Upload
astghik-badiryan
View
347
Download
0
Embed Size (px)
Citation preview
Հանելուկներ
Գնդակ ունեմ մի
,փոքրիկ
Ածել է հավս
:խատուտիկ
, ,Ես կոտրեցի հարեցի
Համեղ ուտեստ
:եփեցի Հյուր է գալիս տարին մեկ
,անգամ
Ձվեր է ներկում մանուկը
:անգամ
,Միջատ է շատ սիրունիկ
, -Կարմիր է պուտիկ
,պուտիկ
- ,Ոտքերը տոտիկ տոտիկ
- :Թևերը փոքրիկ փոքրիկ
Մի գնդակ է
Շատ պուճուր
Նրա մեջ կա
:Երկու գույնի ջուր
,Թե անզգույշ լինես
: Ջուրը մեջից կթափես
Հանելուկներ
,Կարմիր շոր ունի հագին
,Վրան կլոր սև պուտեր
Հանդիպում ենք
,գարնանը
:Զարդարում է մեր բակը
Հանելուկներ
Սուտասելուկներ
Ծառի վրա բույն է
, հյուսել
Ճուտիկներին հավաքել
Երգում է նա օրինիբուն
Ու անընդհատ
ցատկոտում:
,Կեղև ունի հյութալի
,Միջուկը շատ ախորժելի
Ասես լինի մի մեծ գնդակ
:Վայր էլ գցես չի կոտրվի
Սուտասելուկներ
Ես ուժեղ եմ բոլորից Կարմիր- կանաչ եմ հագնում
Ինձ միայն ես եմ հաղթում Ընկերներիս հետ մրցում
Ամեն տարի մի այդ օր Ու մարդիկ
ուրախացած
Իմ կռվին են նվիրում Մեր կռվին են հետևում:
Զատկականակրոստիքոսներ
Ձ յան միջից մի ձու
,աճեց
Վ ,րայի գույնը կարմրեց
Ի :րիկունը թոռոմեց
Կ արապետին
:տխրեցրեց
Զատկականակրոստիքոսներ
Զ ,ատկի տոնն է մոտենում
Ա ,սենք բոլորին շնորհավոր
Տ ոնն է Քրիստոսի հարության
Ի րար ասենք շնորհավոր
Կ արմիր ներկենք հավկիթները
բոլոր:Զ ,ատիկը արթնացավ
Ա ,րևին նայեց
Տ ,ատին բարևեց
Ի ,լիկով խաղաց
Կ ակաչին նստեց:
Զատիկ միջատիկ Զատիկը մեջքի վրա ունի յոթ
կետեր: Ժողուվուրդը ասում է նաև
մարիամ բոլոջ, աստծո եզնակ,
չալպղոճ և այլն: Երբ զատիկը վտանգ
է զգում, նրա ոտքերի ծալքերում
երևում են նարնջագույն հեղուկի
կաթիլներ: Այդ հեղուկը տհաճ համ
ունի ու քշում զատկի թշնամիներին:
Նա օրվա ընթացում կարող է ուտել
200 լվիճ: Նրա թրթուռն ուտում 2
անգամ ավելի: Քչերը գիտեն, որ
առաջին հայացքից զատիկը անվնաս
թվացող գիշատիչ է:
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶԱՏԻԿՀայ եկեղեցին Սուրբ Հարության տոնն անվանում է, Սուրբ
Զատիկ որը նշանակում է զատում հեռացում մեղքերից և
վերադարձ դեպի Աստված: Այս նվիրական տոնը
խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ
հարությունը:
Զատիկի օրը, վաղ առավոտյան սկսվում է ժամերգությունը,
ապա սկսվում է Սուրբ Պատարագ: Մարդիկ միմյանց
ողջունում են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» սուրբ
ավետիսով և ստանում «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»
պատասխանները:
Սուրբ Զատիկի տոնին մարդիկ կարմիր ձու են ներկում,
ուտում և միմյանց նվիրում: Ձուն համարվում է հարության
նոր կյանքի`սկզբնավորման խորհրդանիշ, իսկ կարմիր
գույնը՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Արյունը:
Ակլատիզն ու Ուտիս տատըԱկլատիզը տիկնիկ է, որն իրենից ներկայացնում էր մի սոխ, վրան յոթ փետուր խրած: Դրանք խորհրդանշում էին պասի
յոթ շաբաթները: Շաբաթը լրանալուն պես մի փետուրը հանում էին: Ամբողջ ընթացքում նա հսկում էր, որ
ընտանիքում ոչ ոք չխախտեր պասը: Պասի վերջին օրը` վերջին փետուրը հանելուց հետո,
երիտասարդները Ակլատիզին հարվածում և ջուրն էին գցում: Ուտիս տատը գզգզված
մազերով, աղջկա շորերով
տիկնիկ է, որը գալիս է Ավագ
շաբաթվա վերջին օրը: Ուտսի
տատը և Պաս պապը միշտ
կռվում են իրար հետ. «Տատը
գնաց շերեփը ձեռքին, պապն
եկավ չոմբախն ուսին»:
ԶԱՏԿԱԿԱՆ ԱՌԱԾԱՆԻ
:Կարմիր ձուն Զատիկին կսազե
:Գժի հմար ամեն օր Զատիկ է
:Զատիկն առանց ձվի չի լինի
, Հենց սովածանան Զատիկի փլավը միտը
:կբերեն
:Ունեցողի համար ամեն օր Զատիկ է
Խնդիր 1
Զամբյուղում կար կանաչ, կարմիր, դեղին և նարնջագույն
գույներով ներկված 32 ձու: Կանաչ ներկված ձվերը 4-ն էին,
կարմիրը՝ կանաչի կրկնապատիկը, դեղինը՝
կարմիրից 2-ով պակաս: Քանի՞ նարնջագույն ձու կար
զամբյուղում:
ԶԱՏԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Խնդիր 2
Թփի մի ճյուղի վրա ման էին գալիս 6 զատիկ, մյուս ճյուղի
վրա՝ 4 անգամ ավելի, իսկ երրորդ ճյուղի վրա՝ 2 անգամ
ավելի, քան երկրորդ ճյուղի վրա: Ընդամնեը քանի՞
զատիկ կար թփի վրա: