Եթե ես դպրոցի տնօրեն լինեի

Preview:

DESCRIPTION

Շարադրություն 4.1 դասարան

Citation preview

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի ...

ՄԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ Եթե ես դպրոցի տնօրեն

լինեի, իմ դպրոցը կլիներ շատ հայտնի, գեղեցիկ , սիրված, որտեղ կլինեին գրագետ սովորողներ և բարի ուսուցիչներ: Կուզեի, որ աղմուկը քիչ լիներ, որ ճաշարանի սնունդը ավելի բազմազան և անվճար լիներ, որ ամեն սովորող կարողանար դպրոցում պահեր իր սիրած կենդանին:

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԳԵՒՈՐԳ Եթե ես լինեի տնօրեն և

ունենայի իմ դպրոցը, ես դպրոցի պատերը էլեկտրոնային կսարքեի:Երեխաները եթե ինչ- որ բան ուզեին, սեղմեին պատի վրայի համապատասխան կոճակը և իրենց ուզածը հայտնվեր:Ուսուցիչները կլինեին բարի և կսիրեին բոլոր երեխաներին,իսկ երեխաները կսիրեին ուսուցիչներին:

 

ՏԱՏԻՆՑՅԱՆ ԱՐԵՒԻ Եթե ես դպրոցի տնօրեն

լինեի, դասասենյակներ չէի կառուցի, այլ կունենայի 10 սենյակ: Առաջինը՝կլիներ բատուտի աշխարհ, երկրորդը՝ պիցցա-ամերիկանո, երրորդը՝ հանգստի, կլինեին մահճակալներ, չորրորդը՝ խաղեր՝ հազար ու մի բան, 5-րդը՝ նկարչասենյակ, 6-րդը՝ մազասենյակ, 7-րդը՝ ադիբուդի+3D, 8-րդը՝ բուսականությամբ ու կենդանիներով լի, 9-րդը՝ լողավազան, 10-րդը՝ հսկայական գրադարան:

ԱՆԻ ԳԵՒՈՐԳՅԱ

Իմ դպրոցը ուրախ, գունավոր, ծաղկած ծառերով, թփերով ու ծաղիկներով շրջապատված, մեծ ու լուսավոր շենքում կլինի:Այստեղ կսովորեն շատ խելացի ու աշխատասեր աշակերտներ և բարի, հոգատար ուսուցիչներ:

ՀԱՅԿ ՍԱՖԱՐՅԱՆ Եթե ես դպրոցի

տնօրեն լինեի, կտեղադրեի էլեկտրոնային գրատախտակ, պատերը կլինեին գունավոր, միշտ ֆիզկուլտուրա կանեինք ու տողան: Աթոռները անիվներով կսարքեի:

ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՅՐԱ Ես ուզում եմ, որ իմ

դպրոցը ամպից լինի, թևեր ունենա, ուր ուզենայինք միասին թռչեինք: Ունենայի 3 դպրոց, մեկը՝ ամպից, մեկը՝ պաղպաղակից, մեկն էլ՝ անձրևից: Երեխաները հագնեն՝ ինչ ուզում են: Ծնողներն էլ գան, երբ ուզում են ու իրենց երեխաների հետ դաս սովորեն:

ՍԵՐՈԲՅԱՆ ՏԻԳՐԱՆ Իմ դպրոցը կլինի

ուտելիքից, շաքարից ու կոնֆետից: Կունենայի հատուկ դասարաններ՝ մայրենի լեզվի, մաթեմատիկայի և ամենակարևորը՝ քաղցրավենիքի: Դպրոց կընդունեմ միայն կուլտուրական, բարի, համեստ, գոնե մի քիչ խելացի երեխաների: Դպրոցը կլիներ փափուկ՝ խաղալիքներով լի:

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԷԼԻՆԱ Եթե ես դպրոցի տնօրեն

լինեի, պատերը շոկոլադապատ կանեի, մի քանի դասարաններ սառույցով կպատեի: Որպեսզի դասամիջոցին աղմուկը քիչ լինի, ամեն դասարանում առանձին խաղահրապարակ կսարքեի: Դպրոց կգային միայն նեթբուքով, չարություն անողներին դպրոց չէի թողնի:

ՄԱՆԱՍՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի, ուսուցիչներից կհարցնեի աշակերտների վարքը: Իմ դպրոցը աշխարհի մյուս դպրոցներից կտարբերվեր իր հարմարավետությամբ, կունենայի ամեն ինչի խմբակ:

ՆԱԶԵԼԻ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ Իմ դպրոցի անունը կդնեի

«Փոքրիկներ»: Կլիներ մեծ գրադարան,դասարաններում՝ խաղասրահներ:Իմ դպրոց կընդունեի շատ զվարճալի երեխաների, կսարքեի հետաքրքիր սենյակ, որ տխուր երեխաները մտնեին, ուրախ դուրս գային:

ԲՈՅԱԽՉՅԱՆ ՍԵՐԳԵՅ Առաջին հերթին

իմ՝ տնօրենի սենյակը կսիրունացնեի, հետո երեխաների սենյակները մեծ-մեծ կսարքեի ու ամեն ինչ կդարձնեի էլեկտրոնային:

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԲՈՐԻՍ

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի, պատերը շոկոլադից կլինեին, համակարգիչները՝ սպիտակ շոկոլադից: Հատակին կոնֆետներ՝ լիքը-լիքը....

Եթե ես դպրոցի տնօրեն լինեի, պատերի վրա կոճակներ կանեի. ով գար, սեղմեր կոճակը և իր ուզածը լիներ:

ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՀԵ Եթե ես դպրոցի

տնօրեն լինեի, ամեն ինչ կանեի, որ բոլորը գային իմ դպրոց:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՕՎՍԱՆՆԱ Իմ դպրոցում

կլիներ 6 սենյակ, կունենայի լաբորատորիաներ և տարբեր կենդանիներ, որոնց կարելի կլիներ տանել տուն:

ԵՓՐԵՄՅԱՆ ԴԱՎԻԹ Ես ուզում եմ, որ

իմ դպրոցը շատ մեծ լինի:Իմ դպրոց հյուր կգային այլմոլորակայինները, միասին կպարեինք: Իմ դպրոցում շատ կենդանիներ կլինեին:

ՏԻԳՐԱՆՅԱՆ ԼԻԼԻԹ Իմ դպրոցը կլիներ

համակարգչի մեջ, այդպես կսովորեինք, մեկ-մեկ էլ ամեն ինչ կխառնեինք իրար:

Իմ դպրոցը կլիներ սպիտակ շոկոլադից: Երեխաները համ կսովորեին, համ շոկոլադ կուտեին:

Ես շատ եմ ուզում, որ իմ դպրոցի երեխաները լավ սովորեն, լավ մարդ դառնան:

Ավետիսյան ԳրիգորՎարդանյան Սամվել

ՌՈՒՍՏԱՄՅԱՆ ԱՇՈՏ Ես կստեղծեի

ամեն ինչ: Կունենայի մարզվելու սրահներ, գրադարաններ:

Մխիթար սեբաստացի կրթահամալիրԴպրոց-Պարտեզ4.1 դասարան2012թ.

Recommended