41
«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՍՔՈւՂՈւ ՆԱԽԱԳԾՈՒՄ Պայմանագիր 13-043 ԳԻՐՔ 3 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ Ինվ. 130303 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ ք. Երևան, Հունիս, 2013թ.

ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

  • Upload
    others

  • View
    7

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ

ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ

ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՍՔՈւՂՈւ ՆԱԽԱԳԾՈՒՄ

Պայմանագիր № 13-043

ԳԻՐՔ 3 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Ինվ. № 130303

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

ք. Երևան, Հունիս, 2013թ.

Page 2: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

«ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ» ՓԲԸ-Ի

ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ԵՎ ՀՈՍՔՈւՂՈւ ՆԱԽԱԳԾՈՒՄ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱԶՄԸ

Գիրք 1 Ընդհանուր դրույթներ, աշխատանքային գծագրեր,

աշխատանքային ծավալներ

Գիրք 2 Տեխնիկական մասնագրեր

Գիրք 3 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

Գիրք 4 Նախահաշիվներ

Page 3: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 1

ԲՈՎԱՆԴԱԿՈւԹՅՈւՆ

Ն Ե Ր Ա Ծ Ո ւ Թ Յ Ո ւ Ն ........................................................................................................ 4 1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ .................................... 5 2. ԵԼՔԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ........................................ 6

2.1 ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ............................................. 6 2.1.1. Կլիմայական պայմանները .......................................................................... 6 2.1.2. Տեղանքի համառոտ երկրաբանական բնութագիրը ................................. 8 2.1.3. Հիդրոերկրաբանական պայմանները ......................................................... 9 2.1.4. Ջրագրական ցանցի նկարագրությունը .................................................... 9

2.2 ՀՈՂԵՐԻ ԲՆՈւԹԱԳԻՐԸ .................................................................................... 11 2.3 ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ .................................................................................. 12 2.4 ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ............................................................................... 13

2.4.1. Հիդրոկենսաբանություն ............................................................................. 13 2.4.2. Ձկնաբանություն ......................................................................................... 14 2.4.3. Վերգետնյա անողնաշարավորներ ............................................................ 14 2.4.4. Ողնաշարավորներ ...................................................................................... 15

2.5 ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ..................................... 15 2.6 ՍՈՑԻԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ ............................................................ 16

3. “ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ” ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .............................................................................................. 20

3.1 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .......................... 20 3.2 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ....................................................... 20 3.3 ՊՈՉԵՐ ԵՎ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐ .......................................................................... 21

3.3.1. “Գեղանուշ” պոչամբար .............................................................................. 22 3.3.2. “Գեղանուշ” պոչամբարին վերաբերվող կառույցներ ............................. 24

4. ՊՈՉԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .............................................................................................. 26

4.1 “ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ” ՏԱՐԲԵՐԱԿ .................................................. 26 4.2 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ ............................ 26

4.2.1. Առվակների տարբերակ ............................................................................. 26 4.2.2. Խողովակաշարի տարբերակ ..................................................................... 27

4.3 ԸՆՏՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ............................. 27 5. ՊՈՉԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ .............................................................................................. 29

5.1 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ....................................................................................... 29 5.2 ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ .................................................................................. 33

Page 4: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 2

5.3 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ............................................................................... 33 5.4 ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ ...................................................................... 33

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ........................................ 34 7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈւՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ ....................................................... 36

7.1 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ ....................................................................................... 36 7.2 ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ .................................................................................. 36 7.3 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ ............................................................................... 36 7.4 ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ .................................................................................................. 36

Բ Ն Ա Պ Ա Հ Պ Ա Ն Ա Կ Ա Ն Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Լ Ա Ն ....................................... 37 ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԾՐԱԳԻՐ .......................................... 38 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ .......................................................... 39

Page 5: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 3

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

ՍԹԿ սահմանային թույլատրելի կոնցենտրացիա

ՊՈԱԿ պետական ոչ առևտրային կազմակերպություն

ՀՀ Հայաստանի Հանրապետություն

ԱՆ առողջապահության նախարարություն

ԲՊՆ բնապահպանության նախարարություն

ՇՄԱԳ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում

ՊՄ պինդ մասնիկներ

ՑՕՄ ցնդող օրգանական միացություններ

ՇԼԿ Շահումյանի լեռնահարստացման կոմբինատ

ԲՀՊՏ բնության հատուկ պահպանվող տարածքներ

Page 6: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 4

Ն Ե Ր Ա Ծ Ո ւ Թ Յ Ո ւ Ն

Շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության վնասակար ազդեցության

կանխման, կենսոլորտի կայունության պահպանման, բնության և մարդու

կենսագործունեության ներդաշնակության պահպանման համար կարևորագույն

նշանակություն ունի յուրաքանչյուր նախատեսվող ծրագրի կամ նախագծի

իրականացման արդյունքում շրջակա միջավայրի վրա ազդեցության ճշգրիտ և լիարժեք

գնահատումը: Նախատեսվող գործունեության բնապահպանական գնահատումը պետք է

ներառի ուղղակի և անուղղակի ազդեցության կանխորոշումը, նկարագրությունը և հիմք

հանդիսանա դրանց կանխարգելման կամ հնարավոր նվազեցման պարտադիր

միջոցառումների մշակման համար:

Համաձայն “Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին” ՀՀ

օրենքի բոլոր այն նախատեսվող գործունեության տեսակները, որոնք ազդեցություն ունեն

շրջակա միջավայրի վրա, պարտադիր կարգով ենթակա են բնապահպանական

փորձաքննության:

ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված “Դինո Գոլդ Մայնինգ

Քամփնի” ՓԲԸ Շահումյանի լեռնահարստացման կոմբինատի գործունեության

արդյունքում առաջացող պոչանքների կառավարման համակարգի ներդրման

(շինարարության) ընթացքում, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման

հաշվետվությունը մշակված է ՀՀ “Շրջակա միջավայրի վրա ազդեցության

փորձաքննության մասին” օրենքի պահանջների հիման վրա:

Նախագծում ներկայացված են ընկերության արտադրական գործընթացները,

բերված են ելքային բնակլիմայական պայմանները, նախատեսվող համակարգի

բնութագրերը: Ներկայացված տեղեկությունների և տվյալների հիման վրա հաշվարկվել են

պոչանքների անվտանգ կառավարման համակարգի շինարարության արդյունքում

շրջակա միջավայրի վրա սպասվող ազդեցության ցուցանիշները, մշակվել են այդ

ազդեցությունը կանխող կամ մեղմող միջոցառումներ, բնապահպանական կառավարման

և մոնիտորինգի ծրագիր:

Իրականացվել է գործունեության ընթացքում շրջակա միջավայրի տարրերի վրա

ազդեցության տնտեսական վնասի հաշվարկ:

Page 7: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 5

1. ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

“Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ՓԲԸ ՇԼԿ գործունեությունը հիմնված է

հանքաքարի արդյունահանման և վերամշակման վրա, որի արդյունքում ստացվում են

գունավոր մետաղների խտանյութեր: Մետաղների կորզումն իրականացվում է

ֆլոտացման եղանակով` համապատասխան ռեագենտներով պատրաստված լուծույթների

միջոցով: Ֆլոտացման արդյունքում առաջանում է աղքատացված հանքաքար խոնավ

վիճակում (պոչեր, պոչանք), որը հավաքվում է հատուկ ավազանում և պոմպերի միջոցով

մղվում է պոչամբար: Պոչանքը պոչամբար է հասնում խողովակաշարի միջոցով, որի

երկարությունը կազմում է 2.6կմ: Նման երկարությամբ և ձևավոր ուղեգծով խողովակաշար

տեղադրելու համար, անհրաժեշտ է օգտագործել բազմաթիվ անցումային հարմարանքներ,

որոնք պարբերաբար խափանվում են: Այս կարգի վթարների արդյունքում, պոչանքները

դուրս են հոսում և աղտոտում են տվյալ տեղանքի հողային ռեսուրսները, իսկ երկարատև

արտահոսքի դեպքում, կարող են հասնել մինչև մոտակա ջրային ռեսուրսները և աղտոտել

գետերը` վնաս հասցնելով գետերի կենդանական և բուսական աշխարհին:

Պոչանքների տեղափոխման ժամանակ հնարավոր վթարների ազդեցությունը

նվազեցնելու նպատակով, մշակվել է դրանց անվտանգ կառավարման համակարգ:

Համակարգը կազմված է լինելու հնարավոր վթարների տեղամասերից թափված

պոչանքների հավաքման առվակներից և ավազաններից: Միջոցառումը թույլ կտա

բացառել պոչանքի տարածումը շրջակա միջավայրում, և կանխել հողերին, ջրային

ռեսուրսներին, կենդանական և բուսական աշխարհին հասցվող վնասը:

Page 8: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 6

2. ԵԼՔԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

2.1 ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

2.1.1. Կլիմայական պայմանները Կապանի կլիման բնութագրվում է որպես մեղմ` չափավոր տաք, չափավոր խոնավ:

Կապանի շրջանը բնութագրվում է արևափայլի զգալի տևողությամբ` միջինում մինչև 2298

ժամ տարեկան:

Օդի միջին տարեկան ջերմաստիճանը + 12.10C է: Տարվա բոլոր ամիսներին միջին

ջերմաստիճանը դրական է: Հունվարին այն կազմում է 0.90C, իսկ հուլիսին` 23.50C:

Առանձին ժամանակահատվածներում` օդային սառը զանգվածների ներխուժումից,

ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -220C: Ջերմաստիճանի բացարձակ մաքսիմումը

հասնում է 39-400C:

Առավել ցուրտ ժամանակաշրջանը տևում է հունվարի երկրորդ տասնօրյակից մինչև

փետրվարի առաջին տասնօրյակը, իսկ շոգը` հուլիսի կեսից մինչև օգոստոսի կեսը:

Առավել բարձր ջերմաստիճանների ժամանակաշրջանը (>200C) տևում է միջինը 90

օր` հունիսի կեսից մինչև սեպտեմբերի կեսը:

Գարնան ժամանակաշրջանում` օդային սառը զանգվածների ներխուժումից, օդում

դիտարկվում են ցրտահարություններ: Որպես կանոն, բացասական ջերմաստիճանները

կարող են դիտարկվել ապրիլի առաջին հինգօրյակում: Օդում առաջին

ցրտահարությունները դիտարկվում են միջինում նոյեմբերի 11-ից, իսկ ամենաշուտը

գրանցվել է հոկտեմբերի 10-ին:

Ձմռանը հողի մակերեսը տաքանում է միջինը մինչև 1-1.50C, իսկ ամռանը` մինչև

300C: Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -300C, իսկ

առավելագույնը` 690C:

Կապանում տարեկան հարաբերական խոնավությունը տատանվում 63%-ից մինչև

77%: Տեղումների քանակը կազմում է տարեկան 574մմ` առավելագույնը մայիսին`104մմ:

Տեղումներով օրերի թիվը կազմում է 97 օր: Հաճախ են հորդառատ անձրևները, որոնք

ուղեկցվում են ամպրոպով: Երբեմն օրվա ընթացքում տեղում է ամսական նորման:

Ձյունածածկն առաջանում է դեկտեմբերի առաջին օրերին և վերանում մարտի

վերջին, միջինում այն դիտարկվում է 31 օր: Սովորաբար տեղացած ձյունը երկար չի մնում,

կայուն ձյունածածկը դիտարկվում է շատ հազվադեպ` ձմեռների 11%:

Ձյունածածկի բարձրությունը աննշան է, առավելագույն բարձրություններից միջինը

16սմ է:

Շրջանի կլիմայական որոշ բնութագրեր բերված են ստորև աղյուսակներում`

տարածաշրջանում գործող Կապան օդերևութաբանական կայանի բազմամյա դիտար-

կումների տվյալների համաձայն:

Page 9: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 7

Օդի ջերմաստիճանը (0C) Աղյուսակ 1.1.

Բնութագիրը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարե-կան

Միջին ամսեական

0.9 2.2 5.5 11.6 16.1 20.3 23.5 23.1 18.7 13.0 7.3 2.6 12.1

Միջին առավելագույն

7.9 9.2 12.1 18.2 22.5 26.9 30.1 29.9 25.2 19.7 14.2 9.9 18.8

Միջին նվազագույն

-4.2

-2.8 0.5 5.9 10.2 13.7 16.8 16.5 13.1 7.7 2.5 -2.2 6.5

Բացարձակ առավելագույն 23 26 31 34 35 38 39 40 38 33 29 26 40

Բացարձակ նվազագույն -22 -19 -16 -10 0 2 9 8 0 -6 -15 -18 -22

Հողի մակերևույթի ջերմաստիճանը (0C)

Աղյուսակ 1.2.

Բնութագիրը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարե-կան

շականակագույն, կարբոնատային Միջին

ամսեկան 0.1 2.2 7.2 14.5 20.3 26.4 29.7 28.2 22.3 14.5 7.4 1.6 14.5

Միջին մաքսիմալ 12 16 23 33 40 47 53 50 41 30 20 13 32

Միջին մինիմալ -6.2 -4.8 -1.1 4.4 9.2 13.4 16.3 15.6 12.0 6.1 0.8 -4.5 5.1

Բացարձակ մաքսիմալ

33 42 49 60 61 67 69 68 60 57 40 31 69

Բացարձակ մինիմալ

-29 -28 -25 -7 -2 -1 3 8 -1 -7 -20 -25 -29

Օդի խոնավությունը

Աղյուսակ 1.3

Բնութագիրը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարե-կան

Ջրային գոլորշու պարցիալ ճնշումը

(գՊա) 4.7 4.8 6.7 9.7 13.1 15.6 17.3 16.7 14.5 11.0 7.7 5.5 10.5

Հարաբերական % 75 74 75 73 75 68 63 64 71 77 77 77 72 Հագեցման

դեֆիցիտ (գՊա) 2.3 2.6 3.1 5.0 6.1 9.7 13.0 12.5 7.7 4.5 3.2 2.6 6.0

Page 10: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 8

Մթնոլորտային տեղումներ Աղյուսակ 1.4.

Բնութագիրը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարեկան

Տեղումների քանակը (մմ) Պինդ 6 6 4 1 4 21

Հեղուկ 11 15 42 75 104 66 31 27 38 48 30 16 503 Խառը 9 10 17 8 6 50

Ընդհանուր 26 31 63 75 104 66 31 27 38 48 39 26 574 Առավելագույն

օրական 27 26 58 76 99 70 176 61 55 51 63 33 176

Քամու ուղղության և անդորրի կրկնելիությունը (%)

Աղյուսակ 1.5. Ամիս Հս ՀսԱրլ Արլ ՀվԱրլ Հվ ՀվԱրմ Արմ ՀսԱրմ Անդորր

I 4 2 34 25 5 3 20 7 44 II 2 3 40 29 3 3 16 4 41 III 2 2 44 32 4 2 11 3 38 IV 2 2 42 33 4 2 12 3 38 V 2 2 40 33 6 3 12 2 40 VI 2 2 36 35 6 4 12 3 40 VII 2 2 34 37 7 4 11 3 40 VIII 1 1 39 39 6 3 9 2 42 IX 1 1 36 42 6 3 10 1 43 X 1 1 39 39 6 3 9 2 44 XI 2 1 37 33 5 2 16 4 44 XII 3 2 35 23 4 4 22 7 46

Տարեկան 2 2 38 33 5 3 13 4 42

Քամու արագությունը (մ/վրկ)

Աղյուսակ 1.6. Բնութագրերը I II III IV V VI VII VIII IX X XI XII Տարեկան

Միջին ամսեկան 1.0 1.2 1.5 1.5 1.3 1.3 1.2 1.2 1.1 1.1 1.0 0.9 1.2 Առավելագույն 18 15 18 18 18 17 18 9 9 11 15 18 18

Պոռթկում 23 24 30 28 25 25 25 13 13 20 22 22 30

2.1.2. Տեղանքի համառոտ երկրաբանական բնութագիրը Նկարագրվող տեղանքը գտնվում է երկու մեծ խզվածքների միջև` արևմուտքում

Բարաբատում - Խալաջն է, իսկ արևելքում` Խալաջը: Դեպի հյուսիս հանքավայրը ձգվում

է մինչև Խալաջ ավանը, իսկ հարավում, անցնելով Ողջի գետը, ձգվում 3.5-4.0 կմ վրա` 2.0-

2.5 կմ լայնությամբ:

Տեղանքի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միջին յուրայի

հրաբխային ապարները, որոնք ներկայացված են անդեզիտ-դացիտ քվարցային

պորֆիրներով, ներարկված հրաբխային բրեկչիաներով տուֆավազաքարի և տուֆի

Page 11: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 9

շերտերով, հյուսիս-արևելքում և հյուսիս-արևմուտքում դիաբազ և գաբրոդիաբազ

դայկաների պատռվածքներով:

Չնչին տարածված են վերին յուրայի հրաբխային նստվածքները, որոնք ներկայացված

են հրաբխային ավազաքարերով, տուֆոկոնգլոմերատներով, որոնց մեջ նկատվում են

անդեզիտի և անդեզիտաբազալտի ներբաշերտեր:

2.1.3. Հիդրոերկրաբանական պայմանները Հիդրոերկրաբանական տեսանկյունից ՇԼԿ տարածքը վերաբերվում է Հայաստանի

ծալքավոր գոտու այն շրջաններին, որտեղ ստորգետնյա ջրերի սնուցման, տեղաշարժի և

բեռնաթափման վրա տեղանքի ֆիզիկա-աշխարհագրական առանձնահատկությունների

հետ մեկտեղ ազդում են նաև մարդու գործունեությամբ պայմանավորված գործոնները:

ՇԼԿ տարածքը ընդգրկում է Նորաշենիկ (Խալաջ) գետի ստորին հոսանքի և Ողջի

գետի միջին հոսանքը` 500-1000մ բացարձակ նիշերի սահմաններում:

Տեղանքի ստորգետնյա ջրերի ինտենսիվացման աճի մեջ մեծ դեր է կատարում

մարդու գործունեությունը: Բազմաթիվ փորանցքների շնորհիվ ստեղծվել են ստորգետնյա

դատարկությունների լաբիրինթներ, որոնք իրենց ջրաքաշ ազդեցությամբ կտրուկ

փոփոխություն են մտցնում ստորգետնյա հոսանքի բնական բաշխման մեջ:

Նշված ստորգետնյա դատարկությունները` ռեզերվուարները, ինտենսիվորեն ջրա-

քաշում են ճեղքվածքային ջրերը` նպաստելով մթնոլորտային տեղումների, իսկ որոշ

տեղերում նաև մակերեսային հոսքի ներծծման պրոցեսի արագացմանը:

Հրաբխածին գոյացումների ջրերը հիմնականում քաղցրահամ են (հանքայնացումը

մինչև 1.0գ/լ), ինչը պայմանավորված է ներծծված ջրերի կարճատև առկայությամբ

հողմնահարման կեղևում:

Ջրերի համատարած աղտոտվածությունը երկաթի սուլֆատներով, պատճառ է

հանդիսանում նրանց հարստացմանը սուլֆատներով և բերում է ջրածնային իոնների

կոնցենտրացիայի նվազմանը (pH 6.2-6.8):

2.1.4. Ջրագրական ցանցի նկարագրությունը ՇԼԿ տեղանքով հոսում են Ողջի և Նորաշենիկ (Խալաջ) գետերը:

Ողջի գետը սկիզբ է առնում Կապուտջուղ սարի լանջերից, 3650մ բարձրության վրա,

և թափվում է Արաքս գետը ձախ ափից, 740մ բարձրության վրա: Հայաստանի Հան-

րապետության տարածքի վրա Ողջի գետի ջրհավաք ավազանի մակերեսը 643կմ2 է,

ջրհավաք ավազանի միջին բարձրությունը 2380մ է, գետի միջին թեքությունը` 68‰:

Ավազանի ռելիեֆն իրենից ներկայացնում է սարերի խճճված ցանց: Ավազանի

մակերեսը կտրատված է ձորերով, հովիտներով և չոր մարգահովիտներով:

Ողջի գետի ավազանին բնութագրական է ռելիեֆի ուժեղ մասնատվածությունը և

ապարների համեմատական թույլ ջրանցանելիությունը: Հողմնահարման տարածքում լայն

տարածված են ճեղքվածքային ջրերը, ինչպես նաև որոշ տեղերում շերտա-ճեղքվածքային

կամ ճեղքվածքա-կարստային (կարբոնատային ապարներում) ջրերը:

Page 12: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 10

Այստեղ մթնոլորտային խոնավությունը գրեթե ամբողջությամբ կլանվում է

մակերեսային հոսքի ձևավորման ընթացքում: Յուրայի ժամանակաշրջանի կրաքարերը և

դոլոմիտները, որոնք կազմում են Խուստուպ սարի զանգվածները և զարգանում են շրջանի

արևելյան մասում, հիմնականում ջրազուրկ են` ի շնորհիվ պահպանողական ջրահեստի

բացակայությանը: Մթնոլորտային խոնավությունը ներծծվում է դեպի խորք և նպաստում

ստորգետնյա կարստի առաջացմանը:

Ջրառատ գետաբերուկային նստվածքները լայն տարածում ունեն Ողջի գետի ավա-

զանում: Այստեղ առանձնացվում են ողողահուն, առաջին և մասամբ երկրորդ

ներողողային դարավանդները, որոնք սփռվում են այդ գետի երկայնքով: Ջրավոր-

վածությունը պայմանավորված է գետի, ինչպես նաև ողողաբերուկային ջրերի

ջրաքաշումով: Ողողահուն և առաջնային վերողողահուն դարավանդերում գրունտային

ջրերը, տեղադրվում են Ողջի գետի ափամերձ տարածքի նիշին շատ մոտ, ինչը ցույց է

տալիս նրանց միջև եղած հիդրավլիկ կապը:

Նորաշենիկ (Խալաջ) գետը հանդիսանում է Ողջի գետի ձախակողմյան վտակներից

մեկը: Այն սկիզբ է առնում Տափասար սարի մոտի Խիչադաշ լեռնաշղթայի հարավային

լանջի աղբյուրներից, 2393մ բարձրության վրա, թափվում է Ողջի գետը` գետաբերանից

35կմ հեռավորության և 685մ բարձրության վրա:

Գետի երկարությունը 26.8կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը – 96.0 կմ2, ջրհավաքի

միջին բարձրությունը – 1650մ, գետի միջին թեքվածությունը - 90‰: Ծովի մակարդակից

ավազանի բարձրությունը տատանվում է 680-ից 3006մ, գերադասող բարձրությունը` 1000-

1500մ:

Ողջի գետի և նրա Նորաշենիկ վտակի ներտարեկան ջրի ծախսը բաշխված է

անհավասարաչափ: Ամենամեծ գետային ծախսը դիտվում է գարնանը և ամռան սկզբին,

երբ անցնում է ընդհանուր տարեկան գետային հոսքի կեսից ավելին: Դա բացատրվում է

նրանով, որ գետերը այդ ժամանակ սնուցվում են առատ ձնհալքի ջրերով և

անձրևաջրերով:

Առավել քիչ գետային հոսքը դիտվում է ձմռան և աշնան ամիսներին, այդ ժամանակ

գետերը սնուցվում են միայն ստորգետնյա ջրերից:

Ողջի և Նորաշենիկ գետերի ջրային ռեժիմը բնութագրական է խիստ ընդգծված գար-

նանային վարարությամբ, իսկ մնացած ժամանակը, բավականին կայուն նվազամակար-

դակով: Սակայն, առանձին տարիներին` հորդառատ անձրևների ժամանակ, դիտարկվում

են վարարման և սելավների գագաթնակետեր:

Page 13: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 11

Ողջի գետի և Նորաշենիկ վտակի ջրերի միջին բազմամյա տարիների տարեկան ծախսի հիմնական բնութագրերը

Աղյուսակ 1.7.

հ/հ Գետ-դիտակետ

Գետի հոսք Ջրի միջին տարեկան

ծախսը, մ3/վրկ

Գետի հոսքի

մոդուլը, լ/վրկ.կմ2

Գետի հոսքի

գործա-կիցը

Սեզոնային բաշխումը, %

III-VI VII-XI XI-II

1 գ.Ողջի – ք.Կապան 11.4 18.0 0.55 62 31 7

2 գ.Նորաշենիկ-գյուղ Նորաշենիկ 1.03 10.5 0.52 66 25 9

Սելավային հոսքեր Ողջի գետի ավազանում ուժեղ սելավային հոսքերի բարենպաստ պայմաններն են`

լանջերի խիստ զառիթափությունը և լանջերի մերկ լինելը, ինտենսիվ հողմնահարումը,

ինտրուզիվ ապարների փոքր ջրանցանելիությունը, հաճախ և ինտենսիվ հորդառատ

անձրևները: Ամենամեծ սելավային ակտիվությունը դիտարկվում է այն վայրերում, որտեղ

անտառային բուսականությունը բացակայում է, կամ թույլ է զարգացած: Այս շրջանի

սելավային հոսքերը տեղափոխում են խոշոր բեկորային ապարներ, այդ թվում նաև 3-4մ

տրամագծով մեծաբեկորներ:

Պարբերաբար տեղի ունեցող սելավները մեծ վնաս են հասցրել Կապան քաղաքին:

Ներկա դրությամբ աշխատանք է կատարվել Կապան քաղաքի սելավաանվտանգության

համար. գետի հունը ընդլայնվել և ամրապնդվել է բետոնե պատով (3-4մ բարձրությամբ),

կողմնային վտակների վրա իրականացվել են մի շարք հակասելավային միջոցառումներ:

Սակայն, որոշ տեղամասերում` ցածր ափերի պատճառով, ջրի մակարդակի 1.5-2մ

բարձրանալու դեպքում, գետը կարող է դուրս գալ ափերից` ջրածածկելով մեծ

տարածքներ և հասցնել մեծ վնասներ:

2.2 ՀՈՂԵՐԻ ԲՆՈւԹԱԳԻՐԸ

Ներկայացվող տարածքին հիմնականում բնորոշ են կարբոնատային ենթատիպի

դարչնագույն անտառային հողերը: Առանձին տեղամասերում հողերը ներկայացված են

նաև դարչնագույն անտառային հողերի կրազերծված ենթատիպով, իսկ Նորաշենիկ գետի

ներքին հոսանքում` ողողահունային գորշահողերով:

Դարչնագույն անտառային կարբոնատային հողերը տարածված են 800-1000մ ծ.մ.

բարձրությունների վրա, միկրոռելիեֆը հիմնականում հարթ է, թույլ էրոզիացված (էրո-

զիայի աստիճանը հիմնականում 1): Հողածածկույթը ներկայացված է խոտաբույսերով (50-

80%): Հողերը շատ թույլ կամ ոչ քարքարոտ են, բավականին հզոր. հորիզոնների

հզորությունը` A – 34-54սմ, B – 28-58սմ; բնորոշ է գենետիկական հորիզոնների նկատելի

տարաբաժանում: Պրոֆիլի վերին մասում կառուցվածքը հատիկային է, ավելի ներքև`

ընկուզա-կոշտավոր: Մանրահողի հատիկային կազմը` ավազակավայինից մինչև

Page 14: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 12

կավայինը: Գունավորումը վերին հորիզոնում` մուգ-շագանակագույն է, B հորիզոնում –

շագանակագույն:

Այս ենթատիպի հողերը բավականին բերրի են` հաշվեկշռված ագրոքիմիական և

ագրոֆիզիկական մշակման պայմաններում:

Դարչնագույն անտառային կրազերծված հողերը տարածված են 800-1344մ ծ.մ.

բարձրությունների վրա, 10-350 թեքությամբ լանջերին: Միկրոռելիեֆը հարթ է,

ողողամաշվածության աստիճանը` 1: Հողածածկույթը հիմնականում ներկայացված է

խոտաբույսերով (80%): Հողերը ոչ քարքարոտ են, բավականին հզոր, հորիզոնների

խորությունը` A – 0-50սմ, B – 50->150սմ:

Հողերին բնորոշ են` մուգ-շագանակագույն գունավորումը, պրոֆիլի արտահայտված

տարաբաժանումը, A հորիզոնի մանրակոշտավոր-հատիկային, իսկ միջին հորիզոնի`

ընկուզա-կոշտավոր կառուցվածքը, պրոֆիլի միջին մասի զգալի կավայնությունը,

կարբոնատների բացակայությունը` հումուսային և մետամորֆիկ հորիզոններում:

Այս ենթատիպի հողերը օգտագործվում են որպես վարելահող և արոտավայր:

Ողողահունային գորշահողերից ամենատարածվածները` ողողահունա-մարգագետ-

նային թույլ զարգացած խճա-ավազաին հողերն են: Այս հողերը տարածված են 700-800մ

ծ.մ. բարձրությունների վրա, առանց թեքության, հարթ տեղամասերում, Նորաշենիկ գետի

ողողահունում: Միկրոռելիեֆը բլրակավոր է կամ հարթ, էրոզիայի աստիճանը` 0:

Այս հողերի տիպի ձևաբանական առանձնահատկությունն է արտահայտված

շերտավոր կառուցվածքը` տարբեր հատիկաչափական կազմով շերտերի հերթափոխու-

թյամբ:

Ագրոֆիզիկական և ագրոքիմիական տեսակետից`ողողահունային հողերը, ամենա

անբարենպաստն են և կարող են օգտագործվել գյուղատնտեսական նպատակով` միայն

արմատական հողաբարելավումից հետո:

Լեռնային դարչնագույն անտառային հողերի օպտիմալ օգտագործման համար,

անհրաժեշտ է մելիորացման և ագրոֆիզիկական միջոցառումների շնորհիվ կանխել

էրոզիայի պրոցեսները և մեծացնել խոնավաապահովվածությունը, ներմուծել շերտավոր

հողագործությունը, ստեղծել բուֆերային շերտեր, սանդղավորել լանջերը, կիրառել հողերի

մշակման անվնաս մեթոդներ, օրգանական և հանքային պարարտանյութերի

հավասարակշռված քանակներ, հատկապես պտղատու և խաղողի այգիների համար:

2.3 ԲՈՒՍԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Սյունիքի մարզը պատկանում է Զանգեզուրի ֆլորիստիկ շրջանին (Թախթաջյան,

1954թ.): Այս շրջանի ֆլորան և բուսականությունը հետազոտվել են շատ բուսաբանների

կողմից, սակայն ընդհանրացնող աշխատանքներ գոյություն չունեն, բացառությամբ Ա.Գ.

Ելենևսկիի թեքնածուական դիսերտացիայի (1965թ.):

Կապանի շրջանի ֆլորան իր մեջ ներառում է մոտ 2000 տեսակի անոթային բույսեր,

որոնցից բազմաթիվ են էնդեմիկ (ավելի քան 30 Հայաստանի նեղլոկալ էնդեմիկներ),

Page 15: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 13

հազվագյուտ և անհայտացող տեսակի բույսերը, օգտակար բույսերը, մշակովի բույսերի

վայրի տեսակները:

Կապանի շրջանում գերակշռում է անտառային բուսականությունը, 1500-2000մ

բարձրության վրա ներկայացված կաղնի արևելյանով (Quercus macranthera), ավելի ներքև

- կաղնի վրացականով (Quercus iberica): Կապանի մոտակայքում անտառային

բուսականությունը ներկայացված է առավելապես կաղնու և կաղնու-բոխու համա-

կցություններով, որոնց մեջ մեծ դեր են խաղում բոխի սովորական (Carpinus betulus),

հացենի սովորական (Fraxinus excelsior), թխկի հիրկանական (Acer hyrcanum), թխկի

դաշտային (Acer Campestre), թեղի տերևաշատ (Ulmus glabra) և այլն:

Անտառազուրկ լանջերի վրա լայն տարածված են նաև “շիբլյակ” անվանվող

բուսական համակցությունները, որտեղ գերակշռում են փշոտ թփերը և ոչ բարձր ծառերը:

Շիբլյակը բնորոշ է քարքարոտ լանջերին` խճավոր, թույլ արտահայտված

հողածածկույթով, և չունի բարձր կենցաղային արժեք, սակայն շիբլյակի կազմում

հանդիպում են մի շարք հազվագյուտ և անհետացող բուսատեսակներ: Շիբլյակի

Էդիֆիկատոր է հանդիսանում ցաքի փշոտը (Paliurus spina-christi), որին խառնվում են

դրախտածառ սովորական (Cotinus coggygria), չմենի ամբողջաեզր (Cotoneaster integer-

rimus), փռշնի խոշոր (Celtis glabrata), ճապկի հարավի (Swida australis), հոն սովորական

(Cornus mas), զկեռ սովորական (Mespilus germanica), պայթակենի կիլիկյան (Colutea cilicica),

հասմիկ թփուտ (Jasminum fruticanas) և այլ թփեր, խոտածածկույթի էդիֆիկատոր են

հանդիսանում բոտրիխլոա սովորական – Bothriochloa ischaemum, անիսանտ տանիքային –

Anusantha tectorum, գեղագլխիկ փայլուն – Callicephalus nitens, անմեռուկ չռված

Xeranthemum squarrosum և այլն:

Ողջի գետի և նրա վտակների ափերի ջրային և մերձափնյա բուսականության

տիպային կազմում հայտնի են ձիաձետի երկու տեսակ – Equisetum telmateja և E.Fluviatile,

կեռոն Լաքսմանի Typha laxmannii, փափկամազ ջրային – Myosoton aquaticum, արենաղոտ

ուռատերև - Lythrum saicaria և այլն:

Ներկայացվող տարածքներում չկան ԲՊՄՄ-ի Կարմիր գրքի մեջ գրանցված

տեսակներ:

2.4 ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

2.4.1. Հիդրոկենսաբանություն

Գետ Նորաշենիկ

Տվյալ տարածքի վրա նկարագրված են Hydropsychidae ընտանիքի ներկայացուցիչներ,

որոնք այստեղ ներկայացված են 2 տեսակով` Cematopsycha sp. և Hydropsyche pellucidula

Curtis, 1934: Վերջին տեսակը առավել զգայուն է աղտոտվածության նկատմամբ և

հազվագյուտ է հանդիպում գետաբերանում: Միօրիկների (Ephemeroptera) տեսակային

բազմազանությունից ներկայացված են 2 տեսակ` Heptagenidae Epeurus zaitevi Tshernova

Page 16: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 14

ընտանիքից,1981 և Ecdionurus (E) sp., ինչպես նաև Ceanis horaria (L.,1758) Ceanidae

ընտանիքից և Baetis (B) vernus Curtis, 1834 Baetidae ընտանիքից: Epeurus zaitevi տեսակը

հարմար է օգտագործել որպես աղտոտվածության ցուցանիշ, քանի որ հեշտությամբ

առանձնանում է 2 պոչային թելերի առկայությամբ, ի տարբերություն այստեղ նշված

մնացած 3 պոչային թելերով տեսակներին:

Ճպուռների թրթուրները դասվում են Onychogomphus forcipatus albotibialis տեսակին,

որը հանդիպում է Հայաստանի տարածքում նաև Արաքս գետի ավազանում:

Տզերի և սարդակերպերի առկայությունը պայմանավորված է մեծ քանակությամբ

ջրիմուռների ներկայությամբ, որոնք դրանց համար սուբստրատ են հանդիսանում: Ջրային

բզեզների (Coleoptera) թրթուրները և իմագոն և Corixidae ընտանիքի ջրային

կիսակարծրաթևները (Heteroptera) նույնպես բազմաթիվ են քիչ աղտոտված տարածքների

վրա:

Ողջի գետ

Մինչև Նորաշենիկի գետաբերանը Ողջի գետի հունը նեղացված է և հոսանքը շատ

արագ է: Աջ ափն իրենից ներկայացնում է ժայռի լանջ, ձախ ափը ավելի հարթ է: Որպես

Ողջի գետի աղտոտվածության ինդիկատոր-տեսակներ կարելի է նշել Hydropsychidae

թրթուրներին: Միօրիկները Ողջի գետում հանդիպում են միայն խիստ աղտոտման

աղբյուրնեից հեռու: Չեն հայտնաբերվել նաև ճպուռների թրթուրներ, ինչը հավանաբար

հանդիսանում է Ողջի գետի ուսումնասիրված տարածքներում, համապատասխան

պայմանների բացակայության հետևանք:

2.4.2. Ձկնաբանություն Ձկներ հանդիպում են միայն գետերի վերին հատվածներում և ներկայացված են նույն

տեսակներով.

Barbus lacerta cyri

Alburnoides bipunctatus

Varicorhinus capoeta

Հանդիպում են նաև գետային կրաբեր:

2.4.3. Վերգետնյա անողնաշարավորներ

Շահումյանի տարածքը համեմատաբար աղքատ է բզեզների ֆաունիստիկական

բազմազանության տեսանկունից: Դա բացատրվում է բիոտոպերի մեծ միատեսակությամբ:

Տարածքում ներկայացված էնտոմոկոմփլեքսները բնորոշ են լեռնային տափաստանին,

հայտնաբերվել են Harpalus և Amar ընտանիքի գնայուկ բզեզների տեսակներ (Harpalus և

Amara), Սևամարմիններ ընտանիքի տեսակներ (Opatrum, Gonocephalum),

թարախահաններ Mylabris և Cerocoma և այլ: Կան տեսակներ, որոնք կապված են ծառա-

Page 17: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 15

թփուտային բուսականության հետ, ինչպես նաև տեսակներ, որոնք կապված են գազ-

տրագականտների հետ (Sphenoptera tragacanthae, Xylotrechus sieversi):

2.4.4. Ողնաշարավորներ Շահումյամի տարածքում երկկենցաղներից նկարագրվել է 2 տեսակ` լճագորտ- Rana

ridibunda և կանաչ դոդոշ -Bufo viridis: Հայտնաբերված տեսակները հանդիսանում են

ֆոնային, լայն տարածված տեսակներ: Սողուններից նշվել են միջին մողես -Lacerta media,

սովորական լորտու - Natrix natrix`, ջրային լորտու-Natrix tesselata, կարմրափոր սահօձ -

Delichophis schmidti: Ժայռային մերկացումների վրա նշվել են նաև զույգ կովկասյան

ագամաներ -Laudakia caucasica և ժայռային մողեսներ -Darevskia raddei:

Թռչուններից նկատվել են սևագլուխ վարսակուկ Emberiza melanocephala, սպիտակ

խաղտտնիկ - Motacilla alba, սև կեռնեխ Turdus merula, ափամերձ ծիծեռնակ Riparia riparia

և այլն: Շահումյանի մոտակայքում` Կապանին մոտ, նկատվել են քաղաքային

ծիծեռնակների (Delichon urbica), ոսկեգույն մեղվակերների (Merops apiaster) և սև ցինի

(Milvus migrans) թռիչք:

Կաթնասուններից` ոչ մեծ կիրճի լանջին, հայտնաբերվել է պարսկական ավազամկի

Meriones persicus բույն, հայտնաբերվել են նաև հասարակական դաշտամկան Microtus

socialis ոչ մեծ կոլոնիաներ, մոխրագույն համստերի - Cricetulus migratoricus բույն, ինչպես

նաև անտառային մկան Sylvaemus sylvaticus ակտիվ հետքեր, ինչը ապացուցվեց երկու

հաշվառային ժապավենի վրա նրանց բռնելով: Ըստ Կապանի հակաժանտախտային

բաժնի անցյալ տարիների տվյալների այստեղ նկատվել են առաջնասիական համստեր

Cricetulus auratus և լեռնային կուրամուկ Ellobius (А.) lutescens Thom.:

Բոլոր նշված ողնաշարավորների տեսակները չեն մտնում Հայաստանի Կարմիր

գրքի կամ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի մեջ և հանդիսանում են Կապանի տարածաշրջանի

համար ֆոնային, լայն տարածված տեսակներ:

2.5 ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ

Տարածաշրջանի էկոհամակարգի, դրա բաղադրիչների, բուսական ու կենդանական

տեսակների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն

օգտագործումը ապահովելու նպատակով տարբեր ժամանակահատվածներում

տարածաշրջանում կազմակերպվել են մի շարք բնության հատուկ պահպանվող

տարածքներ:

Գործող բնության հատուկ պահպանվող տարածքներից Կապանին համեմատաբար

մոտ գտնվող ԲՀՊՏ-ներն են`

“Շիկահող” արգելոցը` հիմնադրվել է 1958թ., տարածքը` 10000 հա: Նպատակն է

կաղնու, բոխու և կաղնուտաբոխուտային անտառների, արևելյան հաճարենու,

հատապտղային կենու, արևելյան սոսու և կենդանիների պահպանություն: Բնական

հուշարձաններն են` Մթնաձոր, գեղեցկատես ժայռեր, քարանձավներ:

Page 18: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 16

Արգելոցը տարածվում է Խուստուփի լեռնազանգվածի հարավային և Մեղրու

լեռնաշղթայի հյուսիսային լանջերին, 700-2400 մ բարձրությունների վրա: Նրա տարածքով

հոսում են Ծավ և Շիկահող գետերն` իրենց լեռնային վտակներով:

Արգելոցն աչքի է ընկնում իր յուրահատուկ ջերմախոնավասեր ֆլորայով և

բուսականությամբ, որը ձևավորվել է մի շարք էկոլոգիական գործոնների և հատկապես

տեղանքի աշխարհագրական դիրքի և կլիմայական առանձնահատկությունների

ազդեցությամբ: Հեռավորությունը` կոմբինատից մինչև արգելոցի ամենամոտ հատվածը,

կազմում է 7 կմ:

“Սոսու պուրակ” արգելավայրը ստեղծվել է 1959 թ., զբաղեցնում 60 հա տարածք:

Գտնվում է “Շիկահող” արգելոցի արևելյան սահմանների մոտ: Հեռավորությունը

կոմբինատից մինչև արգելավայրի ամենամոտ հատվածը կազմում է 16 կմ:

2.6 ՍՈՑԻԱԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Դեռ ԽՍՀՄ տարիներին Կապանի լեռնահարստացուցիչ ֆաբրիկան հանդիսանում էր

Կապան քաղաքի բնակչության հիմնական զբաղվածությունը ապահովող

ձեռնարկությունը:

ԽՍՀՄ փլուզումից հետո 90-ական թվականներին ձեռնարկության գործունեության

ծավալները խիստ պակասեցին, սակայն ներկայումս “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի”

ընկերությունը շարունակում է այդ ավանդույթը: Ընկերության աշխատակիցների

ընդհանուր թվաքանակը 1000-ից ավել է, որոնց միջին աշխատավարձը էականորեն ավելի

բարձր է, քան միջին աշխատավարձի չափը ինչպես Կապան քաղաքում, այնպես էլ

հանրապետությունում: Բացի այդ, ընկերության գործունեության արդյունքում բազմաթիվ

սպասարկող կազմակերպություններ նույնպես հնարավորություն են ունեցել ծավալել

իրենց գործունեությունը, դրանով իսկ նպաստելով քաղաքի զարգացմանը և բնակչության

կենսամակարդակի բարձրացմանը:

Համառոտ տվյալներ մարզի մասին.

ՀՀ Սյունիքի Մարզի Տարածքը – 4506.0 քառ.կմ

Գյուղատնտեսական հողատարածքը – 333598.0 հա

այդ թվում՝ վարելահողեր - 43790 հա

Մարզկենտրոնը - ք. Կապան

Քաղաքային համայնքներ - 7

Գյուղական համայնքներ - 102

Գյուղական բնակավայրեր - 127

Բնակչությունը (մշտական), 2012թ. հունվարի 1-ի դրությամբ – 152.9 հազ.մարդ

այդ թվում՝

քաղաքային – 103.5 հազ. մարդ

գյուղական – 49.4 հազ. մարդ

Page 19: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 17

ՀՀ Սյունիքի մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 15.1%-ը: Գտնվում է

հանրապետության hարավում, սահմանակից է Իրանի Իսլամական Հանրապետությանը:

Մարզի տարածքով է անցնում Հայաստանն Իրանին միացնող ավտոմայրուղին:

Մարզի տեսակարար կշիռը, ՀՀ տնտեսությունում կազմում է`

- Արդյունաբերական արտադրանք` 18.3 %,

- Գյուղատնտեսական արտադրանք` 5.7 %:

ՀՀ Սյունիքի մարզը, գրավելով ռազմավարական և աշխարհաքաղաքական

նշանակության կարևոր դիրք, ունենալով բնահումքային հարուստ պաշարներ,

արտադրական մեծ ներուժ և հանդիսանալով հանրապետության ամենախոշոր վարչական

ու տնտեսական մարզերից մեկը, միաժամանակ մնում է համեմատաբար քիչ բնակեցված

և տնտեսապես թույլ յուրացված, ինչը մասամբ պայմանավորված է մայրաքաղաքից

ունեցած մեծ հեռավորությամբ և տրանսպորտային հաղորդակցության այլընտրանքային

միջոցների բացակայությամբ:

Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը արդյունաբերության և

գյուղատնտեսության ճյուղերն են:

Մարզի տնտեսության հիմնական հատվածների տեսակարար կշիռները

հանրապետության համապատասխան ճյուղերի ընդհանուր ծավալում կազմել են.

- արդյունաբերություն` 14.1%,

- գյուղատնտեսություն 6.1 %,

- շինարարություն` 3.8 %,

- մանրածախ առևտուր` 1.0%,

- ծառայություններ` 1.0%:

Մարզը ամենահարուստն է օգտակար հանածոներով: Լայնորեն ներկայացված են

գունավոր մետաղները (պղինձ, մոլիբդեն, ցինկ, այլ), թանկարժեք մետաղները (ոսկի,

արծաթ), ինչպես նաև ոչ մետաղական օգտակար հանածոների մի ամբողջ շարք

(շինարարական և երեսապատման քարեր, բազալտային հումք, կրաքարի և այրվող

թերթաքարերի, մարմարի, գրանիտի, պերլիտի և դիատոմիտների պաշարներ):

Գյուղատնտեսությունը հիմնականում մասնագիտացած է բուսաբուծության

(մասնավորապես` հացահատիկային մշակաբույսերի և կարտոֆիլի արտադրություն) և

անասնաբուծության (մասնավորապես` խոշոր եղջերավոր անասունների բուծում) մեջ:

Կապան քաղաք

Բնակչություն` 45711

Կապան քաղաքը գտնվում է Հայաստանի հարավ-արևելյան մասում, Խուստուփ

լեռան հյուսիսային ստորոտին, Ողջի գետի հովտում, ծովի մակարդակից 750-1050 մետր

բարձրության վրա, Երևանից 320 կմ, իսկ Իրանի Իսլամական հանրապետությունից` 80 կմ

հեռավորության վրա։

Page 20: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 18

Քաղաքն արևելքից արևմուտք ձգվում է 13 կմ։ Կապան քաղաքային համայնքը

սահմանակից է Աճանանի, Սյունիքի, Գեղանուշի և Գիրաթաղի գյուղական

համայնքներին, ինչպես նաև մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս

գտնվող հողերին։

Կապանը գտնվում է սեյսմիկ պատկանելության երկրորդ գոտում։

Պատմականորեն, Կապանը հանդիսանում է հանրապետության

հանքարդյունաբերության կենտրոններից։ 1840թ., հույների կողմից, հիմք է դրվել

ընդերքօգտագործմանը։ Պղնձով հարուստ ընդերքն օգտագործելու նպատակով ստեղծվել

է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որի լուծարումից հետո

հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն է իրականացնում "Դինո Գլոդ

Մայնինգ Քամփնի" ՓԲԸ-ն։ Հանդիսանալով քաղաքահիմն միավորում, ընկերությունը

հնարավորություն է տալիս բնակչությանը ապահովել աշխատանքով։ Ընկերության

գործունեության արդյունքները դրական են ազդում համայնքի ընդհանուր զարգացմանը և

հնարավորություն են տալիս օգտագործել համագործակցություն` ի նպաստ համայնքում

ծառացած բազմաթիվ խնդիրների լուծմանը։

Սովետական ժամանակաշրջանում քաղաքի տարածքում գործունեություն

իրականացնող միութենական և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների

գործունեությունը հիմնականում դադարեցվել է։

Համայնքի տարածքում տնտեսական գործունեություն են իրականացնում "Կապանի

մեքենաշինական գործարան” ԲԲԸ-ն, Կապանի "Ճանապարհների շինարարության և

շահագործման" ՍՊԸ-ն, Կապանի "Նորոգշին" ՍՊԸ-ն, "Վայբլ" ՍՊԸ-ն և այլն։

Կապանում տարիներ շարունակ չի իրականացվում բնակարանային շինարարություն։

Համայնքում գործող շինարարական կազմակերպությունները հիմնականում իրենց

ծառայություններն են մատուցում, տարբեր իրավաբանական և ֆիզիկական անձանց

պատվերով շինարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Համայնքի տարածքում գործում են սննդարդյունաբերության, մանրամեծածախ առևտրի,

հանրային սննդի, կենցաղային սպասարկման բազմաթիվ առևտրային

կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ։

Համայնքի բնակչությանը կապի, ջրամատակարարման, գազի,

էներգամատակարարման ոլորտում ծառայությունները մատուցվում են

համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով։ Բնակչության

բուժսպասարկման և առողջապահության խնդիրենրի սպասարկումն իրականացվում է

"Կապանի բժշկական կենտրոն" ՓԲԸ-ի, "Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական

դիսպանսեր" ՓԲԸ-ի, "Կապանի ստոմատոլոգիական պոլիկլինիկա" ՓԲԸ-ի միջոցով։

Համայնքի ենթարկությամբ գործում են "Կապանի կոմունալ ծառայություն" ՀԲՀ-ն և

նորաստեղծ "Կապանի վթարային-վերանորոգման ծառայություն" ՀԲՀ-ն, որը կխթանի

համայնքի բնակ. ֆոնդում ընդգրկված բազմաբնակարան բնակելի շենքերի շահագործման

ժամանակ առաջացած վթարների մատչելի և օպերատիվ կարգով վերացմանը, ինչպես

Page 21: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 19

նաև կարևոր դեր և ակտիվ մասնակցություն կունենա աղետների և արտակարգ

իրավիճակների ժամանակ իրականացվող աշխատանքներին։

Հողային և այլ բնական ռեսուրսներ

Հողեր (ընդամենը)` 4864 հա, այդ թվում`

Գյուղատնտեսական նշանակության հողեր` 2086 հա, որից`

վարելահող` 171 հա, բազմամյա տնկարկ` 19 հա, խոտհարք` 22 հա, արոտ`

171 հա, այլ հողատեսք`1703 հա

բնակավայրերի հողեր` 1066 հա,

արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական

նշանակության հողեր` 217 հա

էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների

օբյեկտների հողեր`67հա

հատուկ պահպանվող տարածքների հողեր` 78 հա,

հատուկ նշանակության հողեր` 11 հա,

անտառային հողեր` 1274 հա, որից անտառածածկ` 945 հա

ջրային հողեր` 63 հա

Page 22: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 20

3. “ԴԻՆՈ ԳՈԼԴ ՄԱՅՆԻՆԳ ՔԱՄՓՆԻ” ՓԲԸ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

3.1 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱԿԻՐՃ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

“Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատը գտնվում է ՀՀ

հարավ-արևելյան մասում, Սյունիքի մարզի Կապան մարզկենտրոնի սահմանում, Ողջի

գետի միջին հոսանքում (ձախ ափում), ծովի մակերևույթից 698 մ-ից - 938 մ բարձրության

վրա:

Կազմակերպության կառուցվածքի մեջ մտնում են.

ա) հիմնական արտադրամասեր`

Շահումյանի անվան հանք և Թեջադինի տեղամաս

Կապանի հարստացուցիչ ֆաբրիկա

բ) օժանդակ արտադրամասեր`

մեխանիկական արտադրամաս

դարբնոց, ձուլման տեղամաս

ավտոտրանսպորտային արտադրամաս (հավաքակայան)

էներգետիկական արտադրամաս

շինարարական-վերանորոգման արտադրամաս

սեղմված օդի արտադրամաս (կոմպրեսորներ և այլն)

քիմիական լաբորատորիա

Շահումյանի բազմամետաղային հանքավայրի շահագործումը սկսվել է 1863թ:

3.2 ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

Հանքաքարի վերամշակման սխեման նախատեսում է երկփուլային ջարդում.

առաջին փուլը իրականացվում է այտային ջարդիչում, իսկ երկրորդը`կոնային ջարդիչում:

Մասնատված հանքաքարը փոխակրիչներով տալիս են գլխավոր արտադրամասի

բունկեր, որի տարողությունը կազմում է 2000տ: Կշռումից հետո հանքաքարը

բունկերից` սնուցիչների և փոխակրիչների օգնությամբ, տալիս են աղացման 1-ին փուլ:

Այս փուլում տեղադրված է ձողային աղաց, որը պարուրային դասակարգիչի հետ

աշխատում է բաց ցիկլում: Դասակարգչի ավազային մասը ուղղվում է աղացման 2-րդ

փուլ, որը իրականացվում է գնդիկային աղացում: Երկրորդ փուլում, դասակարգիչը

աղացի հետ աշխատում է փակ ցիկլում: Պարուրային դասակարգիչի պարզվածքը

անցնում է ստուգողական դասակարգում երկու հիդրոցիկլոններում, որոնք աշխատում

են փակ ցիկլում, 3-րդ փուլում տեղադրված գնդիկային աղացի հետ: Հիդրոցիկլոնների

ավազային մասը վերադառնում է աղացման, իսկ պարզվածքը տալիս են հիմնական

պղնձա-կապարային ֆլոտացիա, որտեղ ստանում են պղնձա-կապարային խտանյութ և

պոչեր: Հիմնական ֆլոտացման պոչերը ուղղվում են ստուգողական պղնձա-կապարային

Page 23: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 21

ֆլոտացում, որի խտանյութը վերադառնում է հիմնական ֆլոտացում, իսկ պոչերը մուտք

են գործում հիմնական ցինկի ֆլոտացիա: Ստացված ցինկի խտանյութը անցնում է

երքփուլային մաքրում, որի շնորհիվ ստանում են պատրաստի ցինկի խտանյութ:

Ստացված խտանյութը խտացվում է և քամվում: Մաքրման պրոցեսից ստացված

միջանկյալ արգասիքները վերադարձվում են նախորդ օպերացիա: Ցինկի հիմնական

ֆլոտացման պոչերը անցնում են ստուգողական ֆլոտացում: Ստուգողական

ֆլոտացման խտանյութը վերադառնում են հիմնական ցինկի ֆլոտացում, իսկ պոչերը

համարվում են վերջնական և ուղղվում են պոչամբար:

Պղնձա-կապարային հիմնական ֆլոտացման կոլեկտվիվ խտանյութը ենթարկվում է

հինգփուլային վերամաքրման, որոնց միջանկյալ արգասիքները վերադառնում են

նախորդ մաքրման գործընթացի գլխամաս: Մաքրված պղնձա-կապարային խտանյութը

ենթարկվում է շոգեհարման 60-700 աստիճանի պայմաններում, և ուղղվում պղնձի

սելեկտիվ ֆլոտացիա, որտեղ տալիս են նատրիումի բիքրոմատ` կապարի միներալների

նստեցման համար: Արդյունքում ստանում են պղնձի խտանյութ` փրփրային

արտադրանքի տեսքով և կապարի խտանյութ` խցային արտադրանքի տեսքով

(ֆլոտացման պոչեր): Ստացված խտանյութերը ուղարկում են խտացման և քամման

արտադրամաս: Պղնձի խտացուցիչի պարզվածքները վերադարձվում են սելեկտիվ

ֆլոտացում, իսկ կապարի խտացուցիչի քրոմ պարունակող պարզվածքը նախապես

մաքրվում է քրոմից` երկաթի արջասպով, և ապա ողղվում ֆլոտացման պրոցես:

Խտացուցիչից խտացված խտանյութը գնում է քամման: Պատրաստի պղնձի, կապարի և

ցինկի խտանյութերը փաթեթավորվում են, պահեստավորվում և ուղարկվում

սպառողներին:

Ֆլոտացիոն գործընթացում օգտագործում են նատրիումի սուլֆիդ և բիքրոմատ,

ցինկի, պղնձի և երկաթի արջասպ, բուտիլային և ամիլային քսանտագենատ, կիր,

դանաֆլոտ, աերոֆլոտ, փրփրագոյացուցիչ (դաոֆրոզ, նասֆրոզ):

3.3 ՊՈՉԵՐ ԵՎ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐ

Հարստացման ֆաբրիկայի աշխատանքի արդյունքում առաջացող պոչերը ուղղվում

են պոչամբարներ: Ներկայումս բոլոր պոչերը տեղափոխվում են Գեղանուշի պոչամբարը:

Առաջացող պոչերը բնութագրվում են հետևալ ցուցանիշներով.

ընդհանուր քանակությունը /պինդ/` 568624.0 տ/տարի,

պոչերի տեսակարար կշիռը` 3.2 տ/մ3,

խյուսի թանձրությունը` 40 %,

խյուսի ելքը` 220 մ3/ժամ,

խյուսի ծավալային կշիռը` 1.22 տ/մ3,

պոչերի ծավալային կշիռը` 1.6 տ/մ3:

Page 24: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 22

Պոչերը ինքնահոս տրվում են պոմպակայանի ընդունիչ տարողություն և պոմպերով

մցվում են Գեղանուշ պոչամբար:

3.3.1. “Գեղանուշ” պոչամբար Համառոտ բնութագիր

Գեղանուշի պոչամբարը կառուցվել է

Գեղանուշ գետի կիրճում: Այն նախագծվել է

“Մեխանոբր” նախագծային ինստիտուտի (ք.

Լենինգրադ) կողմից, շահագործման է հանձնվել

1962թ. և գործել է մինչև 1983թ.:

“Հայգունմետնախագիծ” ինստիտուտի

կողմից 1983թ մշակվեց նոր նախագիծ, որով

նախատեսվում էր բարձրացնել պատնեշը ևս 10 մ

և ապահովել լրացուցիչ 4.1 մլն.մ3 ծավալ: Նոր պոչամբարը պետք է ունենար շրջանառու

ջրի համակարգ: Տեխնոլոգիական փորձարկումներից հետո Շահումյանի հանքաքարի

մշակումը` Կապանի հարստացման ֆաբրիկայում, դադարեցվեց: Դադարեցվեց նաև

նախագծի իրականացումը:

Իննսունական թվականներին Կապանի ԼՀԿ-ն դուրս եկավ Զանգեզուրի ՊՄԿ

կազմից և որոշ ժամանակ անց Խալաջ գետի ափին կառուցվեց ժամանակավոր

պոչամբար` Կապանի ֆաբրիկայի պոչերի համար:

Երկու կոմբինատների սեփականաշնորհումից հետո, նորից բարձրացվեց առանձին

պոչամբարի հարցը և Զանգեզուրի ՊՄԿ-ն պահանջեց կարճ ժամկետում գտնել հարցի

լուծումը և դադարեցնել Կապանի ֆաբրիկայի պոչերի տեղափոխումը Արծվանիկի

պոչամբար: Ընդունվեց որոշում, մշակել նախագիծ, որը թույլ կտա ապահովել լրացուցիչ

ծավալ Գեղանուշի պոչամբարում: Այս որոշումը ունի նաև բնապահպանական

նշանակություն: Այս դեպքում նվազում է խախտվող հողերի մակերեսը, իսկ պատնեշի

բարձրությունը թույլ է տալիս ունենալ ինքնահոս շրջանառու ջրի համակարգ:

Գեղանուշի պոչամբարի տեղանքը

Գեղանուշի պոչամբարի տեղանքը գտնվում է Զանգեզուրի

Ֆիզիկաաշխարհագրական շրջանի հարավում, խիստ կտրատված լեռնային ռելիեֆով:

Ձևաբանականորեն շրջանը գտնվում է Բարգուշատի լեռնաշղթայի հարավային

լեռնաճյուղերում:

Շրջանը, որտեղ գտնվում է Գեղանուշի պոչամբարը, ցածրալեռնային է, նիշերի

բացարձակ բարձրությունը ծովի մակերևույթից 700մ-ից մինչև 1250մ: Ռելիեֆը լեռնային է,

բարձրունքների լանջերը կտրատված են գոգահովիտներով: Բուսականությունը

ներկայացված է խոտածածկույթով և թփերով: Գետի հովիտը վերին հոսանքում

ներկայանում է նեղ կիրճով, զառիթափ լանջերով, դեպի գետաբերան ռելիեֆը մեղմանում

Page 25: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 23

է, հովիտի լանջերը միջին և ներքևի հոսանքում ծածկված են խիտ թփերով և անտառով:

Լանջերում հանդիպում են ողողամաշված բացատներ:

Ավազանի ռելիեֆը հագեցած է բազմաթիվ հեղեղատներով, ձորակներով և

ձորակների զարգացած ցանցով: Հանդիպում են հատվածներ` փլվածքի բեկորներով և

գետաբերուկներով, որոնք ստեղծում են ծանծաղուտներ: Հանդիպում են նաև ջրվեժներ:

Գոյություն ունեցող պոչամբարի բնութագիրը

Նախկին պոչամբարը, որի վրա կառուցվելու է նորը, գետային տիպի է և գտնվում է

Գեղանուշ գետի կիրճում: Նախկին նախագծային ծավալը` 8.7 մլն. մ3 է, պատնեշի

բարձրությունը` 45մ, սակայն փաստացի այսօրվա տվյալներով` պոչամբարի ծավալը

կազմում է 4.6 մլն. մ3, իսկ պատնեշի բարձրությունը 28մ: Պոչամբարի մակերեսով

զբաղեցրած տարածքը կազմում է 32 հա: Վերին և ստորին լիրաթմբերի շեպերի

թեքությունները հավասար են 1: 2.5:

Պոչամբարի վերակառուցման ցուցանիշները

Նոր պոչամբարի պատնեշի առանցքը հին պոչամբարի պատնեշի առանցքից

գտնվում է 185մ հեռավորության վրա: Պատնեշի գագաթի բարձրությունը ծովի

մակարդակից կազմում է 852-854մ, պարզվածքի հայելու նիշի բարձրությունը` 848.2 մ ծ.մ.:

Պատնեշի արտաքին երեսը պատված է միջինը 3մ անջրաթափքնցիկ կավի շերտով, իսկ

առաջնատափը` 2.0մ շերտով:

Առաջատարի ընդհանուր հաստությունը կազմում է 2.5մ, որից 1.5 խորացվելու է:

Պոչամբարի հատակում տեղադրված կոլեկտորի ամբողջ երկարությամբ

նախապատրաստված են ջրընդունիչ հորեր, պատրաստված պողպատե խողովակներից

1120մմ տրամագծով և 9մմ պատի հաստությամբ, որոնք ծառայում են պոչամբարից

պարզվածքի հեռացման համար:

Պոչամբարի պարզվածքը շրջանառու ջրի համակարգով վերադառնում է

հարստացուցիչ ֆաբրիկա և օգտագործվում տեխնոլոգիական պրոցեսում: Արտադրական

կեղտաջրերի արտահոսքը պոչամբարից բաց ջրավազաններ բացառվում է:

Ջրհորերի թիվը 11-ն է, նրանք օժտված են 100մմ անցքերով, որոնք ըստ պոչերի

կուտակման փակվում են մետաղյա կափարիչներով:

Ջրընդունիչ հորի շահագործման ավարտից հետո այն խցակալվում է (տամպոնաժ) և

գործարկվում է հաջորդ հորը:

Վերջին ջրընդունիչ հորը համարվում է մշտական գործող, այն ջրերը, որոնք

կկուտակվեն պոչամբարի մակերեսին շահագործման ավարտից հետո (տեղումներ,

ձնհալ), կհեռացվեն այդ հորի միջոցով:

Նոր պոչամբարի հատակում մնացող հին պոչամբարը կծառայի որպես

հակաֆիլտրացիոն շերտ և կկանխի արտադրական կեղտաջրերի ներծծումը ստորգետնյա

ջրեր:

Page 26: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 24

Նոր և հին պատնեշների միջև ընկած տարածքում, որտեղ առաջնահերթ

պահեստավորվում են պոչերը, կուտակվող ինֆիլտրացիոն ջրերը հեռացվում են նախկին

պոչամբարի տակ մնացած կոլեկտորով և ուղղվում շրջանառու համակարգ: Նոր

պոչամբարի հզորությունը 11.33մլն/մ3 է:

Տղմալցման տեխնոլոգիա

Էկրանի տղմալցումը պոչերով կատարվում է պաշտպանակ պատնեշի ամբողջ

երկարությամբ: Էկրանի տղմալցման ընթացքում խյուսը վարնետվում է խյուսմուղից, որը

անցնում է պատնեշի կատարով, վաքերով կամ կիսախողովակներով:

Տղմալցված էկրանով մեկ տեղադրում են հենակետներ և թեք մարդակներ, որոնց

վրայով անցնում է խյուսամուղը` առաջին յարուսի առաջին շերտի տղմալցման համար:

Սկզբնական հատվածում, բերովի գրունտներից սարքում են թմբեր և սկսում առաջին

շերտի տղմալցումը, միաժամանակ շարունակում են թմբերի պատրաստումը պատնեշի

ամբողջ երկարությամբ:

Սկզբնական հատվածի առաջին շերտի տղմալցումը վերջացնելուց հետո, խյուսի

վարնետումը շարունակում են միջանկյալ հատվածներում, այնուհետև` վերջնական

հատվածում:

Առաջին շերտի տղմալցումից հետո բոլոր հատվածներում կատարում են

խույսամուղի տեղափոխում`ըստ մարդակների, և սկսում երկրորդ շերտի առաջին

հատվածի տղմալցումը: Մնացած յարուսների տղմալցումը կատարվում է նույնատիպ:

Պոչամբարի լցումը և տղմալցումը կատարվում է այնպես, որ պոչանքների մեծ

չափամասերը (ֆրակցիաները) նստեցվեն հենակային պրիզմայում, իսկ մանր

մասնիկները (շլամը) `պոչամբարի ներսում, լճակային գոտում:

Պոչամբարի լցումը իրականացվում է երկու կողմից` ներքևի և վերևի տղմալցվող

պատնեշներից:

Պոչամբարի տղմալցումը իրականացվում է համաձայն (“Типовая инструкция по

эксплуатации хвостовых хозяйств обогатительных фабрик“, Մեխանոբր 1972թ.) և

պոչամբարների տնտեսության շահագործման տեղական հրահանգներով:

3.3.2. “Գեղանուշ” պոչամբարին վերաբերվող կառույցներ Ջրահեռացման թունել

Քանի որ Գեղանուշի պոչամբարը կառուցվում է գետի կիրճում, նախատեսվում է

ջրահեռացնող թունելի կառուցում, որով գետի ջրերը կշրջանցեն պոչամբարը:

Նախկինում գետի ջրերի հոսքը պոչամբարի տարածքով իրականացվում էր բետոնե

ջրատար երկու խողովակներով, որոնք անցնում էին պոչամբարի հատակով:

Թունելի շինարարական աշխատանքները սկսվել են դեռ Սովետական Միության

օրոք և դադարեցվել են պոչամբարի կոնսերվացումից հետո:

Page 27: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 25

Թունելի ընդհանուր երկարությունը կազմում է 1114,5 մ, որից մնացել է անցնել 36մ`

մուտքային մասը: Բացի այդ, թունելի ներսում անհրաժեշտ է կատարել մոտ 40.6մ

վերականգման աշխատանքներ, կապված ներսի պատերի և կամարի հետ: Թունելի ելքում

կառուցվելու է 126.8մ երկարությամբ արագահոսք ուղղանկյուն պրոֆիլով: Արագահոսքի

պատերը և հատակը երեսպատվելու են բազալտե սալիկներով:

Թունելի լայնությունը 4.6մ է, բարձրությունը` 4մ, կամարի շառավիղը 2.3մ2, պատերի

հաստությունը 0.3մ: Լայնական հատվածի մակերեսը կազմում է 13.52մ2, մաքսիմալ

անցունակությունը 10.5մ/վրկ` հոսքի արագության դեպքում` 142մ3/վրկ: Մուտքային մասի

նիշի բարձրությունը` 793.65մ ծ.մ. է, իսկ արագահոսքի ելքի նիշի բարձրությունը` 752.6մ

ծ.մ:

Պոչատար

Հարստացուցիչ ֆաբրիկայի պոչերը

պոչատարով ուղղվում են պոչամբար: Պոչատարը

իրենից ներկայացնում է 2.6կմ ընդհանուր

երկարությամբ երկու պողպատե խողովակ 325 մմ

տրամագծով և 8մմ պատերի հաստությամբ:

Խողովակներից մեկը գործող է, մյուսը

պահեստային:

Հարստացման պրոցեսում առաջացած

պոչերը մատուցվում են պոմպակայան` ինքնահոս խողովակով, որի երկարությունը 480մ

է: Պամպակայանից դեպի պոչամբար գործում է ճնշումային պոչատարը` 2.12կմ

երկարությամբ: Պոմպակայանում տեղադրված են հակավթարային հակադարձ

փականներ, որոնք արգելակում են պոմպի աշխատանքը` պոչատարի վթարի դեպքում:

Պոմպակայանի տարածքում գործում է վթարային ավազան, որտեղ պոչատարի

վնասվելու դեպքում կկուտակվի ճնշումային պոչատարում եղած մնացորդային խյուսը:

Բացի այդ, պոմպերի խյուսափոսում նախատեսված է վթարային դատարկման խողովակ,

որով խյուսաթափվածքը ուղղվում է վթարային ավազան:

Շրջանառու ջրի համակարգը “Գեղանուշ” պոչամբարում

Պոչամբարի պարզվածքը ջրընդունիչ հորից ինքնահոս պողպատե ջրատարով,

պատրաստված էլեկտրաեռակցված խողովակներից 325մմ տրամագծով և 8մմ պատերի

հաստությամբ, ուղղվում է հարստացուցիչ ֆաբրիկա: Շրջանառու ջրի ջրատարի

ընդհանուր երկարությունը կազմում է 2.4 կմ: Շրջանառու ջրի տեղափոխումը ջրատարի

ամբողջ երկարությամբ կատարվում է ինքնահոս եղանակով: Շրջանառու ջրի մի մասը

մուտք է գործում անմիջապես ֆաբրիկա, իսկ ավելցուկը ֆաբրիկայից վերև գտնվող կոնտր

ռեզերվուար: Նախագծով նախատեսվում է շրջանառու ջրի ջրատարի մեկ գիծ:

Շրջանառու ջրի հաշվարկային ծախսը կազմում է.

Page 28: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 26

Օրական………………………....…6912.0 մ3

Մաքսիմալ ժամային…................288.0 մ3

Մաքսիմալ վայրկենային……….80լ

4. ՊՈՉԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶՐՈՅԱԿԱՆ, ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ծրագրի այլընտրանքային տարբերակները դիտարկվում են երկու տեսանկյունից:

Առաջինը դիտարկվում է “Առանց գործողություն”` զրոյական տարբերակը, նախատեսվող

ծրագիրը չիրականացնելու տեսանկյունից: Երկրորդն անդրադառնում է տեխնիկա-

տնտեսական հետազոտությունում դիտարկված ծրագրի իրականացման այլընտրանքային

տարբերակներին:

4.1 “ԱՌԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ” ՏԱՐԲԵՐԱԿ

“Առանց գործողություն” տարբերակը վերաբերում է այն իրավիճակին, երբ

պոչանքների անվտանգության համակարգ չի կառուցվում:

Այս տարբերակի դեպքում գոյություն ունեցող պոչատարների վթարային

դատարկման դեպքում կաղտոտվեն շրջակա հողային ծածկույթը և մոտակա բուսական

ծածկը, իսկ պոչերի հետագա հոսքի պայմաններում կաղտոտվի ջրային ռեսուրսը, ինչը իր

հերթին կառաջացնի վտանգ բնակչության առողջության և սոցիալական պայմանների

համար:

Այսպիսով, հաշվի առնելով ներկայացված ռիսկերը, սույն տարբերակը հետագայում

հաշվի չի առնվել:

4.2 ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

Նախագծման փուլում քննարկվել են այնպիսի տարբերակներ, որոնք թույլ կտան

բացառել կամ նվազագույնի հասցնել հնարավոր վթարների արդյունքում շրջակա

միջավայրին և մարդկանց առողջության հասցվող վնասը:

Դիտարկվել են հետևյալ տարբերակները.

4.2.1. Առվակների տարբերակ Այս տարբերակի դեպքում պոչատարի ամբողջ երկայնքով կկառուցվեն

բետոնապատ փոսեր` հոսքաորսիչներ, և կփորվեն առվակներ, որոնք թույլ կտան

հավաքել արտահոսող պոչանքը փոսերի մեջ և հետո հատուկ մեքենաների միջոցով

տեղափոխել ֆաբրիկայի համապատասխան հանգույց:

Page 29: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 27

4.2.2. Խողովակաշարի տարբերակ Բետոնե հոսքաորսիչները (յուրաքանչյուրը 1.5 խոր. մ.) և միջնական վթարային

ավազանները (յուրաքանչյուրը 3 խոր. մ.) կառուցվելու են խողովակաշարի կցումային

հատվածների (կոմպենսատորներ) մոտ, իսկ վթարային մեծ տրամաչափի բետոնյա

կիսախողովակը տեղադրվելու է պոչատարի հոսքուղու սպասարկման գոտում:

Կիասախովակները նույնպես լինելու են հատվածային`պոչատարի կցումային կետերից

մինչև հերթական հոսքաորսիչ:

Տնտեսական տեսակետից տարբերակները գործնականում չեն տարբերվում:

Սակայն երկրորդ տարբերակը թույլ է տալիս խուսափել մեծածավալ հողային

աշխատանքներից և չի առաջացնի լրացուցիչ տարածք զբաղեցնելու կարիք: Ելնելով այս

հանագամանքից ընտրվել է երկրորդ տարբերակը:

4.3 ԸՆՏՐՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ա. Շինարարության տևողությունը` - 4 ամիս

բ. Պահանջվող շինարարական և տրանսպորտային միջոցների ցանկ

Աղյուսակ 4.1.

№ Անվանումը Քանակ (հատ)

1 Էքսկավատոր` հակադարձ շերեփով V=0.5-0.75խմ 1

2 Ավտոամբարձիչ (սլաքի թռիչքը 16մ, բեռնատարողությունը 6տ) 2

3 Թրթուրավոր բուլդոզեր 1

4 Ինքնաթափ բեռնատար մեքենա 10տ բեռնատորողությամբ 2

5 Ավտոբետոնախառնիչ V=5.0խմ 1

6 Շարժական բետոնախառնիչ V=0.50խմ 1

գ. Առաջարկվող աշխատակազմի ցանկ

Աղյուսակ 4.2.

№ Անվանումը

1 Շինարարության ղեկավար 2 Շինարարության ճարտարագետ-շինարար 3 Աշղեկ – շինարար 4 Մետաղական կոնստրուկցիաների եռակցող 5 Ամրանագործ 6 Կաղապարագործ 7 Բետոնագործ

Page 30: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 28

դ. Նախատեսվող հողային աշխատանքների ծավալը Աղյուսակ 4.3.

№ Անվանումը Ծավալը, մ3

1 Փոսորակի և խրամուղու մշակում կողալիցքով 713.0

2 Բերրի հողի կտրում, պահեստավորում և տեղադրում 6.0

3 Բնահողի ետլիցք 326.0

4 Ավելցուկային գրունտի հարթեցում, տեղում 387.0

Page 31: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 29

5. ՊՈՉԱՆՔՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես նշվել է նախորդ բաժիններում, պոչանքների կառավարման համակարգի

ներդրման ընթացքում կիրականացվեն շինարարական աշխատանքներ, այդ թվում`

փորման, բեռնման, հողային զանգվածների տեղափոխման, շինարարական տեխնիկայի

շահագործման հետ կապված:

5.1 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ

Շինարարական աշխատանքների իրականացման փուլի ընդհանուր տևողությունը

կկազմի 4 ամիս, այդ թվում նախապատրաստական աշխատանքներ, հողային

աշխատանքներ, բետոնյա կիսախողովակների և մետաղական հավաքման

տարողությունների տեղադրում: Յուրաքանչյուր մաս ունի իր տևողությունը, համաձայն

որի հաշվարկվել է առանձին աշխատանքների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա:

Մթնոլորտի վրա ազդեցությունը շինարարության ժամանակ

ա) Փորման-բեռնման աշխատանքների ժամանակ փոշու արտանետումների հաշվարկը

Հաշվարկները կատարված են գործող մեթոդակարգի համաձայն (5):

Q = (P1 x P2 x P3 x P4 x P5 x G x 106 x B x P6) /3600 տ/ ժամ, որտեղ (1)

P1 – փոշու ֆրակցիայի բաժնեմասն է, 0.05

P2 – 0-50 մկմ չափերով մասնիկների բաժնեմասն է տարածվող փոշու աերոզոլում,

0.03

P3 - գործակից, որը հաշվի է առնում շինարարական տեխնիկայի աշխատանքի

գոտում քամու արագությունը, 1.0

P4 - գործակից, որը հաշվի է առնում նյութի խոնավությունը, 0.7

P5 - գործակից, որը հաշվի է առնում նյութի խոշորությունը, 0.5

P6 - գործակից, որը հաշվի է առնում տեղանքի պայմանները, 1.0

B - գործակից, որը հաշվի է առնում նյութի բեռնաթափման բարձրությունը, 0.6

G – վերամշակվող գրունտի քանակը, 656.0 մ3: Հողային աշխատանքների

տևողությունը ըստ աշխատանքային նախագծի ժամանակացույցի կազմում է 4 ամիս,

4 ամիս x 30 օր/ ամիս x 8 ժամ /օր = 960 ժամ/շին

G - 656.0 մ3 : 960 ժամ= 0.683 մ3/ժամ կամ հաշվի առնելով տեսակարար կշիռը`

0.683 մ3/ժամx 2.7տ/մ3 = 1.85 տ/ժամ

Q = (0.05 x 0.03 x 1.0 x 0.7 x 0.5 x 1.85 x 106 x 0.6 x 1.0)/3600= 0.162 գ/վրկ

0.162գ/վրկ x 960ժամ x 3600վրկ/ժամ : 1000000 = 0.56 տ/շին. ժամանակահատված

Page 32: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 30

բ) Դիզ.վառելիքի հետ կապված արտանետումները

Դիզ.վառելիքի հետ կապված արտանետումները հաշվարկվում են

“Ավտոտրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակների

որոշման” մեթոդական հրահանգի1 հիման վրա:

Ըստ նշված մեթոդակարգի, ծանր ավտոտրանսպորտի և տեխնիկայի տեսակարար

արտանետումները բերված են ստորև աղյուսակ 5.1-ում:

Տեսակար արարտանետումներ (գ/կգ վառելիք)

Աղյուսակ 5.1.

Վառելիքի տեսակը Նյութի անվանումը

NOx CH ՑՕՄ CO N2O CO2 ՊՄ Դիզելային վառելիք 42.3 0.243 8.16 36.4 0.122 3138 4.3

Վնասակար նյութերի արտանետումների ճշգրտման գործակիցները, կախված

ավտոմոբիլային պարկի միջին տարիքից և տեխնիկական վիճակից, բերված են ստորև

աղյուսակ 5.2-ում:

Վնասակար նյութերի արտանետումների ճշգրտման գործակիցները

Աղյուսակ 5.2.

Ավտոմեքենայի կատեգորիան

Վնասակար նյութը Ազդեցության գործակիցը

Պարկի միջին տարիքի

Տեխնիկական վիճակի

Մեծ բեռնունակության ավտոտրանսպորտ

CO 1.33 1.8 CH 1.2 2.0 NOx 1.0 1.0 CO2 1.0 1.0 N2O 1.0 1.0

Ածխածնի օքսիդի (CO), ածխաջրածինների (CH), և ազոտի օքսիդների (NOx)

գործակիցները վերցված են “Ավտոմոբիլային տրանսպորտից մթնոլորտ արտանետվող

վնասակար նյութերի հաշվարկման մեթոդական ցուցումներից” (Մոսկվա,

Հիդրոմետհրատ-1983), իսկ ածխածնի ենթօքսիդի (CO2) և ազոտի երկօքսիդի (N2O)

գործակիցները ընդունվել են 1, քանի որ որևէ այլ մեծություններ դրանց համար չեն

առաջարկվում:

Ընդամենը շինարարության ընթացքում շահագործվելու են 8 հատ տեխնիկական

միջոց (աղյուսակ 4.1), որոնք օգտագործում են դիզելային վառելիք: Դիզվառելիքի միջին

1Մեթոդիկայում ընդունված է տրանսպորտային միջոցների դասակարգումը “Քոռ ինվեստորի օֆ եմիշընս ին Յուրոփ” (այսուհետ` CORINAIR)` “Եվրոպայում մթնոլորտային արտանետումների բազային գույքագրում” մեթոդոլոգիային համապատասխան

Page 33: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 31

օրական ծախսը կկազմի` 85 լ, հաշվի առնելով տեսակարար կշիռը` 85 x 0.85 = 72.3 կգ/օր:

Ծանր տեխնիկայի և բեռնատար մեքենաների աշխատանքը կիրականացվի 4 ամիս`

4 ամիս x 30 օր x 72.3 կգ/օր = 8676.0 կգ/շին.ժամ.:

Հաշվարկների արդյուքները բերված են աղյուսակ 5.3-ում: Հաշվարկների ժամանակ

միավորվել են ածխաջրածինները և ազոտի օքսիդները:

Աղյուսակ 5.3.

Ավտոմեքենայի կատեգորիան

Վնասակար նյութը

Տեսակարար արտանետումները,

գ/կգ

Արտանե-տումները, տ/շին.ժամ

Արտանե-տումները,

գ/վրկ

Մեծ բեռնունակության ավտոտրանսպորտ

CO 87.14 0.756 0.22 NOx 42.34 0.367 0.106

Ածխաջր. 8.4 0.073 0.021 ՊՄ 4.3 0.037 0.011

Ծծմբային անհիդրիդ

Ծծմբային անհիդրիդի (SO2) արտանետումները հաշվարկվում են ելնելով այն

մոտեցումից, որ վառելիքում պարունակվող ամբողջ ծծումբը լիովին վերածվում է SO2-ի:

Այդ դեպքում կիրառվում է CORINAIR գույքագրման համակարգի բանաձևը.

ESO2 = 2Σksb, որտեղ`

ks-ը վառելիքում ծծմբի պարունակությունն է` 0.002կգ/կգ

b –ն վառելիքի ծախսն է` կգ

ESO2 = 2Σksb

SO2 = 2 x 8676.0 կգ x 0.002 = 34.7 կգ/շին.ժամ (0.035 տ/շին.ժամ.) կամ 0.01 գ/վրկ:

Աղյուսակ 5.4-ում բերված են արտանետվող նյութերի կարճաժամկետ և ամբողջ

շին.ընթացքի համար քանակներն` ըստ աշխատանքի տեսակների:

Page 34: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 32

Մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը շինարարության ժամանակահատվածում

Աղյուսակ 5.4.

Շինարարական աշխատանքների փուլերը

Մթնոլորտ վնասակար արտանետումների քանակը, տ/շին. ժամանակահատված (գ/վրկ)

Փոշի CO NOx Ածխա-

ջրածիններ (CH)

Պինդ մասնիկներ

(ՊՄ) SO2

1.Փորման-բեռնման աշխատանքներ

0.56 (0.16) - - - - -

2. Դիզ.վառելիքի հետ կապված արտանետումները

- 0.756 (0.22) 0.367 (0.106) 0.073 (0.021) 0.037 (0.011) 0.035 (0.01)

ԸՆԴԱՄԵՆԸ 0.56 (0.16) 0.756 (0.22) 0.367 (0.106) 0.073 (0.021) 0.037 (0.011) 0.035 (0.01)

Ինչպես երևում է աղյուսակից արտանետումների քանակները մեծ չեն, դրանք կրում են ժամանակավոր բնույթ և չեն կարող էական

ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա:

Page 35: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 33

5.2 ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Ջրօգտագործում

Շինարարական աշխատանքների ժամանակ ջուրն օգտագործվում է աշխատողների կենցաղային, տնտեսական կարիքների և ջրցանի (փոշենստեցման) համար:

ա) աշխատողների կենցաղային սպասարկումը կիրականացվի անմիջապես “Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի” ՓԲԸ ՇԼԿ տարածքում, օգտագործելով գոյություն ունեցող հնարավորությունները:

բ) ջրցանի համար օգտագործվող ջրի ծախսը որոշվում է հետևյալ կերպ. Մ1 = S1 x K1 x T, որտեղ.

S1 – ջրվող տարածքի մակերեսը, 120 մ2 (տվյալ օրվա աշխատանքային հարթակ), K1 – 1 մ2 օրական ջրցանի նորմը, 0.0015 մ3, T –աշխատանքների իրականացման տևողությունը, 120 օր: Մ1 = 120 x 0.0015 x 120 = 21.6 մ3/շին.ժամ. կամ 0.18 մ3/օր

Ջրահեռացում

Ջրցանի (փոշենստեցման) համար օգտագործվող ջրածախսը ամբողջությամբ

դասվում է անվերադարձ օգտագործման շարքին և արտահոսք չի առաջանում:

5.3 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Ընդամենը հանվող հողային զանգվածը կկազմի 650.0 մ3/շին.ժամ, որը ամբողջությամբ կօգտագործվի որպես ետլիցք և տեղում հարթեցման համար:

Հողային աշխատանքների ժամանակ կհանվի 6.0 մ3 բերրի հող, որը կտեղափոխվի և կպահեստավորվի հատուկ վայրում և հետագայում ամբողջությամբ կօգտագործվի տարածքի բարեկարգման համար:

5.4 ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆ

Շինարարական աշխատանքները իրականացվելու են գործող պոչատարի երկայնքով, նրա անմիջական մերձակայքում: Նշված տարածքները ժամանակին իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կորցրել էին բնական բուսածածկը, այդ թվում նաև մոտեցնող ճանապարհները, հետևաբար նախատեսվող աշխատանքները չեն ազդի տեղանքի բուսական աշխարհի վրա:

Աղմուկ

Աղմուկ կարող է առաջանալ շինարարության փուլում` գեներատորների,

շինարարական տեխնիկայի և աշխատանքի արդյունքում, որը կրում է ժամանակավոր

բնույթ և էական ազդեցություն կենդանական աշխարհի վրա չի ունենա: Այնուամենայնիվ

աղմուկի բացասական ազդեցությունը նվազեցնելու նպատակով նախատեսված են

համապատասխան միջոցառումներ:

Page 36: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 34

6. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎՆԱՍԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

Տնտեսական վնասի հաշվարկը տարվում է պայմանական միավորներով և ենթակա

չէ վճարման, սակայն նրա մեծությունը պատկերացում է տալիս շրջակա միջավայրի վրա

նախատեսվող գործունեության ազդեցության մասին: Տնտեսական վնասը, դա շրջակա

միջավայրի աղտոտվածության հետևանքով առաջացած ծախսերն ու կորուստներն են

արժեքային արտահայտությամբ:

Տնտեսական վնասը շրջակա միջավայրի աղտոտումից համարվում է համալիր

մեծություն և որոշվում է որպես վնասների գումար, որոնք հասցվում են ռեցիպիենտների

առանձին տեսակներին աղտոտող գոտու սահմաններում: Հիմնական ռեցիպիենտներ են

համարվում բնությունը, գուղատնտեսական հանդակները, անտառային ռեսուրսները,

բուսական և կենդանական աշխարհը և այլն:

Վ=ՎՄ+ՎՋ+ՎՀ+ՎՀՕ+Վանտ.տնտ.,

որտեղ՝

ՎՄ-վնասակար նյութերի մթնոլորտ արտանետումներից հասցված տարեկան

գումարային վնասն է, ներկայացված է ստորև:

ՎՋ - ջրավազաններ թափվող վնասակար նյութերից հասցված տարեկան գումարային

վնասն է, տվյալ նախագծում ջրավազանների աղտոտում չի նախատեսվում` ՎՋ = 0:

ՎՀ - Հողերի դեգրադացիայից, աղբոտումից և աղտոտումից հասցված տարեկան

վնասն է, տվյալ նախագծում hողերի դեգրադացիա, աղբոտում կամ աղտոտում չի

նախատեսվում` ՎՀ = 0:

ՎՀՕ- հողերի օտարումից հասցված տարեկան վնասն է, տվյալ նախագծում հողերի

օտարում չի նախատեսվում, ՎՀՕ= 0:

Վանտ.տնտ. - անտառային տնտեսությանը հասցված վնասն է: Քանի որ անտառային

ֆոնդից տարածք չի հատկացված, ապա Վանտ.տնտ. =0

Պոչատարների նախատեսվող անվտանգության համալիրի շինարարությունը չունի

ազդեցություն գյուղատնտեսական հողերի, ջրային ռեսուրսների և

կենսաբազմազանության վրա:

Մթնոլորտային օդի վրա ազդեցությունը պայմանավորված է շինարարական

տեխնիկայի աշխատանքով:

Տնտեսական վնասը հաշվարկվել է համաձայն ՀՀ կառավարության 25.01.2005թ. N 91-

Ն որոշմամբ հաստատված “Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով

առաջացած ազդեցության գնահատման կարգ”-ի:

Յուրաքանչյուր արտանետման աղբյուրի համար տնտեսությանը հասցված վնասը

գնահատվում է 1-ին բանաձևով`

Ա = Շգ Փց ∑ ՎiՔi , որտեղ`

Page 37: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 35

Ա –ն ազդեցությունն է, արտահայտված Հայաստանի Հանրապետության դրամերով,

Շգ –ն աղտոտող աղբյուրի շրջապատի (ակտիվ աղտոտման գոտու) բնութագիրն

արտահայտող գործակիցն է, համաձայն նշված կարգի 9 րդ աղյուսակի անտառների

համար ընդունվում է 2, շարժական աղբյուրների համար`5:

Փց-ն փոխադրման ցուցանիշն է, հաստատուն է և ընտրվում է` ելնելով

բնապահպանության գործընթացը խթանելու սկզբունքից:

Սույն կարգի համաձայն Փց= 1000 դրամ:

Վi-նi-րդ նյութի (փոշու տեսակի) համեմատական վնասակարությունն արտահայտող

մեծությունն է, անօրգանական փոշու համար ընդունվում է` 10.0, ածխածնի օքսիդի` 1,

ածխաջրածինների` 3.16, ազոտի երկօքսիդի` 12.5, պինդ մասնիկների /մոխիր/` 10,

ծծմբային անհիդրիդի համար ընդունվում է` 16.5:

Քi –ն տվյալ (i-րդ) նյութի արտանետումների քանակի հետ կապված գործակիցն է,

Քi գործակիցը որոշվում է 2-րդ բանաձևով`

Քi = գ (3 SԱi - 2 ՍԹԱi), SԱi>ՍԹԱi (2)

որտեղ`

ՍԹԱi -ն i-րդ նյութի սահմանային թույլատրելի տարեկան արտանետման քանակն է`

տոննաներով:

SԱi -ն i նյութի տարեկան փաստացի արտանետումներն են` տոննաներով:

Հաշվի առնելով, որ վնասակար նյութերի արտանետումների մթնոլորտում ցրման

հաշվարկները ցույց տվեցին, որ սպասվելիք գետնամերձ կոնցենտրացիաները գտնվում են

թույլարտելի նորմերի սահմաններում, Քi =SԱi: Արտանետումների քանակները բերվել են

աղյուսակ 5.4–ից:

գ = 1` անշարժ աղբյուրների համար,

գ = 3` շարժական աղբյուրների համար:

Այն նյութերի համար, որոնց նորմատիվային կոնցենտրացիան պետական

ստանդարտով չի սահմանված, ազդեցությունը չի գնահատվում:

Հաշվարկի ժամանակ առանձնացնել են շարժական և անշարժ աղբյուրները:

Ա = ՇգՓց∑ ՎiՔi = 2 x 1000 x 1 x (10 x 0.56) + 5 x 1000 x 3 x (1 x 0.756 +12.5 x 0.367 + 3.16 x

0.073 + 10 x 0.037 + 16.5 x 0.01) = 102837.7 դրամ/տարի:

Ներկայացված արդյունքը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն:

Page 38: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 36

7. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈւՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

7.1 ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴ

Շինարարական աշխատանքների ազդեցությունը կանխարգելելու և հնարավորին չափ նվազեցնելու նպատակով նախատեսված են հետևյալ միջոցառումները.

շինարարական հրապարակները ցանկապատել համապատասխան բարձրության անթափանց թաղանթով,

պարտադիր կարգով սորուն շինանյութերը, ավելցուկ գրունտը և շինարարական աղբը տեղափոխել անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով,

շինհրապարակը օրվա ընթացքում պարբերաբար ջրել, շինանյութերը (ավազ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ

ծածկել անթափանց թաղանթներով, շինարարական տեխնիկայի մոտեցումը և աշխատանքը իրականացվելու է միայն

գոյություն ունեցող ճանապարհներով, բացառելով կանաչ գոտիների վնասումը, բացառել շինարարական աղբի կուտակումը բուսածածկ տարածքներում: պարբերաբար իրականացնել շինարարական տեխնիկայի շարժիչների

կարգավորում:

7.2 ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Մթնոլորտային տեղումների հեռացման համար նախատեսված է շինհրապարակի շուրջը կառուցել կողային առվակներ:

7.3 ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

Լանդշաֆտին պատճառված վնասները նվազագույնին հասցնելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.

ապահովել, որպեսզի որևէ աշխատանք բուսահողի վրա չիրականացվի, շինանյութերի պահեստավորման համար ընտրել կանաչ տարածքներից դուրս

հողակտոր:

7.4 ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

Ներկայացվող նախագիծը հիմնականում վնասակար ազդեցություն կարող է թողնել շինարարական աշխատանքների ընթացքում առաջացող աղմուկի արդյունքում:

Նշված ազդեցության մեղման նպատակով անհրաժեշտ է. ա) պարբերաբար կարգաբերել տեխնիկական միջոցների շարժիչները բ) շինարար³կան աշխատանքներն անհրաժեշտ է իրականացնել միայն ցերեկային

ժամերին գ) գեներատորները ապահովել ձայնամեկուսիչ պատյաններով:

Page 39: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 37

Բ Ն Ա Պ Ա Հ Պ Ա Ն Ա Կ Ա Ն Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Մ Ա Ն Պ Լ Ա Ն

Գործողությունները Հնարավոր ազդեցությունը Նվազեցնող միջոցառումները Նվազեցման միջոցառման

արժեքը

Նվազեցման պատասխա-

նատուն Շինանյութերի և թափոնների տեղափոխում

- Բեռնատարների անբավարար տեխնիկական վիճակի և չծածկված թափքերի պատճառով առաջացող աղտոտում

- Բեռնատարների և մեխանիզմների համապատասխան տեխնիկական վիճակի ապահովում

- Տեղափոխումների ժամանակացույցի և երթուղիների պահպանում

Ընթացիկ ծախսեր

Շինարարության կապալառու,

Շինարարական տեխնիկայի սպասարկում

- Հողերի և ջրերի աղտոտում տեխնիկայի սպասարկման արդյունքում առաջացող յուղերի պատճառով

- Մեքենաների և տեխնիկայի լվացումը պետք է կատարվի շինհրապարակից դուրս կամ գետից առավելագույն հեռավորության վրա - Տեխնիկական միջոցների լիցքավորումը և յուղումը պետք է իրականացվի շինհրապարակից դուրս Կապան քաղաքի մասնագիտացված կետերում

Ընթացիկ ծախսեր

Շինարարության կապալառու

Շինհրապարակի կազմակերպում և շահագործում

- Բուսաշերտի վնասում և ջրերի աղտոտում

- Շինհրապարակը կազմակերպել առկա բուսազուրկ տարածքներում - Շինհրապարակը ցանկապատել - Շինհրապարակի շուրջը կառուցել /փորել/ պաշտպանիչ առուներ

185.0 հազ.դրամ Շինարարության կապալառու

Բնապահպանական միջոցառումների ծախսերը` 185.0 հազ.դրամ

Page 40: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 38

ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ (ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԾՐԱԳԻՐ

N Վերահսկվող

տեղամասը կամ միջավայրը

Վերահսկման առարկան կամ միջոցառումը

Վերահսկման եղանակը

Վերահսկման պարբերա-

կանությունը

1 Շինանյութերի մատակարարում

Բեռնատար մեքենաների տեխնիկական վիճակը

Շարժիչների աշխատանքի ստուգում

Շաբաթական

2 Շինարարական հրապարակներ

Օդում փոշու պարունակություն

Մերձակա տարածքներ

Արտաքին զննում

Արտաքին զննում

Օրական

Օրական

3 Պոչատարի ուղեգիծ Տարածքի աղտոտում Արտաքին զննում Օրական

Page 41: ԳԵՂԱՆՈՒՇԻ ՊՈՉԱՏԱՐԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՏԱՐԿՄԱՆ ...mnp.am/images/files/nyuter/2013/pordzaqnnutyun_naxagcer/... · 2013. 7. 17. · Ձյունածածկն առաջանում

ՋԻՆՋ ՍՊԸ Գեղանուշի պոչատարի վթարային դատարկման ավազանների եվ հոսքուղու նախագծում

Գիրք 3 - Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում 39

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. “Սովետական Հայաստան” Հանրագիտարան, Երևան 1987թ.

2. “Հայաստանի Բնության Հատուկ Պահպանվող Տարածքները”. Ն.Խանջյան. ՀՀ բնապահպանության նախարարություն. Երևան, 2004

3. “Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգ” հաստատված ՀՀ Կառավարության 2005թ. հունվարի 25-ի N 91 – Ն որոշմամբ

4. СНиП 1.02.01-85 Инструкция о составе, порядке разработки, согласования и утверждения проектно-сметной документации на строительство предприятий, зданий и сооружений.

5. МИНИСТЕРСТВО ПРИРОДНЫХ РЕСУРСОВ РОССИЙСКОЙ ФЕДЕРАЦИИ. НАУЧНО-ИССЛЕДОВАТЕЛЬСКИЙ ИНСТИТУТ ОХРАНЫ АТМОСФЕРНОГО ВОЗДУХА (НИИ АТМОСФЕРА). МЕТОДИКА РАСЧЕТА ВЫБРОСОВ ЗАГРЯЗНЯЮЩИХ ВЕЩЕСТВ В АТМОСФЕРУ ОТ СТАЦИОНАРНЫХ ДИЗЕЛЬНЫХ УСТАНОВОК. САНКТ-ПЕТЕРБУРГ 2001

6. Магакян А.К., Растительность Армянской ССР, 1941

7. Հայաստանի Հանրապետության ազգային ատլաս, Երևան 2007։

8. Հայաստանի բնաշխարհ, Երևան, 2006

9. Հայաստանի կենսաբազմազանության առաջին ազգային զեկույց, 1999.

10. www.gov.am

11. ՍՆ և Կ 2.04.01-85