32
ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

Embed Size (px)

DESCRIPTION

 

Citation preview

Page 1: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

1

ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

Page 2: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

2

Page 3: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

3

ՄԵԾ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

Բիզնեսի համակարգչայնացումն այնքան աննկատ է տեղի ունեցել, որ գործա-րարներից շատերը չեն էլ նկատել, թե ինչպես են սկսել կիրառել տեղեկատվա-կան տեխնոլոգիաներն իրենց գործունեության գրեթե բոլոր ոլորտներում: Բիզնես-տեղեկատվությունը պաշտպանելու անհրաժեշտության գիտակցումը շատ ավելի դանդաղ է աճում, և դրա հիմնական պատճառն այն է, որ գործա-րարները ոչ բավարար չափով են տեղեկացված սպառնալիքների, վնասաբեր ծրագրային ապահովմամբ (ԾԱ) վարակվելու և այն վնասի մասին, որը դա կարող է հասցնել։Վիճակագրությունն ակներև ցույց է տալիս , որ այնպիսի կարծրատիպերը, ինչպիսիք են «Մեզ հետ դա չի պատահի» և «Ու՞մ ենք մենք պետք», այլևս իրա-կանությունից հեռու են: «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալներով՝ ամեն օր ի հայտ են գալիս վնասաբեր ծրագրային ապահովման շուրջ 200 հազար նմուշներ, իսկ դրանից անհրաժեշտ պաշտպանությամբ ապահովված են ռու-սաստանյան ընկերությունների միայն 4%-ը*: Այդ թիվը հատկապես փոքր կթվա, եթե հաշվի առնենք, որ ՌԴ ընկերությունների 95%-ը գոնե մեկ անգամ արտաքին կիբեռգրոհի է ենթարկվել: Բայց դրա հետ մեկտեղ ընկերությունների 26%-ը չի օգտագործում նույնիսկ պարզագույն հակավիրուսային միջոցներ, էլ չասած ավելի լուրջ պաշտպանական լուծումների մասին: Եվ որքան փոքր է ընկերությունը, այնքան վատ է իրավիճակը. փոքր ձեռնարկությունները շատ ավելի հաճախ են անտեսում ՏՏ-անվտանգությունը, քան խոշոր կորպո-րացիաները:Իսկ այստեղ ՏՏ-անվտանգության գեթ մեկ միջադեպը կարող է հանգեցնել տարեկան հասույթի զգալի մասի կորստի, երբեմն անգամ ընկերության սնանկացման պատճառ դառնալ: Այդպիսի տխուր հետևանք ների կարող են հանգեցնել առաջին հայացքից անվնաս գործողությունները: Օրինակ, հերթա-կան ստուգման ժամանակ ծրագրահենային ԾԱ-ի հայտնաբերումը (որը հայտնվել է աշխատակիցների կողմից տեղադրվող հավելվածների հսկողության քաղաքականության բացակայության հետևանքով) կարող է հանգեցնել սարքավորումների առգրավման և ընկերության աշխատանքի կասեցման։ Իսկ սերվերի մեջ հայտնված ընդամենը մեկ վիրուսը կարող է անդառնալի ձևով գաղտնագրել կամ պարզապես ջնջել ցանցային պանակները՝ օգտատերերի բազաներով ու բոլոր հաշվապահական փաստաթղթերով:Ցավոք, իրական կյանքում այդպիսի միջադեպերը ավելի ու ավելի հաճախ են պատահում: Մենք մեր պարտքն ենք համարում անել ամեն հնարավորը, որ ձեր ընկերության հետ նման բան չպատահի: Այս գրքույկում դուք կգտնեք այն տիպիկ խնդիրների նկարագրությունը, որոնց բախվում են ոչ մեծ ձեռնարկությունները, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես խուսափել, այդ թվում ֆինանսական առումով վտանգավոր իրավիճակներից:

«Կասպերսկի Լաբորատորիա»-ի թիմ

Աշխատանքային համակարգչում եղած ընդամենը մեկ վիրուսը կարող է ջնջել բոլոր արժեքավոր տվյալները, հափշտակել բանկային հաշվի գումարները և վտանգել ողջ բիզնեսը:

* Համաձայն «Բիզնեսի տեղեկատվական անվտանգություն» ուսումնասիրության՝ անցկացված «Kaspersky Lab»-ի և և «B2B International»-ի կողմից 2013 թվականին։

Page 4: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

4

Page 5: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

5

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 6: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

6

Page 7: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

7

Մեր բոլոր թղթերը տեսածրելու (սկանավորելու) համար հատուկ ծրագիր է պետք։ Գումար խնդրեցի, որ տե-ղադրվի, չտվեցին: Այդ ժամանակ որոշեցի ինքս տե-ղադրեմ: Այդ ժամանակ էլ հակառակի պես արտապլա-նային ստուգումով են գալիս, ասում՝ չի կարելի այդպիսի ծրագրային ապահովում օգտագործել: Ամբողջ գույքն առգրավել են, հաշիվները՝ սառեցրել: Տնօրինությունը ինֆարկտ է ստացել, հետաքննության տակ է, հա-ճախորդները ցրվել են… Ստացվում է՝ ամեն ինչում ես եմ մեղավոր։

Որպեսզի ձեր ընկերությանը նման բան չպատահի, օգտագործեք պաշտպանության հուսալի լուծում, որը թույլ է տալիս վերահսկել համացանցի օգտագործումը և աշխատակիցների համակարգիչներում հավելվածների գործարկումը:

Հեղինե, իրավաբանական ընկերության նախկին քարտուղար

Փորձագետ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Page 8: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

8

Page 9: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

9

Ներկայում շատ ընկերություններ են աշխատում սոցցանցերում: Դա շատ հարմար է. սեփական կայք բացելու կարիք չի լինում: Ես էլ այդպես արեցի: Հավանումները քիչ չէին և հաղորդագրություններն էլ էին շատ գալիս, ահա ես էլ սեղմում էի բոլոր հղումներն առանց նայելու: Ըստ երևույթին, այդպես էլ էջս կոտրել են, հետո էլ անպարկեշտ լու-սանկարներ տեղադրել իմ անունից: Զայրացնող կեղծիք է. բայց մի՞թե ամեն մեկին կարող ես բա-ցատրել: Էջը վերականգնել եմ, բայց ի՞նչ օգուտ. օր-օրի հաճախորդների թիվը նվազում է...

Որպեսզի ձեզ նման բան չպատահի, մի՛ անցեք չստուգված հղումներով, իսկ ավելի լավ է՝ օգտագործեք մի լուծում, որն արգելափակում է վնասաբեր հղումները և ապահովում ձեր գրանցման հաշվի տվյալները:

Աշոտ, զբոսաշրջային գործակալության սեփականատեր

Փորձագետ

РЕАЛЬНЫЕ ИСТОРИИ

ՍՈՑՑԱՆՑԵՐԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 10: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

10

Page 11: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

11

Մի օր մեր հաշվապահն ընդմիջման գնալուց առաջ մոռացել էր փակել բանկի օգտատիրոջ ծրագիրը և չէր արգելափակել համակարգիչը, իսկ վերա-դառնալուց հետո տեսել, որ ոչինչ չի աշխատում: Վերագործարկումը չօգնեց, իսկ հետո մեր հաշիվներից անհետացավ ամբողջ փողը: Պարզվեց, որ այդ համակարգիչը արդեն վաղուց ինչ-որ վիրուսով էր վարակված, իսկ ցանցահենները միայն հարմար պահի էին սպասում: Հիմա էլ սնանկության փաստաթղթերն եմ ձևակերպում…

Որպեսզի ձեզ նման բան չպա-տահի, օգտագործեք պաշտպա-նական լուծում, որը կա-պահովի համացանցում ձեր ֆինանսական գործառնությունների անվտանգությունը։

Ավետիս, ավտոպահեստամասերի խանութի նախկին սեփականատեր

Փորձագետ

ՓՈՂԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 12: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

12

Page 13: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

13

Պատրաստվում էի ռուսաստանյան կոնֆերանսում ելույթ ունենալ, համացանցում նյութեր էի փնտրում զեկույցի համար: Պատահաբար ինչ-որ տարօրինակ կայք բացեցի ու միանգամից փակեցի, բայց արդեն ուշ էր: Մի քանի օրից ծնողներն ու աշակերտները սկսել էին իմ էլեկտրոնային փոստից անպարկեշտ նամակներ ստանալ: Ինչպե՞ս բացատրեմ մարդկանց, որ այդ կայքն է մեղավոր ամեն ինչում: Հիմա էլ անգործ եմ. ինքներդ եք հասկանում, որ նման համբավով…

Որպեսզի ձեզ նման բան չպատահի, օգտագործեք հուսալի պաշտպանող լուծում, որը կապահովի անվտանգ աշխատանք համացանցում և թույլ չի տա օգտագործել ձեր համակարգիչը սպամ (հաղորդագրության զանգվածային տարածում անձանց, որոնք այն ստանալու ցանկություն չեն արտահայտել) տարածելու համար։

Պարոն Գևորգյան, կրթական կենտրոնի նախկին տնօրեն

Փորձագետ

ՍՊԱՄԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 14: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

14

Page 15: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

15

Մեր գործակալությունը բարգավաճում էր, իսկ հիմա… Եվ այս ամեն ինչը մեն-մի ֆլեշ-կուտակիչի պատճառով: Ընկերության մշակումները պահվում էին հատուկ ֆայլային սերվերում, որին հասանելիություն ունեին բոլոր աշխատակիցները: Մի անգամ պատվիրատուն խնդրեց նախագծի տվյալները պատճենել նրա ֆլեշ-կուտակիչին։ Իսկ դրանից հետո մեր բոլոր նյութերը կորան, ընդ որում՝ ոչ միայն սերվերից, այլև աշխատակիցների համակարգիչներից: Պարզվում է՝ ֆլեշ-կուտակիչի վրա վիրուս կար, որը վարակել էր մեր ամբողջ ցանցը: Արդյունքում մենք չկարողացանք ժամկետին կատարել պատվերները ու կորցրեցինք ոչ միայն մեր հաճախորդներին, այլև համբավը:

Որպեսզի ձեր ընկերությանը նման բան չպատահի, տեղադրեք հուսալի լուծում, որը կապահովի ձեր համակարգիչների ու սերվերների հակավիրուսային պաշտպանությունը։

Գոռ, գովազդային գործակալության նախկին սեփականատեր

Փորձագետ

ՖԼԵՇ-ԿՈՒՏԱԿԻՉԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 16: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

16

Page 17: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

17

Ես ու հայրս ոչ մեծ որսորդական խանութ ունենք: Ես ապրանքի հետ գործ ունեմ, նա՝ հաշվապահության ու ամեն տեսակ թղթերի: Եվ ահա այսպիսի իրավիճակ ստեղծվեց. մյուս օրը պիտի հարկային հաշվետվություն հանձնենք, իսկ համակարգիչը արգելափակվել է: Ինչպես պարզվեց՝ մեր էլեկտրոնային փոստին վիրուսով նամակ էր եկել, որը գաղտնագրել էր բոլոր տվյալները: Մենք էլ դրանից բան չենք հասկանում: Ստիպված տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ կանչեցինք, իսկ դա էժան չի: Հայրս մինչև հիմա չի կարողանում ուշքի գալ: Լավ է, գոնե ժամա-նակին հաշվետվությունը հանձնեցինք ու գործը տուգանքների չհասավ:

Որպեսզի ձեզ նման բան չպատահի, տեղադրեք լուծում, որը կապահովի փոստի անվտանգ աշխատանքը ու ձեր համակարգչի լիարժեք հակավիրուսային պաշտպանությունը:

Հովհաննես, որսորդական խանութի համասեփականատեր

Փորձագետ

ՓՈՍՏԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 18: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

18

Page 19: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

19

Ո՞վ կմտածեր, որ ընկերության մի ամբողջ ամսվա բյուջեն կծախսվի համացանցից օգտվելու վճարման համար: Ես փոքր գրասենյակ էի վարձել, որպեսզի մեր թարգմանիչները կարողանան միասին աշխատել խոշոր պատվերների վրա: Տարածքը վերանորոգեցի, նոր համակարգիչներ գնեցի… Միայն թե համացանց չհասցրի անցկացնել, դրա համար ժամանակավորապես իմ 3G-մոդեմն էի դրել: Բայց այդ թարգմանիչներն էլ էնքան բան էին հաջողացրել դրանով քաշել, որ ստիպված էի նրանց պատժել փող պահելով:

Որպեսզի ձեր ընկերությունում նման բան չպատահի, օգտագործեք հուսալի պաշտպանական լուծում, որը թույլ կտա վերահսկել համացանցի օգտագործումը և ձեր աշխատակիցների համակարգիչներում հավելվածների գործարկումը:

Պարոն Միքայելյան, թարգմանչական բյուրոյի տնօրեն

Փորձագետ

ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 20: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

20

Page 21: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

21

Ես հնարավոր ներդրողի համար մանրամասն տարեկան հաշվետվություն էի պատրաստում ըստ մեր բոլոր օբյեկտների: Մինչև ուշ ժամ մնացի աշխատավայրում, հոգնեցի… Մի փոքր ցրվելու համար տան ճանապարհին մտա ակումբ: Երևի, հենց այնտեղից էլ տարան պլանշետս, որի մեջ պրեզենտացիան էր: Եվ արդեն հաջորդ օրն սկսեցին ինձնից գումար շորթելը՝ սպառնալով փոխանցել տեղեկատվությունն իմ մրցակիցներին: Ստիպված էի կլորիկ գումար վճարել: Ախր եթե գողը չկարողանար կարդալ մեր տվյալները, ամեն ինչ լրիվ այլ կերպ կդասավորվեր…

Որպեսզի ձեզ հետ նման բան չպատահի, օգտագործեք հուսալի պաշտպանական լուծում, որը թույլ է տալիս գաղտնագրել կարևոր բիզնես-տվյալներն ընկերության աշխատակիցների սարքերում, այդ թվում՝ նրանց նոութբուքերում ու պլանշետներում:

Գրիգոր, շինարարական կազմակերպության մենեջեր

Փորձագետ

ՇԱՆՏԱԺԻ ՄԱՍԻՆ

ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Page 22: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

22

ԲԱՐԴ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՐԶ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Page 23: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

23

Page 24: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

24

Փոքր ու միջին ձեռնարկություններն ամեն օր բախվում են գրեթե նույն քանակի կիբեռսպառնալիքների, ինչ որ խոշոր ընկերությունները: Ըստ այդմ, ոչ մեծ ձեռնարկություններին անհրաժեշտ է մի լուծում, որը կիրառում է հրատապ բոլոր վտանգներից պաշտպանության առավելագույնս արդյունավետ մեխանիզմներ: Ընդ որում, այդպիսի լուծումը պետք է լինի հասկանալի, պարզ, և հարմար օգտագործման համար. չէ որ նման կազմակերպությունների մեծ մասում չկա հաստիքային ՏՏ-մասնագետ:

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն փոքր և միջին բիզնեսի համար պաշտպանական լուծումներ ստեղծելիս հաշվի է առել այդ բոլոր պահանջները։ Այսպես, Kaspersky Small Office Security-ն նախատեսված է ոչ թե ՏՏ-ադմինիստրատորների, այլ շարքային օգտատերերի համար: Այդ պրոդուկտում ներդրված են պաշտպանության առաջավոր մեխանիզմներ, և միևնույն ժամանակ, այն հեշտ է տեղադրել և կարգավորել: Այդպիսի լուծումը թույլ է տալիս առանց հատուկ պատրաստության կառավարել ոչ մեծ ընկերության ՏՏ-անվտանգությունը: Իսկ ավելի լուրջ պահանջներ ունեցող կազմակերպությունների համար տեղին կլինի Kaspersky Endpoint Security լուծումը բիզնեսի համար, որը կապահովի ընկերության հուսալի պաշտպանությունը և հետագայում կաճի դրա հետ միասին:

ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՏՏ-ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՊԱՐԶ ՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

Page 25: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

25

ՏՏ-ԱԴՄԻՆԻՍՏՐԱՏՈՐԻՆ

Page 26: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

26

ՂԵԿԱՎԱՐԻՆ

Page 27: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

27

► Համաշխարհային կարգի պաշտպանություն է - բիզնեսի բազմաշերտ պաշտպանություն նորագույն վնասաբեր ԾԱ-ից

► Անվտանգություն համացանցում - ֆիշինգային գրոհների ու էքսպլոյտների (ծրագրային ապահովման խոցելիություններն օգտագործող ծրագիր) արգելափակում

► Շարժական սարքերի անվտանգություն – վնասաբեր ԾԱ-ից Android-սարքերի պաշտպանության տեխնոլոգիաներ և Հակա-Գող մոդուլ՝ կորստի կամ գողության դեպքում սարքը պաշտպանելու համար

► Համացանցում բանկային գործարքների պաշտպանություն - «Անվտանգ վճարումներ» տեխնոլոգիա՝ ֆինանսական առցանց գործարքների անվտանգության ապահովման համար

► Բիզնես-տվյալների պաշտպանություն - տվյալների գաղտնագրում և սարքի կորստի, գողության կամ վնասվելու դեպքում բիզնեսի համար կարևոր տվյալների պահպանության համար տեղային/ցանցային կրկնօրինակում

► Գաղտնաբառերի մենեջեր - հուսալի, անօրինական հասանելիության դեմ կայուն գաղտնաբառերի ստեղծում ու կառավարում

Kaspersky Small Office Security-ն համաշխարհային կարգի պաշտպանիչ տեխնոլոգիաների զուգակցումն է տեղադրման ու կարգավորման պարզության և օգտագործման հարմարության հետ: Լուծումը կապահովի Windows-ով կառավարվող համակարգիչների ու ֆայլային սերվերների հուսալի պաշտպանությունն, ինչպես նաև Android-ի բազայի վրա աշխատող սմարթֆոններն ու պլանշետները: Kaspersky Small Office Security-ի շնորհիվ կարող եք վստահ լինել համացանցում ձեր ֆինանսական գործառնությունների անվտանգության, ձեր բիզնես-տվյալների և տեղեկատվության պահպանության հարցում։

Kaspersky Small Office Security-ն՝

KASPERSKY SMALL OFFICE SECURITY

Page 28: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

28

ՍԿԶԲՆԱԿԱՆ

Ինչպես ոչ մեծ ընկերություններ, այնպես էլ խոշոր ձեռնարկությունների անվտանգության ապահովման համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն առաջարկում է KASPERSKY ENDPOINT SECURITY ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ.Kaspersky Endpoint Security բիզնեսի համար - անվտանգության միասնական պլատֆորմ, որի օգնությամբ ադմինիստրատորները կարող են կենտրոնացված կարգով վերահսկել և պաշտպանել կորպորատիվ ՏՏ-ենթակառուցվածքը:

ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿՈՆՍՈԼ։ Ադմինիստրատորը կարող է դիտարկել բոլոր իրական, վիրտուալ և շարժական սարքերի պաշտպանության վիճակը, ինչպես նաև կառավարել դրանց անվտանգությունը կառավարման միասնական կոնսոլի օգնությամբ:ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԼԱՏՖՈՐՄ։ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի պրոդուկտներում կիրառվող բոլոր առանցքային տեխնոլոգիաները, ֆունկցիոնալ բաղադրիչներն ու մոդուլները մշակվում են ընկերության ներսում՝ սեփական տեխնոլոգիական հիմքի վրա: Դրա շնորհիվ աճում է արդյունավետությունը, նվազում՝ համակարգի բեռնվածությունը և աճում հավելվածների աշխատանքի կայունությունը:ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ։ Մեկ գնման շրջանակում դուք չեք ստանում մի քանի առանձին լուծում: Դուք ձեռք եք բերում մեկ համալիր լուծում, որը կարող եք ճկուն կերպով կարգավորել ձեր բիզնեսի նպատակներին համապատասխան: Օպտիմալ կերպով ընտրված գործիքներն ու տեխնոլոգիաները ձևավորում են մի քանի մակարդակ:

ՎՆԱՍԱԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼՈՒԾՈՒՄ՝ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԾԱՎԱԼՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱԶՄԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Kaspersky Security Center-ի հեշտ կռահելի ինտերֆեյսով կառավարման միասնական կոնսոլը լրացնում է համակարգիչների և նոութբուքերի պաշտպանության մեր բոլոր լուծումները: Սա կատարյալ տարբերակ է այն ընկերությունների համար, որոնց անհրաժեշտ է միայն պաշտպանություն վնասաբեր ԾԱ-ից ու ցանցային էկրան:

KASPERSKY ENDPOINT SECURITY ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ

ԿԵՆՏՐՈՆԱՑ-ՎԱԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆՈՒ-ԹՅՈՒՆ

ՎՆԱՍԱԲԵՐ ԾԱ-ԻՑԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ

ԷԿՐԱՆ

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԳՈՐԾԻՔՆԵՐ

ՏՎՅԱԼՆԵՐԻԳԱՂՏՆԱԳՐՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՇԱՐԺԱԿԱՆՍԱՐՔԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎՊԱՇՏՊԱՆՈՒ-

ԹՅՈՒՆ

Page 29: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

29

ՍՏԱՆԴԱՐՏ

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ

ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՇԱՐԺԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԻՐԱՌՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎՆԱՍԱԲԵՐ ԾՐԱԳՐԵՐԻՑ

ՍՏԱՆԴԱՐՏ մակարդակի լուծումը ոչ միայն պաշտպանում է համակարգիչներն ու նոութբուքերը (ինչպես ՍԿԶԲՆԱԿԱՆ մակարդակում), այլև թույլ տալիս ապահովել ֆայլային սերվերների ու շարժական սարքերի անվտանգությունը: Եթե ձեր պահանջները ներառում են շարժական սարքեր ունեցող աշխատակիցների պաշտպանությունը, ապա այս լուծումը ձեր օպտիմալ ընտրությունն է:

ԱՅՍ ԼՈՒԾՄԱՆ ՄԵՋ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՐԵՆ ԶՈՒԳԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՀԵՏ:

ԸՆԴԼԱՅՆՎԱԾ մակարդակում «Կասպերսկի Լաբորատորիա»-ը բոլոր նշված ֆունկցիաներին ավելացրել է տվյալների գաղտնագրումը: Մեկ այլ նոր մշակում՝ ցանցային կառավարման միջոցն ապահովում է անվտանգությունը և միաժամանակ ավելացնում ՏՏ-ենթակառուցվածքի արտադրողականությունը:

ԿԵՆՏՐՈՆԱՑ-ՎԱԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆՈՒ-ԹՅՈՒՆ

ՎՆԱՍԱԲԵՐ ԾԱ-ԻՑԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ

ԷԿՐԱՆ

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԳՈՐԾԻՔՆԵՐ

ՏՎՅԱԼՆԵՐԻԳԱՂՏՆԱԳՐՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՇԱՐԺԱԿԱՆՍԱՐՔԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎՊԱՇՏՊԱՆՈՒ-

ԹՅՈՒՆ

ԿԵՆՏՐՈՆԱՑ-ՎԱԾ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՊԱՇՏՊԱՆՈՒ-ԹՅՈՒՆ

ՎՆԱՍԱԲԵՐ ԾԱ-ԻՑԵՎ ՑԱՆՑԱՅԻՆ

ԷԿՐԱՆ

ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԳՈՐԾԻՔՆԵՐ

ՏՎՅԱԼՆԵՐԻԳԱՂՏՆԱԳՐՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆԿԱՌԱՎԱՐՈՒՄ

ՇԱՐԺԱԿԱՆՍԱՐՔԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՎՊԱՇՏՊԱՆՈՒ-

ԹՅՈՒՆ

Page 30: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

«Կասպերսկի Լաբորատորիա»-ը ՏՏ-անվտանգության ապահովման ծրագրային լուծումների մշակման ոլորտում մասնագիտացված խոշորագույն մասնավոր ընկերությունն է աշխարհում։ Այն աշխարհում Endpoint Security դասի պաշտպանական համակարգերի խոշորագույն արտադրողների առաջատար քառյակում է*: «Կասպերսկի Լաբորատորիա»-ն տասնութ տարիների ընթացքում ստեղծում է արդյունավետ պաշտպանական լուծումներ խոշոր կորպորացիաների, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների ՓՄՁ-ների և տնային օգտատերերի համար: Շուկայում ընկերության հաջողության առանցքային գործոնն է տեղեկատվական անվտանգության ապահովման նկատմամբ ինովացիոն մոտեցումը: «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տեխնոլոգիաներն ու լուծումները պաշտպանում են ավելի քան 310 մլն օգտատերերի ավելի քան 200 երկրներում ու տարածքներում:ՄԱՆՐԱՄԱՍՆ. WWW.KASPERSKY.RU/BUSINESS

* Ընկերությունը գրավել է 4-րդ տեղը IDC վերլուծական գործակալության կազմած «Վենդորների հասույթը Endpoint Security դասի լուծումներից» (Worldwide Endpoint Security Revenue by Vendor) 2012թ. վարկանիշային ցանկում: Վարկանիշը ներառվել էր IDC-ի «2013-17թթ. Endpoint Security դասի լուծումների համաշխարհային շուկայի զարգացման կանխատեսում և վենդորների բաժինները 2012 թ.-ին» վերլուծությունում (Worldwide Endpoint Security 2013—2017 Forecast and 2012 Vendor Shares), որը հրապարակվել էր 2013թ. օգոստոսին (IDC #242618): Վարկանիշի հիմքում դրվել էր Endpoint Security լուծումների վաճառքից 2012 թ. հասույթը:

«ԿԱՍՊԵՐՍԿԻ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ»-Ի ՄԱՍԻՆ

Page 31: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ
Page 32: ԲԻԶՆԵՍ ԱՌԱՆՑ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ

+7 (495) [email protected] www.kasperskysmb.ru

© «Կասպերսկի Լաբորատորիա» ՓԲԸ, 2016: Գրանցված ապրանքային նշանները հանդիսանում են իրավատերերի սեփականությունը: Windows-ը Microsoft Corporation-ի ապրանքանշանն է՝ գրանցված Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլ երկրներում: Android-ը Google Inc-ի ապրանքային նշանն է: