Upload
lrsh100
View
149
Download
10
Embed Size (px)
DESCRIPTION
Citation preview
Երաժշտություն
միջին և ավագ դպրոց
Փորձաշրջան Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Ամիրյան Սյուզաննա Անդրեասյան
Արփինե Դավիթավյան Ստելլ
ա Ժամհարյան Մարինե Խաչատրյան
Փառանձեմ Խաչատրյան Տաթև Գրիգորյան Աննա
Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության
ֆակուլտետի մշակութաբանություն բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհիներ`
Մասնակցել ենք. Առավոտյան ընդհանուր
պարապունքներին Մեդիաուրբաթներին Գրականության և
երաժշտության համատեղ բաց դասին
Մասնակցություն «Սեբաստացիներ» երգչախմբի պարապունքներին
Աշնանային բաց հավաքին Միջին դպրոցի ակումբի
բացմանը Կոմիտասյան օրերին Գաֆէսճեան արվեստի
կենտրոնում արվեստի դասին
Երկրորդ անգամ գալով «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր և անցնելով մանկավարժական փորձառություն՝ այս անգամ
մասնակցել ենք ուսումնական նախագծերի իրականացմանը
Մասնակցեցինք նաև առավոտյան ընդհանուր պարապունքներին: Սովորողները հավաքվում են մարմարյա սրահում, կատարում կրթահամալիրի օրհներգը, աղոթում, ներկայացնում օրվա կարևոր մշակութային նորությունները, շնորհավորում օրվա հոբելյարներին, իսկ պարապմոնքը ավարտում են միասնական շուրջպարով :
Առավոտյան ընդհանուր պարապմունք
Առավոտյան ընդհանուր պարապունք
Մեդիաուրբաթների ժամանակ յուրաքանչյուր դպրոց ամփոփում է շաբաթը, որը ուղեկցվում է երգով,պարով և ուրախ տրամադրությամբ:
Մեդիաուրբաթ
Մեդիաուրբաթ
Կրթահամալիրում հաճախակի են տեղի ունենում բաց դասեր: Մենք մասնակցեցինք գրականության և երաժշտության համատեղ դասին: Ներկայացվում էր Դ. Դեմիրճյանի «Ջութակ և սրինգ» ստեղծագործությունը:
Մասնակցություն բաց դասին
Մասնակցություն «Սեբաստացիներ» երգչախմբի պարապունքներին
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում երեքշաբթի և հինգշաբթի օրերին տեղի են ունենում «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի փորձերը: Երեքշաբթի մենք՝ ՀՊՄՀ մշակութաբաններս ևս ներկա գտնվեցինք հերթական փորձին: քառաձայն է , ղեկավարում է Երևանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Հարություն Թոփիկյանը: Հիմնական անդամները դպրոցի ուսուցիչներն են , բայց կարող են միանալ նաև բոլոր ցանկացողները: Փորձի ընթացքում մեզ հատկապես դուր եկավ անդամների և խմբավարի ոգևորությունը, որը փոխանցվեց մեզ: Երգչախումբը հաճախ է համերգներով հանդես գալիս Հայաստանի տարբեր շրջաններում՝՝տարածելով հայ երգը: Հավատում ենք, որ երգչախումբը կշարունակի իր ազգանվեր գործը և կընդլայնի իր գործունեության սահմանները:
«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբ
Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ միջին դպրոցի ակումբի բացումը:
Միջին դպրոցի ակումբի բացում
1Կոմիտաս-մեներգեր
2Կոմիտասի անվան լարային քառյակ
3Մեծերը մեծերի մասին
4Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործությունները
5Կոմիտաս,խմբերգեր
Քանի որ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կրթահամալիրում կոմիտասյան օրեր էին հայտարարված, մենք էլ միացանք սովորողներին, սկսեցինք ավելի մանրամասն ուսումնասիրել վարդապետի կյանքը, ունկնդրել նրա ստեղծագործությունները և մեր կողմից կատարված մշակումները ներկայացնել նրանց:
Կոմիտասյան օրեր
Սեպտեմբերի 14-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի 8-րդ դասարանցիներն ուղևորվեցին Գաֆէսճեան արվեստի կենտրոն: Նրանց միացանք նաև մենք՝մշակութաբաններս:
Այս մեթոդը սովորողներին հնարավորություն է տալիս այցելել թանգարաննր, գործնականում տեսնել և ընկալել արվեստի գործերը՝ հաճելին համատեղելով օգտակարի հետ:
Երբ համատեղվում են հաճելին և օգտակարը