մեծամասնական Եվրոպայում» Երկուշաբթի.

15:00 – Ռուսերենի ակումբ

(Գագիկ Գրիգորյան)

16:00 – Անգլերենի ակումբ/

միջին մակարդակ

(Վոլոդյա Խաչատրյան)

17:00 – Անգլերենի խոսակցական

ակումբ

(Քիմ ՎանՔիրք)

Երեքշաբթի.

16:00 – Անգլերենի ակումբ /

միջին մակարդակ

(Վոլոդյա Խաչատրյան)

17:00 – Իսպաներենի ակումբ

(Յուստինա Պասկար)

Չորեքշաբթի.

16:00 – Պորտուգալերենի կումբ

(Լուիշ Կարվալո)

16:00 – Լուսանկարչություն

ակումբ

(Լուիշ Կարվալո)

17:30 – Անգլերենի ակումբ

սկսնակների համար

(Սիրանուշ Մինասյան)

Հինգշաբթի.

15:00 – Եվրոպական ակումբ

(ԵԿԾ կամավորնէրը)

15:00 – Եվրամիության (ԵՄ)

ակումբ (EyoU Club)

(Ալեկսանդրա Զիեբա և Վիկտորիա

Վալտեր – յուրաքանչյուր ամսվա

վերջին հինգշաբթի օրը)

16:00 – Վրացերենի ակումբ

(Արման Մելքոնյան)

17:00 – Գերմաներենի ակումբ

(Աննա Շոթթ և Յոհաննա Թոյբլեր)

Ուրբաթ.

14:00 – Լեհերենի ակումբ

(Ալեկսանդրա Զիեբա)

15:00 – Պարսկերենի ակումբ

(Գալյա Հովհաննիսյան)

2013 # 2

Page 2: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Դեռ մեկ տարի առաջ ես ոչինչ չգիտեի Հայաստանի

մասին, ավելի ճիշտ, համարյա ոչինչ: Միայն գիտեի

այն, որ Հայաստանը գտնվում է Կովկասում և

մայրաքաղաքն է Երևանը, ինչպես նաև Հայաստանի

ֆուտբոլի հավաքականը նույն խմբում է Դանիայի

թիմի հետ 2014 թվականի աշխարհի գավաթի

որակավորման ժամանակ: Իսկ մեկ տարի առաջ

մտքովս երբեք չէր անցնի, որ կգնաի Հայաստան

որպես կամավոր: Մեկ տարի

առաջը շատ վաղուց էր:

Երբ անցյալ տարի մայիսի մեկին

ստացա նամակ դանիական ICYE

կազմակերպությունից

Հայաստանում ԵԿԾ ծրագրի մասին,

այն միանգամից գրավեց իմ

ուշադրությունը: Իրականում ես

փնտրում էի ԵԿԾ ծրագրեր

Արևելյան Եվրոպայում և դիմել էի մի

քանիսին, որոնք ավարտվել էին

անհաջողությամբ, իսկ ծրագիր

գտնելու հույսս համարյա կորցրել էի:

Հայաստանում կամավորական

ծրագիր կատարելը իսկապես

գայթակղիչ գաղափար էր, ավելին` ժամանակահատվածը

շատ հարմար էր և երկիրը` գրավիչ, բայց և անծանոթ:

Դեռ հոկտեմբերին` Գյումրի ժամանելուց հետո, ինձ

պետք եղավ մի քանի օր« հասկանալու, որ Հայաստան

գալը ճիշտ ընտրություն էր. մարդիկ այնքան բարի են և

հյուրընկալ, իսկ ԵՆԿ ՀԿ-ում միջավայրը շատ աշխույժ ու

հյուրընկալ: Առաջին մի քանի շաբաթվա ընթացքում ես և

չորս այլ կամավորներ, ովքեր ինձ հետ էին ժամանել

Հայաստան, զբաղված էինք մեր աշխատանքի,

կազմակերպության ու մեր պարտականությունների,

ինչպես նաև քաղաքի և տեղի մարդկանց հետ

ծանոթանալով: Բայց դա երկար չտևեց, քանի որ մենք

շուտով սկսեցինք մեր կամավորական աշխատանքը`

պատրաստվելով Եվրոպական ակումբին և միանալով

մյուս նախաձեռնություններին:

Շատ շուտով ինձ հանձնարարվեց ԵՆԿ ՀԿ թերթի

պատրաստման աշխատանքները, որով մինչ օրս

շարունակում եմ զբաղվել Խաղաղության կորպուսի

կամավոր Քիմ Վանկրիկի հետ:

Քանի որ արդեն Դանիայում ունեի դպրոցական թերթում

աշխատելու փորձ, իմ ու Քիմի համագործակցությունը

շատ դյուրին ստացվեց: Բացի ԵՆԿ ՀԿ-ի թերթից և կայքից,

որոնցով զբաղվելը իմ հիմնական պարտականություններն

են, մյուս յոթ կամավորների հետ միասին անցկացնում եմ

Եվրոպական ակումբը: Ես նաև զբաղված եմ ԵՆԿ ՀԿ

գրասենյակից դուրսԼ Օրինակ ակտիվորեն մասնակցել եմ

Կամավորների միջազգային օրվան նվիրված միջոցառման

կազմակերպմանը, օգնել եմ «Հույս» մանկատանը Սուրբ

Ծննդյան ներկայացման անցկացմանը, ինչպես նաև

պատրաստել եմ դանիական տաղավար միջազգային

Սուրբ Ծննդյան տոնավաճառի համար: Իսկ վերջերս ես իմ

մասնակցությունն ունեցա «Կակադոկ» վավերագրական

ֆիլմերի փառատոնի

կազմակերպչական

աշխատանքերին` ապահովելով

տեխնիկական մասը:

Այստեղ ապրելը ինձ համար շատ

ավելի կարևոր է, քան զուտ

կամավորական աշխատանք

ծավալելը և կամավորների համար

նախատեսված դասընթացներին

մասնակցելը, որտեղ հանդիպում ես

տարածաշրջանի այլ կամավորների

հետ և ձեռք բերում գիտելիք

ծրագրերի բարելավման համար:

Թվում էր` ութ ԵԿԾ կամավորներով

աշխատելով մի կազմակերպության

մեջ, կարող էր լինել բարդ, բայց դա նույնիսկ շատ

օգտակար է, հատկապես միամյանց աջակցելու և մեր

առօրյան կազմակերպելու հարցում:

Հյուրընկալող երկրի մշակույթի հետ ծանոթանալը ևս

կազմում է ԵԿԾ ծրագրի անբաժանելի և շատ կարևոր մաս,

որը անշուշտ ես կհիշեմ դեռ երկար ժամանակ:

Հատկապես շատ հիշարժան են Հայաստանում Նոր

տարվա և Սուրբ Ծննդյան տոները` ականատես լինելով և

զգալով հայակական հյուրասիրության ոգին: Մենք

ստացել էինք հրավերներ շատ ընտանիքներից, և բոլորն էլ

անչափ հյուրասեր էին, բարի և առատաձեռն.

աննկարագրելի գեղեցիկ զարդարված սեղաններ` լի

ուտելիքով, խմիչքներով:

Մինչ հուլիս ամիս, այսինքն մինչ իմ ԵԿԾ ծրագրի

ավարտը, ես դեռ շատ անելիքներ ունեմ, որ ուզում եմ

իրականացնել: Ես դեռ մտածում եմ, թե ինչպես

իրականացնեմ իմ անձնական նախաձեռնությունները: Եվ

իհարկե, Հայաստանում դեռ կան այնքան շատ վայրեր

այցելելու և ծանոթանալու հայկական մշակույթին: Այս

ծրագիրը իսկապես բացեց իմ աչքերը և ընդլայնեց իմ

մտահորիզոնը: Հիմա ես ոչ միայն գիտեմ Հայաստանի

մասին, այլև ունեմ անգնահատելի փորձ, որը ստացա ԵՆԿ

ՀԿ-ում: ԵԿԾ կամավոր Քրիստոֆֆեր Յանսեն

ԵԿԾ Հյուրընկալություն

Դանիացի Քրիստոֆֆերը

Page 3: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Երբ լույսերը մարում են և առաջին տեսարանը

հայտնվում է էկրանին, հանդիսատեսը զբաղեցնում է իր

տեղը, ձայները լռում են` հետաքրքրությամբ և սպասումով

ուշադրությունը ուղղում դեպի ֆիլմը:

Փառատոնի առաջին վավերագրական`«Դրոնան և ես»

իդեռլանդական ֆիլմը, պատմում էր իննամյա Դրոնայի

աուտիզմի մասին նրա տասներկուամյա եղբոր աչքերով:

Դիտելով Դրոնայի պատմությունը` հանդիսատեսը սկսում

է ավելի լավ պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն

կարող է ունենալ աուտիզմը ընտանիքի անդամների վրա:

Աուտիզմը ֆիլմերի փառատոնի ժամանակ արծարծված

թեմաներից մեկն էր, իսկ ցուցադրված բոլոր ֆիլմերը

ունեին մեկ ընդհանուր նպատակ` բարձրացնելու

իրազեկվածությունը նմանատիպ սոցիալական

խնդիրների վերաբերյալ: Հաջորդած երկրորդ

վավերագրական` «Ընտանիքի պատքերը սև ու սպիտակի

մեջ» կանադական ֆիլմն էր, որը երեք տարվա կտրվածքով

պատմում էր 23 որդեգրված երեխաների և իրենց

ուկրաինացի մոր` Օլգա Նենյաի մասին` բարձրացնելով

բազմաթիվ սոցիալական խնդիրներ` հատկապես

ռասայական խտրականությունը, որին առերեսվել էին 16

երկռասա երեխաները 99 տոկոս սպիտակամաշկ

բնակչություն ունեցող

Ուկրաինայում:

Հաջորդ երկու օրերի

ընթացքում ցուցադրվեցին

ևս չորս վավերագրական

ֆիլմեր, որոնցից մեկն էր

«Անցանկալիները»`

պատմելով հինգ

երիտասարդների մասին,

ովքեր ծնված օրվանից

լքված են եղել իրենց

ծնողների կողմից

հաշմանդամություն

ունենալու պատճառով: Այս

անհատների կյանքը ֆիլմում

ցուցադրվում է 20 տարիների

կտրվածքով` սկսած այն

ժամանակներից, երբ

կոմունիստական գաղափարախոսության պատճառով

նրանց փակել էին հատուկ դպրոցներում՝ խիստ արգելելով

շփվել «նորմալ» երեխաների հետ, մինչ մեր օրերը՝ երբ

նրանցից շատերն արդեն իրենց ընտանիքներ են կազմել:

Մեկ այլ ֆիլմ` «Կարլայի ժամանումը»,

Կարլայի և նրա անչափահաս մոր պայքարն

էր ողջ մնալու համար Մանագուայի այգում`

Նիկարագուայում: «Վերջին գնացքով

վերադարձ դեպի տուն» ֆիլմը նկարագրում էր

միգրանտ չինացի բանվորների կյանքը, ովքեր

վերադառնում էին քաղաքային աշխատանքից

գյուղ տարին մեկ անգամ` Ամանորյա

տոներին և բախվում բաժանված ընտանիքով

ապրելու հետևանքներին, քանի որ իրենց

երեխաները ապրում էին գյուղում մինչ

ծնողները աշխատանք էին փնտրում

քաղաքում: Վերջին ֆիլմը` «Կապիտալիզմը`

մեր գաղտնի բաղադրատոմսը», պատմում էր

Ռումինիայի ուղին` կոմունիզմից մինչև

շուկայական տնտեսություն, ռումինացի

մագնատների հետ հարցազրույց անցկացնելու

միջոցով, ովքեր համարվում են «հաղթողներ»:

Յուրաքանչյուր ֆիլմի հաջորդում էր

քննարկում` տվյալ ֆիլմում արծարծված

խնդիրների վերաբերյալ` դիտարկելով դրանք

հայկական իրականության մեջ:

Քննարկումները, որոնք վարում էին տարբեր

ոլորտներ փորձագետներ, տևում էին

բավականին երկար` տալով մասնակիցներին

հնարավորություն խորհելու և արտահայտելու

իրենց կարծիքը և մոտեցումները նմանատիպ

սոցիալական խնդիրների մասին:

ԵԿԾ կամավոր Քրիստոֆֆեր Յանսեն

ԵՆԿ ծրագիր

«Կակադոկ» վավերագրական ֆիլմերի փառատոն

Անուն/

ազգանուն

Պաշտոն/

Մասնագիտություն

Քննարկաված ֆիլմը

Անահիտ

Մխոյան

“Հայկական

Կարիտաս” ԲՀԿ,

Գործադիր տնօրեն

1. Դրոնան և ես /աուտիզմ/

2. Ընտանիքի պատքերը սև ու սպիտակի

մեջ/ռասիզմ/

3. Անցանկալիները /համակցված

հաշմանդամություն/

Օֆելյա

Մինասյան

“Հայկական

Կարիտաս” ԲՀԿ,

Հանրային կապերի

պատասխանատու

1. Դրոնան և ես /աուտիզմ/

2. Ընտանիքի պատքերը սև ու սպիտակի

մեջ/ռասիզմ/

3. Անցանկալիները /համակցված

հաշմանդամություն/

Հերմինե

Քոչարյան Հոգեբան

1. Դրոնան և ես /աուտիզմ/

2. Ընտանիքի պատքերը սև ու սպիտակի

մեջ/ռասիզմ/

3. Անցանկալիները /համակցված

հաշմանդամություն/

4. Կարլայի ժամանումը /թմրամոլություն

և աղքատություն/

5. Կապիտալիզմը` մեր գաղտնի

բաղադրատոմսը /քաղաքական ռեժիմ/

6. Վերջին գնացքով տուն /միգրացիա/

Մկրտիչ

Բաբայան

Պատմաբան,

Միգրացիայի

ծրագրերի

համակարգող

1. Կապիտալիզմը` մեր գաղտնի

բաղադրատոմսը /քաղաքական ռեժիմ/

2. Վերջին գնացքով տուն /միգրացիա/

Գայանե

Նորիկյան

Համայնքային

զարգացում,

“Թմրամոլության

կանխարգելում”

ծրագրերի

համակարգող

1. Կարլայի ժամանումը /թմրամոլություն

և աղքատություն/

Page 4: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Մարտի սկզբին մի քանի օրերի ընթացքում ԵՆԿ ՀԿ ԵԿԾ

երկու կամավորների նախաձեռնությամբ մեկնարկեց

«Կանանց շաբաթ» նախաձեռնությունը՝ նվիրված Կանանց

միջազգային օրվան, որը ամբողջ աշխարհում ընդունված է

նշել մարտի 8-ին:

- Այդ շաբաթվա ընթացքում ես մասնակցեցի տարբեր

միջոցառումների, քանի որ ուզում էի իմանալ Կանանց

միջազգային օրվա նախապատմությունը և կանանց

իրավունքների մասին ամբողջ աշխարհում: Ըստ իս՝

նախատեսված միջոցառումները գրավիչ էին և շատ

հետաքրքիր, հատկապես գենդերային քննարկումները

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք»

հասարակական կազմակերպության հետ, ինչպես նաև

«Ֆրենչ բոքսինգ» դասընթացը, - նշում է ԵՆԿ ՀԿ անդամ

Ռեբեկա Հովհաննիսյանը:

Առաջին մի քանի օրվա ընթացքում ԵՆԿ ՀԿ-ում

ցուցադրվեցին ֆիլմեր նվիրված կանանց իրավունքներին

և դրանց պաշտպանությանը տարբեր ոլորտներում:

Շաբաթվա վերջին ԵԿԾ լեհ կամավորը, ով աշխատում է

Բրյուսովի անվան Երևանի լեզվաբանական

համալսարանում, կազմակերպեց «Բելլի Թել»

միջոցառումը: Կամավորը ցուցադրեց պարային մի քանի

շարժումներ և վարժություններ, որոնք մեծ ազդեցություն

ունեցան լավ զգացողության, մեդիտացիայի և

ինքնաարտահայտման համար: Իմ տպավորությունները

«Բելլի Թել» նախաձեռնությունից աննկարագրելի էին,

քանի որ այն ինձ համար շատ հետաքրքիր էր և դա

առաջին անգամն էր, որ ես մասնակցում էի այդպիսի

հրաշալի միջոցառման:

«Կանանց շաբաթ» նախաձեռնության վերջին օրը

բաղկացած էր երկու մասից: Առաջին մասը «Ֆրենչ

բոքսինգ»դասընթացն էր, որն անցկացվեց Գյումրիի ԿԱԶԱ

հիմնադրամի ֆրանսիացի կամավորի կողմից, ով

պատմեց «Ֆրենչ բոքսինգ»-ի նախապատմության և

առանձնահատկությունների մասին: Օրվա երկրորդ մասը

նվիրված էր գենդերային հավասրությունը կրթության և

քաղաքականության մեջ թեմայով քննարկումներին, որն

անցկացվեց «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի

կարիք» հասարակական կազմակերպության կողմից:

Քննարկումը շատ օգտակար էր, որն ուղեկցվում էր

հիմնված փաստերի ներկայացմամբ, թիմային

աշխատանքներով, մտքերի և փորձի փոխանակմամբ:

Ես շնորհակալ եմ ԵՆԿ ՀԿ ԵԿԾ կամավոր Լուիշ

Կարվալիոյին Կանանց միջազգային օրվան նվիրված

«Կանանց շաբաթ» նախաձեռնությունը իրականցնելու և

դրան մասնակցելու հնարավորություն տալու համար:

Ռեբեկա Հովհաննիսյան

Կամավորական ծրագիր

«Կանանց միջազգային շաբաթ»

Page 5: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնում

շարունակում ենք տրամադրել երիտասարդներին

տարածք և ոգևորել` զարգացնելու իրենց գաղափարներն

և ն ա խ ա ձ ե ռ ն ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը : Մ ա ր տ ա մ ս ի ց

կազմակերպությունը սկսել է նոր արշավը, որի նպատակն

է խրախուսել երիտասարդների մասնակցությունը և

սոցիալական ակտիվությունը:

«Կերտիր քո ապագան» նախաձեռնությունը

նախատեսում է տալ Գյումրու և նրա հարակից շրջանների

երիտասարդությանը հնարավորություն« զարգացնելու

ինքնատիպ, փոքր մասշտաբի ծրագրեր, որոնք

իրագործելու են իրենց համայնքներում: Ծրագրի առաջին

փուլը նախատեսում է առցանց դրամահավաք

իրականացնել`ընտրված երիտասարդական ծրագրերը

իրագործելու համար: Մեր նպատակն է հավաքել 5,000

եվրո, որը կօգնի ԵՆԿ ՀԿ-ին ֆինանսավորելու

յուրաքանչյուր եռամսյակում` մրցութային կարգով

ընտրված մինչև հինգ նախաձեռնություններ: ԵՆԿ ՀԿ-ն

նաև կանցկացնի համապատասխան դասընթացներ,

կտրամադրի ռեսուրսներ և օգնություն` խրախուսելու

երիտասարդների մասնակցությունը:

«Կերտիր քո ապագան» նախաձեռնությունը հատուկ

մշակված է երիտասարդներին հնարավորություն և

ռեսուրսներ տալու` զարգացնելու իրենց սեփական

հմտություններն և ակտիվորեն ներգրավվելու իրենց

համայնքներում առկա խնդիրների լուծման

գործընթացում: Որպես համայնքային ծրագրերի

նախաձեռնողներ և կազմակերպիչներ` մասնակիցները

կձևավորեն առաջնորդական հմտություններ և կունենան

հնարավորություն` զարգացնելու ծրագիր կազմելու

գործնական հմտություններ:

Մանրամասների և նախաձեռնությանն աջակցելու

համար, կարող եք այցելել հետևյալ հղումով http://

ulule.com/create-your-future/ կամ գրել [email protected]

էլ-հասցեով:

Քիմ ՎանՔիրք

«Կերտիր քո ապագան»

Երիտասարդական նախաձեռնություն

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի համար միշտ առաջնային է եղել ակտիվ և

պատասխանատու անդամներ ունենալը, որոնք կներգրավվեն կազմակերպության առօրյա գործունեության մեջ և

կաջակցեն կազմակերպության զարգացմանը : Սույն թվականի փետրվարի 5-ին «Երիտասարդական

նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջազգային Խորհրդի որոշմամբ փոփոխություն կատարվեց կազմակերպության

անդամության կանոնակարգի հետ:: Անդամության կանոնակարգում կատարված փոփոխությունների համաձայն` ԵՆԿ

ՀԿ անդամներ կարող են դառնալ միայն նրանք, ովքեր մասնակցություն են ցուցաբերում կազմակերպության

իրականացրած ծրագրերին/միջոցառումերին և ցանկություն ու հետաքրքրվածություն ունեն իրենց ներդրումն ունենալու

կամզակերպության կազմակերպչական հարցերում:

ԵՆԿ ՀԿ նախկին բոլոր անդամները, բացառությամբ կազմակերպության աշխատակազմի և միջազգային Խորհրդի

անդամների, այլևս չեն համարվում կազմակերպության անդամներ:

Հետեվաբար, անդամների շարքերի համալրումը այլևս կատարվելու է նոր կանոնակարգի համաձայն, որին կարող եք

ծանոթանալ այս հղման ներքո:

http://issuu.com/yicngo/docs/mr__arm__02.02.2013

http://issuu.com/yicngo/docs/l._club_regulations__arm__02.02.2013

Անդամության կանոնակարգի փոփոխությունների հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապնվել ԵՆԿ ՀԿ

մարդկային ռեսուրսների պատասխանատու Վալյա Մառտիրոսյանի հետ հետևյալ էլ-հասցեով [email protected] /

կամ այցելել ԵՆԿ ՀԿ գրասենյակ:

ԵՆԿ ՀԿ անդամության կանոնակարգի փոփոխություններ

Page 6: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

2013թ. հունվարին մեկնարկվեց ԵՆԿ ՀԿ-ի կողմից իրականացվող «Մենք կարող ենք» երիտասրդական մեդիա

ծրագիրը, որը կազմակերպության թվով երկրորդ մեդիա նախագիծն է: Ծրագիրը իրականցվում է Նորվեգիայի

Թագավորական դեսպանատան ֆինանսավորմամբ: Մարզաբնակ երիտասարդների հետ շփման

արդյունքում ակնհայտ դարձավ, որ վերջիններս ունեն իրազեկվածության պակասի կամ առհասարակ`

բացակայության խնդիր, ինչպես նաև պասիվ են հասարակական նշանակության որոշումների կայացման

գործընթացում: Ուստի ԵՆԿ ՀԿ-ն, իրականացնելով «Մենք կարող ենք» մեդիա ծրագիրը, նպատակ ունի հաղորդաշարի

տաս թողարկումներով լուսաբանել Հայաստանի տասը մարզերում առկա երիտասարդական հիմնախնդիրները և

պարզելու, թե ինչպիսի քայլեր են իրականացվում առկա հիմնախնդիրների լուծման համար: Նմանատիպ ծրագրերը,

ըստ մասնագետների և երիտասարդների, շատ կարևոր են մարզերում ինչպես երիտասարդների ակտիվության

բարձրացման, այնպես էլ երիտասարդական հիմնախնդիրների լուսաբանման տեսանկյունից: Մրցութային կարգով

ընտրված թվով վեց մասնակիցներ շուրջ մեկ ամիս շարունակ մասնակցել են «Լրագրողության հմտություններ» թեմայով

դասընթացին՝ կարճ ժամանակահատվածում փորձելով տիրապետել լրագրողական հմտություններին։ «Մենք կարող

ենք»-ի աշխատանքային թիմի հսկայական աշխատանքի արդյունքն արդեն ակնառու է: Նունե Մինասյան

«Մենք կարող ենք»-ի անդրանիկ թողարկումն արդեն եթերում է : http://www.youtube.com/user/WeAreAbleProgram

Մեդիա նախագիծ

«Մենք կարող ենք» -ն արդեն եթերում է

Page 7: ԵՆԿ Ամսաթերթ_ Մարտ 2013

Կոնտակտային տվյալներ Հասցե: Ջիվանի , Գյումրի 3107, Հայաստան

Հեռ.: 077 42 66 89

Էլ-հասցե: [email protected]

Վեբ-կայք: www.yic.am

ԵԿԾ ուղարկված կամավոր

Թերեզան՝ Լեհաստանում Ես Թերեզան եմ և ներկայումս իրականացնում եմ ԵԿԾ

ծրագիր Լեհաստանում: Իմ ծրագիրը սկսվել է 2012

թվականի նոյեմբերից և տևելու է մինչև 2013 թվականի

Օգոստոս: Ես աշխատում եմ մանկապարտեզում չեչեն

երեխաների հետ: Իմ թիմում կան նաև երկու աղջիկներ`

Իսպանիայից և Ֆրանսիայից: Սա սովորական ծրագիր չէ,

քանի որ մենք աշխատում ենք երկու տարբեր վայրերում:

Շաբաթական երեք անգամ մեր թիմը գնում է Չեռվոնի Բոռ,

որը փախստականների կենտրոն է Լոզայում: Մյուս չորս

օրերը մենք մնում ենք Բիալիստոկում` հաճախելով

լեհերենի դասերին և Չեչնիայի մասին դասընթացներին:

Ես դիմեցի ԵԿԾ ծրագրին, քանի որ իմ կարծիքով դա շատ

լավ հնարավորություն է ինքնազարգացման, նոր

ընկերներ ձեռք բերելու, ճամփորդելու և լեզուներ

սովորելու համար: Ես ընտրեցի հատկապես այս ծրագիրը,

քանի որ շատ եմ սիրում աշխատել երեխաների հետ: Այս

ծրագիրը ամբողջությամբ փոխեց իմ կյանքը: ԵԿԾ

ծրագիրը կարող է ձեզ օգնել հասկանալ, թե դուք ինչ եք

իսկապես ուզում կյանքում, թե ինչպես օգտագորձել ձեր

գիտելիքները և փորձը, ինչպես գտնել լուծումներ տարբեր

իրավիճակներում, ինպես աշխատել թիմում և այլն:

Հատկապես հետաքրքիր է

աշխատել Չեռվոնի Բոռի

փախստականների

կենտրոնում: Այն անտառի

մեջ` մարդկանցից հեռու,

որտեղ չկա նաև ինտերնետ

կապ: Իսկապես թվում է, թե

գտնվում ես մեկ այլ

աշխարհում` շատ

հետաքրքիր և

առեղծվածային:

Ծրագրի սկզբում ես չունեի

այդքան շատ վախեր`

ուղղակի անհանգստացած

էի, որ միգուցե չկարողանամ

ընդահանուր լեզու գտնել

թիմի մյուս աղջինկերի հետ,

քանի որ մենք բոլորս

տարբեր երկրներից ենք, տարբեր մշակույթների կրող ենք

և տարբեր միջավայրերից: Բայց հիմա մենք շատ լավ թիմ

ենք և աջակցում ենք միմյանց: Մենք կարծես ընտանիք

ենք: Իհարկե, լինելով հեռու իմ երկրից և ընտանիքից,

սկզբնական շրջանում նոր միջավայրը անսովոր էր թվում,

բայց երբ սկսեցի ճամփորդել և նոր ընկերներ ձեռք բերել,

ամեն ինչ փոխվեց: Այստեղ մենք նաև անցկացնում ենք

շատ լավ ժամանակ մեր հրաշալի համակարգողի և

մենտորի հետ, ովքեր միշտ աջակցում և հոգ են տանում

մեր մասին, որը իմ կարծիքով շատ կարևոր է այս

ծրագրում:

Այս ծրագրի ընթացքում ես հասկացա, որ մանրուքների

վրա ուշադրություն դարձնելու համար կյանքը շատ կարճ

է. պետք է միշտ փորձել լինել դրական և պատրաստ լինել

օգնելու մարդկանց: Ես հորդորում եմ բոլոր

երիտասարդներին միանալ ԵԿԾ-ին, որը բացում է կյանքի

նոր դռներ բոլորի համար, ինչպես նաև տալիս նոր

հնարավորություններ աշխատանքային առաջընթացի

համար: Ինձ համար սա ամենալավ հնարավորությունն է և

կյանքի մեծ ձեռքբերումը, որը կարող էի երբևէ ունենալ:

ԵԿԾ կամավոր Թերեզա Սոկոլյան