13
Տիգրան Արթենյան ,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի Գեղարվեստի ավագ դպրոց, 11-1 դասարան

հայաստան Viդ

Embed Size (px)

Citation preview

Տիգրան Արթենյան

,,Մխիթար Սեբաստացի,, կրթահամալիրի Գեղարվեստիավագ դպրոց, 11-1 դասարան

VIդ. Հայաստանը շարունակում էր բաժանված մնալ Պարսկաստանի եւԲյուզանդիայի միջեւ: Երկու տերություններում էլ փորձում էինսահմանափակել հայ նախարարների ու եկեղեցու իրավունքները, վերացնելՀայաստանի ներքին ինքնավարությունը, դավանափոխ անել հայերին:Հայաստանի արեւմտյան` Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվողտարածքները կառավարվում էին տարբեր ձեւերով: Փոքր Հայքը, որը ավելի շուտէր կորցրել անկախությունը եւ միացվել կայսրությանը, բաժանված էր Առաջին ուԵրկրորդ Հայք նահանգների, որոնք կառավարվում էին ինչպես Բյուզանդիայիմյուս սովորական նահանգները:Հայաստանի հարավարեւմտյան շրջանները, որոնք հիմնականում ընդգրկումէին Մեծ Հայքի Ծոփք նահանգի տարածքը, Բյուզանդիային էին միացվել IVդ. երկրորդ կեսին եւ ունեին լայն ինքնավարություն: Դրանք բաժանված էին հինգիշխանությունների` Մեծ Ծոփք, Շահունյաց Ծոփք, Հանձիտ, Հաշտյանք, Բալահովիտ, որոնք կոչվում էին սատրապություններ: Սատրապները հագնվումէին թագավորների նման, հարկ չէին տալիս կայսրին եւ պարտավոր էինսահմանի իրենց հատվածը պահպանել սեփական ուժերով:

Սատրապները սկզբում իշխում էինժառանգաբար, իսկ Vդ. կարգը փոխվեցեւ նրանց նշանակում էր կայսրը` ցմահ:Հայաստանի հյուսիսարեւմտյանշրջանները Բյուզանդիային էին միացվել387թ. բաժանումից հետո: Այդ տարածքըկոչվում էր Ներքին Հայք: Չնայածայստեղ նշանակվում էր բյուզանդականկառավարիչ (հիմնականում ազգությամբհայ), սակայն հայ նախարարներըլիովին պահպանել էին ներքինինքնուրույնությունը:Հուստինիանոս I կայսրը (527-565թթ.) որոշել էր վերականգնել Հռոմեականկայսրության նախկին տարածքն ուհզորությունը, ձգտում էր վերացնելինքնուրույն միավորները եւ միատեսակկառավարում մտցնել կայսրությանբոլոր շրջաններում:

Արեւմտյան Հայաստանիինքնուրույնությունը վերացնելունպատակով կայսրնիրականացրեց մի շարք ռեֆորմներ: 529թ. օրենքով հայ նախարարներինարգելվեց պահել ռազմական խոշորուժեր եւ թույլատրվում էր ունենալմիայն նետաձիգ գնդեր: Դրանով մեծհարված էր հասցվում հայնախարարների ռազմականհզորությանը: Միաժամանակ, Բյուզանդիային ենթակա բոլորհայկական հողերը (Փոքր, Ներքին, Սատրապական Հայքերը) միացվում ենմեկ վարչական միավորի մեջ` բյուզանդացի մագիստրոսի կամստրատեգոսի գլխավորությամբ, որիձեռքում էր կենտրոնացվումՀայաստանի ռազմական ու վարչականամբողջ իշխանությունը: Հայիշխանների նախկին իրավունքներըփաստորեն էականորեն կրճատվեցին: Մագիստրոսի նստավայր դարձավԹեոդոսուպոլիսը (Կարին):

Արցախի Տիգրանակերտի եկեղեցի. V-VI դդ.

Արցախ Տիգրանակերտ. V-VI դդ.

536թ. Հուստինիանոսի նորհրովարտակով արեւմտյան Հայաստանըբաժանվում է չորս նահանգների` Առաջին, Երկրորդ, Երրորդ, ՉորրորդՀայքերի: Առաջին Հայքի մեջ մտաննախկին Ներքին Հայքը եւ սեւծովյանորոշ քաղաքներ: Երկրորդ Հայքըկազմվեց նախկին Առաջին Հայքից եւսեւծովյան որոշ շրջաններից: ԵրրորդՀայքը զբաղեցնում էր նախկին ԵրկրորդՀայքի տարածքը: Չորրորդ Հայքի մեջընդգրկվեց նախկին ՍատրապականՀայքը:Հուստինիանոսը հրովարտակովնախարարների դուստրերին նույնպեսիրավունք վերապահեց հավասարսկզբունքներով ժառանգություն ստանալիրենց հայրերից:

Նախկինում նախարարի բոլորտիրույթները եւ ամբողջհարստությունը ժառանգում էրավագ որդին, որի շնորհիվնախարարական կալվածքները չէինմասնատվում, իսկ նախարարըպահպանում էր տնտեսական, ռազմական, քաղաքականհզորությունը եւ ներքինինքնիշխանությունը: Այժմտիրույթները բաժանվելու էիննախարարի որդիների ու դուստրերիմիջեւ: Հետզհետե խոշորնախարարներին փոխարինելու էինմանր ազնվականները, որոնք իվիճակի չէին լինի հակադարձելԲյուզանդիային եւ պահպանելՀայաստանի ներքինինքնուրույնությունը:Հուստինիանոսի այսվերափոխումները առաջացրին հայնախարարական տներիդժգոհությունը:

539թ. Առաջին Հայքում հզորապստամբություն բռնկվեց, որը մեծդժվարությամբ ճնշվեց: 548թ. հայիշխանները մահափորձկազմակերպեցին Հուստինիանոսի դեմ, որը ձախողվեց: Չնայածկազմակերպիչները ձերբակալվեցին, սակայն հաշվի առնելով նախարարներիդժգոհությունը, կայսրը ստիպված էրներում շնորհել դավադիրներին:Հուստինիանոսի վերափոխումներիհետեւանքով Հայաստանը կորցրեցնախկին ինքնավար կարգավիճակը, իսկնախարարությունները հետզհետեթուլացան, եւ մեծ չափեր ընդունեցհայերի տեղաշարժը դեպի արեւմուտք: Պարսկաստանի գերիշխանության տակգտնվող Արեւելյան (Մարզպանական)

Հայաստանը որոշ ժամանակշարունակում էր օգտվել Vդ. ազատագրական պատերազմներիարդյունքում ձեռք բերածինքնավարությունից: Պարսիցարքունիքը սիրաշահում էր հայերին, քանի որ հայ նախարարները ամուրհենարան էին հանդիսանումԲյուզանդիայի ոտնձգությունների դեմ: Նույնիսկ բյուզանդական մասի հայնախարարները կայսրերից դժգոհլինելու դեպքում դիմում էին պարսիցտերության օժանդակությանը: VIդ. առաջին կեսին տեղի ունեցածպարսկա-բյուզանդական բախումներիժամանակ ՄարզպանականՀայաստանի նախարարները դուրսէին բերում 30.000-ոց հեծելազոր, որըհաջողությամբ հարձակողականգործողություններ էր ծավալումԱրեւմտյան Հայաստանում` ստանալով նաեւ տեղի հայբնակչության աջակցությունը:

Խճանկար, հայերեն արձանագրությունների հետ

Դա էր այն գլխավոր պատճառներիցմեկը, որ գրեթե միշտ հաղթանակըՊարսկաստանի կողմն էր:Այդ ինքնուրույն կարգավիճակըխաթարվում է VIդ. երկրորդ կեսին: Խոսրով Անուշիրվան արքայի օրոք (531-578թթ.) Պարսկաստանը մեծ հզորությանհասավ, նույնիսկ Բյուզանդիայինստիպեց որոշակի հարկ վճարել: Պարսից արքունիքը կրկին հայացքնուղղում է Հայաստանի ներքինինքնավարությունը վերացնելու եւզրադաշտականություն տարածելուխնդիրների վրա: Հայաստանի պարսիկմարզպան Սուրենը (564-571թթ.) սկսումէ ոտնահարել հայ նախարարների եւհոգեւորականների իրավունքները, բարձրացնում է հարկերը,

կրոնական հալածանքներ է սկսում, փորձում է զրադաշտական մեհյանկառուցել մայրաքաղաք Դվինում:Այդ ամենը հանգեցրին նորապստամբության: Այն ղեկավարեց Հայոցսպարապետ Վարդան Մամիկոնյանը, որի եղբորը` Մանվելին սպանել էրմարզպան Սուրենը:Հայերը համաձայնության եկան նաեւԲյուզանդիայի հետ: Կայսրը խոստացավաջակցել ապստամբներին, իսկանհաջողության դեպքում ապաստանտալ նրանց: Այսպիսով` բյուզանդացիները փորձում էին հայերիօգնությամբ պայքարել հակառակորդպարսիկների դեմ եւ դուրս գալ այնստորացված վիճակից, որի մեջ հայտնվելէին վերջին պարսկա-բյուզանդականպատերազմից հետո:

Դվինի կենտրոնական թաղամասի վերակազմություն

Մարզպանը, տեսնելով հայերինախապատրաստությունները, մեկնեցՏիզբոն եւ արքային զեկուցեց այդ մասին: Խոսրով I-ը Սուրենին տրամադրեց15.000-ոց բանակ եւ պատվիրեցամենայն խստությամբ ճնշել հայերիելույթները: Այդ ընթացքում ՎարդանՄամիկոնյանը հավաքել էր 20.000-ոցբանակ: 571թ. փետրվարին հայկականզորքերը հարձակվում են Դվինի վրա, պարտության մատնում պարսկականզորաբանակին եւ սպանումմարզպանին:Շուտով, պարսկական նոր բանակ էներխուժում Հայաստան: Խաղամախյադաշտում հայկական բանակը ՎարդանՄամիկոնյանի գլխավորությամբ կրկինջախջախում է թշնամուն եւ վտարումերկրից:

Այս հաղթանակից հետո հայերինեն միանում վրացիները, աղվանները, աբխազները, որոնքհրաժարվում են պարսիցգերիշխանությունից եւ ընդունում ենԲյուզանդիայինը: Հայաստան է մտնումբյուզանդական բանակը: Այսպիսով` հայկական ապստամբությունըվերաճում է պարսկա-բյուզանդականպատերազմի, որը փոփոխակիհաջողություններով շարունակվում էերկու տասնամյակ: Այս անգամ հայնախարարները աջակցում էինԲյուզանդիային:Պատերազմն ավարտվեց 591թ.` Բյուզանդիայի հաղթանակով: Կնքվածհաշտության պայմանագրովՀայաստանը երկրորդ անգամ բաժանվեցՊարսկաստանի եւ Բյուզանդիայի միջեւ: Այս անգամ Բյուզանդիային անցանավելի շատ տարածքներ` Տուրուբերանըեւ Այրարատի մեծ մասը:

VIդ. Հայաստանը շարունակում էր բաժանված մնալ Պարսկաստանի եւԲյուզանդիայի միջեւ: Երկու տերություններում էլ փորձում էինսահմանափակել հայ նախարարների ու եկեղեցու իրավունքները, վերացնելՀայաստանի ներքին ինքնավարությունը, դավանափոխ անել հայերին:Հայաստանի արեւմտյան` Բյուզանդիայի գերիշխանության տակ գտնվողտարածքները կառավարվում էին տարբեր ձեւերով: Փոքր Հայքը, որը ավելի շուտէր կորցրել անկախությունը եւ միացվել կայսրությանը, բաժանված էր Առաջին ուԵրկրորդ Հայք նահանգների, որոնք կառավարվում էին ինչպես Բյուզանդիայիմյուս սովորական նահանգները:Հայաստանի հարավարեւմտյան շրջանները, որոնք հիմնականում ընդգրկումէին Մեծ Հայքի Ծոփք նահանգի տարածքը, Բյուզանդիային էին միացվել IVդ. երկրորդ կեսին եւ ունեին լայն ինքնավարություն: Դրանք բաժանված էին հինգիշխանությունների` Մեծ Ծոփք, Շահունյաց Ծոփք, Հանձիտ, Հաշտյանք, Բալահովիտ, որոնք կոչվում էին սատրապություններ:Սատրապները հագնվումէին թագավորների նման, հարկ չէին տալիս կայսրին եւ պարտավոր էինսահմանի իրենց հատվածը պահպանել սեփական ուժերով:

Այս պատերազմի ժամանակ հայերիհամակրանքը եւ աջակցությունըԲյուզանդիայի կողմն էր, սակայնպատերազմի ավարտից հետո Մորիկկայսրը որոշեց թուլացնել հայերիռազմական ուժը: Կայսրը ոչ միայն իրենենթակա հայ նախարարներին ու նրանցռազմական ուժերն էր ուղարկումկայսրության ծայրամասերը, այլեւնույնը խորհուրդ էր տալիս անելպարսից արքային: Փաստորեն, հայկական զինված ուժերը տարբերճակատներում պատերազմներիուղարկելով եւ դրանք նվազեցնելով` փորձ էր արվում թուլացնել երկուտերությունների միջեւ հայտնվածՀայաստանի դիմադրողականությունը:

Դա էր պատճառը, որ VIIդ. սկզբներինվերսկսված պարսկա-բյուզանդականպատերազմների ժամանակ հայերըկրկին սկսեցին աջակցելպարսիկներին: Երկուտերությունների միջեւ պայքարըշարունակվեց մինչեւ արաբներիհանդես գալը, սակայն Հայաստանումտարածքային փոփոխություններայլեւս տեղի չունեցան:

Մանրանկարչություն

Պահվոմ է Էջմիածնիթանգարանում

VI-VII դդ.

Աշտարակում Սպիտակավոր եկեղեցին Լամբարտավանքը