95
Ծրագիրն իրականացվել է «International Alert» կազմակերպության և «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) համագործակցությամբ։ Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը Փետրվար, 2014 Սույն նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից

(EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

  • Upload
    others

  • View
    29

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Ծրագիրն իրականացվել է «International Alert» կազմակերպության և «Եվրոպական

գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման»

(EPNK) համագործակցությամբ։

Խաղաղարար գործընթացներում հանրային

մասնակցության և բազմաշերտ

դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը Փետրվար, 2014

Սույն նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից

Page 2: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

1

«International Alert» կազմակերպությունը սույն ուսումնասիրության անցկացման համար

շնորհակալություն է հայտնում Եվրոպական Միությանը։ «International

Alert»կազմակերպությունն աջակցության համար երախտագիտություն է հայտնում նաև

հետևյալ ռազմավարական հովանավորներին՝ Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման

նախարարությանը (UKAID), Զարգացման ոլորտում միջազգային համագործակցության

շվեդական գործակալությանը (SIDA), Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությանը,

Իռլանդիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությանը։

Սույն հաշվետվությունում արտահայտված կարծիքները պատկանում են բացառապես

հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն «International Alert»կազմակերպության,

EPNK-ի և մեր հովանավորների տեսակետը կամ քաղաքականությունը։

© International Alert 2014

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Սույն հրապարակման ոչ մի հատված չի կարող առանց

հեղինակի ու փոխառման աղբյուրի անվան ամբողջական նշման վերարտադրվել կամ

հաղորդվել ցանկացած ձևով կամ ցանկացած միջոցներով՝ ներառյալ էլեկտրոնային,

մեխանիկական, լուսապատճենահանման միջոցները, ձայնագրման-տեսագրման և

տեղեկատվության պահպանման ու ներբեռնման մյուս համակարգերը։

Շապիկի երեսի լուսանկարում՝ Խորհրդարանի շենքը, Ստորմոնտ, Հյուսիսային Իռլանդիայի

Ասամբլեա © Mike Boyland/iStockphoto

Page 3: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

2

Բովանդակություն

Հեղինակների մասին 3

Ներածություն 5

Ինչպե՞ս ենք մենք հայտնվել այս իրավիճակում 6

1. Ռումբերից մինչև քվեաթերթիկներ. Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական 18

հաստատությունները և հակամարտության փոխակերպումը

2. Պաշտոնական դիվանագիտության և արտաքին խաղացողների դերը Հյուսիսային 34

Իռլանդիայում հակամարտության կարգավորման գործում

3. Հյուսիսիռլանդական դիմակայության մեջ սփյուռքի դերը և հակամարտության 51

փոխակերպման գործում դրա ներգրավման մեխանիզմները

4. ԶԼՄ-ների դերը հյուսիսիռլանդական հակամարտությունում 67

5. Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական հասարակությունը խաղաղության 84

որոնումներում

Page 4: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

3

Հեղինակների մասին

Գեղամ Բաղդասարյանը զբաղվել է լրագրությամբ և քաղաքականությամբ, հանդիսանում է

Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահը, կազմակերպություն, որը 1998-ից ի վեր դարձել

է Լեռնային Ղարաբաղում ազատ ԶԼՄ-ների կենտրոն։ 2004-2008 թվականներին խմբագրել է

հանրաճանաչ «Դեմո» թերթը, ներկայումս «Անալիտիկոն» վերլուծական ամսագրի գլխավոր

խմբագիրն է։ Այն լույս է տեսնում հայերեն և ռուսերեն լեզուներով:

Ավազ Հասանովը «Հումանիտար հետազոտությունների ընկերություն» ոչ կառավարական

կազմակերպության տնօրենն է: Այն ժողովրդավարական բարեփոխումների է ձգտում մարդու

իրավունքների և ազատությունների պաշտպանության և քաղաքացիական հասարակության

կառուցման գործում քաղաքացիների ավելի հետևողական մասնակցության ապահովման

ճանապարհով։ Լինելով քաղաքացիական հասարակության ամենաակտիվ գործիչներից մեկը՝

Ավազ Հասանովը նաև հանդիսանում է «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» հանդեսի

խմբագիրը և հաճախակի մասնակցում է Հայաստանի իր գործընկերների հետ հանդիպում-

երկխոսություններին։

Միքայել Զոլյանը պատմաբան է և քաղաքական վերլուծաբան, Հարավային Կովկասում Հենրիխ

Բյոլի հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի կրթաթոշակառու։ Ներկայումս դասավանդում է

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և աշխատում է «Երևանի

մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունում։ Միքայել Զոլյանի գիտական

հետաքրքրությունների ոլորտը ներառում է ազգայնամոլության և էթնիկականության հարցերը,

էթնոքաղաքական հակամարտությունները, ժողովրդավարացման գործընթացները և

հասարակական շարժումները։ Հայաստանում և արտասահմանում հրապարակված մի շարք

հոդվածների հեղինակ է։

Մասիս Մայիլյանը «Արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի»

(FSPC) նախագահն է։ Խորհուրդը ոչ կառավարական գործընկերություն և վերլուծական կենտրոն

է Լեռնային Ղարաբաղում։ Լինելով փորձառու քաղաքական գործիչ ու դիվանագետ, Մասիս

Մայիլյանը մասնակցել է պաշտոնական (Track I) բանակցություններին, ժողովրդական

դիվանագիտության (Track II) համաժողովներին և քաղաքական փորձագետների՝ կովկասյան

տարածաշրջանին ու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված քննարկումներին։

Հեղինակ է ղարաբաղյան հիմնախնդրի ու տարածաշրջանային հիմնախնդիրների մասին

բազմաթիվ հոդվածների ու վերլուծական զեկույցների։

Գյուլշան Փաշաևան Ադրբեջանական Հանրապետության նախագահին կից «Ռազմավարական

հետազոտությունների կենտրոնի» փոխտնօրենն է։ Նախկինում նա աշխատել է Ադրբեջանում

ՄԱԿ-ի առաքելությունում, հանդիսանում էր ՅՈՒՆԻՖԵՄ-ի (այժմ՝ ՄԱԿ-Կանայք) «Կանայք

հանուն Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելման և խաղաղության

Page 5: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

4

կառուցման» տարածաշրջանային ծրագրի (2001-2006) ազգային համակարգող, ՄԱԿ-ի

Հանրային տեղեկատվության դեպարտամենտի աշխատակից (2007-2009)։ 1996-2001թթ. Գյուլշան

Փաշաևան ղեկավարել է «Հակամարտությունների ուսումնասիրման կենտրոն» ոչ-

կառավարական կազմակերպությունը և դասավանդել Ադրբեջանի տարբեր պետական ու

մասնավոր համալսարաններում։ Դոկտոր Փաշաևան մասնագիտանում է

հակամարտությունների կարգավորման և անվտանգության, գենդերային ու լեզվական

քաղաքականության հարցերի ոլորտում։ Ավելի քան 70 հրապարակումների հեղինակ է։

Page 6: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

5

Ներածություն «International Alert» կազմակերպությունը Հարավային Կովկասում 1990-ականների կեսերից

զբաղվում է հակամարտության փոխակերպմամբ։ Ղարաբաղյան հակամարտության

համապատկերում մենք ձգտում ենք հակամարտության տարբեր կողմերում հանրության

զանազան հատվածների ներուժը բարձրացնել վստահության կառուցման ոլորտում, դիտարկում

ենք հակամարտության այլընտրանքային տեքստեր և խաղաղություն քարոզում որոշում ընդունող

մարդկանց շրջանում։ «Եվրոպական գործընկերություն` հանուն Լեռնային Ղարաբաղի

հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) շրջանակներում «International Alert»

կազմակերպությունը հակամարտության տարածաշրջանից փորձագետների խումբ է ժողովել,

նպատակ ունենալով այլ հակամարտությունների օրինակներով համեմատական վերլուծություն

կատարել։

Այլ հակամարտությունների հետազոտումը կարող է իրականացվել տարբեր մակարդակներում ու

տարբեր առաջադրանքներով՝ սկսած պատճառների, դինամիկայի, շարժիչ ուժերի ընկալումից,

հակամարտության կողմերի դիրքորոշումների ուսումնասիրումից մինչև, ի վերջո, լուծման

առանձնահատուկ տարբերակները։ Սույն ծրագրում այդ խնդիրներից ոչ մեկն էլ

ուսումնասիրության նպատակակետը չէ։ Այլ հակամարտությունների օրինակներով ուսուցմանը

մենք ձեռնամուխ ենք լինում քաղաքացիական խաղաղարարության դիրքերից, իմա՝ փորձում ենք

ուսումնասիրել քաղաքացիական հասարակության մասնակցությունն ու բազմաշերտ

դիվանագիտության դերը խաղաղ գործընթացներին, ինչպես նաև հակամարտության

փոխակերպման ջանքերին՝ քաղաքական անմիջական լծակներ ու պաշարներ չունեցող կոնկրետ

մեխանիզմների ու հաստատությունների միջոցով։

Ծրագրի մեկ այլ կարևոր մասերից է հակամարտության փոխակերպմանը և հանրույթների միջև

անմիջական երկխոսության հարցում նոր մոտեցումների զարգացմանը միտված նոր

գաղափարներն ու հայացքները բնակչության ամենատարբեր խմբերի հետ լայն քննարկումների

խթանումը։

Փորձագիտական խմբի առաջին նախաձեռնությունը քաղաքացիական հասարակության կողմից

այս պահի դրությամբ առկա խաղաղարար ջանքերի ընկալման վերլուծությունն է։ Այդ

ուսումնասիրության արդյունքում ստեղծվեց «Խաղաղության հեռանկարի մերձեցում.

քաղաքացիական խաղաղարարության 20 տարին՝ ղարաբաղյան հակամարտության

համապատկերում» հրապարակումը, որն իրենից քաղաքացիական հասարակությունների

քսանամյա խաղաղարար ջանքերի հավաքական իմաստավորման նորարարական փորձ էր

ներկայացնում։

Առաջին համատեղ աշխատանքն ընդունելով որպես այլ հակամարտությունների հետագա

հետազոտությունների մեկնակետ՝ խումբն ուսումնասիրել է հանրային մասնակցության և

բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները հյուսիսիռլանդական հակամարտության

համապատկերում։ Աշխատանքը ներառում էր հակամարտության տեսական խորունկ

վերլուծություն, ինչպես նաև Լոնդոնում, Բելֆաստում և Դուբլինում հանդիպումներ մի շարք

փորձագետների, քաղաքացիական հասարակության առաջնորդների, կաթոլիկ ու բողոքական

համայնքների ներկայացուցիչների, զինված պայքարին մասնակցած անձանց, բանակցություններ

վարած քաղաքական գործիչների, խորհրդարանների անդամների հետ։ Այդ աշխատանքի

արդյունքները տեղ են գտել սույն ուսումնասիրությունում։

«International Alert» կազմակերպությունը երախտագիտություն է հայտնում փորձագիտական խմբի

անդամներին, ինչպես նաև Լոնդոնի, Բելֆաստի ու Դուբլինի իր բոլոր գործընկերներին և

հատկապես Քլեմ Մակքարտնիին, ովքեր այս ծրագրի իրականացման ընթացքում

առատաձեռնորեն մեզ հետ կիսել են իրենց գիտելիքներն ու ջանքերը։

Page 7: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

6

Ինչպե՞ս ենք մենք հայտնվել այս իրավիճակում

Քլեմ Մակքարտնի

Անձնական կարծիք

Մարդկանց համար դժվար է կողքից՝ առանց հակամարտությունների կիզակետում գտնվելու,

հասկանալ դրանց մեծամասնության էությունը։ Հակամարտության կողմերն անցնում են մի շարք

փոխակերպումների ու փոփոխությունների միջով և, առաջին հայացքից, քիչ են տարբերվում

միմյանցից։ Հակամարտության հիմքում ընկած հարցերը երբեմն այնքան առօրեական են

պատկերանում, որ, թվում է, չարժե դրանց համար անտեղի ժամանակ վատնել։ Նույնիսկ

հակամարտություններում օգտագործվող եզրույթներն են մշտապես փոխում իրենց գուներանգն ու

նշանակությունը և հենց իրենք էլ դառնում հակամարտության աղբյուր։ «Ախր ինչու՞ նրանք իրենց

հասուն մարդկանց պես չեն պահում և չեն սովորում խաղաղ ապրել»՝ ուզում ես կամա թե ակամա

բացականչել, նայելով այդ ամենին։ Այս առումով Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը

ոչնչով չի տարբերվում այլ հակամարտություններից։

Նույնիսկ հակամարտության կողմերն իրենք են երբեմն դժվարանում գնահատական տալ նրան և

որևէ բացատրություն գտնել։ Հակամարտության իրենց վարկածը և դիմակայության պատմությունը

նրանք «կառուցում են» այնպես, որ դրանք արտացոլեն այն, թե ինչպես են իրենք նախընտրում

տեսնել հակամարտությունը և արդարացնեն իրենց այսօրվա գործողություններն ու

հակամարտության լուծման իրենց առաջարկները։ Մեծամասամբ նման վարկած-

պատմություններն ընդհանուր առմամբ չեն ժխտում փաստերը, սակայն նույն այդ փաստերում

նրանց ներդրած իմաստը կարող է տարբեր լինել։ Ավստրիական հակամարտաբան Ֆրանց Գլասլն1

առաջարկել է մի մոդել, որում նկարագրվում է հակամարտության սրման ինը կացություն։ Այս

մոդելը ցույց է տալիս, թե ինչպես են վաղ փուլում հակամարտության կենտրոնում գտնվող

հարցերից կողմերն անցնում այն վեճերին, թե ինչում է կայանում այդ հարցերի էությունը։

Այսպիսով, նրանք իրար հետ մրցում են հանուն սեփական վարկածի հաղթարշավի, քանի որ եթե

այդ վարկածն ընդունվի, ապա դրա հաղթանակը կհանգեցնի իրենց համար ցանկալի արդյունքի և,

միևնույն ժամանակ, հիմնազուրկ կդարձնի մյուս կողմի կարծիքը՝ ինչպես տեխնիկական, այնպես

էլ զգայական տեսանկյուններից։

Բելֆաստցի Ջոն Ուայթը2, նախկինում քաղաքագիտության պրոֆեսոր, առանձնացրել է այն

ժամանակների գիտական գրականությունում հանդիպող հյուսիսիռլանդական հակամարտության

հիմնական գնահատականները։ Քաղաքական տարբեր սուբյեկտների կողմից որպես կռվան

վերցված այդ վարկած-պատմությունները խարսխվում են դասակարգային տարբերությունների,

նույնականության կամ գաղութացման/հետգաղութացման իրողությունների վրա և, ինչ խոսք,

հաճախ ներառում են բոլոր այդ երեք բաղկացուցիչների առանձին հայեցակետեր։

Կողմերը շարունակում են փոխել իրեն տեքստերը՝ կախված նպատակային լսարանից և այն

ենթադրյալ առավելություններից, որ իրենց համար կարող են ստանալ յուրովի մեկնաբանման

արդյունքում։ Եթե հակամարտության կողմերը շատ բան այսկերպ պարզունակացնում են, ապա

ընդհանրապես զարմանալի չէ, որ կողմնակի անձանց համար դժվար է լինում հասկանալ, թե ինչն

1 F. Glasl, Confronting Conflict, Bristol: Hawthorn Press, 1999. 2 J. Whyte, Interpreting Northern Ireland, Oxford: Clarendon Press, 1991.

Page 8: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

7

ինչոց է։ Ի հետևանս դրա, նրանք կարող են որոշիչ համարել ինչ-որ հանգամանք, որն իրականում

չի արտացոլում իրավիճակի առանցքային առանձնահատկությունները։

Շվեդ հակամարտաբան Պետեր Վալենստեենը3, ով հարմարացրել է Իոհան Գալտունգի մոդելը,

առանձնացնում է հակամարտության երեք տարր և խաղաղության կառուցման գործում այդ

տարրերի երեք զուգանմանություն. հակամարտության ձևավորում (կամ դրա հակադիրը՝

խաղաղության ձևավորում), որի ընթացքում կազմավորվում են կողմերի հայեցակարգերն ու

դրանց փոխհարաբերությունները, հակամարտության շրջանակներում վիճարկվող բոլոր հարցերի

անհամատեղելիությունը (կամ համատեղելիությունը), կողմերի ապակառուցողական կամ

կառուցողական վարքը։ Այս ամենը կարելի է պատկերացնել աթոռակի երեք ոտքերի տեսքով։ Եթե

մի ոտք պակասում է՝ հակամարտության աթոռակը վայր է ընկնում։ Սակայն հակամարտություն

հասկացությունն ավելի դինամիկ է։ Եթե հեռացնենք մի ոտքը՝ թողնելով մյուս երկու տարրերը,

ապա երրորդ ոտքը շուտով նորից կաճի, որն էլ թույլ կտա պահպանել հակամարտությունը։ Եթե

ընթացիկ խնդիրները լուծվում են, բայց ընդսմին կողմերի միջև պահպանվում է

հակամարտությունը, իսկ նրանց գործողությունները շարունակում են թշնամական բնույթ

ունենալ, ապա հին խնդիրներին հերթափոխելու են գալիս նորերը։

Իռլանդիայում ստեղծված իրավիճակի նկատմամբ այդ մոտեցումների կիրառումը, իրավիճակ, որ

հետագայում ծնունդ է տվել հյուսիսիռլանդական հակամարտությանը, թույլ է տալիս ավելի լավ

հասկանալու, թե ինչպես են զարգացել դեպքերը, որոնք էլ՝ 1969-ից ի վեր, հանգեցրել են

«անկարգությունների» ժամանակաշրջանին։

Հնարավոր է, ավելի հեշտ կլինի բացատրել, եթե ցույց տանք, թե շահագրգիռ կողմերից

յուրաքանչյուրն ինչպես է պաշտպանել այն, ինչը նրան պատկերացել է որպես սեփական շահ։

Ստորև վերլուծության են ենթարկվում հակամարտության կողմերը, նրանց շահերն ու

գործողությունները՝ միտված այդ շահերի առաջմղմանն ու պաշտպանությանը։ Սա իմ սեփական

վերլուծությունն է, որը չի համընկնում հակամարտության առկա տեքստերից որևէ մեկի հետ։

Հակամարտության պատմական նախադրյալները

Հակամարտության գլխավոր կողմերն են եղել բնիկ կելտ ազգաբնակչությունը, բրիտանական

պետությունը և Անգլիայից ու Շոտլանդիայից եկած վերաբնակիչները, որոնց կարելի է տարբեր

խմբերի բաժանել՝ կախված այն բանից, թե ինչ ծագում ունեն, քրիստոնեության որ ճյուղն են

դավանում և տնտեսական ու քաղաքական ինչ դիրք ունեն։ Նրանց շահերի պաշտպանությունը

հաճախ իրականացվում էր այլ խմբերի շահերի հաշվին, թեև, հնարավոր է, միշտ չէ, որ դա

գիտակցաբար է արվել։ Այս կամ այն քայլը հաճախ պայմանավորված է եղել վախով կամ միտված է

եղել հարմարավետություն ապահովելուն, և կողմերին շատ քիչ կամ էլ ընդհանրապես չի հուզել

այն հարցը, թե ինչպես են այդ իրենց գործողություններն անդրադառնալու մյուսների վրա։ Սակայն

ընկալումը, իսկ հաճախ էլ՝ բուն իրողությունը, կայանում էր նրանում, որ յուրաքանչյուր խմբի

շահերը հակամարտության մեջ էին գտնվում մյուսների շահերի հետ՝ «զրոյական գումարով»

մրցակցային հարաբերությունների շրջանակներում, ինչն էլ վիրավորանք ու վախ էր ծնում։

Ներկայիս հակամարտությունն իր արմատներով հասնում է անգլո-նորմանդական բարոնների

կողմից 1169 թվականին Իռլանդիայի զավթմանը։ Նրանք Անգլիայում են բնակություն հաստատել

3 P. Wallensteen, Understanding Conflict Resolution: A Framework. In Peter Wallensteen Peace Research: Achievements and Challenges, London: Westview Press, 1988.

Page 9: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

8

1066 թվականին նորմանդական նվաճումից հետո։ 1155 թվականին Հռոմի Պապը Laudabiliter

հրովարտակն է հրապարակել, որը թագավորին իրավունք է շնորհել Իռլանդիա ներխուժելու, թեև

թագավորն անմիջապես չէ, որ գործողության մեջ է դրել այդ հրովարտակը։ Բարոնները

շահագրգռված էին հողերի ու հարստությունների ձեռքբերմամբ՝ իրենց կալվածքների ներքին

կյանքին թագավորի նվազագույն միջամտությամբ։ Երբ իռլանդական արտաքսված առաջնորդ

Դերմոտ Մակմուրոն նրանց դիմեց մյուս առաջնորդների դեմ պայքարում օգնություն խնդրելով,

նրանք հաճույքով համաձայնվեցին։ Նրանց ջանքերը հաղթանակով պսակվեցին, սակայն

անգլիական թագավորը, ում անհանգստացնում էր նրանց կողմից իշխանության այլընտրանքային

կենտրոնների ստեղծման հեռանկարը, ուղևորվեց Իռլանդիա և դրանից քիչ հետո հռչակեց

Իռլանդիայի նկատմամբ անգլիական թագի գերիշխանությունը։

Հետագայում շատ անգլո-նորմաններ հողեր ձեռքբերեցին Իռլանդիայում և բնակություն

հաստատեցին այնտեղ, դուրս մղելով տեղացի առաջնորդներին, սակայն անդրենածին

բնակչության մեծամասնության համար պարզապես մի տերը փոխարինվեց մյուսով, և դա ոչ մի

կերպ չանդրադարձավ նրանց վիճակի վրա։ Այն ժամանակ, երբ Անգլիայում սկսվել էր թագավորի

ձեռքում պետական իշխանության կենտրոնացման գործընթաց, Իռլանդիան առաջվա պես իրենից

ներկայացնում էր ավատատիրական կալվածքների ու ցեղային դաշինքների մի ցանուցիր

խճանկար՝ ազգային նույնականության որևիցե զգացողության բացակայությամբ։ Անգլիական

արքունիքից հեռու գտնվող անգլո-նորմանները միաձուլվեցին տեղի իռլանդական բնակչությանը,

ընդունեցին իռլանդական սովորույթները, սկսեցին խոսել իռլանդերեն և ոչ մի ուշադրություն

չդարձնել անգլիական միապետի վրա։ Ընդունված էր ասել, որ նրանք ավելի մեծ իռլանդացիներ

էին դարձել, քան իռլանդացիներն իրենք։

Շատ շուտով անգլիական միապետն ի զորու էր վերահսկել Դուբլինից ոչ հեռու գտնվող Փեյլ

անվանմամբ ոչ մեծ շրջանը միայն։ Այս տեղանունից է ծագել անգլիական “beyond the pale”

արտահայտությունը, ինչը նշանակում է հաստատված շրջանակներից դուրս գտնվող ինչ-որ բան։

Այս իրավիճակը չէր բավարարում թագավորին, որն Իռլանդիայում չնչին հարկեր էր գանձում, իսկ

Փեյլ շրջանին էլ մշտապես սպառնում էին հարևան կլանների ասպատակությունները։ Թագավորը

մի քանի փորձ ձեռնարկեց գաղութացնելու համար երկրի առանձին մասերը՝ հողերի

բռնագրավման և այդ հողերում մարդկանց վերաբնակեցման ճանապարհով. Քինգս-քաունթիում՝

Լենսթերի (այժմ՝ Օֆֆալի կոմսություն) և Քուինս-քաունթիի (այժմ՝ Լիիշ կոմսություն)

պլանտացիաներում 1556 թվականին, Մանսթերում՝ 1586 և Օլսթերում՝ 1606 թվականներից ի վեր։

Լենսթերի և Մանսթերի պլանտացիաները հիմնվել են հողեր նվիրաշնորհելով ձեռներեց

կալվածատեր-ազնվականներին, որոնք էլ, ենթադրաբար, Անգլիայից իրենց հետ պիտի բերեին

վարձակալ ֆերմերների։ Նրանց ջանքերը հաջողությամբ չպսակվեցին, հավանաբար՝ այդ

նպատակին ոչ բավարար նվիրվածության պատճառով։ Ի վերջո ձևավորվեց կալվածատերերի նոր

խավ, սակայն մնացյալ բնակչության կազմը չփոխվեց։ Արդյունքում Օլսթերի պլանտացիաները

սկսեցին ձևավորվել այլ հիմունքներով։ Այստեղ հողերը վաճառականներին բաշխվում էին

լոնդոնյան գիլդիայի միջոցով՝ որպես շահավետ գործարար առաջարկ։ Վերջիններս ավելի շատ էին

շահագրգռված տնտեսապես հաջող պլանտացիաների կազմակերպմամբ, ուստի և աշխուժորեն

սկսեցին զբաղվել տեղաշրջանի տնտեսության փոխակերպմամբ և իրենց պլանների

իրականացման նպատակով վարձակալների ներգրավմամբ։

Հավելյալ գործոն էր ծառայում այն հանգամանքը, որ Անգլիայում անցկացված կրոնական

ռեֆորմացիայի արդյունքում նոր պլանտատորները բողոքականներ էին, ինչը նրանց տարբերում

էր բնիկ կաթոլիկ բնակչությունից։ Նրանք անհամեմատ քիչ էին հակված ներգրավելու բնիկ

Page 10: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

9

ազգաբնակչությանը, քան ժամանակին անգլո-նորմանական բարոնները, և եթե Մանսթերում և

Լենսթերում նոր վաճառականներն ու արհեստավորական շերտերը կազմված էին անգլիական

բողոքականներից, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին կոչվել անգլո-իռլանդացիներ, ապա

Օլսթերում ոչ միայն իշխող դասակարգը, այլև շատ ֆերմերներ ու արհեստավորներ նույնպես

բողոքական էին։

Եվս մեկ կարևոր գործոն էր շոտլանդական վերաբնակիչների առկայությունը։ Իռլանդիայի հյուսիս-

արևելքը գտնվում է Շոտլանդիայից տեսանելիության սահմաններում, և դարեր շարունակ այս

երկու երկրամասերի ժողովուրդների միջև մշտական փոխանակություններ էին կատարվում։ Եվ

ահա Իռլանդիայի հյուսիս-արևելք սկսեցին գալ ու վերաբնակվել ավելի ու ավելի շատ

շոտլանդացիներ։ Նրանք նույնպես բողոքականներ էին, բայց Շոտլանդիայում ռեֆորմացիան այլ՝

եկեղեցական այլախոհության ձև էր ստացել։ Այս վերաբնակիչներն իրենց սովորույթներն ունեին և

իրենց ավելի իրավահավասարային սոցիալական համակարգը։ Ընդսմին՝ նրանք հաճախ խոսում

էին շոտլանդական գելական լեզվով, իսկ Շոտլանդիայի դաշտային շրջաններից եկածները՝

ներքինշոտլանդական լալանական բարբառով։ Ուստի մշակութային առումով նրանք տարբերվում

էին և՛ անգլիացի վերաբնակիչներից, և՛ բնիկ իռլանդական ազգաբնակչությունից։

Կելտական ավանդական կլանները չէին կարող մրցակցել նորամույծ համակարգերի հետ,

ընդսմին՝ իռլանդացիները շարունակում էին ինքնուրույն համայնք մնալ։ Ոմանք փորձում էին

ներգրվել նոր համակարգում և քայլել ժամանակին համընթաց, արդյունքում որոշ ժամանակ

կլանային պլանտատորների ամրոցներն ու ձեռներեց-պլանտատորների ամրակառույց ֆերմաները

գոյատևում էին կողք կողքի։ Սակայն ավանդական առաջնորդներից ընդամենը մի քանիսը

կարողացան հաջողությամբ հաղթահարել փոփոխությունները։ Առավել հաճախ նրանք չէին

դիմանում անգլիացի կալվածատերերի հետ մրցակցությանը, որոնք այդ ժամանակ արդեն ավելի

հարուստ էին և ավելի սերտ կապեր ունեին իշխանությունների հետ, իսկ իռլանդացի շատ

ֆերմերներ դուրս էին մղվել դեպի ճահիճներ ու մորուտներ, որտեղ դժվար էր ընտանիք կերակրելը։

Կալվածատերերն իրենց հաջողության պատճառը համարում էին աշխատասիրության և

խնայողության բողոքական էթիկան, այլ ոչ թե այն քաղաքական արտոնությունները, որ իրենք

ունեին։ Ի տարբերություն նրանց, Օլսթերի իռլանդացիները գնալով ավելի շատ էին զգում

իրավիճակի անարդարությունը, և նրանց դժգոհությունն աճում էր։ XVII դարի մի շարք

խռովությունները պատմության իրար դիմակայող երկու վարկածների արտացոլումն էին. մի

կողմից՝ անգլիացի կեղեքիչների, մյուս կողմից՝ ոխերիմ իռլանդացիների մասին։

և անգլիացի կառավարիչները, և պաշտոնական անգլիկան եկեղեցին շահագրգռված էին

կրոնական տարբերությունների ընդգծմամբ։ Եկեղեցին մտահոգված էր կաթոլիկ եկեղեցու

«մոլորություններով» և առաջնորդվում էր իր հեղինակությունը չարատավորելու և

իշխանությունը պահպանելու ցանկությամբ։ Այն նաև կասկածամտությամբ էր վերաբերվում

շոտլանդացի վերաբնակիչների դիսսենտերական (dissenter` անհամաձայնություն կարծիքին,

հավատքին) սովորույթներին, որոնք ժխտում էին անգլիկան եկեղեցու հեղինակությունը։

Պետությունը պաշտոնական եկեղեցուն ու բողոքականությանն ընկալում էր որպես

վերաբնակիչների լոյալության պահպանման միջոցներ։ Իշխանությունները նաև վախենում էին

իռլանդական նոր խռովություններից և ուզում էին սահմանափակել իռլանդական կաթոլիկ

ազգաբնակչության կողմից սպառնացող վտանգը։ Նոր օրենքներ մտցվեցին, որոնք անգլիկաններին

արտոնություններ էին տալիս կրոնական այլ խմբերի նկատմամբ։ XVII դարում արգելվում էր

հարել կաթոլիկ եկեղեցուն, և եկեղեցական ծեսերը գաղտնի էին կատարվում՝ որպես խորան

ծառայող հատուկ քարի վրա՝ խոր անտառում կամ էլ լեռներում։ Նույնիսկ երբ XVIII դարում այդ

Page 11: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

10

արգելքը վերացվեց՝ կաթոլիկ հոգևորականներին պարտավորեցնում էին պետական գրանցում

ունենալ, իսկ որոշ ժամանակ անց էլ ընդունվեց տնտեսական և քաղաքական

սահմանափակումների նոր ժողովածու, որը հայտնի է «պատժիչ օրենքներ» անվամբ։

Կաթոլիկներն ու դիսսենտերները հեռացվեցին պետական շատ պաշտոններից, ընտրություններին

ու կրթական համակարգին մասնակցելուց։ Հողի նկատմամբ սեփականության նրանց

իրավունքները նույնպես սահմանափակվեցին, մտցվեցին նաև մի շարք տնտեսական և

առևտրային սահմանափակումներ։ Օրենքները միշտ չէ, որ խստորեն պահպանվում էին, սակայն

դրանք խստորեն սահմանափակում էին մարդկանց հնարավորություններն ու մեծ

դժգոհություններ առաջացնում նրանց մոտ։

Պատժիչ օրենքները նաև նպաստում էին կաթոլիկների ու կրոնական հոսանքների շրջանում

միասնական դիրքորոշման ձևավորմանը, և Շոտլանդիայից եկածներից XVIII դարի վերջերին

կազմավորվեց նոր ծայրահեղական ոչ-դավանակցային ավանդույթ։ Դրա հետևորդներին

անհանգստացնում էր անգլիացիների կառավարման օրոք իրենց իրավունքների

սահմանափակումը, սակայն նրանք դավանում էին ավելի վեհ իդեալներ, ինչպես և իրենց

հայրենակիցները, որոնք սահմանափակումներից խուսափելու համար գաղթեցին Հյուսիսային

Ամերիկա և ակտիվորեն մասնակցեցին Անկախության համար պատերազմին։ Անկախության

հռչակագրի նախնական տեքստը կազմել էր Չարզ Թոմսոնը՝ Մայրցամաքային առաջին կոնգրեսի

քարտուղարը, իսկ տպագրել է Ջոն Դանլապը, որոնք երկուսն էլ շոտլանդական ծագում ունեին։

Ամերիկյան Անկախության հռչակագրի ամբողջական տեքստը հրապարակած եվրոպական

առաջին թերթը «Բելֆաստյան բանբերն» էր (Belfast Newsletter)՝ 1776 թվականի օգոստոսի 23-27-ը՝

հռչակագրի ստորագրումից երեք շաբաթ անց։ Թերթը հիմնադրվել էր նույնպիսի

արմատականների կողմից, որոնք տարված էին ֆրանսիական հեղափոխության ազատության,

հավասարության ու եղբայրության իդեալներով։

Օլսթերցի բողոքական շոտլանդացիները 1798 թվականի ապստամբության գլխավոր շարժիչ ուժն

էին երկրի հյուսիսում, նույն այդ ժամանակ էլ նրանց կաթոլիկ եղբայրակիցները աշխուժացել էին

Ուեքսֆորդում և Իռլանդիայի հարավի այլ մարզերում։ Ապստամբությունը ջախջախվեց, բայց այդ

ընթացքում պատժիչ սահմանափակումները վերացվեցին, իսկ օլսթերական շոտլանդացիները

քաղաքականության փոխարեն սկսեցին զբաղվել առևտրային գործունեությամբ։

Մի ամբողջ շարք պատճառների բերումով Իռլանդիայի հյուսիսը ամենալավ կացության մեջ էր

գնալով ուժեղացող արդյունաբերական հեղափոխության ընձեռած հնարավորություններից

օգտվելու համար։ Սկսվեց զանգվածային արտահոսք գյուղական բնակավայրերից դեպի

քաղաքներ, որտեղ կաթոլիկներն ու բողոքականներն ապրում էին կողք կողքի։ Նրանք, որպես

կանոն, բնակություն էին հաստատում հայրենի վայրերից եկած բարեկամներից ու ընտանիքից ոչ

հեռու՝ իրենց եկեղեցիների մերձակայքում։ Այսպես ծագեց բողոքական և կաթոլիկ շրջանների

այսպես կոչված «լաթակտոր վերմակը», որը պահպանվել է մինչ օրս։

XVIII դարի երկրորդ կեսին գյուղական վայրերում սկսեցին գործել մարտնչող բողոքականների ու

կաթոլիկների ավազակախմբեր, և նրանց միջև այստեղ-այնտեղ բախումներ էին լինում։ Նման մի

բախումից հետո՝ 1796 թվականին, բողոքական բնակչության պաշտպանության և շահերի

առաջմղման նպատակով, ձևավորվեց բողոքականների նոր խումբ՝ այսպես կոչված

Օրանժիստների ուխտը, որը հետագա երկու հարյուր տարում հանդիսանում էր բողոքական

համայնքի հավաքագրման հզոր գործիք ու կաթոլիկների աչքերում բողոքական գերիշխանության

վրդովեցուցիչ խորհրդանիշ։ Լարվածությունը մշտապես հետևում էր նրանց, ովքեր գյուղական

Page 12: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

11

վայրերից եկել էին քաղաքներ, որտեղ պարբերաբար բախումներ ու անկարգություներ էին տեղի

ունենում։

Պատժիչ օրենքներն այլևս չէին տարածվում բողոքականների վրա, բայց կաթոլիկներն առաջվա

պես զրկված էին ձայնի իրավունքից, ինչը լուրջ խնդիր էր դարձել XIX դարի առաջին կեսում, քանի

որ ընդունված էր կարծել, որ առանց ձայնի իրավունքի և հանրությունում ավելի մեծ ազդեցության

կաթոլիկ բնակչության իղձերը չեն կարող իրականացվել։ Հանուն էմանսիպացիայի կաթոլիկ

շարժման առաջնորդ Դենիել ՕՔոննելը հասկացավ, որ կաթոլիկ եկեղեցին մարդկանց

հավաքագրման հիանալի գործիք է. գրեթե ողջ ծխական համայնքն ամեն շաբաթ մասնակցում էր

եկեղեցական ծառայություններին, ինչը լավ հնարավորություն էր տալիս նրանց հետ շփվելու

համար։ Բողոքականները, հնարավոր է, բոլոր դեպքերում էլ չէին միանա կաթոլիկների հանուն

էմանսիպացիայի շարժմանը, սակայն եկեղեցու միջոցով հավաքագրման այդօրինակ եղանակը

նշանակում էր, որ նրանք տեղյակ չէին կատարվածին, ինչն էլ ավելի էր նվազեցնում նրանց

մասնակցության հավանականությունը։ Համայնքների միջև անդունդը գնալով խորանում էր։

Կաթոլիկների էմանսիպացիան տեղի ունեցավ 1829 թվականին, սակայն տասնհինգ տարի անց

կաթոլիկ համայնքի գլխին իջավ ևս մի հարված՝ Մեծ սովը, որն առաջացավ ֆիտոֆտորոզից՝

կարտոֆիլի հիվանդությունից։ Այդ սովը սկսվեց 1845 թվականից և 1848-ի մատույցներում արդեն

աստիճանաբար վերացավ։ Սովի արդյունքում շուրջ մեկ միլիոն մարդ մահացավ, ևս մի միլիոն

արտագաղթեց, հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այս սփյուռքը դարձավ

հակամարտության ևս մի կողմ։ Թեև կարտոֆիլային ֆիտոֆտորոզը տարերային աղետ էր՝ այն

ժամանակ գործող կառուցակարգային գործոնները հանգեցրել են նրան, որ այն ուժգնորեն

հարվածել է հենց իռլանդացի գյուղացիներին։ Ընդսմին, պետությունը և շատ կալվածատերեր

գրեթե ոչինչ չէին ձեռնարկել սովյալներին օգնելու համար, ինչը դժգոհության ալիքներ է

բարձրացրել ինչպես Իռլանդիայում, այնպես է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Արդեն համառոտակի հիշատակել ենք XVIII դարում օլսթերական շոտլանդացիների արտագաղթի

մասին, որի ծավալները, ըստ գնահատումների, կազմում էին մեկ քառորդ միլիոն մարդ։ Այդ

արտագաղթը շարունակվում էր, ընդ որում ոչ միայն ԱՄՆ, այլև Կանադա, Ավստրալիա և Նոր

Զելանդիա։ Որպես կանոն, գաղթյալները լիովին ներգրվում էին տեղի բնակչությանը և քիչ

հետաքրքրություն էին դրսևորում Իռլանդիայում շարունակվող հակամարտության նկատմամբ։

Այնուհետև՝ 1840-ից սկսած, Իռլանդիայից սկսեցին հեռանալ գլխավորապես կաթոլիկներ,

աղքատներ, մեկուսի (մարգինալ) շերտեր, որոնք ձգտում էին իրար մոտ բնակվել։ Նրանք իրենց

համարում են հայրենիքը ճարահատ լքողներ, և անարդարության այդ զգացողությունն անցնում էր

սերնդեսերունդ։ Ավելի ուշ նրանցից շատերը հարստացան, ոմանք էլ դարձան բացառիկ հարուստ

մարդիկ և վերաճեցին հզոր քաղաքական լոբբիի ԱՄՆ-ում։ Ընտանեկան փորձն ու պատմությունը

նրանց վարակել են ազգայնականության, որոշ դեպքերում էլ՝ մարտնչող ազգայնականության

ուժեղ զգացումով, և նրանք հանդես էին գալիս ի աջակցություն ազգային-ազատագրական

շարժումների՝ XIX դարի «Ֆենիների եղբայրությունից» մինչև Իռլանդական հանրապետական

բանակ՝ վերջին «անկարգություների» ժամանակ։ Այսօր, ըստ տարբեր գնահատականների, ԱՄՆ-

ում ապրում է իռլանդական ծագմամբ շուրջ 40 միլիոն մարդ, որոնց մոտավորապես կեսը իրենից

բողոքական ավանդույթի շարունակող է ներկայացնում, իսկ մյուս կեսը կաթոլիկ սովորույթների

ժառանգորդն է։

XIX դարի վերջին ազգային նույնականության հարցն սկսվեց առաջին պլան մղվել։ Ընդհանուր

«գելական վերածնունդ» անվանմամբ հայտնի զանազան շարժումներ զբաղվում էին իռլանդական

մշակույթի տարբեր հայեցակետերի հանրայնացմամբ՝ սպորտ, գրականություն, երաժշտություն ու

Page 13: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

12

պարեր, կերպարվեստ, պատմություն, ժողովրդական բանահյուսություն և առասպելաբանություն,

լեզու և այլն։ Հարկ է նշել, որ այդ շարժումների շատ ակտիվիստներ եղել են բողոքականներ, ում

կրթությունն ու ժամանակը թույլ են տվել նրանց զբաղվելու գիտական գործունեությամբ և գրել

տրակտատներ։ Գելական վերածնունդը ձգտում էր իռլանդացիներին վերադարձնել իրենց ծագման

հանդեպ հպարտությունը, ու թեև միշտ չէ, որ այն քաղաքական բնույթ էր կրում,

այնուամենայնիվ՝ կապված էր իռլանդական ազգայնական զգացման հետ, որն էլ սնուցվում էր

ընդհանուր առմամբ Եվրոպայում ազգայնական տրամադրությունների աճով։ Դա փոխել է

բրիտանական կառավարության և Իռլանդիայի փոխհարաբերությունների բնույթը. առաջ քաշվող

պահանջները վերաբերում էին իռլանդական ինքնավարությանն ու ինքնակառավարմանը, կամ էլ,

այսպես կոչված, «հոմրուլին»։

Նոր իռլանդական ազգային լիգան, որ ավելի ուշ ստացավ Իռլանդական խորհրդարանական

կուսակցություն անվանումը, ձևավորվել է կաթոլիկ նվիրապետության վճռական աջակցությամբ և

շուտով մեծամասնություն է ստացել Իռլանդիայի խորհրդարանում, բացառությամբ երկրի հյուսիս-

արևելքի։ Այդ ժամանակ արդեն Իռլանդիայի հյուսիս-արևելքում կայունություն ու բարգավաճում

էր տիրում, այնպես որ երբեմնի արմատական դիսսենտերներն ու պետական եկեղեցուն

պատկանող անգլիկան համայնքներն այժմ կիսում էին մտահոգությունն առ այն, ինչ կատարվում

էր Իռլանդիայի մյուս մասերում և սպառնում էր սասանել այն կայունությունը, որի վրա խարսխված

էր տեղաշրջանի բարգավաճումը։ Նրանք նաև վախենում էին, որ հոմրուլը կհանգեցնի կաթոլիկ

Իռլանդիայի գերիշխանությանը, այնինչ նրանց տնտեսական շահերը պահանջում էին Մեծ

Բրիտանիայի և Բրիտանական կայսրության հետ ավելի սերտ կապերի։ Նրանք ձևավորեցին

Իռլանդական յունիոնիստական կուսակցությունը։ Հյուսիսի տնտեսությունը խարսխված էր

արդյունաբերական արտադրության ու առևտրի վրա և Բրիտանական կայսրության բաց

շուկաների կարիքն ուներ։ Մնացյալ Իռլանդիայի տնտեսությունն իրենից ներկայացնում էր

հիմնականում բնամթերային-ֆերմերային տնտեսություն, ուստի նրա բնակիչները վախենում էին

կայսրության երկրներից պարենամթերքների էժան ներկրումից։ Այսպիսով, բողոքականների ու

կաթոլիկների շահերը գնալով տարանջատվում և իրենց արտահայտությունն են գտնում

ազգայնականության ու յունիոնիզմի եզրաբանության մեջ։ Այս փուլում խոսք չէր գնում կղզու

բաժանման մասին, սակայն հոմրուլի կողմնակիցներն ուզում էին կղզին տեսնել որպես

ինքնակառավարվող պետական կազմավորում Միացյալ Թագավորության շրջանակներում, իսկ

յունիոնիստները հանդես էին գալիս Մեծ Բրիտանիայի հետ միությունում կղզու ամբողջական

ներգրման օգտին։ Լիբերալ կուսակցությունը բրիտանական խորհրդարանում Իռլանդական

խորհրդարանական կուսակցության աջակցությամբ երեք անգամ փորձել է անցկացնել

Իռլանիայում հոմրուլի մասին ակտը, բայց ամեն անգամ նրանց փորձերը ձախողվում էին

Պահպանողական կուսակցության պատճառով, որին էլ աջակցում էին յունիոնիստները։ Ի վերջո,

այս իրադարձություններին խանգարեց Առաջին համաշխարհային պատերազմը, և բրիտանական

բանակի շարքերում ճակատ մեկնած թե՛ ազգայնականները ու թե՛ յունիոնիստները ծանր

կորուստներ կրեցին Ֆլանդրիայում տեղի ունեցած մարտերի ժամանակ՝ ռազմական

գործողություններին մասնակցած մյուս երկրների հետ միասին։

Իռլանդական բնակչությունն ընդհանուր առմամբ առաջվա պես քիչ հետաքրքրություն էր

դրսևորում անկախության նկատմամբ, սակայն անկախ հանրապետության աննկուն

կողմնակիցների մի ոչ մեծ խումբ կազմակերպեց 1916թ. Զատկական ապստամբությունը։ Դատելով

ամեն ինչից, դրա առաջնորդները հաջողություն չէին ակնկալում, այլ պարզապես հույս ունեին, որ

իրենց անձնազոհությունը իռլանդական ժողովրդին կհամախմբի անկախ հանրապետության

գաղափարի շուրջ։ Ապստամբությունն արագորեն ճնշվեց, սակայն դրա հետևանքները մեծապես

Page 14: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

13

գերազանցեցին կազմակերպիչների ակնկալիքները։ Բրիտանական բնակչությունը վրդովված էր

նրանով, որ ինչ-որ մեկը համարձակվել է հարձակվել Մեծ Բրիտանիայի վրա այն ժամանակ, երբ

այն գտնվում էր պատերազմական իրավիճակում, ու ապստամբությունը համարում էր պետական

դավաճանության ակտ։ Ապստամբության առաջնորդներին մահապատժի ենթարկեցին, իսկ մինչ

այդ ապստամբների վրա ոչ մի ուշադրություն չդարձնող իռլանդական բնակչությունն իր հերթին

վրդովված էր նրանց մահապատժով։ Ահա այսպես ծնվեց հանրապետական շարժումը, որը երկու

տարի անց կայացած ընտրություններում քաղաքական ասպարեզից հողմացրիվ արեց

Իռլանդական խորհրդարանական կուսակցությանը։ Հանրապետականների «Շին Ֆեյն»

կուսակցությունը վերցրեց գրեթե բոլոր խորհրդարանական տեղերը, բացառությամբ հյուսիս-

արևելքի, որտեղ հաղթեցին յունիոնիստները։ «Շին Ֆեյն» կուսակցության պատգամավորները

հրաժարվեցին զբաղեցնել իրենց տեղերը բրիտանական խորհրդարանում, ինչին հաջորդեց

Անկախության համար պատերազմը, որն ավարտվեց 1921թ. Անգլո-իռլանդական պայմանագրի

ստորագրմամբ։ Պայմանագրով նաև նախատեսվում էր հյուսիսարևելյան վեց կոմսություններից

բաղկացած Հյուսիսային Իռլանդիային հնարավորություն տալ դուրս գալու Իռլանդական Ազատ

Պետության կազմից, ինչից էլ այն անմիջապես օգտվեց։

Այդ պահից ի վեր 50 տարիների ընթացքում Միացյալ Թագավորության կառավարությունը քիչ

հետաքրքրություն էր ցուցաբերում իռլանդական հարցի նկատմամբ, թեև Երկրորդ

աշխարհամարտի ժամանակ Իռլանդիան կարևոր դեր խաղաց Ատլանտիկայի համար մարտում։

Այն նույն ժամանակ, երբ Իռլանդիայի Ազատ Պետությունը տեսականորեն մնում էր որպես Ազգերի

բրիտանական համագործակցության մաս, առաջարկվեց ստեղծել Իռլանդիայի գործադիր

խորհուրդ, որը կներկայացնի կղզու երկու մասերը։ Իռլանդիայի հարավային մասը դարձել էր, ոչ

ավել՝ ոչ պակաս, անկախ հանրապետություն, որը վերջապես ճանաչվել էր Իռլանդիայի 1939թ. նոր

Սահմանադրությամբ։ Այսպես ծագեց հակամարտության ևս մի շահագրգիռ կողմ։ Նրա գլխավոր

խնդիրն, այնուամենայնիվ, նոր պետության ստեղծումն էր, և այն առավելս ձգտում էր ցույց տալ իր

անկախությունը Միացյալ Թագավորությունից։ Հանրապետությունը չէր ճանաչում Իռլանդիայի

բաժանման օրինականությունը, բայց ի զորու չէր որևէ բան փոխելու։ Գաղութացման

պատմությունը շարունակում էր ազդել կողմերի հարաբերությունների վրա։ Ծայրահեղ դեպքերում

անգլիացիները ցուցադրում էին իրենց անհաղթ գերազանցությունը իռլանդացիների նկատմամբ,

որոնք էլ, իրենց հերթին, ձգտում էին հաղթահարել ոչ լիարժեքության ու անզորության զգացումը,

ինչը պայմանավորված էր կղզու բաժանումը կանխել չկարողանալու հանգամանքով։ Որոշ չափով

այս հարաբերությունները պահպանվել են մինչև 1980-ական թվականները և սկսվել են փոխվել ու

փոխադարձ հարգանքի վերածվել միայն այն բանից հետո, երբ Իռլանդիան կարողացավ իր

օրինական տեղը զբաղեցնել եվրոպական ազգերի ընտանիքում։ Մասնավորապես, երբ Մեծ

Բրիտանիայի հետ հավասարը հավասարի պես հայտնվեց Եվրոպական համայնքում, և հաճախ

ավելի կառուցողական դեր էր խաղում, քան իր հարևանը։ Այս փոփոխությունը դարձավ

հարաբերությունների նորովի կարգավորման մասին հնարավոր բանակցությունների

անկյունաքարերից մեկը։

Հյուսիսային Իռլանդիան նույնպես մտահոգված էր ներքին հարցերով, մասնավորապես՝

հանրապետականության սպառնալիքին ու կղզու վերամիավորման հնարավոր փորձերին

դիմակայելով, չնայած այն բանին, որ այդօրինակ լուրջ փորձեր չէին ձեռնարկվել։ Բնակչության մեկ

երրորդը կազմում էին կաթոլիկները, որոնք ընդհանուր առմամբ պաշտպանում էին միասնական

Իռլանդիայի գաղափարը։ Նրանք որպես սպառնալիք էին ընկալվում, ուստի յունիոնիստները

ուշադրության կենտրոնում էին պահում կաթոլիկների ազդեցության սահմանափակումը և

խտրականությունը նրանց հանդեպ։ Հանուն Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի միության

Page 15: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

14

պահպանման շարժման առաջնորդ Էդուարդ Կարսոնը հիասթափված էր կղզու բաժանմամբ և

որոշեց այլևս չմիջամտել իռլանդական հարցերին, սակայն քաղաքականությունից հեռանալիս նա

Հյուսիսային Իռլանդիայի նոր վարչակազմին դիմեց այնպիսի իրավիճակ ապահովելու կոչով, որի

դեպքում «Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ փոքրամասնությունը վախենալու բան չի ունենա

բողոքական մեծամասնությունից»։ Չանսալով Կարսոնի կոչերին՝ Հյուսիսային Իռլանդիայի

Առաջին նախարարը հայտարարեց՝ «Հարավում պարծենում էին կաթոլիկ պետությամբ։ Նրանք

ցայսօր պարծենում են նրանով, որ հարավային Իռլանդիան կաթոլիկ պետություն է։ Իսկ ես կարող

եմ պարծենալ միայն նրանով, որ մենք բողոքական խորհրդարան ենք և բողոքական պետություն»։

Հաջորդ սերունդների հիշողության մեջ այս արտահայտությունն ընկալվում էր որպես

«բողոքական խորհրդարան՝ բողոքականների համար»։ Ու զարմանալի չէ, որ այդ խոսքերը

վերածվեցին վիրավորանքի անսպառ աղբյուրի։

1960-ական թվականներին ուսյալ կաթոլիկների մի խումբ՝ մի քանի բողոքականների

մասնակցությամբ (սոցիալական պետության զավակներ), խանդավառվելով ԱՄՆ-ում

քաղաքացիական իրավունքների համար Շարժմամբ և 1968թ. Փարիզում ու այլ քաղաքներում ու

երկրներում տեղի ունեցած ուսանողական բողոքներով, կազմակերպեցին մի նոր Շարժում հանուն

քաղաքացիական իրավունքների։ Նրանք հանդես էին գալիս հօգուտ մարդու հիմնարար

իրավունքների և ընդդեմ խտրականության՝ առանց սահմանադրական հարցերի հիշատակման,

սակայն նրանց արշավները սադրեցին արմատականության, բողոքների, հանրապետականության

և կաթոլիկության նկատմամբ բողոքական հանրույթի վախն ու թշնամությունը, ինչպես նաև

կաթոլիկ հանրույթի վրդովմունքն ընդդեմ իրենց վերապրած խտրականության։ Հակամարտային

ավանդական վարքագիծը, որով դարեր ի վեր բնութագրվել էր Իռլանդիայի պատմությունը, անցավ

սրման ճանապարհով. թշնամական վերաբերմունքից՝ փողոցային բողոքների տեսքով, մինչև

«անկարգություններ» ու ռազմական բռնություններ։

Կարող է հեշտորեն տպավորություն ստեղծվել, թե Հյուսիսային Իռլանդիայում բողոքականների ու

կաթոլիկների հարաբերությունները մշտապես լարված ու թշնամական են, և սա ի հեճուկս այն

հանգամանքի, որ շատ բողոքականներ ու կաթոլիկներ աշխատում են ուս ուսի տված և աջակցում

են միմյանց։ Ֆերմերներն օգնում են իրենց հարևաններին՝ անկախ նրանց դավանանքից,

բողոքականներն ու կաթոլիկները հաճախ բուժվում են հիվանդանոցային հարևան

մահճակալներին, իսկ նրանց նկատմամբ հոգ են տանում բողոքական և կաթոլիկ դավանանքի տեր

բուժքույրեր ու բժիշկներ, շատ տարիներ ի վեր արհմիություններին միավորում էր ընդհանուր

նպատակը՝ աշխատանքային շահերի պաշտպանությունը, ինչպես արդեն նշվել է՝ երկու

համայնքներն էլ կռվել են մի կողմում՝ Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում։ Բայց անգամ այն

ժամանակ, երբ համայնքներն այսկերպ համագործակցում են, նրանք խուսափում են այնպիսի

թեմաներից, ինչպիսին են Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրական կառուցվածքը կամ էլ

համայնքների փոխհարաբերությունները՝ չհարուցելու համար վիճաբանություններ և չխարխլելու

համար հարաբերությունները։ Ինչպես Քոլում Սենդսի երգում է ասվում. «ինչի մասին էլ դուք

խոսեք՝ ոչինչ մի ասեք»։ Բացահայտ բռնությունը բավականին տեղայնացված բնույթ է կրում, բայց

հակամարտության զգացողությունը երբեք անհետ չի կորչի, ենթագիտակցորեն այն միշտ մեզ հետ

է, անգամ նրանց մեջ, ովքեր անմիջականորեն բռնություն կամ «անկարգություններ» չեն տեսել։

Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը պատմության սուր զգացողություն ունի այն տեսքով, որով

այն փոխանցվում է մարդկանց ավագ սերունդների կողմից և այնպես ինչպես որ նրանք դա

վերապրում են։ Մշակութային ուծացման ընդհանուր վախով տոգորված համայնքներն իրենց մեջ

նույնականություն են արմատավորել միմյանց դիմակայելու միջոցով, ընդգծելով հենց այն

Page 16: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

15

հայեցակետերը, որոնք տարբերում են իրենց։ Նրանք վախենում են, որ մյուս համայնքի

վերաբերմունքն ու վարքագիծը կհանգեցնեն մշակութային ուծացման, ինչպես նաև նրա

քաղաքական գերիշխանությանը, ինչն էլ կպահպանվի ապագայում։ Հնարավոր է, «կրկնակի

փոքրամասնություն» հասկացությունն առավելս ճշգրիտ է բացատրում, թե ինչու

հակամարտությունը չի մարում ցայսօր։ Հյուսիսային Իռլանդիայում իռլանդացի ազգայնականները

երկար ժամանակ մեկուսի փոքրամասնություն էին հանդիսանում, միևնույն ժամանակ

բողոքականները գիտակցում են, որ իրենք փոքրամասնություն են ամբողջությամբ վերցրած

Իռլանդիայում։ Հասկանալու համար այն գործընթացներն ու մեխանիզմները, որոնք կողմերի

համար հնարավոր են դարձրել Բելֆաստյան համաձայնագրի ստորագրումը, կարևոր է հասկանալ

տարիներ ի վեր ստեղծված այդ պատկերացումներն ու հարաբերությունները։ Դրանք նաև զգալի

չափով պարզաբանում են շարունակվող կասկածները և նոր ապագայի կառուցման գործընթացն

ավարտելու փորձերին հակազդումները։

Աջակցման մեխանիզմների հաստատումն ու պահպանումը

Ավանդական հակամարտային հարաբերությունների պատճառով շահագրգիռ բոլոր կողմերը

փորձում են համերաշխություն ապահովել սեփական ճամբարի ներսում, ներգրավել իրենց

համակրող արտաքին սուբյեկտների և բացառել նրանց, ովքեր իրենց չեն աջակցելու։

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հաճախ ավելի կարևոր դեր էին

խաղում սեփական «նույնականության խմբում» հարմարվողականության ապահովման ու

գերակշռող մոտեցումների պահպանման գործում, քան այլախոհության ու այլընտրանքային

տեսլականի առաջմղման կամ էլ այլ խմբերի հետ դրական հարաբերությունների գաղափարի

հանրայնացման ուղղությամբ։ Մենք արդեն նշել ենք, թե ինչպես տարբեր ժամանակներում

անգլիկան եկեղեցին հանդես էր գալիս որպես պետության դաշնակից, իսկ կաթոլիկ եկեղեցին

ընդդիմության կողմն էր՝ իրենց ունեցած ընհանուր շահերի զորու։ Երկուսն էլ գործում էին իրենց

համայնքների կրոնական նույնականության պահպանման օգտին և այդպիսով ամրապնդում էին

տարբերությունները, չնայած այն բանին, որ բոլոր եկեղեցիների համար ընդհանուր սպառնալիք

հանդիսանում է հանրությունների աշխարհիկացումը։

Տպագիր լրատվամիջոցները հաճախ հանդես էին գալիս իրենց համայնքների կարծիքների

արտահայտչի, այլ ոչ թե դրանց քննադատի դերում։ Գանդին ասել է. «Լրագրողի առանձնակի դերը

կայանում է նրանում, որպեսզի կարողանա կարդալ երկրի մտքերը և հստակ ու անվախ

արտահայտի այդ մտքերը»4 ։ Իռլանդիայում համայնքների «մտքերը» հաճախ տարբերվել են

իրենց բացառիկությամբ և իրար միջև դիմակայությամբ, իսկ թերթերն էլ նման հայացքները

սատարել են ինչպես գաղափարախոսական, այնպես էլ առևտրային նկատառումներով։

Դուբլինում հրատարակվող «Irish Times» թերթը Իռլանդիայում այդօրինակ պարբերականի

պերճախոս օրինակն է։ Այն հիմնադրվել է որպես բողոքական-ազգայնականների թերթ, սակայն

քսան տարի անց դարձել է իռլանդական յունիոնիստների խոսափողը։ Երկրի կողմից

անկախության ձեռքբերումից հետո այն վերածվել է անկախ Իռլանդիայի իշխանական

շրջանակների (իսթեբլիշմենթի) ձայնի՝ հեշտորեն փոխելով իր քաղաքական գուներանգը, սակայն

առաջվա պես մնում է տեղեկատվության հուսալի և անաչառ աղբյուր։ Մենք արդեն հիշատակել

ենք «Բելֆաստյան բանբերը», որն ուշագրավ է նրանով, որ հանդիսանում է աշխարհում

ամենահին անընդմեջ հրատարակվող թերթը։ Այն հիմնադրվել է Բելֆաստի արմատական

4 Collected Works of Mahatma Gandhi, Vol. XXVI, p. 369, Delhi: Publications Division, Government of

India.

Page 17: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

16

ավանդույթներին պատկանող դիսսենտերների կողմից XVIII դարում, բայց քանի որ այդ համայնքը

գնալով հաջողակ էր դառնում՝ մաս կազմելով իստեբլիշմենթին, թերթն էլ գնալով սկսել է հենց

այդպիսի տեսակետներ արտահայտել ու ի վերջո դարձել է յունիոնիստների տպագիր մարմինը։

Մյուս կողմից էլ, «Irish News» թերթը հիմնադրվել է 1891 թվականին՝ մի եպիսկոպոսի կողմից, ով

այն ստեղծել է «հոմրուլի» շարժման առաջնորդին դիմակայելու համար՝ վերջինիս անձնական

կյանքի մի սկանդալի պատճառով, և այսօր այնտեղ տպագրվում են նյութեր, որոնք

հետաքրքրություն են ներկայացնում այն կաթոլիկների համար, ում կարիքները չեն բավարարում

մյուս թերթերը։ Գոյություն ուներ նաև «Բելֆաստյան թելեգրաֆ» երեկոյան թերթը, որն այսօր լույս

է տեսնում առավոտները և առևտրային պատճառներով փորձում է բավարարել ողջ հանրության

(իմա՝ երկու համայնքների էլ) հետաքրքրությունները։ Բացի առևտրային թերթերից՝

հակամարտության կողմերը հրատարակում էին նաև իրենց սեփական թերթերը, օրինակ՝

հանրապետական շարժման «An Phoblacht» հրատարակությունը, որպեսզի իրենց խոսքը հասցնեն

ընթերցողին, իսկ իռլանդախոս համայնքը խրախուսում էր «Լա» իռլանդերեն

հրատարակությունը։ Տեղական համայնքներում ծնվել է նաև գրաֆիտի կոչվող որմնանկարչության

ավանդույթ. որմնանկարները ստեղծվում էին տեղի բնակչության մտքերի ու տրամադրությունների

վրա ազդելու նպատակով։ Միևնույն ժամանակ, Հյուսիսային Իռլանդիայում լոնդոնյան թերթերի

տեղական հրատարակությունների (օրինակ, «Daily Mail» և « Daily Mirror ») օրինակներն

ընդհանուր առմամբ ավելի շատ են վաճառվում, քան տեղական պարբերականները։

Հեռարձակվող ԶԼՄ-ների վիճակը փոքր ինչ տարբերվում էր, քանի որ Բի-Բի-Սի-ն և «Telefis

Eireann» ռադիոն հիմնադրվել են համապատասխանաբար բրիտանական և իռլանդական

պետությունների կողմից։ Լինելով պետական կորպորացիաներ՝ դրանք գործում են այն

Խարտիաներին համապատասխան, որոնք իրենցից պահանջում են իրադարձությունների

լուսաբանման նկատմամբ անաչառություն։ Դրա տակ սովորաբար հասկացվում է հարցի բոլոր

հայեցակետերի լուսաբանումը։ Երբ Հյուսիսային Իռլանդիայում հիմնադրվեց «Ulster Television»

անկախ հեռուստատեսությունը, նրա վրա նույնպես դրվեց իրադարձությունների անաչառ

լուսաբանման պարտավորությունը։ Իռլանդիայի Հանրապետությունում կառավարությունը, որը

հանրապետականությունն ընկալում էր որպես լուրջ սպառնալիք, կիրառում էր գրաքննություն,

ուստի հանրապետական շարժման առաջնորդներին արգելված էր հրապարակային ելույթներ

ունենալ։ 1988-ից մինչև 1994 թվականները բրիտանական հեռուստատեսությունում ու ռադիոյում

գործում էր հակամարտության երկու կողմերի ռազմականացված խմբավորումների

կողմնակիցների ելույթների կառավարական արգելքը, ուստի հեռուստառադիոհաղորդումների

ժամանակ նրանց խոսքերը կարդում էին դերասանները։

«RTÉ» ռադիոն ժամանակին ուներ Հյուսիսային Իռլանդիայի մեծ մասի ծածկույթ, սակայն

հեռուստատեսության մուտք գործելուց հետո ռադիոյում իրադարձությունների լուսաբանումը

բավականին անհավասարաչափ դարձավ։ Դա նշանակում էր, որ «անկարգությունների» ողջ

ժամանակահատվածում ամբողջ հանրությունը հնարավորություն ուներ դիտելու և ունկնդրելու

միևնույն նորությունները և տեղեկանալու բոլոր կողմերի առաջնորդների կարծիքներին ու

հայացքներին։

Ի տարբերություն շատ այլ հակամարտային իրավիճակների՝ հյուսիսիռլանդական

հակամարտությունում արտաքին կողմերի մասնակցությունն աննշան էր, մասամբ էլ այն

պատճառով, որ Իռլանդիան ծայրամասային տարածաշրջան է, որն իրենից առանձնակի

ռազմավարական նշանակություն չի ներկայացնում։ Այդուհանդերձ, նրա ենթադրյալ

ռազմավարական նշանակությունը հաճախ որպես փաստարկ էր բերվում բրիտանական շահերի

Page 18: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

17

բացատրման համար։ Մեծ Բրիտանիան իրո՛ք չէր ուզում անկայունություն հարևան կղզում կամ էլ

արտերկրյա ազդեցություն դրա վրա, և միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ,

իսկ նվազ չափով նաև՝ Սառը պատերազմի ժամանակ Հյուսիսային Ատլատիկան վերածվեց

ռազմական գործողությունների թատերաբեմի։ Ոչ վաղեմի «անկարգությունների» ժամանակ

Եվրոպական Միությունը և ԱՄՆ-ն շահագրգռված էին Հյուսիսային Իռլանդիայի խնդիրների

լուծմանն աջակցելով, իսկ այնպիսի երկրներ, ինչպիսին էր Լիբիան՝ գնդապետ Քադաֆիի

առաջնորդությամբ, պատրաստ էին սատարելու ապստամբներին։ Միացյալ Նահանգների

ազգայնական լոբբին ըստ ամենայնի փորձում էր ոչ միայն ԱՄՆ կառավարությանը ներքաշել

հակամարտության կարգավորման մեջ, այլև որոշել այն դիրքորոշումը, որ պիտի ունենար այդ

երկիրը։ Գիտակցելով ԱՄՆ ներքին քաղաքականությունում իռլանդական լոբբիի կարևորությունը՝

ԱՄՆ վարչակազմը փորձում էր բավարարել նրա պահանջները՝ ոչ միշտ համաձայնվելով նրա

վերլուծությանը կամ ռազմավարությանը։

Ազգայնականներն ու յունիոնիստները շահագրգռված էին դրսի ցանկացած աջակցությամբ, բայց

Միացյալ Թագավորությունը ցանկացած, անգամ բարյացակամ աջակցություն ընկալում էր որպես

միջամտություն իր ներքին գործերին և բավականաչափ ազդեցություն ուներ սահմանափակելու

համար օգնությունը և այն հանգեցնելու բարոյական, ֆինանսական ու փորձագիտական

աջակցման։ Ի վերջո Միացյալ Թագավորությունն ու Իռլանդիան իրե՛նք որոշում ընդունեցին

գնալու հարաբերությունների բարելավման ճանապարհով, և ոչ մի արտաքին կողմ չէր կարող

նրանց ստիպել անելու դա։ Յունիոնիստներն ու ազգայնականները նույնպես միջոցներ

ձեռնարկեցին հարաբերություններն ինքնուրույն բարելավելու նպատակով, և չնայած այն բանին,

որ այդ գործընթացում նրանք օգնություն էին ստանում դրսից, ոչ Մեծ Բրիտանիան, ոչ Իռլանդիան

և ոչ էլ շահագրգիռ այլ կողմեր չէին կարող հաջողության հասնել խաղաղության գործընթացում,

քանի դեռ կողմերը չեն զգացել նման քայլեր անելու իրենց պատրաստակամությունը։

Page 19: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Ռումբերից մինչև քվեաթերթիկներ. Հյուսիսային

Իռլանդիայի քաղաքական հաստատությունները և

հակամարտության փոխակերպումը

Միքայել Զոլյան

Ի՞նչ կարող է տալ հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումն այլ

հակամարտությունների լուծման որոնումներում։ Տոլստոյն, ինչպես հայտնի է, գտնում էր, որ

յուրաքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի։ Սույն դիտարկումը միանգամայն ընդունելի

է նաև էթնոքաղաքական հակամարտությունների առնչությամբ. էթնոքաղաքական յուրաքանչյուր

հակամարտություն բացառիկ է։ Բացի այդ, հարկ է հիշել, որ պատմական զանազան

համատեքստներով պայմանավորված՝ սկզբունքային տարբերություներ կան հետխորհրդային

տարածությունում առկա հակամարտությունների և Արևմտյան Եվրոպայի

հակամարտությունների միջև։ Հյուսիսիռլանդական հակամարտության և հետխորհրդային

տարածության հակամարտությունների բազմաթիվ տարբերությունները գործնականում անիմաստ

են դարձնում հակամարտության լուծումների կոնկրետ սխեմաները մի համատեքստից մյուսը

տեղափոխելու փորձերը։ Հակամարտության կազմաձևության մեջ և կողմերի դիրքորոշումներում

կառուցակարգային նմանություններ գտնելու փորձերը (օրինակ, «կողմերից մեկի համար կարևոր

է ինքնորոշման սկզբունքը, իսկ մյուսի համար՝ տարածքային ամբողջականության սկզբունքը»)

չեն հաստատվում գործերի իրական վիճակով։ Ուստի իռլանդական փորձից հակամարտության

լուծման կոնկրետ դեղատոմսերի տեղափոխման մասին ի սկզբանե կարելի է մոռանալ։ Սակայն

հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումը՝ չնայած կառուցակարգային

տարբերություններին (իսկ միգուցե և՝ դրանց շնորհիվ), թույլ է տալիս երևան հանել որոշ

սկզբունքներ, որոնք պիտի ընկած լինեն խաղաղ գործընթացի հիմքում, որպեսզի այն հաջողության

հնարավություններ ունենա։

Ժողովրդավարությունը գործողության մեջ. քաղաքական

հաստատությունները որպես հակամարտության փոխակերպման

եղանակ

Բելֆաստի արվարձանում գտնվող Ստորմոնտյան ամրոցի դահլիճներից մեկում հանդիպում է

անցկացվում Անդրկովկասից եկած հետազոտողների ու Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր

մարմնի պատգամավորների հետ։ Խոսում են օրենսդիր ասամբլեայի պատգամավորները։ Առաջին

իսկ խոսքերից պարզ է դառնում, թե ինչ համայնքներ ու նույնիսկ ինչ կուսակցություններ են նրանք

ներկայացնում։ Նրանցից մեկը՝ միջահասակ, թխամաշկ ու թխահեր, սևեռուն հայացքով, սկսում է

խոսել գաղութատիրության ու բռնազավթման մասին. «մոտ 800 տարի առաջ բրիտանացի

նվաճողները ոտք դրեցին Իռլանդիա, և այդ ժամանակից ի վեր սկսվեցին խնդիրները»։ Այս

արտահայտության մեջ բառախաղ կա. նա օգտագործում է «troubles» բառը, որով ընդունված է

որակել հյուսիսիռլանդական հակամարտությունը, այնպես որ նրա խոսքերը կարելի է հասկանալ

նաև այն իմաստով, որ հակամարտությունը շարունակվում է արդեն 800 տարի։ Մեկ այլ

պատգամավոր՝ թիկնեղ, ճերմակահեր, կապտաչ ու կլորադեմ, պատասխանում է թեթևակի

հեգնական հայացքով. «Այ քեզ բան, Ձեզ հաջողվեց 800-ամյա պատմությունն ամփոփել մեկ

նախադասությամբ»։

Page 20: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

19

Եվ այսպես, առաջինը՝ «Շին-Ֆեյնի» պատգամավորը, պատմում է, որ գրոհային է եղել և 18 տարի

անցկացրել է բրիտանական բանտում։ Նրա գործընկերը՝ Դեմոկրատական յունիոնիստական

կուսակցության անդամը, ոչ նվազ բուռն անցյալ ունի՝ կամավորական է եղել բրիտանական

բանակում, իսկ նրա կինը ծառայել է օլսթերական ոստիկանությունում և վիրավորվել է

հանրապետականների հետ բախման ժամանակ։ Բայց այսօր նրանք նստած են

հյուսիսիռլանդական խորհրդարանի սենյակներից մեկում, թեյ են խմում՝ վայելելով կարագով ու

ջեմով հացը։ Նրանցից մեկը՝ ակնհայտորեն ոչ առաջին անգամ, մի տեքստ է արտաբերում, որում

պսակազերծում է բրիտանական վարչակարգի գաղութատիրական քաղաքականությունը, իսկ

մյուսը, նույնպես ակներևաբար ոչ առաջին անգամ, հեգնում է Իռլանդիայի Հանրապետությունը,

որն, ըստ նրա, Լոնդոնից իր անկախության համար երկար պայքար է մղել զուտ նրա համար,

որպեսզի նույն այդ անկախությունից հրաժարվի հօգուտ Բրյուսելից կախվածության։ Զգացվում է,

որ քաղաքական այն դիրքերը, որոնց վրա հենված են նրանք, ուղղակիորեն հակադիր են։ Ավելին,

միանգամայն հնարավոր է, որ այս մարդիկ, ովքեր քսան տարի առաջ կարող էին հանդիպել

մարտադաշտում, հոգու խորքում շարունակում են միմյանց թշնամիներ համարել։

Այնուամենայնիվ, այսօր պարզապես անհնար է պատկերացնել, որ թանկարժեք կոստյումներով

այս միջահասակ ու պատկառելի տղամարդիկ ժամանակին ինքնաձիգներով թաքնվում էին

նրբանցքներում՝ դարանելով ոսոխին։

Այն, ինչ կատարվում է Ստորմոնտյան պալատի այս սենյակում, կարող է ծառայել որպես վերջին

տասնամյակի ընթացքում հյուսիսիռլանդական քաղաքականության անցուդարձի

փոխաբերություն։ Հակամարտությունը ոչ մի տեղ չի անհետացել. հանրությունն առաջվա պես

տարաբաժանված է. շատ մարդիկ՝ երկու կողմերից էլ, շարունակում են միմյանց թշնամիներ

համարել, յուրաքանչյուր կողմ անցյալի իր պատմույթն ունի, որն անհամատեղելի է մյուս կողմի

պատկերացումներին։ Գրեթե նույնկերպ անհամատեղելի են պատկերացումներն առ այն, թե

վերջիվերջո ինչպես պիտի լուծվի Հյուսիսային Իռլանդիայի թնջուկը։ Ինչպես ասում է մեր

զրուցակիցներից մեկը՝ կաթոլիկների մեծամասնությունը շարունակում է հուսալ, որ երբևէ

հյուսիսը կմիավորվի հարավին, իսկ բողոքականների մեծամասնության համար այդ հեռանկարը

շարունակում է աշխարհի վերջի նման մի բան լինել։ Սակայն, ի տարբերություն 20-30 տարիներ

առաջ եղած իրավիճակի, այսօր պետությունը թշնամիներ չի տեսնում ի դեմս նրանց, ովքեր իրենց

նույնականացնում են Իռլանդիայի հետ, իսկ նրանք էլ, իրենց հերթին, որպես թշնամի չեն ընկալում

պետական կառավարման համակարգն ու դրա ծառայողներին։

Հարկ է ընդունել, որ Հյուսիսային Իռլանդիայի կառավարման համակարգը բավականին

ուռճացված է, և դժվար թե այն կարելի լինի արդյունավետ կառավարման իդեալական մոդել

համարել։ Սակայն այն արդյունավետ է ամենագլխավորում. մեր օրերում պայթյուններն ու

փոխհրաձգությունը Հյուսիսային Իռլանդիայում չափազանց քիչ են։ Ինչ խոսք, ասել, թե

քաղաքական բռնության խնդիրը տարածաշրջանում լուծված է, մեղմ ասած՝ դեռ վաղ է, բայց

Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական բռնության աստիճանն այսօր ոչ մի կերպ համեմատելի չէ

այն բանի հետ, ինչ եղել է մինչև համաձայնագրերի ստորագրումը։ Իհարկե, այսօր էլ են բռնության

հետ կապված միջադեպեր լինում, իսկ երբեմն էլ բանը հասնում է ահաբեկչական

գործողությունների, որոնց ետևում խաղաղ պայմանագիրը չընդունած կազմակերպություններն են

կանգնած (այսպես կոչված «դիսիդենտները» կամ այլախոհները)։ Պարբերաբար տեղ են գտնում

նաև զանգվածային անկարգություններ, ինչպես եղել է 2013թ. գարնանը։ Սակայն ընդհանուր

առմամբ այսօր բռնության չափով Հյուսիսային Իռլանդիան շատ չի տարբերվում Եվրոպայի որևէ

այլ տարածաշրջանից։

Page 21: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

20

Ներկայումս օրենսդիր իշխանությունը Հյուսիսային Իռլանդիայում պատկանում է Օրենսդիր

ասամբլեային (Legislative Assembly)։ Թեև այն իր նիստերը գումարում է Ստորմոնտյան ամրոցում՝

1920-ական թվականներից ի վեր օրենսդիր իշխանության նստավայրում, այսօրվա Ստորմոնտը

շատ է տարբերվում այն վարչակարգից, որը գոյություն ուներ Հյուսիսային Իռլանդիայի

կազմավորումից հետո տասնամյակների ընթացքում՝ մինչև 1972 թվականին Լոնդոնից

անմիջական կառավարում մտցվելը (օրենսդիր մարմինն ընդունված է նշել իր նստավայրի

անվանմամբ, նույնկերպ բրիտանական խորհրդարանն ընդունված է անվանել «Վեսթմինսթեր»)։

Ներկայիս Ստորմոնտը, որտեղ առկա է կաթոլիկների ու բողոքականների միջև իշխանության

տարանջատման բարդ համակարգ, արդյունք է տասնամյակներ տևած հակամարտության և գրեթե

նույնքան տևական խաղաղ գործընթացի։

Հյուսիսային Իռլանդիայում շատերն այսօր դժգոհ են այն բանից, թե ինչպես են աշխատում

ժողովրդավարական հաստատությունները։ Կառավարման համակարգը քննադատում են

ուռճացած և ոչ դյուրաշարժ լինելու համար, իսկ կառավարող կուսակցությունները

քննադատության թիրախ են դառնում այն բանի համար, որ նրանք մենաշնորհել են իշխանությունը

Հյուսիսային Իռլանդիայում՝ մեկուսի դիրքերի արտամղելով մյուսներին՝ ոչ բազմամարդ

կուսակցություններին երկու համայնքներում էլ։ Շատերը դժգոհ են նրանից, որ քաղաքական նոր

համակարգի շրջանակներում նախկին գրոհայինները (այդ թվում՝ մարդիկ, ովքեր պատիժ են կրել

բանտերում սպանությունների և այլ հանցագործությունների համար) պատկառելի քաղաքական

գործիչներ դառնալու հնարավորություն են ստացել։ Վերջապես, ոմանք քննադատում են

Հյուսիսային Իռլանդիայի կառավարման համակարգը այն բանի համար, որ այն վերարտադրում և

պահպանում է կրոնական հատկանիշներով հանրության տարանջատումը։ Այդ դժգոհությունը

հասկանալ կարելի է։ Սակայն եթե անգամ ընդունելու լինենք, որ պետական կառավարման այդ

հաստատություններն այնքան էլ արդյունավետ չեն՝ դրանք միանգամայն արդյունավետ են

հակամարտության փոխակերպման եղանակների որակի հարցում։ Այսպիսով, ինչպե՞ս է

Հյուսիսային Իռլանդիայում հաջողվել հակամարտությունը քաղաքական բռնության ոլորտից

տեղափոխել ժողովրդավարական կուսակցական քաղաքականության ոլորտ։

Ով ով է. հակամարտության հիմնական կողմերն ու նրանց

դիրքորոշումները

Ինչպես հայտնի է, բուն Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը բաժանված է երկու համայնքների,

որոնք տարբերվում են ոչ միայն կրոնական հատկանիշներով, այլև քաղաքական

նախապատվություններով։ Մեծամասնությունը, որի ներկայացուցիչներն իրենց նույնականացնում

են որպես բողոքականներ, հանդես է գալիս Միացյալ Թագավորության կազմում Հյուսիսային

Իռլանդիայի կարգավիճակի պահպանման օգտին։ Սույն դիրքորոշումն ընդունված է կոչել

յունիոնիզմ, իսկ դրա կողմնակիցներին՝ յունիոնիստներ («union»՝ միություն, իմա՝ Միացյալ

Թագավորության հետ միություն) կամ լոյալիստներ («loyal» բառից, իմա՝ բրիտանական թագին

հավատարիմ)։ Բողոքական-յունիոնիստների մեծամասնությունն ավանդաբար քվեարկում էր

Օլսթերի յունիոնիստական կուսակցության (UUP) օգտին։ Հակամարտության ընթացքում ծագեցին

նաև մի շարք այլ յունիոնիստական քաղաքական կազմակերպություններ, որոնք, որպես կանոն,

աչքի էին ընկնում առավել արմատականությամբ։ Դրանցից մեկը՝ հոգևոր քարոզիչ Իեն Փեյսլիի

գլխավորած Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը (DUP) ի վերջո իր

հանրաճանաչությամբ առաջ անցավ Օլսթերի յունիոնիստական կուսակցությունից և ներկայումս

հանդիսանում է յունիոնիստական համայնքը ներկայացնող հիմնական քաղաքական ուժը։

Page 22: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

21

Քաղաքական կուսակցություններից զատ գործում են նաև բողոքականներին միավորող այլ՝

փոքրիշատե պաշտոնական կառույցներ։ Դրանց մեջ առանձնակի տեղ է զբաղեցնում

Օրանժիստների ուխտը (Orange Order)։ Ուխտի ազդեցությունը խարսխվում էր նրա դարավոր

ավանդույթների վրա, բացի դրանից՝ այն միավորում էր ամենատարբեր բողոքական

կազմակերպությունների ներկայացուցիչների՝ քաղաքական կուսակցություններից մինչև

ռազմականացված կազմավորումներ։ Վերջապես, հակամարտությունում առանձնակի դեր են

խաղացել լոյալիստների ռազմականացված կազմավորումները, որոնցից ամենահայտնիներն են

Օլսթերական կամավորական ուժերը (UVF, Ulster Volunteer Force), Օլսթերի պաշտպանության

ընկերակցությունը (UDA, Ulster Defense Association) և այլն։

Եթե բողոքականների մեծամասնությունը հարում է յունիոնիստական քաղաքական

գաղափարախոսությանը, ապա իրենց կաթոլիկ համարողների մեծամասնությունը հանդիսանում է

«ազգայնական», այսինքն՝ Իռլանդիայի Հանրապետության հետ Հյուսիսային Իռլանդիայի

միավորման կողմնակից5։ Կաթոլիկները բաժանվում են քաղաքական պայքարի լեգալ

(«սահմանադրական») մեթոդների և զինված պայքարի կողմնակիցների։ Լեգալ ուղուն հակված

հիմնական կաթոլիկ քաղաքական ուժը՝ Ազգայնական կուսակցությունը, գործում էր փաստորեն

Հյուսիսային Իռլանդիայի գոյության սկզբից ի վեր՝ մինչև 1960-ական թվականները, սակայն

պետական կառավարման վրա նրա ազդեցությունը նվազագույն էր։ 1960-ականների վերջին նրա

տեղը գրավել է Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը (ՍԴԼԿ), որն ակտիվ

էր քաղաքացիական իրավունքների համար շարժման մեջ։

Հակամարտության սրմանը զուգընթաց առավել ազդեցիկ էին դառնում ռազմականացված

կազմավորումները, իսկ դրանց մեջ ամենաազդեցիկը շուտով դարձավ Իռլանդական

հանրապետական բանակը (Irish Republican Army), որը 1970-ականների սկզբներին երկու թևերի էր

պառակտվել՝ պաշտոնական ԻՀԲ, որը դադարեցրել էր զինված պայքարը, և «Ժամանակավոր»

ԻՀԲ (Provisional IRA), որը շարունակում էր ահաբեկչական մեթոդներով պայքարը։ Վերջինս

աստիճանաբար դարձավ հակամարտության հիմնական դերակատարներից մեկը, իսկ

պաշտոնական ԻՀԲ-ի ազդեցությունը ի չիք էր դառնում։ Սովորաբար, երբ 1970-ականների կեսերից

սկսված իրադարձությունների նկարագրման ժամանակ հիշատակվում է ԻՀԲ-ն, նկատի է առնվում

Ժամանակավոր ԻՀԲ-ն։ Հետագայում՝ պայքարի քաղաքական մեթոդներին ռազմականացված

կազմավորումների անցմանը զուգընթաց, աճել է ԻՀԲ-ի հետ կապված «Շին Ֆեյն» կուսակցության

ազդեցությունը։ Նրա առաջնորդներից ամենաճանաչվածներն էին Ջերի Ադամսը և Մարտին

Մակգինեսը6։

Ինչպես տեսնում ենք, քաղաքական կուսակցությունների մեծամասնությունն ուներ վառ

արտահայտված համայնքային բնույթ։ Միակ բացառությունը լիբերալ Ալյանսի կուսակցությունն

էր, որը միավորում էր համայնքային քաղաքականության շրջանակներից դուրս գալ ձգտող

կաթոլիկներին ու բողոքականներին։ Բրիտանական կուսակցությունները՝ պահպանողականները,

լեյբորիստները և լիբերալ-դեմոկրատները, համեմատաբար սահմանափակ դեր ունեին

5 «Ազգայնական» եզրույթը հյուսիսիռլանդական համապատկերում չունի արմատականության այն

երանգը, որն առկա է հետխորհրդային համապատկերում. «ազգայնականը», բառի իռլանդական

նշանակությամբ, կարող է միանգամայն չափավոր հայացքների տեր լինել ։ 6 «Շին Ֆեյն» և «ԻՀԲ» անվանումները վերարտադրում են դարասկզբին գոյություն ունեցած

համանման կազմակերպությունների անունները, որոնց հետ դրանք չունեն անմիջական

ծագումնաբանական կապ, թեև իրենց համարում են նրանց գաղափարական հետնորդները։

Page 23: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

22

Հյուսիսային Իռլանդիայում։ Հյուսիսային Իռլանդիայի բնակիչների մեծամասնությունը քվեարկում

է ոչ թե ձախերի կամ աջերի, այլ «կանաչների» (իմա՝ Իռլանդիայի միավորման կողմնակիցների) և

«օրանժիստների» (իմա՝ յունիոնիստների) օգտին։ «Կանաչները» հիմնականում իրենց

տեղանշում են քաղաքական համայնապատկերի ձախ բևեռի կողքին, իսկ «օրանժիստներն» իրենց

առավելս նույնականացնում են աջերի հետ, սակայն սոցիալ-տնտեսական հարցերում

կուսակցությունների դիրքորոշումները երբեք նույնքան կարևոր դեր չեն խաղացել ընտրողների

համար, որքան նրանց դիրքորոշումը Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի հարցում։

Տեղացի դերակատարներից բացի՝ հակամարտության կողմերից մեկը, բնականաբար,

հանդիսանում էր Միացյալ Թագավորության կառավարությունը։ Չնայած Լոնդոնի և լոյալիստների

դիրքորոշումների ակնհայտ փոխկապակցվածության՝ բրիտանական կառավարությունը ձգտում

էր չեզոքություն պահպանել։ Լոնդոնը պաշտոնապես հայտարարում էր, որ ճանաչում է

Հյուսիսային Իռլանդիայի բնակչության ինքնորոշման իրավունքը և պատրաստ է ընդունելու

տարածաշրջանի բնակչության ժողովրդավարական կամարտահայտության ցանկացած արդյունք։

Լոնդոնի համակրանքը փոխվում էր՝ կախված այն բանից, թե որ կուսակցությունն է իշխում

Վեսթմինսթրում։ Ընդունված է կարծել, որ կոնսերվատորները ավելի հակված են յունիոնիստներին

աջակցելուն, մինչդեռ ահա լեյբորիստները չեզոքության են ձգտում և նույնիսկ որոշ չափով

համակրում են չափավոր ազգայնականներին, սակայն այս բաշխապատկերը ոչ միշտ է գործել։

Երկու համայնքների նկատմամբ հավասարակշռությունը պահպանելու Լոնդոնի փորձերը

միանշանակ չեն ընկալվել բուն Հյուսիսային Իռլանդիայում։ Շատ ազգայնականներ շարունակում

էին ի դեմս բրիտանական կառավարության տեսնել թշնամու և այդ փորձերն ընկալում էին որպես

խաբեություն ու կեղծավորություն, իսկ շատ յունիոնիստներ այդ փորձերն ընկալում էին որպես

վախկոտություն ու դավաճանություն։

Ինչ վերաբերում է Հյուսիսային Իռլանդիայի կառավարությանը, ապա նրան միանշանակ

հակամարտության կողմ համարելը բարդ է։ Ճիշտ է, XX դարի մեծ մասի ընթացքում Դուբլինում

չէին երկնչում Իռլանդիայի բաժանումն անվանել պատմական անարդարություն, որը երբևէ պիտի

շտկվի, և դա նույնիսկ ամրագրվել է սահմանադրության մեջ։ Սակայն այս ուղղությամբ

գործնական քայլեր ոչ ոք երբեք չի ձեռնարկել. բոլորն էլ հասկանում էին, որ Իռլանդիան մտադիր չէ

ներքաշվել զինված հակամարտության մեջ։ Հյուսիսցի կաթոլիկներին Իռլանդիայի օգնությունը

հիմնականում սահմանափակվում էր բարոյական աջակցությամբ և մարդասիրական օգնությամբ։

Իռլանդական ռազմականացված կազմավորումները գործում էին Իռլանդիայի Հանրապետության

տարածքում, բայց առանց պաշտոնական Դուբլինի հավանության։ Ընդհակառակը, Դուբլինն

աջակցում էր Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ «սահմանադրական» ազգայնականներին,

այնպիսիներին, ինչպիսին էր ՍԴԼԿ-ն, և միանշանակորեն դատապարտում էր այնպիսի խմբերի

ահաբեկչական գործողությունները, ինչպիսին ԻՀԲ-ն է։ Այդուհանդերձ, Իռլանդիայն

կաառվարությունն անկասկած հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի կարևորագույն

դերակատարներից է. առանց նրա մասնակցության հակամարտության լուծումն անհնարին

կլիներ։

Հնարավոր է, հյուսիսիռլանդական հակամարտության և շատ այլ հիմնախնդիրների հիմնական

տարբերություններից մեկն այն է, որ Հյուսիսային Իռլանդիայում չի եղել համաշխարհային և

տարածաշրջանային տերությունների աշխարհաքաղաքական շահերի այնպիսի հանգուցում, որը

փաստորեն ընկալվում է որպես էթնոքաղաքական հակամարտության անքակտելի մաս։

Արևմտյան Եվրոպայում Հյուսիսային Իռլանդիայի աշխարհագրական դիրքը նշանակում էր, որ

նրա բնակիչներն ազատված էին մեծ տերությունների աշխարհաքաղաքական դիմակայության

Page 24: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

23

պատանդը դառնալու հեռանկարից՝ թե՛ սառը պատերազմի տարիներին, և թե՛ դրանից հետ։

Համաշխարհային տերություններից միայն ԱՄՆ-ն էր աշխույժ հետաքրքրություն ցուցաբերում

Հյուսիսային Իռլանդիայի իրավիճակի նկատմամբ, ինչը պայմանավորված էր երկու գործոնով.

ԱՄՆ-ի ու Միացյալ Թագավորության միջև դաշնակցային հարաբերություններով և ԱՄՆ-ում

բազմամիլիոն իռլանդական սփյուռքի առկայությամբ։ Ավելին, այս երկու՝ որոշակի չափով իրար

հավասարակշռող գործոնների առկայությունը ԱՄՆ-ին օգնում էր չեզոքություն պահպանելու և

նրան փաստորեն կատարյալ միջնորդի է վերածել։ Ամերիկյան միջնորդ Ջորջ Միտչելի

մասնակցությունը և 1995 թվականին ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի այցը Հյուսիսային Իռլանդիա

այն գործոնների թվում էին, որոնց շնորհիվ Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ գործընթացը

պսակվեց Ավագ ուրբաթի պայմանագրով։

Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ. պատմությունն ու ինքնությունը

տարանջատված հանրությունում

Իռլանդական «Քրենբըրիզ» նշանավոր խմբի երգերից մեկում կան այսպիսի խոսքեր. «Քո գլխում

1916 թվականն է» («It's 1916 in your head»)։ Այս խոսքերի նշանակությունը քիչ հասկանալի էր մնում

90-ականների սկզբներին ողջ աշխարհով մեկ այս խմբին լսող դեռահասների, այդ թվում՝ տողերիս

հեղինակի համար։ Սակայն բուն Իռլանդիայում «Քրենբըրիզի» ունկնդիրների համար ամեն ինչ

միանգամայն պարզ էր. 1916թ. Զատիկի կիրակի Դուբլինում սկսվել էր այսպես կոչված

«Զատկական խռովությունը», որը նշանավորեց Իռլանդիայի անկախության ձեռքբերման

գործընթացի սկիզբը։ Ապստամբությունը պարտություն կրեց, ինչը միանգամայն ակնկալելի էր։

Սակայն այն փաստը, որ բրիտանական իշխանությունները մահապատժի են ենթարկել

ապստամբության առաջնորդներին, հակառակ արդյունքը տվեց. ռազմական պարտությունը

վերածվեց «բարոյական հաղթանակի»։ Գնդահակահարության փաստն ինքնին խռովության

առաջնորդներին հերոսների կարգավիճակ տվեց, իսկ անկախության համար Իռլանդիայի

պայքարը հզոր խթան ստացավ։

Շատ բողոքականներ այս դեպքերը դիտարկում են այլ տեսանկյունից. նրանց համար կարևոր է

ռազմաճակատում հազարավոր բողոքականների «ռազմական սխրագործության» և թիկունքում

խռովություն բարձրացրած հանրապետականների «դավաճանության» հակադրությունը։ Դրա

փոխարեն բողոքականների օրացույցում առանձնակի նշանակություն ունի 1690 թվականը, երբ

բողոքական Վիլհելմ III-ը հաղթանակ տարավ իր նախորդի՝ կաթոլիկ Հակոբ II-ի նկատմամբ։

Խստորեն ասած, այդ մարտը Անգլիայում իշխանության համար պայքարի մի մասն էր։

Այդուհանդերձ, շատ բողոքականների համար դա հերոսական անցյալի դրվագներից է, իսկ շատ

կաթոլիկների համար՝ ողբերգալից տարեթիվ։ Համենայն դեպս, եթե դուք ապրում եք Հյուսիսային

Իռլանդիայում, ապա շատ բարդ է մոռանալ այդ տարեթվերի մասին։ Հյուսիսիռլանդական

հեղինակ Ֆերգալ Քոքրեյնը պատմում է հյուսիսիռլանդական մի պրոֆեսորի մասին, ով 1690 թիվն

օգտագործում էր որպես բանկային քարտի գաղտնաբառ՝ վստահ լինելով, որ երբեք չի մոռանա

թվերի այդ համադրությունը7։

Լոնդոնում գահին բողոքական տոհմի զորացումը նշանակում էր, որ մի քանի դար շարունակ

բողոքականներն օգտվում էին մի շարք առավելություններից, իսկ կաթոլիկները, չնայած այն

բանին, որ մեծամասնություն էին կազմում Իռլանդիայում, խտրականության էին ենթարկվում։

7 F. Cochrane, Northern Ireland: the Reluctant Peace, New Haven and London: Yale University Press, 2013,

p.7.

Page 25: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

24

Այնուամենայնիվ, «ազգայնականներ-կաթոլիկներ» և «յունիոնիստներ-բողոքականներ»

փոխկապակցվածությունը ոչ միշտ է այնքան միանշանակ եղել, որքան այն դարձել էր անցյալ

դարի երկրորդ կեսին։ Այսպես, խտրական օրենքները վերաբերվում էին ոչ միայն կաթոլիկներին,

այլև այն բողոքական հարանվանություներին, որոնք չէին պատկանում անգլիական պաշտոնական

եկեղեցուն։ Անշուշտ, կաթոլիկներն ընդհանուր առմամբ ավելի մեծ չափով էին ընդիմություն

հանդիսանում Լոնդոնի համար, իսկ բողոքականների մեծամասնությունը սատարում էր

բրիտանական իշխանությանը։ Սակայն, չնայած երկու խմբերի միջև առկա սոցիալական ու

կրոնական տարբերություններին, որոշ բողոքականներ կարևոր դեր են խաղացել Իռլանդիայում

XVIII–XIX դարերի ազգային շարժումներում։ Օրինակ, բրիտանական իշխանությունների դեմ

1798թ. ապստամբությանը մասնակցել են և բողոքականներ, և կաթոլիկներ։ Անգամ XX դարի

սկզբներին իռլանդական անկախության կողմնակիցների թվում եղել են նաև բողոքականներ.

այսպես, Յեյթսը՝ իռլանդական ամենահայտնի բանաստեղծներից մեկը, բողոքական էր, ինչը նրան

չէր խանգարում սատարելու ազգայնական շարժումը8։

Սակայն աստիճանաբար իռլանդական ազգայնականության շրջանակներում ավելի ակնհայտ

դարձավ ազգային ինքնության էթնոմշակութային ու կրոնական մեկնաբանման միտումը.

նորաթուխ հանրապետությունում որպես ազգային ինքնության գլխավոր հենասյուներ էին

ընկալվում կաթոլիկությունն ու իռլանդերենը։ Ոչ մեկը և ոչ էլ մյուսը չէին կարող տարբեր

դավանանքի տեր իռլանդացիների միավորման հենք հանդիսանալ, մանավանդ որ իռլանդական

ինքնության այդօրինակ մեկնաբանությունը ոչ միանշանակ էր ընդունվում նույնիսկ իռլանդացի

շատ կաթոլիկների կողմից։ Իռլանդական ազգայնականության հետազոտող Ռիչարդ Ինգլիշը

նկարագրում է, թե ինչպես իռլանդերենի վերականգնման և կաթոլիկական ինքնության ընդգծման

փորձերից ավելի երկյուղեցին բողոքականներին, ովքեր առանց այդ էլ այնքան էլ հարամարավետ

չէին իրենց զգում կղզու հարավային մասում9։

Իր հերթին, XIX դարի վերջին և XX դարի սկզբին բողոքականների մեծամասնությունն իրեն չէր

զգում ինքնավարության մաս, առավել ևս՝ անկախ Իռլանդիայի։ Իռլանդիայում անկախության

համար պայքարը գնալով ավելի կառուցակարգված ու նախահարձակ բնույթ էր կրում և դրան

զուգընթաց օլսթերցի բողոքականները նույնպես հավաքագրում էին իրենց ուժերը։ Նրանք

միանգամայն պարզ ու հստակ հասկացնել տվեցին բրիտանական իշքանություններին, որ եթե

Իռլանդիան դառնա ինքնավար կամ անկախ պետական կազմավորում, ապա իրենք դրա մի մասը

չեն դառնա և պատրաստ կլինեն զենքը ձեռքներին պաշտպանել իրենց դիրքորոշումը։ Այս

գործընթացների արդյունքը եղավ այն, որ օլսթերական բողոքական-յունիոնիստների

առաջնորդները նորաստեղծ Հյուսիսային Իռլանդիայում գործնականում ստացան քաղաքական

հաստատությունների լիակատար վերահսկման լծակներ։

Համայնքներից մեկի վերահսկողությունը պահպանվեց տասնամյակների ընթացքում՝ մինչև 1960-

ականների վերջը։ Երբ հակամարտության սրմանը զուգընթաց ակնհայտ դարձավ, որ այդ

քաղաքական համակարգն այլևս չի աշխատում՝ այն ավելի բաց ու ներառող, ինչպես նաև երկու

համայնքների շահերն արտացոլող համակարգով փոխարինելու փորձերն անհաջողությամբ

պսակվեցին։ Տարածաշրջանում մտցվեց Լոնդոնի անմիջական կառավարում։ Փաստորեն, միայն

1998թ. Ավագ ուրբաթից հետո Հյուսիսային Իռլանդիայում սկսեց կազմավորվել տարածաշրջանում

ապրող երկու համայնքների շահերն արտահայտող քաղաքական համակարգ։

8 R. English, Irish Freedom: the History of Nationalism in Ireland, London: Pan Books, 2007, p. 237. 9 Նույն տեղում։

Page 26: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

25

Խաղաղ գործընթաց. առաջին փորձ

Ավագ ուրբաթի համաձայնագրի ստորագրմամբ պսակված խաղաղ գործընթացը

հակամարտության խաղաղ լուծման առաջին փորձը չէր։ Նմանօրինակ փորձ ձեռնարկվել էր 70-

ականների սկզբներին. 1974թ. Սանինգդեյլյան համաձայնագրում արդեն կիրառվել էին մի քանիսը

այն սկզբունքներից, որոնք հետագայում դրվեցին Ավագ ուրբաթի պայմանագրի հիմքում։

Այնուամենայնիվ, սանինգդեյլյան համաձայնագիրը անհաջողություն կրեց, որից հետո

հակամարտությունը շարունակվեց գրեթե քառորդ դար։

Հյուսիսային Իռլանդիայում երկու համայնքներին էլ ձեռնտու պետական կառուցվածքի մշակման

փորձեր ձեռնարկվել են նաև մինչև Սանինգդեյլը։ 1960-ականների վերջերին հակամարտության

բուն սրումը հաջորդել է բարեփոխումների այն փորձին, որը նախաձեռնել էր Առաջին նախարար

Թերենս Օ՚Նիլը։ Նա հասկանում էր, որ կառավարման գործընթացի վրա կաթոլիկների կողմից

ազդեցության հնարավորությունները բացառող համակարգն անհուսորեն հնացել է։ Սակայն հենց

նրա բողոքական ընտրողները վախեցան, որ կաթոլիկներին արվելիք զիջումներն այլ բան չեն, քան

Իռլանդիայի Հանրապետության հետ միավորման առաջին քայլ։ Բարեփոխումները ձախողվեցին,

ինչն էլ, իր հերթին, հանգեցրեց կաթոլիկների ճամբարի համապատասխան արձագանքին.

չափավոր ազգայնականները, որոնք կողմնակից էին օրինական քաղաքական պայքարի, սկսեցին

կորցնել աջակցությունը կաթոլիկ թաղամասերում։ Առաջացած վակուումը սկսեցին լրացնել

ռազմականացված կազմավորումները, առաջին հերթին՝ ԻՀԲ-ն։ Բողոքականներն էլ իրենց հերթին՝

տեսնելով կաթոլիկների ճամբարի արմատականացումը, սկսեցին զինվել, առավել ևս, որ

լոյալիստական ռազմականացված կազմավորումներ գոյություն ունեին արդեն վաղուց։

Հյուսիսային Իռլանդիան սկսեց վառոդի տակառ հիշեցնել։ Քաղաքական բռնության պարույրը

տարածվում էր դանդաղ, բայց հետևողական։

Սանինգդեյլյան համաձայնագիրը փորձ էր լուծելու այն թնջուկը, որը չկարողացավ լուծել Օ՚Նիլը,

այն է՝ կաթոլիկ համայնքի համար հավասար իրավունքներ ապահովել Հյուսիսային Իռլանդիայի

կառավարման մեջ։ Յունիոնիստները համաձայնվեցին ՍԴԼԿ-ի հետ կոալիցիոն կառավարության

ստեղծմանը։ Նախատեսվում էր նաև Իռլանդիայի Հանրապետության մասնակցությունը, ինչը

նշվում էր «իռլանդական չափում» եզրույթով («Irish dimension»). Ստեղծվում էր խորհրդատվական

գործառույթ ունեցող Իռլանդական խորհուրդ, որտեղ ներկայացված էին երկու Իռլանդիաների

կառավարությունները, ինչպես նաև դրանց օրենսդիր մարմինները։ Սանինգդեյլյան

համաձայնագրի հենքում դրված էր այն նույն սկզբունքը, որը հետագայում դրվեց Ավագ ուրբաթի

պայմանագրի հիմքում. երկու համայնքների ներկայացվածության և որոշումների կոնսենսուսային

ընդունման սկզբունքը։ Սակայն, ի տարբերություն Ավագ ուրբաթի պայմանագրի, որը, թեև

բազմաթիվ խնդրահարույց հարցերով, բայց, այնուամենայնիվ, հիմք դարձավ հակամարտության

արդյունավետ փոխակերպման, սանինգդեյլյան համաձայնագիրը անհաջողություն կրեց։

Սանինգդեյլի հիմնական թերացումներից մեկն այն էր, որ խաղաղ գործընթացում ներգրավվել էին

հակամարտության ոչ բոլոր դերակատարները։ Բանակցություններին մասնակցում էին Միացյալ

Թագավորության և Իռլանդիայի կառավարությունները, Օլսթերի յունիոնիստական

կուսակցությունը, ՍԴԼԿ-ն և Ալյանսի կուսակցությունը։ Երկու կողմերի արմատական ու

ռազմականացված կազմակերպությունները չեն մասնակցել խաղաղ գործընթացին և չեն ընդունել

դրա արդյունքները։ Ի հետևանս դրա` շատ յունիոնիստներ դժգոհ մնացին համաձայնագրից։

Առանձնակի դժգոհություն էր առաջացրել «իռլանդական չափումը». թեև «Իռլանդական

խորհուրդը» հիմնականում խորհրդատվական գործառույթներ ուներ, շատ յունիոնիստներ դժգոհ

Page 27: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

26

էին այն բանից, որ հարավի իշխանություններին իրավունք էր տրված մասնակցելու հյուսիսի

կառավարմանը։ Կաթոլիկ համայնքը, բացառությամբ արմատականների, փոքրիշատե գոհ էր

համաձայնագրից, բայց յունիոնիստական ճամբարում դժգոհությունն աճում էր։ Յունիոնիստների

առաջնորդ Բրայան Ֆոլքներն ակնհայտորեն ավելի հեռուն էր գնացել զիջումներում, քան դրանց

պատրաստ էին նրա ընտրողները։ Վերջին հաշվով, դժգոհ յունիոնիստական արհմիությունները

նախաձեռնեցին գործադուլ, որը պաշտպանեցին ռազմականացված կազմավորումները։ Պարզվեց,

որ բրիտանական իշխանությունները ևս պատրաստ չէին դեպքերի նման զարգացմանը, և

գործադուլի կազմակերպիչներին հաջողվեց Հյուսիսային Իռլանդիային հասցնել փլուզման եզրին։

Սանինգդեյլյան համաձայնագիրը ձախողվեց, Հյուսիսային Իռլանդիայում կրկին Լոնդոնի կողմից

մտցվեց անմիջական կառավարման համակարգ։

Ինչու՞ սանինգդեյլյան համաձայնագիրը ձախողվեց, իսկ Ավագ ուրբաթի պայմանագիրը՝ իր

դժվարություններով հանդերձ, դիմացավ ժամանակի փորձությանը։ Իհարկե, ինչ-որ չափով

Սանինգդեյլի անհաջողությունը կապված էր իրավիճակային ու սուբյեկտիվ գործոնների հետ։ Չի

բացառվում, որ 1970-ականների սկզբներին կողմերը ծայրաստիճան ընկղմված էին բռնության ու

պատասխան բռնության տրամաբանության մեջ, ինչը թույլ չէր տալիս նրանց դժվար փոխզիջում

ձեռքբերել։ Այդուհանդերձ, սանինգդեյլյան համաձայնագրի անհաջողությունը զգալի չափով

պայմանավորված էր խաղաղ գործընթացի կառուցակարգային թերություններով, մասնավորապես

նրանով, որ խաղաղ գործընթացում ներգրավվել են ոչ բոլոր ազդեցիկ դերակատարները, այլ միայն

«սահմանադրական» կուսակցությունները։ Արդյունքում ռազմականացված կազմավորումները

ներկայացված չէին և իրենց կապված չէին համարում այդ համաձայնագրին։ Բանակցություներում

«ահաբեկիչներին» չներգրավելու մասին որոշումը հեշտացրել է որոշման ձեռքբերումը, բայց

վերջնարդյունքում համաձայնագիրը անհաջողության է մատնել։ Բացի այդ, կողմերի

առաջնորդները փոխզիջումների են գնացել՝ չհոգալով սեփական կողմնակիցների կողմից այդ

փոխզիջման աջակցության ապահովման մասին։

Սանինգդեյլյան համաձայնագրի անհաջողության մեկ այլ պատճառ էլ ընտրողների աջակցության

բացակայությունն էր։ Համաձայնագրով չէր նախատեսվում քվեարկության ընթացակարգ, և նրա

ճակատագիրը կախված մնաց այն կուսակցությունների ընտրողների աջակցությունից, որոնք կնքել

էին այդ համաձայնագիրը։ Սակայն Սանինգդեյլին հաջորդած՝ Վեսթմինսթրի ընտրություններում

համաձայնագրի կողմնակիցները ակնհայտ պարտություն կրեցին։ Արդյունքում համաձայնագիրը

մնաց ժողովրդավարական իրավազորությունից զուրկ, ուստի և՝ ոչ հարատև։

Խաղաղ գործընթաց. թիվ երկու փորձ

«Քաղաքական շատ գործիչների սխալը,- ասում է Հյուսիսային Իռլանդիայի Օրենսդիր

ասամբլեայի նախկին խոսնակ, ներկայումս էլ Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի

պալատի անդամ Ջոն Օլդըրդայսը,- կայանում է նրանում, որ նրանք կարծում են, թե մարդիկ միշտ

գործում են սեփական շահերի, մասնավորապես՝ սոցիալ-տնտեսական շահերի բանական

ընկալումից»։ «Կան բաներ,- շարունակում է նա,- որ մարդկանց համար սրբազան են և չեն կարող

բանակցությունների առարկա լինել, հատկապես եթե նրանց առաջարկվում է դրանցից հրաժարվել

ի նպաստ նյութական բարիքների…Մարդկանց առաջարկեք իրենց պահանջները փոխանակել

նյութական օգնության հետ, և ի պատասխան կստանաք ցասում, ավել շատ փող առաջարկեք, և

ավելի մեծ ցասում կստանաք։ Բայց ահա ասացեք նրանց, որ հակադիր կողմը պատրաստ կլինի

ներողություն խնդրել կատարած բռնության համար, ու նրանք կասեն՝ «դա կարող է

բանակցությունների հիմք լինել»։ Ամեն անգամ, երբ մենք գործ ենք ունենում ահաբեկչության հետ,

Page 28: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

27

դա նշանակում է, որ կա մարդկանց խումբ, որն իրեն անարգված ու նվաստացած է զգում, հաճախ

էլ անարգված ու նվաստացած են զգում երկու կողմերն էլ։ Որպեսզի հակամարտության լուծումը

հնարավոր լինի՝ կարևոր էր, որպեսզի կողմերը դադարեն միմյանց ընկալել կաղապարների ու

կարծրատիպերի շրջանակներում և սկսեին թեկուզև փոքր ինչ հասկանալ մյուս կողմի

դրդապատճառները»10։

Այսպես, խաղաղ գործընթացն ընդունելու համար յունիոնիստներին անհրաժեշտ էր դադարել

հանրապետականներին ընկալել որպես բացառապես ահաբեկիչներ կամ հանցագործներ։ Նրանք

պետք է հասկանային, որ այն, ինչ իրենք, հաճախ լիովին արդարացված, համարում էին

ահաբեկչություն, եղել է կաթոլիկների նկատմամբ երկար տարիներ շարունակված

խտրականության հետևանք։ Ինչպես ընդունել էր յունիոնիստների առաջնորդ Դևիդ Թրիմբլն իր

նոբելյան ճառում՝ «օլսթերցի յունիոնիստները… տներ էին կառուցում ամուր պատերով, բայց

կաթոլիկների համար դա սառը տուն էր» (Թրիմբլը և կաթոլիկական ՍԴԼԿ կուսակցության

առաջնորդ Ջոն Հյումը Խաղաղության Նոբելյան մրցանակ են ստացել Ավագ ուրբաթի

պայմանագրի ձեռքբերման համար)։ Կաթոլիկները ոչ միայն իրենց նվաստացած էին զգում, այլև

չէին տեսնում օրինական ճանապարհով իրենց վիճակը փոխելու ուղիներ. Ստորմոնտյան

համակարգի պայմաններում «սահմանադրական» կուսակցությունները դատապարտված էին

անարդյունավետության։ Արդյունքում այն, ինչ նրանք «զինված պայքար» էին անվանում,

ընկալվում էր որպես քաղաքական նպատակներին հասնելու միակ ուղի։ Եղել է նաև նախադեպ,

որը ցույց է տվել բռնության կամ սպառնալիքի գործունակությունը. ոչ միայն Իռլանդիայի

Հանրապետության, այլ նաև հենց իր՝ Հյուսիսային Իռլանդիայի ստեղծումը զգալի չափով արդյունք

էր բռնության կամ սպառնալիքի՝ որպես այդպիսին։ Ավելին, դարասկզբի ռազմականացված

կազմավորումների առաջնորդները ժամանակի ընթացքում պատկառելի քաղաքական գործիչներ

ու պետական այրեր դարձան. հանրապետականները՝ հարավում, իսկ յունիոնիստները՝

հյուսիսում։

Իրենց հերթին կաթոլիկները նույնպես պետք է հրաժարվեին իրենց կաղապարներից ու

կարծրատիպերից։ Հանրապետականները տարիներ շարունակ կարծում էին, որ իրենց բոլոր

դժբախտությունների պատճառը բրիտանական իմպերիալիզմն է։ Զինված պայքարը պետք է

հանգեցներ նրան, որ բրիտանական կառավարությունը հրաժարվի Հյուսիսային Իռլանդիայի

նկատմամբ իր ունեցած հավակնություններից, և Իռլանդիայի միավորման կնճիռը լուծվի։

Ակնհայտ, բայց ոչ հարմար այն հարցը, թե նման հարաբերակցության պարագայում ի՞նչ կլինի

բողոքական համայնքի հետ, անտեսվում էր: Ընդունված էր կարծել, որ յունիոնիստները վաղ թե ուշ

կհաշտվեին նոր իրավիճակի հետ։ Յունիոնիստները չէին ընդունվում որպես հակամարտության

սուբյեկտ. եթե ինչ-որ մեկի հետ էլ պիտի պայմանավորվել, ապա Լոնդոնի, այլ ոչ թե նրա

«ջատագովների» հետ։

Հակամարտության նկատմամբ վերաբերմունքի հոլովույթի) փոփոխությունը ազգայնականների

ճամբարում կապում են ՍԴԼԿ-ի առաջնորդ Ջոն Հյումի հետ, ով առանձնակի դեր խաղաց, որպեսզի

խաղաղ գործընթացում ներգրավվեն միաժամանակ ԻՀԲ-ի ղեկավարությունը և Իռլանդիայի

կառավարությունը։ Հեշտ չէր պատկառելի քաղաքական գործիչներին ստիպել բանակցությունների

սեղանի շուրջ նստել ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարության հետ։ Հետագան

ավելի բարդ էր՝ ԻՀԲ-ի ներգրավումը բրիտանական կառավարության և բուն Հյուսիսային

Իռլանդիայի յունիոնիստների հետ բանակցություններին բացարձակապես անհնարինի նման մի

10 Հանդիպում լորդ Օլդըրդայսի հետ, 2013թ. հունիսի 21 (Լոնդոն)

Page 29: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

28

բան էր պատկերանում։ Սակայն հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի արդյունքում հենց դա

էլ կատարվեց։

Խաղաղ գործընթացը, որին մասնակցել են այդքան շատ տարբեր դերակատարներ, հարկ էր

կառուցակարգել։ Գործընթացն իրականացվում էր երեք մակարդակներով. Իռլանդիայի

Հանրապետության և Միացյալ Թագավորության կենտրոնական իշխանությունների միջև,

Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև, երկու համայնքների միջև՝ բուն

Հյուսիսային Իռլանդիայում։ Առավել դժվարն այն մակարդակն էր, որում բանակցությունները

տարվում էին Հյուսիսային Իռլանդիայի տարբեր կազմակերպությունների միջև։ Որոշ լոյալիստներ

հրաժարվում էին մասնակցել բանակցություններին, եթե դրանց պիտի մասնակցեին նաև ԻՀԲ-ի

ներկայացուցիչները։ Ուստի ինքնին այն փաստը, որ ԻՀԲ-ն հայտնվել է բանակցությունների

սեղանի շուրջ, արդեն իսկ նշանակալից ձեռքբերում էր։ Ինչպես հիշում ենք, խաղաղ գործընթացի

առաջին փորձի անհաջողության պատճառներից մեկը ռազմականացված կազմավորումների

բացակայությունն էր։

70-ական թվականներին ԻՀԲ-ն, ավելի ստույգ՝ «Ժամանակավոր» ԻՀԲ-ն, չէր պատրաստվում

մասնակցել քաղաքական գործընթացին, չնայած բրիտանական կառավարության հետ

հաղորդակցություն, այնուամենայնիվ, կար։ 90-ականների սկզբներին ԻՀԲ-ն լուրջ

փոփոխությունների ենթարկվեց։ Դա երկար գործընթաց էր, որում առանցքային դեր են խաղացել

1980-ականների սկզբներին բանտում ԻՀԲ անդամների հայտնի հացադուլները։ Ձևականորեն

հացադուլները, որոնց նպատակը հանրապետական կալանավորների համար հատուկ

կարգավիճակի ձեռքբերումն էր, չեն հասել իրենց նպատակին: Բրիտանական կառավարությունը

Մարգարետ Թետչերի գլխավորությամբ հայտարարեց, որ շարունակում է նրանց համարել

սովորական հանցագործներ։ Սակայն պարտությունը փոխվեց քաղաքական հաջողության.

հացադուլի ամենաթեժ պահին հացադուլավորներից մեկը՝ հանրապետական բանտարկյալ Բոբի

Սենդսը, ընտրվեց բրիտանական խորհրդարանի պատգամավոր։ Բոբի Սենդսն այդպես էլ

չզբաղեցրեց իր աթոռը և շուտով մահացավ՝ մի քանի այլ հացադուլավորների նման

չդադարեցնելով հացադուլը։ Այդ ամենի արդյունքում անմեղ մարդկանց մահվան մեջ մեղավոր

ահաբեկչական կազմակերպությունից ԻՀԲ-ն համայն աշխարհի շատ մարդկանց աչքերում

վերածվեց իմպերիալիզմին դիմակայության խորհրդանիշի։

Հացադուլի հարուցած արձագանքը ԻՀԲ-ի ղեկավարությանը ցույց տվեց, որ քաղաքական

մեթոդներով պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել, քան բռնությունը։ Ինչ խոսք, զինված

պայքարից քաղաքականությանն անցնելն այնքան էլ հեշտ գործ չէր։ Վտանգ կար, որ ԻՀԲ-ի

կողմնակիցները չեն ընդունի ռազմավարության փոփոխությունը, և տեղի կունենա նոր

պառակտում հանրությունում, ինչպես արդեն դա տեղի էր ունեցել կազմակերպության

պատմության մեջ, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի բռնության շարունակմանը։ Կրակի

դադարեցման մասին ԻՀԲ-ի հայտարարությունից մինչև Ավագ ուրբաթի պայմանագիրը շատ

ժամանակ է անցել, և հրադադարն էլ մի անգամ չէ, որ խախտվել էր։ Սակայն ԻՀԲ-ի նոր

պառակտում տեղի չունեցավ, և նրա կողմնակիցների մեծամասնությունն ընդունեց բռնությունից

հրաժարումը։ Ճիշտ է, այսօր, այդուհանդերձ, կան ԻՀԲ-ից պոկված խմբեր, որոնք չեն հրաժարվել

ահաբեկչական մեթոդներից, բայց նրանք մեկուսի բնույթ ունեն։

Խաղաղ գործընթացի հաջողության գործում մեծ նշանակություն ուներ նաև լոյալիստական

ռազմականացված կազմավորումների մի մասի դիրքորոշման փոփոխությունը։ Հակամարտության

տարիներին ճաղերի ետևում հայտնվել են լոյալիստ շատ գրոհայիններ։ Նրանցից ոմանք,

հատնվելով բանտում որպես երիտասարդ արմատականներ, այնտեղից դուրս եկան փորձով

Page 30: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

29

իմաստնացած և այն համոզմունքով լեցուն, որ թնջուկըը պետք է լուծել խաղաղ մեթոդներով։ Այն,

որ Միացյալ Թագավորությունը, հանուն որի, ինչպես նրանք էին կարծում, իրենք «կռվել են»,

իրենց նկատմամբ վերաբերվում է ինչպես հանցագործների, նրանցից շատերին ստիպել է

քննադատորեն վերաիմաստավորել յունիոնիզմի քաղաքական կարծրատիպերը։ Միևնույն

ժամանակ, բանտում անցկացրած տարիները նրանց բարոյական հեղինակությամբ էին օժտել

լոյալիստների շրջանում և թուլության ու դավաճանության մեջ մեղադրանքների առջև

անխոցելիություն։ Երբ բանակցությունների ժամանակ Իեն Փեյսլին մամուլի ասուլիս հրավիրեց՝

լոյալիստների առաջնորդին ծայրաստիճան զիջողականության մեջ մեղադրելու նպատակով, այն

ընդհատեցին մի քանի նախկին լոյալիստ բանտարկյալներ. «Ու՞ր ես մեզ տանում, Իեն։ Ու՞ր է քո

համարանիշը, Իեն»։ Նրանք ակնարկում էին այն, որ չնայած իր արմատական հռետորությանը՝

Իեն Փեյսլին երբեէ չի մասնակցել զինված ընդհարումներին, բանտարկյալ չի եղել և ուստի, ի

տարբերություն իրենց, չի կարող կուրծք ծեծել բանտարկյալի անհատական համարանիշով։ Այս

ամենը շուտով տարածվել է մեդիայի շնորհիվ և դարձել փիար-աղետ խաղաղ գործընթացը

չընդունող յունիոնիստների համար11։

Խաղաղ գործընթաց. հաղթողներ և պարտվողներ

Քանիցս փլուզման սպառնալիքի տակ գտնված բանակցություններն ի վերջո պսակվեցին այսպես

կոչված Ավագ ուրբաթի պայմանագրի (հայտնի է նաև Բելֆաստյան համաձայնագիր անվանմամբ)

կնքմամբ։ Շատ հարցերի առնչությամբ համաձայնագրում պահպանվում էր «ստեղծագործական

երկիմաստությունը»(«creative ambiguity»), ինչը կողմերի համար հեշտացնում էր սեփական

հանրություններում համաձայնագրի սատարումն ապահովելու խնդիրը։ Որոշ հարցերում

չկարողացան պայմանավորվել և որոշեցին դրանք թողնել ապագայի համար։ Չնայած այս ամենին՝

Իեն Փեյսլիի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը (ԴՅԿ) այդպես էլ չճանաչեց

համաձայնագիրը և գլխավորեց դրա ընդդիմությունը բողոքականների շրջանում։ Կաթոլիկները

հիմնականում գոհ էին փաստաթղթից, թեև «Շին Ֆեյնը» նախընտրեց զսպվածություն ցուցաբերել

համաձայնագրի սատարման հարցում։

Համաձայնագրի պայմաններով մտցվում էր Հյուսիսային Իռլանդիայի համատեղ կառավարման

համակարգ։ Գործադիր իշխանությունը գլխավորում էր Առաջին նախարարը և նրա տեղակալը,

իսկ պաշտոնները կառավարությունում պետք է բաշխվեն Օրենսդիր ասամբլեայի

ընտրություններում համամասնական ընտրակարգով ձայների մեծամասնություն ստացած

կուսակցությունների միջև, այնպես, որպեսզի կառավարությունում ներկայացված լինեն երկու

համայնքներն էլ։ Առավել կարևոր հարցերում քվեարկությունը պետք է անցկացվի համայնքների

միջև կոնսենսուսով, այսինքն՝ որոշման ընդունման համար անհրաժեշտ է մեծամասնություն

յուրաքանչյուր առանձին վերցված համայնքում։ Դա փաստորեն նշանակում է, որ կառավարման

համար պատասխանատվությունը կիսում են յունիոնիստներն ու կաթոլիկները։ Նաև ստեղծվել են

այլ մարմիններ, որոնք հիմնականում խորհրդատվական գործառույթներ ունեն և կոչված են

ապահովելու Իռլանդիայի երկու մասերի, ինչպես նաև դրանց ու Լոնդոնի միջև

հաղորդակցությունը։

Ինչպես արդեն ասել ենք, Սանինգդեյլյան համաձայնագրի անհաջողության պատճառներից մեկն

այն էր, որ դրանք այդպես էլ չեն ստացել ընտրողների աջակցությունը։ Այս անգամ պատմության

դասերը հաշվի են առնվել, և որոշվել է հանրաքվե անցկացնել, ընդ որում՝ այն պետք է անցկացվեր

11 F. Cochrane, p. 181-182.

Page 31: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

30

կղզու երկու մասերում էլ. հյուսիսում հանրաքվեի առարկան բուն համաձայնագրերն էին,

հարավում՝ Իռլանդիայի սահմանադրության մեջ փոփոխություն մտցնելը, որից պիտի բացառեին

Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային հավակնությունները։ Հյուսիսային Իռլանդիայի

քաղաքացիական հասարակությունը կազմակերպեց հանրաքվեի սատարման վերկուսակցական

արշավ, որը զգալի դեր խաղաց հաջողության մեջ։ Բելֆաստյան համաձայնագիրը ստացավ

Հյուսիսային Իռլանդիայի ընտրողների 71 տոկոսի հավանությունը՝ 81 տոկոսի մասնակցության

պարագայում12։ Հաշվի առնելով, որ քաղաքական կուսակցությունները, մեղմ ասած, այնքան էլ

ակտիվ չէին համաձայնագրի սատարման գործում, այդ արդյունքները զգալի չափով կարելի է

համարել հենց քաղաքացիական հասարակության վաստակը։

Այդուհանդերձ, հանրաքվեի արդյունքները անհանգստության պատճառներ էլ թողեցին։ Ինչպես

ցույց են տվել սոցիոլոգիական հետազոտությունները՝ այն դեպքում, երբ կաթոլիկների գրեթե 99

տոկոսը պաշտպանում էր համաձայնագիրը, բողոքականների ապահոված մեծամասնությունը

նվազ տպավորիչ էր՝ 57 տոկոս13։ Սա վատ նորություն էր խաղաղ գործընթացի համար, բայց ավելի

վատ՝ Թրիմբլի գլխավորած օլսթերյան յունիոնիստների կուսակցության համար։ 2003 թվականին

կայացած ընտրություններում նրա կուսակցությունն անհաջողություն կրեց. բողոքականների

մեծամասնությունը քվեարկեց Փեյսլիի ԴՅԿ-ի օգտին, որը հանդես էր գալիս համաձայնագրերի

դեմ։ Կոալիցիոն կառավարության ստեղծման մասին ԴՅԿ-ի ու «Շին Ֆեյնի» միջև

բանակցություններն արդյունք չտվեցին։

Թվում էր, պատմությունը կրկնվում է։ Սակայն Հյուսիսային Իռլանդիայում իրավիճակի

դինամիկան փոխվել էր։ Արդյունքում՝ 2006 թվականին Սենտ-Էնդրյուսում ստորագրվեց

համաձայնագիր, որը ոչ միայն թույլ տվեց նոր կառավարություն ստեղծել, որի կազմում

ընդգրկվեցին «Շին Ֆեյնն» ու ԴՅԿ-ն, այլև լուծեց այն հարցերը, որոնք չկարգավորված էին մնացել

Բելֆաստյան համաձայնագրում (օրինակ, Հյուսիսային Իռլանդիայում ոստիկանության

բարեփոխման մասին հարցը)։ Շատերը զարմացած էին, որ արդյունքում Փեյսլին՝ երևի

ամենաանհաշտ յունիոնիստ քաղաքական գործիչը (նրա ամենահայտնի կարգախոսներից է

«Օլսթերը «Ոչ» է ասում»), համաձայնվել էր կիսել իշխանությունը «Շին Ֆեյնի» հետ։ Սակայն

իրողությունը հենց այդպիսին էր: Նոր կառավարությունը գլխավորեցին երկու մարդիկ, ովքեր

անցյալում ոչ միայն ոխերիմ թշնամիներ էին, այլև երկու հակամարտող

գաղափարախոսությունների խորհրդանիշներ՝ յունիոնիստ Իեն Փեյսլին և հանրապետական

Մարտին Մակգինեսը (տարեց Փեյսլիին քիչ անց այդ պաշտոնում փոխարինեց նրա կուսակից

Փիտեր Ռոբինսոնը)։

Ընդհանուր առմամբ հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացից շահեցին բոլոր կողմերը։ Բայց

եթե խոսելու լինենք զուտ քաղաքական հետևանքների մասին, ապա որոշ քաղաքական ուժերի

համար դրանք բավականին տխուր էին։ Կաթոլիկ ընտրողները ոչ այնքան բարձր գնահատեցին

խաղաղության ձեռքբերման գործում Հյումի ՍԴԼԿ-ի ջանքերը, որքան կարելի էր ակնկալել։ Արդեն

2001 թվականի ընտրություններում պարզվեց, որ ամենամեծ ժողովրդականությունը վայելում է

«Շին Ֆեյնը», անգամ ի հեճուկս ԻՀԲ-ի հետ ունեցած ակնհայտ կապերին, կամ, միգուցե, դրանց

շնորհիվ։ Ինչպես մենք տեսել ենք, Թրիմբլի կուսակցությունը պարտություն էր կրել ավելի

արմատական ԴՅԿ-ից։ Եվ այսպես, երկու համայնքներում էլ տեղի էր ունենում մի գործընթաց, որի

արդյունքում ավելի չափավոր կուսակցությունը զիջում է իր դիրքերը ավելի արմատական ուժերին։

Չօգնեց անգամ Թրիմբլի ու Հյումի ստացած Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Ընդ որում, եթե

12 Նույն տեղում՝ էջ 198։ 13 Նույն տեղում՝ էջ 201։

Page 32: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

31

կաթոլիկ համայնքի ընտրությունը կարելի է դիտարկել որպես ԻՀԲ-ի խրախուսում՝ խաղաղ

քաղաքական պայքարի անցնելու համար, ապա ԴՅԿ-ի ընտրական հաջողությունը խրախուսանք

էր կուսակցության առավել արմատական դիրքորոշման համար (որից այն հրաժարվեց արդեն

ընտրություններից հետո)։

Այս ամենը վկայում է այն մասին, որ խաղաղ գործընթացին մասնակցությունը քաղաքական լուրջ

ռիսկով է զուգակցվում նրանց համար, ովքեր փոխզիջման են գնում. ընտրողները հաճախ

քաղաքական գործիչներին պատժում են չափավորության համար ու խրախուսում

արմատականության համար։ Ուստի շատ կարևոր է, որ խաղաղ համաձայնագրի քաղաքական

ճակատագիրը հնարավորինս քիչ կապված լինի այս կամ այն քաղաքական գործչի կամ

կուսակցության քաղաքական ճակատագրին։ Ահա թե ինչու է այդքան կարևոր քաղաքացիական

հասարակության կողմից խաղաղ նախաձեռնություններին աջակցումը։ Սա ևս մի դաս է, որ

կարելի է քաղել հյուսիսիռլանդական փորձից։

Եզրակացություններ և առաջարկություններ

Հյուսիսիռլանդական հակամարտության դինամիկայի դիտարկումը թույլ է տալիս առանձնացնել

մի շարք գործոններ, որոնք կարող են նպաստել հակամարտությունների փոխակերպման

հաջողությանը այլ տարածաշրջաններում.

Մեծ նշանակություն ունի երրորդ երկրների չմիջամտելու քաղաքականությունը կամ էլ

հակամարտության լուծման գործում նրանց միջև ձեռքբերված կոնսենսուսը։ Հյուսիսային

Իռլանդիայում գործնականում բացակայում էր համաշխարհային և տարածաշրջանային

տերությունների շահերի բախման տարրը։ Գործընթացին մասնակից միակ

գերտերությունը ԱՍՆ-ն էր, որը շահագրգռված էր հակամարտության լուծմամբ և լրջորեն

էր վերաբերվում իր միջնորդական առաքելությանը:

Հակամարտության լուծմանը նպաստած կարևոր գործոն էին (առնվազը տեսականորեն)

դավանած ժողովրդավարական մշակութային ու քաղաքական այնպիսի արժեքներ,

ինչպիսին են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, խղճի ազատությունը և այլն։

Ինչ խոսք, հակամարտության բոլոր կողմերն էլ գործնականում մի անգամ չէ, որ

ոտնահարել են այդ արժեքները։ Սակայն ընդհանուր առմամբ կար համընդհանուր

գաղափարական դաշտ, որը խարսխված էր արևմտաեվրոպական ժողովրդավարության

ավանդույթների վրա, ինչն էլ հակամարտությունը որոշակի սահմաններում էր պահում։

Հակամարտության լուծմանը նպաստել է ժողովրդավարական հաստատությունների

առկայությունը: Այստեղ աշխատում էին քաղաքական գործիչներ, ովքեր գործնականում

պատասխանատու են իրենց հանրույթների առաջ և, հետևաբար, գործում էին այդ

հանրույթների օգտին, այլ ոչ թե իրենց նեղ շահերն էին սպասարկում։ Ճիշտ է, հարկ է

վերապահել, որ իրականում Հյուսիսային Իռլանդիայում ժողովրդավարական

հաստատությունների գործունեությունն ընդհատվել էր Լոնդոնից մտցված անմիջական

կառավարման արդյունքում։ Սակայն այս իրավիճակն ընկալվում էր որպես

ժամանակավոր և ոչ բնականոն երևույթ բոլոր կողմերի համար էլ, որոնք, ամեն մեկը

յուրովի, ձգտում էին բնականոն ժողովրդավարական հաստատությունների վերադարձին

(թեև տարբեր կերպ էին պատկերացնում դրանք), և չէին կորցնում իրենց հանրույթների

հետ կապը։

Page 33: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

32

Այդ նկատառումներից զատ հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի դիտարկումը թույլ է տալիս

հանդես գալ որոշակի առաջարկներով, որոնք կարող են օգտակար լինել ցանկացած այլ խաղաղ

գործընթացի համար՝

հարկ է ճանաչել հակամարտության մեջ ներգրավված զանազան խմբերի

սուբյեկտությունը։ Կողմնակի դիտորդին հակամարտության կողմերը կարող են

պատկերանալ միակուռ, սակայն իրականում յուրաքանչյուր կողմի ներսում կարող են

գոյություն ունենալ տարբեր ընկալումներ ու շահեր ունեցող զանազան խմբեր։ Այսպիսի

բազմաբղետ խմբերի գոյության ճանաչումը՝ յուրօրինակ մոտեցումներով, խաղաղ

գործընթացի հաջողության պայմաններից է,

կողմերը պետք է դադարեն միմյանց ընկալել կաղապարների ու կարծրատիպերի

շրջանակներում։ Անհրաժեշտ է հասկանալ հակադիր կողմի դրդապատճառները։ Դա չի

նշանակում արդարացված համարել այդ դրդապատճառները, ինչն, ըստ էության, անհնար

էլ է, քանի որ այլապես չէր լինի բուն հակամարտությունը։ Սակայն պահանջվում է

հասկանալ հակադիր կողմի մտածելակերպը, ինչն էլ հնարավորություն է տալիս

համարժեքորեն ու իրատեսաբար հաշվարկել սեփական խնդիրները բանակցային

գործընթացում։ Հարկ է նաև գիտակցել, որ այդ դրդապատճառները հաճախ հիմնված են

լինում ոչ թե բանական հաշվարկի վրա, այլ այն նկատառումների վրա, որոնք կարող են

«անտրամաբանական» թվալ զուտ գործնական տեսակետից,

հաջողության մեկ այլ անհրաժեշտ պայման է խաղաղ գործընթացի ներառականությունը,

որը պետք է ապահովի հակամարտության մեջ ներգրավված բոլոր խմբերի ու

դերակատարների մասնակցությունը։ Սակայն ներառականությունը ենթադրում է այդ

թվում նաև խաղաղ գործընթացի ձևաչափի ճկունություն։ Եթե խաղաղ գործընթացում բոլոր

խմբերի ներառումը կարող է խնդիրներ ստեղծել (օրինակ, X-ը հրաժարվում է մասնակցել

բանակցություններին, եթե դրանց մասնակցի Y-ը), անհրաժեշտ է գտնել մի այնպիսի

լուծում, որը թույլ կտա շրջանցել այդ խոչընդոտը։ Նմանօրինակ հնարավոր լուծումներից է

տարբեր մակարդակներում զուգահեռաբար անցկացվող բանակցությունները,

համաձայնագրի ժողովրդավարական իրավազորությունն ապահովելու նպատակով

կարևոր է նախատեսել ժողովրդավարական քվեարկության արդյունավետ ընթացակարգ։

Ակնհայտ է, որ ժողովրդավարական իրավազորությամբ չօժտված համաձայնագիրը

հարատևության հնարավություն չունի։ Դրա կոնկրետ ձևերից են տարատեսակ

հանրաքվեները, սակայն հնարավոր են նաև այլընտրանքային եղանակներ,

համաձայնագրի ժողովրդավարական իրավազորության ապահովման մեխանիզմներ

մշակելիս շատ կարևոր է, որպեսզի դրանք առնչված չլինեն համաձայնագիրը ստորագրած

կոնկրետ քաղաքական ուժերի ընտրական հեռանկարներին։ Ինչպես ցույց է տալիս

Հյուսիսային Իռլանդիայի օրինակը, բնակչությունը կարող է պաշտպանել

համաձայնագիրը, ընդսմին չաջակցելով այն քաղաքական ուժերին, որոնք կնքել են դա,

քաղաքացիական հասարակության կողմից խաղաղ նախաձեռնությունների սատարումը

կարող է վճռորոշ լինել, մասնավորապես՝ կնքված համաձայնագրի ժողովրդավարական

աջակցության ընթացակարգի փուլում, ինչպես դա եղել է Հյուսիսային Իռլանդիայում

անցկացված հանրաքվեի պարագայում։

Page 34: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

33

Եվ, վերջապես, հարկ է նկատի ունենալ, որ հակամարտության էության, դրա պատմության,

իդեալական լուծման տարբեր ընկալումները, որպես կանոն, պահպանվում են նաև հաջողված

խաղաղ գործընթացից հետո։ Խաղաղ գործընթացն ի զորու չէ վերացնել իրողության՝

հակամարտության տարբեր կողմերի մոտ առկա տարբեր պատկերացումների բախումը։ Սակայն,

ինչպես ցույց է տալիս Հյուսիսային Իռլանդիայի փորձը, խաղաղ գործընթացը կարող է նպաստել

ժողովրդավարական այնպիսի ձևաչափերի ստեղծմանը, որոնց պարագայում անցյալի տարբեր

հայեցակարգերի միջև հակամարտությունն այդպես էլ մնա որպես աշխարհընկալումների

հակամարտություն՝ չհանգեցնելով բռնության ու դիմակայության։

Page 35: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

34

Պաշտոնական դիվանագիտության և արտաքին

խաղացողների դերը հյուսիսիռլանդական

հակամարտության կարգավորման գործում

Գյուլշան Փաշաևա

Ներածություն

Հյուսիսիռլանդական հակամարտությունը Եվրոպայի ամենաերկարատև էթնոտարածքային

հակամարտություններից է, որը տասնամյակներ շարունակ ապակայունացնող դեր է խաղացել

Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի փոխհարաբերություներում։

Ինչպես հայտնի է, Անգլո-իռլանդական պայմանագրի14 հիման վրա 1922 թվականի դեկտեմբերին

Իռլանդիա կղզու հարավում՝ 26 կոմսությունների սահմաններում, կազմավորվել է Իռլանդական

Ազատ Պետությունը (The Irish Free State)։ Ընդսմին, Հյուսիսային Իռլանդիան, որ կազմված էր

իռլանդական պատմական Օլսթեր մարզի վեց կոմսություններից (Անթրիմ, Արմա, Դոուն, Ֆերման,

Լոնդոնդերրի (Դերրի) և Թիրոն), մնաց Միացյալ Թագավորության սահմաններում։

Հյուսիսային Իռլանդիայի ազգայնականները, ում նպատակն էր միասնական պետության

շրջանակներում կղզու միավորումը, համաձայն չէին այդ որոշման հետ և ենթադրում էին, որ

Իռլանդիայի մասնատումն իրականացվել է ոչ միայն յունիոնիստների (Միացյալ Թագավորության

հետ միության պահպանման կողմնակից բողոքականների), այլև՝ Մեծ Բրիտանիայի տնտեսական

ու ռազմավարական շահերի պաշտպանության նպատակով15։ Նրանց նկրտումները նաև

սատարվում էին Իռլանդիայի Հանրապետության հետագա բոլոր կառավարությունների ու

կուսակցությունների մեծամասնության կողմից։ Մեծ Բրիտանիայի նկատմամբ Իռլանդիայի

Հանրապետության իռեդենտիստական (տարածքային) հավակնությունները նաև իրենց

արտացոլումն են գտել 1937 թվականի սահմանադրության երկրորդ և երրորդ հոդվածներում,

որոնցում նշվում է, որ Իռլանդիա կղզին մի ամբողջական «ազգային տարածք» է կազմում16։ Մյուս

կողմից էլ, «Իռլանդիայի մասնատումը յունիոնիստների համար ամենացանկալի արդյունքը չէր։

Նրանք կնախընտրեին Իռլադիան պահպանել Միացյալ Թագավորության կազմում։ Բայց առանձին

իռլանդական պետության ստեղծման պարագայում նրանք չէին ցանկանում գտնվել դրա

կազմում»17։

Այսպիսով, հետագա տարիներին յունիոնիստները զգուշանում էին ինչպես թշնամական

իռլանդական պետությունից՝ Մեծ Բրիտանիայի նկատմամբ նրա ունեցած տարածքային

նկրտումների համար, այնպես էլ իրենց հարևաններից՝ Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ

14 Excerpts of the Articles of Agreement for a Treaty between Great Britain and Ireland as signed in

London, 6 December 1921, in Documents on Irish Foreign Policy Volume I, 1919-1922. URL:

http://www.nationalarchives.ie/topics/anglo_irish/dfaexhib2.html 15 S. Farren, The Northern Ireland Experience. Does changing the question make agreement more possible?

In Caucasus International. Vol. 1, no. 1, Summer 2011, p.156. 16 Նույն տեղում. տես նաև Constitution of Ireland (1937), URL :

http://en.wikisource.org/wiki/Constitution_of_Ireland_(original_text) 17 J. Powell, Great Hatred, little room. Making Peace in Northern Ireland, London: The Bodley Head, 2008,

p.53.

Page 36: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

35

փոքրամասնությունը ներկայացնող ազգայնականներից։ Միևնույն ժամանակ, բողոքականները

չէին վստահում բրիտանական կառավարությանը, ենթադրելով, որ անհրաժեշտության դեպքում

այն կարող է զոհաբերել այդ համայնքի շահերը։ Ինչ վերաբերում է Լոնդոնի կենտրոնական

կառավարությանը, ապա մինչև ХХ դարի 80-ական թվականները այն դիտարկում էր սույն

հակամարտությունը որպես ներքին խնդիր և սոսկ միակողմանի քայլեր էր ձեռնարկում դրա

կարգավորման ուղղությամբ։ Միայն 1985 թվականի նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում Անգլո-

իռլանդական համաձայնագրի ստորագրումից հետո իռլանդական կառավարությունը

պաշտոնական խորհրդատվական դեր ստացավ հյուսիսիռլանդական հարցերում և ներգրավվեց

բանակցային գործընթացում։

Ինչպես հայտնի է, թաքնված ձևով ընթացող այս հակամարտությունը, որ շարունակվում է շուրջ 50

տարի՝ ХХ դարի 60-ականների վերջից 70-ականների սկզբից, տեղափոխվեց ռազմական

դիմակայության փուլ։ Այս փուլը, որ պատմության մեջ է մտել որպես «Անկարգությունների

ժամանակաշրջան» («The Troubles»), շարունակվեց 30 տարի և ավարտվեց Բելֆաստյան

համաձայնագրի ստորագրմամբ, որը հիմք դրեց Հյուսիսային Իռլանդիայում առկա

հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացին։

Սույն հոդվածում քննվում է բրիտանական և իռլանդական կառավարությունների, ինչպես նաև մի

շարք արտաքին դերակատարների, մասնավորապես ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներդրումը

հակամարտության կարգավորման գործում։

Բրիտանական և իռլանդական կառավարությունների

փոխգործակցությունը բանակցային գործընթացում

Մինչև 1972 թվականը Հյուսիսային Իռլանդիան կառավարվում էր Միացյալ Թագավորության

կողմից՝ Իռլանդիայի կառավարության մասին 1920 թվականի ակտին համապատասխան18։

Տարածաշրջանն ուներ տեղի իր խորհրդարանը (Ստորմոնտ), որը բաղկացած էր սենատից ու

համայնքների պալատից, իսկ բրիտանական միապետն այստեղ ներկայացված էր ի դեմս

նահանգապետի։

Հյուսիսային Իռլանդիայի բողոքական բնակչությունն ուներ քաղաքական ամենամեծ կշիռը

հանրությունում, քանի որ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչները չէին մասնակցում ընտրական

մարմինների աշխատանքներին, դրանք համարելով ապօրինի։ Յունիոնիստները գերակշռում էին

խորհրդարանում և տեղական կառավարությունում, ինչպես նաև գերիշխում էին դատական

համակարգում և Հյուսիսային Իռլանդիայի տեղական ոստիկանական ուժերում (The Royal Ulster

Constabulary (RUC) и Ulster Special Constabulary («B-Specials»)։ Սակայն ամբողջությամբ վերցված

կղզում իրենց փոքրամասնություն զգալով, զգուշանալով կաթոլիկների կողմից ուծացման

ենթարկվելուց և Իռլանդիայի Հանրապետության կողմից առկա իռեդենտիզմից՝ բողոքական

բնակչությունը կաթոլիկ փոքրամասնությանը խտրականության էր ենթարկում սոցիալ-

քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում։

Իրերի նման դրությունը նպաստում էր ազգայնականության աստիճանական աճին։ 1967

թվականին «Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների պաշտպանության

ընկերակցություն» կաթոլիկ շարժման ակտիվիստները մի շարք հանրահավաքներ անցկացրին,

18 Government of Ireland Act, 23 December 1920. 10 & 11 George 5 Ch. 67. URL:

http://www.bailii.org/nie/legis/num_act/1920/192000067.html

Page 37: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

36

որոնց հիմնական նպատակը կաթոլիկների ու բողոքականների համար հավասար իրավունքների

ապահովումն էր։ Իրենց հերթին այդ գործողությունները ծնունդ տվեցին բողոքականների

պատասխան փողոցային երթերին։ «Հանրահավաքներն ու հակահանրահավաքներն առաջացրին

սահմանափակ մասշտաբի բռնություն, և բախումներին միացան համայնքներից յուրաքանչյուրի

առավել ռազմատենչ տրամադրված շերտերը։ Փորձելով վերահսկողության տակ վերցնել

իրավիճակը՝ ոստիկանությունն ու դրա «B-Specials» պահեստազորը անաչառություն չէին

ցուցաբերում։ Իրենք էլ հիմնականում լինելով բողոքականներ՝ նրանք, որպես կանոն, համակրում

էին յունիոնիստներին և առավել անողոք էին վերաբերվում հանուն քաղաքացիական

իրավունքների արշավների մասնակիցների նկատմամբ»19։ Ստեղծված դրությունը հաղթահարելու

համար տեղական կառավարությունը ստիպված էր դիմել բրիտանական կառավարության

օգնությանը, որն էլ 1969թ. օգոստոսին կանոնավոր զորքեր մտցրեց Հյուսիսային Իռլանդիա։ 1970

թվականից բրիտանական բանակի Օլսթերի պաշտպանության գունդը (The Ulster Defence

Regiment-UDR), որ հիմնականում բողոքականներից էր բաղկացած, փոխարինեց տեղի

ոստիկանության պահեստազորին («B-Specials»)։

Սակայն զորքերի մուտքը նպաստեց հակամարտության լարմանը և միջկրոնական թշնամանքի

սրմանը։ «Հանրապետականների համար իրենց համայնքներում բրիտանական զորքերի

ներկայությունն ու գործողությունները յունիոնիստական համակարգի պահպանման գործում Մեծ

Բրիտանիայի դերի մասին հարցն էին հրատապ դարձնում և զորացնում բրիտանացինների ու

նրանց «ջատագովների»՝ յունոնիստների դեմ զինված պայքարի օգտին եղած փաստարկները»20։

Ինչ վերաբերում է լոյալիստներին, ապա նրանք գտնում էին, որ անհրաժեշտ է դուրս գալ

օրինականության շրջանակներից և ինքնապաշտպանության խմբեր ձևավորել, «չնայած այն

բանին, որ պետությունն օժտված էր արտակարգ լիազորություներով և քաղաքացիական

բնակչության նկատմամբ կիրառում էր բանակային ստորաբաժանումները»21։

Իր հերթին, Իռլանդական հանրապետական բանակի (ԻՀԲ) պառակտումը հանգեցրեց Հյուսիսային

Իռլանդիայում իրավիճակի վատթարացման և նպաստեց այդ կազմակերպության ներսում նոր,

ավելի կոշտ թևի կազմավորմանը՝ Ժամանակավոր ԻՀԲ անվանմամբ։ Այս թևը սկսեց Հյուսիսային

Իռլանդիայի տարածքում պարտիզանական պայքար մղել բրիտանական զորքերի դեմ։ Ի

պատասխան բրիտանական իշխանությունների կողմից 1971թ. օգոստոսին կիրառված առանց

դատի ու հետաքննության զանգվածային կալանքների, ինչպես նաև բրիտանական բանակի ու

տեղի ոստիկանության կողմից ոչնչով չարդարացված ուժի կիրառման՝ ուժեղանում էր ԻՀԲ-ի

գործունեության աջակցումը ինչպես Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ փոքրամասնության,

այնպես էլ Իռլանդիայի Հանրապետության քաղաքացիական բնակչության կողմից։ Իսկ 1972թ.

հունվարի 30-ի «Արյունոտ կիրակիից» (Bloody Sunday)22 հետո, երբ բրիտանացիները

գնդակահարեցին Դերիում հանուն Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական իրավունքների

պաշտպանության ընկերակցության երթին միացած տեղի բնակիչների ցույցը, որի արդյունքում

19 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии. Accord. Conciliation Resources, 1999,

№ 8, с. 23. URL: http://www.c-r.org/sites/c-r.org/files/08_Northern%20Ireland_1999_RUS_F.pdf 20 Նույն տեղում։ 21 Նույն տեղում։ 22 Այդ իրադարձությունների առաջին հետաքննության արդյունքներով կատարվածի համար

պատասխանատվությունը դրվեց ցուցարարների վրա, ինչը սպանվածների ու տուժածների

հարազատների բողոքի տեղիք տվեց։ Միայն երկրորդ հետաքննությունից հետո, որը տևեց 12 տարի

(1998-2010թթ.), ընդունվեց, որ ցուցարարների վրա կրակելն օրինական հիմքեր չուներ, իսկ 2010թ.

հունիսի 15-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը պետության անունից ներողություն

խնդրեց «Արյունոտ կիրակիի» համար։

Page 38: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

37

սպանվեցին 14 անզեն ցուցարար, ԻՀԲ-ի ու բրիտանական կանոնավոր զորքերի միջև

դիմակայությունը էլ ավելի սրվեց։

Գիտակցելով իրավիճակի բարդությունը և նկատի ունենալով Ստորմոնտյան խորհրդարանի

անգործունակությունը՝ Էդուարդ Հիթի կառավարությունը ստիպված էր ժամանակավորապես

դադարեցնել դրա գործունեությունը՝ փոխանցելով օրենսդիր իշխանությունը բրիտանական

խորհրդարանին, իսկ գործադիրը՝ Հյուսիսային Իռլանդիայի հարցերով պետքարտուղարին, և

1972թ. մարտին մտցնել անմիջական կառավարման վարչակարգ։ 1972թ. մարտի 28-ին

հյուսիսիռլանդական խորհրդարանն իր վերջին նիստն անցկացրեց, իսկ Բրայան Ֆոլքների

կառավարությունն էլ հրաժարական տվեց։ Այսպես ավարտվեց Հյուսիսային Իռլանդիայում

յունիոնիստների իշխանության հիսունամյա ժամանակաշրջանը23։

Բրիտանական կառավարությունը հասկանում էր, որ հարկ է մի շարք քաղաքական միջոցներ

ձեռնարկել ճգնաժամի հաղթահարման համար։ Ընդ որում, պետք էր նկատի ունենալ

քաղաքացիական իրավունքների և մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ

մակարդակի ապահովման մասին իռլանդական կառավարության պահանջը, ինչպես նաև

վերանայել Հյուսիսային Իռլանդիայում որոշումների ընդունման ընթացակարգը՝

ազգայնականների ներկայացուցիչներին թույլ տալով մասնակցել քաղաքական գործընթացներին24։

Այդ կապակցությամբ հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման հետագա

նախաձեռնություններում բրիտանական կառավարությոնը հիմնական ուշադրությունը դարձնում

էր երկու փոխկապակցված նպատակների հասնելուն. ա) համամասնական ներկայացվածության

հիման վրա հյուսիսիռլանդական կառավարության ստեղծում, որում ներկայացված կլինեն թե՛

յունիոնիստները և թե՛ ազգայնականները և բ) ազգայնականության խաղաղեցում՝ Իռլանդիայի

Հանրապետությանը հնարավորություն տալով մասնակցելու Հյուսիսային Իռլանդիայի գործերին

(այսպես կոչված «իռլանդական չափում»)։ Սակայն իրական վիճակն այնպիսին էր, որ

«յունիոնիստները կարող էին ինչ-որ չափով համաձայնվել առաջին նպատակին, լիովին

անտեսելով երկրորդը, իսկ ազգայնականներն էլ առանց երկրորդ նպատակի մեծ

անվստահությամբ կվերաբերվեին առաջինին»25։

Ավելին, համամասնական ներկայացվածության հիման վրա տեղի կառավարության ձևավորման

մասին հարցը շատ բարդ խնդիր էր, քանի որ յունիոնիստները, ավելի ժողովրդավարական

համարելով մեծամասնության սկզբունքով կառավարության ձևավորման համակարգը (այսինքն՝

խորհրդարանում ավելի շատ տեղեր ստացած կուսակցությունն է կառավարություն ձևավորում)

ընդդիմանում էին ցանկացած այլ համակարգի։ Մասնավորապես, յունիոնիստները դեմ էին

համամասնական ներկայացվածության հիման վրա կառավարության ձևավորմանը (իմա՝ տարբեր

համայնքներ ներկայացնող կուսակցությունների ներգրավմանը), համարելով, որ այդ եղանակը

հակաժողովրդավարական է և ունակ է միայն թույլ կառավարություններ ձևավորելու26։

Վերոնշյալ բոլոր հարցերում կոնսենսուսի ձեռքբերման նպատակով բրիտանական

կառավարությունը մշակեց «Հյուսիսային Իռլանդիայի ապագան. բանավիճային զեկույց»

23 Northern Ireland Constitutional Convention – Background Information. URL:

http://cain.ulst.ac.uk/events/convention/back.htm 24 S. Farren, p. 159. 25 Northern Ireland. In Democracy and deep-rooted Conflict: Options for Negotiators, ed. by P. Harris and

B. Reilly. Handbook Series, IDEA, 1998, p.126. 26 S. Farren, p.159.

Page 39: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

38

անվանմամբ մի փաստաթուղթ (Green paper)27, որը 1972 թվականի հոկտեմբերին Հյուսիսային

Իռլանդիայի հարցերով պետքարտուղար Ուիլյամ Ուայթլոուն քննարկման համար փոխանցեց

Օլսթերի յունիոնիստական կուսակցության, Ալյանսի կուսակցության և Հյուսիսային Իռլանդիայի

լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչներին։ Դրանք Հյուսիսային Իռլանդիայի

խորհրդարանում ներկայացված յոթ կուսակցություններից այն երեքն էին, որոնք ընդունել էին

Հյուսիսային Իռլանդիայում սահմանադրական բարեփոխումների ապագա ուղղությունների

քննարկման նպատակով 1972թ. սեպտեմբերին կազմակերպված եռօրյա համաժողովին

մասնակցելու հրավերը28։ Բանավիճային զեկույցը բովանդակում էր տարածաշրջանի հետագա

զարգացման մասին հյուսիսիռլանդական տարբեր քաղաքական կուսակցությունների

առաջարկները, այնտեղ նաև ապագա Հյուսիսիռլանդական ասամբլեայի և տեղի կառավարության

ձևավորման, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության միջև

լիազորությունների բաշխման հարցերն էին դրված, նաև «իռլանդական չափման» մասին դրույթը,

որը ենթադրում էր Հյուսիսային Իռլանդիայի գործերին Իռլանդիայի Հանրապետության

մասնակցության հնարավորություն։

Բացի այդ, կապված այն բանի հետ, որ 1949թ. Իռլանդիան, իրեն հանրապետություն հռչակելով,

դուրս էր եկել Համագործակցությունից, բրիտանական խորհրդարանը 1949թ. ընդունել էր

Իռլանդիայի մասին ակտը29, որը սահմանում էր Միացյալ Թագավորության ու Իռլանդիայի

Հանրապետության հարաբերությունները։ Ըստ այդ ակտի, Հյուսիսային Իռլանդիան մնում էր

Նորին մեծության և Միացյալ Թագավորության տիրույթներ մաս, և հավաստվում էր, որ

Հյուսիսային Իռլանդիան կամ նրա ցանկացած մաս ոչ մի պարագայում չեն կարող դադարել Նորին

մեծության և Միացյալ Թագավորության տիրույթների մաս լինելուց՝ առանց Հյուսիսային

Իռլանդիայի խորհրդարանի համաձայնության։ Սակայն, քանի որ 1972 թվականին Էդուարդ Հիթի

կառավարությունը ժամանակավորապես դադարեցրել էր Ստորմոնտյան խորհրդարանի

գործունեությունը, անհրաժեշտ էր ինչ-որ եղանակ գտնել Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի

հաստատման համար. ուստի և որոշվեց 1973թ. մարտի 8-ին համապատասխան հանրաքվե

անցկացնել30։ Հանրաքվեի ընթացքում31 Հյուսիսային Իռլանդիայի բնակիչները իրենց

վերաբերմունքը ցուցաբերեցին հետևյալ հարցի նկատմամբ՝ մնա՞ Հյուսիսային Իռլանդիան

Միացյալ Թագավորության սահմաններում, թե՞ընդգրկվի Իռլանդիայի Հանրապետության

կազմում։ Քանի որ կաթոլիկները բոյկոտեցին այդ հանրաքվեն, ձայների ճնշող մեծամասնությունը

(98.92 տոկոս՝ 58.66 տոկոս մասնակցությամբ) տրվեց Միացյալ Թագավորության կազմում

Հյուսիսային Իռլանդիայի մնալու օգտին։ Դրա հետ մեկտեղ, ի հեճուկս այն փաստի, որ հանրաքվեն

հաստատեց այդ տարածաշրջանի կարգավիճակը, ճգնաժամը Հյուսիսային Իռլանդիայում

շարունակվում էր։

27 The Future of Northern Ireland: A Paper for Discussion (Green Paper; 1972) URL:

http://cain.ulst.ac.uk/hmso/nio1972.htm 28 S. Wolff, Context and Content: Sunningdale and Belfast Compared. URL:

http://www.stefanwolff.com/files/sunningdaletobelfast.pdf 29 Ireland Act, 1949. URL: http://cain.ulst.ac.uk/hmso/irelandact1949org.pdf 30 V. Bogdanor, Western Europe. In Referendums around the world: the growing use of direct democracy,

ed. by D. Butler, A. Ranney, AEI Press, 1994, pp. 37-38. 31 Referendum ('Border Poll') (NI) – Thursday 8 March 1973. URL:

http://cain.ulst.ac.uk/issues/politics/election/ref1973.htm

Page 40: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

39

Շուտով՝ 1973թ. մարտի 20-ին, բրիտանական կառավարությունը հրապարակեց Հյուսիսային

Իռլանդիայի սահմանադրական կառուցվածքի մասին առաջարկությունները (White paper)32, որոնք

մշակվել էին 1972թ. հոկտեմբերի 30-ի բանավիճային զեկույցի հիման վրա։ Փաստաթղթում

նախատեսվում էր ստեղծել Իռլանդիայի խորհուրդ և նոր Հյուսիսիռլանդական ասամբլեա, որը

պիտի ընտրվեր համամասնական ներկայացվածության հիման վրա և փոխարիներ Ստորմոնտյան

խորհրդարանին։ Այդ առաջարկությունների հիման վրա 1973թ. մայիսի 3-ին բրիտանական

կառավարության կողմից հիմնվեց Հյուսիսիռլանդական ասամբլեան և 1973թ. հունիսի 28-ին

անցկացվեցին դրա անդամների ընտրություններ, իսկ 1973թ. հուլիսի 31-ին տեղի ունեցավ

Հյուսիսիռլանդական ասամբլեայի առաջին ժողովը։

1973թ. հուլիսի 18-ին գործողության մեջ մտավ Հյուսիսային Իռլանդիայի սահմանադրության

մասին ակտը33, ինչը հաստատում էր, որ Հյուսիսային Իռլանդիան չի անջատվի Միացյալ

Թագավորությունից առանց բնակչության մեծամասնության համաձայնության, և այդ հարցով

հանրաքվեն չի կարող ավելի հաճախ անցկացվել, քան տասը տարին մեկ34։ Ակտով նախատեսվում

էր համամասնական ներկայացուցչությամբ ձևավորված Հյուսիսիռլանդական ասամբլեայի

հիմնում, ինչպես նաև Իռլանդիայի խորհրդի ստեղծում, որում կընդգրկվեն ոչ միայն Հյուսիսային

Իռլանդիայի, այլև Իռլանդիայի Հանրապետության ներկայացուցիչները։ Վերացվեցին նախկին

խորհրդարանն ու նահանգապետի պաշտոնը, իսկ 1973թ. նոյեմբերի 21-ին35 հիմնվեց

համամասնական ներկայացուցչությամբ գործադիր մարմինը։

Համամասնական ներկայացուցչությամբ գործադիր մարմնի հիմնմանն առնչվող մնացյալ դժվարին

հարցերի լուծման նպատակով 1973թ. դեկտեմբերի 6-9-ը Սանինգդեյլում (Անգլիա)36

կազմակերպվեց եռակողմ համաժողով։ Համաժողովին մասնակցեցին Մեծ Բրիտանիայի

վարչապետ Էդուարդ Հիթը, Իռլանդիայի Հանրապետության վարչապետ Լայամ Քոսգրեյվը,

ինչպես նաև Օլսթերի յունիոնիստական կուսակցության, Սոցիալ-դեմոկրատական

լեյբորիստական կուսակցության և Ալյանսի կուսակցության ներկայացուցիչները։

Մասնակիցները տարբեր թեմաներ քննարկեցին, սակայն հիմնական բանավեճը ծավալվեց

Հյուսիսային Իռլանդիայի ապագա կառավարության այսպես կոչված «իռլանդական չափման»

մասին հարցի շուրջ։ Ենթադրվում էր, որ Իռլանդիայի խորհուրդը կարող էր կազմված լինել երկու

մասից՝ Նախարարների խորհրդից և Խորհրդատվական ասամբլեայից։ Գործադիր ու համակարգող

գործառույթ իրականացնող Նախարարների խորհրդի կազմում կարող էին ընդգրկվել

հյուսիսիռլանդական գործադիր մարմնի յոթ անդամ և իռլանդական կառավարության յոթ անդամ։

Խորհրդատվական ասամբլեան կարող էր խորհրդատվական ու վերահսկող գործառույթներ

իրականացնել և ընդգրկել Հյուսիսիռլանդական խորհրդարանի ու Իռլանդիայի Հանրապետության

խորհրդարանի ստորին պալատի երեսունական անդամ։ Համաժողովի ավարտից հետո

դեկտեմբերի 9-ին հրապարակվեց ամփոփիչ պաշտոնական հաղորդագրություն37։

32 Northern Ireland Constitutional Proposals (White Paper; 1973). URL:

http://cain.ulst.ac.uk/hmso/cmd5259.htm 33 Northern Ireland Constitution Act 1973. URL: http://cain.ulst.ac.uk/hmso/nica1973.htm 34 Սակայն հանրաքվեներ չեն անցկացվել ոչ 1983թ., ոչ էլ հետագա տասնամյակներում։ 35 A Chronology of the Conflict – 1973. URL: http://cain.ulst.ac.uk/othelem/chron/ch73.htm 36 The Sunningdale Agreement (December 1973). URL:

http://cain.ulst.ac.uk/events/sunningdale/agreement.htm 37 Նույն տեղում։

Page 41: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

40

Սակայն, Օլսթերի յունիոնիստական կուսակցության անդամների մեծամասնությունը հանդես

եկավ այդ համաձայնագրի դեմ, ինչն էլ, ի վերջո, հանգեցրեց այդ կուսակցության պառակտմանը և

դրա առաջնորդ Բրայան Ֆոլկների հրաժարականին։ 1974թ. մայիսի 15-ին՝ Հյուսիսիռլանդական

ասամբլեայի կողմից Իռլանդիայի խորհուրդ կազմավորելու միջոցներին հավանություն տրվելուց

ընդամենը մեկ օր անց, սկսվեց Օլսթերի Աշխատանքային խորհրդի կազմակերպած բողոքի

գործադուլը։ Դրա արդյունքում 1974թ. մայիսի 28-ին համամասնական ներկայացուցչությամբ

ստեղծված գործադիր մարմինը ստիպված եղավ հրաժարական տալ, իսկ 1974թ. մայիսի 30-ին

դադարեցվեց նաև Հյուսիսիռլանդական ասամբլեայի գործունեությունը38։

Նույնպես առանց հաջողություների ավարտվեց 1975թ. մայիսին ընտրված Սահմանադիր ժողովի

գործունեությունը, քանի որ այն հանրությունում լայն հավանության չարժանացավ; Բրիտանական

կառավարությունը 1976թ. մարտի 9-ին39 ցրեց ժողովը և հայտարարեց անմիջական կառավարումն

անորոշ ժամկետով երկարաձգելու մասին։

Չնայած անհաջողությանը՝ բրիտանական և իռլանդական կառավարությունները լի էին համատեղ

ջանքեր ներդնելու հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա

տարիներին։ Այդ համապատկերում 1985թ. նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում40 կնքված Անգլո-

իռլանդական համաձայնագիրը, որ ստորագրել են Իռլանդիայի Հանրապետության և Մեծ

Բրիտանիայի վարչապետեր Գարեթ Ֆիցջերալդն ու Մարգարետ Թետչերը, ամենակարևոր

փաստաթղթերից մեկն է։

Ըստ երկու կառավարությունների միջև կնքված այդ համաձայնագրի առաջին հոդվածի՝

«հաստատվում էր, որ Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի փոփոխություն կարող է

կատարվել միայն այն դեպքում, եթե դա ցանկանա Հյուսիսային Իռլանդիայի բնակչության

մեծամասնությունը,

ընդունվում էր, որ այսօր Հյուսիսային Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը չի

ցանկանում առկա կարգավիճակի փոփոխություն,

հայտարարվում էր, որ եթե ապագայում Հյուսիսային Իռլանդիայի բնակչության

մեծամասնությունը հստակ արտահայտի միասնական Իռլանդիայի ստեղծման իր

ցանկություննն ու պաշտոնական համաձայնությունը, ապա երկու կառավարությունները

կպաշտպանեն այդ ցանկությունը և այդ որոշման իրականացման նպատակով

համապատասխան օրինագիծ կմտցնեն երկու խորհրդարաների քննարկման համար»41։

Այդ համաձայնագրի հիման վրա ենթադրվում էր հրավիրել միջկառավարական համաժողով, որի

ժամանակ իռլանդական և բրիտանական պաշտոնատար անձինք կարող են քննարկել Հյուսիսային

Իռլանդիային առնչվող քաղաքական և այլ հարցեր, իսկ իռլանդական կառավարությունն էլ

կներկայացներ հյուսիսիռլանդական կաթոլիկների շահերը։

38 A Chronology of the Conflict – 1974. URL: http://cain.ulst.ac.uk/othelem/chron/ch74.htm 39 Northern Ireland Constitutional Convention – A Chronology of Main Events. URL:

http://cain.ulst.ac.uk/events/convention/chron.htm 40 Anglo-Irish Agreement 1985 between the Government of Ireland and the Government of the UK. URL:

http://cain.ulst.ac.uk/events/aia/aiadoc.htm 41 Նույն տեղում։

Page 42: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

41

Այս համաձայնագիրը կայուն հիմք դրեց Միացյալ Թագավորության և Իռլանդիայի

Հանրապետության հետագա հաջող համագործակցությանը։ Իռլանդական կառավարությանը

պաշտոնապես տրամադրելով խորհրդատվական դեր հյուսիսիռլանդական գործերում՝

բրիտանական կառավարությունը դրանով հաստատեց, որ հյուսիսիռլանդական

հակամարտությունը հանդիսանում է ոչ միայն Միացյալ Թագավորության ներքին խնդիրը, այլև

խոր ազդեցություն է թողնում Իռլանդիայի Հանրապետության վրա։ Մինույն ժամանակ նաև

իռլանդական կառավարությունն էր ընդունում, որ առանց տարածաշրջանի բնակչության

մեծամասնության համաձայնության հնարավոր չէ փոփոխել Հյուսիսային Իռլանդիայի՝ որպես

Միացյալ Թագավորության մասի սահմանադրական կարգավիճակը42։

Այդուհանդերձ, սույն փաստաթուղթն առարկություններ ծնեց յունիոնիստների ու ԻՀԲ-ի

ներկայացուցիչների մոտ։ Յունիոնիստները շահագրգռված չէին Հյուսիսային Իռլանդիայի

գործերում իռլանդական կառավարության ներգրավմանը, իսկ ԻՀԲ-ն զգուշանում էր Մեծ

Բրիտանիայի և Իռլանդիայի Հանրապետության կառավարությունների համագործակցությունից և

դրանում որոշակի վտանգ էր տեսնում43։ Ծայրահեղ բացասական ընդունելով փաստաթուղթը՝

յունիոնիստները նույնիսկ որոշ ժամանակ դադարեցրին բրիտանական կառավարության հետ

համագործակցությունը։ Սակայն հետագայում նրանք համաձայնվեցին Հյուսիսային Իռլանդիայի

մյուս կուսակցություններին հավասար մասնակցել բրիտանական կառավարության կողմից 1991թ.

անցկացված բանակցություններին երեք չափումներով՝ Հյուսիսային Իռլանդիայի ներսում

քաղաքական կառույցների փոխհարաբերություններ, համայն Իռլանդիա կղզու սահմաններում՝

հյուսիսի և հարավի միջև, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջև։

Այդ ժամանակ բանակցությունները դրական արդյունք չտվեցին, սակայն դրանցում քննարկված

գաղափարները իրենց հետագա արտացոլումը գտան 1998 թվականի Բելֆաստյան

համաձայնագրում։

Տարեցտարի Միացյալ Թագավորությունն ավելի էր չեզոքության ձգտում։ Զարմանալի

հաճախությամբ փոփոխվող բրիտանական կառավարությունները խստորեն պահպանում էին

«համաձայնության առանցքային հայեցակետը՝ Հյուսիսային Իռլանդիան պիտի ինքը որոշի իր

ճակատագիրը։ Ընդսմին, երբեք նրանց մտքով չի անցել, որ բրիտանական կառավարությունը պիտի

«համոզի» յունիոնիստներին՝ մղելով նրանց դեպի Իռլանդիայի միավորում»44 ։

Մյուս կողմից էլ, Իռլանդիայի Հանրապետությունում ԻՀԲ-ն համարվում էր ոչ լեգալ

կազմակերպություն, և դա նույնպես նպաստել էր իռլանդական ու բրիտանական

կառավարությունների դիրքորոշումների մերձեցմանը։ Նրանք երկուսն էլ ընդհանուր թշնամի

ունեին, և այս գործոնը կարևոր դեր էր խաղացել հյուսիսիռլանդական հակամարտության

կարգավորման գործում։ Ի տարբերություն 80-ականների սկզբների, երբ 1980-81 թվականներին

Մեյզի բանտում հացադուլի պատճառով ԻՀԲ անդամ 10 բանտարկյալների մահվանից հետո

ազգայնականները աջակցում էին նրանց գործողություններին, հետագա տարիներին

անվտանգության հարցերով բնակչության մտահոգություններն աճում էին ինչպես Հյուսիսային

Իռլանդիայում, այնպես էլ Իռլանդիայի Հանրապետությունում։ «Ֆիանա ֆայլը՝ Իռլանդիայի

Հանրապետության կառավարող կուսակցությունը, «Շին Ֆեյնի» հետ կրկնակի, օժանդակ ու

հիմնականում փորձնական, բայց, այդուհանդերձ, գաղտնի բանակցություններում ձգտում էր նրան

հասու դարձնել բռնության անթույլատրելիությունը հարավի բնակչության համար։ Բռնությունը ոչ

42 S. Farren, p.164. 43 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 24. 44 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 40.

Page 43: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

42

միայն հասարակական կարծիքի պառակտում էր առաջացնում հյուսիսի ազգայնականների մոտ,

այլև պառակտում էր սահմանի հյուսիսում ու հարավում գտնվող ազգայնականներին, ինչպես նաև

ամերիկյան ծագում ունեցող իռլանդացիներին»45 ։

1989 թվականի հուլիսին Հյուսիսային Իռլանդիայի գործերով պետքարտուղարի պաշտոնում

Փիտեր Բրուքի նշանակումից հետո Մեծ Բրիտանիան սկսեց հանդես գալ մի շարք կարևոր խաղաղ

նախաձեռնություններով։ Մասնավորապես, Բրուքը չէր բացառում ուղիղ բանակցությունների

անցկացման հնարավորությունը «Շին Ֆեյնի» հետ՝ բռնության գործադրման դադարեցման

պարագայում, և 1990 թվականին «արտոնեց կապի ոչ պաշտոնական խողովակի կրկնական

բացումը՝ բրիտանական հետախուզության աշխատակից Մայքլ Օութլիի և «Շին Ֆեյնի» անդամ

Մարտին Մակգինեսի վստահությունը վայելող, Դերրիում ապրող հոգևորական Դենիս Բրեդլիի

մասնակցությամբ»46։

Մեկ տարի անց Փիտեր Բրուքը հայտարարեց, որ «Բրիտանիան չունի «ռազմավարական կամ

տնտեսական շահամոլություն» Հյուսիսային Իռլանդիայում և պատրաստ է համաձայնվել

Իռլանդիայի միավորմանը, եթե դրան իր համաձայնությունը տա նրա բնակչությունը»47 ։ Սա շատ

կարևոր հայտարարություն էր, որը լուծեց Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական

կուսակցության և «Շին Ֆեյնի» միջև առկա գլխավոր հակասություններից մեկը։ Փիտեր Բրուքը նաև

օգնեց բանակցություններ սկսելու սահմանադրական կուսակցությունների միջև՝ հարցերի ողջ

համալիրի շուրջ48։

1991թ. հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հանրապետության կառավարությունները

սկսեցին մշակել համատեղ հռչակագրի հայեցակարգ, որն էլ 1993թ. դեկտեմբերի 15-ին

ստորագրվեց այդ երկրների վարչապետեր Ջոն Մեյջորի ու Ալբերտ Ռեյնոլդսի կողմից։ Այդ

հռչակագիրը ստացավ «Դաունինգ սթրիթի հռչակագիր»49 անվանումը և իրենից ներկայացնում էր

Հյուսիսային Իռլանդիայում խաղաղության ձեռքբերմանն ու հաշտեցմանը միտված հիմնարար

փաստաղթերից մեկը։ Իր բովանդակությամբ այն շատ բաներով կրկնում էր այն

պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական

կուսակցության և «Շին Ֆեյնի» առաջնորդների միջև, և նպատակ էր դնում ԻՀԲ-ին համոզել

հրաժարվելու բռնությունից ու անցնելու պայքարի քաղաքական մեթոդներին։

«Շին Ֆեյնը»՝ պաշտպանելով այդ հռչակագիրը, հրաժարվեց բռնի գործողություններից, իսկ 1994թ.

օգոստոսին ԻՀԲ-ն հայտարարեց միակողմանի հրադադարի մասին։ 1994թ. հոկտեմբերին

բողոքական առաջատար կիսառազմականացված խմբավորումները նույնպես հայտարարեցին

հրադադարի մասին՝

Այդ ժամանակաշրջանի ամենաբարդ խնդիրներից մեկը կիսառազմականացված

կազմավորումների զինաթափումն էր, քանի որ ենթադրվում էր, որ զենքի հանձնման մասին հարցն

անհրաժեշտ է լուծել նախքան այդ կազմավորումներին թույլ կտրվի մասնակցել

բանակցություններին։ Ի դեպ, նախապես բրիտանական կառավարությունը պնդում էր ապօրինի

45 Նույն տեղում՝ էջ 28։ 46 Նույն տեղում՝ էջ 29։ 47 Նույն տեղում։ 48 Նույն տեղում։ 49 The Joint Declaration of 15 December 1993 (Downing St. Declaration). Department of Foreign Affairs and

Trade. Ireland. URL: http://www.foreignaffairs.gov.ie/home/index.aspx?id=8734

Page 44: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

43

զենքի և պայթուցիկ նյութերի զգալի քանակության հանձնման վրա՝ նախքան «Շին Ֆեյնին»

թույլատրելը մասնակցելու բանակցություններին50։ Սակայն ոչ բոլոր խմբավորումներն են

համաձայնվել դրան, ուստի և այս հարցը գլխավոր խոչընդոտը դարձավ իռլանդական

հանրապետականների ու բրիտանական կառավարության միջև քաղաքական երկխոսության

ճանապարհին։

1995թ. փետրվարի 22-ին բրիտանական և իռլանդական կառավարությունները հանրության

քննարկմանը ներկայացրին նոր Շրջանակային փաստաթուղթ51։ Այդ համատեղ նախաձեռնության

դրական պահերից մեկը երկու կառավարությունների կողմից մշակված փոխգործակցության

համակարգն էր երեք մակարդակներով՝ ա) Հյուսիսային Իռլանդիայի ներսում

(Հյուսիսիռլանդական ասամբլեա), բ) ամբողջ Իռլանդիա կղզու սահմաններում (Հյուսիսի ու

հարավի հարաբերությունների հարցերով Նախարարական խորհուրդ) և գ) Մեծ Բրիտանիայի ու

Իռլանդիայի Հանրապետության փոխհարաբերություններ (Բրիտանա-իռլանդական խորհուրդ,

Բրիտանա-իռլանդական միջկառավարական համաժողով)։

Վերջապես, 1995թ. նոյեմբերի 28-ին Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի

վարչապետեր Ջոն Բրուտոնի ու Ջոն Մեյջորի կողմից ընդունվեց համատեղ Անգլո-իռլանդական

կոմյուկնիկե52, որում հայտարարվում էր Զինաթափման հարցերով Միջազգային հանձնաժողով

ստեղծելու մասին՝ Ջորջ Միտչելի նախագահությամբ։ Փաստաթղթով նախատեսվում էր զուգահեռ

գործընթաց («twin-track»), որում զինաթափման հարցերը և բազմակուսակցական

բանակցությունները պիտի միաժամանակ անցկացվեին։ Այսպիսով, Զինաթափման հարցերով

միջազգային հանձնաժողովով այս հակամարտությունը միջազգայնացվեց։

Մեծ Բրիտանիայում 1997թ. Թոնի Բլերի գլխավորությամբ լեյբորիստների և Իռլանդիայի

Հանրապետությունում Բերթի Ահերնի գլխավորությամբ Ֆիանա Ֆայլի կառավարության

իշխանության գալուն զուգընթաց նկատելի փոփոխություններ կատարվեցին հյուսիսիռլանդական

խաղաղ գործընթացում։ Բացառիկ քաղաքական կամքով ու ռազմավարական տեսլականով

օժտված այս առաջնորդները հսկայական ներդրում ունեցան հյուսիսիռլանդական

հակամարտության կարգավորման գործում։ Կարևորագույն երկու փաստաթղթերը՝ Բելֆաստի և

Սենտ-Էնդրյուսի համաձայնագրերը, կնքվել են նրանց տասնամյա (1997-2007) պաշտոնավարման

ժամանակ։

Արտաքին դերակատարների ներդրումը հյուսիսիռլանդական խաղաղ

գործընթացում

1973 թվականին Եվրոպական տնտեսական համագործակցություն Միացյալ Թագավորության և

Իռլանդիայի Հանրապետության մտնելով սկսվեց այս պետությունների զարգացման նոր փուլ։

Եվրամիությունն անցած քառասուն տարում այս երկրներին ակտիվորեն օգնում էր և «շռայլ

ֆինանսական օգնություն էր ցուցաբերում՝ Հյուսիսային Իռլանդիայում կենսապայմանների

50 Նույն տեղում՝ էջ 34։ 51 Тhe Framework Documents. 22 February 1995. A New Framework for Agreement. URL:

http://cain.ulst.ac.uk/events/peace/docs/fd22295.htm 52 British and Irish Governments. Joint Communiqué, 28 November 1995. URL:

http://cain.ulst.ac.uk/events/peace/docs/com281195.htm

Page 45: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

44

բարելավման և այնտեղ ավելի բնականոն մթնոլորտի ստեղծման նպատակով»53։ Այսպես, ԵՄ-ն

«Իռլանդիայի համար միջազգային հիմնադրամ» (International Fund for Ireland կամ ԻՄՀ) անկախ

կազմակերպության հիմնական հովանավորներից էր, հիմնադրամ, որ 1986թ. բրիտանական և

իռլանդական կառավարությունների կողմից ստեղծվել էր որպես արտասահմանյան ֆինանսական

օգնության բաշխման խողովակ։ Եվրոպական համայնքն տարեկան 15 միլիոն եվրո54 էր

հատկացնում այդ հիմնադրամի միջհամայնքային ու անդրսահմանային ծրագրերին՝ խթանելու

համար խաղաղ գործընթացը և 1989-2010թթ. այդ տարածաշրջան կայուն զարգացում ու

սոցիալական համախմբվածություն ապահովելու նպատակով55։

Բացի այդ, 1995թ. Եվրոպական համայնքի կողմից ստեղծվեց խաղաղարարության ու հաշտեցման

հատուկ ծրագիր, որն իրականացվում էր Հյուսիսային Իռլանդիայում և Իռլանդիայի

Հանրապետության սահմանամերձ շրջաններում։ Սույն ֆինանսավորման մեծ մասն

իրականացվում էր տեղի ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով, որոնք

հակամարտությամբ տարանջատված մարդկանց մղում էին միասին աշխատելու համայնքների

մակարդակով։ Այս ծրագրի երկրորդ փուլին (2000-2004թթ.) հատկացված միջոցները կազմել են 708

միլիոն եվրո56։

Այսպիսով, ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Նոր Զելանդիայից ստացված և ԻՄՀ-ում

կենտրոնացված57 դրամական միջոցների ընդհանուր գումարը կազմեց 890 միլիոն եվրո։ Այս

տարիների ընթացքում կազմակերպությունը, որի գործունեությունը կենտրոնացված էր

Հյուսիսային Իռլանդիայում, ինչպես նաև Իռլանդիայի Հանրապետության հարավային

կոմսություններում (Կավան, Դոնեգոլ, Լիթրիմ, Լաութ, Մոնահան և Սլայգո) ֆինանսավորել էր

ավելի քան 5800 ծրագիր։

Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության համաժամանակյա մուտքը ԵՄ

նպաստեց նրանց երկկողմ հարաբերությունների հետագա բարելավմանն ու հավասարակշռմանը։

Պաշտոնատար անձանց հաճախակի այցերի ու պարբերական փոխկապերի, ԵՄ շրջանակներում

ամենատարբեր համատեղ միջոցառումներին ու հանդիպումներին մասնակցության շնորհիվ

փոխվում էր նաև անգլո-իռլանդական հարաբերությունների համապատկերը։ Աշխատանքային

հարաբերությունների զարգացմանը զուգընթաց աճում էր փոխադարձ հարգանքը58, ինչը դրական

էր անդրադառնում նաև հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման բանակցային

գործընթացի վրա։

ԱՄՆ-ն հանդիսանում է հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացին ակտիվորեն նպաստած

արտաքին դերակատարներից մեկը։ Մասնավորապես, ԻՄՀ-ն 1986թ. իր ստեղծումից ի վեր ԱՄՆ-

ից ստացավ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական օգնություն, ինչը կազմում էր այդ

53 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 18. 54 The 11th Dudley Senanayake Memorial Lecture on the topic Risks, Rights and Respect – Essential Elements of the Irish Peace Process given by Lord John Alderdice, 24 September 2008, p. 12. URL:

http://www.lordalderdice.com/sitebuildercontent/sitebuilderfiles/srilankalecturesept2008.pdf 55 Community Transformation. Strategic Framework for Action 2012-2015. URL:

http://www.internationalfundforireland.com/images/stories/documents/Strategic_Framework/ifi_strategic_f

ramework_for_action.pdf 56 The 11th Dudley Senanayake Memorial Lecture, p. 12. 57 International Fund for Ireland. URL: http://www.internationalfundforireland.com/background/47-

background 58 The 11th Dudley Senanayake Memorial Lecture, p. 6.

Page 46: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

45

կազմակերպության բյուջեի կեսը59։ ԱՄՆ-ն նաև խոշոր ներդրումներ է ունենում Հյուսիսային

Իռլանդիայի տնտեսությունում. մասնավորապես, 2002-ից մնչև 2007 թվականները ամերիկյան

ընկերությունները Հյուսիսային Իռլանդիայում ներդրել են ավելի քան 1.1 միլիարդ ԱՄՆ դոլար և

բացել ավելի քան 4 հազար աշխատատեղ։ 2009 թվականից մինչև 2011 թվականը Հյուսիսային

Իռլանդիայի հարցերով ԱՄՆ տնտեսական ներկայացուցիչը նպաստել էր ԱՄՆ-ի ու Հյուսիսային

Իռլանդիայի միջև տնտեսական կապերի զարգացմանը և սատարում էր խաղաղ գործընթացը,

աջակցելով այդ տարածաշրջանի տնտեսական բարգավաճմանը։ 2010թ. հոկտեմբերին

Վաշիգտոնում կազմակերպվել էր տնտեսական համաժողով, որը միտված էր Հյուսիսային

Իռլանդիա ամերիկյան խորշոր ներդրումների ներգրավմանը60։

Լորդ Օլդըրդայսի խոսքերով՝ ԱՄՆ-ի օգնությունն իր մեջ ներառում էր տնտեսական,

փորձագիտական և միջնորդական աջակցություն։ Հյուսիսիռլանդական քաղաքական գործիչների

համար կազմակերպվել են այցեր աշխարհի այլ տարածաշրջաններ՝ ծանոթանալու համանման

հակամարտությունների լուծման փորձին61։

Հարկ է առանձնակի ընդգծել ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի անձնական ներդրումը

հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում։ Քլինթոնը Հյուսիսային Իռլանդիա այցելած առաջին

ամերիկյան նախագահն էր։ Այդ այցի ընթացքում նա, 1995թ. նոյեմբերի 30-ին ելույթ ունենալով

Բելֆաստի քաղաքային խորհրդի շենքում, խոսեց հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի

օգուտի ու նշանակության մասին։ Իր այդ ճառում նա ահաբեկիչներին անվանեց «երեկվա օրվա

մարդիկ»62։ Հատկանշական է, որ 1994թ. ԱՄՆ մուտքի արտոնագիր տրամադրելով ԻՀԲ

քաղաքական թև հանդիսացող «Շին Ֆեյնի» առաջնորդ Ջերի Ադամսին՝ Բիլ Քլինթոնը որոշ

առումով աջակցեց ԻՀԲ-ի կողմից 1994թ. օգոստոսին հայտարարված միակողմանի հրադադարին և

միջազգային հանրության աչքերում «Շին Ֆեյնի»՝ որպես քաղաքական կուսակցության, այլ ոչ թե

ահաբեկչական կազմակերպության ճանաչմանը։

Միացյալ Թագավորություն Բիլ Քլինթոնի այցի օրը, այսինքն 1995թ. նոյեմբերի 28-ին,

բրիտանական և իռլանդական կառավարությունների կողմից ընդունված Անգլո-իռլանդական

կոմյունիկեի շրջանակներում հայտարարվեց ամերիկյան նախկին սենատոր Ջորջ Միտչելի

նախագահությամբ Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովի ստեղծման մասին։

Հանձնաժողովը պիտի ուսումնասիրեր ու երաշխավորագրեր տար այդ հարցի շուրջ մինչև 1996թ.

հունվարի կեսերը։ Այդ նախաձեռնությունը աջակցություն ստացավ Բիլ Քլինթոնի կողմից, ով

հետագայում Ջորջ Միտչելին նշանակեց Հյուսիսային Իռլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ

ներկայացուցիչ։ Միտչելը և Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովի երկու այլ

անդամներ՝ Ֆինլանդիայի նախկին վարչապետ Հարրի Հոլկերին ու կանադացի գեներալ Ջոն դե

Չասթըլեյնը 1996թ. հրապարակեցին զեկույց, որում այն դրույթն էր առաջ քաշվում, ըստ որի

կիսառազմականացված խմբավորումների կողմից ապօրինի զենքի հանձնումը պետք է անցկացվի

բազմակուսակցական բանակցություններին զուգահեռ63։

59 U.S. Department of State, Background Note: Ireland, November 2011; Անգլո-իռլանդական

համաձայնագրին աջակցելու մասին 1986թ. ակտը (P.L. 99-415) արտոնում է ԱՄՆ-ի նյութական

աջակցությունը ԻՄՀ-ին։ 60 K. Archick, Northern Ireland: The Peace Process, Congressional Research Service, January 10, 2013, p.14 61 The 11th Dudley Senanayake Memorial Lecture, p. 7. 62 Bill Clinton and the Northern Ireland Peace Process. Presidential History Geeks. URL: http://potus-

geeks.livejournal.com/294798.html 63 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 41.

Page 47: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

46

Միևնույն ժամանակ, երաշխավորվել է Հյուսիսիռլանդական քաղաքական ֆորումի

ընտրություններ անցկացնել և պատգամավորներ ընտրել, որոնցից հակամարտության կողմերը

հետագայում կառաջադրեին իրենց պատվիրակներին բազմակուսակցական հաջորդ

բանակցություններին։ Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովը առաջարկեց նաև

հետևյալ վեց սկզբունքները (իմա՝ Միտչելի սկզբունքները).

հակվածություն քաղաքական վիճելի հարցերի լուծման ժողովրդավարական ու

բացառապես խաղաղ միջոցների,ռազմականացված բոլոր կազմավորումների

ամբողջական զինաթափում,

համաձայնություն առ այն, որ այդ զինաթափումը ենթակա է անկախ հանձնաժողովին

բավարարող ստուգման,

իր կողմից հրաժարում և մյուսների կողմից բազմակուսակցական բանակցությունների

ընթացքի կամ արդյունքի վրա ներազդելու նպատակով ուժի կիրառում կամ ուժի

կիրառման սպառնալիք ներկայացնելու ցանկացած փորձի հակազդում,

բազմակուսակցական բանակցություններում ձեռքբերված համաձայնագրի պայմանները

պահպանելու համաձայնություն և դրանց արդյունքի ցանկացած՝ իրենց համար ոչ

ընդունելի հայեցակետ փոփոխելու նպատակով բացառապես ժողովրդավարական ու

խաղաղ միջոցների ձեռնարկում,

«պատժելու» նպատակներով սպանություններն ու ծեծուջարդը դադարեցնելու կոչ և նման

գործողություների կանխարգելման ուղղությամբ գործուն քայլերի ձեռնարկում64։

Զինաթափման հարցերով միջազգային հանձնաժողովի բոլոր առաջարկությունները ընդունվել են

բրիտանական կառավարության կողմից և հետագայում իրականացվել։

Միաժամանակ, 1996թ. հունիսի 10-ին Ջորջ Միտչելը՝ որպես անկախ ավագ համանախագահ,

Հարրի Հոլկերիի ու Ջոն դե Չասթըլեյնի հետ միասին սկսեցին պաշտոնական բանակցային

գործընթացը տասը կուսակցությունների ու երկու՝ Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի

Հանրապետության կառավարությունների մասնակցությամբ։ Այդ բանակցությունները

հաջողությամբ ավարտվեցին 1998թ. ապրիլի 10-ին Իռլանդիայի Հանրապետության և Մեծ

Բրիտանիայի վարչապետեր Բերթի Ահերնի ու Թոնի Բլերի կողմից Հյուսիսային Իռլանդիայում

հակամարտության խաղաղ կարգավորման մասին Բելֆաստյան համաձայնագրի65 (այսպես

կոչված «Ավագ ուրբաթի համաձայնագրի») ստորագրմամբ։ Համաձայնագիրը պաշտպանել է

Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը (միակ

քաղաքական կուսակցությունը, որ հանդես է եկել այդ համաձայնագրի դեմ, եղել է Իեն Փեյսլիի

գլխավորած Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը)։

Այս համաձայնագրով Հյուսիսային Իռլանդիայում դրվեց իշխանության նոր մարմինների հիմքը,

ներառյալ միջկուսակցական հիմունքներով օրենսդիր ասամբլեան և գործադիր իշխանությունը։

Համաձայնագիրը նախատեսում էր նաև Հյուսիսային Իռլանդիայի վարչակազմի

64 Նույն տեղում։ 65 Agreement reached in the multi-party negotiations (10 April 1998). URL:

http://cain.ulst.ac.uk/events/peace/docs/agreement.htm

Page 48: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

47

ներկայացուցիչների ու Իռլանդիայի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների

մասնակցությամբ համատեղ հաստատությունների ստեղծում66։

Բելֆաստյան համաձայնագիրը մեկ անգամ ևս հաստատեց, որ Հյուսիսային Իռլանդիայի

սահմանադրական կարգավիճակը կարող է փոփոխվել միայն այդ տարածշրջանի բնակչության

մեծամասնության համաձայնությամբ։ Այն նաև նախատեսում էր հատուկ փոփոխություններ

մտցնել ինչպես Իռլանդիայի Հանրապետության սահմանադրության մեջ՝ Հյուսիսային Իռլանդիայի

նկատմամբ տարածքային հավակնությունների մասով, այնպես էլ 1920 թվականին Հյուսիսային

Իռլանդիայի վերաբերյալ բրիտանական Սահմանադրական ակտում, որը սահմանափակում էր

տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները։

Այդ կապակցությամբ Բելֆաստյան համաձայնագրի իրականացման կարևորագույն տարրերից

դարձավ 1998թ. մայիսի 22-ին երկու հանրաքվեների անցկացումը։ Հյուսիսային Իռլանդիայում

Բելֆաստյան համաձայնագրի արդյունքները պաշտպանեց քվեարկածների 71.1 տոկոսը (81.1

տոկոսի մասնակցության պարագայում)67, իսկ Իռլանդիայի Հանրապետությունում ըստ

Համաձայնագրի երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին

արտահայտվեց քվեարկածների 94.39 տոկոսը (56.26 տոկոս մասնակցության պարագայում)68։

Այսպիսով, Իռլանդիայի Հանրապետությունում անցկացված հանրաքվեն այդ երկրի

սահմանադրությունից բացառեց Հյուսիսային Իռլանդիայի տարածքի նկատմամբ

հավակնությունները։

Սակայն Բելֆաստյան համաձայնագրի իրականացումը գործնականում բախվեց մի շարք

խնդիրների, որոնց լուծումը երկարաձգվեց մի քանի տարի։ Դրանցից ամենաբարդը

կիսառազմականացված ապօրինի կազմավորումների և ամենից առաջ ԻՀԲ-ի զինաթափման

հարցն էր, ինչպես նաև իրավապահ ու դատական մարմինների բարեփոխման կարգը։ Թեև

Բելֆաստյան համաձայնագրով ենթադրվում էր Հյուսիսային Իռլանդիայի կիսառազմական

ապօրինի կազմավորումների զինաթափումն ավարտել հանրաքվեի անցկացումից հետո երկու

տարում, իրականում այն ավելի շատ ժամանակ պահանջեց, և բոլոր խմբավորումների, այդ թվում

ԻՀԲ-ի լրիվ զինաթափման հաջողվեց հասնել միայն 2005 թվականին։

Այդ գործընթացում դրական դեր խաղաց Ջորջ Բուշի վարչակազմը, որը 2001թ. սեպտեմբերի 11-ի

ահաբեկչական գործողությունից հետո միջազգային ահաբեկչության դեմ լայնածավալ արշավ

սկսեց։ Հենց այդ ժամանակաշրջանում զգալիորեն աճեց ԱՄՆ հետաքրքրությունը

հյուսիսիռլանդական հակամարտության շուտափույթ կարգավորման նկատմամբ69։ Հյուսիսային

Իռլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցչի պաշտոնը Ջորջ Միտչելից հետո

զբաղեցրածներից յուրաքանչյուրը՝ Ռիչարդ Հաասը (2001-2003թթ.), Միտչել Ռայսը (2003-2007թթ.),

Փոլ Դոբրյանսկին (2007-2009թթ.) և Դեկլան Քելլին (2009-2011) իր ներդրումն է ունեցել

66 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии, с. 4. 67 The 1998 Referendums. URL: http://www.ark.ac.uk/elections/fref98.htm 68 68 Referendum on the Nineteenth Amendment of the Constitution Bill 1998 (British-Irish Agreement).

In: Referendum results 1937 – 2012, Published by the Department of the Environment, Community and

Local Government, Dublin, p. 59. URL:

http://www.environ.ie/en/LocalGovernment/Voting/Referenda/PublicationsDocuments/FileDownLoad,189

4,en.pdf 69 D.W. Brady, C. Volden, Revolving Gridlock. Politics and Policy from Jimmy Carter to George W. Bush,

Boulder & Oxford: Westview Press, 2006, р. 191.

Page 49: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

48

հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում, նպաստելով ԻՀԲ-ի և մյուս կիսառազմականացված

խմբավորումների հետագա զինաթափմանը, ինչպես նաև յունիոնիստների ու

հանրապետականների միջև ուժերի հավասարակշռության հաստատմանը70։

2007թ. մարտին անցկացվեցին Հյուսիսիռլանդական խորհրդարանի նոր ընտրություններ, ինչը

հնարավոր էր դարձել Սենտ-Էնդրյուսյան համաձայնագրի71 արդյունքում, համաձայնագիր, որը

մշակվել է 2006թ. հոկտեմբերի 11-13-ը Շոտլանդիայում անցկացված բանակցությունների

ժամանակ՝ Իռլանդիայի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի վարչապետեր Բերթի Ահերնի և

Թոնի Բլերի, ինչպես նաև հյուսիսիռլանդական բոլոր կուսակցությունների մասնակցությամբ,

ներառյալ Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը և «Շին Ֆեյնը»։ Այսպիսով, 2007թ.

մայիսի 8-ին՝ հնգամյա դադարից հետո, վերսկսվեց Հյուսիսիռլանդական ասամբլեայի

աշխատանքը, ձևավորվեց Հյուսիսային Իռլանդիայի նոր գործադիր իշխանություն, իսկ

Հյուսիսային Իռլանդիայի իրավապահ և դատական համակարգի բարեփոխումը ստացավ «Շին

Ֆեյնի» աջակցությունը։

Հաջորդ՝ Բրայան Քոուենի (Իռլանդիա) և Գորդոն Բրաունի (Մեծ Բրիտանիա)

կառավարությունները, հենվելով ձեռքբերված հաջողությունների վրա, շարունակեցին տեղի

իրավապահ և դատական մարմիններին իշխանության փոխանցման երկրորդ փուլի

իրականացման աշխատանքները։ Սակայն 2009թ. մարտին ԻՀԲ-ից պոկված խմբավորումների

կողմից իրականացվեցին մի շարք ահաբեկչական գործողություններ, ինչը սրեց իրավիճակը

Հյուսիսային Իռլանդիայում72։

Գիտակցելով հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացի համար ընթացիկ պահի բարդությունը՝

ԱՄՆ-ն ձգտում էր կանխել հնարավոր բացասական հետևանքները։ Սբ. Պատրիկի օրը՝ մարտի 17-

ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հանդիպեց իռլանդական վարչապետ

Բրայան Քոուենի, Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Պիթեր Ռոբինսոնի և առաջին

նախարարի փոխանորդ Մարտին Մաքգինեսի հետ։ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նաև

հանդիպեց «Շին Ֆեյն» կուսակցության առաջնորդ Ջերի Ադամսի հետ։ Հանդիպումների ժամանակ

նախագահ Օբաման բոլորին կոչ արեց սատարել խաղաղությունը Հյուսիսային Իռլանդիայում՝

չնայած կատարված բռնարարքներին73։

Վերջապես, Հյուսիսային Իռլանդիայի իրավապահ ու դատական մարմիններին իշխանության

փոխանցման մասին դժվարին ու ավելի քան տասը տարի տևած74 բանակցություններն

ավարտվեցին 2010թ. փետրվարի 5-ին75 Հիլսբորոյում համաձայնագրի կնքմամբ։ Դրանից

70 M.-A Clancy. The United States and Post-Agreement Northern Ireland, 2001-6, Irish Studies in International Affairs, 2007, Vol. 18, р. 173. 71 Agreement at St. Andrews. URL:

https://www.gov.uk/government/uploads/system/uploads/attachment_data/file/136651/st_andrews_agreem

ent-2.pdf 72 Real IRA claims' murder of soldiers in Northern Ireland. The Guardian, 8 March 2009. URL:

http://www.theguardian.com/uk/2009/mar/08/northern-ireland-soldiers-killed-antrim 73 Obama to meet Irish leaders, emphasize peace. USA today, 17 March 2009. URL:

http://usatoday30.usatoday.com/news/washington/2009-03-17-obama-st-patricks-day_N.htm 74 Timeline: Devolution of policing and justice. BBC News Channel, 5 February 2010. URL:

http://news.bbc.co.uk/2/hi/uk_news/northern_ireland/8457650.stm 75 Agreement at Hillsborough Castle. 5 February 2010. URL:

http://www.nidirect.gov.uk/castle_final_agreement15__2_-3.pdf

Page 50: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

49

անմիջապես հետո՝ 2010թ. փետրվարի 9-ին, Իռլանդական ազգային-ազատագրական բանակը

(ԻԱԱԲ), «պաշտոնական» ԻՀԲ-ն և հարավ-արևելյան Անթրիմում տեղաբաշխված Օլսթերի

պաշտպանության ասոցիացիան հայտարարեցին իրենց զինաթափման մասին76։

Հիլսբորոյի համաձայնագրի հոդված 1-ի համաձայն՝ տեղի իրավապահ ու դատական

մարմիններին իշխանության փոխանցման մասին հարցը պետք է Հյուսիսիռլանդական

ասամբլեայի միջհամայնքային քվեարկությանը ներկայացվեր 2010թ. մարտի 9-ին։ Այդ որոշումը

հաջողությամբ իրականացվեց, և 2010թ. ապրիլի 12-ին իրավապահ և դատական

լիազորությունները փոխանցվեցին Բելֆաստի իրավասությանը։ Նույն օրը Հյուսիսիռլանդական

ասամբլեայում միջհամայնքային քվեարկությամբ ընտրվեց արդարադատության նոր նախարար։

Այսպիսով, հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման ուղղությամբ վերջին

տասնամյակներում ԱՄՆ-ի վարչակազմի ու Եվրամիության հետ սերտ համագործակցությամբ

երկու՝ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հանրապետության կառավարությունների համատեղ ու

շարունակական ջանքերը հանգեցրին հակամարտության քաղաքական կարգավորման։

Ամփոփում

Չնայած Հյուսիսային Իռլանդիայում տևական էթնոքաղաքական հակամարտության համընդգրկուն

քաղաքական լուծման փնտրտուքի բոլոր բարդություններին՝ ընդհանուր առմամբ բոլոր հիմքերը

կան եզրակացնելու, որ հիմնական կնճիռները մնացել են ետևում։

Այդուհանդերձ, ինչպես արդարացիորեն նկատել է լորդ Օլդըրդայսը, «դիվանագիտական

ակտիվության վեց տարիներ պահանջվեցին, որպեսզի մեկ սեղանի շուրջ ժողովեին

հյուսիսիռլանդական հակամարտության երկու կողմերը ներկայացնող քաղաքական գործիչներին։

Անգամ այդ ժամանակ այն կուսակցությունները, որոնք կիսառազմականացված խմբավորումներ

ունեին, ներկայացված չէին բանակացություններում, և այդ կուսակցություներին ներգրավելու

համար ևս հինգ տարի պահանջվեց։ Այդ ժամանակաշրջանում՝ անկախ այն բանից, թե որ

վարչապետը կամ կուսակցությունն է իշխանության ղեկին Լոնդոնում կամ Դուբլինում, խաղաղ

գործընթացը շարունակվում էր։ Մարգարետ Թետչերը, Չարլզ Հոգին, Հարոլդ Ֆիցջերալդը, Ալբերտ

Ռեյնոլդսը, Ջոն Մեյջորը, Ջոն Բրուտոնը, Թոնի Բլերը, ԲերԹի Ահերնը՝ նրանք բոլորն էլ տարբեր

կառավարություններ են գլխավորել Լոնդոնում ու Դուբլինում, և նրանցից յուրաքանչյուրը խաղաղ

գործընթացին վերաբերվում էր որպես ազգային պարտավորության ու շահի, որոնք կախված չեն

կոնկրետ կուսակցության քաղաքական առաջնահերթություններից»77։

Այս առնչությամբ կարևոր խորհրդանշական դեր ուներ նաև 2011թ. մայիսի 17-20-ը Եղիսաբեթ

թագուհու պետական այցը Իռլանդիա՝ այդ երկրի նախագահ Մերի Մակելիսի հրավերով78։ Այցի

ժամանակ Եղիսաբեթ թագուհին ծաղկեպսակներ դրեց և՛ Դուբլինի Հիշատակի այգում՝ Մեծ

Բրիտանիայից երկրի անկախության համար մղված պայքարում զոհվածներին նվիրված

հուշահամալիրում, և՛ Դուբլին «Island Bridge» հուշահամալիրում, որտեղ հուղարկավորված են

Բրիտանիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմում մարտնչած իռլանդացիները։

76 The Hillsborough Agreement. URL: http://www.parliament.uk/briefing-papers/SN05350.pdf 77 The 11th Dudley Senanayake Memorial Lecture on the topic Risks, Rights and Respect – Essential Elements of the Irish Peace Process given by Lord John Alderdice, 24th September, 2008, p.7 78 Ireland 'will remember Queen's symbolic visit' http://www.bbc.co.uk/news/uk-13473379

Page 51: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

50

Դուբլինյան ամրոցում հանդիսավոր ընթրիքի ժամանակ բրիտանական թագուհին հանդես եկավ

ճառով, որում հիշատակեց Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի փոխհարաբերությունների ոչ դյուրին

անցյալի մասին, ընդունելով, որ երկու կողմերն էլ «կսկիծ, անկայունություն ու կորուստներ» են

կրել79։ Չնայած որ առանձին քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հանդես էին գալիս այդ այցի

դեմ, շատերը գտնում են, որ բրիտանական միապետի Իռլանդիա կատարած առաջին այցը՝ այդ

երկրի կողմից 1922 թվականին անկախության ձեռքբերումից հետո, հաջողված էր և դարձել էր

բրիտանա-իռլանդական հարաբերությունների ոչ դյուրին պատմության բեկումնային պահերից

մեկը։

Եզրափակիչ մասում, գնահատելով հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման

գործում բրիտանական ու իռլանդական կառավարությունների, ինչպես նաև արտաքին

դերակատարների ներդրումը, հարկ է առանձնակի նշել հետևյալ գործոնները.

Եվրամիություն՝ Միացյալ Թագավորության և Իռլանդիայի Հանրապետության մուտքը

նպատել է նրանց երկկողմ հարաբերությունների հավասարակշռմանը,

կարգավորման գործընթացում առաջատար դեր են խաղացել բրիտանական և

իռլանդական կառավարությունները՝ հայտարարելով, որ կհամաձայնվեն Հյուսիսային

Իռլանդիայի բնակչության մեծամասնության կամարտահայտությանը, ինչպես նաև

հարգանքով կվերաբերվեն միմյանց ազգային շահերին ու տարածքային

ամբողջականությանը,

ԱՄՆ-ն՝ որպես անկախ ու անաչառ միջնորդ, կարողացավ կարգավորման շատ փուլերում

հակամարտության կողմերին օգնել գործնական դժվարությունների հաղթահարման մեջ,

հատկապես՝ կիսառազմականացված խմբավորումների զինաթափմանն առնչվող

հարցերում,

ԱՄՆ-ի ու ԵՄ-ի ֆինանսական օգնությունը նպաստել է հակամարտության գոտում

սոցիալ-տնտեսական հակասությունների վերացմանը, հակամարտության կողմերի միջև

վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված մի շարք հումանիտար ծրագրերի

իրականացմանը։

79 Queen's Ireland state banquet speech http://www.bbc.co.uk/news/world-europe-13450099

Page 52: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

51

Սփյուռքի դերը հյուսիսիռլանդական

դիմակայությունում և հակամարտության

փոխակերպման մեջ նրա ներգրավման

մեխանիզմները

Մասիս Մայիլյան

Ներածություն

Պատմական հայրենիքում հակամարտության ակտիվ փուլերում սփյուռքի դերի և խաղաղ

կարգավորման գործում նրա ավանդի ուսումնասիրությունը՝ հյուսիսիռլանդական

հակամարտության օրինակով, նշանակալից հետաքրքրություն է իրենից ներկայացնում։

Ինչպիսի՞ն է իրականում սփյուռքի դերը. արդյո՞ք այն խաղաղ գործընթացը սատարող ուժ է, թե՞

հանդես է գալիս որպես հակամարտույթան խաղաղ կարգավորումը խոչընդոտող գործոն։

Ընդունված է կարծել, որ սփյուռքի խմբերը, որպես կանոն, հարում են առավել ծայրահեղ

հայացքների և առաջարկում են արմատական ծրագրեր։ Բենեդիկտ Անդերսոնը շրջանառության

մեջ մտցրեց «հեռակա ազգայնականություն» եզրույթը, որն ընդգծում է սփյուռքի այն առանձին

խմբերի քաղաքական անպատասխանատվությունը, որոնք շահարկում են քաղաքական

նույնականությունը՝ գին չվճարելով բռնի հակամարտությունների համար, որոնց էլ կարող է

հանգեցնել նման քաղաքականությունը։ Այդօրինակ խմբերը, գտնում է նա, կարող են նպաստել

լարվածության աճին, կրկնելով հնամաշ տափակություններ, ընդսմին նվազ ջանքեր գործադրելով

փոխընդունելի խաղաղ լուծման ուղղությամբ80։

Սփյուռքների հայտնի տեսաբան Ուիլյամ Սաֆրանն առաջարկել է մի տեխնոլոգիա, ըստ որի

կարելի է սփյուռքը տարբերել էմիգրանտական համայնքներից։ Սփյուռքի պարագայում խմբի

անդամները կամ էլ նրանց նախնիները տեղափոխվել են որոշակի ելակետային «կենտրոնից» մեկ

կամ մի քանի «ծայրամասային» կամ արտասահմանյան տարածշրջաններ: Նրանք պահպանել են

հավաքական հիշողությունը, իրենց նախահայրենիքի, նրա տեղորոշման, պատմության ու

ձեռքբերումների մասին պատկերացում կամ միֆ; նրանք վստահ են, որ չեն դարձել և, հնարավոր է,

չեն էլ կարող «ընդունող» հանրության համար ամբողջովին յուրային դառնալ, ուստի և իրենց ինչ-

որ չափով օտարացած ու մեկուսացված են զգում: Նրանք իրենց նախնիների հայրենիքը համարում

են իրենց իսկական, իդեալական հայրենիքը, ուր իրենք կամ էլ իրենց հետնորդներն ի վերջո,

հնարավոր է, վերադառնան (կամ էլ պիտի վերադառնան), երբ պայմանները թույլ տան: Նրանք

վստահ են, որ պետք է հավաքական կերպով սատարեն իրենց նախնական հայրենիքի գոյությունը,

անվտանգությունն ու բարգավաճումը, կամ էլ նպաստեն նրա վերականգնմանը: Նրանք

շարունակում են իրենց վերագրել այդ հայրենիքին՝ անհատապես և/կամ հավաքական

80 Anderson, The New World Disorder, New Left Review (1992) 193, p. 13.

Page 53: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

52

նույնականությունների միջոցով, և հենց այդ հանգամանքով էլ էապես որոշվում են նրանց

էթնոհամայնական գիտակցությունն ու համերաշխությունը81։

Վալերի Տիշկովի բնորոշմանբ՝ «նորագույն ժամանակների սփյուռքները հզորագույն պատմական

դերակատարներ են, որոնք ի զորու են ամենաբարձր կարգի իրադարձություն հարուցելու (օրինակ՝

պատերազմներ, հակամարտություններ, պետությունների ստեղծում կամ փլուզում, հենակետային

մշակութային արտադրություն) և ներազդելու դրանց վրա։ Սփյուռքը քաղաքականություն և անգամ

աշխարհաքաղաքականություն է ողջ պատմության ընթացքում, իսկ արդի ժամանակաշրջանում՝

հատկապես»82։

Տիշկովը գտնում է, որ «սփյուռքին պահում և միավորում է ինչ-որ ավելի մեծ բան, քան

մշակութային ուրույնությունը։ Մշակույթը կարող է անհետանալ, իսկ սփյուռքը՝ պահպանվել,

քանզի վերջինս՝ որպես քաղաքական նախագիծ և կենսական իրավիճակ, կատարում է

առանձնակի՝ էթնիկականության համեմատ, առաքելություն։ Դա նվիրվելու, դիմադրելու, պայքարի

ու ռևանշի քաղաքական առաքելություն է։ Ամերիկյան իռլանդացիները էթնոմշակութային

իմաստով վաղուց արդեն առավել իռլանդացիներ չեն, քան Սուրբ Պատրիկի օրը համերաշխ տոնող

ԱՄՆ մնացյալ բնակչությունը։ Ինչ վերաբերում է Օլսթերի իրավիճակին առնչված քաղաքական և

այլ մասնակցությանը, ապա այստեղ նրանք իրենց պարզորոշում են որպես իռլանդական

սփյուռք»83։

Հյուսիսիռլանդական հակամարտության օրինակով կարելի է տեսնել խաղաղ փոխակերպման մեջ

սփյուռքի ներգրավման և կարգավորման գործընթացում ազդեցիկ միջնորդի (ԱՄՆ) ներգրավման

նրա ներուժի օգտագործման արդյունավետ մեխանիզմ։

Արտասահմանյան իռլանդական սփյուռքի ծագման պատճառները84

Արդի սփյուռքի կազմակերպությունների վարքի հոլովույթի վրա կարևոր ազդեցություն են ունեցել

վերաբնակեցման պատմական պատճառները։ Խոշոր իռլանդական համայնքներ կան

Շոտլանդիայում ու Անգլիայում, ինչպես նաև Կանադայում, Ավստրալիայում և մի քանի այլ

երկրներում։ Բրիտանական շատ քաղաքացիներ իռլանդական արմատներ ունեն։ Այդ մարդիկ

նրանց ժառանգորդներն են, ովքեր ժամանակին վաստակելու նպատակով տեղափոխվել ու

բնավորվել են Բրիտանիայում։ Նրանցից շատերն ուծացվել են։ 1969-94թթ.՝ հակամարտության

ակտիվ փուլում, իռլանդացիների վիճակը բարդ էր Բրիտանիայում։ Նրանք վախենում էին

81 W. Safran, Diasporas in Modern Societies: Myths of Homeland and Return. Review Diaspora, ed. by

Kachig Tololyan, no. 1, pp. 83-99. 82 Валерий Тишков, Механизм и динамика диаспоры. URL:

http://valerytishkov.ru/cntnt/publikacii3/lekcii2/lekcii/n44_mehaniz.html 83 Նույն տեղում։ 84 «Իռլանդական սփյուռք» անվանման տակ առաջին հերթին հասկացվում է ԱՄՆ-ի իռլանդական

համայնքը։ Ամերիկյան իռլանդական համայնքը, ամենամեծաքանակ ու ազդեցիկ խումբը լինելով,

առանցքային դերերից մեկն է խաղացել Հյուսիսային Իռլանդիայում հակամարտության

փոխակերպման գործում։ Խաղաղ կարգավորման մեջ իռլանդական սփյուռքի ներգրավման

մեխանիզմն էլ սույն հետազոտության առարկան է։

Page 54: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

53

հայտնվել բրիտանական որոշ քաղաքների փողոցներում, հատկապես Իռլանդական

հանրապետական բանակի (ԻՀԲ) կողմից ռումբեր պայթեցնելուց հետո85։

Ամենախոշոր իռլանդական արտասահմանյան սփյուռքն ապրում է ԱՄՆ-ում. նրա թվաքանակը

գրեթե յոթակի մեծ է Իռլանդիայի Հանրապետության բնակչության թվաքանակից86։ Կաթոլիկ

իռլանդացիները սկսել էին ԱՄՆ մեկնել դեռևս XVIII դարի սկզբներին՝ փրկվելով Մեծ Բրիտանիայի

բողոքական իշխանությունների հետապնդումներից։ Պրեսբիտերական իռլանդացիները նույնպես

փրկություն էին գտնում օվկիանոսից այն կողմ87։ Այդ նույն ժամանակահատվածում Հյուսիսային

Ամերիկա, ինչպես նաև Ավստրալիա ու Նոր Զելանդիա տեղափոխվեցին նաև օլսթերցի բողոքական

շոտլանդացիները (Ulster Scots/Scotch-Irish՝ ամրկ.)88 ։

Իռլանդացիների զգալի ներհոսք եղավ XIX դարում. 1820 թվականից հետո՝ մեկ հարյուրամյակի

ընթացքում, ԱՄՆ ժամանեց 5 միլիոն մարդ։ 1840-ական թվականներին իռալանդացիները կազմում

էին ԱՄՆ բոլոր ներգաղթյալների գրեթե կեսը, իսկ 1850-ականներին՝ մեկ երրորդը։ Այս թվերն

ուշագրավ են, եթե նկատի ունենանք, որ Իռլանդիայի բնակչության թվաքանակը երբեք չի

գերազանցել 8.5 միլիոնը։ Այսօրվա դրությամբ, ըստ որոշ տվյալների, շուրջ 44 միլիոն

ամերիկացիներ իրենց համարում են ծագումով իռլանդացի89։

1845-55թթ. ժամանակաշրջանում կարտոֆիլի՝ տեղի հիմնական սննդամթերքի, համատարած ու

շարունակական անբերրիության պատճառով90 իռլանդական բնակչությունը կրճատվեց մեկ

երրորդով։ Ավելի քան մեկ միլիոն մարդ մահացավ սովից ու դրան ուղեկցած հիվանդություններից,

իսկ ևս 1.5 միլիոնը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ։ Իռլանդացի շատ գաղթականներ գտնում

էին, որ սովից կարելի էր խուսափել։ «Կարտոֆիլի նեխումն իրո՛ք Ամենազորն էր առաքել, - գրել էր

իռլանդացի ազգայնական ու քաղաքական աքսորյալ Ջոն Միտչելը,- սակայն սովը ստեղծել են

անգլիացիները»։ Դրա հետևանքով Ամերիկայում իռլանդացիների բնավորության մեջ

արմատակալած էր վտարման ու աքսորի զգացումը91։ Իռլանդական կարտոֆիլային սովը, կամ Մեծ

սովը (An Gorta Mór) նվազ չափով էր ազդել Իռլանդիայի հյուսիսային մասի վրա92, որտեղ

բնակչության մեծամասնությունը կազմում էին անգլիացի ու շոտլանդացի վերաբնակները։

Հյուսիսիռլանդական ասամբլեայի՝ «Շին Ֆեյն» կուսակցությունից պատգամավոր Փաթ Շիհանի

կարծիքով՝ այն ժամանակներից ի վեր, ինչ 800 տարի առաջ Իռլանդիա եկան բրիտանացիները,

85 Հեղինակի հարցազրույցը Իռլանդիայի նախկին արտգործնախարար Դերմոտ Ահերնի (Dermot

Ahern) հետ՝ 2013թ. հունիսի 24 (Դուբլին)։ 86 US Department of Commerce, US Census Bureau. URL:

http://www.census.gov/newsroom/releases/archives/facts_for_features_special_editions/cb12-ff03.html 87 США - Ирландия: наследие и споры. URL:

http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_1870000/1870613.stm 88 Հեղինակի առցանց հարցազրույցը հակամարտությունների ու համայնքների հարցերով անկախ

խորհրդատու Կլեմ Մաքկարտնիի (Clem McCartney) հետ՝ 2013թ. նոյեմբերի 10։ 89 И. Титова. Зачем американским президентам ирландские корни . URL:

http://www.mn.ru/world/20110427/301461117.html 90 Անբերրի են եղել 1845, 1846, 1847 և 1848 թվականները (Կլեմ Մաքկարտնիի հետ հարցազրույցից) 91 K. Kenny, Irish Immigrants in the United States. URL:

http://photos.state.gov/libraries/amgov/30145/publications-english/EJ-immigrants-mainstream-0208.pdf 92 Հեղինակի հարցազրույցը Ռոբ Ֆերմայքլի (Rob Fairmichael) հետ՝ Կրոնական

ընկերակցությունների համաժողովից՝ 2013թ. հունիսի 22 (Բելֆաստ)։

Page 55: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

54

անկարգություները կղզում չեն դադարում93։ Բրիտանիայի ու «Զմրուխտե կղզու» պատմականորեն

բարդ փոխհարաբերությունները, որոնք իռլանդացիների համար ողբերգական հետևանքներ են

ունեցել և դարձել սփյուռքի ծագման հիմնական պատճառներից մեկը94, մեծապես պայմանավորել

են հայրենիքը լքած իռլանդացիների ու նրանց հետնորդների վարքագիծը։

Անցյալի վիրավորանքների պատճառով հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ

սփյուռքի վերաբերմունքն արմատական բնույթ է կրել։ Հակամարտաբան Թերենս Լայոնսը գտնում

է, որ հայրենիքում հակամարտության ու քաղաքական գործընթացների հետևանքով ծագած

սփյուռքներն իրենցից մի ցանց են ներկայացնում, որը ստիպված է գործել առանց սահմանների՝

հակամարտության ու բռնաճնշումների միջոցով, քանի որ ունի ցավագին հիշողությունների

հատուկ հավաքանի և հայրենիքի հետ պահպանում է ցուցադրական խորհրդանշական կապեր95։

Ցավագին հիշողությունն էլ, իր հերթին, հանդես է գալիս որպես հավաքական նույնականության

հավաքագրող ռեսուրս։

Սփյուռքների աջակցությունը հակամարտության կողմերին

Հյուսիսիռլանդական հակամարտության կողմերը՝ հանրապետականներն ու յունիոնիստները,

իրենց սփյուռքներից ոչ համադրելի օգնություն են ստացել։ Յունիոնիստների արտաքին

աջակցությունը քանիցս քիչ էր ֆինանսական ու քաղաքական այն աջակցությունից, որը

ցուցաբերվել է հանրապետականներին՝ իռլանդական սփյուռքի կողմից։ Սույն փաստը

բացատրվում է արտերկրում օլսթերցի բողոքականների փոքրաթվությամբ. XVIII դարում շուրջ 250

հազար օլսթերցի բողոքականներ գաղթեցին Ամերիկա, բայց նրանց գերակշռող մեծամասնությունը

ձուլվել և զգալի հետաքրքրություն չէր ցուցաբերում նախկին հայրենիքում առկա քաղաքական

գործընթացների նկատմամբ96։ Բացի այդ, բողոքական սփյուռքում իրենց ծագման հանրույթների

հետ կապն ու նույնականացումն ավելի թույլ էին97։ Մյուս կողմից էլ, յունիոնիստները՝ լինելով

ստատուս քվոյի պահպանման կողմնակիցներ, կաթոլիկ համայնքի ներկայացուցիչների կարծիքով,

գտնվում էին Մեծ Բրիտանիայի հովանու ներքո, քանի որ Մեծ Բրիտանիայի կազմում Հյուսիսային

Իռլանդիայի պահպանման հարցում յունիոնիստների ու բրիտանական կառավարության շահերը

համընկնում էին։ Սակայն 1985թ. նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում (Hillsborough, Հյուսիսային

Իռլանդիա) ստորագրվեց Անգլո-իռլանդական համաձայնագիր, որի մի քանի դրույթներ չէին

բավարարում յունիոնիստներին98։ Այդ փաստաթղթի ընդունմամբ պաշտոնական Լոնդոնը

հասկացնել տվեց, որ ոչ միշտ է սատարելու բողոքական համայնքին99։

93 Հեղինակի հարցազրույցը Փաթ Շիհանի (Pat Sheehan) հետ՝ 2013թ. հունիսի 25 (Ստորմոնտ,

Բելֆաստ)։ 94 Անմիջական պատճառը սովն էր, սակայն Իռլանդիան առանց այդ էլ աղքատ գյուղացիներով

գերհագեցած երկիր էր, ու նման դեպքերում գյուղացիական համայնքների ներկայացուցիչներն

արտագաղթում են (Կլեմ Մաքկարտնիի հետ հարցազրույցից)։ 95 T. Lyons, Diasporas and Transnational Politics in Ethiopia, in Diasporas Armed Conflicts and Peace-building in Their Homeland, Uppsala University, Department of Peace and Conflict Research Report No.

79, 2007, p. 32. Տես նաև՝ http://www.gvpt.umd.edu/davenport/dcawcp/paper/mar0304.pdf 96 A.J. Wilson, The Billy Boys Meet Slick Willy: The Ulster Unionist Party and the American Dimension to

the Northern Ireland Peace Process, 1994–9, Irish Studies in International Affairs, Vol. 11 (2000), pp. 121–

136. 97 Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ։ 98 1985թ. Մարգարետ Թետչերը, չնայած տարածաշրանում առկա լարված վիճակին, ստորագրեց

Անգլո-իռլանդական համաձայնագիրը, ըստ որի բրիտանական կառավարությունը պատմության

Page 56: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

55

Այդուհանդերձ, հակամարտության ժամանակ յունիոնիստները որոշ ոչ պաշտոնական ու

չկառուցակարգված աջակցություն էին ստանում «սպիտակ» Հարավային Աֆրիկայից100,

Կանադայից ու ԱՄՆ-ից101։ Լոյալիստները փորձում էին զենքի առևտրի գործարքներ կատարել այլ

երկրների ամենատարբեր մարդկանց հետ ճիշտ այնպես, ինչպես դա անում էր ԻՀԲ-ն102։

Հյուսիսային Իռլանդիայի հանրապետական շարժմանը հզոր աջակցություն են ցուցաբերել ԱՄՆ-

ում արդեն ամրացած իռլանդական սփյուռքի կազմակերպությունները։ Քևին Քեննին նշում է, որ

«սկզբում իռլանդացի ներգաղթյալները հիմնականում ոչ բարձր որակավորում ունեցող

բանվորներ էին, որոնք աշխատում էին ցածր աշխատավարձով ու հաճախ էին օգտագործվում

որպես գործադուլների դադարեցման նպատակով պահեստային բանվորական

ուժ…Իռլանդացիները երբեք չեն առնչվել ռասիզմի, որը համադրելի լիներ աֆրոամերիկացիների

ու Ասիայից ներգաղթածների նկատմամբ վերաբերմունքին, որոնց մերժում էին քաղաքացիություն

տրամադրել կամ էլ սահմանափակում էին մուտքը Միացյալ Նահանգներ։

Քանի որ իռլանդացիները խոսում էին անգլերեն և Միացյալ Նահանգներ եկած մեծաթիվ

կաթոլիկների առաջին խումբն էին, նրանք արագորեն վերահսկողության տակ վերցրին

ամերիկյան կաթոլիկ եկեղեցին։ Ինչպես ժողովրդական ասացվածքն է պնդում՝ եկեղեցին Միացյալ

Նահանգներում «միասնական, սուրբ, ժողովական, առաքելական ու իռլանդական» է։

Կաթոլիկությունը դարձավ Ամերիկայում իռլանդական ինքնագիտակցության կարևորագույն

բաղկացուցիչներից մեկը։ Կաթոլիկությանը պատկանելությունը վերածելով առավելության և

օգտագործելով այն հնարավորությունները, որոնք մատչելի չէին Իռլանդիայում, իռլանդացիները

հետևողականորեն վեր էին բարձրանում հասարակությունում»103։

ԱՄՆ-ում ստեղծվել էր ամերիկաբնակ իռլանդացիների խիտ ցանց, որն ազդեցիկ էր դարձել

իշխանությունում ու քաղաքացիական հասարակությունում, այլ ոչ թե միայն ոստիկանությունում

ու շինարարական ոլորտում։ Մեծանում էր նրանց ազդեցությունը խոշոր բիզնեսում, ոչ

կառավարական ու պետական հատվածներում։ Նրանք հավասար, եթե ոչ ավելի զորեղ դիրքեր

ունեին արհմիություններում, իսկ Դեմոկրատական կուսակցությունում էլ գերիշխում էին

քաղաքներում։ Նման գերիշխանության օրինակ կարող է ծառայել Նյու Յորքում «Թամանի-հոլլ»

քաղաքական ընկերակցության գործունեությունը104։

մեջ առաջին անգամ Իռլանդիայի Հանրապետությանը խորհրդատվական գործառույթներ

տրամադրեց Հյուսիսային Իռլանդիայի կառավարման հարցերում։ Ստորագրված համաձայնագիրը

կտրուկ քննադատության է արժանացել յունիոնիստների կողմից, որոնք գերազանցապես

ներկայացնում էին բողոքական բնակչության շահերը և հանդես էին գալիս Մեծ Բրիտանիայի

կազմում Օլսթերի պահպանման օգտին և Հյուսիսային Իռլանդիայի գործերին Իռլանդիայի

միջամտության դեմ։ Կլեմ Մակքարտնիի կարծիքով, 1985թ. համաձայնագիրը չեն հավանել նաև

հանրապետականները, քանի որ այն ի ցույց է դրել իռլանդական կառավարության կողմից նրանց

աջակցության բացակայությունը։ 99 Հեղինակի հարցազրույցը գրող-հրապարակախոս Դեգլան դե Բրեդունի (Deaglán de Bréadún) հետ՝

2013թ. հունիսի 24 (Դուբլին)։ 100 M. O’Doherty, Piece by Peace, Belfast Telegraph, 11 June 2013. 101 Հեղինակի հարցազրույցը Քլեր Հաքեթի (Clair Hackett) հետ՝ 2013թ. հունիսի 27 (Բելֆաստ)։ 102 Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ։ 103 K. Kenny, Irish Immigrants in the United States. URL:

http://iipdigital.usembassy.gov/st/english/publication/2008/03/20080307131416ebyessedo0.6800043.html 104 Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ։

Page 57: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

56

Իռլանդացիները ձևավորում էին փոխաջակցության սեփական քաղաքական ու մշակութային

մեխանիզմները, որոնց թվում էին Հիբերնցիների հինավուրց ուխտը (Ancient Order Of Hibernians,

AOH) և Կելտական ատլետիկ ասոցիացիան (GAA)։ «Իր հերթին կաթոլիկ եկեղեցին կապող օղակի

դեր էր խաղում, որը նպաստում էր ամերիկաբնակ իռլանդացիների միավորմանն ու

զորեղացմանը»105։

BBC-ի աշխատակից Օլգա Սմիռնովայի կարծիքով՝ «եթե այսօրվա եզրաբանությունն

օգտագործենք, ապա նրանք «տնտեսական» ներգաղթյալներ էին, բայց նրանք բարձունքների

հասան և՜ քաղաքականության մեջ, և՜ ռազմական բնագավառում. Ջորջ Վաշինգտոնի բանակում 20

իռլանդացի գեներալ կար, իր՝ Վաշինգտոնի նախնիներն էլ Զմրուխտե կղզուց էին։ Իրենց

իռլանդական ծագմամբ հպարտանում էին նախագահներ Ռոնալդ Ռեյգանը, Ջոն Քենեդին ու Բիլ

Քլինթոնը»106։ Բարաք Օբաման ԱՄՆ-ի թվով 22-րդ նախագահն է, ում մոտ իռլանդական

նախնիներ են հայտնաբերվել։ Ամերիկյան հասարակական ու քաղաքական գործիչների մոտ

իռլանդական արմատների առկայությունը քաղաքականապես շահավետ էր դարձել։ Պատմաբան

Ջոն Ռոբերտ Գրինը պնդում է, որ Իռլանդիայի նկատմամբ տածած սիրո հիմնական պատճառը

Ամերիկայի կաթոլիկ ընտրազանգվածն է107։

Հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ ԱՄՆ իռլանդական սփյուռքի

հետաքրքրությունը կրել ու շարունակում է կրել ալիքաձև բնույթ և կախված է բուն Հյուսիսային

Իռլանդիայում կաթոլիկ ու բողոքական համայնքների միջև լարվածության աստիճանից108։ ԱՄՆ

իռլանդական սփյուռքի մի քանի կազմակերպություններ աջակցություն էին ցուցաբերում

հանրապետականներին, որոնք հանդես են գալիս Մեծ Բրիտանիայի կազմից Հյուսիսային

Իռլանդիայի դուրս գալու և Իռլանդիայի Հանրապետության հետ միավորվելու օգտին։ Կառույցների

մի մասը զբաղվում էր Իռլանդական հանրապետական բանակի ֆինանսավորմամբ։ ԱՄՆ-ից

ստացվող դրամական նվիրատվությունները հնարավոր են դարձրել ԻՀԲ-ի ընդլայնումը 1970-

ական թվականներին109։

Սինչև վերջերս Նահանգներում դեռևս ապրում էին այն իռլանդացիները, ովքեր անցյալ դարում

մասնակցել են հանուն Մեծ Բրիտանիայից Իռլանդիայի անկախության պատերազմին։ «Եվ նրանք

«ԻՀԲ-ի տղաներին» օգնելը համարում էին իրենց հայրենասիրական պարտքի մի մասը։ Իսկ ի

պատասխան այն հարցի, թե ի՞նչ տարբերություն կա «Ալ Քաիդայի» ահաբեկիչների ու ԻՀԲ-ի

ահաբեկիչների միջև, նրանք ասում էին, որ դրանց միջև ոչ մի նմանություն չկա։ Չէ՞ որ

իռլանդացիներն իրենց չեն պայթեցնում, դե, նրանք իսկի էլ ահաբեկիչներ չեն, այլ Իռլանդիայի

ազատության մարտիկներ»110։ 2002թ. հունվարին ամերիկյան իշխանությունները սառեցրին

հյուսիսիռլանդական հինգ խմբավորումների հիմնադրամները։

105 F. Cochrane, B. Baser & A. Swain, Home Thoughts from Abroad: Diasporas and Peace-Building in

Northern Ireland and Sri Lanka, Studies in Conflict & Terrorism, Vol. 32, Issue 8, 2009, pp. 688. 106 США - Ирландия: наследие и споры. URL:

http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_1870000/1870613.stm 107 T. Geoghegan, Why are US presidents so keen to be Irish? URL: http://www.bbc.co.uk/news/world-us-

canada-13166265 108 Հեղինակի հարցազրույցը Քլեր Հաքեթի (Clair Hackett) հետ՝ 2013թ. հունիսի 27 (Բելֆաստ)։ 109 Ирландия – Колумбия – далее везде?. URL:

http://news.bbc.co.uk/hi/russian/uk/newsid_1492000/1492885.stm 110 США - Ирландия: наследие и споры.

Page 58: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

57

«1970-1980-ական թվականներին հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ թաքնված

հետաքրքրությունը հանգեցրեց ԱՄՆ-ում մի քանի իռլանդական ոչ կառավարական

կազմակերպությունների (ՈԿԿ) կազմավորմանը, որոնք ապահովում էին Հյուսիսային

Իռլանդիայում հանրապետականների ռազմականացված խմբերին ուղղված դրամական հոսքը։

Օգնության Իռլանդական հյուսիսային կոմիտեն (Irish Northern Aid Committee – Noraid), որ

ձևավորվել է 1970 թվականին, պաշտպանում էր Հյուսիսային Իռլանդիայում ռազմականացված

հանրապետական խմբերի նպատակներն ու մեթոդները։ 1970թ. մինչև 1991թ. Noraid-ը

պաշտոնապես Իռլանդիային է փոխանցել 3.5 միլիոն ԱՄՆ դոլար»111։ Այդ փողերով «Շին Ֆեյնի»

կողմից վերահսկվող բարեգործական կազմակերպությունները աջակցություն էին հայտնում

ձերբակալված հանրապետականների ընտանիքներին112։ Թեև գումարը մեծ չէր, ինքնին

աջակցության փաստն ուղեկցվում էր հանրապետականների վիճակի մասին միջազգային աշխույժ

փիարով։ Հյուսիսիռլանդական հակամարտության ընթացքում Noraid-ը գործում էր սփյուռքի այն

մասի ակնկալիքներին համապատասխան, որը, որոշ հետազոտողների, այդ թվում՝ Բենեդիկտ

Անդերսոնի, Փոլ Քոլիերի, Անկե Հյոֆլերի կարծիքով, հակված էր հայրենիքում ռազմական

բռնությունն ու քաղաքական արմատականությունը պաշտպանելուն113։

Ամերիկյան սփյուռքի կազմակերպությունները Հյուսիսային Իռլանդիայի հանրապետականներին

ցուցաբերում էին ոչ միայն ֆինանսական, այլև քաղաքական աջակցություն։ Դիմակայության

ժամանակաշրջանում միայն Noraid-ը չէր, որ մարմնավորում էր ամերիկա-իռլանդական

համայնքը։ 1974թ. կազմավորված «Իռլանդական ազգային խումբը» (Irish National Caucus-INC)՝

վաշիգտոնցի ակտիվիստների խումբը, մշտապես քննադատության էր ենթարկում բրիտանական

պետական քաղաքականությունը Հյուսիսային Իռլանդիայում, շեշտադրումն անելով

բրիտանական անվտանգության ուժերի կողմից մարդու իրավունքների խախտումների վրա։ INC-ի

գործունեության որոշակի հաջողությունը պատկերում է սփյուռքի ներուժը, որն ունակ է ոչ միայն

միջոցներ հայթայթելու, այլև ավելի նշանակալից դեր խաղալու։

Հիբերնցիների հինավուրց ուխտը և «Իռլանդական ազգային խումբը» աշխուժորեն հետաքրքրվում

էին Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական հիմնախնդրով, սակայն ընդգծված կերպով հակված

էին ոչ ուժային մեթոդների114։ Նրանց ուշադրության կենտրոնում ազգայնական կաթոլիկ համայնքի

նկատմամբ խտրականությունն էր ու բրիտանական կառավարության կողմից մարդու

իրավունքների խախտումները։ Ավելի ընդհանրական մակարդակում այդ ՈԿԿ-ները Հյուսիսային

Իռլանդիայում բրիտանական ներկայության դեմ արշավ էին իրականացնում և իռլանդական

միավորման քաղաքական նպատակն էին լոբբինգ անում։

1970-ականների սկզբներին իռլանդական ծագում ունեցող ազդեցիկ ամերիկյան քաղաքական

գործիչները, այդ թվում սենատոր Էդուարդ Քենեդին և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի

խոսնակ Թիփ Օ՚Նիլը, հաճախ էին հրապարակավ քննադատում բրիտանական կառավարությանն

այն բանի համար, որ այն չի կարողացել առաջարկել հիմնախնդրի լուծման՝ ամերիկյան

111 F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 689. 112 A. Guelke, Northern Ireland: International and North/South Issues, in Ireland and the Politics of Change,

ed. by W. Crotty and D. Schmitt. London: Longman, 1998, p. 203. 113 Paul Collier and Anke Hoeffler, Greed and Grievance in Civil War,

Oxford Economic Papers 56(4) (2004), pp. 563–595. 114 INC-ին մեղադրում էին ԻՀԲ-ի հետ սերտ կապի մեջ, չնայած այն բանին, որ այս

կազմակերպությունն ավելի շատ դիվանագիտական գործունեություն էր իրականացնում (Կլեմ

Մակքարտնիի հետ հարցազրույցից)

Page 59: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

58

քաղաքական գործիչների համար գրավիչ տարբերակներ115։ 1971 թվականին Քենեդին ԱՄՆ սենատ

ներկայացրեց մի բանաձևի նախագիծ, որը Իռլանդիայի միավորման և Հյուսիսային Իռլանդիայից

բրիտանական զորքերի անհապաղ դուրսբերման կոչ է անում։ Իսկ Նյու Յորքից կոնգրեսական

(ավելի ուշ՝ նահանգապետ) Հյու Քերին բրիտանական բանակն անվանեց «ավազակներ»։ Ֆերգալ

Քոքրեյնը և նրա գործընկերները կարծում էին, որ «այդ երկու օրինակները ցույց են տալիս այն

ժամանակների «քաղաքական ջերմաստիճանը»116։ Թեև նման նախահարձակ ելույթները ԱՄՆ

քաղաքական շրջանակների աջակցությանը չէին արժանանում, այդօրինակ

հայտարարություններն, այնուամենայնիվ, Հյուսիսային Իռլանդիայում իռլանդական

հանրապետական համայնքի քաղաքական աջակցության կարևոր աղբյուր էին։

Իռլանդական ազգային խումբն առաջ էր քաշում գործողությունների ոչ ուժային ծրագիր և

շեշտադրում անում աշխատանքային խտրականության վրա, որը քաղաքական հակամարտության

առանցքային խնդիրներից էր ու Հյուսիսային Իռլանդիայի կաթոլիկ համայնքի դժգոհության

առարկան։ 1980-ականներին INC-ը զբաղվում էր այսպես կոչված Մակբրայդի սկզբունքների

(MacBride Principles)117 լոբբինգով, սկզբունքներ, որոնք մշակվել էին Հյուսիսային Իռլանդիայում

աշխատանքի արդարացի տեղավորմանը նպաստելու և հատուկ միտված էին ամերիկյան

ներդրումներին։

«Ի հեճուկս յունիոնիստների ու Մեծ Բրիտանիայի կառավարության դիմադրության՝ Մակբրայդի

սկզբունքները ընդունվեցին ԱՄՆ մի քանի նահանգներում։ Ընդունված օրենսդրությունը

ամերիկյան ընկերություններից պահանջում էր պահպանել դրանք։ 1989թ. բրիտանական

կառավարությունն իր սեփական նոր օրենքն ընդունեց՝ Հյուսիսային Իռլանդիայում արդարացի

զբաղվածության մասին ակտը, և ստեղծեց Հյուսիսային Իռլանդիայում աշխատանքային

խտրականության հաղթահարման նպատակով արդարացի զբաղվածության հարցերով

հանձնաժողով»118։ 1992թ.՝ իր նախագահական արշավի ժամանակ, Բիլ Քլինթոնը նույնպես

հայտարարեց Մակբրայդի սկզբունքներին աջակցելու մասին։

Ամերիկյան իռլանդական սփյուռքի դերը հյուսիսիռլանդական

հակամարտության լուծման մեջ ԱՄՆ-ի՝ որպես միջնորդի

ներգրավման գործում

Հյուսիսիռլանդական կարգավորման գործընթացում ԱՄՆ վարչակազմի՝ որպես միջնորդի

ներգրավումն առանցքային պահ դարձավ հակամարտության փոխակերպման մեջ։ Այս

գործընթացում կարևոր դեր են խաղացել ԱՄՆ իռլանդական սփյուռքի կազմակերպությունները և

իռլանդամետ լոբբին։

Այսպես թե այնպես, հակամարտության հնարավոր խաղաղ փոխակերպման խթանը բխել է

Բելֆաստից։ 1994 թվականի մատույցներում հանրապետականներն ու յունիոնիստները

115 F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 692. 116 Richard Finnegan, Irish American Relations, in Ireland on the World Stage, ed. by W. Crotty and D.

Schmitt, London: Pearson, 2002, p. 99. 117 Շոն Մակբրայդը (Seán MacBride) իռլանդացի քաղաքական և հասարակական գործիչ է,

իրավաբան-միջազգայնագետ։ Իռլանդիայի հանրապետական կուսակցության կազմակերպիչ

(1946թ.) և առաջնորդ։ 1948-51թթ. եղել է արտաքին գործերի նախարար։ 1974-76թթ. Նամիբիայի

հարցերով ՄԱԿ-ի հանձնակատար։ Խաղաղության նոբելյան մրցանակակիր է (1974թ.)։ 118 A. Guelke, p. 204.

Page 60: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

59

հայտարարել էին կրակի դադարեցման մասին։ Այդ պահի դրությամբ կողմերն արդեն կորցրել էին

ավելի քան 3500 մարդ։ Բրիտանական բանակը եկավ այն եզրահանգման, որ իրեն չի հաջողվի

ջախջախել զինված խմբերին։ Այն միտքը, որ ուժային մեթոդներով հնարավոր չէ հասնել

Իռլանդիայի միավորմանը, ԻՀԲ-ին հասու եղավ դրանից փոքր ինչ շուտ։ Հակամարտող կողմերը

հայտնվել էին, Ուիլյամ Զարթմանի բնորոշմամբ, «տրավմատիկ փակուղում»119 և հասունացել էին

բանակցություններ վարելու համար։

Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցության (SDLP) հիմնադիր և առաջնորդ Ջոն

Հյումը որսաց պահը և բանակցություններ սկսեց երկու կողմերը ներկայացնող բոլոր

կուսակցությունների ու խմբավորումների հետ120։ Երբ պարզ դարձավ, որ յունիոնիստների

դիրքորոշման պատճառով հնարավոր չէ լուծում գտնել Հյուսիսային Իռլանդիայի ներսում, որոշվեց

բանակցային գործընթացում ներգրավել արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ Մեծ

Բրիտանիային ու ԵՄ-ին։ Սակայն ամենակարևոր հովանավորը ԱՄՆ-ն դարձավ։

Ջոն Հյումը՝ 1979-2004թթ. լինելով Եվրախորհրդարանի անդամ, ակտիվ աշխատանք էր տանում

հյուսիսիռլանդական հակամարտության կարգավորման գործում Եվրոպական համայնքի

ներգրավմամբ։ Նա լավ հարաբերություններ էր ստեղծել եվրոպական երկրների ու

սոցիալիստական կուսակցությունների առաջնորդների հետ։ Եվրախորհրդարանի իր գործընկեր

պատգամավորների աջակցությամբ նրան 1982թ. մարտին հաջողվեց հասնել Նիլս Հոգերուպի

նշանակմանը Եվրախորհրդարանի Հյուսիսային Իռլանդիայի հարցերով զեկուցողի պաշտոնում121։

Զեկուցողի նշանակումը և Եվրախորհրդարանում Հյուսիսային Իռլանդիայի հիմնախնդրի

քննարկումը ցասումնալից արձագանք գտավ վարչապետ Մարգարետ Թետչերի կողմից122։ Դա

նշանակում էր, որ Հյուսիսային Իռլանդիայի կնճիռը չի հանդիսանում Մեծ Բրիտանիայի ներքին

խնդիրը և նպաստում էր հյուսիսիռլանդական գործընթացում այլ արտաքին խաղացողների,

մասնավորապես ԱՄՆ-ի ներգրավմանը։

Հյուսիսիռլանդական կարգավորման գործընթացում ԱՄՆ վարչակազմի ներգրավումը մի քանի

փուլ է ապրել։ Դեռևս 1970-ականների կեսերից Ջոն Հյումը մտերիմ հարաբերություններ էր ստեղծել

իռլանդական ծագմամբ ամերիկացի քաղաքական գործիչների հետ և ազդեցություն ուներ նրանց

վրա։ «Հյումը Վաշինգտոնում Իռլանդիայի դեսպան Շոն Դոնլոնի հետ միասին համոզում էին

ամերիկա-իռլանդական էլիտային «Շին Ֆեյնի» ու ԻՀԲ-ի մարտնչող իռլանդական

հանրապետականությունից սահմանադրական ազգայնականության անջատման կարևորությունը,

որի ուղղորդողների թվում էին Ջոն Հյումի SDLP կուսակցությունը և իռլանդական

կառավարությունը»123։

Հյումին ու Դոնլոնին հաջողվեց ամերիկացի քաղաքական գործիչներին համոզել, որ աջակցելով

իրապես մատչելի բարենորոգչական նպատակներին և կրճատելով Հյուսիսային Իռլանդիայի

119 W. Zartman, Negotiating Internal Conflict: Incentives and Intractability,

International Negotiation Vol. 6, No. 3 (March 2001), p. 298. 120 Հեղինակի հարցազրույցը Ջոն Հյումի գաղափարակիցներ ու գործընկերներ Շոն Ֆարենի (Sean

Farren) և Դենիս Հովիի (Denis Haughey) հետ՝ 2013թ. հունիսի 27 (Բելֆաստ)։ 121 European Parliament Working Documents, Report drawn up on behalf of the Political Affairs

Committee on the situation in Northern Ireland, Rapporteur: Mr N. J. Haagerup, Document 1-1526/83, 19

March 1984. 122 Հեղինակի հարցազրույցը Շոն Ֆարենի (Sean Farren) և Դենիս Հովիի (Denis Haughey) հետ։ 123 R. J. Briand, Bush, Clinton, Irish America and the Irish Peace Process, Political Quarterly 73(4) (April–

June, 2002), p. 174.

Page 61: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

60

հանրապետականներին աջակցությունը՝ իռլանդական Ամերիկան ավելի շատ շանսեր կստանա

բրիտանական քաղաքականությունը փոխելու համար։ Այս ռազմավարութունը պաշտպանեց

«Իռլանդիայի բարեկամներ» չափավոր ՈԿԿ-ն, որը ցանցային լայն կառուցվածք ուներ։ Ահա

այսպես փոխկապ հաստատվեց Իռլանդիայի սահմանադրական ազգայնականության,

Վաշինգտոնի քաղաքական էլիտայի ու Հյուսիսային Իռլանդիայում բրիտանական

քաղաքականության միջև։

ԱՄՆ իռլանդական սփյուռքի ռազմավարության փոփոխման մեջ որոշակի դեր է խաղացել

Իռլանդիայի Հանրապետության կառավարությունը։ Իռլանդական իշխանությունները

պարբերաբար հանդիպումներ էին անցկացնում սփյուռքի ակտիվ ներկայացուցիչների հետ։ Բացի

այդ, ամեն տարի Սբ. Պատրիկի օրը ԱՄՆ էին մեկնում իռլանդական նախարարներ, սփյուռքի

խմբերի հետ համապատասխան աշխատանք տանելու նպատակով124։

«Սփյուռքի այնպիսի ցանցեր, ինչպիսին է «Իռլանդիայի բարեկամներ» ՈԿԿ-ն, Հյուսիսային

Իռլանդիայում քաղաքական էվոլյուցիայի կարևոր տարրերից էին, որոնք էլ հանգեցրել են 1985թ.

Անգլո-իռլանդական համաձայնագրի կնքմանը։ SDLP-ի ու իռլանդական կառավարության սերտ

համագործակցության շնորհիվ «Իռլանդիայի բարեկամներ» ՈԿԿ-ն կարևոր դեր խաղաց Անգլո-

իռլանդական համաձայնագրի ձեռքբերման գործում»125։ Հարկ է նշել, որ ստորագրած երկրների

կառավարությունները համաձայնագրի ձեռքբերման ծանրակշիռ պատճառներ ունեին126։

Իռլանդացի ծագմամբ ամերիկյան քաղաքական գործիչների ճնշումն ու ազդեցությունը որոշակի

փուլերում նպաստել են այդ պայմանագրի կնքմանը127։ «Համաձայնագրի ստորագրման օրը

նախագահ Ռոնալդ Ռեյգանը և ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Թիփ Օ՚Նիլը

մամուլի ասուլիս հավիրեցին Սպիտակ տանը։ Նրանք սատարեցին Իռլանդիայի ու Մեծ

Բրիտանիայի միջև պայմանագրի կնքման նախաձեռնությունը և խոստացան ֆինանսական

օգնություն հատկացնել նոր «Իռլանդիայի համար միջագային հիմնադրամին» (ԻՄՀ)128։ Այս քայլը

ցուցադրեց իռլանդական սփյուռքի առանցքային դերը, իսկ հիմնադրամի՝ որպես տնտեսական

միջնորդի հետագա աշխատանքը «խաղաղ շահաբաժիններ» է ունեցել 1990-ականների խաղաղ

գործընթացի ժամանակ։

ԱՄՆ-ում իռլանդական լոբբինգի իրականացումը սկզբունքորեն նոր մակարդակի հասավ, իսկ

վարչակազմն էլ առատաձեռն ֆինանսավորում էր ԻՄՀ-ի աշխատանքը129։ Նյու Յորքում

124 Հեղինակի հարցազրույցը Իռլանդիայի նախկին արտգործնախարար Դերմոտ Ահերնի (Dermot

Ahern) հետ՝ 2013թ. հունիսի 24 (Դուբլին)։ 125 F. Cochrane, B. Baser & A. Swain , p. 692. 126 Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ։ 127 A. J. Wilson, The Congressional Friends of Ireland and the Anglo-Irish Agreement», ch. 9, in Irish-America and the Ulster Conflict 1968–1995 (1995), URL:

http://cain.ulst.ac.uk/events/aia/wilson95.htm#chap9 128 F. Cochrane, B. Baser & A. Swain , p. 692. 129 Կլեմ Մակքարտնիի կարծիքով՝ հավանաբար, լոբբիստական գործունեության մակարդակի

բարձրացման առավել էական գործոն դարձավ լոբբիստական խմբերի ունակ լինելը ԱՄՆ-ի

վարչակազմին հասցնելու այն միտքը, որ իրենց հաջողվել է համոզել գրոհայիններին, որի

արդյունքում հնարավորություն է ստեղծվել նրանց հրադադարի կոչ անելու, և որ դրան կարելի է

հեշտությամբ հասնել, եթե Վարչակազմն ինչ-որ կերպ կարողանանր խրախուսել այդ

գրոհայիններին։ Նրանք կարողացան հաջողության հասնել իռլանդական հանրապետականների

հետ բարեկամական հարաբերություններ ունեցող նոր մարդկանց մասնակցության շնորհիվ։ Դա

ցույց է տալիս, որ լոբբիստական խմբերն առավել մեծ ազդեցության կարող են հասնել այն

Page 62: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

61

Իռլանդիայի գլխավոր հյուպատոս Նայալ Բերջեսի կարծիքով՝ «80-ականների կեսերին ինչ-որ բան

կատարվեց Իռլանդիայում ԱՄՆ ներգրավման հետ։ Իռլանդական սփյուռքի մտածելակերպի

փոփոխությունն անմիջականորեն հանգեցրեց Հյուսիսային Իռլանդիայում խաղաղ գործընթացին

Նահանգների ներգրավման հետագա փուլին»130։

1990-ական թվականներին Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական գործընթացում զգալի դեր

խաղաց սփյուռքի «Ամերիկացիները հանուն Իռլանդիայի համար նոր օրակարգի» (Americans for a

New Irish Agenda, ANIA) կառույցը։ 1992թ. ստեղծված այս կառույցը աշխատանք էր տանում Բիլ

Քլինթոնի հետ, տեղեկացնելով նրան Հյուսիսային Իռլանդիայի քաղաքական իրավիճակի մասին,

մինչև նրա նախագահ ընտրվելը։

«ANIA-ն իռլանդական ծագումով ամերիկացիների ազդեցիկ կոալիցիա էր, որում ընդգրկված էին

լրագրողներ, իրավաբաններ, արհմիութենական առաջնորդներ և բիզնես-կորպորացիաների

սեփականատերեր։ Այս հզոր ու լավ ֆինանսավորվող կառույցը դարձավ ամերիկաբնակ

իռլանդացիների մտքերի արտահայտիչը։ ANIA-ն սահմանդրական ազգայնականության ուղեգիծ

էր իրականացնում, հանդես էր գալիս ավանդական չմիջամտելու քաղաքականությունից

Վաշինգտոնի հրաժարման օգտին և պատրաստ էր գործընթացում ներգրավել չափավոր

լոյալիստներին։ Նոր կառույցը ավելի մեծ ուշադրություն էր դարձնում գործընթացին, քան

արդյունքին։ Քլինթոնին էին ներկայացվում քաղաքական գործնական քայլեր, այլ ոչ թե

հայեցակարգեր, որոնք կարող էին շփոթության մեջ գցել Մեծ Բրիտանիայի կառավարությանը»131։

Ադրիան Գելկեն նշում է, որ ANIA-ն հեռացավ սփյուռքի՝ Իռլանդիայի միավորման ավանդական

պահանջներից և հրատապ դարձրեց հակամարտային կարգավորման ու խաղաղարարության

անհրաժեշտությունը132։ «Դա արդեն «հեռակա ազգայնականություն» չէր, որի մասին

նախազգուշացնում էր Բենեդիկտ Անդերսոնը, այլ գործնական մտածողության դրսևորում։

Նպատակ էր դրվել համագործակցել Քլինթոնի վարչակազմի հետ, այլ ոչ թե դիմակայել դրան։

Այս նոր ռազմավարությունն իր շահաբաժինները բերեց, երբ ANIA-ն օգնեց ապահովելու

նախագահ Քլինթոնի կողմից «Շին Ֆեյնի» առաջնորդ Ջերի Ադամսին 48-ժամյա մուտքի այցագիր

տրամադրելու մասին որոշումը՝ ԱՄՆ-ում Հյուսիսային Իռլանդիայի մասին համաժողովին

վերջինիս մասնակցելու նպատակով»133։ Դա տեղի է ունեցել նախքան ԻՀԲ-ի կողմից կրակի

դադարեցման մասին134 հայտարարությունը (1994-ի օգոստոս), հակասում էր Պետական

դեպարտամենտի, Արդարադատության նախարարության ու ԿՀՎ-ի երաշխավորագրերին, ինչպես

նաև արժանացել էր բրիտանական կառավարության բացասական արձագանքին։ «ԱՄՆ

իռլանդական սփյուռքը կարևորագույն դեր է խաղացել մարտնչող իռլանդական

հանրապետականության կողմնակիցների և Բիլ Քլինթոնի վարչակազմի միջև կապերի

հաստատման գործում։ Առանց հաղորդակցության այդ խողովակի հյուսիսիռլանդական խաղաղ

ժամանակ, երբ նրանց շահերը համընկնում են լոբբինգի ենթարկվող կառավարության շահերի

հետ։ 130 F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 692-3. 131 Նույն տեղում։ 132 A. Guelke, p. 136. 133 F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 694. 134 1995թ. մարտին հրադադարի մասին ԻՀԲ-ի հայտարարությունից հետո Քլինթոնը Ջերի Ադամսին

ևս մեկ մուտքի թույտվություն տրամադրեց՝ ԱՄՆ-ում Սբ. Պատրիկի օրվան նվիրված

հանդիսություններին ու «Շին Ֆեյնի» համար դրամահավաքի միջոցառումներին մասնակցելու

համար։

Page 63: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

62

գործընթացը բավականին խնդրահարույց կլիներ»135։ Ուիլյամ Հեյզըլթոնը կարծում է, որ ANIA-ն

առանցքային դեր է խաղացել 1990-ական թվականներին հյուսիսիռլանդական խաղաղ

գործընթացում ԱՄՆ-ի ներգրավման գործում։ «Հյուսիսային Իռլանդիան Քլինթոնի ուշադրությանն

արժանացնելու և նրա հետագա մասնակցության ապահովումը մի շարք մարդկանց վաստակն է,

որոնց թվում են «Իռլանդական ձայնի» հրատարակիչ Նայալ Օ՚Դաուդը, նախկին կոնգրեսական

Բրյուս Մորիսոնը, ընկերությունների ղեկավարներ Չակ Ֆինին և Ուիլյամ Ֆլինը,

արհմիութենական բոս Ջո Ջեյմիսոնը, ովքեր իրենցից ներկայացնում էին ամերիկա-իռլանդական

քաղաքական բրոքերների նոր սերունդը»136։

Նոր սերունդը շատ ավելի մոտ էր ԻՀԲ-ին, ինչն էլ ANIA-ի կոալիցիան ավելի հետաքրքիր էր

դարձնում ԱՄՆ վարչակազմի համար։ Էլ ավելի կարևոր դեր նոր կառույցի մարդիկ խաղացին ԻՀԲ-

ի դիրքորոշման փոփոխման գործում։ Կլեմ Մակքարտնիի կարծիքով, դա այն հիմնական

գործոններից մեկն էր, որոնք հանգեցրել են կրակի դադարեցմանը և հետագա

բանակցություններին։ Այդ մարդիկ կարողացան ներազդել ԻՀԲ-ի մտածելակերպի վրա, քան որ

մինչ այդ նրանք աջակցում էին նրա նպատակներին և վայելում էին ԻՀԲ-ի վստահությունը, որն էլ

հավատում էր, որ նրանք իրո՛ք գործում են իր շահերի շրջանակներում։ ԻՀԲ-ի դիրքորոշման

փոփոխումից հետո կոալիցիան կարողացավ այդ տեղեկությունը հասցնել Սպիտակ տան

գիտությանը137։

Չակ Ֆինին՝ խոշոր գործարար ու «Ատլանտիկ ֆիլանտրոպիա» բարեգործական հիմնադրամի

հիմնադիր, իռլանդական ծագմամբ ամերիկացի գործարարների խմբի աջակցությամբ կապեր էր

պահում Հյուսիսային Իռլանդիայի իռլանդական զինված կազմավորումների հետ։ Բացի այդ, Չակ

Ֆինին կապեր էր պահում ԱՄՆ պետական դեպարտամենտի հետ։ Ոչ պաշտոնական կապի և

Հյուսիսային Իռլանդիայի գործընթացների վրա դրական ազդեցության այդ խողովակը գոյություն

ուներ մինչև սենատոր Ջորջ Միտչելի նշանակումը նախագահի հատուկ խորհրդական և

Իռլանդիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղար (1995)138։ Միտչելի միջնորդական առաքելության

ձևավորումից հետո ոչ պաշտոնական աշխատանքի անհրաժեշտություն արդեն չկար։ Սենատոր

Միտչելը բանակցային գործընթացում մեծ թվով դերակատարների ներգրավման կողմնակից էր՝

պայմանով, որ վերջիններս պահպանեն իր մշակած սկզբունքները։

Այսպիսով, սփյուռքների կողմից հայրենիքի գործընթացներին միջամտելու տեսակը երբեմն մոտ է

լինում խաղաղարար կազմակերպությունների գործունեության բնույթին։ «Սփյուռքի կառույցները

կարող են դրական ներուժ ցուցադրել։ Սփյուռքի դրական դերը հաճախ անտեսվում է նրանց

կողմից, ովքեր դրանցում ապակառուցողական հիմքեր են տեսնում։ ԱՄՆ-ի իռլանդացիները

ակտիվորեն փոխգործակցության էին ձգտում մարտնչող իռլանդական հանրապետականության

կողմնակիցների հետ, փորձելով վերջիններիս համոզել խաղաղ ու ժողովրդավարական ծրագիր

ընդունելու։ Դրան հաջողվեց հասնել «Շին Ֆեյնի» հետ անմիջական քաղաքական երկխոսության և

իռլանդական հանրապետականների ու Քլինթոնի վարչակազմի հաղորդակցության խողովակի

135 F. Cochrane, B. Baser & A. Swain 136 W. Hazleton, Encouragement from the Sidelines: Clinton’s Role in the Good Friday Agreement, Irish Studies in International Affairs 11 (2000), p. 104. 137 Հարցազրույց Կլեմ Մակքարտնիի հետ։ 138 Հեղինակի հարցազրույցը Փոլ Մյուրեյի (Paul Murray) հետ ”The Atlantic Philanthropies”

կազմակերպությունից՝ 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ)։

Page 64: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

63

ստեղծման ճանապարհով, ինչն էլ կարևոր դեր խաղաց 1990-ականների խաղաղ գործընթացի

խորեոգրաֆիայում»139։

Հետագայում Բիլ Քլնթոնը Հյուսիսային Իռլանդիայի խնդրին առաջնահերթ դեր տվեց ԱՄՆ

արտաքին քաղաքականությունում, անձամբ մասնակցում էր բազմակողմ բանակցություններին,

որոնք 1998թ. ապրիլին հանգեցրին Բելֆաստյան համաձայնագրի (հայտնի է նաև որպես «Ավագ

ուրբաթի համաձայնագիր») կնքմանը (Good Friday Agreement կամ Belfast Agreement)140։ Դրանով

իսկ Քլինթոնը կատարեց փրայմերիզի ժամանակ Նյու Յորքում 1992 թվականի ապրիլին

իռլանդական սփյուռքին տված նախընտրական խոստումը141։

Սփյուռքի կազմակերպությունների ներգրավումը հակամարտության

փոխակերպման գործում։ Ներքին աշխատանքը Հյուսիսային

Իռլանդիայի երկու համայնքների հետ

Սփյուռքի մի քանի կազմակերպություններ նպաստում էին հյուսիսիռլանդական

հակամարտության ընդլայնմանը, իսկ մյուս մասն էլ մեծ ավանդ է ունեցել խաղաղարարությունում։

Ընդհանուր առմամբ, մինչև 1990-ականները Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը բացասական

էր ընդունում սփյուռքի գործունեությունը։ Սակայն այն բանից հետո, երբ սփյուռքը փոխեց

մարտավարությունը և որոշեց նպատակին հասնել ոչ ուժային մեթոդներով, նրա նկատմամբ

վերաբերմունքը բարելավվեց142։

«Որպես կանոն, ֆինանսական այն աջակցությունը, որ սփյուռքները ցուցաբերում են ոչ ուժային

ձգտումներին, քիչ ուշադրություն է դարձվում։ Հյուսիսային Իռլանդիայի պարագայում

խաղաղությանը նվիրաբերված ամերիկյան դոլարները քանիցս գերազանցում են ուժային

մեթոդների համար փոխանցված գումարներին։ 1985 թվականի Անգլո-իռլանդական

համաձայնագրի ալիքի վրա Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի կառավարությունների ստեղծած

«Իռլանդիայի համար միջազգային հիմնադրամը» (ԻՄՀ) զգալի ֆինանսավորում է ստացել ԱՄՆ-

ից և իռլանդական մեծաթիվ բնակչություն ունեցող այլ պետություններից։ ԻՄՀ-ն իր

ուշադրությունը սևեռել էր միջհամայնքային զարգացմանը և հաշտեցման ծրագրերին Իռլանդիայի

երկու մասերում։ Խրախուսվում էին անդրսահմանային համագործակցության առաջմղման

նախաձեռնությունները»143։ Ստեղծման պահից ի վեր հիմնադրամն իրականացրել է 5800 ծրագիր,

դրանց վրա ծախսելով շուրջ 890 միլիոն եվրո144։

Ֆերգալ Քոքրեյնի ու իր գործընկերների կարծիքով, «դա նսեմացնում է Noraid-ի և մյուս

արմատական ամերիկա-իռլանդական խմբերի ֆինանսական զորությունը։ Դա արդյունք էր

սփյուռքի այն խմբերի աշխատանքի, որոնք լոբբինգի էին ենթարկում ԱՄՆ վարչակազմին, նրան

139 F. Cochrane, B. Baser & A. Swain 140 G. Mitchell, Making Peace, London: Heinemann, 1999, p. 178. 141 C. O'Clery, Clinton's journey to Lower Falls began with pledge in New York,

The Irish Times, 27 November 1995. 142 Հեղինակի հարցազրույցը Փոլ Մյուրեյի (Paul Murray) հետ՝ 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ)։ 143 F. Cochrane, B. Baser & A. Swain, p. 689. 144 IFI-ի պաշտոնական կայքը՝ URL: http://www.internationalfundforireland.com/about-the-fund

Page 65: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

64

համոզելով աջակցել Հյուսիսային Իռլանդիայում «խաղաղության շահաբաժինների» տնտեսական

զարգացմանը»145։

Հյուսիսային Իռլանդիայում իրականացվող խաղաղարար ծրագրերին զգալի ֆինանսական

աջակցություն է ցուցաբերել «Ատլանտիկ ֆիլանտրոպիա» բարեգործական հիմնադրամը146։ Դրա

հիմնադիր Չակ Ֆինին պատկանում էր ամերիկա-իռլանդական լոբբիստների նոր ալիքին, որոնք

աջակցում էին ԱՄՆ-ի ներգրավմանը հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հիմնադրամն օգնում էր իռլանդական ինը համալսարանների, պաշտպանում էր Հյուսիսային

Իռլանդիայում կրթական այլընտրանքային համակարգը (դպրոցներ, որտեղ համատեղ սովորում

են երեխաներ կաթոլիկ և բողոքական ընտանիքներից), լուծում էր նախկին քաղբանտարկյալների

խնդիրները (զբաղվածություն, քաղաքական կրթություն և որակավորման բարձրացում),

ֆինանսավորում էր ոչ կառավարական հատվածի ծրագրերը, այդ թվում մարդու իրավունքների

պաշտպանության գծով, և ոչ պաշտոնական դիվանագիտական կապեր էր պահպանում։

«Ատլանտիկ ֆիլնատրոպիան» ֆինանսավորում էր քաղաքական գործիչների այցերը նախկին

հակամարտային գոտիներ և զբաղվում էր տեղի քաղաքական գործիչների քաղաքական կրթության

մակարդակի բարձրացմամբ147։ Աջակցություն էին ստանում այն անձանց կրթությանն առնչվող

ծրագրերը, որոնք հասարակական հերթապահություն էին իրականացնում Բելֆաստի

տարանջատված թաղամասերում և այլ շրջաններում։ Ակտիվիստների թվում քրեական շատ

տարրեր կային, որոնք հերթապահության ժամանակ ուժային գործողությունների էին դիմում։

Ծագեց կրթական ծրագրերում նրանց ներգրավման անհրաժեշտություն։ Փոլ Մյուրեյի կարծիքով,

բռնության մեջ ներգրավված մարդկանց պետք է այլընտրանք առաջարկել148։ 2004-2013

թվականներին միայն «Ատլանտիկ ֆիլնատրոպիա» հիմնադրամի «Հաշտեցումն ու մարդու

իրավունքները» ծրագրով Հյուսիսային Իռլանդիային հատկացվել են ավելի քան 15 միլիոն ԱՄՆ

դոլարի դրամաշնորհներ149։

«Կորպորատիվ իռլանդական Ամերիկայի վարքագիծն ապացուցել է, որ սփյուռքի ֆինանսական

կապիտալը հնարավոր է օգտագործել հանուն խաղաղության հաստատման, այլ ոչ թե որպես

«վառելիք» բռնության համար»150։

Եզրակացություններ

Հյուսիսիռլանդական դիմակայությունում սփյուռքի դերի և հակամարտության փոխակերպման

գործում նրա ներգրավման մեխանիզմների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ.

սփյուռքները, լինելով արդիականության հզորագույն դերակատարներ, ի զորու են ինչպես

աջակցել խաղաղ գործընթացին պատմական հայրենիքում, այնպես էլ հանդես գալ որպես

խոչընդոտող գործոն։ Հյուսիսիռլանդական հակամարտությունը լույս է սփռում սփյուռքի

145 F. Cochrane, B. Baser & A. Swain, p.689. 146 ”The Atlantic Philanthropies” կազմակերպության պաշտոնական կայքը՝

http://www.atlanticphilanthropies.org/region/northern-ireland 147 Հեղինակի հարցազրույցը Ռոբ Ֆերմայքլի (Rob Fairmichael) հետ՝ 2013թ. հունիսի 22 (Բելֆաստ)։ 148 Հեղինակի հարցազրույցը Փոլ Մյուրեյի (Paul Murray) հետ՝ 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ)։ 149 ”The Atlantic Philanthropies” կազմակերպության պաշտոնական կայքը՝URL:

http://www.atlanticphilanthropies.org/programme/reconciliation-human-rights 150 F. Cochrane, B. Baser & A. Swain, p.689.

Page 66: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

65

ինչպես բացասական, այնպես էլ դրական ներուժի վրա, որը նրա կողմից կարող է

օգտագործվել խաղաղարար գործընթացի վրա ներազդելու նպատակով,

սփյուռքի արդի կառույցների վարքագծային հոլովույթի վրա կարևոր ազդեցություն ունեն

վերաբնակեցման պատմական պատճառները։ Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի

պատմականորեն բարդ փոխհարաբերությունները դարձել են իռլանդական սփյուռքի

ծագման հիմնական պատճառը, ինչը մեծապես որոշել է հայրենիքը լքած իռլանդացիների և

նրանց հետնորդների վարքագծային ուղղությունը,

որպես կանոն, սփյուռքը միշտ ավելի կոշտ դիրքորոշում է ունենում, քան հակամարտող

հանրությունը։ Անցյալի վիրավորանքներն արմատականացնում են սփյուռքի

վերաբերմունքը հայրենիքում առկա հակամարտության նկատմամբ, իսկ տրավմատիկ

հիշողությունը հանդես է գալիս որպես հավաքական նույնականության հավաքագրող

ռեսուրս,

սփյուռքի կազմակերպությունները ունակ են ոչ միայն ֆինանսական օգնություն, այլև հզոր

քաղաքական աջակցություն ցուցաբերելու,

սփյուռքն անշարժ հանրույթ չէ, կարող է ճկունություն դրսևորել և համարժեք արձագանքել

նոր իրավիճակին,

Իռլանդիայի քաղաքական գործիչների փաստարկված դիրքորոշումը նպաստում էր

հյուսիսիռլանդական հակամարտության նկատմամբ ամերիկյան սփյուռքի մոտեցումների

ու ռազմավարության փոփոխմանը։ Նոր ռազմավարությունը հնարավորություն է ստեղծել

խաղաղ գործընթացում ԱՄՆ-ի ներգրավման համար,

հյուսիսիռլանդական կարգավորման մեջ որպես միջնորդ ԱՄՆ-ի վարչակազմի

ներգրավումը առանցքային պահ է դարձել հակամարտության փոխակերպման

գործընթացում։ Այդ գործընթացում կարևոր դեր են խաղացել իռլանդական սփյուռքի

կառույցները և ԱՄՆ-ի իռլանդամետ լոբբին,

ԱՄՆ-ի իռլանդացիներն ակտիվորեն ձգտում էին փոխգործակցության իռլանդական

մարտնչող հանրապետականության կողմնակիցների հետ՝ նպատակ ունենալով

վերջիններիս համոզել ընդունելու խաղաղ ու ժողովրդավարական օրակարգ։ Ներառական

մոտեցումը կարևոր դեր է խաղացել 1990-ականների խաղաղ գործընթացի մշակույթում,

ԱՄՆ-ի իռլանդական սփյուռքը կարևորագույն դեր է խաղացել իռլանդական մարտնչող

հանրապետականության կողմնակիցների և Բիլ Քլինթոնի վարչակազմի միջև կապերի

հաստատման գործում։ Առանց հաղորդակցության այս խողովակի հյուսիսիռլանդական

խաղաղ գործընթացը բավականին խնդրահարույց կլիներ,

մինչև 1990-ականները Հյուսիսային Իռլանդիայի բնակչությունը բացասական էր ընդունում

սփյուռքի գործունեությունը, սակայն, երբ սփյուռքը փոխեց մարտավարությունը և որոշեց

նպատակին հասնել ոչ ուժային մեթոդներով, նրա նկատմամբ վերաբերմունքը

բարելավվեց,

սփյուռքն ունակ է հայրենիքում առկա գործընթացներին միջամտելու խաղաղարար

կազմակերպությունների գործունեությանը հարիր կերպով,

Page 67: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

66

Հյուսիսային Իռլանդիայի պարագայում խաղաղությանը նվիրաբերված ամերիկյան

դոլարները քանիցս գերազանցում են ուժային մեթոդներին փոխանցված գումարներին,

հյուսիսիռլանդական հակամարտությունում ամերիկաբնակ իռլանդական սփյուռքի

ներկայացուցիչները գտել են հակամարտող երկու համայնքներում էլ աշխատելու

մեխանիզմ,

Ամերիկայի իռլանդական նոր բիզնես-էլիտայի վարքագիծն ապացուցել է, որ սփյուռքի

ֆինանսական կապիտալը հնարավոր է օգտագործել հանուն խաղաղության հաստատման,

այլ ոչ թե որպես «վառելիք» բռնության համար։

Page 68: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

67

ԶԼՄ-ների դերը հյուսիսիռլանդական

հակամարտությունում

Գեղամ Բաղդասարյան

Լրագրությունը և խաղաղարարությունը

Մի առիթով Բելֆաստում անվտանգության հարցեր լուսաբանող լրագրող Բրայան Ռոուանի հետ

բանավիճեցինք ԶԼՄ-ների դերի մասին տևական հակամարտություններում և, մասնավորապես,

հյուսիսիռլանդական դիմակայությունում։ Հայաստանից, Ադրբեջանից ու Լեռնային Ղարաբաղից

ժամանած մի խումբ փորձագետների հետ զրույցի ժամանակ նա դժգոհեց այն հանգամանքից, որ

Հյուսիսային Իռլանդիայում լրատվամիջոցները խաղաղարար առաքելություն չունեին։ Ինձ թույլ

տվեցի չհամաձայնվել նման հարցադրմանը, ավելի ճիշտ՝ չորրորդ իշխանությանը հավելյալ

գործառույթ՝ խաղաղարարություն, վերագրելուն։ Հիշեցնելով մասս-մեդիայի դասական

առաքելության մասին՝ տեղեկացնել, կրթել ու զվարճացնել, ես պնդեցի, որ հակամարտային

իրավիճակներում կամ էլ տևական ու արյունահեղ դիմակայություններում լրագրողների

հիմնական, իսկ միգուցե նաև միակ առաքելությունը հանրությանը բարեխղճորեն տեղեկացնելն է,

որպեսզի մարդիկ անաչառ ու լիարժեք տեղեկություններ ունենան կատարվածի մասին։

Բի Բի Սի-ում իր 26-ամյա աշխատանքային գործունեության ընթացքում Դենիս Մյուրեյը

լուսաբանել է խաղաղ գործընթացը Հյուսիսային Իռլանդիայում։ 1997թ. նա ներկայացվել էր

Բրիտանական կայսրության շքանշանի՝ հեռարձակվող լրագրության ոլորտում ավանդի համար։

«Ռեպորտաժներ բանակցություններ վարելու և հասարակական կարծիք ձևավորելու մասին.

Հյուսիսային Իռլանդիայի փորձը» ուսումնասիրության մեջ նա գրում է. «Ես համոզված եմ, որ

լրագրությունը հասարակական կարծիք չի ձևավորում…Դա անում են փաստերը, իսկ լրագրության

դերը կայանում է այդպիսի փաստերի մասին հանրությանը զեկուցելու մեջ։ Հիմա դա կարող է

ծիծաղելի թվալ, բայց 1970-ականներին Հյուսիսային Իռլանդիայում կարծր կարծիք կար առ այն, որ

«ոչ մի տհաճություն էլ չէր լինի, եթե դուք, տղաներ, դրանք չցուցադրեիք հեռուստատեսությամբ»։

Կարծես թե ԶԼՄ-ների աշխատակիցները, ռեպորտաժներ պատրաստելով ռմբահարությունների,

հրաձգությունների և այլնի մասին, ապստամբներին էին ծառայություն մատուցում։ Սույն

տեսակետն իր գագաթնակետին հասավ, երբ Մարգարետ Թետչերը՝ Մեծ Բրիտանիայի այն

ժամանակվա վարչապետը, իր հայտնի դիտողությունն արեց «հրապարակայնության թթվածնի»

մասին, դիտողություն, որն ի ցույց դրեց, որ չկա այն բանի ընկալումը, թե իրականում որոնք են

ապստամբների դրդապատճառները, և ի վերջո հանգեցրեց «հեռարձակման

սահմանափակումներին» կամ էլ, այլ կերպ ասած, փաստացի գրաքննության»151 ։

Մյուս կողմից էլ, հակամարտաբանության միջազգային փորձագետ Կլեմ Մակքարտնին ճշտում է՝

փաստերի հաղորդման մասին փաստարկը պիտի առնչված լինի այն բանի պարզաբանման հետ,

թե ինչ են «փաստերը»152։ Ըստ նրա, «Տեղեկատվական գործակալությունների մեծ մասը չի

արտացոլում հանրությունն իր ամբողջության մեջ, այլ հանդիսանում է հանրության այն մասի

հայելային արտացոլանքը, որը գնում է այս կամ այն թերթը, կամ էլ որին ուզում են ներգրավել։

151 D. Murray, Reporting on negotiations, shaping public opinion: the Northern Ireland experience, in

Preparing for peace: communications in conflict resolution, OSCE, December 2012, p. 21. URL:

http://www.osce.org/secretariat/98116?download=true 152 Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ՝ 2013թ. հունիսի 26։

Page 69: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

68

Նրանք ամրակալում են որոշակի կարծիքներ և սահմանափակում են այլ տեսակետների հետ

շփման հնարավորությունը։ Այսպես է գործում «հետադարձ կապի ամրապնդումը»։ Փաստերի

մասին հարցերից բացի՝ ԶԼՄ-ները նաև պարտավոր են պատճառների մասին հարցադրում անել։

Իմ կարծիքով, լրագրողների համար ավելի հեշտ է խոստանալ բազմակողմանի լուսաբանել

փաստարկները, քան չեզոքություն պահպանել»153։

Հակամարտությունների ժամանակ լրագրության դերը շարունակում է վիճելի մնալ։

Միջկառավարական շատ հաստատություններ ու միջազգային լրագրողական

կազմակերպություններ իրենց հռչակագրերում բազմիցս ընդգծել են ԶԼՄ-ների կարևոր դերը

հակամարտությունների կառուցողական լուսաբանման և ազգամիջյան թշնամանքի

կանխարգելման գործում (1995թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի Վեհաժողովի 5.61 բանաձևով

հաստատված Հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիր, Խաղաղության

մշակույթի մասին ՄԱԿ-ի հռչակագիր154)։ Դուշան Ռելժիչն155 առանձին գլուխ է հատկացրել այդ

առաքելությանը։ Այն կոչվում է «Կոնսենսուսային (կոնսոցիատիվ) ժողովրդավարությունը և

«կառուցողական լրագրությունը»։ Ահա թե ինչ է նա գրում. «Իդեալական տարբերակում

զանգվածային լրատվության միջոցները պետք է առնվազը ձգտեն նպաստել հարցի խաղաղ

լուծմանը, այլ ոչ թե հակամարտությունը սրող նախապաշարմունքները սնուցեն։ Կոնսենսուսային

ժողովրդավարության հայեցակետը նման իդեալական լրագրությանը կարևոր տեղ է հատկացնում

հակամարտությունների կանխարգելման ու լուծման գործում…Այդուհանդերձ, միամտություն

կլիներ հուսալ, որ ԶԼՄ-ներն ընդհանուր առմամբ իրենց մասնագիտական պարտականությունը

կհամարեն խաղաղության ու քաղաքացիական հասարակության արժեքների ակտիվ

պաշտպանությունը»156։

Որո՞նք են լրագրողի չեզոքության սահմանները

Լրագրողների չեզոքության ու անաչառության մասին բանավեճերը միշտ էլ հրատապ են,

պարզապես այս կամ այն իրադարձության համապատկերում, դրանք ավել կամ նվազ օրախնդիր

են լինում։ Լրագրության «ակսակալները» կարծում են, որ լրագրողն ու լրատվամիջոցը բոլոր

դեպքերում էլ պարտավոր են անաչառ լինել։ Սույն մոտեցումը մեծ պատասխանատվություն է

դնում լրագրողի ուսերին՝ նրան հարկադրելով վեր լինելու իր մարդկային ու քաղաքացիական

համակրանքներից, և անտեսում է այն հանգամանքը, որ լրագրողն էլ մարդ է մսից ու արյունից,

ինչպես նաև իր ժամանակի ու իր երկրի արդյունքն է։

Ինձ թվում է, որ լրագրողի չեզոքության ու անաչառության մասին թեզը գործում է բնականոն

պայմաններում, որոնց պարագայում այս որակների շուրջ փոխզիջում իրո՛ք չի կարող լինել, բայց

ոչ արտակարգ հանգամանքներում։ Կլեմ Մակքարտնիի կարծիքով, լրագրողի որոշումը

պայմանավորող գործոնը պետք է լինի այն, թե ինչն է ինքն ավելի լավ կարողանում անել.

«Հնարավոր է, կենսական պատմությունների հրապարակային լուսաբանումը հենց այն գործն է, որ

կարող են անել միայն լրագրողները։ Օրինակ, դասախոսն ի վիճակի չէ իր տեսական գիտելիքները

153 Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ՝ 2013թ. հունիսի 26։ 154 http://www.tolz.ru/library/?id=440 155 Душан Релжич, “Средства массовой информации и трансформация этнополитических

конфликтов”, стр. 375, http://www.berghof-

handbook.net/documents/publications/russian_reljic_handbook.pdf 156 Д. Релжич, Средства массовой информации и трансформация этнополитических конфликтов, с.

375. URL: http://www.berghof-handbook.net/documents/publications/russian_reljic_handbook.pdf.

Page 70: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

69

կիրառել ճգնաժամային իրավիճակում, ուստի այստեղ լրագրողի միջամտությունն

իմաստավորված է։ Դա մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք լրագրողը դեպքի վայրում

հայտնված միակ անձն է։ Եթե ուրիշ մարդիկ էլ կան, ովքեր կարող են պաշտպանել մարդուն, ում

վրա հարձակվել են, կամ էլ վիճել ինչ-որ հարցում, ապա լրագրողն ազատ է ինքը որոշելու՝

լուսաբանե՞լ այդ պատմությունը, թե՞ ոչ։ Բայց եթե նրա կողքին ուրիշ ոչ ոք չկա, ապա նրա ուսերին

դրվում է իրավիճակին միջամտելու ավելի լուրջ պարտականություն։ Ավելին, լինում են

իրավիճակներ, երբ լրագրողը մեն մենակ է լինում մեծաթիվ մարդկանց դեմ, երբ նրա համար միակ

հնարավոր գործելակերպը կատարվածը ձայնագրելն է կամ նկարահանելը»157։

Կլեմ Մակքարտնին իրավացի է, բայց, ըստ իս, ավելի կարևոր գործոն է հանրային ընկալումը։

Ինչպե՞ս է լրագրողի չեզոքությունը կամ «որպես քաղաքացի ոչինչ չանելն» ընկալվելու հանրային

գիտակցությունում։ Կախված իրավիճակից՝ լրագրողը կարող է ավելի կարևոր համարել հենց

քաղաքացիական պարտքի կատարումը, բայց ոչ ի վնաս արհեստավարժության, քանի որ

իրադարձությունն առանց իրեն էլ բավականաչափ լուսաբանվում է, և այլ ԶԼՄ-ների գրանցածի

կրկնությամբ ինքն, ըստ էության, ոչինչ չի փոխի։ Սակայն արհեստավարժ շատ լրագրողներ

գտնում են, որ քաղաքացիական գործողությանը մասնակից լրագրողն իրավունք չունի

լուսաբանելու նույն այդ գործողությունը, քանի որ ի հայտ է գալիս այսպես կոչված «դերային

խնդիրը», կամ էլ շահերի բախման հարցը։

Սույն թեման ժամանակին արծարծել է նաև վերոհիշյալ Դենիս Մյուրեյը, երբ խոսում էր անձնական

փորձի ու չեզոքության մասին։ «1998թ. Օմում158 կատարված ահաբեկչական գործողությունը այն

դեպքերից մեկն էր, երբ իմ ու ITN-ի թղթակից Ջոն Իրվինի պատրաստած ռեպորտաժները

մանրազնին վերլուծելով՝ դուք չեք գտնի ոչ մի հույզ կամ անձնական կարծիք։ Սակայն, ես կարծում

եմ, որ նույնիսկ ամենաանուշադիր հեռուստադիտողի մոտ չէր կարող կասկած ծագել, թե ինչ ենք

մենք զգացել՝ բացառապես դատելով մեր ձայների տոնից։ Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես

կարելի էր «չեզոք» կամ «անաչառ» մնալ, ինչին իմ պատասխանը միշտ անփոփոխ է մնում՝

քաղաքականապես չեզոք մնալը դժվար չէ։ Հարցրեք ցանկացած լրագրողի, ով լուսաբանել է Դոյլի

(Իռլանդիայի խորհրդարանի), Վեսթմինստրի (Մեծ Բրիտանիայի խորհրդարանի) կամ էլ

ցանկացած այլ երկրի խորհրդարանի նիստերը, և նրանք կհաստատեն, որ մենք հանդիպում ենք

ցանկացած կուսակցության այնպիսի անդամների հետ, որոնց մենք համակրում և հարգում ենք,

ինչպես նաև ցանկացած կուսակցության այնպիսի անդամների հետ, ովքեր մեզ մոտ հակակրանք

են առաջացնում կամ ում չենք հարգում։ Ես հայտնագործեցի, որ ինձ համար շատ ավելի դժվար է

չեզոք մնալ բռնի գործողություններից հետո, հատկապես՝ երբ զինված ուժի կիրառման

անիմաստությունը պետք է որ ակնհայտ լիներ գրոհայինների համար (…)։ Ես խորապես

հավատում եմ, որ չեզոքության գաղափարն ինքնին ծայրահեղ անհրաժեշտ է այս կղզիներում

հանրային հեռարձակման համար։ Փաստեր վերլուծող մեկնաբանների ճշմարտացիությունը,

ինչպես նաև այն վստահությունը, որն ակնկալվում է հեռուստատեսային հաղորդման ու

հեռուստադիտողի միջև, անփոխարինելի գործոններ են»159։

157 Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ՝ 2013թ. հունիսի 26։ 158 Օմում (Տիրոնի կոմսություն, Հյուսիսային Իռլանդիա) ավտոմեքենայի պայթեցումը, որի

հետևանքով 29 մարդ է զոհվել, իրականացվել է այսպես կոչված Իրական ԻՀԲ-ի կողմից, խումբ, որ

մասնատվել է ԻՀԲ-ից և Ավագ ուրբաթի համաձայնագրի դեմ է տրամադրված։ 159 D. Murray, p. 22.

Page 71: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

70

Կլեմ Մակքարտնին այս առնչությամբ ճշգրտում է, որ Բի Բի Սի-ն, որի մասին խոսում է Մյուրեյը,

ոչ սովորական դեր է խաղում Մեծ Բրիտանիայի տեղեկատվական դաշտում։ «Բի Բի Սի-ի

խարտիայում ասվում է, որ հեռարձակումը պիտի «անկախ, անաչառ ու ազնիվ» լինի։ Բի Բի Սի-ի

աշխատակիցներն իրո՛ք չեն խոսում «չեզոքության» մասին։ Նրանք հաճախ այլ բառ են

օգտագործում՝ «հավասարակշռվածություն»։ Ի տարբերության դրա, զանգվածային լրատվության

միջոցների մեծ մասի մոտ կա խմբագրական ուղեգիծ, ինչը նշանակում է, որ նրանք

հավասարակշռության չեն ձգտում։ Փաստարկներից մեկը կայանում է նրանում, որ բազում

տեսակետների արտացոլման համար տեղեկատվական գործակալությունների բազմազանություն է

պետք։ Դենիս Մյուրեյը ևս ցույց է տալիս, որ լրագրողների մեծամասնությունը զանգվածային

կոնսենսուսի մասնակից է, ուստի և՝ ոչ անաչառ։ Խնդիրը մասամբ նաև կայանում է նրանում, որ

լրագրողներն իրենք չեն գիտակցում իրենց անաչառությունը, որը հաճախ արտացոլվում է նույնիսկ

ոչ թե փաստերի ընտրության մեջ, այլ ընդամենը մի բառում կամ տոնում (այստեղ նկատի չունեմ

Դենիս Մյուրեյի մեկնաբանությունը Օմում նրա ձայնի տոնի շուրջ)»։

Գնահատական և ինքնագնահատական

Դենիս Մյուրեյը նաև փորձել է ձևակերպել հյուսիսիռլանդական փորձի բացառիկ հատկանիշները.

«Եթե համայն աշխարհի խաղաղ կարգավորման գործընթացները ինչ-որ բան մեզ սովորեցրել են,

ապա դա այն է, որ դրանք բացառիկ են՝ հակամարտությունների միջև կարող են նմանություններ,

փոխարձագանքներ ու անդրադարձներ լինել, բայց դրանցից ոչ մեկը նույնական չէ մյուսին։

Սակայն, չի կարելի ասել, թե հնարավոր չէ դասեր քաղել այս կամ այն իրավիճակից։ Օրինակ,

հյուսիսիռլանդական խաղաղ գործընթացում մի քանի տարրեր կան, որոնք կարելի է

համապիտանի պարտադիր պահանջներ համարել. համաձայնության գալու, կամ գոնե

հակամարտությանը վերջ դնելու բոլոր կողմերի ցանկությունը, արբիտրի դերում միջազգային

հանրության ներկայացուցիչների հանդես գալը, կարգավորումը շարունակելու

պատրաստակամությունը և ԶԼՄ-ների կողմից գոնե նվազագույն վերահսկողությունը»160։

Բոլո՞րն են, արդյոք, համաձայն ԶԼՄ-ների կողմից վերահսկողության պնդմանը։ Լրագրողներն, ինչ

խոսք, կհամաձայնվեն։ Բրայան Ռոուանն, օրինակ, վկայում է, որ շատ քչերին է հաջողվել շփվելու

հակամարտության բոլոր կողմերի հետ. «1994 թվականին, երբ հանրապետականները

հայտարարում էին կրակի դադարեցման մասին՝ հրավիրել էին միայն երկու լրագրողի։ Այդ

կազմակերպություններից շատերը փակ էին գործում։ Բայց մենք ոչ միայն հրապարակում էին

նրանց հայտարարությունները, այլև մի քանի խողովակներով ստուգում էինք։ Բոլորն էլ ուզում էին

օգտագործել մեզ, իսկ իշխանություններն էլ ուզում էին լավագույն լույսի ներքո ներկայացնել

խաղաղ գործընթացի արդյունքները, թեև Ավագ ուրբաթի համաձայնագրից հետո 18 ամիս պետք

եղավ կառավարություն ձևավորելու համար։ Իհարկե, մենք էլ էինք սխալվում և ստիպված էինք

լինում ներողություն հայցել»161։

Իսկ ինչպե՞ս է ԶԼՄ-ների գործունեությունը գնահատում հանրությունը։ Անցյալի հետ հաշտեցմանն

ուղղված նախաձեռնություններ իրականացրած «Ապաքինում՝ հիշողության միջոցով» (Healing

Through Remembering) կազմակերպության տնօրեն Քեյթ Թերները խոսում է ընդհանուր առմամբ

խաղաղարարության և, մասնավորապես, իրենց կազմակերպության նկատմամբ ԶԼՄ-ների

անտարբերության մասին։ Դա դրսևորվում է, օրինակ, նրանում, որ մասս-մեդիան չէր

հետաքրքրվում իրենց հաշվետվություններով։ Քեյթը նաև խոսում է միևնույն թեմայի կամ

160 D. Murray, p. 21. 161 D. Murray, p. 23.

Page 72: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

71

իրադարձության նկատմամբ ԶԼՄ-ների տարբեր մոտեցումների մասին և բավականին ուշագրավ

դիտարկում անում. «Նույն նյութը մի թերթում հայտնվում է առաջին, մյուսում՝ 18-րդ էջում»162։

Ըստ նրա, ԶԼՄ-ները նեղացնում էին փոխզիջումների դաշտը. «Հնարավոր չէր ԶԼՄ-ները որպես

գործիք օգտագործել բանակցային գործընթացում, որովհետև Միտչելը դեմ էր փաստաթղթերի

հրապարակմանը»163։

Խաղաղ կարգավորման գործընթացի միջնորդ հանդիսացած Սոցիալ-դեմոկրատական

լեյբորիստական կուսակցության անդամ Շոն Ֆարենը փաստում է, որ ժողովրդավարական

հասարակությունում ԶԼՄ-ները մատչելի են բոլորի համար։ Նրա կարծիքով, եկեղեցին ու ԶԼՄ-

ները ազգայնականների այն երկու հաստատություններն էին, որոնք դեմ էին բռնությանը։

«Համազգային ԶԼՄ-ներն աջակցեցին մեզ,- ասում է նա։- Պատասխանատու լրատվամիջոցները

նորմալ են լուսաբանել մեր կուսակցության խաղաղարար գործունեությունը, սակայն մեզ համար

մի իսկական խնդիր դարձան բուլվարային մամուլն ու տաբլոիդները, որոնց համար գլխավոր

կողմնորոշիչները սենսացիան ու արյունն էր»164։

Դերմոտ Ահերնը՝ Իռլանդիայի Հանրապետության նախկին արտգործնախարարը, վկայում է.

«Լրագրողներն ըմբռնումով էին վերաբերվում բանակցային գործընթացին, ճիշտ է՝ ուզում էին

հնարավորինս շատ բան կորզել մեզնից, ընդսմին գիտակցելով, թե որքան կարևոր է այդ գործը։

ԶԼՄ-ները լավ են աշխատել, բացառությամբ տաբլոիդների։ Ընդհանուր առմամբ, հանրությունը

լավ տեղեկացված էր»։

«Բրիտանական մամուլն ու Հյուսիսային Իռլանդիան» հետազոտության հեղինակ Իմոն Մակքանը

դժգոհում է, որ լրագրողների մեծամասնությունը չափից ավելի է հենվում «պաշտոնական»

աղբյուրներին, ինչով էլ բացատրվում է երբեմն այս կամ այն պատմության լուսաբանումների

ապշեցուցիչ նմանությունը։ Նա մեջբերում է «Միրոր» թերթի նախկին աշխատակցին. «Այնպիսի

իրավիճակներում, ինչպիսին հյուսիսիռլանդականն է, մարդիկ ստիպված են լինում սերտ կապերի

մեջ լինել բանակի մամուլի ծառայության հետ։ Նրանց աշխատանքը կպահանջի ինչքան հնարավոր

է ավելի մտերիմ ծանոթություն հաստատել բանակի մամուլի քարտուղարի հետ, ինչն ինքնին

արդեն իսկ կազդի մարդու դատողության վրա։ Դրանից բացի, ստիպված ես լինում մշտապես

մտահոգված լինել, որ մրցակից գործընկերները հանկարծ չշրջանցեն քեզ։ Ոչ ոքի չեն հեռացնի

«Միրորից» նրա համար, որ չի գրել հանգամանորեն ստուգված և լավ հետազոտված հոդված,

որում մեծ ջանք էր թափված, բայց ահա մարդիկ կարող են աշխատանքից ազատվել, եթե նրանց

մրցակիցներին հաջողվել է ԻՀԲ-ի մասին սենսացիոն նյութ հայթայթել»165։

Դենիս Մյուրեյը մասամբ համաձայն է նման հարցադրմանը, բայց դրանով հանդերձ, ուշադրություն

է սևեռում ընտրության այն իրավունքի ու հնարավորության վրա, որոնք ունի լրագրողը. «Ես շատ

լավ աշխատանքային հարաբերություններ ունեի Թոնի Բլերի հաղորդակցման հարցերով տնօրենի՝

հայտնի «սպին-դոկտոր» Ալեստեր Քեմփբելի հետ…Մի անգամ երեկոյան նա հեռախոսային

ճեպազրույց էր անցկացնում ինձ համար. նա գտնվելով Դաունինգ-սթրիթում, ես՝ Ստորմոնտյան

ամրոցում, որտեղ ընթանում էին Ավագ ուրբաթի հանգեցրած բանակցությունները։ Ինչ-որ մի պահի

նա ինձ ասաց. «Մեզ նաև կօգներ, եթե դու ասեիր…»։ «Կարո՞ղ ես կանգ առնել հենց այս պահին,

162 Հեղինակի հարցազրույցը Քեյթ Թերների հետ՝ 2013թ. հունիս (Բելֆաստ) 163 Հեղինակի հարցազրույցը Քեյթ Թերների հետ՝ 2013թ. հունիս (Բելֆաստ) 164 Հեղինակի հարցազրույցը Շոն Ֆարենի հետ՝ 2013թ. հունիս (Բելֆաստ) 165 Имонн МакКанн, «Британская пресса и Северная Ирландия»

http://etheses.whiterose.ac.uk/1839/1/DX193726_1.pdf

Page 73: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

72

Ալեստեր։ Եթե դու ինձ ասես մոտավորապես այսպիսի բան՝ «Կառավարության

քաղաքականությունը կայանում է հետևյալում…», կամ էլ՝ «վարչապետը գտնում է», կամ էլ «նրա

անձնական մամուլի քարտուղարը հայտարարում է», ապա ես կզեկուցեմ այդ մասին, բայց ես

այստեղ եմ բացարձակապես ոչ նրա համար, որ օգնեմ ձեզ»։ Նա ծիծաղեց և ասաց, որ ես չափից

ավելի զգայուն եմ, իսկ ես պատասխանեցի՝ «Բա… Ես խոսում եմ բջջային հեռախոսով, այն էլ

Հյուսիսային Իռլանդիայում»։ «Օքեյ,- ասաց նա ու շարունակեց,- կառավարության դիրքորոշումը

կայանում է հետևյալում…»։ Ինչ որ է, սա բավականին անվնաս ու թեթևակի զավեշտալի

պատմություն է, որն, այդուհանդերձ, ի ցույց է դնում մի կարևոր հանգամանք. ես կարող էի

ռեպորտաժ անել այն մասին, ինչ ասել էր Ալեստերը, բայց անհրաժեշտության դեպքում կարող էի

նրա խոսքերին քննադատաբար վերաբերվել ու իմ ոճով վերլուծել այն, ինչ նա էր ասել»։

Լոնդոնում, Բելֆաստում և Դուբլինում լրագրողների ու հասարակական-քաղաքական գործիչների

հետ հանդիպումներից ու զրույցներից ես այն եզրահանգման եկա, որ հանրությունը

բավականաչափ տեղեկացված էր խնդրի կարգավորման մասին, ավելին՝ մարդիկ ըմբռնումով էին

վերաբերվում լրագրողների աշխատանքին։ Այդ մասին մեզ հետ խոսեց նաև հայտնի անկախ

լրագրող Ֆիոնուլա ՕՔոննորը. «Լրագրողներին գրեթե ոչինչ չէր սպառնում։ Միայն մի լրագրող է

զոհվել դիմակայության ընթացքում»166։ Ընդհանուր առմամբ, հիմնախնդրի քաղաքական

կարգավորման գործընթացում լրագրողների աշխատանքը գնահատվել է ըստ արժանվույն։ Ու

ամենևին էլ պատահական չէ, որ Ավագ ուրբաթի համաձայնագրից հետո սենատոր Միտչելը՝

գլխավոր բանագնացը, նամակ հղեց բանակցությունների ընթացքը լուսաբանած բոլոր

թղթակիցներին և նրանց երախտագիտություն հայտնեց խաղաղ գործընթացում ունեցած

ներդրման՝ ընդամենը փաստերի ճշմարտացի լուսաբանման համար։

Ուշադրություն դարձրեք «փաստերի ճշմարտացի լուսաբանման» վրա։ Ընդսմին, հանրությունում

խրախուսվում էր բանակցություններին լուրջ ու պատասխանատու վերաբերվելը, այսինքն՝ կոչ էր

արվում հրաժարվել այն ամենից, ինչը կարող էր բացասականորեն անդրադառնալ դրանց

արդյունքների վրա։ Դենիս Մյուրեյը գրում է. «Ես գտնում եմ, որ հանրությունը բոլոր

իրավունքներն ունի տեղեկացված լինելու բանակցությունների մասին՝ դրանց առաջխաղացման

չափով, սակայն հակամարտության դադարեցման շահերից ելնելով նման բանակցությունները

պետք չէ անցկացնել խորհրդարանական համաժողովների դռնբաց ձևաչափով»167։

Բրիտանական և իռլանդական չափորոշիչներ

Իռլանդացիները սիրում են հեգնանքով վերաբերվել նրան, թե ինչպես են բրիտանական թերթերը

պարծենում լրագրության բարձր չափորոշիչներով։ Բրիտանական հանրությանը, ըստ

իռլանդացիների, փորձում են համոզել, որ իրենց մամուլը աշխարհում լավագույնն է, և որ այն

«ազատության պահապանն է»։ Մինչդեռ, ինչպես գրում է Իմոն Մակքանը իր «Բրիտանական

մամուլն ու Հյուսիսային Իռլանդիան» աշխատության մեջ, այն ժամանակ, երբ խմբագիրներն ու

բարձրագույն օղակի ղեկավարները ժամանակ էին սպանում իրենց էթիկական անաղարտությամբ

զմայլվելով, շարունակվում էր Հյուսիսային Իռլանդիայի մասին նորությունների կառավարման

աշխատանքը և դրանց խեղաթյուրումը։ «Բրիտանացիների մեծ մասը կիսում է Հյուսիսային

Իռլանդիայում կատարվածի մասին աղճատված կարծիքները,- գրում է նա։- Դա տեղի է ունենում

այն պատճառով, որ նրանք հավատում են այն ամենին, ինչ կարդում են։ Ինչ խոսք, եղել են նաև

166 Հեղինակի հարցազրույցը Ֆիոնուլա ՕՔոննորի հետ՝ 2013թ. հունիս (Բելֆաստ) 167 D. Murray, p. 24.

Page 74: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

73

արժանապատիվ բացառություններ, սակայն ռեպորտաժների ուսումնասիրումն ի հայտ է բերում

խեղաթյուրման հստակ մոդելը։ Գիտակցաբար, թե ոչ՝ լուրերը պարբերաբար ներկայացվում էին

այն ձևով, որն արդարացնում էր բրիտանական իստեբլիշմենտի ենթադրություններն ու

նախապաշարմունքները և ծառայում բրիտանական կառավարության անմիջական

կարիքներին»168։

Մակքանի վկայությամբ, առկա էր հնարավոր ու անհնար բոլոր չարագործություններում

անհապաղ, առանց որևէ ապացույցի ԻՀԲ-ին մեղադրելու միտում։ Բրիտանական մամուլը ԻՀԲ-ին

պատկերում էր՝ չհենվելով գոյություն ունեցող որևէ փաստի վրա, և դա մամուլի ու բանակի

հատուկ փոխհարաբերությունների արդյունք էր։ Մաքկանը բազմաթիվ օրինակներ է բերում։

Դրանցից մեկը Բելֆաստում 17-ամսական Անջելա Գալահերի և Դերիում 14-ամյա Անեթ

Մակգավիգանի մահն էր։ ԻՀԲ-ի երկու թևերն էլ ժխտում էին իրենց մասնակցությունն այդ

միջադեպերին։ Անջելա Գալահերին առնչվող միջադեպը տեղի է ունեցել կաթոլիկ թաղամասում,

ուստի և մասամբ տրամաբանական էր կասկածելը (բայց ոչ ավելին) իռլանդական

հանրապետականներին համակրող որևէ մեկի։ Բայց նաև փաստեր էին պետք։

Սակայն, ինչպես գրում է Մակքանը, «հենց որ ԻՀԲ-ն հայտարարվեց գլխավոր թշնամի՝ փաստերի

մասին ցանկացած հոգածություն մի հրաշքով ի չիք դարձավ։ ԻՀԲ-ի կողմից կատարվող

զանգվածային սպանությունների, դրամաշորթության և սպառնալիքների, ԻՀԲ-ի անդամների

կողմից մարդասպան երեխաների պատրաստման և այլնի մասին պատմությունները որպես

արդարացում էին ծառայում պատժիչ միջոցների ուժեղացման համար։ Հենց այդ հիման վրա էլ

«Գարդիանը», որն իրեն բրիտանական լիբերալ հանրության խիղճն է համարում, կարող էր

միանգամայն վայելուչ դրդապատճառներով պաշտպանել կալանման պրակտիկան։ Հենց այդպիսի

պատմությունների շնորհիվ էլ բրիտանական կառավարությանը հաջողվեց նման

քաղաքականություն վարել»169։

Իսկ արդյո՞ք անբասիր էին կաթոլիկներին համակրող իռլանդական ԶԼՄ-ները, արդյո՞ք դրանք

համարժեք են արձագանքել ժամանակի հիմնական խնդիրներին։ Խաղաղ կարգավորման

գործընթացում միջնորդի դեր կատարած Սոցիալ-դեմոկրատական լիբերալ կուսակցության

անդամ, Ջոն Հյումի գործընկեր Դենիս Հոգին մի հետաքրքրաշարժ դրվագ է պատմում. «Երբ

բանակցային գործընթացում ճգնաժամային պահ եղավ, ինչի կապակցությամբ էլ Հյումը

հանդիպեց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին, «Irish News» թերթն այդ կարևորագույն հանդիպմանն

ընդամենը մի քանի պարբերություն նվիրեց ներսի էջերում, իսկ առաջին էջում զետեղեց «Շին

Ֆեյնի գրասենյակի պայթեցման սպառնալիք» նյութը։ Իսկ կատարվել էր ընդամենը այն, որ «Շին

Ֆեյնի» առաջնորդ Ջերի Ադամսի թիկնապահներից մեկը՝ Կիկի Քլարկը, մոտակայքում կասկածելի

մեքենա էր տեսել»։

Մինչև Ավագ ուրբաթը և դրանից հետո

60-ականները բարենպաստ էին հանուն քաղաքացիական իրավունքների շարժումների նկատմամբ

վերաբերմունքի առումով, շատ ԶԼՄ-ներ Բելֆաստ էին ուղարկում իրենց թղթակիցներին։ Կաթոլիկ

շրջաններում լավ էին վերաբերվում լրագրողներին ու լուսանկարիչներին։ ԶԼՄ-ները

168 Eamonn McCann, The British Press and Northern Ireland. URL:

http://cain.ulst.ac.uk/othelem/media/mccann72.htm 169 Նույն տեղում։

Page 75: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

74

պաշտպանում էին Թերենս Օ՚Նիլին, ում ներկայացնում էին որպես «շրջահայաց խաչակիր»։

Իրադարձությունների կոպիտ աղճատումներ գրեթե չկային։ Նույն Մակքանի վկայությամբ՝

«Միրոր» թերթը որոշ ժամանակահատվածներում Դերիում 12 թղթակից էր պահում։ Նրանցից

քչերն էին հանգամանալից տեղեկությունների տիրապետում գործերի իրական վիճակի մասին։

Նրանցից ոմանք թափառում էին փողոցներում՝ խնդրելով իրենց ծանոթացնել մեկի հետ, ով

խտրականության զոհ է դարձել, կամ էլ հետնախորշերում ապրող ու կաթոլիկ դավանանքի տեր

որևէ բնակչի։ Սակայն, չնայած հանուն քաղաքացիական իրավունքների արշավի բարյացակամ

լուսաբանմանը՝ արդեն այդ փուլում սկսեց նկատվել բռնության ցանկացած գործողության մեջ ԻՀԲ-

ին մեղադրելու միտում։ Օրինակ, ենթադրվում էր, որ ԻՀԲ-ն պատասխանատվություն է կրում

Օ՚Նիլի հրաժարականին նախորդած ահաբեկչական գործողությունների համար, սակայն

լուսաբանումն առաջվա պես չափավոր ու նրբանկատ էր։

Կլեմ Մակքարտնին նշում է, որ «Հյուսիսային Իռլանդիայում խտրականության համար

մեղադրանքն ընկնում էր տեղի վարչակազմի վրա, իսկ բրիտանական կառավարությունը կարող էր

հայտարարել ու հայտարարում էլ էր, որ այդ հարցերը պատվիրակված են տեղի

իշխանություններին և չեն մտնում իր լիազորությունների մեջ։ Այսպիսով, լոնդոնյան մամուլը չէր

քննադատում իր կառավարությանը, թեև կարող էր ինքն իրեն հարց տալ, թե ինչու է բրիտանական

կառավարությունը թույլ տվել, որ նման իրավիճակը զարգանա»170։

Իմոն Մակքանը պնդում է, որ իսկական, կայուն ու պարբերական աղճատումն սկսվեց այն

ժամանակ, երբ բրիտանական զինվորները փողոց դուրս եկան։ 1970-ականների կեսերին, երբ

զորքերը գրեթե մշտական դիմակայության մեջ էին գտնվում կաթոլիկ բանվորներով բնակեցված

շրջանների հետ, թերթերի մեծամասնությունն արդեն գործնականում լուրեր չէր հրապարակում.

դրանք դարձել էին քարոզչամիջոցներ։ Որոշ միջադեպեր անտեսվում էին, որոշները՝ հորինվում։

Կիսաճշմարտությունը ներկայացվում էր որպես անհերքելի փաստ։ Բրիտանական մամուլի

կարծիքով՝ զինվորներն ընդունակ չէին չարագործություններ անելու, իսկ հակադիր կողմի՝

«ապստամբների» նկատմամբ վերաբերմունքը միանգամայն այլ էր171։

Իմոն Մաքկանը փորձում է առավելագույնս անաչառ լինել. «Ասել, թե մամուլն իրավիճակն

աղճատում էր անճանաչելիության չափ՝ չի նշանակում, որ բրիտանացի զինվորներին դիմակայելու

նպատակով փողոց դուրս եկածների վարքագիծը կարող էր հիացմունք առաջացնել լիբերալների

մոտ։ Իհարկե՝ ոչ…Սակայն բրիտանացիների գերակշռող մեծամասնությունը, որ Հյուսիսային

Իռլանդիայի մասին կարող էր տեղեկություններ ստանալ միայն մամուլից, արդեն իսկ ի վիճակի

չէր սեփական կարծիք ձևավորել՝ այնքան միակողմանի էր այդ հարցը լուսաբանված

մամուլում»172։

Հանուն քաղաքացիական իրավունքների շարժման սկսվելուց հետո բրիտանական պետական

քաղաքականության կենտրոնական ուղղությունը դարձավ Հյուսիսային Իռլանդիայի

«ժողովրդավարացումը»։ Հանրապետությունում բրիտանական ներդրումների ավելացումը,

որպես առևտրային գործընկեր Իռլանդիայի հարավի հարաճուն նշանակությունը հնացած

դարձրին նախորդ կառավարությունների ավանդական դիրքորոշումը։ Անգլո-իռլանդական

հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ կայսերական իշխանության համար

կարևոր էր հավասարակշռություն պահպանել «օրանժիստների» (բողոքականների) ու

170 Հեղինակի հարցազրույցը Կլեմ Մակքարտնիի հետ ՝ 2013թ. հունիսի 26 (Բելֆաստ)։ 171 E. McCann, op. cit. 172 E. McCann, op. cit.

Page 76: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

75

«կանաչների» (կաթոլիկների) միջև։ Դա ինքնաբերաբար անդրադարձավ Հյուսիսի նկատմամբ

բրիտանական քաղաքականության վրա և իր արտացոլումը գտավ մամուլում։ Դրանով է

բացատրվում ի պաշտպանություն քաղաքացիական իրավունքների բազմաթիվ խմբագրական

հոդվածների ի հայտ գալը, իչնպես նաև այն, որ կաթոլիկների դիրքորոշումն ավելի շատ էր

լուսաբանվում, քան բողոքականների դիրքորոշումը։

Դենիս Մյուրեյը հետաքրքիր դրվագներ է պատմում Ավագ ուրբաթի բանակցությունների և այն

մասին, թե ինչպես է լուսաբանվել խաղաղ կարգավորման գործընթացը։ «Ստորմոնտում

վերջապես լրատվական կենտրոն կազմակերպվեց ավտոկայանատեղիում՝ խցերով, շարժական

զուգարաններով և այլն։ Որոշվել էր բացառել լրատվամիջոցները բանակցային գործընթացից, բայց

նրանց չզրկել բանակցությունների վայրի մոտակայքում գտնվելու հնարավորությունից։

Գործընթացի վերջում՝ լուրերի թողարկման հեռարձակումից կես ժամ առաջ, երբ քաղաքական

գործիչները դուրս եկան փողոց՝ տեսախցիկների առաջ ելույթ ունենալու համար, իրավիճակը

բավականին զավեշտալի էր։ Ոմանք պարբերաբար դուրս էին գալիս լրագրողների առաջ

«փիարվելու» նպատակով և նրանց թվում էր Ջոն Թեյլորը՝ Օլսթերի յունիոնիստական

կուսակցության առաջնորդի տեղակալը, ով հայտնի էր դարձել իր այն հայտարարությամբ, որ

փոխզիջման մասին առաջարկին չի կպչի անգամ նավակները հրելու 40-ֆուտանոց ձողով173։ Ամեն

անգամ նրա հայտնվելն անվերջ զվարճացնում էր լրագրողներին, ովքեր անընդհատ գոռում էին՝

«իսկ ինչքա՞ն է քո ձողի երկարությունը, Ջոն»։ Մեկ այլ կարևոր տարր էր հեռախոսը (սովորական,

բայց այնքան անհրաժեշտ)։ Փոքրիշատե մշտական հիմունքներով բանակցությունները

լուսաբանելու եկած լրագրողները շատ շուտով հայթայթեցին տարբեր պատվիրակությունների

ուղիղ հեռախոսագծերի համարները, իսկ վերջիններս էլ, իրենց հերթին, մեր համարներն ունեին, և

արդյունքում ոչ մի կուսակցություն կամ կառավարություն չէին կարող վերահսկել

տեղեկատվական հոսքը։ Ահա այսպիսի ռեժիմով ենք աշխատել բանակցությունների ողջ

ընթացքում, իսկ հետագայում նաև պայմանավորվածությունների իրականացմանը միտված այլ

բանակցություններում»174։

Միակ բացառությունը սենատոր Միտչելի աշխատատեղին էր։ 1999թ. աշնանը Ջորջ Միտչելը՝

Ավագ ուրբաթի համաձայնագրի կազմակերպիչը, կրկին հրավիրվեց՝ հաղթահարելու համար այն

փակուղին, որ ստեղծվել էր համաձայնագիրը ձեռք բերելուց հետո։ Աշխատատեղին գտնվում էր

լոնդոնյան Ռիջենթս պարկում և շատ լավ հսկվում էր։ Այնտեղ եկան օլսթերցի յունիոնիստներն ու

ՍԴԼԿ-ն, որոնք այդ ժամանակ քաղաքական ասպարեզի գլխավոր դերակատարներն էին։ Իսկ

ԶԼՄ-ներին փաստորեն փողոցում թողեցին։ Այնտեղ եղած լրագրողներից մեկը պատմում էր, որ դա

միակ դեպքն էր, երբ լրատվամիջոցին հստակ հասկացնել էին տվել, որ նրանց չեն սպասում և չեն

հանդուրժի նրանց ներկայությունը175։

Մյուրեյը վերստին հարց է տալիս՝ ԶԼՄ-ներին պետք է հեռավորության վրա՞ պահել, մերձակա՞յք

թողնել, թե՞ նրանց էլ գործի դնել։ «Թեև ես ինքս հրապարակայնության կողմնակից եմ,

այնուամենայինվ, գտնում եմ, որ հանրության համար բաց բանակցությունները հաջողության

ավելի քիչ շանսեր ունեն. Ո՞վ կհամաձայնվի հրապարակայնորեն բանակցել։ Օրինակ, մի անգամ

Լոնդոնում, ապարտեիդի չեղարկումից հետո, ես հարցրի Հարավաֆրիկյան Հանրապետության

Աֆրիկյան ազգային կոնգրեսի գերագույն հանձնակատարի տեղակալին, թե ինչ են արել այն

173 Would not touch with a bargepole (անգլ.) – փոխաբերական արտահայտություն, որը նշանակում է

զրուցակիցների համար միանգամայն անընդունելի երևույթ (խմբ.) 174 D. Murray, p. 23. 175 Նույն տեղում։

Page 77: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

76

իրավիճակներում, երբ ինչ-որ բանի անգամ քննարկումը քաղաքական ինքնասպանություն էր

նշանակում։ Ահա նրա պատասխանը. «Մենք թփերի մեջ էինք մտնում»176։ Բանագնացները

(կասկածներ ունեմ, որ դրանք պիտի որ մեր երկու գլխավոր բանակցողները լինեին) պարզապես

ինչ-որ տեղ էին անհետանում, համաձայնեցնում մանրամասները և վերադառնում

լուծումներով»177։

Տարբեր ԶԼՄ-ների խաղաղարար ներուժը

Դիմակայությունը հեռուստատեսությունում լայն լուսաբանում է գտել 1960-ականներին, երբ

հակամարտությունը՝ իր զարգացման բարդ փուլի բերումով, գործնականում ամեն օր հայտնվում

էր լուրերի թողարկումներում, որոնցում ներկայացվում էին լոյալիստների ու

հանրապետականների չափազանց խնդրահարույց փոխհարաբերությունները։ Այդ

ռեպորտաժների թերությունն այն էր, որ դրանք հիմնականում արտահայտում էին

կառավարության դիրքորոշումը։ Կառավարական տեսակետի գերիշխման ավարտն ավետեց «այլ»

Հյուսիսային Իռլանդիայի մասին ռեպորտաժը, որն արտացոլեց հանրապետականների տեսակետը

և ցուցադրվեց Բի Բի Սի-ով։ Այդ ժամանակից ի վեր իռլանդացիների ջանքերն ուղղվեցին

տարածաշրջանում պարբերաբար գրաքննություն մտցնելու դեմ պայքարին ու իրենց

քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը։ Այսպիսով, մարտահրավեր նետվեց գլխավոր

քաղաքական ուժերին, իսկ հեռուստատեսությունն էլ դարձավ մարտավայր, որտեղ

պաշտպանվում էին բնակչության յուրաքանչյուր խմբի իրավունքները։ 1970-ականներին,

հակամարտության էլ ավելի սրման կապակցությամբ, Հյուսիսային Իռլանդիայի

իրադարձությունների լուսաբանումն ավելի զուսպ ու զգուշավոր դարձավ։ Եղել են նաև

հեռուստատեսային ծառայությունների վրա անմիջական քաղաքական ճնշման մի քանի դեպքեր։

Իռլանդիայի Հանրապետությունում գրաքննությունն ավելի խիստ էր։

Այնուամենայնիվ, լայն տարածում էին գտնում խաղաղ բնակչության կյանքը պատկերող այն

ռեպորտաժները, որոնցում արտացոլվում էին ռազմական գործողությունների

ողբերգականությունն ու դրանց ազդեցությունը սովորական մարդկանց կյանքի վրա։ Օրինակ,

Փիտեր Թեյլորը, Փոլ Համանը և Արթուր Մակքրեյգը հակամարտության ու դրա կողմերի վրա մի

իսկական «հայացք ներսից» ներկայացրին։ Անմեղ մարդկանց թեման, քաղբանտարկյալների

թեման, հաջորդ տասնամյակում հյուսիսիռլանդական տարածաշրջանում խաղաղության թեման

առաջին պլան մղվեցին։ Հեռուստատեսային լուսաբանման նոր ձև դարձան վավերագրական

ֆիլմերը, որոնք լայն տարածում գտան 1980-ականների վերջերին ու 1990-ականների սկզբներին։

1996թ. ռեժիսոր Մայքլ Քոլինզը նկարահանեց մի վավերագրական ֆիլմ, որ նվիրված էր 1921թ.

Անգլո-իռլանդական պայմանագրի 70-ամյակին և լուսաբանում էր XX դարում այդ

հակամարտության ողջ պատմությունը։ 1990-ականների կեսերին ռեպորտաժների հիմնական

թեման Դաունինգ-սթրիթում ստորագրված հռչակագրի հետ կապված ժամանակավոր հրադադարն

էր, խաղաղ կարգավորմանն առնչվող խնդիրները, այդ թվում զինված խմբավորումների

զինաթափման խնդիրը։

Ինչ վերաբերում է ռադիոյին, ապա Ուոլթ Քիլռոյը (Institute for International Confliсt Resolution and

Reconstruction, Dublin City University) գտնում է, որ «Ռադիոն ավելի կառուցողական դեր էր

խաղում, որովհետև արյունոտ տեսարաններ ցուցադրելու գայթակղություն ու հնարավորություն

176 Չբնակեցված վայր (հրվաֆր.) – խմբ. ծնթգր. 177 D. Murray, p. 23–24.

Page 78: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

77

չուներ։ Բացի այդ, ռադիոն ավելի մեծ հնարավորություններ ուներ հանգիստ ու գաղափարական

զրույցի համար»178։ Կլեմ Մակքարտնին հավելում է. «Քաղաքական գործիչներն աշխուժորեն

հետաքրքրվում են նրանով, թե ինչպես են լրատվամիջոցները լուսաբանում իրենց

գործունեությունն ու իրենց հայտարարությունները, և նրանք ուզում են լսել, թե ինչ են ասում իրենց

ընդդիմախոսները։ Ամենաշուտը նրանք կարող են այդ ամենը լսել ռադիոյով, բայց նաև

հեռուստատեսությանն էին աչալրջորեն հետևում»։

Նոր մեդիայի դերը սկսել են ուսումնասիրել միայն վերջերս։ Սոցիալական ցանցերը գլխավորապես

տարբերվում են նրանով, որ հնարավորություն ունեն խոսելու այն մարդկանց հետ, ովքեր

հեռուստացույց չեն դիտում, ռադիո չեն լսում և թերթ չեն կարդում։ «Հյուսիսային Իռլանդիայում

խաղաղության հաստատման դիտարկման մասին զեկույցի ծրագրի» տնօրեն Փոլ Նոլանի

խոսքերով՝ համացանցում հատկապես ակտիվ են Ավագ ուրբաթի համաձայնագրի դեմ հանդես

եկող հանրապետականները։ Բացի այդ, նրանք նպատակային կերպով աշխատում են

երիտասարդության հետ, այն է՝ նրանց հետ, ովքեր չեն տեսել «անկարգությունները»։ Հաշվարկը

պարզից էլ պարզ է՝ շեշտադրումն անել մատաղ սերնդի անիրազեկության ու ռոմանտիզմի վրա։

Այլ կերպ ասած՝ պայքարը տեղափոխվել է վիրտուալ տարածք, համացանցային ամենատարբեր

ֆորումներ և սոցիալական ցանցեր, սակայն դրա նպատակը մարդկանց ակտիվացնելն ու

վիրտուալ հաղորդակցման սահմաններից դուրս բերելն է։ Դեմոկրատական յունիոնիստական

կուսակցության և խորհրդարանի անդամ (բանակցությունների ժամանակ Օլսթերի

յունիոնիստական կուսակցության նախկին անդամ) Ջեֆրի Դոնալդսոնը գտնում է, որ սոցիալական

ցանցերն օգնում են համաձայնության հասնել հանրությունում, անմիջականորեն ներազդում են

մարդկանց վրա, սակայն այդ ցանցերն օգտագործելու համար հարկ է պատկերացում ունենալ

դրանց մասին, այլապես նույն այդ ցանցերը կարող են ականապատ դաշտի վերածվել։

Եռաստիճան երկխոսություն՝ երկու մենախոսությունների փոխարեն

Բելֆաստի փողոցներում ցայսօր կաթոլիկների ու բողոքականների միջև պատ կա, բայց դա չի

խանգարում երկխոսությանը։ Չի խանգարում, որովհետև կենսափորձով իմաստնացած

քաղաքական գործիչները սկսել են ոչ թե այդ իրական պատերի քանդումից, այլ մարդկանց

հոգիներում ու մտքերում առկա այն անտեսանելի խոչընդոտների վերացումից, որոնք էլ հենց

տարաձայնությունների տեղիք էին տալիս։ Բացի այդ, ինչպես իրենք՝ քաղաքական գործիչներն են

հայտարարում, տեղի բնակչությունն առայժմ դեմ է այդ պատերը քանդելուն։

«Միշտ էլ ավելի լավ է զրուցել, քան պատերազմել»՝ պնդում է լորդ Ջոն Օլդըրդայսն իր

«Բազմոցից՝ բանակցությունների սեղան» հոդվածում։ Նրա կարծիքով, հանրությունների միջև

ուժային հակամարտության ժամանակ նրանք հիմնականում ի վիճակի չեն լինում հակադիր

կողմին լսելու և լսում են միայն այն, ինչն ամրապնդում է իրենց նախապաշարմունքներն ու

նպաստում իրենց իսկ ինքնապաշտպանությանը։

«Հոգեվերլուծության աշխարհում խոսելու ու լսելու արժեքն ընկալվում է առանց դժվարության,

սակայն հաճախ ենք ստիպված լինում լսել, թե ինչպես են մարդիկ քննադատում խորհրդարանին

«դատարկաբանության» համար, չգիտակցելով, որ խորհրդարանում իրենց խոսակցություններով

մեր համայնքների ներկայացուցիչները ամենաիրական իմաստով իրացնում են բռնության

178 Հեղինակի հարցազրույցը Ուոլթ Քիլռոյի հետ՝ 2013թ. հունիս (Դուբլին)։

Page 79: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

78

այլընտրանքը,- գրում է նա։- Աշխարհի կայուն ու խաղաղ ծագերում հեշտ է մոռանալը, թե ինչի

համար են պետք խորհրդարանները՝ վայրեր, որտեղ հանրույթների ներկայացուցիչները

բանակցում են միմյանց հետ (ինչպես նաև լսում են միմյանց)։ Անհանգիստ ու բռնության հակված

հանրություններում սպառնալիքին դեմ հանդիման ավելի հեշտ է քամահրանքն արտահայտել

զրույցներում, որոնք, ի տարբերություն վճռական գործողությունների, ընկալվում են որպես

թուլության նշան։ Հյուսիսային Իռլանդիայում 30 տարիներ ի վեր քաղաքական

տարաձայնություններն արտահայտվել են ուժային գործողությունների եղանակով, այլ ոչ թե

խոսքերով, սակայն (թեև դա առավելս ակնհայտ է այնտեղ, որտեղ հանրությունը խորապես

տարանջատված է) ցանկացած հասարակությունում բռնությունը միշտ էլ հանդիսանում է

բանակցություներ վարելու այլընտրանքը։ Կարող ենք ինքներս մեզ լուրջ հարցեր տալ

հանրությունում այսքան խոր տարաձայնությունների պատճառների մասին։ Սակայն, անկասկած,

երբ նման տարաձայնությունները հանգեցնում են համայնքների միջև ու համայնքների ներսում

լուրջ ու շարունակական բռնության ժամանակահատվածների, դա ծանրագույն վնաս է հասցնում

մտածելու, զրուցելու և հավաքական հոգեբանական հարաբերությունների այն գործընթացներին

մասնակցելու ունակությանը, որ մենք քաղաքականություն ենք անվանում։ Քաղաքականությունը

ոչ այնքան համաձայնության հասնելու ունակությունն է (չնայած մեզ տարանջատող

տարբերություններին), որքան իրենց տարաձայնություններն արտահայտելու հնարավորությունը՝

առանց միմյանց սպանելու»179։

Սակայն Կլեմ Մակքարտնին համաձայն չէ այն մտքի հետ, որ քաղաքական տարաձայնությունները

Հյուսիսային Իռլանդիայում 30 տարի շարունակ դրսևորվել են բռնի գործողությունների, այլ ոչ թե

խոսքերի օգնությամբ. «Միայն ուժային գործողություններ չէ, որ եղել են։ Քաղաքական գործիչների

մեծ մասը չի մասնակցել բռնություններին, իսկ շատ լոյալիստներ ու հանրապետականներ իրար

հետ շփվում էին հասարակական կազմակերպությունների միջոցով։ Ինչ-որ չափով նրանք

հաղորդակցվում էին նաև ԶԼՄ-ների միջոցով»։ Այլ կերպ ասած՝ երկխոսություն, այնուամենայնիվ,

կար։

Ըստ իս, հենց երկխոսությունը, համընդգրկուն ու առանց պայմանների երկխոսությունն է

հյուսիսիռլանդական կարգավորման հաջողության գրավականը։ Երբ երկխոսություն չէր լինում՝

իրար էին բախվում հակամարտության կողմերի մենախոսությունները։ Իսկական երկխոսությունն

էլ անհնար է առանց ԶԼՄ-ների, և ահա թե ինչու։

Ես կընդգծեի հյուսիսիռլանդական երկխոսության երեք մակարդակ.

- ներքին երկխոսություն (մարդն ինքն իր հետ) երկխոսություն հանրության ներսում և

երկխոսություն հակամարտող կողմերի միջև։

Եռաստիճան երկխոսությունը ենթադրում է, որ սկզբում մարդ սկսում է ինքն իր հետ խոսել (իր

խղճի կամ երկրորդ «ես»-ի հետ), այնուհետև՝ իր նմանների հետ և, վերջապես, հակադիր կողմի

հետ։ Այս եռամակարդակ կամ եռամիասնական երկխոսությունն էլ խաղաղարարության

հաջողության գրավականն է։ Առանց երկխոսելու ներքին պատրաստակամության անհնար է

բանավիճել սեփական հանրույթում և առավել ևս՝ հակադիր կողմի հետ։

179 John, Lord Alderdice, Off the couch and round the conference table. Ch. 1, in Off the couch – Contemporary psychoanalytic applications, ed. by Alessandra Lemma and Matthew Patrick, Routledge,

2010.

Page 80: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

79

Թե՛ ինքն իր հետ երկխոսության, թե՛ հանրության ներսում քննարկումներում և թե՛ հակամարտող

կողմերի շփումներում ուղղակի անգնահատելի է լրատվամիջոցների դերը։ Երկխոսության

առաջին փուլի համար մարդիկ առնվազը կարիք ունեին ամբողջական տեղեկատվության,

այլապես զանազան կաղապարներն ու կարծրատիպերը կփոխարինեին մտածելու և վերլուծելու

կարողությունը։ Երկրորդ փուլի համար հարթակ է պետք, իսկ ամենատարբեր ԶԼՄ-ներ էլ

ծառայում էին որպես նման հարթակ։ և ԶԼՄ-ներն առավել ևս անփոխարինելի էին հակամարտող

կողմերի միջև շփումներում։

Կարինե Ռուշանյանն իր «Տեղաշրջանային ԶԼՄ-ների դերը Ստավրոպոլի երկրամասի

էթնոքաղաքական գործընթացների ու հաստատությունների զարգացման գործում» աշխատության

մեջ հմտորեն նկատել է նոր միտումներ. «ԶԼՄ-ները հասարակական-քաղաքական

հարաբերությունների ակտիվ սուբյեկտ են դառնում ի հաշիվ նոր ռեսուրսների իրացման։ Այդ

ռեսուրսները հիմնավորված են քաղաքականության, իրավունքի, կառավարման

նորարարություններով, որոնցում լրատվամիջոցները ձեռք են բերում հանրային դիսկուրսի

կազմակերպչի, հասարակական կարծիքի մոդերատորի դեր։ ԶԼՄ-ները հասարակական-

քաղաքական հարաբերությունների լիիրավ մասնակիցներ են հանդիսանում ի հաշիվ

քաղաքական ժողովրդավարական տարանցման, այդ թվում՝ էթնոքաղաքական

հաստատությունների ժողովրդավարական տարանցման արտացոլման»180։

ԶԼՄ-ները և նոր ժամանակների մարտահրավերները

Անվտանգության զգացում, հավասարություն, քաղաքական առաջընթաց ու հանրության

սոցիալական համախմբվածություն՝ սրանք են նոր մարտահրավերները և ժամանակի նոր

ցուցիչները՝ համոզված է «Հյուսիսային Իռլանիդայում խաղաղության հաստատման դիտարկման

մասին զեկույցի ծրագրի» տնօրեն Փոլ Նոլանը։ Դա նշանակում է, որ ԶԼՄ-ների համար նոր

թեմաներ են ի հայտ գալիս, որոնցից յուրաքանչյուրը պարբերաբար լուսաբանվելու կարիք ունի,

քանի որ խնդիրներ ինչքան ասեք կան։

Դատեցեք ինքներդ՝ 2012թ. Հյուսիսային Իռլանդիայում գրանցվել է ինքնասպանության 313 դեպք

(ճանապարհատրանսպորտային պատահարներից այդ տարի մահացել էր 59 մարդ)։ Տնտեսական

պայմաններն այստեղ կապ չունեն, քանի որ ինքնասպանությունների վիճակագրությունը ցույց է

տալիս, որ դրանց թիվը սկսել է աճել հենց տնտեսական աճի տարիներին։ Բացի դրանից, այդ

դժբախտ մարդիկ ամենևին էլ երիտասարդ ու պոռթկուն տղաներ չէին, այլ 35-40 տարեկան հասուն

մարդիկ։ Այստեղ միայն լուսաբանումը բավարար չէ, պարբերական հետազոտություններ են պետք։

ևս մի խնդիր է քաղաքական էլիտաների ու համայնքների միջև ջրբաժանը։ «Ինչպես ասաց

Բելֆաստում մեր զրուցակիցներից մեկը՝ քաղաքական ուժերն իշխանությունը կիսել են իրար միջև,

բայց ահա մոռացել են կիսել հանրության հետ։ Իսկ լրագրող Բրայան Ռոուանն էլ գտնում է, որ թեև

քաղաքական էլիտաները պայմանավորվել են՝ հանրությունում քիչ բան է փոխվել։ Այլ կերպ ասած՝

պատեր արդեն չկան քաղաքական դաշտում, բայց ահա կան հանրայինում։ Բրիտանական

խորհրդարանի անդամ Ջեֆրի Դոնալդսոնը կարծում է, որ սա իդեալական խաղաղություն չէ,

ավելին՝ խաղաղ գործընթացն ավարտված չէ, սակայն հուսադրում է այն, որ իրավիճակը լիովին

180 К. Рушанян, Роль региональных СМИ в развитии этнополитических процессов и институтов в Ставропольском крае. URL: http://www.dissercat.com/content/rol-regionalnykh-smi-v-razvitii-

etnopoliticheskikh-protsessov-i-institutov-v-stavropolskom-k

Page 81: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

80

փոխակերպվել է։ Նրա կարծիքով, «հակամարտությունը տարածքների շուրջ չէ, քանի որ ոչ թե

սարերն են գնում սարերի դեմ, այլ մարդիկ։ Ահա թե ինչու պիտի սկսել մարդկային բնականոն

հարաբերությունների վերականգնումից»181։

Իրոք, հակամարտությունը միգուցե լիովին փոխակերպվել է, սակայն փոխակերպումն ինքնին

հակամարտության լուծում չի նշանակում։ Հյու Մայալն իր «Հակամարտությունների

փոխակերպում. համալիր խնդիր» մենագրության մեջ ուշադրություն է հրավիրում մի շատ

կարևոր հանգամանքի վրա. «Հակամարտությունների փոխակերպման տեսաբանները կարծում

են, որ ներկայումս բավարար չէ վերաձևակերպել դիրքորոշումները և փոխշահավետ լուծումներ

գտնել։ Հակամարտության կողմերի կառուցակարգերն ու դրանց փոխհարաբերությունները

արտացոլում են հարաբերությունների հակամարտայնությունը, որոնք դուրս են գալիս ցանկացած

տեղական իրավիճակի շրջանակներից։ Ուստի դրանց փոխակերպումը փոխհարաբերությունների,

շահերի, դիսկուրսների և, անհրաժեշտության պարագայում, ողջ հանրության փոխակերպման

գործընթաց է, եթե նրա կառուցվածքը նպաստում է ուժային հակամարտության

շարունակմանը»182։

Վ.Ակսենտևն իր «Էթիկական հակամարտաբանություն. գիտական հոլովույթի որոնումներում»

ուսումնասիրության մեջ նույնպես կասկածամտորեն է վերաբերվում խնդրի ամբողջական

լուծմանը. «Հյուսիսիռլանդական հիմնախնդրի լուծումը, որքան էլ այն ցանկալի լինի, դժվար

հասանելի է տեսանելի ապագայում։ Դրա, ինչպես նաև էթնոքաղաքական հակամարտությունների

մեծ մասի, բարդությունը կայանում է նրանում, որ դրանց մեծամասնությունը եթե ոչ էն գլխից,

ապա հակամարտային գործընթացի սրմանը զուգընթաց արժեքային հակամարտության

հատկանիշներ է ձեռք բերում։ Ուստի հյուսիսիռլանդական փակուղուց դուրս գալու ավելի

հավանական եղանակ կարելի է համարել հակամարտության սոսկ կարգավորումը, այն է՝ դրա

տեղափոխումը քողարկված փուլ։ Կարգավորման գործընթացում չեն վերանում ոչ դրա

մասնակիցները, ոչ հակամարտության խնդրո առարկան, ոչ էլ բուն հակասությունները։

Հակամարտող կողմերի գլխավոր ջանքերը նպատակաուղղվելու են հակամարտության խնդրո

առարկայի շուրջ հարաբերությունների համակարգի փոփոխման ուղղությամբ կառուցողական

փոխգործակցության հասնելուն»183 ։

Հյուսիսային Իռլանդիայում չկան մարդիկ, ովքեր ոչինչ չեն ստացել խաղաղ համաձայնագրից,

սակայն կա աննշան փոքրամասնություն, որը համաձայն չէ կատարվածի հետ։ Այս մարդիկ

թեկնածուներ են առաջադրվել ամենատարբեր ընտրություններում, սակայն ընտրազանգվածի

աջակցությունը չեն ստացել և չեն ընտրվել։ Թե ինչ անել նրանց հետ՝ խորհրդածության ևս մի

կարևոր թեմա է։ «Չի կարելի այդ մարդկանց մեկուսացնել հանրությունից, նրանք պետք է

սեփական կարծիքներն արտահայտելու իրավունք ունենան։ Բոլորն էլ պիտի հնարավորություն

ունենան մասնակցելու խաղաղ ու քաղաքական կյանքին։ Վակուում չպետք է լինի։ Զինյալները

զինված պայքարով էին լցնում վակուումը»,- պատմում է նախկին վարչապետ Բերթ Ահերնը։

Մարդու իրավունքներ ու հնարավորությունների հավասարություն, ինչպես նաև

վերականգնողական արդարադատություն՝ ահա սրանք են ներկայիս հիմնախնդիրներն ըստ

181 Հեղինակի հարցազրույցը Ջեֆրի Դոնալդսոնի հետ՝ 2013թ. հունիս (Բելֆաստ)։ 182 Х. Майалл Трансформация конфликтов: комплексная задача, с. 78. URL: http://www.berghof-

handbook.net/documents/publications/russian_miall_handbook.pdf 183 В. А. Авксентьев, Этическая конфликтология: в поисках научной парадигмы, Ставрополь, 2001, с.

210.

Page 82: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

81

«Ատլանտյան ֆիլանտրոպիա» ամերիկյան հիմնադրամի հյուսիսիռլանդական վարչության պետ

Փադրայգ Քուերկի։

Հասարակական գործիչ և երիտասարդության հարցերով աշխատակից, լոյալիստ ակտիվիստ

Ռեյմոնդ Լավերին մեզ հետ զրույցում հստակ ուրվագծեց հիմնախնդրի իր տեսլականը. «Մենք

հիմնախնդրի մի մասն ենք, սակայն մենք ուզում ենք դրա լուծման մասը լինել։ Պետք է մտածել ոչ

թե այն մասին, թե ով է այստեղ ապրել, այլ այն մասին, թե ով է այստեղ ապրելու»184։

Հասարակական գործիչ և Պրոգրեսիվ յունիոնիստական կուսակցության ղեկավար, լոյալիստական

զինված կազմավորման ու Հյուսիսիռլանդական ասամբեայի նախկին անդամ Բիլլի Հաթչինսոն.

«Պետք է զինաթափել նաև մտածելակերպը։ Զենքն ինքնին վատ բան չէ, եթե վատ ձեռքերում չի

հայտնվում»։

Ապագային նպատակամիտված լինելու պարագայում հնարավոր չէ անտեսել կրթական

համակարգի բարեփոխումները, որպեսզի մատաղ սերունդն ապրի առանց պատերի։ Բենջամին

Մելոունը ղարաբաղյան «Անալիտիկոն» հանդեսի համար գրված իր հոդվածում խորհրդածում է

այն բանի շուրջ, թե ինչպես կարող է կրթությունը նպաստել խաղաղության ամրապնդմանը.

«Նախ՝ պահանջվում է այն փաստի անկեղծ գնահատականը, որ կրթական քաղաքականությունն

ու պրակտիկան մեղքի մեծ բաժին ունեն բռնության հավերժացման գործում: Ազգային

դասագրքերի շարադրման մոդելը ձեռք է բերում մեծ կարևորություն այն գիտելիքների,

հմտությունների և ընկալումների շրջանակում, որոնք այդ նույն մոդելն առաջ են

մղում: Պատմական և ժամանակագրորեն ավելի մոտիկ հակամարտություններին վերաբերող

որոշ առարկաներ կրթական համակարգերի բարեփոխման ժամանակ պետք է հետևողականորեն

գտնվեն աչալուրջ ուշադրության և վերահսկողության ներքո: Միաժամանակ, հարկ է հիշել, որ

այլ առարկաներն ու դպրոցական միջոցառումները երիտասարդների մոտ նույնպես կարող են

հակամարտությունների մասին համապատասխան գիտելիքներ ձևավորել: Հյուսիսային

Իռլանդիայի պարագայում առկա են բազմաթիվ օրինակներ, երբ խաղաղարար կրթության

նախագծերը կամ ծրագրերը փոխգործակցում են պաշտոնապես ընդունված կրթական ծրագրի

հետ: Այդ ծրագրերը մշակվել են արվեստի, աշխարհագրության և քաղաքացիության պես

առանձնահատուկ առարկաների յուրացումը հակամարտության պայմաններում դյուրացնելու

համար: Այսպիսի կրթական ծրագրերը կարող են տարբերվել մեթոդաբանական հարթության

վրա, բայց, ընդհանուր առմամբ, դրանք կենտրոնացած են մնում հակամարտությունների

կարգավորման հմտությունների ձեռքբերման, հասարակության միասնության ամրապնդման և

խաղաղարարության սատարման վրա: Որոշ ծրագրեր միտված են հանդուրժողականության

ամրապնդմանը, իսկ մյուսները երիտասարդներին հնարավորություններ են ընձեռում

միջհամայնքային համերաշխությունը խորացնելու համար: Որոշ դեպքերում դրանց նպատակը

անդրսահմանային երկխոսությունն ու հանդիպումների կազմակերպումն է, հաճախ՝

տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների միջնորդությամբ»185։

Ռուսաստանցի գիտնական Ա. Մացնևն իր «Էթնոքաղաքական հակամարտություններ. դրանց

բնույթը, տիպաբանությունն ու կարգավորման ուղիները» գիտական աշխատության մեջ ևս մի

հանգամանքի վրա է ուշադրություն սևեռում։ Նրա կարծիքով, օլսթերյան հակամարտության

սոցիալ-քաղաքական պատճառների շարքում կարևոր տեղ է զբաղեցնում վերապրած պատմական

184 Հեղինակի հարցազրույցը Ռեյմոնդ Լավերիի հետ՝ 2013թ. հունիս (Բելֆաստ)։ 185 Բենջամին Մելոուն. Հակամարտության և խաղաղության դասերը, The Analyticon, 2013թ. հուլիս

URL: http://theanalyticon.com/?p=3435#more-3435

Page 83: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

82

անարդարությունների և իռլանդական ազգի ազգային արժանապատվության զգացման

ոտնահարման զգացողությունը։ Նա կիսում է էթնոքաղաքագետ Է.Կիսսի գիտական այն թեզը, ըստ

որի «ազգայնականության ու մարդու իրավունքների համատեղելիության համար պայքարում կա

ևս մի առանցքային տարր, որը չի տեղավորվում քաղաքական հաստատությունների

շրջանակներում։ Դրա էությունը կայանում է մշակութային ու սոցիալական հիմնախնդիրների

անհաշտ քննադատական վերլուծության անհրաժեշտության մեջ»186 ։

Սրանք ոչ միայն ժամանակի նոր մարտահրավերներն են, այլև նոր թեմաներ ԶԼՄ-ների համար։

Այս թեմաների լուսաբանման համար նոր մոտեցումներ են պետք։ Ինչպես ասաց մեր զրուցակից

լրագրողներից մեկը՝ «Մենք պետք է խաղաղությունը լուսաբանենք նույն ջերմեռանդությամբ, ինչ

անկարգությունները»։

Եզրակացություններ

Հանրությանը պետք է ըստ ամենայնի տեղեկացնել հակամարտության ու դրա

կարգավորման մասին, խաղաղ կարգավորման գործընթացներում ԶԼՄ-ների

մատչելիությունը խոչընդոտ չէ, իսկ բանակցային գործընթացի գաղտնապահությունը

պետք է բանական սահմաններում լինի։

ԶԼՄ-ները կարող են հակամարտությունների կարգավորման արդյունավետ մեխանիզմ

լինել և ճշմարտացի փաստերի լուսաբանմամբ իրենց ներդրումն ունենալ խաղաղ

գործընթացում։ Կարգավորման գործընթացի նկատմամբ ԶԼՄ-ների որոշակի

վերահսկողության առկայությունը շատ կարևոր հանգամանք է։ Սակայն մասս-մեդիայի

գլխավոր առաքելությունը հանրությանը ժամանակին ու անաչառ իրազեկելն է։

Որպեսզի ԶԼՄ-ները կարողանան կատարել իրենց առաքելությունը՝ անհրաժեշտ են

քաղաքական, տնտեսական և այլ հատուկ պայմաններ։ Հակամարտությունների

կանխարգելման, դրանց հաջող լուծման և խաղաղության ապահովման գործում ԶԼՄ-ների

դերը կարելի է գնահատել՝ ելնելով ընդհանուր սոցիալական պայմանների այն

համապատկերից, որն էլ որոշում է ԶԼՄ-ների գործունեությունը։ Իրենց առաքելությունը

կատարելու համար լրատվամիջոցները պետք է տնտեսապես ինքնաբավ և

քաղաքականապես ազատ լինեն։ Քաղաքական բազմազանությունը կարող է տնտեսական

բազմազանության երաշխավորը լինել, իսկ վերջինս էլ իր հերթին կնպաստի ԶԼՄ-ների

ռեսուրսների բազմազանմանը։

Հասարակության ժողովրդավարացումն անհնար է առանց խոսքի ազատության, ուստի

ԶԼՄ-ները ժողովրդավարության կարևոր տարր են և պետք է աջակցեն դրան։

Երկխոսությունը հակամարտությունների լուծման և հանրության զարգացման պարտադիր

պայման է, ինչպես նաև բարենպաստ հող ԶԼՄ-ների առաքելության իրականացման

համար։ Երկխոսությունը կարող է և պետք է բազմամակարդակ լինի, իսկ

լրատվամիջոցների դերը կարևոր ու անփոխարինելի է երկխոսության ցանկացած

մակարդակում։

186 А. Мацнев, Этнополитические конфликты: природа, типология и пути урегулирования,

Социально-политический журнал, М., 1996, №4, c.53.

Page 84: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

83

ԶԼՄ-ները կարող են և պետք է լինեն հանրային դիսկուրսի կազմակերպիչ ու

հասարակական կարծիքի մոդերատոր:

Տեղեկատվական դաշտի յուրաքանչյուր հատված ունի իր ուրույն դերն ու իր

առանձնահատկությունը հակամարտության կարգավորման գործում։ Մասնավորապես,

ամենաազդեցիկ գործիքը՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական իմաստներով,

հեռուստատեսությունն է։ Ռադիոն ունի հանգիստ ու կառուցողական երկխոսության ու

քննարկման ավելի մեծ ներուժ։ Նոր մեդիան, սոցիալական ցանցերը օգնում են

ամենաժողովրդավարական եղանակներով ապահովելու քաղաքացիական

մասնակցությունը, սակայն, միևնույն ժամանակ, իրենց մեջ նոր մարտահրավերներ են

պարունակում։

Որպես հասարակական կարծիքի մոդերատորներ՝ ԶԼՄ-ները կարող են և պետք է

նպաստեն քաղաքական էլիտաների ու հանրության միջև եղած ջրբաժանի

հաղթահարմանը։

Page 85: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

84

Հյուսիսային Իռլանդիայի քաղաքացիական

հասարակությունը խաղաղության որոնումներում

Ավազ Հասանով

Հյուսիսիռլանդական հակամարտության ուսումնասիրումը, հակամարտող կողմերի ու

հակամարտության մեջ ներգրավված մարդկանց հետ հանդիպումներն ապացուցում են, որ

հակամարտությունները ծագում են ոչ միայն թույլ զարգացած երկրներում կամ էլ թույլ զարգացած

հասարակական հարաբերություններ ունեցող հանրություններում։ Սովորաբար ենթադրվում էր,

որ հակամարտություններ ծագում են այն երկրներում, որտեղ կան սոցիալական բնույթի խնդիրներ

և էթնիկական խմբերի միջև առկա է լուրջ դիմակայություն։ Հյուսիսային Իռլանդիայում նույնիսկ

Երկրորդ աշխարհամարտի ավերածություններից հետո կենսամակարդակը բավականին բարձր

էր։ Կրթամակարդակով այդ երկիրը Եվրոպայում առաջատարների շարքում էր։ Այս պարագայում

չի կարող տարակուսանք չառաջացնել հակամարտայնության բարձր մակարդակը

հանրությունում։ Եվրոպայի մյուս երկրներում հակամարտությունները ժամանակի ընթացքում

իրենց լուծումն են ստացել, և դրանցից ոչ մեկը չի ծառայել դրացի համայնքների ու կրոնական

խմբերի միջև երկպառակության խորացմանը, ինչպես դա տեղի է ունեցել Հյուսիսային

Իռլանդիայում։

Մեր ընթերցողներին, անշուշտ, հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ ամբողջ ընթացքում որոնք են

եղել հակամարտության հիմնական կողմերը։ Խաղաղության հաստատման գործում առաջին

հերթին առանձնակի դեր են խաղացել պետական հաստատությունները, ինչպիսին են Մեծ

Բրիտանիայի կառավարությունը և Հյուսիսային Իռլանդիայի հարցերով նախարարությունը,

Ստորմոնտը (Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանը), Հյուսիսային Իռլանդիայի ասամբլեան187։

Երկրորդ՝ քաղաքական համակարգի ձևավորման և հակամարտության կարգավորման գործում

երկրամասի բնակչության ներգրավվածության մակարդակի բարձրացման գործում ոչ նվազ

կարևոր դեր են ունեցել նաև այնպիսի քաղաքական կուսակցություններ ու շարժումներ, ինչպիսին

են Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը, Օլսթերի յունիոնիստական

կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական կուսակցությունը, «Շին Ֆեյն»

կուսակցությունը188։ Երրորդ՝ ահաբեկչական և ռազմականացված այնպիսի

կազմակերպություններ, ինչպիսին են Իռլանդական հանրապետական բանակը, Հյուսիսային

Իռլանդիայի ազատագրման ուժերը, Լոյալիստական կամավորական ուժերը, Օլսթերի

կամավորական ուժերը և Օլսթերի պաշտպանության ընկերակցությունը նույնպես

հակամարտության կողմ են հանդիսանում, իսկ տարբեր ժամանակահատվածներում քաղաքական

գործընթացները կախված էին երկու համայնքների վրա այս կազմակերպությունների

ազդեցությունից189։

187 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии. Accord. Conciliation Resources,

1999, № 8. URL: http://www.c-r.org/sites/c-r.org/files/08_Northern%20Ireland_1999_RUS_F.pdf 188 Партии Северной Ирландии. URL: http://news.bbc.co.uk/hi/russian/uk/newsid_1325000/1325141.stm 189 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии.

Page 86: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

85

Ռազմականացված խմբերի և քաղաքական կուսակցությունների դերը

խաղաղության ձեռքբերման գործում

Մարդկանց միջև հարաբերությունները Հյուսիսային Իռլանդիայում ավելի լարված դարձան

Իռլանդիայի անկախության ձեռքբերումից հետո։ Սակայն այս լարվածության ծագման մեջ ավելի

մեծ դեր են խաղացել դավանաբանական, քան քաղաքական տարբերությունները։ Քաղաքական

կուսակցություններին երբեմն չէր հաջողվում հաղթահարել իրենց ներկայացրած կրոնական

խմբերի անհաշտ դիրքորոշումները, և վախենալով հանրության աջակցությունը կորցնելուց, դրանք

իրենց դիրքորոշումները կախվածության մեջ էին դնում համայնքային շահերից։

60-ական թվականներից ի վեր Հյուսիսային Իռլանդիայում մոդեռնացման գործընթաց էր սկսվել,

որն ազդել է երկկողմ բանակցությունների ընթացքի, ինչպես նաև երկու համայնքների

փոխհարաբերությունների վրա։ Քաղաքական նոր հայացքների ու սերունդների ի հայտ գալու

հետևանքով նախկինում միասնական բողոքական համայնքը մի քանի կուսակցությունների

բաժանվեց։ Կաթոլիկ համայնքում ձևավորվեցին կուսակցություններ, որոնք «կողմնակից էին

Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի փոփոխման միայն օրինական ճանապարհով»։

1913 թվականին «Իռլանդացի կամավորականներ» ազգայնական մոդեռնացված

կազմակերպության՝ «Իռլանդական հանրապետական բանակի» նախակարապետի ի հայտ գալը

հանգեցրեց մշտական ապստամբությունների ու բողոքների։ 1916 թվականին, երբ Իռլանդիայում

նոր ապստամբություն բռնկվեց, ապստամբները հռչակեցին Իռլանդական Հանրապետությունը։

Ապստամբությունը ճնշվեց, սակայն արդեն 1919 թվականին Իռլանդիայի Հանրապետությունը

կրկին հռչակվեց։ Հակամարտության ընթացքում 1921 թվականին ձեռք բերվեց համաձայնություն,

ըստ որի իռլանդական 26 կոմսությունների տարածքում կազմավորվեց Իռլանդական Ազատ

Պետությունը։ Վեց կոմսություններ մնացին Մեծ Բրիտանիայի կազմում, սակայն այս գաղափարը

չպաշտպանեց ԻՀԲ-ն, որի գործողությունները պառակտում առաջացրին իռլանդական

հանրությունում190։

Անկարգությունների ժամանակ ռազմականացված շատ կազմակերպություններ մեծ ազդեցություն

ունեին իրենց համայնքների վրա։ Միացյալ լոյալիստական ռազմական հրամանատարությունը,

ազգայնականների դեմ ահաբեկչական արշավ անցկացնելով, սարսափի մեջ էր պահում համայնքի

անդամներին, պատճառաբանելով, թե համայնքը թաքցնում է հանրապետական շարժման

անդամներին ու գրոհայիններին։ Սակայն, հասկանալով զանազան խմբավորումների միջև

համագործակցության կարևորությունը, կազմակերպությունը միացավ հրադադարին։

Լոյալիստների ամենախոշոր կիսառազմականացված կազմակերպությունը Օլսթերի

պաշտպանության ընկերակցությունն էր։ Դրա քաղաքական հայացքները ներկայացնում էր

Օլսթերի դեմոկրատական կուսակցությունը։ Այդ կազմակերպության ներսում ամենառազմաշունչ

խմբավորումն էին Օլսթերի ազատության մարտիկները, որոնք նույնպես միացան լոյալիստների

հայտարարած հրադադարին։

Առաջին անգամ իր գործունեության ընթացքում Օլսթերի պաշտպանության ընկերակցությունը՝

հյուսիսիռլանդական բողոքականների մարտական խումբը, պաշտոնապես վայր դրեց զենքը։ ԵՄ-

190 История Ирландской республиканской армии. URL: http://www.azglobus.net/1151-istoriya-

irlandskoy-respublikanskoy-armii.html

Page 87: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

86

ի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի կողմից որպես ահաբեկչական ճանաչված այս

կազմակերպությունը մեղսակից է մոտավորապես 400 սպանության։ Կազմակերպության

անդամներն իրենց ռազմական կառույցների վերացման ժամանակ հայտարարեցին. «Օլսթերի

պաշտպանության ընկերակցությունը գտնում է, որ պատերազմն ավարտված է, և մենք թևակոխել

ենք ժողովրդավարական բարեփոխումների ժամանակաշրջան, որը կբերի մշտական քաղաքական

կայունության»։ Ահաբեկչական երկրորդ խոշորագույն խումբը՝ «Օլսթերի կամավորական

ուժերը», նույնպես մինչ այդ հայտարարել էր, որ դադարեցնում է զինված պայքարը։

Հրադադարի մասին հայտարարելու կիսառազմականացված խմբերի որոշման վրա ազդել էր

1985թ. Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի Հանրապետության միջև ձեռքբերված համաձայնությունը

Հիլսբորո ամրոցում (Հյուսիսային Իռլանդիա)191։ Ըստ այդ համաձայնագրի՝ Իռլանդիայի

Հանրապետությունը խորհրդատվական կարգավիճակ է ձեռք բերել Հյուսիսային Իռլանդիային

վերաբերող հարցերում։ Չդադարող բանակցությունների երկրորդ փուլի արդյունքը դարձավ 1993թ.

դեկտեմբերի 14-ին Մեծ Բրիտանիայի ու Իռլանդիայի միջև Դաունինգ-սթրիթում ստորագրված

հռչակագիրը192, որում ամրագրվել են բռնությունից հրաժարվելու սկզբունքները, որոնք ենթադրում

էին տեղի խորհրդարանի ու կառավարության ձևավորում։ Սակայն համաձայնագրերի

իրականացումը սառեցվեց։ Դրա պատճառը ԻՀԲ-ի խմբավորման կողմից լոնդոնյան Հիթրոու

օդանավակայանի վրա ականանետային հարձակումն էր193։

1985թ. նոյեմբերի 15-ին Հիլսբորոյում անգլո-իռլանդական պայմանագրի (Մարգարետ Թետչերը՝

բրիտանական կողմից և Հարոլդ Ֆիցջերալդը՝ իռլանդական կողմից) ստորագրումից հետո որոշվեց,

որ Իռլանդիայի միավորումը պետք է տեղի ունենա այն ժամանակ, երբ դա կամենա Հյուսիսային

Իռլանդիայի բնակչության մեծամասնությունը։ Հենց այս համաձայնագիրն է պայմաններ ստեղծել

քաղաքական նոր հայացքների ու երիտասարդ նոր առաջնորդների երևան գալու համար, ովքեր

նախընտրում էին անկախ քաղաքականություն վարելուն նպատակամիտված պայքարի

սահմանադրական մեթոդները194։

Սակայն ոչ բոլոր քաղաքական գործիչներն են շուտափույթ հրաժարվել իրենց դիրքորոշումից

հանուն տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման։ Պահպանելով ռազմական

կազմավորումների հետ կապը՝ «Շին Ֆեյն» կուսակցությունը կարողացավ հասնել

հակամարտությունում իր դիրքորոշման ճանաչման։ 80-ական թվականների վերջերին՝ ի նշան

բողոքի հանրապետական շարժման իրականացրած բռնարշավի, սահմանադրական-ազգայնական

առաջնորդները հրաժարվեցին այդ կուսակցության հետ ցանկացած առնչությունից։ Կրակի

դադարեցման գործում զգալի դեր են խաղացել Սոցիալ-դեմոկրատական լեյբորիստական

կուսակցության առաջնորդ Ջոն Հյումի նախաձեռնած բանակցությունները։ 1987թ. նոյեմբերի 8-ին

Էնիսքիլենում՝ Հիշատակի օրվան նվիրված բողոքական երթի ժամանակ տեղի ունեցած սպանդից

հետո ԻՀԲ-ի հետ անմիջական բանակցություններ վարելու նրա ցանկությունը սկիզբ դրեց խաղաղ

գործընթացին։ Չնայած այն բանին, որ ազգայնականները վայելում էին բնակչության

վստահությունը՝ նրանց զինված պայքարն իմաստազրկվեց այն բանից հետո, երբ «Շին Ֆեյն»

191 Anglo-Irish Agreement 1985 between the Government of Ireland and the Government of the UK. URL:

http://cain.ulst.ac.uk/events/aia/aiadoc.htm 192 The Joint Declaration of 15 December 1993 (Downing St. Declaration). Department of Foreign Affairs

and Trade. Ireland. URL: http://www.foreignaffairs.gov.ie/home/index.aspx?id=8734 193 История Ирландской Республиканской Армии. 194 Браницкий А.Г., Чуприко П.Б., Основные факторы мирного процесса в Северной Ирландии на

современном этапе. Нижегородский госуниверситет им. Н.И. Лобачевского, 2008 г.

Page 88: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

87

կուսակցությունն ընտրողների քվեների 10 տոկոսը ստացավ Հյուսիսիռլանդական ասամբլեայի

ընտրություններում։ «Շին Ֆեյնին» անհրաժեշտ էր դուրս գալ քաղաքական մեկուսացումից։ Այս

գործընթացում կարևոր դեր խաղաց ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնը։ Նա առաջին ամերիկյան

նախագահն էր, ով այցելեց Հյուսիսային Իռլանդիա։ Նախընտրական արշավում իռլանդական

համայնքի աջակցությունը ստանալու նպատակով նա խոստացել էր միջամտել հիմնախնդրի

լուծմանը։ ԱՄՆ իռլանդական համայնքի ճնշման տակ «Շին Ֆեյն» կուսակցության առաջնորդ Ջերի

Ադամսին մուտքի արտոնագիր տվեցին և թույլ տվեցին այցելել ԱՄՆ195։ ԱՄՆ կատարած այցի

ընթացքում Ջերի Ադամսը հասկացնել տվեց, որ Իռլանդական հանրապետական բանակը

պատրաստ է հրաժարվել բռնությունից։ Այդ այցից անմիջապես հետո ԻՀԲ-ն հայտարարեց կրակի

միակողմանի դադարեցման մասին։ Հրադադարի ամրապնդման ուղղությամբ ԻՀԲ-ի հետագա

քայլերը խրախուսելու համար Իռլանդիայի Հանրապետությունում էլեկտրոնային ԶԼՄ-ներում

չեղարկվեց հանրապետականներին ցուցադրելու սահմանափակումը։

Արդեն 1994թ. սեպտեմբերից սկսած ԻՀԲ-ն և այլ կիսառազմականացված խմբավորումներ

հայտարարեցին կրակի միակողմանի դադարեցման մասին։ Միևնույն ժամանակ, զինված

խմբավորումների շրջանում լայն քարոզչություն էր իրականացվում զենքը վայր դնելու և

բանակցային գործընթացում իրենց աջակից քաղաքական կուսակցություններին ներգրավելու

նպատակով։ ԻՀԲ-ն էլ իր հերթին սպասում էր զենքերը հանձնելու մասին բանակցությունները

սկսվելուն։ Չնայած այն բանին, որ «Շին Ֆեյն» կուսակցությունը կապեր ուներ բարձրաստիճան

պաշտոնյաների ու նախարարների հետ՝ դեռևս չէր հաջողվում սկսել բանակցությունները։ Բոլոր

հույսերը կապվում էին Ջորջ Միտչելի գլխավորած Զինաթափման հարցերով անկախ

հանձնաժողովի հայտարարությունների հետ196։ Իսկ Միտչելը, գիտակցելով, որ

բանակցությունների գործընթացը բարդացել է, խորհուրդ տվեց առանձնացնել զինաթափման

հարցը և առաջարկեց կիսառազմականացված խմբավորումների կողմից զենքերի հանձնումն

իրականացնել բանակցային գործընթացում քաղաքական կուսակցությունների ներգրավմանը

զուգընթաց։ Բանակցային գործընթացին մասնակցելու ցանկություն հայտնած յուրաքանչյուր

քաղաքական կուսակցություն ամենից առաջ պիտի համաձայնություն տար խաղաղ ճանապարհով

ու բանակցությունների միջոցով հակամարտությունը լուծելուն, իսկ բոլոր զինյալ խմբավորումները

պետք է հանձնեին զենքերը և հրաժարվեին ուժի կիրառումից։

«Շին Ֆեյնը», որ վիճարկում էր Միտչելի առաջարկություններն ու պնդում, որ նրա պատրաստած

զեկույցը վնաս է հասցնում բանակցություններին, ռումբ պայթեցրեց, որի արդյունքում երկու մարդ

զոհվեց։ Հանրությունը, որ տևական ժամանակ սպասում էր բանակցություններին, այդ քայլը

խելահեղություն համարեց, իսկ «Ստոփ-96» կազմակերպության ներկայացուցիչներն արշավ

սկսեցին «Շին Ֆեյնի» դեմ՝ գործողություններ իրականացնելով երկրի տարբեր մասերում։

1996թ. մայիսին Հանուն քաղաքական երկխոսության հյուսիսիռլանդական համաժողովի

ընտրություների ժամանակ Օլսթերի յունիոնիստական կուսակցությունը (ՕՅԿ) ստացավ ձայների

24.17, Սոցիալ-դեմոկրատական լիբերալ կուսակցությունը (ՍԴԼԿ)՝ 21.37, Դեմոկրատական

յունիոնիստական կուսակցությունը (ԴՅԿ)՝ 18.80, «Շին Ֆեյնը»՝ 15.47. , Ալյանսի կուսակցությունը՝

6.54, Միացյալ Թագավորության յունիոնիստական կուսակցությունը (ՄԹՅԿ)՝ 3.69, Պրոգրեսիվ

յունիոնիստական կուսակցությունը (ՊՅԿ)՝ 3.47, իսկ Օլսթերի դեմոկրատական կուսակցությունը

(ՕԴԿ)՝ 2.22 տոկոս197։ Այսպիսով, հաջող արդյունքների հասնելով ընտրություններում՝ «Շին Ֆեյնը»

195 Նույն տեղում։ 196 Նույն տեղում։ 197 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии

Page 89: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

88

ամրապնդեց կաթոլիկ ընտրողների շրջանում իր դիրքերը և ստացավ խաղաղ

բանակցություններում հանրապետական շարժման մասնակցությունն ապահովող մանդատ։

1997թ. Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում ընտրություններ կայացան։ Տառացիորեն

բանակցային գործընթացի դադարեցումից քիչ առաջ «Շին Ֆեյնի» առաջնորդներ Ջերի Ադամսն ու

Մարտին Մակգինեսը ընտրվեցին բրիտանական խորհրդարանի անդամներ։ Միևնույն ժամանակ,

«Շին Ֆեյնը» մեկ մանդատի տիրացավ իռլանդական խորհրդարանում։ Ձեռք բերելով ազգայնական

ընտրողների համակրանքը՝ «Շին Ֆեյնը» սկսեց զբաղվել իր վարկանիշի բարձրացմամբ և

զուգահեռաբար լայն գործունեություն ծավալեց Ամերիկայում բնակվող իռլանդական լոբբին որպես

ֆինանսական աղբյուր օգտագործելու ուղղությամբ198։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի հայտարարությունն առ այն, որ Հյուսիսային

Իռլանդիայի հետ հարաբերությունների բնականոնացումը և հակամարտության կարգավորման

համար առավելագույն ջանքերի գործադրումը իր կառավարության հիմնական

առաջնահերթություններից են, հզոր խթան եղավ բանակցային գործընթացի համար։ Որպես

առաջին քայլ Թոնի Բլերը փաստաթուղթ ստորագրեց 1972թ. հունվարին այսպես կոչված

«Արյունոտ կիրակիի» դեպքերի ժամանակ բրիտանական զինվորների կողմից գնդակահարված 14

մարդկանց գործի անկախ հետաքննության անցկացման մասին։ Այցելելով Հյուսիսային Իռլանդիա՝

նա հայտարարեց, որ Հյուսիսային Իռլանդիայի հետ Մեծ Բրիտանիայի միությունը վնաս չի

հասցնում և այսուհետ էլ չի հասցնի վերջինիս անվտանգությանը։ Բլերի այս հայտարարությունից

հետո քաղաքական կուսակցությունների առաջ խնդիր ծագեց քարոզչություն իրականացնել

սեփական համայնքներում, որպեսզի ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն

ապահովվի նրանց միջև համագործակցությունը։ Սակայն հնարավոր չէր հասնել

ազգայնականների մասնակցությանը առանց «Շին Ֆեյնի», որը բացառվել էր բանակցային

գործընթացից։ 1997թ. հուլիսին «Շին Ֆեյնը» կրկին հայտարարեց հրադադարի մասին և այդպիսով

առաջարկեց իր մասնակցությունը բանակցային գործընթացին։

Երկու տասնամյակի ընթացքում հակամարտության խաղաղ կարգավորման հարցում հաջողվեց

որոշակի առաջընթացի հասնել. իր գործունեությունը վերսկսեց Հյուսիսիռլանդական ասամբլեան,

որի աշխատանքին մասնակցում են և կաթոլիկ, և բողոքական կուսակցությունները։ Ոչ շատ

քաղաքական իրադարձություններ են Հյուսիսային Իռլանդիայի բնակիչներին կյանքի բարելավման

այսպիսի հույս պարգևել։ Նրանց համար վառ իրադարձություն էր Բելֆաստյան համաձայնագրով

նախատեսված Հյուսիսիռլանդական ասամբլեայի առաջին ընտրությունը, որը կայացավ 1998թ.

հունիսի 25-ին։ Միասնական փոխանցվող քվեի համակարգով և ընտրողների 69.88 տոկոսի

մասնակցության պայմաններում ընտրվեց Ասամբլեայի 108 պատգամավոր։ Դևիդ Թրիմբլի

ղեկավարած Օլսթերի յունիոնիստական կուսակցությունը ստացավ 28, Սոցիալ-դեմոկրատական

լեյբորիստական կուսակցությունը (Ջոն Հյում)՝ 24, Դեմոկրատական յունիոնիստական

կուսակցությունը (Իեն Փեյսլի)՝ 20, «Շին Ֆեյնը» (Ջերի Ադամս)՝ 18, Ալյանսի կուսակցությունը (Ջոն

Օլդըրդայս)՝ 6, Միացյալ Թագավորության յունիոնիստական կուսակցությունը (Ռոբերտ

Մակքարտնի)՝ 5, իսկ բոլոր մյուսները՝ 7 տեղ199։

198 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии 199 В поисках равновесия. Мирный процесс в Северной Ирландии

Page 90: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

89

Քաղաքացիական հասարակության խաղաղ նախաձեռնությունները

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կրոնական համայնքների ու քաղաքական

կուսակցությունների հետ միասին էական դեր են խաղացել հյուսիսիռլանդական

հակամարտության կարգավորման ու այդ գործընթացում համայնքներին ներգրավելու գործում։

Լարվածության թուլացմանը, բռնությունների կանխմանը, գոյություն ունեցած կապերի

վերականգնմանն ու նորերի հաստատմանը նպաստած քաղաքացիական հասարակության

ներկայացուցիչների գործողությունները օգնել են համայնքներում իրենց հեղինակությունը

պահպանելուն։ Մարդիկ երբեմն պաշտպանում էին նրանց նախաձեռնությունները, սակայն իրենց

քաղաքական կուսակցություններն ու եկեղեցին մերժում էին դրանք։ Այդուհանդերձ, եղել են

այնպիսի վառ անհատականություններ, որոնց պատկանելությունն այս կամ այն կրոնական

համայնքին առանձնապես հարցեր չի առաջացրել մարդկանց մոտ, քանի որ վերջիններս

հասկանում էին նրանց նախաձեռնությունների նշանակությունը։

1976 թվականին ավտովթարի հետևանքով երեք երեխաների մահը և բրիտանական բանակի

կողմից այդ միջադեպում մեղավոր վարորդի՝ ԻՀԲ-ի փախուստի մեջ գտնվող գրոհայինի

սպանությունը լուրջ բողոքներ առաջացրին Իռլանդիայում և հանգեցրին ոստիկանության ու

շարքային մարդկանց դիմակայության։ Մեյրիդ Քորիգանը և Բեթի Ուիլյամսը, փորձելով հանգցնել

հակամարտությունը, տնետուն էին ընկնում, մարդկանց փորձում հետ պահել բռնությունից,

դրանով իսկ նախաձեռնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների որոնում։ Նրանք

ստեղծեցին «Խաղաղ մարդկանց ընկերակցություն» անվամբ կազմակերպություն և,

օգտագործելով դրա հնարավորությունները, սկսեցին ստորագրություններ հավաքել հանուն

բողոքական ու կաթոլիկ համայնքների միջև խաղաղության և ընդդեմ փողոցներում զանգվածային

բռնությունների խնդրագրի համար։ Կազմակերպելով կենտրոններ, որտեղ մարդիկ կարող էին

միանալ այդ նախաձեռնությանը, նրանք դրանով իսկ ստեղծեցին երկրում բռնության պարագայում

անհապաղ արձագանքի մեխանիզմ։ Բացի այդ, նրանք հանդես եկան խառը համայնքներ ունեցող

քաղաքները քույր-քաղաքներ դարձնելու նախաձեռնությամբ։ Դրա արդյունքում Բեթի Ուիլյամսն ու

Մեյրիդ Քորիգանը արժանացան Խաղաղության նոբելյան մրցանակի և հետագայում կիսեցին

իրենց կուտակած փորձը հակամարտային այլ գոտիներում։ Բեթի Ուիլյամսը Խաղաղության

նոբելյան մրցանակակիրների հիմնած «Peace Jam»200 կազմակերպության ակտիվ անդամ է և

շարունակում է իր խաղաղարար գործունեությունը այդ կազմակերպության շրջանակներում։

ևս մի կարևոր կազմակերպություն՝ «Քորիմիլա» քրիստոնեական համայնքը, որն աշխատում էր

միջհամայնքային հարաբերությունների ոլորտում, քրիստոնեական կենտրոններին կոչ էր անում

նպաստել համայնքների միջև հաշտեցմանը և զինված դիմակայությունից հրաժարմանը։ Քանի որ

այս համայնքի աշխատանքներին մասնակցում էին հիմնականում պացիֆիստները՝ դրա

նախաձեռնությունները կտրուկ քննադատության էին արժանանում ազգայնական խմբերի կողմից։

Համայնքի գրասենյակը գտնվում էր Բելֆաստի այն շրջանում, որտեղ կաթոլիկ ու բողոքական

համայնքները հարևանությամբ էին ապրում, և հարևան թաղամասերի բնակիչները, հատկապես

երիտասարդներն ու տարեց մարդիկ, խառնամուսնություններով ընտանիքները և նախկին

զինվորականները կարող էին օգտվել դրանից։ Դա մարդկանց թույլ տվեց հավատալ համատեղ

աշխատանքի հնարավորությանը, հարմարվել դրան և դադարել միմյանց հետ շփվելուց

200 Learn About PeaceJam. URL: http://www.peacejam.org/about.aspx

Page 91: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

90

զգուշանալուց201։ Ամենահետաքրքիր նախաձեռնություններից էին հարևան բնակավայրերի

երիտասարդների համար կազմակերպված ճամբարները, որոնցում երիտասարդներին

սովորեցնում էին միջհամայնքային կապեր հաստատել։ Արժե նշել, որ «Քորիմիլայի»

գործունեությունն ուղղված էր նաև քաղաքական կուսակցությունների հետ երկխոսության

հաստատմանն ու դրանց ուշադրության սևեռմանը քաղաքացիական հասարակության

խաղաղարար ներուժի բարձրացման վրա։

Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր հակամարտությունում դիմակայության ու բռնության

ուժեղացմանը զուգահեռ զանգվածային լրատվության այն միջոցները, որոնք շահագրգռված են

նման դեպքերի մասին հանրության բոլոր շերտերին իրազեկմամբ, հաճախ նույն այդ

ինֆորմացիան օգտագործում են միֆերի ստեղծման նպատակով։ Այսպես, լուրերի ամենօրյա

թողարկումների պատրաստման ժամանակ ԶԼՄ-ները զինված և ոչ զինված դիմակայության

դեպքերի մասին հաղորդում էին լուրերի վերնագրերում, նպաստելով Հյուսիսային Իռլանդիայի

տարբեր շրջաններում նախահարձակ տրամադրությունների ուժեղացմանը։ Սակայն 80-

ականներից հետո մարդկանց արդեն ձանձրացնում էին նման հաղորդագրությունները, որոնք

առնչվում էին հակամարտությանը և հատկապես փողոցային բախումներին։ Մարդիկ այնպիսի

միջավայրի ու լսարանի կարիք ունեին, որտեղ իրենք կարող էին լսել միմյանց հոգսերի մասին,

դրանք լուծելու ուղիներ փնտրել ու գտնել։ Շփման ամենատարածված խողովակները դարձան հենց

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առաջարկածները։ Սակայն դժվար էր

կանխատեսել հակամարտության սրման և ահաբեկչական խմբավորումների կողմից բռնության

վերականգնման ժամանակահատվածները։ Խաղաղարար գործունեության մեջ ներգրավված

քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները չգիտեին ինչ անել անորոշության այդ

ժամանակաշրջաններում։ Կար այն գիտնականների ու փորձագետների հետ աշխատանքի

կազմակերպման անհրաժեշտություն, որոնք ունակ էին համայնքների միջև լարվածության

նվազմանը և բանավեճի միջոցով զինված դիմակայության լուծմանը նպաստող այլընտրանքային

տեսակետներ առաջարկել։ Այս ոլորտում առանձնակի ավանդ ունի Օլսթերի համալսարանի

հակամարտաբանության բնագավառի հետազոտությունների կենտրոնը202։ Գլխավորապես

գիտական շրջանակների հետ աշխատող կենտրոնը նախապատրաստել ու հրապարակել է

պատմության և հակամարտության բնության վերլուծությանը նպաստող արժեքավոր նյութեր։

Հարկ է առանձնակի նշել Հյուսիսային Իռլանդիայի համայնքային հիմնադրամի դերը խաղաղ

նախաձեռնությունների աջակցման գործում։ Տեղի ակտիվիստների կողմից ստեղծված այս

կազմակերպությունն իր առջև նպատակ չէր դնում տեղեկացնել խաղաղարար գործընթացի մասին։

Ավելին՝ դրա հիմնադիրները չէին ուզում, որ իրենց գործունեությունն առնչեն որևէ քաղաքական

հաստատության հետ։ Հիմնադրամի գլխավոր նպատակն այնպիսի մթնոլորտի ստեղծումն էր, որը

կաթոլիկ և բողոքական համայնքներին թույլ կտար մտքերի փոխանակություն կատարել։ Ինչպես

ցանկացած հակամարտային իրավիճակում՝ զինված բախումների ու փոխադարձ մեղադրանքների

փուլում յուրաքանչյուր խաղաղարար նախաձեռնություն հայտնվում է մամուլի ուշադրության

ոլորտից դուրս, ինչի պատճառով էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների

գործունեությունը չի լուսաբանվում ԶԼՄ-ների կողմից203։ Այս կազմակերպության ֆինանսավորած

ծրագրերը նպատակամիտված են քաղաքական երկխոսության հաստատմանը և Հյուսիսային

201 The History of Corrymeela. URL: http://www.corrymeela.org/about-us/history-of-corrymeela.aspx 202 http://www.incore.ulst.ac.uk/ 203 The history of the Community Foundation for Northern Ireland. URL:

http://www.communityfoundationni.org/About-Us/History-of-the-Foundation

Page 92: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

91

Իռլանդիայի քաղաքական գործընթացներում կուսակցությունների, տեղական

ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների

ակտիվ մասնակցության ապահովմանը։ Հարկ է նշել, որ այս կազմակերպությունը

հետաքրքրություն է դրսևորում նաև անդրկովկասյան տարածաշրջանի նկատմամբ։

Կազմակերպությունն Ադրբեջանում, Հայաստանում ու Վրաստանում իրականացնում է

«Երիտասարդական բանկ» ծրագիր՝ «Եվրասիա» հիմնադրամի միջնորդությամբ, որն էլ

հանդիսանում է նրա տեղական գործընկեր կազմակերպությունը։

Եթե դիտարկելու լինենք հետհակամարտային ժամանակաշրջանում կազմակերպությունների

դերը, ապա կնկատենք, որ նրանք հնարավոր ամեն ինչ անում են անցյալի փորձի ուսումնասիրման

ու փոխանցման համար՝ անկախ այն բանից՝ լա՞վն է այն, թե՞ վատը։ Նրանց թվում է «Ապաքինում՝

հիշողության միջոցով» («Healing Through Remembering») կազմակերպությունը։ Այս

կազմակերպությունը, որ հիմնադրել են հիմնականում զինված հարձակումների ու ահաբեկչական

գործողությունների պատճառով իրենց հարազատներին կորցրած մարդիկ, հանրաճանաչություն է

ձեռք բերել դիմակայության մասին մարդկանց հիշեցնող իրերի հավաքչությամբ և կենդանի

հիշողության թանգարանի ստեղծմամբ, որտեղ էլ ցուցադրվում են այդ իրերը։ Կաթոլիկ և

բողոքական համայնքների ներկայացուցիչները, հանձնելով հակամարտության մասին հիշեցնող

իրերը, ձայնագրում են իրենց հիշողությունները, ինչպես նաև մասնակցում են ցուցանմուշների

ցուցակագրմանը և ցուցահանդեսների կազմակերպմանը տարբեր քաղաքներում ու երկրներում։

Կազմակերպությունն իրականացնում է «Ներկայացրու քո պատմությունը» ծրագիր, որը

միավորում է հակամարտությունից տուժած և դրա լուծմանը մասնակցած մարդկանց։ Սույն

ծրագիրը կարևոր դեր է խաղում հակամարտության ժամանակաշրջաններում բռնության

նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման և նոր հայացքների արմատավորման

գործում204։

Հարկ է նշել, որ խաղաղարար գործունեության իրականացման նպատակով հյուսիսիռլանդական

հանրությունում գործում էին հարյուրավոր կազմակերպություններ ու համայնքներին առնչված

շարժումներ, որոնք արդեն կատարել են իրենց գործառույթները։ Անվիճելի է նրանց ավանդը

հակամարտության լուծման ուղիների որոնման գործում։ Օրինակ, կարելի է հիշատակել նման

շարժումներից մեկը՝ «Խաղաղության վկաները»205։ Այն ստեղծել է հոգևորական Ջո Փարքերը, ում

կրտսեր որդին զոհվել է պայթյունից Բելֆաստում։ Կարճ ժամանակում նա ավելի քան 8 հազար

ստորագրություն հավաքեց հաջակցություն խաղաղության։ Բացի այդ, շարժումը մասնակցում էր

բախումների ժամանակ զոհվածների գերազմաններին խաչի տեղադրմամբ, ինչպես նաև

Բելֆաստի կենտրոնում հուշատախտակ է պատրաստել զոհվածների անուններով։ Չնայած այն

բանին, որ որոշ ժամանակ անց Փարքերը մեկնեց Կանադա, իսկ եկեղեցին էլ հավանության չէր

արժանացնում նրա գործունեությունը, շարժումը որոշակի աջակցություն ուներ մարդկանց

շրջանում։ Այդ համակրանքն աճում էր նաև այն պատճառով, որ հոգևորականը միատեսակ

վերաբերմունք ուներ բոլոր գերեզմանների նկատմամբ, անկախ այն բանից՝ դրանք կաթոլիկների՞ն

են պատկանում, թե՞ բողոքականներին։

Պատահական չէ, որ 80-ականների զինված բախումների ժամանակ զոհված անմեղ մարդկանց

հուղարկավորություններին ու սգո արարողություններին կաթոլիկ և բողոքական եկեղեցիների

204 URL: http://www.healingthroughremembering.org/ 205 R. Fairmichael, The Peace People Experience. URL:

http://www.innatenonviolence.org/pamphlets/peacepeople1.pdf

Page 93: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

92

ներկայացուցիչները միասին էին գնում, դրանով իսկ ցույց տալով, որ եկեղեցին տարբերություն չի

դնում զոհվածների ազգային ու կրոնական պատկանելության միջև։ Երբեմն էլ եկեղեցիների

ղեկավարների այդ միջնորդական առաքելությունից փորձում էին օգտվել իշխանություններն ու

քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները։ Կրոնական խմբերի ներկայացուցիչները

հեշտորեն ընդհանուր լեզու էին գտնում իրենց համայնքների զինված խմբավորումների ու

քաղաքական կուսակցությունների հետ և հնարավորություն ունեին նրանց ուղերձները փոխանցել

քաղաքական գործիչներին ու պետության ներկայացուցիչներին։

Քաղաքացիական կարևոր նախաձեռնություն իրականացնող ևս մի խումբ էլ «Նախաձեռնություն-

92» (Initiative 92) կազմակերպությունն է, որը զբաղվում էր քաղաքացիական

հետաքննություններով։ Այդ կազմակերպությունը հիմնել է հանձնաժողով, որն աշխատել է 1992-

93թթ. և որի կազմում ներգրավվել են հեղինակավոր մարդիկ Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից։

Հանձնաժողովը քննարկման է ներկայացրել հակամարտության լուծման հնարավոր ուղիներ և

ապագայի խաղաղ գոյակցության այլընտրանքային եղանակներ։

Երբեմն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, փորձելով ներազդել քաղաքական

գործընթացների վրա, հանրային լայն աջակցություն էին որոնում։ Այսպես, նրանք իրենց

թեկնածուներին էին առաջադրում ընտրություններում և ձգտում էին մասնակցել բանակցային

գործընթացին։ Օրինակ, Հյուսիսային Իռլանդիայի կանանց կոալիցիան, մասնակցելով 1996թ.

համընդհանուր ընտրություններին, ստացավ քվեների մեկ տոկոսը։ Բացի այդ, քաղաքացիական

հասարակության տասնյակ ներկայացուցիչներ ընդգրկվեցին Հյուսիսային Իռլանդիայում

քաղաքական երկխոսության ամրապնդման նպատակով ստեղծված քաղաքացիական

համաժողովի կազմում։ Բելֆաստյան համաձայնագրով նախատեսված և քաղաքացիական

հասարակության ու քաղաքական կուսակցություների միջև կապերի ամրապնդման նպատակով

ստեղծված այդ համաժողովը կարճ ժամանակում դարձավ նրանց միջև արդյունավետ

համագործակցության հիմք։

Արդեն ավելի քան 35 տարի գործող «Falls Community Council» հասարակական

կազմակերպությունը տուժել է ու ենթարկվել լուրջ հալածանքների։ Գլխավորապես լոյալիստների

կողմից աջակցվող և հիմնականում լոյալիստական համայնքներում աշխատող այս

կազմակերպությունը կարողացել է հակամարտության լուծման գործընթացում ներգրավել

համայնքների ներկայացուցիչներին՝ անկախ հակամարտության քաղաքական կարգավորման

արդյունքներից206։ Այդ կազմակերպության ներկայացուցիչները, մեծամասամբ՝ կանայք, տնետուն

են շրջում և հավաքում մարդկանց պատմությունները, ստեղծում նրանց պատմությունների

տեսաձայնային արխիվ։ Այս կազմակերպությունը պայքարում է կանանց և

փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության համար, ամեն ինչ անելով, որ նրանց

ձայնը լսվի հանրությունում՝ ի հեճուկս այն ազդեցության, որն ունի կաթոլիկ եկեղեցին առավել

պահպանողական համայնքների վրա։ Կազմակերպությունը փորձում է հանրությանը համոզել, որ

մարդկանց տարանջատող անջրպետը կորցրել է իր նշանակությունը։ Կազմակերպության

հիմնական նպատակը տնտեսական համագործակցության և սոցիալ-տնտեսական

հիմնախնդիրների լուծման նկատմամբ հանրության հավատի ձևավորումն է207։

206 URL: www.fallscouncil.com 207 R. Fairmichael, op. cit.

Page 94: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

93

Պետք է նշել Եվրոպական Միության առանձնակի դերը քաղաքացիական հասարակության

նախաձեռնությունների ընդլայնման և առավելս կայունացման գործում։ Հենց Եվրոպական

Միության կողմից աջակցություն ստացած ծրագրերն են օգտագործվել դրական

հարաբերությունների ձևավորման և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների

ջանքերի ամրապնդման համար։

Եզրակացություններ ու առաջարկներ

Հյուսիսիռլանդական հակամարտության խորունկ ուսումնասիրումը և աշխույժ քննարկումն

իրենցից հետաքրքիր օրինակ են ներկայացնում գոյություն ունեցող մյուս հակամարտային

օջախների համար, որոնք դեռևս իրենց լուծմանն են սպասում։ Այս տեսանկյունից ղարաբաղյան

հիմնախնդրի լուծմանն ուղղված գաղափարների ձևավորման ժամանակ օգտակար կլիներ

Հյուսիսային Իռլանդիայում քաղաքացիական հասարակության կողմից ձեռքբերված

հաջողությունների և այն եզրակացությունների ուսումնասիրումը, որոնց այնտեղ հանգել են։

Հյուսիսիռլանդական հակամարտության լուծման ժամանակ էական դեր է խաղացել

հարևանությամբ ապրող կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների ակտիվիստների կողմից

իրենց հնարավորությունների օգտագործումը, ինչն էլ թույլ է տվել վերականգնել

հարաբերությունները և կանխել դիմակայության խորացումը։ Քանի որ Հյուսիսային

Իռլանդիայում կրոնական տարբերությունները այնտեղի կյանքի հիմնական տարրերից են՝

դրանք ի զորու են լուրջ ազդեցություն գործելու սոցիալական խմբերի վրա։ Նման

փոխգործակցության օրինակը կարող է նպաստել հարաբերությունների մեղմացմանը այլ

հակամարտություններում։

Հյուսիսային Իռլանդիայի բնակչության ինտեգրվելու հակումը մարդկանց օգնել է կարճ

ժամանակում լուծել իրենց միջև առկա հիմնախնդիրը՝ դրանով իսկ ընդլայնելով ինքնին

ինտեգրման հնարավորությունը։ Հենց եվրոպական հաստատություններին ինտեգրվելու

ուժեղ հակման առկայությունն է հանգեցրել նրան, որ Հյուսիսային Իռլանդիայում

հակամարտության լուծման գործընթացները և ժողովրդավարացումը զուգահեռ են

իրականացվել։

Քաղաքական հաստատությունների ակտիվությունն ու ընտրություններում իրենց ներուժն

օգտագործելու հմտությունը ամրապնդել են իրենց իսկ և հանգեցրել հակամարտության

տեղափոխմանը զինված դիմակայությունից և թաղամասերի միջև բախումներից դեպի

բանակցությունների փուլ, որոնցում աշխուժորեն ներգրավվել են քաղաքական

կուսակցությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։

Հանրության քաղաքական ուժերի կողմից ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական

լուծման որոնումների համար այդ փորձի օգտագործումը կարող է փոխել ներկայիս

վիճակը։ Եթե քաղաքական կուսակցությունները չներգրավվեն այդ գործընթացում՝ նրանք

պատասխանատվություն չեն զգա և մշտապես մեղադրանքներ կներկայացնեն

հակամարտության լուծման ձգտող իշխանություններին։ Հյուսիսային Իռլանդիայում

հակառակն է եղել՝ քաղաքական կուսակցությունները և հանրությունը դարձել են այդ

գործընթացի մասնակիցները։

Հակամարտության տարբեր փուլերում զինված խմբավորումները կամ էլ քաղաքական

կուսակցությունների կողմից աջակցվող զինյալ խմբերը հայտարարել են կրակի

դադարեցման և ուժային պայքարից հրաժարման մասին, ինչը հնարավոր է դարձրել նրանց

Page 95: (EPNK) Ireland... · Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները

Խաղաղարար գործընթացներում հանրային մասնակցության և բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները.

Հյուսիսային Իռլանդիայի դասերը

94

հետ բանակցություններ սկսելը։ Այն զինված խմբավորումները, որոնք դրանց թվում չէին

հայտնվել, հանրության կողմից բոյկոտի են արժանացել։

Հյուսիսիռլանդական համաժողովում ներկայացված լինելու ձգտող հանրության

առաջատար ուժերի մասնակցությունն ընտրություններին նրանց թույլ է տվել

հասարակությունում լեգիտիմության բարձրացման հետ միասին յուրացնել ավելի կայուն

քաղաքական պայքար վարելու հմտությունները։

Բանակցություններ սկսելու մասին Մեծ Բրիտանիայի կառավարության ընդունած

որոշումից հետո հանրային վստահության բարձրացման գործում մեծ դեր է խաղացել

հակամարտության կողմերի կատարած հանցագործությունների կամ ահաբեկչական

գործողությունների դեպքերին առնչված հետաքննությունների անցկացումը։

Խաղաղության հասնելու նպատակով Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հանրապետության

կառավարությունների ձեռնարկած քայլերի հետևողականությունն ու

հաստատակամությունը հանգեցրել են փոխվստահության աճին Հյուսիսային

Իռլանդիայում, ինչն էլ նպաստել է որոշումների արագ ընդունմանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից դրսևորված հետաքրքրության շնորհիվ ինչպես

քաղաքական, այնպես էլ բարեգործական մակարդակում հարաբերությունների

վերականգնման ուղղությամբ քաղաքացիական հասարակության ակտիվության մեջ

ունեցած ներդրումները հանգեցրել են բազմաթիվ նոր գաղափարների ու մոտեցումների

ստեղծմանը։

Սփյուռքի ներկայացուցիչների մոտ հայրենիք վերադառնալու և սեփական փորձը կիսելու

հնարավորության ի հայտ գալը Հյուսիսային Իռլանդիայի խոշոր քաղաքներում ու

հատկապես Բելֆաստում լուրջ ազդեցություն է գործել մարդկանց հարաբերությունների

վրա։

Ակադեմիական ինստիտուտների կողմից հակամարտության վերլուծությանն ու լայն

քննարկմանն ուղղված ծրագրերի իրականացման արդյունքում հակամարտությունը կարճ

ժամանակում հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Համալսարաններն ու

հետազոտական կենտրոնները նույնպես փորձել են հակամարտության բացառման

ուղիներ որոնել: