7
ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________ СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО STUDENT SCIENTIFIC SOCIETY ISSN 1829-4367 СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015 1.3 (13) Общественные науки (Армянская, романо-германская и русская филология) Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology) ЕРЕВАН - YEREVAN ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS 2016

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

  • Upload
    others

  • View
    8

  • Download
    0

Embed Size (px)

Citation preview

Page 1: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

2

ЕРЕВАНСКИЙ ГОСУДАРСТВЕННЫЙ УНИВЕРСИТЕТ

YEREVAN STATE UNIVERSITY ____________________________________________

СТУДЕНЧЕСКОЕ НАУЧНОЕ ОБЩЕСТВО

STUDENT SCIENTIFIC SOCIETY

ISSN 1829-4367

СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ

МАТЕРИАЛЫ ЕЖЕГОДНОЙ НАУЧНОЙ СЕССИИ 2015 ГОДА

COLLECTION OF SCIENTIFIC ARTICLES OF YSU SSS

PROCEEDINGS OF THE ANNUAL SCIENTIFIC SESSION OF 2015

1.3 (13)

Общественные науки (Армянская, романо-германская и русская филология)

Social Sciences (Armenian, Romance-Germanic and Russian Philology)

ЕРЕВАН - YEREVAN

ИЗДАТЕЛЬСТВО ЕГУ - YSU PRESS

2016

Page 2: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

3

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

ISSN 1829-4367

ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ

2015 Թ. ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆՅՈՒԹԵՐ

1.3 (13)

Հասարակական գիտություններ

(Հայ, ռոմանագերմանական և ռուս բանասիրություն)

ԵՐԵՎԱՆ

ԵՊՀ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

2016

Page 3: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

4

Հրատարակվում է ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ

Издается по решению Ученого совета ЕГУ

Published by the resolution of the Academic Council of YSU

Խմբագրական խորհուրդ`

բ.գ.դ., պրոֆ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ Ս. Գասպարյան բ.գ.դ., պրոֆ. Ս. Մուրադյան բ.գ.դ., պրոֆ. Ժ. Քալանթարյան բ.գ.դ., պրոֆ. Ե. Երզնկյան բ.գ.դ., պրոֆ. Շ. Պարոնյան բ.գ.դ., պրոֆ. Յու. Գաբրիելյան բ.գ.դ., պրոֆ. Վ. Հարությունյան բ.գ.դ., դոց. Ա. Առաքելյան բ.գ.թ., դոց. Ռ. Առաքելյան

Редакционная коллегия:

д.ф.н., проф., член-корр. НАН РА С. Гаспарян д.ф.н., проф. С. Мурадян д.ф.н., проф. Ж. Калантарян д.ф.н., проф. Е. Ерзнкян д.ф.н., проф. Ш. Паронян д.ф.н., проф. Ю. Габриелян д.ф.н., проф. В. Арутюнян д.ф.н., доц. А. Аракелян к.ф.н., доц. Р. Аракелян

Editorial Board

DSc, Prof., Associate member of NAS RA S. Gasparyan DSc, Prof. S. Muradyan DSc, Prof. Zh. Kalantaryan DSc, Prof. Y. Yerznkyan DSc, Prof. Sh. Paronyan DSc, Prof. Y. Gabrielyan DSc, Prof. V. Harutyunyan DSc, Associate Prof. A. Arakelyan PhD, Associate Prof. R. Arakelyan

Հրատարակիչ՝ ԵՊՀ հրատարակչություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 10) 55 55 70, [email protected]

Հրատարակության նախապատրաստող ստորաբաժանում՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ալ. Մանուկյան 1, (+374 60) 71 01 94,

Էլ. փոստ՝ [email protected]

ԵՊՀ ՈՒԳԸ հրատարակումների կայք՝ www.ssspub.ysu.am.

Ժողովածուն հրատարակվում է Հայաստանի երիտասարդական

հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Page 4: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

52

Անահիտ Վարդանյան ԵՊՀ, Հայ բանասիրության ֆակուլտետ,

բակալավրիատի ուսանող Գիտ. ղեկավար՝ բ.գ.թ., դոց. Ա. Մարտիրոսյան

Էլ. փոստ՝ [email protected]

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»՝ ՈՐՊԵՍ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Երազանքներով ապրող ֆրասիացի օդաչուն, ով հաջողությամբ գրավում էր բարձունքներ, ով

միշտ առաջ էր շարժվում, հաճախ էր հայացք գցում դեպի մանկություն, որն իր կյանքի ամենասիրած շրջանն էր. «Մանկությունը մի հսկայական դրախտ է, որտեղից գալիս է յուրաքանչյուրը: Որտեղից եմ ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից եմ»,- ասում է Էքզյուպերին

1:

Անտուանը դպրոցի փայլուն աշակերտներից չէր, ոչնչով աչքի չէր ընկնում: Ոչ մի նշան չէր հուշում ապագա գրողի տաղանդի մասին: Սակայն դեռ մանկուց նա ուներ վառ երևակայություն. այդ գործում մեծ էր նրա մոր դերը: Նա հաճախ էր պատմում Անտուանին հեքիաթներ, որոնց այլաբանական պատ-կերները բորբոքում էին երեխայի երևակայությունը: Հեքիաթներ էր պատմում նաև Պաուլան՝ երեխա-ների առաջին դաստիարակչուհին

2: Եվ փոքրիկի տաղանդն արտահայտվում էր ոչ միայն բանաստեղ-

ծություններ գրելով, այլ նաև նկարելով: Նա իր տետրում բանաստեղծությունների հետ մեկտեղ գծագ-րում էր շարժիչներ, որոնք հետագայում պետք է ցնցեին աշխարհը

3: Եվ նկարելու նկատմամբ սերը շա-

րունակում է ուղեկցել նաև կայացած օդաչուին: Էքզյուպերին մասնագիտությամբ օդաչու է, սակայն, բացի կայացած օդաչու լինելուց, նաև կայա-

ցած գրող է, ում համաշխարհային ճանաչման բանալին նրա հայտնի «Փոքրիկ իշխանը» ստեղծագոր-ծությունը դարձավ:

«Փոքրիկ իշխանը» հեքիաթն Էքզյուպերին գրել է 1942 թվականին՝ իր կյանքի վերջին շրջանում, երբ ապրում էր Նյու Յորքում, և հրատարակել է մեկ տարի անց՝ 1943 թ.: Հեքիաթի ստեղծման հար-ցում մեծ դեր է կատարել 1935 թ. դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած վթարը: Էքզյուպերին փորձում է իր Ս.630 ինքնաթիռով ռեկորդ սահմանել՝ թռչելով Փարիզից Սայգոն, սակայն Սահարայում վթարի է ենթարկվում, և նա ու իր մեխանիկը հունվարի մեկին ծարավից փրկվում են բեդվինների շնորհիվ: Սա-հարայում եղած 7 օրերը մեծ ազդեցություն են ունեցել գրողի վրա, և դա արտահայտվում է այս հե-քիաթում:

«Փոքրիկ իշխանը» պատկանում է հեղինակի ստեղծած հեքիաթ-պատմվածքների այն խմբին, որի ուսումնասիրության հարցում պետք է հիմնական շեշտը դնել փիլիսոփայական կողմի վրա:

Հեքիաթի գլխավոր հերոսն Իշխանն է: Նա մտացածին կերպար է, սակայն իր խոհերով, ապրում-ներով նման է հենց հեղինակին, և կարող ենք ենթադրել, որ Իշխանը հեղինակի բնավորության, մտած-մունքների, ինչ-որ տեղ, նաև կյանքի արտացոլումն է: Նա իր մեջ ամփոփում է Էքզյուպերիի ուղերձը մարդկությանը, ինչպես նաև նրա օգնությամբ բացահայտում ենք այս հեքիաթի փիլիսոփայական հա-րուստ շերտերը, որոնք ամփոփված են պարզ սյուժեի և նրբորեն ընտրված հասարակ բառերի հե-տևում:

«Խնդրում եմ՝ երեխաներն ինձ ներեն այս գիրքը մեծահասակ մարդու ձոնելու համար: Պետք է ար-դարանամ՝ այդ մեծահասակ մարդն իմ ամենալավ բարեկամն է: Բացի դա, նա աշխարհում ամեն բան հասկանում է, նույնիսկ՝ մանկական գրքերը: Եվ վերջապես, նա ապրում է Ֆրանսիայում, իսկ այնտեղ հիմա սով է ու սառնամանիք: Եվ նա մխիթարության մեծ կարիք է զգում: Եթե այս ամենն ինձ չի արդա-րացնում, ապա ես այս գիրքը կնվիրեմ այն տղային, որին մի ժամանակ նման է եղել իմ մեծահասակ ըն-կերը: Չէ՞ որ բոլոր մեծահասակները առաջ երեխա են եղել, միայն թե նրանցից քչերն են այդ բանը հի-շում: Այսպես ուրեմն, ես ուղղում եմ մտցնում իմ ձոնի մեջ՝ Լեոն Վերտին, երբ նա փոքրիկ տղա էր»

4,-

արդարանում է Էքզյուպերին՝ ինչ-որ չափով բացելով նաև փակագծերը: Միգուցե, փոքրերի համար սա պարզապես արկածային հեքիաթ է, որի իմաստը տարիների ընթացքում կհասկանան կամ ավելի հա-սուն տարիքում կրկին ընթերցելիս կհասկանան, սակայն մեծահասակներն այս հեքաթից քաղելու շատ

1 Григорьев В., Антуан Сент-Экзюпери, Ленинград, 1973, с. 3.

2 Мижо М., Сент-Экзюпери, Москва, 1965, с. 13.

3 Նույն տեղում, էջ 7:

4 Անտուան դե Սենտ Էքզյուպերի, Փոքրիկ Իշխանը, Երևան, 1985, էջ 1:

Page 5: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

53

բան ունեն և նրանց, ինչպես Էքզյուպերիի մեծահասակ ընկեր Վերտին, ավելի շատ է պետք (մենք այս հարցում հետագայում բազմիցս կհամոզվենք):

Էքզյուպերին իր հեքիաթում արծարծում է մինչև օրս արդիական և ամենակարևոր խնդիրներից մեկը՝ մարդկային՝ գնալով սառչող հարաբերությունների խնդիրը, որը տանում է կործանման: «Մեծա-հասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՝ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տա-րեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հե-տո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն

1: Մադկանց այլևս չեն հետաքրքրում մարդուն մարդ

դարձնող ամենակարևոր հատկանիշները: Այս գաղափարը հեքիաթի սկզբից մինչև վերջ համակում է ընթերցողին և հանգուցալուծվում է վերջում, երբ Իշխանը լքում է Երկիրը, քանի որ նրա նման բարի, մաքուր, միամիտ էակի համար Երկիրը տեղ չուներ, և դրանում Իշխանը, ինչպես նաև ընթերցողը գնա-լով ավելի են համոզվում: Իշխանն սկսում է կարոտել գոռոզ Վարդին և իր միապաղաղ օրերը՝ հագե-ցած արևածագով, իսկ ընթերցողն սկսում է կարեկցել նրան և որոշ չափով բացահայտել ինքն իրեն, իր մեջ ապրող Իշխանին:

Էքզյուպերին իր յուրաքանչյուր հերոսին դարձրել է մի գաղափարի կրող, և մի հերոսն իր մտքե-րով, դատողություններով օգնում է բացահայտել մյուսին, և բոլորը միասին ամբողջացնում են հեքիա-թի փիլիսոփայական շղթան, որը հարուստ է տարբեր հարցեր արծարծող օղակներով: Այսպես, Աղվեսը բացահայտում է Վարդի գոռոզ թվացող կերպարը, որից Իշխանը նեղացել, նաև հոգնել էր: Վարդն Իշ-խանի մոլորակի թագուհին էր, որն ուներ իրական նախատիպ: Էքզյուպերին սիրահարված էր Լուիզա անունով մի աղջկա, ով անտարբեր էր նրա նկատմամբ: Բուռն զգացմունքներով հարուստ երիտասար-դի հոգում փոթորիկ էր: Հաճախ էր իրեն միայնակ ու դժբախտ զգում: Մի անգամ նա իր մորը գրում է. «Կնոջից ես պահանջում եմ, որ խաղաղեցնի իմ ներքին հակասություններն ու անհանգստությունները: Ահա թե ինչու է ինձ անհրաժեշտ կինը: Երիտասարդ տարիքում մենակ լինելը շատ դժվար է, մամա: Երիտասարդ կյանքդ համարում ես անպետք մի բան»:

2 Նա իրեն չէր գտնում, փնտրում էր «իր մոլորա-

կը»: Սակայն նրա սիրո պակասը լրացնում է իր ապագա կինը՝ Կոնսուելոն, ով դարձավ Վարդի նախա-տիպը: Կոնսուելոն նույնպես ինքնահավան էր ու ինքնամփոփ, սիրում էր ուշադրության կենտրոնում լինել, ցանկանում էր, որ ամուսինն անընդհատ հիանա իրենով, մի փոքր անտարբերությունն անգամ չէր ներում, հաճախ էր նեղանում, հեռանում տնից: Այս կերպարն Էքզյուպերին շատ լավ է ամբողջաց-րել իր հեքիաթում, և ինչպես Իշխանն է սիրում և ծառայում իր Վարդին, այդպես էլ Էքզյուպերին՝ Կոն-սուելոյին:

Ինչպես վերը նշվեց, Իշխանի նախատիպը կարծես հենց Էքզյուպերին լինի, իսկ Վարդի նախատի-պը՝ Կոնսուելոն: Եվ, այսպիսով, կարող ենք ենթադրել, որ Վարդ-Իշխան հարաբերության հիմքը հենց Էքզյուպերի-Կոնսուելո հարաբերությունն է: Էքզյուպերին Վարդ-Իշխան հարաբերությամբ ամբողջաց-րել է իր և իր կնոջ հարաբերությունները, արտացոլել իրենց միջև տիրող մթնոլորտը և իր սերն ու հո-գատարությունն է արտահայտել իր վարդի՝ Կոնսուելոյի նկատմամբ:

Իշխանի միակ ընկերն իր մոլորակում Վարդն էր, որի սերմն ընկել էր տիեզերքից, և նա Իշխանին հավատացրել էր, որ ամբողջ տիեզերքում միակն է: Իշխանը նրան խնամում էր ամեն օր, պաշտպանում քամիներից ու թրթուրներից: Միայն Վարդի շնորհիվ է Իշխանն հասկանում կյանքի կարևոր պայման-ներից մեկը. հաջողության, կատարելության հասնելու համար պետք է համբերատար կերպով անցնել բոլոր դժվարությունները և անտեսել տհաճությունները, պետք է հանդուրժել որոշ թրթուրների՝ թիթեռ-ներ տեսնելու համար:

Երբ Իշխանը Երկրում տեսնում է հազարավոր վարդերի, ասում է. «Ինչքան կջղայնանար, եթե տեսներ այս տեսարանը.... նա իսկապես կմեռներ. միայն թե ինձ ստորացներ.... Իսկ ես կարծում էի, թե աշխարհում միակ ծաղկի տերն եմ, որի նմանը ոչ ոք չունի, այնինչ դա ամենասովորական մի ծաղիկ է եղել: Ընդամենը ես ունեցել եմ մի հասարակ վարդ...»

3: Բայց աղվեսի հետ զրույցից հետո փոխվում է

Վարդի մասին Իշխանի կարծիքը: Իշխանը հասկանում է, թե ինչքան է սիրում և կարոտում իր Վարդին, իր Իշխանուհուն: Աղվեսի շնորհիվ Իշխանն իմաստավորում է իր ունեցածը, սկսում է գնահատել գեղե-ցիկը: Աղվեսը նրան սովորեցնում է սիրելու արվեստը: Եվ Իշխանն ասում է վարդերին. «Դուք գեղեցիկ եք, բայց դատարկ,- ապա շարունակում,- ձեզ համար ոչ ոք չի ուզի մեռնել: Իհարկե պատահական ան-ցորդը, նայելով իմ վարդին, կասի, որ նա ճիշտ և ճիշտ ձեզ նման է: Բայց ինձ համար մենակ նա ավելի թանկ է, քան դուք բոլորդ»

4: Եվ Իշխանն սկսում է մտածել իր վերադաձի մասին:

1 Мижо М., 1965, с. 8.

2 «Հրապարակ», 8 փետրվարի, 2013 թ., Երևան,:

3 Անտուան դե Սենտ Էքզյուպերի, էջ 41:

4 Նույն տեղում, էջ 45:

Page 6: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

54

Աղվեսն էքզյուպերյան փիլիսոփայության ամենակարևոր օղակն է: Իշխանը կյանքի, մարդկային հարաբերությունների, սիրո և անգամ իր մասին ամենակարևորն իմանում է Աղվեսից: Աղվեսն այս հե-քիաթի ամենաիմաստուն և բազմաբովանդակ կերպարն է: Նա կատարում է ինքնատիպ վերլուծու-թյուններ և Իշխանի առաջ բացում է խորիմաստ կյանքի վարագույրը, որն այնքան օտար էր Իշխանին: Իշխանը սովորում է տեսնել ամենակարևորը. «Միայն սիրտն է սրատես: Ամենագլխավորն աչքով չես տեսնի»

1:

Աղվեսն Իշխանին սովորեցնում է սիրել և սպասել. այն, ինչ Իշխանը երբեք չէր զգացել, կամ, մի-գուցե, զգացել էր արևածագին, թրթուրների՝ թիթեռ դառնալուն, իր Վարդի բացվելուն սպասելիս: Նա սովորեց հազարավոր ոտնաձայներից տարբերել սիրելիի ոտնաձայները, որոնք կուղեկցվեն սրտի թրթիռով:

Աղվեսի խոսքերում կա նաև կյանքի միապաղաղության, գոյության կռվի գաղափարը. «Ես հավ եմ որսում, իսկ մարդիկ որսում են ինձ»

2: Անկախ Իշխանի գոյությունից, անկախ նրա մանկական անկեղ-

ծությունից, կյանքը շարունակվում է իր բնական հունով. կենդանիները պահում են իրենց գոյությունը՝ մեկը մյուսին ուտելով, իսկ մարդիկ շարունակում են դաժանորեն սպանել կենդանիներին: Եվ Աղվեսը զարմանում է, որ Իշխանը փնտրում է բարեկամներ: Նրան զարմացնում է Իշխանի միամտությունը. չէ՞ որ բարեկամ հասկացությունը վաղուց մոռացված է:

Էքզյուպերյան փիլիսոփայության մի օղակ է կազմում նաև Օձը, ում փիլիսոփայությունը որոշ չա-փով մոտ է աստվածաշնչյան օձի փիլիսոփայությանը: Աստվածաշնչյան օձը կերպարանափոխված Սա-տանան է, ով, տալով Եվային կենաց ծառի պտուղը, նրան, Ադամին և ողջ մարդկությանը դատապար-տում է մահվան: Իսկ Էքզյուպերիի հեքիաթում Օձը, խայթելով Իշխանին, նրան վերադարձնում է տիե-զերք՝ իր մոլորակ, անմահություն: Երկու դեպքում էլ Օձը դառնում է կամուրջ՝ կյանքի և մահվան միջև, միայն թե Ադամը և Եվան այդ կամրջով քայլում են դեպի մահ, իսկ Իշխանը՝ դեպի անմահություն:

Ինչպես վերը նշվեց, հեքիաթի ստեղծման գործում հատկանշական է եղել Էքզյուպերիի՝ 1935 թ. վթարը և 7 օր Սահարայում մնալը: Այս է պատճառը, որ հեքիաթում գրողը մի առանձին հատված նվի-րում է ջրի փիլիսոփայությանը և ցույց է տալիս դրա կարևորությունը մարդու կյանքում: Ջուրը կյանքի խորհրդանիշն է, բոլոր կենդանի արարածների գոյության աղբյուրը, Երկրի չորս հիմնական տարրերից մեկը: Իշխանը համոզված է, որ մարդիկ իրենց փնտրածը կարող են գտնել մի կում ջրի մեջ: Այսինքն՝ ջուրն է կյանքի խորհուրդը և իր մեջ է ամփոփում կյանքի իմաստը. «Ես, որ հիսուներեք րոպե ժամա-նակ ունենայի, ուղղակի կգնայի աղբյուրը՝ ջուր խմելու...»

3: Ահա այս տողերում Էքզյուպերին ամփո-

փում է անապատում հայտնված մարդու հոգեկան ապրումները, կարոտը, որն օրեր շարունակ զգացել է նա մինչև փրկվելը:

Էքզյուպերին իր փիլիսոփայական հեքիաթն ավարտում է մահվան գաղափարի, կորստի, կարոտի միաձույլ ամփոփմամբ: Ի վերջո բոլորն էլ համակերպվում են այդ մտքի հետ և մխիթարվում հուշերով, հիշողություններով:

«Եվ երբ դու մխիթարվես (վերջիվերջո բոլորն էլ մխիթարվում են), ուրախ կլինես, որ ինձ ճանաչել ես երբևէ: Դու միշտ իմ բարեկամը կլինես…»

4:

Էքզյուպերիի կարծիքով մահը կատարելություն է, որին ի վերջո հասնում են բոլորը: Եվ այս միտքն ամփոփվում է Իշխանի հետևյալ խոսքերով. «-Գիտես… երբ շատ ես տխուր լինում, լավ է վերջալույսին նայելը…»: Վերջալույսը տանում է դեպի կատարելություն, անընդհատ ինքնամաքրման: Չէ՞ որ արևն ամեն վերջալույսին մեռնում և արևածագին ծնվում է նորովի: Իսկ իշխանն այդ կատարելության, ինքն իրեն գտնելու, հասունանալու ու ինքնաճանաչման կարիքն ուներ, որին հասավ տարբեր մոլորակներով ճանապարհորդելու շնորհիվ: Եվ վերջապես նրա դիմագիծն ամբողջացավ հենց Երկրում: Բայց պարզ է, որ մյուս մոլորակներում հիմնականում Իշխանը բացահայտեց Երկրի բնակիչների թերությունները, սխալները և միայն Երկրում սկսեց ճանաչել բարին, անկեղծը, բացահայտեց իսկական երջանկության գաղտնիքը:

1 Անտուան դե Սենտ Էքզյուպերի, էջ 45:

2 Նույն տեղում, էջ 44:

3 Նույն տեղում, էջ 48:

4 Նույն տեղում, էջ 56:

Page 7: СБОРНИК НАУЧНЫХ СТАТЕЙ СНО ЕГУ › files › SSS_BookCollect_3_2016, pp. 52-55.pdf · ես ծնունդով: Ծնունդով ես իմ մանկությունից

55

Անահիտ Վարդանյան

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ ԷՔԶՅՈՒՊԵՐԻԻ «ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ»՝ ՈՐՊԵՍ ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ

Բանալի բառեր՝ Փոքրիկ իշխան, փիլիսոփայական հեքիաթ, Օձ, կյանքի իմաստ, գեղեցկության ընկալում և իմաստավորում, Աղվեսի փիլիսոփայություն, ջուր, անապատային օրեր, ճամփորդություն, ինքնաբացահայտում

Սույն հոդվածում ներկայացվում է, թե ինչպես է Էքզյուպերին հմուտ փիլիսոփայի հոգեբանությամբ Իշխանի

միջոցով ընթերցողին է փոխանցում իր խորհրդածությունները, կյանքի նկատմամբ իր ուրույն և իրավացի պատկերացումները: Նա իր հեքիաթ-պատմվածքով ուղերձ է հղում բոլոր տարիքային խմբի ընթերցողներին, և յուրաքանչյուր ընթերցող հնարավորություն է ստանում այս հեքիաթի միջոցով բացահայտել ինքն իրեն և իրեն շրջապատող աշխարհը:

Анаит Варданян

«МАЛЕНЬКИЙ ПРИНЦ» АНТУАНА ДЕ СЕНТ-ЭКЗЮПЕРИ КАК ФИЛОСОФСКАЯ СКАЗКА

Ключевые слова: «Маленький Принц», философская сказка, Змея, смысл жизни, восприятие и осмысление прекрасного, философия Лиса, вода, пустынные дни, путешествие, самооткровение

В статье показано, как с психологией опытного философа Экзюпери посредством Принца передает читате-

лям свои размышления, свои особые представления о жизни. Посредством своей истории-сказки он обращается к читателям разного возраста. У каждого читателя есть возможность при помощи этой сказки раскрыть самого себя и окружающий его мир.

Anahit Vardanyan

"THE LITTLE PRINCE" OF ANTOINE DE SAINT-EXUPERY AS A PHILOSOPHICAL TALE

Keywords: The “Little prince”, philosophical tale, snake, meaning of life, beauty perception and comprehension, fox, philosophy, water, desert days, journey, self-revelation

In the current article Exupéry with psychological of sophisticated philosopher introduces his perspective and ref-

lections about life and his unique ideas to the readership with help of the Little Prince. In his story, he addresses to all readers, regardless of age, and each reader receives an opportunity to discover himself and world surrounding him with the help of story.